-
Posts
1,117 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Artgeo
-
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ [19:18] 22 Փետրվարի, 2008 ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը Սիրելի՜ հայրենակիցներ Ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից` որպես ՀՀ նախագահի թեկնածու£ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: Ես ջանք չխնայեցի մրցակցությունը կառուցողական քաղաքական բանավեճի շրջանակներում պահելու, մեր քաղաքացիներին ՚հանունՙ, այլ ոչ թե ՚ընդդեմՙ կողմնորոշելու համար: Ես փորձեցի մեր քաղաքացիներին համոզել, որ հաղթանակը հնարավոր է: Դա ինձ չհաջողվեց: Նախընտրական պայքարի ողջ ընթացքում տիրեց ատելության ու անհանդուրժողականության, ահաբեկման ու սպառնալիքների մթնոլորտ£ Դա չէր կարող իր դրոշմը չթողնել բուն ընտրության օրվա վրա: Տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը եւ անվստահությունը£ Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց եւ վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը: ՀՅԴ Գերագույն մարմինը մանրամասն ուսումնասիրում է բոլոր մարզերից, ընտրատեղամասերից ստացվող զեկույցները, որոնց հիման վրա կտա իր գնահատականները եւ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Սակայն, անկախ այդ գնահատականից, ես կայացրել եմ իմ անձնական որոշումը£ Ես հրաժարվում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից: Հայրենակիցնե՜ր, իմ առաջադրումով եւ ընտրապայքարով ես փորձում էի Ձեզ ցույց տալ ելքը ընտրությունից ընտրություն կրկնվող այս վիճակից: Դա ինձ չհաջողվեց: Բայց եթե շատերն այս անգամ չտեսան ելքը, դա չի նշանակում, թե այն գոյություն չունի: Ի վերջո, ինձ հավատաց ու վստահեց առնվազն 100.000 մարդ, եւ դա ինձ հիմք է տալիս հպարտությամբ հաստատելու, որ Հայաստանում ես ունեմ մտածող, հայրենասեր, հավատարիմ, մաքուր եւ անկաշառ կողմնակիցների մի այնպիսի բանակ, որի հետ եւ հանուն որի հնարավոր է պայքարել` նրանց արժանի Հայրենիք կառուցելու համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացին ինձ եւ տեսան իմ մատնանշած ելքը: Շնորհակալություն նաեւ նրանց, ովքեր քվեարկեցին ազնվորեն, իրենց կամքով` չազդվելով կուրացնող ատելությունից, վախից կամ ագահությունից: Եվ, իհարկե, շնորհակալ եմ իմ դաշնակցական ընկերներին եւ կուսակցության համակիրներին, իմ բոլոր թիմակիցներին, որոնց նվիրումը, եռանդը եւ հավատը ոգեւորում էին ինձ եւ տանում առաջ: Ես Ձեզ հանդարտության եւ զսպվածության կոչ եմ անում: Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն եւ հասկանան, թե ինչ հանցանք գործեցին եւ ինչ արհավիրք բերեցին մեր ժողովրդի գլխին` կոպտորեն կեղծելով 1996թ. նախագահական ընտրությունները, սանձազերծելով ընտրախախտումների ինքնակատարելագործվող մի մեքենա, որը կանգնեցնել մինչ օրս չի հաջողվում: Բայց հավերժ այսպես չի լինելու: Եվ ես կոչ եմ անում բոլորիդ սառնասիրտ վստահությամբ պատրաստվել մեր հաղթանակին: Իմ բոլոր մրցակիցներին ես ցանկանում եմ հաջողություն, իսկ Հայաստանի ապագա Նախագահին նաեւ իմաստնություն եւ վճռականություն` առաջիկա տարիներին այնպիսի բարեփոխումներ կատարելու, որ հաջորդ ընտրություններում իշխանությունը պարտավորված չլինի ապավինել փողին, իշխանական ռեսուրսին, նրա հետ հաճախ սերտաճած կիսաքրեական տարրերին, այլ հնարավորություն ստանա հենվել քաղաքական ուժերի եւ ժողովրդի վստահության վրա: Իսկ Ձեզ` սիրելի՜ հայրենակիցներ, ես կոչ եմ անում չվհատվել եւ չհիասթափվել: Ես Ձեզ հետ եմ եւ ուժեղ£ Մեր պայքարը երկարատեւ պայքար է£ 22.02.2008թ. http://a1plus.am/amu/?page=issue&iid=58109
-
7 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԻԱՑԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ ԱԺ պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Կարո Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը, Արմեն Մխիթարյանը, Ռուստամ Գասպարյանը, Մանվել Ղազարյանը միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը։ 2008-02-22 06:29 Այդ մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարել է պատգամավոր Մանվել Ղազարյանը։ Նա ասել է, որ լիազորված է խոսել 7 պատգամավորների անունից։ Հավաքվածները կոչերով են ողջունել հայտարարությունը։ 7 պատգամավորներից Սեյրան Սարոյանը, Կարո կարապետյաը, Ռուստամ Գասպարյանը, Մանվել Ղազարյանը անկուսակցական են, Արմեն Մխիթարյանը, Հրանտ Գրիգորյանը ՀՀԿ անդամ են, եւ Տիգրան Ստեփանյան ԲՀԿ-ից է։ http://echannel.am/?topic_id=1468
-
Vor asum em Serzhn u Qocharyany glxavor destabilizatornern en, cheq havatum Chi bacarvum, vor aispes kochvats "serzhi koghmnakicnery" gan u mianan mitingin kangnats zhoghovrdin
-
ԵԼԻՍԵՅԱՆ ՊԱԼԱՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱ՞ՆՔ է ՏԱՐԱԾԵԼ [18:31] 22 Փետրվարի, 2008 ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետին ուղարկված շնորհավորական ուղերձը կասկածահարույց էր թե ստացման օպերատիվության, թե հատկապես պրոտոկոլայինից տարբերվող տեքստի առումով: Պարզվում է` Ելիսեյան Պալատի պաշտոնական կայքէջում www.elysee.fr ՀՀ ուղարկված որեւէ ուղերձ` Ֆրանսիայի նախագահի անունից` շնորհավորական կամ ոչ շնորհավորական, Սերժ Սարգսյանին ուղղված կամ որեւէ այլ անձի` գոյություն չունի: Գոյություն չունի բացարձակապես ոչ միայն տեքստ, այլեւ անգամ լուր, թե Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին: Եթե ՌԴ նախագահի շնորհավորանքի դեպքում չկար շնորհավորանքի տեքստ բայց կար գոնե լուր, ապա Ֆրանսիայի նախագահի դեպքում չկա նույնիսկ լուր, թե Սերժ Սարգսյանին շնորհավորանք է ուղարկվել: Ընդ որում պրն. Սարկոզիի կողմից օրվա ընթացքում կատարվող բոլոր այցերի, հանդիպումների, քննարկումների, ուղերձների մասին լուրերը կայքէջում տեղադրվում են` օրը մի քանի անգամ թարմացվող թողարկումներով: Ասենք, անցած տասնօրյակում նամակներ կամ ուղերձներ են ուղարկվել Բրազիլիայի նախագահին, Աֆղանստանի նախագահին, Կոսովոյի նախագահին, Պոլոնեզյան կղզիներ, Արեւելյան Թիմոր եւ բոլորը` թե լուրի տեսքով, թե ուղերձների ամբողջական տեքստերով զետեղված են կայքում: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Կարո՞ղ է Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետին ուղարկված լինել շնորհավորական ուղերձ, այն էլ նախագահ ընտրվելու կապակցությամբ, եւ դրա մասին չտրվի անգամ լուր: Իհարկե, չի կարող: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունում հավատացրին, իբր իրենք ՚պատշաճ դիվանագիտական խողովակներով են ստացելՙ: Ուղերձը անմիջականորեն ստացել են ՀՀ կառավարությունում` ֆաքսով, եւ պատկերացրեք` Սարկոզիի ստորագրությամբ: Ֆրանսիայի նախագահի պաշտոնական ձեւաթղթի տարբերանշանները թողած` զինանշան եւ այլն, նկատել են Սարկոզիի ստորագրությունը: Երեւի` նույնիսկ ՚ճանաչել ենՙ ստորագրությունը: Ավելի լուրջ էր իհարկե, թե ինչ կասեն Ֆրանսիայի դեսպանատանը: Երկու օրվա ընթացքում մի քանի անգամ ունեցած հեռախոսազրույցների սկզբում միանգամայն զարմացած էին, մանավանդ երբ համոզվեցին, որ Ֆրանսիայի նախագահի կայքէջում շնորհավորանքի մասին նույնիսկ լուր չկա, իսկ վերջում ամենաճիշտ լուծումը համարեցին, որ զանգահարվի Ելիսեյան պալատ` մամլո ծառայություն: Իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից ողջ այս պատմության կապակցությամբ պաշտոնապես ասվում է միայն մեկ նախադասություն. ՚Դեսպանատունը հաստատում է ուղերձի փաստը, սակայն չի ցանկանում տալ մեկնաբանություն փոխանցման աղբյուրի առնչությամբՙ: Այլ կերպ ասած` դեսպանատունը ոչ ուղերձի վավերականությունն է հաստատում, ոչ բովանդակության իսկությունը, ոչ էլ դրա փոխանցման հետ որեւէ առնչություն: Ընդամենը հաստատում է փաստը: Դա էլ չհաստատել, կնշանակեր լռելյայն ասել, թե ՀՀ կառավարության առնվազն լրատվական ծառայությունը ստում է: Լուսինե Պետրոսյան Իմ կողմից ավելացնեմ, որ նույնը կարելի է ասել Սահակաշվիլու վերաբերյալ պաշտոնական կայք - http://www.president.gov.ge/?l=E&m=0&sm=0 Արտ. գործ. նախարարություն - http://www.mfa.gov.ge/ Հ1-ը էլի՞ ստում է…
-
ԵԿՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ Է [18:21] 22 Փետրվարի, 2008 ԵԿՄ վարչության գրասենյակում են հավաքվել ԵԿՄ բոլոր ստորաբաժանումների անդամները: Մի քանի շարքով խմբված են երկրապահների ավտոմեքենաները, իսկ շենքի առջեւ խմբված էին համազգեստներով եւ քաղաքացիական հագուստով ԵԿՄ անդամները: Բոլոր հեռուստաալիքներով երեկվանից հերքվում է, որ Պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը միացել է ժողովրդական շարժմանը: Մեր հարցին` արդյո՞ք միացել է շարժմանը, ԵԿՄ պատասխանատուներից մեկը ՚Ա1+ՙ-ին ասաց. ՚Այո, Մանվել Գրիգորյանն ու ԵԿՄ-ն միշտ իր ժողովրդի հետ էՙ: Երբ փորձեցինք պարզել, թե հնարավո՞ր է, որ ոստիկանությունը կամ բանակը դուրս գա ժողովրդի դեմ, երկրապահները զարմացած հայացքով ասացին՝ ՚մեր բանակը, մեր ոստիկանությունը մեր ժողովրդի դե՞մՙ: Ի դեպ, ԵԿՄ շենքում էր նաեւ պատգամավոր, էջմիածնեցի գեներալ Սեյրան Սարոյանը. նա հրաժարվեց մեզ որեւէ բան ասել: Նկատենք, որ կառավարության եւ ՀՀԿ-ի շենքերի արանքում հավաքված էին մի քանի գումարտակ ոստիկաններ:
-
Требую реакции администрации форума. http://forum.hayastan.com/index.php?s=&...st&p=782110 Спасибо
-
ԵՐԹ ԴԵՊԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ [16:58] 22 Փետրվարի, 2008 Հենց նոր սկսվեց երթ: Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներից մի խումբ անջատվեց եւ երթով շարժվում է դեպի գլխավոր դատախազություն` պահանջելու պատժել ընտրակեղծարարաներին: Ինչպես ՚Ա1+ՙ-ի թղթակիցն է հաղորդում, այս պահին արդեն մի քանի տասնյակ ոստիկանների` մահակներով զինված դատախազության շենքի մոտ սպասում են երթի մասնակիցներին:
-
HUMAN RIGHTS WATCH ЗАФИКСИРОВАЛ ФАКТЫ НАСИЛИЯ [15:30] 22 Февраля, 2008 Международная правозащитная организация Human Rights Watch призвала власти Армении немедленно расследовать случаи применения насилия в отношении журналистов и наблюдателей в ходе президентских выборов 19 февраля. Сегодня на сайте организации был размещен объемный доклад, озаглавленный “Армения: случаи насилия на избирательных участках бросают тень на выборы – их объектами стали активисты оппозиции, наблюдатели и журналисты”. “В день выборов объектами нападений стали именно те люди, которые пытались обеспечить законный ход выборов, - заявил директор по вопросам Европы и Центральной Азии Human Rights Watch Холи Картнер. – Власти Армении должны провести немедленное и независимое расследование с целью обеспечить восстановление справедливости и подчеркнуть неприемлемость запугивания в Армении людей”. В докладе зафиксированы ряд фактов, в частности, нападения на корреспондента газеты “Айкакан жаманак” Лусине Барсегян, депутатов от партии “Наследие” Армена Мартиросяна и Заруи Постанджян. В докладе отражены также факты насилия в отношении к доверенным лицам Левона Тер-Петросяна, в частности, в Котайкском марзе, факт воспрепятствования деятельности оператора “А1+” и др. Human Rights Watch призывает ОБСЕ внимательно изучить случаи примененного в ходе выборов насилия и запротоколировать их в итоговом докладе ОБСЕ по президентским выборам в Армении. Полный текст доклада смотрите на нашей английской страничке.
-
ПЕРЕД НАЧАЛОМ МИТИНГА [16:04] 22 Февраля, 2008 Сегодня, с раннего утра, к площади Свободы направляются большие группы людей, и, несмотря на то, что митинг объявлен на 15:00, еще за два часа до него площадь уже была переполнена, громко звучит музыка, в разных местах видны танцующие группы. Всю ночь на площади царило приподнятое настроение, и даже в самые холодные часы – от 4-х до 6-ти утра на площади было более 6 тысяч человек. “На данный момент ждем ответов властей на поднятые нами вопросы. В 15:00 начнется митинг – тогда же и заканчивается срок их ответов”, - сказал “А1+” экс-премьер РА Грант Багратян. Он уверен, что власти ответят на поднятые вопросы: “Они не могут не ответить, это общенародное движение – люди своим поведением показаывают, какими были выборы на самом деле”. Коснувшись темы “парада поздравлений”, Грант Багратян заметил, что “часть из них не соответствует действительности”. “К примеру, Хавьер Солана Сержа Саркисяна не поздравлял, он сделал лишь заявление. Другое дело, что его поздравил Абдулла Гюль – он конкретно поздравил Сержа Саркисяна, его, наверное, поздравили еще и племянники с племянницами и начальники подразделений Министерства обороны”. По мнению Багратяна, все понимают, что ситуация намого сложнее, чем можно было бы себе представить: “Понемногу доходит до всех реальная информация о том, каким позорным был день 19 февраля. Даже власти ошеломлены тем, что они сделали. Видимо Сержу Саркисянау казалось, что у него много голосов, но где бы ни проводили их пересчет, открывается позорная картина. Им трудно такое переварить, и, позвольте уверить вас, что власти послушно и покорно ответят на наши вопросы, просто они сейчас тянут время, чтоб люди устали и отказались от борьбы”. Багратян считает, что продолжение такой ситуации идет на пользу движению, “поскольку 300-тысячные перманентные митинги в центре города дезорганизует государственный аппарат, он понемногу теряет доверие к руководству, и власть будет вынуждена ответить”. Что касается уголовного дела, возбужденного против председателя участковой комиссии, то это Багратян считает “символическим событием”: “Они пытаются показать, что что-то предпринимают”. Экс-министр внутренних дел, член политсовета партии “Анрапетутюн” Сурен Абраамян, в ответ на наш вопрос, возможно ли применение силы против мирных митингантов, сказал: “Надо попросту ненавидеть свой народ, чтобы нарушить покой мирных граждан”. Когда ему напомнили о том, что и 13 апреля 2004 года все было мирно, он сказал: “Теперь мы умнее стали”. На вопрос, может ли поддержка, оказанная движению замминистрами обороны Манвелом Григоряном и Гагиком Мелконяном предотвратить нежелательное, силовое развитие событий, Сурен Абраамян ответил: “Их заявление – ушат холодной воды для тех, кто вздумает применить силу к народу”. А возможно ли появление на трибуне Манвела Григоряна? “Манвел спокойно сидит на своем месте, ему нет необходимости выходить к трибуне, каждый должен делать свое дело”. – сказал Абраамян. VIDEO http://a1plus.am/file/vid/6344.wmv
-
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԻԱՑԱՎ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ [16:42] 22 Փետրվարի, 2008 Այս պահին Ազատության հրապարակում է ՀՀ նախկին զինվորական դատախազ, այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որը հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը միանալու մասին. ՚Սիրելի հայրենակիցներ, ես ազնիվ չէի լինի ինքս իմ հետ, եթե ՚27ՙ-ը չքննարկեի ձեզ հետ. ես միանշանակ միանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված քաղաքական գնահատականներին. 27-ից անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվեց եւ կարճվեց քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով. եւ այդ անջատված մասով քննությունը արգելվում է,- ասաց ՋհանգիրյանըԵս ձեզ խոստանում եմ, որ եթե դուք օգնեք ընտրված նախագահին, օգնեք ինձ, կհասնենք մենք մինչեւ վերջՙ: Այս խոսքերից հետո ՚Վի-վաՙ, ՚վի-վաՙ վանկարկումներով հրապարակը թնդաց: ՚Ես դիմում Վազգենի բոլոր ընկերներին, Վազգենի բոլոր զինակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են վազգենական, ես դիմում եմ բոլոր ազատամատիկներին, անկախ նրանից, թե նրանք այսօր ինչ անվան տակ են կանգնած՝ ՚Ոգու փորձությունՙ է, ՚Մահապարտ ՙ է, ՚Երկրապահՙ է, թե ինչ: Տղաներ, բավական է կենացներ ասելիս լաց լինեք, հայհոյեք, թքեք-մրեք. օրը եկել է, պահը հասել էՙ:
-
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՐԹԱԿՈՒՄ Է [15:27] 22 Փետրվարի, 2008 Հանրահավաքը ՚Ազատությանՙ հրապարակում մեկնարկել է, անմիջապես մեկնարկից հետո հրապարակ է ժամանել ՚Ժառանգությունՙ կուսակցության նախագահ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա բարձրացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքը եւ Ազատության լեփ-լեցուն հրապարակը ծփացել է ՚Րաֆֆիՙ եւ ՚Միացումՙ վանկարկումներից: Հանրահավաքի սկզբում ոստիկանները կրկին հանրահավաքի կազմակերպիչներին տեղեկացրել են, որ սա արտոնված հանրահավաք չէ, եւ իրենք կատարում են քրեորեն պատժելի արարք: Ոստիկաններին պարզաբանումներ են տվել ՚Ժողովրդավարական Հայրենիքՙ կուսակցության նախագահ Պետրոս Մաքեյանն ու ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը: Իսկ հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարթակից. ՚Մենք հարթակում կանգնած քաղաքական գործիչներս Ազատության հրապարակում անցկացնում ենք ոչ զանգվածային հրապարակային միջոցառում, որն անցկացնելու համար անհրաժեշտ չէ իրազեկել Երեւանի քաղաքապետարանին. մեր ոչ զանգավածային հրապարակային միջոցառումը ինքնաբուխ կերպով վերածվել է զանգվածային հրապարակային միջոցառման, եւ օրենքը նման դեպքերում նախատեսում է, որ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումը անցկացվում է առանց իրազեկմանՙ:
-
Օհան Դուրյան.«Մեր հաղթանակը մեր ձեռքերում պիտի պահենք» 13:41 Yerevan | 9:41 GMT | Friday 22 February 2008 Մենք հաղթեցինք, եւ այսօր Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մեր հաղթանակը մեր ձեռքերում պիտի պահենք, եւ այն չպետք է զիջենք: Ինձ խանդավառում է մեր ժողովրդի, մեր երիտասարդության վճռականությունը, հաստատակամությունը եւ խոհեմությունը. ժողովուրդը պատրաստ է պահելու իր հաղթանակը: Սիրելիներս, նահանջելու եւ հարմարվելու տեղ չկա, այլապես, հավատացեք, բոլորս կործանվելու ենք եւ կկորցնենք մեր հայրենիքը: Եթե կան մարդիկ, այսպես կոչված` «մտավորական», որ քաջություն չունեն ժողովրդի հետ լինել, լավ է լռեն եւ չփորձեն «կայունություն» քարոզել: Այսօրվա եւ այս վիճակի շարունակումը իբրեւ «կայունություն»` ինքնաոչնչացում է, վերջնական մահ, այլ ոչ թե` խաղաղություն: Ես խղճում եմ Սերժ Սարգսյանին, որին այսքան ատում են. նույնիսկ ավելի, քան պատկերացնել կարելի է: Սիրելի ժողովուրդ, պահպանենք մեր հաղթանակը եւ այն հաստատենք ողջ աշխարհի համար. համազգային հանրահավաք, ազգահավաք մեր առաջնորդ, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
-
«ԴԱ-ՍԱ-ԴՈւ՜Լ, ԴԱ-ՍԱ-ԴՈւ՜Լ…» Այսօր 11:45 րոպեին Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի բակի դարպասները փակվել էին: Ոստիկանները թույլ չէին տալիս բակում հավաքված ուսանողներին դուրս գալ բուհի տարածքից, չնայած 11:30-ի մեծ դասամիջոցի զանգը վաղուց հնչել էր: Ուսանողները բղավում էին` «դա-սա-դուլ, դա-սա-դուլ»… Իսկ շենքի վերեւի պատուհաններից գոչում էին` «Լեւոն, Լեւոն»… 2008-02-22 01:29 «Վախենում են, որ այս բոլոր հավաքված ուսանողները գնան Լեւոն Տեր -Պետրոսյանի միտինգին,- ասաց ԵՊՏՀ-ի ձեռնարկությունների կառավարում բաժնի ուսանողուհի Նունեն։- Մենք այսօր դարպասից դուրս ենք, որովհետեւ դասադուլ հայտարարելով` ընդհանրապես դասի չէինք եկել, իսկ այս ուսանողներին այժմ չեն թողնում դուրս գալ»: Նունեի խոսքով՝ ոստիկանները կանգնել են դարպասից ներս եւ ռեկտորի ու դեկանների հետ փորձել են ստիպել ուսանողներին ետ գնալ։ Դարպասը 5 րոպեից բացվեց, որովհետեւ ուսանողներից ոմանք սկսեցին մագլցել ճաղերի վրայով, իսկ մյուսները սկսեցին ծափահարել: Դարպասից դուրս եկող ուսանողների մի մասն ասում էր, որ պարզապես դասի չեն ուզում նստել, մյուսները պատասխանեցին, որ պատրաստվում են հետեւել Լեւոն Տեր- Պետրոսյանի խորհրդին ու դասադուլ անել: «Մենք արդեն մի քանի օր է, ինչ դասի չենք գալիս…Մենք մեզ արձակուրդ ենք հայտարարել: Մենք ընդհանրապես քաղաքականացված չենք, դասադուլը պայմանավորված է նրանով, որ մենք հեչ հավես չունենք դասի նստելու»,- ասաց ուսանողուհիներից մեկը, բայց՝ առանց անունը նշելու: «Մենք ոչ լեւոնական ենք, ոչ էլ այսօրվա կառավարության կողմնակից, արդարության կողմնակից ենք: Արժանի մարդ չկա: Սա էլ առիթ է շատերի համար, որ փախչեն: Կարծում ենք, որ այս ուսանողների միայն 10 տոկոսը կգնա միտինգի»,- ասաց մի տղա, ով էլի չհայտնեց անուն ազգանունը: «Ես միշտ եղել եմ միտինգներին ու այսօր էլ գնալու եմ: Ու այդպիսիք շատ կան մեր բուհում: Բայց համալսարանի ղեկավարությունը, մեր դեկան Տերտերյանը թույլ չեն տալիս ուսանողներին դուրս գալ: Մի կուրս գիտեմ` ձեռնարկությունների կառավարման առաջին կուրսը, որն իր ողջ կազմով ուզել է դուրս գալ, բայց չեն թողել»,- ասաց Կառավարում բաժնի 1-ին կուրսի ուսանող Տիգրան Պողոսյանը: Նա ասաց, որ իրեն ստիպում են դասի գնալ, բայց նա մի բան կանի ու նորից կփախչի: Համալսարանի շենք մտնել ոստիկանները չթուլյատրեցին: «Դարպասները փակ չեն եղել»,- ասաց ոստիկաններից մեկը: Բայց հաջորդ պահին հիշեց, որ դարպասները փակ են եղել, որովհետեւ որոշ կասկածելի մարդիկ են ցանկացել ներս մտնել, իրենք էլ թույլ չեն տվել: Տասնյակ երիտասարդներ լուսանկարում եւ տեսանկարում էին այն ինչ կատարվում էր: Բայց նրանցից ոչ մեկին թույլ չտվեցին այդ նկարները մեզ տրամադրել. «Մեր Հայկոն այնտեղ է, հո դու չե՞ս գժվել»,- խլելով ընկերոջ ձեռքից հեռախոսը` այդ կադրերը ջնջեց ԵՊՏՀ-ի ուսանողներից մեկը: Կարինե Իոնեսյան http://echannel.am/?topic_id=1455&PH...a80d48cbd9e8e3
-
ԵՐԹԸ ՑՐԵՑԻՆ [12:45] 22 Փետրվարի, 2008 Այսօր տարբեր բուհերի մոտ 200 երիտասարդներ դասադուլ են արել: Նրանք պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտից իջել են դեպի Հյուսիսային պողոտա՝ գոռալով ՚Դասադուլ է, միացեք մեզՙ: Բայց մոտ մեկ տասնյակ ոստիկանական մեքենաներով ոստիկաններ, որոնց ձեռքներին եղել են մահակներ, ցրել են նրանց: Ուսանողները դադարել են գոռալ, բայց դասի չեն գնացել, այլ Ազատության հրապարակ: Ի դեպ, Երեւանի պետական համալսարանում ամեն ժամ մտնում են լսարաններ եւ ստուգում, զգուշացնում ու ամեն կերպ համոզում ուսանողներին, որ ոչ մի տեղ չգնան:
-
Сержа поздравил президент Турции, он протурецкий. Левона народ Армении поздравил, Левон Тер-Петросян проармянский и мне наплевать прорусская или проамериканская у них политика.
-
А когда, правительство криминальное а социум демократический происходят революции.
-
У Армении пока нет "нового" президента. Де факто назначен Серж Саркисян, де юре избран Левон Тер-Петросян. Но до 9.04.08 когда Кочарян должен подать в отставку, "нового" президента нет. Так что не пудрте мозги.
-
Երվանդ Մանարյան. «Ժողովուրդը պետք է պայքարի» 13:47 Yerevan | 9:47 GMT | Thursday 21 February 2008 Սա կեղծիքների իշխանություն է եւ, կարծում եմ, պետք է նոր ընտրություններ լինեն: Շատ ցավալի է, որ նախագահի աթոռին հավակնող թեկնածուն նախապես հայտարարել է, որ նախորդ իշխանության քաղաքականությունն է շարունակելու: Այսինքն` Ս.Սարգսյանից ոչ մի նոր բան սպասել չի կարելի: Առաջին հերթին` արդարության: Արդարությունը պետք է իշխի երկրում, որը, ինչպես ցույց տվեց թեկուզեւ այս գործընթացը, չի լինի: Արաքս Դավթյան. «Ժողովուրդը պիտի չզիջի իր դիրքերը» Չեմ հավատում այս թվերին: Երեկ, իմ աչքի առջեւ ընտրատեղամասի բակում ավտոմեքենան մոտենում էր, անձնագիր ունեցողներին անվճար տանում քվեարկելու: Սա ինչի՞ մասին է խոսում: Ես չեմ հավատում, թե ընտրությունները անցել են ազնիվ ու արդար: Այդպիսի միջադեպերը խոսում են այն մասին, որ կատարվել են կեղծիքներ: Ինձ ապշեցրեց այն, որ նախկինում, առաջին հերթին, հաղորդում էին Երեւանի տվյալները: Այս անգամ հակառակն էր: Սկզբում հաղորդեցին երկրի ծայրամասերից ստացված տվյալները: Ես կասկածներ ունեմ, որ Երեւանի արդյունքները չէին հրապարակվում ժամանակ շահելու եւ դրանք կեղծելու համար: Իմ տպավորությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանում առաջին տեղում է եղել: Ու քանի որ ես ազնիվ մարդ եմ, չեմ կարողանում մի բան հասկանալ: Երբ մարդը քեզ չի սիրում, ինչու ես խցկվում նրա հոգուց ներս: Ես համոզված եմ, որ ժողովուրդը վատ է տրամադրված Ս.Սարգսյանի նկատմամբ, որովհետեւ տեսնում է, թե ով ինչ է իրենից ներկայացնում: Նույն վիճակն էր Ուկրաինայում, երբ ժողովուրդը՝ մինչեւ վերջին մարդը պայքարեց եւ հասավ նրան, որ կայացան նոր ընտրություններ: Կարծում եմ, որ նույնը պիտի անենք մենք. առանց արյուն թափելու հասնենք մեր նպատակին: Այսօր ռուսական հանրային հեռուստատեսությամբ այսպիսի արտահայտություն հնչեց. ամենայն հավանականությամբ երկրի նախագահ կդառնա վարչապետ Ս.Սարգսյանը: Այդ միտքը` «ամենայն հավանականությամբ» մտածելու տեղիք է տալիս: ...Ժողովուրդը պիտի իրեն ամուր պահի եւ չզիջի իր դիրքերը: Ժողովրդից շատ բան է կախված: Ժողովուրդը պետք է շարունակի իր պայքարը եւ տեր կանգնի իր փաստացի հաղթանակին: Ամեն ինչ մնալու է նույնը: Այսինքն` մենք 10 տարի ինչպես որ ապրել ենք, եւս 10 տարի ամենապակասը նույն ձեւով ապրելու ենք: Բայց, հատկապես իմ սերնդի համար շատ մեծ շռայլություն է դա, քանի որ ես հազիվ թե ավելի լավ բան հասցնեմ տեսնել: Դրա համար, կարծում եմ, ճիշտ կլինի նոր քվեարկությունը: Հիմա ինչ-որ մարդիկ ելույթներ են ունենում, որոնք գիտենք արդեն: Մի ամբողջ կյանք ապրել ենք, գիտենք, թե դրանց արժեքն ինչ է: Ասում եմ` ոչինչ դրանցից սպասել հնարավոր չի: Պետք է հասարակության մեջ իշխի տարրական արդարություն: Դա չկա եւ կամք չկա արդարություն հաստատելու: Իսկ ժողովուրդը պիտի մտածի իր տված քվեի մասին: Պետք է պահանջել նոր ընտրություններ: Ժողովուրդը պետք է պայքարի իր իրավունքների համար:
-
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՄՆ-ում [03:07] 22 Փետրվարի, 2008 2008թ փետրվարի 21-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնը բողոքի ցույց էր կազմակերպել ՀՀ գլխավոր հյուպատոսության առջ¢£ Ցույցին մասնակցեցին ԱՄՆ-ում ժամանակավորապես բնակվող մոտ 500 ՀՀ քաղաքացիներ ¢ Հայաստանի ճակատագրով մտահոգ, այսօրվա համաժողովրդական շարժումը պաշտպանող ԱՄՆ (հայազգի) քաղաքացիներ£ Ցույցի մասնակիցներն իրենց զայրույթն ու բողոքը հայտնեցին ընտրությունների իրական արդյունքները կեղծելու, գործող իշխանության կողմից իշխանությունը բռնազավթելու փորձ կատարելու դեմ£ Ցույցի մասնակիցները պահանջեցին վերականգնելու իրենցից խլված քվեարկելու իրավունքը ¢ չեղյալ հայտարարելու կեղծված ընտրությունները, անցկացնելու նոր ընտրություներ£ Ցույցի ժամանակ որոշում կայացվեց առաջիկայում մեծ հանրահավաք անցկացնել Լոս Անջելեսում£
-
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՋԵՐՄ ՄՈՆԹԼՈՐՏ Է ՏԻՐՈՒՄ/ video / [00:56] 22 Փետրվարի, 2008 Մարդիկ պարում են, անեկդոտներ են պատմում, գրկախառնվում, եւ չեն դադարում վանկարկել ՚Լեւոն նախագահՙ, ՚Սերժիկ հեռացիրՙ: Ժամը 2:00-ի դրությամբ` հրապարակում հավաքված մարդկանց թիվը չի պակասել: Մարդիկ գնում են տուն, տաք հագուստ վերցնում եւ կրկին գալիս են հրապարակ: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ժամանակ առ ժամանակ զրուցում է հավաքվածների հետ, հարցնում, թե ինչպես են մարդիկ իրենց զգում եւ թե արդյո՞ք տաք են հագնված: Հավաքվածները նախագահին վստահեցնում են, թե իրենք չեն մրսում եւ մինչեւ լուսաբաց հրապարակում են մնալու: ՏՈՒՆ ԳՆԱԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ Ազատության հրապարակում հավաքված մարդկանց թիվը չի պակասում, քանի որ ոչ ոք չի պատրաստվում տուն գնալ: Հրապարակում շարունակվում են նոր վրաններ ամրացվել եւ մարդիկ խաղաղ նստացույց են անում: Քիչ առաջ նրանք դիտում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին պատմող տեսանյութը: Առաջին նախագահն այժմ Ազատության հրապարակում է, իրեն սատարողների հետ: Նստացույցի մասնակիցները մաքրում են հրապարակի տարածքը, քանի որ այդտեղ են անցկացնելու ողջ գիշերը: Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանին մոտեցել են ոստիկաններ եւ խնդրել են չաղմկել: Սակայն ոստիկաններին տեսնելով մարդիկ ավելի բարձր են վանկարկել. ՚Լեւ-ոն, Լեւ-ոնՙ, ինչից հետո ոստիկանները հեռացել են: http://a1plus.am/file/vid/6329.wmv Այսքան միասնական ու իրար նկատմամբ սիրով հայ ժողովուրդը չեմ էլ հիշում վերջին անգամ երբ է եղել http://www.youtube.com/a1plusnews
-
Не пытайся Не поймут. Все те кто будут пытаться доказать обратное НИ РАЗУ не были в Тбилиси иживут далеко-далеко, а информацию получают с Кремлёвских телеканалов.
-
гражданской войны не будет, если главные причнины дестабилизации Серж и Кочарян мирно покинут свои посты. Всё в их руках
-
ՆՍՏԱՑՈՒՅՑԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է [20:11] 21 Փետրվարի, 2008 Այս պահին Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ ազատ քաղաքացի նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում: Հանրահավաքի մասնակիցների թիվը մի փոքր նվազել է, բայց հատկանշական է, որ ավելացել է երիտասարդների քանակը: Մարդկանց մի մասը գնացել է` ուտելիք բերելու, իսկ տեղում արդեն 5 վրան է ամրացված եւ ավելացվում են վրաների թիվը: Նիկոլ Փաշինյանը դիմելով ոստիկանությանը`ասել է, որ եթե Տեր-Պետրոսյանի շտաբի մոտ բողոքի ցույց անող 4 հոգուն 4 խումբ ոստիկան էր հսկում, ապա ինքը պահանջում է, որ իրենց անվտանգությունն էլ ապահովեն: Երիտասարդները պարում են երգում, դրոշները ծածանում: Ազատության հրապարակում երգ, ուրախություն է:
-
Кстати, Сержа поздравили президент России и Белорусии, а вот поздравление Саркози и Саакашвили в посольствах не подтвердили.
-
404 ՁԱՅՆ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ/ video / [19:55] 21 Փետրվարի, 2008 Երեւանի Կենտրոնի թիվ 9/31 տեղամասում քվեարկության արդյունքների այսօր կատարված վերահաշվարկի ժամանակ աղաղակող խախտումներ են արձանագրվել: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որը վերահաշվարկ է կատարել ՚Օրինաց երկիրՙ-ը ներկայացնող տեղամասային հանձնաժողովի անդամ Հենրիկ Ստեփանյանի պահանջով, հայտնաբերել է, որ նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է ոչ թե 709 ընտրող, ինչպես պաշտոնապես արձանագրվել է քվեարկությունից հետո, այլ ընդամենը 395 ընտրող: Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, ըստ քվեարկության օրը կազմված արձանագրության, քվեարկել է 376 ընտրող, մինչդեռ վերահաշվարկի արդյունքում պարզվեց, որ իրականում նա ունի 392 քվե: Արթուր Բաղդասարյանը իրականում ստացել է 184 քվե, մինչդեռ փետրվարի 19-ին արձանագրվել էր, որ նա ունի ընդամենը 134 ձայն: Հսկայական տարբերություն հայտնաբերվեց Վահան Հովհաննիսյանի դեպքում՝ արձանագրվել էր, որ նրա օգտին քվեարկել է ընդամենը 3 ընտրող, այնինչ իրականում նրա օգտին քվեարկածների թիվը 120 է: Ըստ պաշտոնական արձանագրության՝ Վազգեն Մանուկյանն ընդհանրապես որեւէ ձայն չի ստացել, այնինչ այսօր պարզվեց, որ նրա օգտին այդ տեղամասում քվեարկել է 57 ընտրող: Գրեթե նույնն է պատկերը Արման Մելիքյանի դեպքում՝ գրվել է 0 ձայն, իսկ այսօր պարզվել է, որ նրա օգտին 6 մարդ է քվեարկել: Տիգրան Կարապետյանի օգտին տված քվեները արձանագրությունում նվազեցվել են ուղիղ երկու անգամ՝ իրականում եղել է 22, իսկ գրվել է 11: Արտաշես Գեղամյանը իրականում ստացել է 7 ձայն, թեեւ արձանագրությունում գրվել էր 6: Եվ վերջապես Արամ Հարությունյանը, որի օգտին, ըստ արձանագրության, որեւէ մեկը չի քվեարկել, իրականում ունեցել է մեկ ընտրող: Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Եղիշե Տերտերյանը պատրաստվում է դիմել դատախազություն: ՚Սա արտառոց, եզակի դեպք էՙ, - ասաց նա ՚Ազատությունՙ ռադիոկայանի հետ զրույցում: VIDEO - http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=58039