Jump to content

Egern.net

Forumjan
  • Posts

    547
  • Joined

  • Last visited

Posts posted by Egern.net

  1. Հարգելի շախմատասեր ֆորումջանիկներ,

    Egern.net-ը վերջերս գնել է http://Aronian.info սայթը: Այն այժմ դատարկ է, և մենք դեռ կոնկրետ պլաններ չունենք սայթի հետ կապված: Ո՞վ կարող է առաջարկել ինչ-որ հետաքրքիր ինֆորմացիա կամ ինչ-որ "content" այս սայթի համար: Կքննարկենք ցանկացած առաջարկ:

    Շնորհակալություն

  2. 1-1 հաշիվը շատ ավելի տրամաբանական էր (հարվածներով` 12-5...)

    ամեն դեպքում, անկեղծ շնորհավորում եմ Միլանի բոլոր երկրպագուներին (իրենք շատ-շատ են կոնկրետ իմ շրջապատում)...

  3. Հարգելի Կարս,

    Իմ անձնական կարծիքով, Հայաստանում կուսակցությունների գաղափարախոսությունները միայն թղթի վրա են լինում: Չի լինում մի այնպիսի օրենք, որին այսինչ կամ այնինչ կուսակցությունը դեմ քվեարկի իր գաղափարներից ելնելով... Այնպես որ ընտրությունը մեղմ ասած գաղափարների մեջ չէ...

  4. Нет драйверов, нет программного обеспечения.

    Դա արդեն հիմա խնդիր չի, բոլորը հարմարվում են Վիստային: Հիմնական հարցն այն է (իմ կարծիքով) որ շուտով 1ԳԲ RAM-ը չի հերիքելու...

    XP-ի համար սկզբում 256ՄԲ-ը համարվում էր օպտիմալ, իսկ հիմա 512-ով հազիվ է աշխատում համակարգիչը: Երբ որ նոր է օպերացիոն համակարգը, մինիմալ պահանջվածի կրկնակի հիշողությամբ հանգիստ աշխատում է, իսկ երբ սկսում են դրա համար ստեղծվել նոր ծրագրեր (ոնց որ այսօր PhotoshopCS3-ը), մեր "սարքային ապահովումը" սկսում է չբավարարել...

  5. Խնդիրը իրականում շատ ավելի լուրջ է:

    Շատ հավաստի տվյալներով, Մատենադարանի ղեկավարության կնքած նախնական պայմանագրով (որին դեմ չի եղել կրթության/գիտության նախարար Լևոն Մկրտչյանը) ամերիկյան փողերով թվայնացվում են Մատենադարանի ԲՈԼՈՐ ձեռագրերը, և ստեղծվում է թվային գրադարանի երկու պատճեն. մեկը Մատենադարանում, մյուսը` ԱՄՆ-ում: Եվ, պայմանագրի համաձայն, այդ նյութերը կարող են հրապարակվել միայն ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ:

    Հետևաբար այս պայմանագրի հետևանքով կառաջանա երկու անթույլատրելի հանգամանք.

    1. Մատենադարանը կդադարի լինել եզակի Հայաստանյան օբյեկտ, կառաջանա մի ճշգրիտ պատճենը ԱՄՆ-ում

    2. Ամերիկյան ինչ-որ կազմակերպություն կդառնա Մատենադարանի հեղինակային իրավունքի տեր (կամ համատեր, ինչը չի փոխում գործի էությունը)

    Սա կարելի է համարել մշակությային եղեռն. հայ ժողովրդից խլվում է մշակութային ժառանգությունը:

    Այժմ պատրաստվում է բողոքի մեծ ալիք, որին սակայն խոչընդոտում են ընտրությունները (լրատվամիջոցները զբաղված են այլ հարցերով): Պատրաստվում է նաև ինտերնետային բողոքի ալիք, որին, հույս ունեմ, կմիանա նաև hayastan.com-ը:

  6. Հայեր ջան,

    Ուզում եմ տեղեկացնել, որ Egern.net Team-ը Hayastan.com-ի աջակցությամբ բացել է Ցեղասպանությանը նվիրված նոր սայթ` http://genocide.am հասցեում: Սայթը իրականում նախկին www.egern.net-ի հերթական տարբերակն է, բայց արդեն տեղադրված նոր դոմենում:

    Սայթը կոչ է անում բոլոր հայ վեբմաստերներին ապրիլի 24-ին իրենց սայթերում հիմնական բովանդակության փոխարեն դնել Եղեռնի հիշատակին նվիրված էջ: Խնդրում ենք այցելել այստեղ:

×
×
  • Create New...