Egern.net

Forumjan
  • Content count

    547
  • Joined

  • Last visited

Everything posted by Egern.net

  1. Արդեն 2 ժամ է, Հայաստանը մնացել է առանց վարչապետի.... դեռ պաշտոնական հաղորդագրություն կարծես չկա.
  2. պարզապես Արմինկոյի սերվերներն էին ջարդել, դրանց վրա ինչ գտել էին, վնասել էին. կառավարական, շախմատային և այլն և այլն Շաատ մեծ խնդիրներ ունեն հայկական սերվերները անվտանգության տեսանկյունից
  3. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հայկական որոշ ISP-ներ թույլ չեն տալիս մտնել Ազատություն ռադիոկայանի azatutyun.am կայքը, սակայն կան բազմաթիվ ալտերնատիվներ. http://armenialiberty.am կամ .org, http://azatutyun.org կամ .net կամ .eu կամ .mobi Լսեք ձայնագրված ծրագիրը Բոլոր հաղորդումները ձայնագրվում են և RealAudio ու MP3 ֆորմատներով տեղադրվում են հետևյալ հասցեում. >> http://www.rferl.org/listen/ondemand/bd/ar/ar-default.asp Լսեք ուղիղ եթերում Բոլոր հաղորդումները կարելի է լսել ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ` RealAudio և Windows Media տարբերակներով. >> http://www.rferl.org/listen/live/bd/ar/ar-default.asp
  4. Կառլսենի մոտ ուղեղի փայլատակումներ են.... և հենց այդ ֆոնին նրա հետ պիտի խաղա Արոնյանը...շատ հետաքրքիր դիմակայություն է լինելու
  5. Անանդի ու Արոնյանի միջև 1 միավորը մնում է, իսկ Կառլսենը եթե հաղթեց, կհավասարվի Անանդին: Եթե պարտվեց` կհավասարվի Արոնյանին
  6. գրեմ իմ տպավորությունը այս ամենից, որպես Երևանում բնակվող, Հայլուրին, Ա1+-ին, Ազատություն ռադիոկայանին, թերթերին հետևող, և մարտի1-ի դեպքերի 10-ից ավել մասնակիցների (թե ոստիկանների և թե ցուցարարների) հետ զրուցած մարդ: Կար 2004 թվականի ապրիլի 12-ի նախադեպը, երբ իշխանությունների հրամանով գիշերը սպեցնազը հարձակվեց Բաղրամյան պողոտայի ցուցարարների վրա, ջարդեց, ձերբակալեց բոլոր ղեկավարներին և դրանով շարժումը մարեց... ժողովուրդը վախեցավ, ու էլ տնից դուրս չեկավ: Այս տարի, իշխանությունները որոշեցին նույն կերպ հարցը լուծել, քանի որ ակնհայտ էր դառնում, որ ժամանակը աշխատումէ ընդդիմության օգտին: Այդ պատճառով գիշերը հրաման է եղել ներքին զորքերին` մտնել և ցրել ցույցը: Երևանի ներքին զորքերը հրաժարվել են դա անել (այս մասին ինձ ասաց ներքին զորքերի աշխատակիցներից մեկը): Այդ պատճառով օպերացիան իրականցրեցին այլ ուժեր, մասնավորապես` Սպեցնազը: Դրանից հետո ես անձամբ հույս չունեի, որ ժողովուրդը նորից կհավաքվի, ամեն ինչ կրկնում էր ապրիլի 12-ը` ղեկավարները ձերբակալվել էին, ԼՏՊն փակվել էր իր տանը և այլն: Բայց, պարզվեց, որ այս անգամ Հայ Ժողովուրդը ՉԻ վախենում և պատրաստ է իր ազատության համար մինչև վերջ պայքարել: Կատաղած ժողովուրդը հավաքվեց Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, և ամեն ինչ քիչ թե շատ խաղաղ էր, մինչև մի անբարոյական ոստիկան Վիլիսով վրաերթի ենթարկեց ցուցարարներին: Դրանից հետո անընդհատ տեղի էին ունենում պրովոկացիաներ քաղաքապետարանը շրջապատած ներքին զորքերի և այլ ուժերի կողմից: Բայց արդեն ժողովուրդը զայրացել էր. իր ոստիկանն ու զինվորը իր վրա ուժ է կիրառում: Եվ ամբողջ օրվա ընթացքում եղան բազմաթիվ փոքր բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև: Սա տեսնելով, իշխանությունները հրամայեցին դիմել ուժային մեթոդների, ընդհուպ մինչև կրակել մարդկանց ուղղությամբ: Ի պատիվ շատ ու շատ ոստիկանների, նրանք չհնազանդվեցին և չենք չբարձրացրին: Իշխանությունները այս անգամ արդեն սկսեցին քաղաք բերել մեծ քանակությամբ ծանր տեխնիկա, որոնք սակայն այդպես էլ չմիջամտեցին (ի պատիվ իրենց): Զորքերը միայն ձայնային ռումբեր են պայթացրել` վախեցնելու նպատակով, սակայն դա հակառակ էֆեկտը ունեցավ իրականում: Բայց արյունից չխուսափեցինք: Դա արդեն քրեական տարրերի "շնորքն էր", որոնք մեծ քանակությամբ բերվել էին Երևան: Կոնկրետ ինձ հայտնի է Գյումրիի տխրահռչակ քաղաքապետի ենթակայության տակ գտնվող քրեական զինված ջոկատների գործունեության մասին: Նորից ու նորից իշխանությունների միակ հիմքը մնաց կրիմինալը.... Ինչ վերաբերվում է Մաշտոցի պողոտայի խանութների ջարդին: Ոչ ոք չի նշում, որ հանրահավաքը Մյասնիկյանի արձանի մոտ էր, Քաղաքպետարանի, Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Եվ միտինգավորների ոչ մի խումբ չի պոկվել ու գնացել դեպի Պրոսպեկտ, քանի որ բոլորը գիտեին, որ յուրաքանչյուր փոքր խումբ շատ խոցելի է և շատ արագ կցրվի... ոչ մի միտինգավոր այդպիսի բան չէր անի: Այդ ջարդն ու թալանը իրականացնողների մասին երկու տարբեր տեսակետներ գիտեմ, որոնք սակայն այնքան հավաստի աղբյուրներից չեն, որքան միտինգի աղբյուրներն են...
  7. Հարգելի շախմատասեր ֆորումջանիկներ, Egern.net-ը վերջերս գնել է http://Aronian.info սայթը: Այն այժմ դատարկ է, և մենք դեռ կոնկրետ պլաններ չունենք սայթի հետ կապված: Ո՞վ կարող է առաջարկել ինչ-որ հետաքրքիր ինֆորմացիա կամ ինչ-որ "content" այս սայթի համար: Կքննարկենք ցանկացած առաջարկ: Շնորհակալություն
  8. ծանր պարտություն էր.... փաստորեն 18րդ քայլը բացարձակ սխալ էր... ի՞նչն է պատճառը
  9. Եթե Սեյֆիլյանի կարծիքն էլ է համարվում թուրքամետ, ուղղակի անիմաստ է խոսելը....
  10. հենց ինքն է.... դրա համար, ամեն անգամ, երբ Արոնյանը հաղթում է նրան հայկական մամուլը շատ անկեղծ որակումներ է տալիս նրա հասցեին: Հենց այսօր, արդեն... 1.5 ժամից սկսում է նրանց հերթական պարտիան... Հետաքրքիր է, որ խաղը օնլայն չի մեկնաբանվելու chesspro.ru-ում
  11. հիանալի հաղթանակ! շնորհավորում եմ
  12. Այս գիշեր էլ` Անանդ..... տեսնենք....
  13. Առաջին տուրում, ինչպես "միշտ" Տոպալով-Արոնյան: Հետաքրքիր է, որ chesspro.ru-ում խաղացանկը չեն գրում
  14. Կառլսենը հիացրեց !!! Սպիտակ Կրամնիկը իրոք անպարտելի չէ մրցաշարային աղյուսակը. Левон АРОНЯН 7.5 Магнус КАРЛСЕН 7.5 Теймур РАДЖАБОВ 7 Виши АНАНД 7 Василий ИВАНЧУК 6.5 Владимир КРАМНИК 6 Шахрияр МАМЕДЬЯРОВ 6 Майкл АДАМС 6 Петер ЛЕКО 6 Юдит ПОЛГАР 5.5 Веселин ТОПАЛОВ 5.5 Павел ЭЛЬЯНОВ 5 Люк ВАН ВЕЛИ 4.5 Борис ГЕЛЬФАНД 4 Ինչքան խճճվեց իրավիճակը..... Կրամնիկը դուրս եկավ պայքարից: Կառլսեն-Ռաջաբով խաղից շատ բան է կախված: Արոնյանը եթե չհաղթի, լավագույն դեպքում կկիսի առաջին տեղը, որովհետև չեմ հավատում որ Կառլսենը պարտվի... Իհարկե Անանդ-Կրամնիկ խաղը ամենասկզբունքայինն է.... Եվ եթե Կրամնիկը չպարտվի, Անանդն էլ կկորցնի հույսերը: Իսկ Արոնյանին պետք է շատ զգույշ և ուշադիր լինել: Այսօր Պոլգարը հաղթեց Ադամսին....
  15. անչափ շնորհակալ եմ
  16. Տոպալով-Մամեդյարով 0.5-0.5 Պոլգար-Էլյանով 0-1 այսպիսով, 11րդ տուրից հետո. 1. Левон АРОНЯН 7 2. Теймур РАДЖАБОВ 6.5 2. Магнус КАРЛСЕН 6.5 2. Виши АНАНД 6.5 5. Владимир КРАМНИК 6 5. Майкл АДАМС 6 5. Василий ИВАНЧУК 6 8. Шахрияр МАМЕДЬЯРОВ 5.5 8. Веселин ТОПАЛОВ 5.5 8. Петер ЛЕКО 5.5 11. Юдит ПОЛГАР 4.5 12. Павел ЭЛЬЯНОВ 4 12. Люк ВАН ВЕЛИ 4 14. Борис ГЕЛЬФАНД 3.5
  17. Մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականները 11րդ տուրից հետո արդեն պարզ են. Левон АРОНЯН 7 Теймур РАДЖАБОВ 6.5 Магнус КАРЛСЕН 6.5 Виши АНАНД 6.5 Շարունակությունը կախված է Մամեդյարով-Տոպալով պարտիայից: Եթե հաշվի առնենք, որ մնացել է ընդամենը 2 տուր, ապա մրցակցությունը այս 4-ի մեջ է ընթանալու
  18. Անանդն էլ !!!!! Կրամնիկն էլ ոչ-ոքի է արել ! Արոնյանն առաջինն է
  19. Ռաջաբովը հաղթեց
  20. ՖԱՆՏԱՍՏԻԿ ՀԱՂԹԱՆԱԿ!!!!
  21. շատ հետաքրքիր է. Արոնյանի այս տրյուկը ընթացքում "ստեղծագործվեց", թե պատրաստված էր տանը..... ամեն դեպքում հիանալի է տպավորությունը
  22. իսկ Կառլսենը հաղթեց........... Արոնյանի տրամաբանությունը ուղղակի չեմ հասկանում...
  23. Հուսանք` Վեյկ-ան-Զեեն վերջում էլ հայկական կլինի Правильно выбранная дебютная стратегия и великолепная новинка принесли Топалову заслуженную победу. Нельзя не отметить и вдохновенно проведенную финальную атаку. Наверняка Крамник досадует сейчас на качество своей домашней подготовки, однако от попаданий на подобные мины никто не застрахован (особенно в наиболее принципиальных вариантах), даже при наличии мощной команды секундантов. Добившись большого перевеса, Веселин, казалось, пару раз сыграл неубедительно, но на самом деле белые всё время держали ситуацию под контролем. Владимир предприимчиво защищался, несколько раз ставил соперника перед непростым выбором, и тем не менее смог лишь отсрочить поражение, истоки которого нужно искать на отрезке между 13-м и 17-м ходами... © Андрей Девяткин. http://chesspro.ru/chessonline/onlines/index_597.html