Jump to content

Teacher

Forumjan
  • Posts

    17
  • Joined

  • Last visited

About Teacher

  • Rank
    Newbie
    Newbie
  1. Սաս, եթե ես ունենայի Աճառյանի արմատական բառարանը, ինչ ես կարծում, կփակցնեի այստեղ հարցս? Իսկ որ լեզվից է փոխառված այդ բառը?, Ինձ մասնավորապես դա է հետաքրքրում
  2. Թոնիր բառը ինչ ծագում ունի, հայկական է?
  3. Սրանց ուղղագրության ճշտության հարցում որոշակի կասկածներ ունեմ, փարատեք դրանք խնդրում եմ` New York, Папуа Новая Гвинея, ցուցահանդես(-)վաճառք, չարաչք (որպես մի բառ կա?), բացօթյա/օդյա, Վանա Ձոր/Վանաձոր, Վանա Լիճ/Վանալիճ, կմ/ժ, Մերձավոր արևելք – մերձավոր արևելյան/մերձավորարևելյան??
  4. Բացատրեք խնդրում եմ` որն է հայերենի քերականության մեջ կոչվում ներգործական բայերի բացարձակ գործածություն: Պաչել-ը թերևս բնաձայնական լինի
  5. Արդյոք գրական հայերենի տեսակետից ճիշտ են հետևյալ ձևերը` շուտվա, վաղուցվա, անկողնի/անկողնու մեջ, ամսական/ամսեկան:
  6. Հարգելի Լինգվիստ, որքանով ինձ հայտնի է kind of/sort of բառերից հետո անորոծ հոդ չի գործածվում: Բայց գրականության մեջ երբեմն հանդիպել եմ հոդով բառակապակցությունների: Ինչ բացատրություն կարելի է տալ դրանց?
  7. Միանգամայն համաձայն եմ Եղեռն.նետ-ի ու Կամսարի հետ: Հարգելի Լինգվիստ, խոսքը Ձեզ (երբ ազատվեք )
  8. Խնդրում եմ վերլուծենք We need something for cutting the grass/ to cut the grass? Ինչ տարբերություն կա, եթե կա?
  9. Հարգելի Smally, պետք է ասեմ, որ հարգարժան Լինգվիստն իրավացի է: Սա արդեն իմ դասավանդման պրակտիկայից ասեմ Ձեզ: Ինչպես արդեն նշվեց, այդ հարցը միայն Michael Swan-ի հեղինակավոր գրքում չէ արծարծված և երկիմաստւթյուններ նման դեպքերում իրոք պատահում են: Մի անգամ, հիշում եմ, նույնիսկ դասախոսներով առանձին քննարկում էինք սա: Այնպես, որ հարգելի Լինգվիստը դեռ կհասցնի սխալվել :lol: Հարգելի Լինգվիստ, շատ գնահատելի է, որ բացի Ձեր իմացածից նաև հղումներ եք կատարում համապատասխան գրականության (թեև Ձեր իմացածի վերաբերյալ անձամբ ես ոչ մի կասկած չունեմ)
  10. Հարգելի Smally: Հասկանալի է, որ մոդերատորներով միամյանց պաշտպանում եք, բայց պաշտպանեք խնդրում եմ այս topic-ից դուրս և հիմնավորված, դրա համար ինչքան գիտեմ հատկացված տեղ կա, և դուք ձեր հերթին նույնպես մի ընդհատեք խնդրում եմ: Իսկ ընդհանրապես, Կամսարի հետ համամիտ եմ միանգամայն, զուտ որպես մասնագետ Կարսի գրածը բավական անհաջող էր, և հարգելի Լինգվիստը շատ գեղեցիկ կերպով տեղը դրեց նրան, այո', մոդերատորին (թե դա արգելված է?? ) : Ի դեպ, ինչքանով ես նկատեցի, Կամսարը չասաց - սա մի ասա, դա մի ասա, այլ ավելի շուտ չարժի այսպես ասել, ընդամենը: Այնպես որ, եկեք չմանրնանք և լեզվաբանական այս topic-ը թողնենք լեզվաբանական:
  11. Zaratustra, շնորհակալություն: Ես նոր մի քիչ այլ մեկնաբանություն գտա(Ս.Գ. Աբրահամյանի մոտ), բայց հիմնականում նույնն է Իսկ ջան-ի թարգմանության համար հենց джан el թարգմանվում է, գրականության մեջ եմ հանդիպել: Հատվածական բարդություն - որն է սա?
  12. Այսպիսի հարց ունեմ քերականությունից, տերմինաբանության հետ կապված - "Ներկաներից չամաչեց" սա կոչվում է անենթակա նախադասություն հայերենում? Նաև "Գիշեր է" սա էլ անդեմ, այդպես է?
  13. Հարգելի պարոն Լինգվիստ, շնորհակալություն չորրորդ դեմքը պարզաբանելու համար, հետաքիքիր էր: Եվս մեկ հարց եթե կարելի է - Լավաշ. այս խիստ հայկական հացը իրոք թուրքերեն բառով ենք արտահայտում?? Ես այդպես եմ լսել, չէի սպասում: Իսկ կերակուրներից նման այլ բառեր կան, որ հայ կենցաղին, առօրյային հատուկ են, բայց ծագմամբ օտար?
  14. Բարև ձեզ հարգելի ֆորումցիներ: Ուրախ եմ, որ գտա այսպիսի կայք, որովհետև պարբերաբար հարցեր եմ ունենում ինքս (ուսուցչուհի եմ մասնագիտությամբ), որոնց պատասխանները, անկեղծ ասած, մեր ուսուցիչներից շատերն էլ չգիտեն: Առաջին հարցը, որ կուզեի տալ. չորրորդ դեմք – որևէ մեկը լսել է այդպիսի բան? Մինչև հիմա երեք դեմքով յոլլա էինք գնում, չորրորդի մասին առաջին անգամ լսեցի օրերս: Որն է դա?
×
×
  • Create New...