Jump to content

hravart

Forumjan
  • Posts

    307
  • Joined

  • Last visited

Posts posted by hravart

  1. Հայոց լեզվի ուղղագրության հարցը դասակարգայնացնելուց հետո, հեշտ էր քաղաքական պիտակներ կպցնել, անվանելով այն կոմունիստական, բոլշևիկյան, ստալինյան, վեջերս նաև սովետածին (Կ. Սիմոնյան) և հանգիստ խղճով այն դասել սովետական կարգերի՝ 70 տարիների ընթացքում կատարած չարագործությունների շարքը և հայտարարել, որ հայոց լեզուն զարգացել է «սովետածին» լեզվաբանների գաղափարախոսության շնչի տակ: Համաձայնեցնելով և համատեղելով իրենց պայքարը՝ Հայաստանի և սփյուռքի մի քանի թղթակից-սրբագրիչներ անցել են գրոհի ներկա ուղղագրության դեմ:

    1998 թ. մարտի 28-ին «Նոր Հայաստան» օրաթերթը լույս ընծայեց Բեյրութից ստացված Ս. Հովիվյանի խիստ զգացմունքային, պրովակացիոն-հեղափոխական շնչով գրված «Բաց նամակը»՝ ուղղված «Ոսկեդարու Մեսրոպյան ուղղագրության նախանձախնդիր եղող Հայ ուսուչիցներուն, գրչի մշակներուն և թերթի խմբագիրներուն»: Բայց ի՞նչ է պահանջում, ի՞նչ է ասում «Բաց նամակի» գրոհային խմբագիրը: Ըստ Ս. Հովիվյանի՝ իբր թե Հայաստանում «ընդհանուր ձգտում կա վերադառնալու Մեսրոպյան ուղղագրության»: Հետևում է մի գրգռիչ, պրովակացիոն նախադասություն, որ ընթերցողի մեջ առաջացնում է և՛ զարմանք, և՛ զարհուրանք, և՛ վիշտ, և՛ ափսոսանք: Ահա այդ նախադասությունը. « ... Մեսրոպյան և Սովետահայ երկու անջատ ուղղություններու կողմնակիցներ դեմ դիմաց կանգնած ըլլալով՝ պայքարի մեջ են ներկայիս: Եվ պայքարը սուր հանգամանք է ստացած այս օրերուն»:

    Ընթերցողը ակամա մի պահ պատկերացնում է Հայաստանի մոլոր, բայց արժանապատիվ մտավորակա-նությունը բաժանված երկու թշնամի բանակների՝ պատրաստ իրար ոչնչացնելու: Ընթերցողը շարունակում է խորհրդածել՝ Հայաստանի խեղճ ժողովուրդ, դու որ հազար ու մի տնտեսական, սոցիալական, քաղաքական չլուծված խնդիրներ ունես, Ղարաբաղի չլուծված հարցն ունես, արհեստականորեն, իրենց շահերից ելնելով մի խումբ անհեռատես ներսի ու դրսի հայ մտավորականներ նոր ցավ ու դարդ են ավելացնում տանջված ու կքած քո ուսերին, ինչպե՞ս, ինչպե՞ս չկրկնես «Դե, եկ, Վարդապետ, ու մի խենթանա ...»: Ս. Հովիվյանը և նրա նման սփյուռքի կարճատես մտավորականները հայրենի մտավորականությանը երկու բանակների բաժանելով (այդ գործում հովիվյանները հսկայական փորձ են կուտակել 15 թվականի Եղեռնից հետո) հարմար ու նպաստավոր պահը հասած համարելով անցել են գրոհի: Հին ուղղագրության վերականգման մոտալուտ «դրական» լուծումը գուշակելով՝ Ս. Հովիվյանը գրում է. «Իսկ Հայաստանի Հանրապետության նախագահը, իրավարարի դերով մտիկ կընե երկու կողմերուն առարկությունները, ի վերջո տալու համար իր վճիռը, որ պիտի դառնա պետական հրաման»:

    Արդարացիորեն հարց է առաջանում՝ եթե հին ուղղագրությունը հրամանդեկրետով պիտի վերականգնվի, էլ ինչո՞ւ եք սուր ու թուր ճոճում 1922 և 1940 թթ. ուղղագրության դեմ: Վարչարարությունը դատապարտելով միաժամանակ վարչարարություն է գործադրվում: Այ քեզ ողբերգա-զավեշտական վիճակ: Հին ուղղագրության հովիվը ուզում է, որ ՀՀ նախագահը իր գայիսոնով իրականություն դարձնի հովիվյանների, միրիջանյանների, արփիների և մի քանի այլ կարճատես, հայոց լեզվի ուղղագրությունը զվարճագնդակ դարձրած մտավորականների երազանքը, որի իրականացումը կդառնա Հայաստանի ինստիտուտների, համալսարանի, 600 հազար աշակերտության և մի քանի տասնյակ հազար ուսուցչության համար չարիք, աղետ:

    «Բաց նամակի» հեղինակը փակագծերը ավելի լայն բացելով հայտարարում է, որ իրենք սերտ կապերի մեջ են լեզվի պետական տեսչության անդամների հետ և վերջերս այդ մասին նամակ են ստացել տեսչության անդամ բանաստեղծ Լևոն Միրիջանյանից: Այդ նամակի մեջ լեզվի ուղղագրության հարցի քննարկումը վերածվել է ռազմաճակատի, և ինչպես նշել ենք. «Ուղղագրության կռիվը թեժանում է»,- գրել է սնոտիապաշտ բանաստեղծ Լևոն Միրիջանյանը սփյուռքի իր համախոհներին:

    Ոգևորվելով Լ. Միրիջանյանի այս պրովակացիոն, գրգռիչ նամակի ֆեդայական-հեղափոխական կեցվածք-ոճից, Ս. Հովիվյանը Հայաստանի մտավորականությանը բաժանելով երկու հակադիր բանակների՝ (իբր թե քիչ ենք բաժանված) մեսրոպականների և հակամեսրոպականների և մարտնչող գրոհային ֆալանգիստի նման գոչում է՝ «Ժամանակն է՝ արագ շարժվելու: Ոսկեդարու մեր դասական ուղղագրության պետականացումը Հայաստանի մեջ անհրաժեշտություն է այժմ: Առարկություն չի վերցներ»: Այստեղ էր ասած՝ կուշտը սովածին մանր է բրթում: Հարգելի սփյուքահայ մտավորական հովիվյաններ, արփիներ, ամիրյաններ, բագրատունիներ և էլի հայտնի ու անհայտ «գրոհի ու փոթորիկի» երկրպագուներ, եկել է ձեր աստղային ժամը, հավաքվեք, հավաքագրեք գրոհային տրամադրությամբ վարակված մտավորականներին և արշավեք դեպի Երևան և հարցը լուծեք տեղի՝ ձեր համախոհ մտավորականների հետ՝ հանրահավաքով: Մի հիշեցում՝ չմոռանաք տրանսպարանտների ու պաստառների վրա գրել՝ «Մահ աբեղյանական ուղղագրության», «Մահ բոլշևիկյան ուղղագրության», «Մահ սովետածին լեզվաբաններին» և այլն, և այլն:

    Երևանի երիտասարդական «արուն» ամսագիրը 1997 թ. 8-րդ համարում լույս ընծայեց «Միասնական ուղղագրություն ...» հոդվածը, ուր բացահայտվում է, որ այսօր Հայաստանում արհերստականորեն ստեղծվել է ուղղագրական տարատեսակ գրություններ: Ուղղագրական այս խառնաշփոթությունը սկսվեց, երբ 1992 թ. Երևանում սկսվեց հրատարակվել ՀՀԴ կուսակցության կողմից ֆինանսավորվող «Ազատամարտ» և «Բեմ» թերթերը հին ուղղագրությամբ՝ խախտելով երկրում պետականորեն ընդունված ուղղագրական համակարգը, հիմք դնելով ներկայիս խառնաշփոթ վիճակին Հայաստանում: «արունի» խմբագրության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հայոց լեզվի ուղղագրության ներկայիս վիճակի քննություն կլոր սեղանի շուրջ: Կլոր սեղանին մասնակցել են ակադեմիկներ . Ջահուկյանը, Է Ջրբաշյանը, Ս. Աբրահամյանը, Ս. Կապուտիկյանը, դոկտ. պրոֆ. Հովհաննես Բարսեղյանը, Ա. Մարությանը, Երևանի 59-րդ դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Կարապետյանը և լեզվի պետական տեսչության պետ Վ, Միրզոյանը և նրա տեղակալ Հովհ. Զաքարյանը:

    Նախ խոսքը տրվում է ակադեմիկ . Ջահուկյանին: Իր հակիրճ խոսքում նա ասում է, որ մեր երկու գրական լեզուների ուղղագրությունը հատուկ լուծում է պահանջում, պետք է շատ զգույշ լինել, որպեսզի չընկնենք ծայրահեղությունների մեջ, ինչպես մի անգամ ընկանք: Նա հիշատակել է՝ որքան արևմտահայերի է հանդիպել թե արտասահմանում և թե Հայաստանում, միմյանց հետ «կարողացել ենք լեզու գտնել», բայց անհանգիստ մարդիկ սկսում են հարցը բորբոքել, իբր պաշտպանում են արևմտահայ ուղղագրությունը: Եղել են դեպքեր, երբ որոշ արևմտահայեր պատրաստ են ընդունելու ներկա ուղղագրությունը, սակայն այդ նույն անհանգիստ մարդիկ բորբոքում են վիճակը և ստեղծում անտեղի ու լարված վիճակ: Ակադեմիկը հատուկ շեշտել է, որ ուղղագրության մասին խոսելիս պետք է հրաժարվենք հարցին քաղաքական պիտակներ կպցնելուց, պետք է շատ զգույշ լինենք մեր արտահայտությունների մեջ:

    Ակադեմիկ Ս. Աբրահամյանը այն միտքն է արտահայտում, որ այդ նույն անհանգիստ մարդկանց կողմից ստեղծված ուղղագրական «փակուղուց» դուրս գալու միակ ուղին արհեստականորեն ստեղծված փակուղու վերացումն է: Ուշագրավ է ուսուցչուհի Լիլիթ Կարապետյանի ելույթը: Նա խոսքը ուղղելով լեզվի պետական տեսչության այրերին ասել է, որ քաղաքում հայտնվել են օտարամոլ ոլորտներ, քաղաքը ողողված է ուղղագրական ու ոճական սխալներով լեցուն ցուցափեղկերով, բայց տեր ու տիրական չկա, ով պետք է այս հարցերով զբաղվի, եթե ոչ լեզվի պետական տեսչությունը: Սակայն, ասել է ուսուցչուհին, ինքը մինչև հիմա էլ չի հասկացել, թե ինչ է լեզվի միասնականությունը, և ինչ մեղք ունի այստեղ ներկայիս գործող ուղղագրությունը; «Այ ձեր առջև նստած են տաղանդավոր գիտնականներ,- ասել է ուսուցչուհին,- Ս. Աբրահամյանը, Հովհ. Բարսեղյանը, . Ջահուկյանը, ովքեր ոչնչով չեն զիջում Աբեղյանին, Աճառյանին, որոնց սիրում ենք օրինակ բերել: Ես և իմ սերունդը, որոնք այսօր քիչ թե շատ պահում են դպրոցը, կոփվել են նրանց կաճառում ... Ո՞վ է ձեզ իրավունք վերապահել չլսելու նրանց կարծիքն ու խորհուրդը»: Ուսուց-չուհին պետական տեսչության այրերին մեղադրում է անցյալի «կեսկատար դասագրքերի» համար, ապա իր խոսքը ավարտում է այսպես. «Իսկ, որ ամենակարևորն է, ես այսօր չեմ տեսնում ուսուցիչ, որ կարողանա հին ուղղագրությամբ արդյունավետ դաս կազմակերպել ...», և ուսուցչության անունից պահանջել է եղած ուղղագրությունը ավելի հեշտացնել՝ առանց այն էլ հայերենի դժվար ուղղա-գրությունը (Այս կապակցությամբ մի խումբ ուսուցիչների նամակը տե՛ս էջ 63-64):

    Սիլվա Կապուտիկյանը ուղղագրական հարցին մոտեցել է հասարակական տեսանկյունից:

    Խոսելով Հայաստանում ստեղծված հոգեզրկության, հոգիների ամայացման, ընդհանուր հուսախաբության և այս բոլորի անարգել թափանցումը մեր հասարակության բոլոր խավերում անարգել հասել է նաև մեր ամենակարևոր հաստատությունը՝ դպրոցը: Նա շեշտել է, որ դպրոցական դասագրքերը դարձել են «պարապ վախտի խաղալիք», հետին պլան են մղվել Ապրիլ 24-ի հիշատակումը, ազգային տոները:

    Հոգու թափթփվածությունը իր հետ բերել է խոսքի, լեզվի թափթփվածություն: Աշակերտների մի մասի համար սխալներով գրելը դարձել է նորմա: «Այս րնդհանուր վհատեցուցիչ պայմաններում,-ասել է Ս. Կապուտիկյանը,- լեզվի տեսչությունը, իր հիմնական աշխատանքը թողած, առաջ է քաշել ուղղագրության փոփոխման հարցը: Այստեղ են ասել «մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ կապեցին պոչին»: «Եվ ցավալին այն է,- շարունակել է իր խոսքը Ս. Կապուտիկյանը,-որ սա արվում է մեսրոպյան այբուբենի սրբության, հայրենասիրության անունից: Դուրս է գալիս՝ նրանք, ովքեր պաշտպանում են ներկա ուղղագրությունը, նվազ հայրենասերներ են»: Ս. Կապուտիկյանը հին և նոր ուղղագրությունների հարցի լուծումը կապում է մեր երկրի «տնտեսապես, քաղաքականապես և աշխարհագրականորեն միացյալ ազգ դառնալու հետ», և միայն այդ դեպքում կլուծվի մեր լեզվի և ուղղագրության միասնության հարցը, բայց հիմա ՝ «այս վիճակում պնդել, առավել ևս կարգադրել, հարգելի տեսչականներ, չի կարելի ...»,- զգուշացրել է ակադեմիկ բանաստեղծը:

    Այսպիսով՝ այդ օրը ուղղագրության շուրջ բոլոր մասնակիցների ելույթներից հետո կլոր սեղանի նախագահ Ժ. Ավետիսյանը հայտարարել է, որ հակառակ տարածված լուրերի, լեզվի տեսչությունը չի ծրագրում մոտիկ ժամանակներում պարտադրել ավանդական ուղղագրությունը և ապա ավելացնում. «Երևի անհրաժեշտություն կա այդ մասին հայտարարությամբ հանդես գալու ... հանգստացնելու համար ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին, բոլոր նրանց, ում տագնապ է պատճառում այս հարցը, որ սրվում է արհեստականորեն»: Թե ովքեր են սրում հարցը, այնքան էլ դժվար չէ կռահել: Ես վստահորեն կարող եմ ասել, որ հայոց լեզվի ներկայիս ուղղագրության դեմ նոր թափով ծավալված պայքարը՝ վերականգնելու հին ուղղագրությունը ժամանակավրեպ է և դատապարտված է ձախողման: Ավելին. այս պայքարը միտումնավոր է, հետին նպատակով արված, թե հայրենի և թե սփյուռքի մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու Հայաստանի սոցիալ-տնտեսական և հատկապես քաղաքական ծանր դրությունից;

    Բայց ենթադրենք վաղը մյուս օրը Հայաստանի նախագահը իր գայիսոնը բարձրացրեց հօգուտ հին ուղղագրության, Հայաստանի տնտեսական վիճակը կբարելավվի՞, տասնյակ հազարավոր գործազուրկներ աշխատանք կստանա՞ն, ուսուցիչների, բժիշկների, գրասենյակային աշխատողների աշխատավարձը կբարձրանա՞, աղքատության մեջ տառապող հայ մարդու մեջքը կուղղվի՞, ի հարկե, ոչ: Եթե վաղը մեր նախագահը ինքը սկսեց գրել գոյն, բոյն, բօթ, վրայ, տղայ, ճիւղ, գիւղ, յատակ, յարդ, եօթ, դրօշ, տէր, ձէթ, փոխարեն՝ գույն, բույն, բոթ, վրա, տղա, ճիւղ, գիւղ, հատակ, հարդ, յոթ, դրոշ, տեր, լուծվե՞ց մեր հարցերի հարցը՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության հարցը, թուրք-ազերի աքցանը կվերանա՞ կամ կթուլանա՞: իշեր ու ցերեկ մեզ տանջող հարցը սա է: 1996 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին գտնվում էի Երևանում: Այցելեցի այն դպրոցը, որտեղ աշխատել էի 10 տարի որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: Հետաքրքրվեցի հայոց լեզվի վիճակով: Իմ այն հարցին, թե ինչպե՞ս կընդունեն, եթե մի օր հին ուղղագրությունը վերականգնվի, հայոց լեզվի ուսուցչուհին, որ իմ երբեմնի աշակերտի կինն էր, միանշանակ և վրդովված պատասխանեց՝ «Հին ուղղագրության վերականգնումը մեզ համար կլինի դժողք, ինչո՞վ է վատ նոր ուղղագրությունը»:

    Այժմ անցնենք սփյուռքին, մասնավորապես Լոս Անջելեսի հայահոծ գաղութին: Մի պահ ենթադրենք, որ մեր նախագահը որոշ ուժերի ճնշման տակ դեկրետով փոխեց «սովետական» ուղղագրությունը և հուրախություն հին ուղղագրապաշտների նոր ուղղագրությունը թաղեցինք փուլ եկած նախկին Սովետական Միության փլատակներ տակ, ի՞նչը կփոխվի սփյուքում, հատկապես այս գաղութում: րագիտությո՞ւնը կբարձրանա, թե՞ ընթերցողների թիվը: Արմեն Տոնոյանը իր մի հոդվածում գրել է, որ Լոս Անջելեսում թերթ կամ գիրք կարդացողների թիվը չի անցնում 2000-ից, որի 80 տոկոսը Հայաստանից արտագաղթածներ են: Իրանահայ միության գրադարանից օգտվողների թիվը, ըստ գրադարանավարի, չի անցնում 50-ից, որոնք մեծամասամբ տարիքը առած մարդիկ են: Այնտեղ պատանիներ ու երիտասարդներ մուտք չեն գործում: Մի քանի ամիս առաջ ներկա եղա մի հաստափոր գրքի գինեձոնի: Գրքի մեկենասը ինձ հայտնեց, որ հրատարակված 600 օրինակից վաճառվեց ... 8 օրինակ: Լոս Անջելեսը իր բոլոր արվարձանային քաղաքներով միասին ունի մի տասնյակի չափ թեքումով հայկական դպրոցներ, որտեղ սովորում է մոտավորապես 4500 աշակերտ, մնացած 25,000-ը՝ ամերիկյան դպրոցներում: Ինձ մոտ կա երեք բառից բաղկացած մի գրություն, որի հեղինակն է Ալեք Փիլիպոս հայկական դպրոցի աշակերտուհի Էվելինը: Նա սովորում է 11-րդ դասարանում: Էվելինը իմ ներկայությամբ տանջանքով երեք անգամ փորձեց ճիշտ գրել երեք բառ, բայց չհաջողվեց:

    Երրորդ օրինակը ես նրա ձեռքից վերցրի, ահա այդ գրությունը աշակերտուհու ձեռագրով.

    Սիրելի ընթերցող, իմ նպատակը ոչ այդ աշակերտուհու գրագիտության աստիճանը և ոչ էլ դպրոցի հայոց լեզվի ուսուցման մակարդակը ցույց տալն է, բնավ: Ինչքան որ հնարավոր է, դպրոցն անում է, և դրա համար շնորհակալ պիտի լինենք:

    Հարցն այն է, որ այս աշակերտուհիներից մի քանիսը աշխատանքի են անցնում հայկական թերթերի խմբագրություններում: Այս թերթերում, և ոչ միայն թերթերում, հայոց լեզվի ոչ միայն ուղղագրությունը, այլև հայոց լեզուն մորթոտվում է: Ուղղագրության վերաբերող սխալները ոչ թե պարզ վրիպակներ են, այլ արտասանության և գրության միջև տարբերության հետևանք, այսպես, բճանալ, գառասունք, ռնքային, գոլեճ, Շուքաեան, գատր, լինթըն, բայց և Քլինթըն, պաքալորեա, փուռն (բուռն), փրինձ, օրինակները շատ են:

    Հայերենին լավ չտիրապետելու, ավանդական հնչյունական համակարգից խոտորման հետևանքով հարյուրների հասնող այս սխալ գրությունները կվերանա՞ն, կբարելավվի՞ սփյուռքի թերթերի ուղղագրության վիճակը, եթե Հայաստանի նախագահը գայիսոնով ի չիք դարձնի «բոլշևիկյան» ուղղագրությունը, բնավ, երբեք: Բայց սփյուռքում տիրում է ոչ միան ուղղագրական, այլև լեզվամտա-ծողության տարբերակում: Սփյուռքահայը օտար, հատկապես եվրոպական լեզուների ազդեցության տակ ժամանակի հոլովույթում կորցրել և շարունակում է կորցնել հայերենին հատուկ լեզվամտածողությունը: Արևմտահայերենը այժմ «զարգանում է» մի ոտքը գրաբարի, մյուսը՝ օտար լեզուների վրա: Ներկա պայմաններում արևմտահայերենը ավելի ու ավելի է արվեստական լեզու դառնում:

    Լեզվամտածողության հետ սերտորեն առնչվում է հայ մարդու հոգեբանությունը: Այդ հարցը հետևյալ կերպ է բացատրում վաստակավոր հայագետ Հր. Աճառյանը: Ես այդ հատվածը ամբողջությամբ մեջ եմ բերում: «Այնուհետև Մադինյանը հաստատում է, որ «կը, մը, զ, թեան և այլ այսպիսի չնչենիքներ» չեն, որ կազմում են արևմտահայ լեզվի տարբերությունը, որոնց վերացմամբ մենք կարող ենք իրար հասկանալի դառնալ: Երկու բարբառների տարբերությունն այն է, «որ արևմտյան և արևելյան հայերը հոգեբանորեն իրարից տարբեր են մտածում» (էջ 550): Արդ, հին ուղղագրությունն ունի՞ այն հրաշագործ ուժը, որ վերացնի այդ տարբերությունը: Այդ հարցի պատասխանը թողնում եմ հին ուղղագրապաշտների զգաստ դատողությանը: Իմ աներեր համոզմունքն է, որ հայոց լեզվի ներկայիս ուղղագրության դեմ նոր թափով ծավալված անհեռատես պայքարը՝ վերականգնելու հին ուղղագրությունը ժամանակավրեպ է, ուռճացված:

    Մենք քաղաքականապես անկախ պետություն ենք դարձել, ունենք պետական լեզու, բայց դեռ չկա պետական լեզվի համընդհանուր կիրառություն: Հայաստանի լեզվի պետական տեսչության պետ Վ. Միրզոյանը գանգատվում է, որ հայեցի կրթություն ստացած հայ բժիշկը հրաժարվում է հիվանդության պատմությունը հայերեն նկարագրել, այն կեղծ պատճառաբանությամբ, թե հայերենում պակասում են համապատասխան տերմիններ: Եթե հին ուղղագրությունը հրամանագրվի և բժշկին պարտադրվի հայերեն գրել հիվանդի պատմությունը, այս անգամ էլ նա պիտի պատճառաբանի, թե հին ուղղագրության վարժ չի և կշարունակի ռուսերեն գրել: Լեզվի տեսչության պետը պատմում է, որ խանութի տերը հրաժարվում է ցուցանակը գրել տալ հայերեն, նախընտրում է անգլերենը: Սա էլ է հոգեբանություն: Դեռ չկա ազգային հոգեբանություն մայրենի լեզվի նկատմամբ Հայաստանում, որ 170 տարիների նախ՝ ռուսական և ապա սովետական կարգերի դաժան իրականության արդյունքն է: Այս հոգեբանության պակասն է, որ մեզ ամենից առաջ և ամենից շատ պետք է անհանգստացնի: Մեզ՝ արևելահայերիս ու արևամտահայերիս պետք է շատ, ուղղագրությունից էլ տասնապատիկ անգամ ավելի պիտի անհանգըստացնի պատմականորեն խաթարված՝ մեր ազգային միասնական մտածողության հոգեբանությունը: իսկ դա հնարավոր է, այո, միայն գերագույն զոհողությունների գնով երկուստեք: Նախ, թույլ տվեք հիշեցնելու, որ մեր ներկայիս խաթարված հոգեբանությունը արմատավորվեց, երբ մեր երկիրը բաժանվեց երկու մասի՝ Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Ահա սևակյան բնութագրումը այդ բաժանման: «Արևմտյան Հայաստանը վերջնականապես միացվեց Բյուզանդիային, Հայաստանի միջնահատումը դարձավ անջնջելի փաստ, որ պիտի հարատևեր: Հայկական պետականությունը ստացավ ոչ թե հերթական վնասվածք, այլ ողնաշարի անբուժելի ջարդվածք, որ շուտով պիտի հասցներ մահվան»: 1600 տարիների բաժանումը մեր ժողովրդի մեջ արմատավորեց հոգեբանորեն տարբեր մտածելու հոգեվիճակ, որն ավելի խորացավ 1915 թ. Եղեռնից հետո, երբ մեր ժողովրդի արևմտահայությունը բռնի տեղահանվեց իր պապենական հողերից և երկրորդ՝ երբ հաստատվեցին սովետական կարգեր և կտրվեցին բոլոր տեսակի կապերը արտասահմանի հայության հետ: ՀՀԴ կողմից սկսվեց մի աննախադեպ հակահայաստանյան պրոպագանդ սկսած մանկապարտեզից մինչև կենտկոմ, հասարակ բանվորից մինչև ակադեմիայի գիտնականը, գյուղի աշխատողից մինչև գործարանի ղեկավարը: Այդ պրոպագանդի արդյունքը եղավ այն, որ արտասահմանի երիտասարդության մի մասի մեջ արմատավորվեց խոր ատելություն դեպի այդ կարգերը, միաժամանակ անհան-դուրժողականություն դեպի Հայաստանի ժողովուրդը, մի խոսքով, այն ինչ որ սովետական Հայաստանի կնիքն էր կրում:

    Բազմահազար հայեր տարբեր պատճառներով տեղափողվեցին Միացյալ Նահանգներ, հատկապես Լոս Անջելես: Ես էլ տեղավորվեցի Հոլիվուդ: Իմ բոլոր հարևանները գրեթե Հայաստանից էին: Մի օր իմ անմիջական հարևանը հետևյալ շատ մտահոգիչ պատմությունը պատմեց: Իր կնոջ ընտանիքը արտագաղթել է Հայաստանից: Երկու քենիները, որոնք նույնպես ծնվել են Երևանում, հաճախել մանկապարտեզ, միջնակարգ և բարձրագույն կրթություն ստացել, 70-ական թվականներին փոխադրվել են Լոս Անջելես: Այստեղ քենիները ամուսնանում են Բեյրութից գաղթած երկու հայ երիտասարդների հետ: Ամուսնանալուց հետո ամուսինները կտրականապես արգելում են իրենց կանանց խոսել և հաղորդակցվել, այսպես ասած, «Հայաստանի հայերենով»: Չխորանանք, միայն հիշենք, որ հին ուղղագրության վերա-կանգնումը դեղատոմս չէ բուժելու այս հին հոգեբանական աղետը, որ այստեղ, այս մեծ քաղաքում ամեն օր զգալի է, մենք բոլորս նկատում ենք: Մի ավելի թարմ փաստ: Նստած կարդում եմ «Հայ Կեանք» շաբաթաթերթի թիվ 42-ի 8-րդ էջում տպված հոդվածի հետևյալ նախադասությունը: «Թերթերը լցուցինք արևելահայերեն անդիմագիծ հոդվածներով, անդիմագիծ, որովհետև անոնց մեջ սփյուռքցին, այսինքն մենք (արևմտահայերս-. Ս.), ընդհանրապես չկանք»: «Մենք» և «անոնք», Հայաստանցին և սփյուռքցին: Մեզ տարանջատող, դարերի խորքից եկած ու մեզ բզկտող նույն հոգեբանությունը:

    Նոր ու հին ուղղագրությունների շուրջ ստեղծված այս աղմուկը բոլորովին չի համատեղվում ոչ ժամանակի, և ոչ էլ մեր լեզվի զարգացման հետևանքով առաջացած փոփոխությունների ճշտմանն ու կարգաբերման անհրաժեշտության հետ: Աշխարհի բազմաթիվ լեզուներ երկար դարերի ընթացքում ունեցել են նման փոփոխություններ, բարեշրջումներ, քանզի լեզուն իր բոլոր դրսևորումներով զարգացող երևույթ է և մենք այդ պետք է ընդունենք: Նույնիսկ Իսլանդիայի հին նորվեգական լեզուն, որ մի հազարամյակ մեկուսացած ապրեց, այդ երկրի ժողովրդի լեզվի մեջ տեղի են ունեցել փոփոխություններ: Ոչ մի լեզվի ուղղագրություն պահածոյացված չէ, պահածոյացված են մեռած լեզուները և նրանց ուղղագրությունները: Քանի հայ ժողովուրդը գոյություն ունի, կապրի նաև հայոց լեզուն և մեր ժողովրդի զարգացման հետ կզարգանա նաև մեր լեզուն՝ անհրաժեշտ ու անխուսափելի փոփոխություններով հանդերձ:

    Միամիտ չլինենք, հինգերորդ դարի հոգեբանությամբ մենք ոչ թե առաջ կգնանք, այլ կգլորվենք կամ մեզ կգլորեն դեպի երրորդ աշխարհ: Մեր աչքի առաջ եվրոպական բազմաթիվ երկրներ դրանց կարգին պահպանողականության դրոշակակիր թվացող Անգլիան, շուտով պատմության գիրկը կուղարկեն իրենց դարավոր դրամական միավորները՝ (Անգլիան 1971 թ. հրաժարվեց իր սեփական չափ ու կշռից և ընդունեց մետրական համակարգը) ֆրանկը, մարկը, փաունդ ստեռլինգը: Այս է պահանջում պետական շահը: Այսօր տիեզերք են դուրս բերված հազարավոր արբանյակներ, երկրագունդը փոքրացել է, նեղացել: Արբանյակների միջոցով մեծ տերությունները անարգել և սահման չճանաչող իրավունքով իրենց լեզուն ու մշակույթն են տարածում ամենուրեք, առանց վիզայի մտնում բոլոր երկրների սահմաններից ներս, մտնում ամեն մի բնակարան, մտնում ամեն մի անհատի հոգին, կատարում ուղեղների մշակում: Այսպիսի պայմաններում ոչ ազգային մշակույթ կդիմանա, ոչ լեզու, էլ չխոսենք ուղղագրության մասին: Կարելի՞ է պայքարել այս օտար ու քայքայիչ ուժի դեմ, այո, կարելի է, բայց ոչ թե 5-րդ դարի տրեխավորի հոգեբանությամբ, ոչ թե այն արատավոր մոլեռանդ մտածողությամբ, թե քանի որ Աստված Ադամի հետ գրաբար խոսեց, Ադամը Նոյին սովորեցրեց, Նոյը Հայկին և այսպես շարունակ մինչև անցյալ դարի հետադիմական գրաբարապաշտները: Այսօր էլ նույն մտածողությամբ և նույն հոգեբանությամբ նրանց ներկայիս սերունդը պայքարում է նոր ուղղագրության դեմ: Օտարամուտ մշակույթի դեմ պայքարելու մի միջոց կա, մի ճանապարհ, դա գիտության և տեխնիկայի զարգացման ուղին է: Կամ մենք զարգացման այս ճանապարհով կգնանք և կպահպանենք մեր լեզուն, մեր մշակույթն ու մեր ինքնուրույնությունը, կամ, կրկնում եմ, կգլորվենք դեպի երրորդ աշխարհ, իսկ դա մեր ժողովրդի և մեր փոքր երկրի համար կործանարար կլինի:

  2. «Հայ կեանք» շաբաթաթերթը հրատարակեց Օննիկ Սարգիսյանի մի հոդվածը, որի մեջ ի միջի այլոց ասված էր. «Տարիներ առաջ, տաս հատորի հեղինակ ... Թորոս Թորանյան, Հալեպեն հարց կուտար «Ջարթոնք» օրաթերթի մեջ. «Ո՞ր մեկուն լեզվական ուղղության հետևինք՝ «Նայիրիին», «Բագինին», «Սփյուռքին» թե «Շիրակին»: Հոդվածից պարզվում է, որ «Նայիրին» և «Բագինը» գրում են «ամէնէն», իսկ «սփյուռքը» և «Շիրակը» «ամենէն»: Հարց է առաջանում, եթե մեկ բառի ուղղագրությունը դառնում է տարիների վեճ ու վիճաբանության առարկա և ոչ ոք չի զիջում, ապա սփյուռքում հայոց լեզվի ուղղագրության հարցը երբեք չի լուծվի և այս փակուղին անհեռատես մարդիկ ուզում են տեղափոխել հայրենիք:

    Սփյուռքահայ մտավորականները միշտ էլ ձգտել են ունենալ միասնական լեզու միասնական ուղղագրությամբ, մի բան, որ անհնարին է, որովհետև ոչ մեկը մյուսի առաջարկը չի ընդունում և կարծում է, որ ինքն է ճիշտ: Ահա այս կապակցությամբ Սոֆիայի մի հայ մտավորական գրում է, «Մենք սփյուռքահայերս, հայ ժողովրդի անբաժան մասն ենք կազմում, հետևաբար պետք է գրենք և խոսենք այն լեզվով, որով գրում խոսում են և ստեղծագործում են Մայր Հայրենիքում: Պետական ըմբռնումից և ազգային գիտակցությունից զուրկ մարդիկ միայն կարող են այդ սկզբունքին հակառակ լինել ... Ժամանակն է, որ սփյուռքահայությունը առավելապես գիտակցի այդ ազգային ճշմարտությունը ...1»

    Ինչքան ճիշտ ու ինչքան լավ է ասված: Միասնությունը պետք է լինի հայրենիքի հետ, այլ լուսավոր ճանապարհ ես չգիտեմ և չեմ տեսնում: Սփյուռքահայությունը պետք է վերջ ի վերջո ընդունի հայրենիքի այժմյան ուղղագրությունը: Այս երկիրը գաղթած ոչ իտալացին, ոչ հույնը, ոչ սերբը և ոչ էլ լեհը երբեք հարց չի դնում իր հայրենի կառավարության առաջ և կամ մտավորականներին չի գրգռում այս կամ այն հարցում պետության և կամ երկրի այս կամ այն կառույցի դեմ: Բայց մենք 1991 թ. դարձանք մեր թույլ ու տկար պետության հոգեառը: Մենք դարերի ընթացքում մեր մեջ զարգացրել ենք իրար նկատմամբ անհադուրժողականության որոմը: Օտար երկրում հեզ ու խոնարհ, մեր երկրում՝ «հերոս, ըմբոստ»: Ահա Բեյրութից ուղարկված մի գրգռիչ նամակ, որի մեջ ի միջի այլոց ասված է: « ... հետևաբար, Մեսրոպյան և Սովետահայ երկու անջատ ուղղություններու կողմնակիցներ դեմ դիմաց կանգնած ըլլալով՝ պայքարի մեջ են ներկայիս: Եվ պայքարը սուր հանգամանք ստացած է այս օրերուն»:

    Մենք այսպես մեզ ոչնչացրել ու ոչնչացնում ենք, բայց էլի խելքի չենք գալիս:

    Ուղղագրությունը լեզվաբանության բաժիններից մեկն է և զբաղվում է գրավոր խոսքի կանոնակարգմամբ և հաղորդակցության գործառույթի ճիշտ իրացմամբ: Բայց զուտ լեզվաբանական այս հարցը ոչ մի ժողովրդի մոտ այնքան երկարատև չի քննվել և չի քաղաքականացվել ինչպես մեզ մոտ: Այս հարցում ինչպես անցյալում, այնպես էլ ներկայիս ոչ ոք չի կասկածել, որ Մանուկ Աբեղյանը եղել է նոր ուղղագրության բարեփոխման պաշտպանը մինչև 1922 թ., այսինքն 30 տարի սովետական կարգերից առաջ, հետևաբար անբարո է և անազնիվ 1922 և 1940 թվականների ուղղագրական բարեփոխմանը քաղաքական աստառ փակցնելը և մեր մշակույթի ականավոր գիտնականի հիշատակը «դավադրություն» և «դավաճանություն» անհարիր և անպատշաճ որակումներով արատավորելը:

    Ակադեմիկ Մ. Աբեղյանին բնութագրելու համար էջեր են հարկավոր, բայց սիրելի ընթերցող, բավարարվենք երկու շատ բնորոշ փաստով: Առաջինը ես վերցրել եմ պրոֆ. Կ. Ղաֆադարյանի՝ «Մանուկ Աբեղյանի կյանքն ու գործունեությունը» հոդվածից: «Մանուկ Աբեղյանի բազմահատոր աշխատությունները,-գրում է հեղինակը,-դասական հայագիտության կոթողներից են: Նրանց մեջ դրոշմված է անվանի գիտնականի բնատուր, խոշոր տաղանդը լեզվական, գրական, պատմական և փիլիսոփայական գիտելիքների հարուստ պաշարը, սկզբնաղբյուրների հիանալի իմացությունը և տեսական ընդհանրացումներ անելու մեծ ուժը»: Իսկ նրա հայրենասիրության աստիճանը բնութագրելու համար դիմենք Ստեփան Զորյանին: Ահա թե ինչ է գրում մեծ գրողը. «Մինչև 19-20 թթ. Թիֆլիսում ամեն ազգի երեխաները երբ նավաստու գլխարկ էին դնում, դրանց ճակատի մակագրությունները լինում էին ռուսերեն. «EPO», ... «MATPOC» և այլն: Երբեք չէի տեսած, որ մի հայ երեխա իր այդպիսի գլխարկի ճակատին ունենա այդպիսի մակագրություն: Բայց ահա 14-15 թվականներին ամենօրյա ճանապարհին՝ Սոլոլակից մինչև Վորոնցովի արձանը, երբեմն հանդիպում էի հիսունի մոտ միջահասակ, ոսկրոտ ու պնդակազմ մի ակնացավոր մարդու, որ մի փոքրիկ տղայի ձեռքը բռնած ՝ քայլում էր դանդաղ և երբեմն-երբեմն մեկ-երկու խոսք ասում նրան: Արտակարգ ոչինչ չուներ այդ մարդը, սակայն նա, ճշմարիտ ասած, իմ ուշադրությունը գրավում էր շնորհիվ այն գլխարկի, որ կրում էր նրա հետի երեխան. նավաստու մի գլխարկ, որի ճակատին կար հայերեն մակագրություն: ... Ո՞վ է այս մարդը, որ բացառություն է կազմում ամբողջ քաղաքում՝ երեխայի գլխարկի վրա գրել տվել է հայերեն, այն էլ մեր ազգային էպոսի նշանավոր հերոսի անունը. «Մհեր»: Մենք պիտի զգուշանանք, շատ զգուշանանք մարդկանց, այն էլ մեր մեծերին բնութագրելիս կամ քննադատելիս:

    Սփյուրքում միշտ էլ նոր ուղղագրության հայրը համարել են Մանուկ Աբեղյանին: Բայց ահա 60-ական թվականների վերջերին որոշ մտավորականներ փորձեցին Մանուկ Աբեղյանին «փրկել» այդ «անմրցելի այլանդակությունից» և մեսրոպյան ուղղագրության հանդեպ կատարված «դավաճանությունն ու դավադրությունը» վերագրել այդ շրջանի լուսավորության ժողկոմ Աշոտ Հովհաննիսյանին: Եվ հյուսվեց մի անճարակ, լեգենդախառն պատմություն:

    Ոմն Երվանդ Հայրապետյան 1967 թ. դեկտեմբերի 28-ին Թեհրանի «Ալիք» թերթում թխում է մի սարքովի հոդված: Իբր թե ինքը Երվանդ Հայրապետյանն իր սրտի խորքում պահել պահպանել է մի «սուրբ ճշմարտություն»: Իբր թե ինքը Երվանդ Հայրապետյանը եղել է Մանուկ Աբեղյանի սանը, բայց թե ինչպես է ընկել Թեհրան, այդ մասին խոսք չկա: Հավանաբար 1921 թ. փետրվարյան խռովության պարտությունից հետո լքել է հայրենիքը և փախել Պարսկաստան: Թեհրանում նա ծանոթանում է պրոֆ. Ռուբեն Աբրահամյանի հետ, որ նույնպես որպես փախստական ապրում էր Թեհրանում: Ավելացնենք այստեղ, որ ըստ ՀՍՀ-ի պրոֆ. Ռ. Աբրահամյանը 1912-1920 թթ. ապրել և աշխատել է Թիֆլիսում: 1921թ Վրաստականի սովետականացումից հետո պրոֆ. Ռ. Աբրահամյանը հայտնվում է Թեհրանում: Նշանակում է՝ նա Երևանում չի եղել այդ թվականներին: Բայց ահա Երվանդ Հայրապետյանը պրոֆ. Ռ. Աբրահամյանի մահից հետո կցում-կցմցում է այս լեգենդախառն պատմությունը: Իբր թե պրոֆ. Ռ. Աբրահամյանը նախքան այս գաղտնիքը հայտնելը պահանջել է, որ այդ մասին ոչինչ չգրվի մինչև հանձնաժողովի բոլոր անդամները հեռացած կլինեն այս աշխարհից: 1922 թ. ուղղագրական հաձնաժողովի վերջին անդամը՝ պրոֆ. րիգոր Ղափանցյանը մահացավ 1956 թ.: Բայց սփյուռքը տաս և ավելի տարի ևս պիտի սպասեր, որ Երվանդ Հայրապետյանը ի լուր հայ աշխարհի հայտարարեր Թեհրանի «Ալիք» թերթում, որ «այդ անմրցելի այլանդակության» հեղինակը ոչ թե Մանուկ Աբեղյանն է, այլ այդ շրջանի Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Աշոտ Հովաննիսյանը; Այստեղ մենք ընթերցողին հիշեցման կարգով ասենք, որ ուղղագրության բարեփողման պատմությանը քաջածանոթ Թերեզա Ղարագյուլանը, պրոֆ. Ռ. Իշխանյանը և Դավիթ ասպարյանը իրենց ուսումնասիրությունների մեջ պրոֆ. Ռ. Աբրահամյանի անունը չեն հիշատակում որպես ուղղագրության հաձնաժողովի անդամ: Այդ օրերին պրոֆ. Ռ. Աբրահամյանը Թեհրանում էր, բայց դա չի խանգարել Երվանդ Հայրապետյանին հյուսելու այս գեղարվեստական «կոթողային» սուտը: Ըստ այդ լեգենդի ուղղագրական բարեփոխման ծրագիրը կազմում է ոչ թե հանձնաժողովը, այլ կոմկուսի քարտուղարը: Հանձնաժողովի անդամները՝ Մանուկ Աբեղյանը, րիգոր Ղափանցյանը և Ռ. Աբրահամյանը 15 օր աշխատելուց հետո ներկայանում են Աշոտ Հովհաննիսյանին և բացատրում, թե «մեր լեզվի ուղղագրությունը հիմնական փոփոխության ենթարկել ոչ կարելի է և ոչ ալ ցանկալի»: Երբ հանձնաժողովը վեցերորդ անգամ մերժում է կոմկուսի առաջարկութւնը, իբր թե Ա. Հովհաննիսյանը «այլևս ամեն չափ ու սահման անցած, սկսած է ահավոր հայհոյանքներ տեղալ հաձնախումբի գլխուն, անվանելով զանոնք հակահեղափոխականներ, սափոթաժնիքներ, բուրժուազիայի լակեյներ, հետադիմական քարացած ուղեղներու տեր մարդիկ և այլն, և այլն»: Բայց այսքանով չի ավարտվում հոդվածի գեղարվեստական մշակումը: «Ամենուն տարեգրքի» տերն ու տնօրենը հոդվածը արևելահայերենից արևմտահայերենի փոխադրելուց հետո առաջին քարտուղարին բնութագրող մասերը բերում է արևելահայերենով՝ տպավորությունը չխաթարելու համար: «Կոմունիստական կուսակցության անունից հայտարարում եմ և կարգադրում, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում իմ մատնանշած հիմնական փոփոխությունների վրա պատրաստված և ձեր երեքի կողմից ստորագրված մի նախագիծ չներկայացնեք ինձ, երեքդ էլ, անմիջապես, իբրև հակահեղափոխականներ և սապոթաժ կազմակերպողներ կքշվեք Սիբիր,.հեռացեք, անմիջապես,ևհրամանը կատարեք»:

    Որպեսզի չշարունակենք այս անշնորհք և ձախողակ «պատմվածքի» քննարկումը, որի սարքողների գլխավոր նպատակն է, 1922 թ. մարտի 4-ին ընդունած բարեփոխված ուղղագրության բուն հեղինակին՝ Մանուկ Աբեղյանին «փրկել» «այդ անմրցելի այլանդակությունից» և ամբողջ «մեղքը» բարդել Սովետական Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Ա. Հովհաննիսյանի վրա, որ արմատապես սխալ է և նույնիսկ Մ. Աբեղյանը կբողոքեր դրա դեմ: 1926 թ. լուսավորության նախարար Ա. Մռավյանի կարգադրությամբ ընտրված հանձնաժսղովի նիստում, որին մասնակցում էին ժամանակի լավագույն հայագետները, ելույթ ունեցան չորս հայագետներ, Հր. Աճառյանը, Ա. Խաչատրյանը, Ստ. Մալխասյանը և ր. Ղափանցյանը՝ «բոլորն էլ այն միասնական կարծիքը հայտնեցին, որ «Աբեղյանի ուղղագրությունը» խիստ ծայրահեղության է հասել ...»: Կարծում ենք ամեն ինչ ասված է պարզ ու հստակ: Բայց գրավոր խոսքի նկատմամբ անհարգալից մարդիկ այսօր էլ կշարունակեն նման հեքիաթներ մոգոնել մոլորության մեջ գցելով անտեղյակ մարդկանց:

    1992 թ. հունիսի 26-ին լենդելի «Նոր սերունդ» մշակութային միության սրահում տեղի է ունեցել հայոց լեզվի հարցերին նվիրված գիտաժողով: իտաժողովում զեկուցումներ են կարդացել գաղութիս մի շարք հայոց լեզվի մասնագետներ: իտաժողովի նյութերը չեն հրատարակվել մամուլում, գուցե հրատարակվել են, բայց ինձ հայտնի չէ; Ուշագրավն այն է, որ առաջին հայացքից գիտական նպատակներ հետապնդող գիտաժողովի մասնակիցները իրենց ամփոփիչ եզրակացության մեջ ընդունել են մի շարք կետեր, որոնք գիտաժողովի էությունից չէին բխում, իսկ գիտաժողովը լիազորված չէր այդպիսի որոշումներ կայացնել: Եզրակացության առաջին կետը այսպես է ձևակերպված. «Առանց պայմանի, առանց առարկության և ինչ-ինչ հաշիվներու, անհապաղ վերականգնում դասական ուղղագրության և ամենուրեք վերացում սովետական ուղղագրության: Վերահաստատում ազգային միասնական գրելաձևի մը, անկախ լեզվաճյուղերու տարբերություններուն»:

    Նախ՝ ռազմա-ագրեսիվ այս ոճը անընդունելի է գրական-մշակութային հավաքների գրավոր խոսքում, երկրորդ՝ այսպիսի ոճով հրամայում էին միջնադարի ավատատերերը իրենց ճորտերին: Որն է այս պրովակացիոն վերջնագրի նպատակը: րգռել, հրահրել Հայաստանի մի շարք անհեռատես մտավորականների, ինչպես սնոտիապաշտ բանաստեղծ Լևոն Միրիջանյանն է, պայքարի դրոշ բարձրացնել ընդդեմ «անհարազատ, դրսից բերված սովետա-աբեղյանական, ստալինա-բոլշևիկյան» ուղագրության: Լևոն Միրիջանյանն էլ ոգևորված՝ Երևանից իր ուղարկած նամակում այսպես է պատասխանում. «Մեսրոպյան ուղղագրությունը հաղթելու վրա է՝ վաղ թե ուշ: Եթե նրա հաղթանակը ուշանում է, պատճառը դուք եք, դուք, սփյուռքահայերդ: Այո ... Ուղղագրության կռիվը թեժանում է»:

    իտաժողովի ամփոփիչ եզրակացության մեջ նաև ասված է. «իտաժողովի ... եզրահանգումները մասնավոր կարևորությամբ հանձնվին հայրենի թե սփյուռքահայ մեր գրչի և մամուլի մարդոց ուշադրության, առ ի գործադրություն»:

    Մենք չենք կասկածում, որ նախկինում ևս եղել են նման «գիտաժողովներ» սփյուռքում հայոց լեզվի ուղղագրության առնչությամբ և ընդունվել որոշումներ, որոնք մնացել են որպես հերթական որոշումներ, ով է ուշադրություն դարձրել, եթե չասենք, նույնիսկ արհամարհել: Բերենք մի քանի օրինակ: Բենիամին Թաշյանը, հայոց լեզվի հարցերով շատ է զբաղվել: Ահա թե ինչ է գրում նա իր «Չորս տեսակ ուղղագրություն» հոդվածում. «Տարիներե ի վեր պայքար կը մղեմ և դեռ չկրցա հասկցնել օ-ի և ո-ի տարբերությունը: Կարգ մը թերթեր և հեղինակներ կը շարունակեն գրել նօթ, սփօր, թօն , Մալենքօֆ, տօքթօր բոլորն ալ օ-ով, մինչդեռ պետք է գրվի ո-ով»: Հարգարժան գիտաժողովի մասնակիցներ, եթե թերթերում անհամար ուղղագրական սխալներ են թույլ տրվում, դա հասկանալի է, բայց երբ ուղղա-գրության ձեռնարկում է սխալներ թույլ տրվում, դա արդեն նշանակում է, ինչ որ բան խախտվել է: Ինչպես կարելի է մարդու ազգանունը երկու ուղղագրությամբ գրել, այն էլ ընդամենը մի քանի տող տարբերությամբ: 1989 թ. Ֆրեզնոյում լույս է տեսել Կ. Կարապետյանի «Ուղղագրության ուղեցույց» ձեռնարկը հայկական աշակերտության և ուսուցչության համար: Նշան Հովսեփյանի գրած նախաբանի մեջ կարդում ենք՝ «Արշակ Չօպանյան և Ա. Չոպանյան», իսկ պրն. Կարապետյանը ուղղագրության համար բերված բոլոր օրինակները գրում է մեծատառով: Սա է դասական ուղղագրությունը: 1991 թ. սկսած՝ հատուկ թերթիկների վրա պարբերական մամուլից դուրս եմ գրել մի քանի հարյուր տարբեր գրությամբ բառեր, օրինակ՝ դոքթ.-դոքտ., Քօլօրատօ-գոլորատօ-քոլօրատո, կտրօն-կտրոն, օզօն-օզոն, ալպէօմ-ալպոմ, Քէպէք-Քէպեք, հաշւըւում- հաշվվում, թւում-թուում-թվում, յամար-համար, երգեհոնայար և այլն, և այլն: Ես բերեցի խայտաբղետ գրությունների մի չնչին մասը միայն: Ցավն այն է, որ գիտաժողովի, և ոչ միան գիտաժողովի, այրերը ձգտում են սփյուռքի ուղղագրական այս քաոսը տեղափոխել Հայաստան: Սփյուռքում իշխում է ոչ միայն ուղղագրական քաոս, այլև ուղղագրության նկատմամբ քմահաճույք, կամայականություն, սեփական անսխալականության մասին պատվախնդրություն, քանզի յուրա-քանչյուր գրիչ բռնող կարծում է, որ ինքն է ճիշտ: Տեղին է այստեղ կրկնել մի դար առաջ հայոց լեզվի ուղղագրությունը բնորոշող հետևյալ բնութագրումը քիչ փոփոխված. Որքան գրող, որքան առևտրական-խմբագիր, կիսագրագետ սրբագրիչ ու հրատարակիչ, այնքան ուղղագրություն: Այդ ժամանակվանից ի վեր ոչինչ չի փոխվել սփյուռքում և քանի գնա ավելի կխորանա ուղղագրության քաոսը: Ուղղագրության այս խառնաշփոթ վիճակը նկատի ունենալով Թ. Ղարագյուլյանը արդարացիորեն գրում է. «Պետականություն չունենալը լեզվի կանոնակարգման գործում, օրենսդիր մարմնի և առհասարակ որևէ հսկողության բացակայությունը դուռ է բացում ամեն տեսակի կամայականության առաջ»: Սա անկասկած վերաբերում է այսօրվա սփյուռքին:

    իտաժողովի այդ նույն առաջին կետում պահանջվում է վերացնել ոչ թե նոր ուղղագրությունը, այլ «սովետական» ուղղագրությունը: Հենց այս բառի շեշտման մեջ ակնհայտ է դառնում գիտաժողովի մասնակիցների ատելությունը ոչ միայն ուղղագրության նկատմամբ, այլ այն ամենի, ինչը կրում է «սովետական» մակդիրը, օրինակ՝ սովետական գրականություն, սովետական արվեստ, սովետական երաժշտություն, սովետական շինարարություն: Այսպես մտածողների համար մի բան է մնում՝ զինվել շինություններ խորտակող ժամանակակից տեխնիկայով և ոչնչացնել այն ամենը, ինչ որ ստեղծվել է, ինչ որ կառուցվել է 70 տարիների ընթացքում հայ բանվորի, հայ գրողի, հայ արվեստագետի տքնաջան աշխատանքով և վերականգնել փոշոկոլոլ, կավաշեն Երևանը, Աստաֆյան փողոցը ... ու հնադարյան գոռոցը՝ «Ա ի, ա ի, իշու, էշի, էշան», միայն չլինի սովետական:

    Այսպիսով՝ 1922և1940 թթ. ընդունված մասնական փոփոխություններից հետո Հայաստանում վերջնակա-նապես հաստատվեց և արմատացավ նոր ուղղագրությունը 18 և ավելի տարիների հետևողական ու երկարատև աշխատանաքից հետո: Նոր ուղղագրության դեմ պայքարող գիտաժողովի մասնակիցները միտումնավոր կերպով ուղղագրության հարցը քաղաքականացնելով՝ այժմ իրենք են ձգտում նույն դեկրետային մեթոդով ու ոճով վերականգնել հին ուղղագրությունը: Աշխատանքային այսպիսի ոճով ոչ միասնական գրականություն կլինի, ոչ ուղղագրություն: Միասնական ուղղագրություն կստեղծվի միայն ու միայն սփյուռքի և հայրենի լեզվաբանների, գիտնականների հետևողական ու երկարատև աշխատանքով և ոչ թե սրբագրիչների ու պատահական թղթակիցների խրախճանք-պարահանդեսային գոռում-գոչումներով, «ապրիս» և կամ՝ «մահ նոր ուղղագրության» բղավելով: Այսպիսիները իրենց թեթև ձեռքով գրած հոդվածներով ոչ մի օգուտ չեն բերի ոչ այս և ոչ էլ մյուս կողմին: Բացբերանությունը երկիր է քանդում:

    Բայց մենք առաջ անցնենք:

    Ենթադրենք, երկու կողմերը որոշ զիջումներ կատարելով՝ ընդունեցին ուղղագրության մեկ համընդհանուր համակարգ: Հարցը լուծվե՞ց: Ի հարկե ոչ: Որովհետև պատմականորեն արևմտահայ գրական լեզվի հնչյունային համակարգում տեղի ունեցած փոփոխությունները, այն է պ, տ, կ, ծ, ճ խուլ պայթականների կորուստը, ձայնեղ բաղաձայնների շնչեղացման և խուլերի ձայնեղացման պատճառով, արևմտահայերը, իմ հաշվումներով, մոտավորապես 40 հազար բառ խոտոր են արտասանում մեսրոպյան դասական արտասանությունից, որի պատճառով խզում է առաջացել բառի և բառառարկայական նշանակության միջև: Երկրորդ՝ կկասեցվ՞ի արևելահայ գրողների երկերի փոխադրումը սփյուռքի հայկական թեքումով դպրոցների համար դասագրքեր կազմելիս: Երբեք: Այս կապակցությամբ վերը մենք օրինակներ բերեցինք: Այս 5 խուլ պայթականների կորստի պատճառով երբեմն արևմտահայերենը իր հիմնական պաշտոնը որպես հաղորդակցման միջոց ճիշտ չի կատարում: Ահա մի շատ խոսուն օրինակ:

    1997 թվականի փետրվար (?) ամսին պրն. Մինաս ոճայանը կազմակերպել էր հայոց լեզվի գործնական բնույթ կրող զեկուցում Պոլսահայ միության դահլիճում:

    Զեկուցմանը մասնակցում էին նաև իր դասավանդած դպրոցի աշակերտները, որոնց շարքում կային արևմտահայ և արևելահայ տղաներ ու աղջիկներ: Պրն. Մ. ոճայանը օգտագործել էր նաև առարկայական նյութեր, օրինակ՝ դուռ, թուր, դանակ, թանաք և այլն:

    ... Պրն. ոճայանը նախ խոսեց արևելահայերենի և արևմտահայերենի հնչյունային համակարգերի տարբերությունների մասին, նշեց խուլ պայթական հնչյունների (պ, տ, կ, ծ, ճ) կորստյան և ապա ձայնեղ բաղաձայնների շնչեղ խուլերի և խուլ պայթականների ձայնեղ բաղաձայնների վերածվելու մասին: Երբ տեսական մասը ավարտեց, պրն. Գոճայանը անցավ զեկուցման գործնական մասին: Նա իր մոտ կանչեց Հայաստանից վերջերս արտագաղթած մի պատանու և խնդրեց կից սենյակում սեղանի վրա դրված դանակը բերել, դ-ն թ արտասանելով: Պատանին մտավ սենյակ և թանաքը ձեռքին դուրս եկավ և դրեց ուսուցչի սեղանին: Ուսուցիչը նկատելով պատանու բերած սխալ առարկան, ասաց. «Արա, ես քեզի ըսի դանակը բեր, դուն թանաքը բերիր, հիմա ես ինչպես պիտի կտրեմ այս խնձորը: Պատանին շվարած ասաց. -պրն. Գոճայան, դուք ասացիք թանաք և ոչ թե դանակ:

    Մի երկրորդ օրինակ. ենթական Բեյրութից վերջերս արտագաղթած մի աղջիկ է:

    -Սոնա, աղջիկս, գնա ատ սենյակեն թուրը բեր:

    Սոնան մտնում է կից սենյակը և պատի տակ դրված դուռը դժվարությամբ բերում է դահլիճ: Ուսուցիչը նկատելով Սոնայի բերածը, զարմացած ասում է.

    -Աղջիկս, Սոնա, ես քեզի ըսի, գնա թուրը բեր, դուն գացիր դուռը բերիր:

    -Հապա ինչը պիտի բերեի,-զարմացած հարցնում է աղջիկը:

    -Թուրը, թուրը, այսինքն՝ սուրը (ծիծաղ դահլիճում):

    Եզրակացությունը հետևյալն է՝ արևմտահայերենը կորցնելով հայերենի հնչյունային համակարգի 5 խուլ պայթականները, ձայնեղները շնչեղացնելով, իսկ խուլերը ձայնեղացնելով դժվարություն է առաջացել մայրենի լեզվի ուսուցման համար դպրոցում և առհասարակ արգելակում լեզվի հիմնական պաշտոնը՝ անհատների միջև ճիշտ հաղորդակցությունը:

    Որն է արևմտահայ գրական-խոսակցական լեզվի հնչյունական համակարգի վերականգման ուղին: Այս կապակցությամբ գիտաժողովի ամփոփիչ եզրակացության մեջ ասված է՝ «Արևմտահայոց հնչյունների վերականգնումի հարցը կլուծվի միայն, եթե բոլոր հայերը հավաքվին մեկ տեղ և արևելահայ հնչյունը՝ տարիներու տիրապետությամբ արևմտահայուն վերադարձնե իր կորսնցուցած հնչյունները»: Մի կողմ թողնենք «մեկ տեղի» անորոշությունը, կարծես թե գիտաժողովի մասնակիցների համար Հայաստան աշխարհ գոյություն չունի, չեն հիշում: Դարասկզբի Նոր աշխարհ ոտք դրած Վիլիյամ Սարոյանի ծնողների երրորդ սերունդը գաղափար իսկ չունի հայոց լեզվի մասին, նրանք ասում են, որ իրենց հայրենիքը Ամերիկան է, լեզուն՝ անգլերենը: Այդ ճակատագրից ոչ ոք չի կարող խուսափել այս երկրում:

    1992 թ. հունիսի 26-ի գիտաժողովի ուշագրավ զեկուցումներից էր Մեսրոպ վրդ. Թոփալյանի թեման՝ «Դասական ուղղագրության («Անշարժության Կոթող») պաշտպան՝ հայր աբրիել Մենևիշյան»:

    Խոստովանեմ, ինչպես վերը նշեցի, որ ծանոթ չեմ Մեսրոպ վրդ. Թոփալյանի զեկուցման հետ, քանզի գիտա-ժողովին հաջորդած օրերին զեկուցումների նյութերը չհրատարակվեցին մամուլում: Բայց լույս տեսած հաղորդման համաձայն սուր վիճաբանություններ են տեղի ունեցել հայագետներ աբրիել վրդ, Մենևիշյանի և Ստ. Մալխասյանցի միջև: Վեճերը վերաբերվել են հայոց լեզվի ուղղագրության հարցերին: Մեսրոպ վրդ. Թոփալյանը նույնպես հայոց լեզվի ուղղագրությունը ներկայացնում և պաշտպանում է որպես «Անշարժության Կոթող»:

    Ես չեմ զարմանում, որ Մ. վրդ. Թոփալյանը պաշտպանում է այն թեզը, որ մեսրոպյան ավանդական ուղղա-գրությունը իր ստեղծման օրից չի փոխվել, չի զարգացել, ուղղագրությունը քարացած մնացել է մինչև օրս, դարձել «Անշարժության Կոթող»: Եթե հարցը ընդհանրապես վերաբերվեր նյութի շարժման փիլիսոփայական հարցերին, հավանաբար մենք կանգ չառնեինք և չքննեինք այս հարցը, բայց քանի որ հարցը վերաբերվում է մեր լեզվի «անշարժությանը», մենք ստիպված ենք ըստ ամենայնի քննել հարցը:

    Նյութի և առհասարակ բնության երևույթների «անշարժության» մասին այսպիսի հայացք կարող են ունենալ միայն հոգևորականները, հատկապես կաթոլիկ հոգևորականները: Պտղեմեոսը՝ Ալեքսանդրիայի գրադարանի տնօրենը, իր «Ալմագեստում» պաշտպանել էր այն թեզը, որ Արեգակը, մոլորակներն ու աստղերը պտտվում են Երկիր մոլորակի շուրջը: 1400 տարի քրիստոնեական եկեղեցին պաշտպանում էր այս տեսակետը, այլախոհները խստագույնս պատժվում էին եկեղեցու կողմից: Կոպեռնիկոսը 1543 թ. ապացուցեց հակառակը, որ Երկիրը և մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը: Կաթոլիկ եկեղեցին չներեց Կոպեռնիկոսին: Նրա մահից հետո իսկ գիրքը հանել տվեց գրադարաններից: Պետք է անցներ ևս 450 տարի, որ կաթոլիկ եկեղեցու այսօրվա Հովհաննես Պողոս պապը հեռուստատեսությամբ հայտարարեր, որ Կոպեռնիկոսը ճիշտ էր, ընդուներ, որ Երկիրն էլ շարժվում է իր առանցքի շուրջը, ընդուներ, որ ոչինչ երկրի և տիեզերքի վրա հանգիստ վիճակում չէ, որ շարժումը նյութի առաջին հատկանիշն է: Հետևաբար, մարդը և նրա մեծագույն ստեղծագործությունը՝ լեզուն իր բոլոր դրսևորումներով հարատև շարժման ու զարգացման մեջ են, համեմատական կարգով, մեկը աննկատ, դանդաղ, մյուսը նկատելի, արագ:

    Եթե Մ. վրդ. Թոփալյանը ծանոթ լիներ Շիրակացու՝ 7-րդ դարի հայ գիտնականի՝ բնության և առհասարակ զարգացման ու փոփոխման մասին տեսակետներին, ապա «անկասկած» կհրաժարվեր «Անշարժության Կոթող» գաղափարից: Լսենք Շիրակացուն. «Ամեն մի լինելություն ենթադրում է քաքայում և ամեն մի քայքայման մեջ սաղմնավորված է լինելության սկզբնավորությունը և այս անվնաս հակադրության հետևանքով է, որ աշխարհը կարողանում է գոյատևել» (էջ 17): Հայոց լեզվի ուղղագրությունը ևս պատկանում է «լինելության» շարքին և ենթակա է փոփոխման, ինչպես լեզուների այբուբենների պատմու-թյունն է վկայում:

    Ինչպիսի՞ն էր հայոց լեզուն մեր թվարկության 77 թվականին, երբ Տրդատ Ա Մեծ Հայքի անկախության 13-րդ տարեդարձի, առնո ամրոցի վերականգման և առնո սուրբ տաճարի կառուցման ավարտի առթիվ մեծ տոնահանդես էր կազմակերպել ամրոցի գավիթում: Քաղաքամայր Արտաշատից, Կողբից, Բագրևանդից, Շիրակից, Սյունիքից և այլ վայրերից եկած բազմահազար հայերը անշուշտ իրար հետ հաղորդակցվում էին հայերեն, Մովսես Խորենացու նկարագրած Նազենիկի նման մի ուրիշ Նազենիկ հայերեն էր երգում, հայերեն խոսում, հայերեն պարում Տրդատ արքայի և 15 նահապետների ներկայությամբ: Բայց արդյոք 350 տարի հետո Մաշտոցի, Կորյունի, Եզնիկի և մյուս մատենագիրների լեզուն նու՞յնն էր մնացել, փոփոխության չէ՞ր ենթարկվել 5-րդ դարում, քարացած մնացե՞լ էր որպես «անշարժության կոթող»: Հր. Աճառյանը և . Ջահուկյանը վկայում են, որ «վերին» Հայաստանում հնդևրոպական նախալեզվի ձայնեղները փոխվել էին խուլ պայթականների, իսկ «ստորին» Հայաստանում խուլ պայթականները՝ ձայնեղների: Սկսած 12-13 դարերից Արևմտահայաստանում սկսեց հնչյունական համակարգի մի նոր զարգացում՝ արևմտահայերենի հնչյունական համակարգում, բաղաձայնների եռաստիճանությունը վերածվեց երկաստիճան համակարգի և այսպես շարունակ: Այժմ, երբ արևմտահայը գրում է դանակ, դուռ, դույլ, բայց արտասանում թանաք, թուր, թույլ, մենք համարում ենք դա պատմական զարգացման արդյունք, իսկ երբ արևելահայը նուեր, յանկարծ, տղայ, ծանօթ բառերը գրում է նվեր, հանկարծ, տղա, ծանոթ անասելի բողոք ու աղմուկ են բարձրացնում: Մի անգամ էլ հիշեցնենք՝ ինչպես հնագույն, այնպես էլ մեր ժամանակներում չի եղել և չի լինի «Անշարժության Կոթող» ոչ գրի ու գրչության, ոչ լեզուների այբբենական և ոչ էլ հնչյունական համակարգերում, որովհետև այդ իրողությունը ապացուցող բազմաթիվ փաստեր կան հնագույն լեզուների պատմության մեջ, որովհետև «Անշարժության Կոթող» դրույթը հակաբնական է ուստի և հակաբանական, հակապատմական և հակագիտական: Փորձենք մեր այս մոտեցումները ապացուցել Հայաստանի հնագույն հարևան երկրների ժողովուրդների այբբենական համակարգերի զարգացման ու փոփոխության փաստերով:

    Հաստատված իրողություն է, որ հին հույները 8-րդ դարում որդեգրեցին սեմափյունիկյան այբուբենը: Նախնական շրջանում հին հույները ինչպես փյունիկեցիք, գրեցին աջից ձախ: Սակայն որոշ ժամանակ անց հույները փյունիկյան գրանշանները ձևափոխելուց հետո սկսեցին գրել ձախից աջ, որ ավելի հարմար էր: Բայց հույների կատարած մեծագույն փոփոխությունը փյունիկյան այբուբենի համե-մատությամբ ձայնավոր գրանշանների գյուտն էր: Բանն այն էր, որ սեմափյունիկյան այբուբենի համակարգը չուներ ձայնավորների համար հատուկ գրանշաններ, հույները այդ պակասը լրացրին ստեղծելով a, e, o, I, u գրանշանները: Հույները նկատեցին, որ փյունիկյան այբուբենը չունի Փ (Ֆ), X (ks), և kh (խ) հնչյունները, այս հնչյունների համար նույնպես ստեղծեցին գրանշաններ: Որդեգրելով սեմափյունիկյան այբուբենական համակարգը, հունական քաղաքպետությունները (Թերա, Կրետ, Աթենք) տեղական պահանջների համաձայն իրենց հերթին ավելացրին տարբեր գրանշանների տարբերակներ, չկար միասնականություն, քանզի չկար կենտրոնական պետություն, չկար պետական մտածողություն, որի բացակայության դեպքում ստեղծվում է ուղղագրական տարբերակներ:

    Լատինական այբբենական համակարգում դարերի հոլովույթում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ: Հայտնի է, որ էտրուսկները մ.թ.ա. 8-րդ դարում սեմափյունիկյան այբբենական համակարգը Արևմտյան Հունաստանից տարան Հին Հռոմ: Լատինները նախ փոխեցին գրության ուղղությունը, դարձրին ձախից աջ, երկրորդ՝ կրճատեցին լատիներեն հնչյունական համակարգում գոյություն չունեցող th (q), ph (ֆ) և kh (խ) գրանշանները: Շուրջ մ.թ.ա. 230-ին այբբենական համակարգում ավելացրին G տառը, իսկ մ.թ.ա. 1-ին դարում՝ Y և Z տառերը: V և U տառերը տարբերակվեցին 12-րդ դարում: Լատիներեն այբուբենը սուրբ ու սրբազան չէր, իսկ կատարված բոլոր փոփոխությունները անհրաժեշտության հրամայականի արդյունք:

    Եվրոպական լեզուների պատմությունից հայտնի է, որ լատիներենի այբուբենը սկսած միջին դարերից դարձավ այն միակ աղբյուրը, որից օգտվեցին այդ ցամաքամասի գրեթե բոլոր ժողովուրդները: Բայց լատիներենի այբուբենը չուներ այդ ժողովուրդների հնչյունական համարգի բոլոր հնչյունները, օրինակ, չեխերը ունեին չ հնչյունը, բայց չկար լատիներենում: Հռոմեական եկեղեցու քարոզիչներն ու գրիչները թույլ չտվեցին լատինական այբբենական համակարգում նոր գրանշան ավելացնել, այսպես՝ նրանք առա-ջարկեցին C տառի վերևի մասում ավելացնել ստորակետի նման մի նշան: Այսպես վարվեցին լեհերը, սլովակները, նորվեգներն ու շվեդները: Բայց ամենից շատ տուժեցին անգլիացիները և այսօրվա անգլերեն լեզվի գրության և արտասանության միջև բազում տարբերությունների աղբյուրը մեծ մասամբ լատիներեն պակասավոր այբուբենն է: Ինչպե՞ս չհիշել, հենց այստեղ է Մեսրոպ Մաշտոցի վիթխարի մեծությունը: Պատկերացրեք, ինչ կլիներ հայոց լեզվի այբբենական համակարգի վիճակը, եթե Մաշտոցը անգլիացիների նման անփոփոխ ընդուներ հունական կամ Մերձավոր արևելքի այբուբեններից մեկը անխախտ: Բրիտանական կղզիների գրավումից հետո նորմանդացիները պետական լեզուն դարձրին ֆրանսերենը, որոնք արդեն որդեգրել էին լատիներեն այբուբենը անփոփոխ:: Նրանք դուրս վտարեցին անգլոսաքսոնական (q) thin և (d) then գրանշանները փոխարինելով լատինական th տառակա-պակցությամբ: Միաժամանակ անգլերեն այբուբենի մեջ մտցրին J (j ) և V գրանշանները, իսկ W ավելացվել էր 7-րդ դարում: Անգլերենի արտասանությանևգրության վիճակը բարդանում էր ձայնավորների հարցում: Լատիներենը ուներ 5 ձայնավոր, մինդեռ 15-րդ դարում ձայնավորների մեծ տեղաշարժից հետո, անգլերենը ունեցավ 12 միաբարբառ ձայնավոր և 9 երկբարբառ, բայց դրանց համար չկար գրանշան: Անգլիացի հեղինակ Ա. Մուրհաուսը իր «Այբուբենի հաղթանակը» արժեքավոր աշխատության մեջ գրում է՝ «Եթե մենք ջնջենք, վերացնենք ներկայիս ուղղագրությունը և բոլորովին նոր ուղղագրությամբ սկսենք գրել, կիրառելով ներկայիս գրանշանները, այդուհանդերձ արդյունքը մեր հնչույթաբաններին կրկին չի բավարարի, քանի որ հնարավոր չի լինի խստորեն հասնել «մեկ հնչյունին, մեկ տառ» սկզբունքին: Այնուհետև հեղինակը շարունակում է. «Այնուամենայնիվ, դրախտային վիճակ կստեղծվի համեմատած ներկայիս ուղղագրության դժոխքի հետ» (էջ 171): Այսպիսին էր նաև մեր ուղղագրության վիճակը նախասովետական ժամանակաշրջանում:

    Բայց ո՞րն է անգլերեն լեզվի ուղղագրության այս «դժոխային» վիճակի պատճառը, հարց է տալիս հեղինակը և ինքն էլ պատասխանում:

    Նախ նա ընդունում է, որ յուրաքանչյուր հնչյունական համակարգ ժամանակի հոլովույթում փոխվում է և չի համապատասխանում ներկայիս ուղղագրությանը: Այս միտումը ավելի ու ավելի է խորանում, եթե բարեփոխում չի կատարվում: Պետք է հիշել, ասում է հեղինակը, որ լեզվի հիմնական դերը ժողովրդի անհատների միջև հաղորդակցության պահպանումն է: Որքան ուղղագրությունը մնում է իր հին վիճակում և ավելի ու ավելի է հեռանում հնչյունական սեփական համակարգից, այնքան հակասությունները տվյալ լեզվի գրության և արտասանության միջև մեծանում են:

    Անգլերեն ուղղագրության այս «դժոխային» վիճակը սկսած 16-րդ դարի կեսերից մինչև 17-րդ դարի կեսերը դարձավ անգլիացի լեզվաբանների համար հարցերի հարցը: Ուղղագրության հարցերով զբաղվեցին մի տասնյակից ավել մասնագետ լեզվաբաններ: Թոմաս Սմիտը (1568 թ.) առաջարկեց անգլերեն այբուբենի գրանշանների քանակը բարձրացնել 34-ի: Ջոն Հարտը (1570 թ) առաջարկում էր հատուկ գրանշաններ ստեղծել ch, sh, th և առհասարակ բոլոր երկու և ավել տառակապակցությունների համար, որոնք բառի մեջ արտահայտվում էին և այժմ էլ արտահայտվում են մեկ հնչյունով, օրինակ՝ -ious-curious, gracious, shoe, cheap, though և բազմաթիվ նման բառերի համար Վիլիյամ Բուլոքարը ստեղծեց մի քանի հատուկ գրանշաններ, սակայն նա առավելապես առաջարկում էր օգտագործել առոգանության և այլ նշաններ գրանշանների վերևում և ներքևում: Ուղղագրական հարցերով զբաղվեցին Չարլես Բաթլերը (1634 թ.), Ռիչարդ Մուլքաստեռը (1582 թ.), Դր. Ջոնսոնը (1650 թ.) և այլ մասնագետներ: Բոլորն էլ կողմ էին բարե-փոխություն անցկացնել, բայց դժբախտաբար չկար կենտրոնական մի հեղինակություն, որ իր վրա վերցներ այդ պատասխանատվությունը: Անգլերեն ուղղագրությունը վերածվեց բաց դաշտի և ամեն ոք սկսած սրբագրիչ-հրատարակիչներից մինչև պրոֆեսիոնալ գրողը, մինչև երկրի Ելիզաբեթ թագուհին ունեին իրենց անհատական մոտեցումը այս կամ այն բառի ուղղագրության նկատմամբ: Ահա մի քանի օրինակներ՝ cony, conny, conye, conie, coni, cuny, cunny, cunnie, bee, bin, felow, felowe, fallow: Ա. Մուրհաուսը վկա-յակոչում է, որ նույնիսկ Ելիզաբեթ թագուհին գրում էր offen փոխարեն often, stauke փոխարեն stalk, Շեքսպիրը՝ beleev փոխարեն believe, wisht փոխարեն wished (համեմատիր ներկայիս հայերեն հետևյալ բառերի ուղղագրության հետ՝ կը ուտեն, կ՝ուտեն, կուտեն, կ՝ուտէն, կուտէն1, թւում, թուում, թվում , մերժւեց, մերժուեց, մերժվեց (մամուլ):

    Անգլերեն բառերի գրության այս բազմաձևությունը շարունակվեց մինչև 19-րդ դարի վերջերը և ավելի ու ավելի խորացավ գրության ու արտասանության տարբերությունը, ինչպես Ա. Մուրհաուսն է ասում, անգլերեն ուղղագրու-թյունը անարգել գնում էր դեպի բառապատկերում: Ա. Մուրհաուսը իր գրքի գլուխներից մեկը վերնագրել է՝ «Բարեփոխության անխուսափելիությունը»: Այդ գլխի մեջ հեղինակը հարցը հետևյալ կերպ է դնում: «Այս է հիվանդությունը, ո՞րն է դեղատոմսը», ապա անմիջապես հետևում է պատասխանը՝ «Անհրաժեշտ է ռեֆորմ անցկացնել և ուղղագրությունը մոտեցնել արտասանությանը»;

    Հեղինակը շատ լավ էր հասկանում, որ ասելը հեշտ էր, բայց կատարելը այնքան էլ հեշտ չէր: Ինչպես Հայաստանում 20-ական թվականներին, այնպես էլ Անգլիայում անցյալ դարի վերջերին ոչ մի հասարակական խնդրի լուծում այնպես սվինների վրա չընդունվեց, ինչպես ուղղագրության ռեֆորմի հարցը: Բանն այն էր, որ անգլիական պետությունը դարեր շարունակ ուղղագրության հարցով չէր զբաղվել, ինչպես եվրոպական մի շարք պետություններ, այլ թողել էր այն կիսագրագետ թղթակից-սրբագրիչ-հրատարակիչ եռյակի խղճին ու գրագիտության աստիճանին: Լեզուն և նրա ուղղագրությունը պետական հսկողությունից դուրս էր մնացել, որովհետև, ինչպես անցյալում Բ. Թաշյանն էր կարծում «լեզուն պետական ստացվածք չէ, ազգային ստացվածք է» (1969 թ.) և ըստ Բ. Թաշյանի, ուղղագրության բարեփոխումը պետք է կատարվի «միայն հրապարակային ... համազգային քննությամբ»: Անգլիայում, այսպես կոչված այդ «հրապարակային քննությունը» որ սկսել է 16-րդ դարի կեսերից և շարունակվում է առ այսօր, չի լուծվել, դարձել է «անբուժելի հիվանդություն»: «Բայց մենք,-հիշեցնում է Մուրհաուսը,-պետք է ռեֆորմ անցկացնենք, եթե չենք ուզում մեր լեզվի ուղղագրությունը հասցնել իր հակասությանը, այն է, ժամանակի ընթացքում մեր գրավոր բառերը կդառնան բառապատկերներ, որոնք արդեն խզել են իրենց հնչյունական կապը գրավոր բառերի հետ» (էջ 175): Ապա հեղինակը զգուշացնում է,. «Եթե դա տեղի չունենա, ապա անգլերեն բառերի ուղղագրությունը կդառնա այնքան դժվար, ինչպես չինարենը» (նույն տեղը):

    Հիշենք, որ հին գիր ու գրականություն ունեցող բոլոր ժողովուրդները, որոնց այբուբենը հիմնված է հնչյունական հիմքի վրա, զարգացման երկար դարերի հոլովույթում այս կամ այն չափով կանգնում են այս նույն խնդրի առաջ: Այսպիսի հարց չունեն գաղափարագիր ունեցող ժողովուրդները, ինչպես չինարենը: Մենք վերը նշեցինք, որ այբուբենական և ուղղագրական բարեփոխություններ անց են կացրել հույները և իտալացիները: Հին ռուսական Կիրիլյան այբուբենը, (թվով 43), որ նույնպես ստեղծվել էր հնչյունական հիմքի վրա, դարերի հոլովույթում շատ էր փոխվել և չէր համապատասխանում այբբենական համակարգում եղած գրանշաններին: 1710 թ. Պետրոս Մեծի հրամանագրով (դեկրետով) Կիրիլյան այբուբենը մշակվեց և գրանշանների քանակը իջեցվեց 36-ի, իսկ 1917 թ. կրճատվեց ևս երեք տառ (], m, s): Այժմ ռուսական ներկայիս այբբենական համակարգն ունի 33 գրանշան: Երկու դեպքում էլ ոչ ռուսական եկեղեցու հայրերը և ոչ էլ գրագետ մարդիկ այսօր չեն բողոքում, պայքարի դրոշ չեն բարձրացնում ռուս-սովետական այբբենական համակարգի դեմ այնպես, ինչպես մեր հնամտած մտավորականները և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում: Ուղղագրական բարեփոխումներ են անցկացվել Շվեդիայում, Նորվեգիայում՝ նպատակ ունենալով գրությունը մոտեցնելու խոսակցականի արտասանությանը, նույնիսկ ի վնաս ստուգաբանությանը:

    Նորվեգիայում ուղղագրության բարեփոխումը սկսեց Կնուտսենը 19-րդ դարի կեսին: Այդ երկրում պետական հրամանագրով կատարվել են երեք ուղղագրական բարեփոխումներ 1907, 1917 և 1938 թվականներին: Նորվեգիացիները, ի՛նչ է, հին գիր ու գրականություն չունե՞ին, դասական այբբենական համակարգ չունե՞ին: Հնավանդ մտածողությունը այժմ մեզ վնաս է բերում:

    Ինչպես տեսնում ենք աշխարհի լեզուների ուղղագրությունները «Անշարժության կոթողներ» չեն, առանց պետական միջամտության ուղղագրական բարեփոխություններ հնարավոր չէ անցկացնել, հետևաբար հայոց լեզուն էլ չէր կարող լինել ոչ «Անշարժության Կոթող» և ոչ էլ հնարավոր կլիներ նույնիսկ չնչին բարեփոխում մտցնել: Հիշենք, որ հայկական պահպանողականությունը եկեղեցու առաջնորդությամբ այրեց Ն. Ռուսինյանի «Ուղղախոսությունը»: Բայց մենք շարունակենք մեր փաստարկումները այս և այլ հարցերի մասին կապված ուղղագրության հետ:

    Պրոֆ. Ռ. Իշխանյանը և հայոց լեզվի մի քանի այլ մասնագետներ այն միտքն են արտահայտել, թե ռուսերենի, ֆրանսերենի և անգլերենի ուղղագրական համարկարգերում փոփոխություններ մտցնելու առաջարկություններ նույնպես եղել են այդ երկրներեում, բայց ոչ մեկը չի ընդունվել և «հրամանի ուժ» չի ստացել: Մենք փաստեր բերեցինք և հաստատեցինք, որ ուղղագրական փոփոխություններ եղել են տարբեր երկրներում և այդ երկրների պետությունները ակտիվ կերպով մասնակցել և հրամանագրերով հաստատել են ուղղագրական բարեփոխությունները: Հռոմի Կլավդիուս կայսրը ինքն անձամբ ոչ միայն ակտիվ կերպով մասնակցել է այբբենական բարեփոխումներին, այլև նոր գրանշաններ առաջարկել ընդգրկելու լատինական այբուբենի համակարգում (54 թ.): Նորվեգիացիների նպատակը նույնն էր՝ գրությունը մոտեցնել արտասանությանը (Ա. Մուրհաուս, էջ 175): Իսկ թե ինչո՞ւ անգլիացիների ու ֆրանսիացիների պառլամենտները 40-կան, իսկ ռուսները 50-ական թվականներին դեմ են եղել ուղղագրության ռեֆորմին, պատճառը եղել է ոչ այնքան լեզվաբանական, որքան քաղաքական: 1949 թ. մարտ ամսին անգլիական պառլամենտի օրակարգի մեջ մտցվել էր անգլերեն լեզվի ուղղագրության մի նախագիծ: Առաջարկվում էր ստեղծել ուղղագրության նոր համակարգ, որը պետք է հիմնված լիներ անգլիական հնչյունական համակարգի վրա: Առաջարկության հեղինակ դր. Ֆոլիկը բերում էր նոր ուղղագրության բազմաթիվ բարեմասնություններ: Նա առաջարկում էր կրճատել C, Q, և X գրանշանները և առհասարակ գրությունը մասամբ մոտեցնել արտասանությանը: Բերված հակափաստերը թույլ էին և կարող էր առաջարկը հաստատվել պառլամենտում, բայց երբ կրթության նախարարը փաստարկեց, որ բարենորոգումը կարող է խզել մայր երկրի՝ Մեծն Բրիտանիայի կապը իր գաղութների, անգլիախոս և անգլիագիր աշխարհի հետ, ուղղագրության բարեփոխության նախագիծը կորցրեց իր բուն իմաստը: Բայց արժե հիշատակել, որ նախագիծը մերժվեց ընդամենը երեք քվեի տարբերությամբ, 87-84 հարաբերությամբ: Այսպես են մտածել Ֆրանսիայի գաղութարարները և աստառը շուռ տված ռուս շովինիստ լեզվաբանները 50-կան թվականներին: Լեզուն գաղութարարների ձեռքին եղել է հատու զենք:

    Աշխարհահռչակ գրող Բեռնարդ Շոուի սրտին մոտ է եղել անգլերեն լեզվի ուղղագրության բարեփոխումը, նա նույնիսկ իր ողջ ունեցած ժառանգությունը հոժարակամ տրամադրեց ուղղագրության բարեփոխության հարցին: Նա ինքը կազմեց այբբենական համակարգ, որի մեջ ընդգրկվեցին 40-44 գրանշան: Բայց Շոուի առաջարկը մնաց անարձագանք: 1906 թ. նախագահ Թեոդոր Ռուզվելտը մի շարք աստիճանական բարեփոխումներ առաջարկեց: Նա պետական հրատարակչությանը ուղարկեց 300 բառից բաղկացած մի ցուցակ և հրամանագրեց, որ այսուհետև այդ բառերը գրվեն իր առաջարկած ուղղագրությամբ, օրինակ՝ thru, thoroly, dropt, lite, rite և այլն: Բայց մի շարք կոնգրեսմեններ սովորության ուժեղ ճնշման տակ նախընտրեցին գրել «Վաշինգթոն, բայց կարդալ Լոնդոն», մի անեկդոտ, որ հաճախ էր լսվում և այսօր էլ լսվում է Երևանում, նկատի ունենալով անգլերեն լեզվի գրության և արտասանության միջև անհաղթահարելի տարբերությունը: Սովորությունը հաղթեց տրամաբանությանը, բայց այսօր էլ կան շատ ու շատ ամերիկացիներ, որոնք օգտվում են Ռուզվելտյան ուղղագրությունից:

    Եվ մի վերջին փաստբացատրություն: ուցե «Անշարժության Կոթող» հասկացությունը կարելի է վերագրել չինացիների պատկերագրային համակարգին, քանզի չինական լեզուն զուրկ է քերականական ձևերից՝ խոնարհման և հոլովման վերջավորություններից, բառակազմության հնարավորությունից: Այսօրվա չինացին հեշտությամբ կարդում և հասկանում է 3,000 տարի առաջ պատկերագրված տեքստը այնպես, ինչպես ներկայիս չինական պետության կողմից հրապարակված մի հրամանագիր: Սա է «Անշարժության կոթողը», որ հիմնված չէ հնչյունական համակարգի, այլ ամփոփոխ պատկերագրերի վրա: Ուստի, մենք մեզ թույլ ենք տալիս Մեսրոպ վրդ. Թոփալյանին, գիտաժողովի մասնակիցներին և թղթակից-սրբագրիչ-թերթ հրատարակիչ եռյակի մեջ մտնող բոլոր հոդվածագիրներին հիշեցնել, որ մեր այբուբենը պատկերագրային չէ:

    Այլ է, ինչպես նախորդ էջերում հաճախ շեշտել ենք, հնչյունական հիմքի վրա բարձրացող և պատմականորեն զարգացող այբբենական համակարգերի վիճակը, որոնք զուրկ են պատկերագրերի անշարժության «առավելությունից»: Հոմերոսը ապրել է Արիստոտելից 600 տարի առաջ: Արիստոտելի աշակերտները հատուկ դասընթացներ էին անցնում, որպեսզի կարողանային Հոմերոսին կարդալ ու հասկանալ, որովհետև 600 տարվա ընթացքում փոխվել էր հունարենի բառապաշարը, հնչյունական համարգի մեջ տեղի էին ունեցել նոր փոփոխություններ, փոխվել էին քերականական ձևույթները, այբբենական համակարգը ավելի էր կատարելագործվել: Այս բոլոր փոփոխությունները տեղի են ունեցել անցյալում և այսօր էլ տեղի են ունենում նաև մեր լեզվի մեջ, և չկա մի ուժ, որ այդ փոփոխությունները կասեցնի, իսկ բռնի արգելակումը հակաբնական է, հետևաբար հակաբանական: Օրինակ՝ 19-րդ դարի գրաբարյանների պայքարը աշխարհաբարի դեմ հակաբանական էր, իսկ այսօր, 150 տարի հետո, արևմտահայ որոշ գրագետ մարդիկ տուրք տալով այդ օրերի գրաբարյանների պայքարին հաճախ կիրառում են վերացական գոյականների հոգնակի սեռական հոլովի գրաբարյան ձևը՝ սպանութեանց, սովորութեանց, երբ գործադրության մեջ է աշխարհաբարի ու հոլովիչը: րաբարագետները հաստատում են, որ 5-րդ դարում տարբերակված էին է և ե ձայնավորները: Ըստ նրանց՝ գրաբարագետների, եթե տարբերակված չլինեին, Մեսրոպ Մաշտոցը երկու տարբեր գրանշաններ չէր ստեղծի յուրաքանչյուրի համար: Նրանք նույնպես հաստատում են, որ 5-րդ դարում է ձայնավորը արտասանվել է եյ, այսինքն՝ եղել է երկբարբառ, հետագայում վերածվելով պարզ ձայ-նավորի և արտասանվել է բառամիջում որպես ե: Այսօր՝ անբնական է գրել թերևդէմ, գետևգէտ թեպետևթէպէտ, գոլ-գօլ, դողևդօղ: Ով եղել է հայոց լեզվի ուսուցիչ, միայն նա կհասկանա, թե ինչքան մեծ առավելություն ունի ներկայիս ուղղագրությունը հնի նկատմամբ: 1993 թ. մայիս ամսին «Հայ Կեանք» շաբաթաթերթում լույս տեսած «Տերմինաշինությունը կամայականություն չէ» իմ հոդվածի վերջում ես գրել եմ և այսօր էլ հավատով կրկնում եմ՝ եթե Մեսրոպ Մաշտոցը Օշականի՝ 1550 տարիների իր սուրբ գերեզմանից հրաշքով բարձրանար և ներկա լիներ այսօրվա Հայաստանի լեզվաբան մասնագետների և պետական տեսչության այրերի համաժողովին, նա իր սուրբ աջը կդներ մեր բարեկարգված, կանոնակարգված այբբենական համակարգի նոր ուղղագրության վրա և բարձրաձայն կհայտարարեր՝ «Նոր ուղղագրությունը ճիշտ է»:

    Այսքան փաստերից հետո, եզրակացության փոխարեն ես ուզում եմ ավելացնել մեկը ևս և հիշեցնել Մեսրոպ վրդ. Թոփալյանին և գիտաժողովի մասնակիցներին, որ վերջերս անգլիացի գիտնական Արթուր Քլարկը իր ունկնդիրներին մոտավորապես հետևյալն ասաց: Վերջին ժամանակներս գիտնականների հայտնաբերած մակրոտիեզերքներից մինչև միկրոտիեզերքները, այսինքն՝ միլարդավոր աստղերից մինչև ատոմի պրոտոնի մեջ միլիարդ, միլիարդ միկրոմասնիկները անասելի արագությամբ պտտվում ու փոխվում են արդեն տասնյակ միլիարդավոր տարիներ՝ առաջին դեպքում մակրոգալակտիկաների շուրջը, իսկ երկրորդ դեպքում՝ պրոտոնի մեջ: Նշանակում է, մարդ մտածողության ինչպիսի մակարդակ պիտի ունենա, որ ժխտի այբբենական համակարգի փոփոխությունը, որ նյութի առաջին հատկանիշն է:

  3. ՈՒՂՂԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ

    Աշխատությունն ընդգրկում է վերջին տասը տարիների ընթացքում հայերենի հին և նոր ուղղագրությունների շուրջ ծավալված գրավոր բանավեճերը և հեղինակի տեսակետները այդ առթիվ: Այն լուրջ ուսումնասիրության արդյունք և արժեքավոր ներդրում է հայերենի ուղղագրության բնագավարում: Նախատեսված է հայոց լեզվի մասնագետների և ընթերցող լայն հասարակության համար:

    ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

    1940 թ. հայոց լեզվի ուղղագրության մասնական բարեփոխությունից հետո Հայաստանում այդ հարցը փակված համարվեց, թեև սփյուռքը չհամակերպվեց և ժամանակ առ ժամանակ հոդվածներ հրատարակվեցին մերժելով ամեն մի փոփոխություն գրաբարյան ուղղագրության համակարգում:

    1991 թ. Հայաստանի անկախացումից հետո սփյուռքի և Հայաստանի մի խումբ մտավորականներ աշխուժացան և գրավոր ելույթներով փորձեցին հին, գրաբար ուղղագրությունը վերականգնել:

    Ներկա աշխատության մեջ մենք փորձել ենք տալ, մեր ուժերի սահմաններում, այդ գործընթացը: Աշխատության հիմքում ընկած են ինչպես հին, բնագրային, այնպես նոր և նորագույն ժամանակների գրականությունից փաստեր, վկայություններ: Տեսական հարցերի լուսաբանման համար օգտագործել ենք ինչպես հայ, այնպես օտարազգի հեղինակների աշխատությունները: Աշխատության նպատակներից մեկն էլ եղել է ցույց տալ, որ հնչյունական համակարգի վրա ստեղծված ամեն մի լեզվի արտասանական և ուղղագրական համակարգի միջև ժամանակի ընթացքում առաջանում են տարբերություններ, որոնք իրենց հերթին հետագայում ստեղծում են հաղորդակցման դժվարություններ գրավոր խոսքում: Նկատի ունենալով այս իրողությունը բազմաթիվ երկրների պետություններ (Շվեդիա, Նորվեգիա, Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան, Կորեա և այլն) անց են կացրել ուղղագրական բարեփոխումներ, երբեմն մեկից ավելի անգամներ:

    Աշխատությունը բաղկացած է երեք մասից, որոնք օրգանապես միաձուլված են և ուղղված մեկ և նույն նպատակի՝ հայոց լեզվի ուղղագրության բարեփոխությունը պատմական անհրաժեշտություն էր:

    Հեղինակ՝ դոցենտ Գուրգեն Սարգսյան

    ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

    Ժամանակակից հայոց լեզուն հարազատ ժառանգորդն է մեր հին լեզվի և արտացոլում է նրա հազարամյա զարգացման երկար ու ձիգ ուղին: Հայ ժողովրդի բազմադարյան սոցիալքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները խոր հետք են թողել մեր լեզվի վրա: Հայոց լեզուն, ինչպես ամեն մի կենդանի, խոսակցական լեզու, ենթակա է եղել հարատև փոփոխման, քայքայման, ինչպես ամեն մի ապրող օրգանիզմ: Այս գործընթացը տեղի է ունենում լեզվի գրեթե բոլոր համակարգերի՝ բառակազմության, քերականության, շարահյուսության և ուղղագրականուղղախոսական բաժիններում: Այս առումով ամենազգայունը բառապաշարն է, որին հաջորդում է ուղղախոսությունը, շարահյուսությունն ու քերականությունը, համեմատաբար կայուն վիճակ է պահպանում ուղղագրությունը, որովհետև այս համակարգը մարդու անմիջական ֆիզիկահոգեբանական ոլորտից դուրս է մնում նման ամեն մի ճար-տարապետական կոթողի: Բայց սա ևս բացարձակ չպետք է հասկանալ, քանզի ուղղագրությունն ու ուղղախոսությունը սերտորեն կապված են իրար հետ, ուստի ուղղախոսության մեջ տեղի ունեցող հնչարտաբերման փոփոխությունները, ընդհանրական թե անհատական, արտահայտվում են ուղղագրական համակարգում:

    Երբ հարցը վերաբերում է լեզվի ուղղագրության կայունությանը, մասնագետ լեզվաբանները, երբեմն էլ ոչ մասնագետները, օրինակ են բերում անգլերեն, ֆրանսերեն, մասամբ գերմաներեն և եվրոպական այլ լեզուների «անփոփոխ» ուղղագրական համակարգերը:

    Բայց արդյո՞ք այդպես է:

    Իմ ձեռքի տակ է Փենսիլվանիա նահանգային համալսարանի անգլերեն լեզվի պրոֆեսոր Ա. Բաուի «Անգլերեն լեզվի պատմություն» մեծածավալ աշխատությունը: «Անգլերեն լեզուն,գրում է պրոֆեսորը,-ժամանակի ընթացքում ենթարկվել է այնպիսի փոփոխությունների, որ հին անգլերենը առանց հատուկ ուսումնասիրության չի կարելի ընթերցել: Փաստորեն մի էջ անգլերենն ավելի օտարոտի է թվում, քան ֆրանսերենը կամ իտալերենը, որովհետև կիրառված մի շարք գրանշաններ այսօրվա մեր այբուբենի մաս չեն կազմում: Եվ այս տարօրինակությունը,-շարունակում է հեղինակը,-հին ու նոր անգլերենի միջև ամենից առաջ վերաբերում է արտասանությանն ու ուղղագրությանը (էջ 62): Այսպես՝ հին անգլերենի stan բառը 17-րդ դարի կեսերից գրվել և արտասանվել է stone. a տառը փոխվել է o-ի և բառավերջում ավելացել է e անձայն ձայնավորը, նույն փոփոխությունը կատարվել է բազմաթիվ այլ բառերում, ինչպես՝ gan-go, ban-bon, rap-rope, halie-holy, hlaf-loaf, bat-boat: Այլ ձայնավորներ նույնպես ենթարկվել են նման փոփո-խությունների, օրինակ՝ fot-foot, cene-keen, fyre-fire, riht-right, hu-how, hlud-loud, sawol-soul:

    Ուղղագրության այս բոլոր փոփոխությունները արդյունք էին բառերի արտասանության մեջ տեղի ունեցած փոփոխությունների, այլ խոսքով, ուղղախոսության հետ, որոնք սկսել էին դեռևս 9-րդ դարում: րեթե նույն ճանապարհն է անցել հին ֆրանսերենը: Դարասկզբին առաջին մասնակի ուղղագրական փոփոխությունը անցկացրին գերմանացիները, և թող զարմանալի չթվա, որ գերմանացիները վերջերս հայտարարեցին երկրորդ ուղղագրական փոփոխության մասին: Դա է պահանջում գերմանական պետու-թյան այժմյան շահերը, ժողովրդի շահերը, թեև վերջինս դժվարությամբ է ընդունում ուղղագրական փոփոխությունը, պատճա՞ռը՝ սովորության ուժն է, չկա ավանդականության և ոչ էլ «դասականության» հարց: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսները նույնպես կատարեցին ուղղագրական մասնակի փոփոխություն՝ ռուսական այբուբենից դուրս թողնելով մի քանի գրանշաններ: Այժմ ռուսների մտքով անգամ չի անցնում վերականգնել այդ տառերը, ոչ ներկայիս մտավորականությունն է բողոքում և ոչ հոգևորականությունը «սովետական, բոլշևիկյան» ուղղագրության դեմ, ինչպես մենք:

    Չինարենը չի ունեցել այբբենական համակարգ, այլ 50,000 պատկերագրեր, յուրաքանչյուր պատկերագիր արտահայտում է մեկ առարկա կամ գաղափար: Գական դասական չինարենը 1300 թվականից այս կողմ երեք անգամ ենթարկվել է բարեփոխության: Առաջին փոփոխությունը տեղի է ունեցել 1917 թ., երկրորդ մասնակի փոփոխությունը՝ 1919 թ., ամեն անգամ ավելի ու ավելի պարզեցնելով և նվազեցնելով չինական պատկերագրերի քանակը: Այժմյան չինական պատկերագրերի քանակը չի անցնում 8,000-ից: Ոչ ոք Չինաստանում դրա դեմ չի բողոքում, աղմուկ աղաղակ չի բարձրացնում, պահանջելով վերականգնել հին, դասական չինարենի պատկերագրերի համակարգը այնպես, ինչպես այսօր սփյուռքի և հայրենի երկրի մի քանի հնածես մտածողության տեր մտավորականներ:

    Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախությունից հետո այս երկրի գրագետ այրերը նույնպես սկսեցին մտահոգվել անգլերեն լեզվի հարցերով հատկապես ուղղագրական: Ժողովուրդների լեզվի պատմության մեջ չկա մի այլ դեպք, որի ուղղագրությունը այնքան բարձիթողի վիճակում լինի, որքան անգլերեն լեզվի ուղղագրությունը, անշուշտ դա ունի սոցիալքաղաքական պատճառներ: Ամերիկյան անգլերենը ավելի պահպանողական գտնվեց և դա հասկանալի էր: Մայր երկրից հեռացած համայնքը աշխատում էր պահել պահպանել այն ամենը, ինչ նա բերել էր իր հետ մայր հայրենիքից: Փաստերը շատ են: Ամերիկյան անգլերեն լեզվի ուղղագրության ուսումնասիրութան ընթացքում կատարվեցին հետևյալ փոփոխությունները՝ ձգտելով գրությունը մոտեցնել արտասանությանը:

    1. Կրճատվեցին կրկնակի բաղաձայն ունեցող բառերի բաղաձայններից մեկը, այսպես՝ traveller-traveler, waggon-wagon, telegramm-telegram, և բազմաթիվ նման ուղղագրություն ունեցող բառեր:

    2. Այն բառերը, որոնք վերջավորվում էին -re տառակապակցությամբ, տեղափոխություն կատարվեց, այսպես՝ metre-meter, centre-center, theatre-theater, բառավերջի (-ce) տառակապակցությունը փոխվեց (-se) այսպես՝ defence-defense, offence-offense, կրճատվեցին բազմաթիվ բառերի գրվող բայց չարտասանվող gh տառակապակցությունը, այսպես՝ plough-plow, through-thru, light-lite, կրճատվեց մի շարք բառերի u տառը, օրինակ՝ honour-honor, favour-favor, և այլ կրճատումներ, ինչպես՝ tyre-tire, storey-story, axe-ax, goal-jail: Ուղղագրական տարբերությունները հաճախ անգլիայի և Ամերիկայի միջև դժվար էր նկատել, որովհետև բառային նոր ձևը կիրառվում էր նաև Անգլիայում:

    Միացյալ Նահանգներում ուղղագրության հարցը լեզվի այն բնագավառը դարձավ, որով զբաղվեցին նույնիսկ ամերիկյան պետական բարձրաստիճան անձինք: Բենջամին Ֆրանկլինը հատուկ զբաղվեց այդ հարցով: 1768 թ. նա առաջարկեց «Անգլերեն այբուբենի նոր համակարգբարեփոխված ուղղագրություն»: Իր մտահղացումներով ոգևորված՝ նա առաջարկեց իր մտահղացումը գործադրության մեջ դնել: Բայց Ֆրանկլինի առաջարկությունը չէր կարող հաջողություն ունենալ, քանի որ կար լեզու և այդ լեզուն արտահայտող լավ կամ վատ այբբենական համակարգ:

    Անշուշտ վերը բերված բառային կազմի մեջ որոշ փոփոխություններ կատարելով անգլերեն լեզվի ուղղագրությունը արմատապես չէր բարեփոխվի: Եվ այսպես' արտասանության և գրության միջև անջրպետը ոչ միայն մնաց անլուծելի, այլև ավելի խորացավ ժամանակի հոլովույթում: Արդյոք սխալած կլինե՞նք , եթե ասենք, որ անգլերենը և դրա կողքին նաև ֆրանսերենը մոտենում են անջատական լեզուներին, ավելի ու ավելի հեռանալով հնչյունականից: Եվ մենք անհրաժեշտ ենք համարում այստեղ հիշեցնել, որ կատարյալ այբբենական համակարգը այն համակարգն է, երբ յուրաքանչյուր հնչույթ արտահայտվում է մեկ գրույթով բառային բոլոր դիրքերում և մեկ գրույթ արտահայտում է մեկ հնչույթ (. Ջահուկյան): Այբբենական այսպիսի համակարգ հազիվ թե լինի, հատկապես երբ տվյալ լեզուն անցել է մշակութային զարգացման երկար ճանապարհ, բայց չի ստեղծել իր սեփական այբուբենը, ինչպես անգլերենն է: Բավական է ասել, որ անգլերենի 41 հնչույթների դիմաց լատիներից փոխառված այբբենական համակարգն ունի ընդամենը 26 գրանշան և ավելին, հին անգլերենի նոր տերերը՝ նորման-դացիները դուրս վտարեցին անգլոսաքսոնական այբուբենի մի շարք գրանշաններ, էլ ավելի խորացնելով հակասությունները գրության և արտասանության միջև: Վերջերս լսում էի անգլերեն լեզվի մի ուսուցչուհու գանգատը անգլերեն լեզվի ուղղագրության դժվարությունների մասին: Նա այն միտքը հաստատեց, որ ամերիկյան դպրոցներից աշակերտների հեռանալու պատճառներից մեկն էլ անգլերեն լեզվի ուղղագրության և արտասանության միջև խորացող տարբերությունն է: Եվ սրա մեջ անհերքելի ճշմարտություն կա: Երևի ձեզանից ոմանք հիշեն, թե ինչպես պրեզիդենտական թեկնածուի փոխպրեզիդենտ Դան Քուեյլը չկարողացավ աշակերտի թույլ տված սխալը ուղղել: Մենք անգլերեն ուղղագրության մասին նորից կանդրադառնանք:

    Ժամանակակից հունարենը հին հունարենից տարբերվում է և արտասանությամբ և կառուցվածքով: Փոխվել են մեկ տասնյակից ավելի տառերի անունները, օրինակ՝ մյու-մի, նյու-նի, տաու-տաֆ: Այբուբենը նույն հին այբուբենն է: Խոսակցական հունարենը կոչվում է դեմոտիկ (աշխարհաբար), հույն ժողովրդի այժմյան գրական խոսակցական լեզուն: Կաթարեուսը 1800-կանների գրական լեզուն էր և կիրառվում էր պաշտոնական գրագրություններում և համալսարաններում: 1970 թ. պետական որոշումով դեմոտիկ ժողովրդական խոսակցական լեզուն գրավեց նրա տեղը: Դրա դեմ ոչ ոք չբողոքեց, որովհետև պետություն կար, պետական և ժողովրդի շահ կար: Առանց պետական միջամտության լեզվական-ուղղագրական հարց չի լուծվի: Թուրք մտավորականությունը կհամաձայնվեր ղուրանի արաբական սուրբ տառերը լատիներենի տառերով փոխելու առաջարկին, եթե չլիներ պետության միջամտությունը: Ըստ մեր մի շարք մտավորականների այդ հարցը պետք էր դրվեր համաժողովրդական քննարկման և տարիներով քննվեր և քննարկվեր և ապա թողնվեր իր նախկին վիճակում: Այդպես կմտածեր միայն պետականությունից զուրկ ժողովրդի անգլուխ մտավորականությունը: Թող իմ ընդդիմախոսները ինձ չմեղադրեն, թե ես արդարացնում եմ հայերեն գրանշանները լատիներենով փոխարինելու անմիտ փորձը: Թուրքերը մահմեդական դարձան, արաբական գրանշանները ընդունեցին քաղաքական նպատակներով: Եվ վերջապես սովետական կարգերի հաստատումից հետո գիր ու գրականություն չունեցող ղազախները, ղրղզները նախ պետականորեն ընդունեցին լատինական տառերը, ապա կիրիլյան այբուբենը: Ադրբեջանը, Ուզբեկստանը և միջին ասիական մյուս ժողովուրդները նմանապես նախ ընդունեցին լատիներեն այբուբենը և ապա կիրիլյանը: Այս բոլոր ժողովուրդները չունեին իրենց սեփական այբուբենը, ինչպես հայերն ու վրացիները:

    Այժմ վերադառնանք հայերենին:

    Ե՞րբ են սկսել հայերենում ուղղագրական փոփոխությունները: Սովորաբար երբ խոսք է լինում հայոց լեզվի ուղղախոսության և հատկապես ուղղագրության մասին հարցը քննվում է 19-րդ դարի երկրորդ կեսից: Ըստ ակադեմիկներ Հր. Աճառյանի և Ջահուկյանի 5-րդ դարում գոյություն են ունեցել հետևյալ ուղղագրական զուգաբանությունները. բազուկ-պազուկ-փազուկ, վիրապ-վիրաբ, ամբար-համբար, ապա-հապա, հիւղ-հիղ-հեղ, խեղդել-հեղդել, անձն-անձ: Ինչպես նկատելի է, դեռևս 5-րդ դարում տեղի են ունեցել ձայնեղների, խուլերի և շնչեղ խուլերի փոխանակություն, հագագային հնչույթի ավելացում, իւ երկբարբառի պարզեցում, շնչեղ-խուլ խ-հ-ի վերածում, բառավերջի ռնգայինի անկում, փաստերը շատ են: Այս բոլոր օրինակները ցույց են տալիս, որ ձայնեղների խլացումը և խուլերի ձայնեղացումը սովորական երևույթ է եղել 5-րդ և ամենայն հավանականությամբ նախորդ դարերում նույնպես:

    Այս միտումը դարերի հոլովույթում շարունակվել է մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի առաջին երկու տասնամյակները: Շատ հավանական էր, որ այս միտումը այլ ընթացք ունենար, եթե Բագրատունիների Հայաստանում Անին դառնար այն կենտրոնը, որտեղ միաձուլվեին հայ բարբառների առավել ընդհանուր լեզվական տարրերը և հիմք դրվեր մեկ համաժողովրդական խոսակցական և ապա մեկ միասնական գրավոր լեզվի այնպես, ինչպես եղավ Լոնդոնը Անգլիայում, Փարիզը՝ Ֆրանսիայում: Մեզ այդ բախտը չվիճակվեց ոչ այնքան արտաքին, որքան ներքին հակադիր ուժերի պատճառով: Եվ այսպես՝ զրկվելով այդ միասնականացնող ընդհանրացնող ուժից, հայոց լեզուն զարգացավ կամայականության, անիշխանության պայմաններում, չստեղծվեց համաժողովրդական խոսակցական լեզու մինչև խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում:

    5-րդ դարի գրաբարյան ուղղագրությունը թե բարբառների և թե քաղաքային բնակչության խոսակցական լեզվի հնչյունական համակարգում առաջ եկած փոփոխությունները չէին կարող չարտահայտվել գրավոր խոսքում: Ըստ Հր. Աճառյանի՝ դասական գրականություն ուստի և դասական ուղղագրություն է համարվում 5-րդ դարի սկզբից մինչև 460 թվականը ասորերենից և հունարենից թարգմանված 37 մատյանները և 4 հեղինակային գործերը՝ Կորյունի «Վարք Մաշտոցը», Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» և Փավստոս Բյուզանդի «Հայոց պատմություն»ը: 460 թվականից այս կողմ Հր. Աճառյանը անվանում է «Ետմեսրոպյան», որովհետև վերջինիս մեջ երևան էին գալիս գրաբարյան ուղղագրությունից հեռացման միտումներ: Բերենք մի քանի օրինակներ՝ հիւսիսի-հիւսիս, արծուի-արծիւ, արուեստ-արհեստ1: Վեց դար հետո, այն է՝ սկսած 12-րդ դարից այս միտումը մեծ չափերի էր հասել: Մենք հետամուտ եղանք այս հարցի հետազոտմանը: Ստորև բերում ենք վերը ասվածի բազում փաստեր: Որպես աղբյուր մենք ընտրել ենք Հայաստանի իտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտի 1985 թ. հրատարակած Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» ակադեմիական հրատարակությունը: Փաստերը քաղել ենք «Բնագրագիտական դիտողություններ» բաժնից: Բերված ուղղագրական փաստերից անմիջապես հետո նշված են ձեռագրերի համարները: Ժամանակի սահմանները տարածվում են 12-15-րդ դարերը:

    1. է-ի փոխարեն ե-ի կիրառություն. եթե, թե, թեպետ, չեի, ազդեր., մարգարե (1568), եի, ասեի, թե, եթե (1854):

    2. րաբարյան աւ երկբարբառի փոխարեն օ-ի կիրառություն. անբաւ-անբօ, ապաշաւանք-ապաշօանք, անձաւ-անձօք, երկնաւոր-երկնօր, աւգտակար-օկտակար (5076), ունաւղս-ունօղս, հզաւր-հզօր, ներաւղ-ներօղ, խնամաւղ-խնամօղ, համաւրէն, համօրեն, կամաւք-կամօք (3051), յաւդուած-յօդւած, մեղաւք-մեղօք, հզաւր-հզօր, ամաւք-ամօք (2082), դիմաւք-դիմօք, երախտեաւք-երախտեօք, աւտարի-օտարի, խարդաւանաւղաց-խարդաւանաօղաց, պաշտաւն-պաշտօն (1875):

    3. Գրաբարյան ՈՒ երկբարբառը գրաբարում պարզեցվելուց հետո դարձել է ու, ձայնավորից առաջ արտասանվում վ, բայց գրվում Է (վյուն), այսպես՝ նուէր-նւէր, յաւդուած-յաւդւած, դիպուածոյ-դիպւածոյ (1573), անուամբ-անւամբ, զզուիլ-զզւիլ, լուար-լւար, աննուազ-աննւազ, նուագի-նւագի, ասուի-ասւի, զհարուծեալսն-զհարւածեալսն, ապականացուած-ապականացւած, արտասուել-արտասւել, թուով-թւով, հայեցուածս-հայեցւածս, խոցուածս-խոցւածս, քանդուածով-քանդւածով (5212):

    4. Ի ձայնավորով վերջացող բառերի սեռական հոլովի ւ-ի բաց թողում, այսպես՝ գինի-գինոյ, բարի-բարոյ, հոգի-հոգոյ, կենդանի-կենդանոյ (5883,1288, 2082):

    5. Յ կիսաձայնի բաց թողում կամ անկում՝ դարձելոյ-դարձելո, խնդրելոյ-խնդրելո, ժամանելոյ-ժամանելո, (5076), գտայ-գտա, լուսոյ-լուսո, երկնային-երկնաին, երկայնոյ- երկայնո (5365): Երեմիայի-Երեմիաի, փիլիսոփայի-փիլիսոփաի (1238), քոյովդ-քոովդ, ներկայումս-ներկաումս, նիւթոյ-նիւթո, գոյ-գո, հոգւոյ-հոգւո, ներկայ-ներկա, Դաւոեայ Դաւթոեա, Սոդոմայ-Սոդոմա, Նարեկայ-Նարեկա, (5883), դժոխային-դժոխաին, մարդկային-մարդկաին, աստուածային-աստուածաին (5939):

    6. Ձայնեղ բաղաձայնների խլացում և խուլերի ձայնեղացում. աւգտակար-աւկտակար, խնկեալ-խնգեալ (5076), վտանգս-վտանկս, ջամբեցի-ջամպեցի, տնկաւղն-տնգողն, հերապանծ-հերապանձ (5365), անսփոփելի-անզփոփելի, սթափել-զթափել, ընտրութիւնք-ընդրութիւնք (5939):

    7. Ֆ տառի գործածությունը առաջին անգամ հանդիպում է 1037թ. Մուֆարզնին փոխառյալ բառի մեջ (տես ՀՍՀ, էջ 242):

    8. Հ և խ խուլ հնչյունների փոխանակում բարբառների ազդեցության տակ, այսպես՝ նահանջել-նախանջել, հայթայթել-խայթայթել. ախոյան-ահոյան (2083):

    Բացի վերը բերված գրաբարյան-դասական ուղղագրության շեղումներից, որոնք արդեն պատահական չէին, «Մատեան ողբերգութեան» տարընթերցվածների մեջ կան հատուկ և հասարակ գոյականների գրության բազմաձություններ, որոնք անհերքելի ապացույց են այն բանի, որ դեռևս 12-րդ դարում և հավանաբար դրանից էլ առաջ մեսրոպյան ուղղագրությունից շեղումները արդեն որակ էին կազմում: Բավարարվենք մի քանի ցայտուն օրինակներով:

    ա) Բաբեղովնի, Բաբելովնի, Բաբելօնի, Բաբելոյնի, Բաբիլովնի, Բաբիլոնի, Բաբիլօնի:

    բ) բ) Եթովպացի, եթեովպացի, էթէովպացի, եթէովպացի, եթեովպացի, եթէօվպացի, եթւովպացի, եթիովպացի:

    գ) Եսայի, Եսաի, Յեսայիեաս, Եսաիաս, Էսաիաս, Իսայեաս, Եսայեա, Եսաեայ:

    դ) Սողոմոն, Սողոմոնի, Սաղօմանբի, Սաղովմոնին, Սողօմօն, Սաղմօն, Սողոմոնեան, Սողովմոնեան:

    Մեսրոպյան ուղղագրությունից շեղումներն ու խոտորումներն արդեն որակ էին կազմում 15-րդ դարում: Հնարավո՞ր էր այս միտումը կասեցնել, անշուշտ ոչ:

    Այժմ մեզ մնում է ուշադիր քննել վերը բերված փաստերը և պատշաճ եզրակացության հանգել, թե է-ե, աւ-օ, բ, դ, գ, ձ, ղ, ձայնեղների խլացումը և կամ խուլերի ձայնեղացումը, յ կիսաձայնի անկումը բառավերջում, գոյականների սեռական հոլովի դեպքում ւ-ի անկումը կամ բաց թողումը, ու ձայնավորը ւ բաղաձայնով փոխարինումները պատահական երևույթնե՞ր էին, գրիչների կիսագրագիտության արդյու՞նք, թե՛ դարերի ընթացքում հայերենի արտասանության մեջ տեղի ունեցած օրինաչափ փոփոխու-թյուններ, որոնք բնական և օրինաչափ են ամեն մի կենդանի գործածական լեզվի համար: Մի բան ակնհայտորեն պարզ էր՝ խախտվել էր հին, 5-րդ դարի ուղղագրությունը և ոչ մի մարմին չկար, չէր էլ կարող լինել կասեցնելու արդեն որակ կազմող շեղումները:

    Հայոց լեզվի այս անկառավարելի վիճակը նկատի ունենալով 12-րդ դարի Արիստակես րիչը պատրաստում է մի աշխատություն նվիրված հայոց լեզվի ուղղագրության, տողատման, տառադարձության հարցերին: Աշխատության մեջ բերված են երկգրություն ունեցող և դժվարագիր բառերի բազմաթիվ օրինակներ: Բայց արդյո՞ք Արիստակես րիչի բառարանը դարձավ ուղեցույց հարյուրավոր գրիչների համար, ի հարկե, ոչ: Բերենք մի քանի օրինակ: րիգոր Սկևռացին (մլիճեցի) կանոնավոր կրթություն ստացած վանական էր, բայց ինչի՞ վերագրել, երբ նա է-ն փոխարինում է ե-ով և գրում՝ եթե, թեպետ, չեի, մարգարեի: Նույնը կատարում է 1854 ձեռագրի գրիչ Կարապետ կրոնավորը (Ռշ. Շատվան)' Նա գրում է, եի, ասեի, թե, եթե, աշտենին, թեև ոչ միշտ: Մի շարք գրիչներ գրաբարյան աւ երկբարբառը պահելով հանդերձ հաճախ փոխարինում են օ-ով, օրինակ՝ գրիչ Ստեփաննոս Արտամետցին (1360) o-ի փոխարեն միշտ գրում է աւ, պահպանելով հին ուղղագրությունը, բայց բնաւից բառը գրում է բնօից, ապաշաւանք-ապաշօանք: Այսպիսի գրություն է պահպանում նաև գրիչ Սրապիոնը (Լվով): Նա ոչ միայն աւ երկբարբառն է օ-ով փոխարինում, այլև ենթակայական դերբայի -ող վերջածանցը, օրինակ՝ խնամօղ, ներօղ: և րիչ Ալեքսանդր Վարդապետը (Շոշ) ի-ով վերջավորվող գոյականների սեռական հոլովի ւ բաղաձայնը չի պահպանում, այսպես՝ բարոյ, հոգոյ, փոխարեն բարւոյ, հոգւոյ: «Մատեանի» համար 1238 ձեռագրի գրիչը անհայտ է; Նա հավասարապես գործածում է գրության երկու ձևեր, այսպես՝ անուամբ-անւամբ, զզուիլ-զզւիլ, լուար-լւար, աննուազ-աննւազ, նուագի-նւագի: Գրիչը դուրս է թողնում ւ-ն բառերի թեք ձևերում, օրինակ՝ գինւոյ-գինոյ հոգւոյ-հոգոյ, խուլերը փոխորինում է ձայնեղներով՝ տունկ-տունգ, ընծայ ընձայ:

    Վերը բերված փաստերը անհերքելիորեն ապացուցում են, որ սկսած 12-րդ դարից հայոց լեզվի մեսրոպյան ուղղագրությունը խախտվել էր և այդ օրինաչափ գործընթացը շարունակվել, ավելի ու ավելի էր խորացել մինչև սովետական կարգերը:

    Սակայն այսօր մի խումբ մտավորականներ թե Հայաստանում, թե սփյուռքում ծավալել են մի անհեռատես ու անժամանակ պայքար ընդդեմ նոր ուղղագրության: Այս մասնագետ և ոչ մասնագետները (թղթակից, սրբագրիչ, խմբագիր-հրատարակիչ) չհասկանալով կամ միտումնավոր կերպով հեռանալով լեզվի բնականոն և օրինաչափ զար-գացման բուն էությունից, հարցը տեղափոխում են ազգային-քաղաքական դաշտ և առանց լուրջ փաստերի՝ օգտագործելով հռետորազգացմունքային ոճ ու բառապաշար, ձգտում են ընթերցողին համոզել, թե իրենք ճիշտ են, թե հայոց լեզվի ուղղագրությունը սուրբ ու նվիրական արժեք է և պետք է պահել ու պահպանել որպես սրբապատկեր այնպես, ինչպես ստացել ենք Մեծն Մեսրոպից: Բայց պետք է հիշել, որ լեզուն ինչքան էլ սուրբ ու նվիրական լինի մեզ համար, նրա առաջին և հիմնավոր դերն ու պաշտոնը հաղորդակցման միջոց լինելն է: Լեզվի համակարգը երբ սկսում է կաղալ, տվյալ դեպքում, ասենք, ուղղագրությունը, ապա մարդը, որ ստեղծել է այդ համակարգը, պետք է օգնության հասնի: Մեր տասնհինգ դարյա ուղղագրությունը կարիք էր զգում այդ օգնությանը: Մեր ընթերցողին այդ հարցում համոզելու համար ես կաշխատեմ նոր փաստեր մատուցել:

    Մենք «Մատեան ողբերգութեան» « Բնագրագիտական դիտողություններ» բաժնի ավելի քան 150 ընթերցվածների ձեռագրերից մեզ անհրաժեշտ ուղղագրական փաստերի համար օգտագործել ենք միայն 15 տարընթերցված և բազում փաստեր բերել ապացուցելու, որ հինգերորդ դարի մեսրոպյան ուղղագրությունը 11-12-րդ դարերում արդեն քայքայվում էր: Այդ գործընթացը կասեցնելու՝ օգնության հասավ Արիստակես րիչը իր ուղղագրական բառարանով: Բայց պետականության բացակայության պայմաններում, ինչպես մենք քիչ հետո կտեսնենք, լեզվական ոչ մի հարց, այդ թվում ուղղագրական՝ չի լուծվի: Բայց շարունակենք փաստերով ապացուցել մեր ասածները:

    Պրոֆ. Ա. Աբրահամյանը «Հայկական գիր ու գրչություն» արժեքավոր և փաստերով հարուստ աշխատության մեջ պարզ ու հստակ գրում է. «Հայ գիրն ու գրչությունը սկիզբ առնելով հինգերորդ դարում, ի հարկե միշտ նույնական չէր մնացել, այլ ենթարկվել է զգալի փոփոխությունների. փոխվել են և տառատեսակները, և ՈՒՂՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ, և կետադրությունը և գծանշանները» (էջ 6): Նշանակում է, հինգերորդ դարից մեզ հասած մեսրոպյան ուղղագրությունը ոչ անարատ է, ոչ անխախտ և ոչ էլ հարատևական: Այսպիսի մոտեցումը պարզապես կարելի է որակել կանխամտածված մոլորություն: Ավելին. այսպիսի կարծիք հայտնելը և հակաբանական է, և հակագիտական և հակապատմական: Բայց ցավալին այն է, որ թե հայրենի և թե սփյուռքում բնակվող մասնագետ և ոչ մասնագետ (թղթակից-սրբագրից-հրատարակիչ) մտավորականները ձգտում են ընթերցողին հավատացնել, որ ներկայիս հայաստանյան ուղղագրությունը «դավադրություն և դավաճանություն» էր մեսրոպյան ուղղագրության նկատմամբ, անվանելով այն «ստալինյան, բոլշիկյան» և սրանց կողքին նաև «աբեղյանական»: Բայց թող թույլ տրվի այս մասնագետ և ոչ մասնագետներին և նաև մեր ընթերցողներին հիշեցնել, որ ուղղագրության բարեփոխման աշխատանքները սկսել էին անցյալ դարի 50-ական թվականներից: Այս մարդկանց նպատակը մեկ է՝ ատելություն սերմանել ժողովրդի մեջ այն ամենի նկատմամբ, ինչ որ իր վրա կրում է սովետի կնիքը: բայց այս մասին քիչ հետո:

    Հայկական գրչության հնագույն ամբողջական օրինակը՝ Լազարյան ավետարանը (887թ.) ուսումնասիրելիս պրոֆ. Ա. Աբրահամյանը մատնանշում է ուղղագրական կարգի հետևյալ տարբերություններն ու խոտորումները, որ մենք վերևում ավելի մեծ տարողությամբ ցույց տվեցինք «Մատեանի» տարընթերցվածների ձեռագրերի «Բնագրագիտական դիտողություններ» բաժնից ուղղագրական փաստերը քաղելու ժամանակ: Պրոֆ. Ա. Աբրահամյանը նշում է հետևյալ ուղղագրական տարբերությունները, որ տեղ են գտել Լազարյան ավետարանում:

    1. Յ տառի բաց թողում բառամիջում՝ զգոշ, վկաից, հայհոություն, բառավերջում՝ ողորմեա, հաճեցա, բանա, պիտո, գո, սատանա և այլն:

    2. Է ձայնավորի փոխանակում ե-ով՝ թե, եթե, թեպետ, ե, եին, եիր, խնդրեին, հարցանեին, ուտեին, որպես, տեսանեաք, այնպես, եղեց, ապաքեն, պատուեր, ի Նազարեթե: Հիշեցնենք, որ այսպիսի ուղղագրությամբ էին գրում րիգոր Սկևռացին (մլիճեցի), Կարապետ րիչը և միջնադարի այլ գրիչներ:

    3. Ավետարանում առկա է Ե-Է փոխանակում՝ արէգակ, փէսա, ցէրեկ, էդաւ, էհան, էթող, էհար և այլն:

    4. Խուլ պայթական կ-ն փոխարինվում է ձայնեղ գ-ով՝ մանգունք, յանգողին, անգեալ, ցանգացան և այլն:

    5. «Ավետարանի» գրիչը գրաբարյան գործիական հոլով աւ-ի փոխարեն կիրառում է միջին հայերենի-ով վերջավորությունը, ամովթ, նոքովք, արտասւովք, համբովել: Կարծում եմ այսքանն էլ բավական է ապացուցելու, որ 5-րդ դարի ուղղագրությունը փոխվում էր և ոչ ոք չէր կարող դրա առաջն առնել, դա լեզվի զարգացման օրինաչափ երևույթ էր, չկար պետությանն առընթեր լեզվաբանական մարմին այդ գործընթացը կանոնակարգելու համար: Ավետարանում կան բազմաթիվ ուղղագրական այլ շեղումներ և խոտորումներ: Այս կապակցությամբ պրոֆ. Ա. Աբրահամյանը հիշեցնում է, որ «կարող են լինել գրչական սխալներ, սակայն նրանց մեծ մասը հատուկ է մեզ հասած հնագույն ձեռագրերին» (էջ 62: Հոդվածում բոլոր ընդգծումները իմն են):

    Պրոֆ. Աբրահամյանը նշում է նաև, որ նման ուղղագրական շեղումներ կան Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան» աշխատության պատառիկների մեջ:

    Հարց է առաջանում, եթե այսպիսի մեծածավալ ուղղագրական շեղումներ կատարվել են մեր մատենագրության մեջ սկսած 9-րդ դարից մինչև 15-րդ դարը և այնուհետև շարունակվել մինչև 19-րդ դարը ընդհուպ մինչև 20-րդ դարի առաջին երկու տասնամյակները, ապա բացառված չէ, որ մեր լեզվի այլ բաժիններում նույնպես փոփոխություններ կատարվեին (խոսքս հոլովման, խոնարհման, շարադասու-թյան և շարահյուսության մասին չէ), և կատարվել են, այն էլ մի քանի տեսակ:

    Թե հայոց մեսրոպյան տառերը ինչ ձև են ունեցել, ոչ ոք չի կարող կռահել անգամ, քանզի 5-րդ դարից մեր մատենագիրների՝ Կորյունի, Եզնիկ Կողբացու, Փավստոսի, Խորենացու, մի խոսքով, ոչ մեկի աշխատության բնագրի մի պատառիկ անգամ մեզ չի հասել: Ըստ պրոֆ. Ա. Աբրահամյանի մինչև 10-րդ դար մեզ հասած ձեռագրերն ու վիմագրերը գրված են եղել բոլորագիր երկաթագրերով: Մեսրոպյան տառաձևերը ունեցել են միայն մեծատառ, փոքրատառերը հետագա դարերի գյուտ են այնպես, ինչպես հունարենն ու լատիներենը: «Չկա մի տառ,-գրում է պրոֆ. Ա. Աբրահամյանը,-որ ենթարկված չլինի որևէ ձևափոխության, երբեմն մի քանի անգամ» (էջ 57): Հայերենի տառատեսակների խմբավորումներն ու անվանումները կատարվել են միջին դարերում: Հետագա դարերում այդ գործին մասնակցել են բազմաթիվ այլ հեղինակներ, ես բերում եմ պրոֆ. Կ. Ղաֆադարյանի դասակարգումը:

    1. Բոլորաձև երկաթագիր,

    2. Ուղղագիծ երկաթագիր

    3. Բոլորագիր

    4. Շղագիր

    5. Նոտրագիր

    Բայց հայոց գիր ու գրչության արվեստի մեջ փոփոխությունները այստեղ կանգ չեն առնում:

    Անկակած գրերի գյուտից և դրանց գործադրումից անմիջապես հետո առաջացավ մատյանների էջանշման հարցը, այլ կերպ թվանշանների հարցը: Ինչ թվանշաններ են օգտագործել 5-րդ դարի մեր մատենագիրները: Հին հույներն ու լատինները դեռևս մ.թ.ա., իսկ մենք 5-րդ դարից մինչև 17-րդ դարը ներառյալ օգտագործել ենք հայկական գրանշանները: 15-րդ դարի կեսերին արաբները, այսպես կոչված արաբական թվանշանները փոխ առնելով հնդիկներից տարան Եվրոպա և տարածեցին ամբողջ ցամաքամասով մեկ: Մենք հայերս այբուբենի վրա հիմնված թվանշաններից 18-րդ դարում հրաժարվեցինք և ընդունեցինք արաբա-իսլամական թվանշանները: Ոչ ոք այն օրերին և ոչ էլ հետագա դարերում, ներառյալ մեր օրերը, «դավաճանություն կամ դավադրություն» չորակեց մեսրոպյան գրա-թվանշանների դեմ կատարված այս արարքը, որովհետև դա անհրաժեշտություն էր, որովհետև դա բխում էր մեր ժողովրդի շահերից և ժողովրդի համար էր: Այժմ հարցս մեր հին ուղղագրապաշտներին է՝ չվերադառնա՞նք մեր մեսրոպյան գրաթվանշաններին և գրենք ու գումարենք այսպես՝ ԲԺ-ԺԲ = 2+10= 12, կամ ԻԵՌ, որ նշանակում է 25,000, գրենք ՂԲՌՆ, որ նշանակում է 92,000: Հայկական գրաթվանշա-նային համակարգը չէր համապատասխանում 18-րդ դարի նոր պահանջներին, ճաք էր տվել և անհրաժեշտություն էր զգացվում այն ոչ միայն բարեփոխել, այլ առհասարակ հրաժարվել այդ համակարգից, ինչպես վարվեցին եվրոպական բոլոր ժողովուրդները: Թող իմ ընթերցողները չշտապեն և ինձ չմեղադրեն, թե տեսեք, տեսեք հեղինակը կողմնակից է մեր գրաթվանշանային համակարգի արմա-տական փոփոխության նման նաև մեր այբբենական համակարգի փոփոխության: Բնավ, երբեք: Դրանք արմատապես տարբեր երևույթներ են՝ մեկը խիստ ազգային, մյուսը՝ միջազգային:

    Անհրաժեշտությունն այն անդիմադրելի ուժն է, որի դիմաց բոլոր դռները բացվում են, հինը տեղի է տալիս նորին: Փոխել ենք մեր տառաձևերը, այն էլ քանի-քանի անգամ, փոխել ենք մեր տառաթվանշանները, այժմ հերթը հասել էր կետադրությանը: Տեսնենք, ինչպիսին է եղել մեր կետադրությունը 5-րդ դարում: Այս կապակցությամբ ահա թե ինչ է գրում պրոֆ. Ա. Աբրահամյանը: Կետադրության «փոփոխությունը այնքան զգալի է, որ կարելի է ասել, թե յուրաքանչյուր դարաշրջան ունեցել է իր կետադրությունը, իր ուրույն կարգով և գործածության կանոններով» (էջ 179); Մինչև 10-րդ դարը հայերեն գրավոր արձանագրության և վիմագրության մեջ կիրառվել է մեկ կետադրական նշան՝ միջակետը, նախադասության բառերը իրարից չեն բաժանվել: Բոլոր հին ձեռագրերում այն գործածվել է ստորակետի և վերջակետի փոխարեն: Ի՞նչ եք առաջարկում, պարոնայք հին ուղղագրապաշտներ, չհրաժարվե՞նք կետադրական ներկայիս համակարգից, որ յոթանասուն տարիների համառ ու հետևողական աշխատանքի արդյունք է: Պետք է գիտական մոտեցում ունենալ և ոչ թե քարացած սկզբունքներով շարժվել, ինչպես շուտով ականատես կլինենք ձեզ հետ միասին, սիրելի ընթերցող: Տասներորդ դարից սկսած՝ հայոց լեզվի ուղղագրությունը զարգացավ ու փոփոխվեց կամայականության և ինքնահոսի պայմաններում մինչև 1850-ական թվականները, երբ սկսեց գրաբարի և աշխարհաբարի պայքարը, որ ավարտվեց վերջինիս հաղթանակով: Սկսվեց հաղթանակած աշխարհաբարի լեզվի մշակումը: Այդ գործի ռահվիրաները եղան «Հյուսիսափայլի» խմբագիր Ստ. Նազարյանցը, թերթի աշխատակից Միքայել Նալբանդյանը, Ռաֆայել Պատկանյանը Ռուսաստանում, րիգոր Օտյանը, Մինաս Չերազը և Ն. Ռուսինյանը Պոլսում: Մինաս Չերազի «Ընտրողական աշխարհաբարի քերականությունը» (1876 թ.) և րիգոր Օտյանի «Առաջարկություն աշխարհաբար լեզվի վրա» (1851) երկուսն էլ ծաղր ու ծանակի ենթարկվեցին և մերժվեցին, իսկ Ն. Ռուսինյանի «Ուղղախոսությունը» այրվեց եկեղեցու կողմից: Արևմտահայ մտավորականությունը ուղղագրության համար մղվող պայքարի ասպարեզից հեռացավ: Արևելահայերը ավելի համարձակորեն առաջ շարժվեցին: Ստեփան Ստեփանեանն առաջարկում էր բառասկզբի յ-ի փոխարեն գրել բացառապես հ, լայնորեն գրում և պրոպագանդում էր վեվագրությունը, ջնջում էր բառավերջի յ-ն, մի գործընթաց, որ սկսել էին միջնադարի գրիչները: Ստ. Ստեփանյանի առաջարկությունների մի քանիսը ընդունեց նաև րիգոր Արծրունին:

    Ղ. Աղայանի ուղղագրական համակարգը կոչվեց «հյունագրություն»: Նա ւ էր գրում բոլոր այն դեպքերում, երբ ձայնավոր ու-ն արտասանվում էր վ, օրինակ՝ նուարդ-նւարդ, զուարդ-զւարդ, աստուած-աստւած: 20-րդ դարի սկզբին Ստ. Մալխասյանը առաջ քաշեց ուղղագրության իր համակարգը և կոչեց վեվագրություն: Նա առաջարկում էր բառի բոլոր դիրքերում, որտեղ լսվում է վ, գրել վ: Այսպիսով՝ 63 տարի շարունակվող ուղղագրության համար մղվող պայքարը մնաց որպես անարդյունք պայքար:

    20-րդ դարի երկրորդ տասնամյակում, ավելի կոնկրետ 1913 թ. ստեղծվեց մի «համազգային համաձայնության հանձնաժողով», որի պարտականությունն էր կասեցնել օրեց օր խորացող անկանոնությունները: Բայց այս համազգային կարևորություն ունեցող գերխնդիրը հնարավոր չէր լուծել մի ժողովրդի պետականությունից զուրկ պայմաններում: 1913 թ. Մ. Աբեղյանը մեր լեզվի ուղղագրության բարեփոխման կապակցությամբ մի նամակ է հղում հայտնի հայագետ ֆրանսիացի լեզվաբան Անտուան Մեյեին և խնդրում իր կարծիքը գրավոր հայտնել: Ահա նամակի պատասխանը: «Ստացա հայերենի ուղղագրության բարեփոխման վերաբերյալ շրջաբերականը: Օտարազգին չի կարող այսպիսի խնդիրներին միջամտել: Ես ինձ թույլ եմ տալիս միայն նշելու, որ այնպիսի ազգի մեջ, որտեղ չկա որոշ ուղղագրություն պարտադրելու ընդունակ հեղինակություն, ամենախելոք բանը ավանդական ուղղագրությամբ բավարարվելն է»:

    1918 թ., թվում է, որ ստեղծվեց այդ «ընդունակ հեղինակությունը» ի դեմս Հայաստանի առաջին հանրա-պետության: Բայց նորաստեղծ Հայաստանի կառավարությունը ոչ միայն հայերենի ուղղագրական քաոսային վիճակով չզբաղվեց, այլև ժամանակ չունեցավ մտածելու պետական լեզու ունենալու մասին: Ո՛չ Ազգային խորհուրդը և ո՛չ էլ 1919 թ. ընտրված այսպես կոչված պառլամենտը ժամանակ չունեցան հայերենը պետական լեզու հռչակելու:

    1919 թ. մեծանուն գիտնական Մանուկ Աբեղյանի եղբոր որդի բանասեր և աշխարհագրագետ Արտաշես Աբեղյանը նույն թվականի նոյեմբերի 14-ի «Յառաջ» թերթում գրում է. «Մեր պետության հրամայական շահն է և պահանջը՝ անհապաղ հայտարարել հայերենը պետական լեզու և անմիջապես գործածական և պարտադիր դարձնել այն բոլոր հաստատություններում, հնարավոր է այդ, իսկ մյուսների համար սահմանել մաքսիմալ ժամանակ՝ դիցուք՝ վեց ամիս»: Բայց այդպես էլ Ա. Աբեղյանի պահանջն ու ահազանգը մնաց անարձագանք: Հայաստանի Հանրապետությունը պետական լեզու չունեցավ:

    Սովետական կարգերի հաստատումից բառացիորեն 7 օր անց, 1920 թ. հունվարի 6-ին Հայաստանի Հեղկոմը (այդ խառն օրերին չկար կառավարություն, չկար պառլամենտ) դեկրետով Սովետական Հայաստանի սահմաններում պետական լեզու հայտարարեց Հայերենը: Հեղկոմը դեկրետով 1920 թ. չեղյալ հայտարարեց Ռուսական կայսրության «Հավաք օրինացը», դեկրետով եկեղեցին անջատեց պետությունից, իսկ դպրոցը եկեղեցուց: դեկրետով վերացվեցին դասերը, դեկրետով իրենց լիազորություններից զրկվեցին դաշնակ-ցական կառավարության արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցիչները, մի խոսքով, Սովետական Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքի ստեղծումը կատարվում էր պետական իշխանության անդրանիկ օրգանի՝ Հայաստանի Հեղկոմի դեկրետների, կարգադրությունների և հրամանների հիման վրա: Հետևաբար, երբեք թող զարմանալի չթվա, երբ 1922 թ. մարտի 4-ին դեկրետով ընդունվեց ուղղագրական ռեֆորմը: Մենք հետո կտեսնենք, որ շատ պետություններ դեկրետով են ընդունել լեզվի ուղղագրությունների հետ կապված օրինագծերը:

    Սովետական կարգերի հաստատումից մի քանի օր անց, 1921 թ. հունվարին, լեզվի ուղղագրության խնդիրը դարձավ պետական հրատապ օրակարգի հարց, հարց, որ դաշնակցական կառավարության համար այնքան կարևոր էր, որքան պետական լեզու ունենալու հարցը: Սակայն դրա իրականացումը կասեցվեց 1921 թ. փետրվարյան արկածախնդրական ապստամբության պատճառով: Ութ ամիս հետո, հոկտեմբեր ամսից այդ հարցը կրկին մտավ օրակարգի մեջ, քանզի Հայաստանի Խորհրդային կառավարությունը իր առաջ խնդիր էր դրել՝ կարճ ժամանակահատվածում վերացնել այդ ժամանակների համար անցյալից ժառանգություն ստացած ժողովրդի թիվ մեկ թշնամին՝ անգրագիտությունը՝ ստեղծելով դպրոցական և կրթական լայն ցանց: Երկիրը ծածկվեց լիկայաններով, որտեղ մեծահասակները գրել կարդալ էին սովորում մայրենի լեզվով: Եթե 1920 թ. Հայաստանի բնակչության միայն 17 տոկոսն էր գրագետ, ապա 1939 թ. գրագետ էր 85 տոկոսը, իսկ 1959 թ. հայտարարվեց անգրագիտության իսպառ վերացման մասին: Մի՞թե սա հրաշք չէր:

    րագիտության գործին մեծապես խոչընդոտում էր ժամանակի ուղղախոսության և ուղղագրության միջև եղած տարբերությունը: Տեղերից բազմաթիվ նամակեր էին հասնում, որոնց մեջ գրողները գանգատվում էին իրենց կրած դժվարությունների համար: Պետական և հասարակական այս հարցը պետք էր լուծվեր և այն էլ արագ: Չզարմանանք, այդ այն ժամանակներն էին, որ բոլորը բռնվել էին համաշխարհային հեղափոխությունների անհեթեթ ռոմանտիկայով:

    1921 թ. հոկտեմբերին լուսավորության ժողկոմիսար Աշոտ Հովհաննիսյանը հրավիրեց մի համախորհուրդ քննարկելու ուղղագրության բարեփոխության հարցը: Այդ համախորհրդի առաջ ելույթ ունեցավ Մ. Աբեղյանը՝ «Հայոց լեզվի ուղղագրության մեջ անելիք բարեփոխությունները» թեմայով: Դրան հաջորդեց համալսարանի դասախոսներից կազմված խորհուրդը, որի առաջ խնդիր դրվեց՝

    1) նախապատրաստել ռեֆորմը գիտականորեն ճիշտ ու հիմնավորված,

    2) այնպես անել, որ ռեֆորմը ընդունելի լինի հասարակության կողմից ու տարածվի (Ղարագյուլյան):

    Հասարակական կյանքում սովորությունը մեծ ուժ է: Նա չի ընդունում ամեն մի նորություն, դժվար է ընտելանում նորի հետ, դժվար է մոռանում հինը, ինչքան էլ նորը դրական կողմեր ունենա:

    1922 թ. ակնհայտ ծայրահեղություններով ռեֆորմը չընդունվեց ոչ Հայաստանի և ոչ էլ արտասահմանի մտավորականության կողմից, թեև այդ ուղղագրությամբ գրա-գետ դարձավ Հայաստանի 83 տոկոսանի անգրագետ ժողովուրդը: Այդ նույն բացասական վերաբերմունքը շարունակվեց 1940 թ. մասնական բարեփոխումից հետո: Երկու դեպքում էլ թե Հայաստանի և թե արտասահմանի հայագետները հարցին մոտենում էին ազգայինքաղաքական տեսանկյունից: Մխիթարյաններից Վ. Հացունին, բարեփոխության ամենամեծ հակառակորդներից մեկը, «նույնիսկ կոչ արեց Հայաստանի կառավարությանը հրաժարվելու անցկացրած ռեֆորմից, պատճառաբանելով, որ կառավարությունը իրավասու չէ այդպիսի հարց լուծելու» (Ղարագյուլյան): Ուղղագրության բարեփոխման դեմ արտահայտվեց Ստ. Մալխասյանը, նա, որ առաջարկում էր համատարած վեվագրություն: Կային բարեփոխության պաշտպաններ, դրանցից էր պոլսահայ պրոֆ. Ա. Խաչատրյանը, որ 1927 թ. մասնակցեց Երևանում կայացած ուղղագրությանը նվիրված խորհրդակցությանը:

    Հայրենիքում ապրող հայագետները իրենց դիմադրությունը պատճառաբանում էին հետևյալ կերպ, որ նոր ուղղագրությունը հակասություն կառաջացնի հայրենիքի և սփյուռքի հայության միջև, որ նոր ուղղագրութան պատճառով Խորհրդային Հայաստանի գրականությունն ու պարբերական մամուլը չեն ընթերցվի: Մոտավորապես նույն բանն էր կրկնում 60 տարի անց պրոֆ. Ռ. Իշխանյանը: Նա՝ «Մեր ուղղագրական հիմնահարցը» հոդվածում, որ լույս է տեսել 1983 թ, Թեհրանի «Ալիք» թերթում, գրում է. «... սփյուռքահայությունը չի կարդում կամ նվազ է կարդում Հայաստանում հրատարակված գրականությունը՝ ամենից առաջ նոր ուղղագրության պատճառով»: Արդյոք ճի՞շտ է այս մոտեցումը: 1950-ական թվականներին ես դասավանդում էի հայոց լեզու և գրականություն Երևանի այն ժամանակ Կռիլովի (այժմ՝ Վ. Համբարձումյանի) անվան դպրոցում: Բարձր դասարանների ծրագրերի մեջ կար Դուրյան, Վարուժան, Զոհրապ, որոնց ստեղծագործությունները հրատարակվում էին նոր ուղղագրությամբ և միայն այդքան: Լուսհրատը ձեռք չէր մեկնում արևմտահայ գրողների ոչ լեզվին, ոչ ոճին, և ոչ էլ հոլովման և խոնարհման ձևերին, և ամենից առաջ բառապաշարին: Բայց քանի-քանի անգամներ աշակերտները տրտնջացել են, թէ լավ չեն հասկանում: Ուղղագրությու՞նն էր պատճառը, բնավ, ոչ, այլ արևմտա-հայերենի շարադասությունն ու շարահյուսությունը, հոլովման և խոնարհման արևելահայերենից տարբեր վերջավորությունները և գրաբարյան հնացած բառերի առատորեն գործածությունը: Սփյուռքում կատարվում է ճիշտ հակառակը: Հայկական դպրոցների հայ գրականության դասագրքերում ընդգրկված արևելահայ գրողների՝ Րաֆֆու, Շիրվանզադեի երկերի ոչ միան ուղղագրությունն է փոխված, այլև բառապաշարը, հոլովման և խոնարհման վերջավորությունները, փոխված է լեզուն, ոճը, մի խոսքով Շիրվանզադեին կամ Րաֆֆուն դարձնում են ինչ որ անծանոթ արևմտահայ մի գրող: Երբ հարցրի այդ «գրական ստեղծագործական աշխատանքի» նպատակը, ուսուցիչը պատասխանեց, որ այդպես աշակերտները ավելի լավ են հասկանում: Հիմա ասացեք, խնդրեմ, նոր ուղղագրությունը ինչ հող տա իր գլխին: Մի ուրիշ, թարմ օրինակ: Վերջերս վաստակաշատ գրող Սերո Խանզադյանի մահվան կապակ-ցությամբ «Նոր Հայաստան» օրաթերթը (խմբագիր՝ Վահան Վահանյան) հրատարակել էր հեղինակի «Արջի խրատը» պատմվածքը: Մեջ եմ բերում մի հատված: «Շատ տարիներ առաջ,սկսաւ պատմել հօրեղբայրս,ես ալ ձեզի պէս մատ մը տղայ էի: Այն ատեն մեր այգիները քեռիս կպահէր, կը խնամէր: Աշնան օր մը քեռիս այգիներէն եկաւ մեզ տեսնելու: Ես ամբողջ օրը չէի հեռանար անոր քովէն եւ կը խնդրէի որ զիս տանի այգիներու ձորը: Միւս օրը, լոյսը դեռ չբացուած, քեռիս արթնցուց զիս ու բերաւ հոս»:

    Եթե հարցնելու լինես թերթի խմբագրին՝ հեղինակի երկի «գեղարվեստական մշակման» պատճառը, նա կպատասխանի՝ «Ասանկ մեր արևմտահայ ընթերցողները ավելի լավ կհասկնան»: Պարզ է, թերթի խմբագրությունը «փոխադրությունը» կատարել էր արևմտահայերի համար: Մի անգամ ևս հիշեցնենք՝ ինչու եք մեղքի տոպրակը կախում նոր ուղղագրության վզից: Եվ վերջապես մի վերջին օրինակ Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունից, որ ես քաղել եմ Կ. Կարապետյանի «Ուղղագրական ուղեցոյց» ձեռնարկից (Ֆրեզնո 1989 թ): Ահա այդ. «Ուր որ ալ գտնուիս, որ երկինքի տակ որ ալ ապրիս, նույնիսկ եթէ մոռանաս քու հարազատ մայրդ, պետք չէ մոռնաս մայրենի լեզուդ»:

    Որն է նպատակը այս գրական «ձախավեր» մշակումի՝ հեռու պահել սփյուռքահայ մատաղ սերնդին արևելահայ ոչ միայն «կոմունիստական» ուղղագրությունից, այլև այդ գաղփարախոսությամբ վարակված գրականությունից: Բայց վերը բերված քառյակը ամենաազգային գաղափարախոսության արտահայտությունն է: Ինչ որ է, որպես առաջին հակադեղ այդ ուղղագրության ու հակազգային գրակա-նության Վահե Օշականը առաջարկում է, որ Հայաստանը պետք է ունենա պետական երեք լեզու՝ գրաբարը, արևմտահայերենը և արևելահայերենը, անշուշտ հին ուղղագրությամբ:

    Զարմանալի չէ այս խորախորհուրդ առաջարկը՝ եթե ունենք երկու կաթողիկոս, երկու եկեղեցի, երկու դպրոց, երկու մարզական միություն, երեք կուսակցություն, ինչու չունենանք երեք պետական լեզու, ինչքան շատ, այնքան լավ:

    Խեղճ Հայաստանի ուսուցիչներ և դպրոցականներ, ձեզ իЇնչ փորձություններ են սպասում:

    Բայց ես այստեղ ուզում եմ ավելացնել՝ եթե դժբախտությունն ունենանք վերադառնալու հին ուղղագրության անգամ, դարձյալ մեր սփյուռքահայ եղբայրները պիտի շարունակեն հայկական թեքումով դպրոցների հայ գրականության դասագրքերում ընդգրկված արևելահայ դասական հեղինակների գործերի «գրական մշակումը»՝ արևմտահայերենի փոխադրումը, որպեսզի սփյուռքահայ աշակերտը արևելահայ գրական լեզուն լավ հասկանա: Ես կարծում եմ, որ սա միայն ուղղագրության հարց չէ:

    Որն է նոր ուղղագրության դեմ պայքարողների երկրորդ փաստարկը: Այն, որ նոր ուղղագրությունը պառակտել է մեր ժողովրդի երկու հատվածներին և շարունակում է այդ հակազգային գործունեությունը առ այսօր: Հետևաբար, որպեսզի մեր ժողովրդի երկու հատվածների միասնականությունը ապահովվի, դառնանք մեկ ազգ, մեկ եկեղեցի, մեկ գրականություն, մեկ հայրենիք, պետք է ի չիք դարձնել «բոլշևիկյան» ուղղագրությունը: Բայց արդյո՞ք ժողովրդի միասնականությունը ապահովելու համար լեզվի ուղղագրությունը այդքան վճռական դեր ունի: Միասնական լինելու համար նախ պետք է նույն հարկի, նույն երկրակամարի տակ ապրի այդ ժողովուրդը և ունենա նույն հոգեբանությունը: Մենք հազարամյակներ գիր ու գրականություն չենք ունեցել, հետևաբար նաև ուղղագրություն, բայց եղել ենք մի ժողովուրդ, որովհետև ապրել ենք միասին, ունեցել ենք նույն ապրելակերպը, նույն լեզվամտածողու-թյունը և նույն հոգեբանությունը: Հարյուր հազարավոր հայեր ԱՄՆ-ում վաղուց հեռացել են իրենց ժողովրդից ամենից առաջ հոգեբանությամբ: Եվ դա շատ բնական է: Այս կապակցությամբ ես կաշխատեմ մոտավորապես վերարտադրել այն, ինչ որ ես ունկնդիր եղա այս տարվա հունիսի 6-ին «Հորիզոնի»՝ պրոֆ. Ռ. Հովհաննիսյանի հետ կազմակերպած հարցազրույցի ժամանակ: Երկար խոսեց պրոֆեսորը, շատ հարցեր շոշափեց կապված հայ ժողովրդի վերջին հարյուրամյակում տեղի ունեցած պատմական դեպքերի և իրադարձությունների հետ: Ես ուշադիր լսեցի մինչև վերջ: Նախքան զրույցի ավարտը պրոֆեսորը կանգ առավ նաև ամերիկահայերի երրորդ սերունդի, այն է' իր սերունդի հոգեբանական փոփոխության վրա որպես հայ: Նա ասաց, որ իր սերունդը հայրենիքից գաղթած պապերի երրորդ սերունդն է, որ իրենք ամերիկացած հայեր են, բնականաբար փոխվել է իրենց մտածելակերպը, ազգային-քաղաքական հարցերի նկատմամբ իրենք այնպես չեն մտածում, ինչպես հայաստանում ապրող և կամ վերջերս Հայաստանից գաղթած հայը: Ճիշտ է, իրենք էլ են հայ, խոսում են նաև հայերեն, բայց իրենք հոգեբանորեն փոխված են: Ինչքան ճիշտ եզրահանգում:

    Պրոֆ. Ռաֆայել Իշխանյանի հանրահայտ հոդվածից շատ տարիներ առաջ սփյուռքում լույս էին տեսել բազմաթիվ հոդվածներ, որոնք արմատապես դեմ էին նոր ուղղագրության: Իմ ձեռքի տակ են մի քանիսը՝ Ա. Չոպանյանի «Ուղղագրության խնդիրը» (Հայաստանի կոչնակ, 1933), Բենիամին Թաշյանի «Չորս տեսակ ուղղագրություն», «Վերադարձ դեպի ոսկեդար» (1969), Խոհունու «Ահազանգի ղողանջներ», Ենովք Լազյանի «Ուղղագրությունը և խեղագրությունը», Ս. Բագրատունու. «Իրավունք չունեն մեղադրելու», «Ընթերցողի տառապանքը», «Արդար ընդվզում» և վերջերս մի քանի անգամ լոսանջելեսյան թերթերում լույս տեսած պրոֆ. Լևոն Խաչերյանի «Մաշտոցյան միասնական ուղղագրական համակարգի վերականգնումը ազգային միասնության գրավականն է» ընդարձակ հոդվածը: Թույլ տվեք, 5-րդ դարի մաշտոցյան ուղղագրությամբ մի բառ օգտագործել՝ Իցիւ թէ: Վերը նշված բոլոր հոդվածագիրնեը միաբերան ու միաձայն կոչում են, որ նոր ուղղագրությունը հայ ժողովրդին պառակտել է և շարունակում է իր «քայքայիչ աշխատանքը»: Ասելն հեշտ է, ապացուցելն է դժվար: Էշին ծեծելու փոխարեն, փալանին ենք ծեծում: Արդարամիտ Մարի Ռոզ Աբուսեֆյանը մատը ճիշտ վերքի վրա է դնում և մեղադրում նրանց, ովքեր այդ պառակտման հեղինակները դարձան: Նա «Ապրիլյան շրջագայություններ շարքից» փաստերով հարուստ հոդվածում, որ լույս է տեսել «Ասպարեզի» 1991 թ. օգոստոսի 3-ի համարում, դառնացած՝ միա-ժամանակ սրտի կսկիծով գրում է՝ « ... Մենք քարոզչությամբ տարված զոհեցինք և տաքարյուն երիտասարդությանը, և մեր ժողովրդին կիսելով մասնատելով, անմիաբան, իրար դեմ լարեցինք հատկապես սփյուռքում: Իրար դեմ լարեցինք հարազատներին, արյունակից ընտանիքներին, հեռավոր ու մոտիկ բարեկամներին և ամենակարևորը՝ անտեղյակ, ոչ հասու ժողովրդին՝ մասսային: Եվ մինչև օրս նույն ընթացքն է արտաքնապես միայն խաղաղված»: Այլևս ինչ մեկնաբանություն, ամեն ինչ պարզ ու հստակ է ասված: Բայց ոչ, սպասեք, Մ. Ռ. Աբուսեֆյանը մի ավելի ցնցիչ ճշմարտություն է ասում. «Մենք,- գրում է արվեստագիտուհին,-որքան ենք ջլատված հանուն ոչնչի, որ նույնիսկ արվեստի ուժը չի կարողանում միացնել մեզ»: Ինչ ուժ պիտի ունենա մեսրոպյան ուղղագրությունը, որ կարողանա վերացնել այս ջլատվածությունը: Այս մասին դատապարտող խոսքեր ունի նաև Շահան Նաթալին «Թուրքերը և մենք» աշխատության մեջ:

    Ըստ վերը նշված հոդվածագիրների, եթե Բեյրութի փողոցներում հայ երիտասարդների դիակներ էին փռվում, հայաստանյան նոր ուղղագրությունն էր պատճառը: Ոչ, պարոնայք, սովետական 70 տարիների ընթացքում մեր գրականությունն ու արվեստը, հայ ժողովրդի մշակույթը առհասարակ հասավ այնպիսի աննախադեպ աստիճանի հենց այդ ուղղագրության օրոք, որ արդարացիորեն կարելի է անվանել Ոսկեդար: Ես բարձրաձայն ասում եմ ձեզ՝ աղ ու պղպեղ մի լցրեք Հայաստանի՝ մեր տառապած ժողովրդի բաց վերքին: Եվ հավատացեք, եթե զարգացման անիվը ձեզ հաջողվի մի օր շուռ տալ, ապա մենք կվերադառնանք 19-րդ դարի վերջերի և 20-րդ դարի սկիզբների ուղղագրության քաոսային վիճակին այնպես, ինչպես այժմ սփյուռքում է, մասնավորապես Լոս Անջելեսում:

    Թե ինչպիսի վիճակում էր և է սփյուռքում հայոց լեզվի ուղղագրությունը մենք ծանոթանում ենք Բեյրութում լույս տեսնող « Զարթոնք1» թերթից: Ահա թէ ինչ է գրում թերթը. «Մինչ արևելահայերենը 1922 թվականի հիմնական փոփոխությամբ և ապա 1940 թվականի մասնակի փոփոխությամբ տեր դարձած է կայունացած և միաձև ուղղագրության մը, արևմտահայերենը կշարունակե խարխափել անո-րոշությանց և երկընտրանքներու մեջ»:

    Մի շատ պայծառ ու խոսուն օրինակ ևս սփյուռքում տիրող ուղղագրության մասին:

  4. ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

    (Նոր Ուղղագրությամբ)

    VI. ԱՀԱԳՆԱՑՈՂ ԱՐՁԱԱՆՔ

    ՂՈՂԱՆՋ ՎԵՐԱԾՆՄԱՆ

    Ա՜խ, Վարդապե՛տ,

    Մեռած դանդաղ,

    Մեռած թեպետ.

    Բայց և անթագ.

    Բայց և անփուտ մեր սրբություն.

    Կարելի էր յաթաղանով,

    Ջարդով,

    Խարտով,

    Դավով-անդավ

    Բնաջնջել մի ո՜ղջ անտառ, –

    Անմարդկային մի լրբութի՜ւն, –

    Եվ այդ մտքից զարհուրելի

    Չխենթանալ չէ՛ր կարելի:

    Սակայն չարի խոփը դիպավ ժեռ քարերի,

    Եվ ժանգոտած խոփը նրա չդիմացավ:

    Դու՝ Փարիզյան Վիլ-Ժուիֆում,

    Այդ չիմացար...

    Դու չիմացար, որ աշխարհով

    Կայծակեցին ահեղ շանթեր.

    Եվ ազգը քո որբ ու անտեր,

    Բզի՜կ-բզի՜կ,

    Ծվա՜տ-ծվա՜տ.

    Լքված Աստծուց և մարդկանցից.

    Զրկված անգամ հուսո գանձից.

    Ի դեմս ամեն բարեկամի

    Լոկ տեսնելով ծախու կավատ,

    Մինչև մրուր դատարկելով

    Վհատության գավ ու գավաթ, –

    Նույն ազգը քո հանկարծ մեկեն

    Վերստացավ նոր մի հավատ.

    Հոգեվարքի իր մահիճում

    Հոգեդարձը վերածնվեց,

    Մի նոր կյանքի հույսով զինվեց...

    Իմ ժողովուրդ հնամենի,

    Ինչպէ՞ս գտնել դեռ չստեղծված

    Բառն այն, որով հնար լինի

    Քեզ ճշտորեն անվանելու...

    Դու՝

    Պատմության մութ առեղծված,

    Դու՝

    Մարդկության բարդ հանելուկ,

    Տեղն ու տեղդ՝ զարմանալի...

    Քեզ որտեղի՞ց այն բանալին,

    Որով կյանքի դուռն ես բացել,

    Այն դարավոր

    Հաստ դուռը, որ

    Ճակատի դեմ քո լուսավոր

    Փակվել է միշտ, շրխկացել:

    Քեզ դարեդար հալածելով,

    խուժդուժորեն սրածելով՝

    Սպանեցին,

    Խաչ հանեցին,

    Սակայն մնաց դեռ հայությունն,

    Առանք նորից մենք հարություն,

    Եվ ո՛չ իբրև մի նոր Հիսուս,

    Այլ... հայի՛ պես:

    Դարեր ի վեր վառում են մեզ,

    Այրում են մեզ,

    Դարձնում մոխիր

    Հնոցի մեջ խուլ չարության,

    խարույկի մեջ քեն ու ոխի,

    Ու տաք մոխիրն անգամ թրջու՜մ...

    Սակայն ոգին մեր հայության

    Թե այրվեց էլ, ո՛չ, չի՜ կորչում.

    Ելք է ճարում նո՛ր հարության,

    Եվ... ո՛չ որպես փյունիկ թըռչուն,

    Այլ... հայի պես...

    Սակայն ոգին մեր հայության

    Ավելի ճիշտ՝ չի՜ մոխրանում, -

    Միևնույնն է, թե չարության

    Հուրը թեժ է կամ մարմանդ է,

    Չի մոխրանում,

    Այլ ճախր անում,

    Սավառնում է ոգին հայի,

    Եվ... ո՛չ իբրև հեքիաթային

    Կախարդական սալամանդըր,

    Այլ... ի՛ր նման՝

    Հայ ոգո՜ւ պես...

    Դիակներով ձորն է լցվում,

    Դիակներով վիհն է խցվում,

    Արյուն հագնում սարավանդը...

    Հարվածում են մեզ մահացու,

    Վերքի վրա նոր վերք բացում...

    Ջարդեր հայտնի, դավեր ծածուկ,

    Կործանումներ գունակ-գունակ...

    Դժխեմ բախտի մատյանի մեջ

    Սպառումի հազա՜ր սյունակ...

    Իսկ մենք տոկուն ու կենսունակ,

    Ինչի՞ նման,- դե եկ ասա...

    Իսկ մենք՝ տոկուն ու կենսունակ

    Հենց... որպես հա՜յ,

    Հենց... որպես հա՜յ...

    Արցունքն՝ աչքին,

    Վերքը՝ կրծքին,

    Պատա՜ռ-պատա՜ռ, ծվատ թեպետ,

    Քո ժողովուրդը, վարդապե՛տ,

    Զնդանումիդ քսան տարում

    Ջանաց ասել մնաս բարև

    Ամեն բանտի ու զնդանի,

    Մտավ հզոր մի ընտանիք,

    Ուր հույսը նույն

    Դարձել էր սյուն,

    Նույն երազը՝ ծածկող տանիք...

    Մեր կեղեքման ու մեր տանջման,

    Մեր վերահաս բնաջնջման

    Ահեղ մտքից ցնորվելով,

    Դու չիմացար, որ հորվելով՝

    Հանձնվելով խավար հողին,

    Չփտեցինք մենք հողի տակ,

    Այլ վազի պես մեր խաղողի,

    Երբ որ հասավ գարունը տաք,

    Հողի մեջ էլ մեզ ուղղեցինք,

    Գարնան շնչով ընձուղեցինք

    Ու կանգնեցինք՝ նորից շիտակ,

    Իսկ գարո՜ւն էր,

    Ի՜նչ գարուն էր...

    Եվ դարավոր մեր արյունը

    Պատանորեն տաք պղպղջաց,

    Հին ավիշը, նոր ավյունը

    Կրկին եռաց մեր բնի մեջ,

    Անցավ ջարդված ճյուղքի միջով,

    Ու մեր ծերուկ հոգին ճչաց

    Նորածինի զնգուն ճիչով:

    Չլիացանք փրկված քիչով,

    Թե պաղ էինք, շուտ հալվեցինք

    Ու շատացա՜նք, ծավալվեցի՜նք,

    Եվ ուր կուզես՝ հայ մի անուն,

    Որ մեր պատիվն է պահպանում,

    Մեր մեծությունն է վեր հանում,

    Դռներ բանում պանծացումի,

    Հեռու տանում համբավը մեր...

    Երեկ դեռ որբ ու սովագար՝

    Մենք շողացինք անբավ գանձով

    Ծովից զրկված, մի ազգ անծով՝

    Եվ տվեցինք մենք... ծովակալ...

    Արդեն վաղո՜ւց, վաղո՜ւց թեպետ

    Կորցրած զորք, սպարապետ,

    Ոտնահարված՝ բանակներից,

    Ապրած գրոհ, ջարդ ու արշավ,

    Եվ... քո ավեր տնակներից

    Ծնունդ առան բյուր զորապետ,

    Գեներալներ ու հայ... մարշալ...

    Դարեր ի վեր

    Մարմինը մեր,

    Մարմինը մեր խեղճ ու տոկուն

    Հիսուսի պես չարչարեցին,

    Բայց քիչ էր դա,

    Հասան հոգուն,

    Նաև հոգուց մեզ զրկելու

    Մի անհոգի ճար ճարեցին.

    Ո՛չ մի երգիչ՝ մեզ երգելու,

    Մեր մահն անգամ ողբերգելու

    Ո՛չ մի երգիչ...

    Եվ չարեցի՞ն:

    Այն էլ ինչպէ՜ս, ի՜նչ արեցին...

    Բայց - ո՛վ հրաշք - պէտք չէր մի դար,

    Ոչ էլ կես դար, որպեսզի մենք

    Ծնունդ տաինք մեր... Չարենցին,

    Որ... չծնվեց մորից արդար

    Եվ ուժ չառավ նրա կաթից,

    Այլ... դուրս թռավ մեր հեքիաթից՝

    Իբրև եղբայր մի արժանի

    Սիամանթո-Վարուժանի,

    Կրտսեր եղբայր, կրտսեր զավակ,

    Որ պիտի գա և այն անի,

    Ինչ չարեցին միջնեկ-ավագ...

    Մենք մատնըված ջարդ ու գաղթի,

    Անբախտներից անբախտ կյանքում,

    Բազմաստեղյան հոծ երկնքում

    Մենք՝ զուրկ նույնիսկ աստղից բախտի,

    Հիմա փրկված չար ու անգութ

    Սամում-խորշակ ուրագանից,

    Ողջ աշխարհին երեկ անյայտ

    Մեր երկնասեր Բյուրկանից

    Ոչ թե անհայտ կամ դեռ հեռու

    Աստղի ծինն ենք ազդարարում,

    Այլև գտնում հազարաբյուր

    Աստեղաբույլ-

    Աստղասըփյուռ, –

    Եվ գիտության հոգնած դեմքով

    Անց է կենում թարմ մի զէփյուռ...

    Նույն երկնի տակ, նորից այնտեղ՝

    Արագածի ձնոտ լանջին,

    Ուր չէր վառվել Լուսավորչի

    Առասպելյա ոչ մի կանթեղ,

    Վերին կամքով ոչ արարչի,

    Այլ հայորդու

    Մտքով արթուն

    Փնջվում են արդ,

    Դառնում կանթեղ

    Կոսմիկական ճառագայթներ...

    Դու մեր անթաղ, բայց և անփուտ,

    Տրոփասիրտ մեր սուրբ մումիա,

    Թեկուզ մարած, բայց վառվելիք

    Մեր հոգու ջահ հազարամյա,

    Դու չիմացար և որտեղի՞ց իմանայիր,

    Թե Մասիսի սուրբ փեշերից

    Մինչև լանջը Հիմալայի,

    Անունովդ հպարտացող մի Կվարտետ՝

    Քեզ յուրովի կրկնելով,

    Քո հարկադիր կաշկանդումն է, որ կավարտեր՝

    Սկիզբ տալով քո վերահաս արձակ կյանքին,

    Հետզհետե ահագնացող անլռելի արձագանքին՝

    Երկրից երկիր,

    Սրտերից սիրտ,

    Շուրթերից շուրթ՝

    Արևաշատ հայրենիքիդ երկնքից լուրթ

    Մինչը Կարպատ ու լանջերը Հիմալայի...

    Դու՝ երազկոտ, և չիմացար,

    Ա՜խ, որտեղի՞ց իմանայիր,

    Որ այն, ինչ քո ազգամեծար

    Ու մեծ հոգով դո՛ւ կամեցար՝

    Որպես երա՜զ մտքի շշո՜ւնջ,

    Պիտի մի օր ստանա շո՛ւնչ,

    Ստանա ձև՛...

    Դու չիմացար,

    Եվ որտեղի՞ց իմանայիր:

    Մինչդեռ հիմա, հիմա... Նայի՜ր...

    ՂՈՂԱՆՋ ՄԱՐՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՐԱԶԻ

    Քանի՜ աչիկներ, մանչուկնե՜ր քանի,

    Քանի՜ նորատի, պարման-պատանի

    Աչքերը սևսաթ, դէմքերը սուտակ,

    Ձեռքերին սրինգ, շեփոր ու ջութակ,

    Դպրոցից գալիս դպրոց են գնում՝

    Պայուսակներում ու թևերի տակ

    Քո երգ ու տաղի պրակները տաք...

    - Դե ե՜կ, Վարդապե՛տ, եկ ու հավատա՜:

    Որպես նորորակ հոյակապ տաճար

    Եվ մեր պատմության ու մեր քերթության

    Օջախ մի անշեջ ու սուրբ մի կաճառ,

    Մատենադարա՜նն ահա, խազագէ՛տ,

    Մի շէնք փառակազմ ու հրաշակերտ,

    Ամենապարփակ մի շտեմարան,

    Որտեղ պահվում է հունձքը մեր հոգու՝

    Մեսրոպյան տառի կնիքը վրան, –

    Եվ նրա կողքին՝

    Մեկ այլ շինություն

    Անցուդարձողի ուշք ու միտք գերող,

    Հայոց Առաջի՜ն Կոնսերվատորիան՝

    Քո ամենասուրբ անունը կրող...

    -Դե ե՜կ, Վարդապե՛տ, ու խոսքեր ճարիր...

    Մկրտված ոգով քո սուրբ հանճարի՝

    Քանի՜ երգչուհի, քանի՜ հայ երգիչ,

    Եվ քանի՜-քանի՜ հայ երաժիշտներ՝

    Քոյասիրահար ու քեզապաշտներ,

    Ելած քո ազգի բեղուն ընդերքից՝

    Բեմերի վրա համայն աշխարհի

    Մեր տաղ ու պարի

    Թովչանքն են ցրում,

    Բուրմունքը փռում

    Մեր բան ու բառի:

    Դե ե՜կ, Վարդապե՛տ, մի՛ ժպտա բարի...

    Մեր երգի հունը լայնացընելով,

    Համանվագի շարքեր ծնելով՝

    Ճախրում են Նորքից մինչևիսկ Նյու-Յորք,

    Սևանից մինչև գոռ Նիագարա

    Քանի՜ երգաստեղծ ու նվագարար:

    Ու նրանց ամեն նոր համերգի մեջ,

    Ու նրանց իրե՛նց և - ամենքի՜ մեջ -

    Դո՜ւ ես. հոր նման արյուն ես դարձել,

    Փոխարկվել ջղի, նոր ձև ստացել:

    Դո՜ւ ես, նահապե՛տ, դու ես այն յան-ը,

    Որ հայություն է հաղորդում նրանց

    Իսկույն ճանաչվող հայ ազգանվանը,

    Հայկական շունչն ու անտես ա՛յն ոգին,

    Որ համակում է նրանց ամենքին,

    Եվ որ աշխարհն է զգում-հասկանում,

    Ինչպես Եվրոպա՛ն, այնպես էլ Ասիան,

    Այն շունչն ազգային, մշտառկա ոգին,

    Որ կյանքում նո՛ւյնպես ունի ազգանուն՝

    Քո՜ անունը սուրբ, քո՛ -Կոմիտասյա՜ն ...

    -Դեհ ե՛կ, մահացա՜ծ, ու մի համբառնա,

    Դեհ արի՛, պանդո՜ւխտ,

    Երկիր մի՛ դառնա...

    ՂՈՂԱՆՋ ՎԵՐԱԴԱՐՁԻ

    Ու վերադարձա՜վ...

    Նրանից առաջ

    Աշխարհասփյուռ մազապուրծ հայեր,

    Դիպվածն էր որոնց չար մահից պահել,

    Որպեսզի հետո տա լաց ու հառաչ

    Եվ -ի տրիտուր- իր հերթին տանջի՜, –

    Աշխարհասփյուռ-մազապուրծ հայեր

    Կրկին հայրենի հողն էին դառնում,

    Մարած շեների կրակը խառնում,

    Որ ծուխը փնչի,

    Երդիկը շնչի

    Սեգ Մասիսների աչքի հանդիման,

    Փեշերի վրա Արագածների՝

    Ի հանգստություն բյուր ընկածների:

    Վերադառնում էր, գալիս էր հիմա

    Նա՝ անթաղ զոհը նույն առուփախի,

    Խելաբորբոքը նույն սառ ու պաղի,

    Մեր պար ու խաղի,

    Մեր երգ ու տաղի,

    Այն միակ հույսը և ապավենը,

    Մեր հինն ու նորը իրար շաղկապող

    Ծիածանակերպ այն ժապավենը,

    Որ հատվեց մի օր դանակով չարի,

    Եվ որին ահա քսա՜ն ձիգ տարի

    Նախ՝ վերափոխման ակնկալիքով

    Եվ ապա տենչով հանգստանալու,

    Սպասում էինք՝

    Սիրով բանալու

    Մեր վերքն՝ սպիով, ներկան՝ գալիքով.

    - Գալուստիդ մեռնի քո կարոտ յարը

    Ախպեր ջան, արի՜, դե արի երթա՛նք...

    Նա՝

    Հեռագնաց մեր կարոտյալը,

    Նա՝

    Մինուճարը, զավակը մեր թանկ,

    Նա՝

    Հեգ պանդուխտը մեր քսանամյա,

    Վերադառնում էր, գալիս էր հիմա.

    – ... Քո գալո՛ւն մեռնեմ,

    ... Կարո՜տըս առնեմ...

    Աև էր գնացել՝ բեղ մորուքը սև,

    Վարդապետական սև սքեմ հագած:

    Սև էր գնացել՝ եկավ ճերմակած...

    ... Ա՜խ շատը կուլ տամ, գոնե քիչն ասեմ,

    Անաստված Աստված, բա քո ինչն ասեմ.

    Գնացել էր նա,

    Հիմա բերեցին.

    Գնաց՝ սեփական ոտքերի վրա,

    Իսկ հիմա բերին

    Իսկ հիմա նրան

    Մեր տաղերեցին

    Ահա բերեցին... ձեռքերի վրա...

    -Վախ, մէրդ մեռնի,

    Ծաղկաթափ նռնի...

    Գնաց այն պահին,

    Երբ ահի՛,

    Մահի՛

    Շունչն էր մոլեգնում որպես չար խորշակ,

    Երբ կուլ էր գնում ողջ ցեղը հայի,

    Ու դեռ չէր փակվել մի գազանային

    Մարդակերական անկուշտ ախորժակ, -

    Երբ հիմա հեռվից դառնում էր նա տուն,

    Մի տուն

    Որ փրկված ամեհի հողմից

    Շինվել էր կրկին և ամեն կողմից

    Խաղողի վազով երեսն էր պատում:

    - Գարուն է, արի,

    Վա՜խ, քեզ ի՜նչ արին...

    Ու վերադարձավ հողն իր հայրենի,

    Որին առհավետ կորցըրած կարծեց,

    Եվ հենց ա՛յդ, հենց ա՜յդ միտքը վայրենի

    Որդի պես նրա ուղեղը կրծեց...

    Ու վերադարձավ Արարատներին,

    Արագածներին իր քառակատար,

    Իր հող ու ջրին, անարատներին,

    Իր տաճարներին ու պալատներին,

    Իր արտին, այգուն և արոտներին,

    Անցյալ,

    Ապառնի,

    Ու հարակատար

    Բոլորանվեր ա՛յն կարոտներին,

    Որ մնում էին հավէտ անվտար,

    Որ կիտվել էին քսանհի՜նգ տարի

    Իր մթար սրտում,

    Վթար մտքի մեջ՝

    Ա՛յն դժբախտ օրից, երբ Մայր տաճարի

    Գավիթը թողած, ցաված ու խռով

    Նա գնաց Պոլիս

    Եվ ապա... Փարիզ...

    - Ա՜խ գալըդ լիներ,

    Գնալ չլիներ...

    Ու վերադարձավ մեր սուրբ հեռական...

    Ահավոր մտքից ինքը խելագար՝

    Չգիտեր թեկուզ, որ քսան տարում

    Վառ ղողանջումը իր զնգուն զանգի

    Արձագանքել էր խելագար թափով՝

    Լացով հիացման,

    Որոտուն ծափով

    Ելել էր, հորդել և նոր մի ափով

    Հասել, խառնըվել ուրիշ հոսանքի:

    - Ումուդ ջան, նանին

    Քո ցավը տանի...

    Ու վերադարձաւ,

    Որ էլ չգնա,

    Որ մրսած հոգին նորից տաքանա,

    Ժողովրդական սիրո տաք օդով,

    Որ չիմանալով, դառնա սեգ կոթող՝

    Ողորկ գրանիտ ու բրոնզ հագած,

    Եվ այնտեղ... նրա հերքը ճերմակած

    Առաջվա նման - ընդմի՜շտ - մգանա,

    Հայացքի մուժը այնտեղ չքանա

    Աչքերը փայլեն իրենց հին ցոլքով,

    Ու նորից ցրեն

    Ու փռեն

    Չորս կողմ

    Մարդեղացումը աստւածայնության,

    Եւ սուրբ բերանի մնջախաղ-երգով,

    Շարժումով ձեռքի

    Կրկին տա դասեր

    Դասեր մեներգի

    Բազմաձայնությա՜ն...

    - Աչքերըդ պայծառ,

    Բերանըդ՝ տաճար...

    Նա վերադարձաւ.

    Եւ ողջ մի երկիր,

    Ժողովո՜ւրդ մի ողջ սրտով վշտառու

    Ելավ հերթ ի հերթ,

    Եկավ շար ի շար՝

    Իր խաղ ու պարի, իր տաղ ու երգի

    Կախարդիչ մոգին հրաժեշտ տալու...

    - Իմ կանաչ արև,

    Ի՜նչ մնաս բարև...

    ՂՈՂԱՆՋ ՀՐԱԺԵՇՏԻ

    Արագածի, Արարատի

    Հայացքի դեմ սգավոր,

    Սև տուֆակերտ մի պալատի

    Տրտմահանդես դահլիճում

    Պառկած էր նա՝

    Որպես անթագ, բայց հիրավի թագավոր,

    Որ ունի գահ.

    Բայց ոչ երբեք իր սեգ գահից վար իջնում:

    Եվ գահազուրկ մի ժողովուրդ,

    Որ, իբր արդար հատուցում,

    Հեղափողել մի ողջ աշխարհ

    Ու ջարդել էր հին գահեր,

    Հիմա ուրիշ մի արքայի

    Ծով հարգանք է մատուցում, –

    Ու փղձուկն են հազիւ պահել

    Կին, տղամարդ, ծեր, ջահել:

    Քարացել են ակնածանքից

    Սև երիզով դրոշներ,

    Հա՜յ պետական դրոշներ,

    Լսո՞ւմ ես դու, Վարդապե՛տ:

    Եվ մի ամբողջ մայրաքաղաք,

    Մայրաքաղա՜ք, ո՛չ գաղութ,

    Իր հոգու մեջ - վերջի՜ն անգամ -

    Աշխատում է դրոշմել

    Կերպարանքը քո սիրելի,

    Քո դեմքը թանկ, որ թեպետ

    Երգերիդ պես չի շողշողում,

    Որ ցոլուն չէ ու ջղուտ,

    Բայց գունատ է ո՛չ որբի պես,

    Այլ մի արդար սրբի՜ պես...

    Ու կանգնում են պատվո պահակ

    Մասի՜ս, Սիփա՜ն, Արագա՜ծ՝

    Ճերմակահեր գլուխն իրենց աճյունիդ դէմ վար հակած...

    Ու կանգնում են պատվո պահակ

    Հայոց պետեր,

    Վարպետներ,

    Հայ աշխարհի մեծերն ամեն,

    Ամէն երեց ու ավագ...

    Եվ քեզ ծնած մի ժողովուրդ՝

    Հիմա դարձած քեզ զավակ,

    Հրաժեշտի խոր տրտմութեամբ միաժողով ու հավաք,

    Կքված ցավից հայրակորույս,

    Կիզված վշտի խոր տապից՝

    Գալիս է լուռ, գալիս հերթով,

    Որ հոգու մեջ խոր տպի

    Մասունքներիդ սրբազան տեսքն ու դէմքը քո,

    Դէմքը սուրբ...

    ՂՈՂԱՆՋ ԹԱՂՄԱՆ ԵՎ ՀԱՐՈՒԹՅԱՆ

    Թաղման թափորն անվերջ ձգվեց

    Աբովյանից մինչև Պանթեոն,

    Որտեղ արդեն, ամենից վաղ,

    Հրազդանն էր նրան կոծում՝

    Եղերամոր եղանակով:

    Եվ մարդկային ծովի վրա հանդարտ ճոճվեց

    Պսակներով առագաստված մի սուրբ նավակ...

    Դարձել էին հուղարկավոր

    Բազմահազար երեվանցիք,

    Եվ... ոչ միայն վերջին ու նոր մեր ոստանի

    Բնակիչներն արտասվաթոր,

    Եվ ոչ միայն մի ժողովուրդ,

    Որ ապրում էր իր պետության սահմաններում,

    Եվ ո՛չ միայն մի ժողովուրդ,

    Որ փռված էր ողջ աշխարհի լայնքի վրա,

    Այլև... բոլոր մեր զոհե՜րը միլիոնավոր,

    Մեր բյուրավոր մեռելն՜րը,

    Որ մինչև իսկ չարժանացան... թաղման ծեսի, –

    Բոլո՛ր նրանք, որոնց բախտից ահազարհուր

    Կորավ և սա՜,

    Սա՝ զոհը մեր ամենամե՛ծ...

    Հայաստանյան լեռներն էին հուղարկավոր

    Եվ գերեվար լեռները մեր՝ Կարսից-Զէյթուն...

    Բուրվառում էր հայրենաշունչ բուրիչ քամին...

    Զանգակաձայն իր դուստրերից

    Նա՛, որ ուներ Հայկից առած անուշ անուն,

    Շիրիմ կոչված այն փոսի մոտ,

    Որ հիրավի պիտի կոչվեր նոր Խոր Վիրապ,

    Անմարդկային լռության մեջ սկիզբ տվեց

    Պահիպատշաճ Չինար ես-ին.

    -Կեռանա՜լ մի...

    Ու կեռացան-խոնարհվեցին բյուր գլուխներ...

    Արցունք կաթեց պսակներին,

    Լսվեց փղձուկ համատարած՝

    Իբրև երգի մի յուրտիպ նվագակցում...

    Եվ չէր ճարվի բոլորի մեջ մի անձ գոնե,

    Որ ակամա և մեկուսի չմտածեր.

    -«Չի կեռանա».

    Վկան, նաև առհավատչյան՝

    Արարատն էր՝ երկնաձիգը,

    Արագածն էր՝

    իր չորս անկոր կատարներով,

    Ինչպես նաև այս երգը նույն,

    Որ հայցում էր

    - ... Հեռանա՜լ մի:

    Հեռանում էր:

    Բայց հեռանում

    Ահավասիկ այս իրիկվա արևի պես,

    Որ բնավ էլ մայր չի մտնում,

    Այլ իր լույսով ողողելու

    Ուրիշ ու նոր կողմեր գտնում:

    Հեռանում էր:

    Բայց հեռանում, որ մոտիկից հեռանալով՝

    Հեռուներում լայն ծավալվի ու տարածվի,

    Որ կիսատը նոր լրացվի

    Եվ տարածված ու լրացված՝

    Երբևիցէ չմոռացվի:

    Եվ իզուր էր երգը խընդրում.

    Մոռանալ մի...

    ...Երբ սկսեց աճյունն իջնել

    Շիրիմ կոչված այն փոսի մեջ,

    Որ հիրավի պիտի կոչւէր նոր Խոր Վիրապ,

    Նույն այդ պահին հայ երկնքից

    Հանկարծակի անձրև՜ տեղաց.

    Զարմանալի զուգատիպո՞ւմ.

    Թե՞ իսկապես երկինքն անգամ

    Ողբում էր քեզ՝

    Խաղա՜ղ-տրտո՜ւմ-հանգստարա՜ր իր անձրև ով...

    ...Երբ սկսեց աճյունն իջնել

    Շիրիմ կոչված այն փոսի մեջ,

    Որ հիրավի պիտի կոչվեր նոր Խոր Վիրապ,

    Այդ վայրկյանին ո՞վ չլսեց,

    Որ բովանդակ աշխարհով մեկ

    Փռված բոլոր եկեղեցիք հայահավատ

    Իրենց բոլոր զանգակներով ու զանգերով

    Դէպի երկինք ղողանջեցին.

    - Դռներըդ բա՜ց...

    Եվ հայկական տաճարների բյուր բեմերից

    Կոմիտասյան Պատարագ-ով

    Ժամերգեցին քե՜զ, Կոմիտա՛ս:

    -Երբեմն էի լուս, և այժըմ

    Խավար եմ և ստւեր մահու...

    Ո՛չ, այս անգամ սխալվեցի՜ր, պատարագի՛չ,

    Նա լույս էր վառ ու լույս է արդ,

    Ու կմնա միշտ լույս զվարթ,

    Լույս՝ աչքերում հայ մանուկի,

    Լույս՝ մտքի մեջ հայ պարմանու,

    Հայ հարսների պտղած ծոցում,

    Հայ թոռնօրոր նանիների

    Ինքնամոռաց ժպիտի մեջ,

    Հայ այրերի ու հայ կանանց

    Ջերմ սրտերում սիրատրոփ:

    Քեզ, Վարդապե՛տ,

    Անփուտ հողին ի պահ տալիս

    Իզո՜ւր էին պատարագում թաղման երգով,

    -Ի վերինըն Երուսաղեմ...

    Ո՛չ թե թաղման երգն էր պատշաճ,

    Այլ հարության վառ մեղեդի՜ն.

    -Փառք ի բարձո՜ւնս...

    Օրհնեա՛լ ես դու...

    Օրհնեա՜լ ես դու,

    Եվ չես թաղվում ու հող դառնում,

    Այլ թաղվելիս հարութի՜ւն ես կրկին առնում...

    -Օրհնեա՛լ ես դու.

    Գա՜ռն աստուծոյ...

    Ա՜խ, գա՛ռն արդար, որ զոհ գնաց

    Եվ անդանա՜կ զոհվեց չարին՝

    Արհավիրքի այն սև տարին,

    Երբ հայ երկրում հայ չմնաց...

    -Ելն ի բարձունս... էառ աւար,

    Բաշխեալ պարգևս... որդւոց մարդկան...

    Պարգև բաշխեց

    Որդիներին իր տարաբախտ ժողովրդի

    Եվ... մարդկութեա՜ն:

    Պարգև բաշխեց

    Աստծո՛ նման՝ շռայլորե՜ն,

    Եվ բաշխելով՝ հարստացա՛վ...

    - Գովե՛մք զքեզ,

    Բարեբանե՜մք...

    Բայց դրվատման ի՞նչ խոսքերով

    Բարեբանենք և քեզ գովենք,

    Թե աղքատ է հանկարծ թվում

    Բառարանը մեր հայկազյան...

    Ի՞նչ խոսքերով բարեբանենք

    Քե՜զ Վարդապե՛տ...

    Դո՜ւ - Վարդապ՞տ...

    Դու ամենայն Հայոց երգի Վեհափառն ես,

    Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,

    Գիրն ու տառն ես Հայոց երգի:

    Հայոց երգի

    անծիր հերկի

    Ե՛ւ ակոսն ու խորունկ առն ես,

    Ե՛ւ մատընտիր սերմը նրա,

    Ե՛վ խոստումը գալիք բերքի...

    Եվ ծիրանի մեր այն ծառն ես,

    Որ ինչքան էլ ճղակոտոր՝

    Շտկըվել է ու բար տվել,

    Ու... մեր դարդը իրար տվել...

    Եվ հայրենի այն ծիծառը,

    Որ հավիտյան բույն է դրել

    Մեր հոգու մեջ,

    Մեր կիսավեր ու դեռ կանգուն տաճարների

    Ու մեր երկնի գմբեթի տակ...

    Դու՝ մեր տավիղ,

    Եվ քո լարը

    Մինչև անգամ և հատվելիս

    Հայերեն է նորից ճնգում:

    Դու՝ մեր սրտի ձայնալարը,

    Մինչև անգամ վհատվելիս

    Հայերէն ես դարձյալ տնքում...

    Դու ես քարը

    Եվ սրբատաշ մեր պատշարը.

    Հացը օրվա

    Եվ նեղ ժամի մեր պաշարը.

    Մեր փակ հոգին, բաց աշխարհը,

    Սրբագործված մեր նշխարը.

    Եվ մեր ճարը՝

    Օտարամուտ ախտի դիմաց.

    Խնկածավալ մեր տաճարը՝

    Օտարահոտ աղտի դիմաց.

    Վերադարձի մեր պատճառը՝

    Մեր հարկադիր գաղթի դիմաց.

    Համահավաք մեր հանճարը՝

    Ազգասփյուռ բախտի դիմաց...

    Դու մեր հաստատ Մասիս սարը՝

    Վստահելի թիկունքն ես մեր,

    Մեր երգերի Ծովասարը

    Ու բյուրակյան ակունքն ես մեր,

    Մեր արնոտված հավքի լեզուն,

    Մեր կարոտած ֆիդան յարը,

    Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,

    Մեր երգերի խա՛զը-նոտա՛ն-ձայնատա՛ռը

    Ձայնասփի՜ւռը կենդանի

    Ու ձայների թանգարա՛նը, –

    Մեր հայկական երգարա՜նը...

    Արտը մեզնից՝ դու ես մաճկալ,

    Հարդը մեզնից՝ ցորենը դու,

    Հարթը մեզնից՝ կատար դո սեգ.

    Լուրթը մեզնից՝ երկինքը դու,

    Շուրթը մեզնից՝ դու համբույրը,

    Ցուրտը մեզնից՝ իսկ դու՝ կրակ,

    Իսկ դու՝ օջախ,

    Իսկ դու՝ թոնիր...

    Եվ մեզանից արդ ընդունիր

    Երախտիքի այս խաչբո՜ւռը,

    Այս խաչբուռը՝ քո՛ իսկ հերկի:

    Ընդունիր դո՜ւ, դո՛ւ՝ մեր երգի

    Մշտահնչուն նվագարան.

    Ընդունիր դո՛ւ՝ մեր ցաքուցիր

    Մասունքների հավաքարա՜ր.

    Դու՝ խազերի մեր քերական,

    Դու՝ հոգևոր մեր շարական.

    Դու՝ սրբազան մի ավազան,

    Որ մեր հոգին ախտահանեց.

    Դու՝ բիբլիական մի գավազան,

    Որ ուր դիպավ՝ աղբյուր հանեց.

    Դու մեր կարոտ ու մեր մորմոք,

    Մեր տաղի քուրմ,

    Մեր խաղի մոգ,

    Մեր մշտահունչ ու մշտարթուն,

    Անլռելի զանգակատուն.

  5. ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

    (Նոր Ուղղագրությամբ)

    V. ԵՂԵՌՆԻ ՀԱՄԱԶԱՆԳ

    ՂՈՂԱՆՋ ԸՆԴՀԱՏՒԱԾ

    Եւրոպայից նա վերստին սիրով դարձավ

    Իր Գուսանին և խաղերին

    Իր Անուշ-ի նոր մասերին,

    Իր Վարդան-ի գոռ բառերին:

    Հնչյուններից պիտի կերտեր մի հուշարձան,

    Որ հավասար պիտի լիներ

    Իր վեհությամբ Սասնա սարին.և

    Պիտի երգով ողորմի տար

    Բաղդասարին, Սանասարին

    Ու նզովեր Մսրա չարին.

    Հորովելով Դավիթ տղան

    Պիտի մենակ՝

    Անեզ-անլուծ

    Գեղջուկի տեղ գութան քաշեր,

    Հետո՝ զորքին հանգիստ թողած,

    Մսրա տիրոջ սիրտը խաշեր.

    Պիտի՛, պիտի՛...

    Վարդապետի

    Գիշերածալ վեղարի տակ

    Բացվում էին լուսաթաթախ առավոտներ՝

    Մեկը մեկից պայծառ ու տաք,

    Մեկը մեկից վառ ու հստակ,

    Կրծքի ներքո սիրտը թնդուն

    Կարծես անվերջ նույնն էր պնդում՝

    Երաժշտի՛ր:

    Ամէնակուլ խորշակի դեմ ու երաշտի՝

    Երաժշտի՛ր :

    Թշնամու դեմ ահեղացող

    Օղակի դեմ հար նեղացող,

    Ընդդեմ նրա երգի, ձայնի , նրա շեշտի՝

    Երաժշտի՛ր :

    Մինչև մահըդ հրաժեշտիր ՝

    Երաժշտի՜ր:

    Երաժշտում և դեռ պիտի

    Հորդաբխուն երաժշտեր:

    Վիշտ երգելով՝ ցրեր վշտեր,

    Հույս երգելով՝ հավատ շեշտեր,

    Սուտը հերքած՝ ճիշտը ճշտեր,

    Բայց... մի ահեղ գեշերվա մեջ

    Արյուն հագան կանաչ դաշտեր,

    Եվ հույս, հավատ, կյանք ու անուրջ

    Օր-ցերեկով հանկարծ դարձան մի վատ երազ.

    Օդում կախվեց

    Աշխարհակալ մի պատերազմ...

    ՂՈՂԱՆՋ ՏԱԳՆԱՊԻ

    Օդում կախվեց աշխարհակալ մե պատերազմ,

    Իսկ գարո՜ւն էր...

    Լեռնաշխարհի կատարներին

    Ձյունը՝ կիսված պատառների,

    Արատսվում էր գլուլ-գլուլ

    Շրջանցելով լեռ ու բլուր

    Առու դարձած

    Հոսրւմ էր ցած

    Այնքան սիրած ու չսիրած բարձունքներից,

    Եվ խառնելով պուտ-պուտ արցունքն արցունքներին՝

    Հովիտներում լացն էր փոխում հեցկլտոցի

    Ու գալարքով վիշապ օձի

    Ձոր ու կիրճ էր իրեն գցում.

    Դառնում էր գետ, մի գետ ելմա՜ն,

    Ու չէր գտնում խոսքեր ներման՝

    Ծանր խաբված կնոջ նման...

    Ողջ աշխարհում՝

    Մահ ու արյուն,

    Իսկ գարո՜ւն էր...

    Ծաղիկներն են աչքով անում այստեղ-այնտեղ,

    Եվ ամեն թուփ, ամեն ցողուն

    Դառնում է լար մի յուրովի, դառնում ստեղ՝

    Երգում քամու մատների տակ:

    Օրը՝ օրին, և օդն արդեն

    Մեղմ է այնպես, հողն այնպես տաք,

    Ասես համայն աշխարհով մեկ

    Մի մայր բարի, սիրագորով,

    Մանուկ հողն է ջերմացըրել

    Իր բերանի տաքուկ գոլով...

    Մարտե՛ր,

    Ջարդե՛ր,

    Հո՜ւր ու հրդեհ,

    Արնակոլոլ հազա՜ր սրտեր,

    Իսկ գարո՜ն էր...

    Եվ շողակաթ առավօտներ

    Ջինջ ցօղով են թրջում ոտներ,

    Թավ սաղարթով ծառեր զուգում

    Ծաղիկներով ու կանաչով

    Պճնում ոչ թե լոկ արոտներ,

    Սարահարթներ,

    Այլ մինչևիսկ ոտնահարված արահետներ...

    Ամէնուրէք քույրեր ու մայր

    Հարազատի մահ են կոծում,

    Իսկ մի թռչուն հիմա՜ր-հիմա՜ր

    Ինչ-որ ուրախ երգի համար

    Ողջ ժամանակ ձայնն է փորձում...

    Ամեն ծառից՝ նոր մի տաղիկ,

    Ամեն քարից՝ նոր մի խաղիկ.

    Եվ դաշտերում՝ շաղն է շողում,

    Ու ծաղիկներ են փողփողում,

    Իսկ մի համեստ ծաղկածաղիկ

    Աշխատում է ոտքի ելնել՝

    Մի կերպ շտկել ծռված ցողունն

    Ու... ոչ մի կերպ չի հաջողում...

    ՂՈՂԱՆՋ ՆԱԽՃԻՐԻ

    Ծնկածաղկի պես

    Մեզ էլ չաջողվեց ոչ միայն նորից

    Շտկել վեցդարյա ցողունը մեր կոր

    Այլ բարբարոսի նույն դաժան ձեռքով

    Ցողունն այս անգամ արմատից հատվեց

    Հակական հարցից Թուրքիան ազատվեց

    Հայաստան երկրում հայ չթողնելու մի ահեղ ելքով,

    Որ ոչ լսված էր ոչ էլ տեսնված

    Մարդկային ցեղի երբևե կրած անպատվության մեջ

    Եվ մինչև անգամ իրենց թուրքերի

    Արյունով հունցված սև պատմության մեջ:

    Մի ո՜ղջ ժողուուրդ մեկ-մեկ թրատել,

    Մի ամբո՜ղջ անտառ արմատից հատել...

    Եվ կույսեր որոնց ծոցի մեջ լուսե

    Լուսնի լուսն անգամ ծածուկ չէր հոսել,

    Որ երկչոտ էին ինչպես եղջերուն,

    Որ աննյութ էին ասես հորինված

    Մի հովվերգկան վեպի էջերում.

    Աղջիկներ,

    Որոնք անպարկեշտ բառից ու շոյիչ խոսքից

    Երկնքի նման բռնկվում էին շիկանքով ոսկի.

    Ամօթխա՜ծ, մաքո՜ւր, լուսավո՜ր կույսեր,

    Որ ֆրանսերեն անգիր գիտեին

    Լամարթին, Վիյոն, Ալֆրեդ դը մյուսէ

    Եվ անգլերեն

    Խենթ Օֆելյայի պես այժմ ցնորված՝

    Խելագարվածի իրենց ճիչերում

    Դարձյա՜լ մոռանալ չէին կարենում ա՛յն դժոխքը սև

    Եվ բռնաբարող ա՛յն ասկյարներին,

    Ա՛յն ենիչերուն,

    Ա՛յն անասունին ասուն, բայց անբան,

    Որի բութ գլխի կեղտոտ փռչերում

    Եթե խլվլում-շարժվում էր մի բան,

    Ապա մարդկային միտքը չէր, օ՜, ո՛չ,

    Այլ... միայն ոճիր:

    Մարդի՛կ, որ չունեն մարդկային ոչինչ,

    Մարդի՛կ որ մա՜րդ չեն,

    Այլ ավելի շուտ մարդակերպ կապիկ.

    Որ յոթ տարին մեկ չեն տեսնում նույնիսկ օճառի երես,

    Տասը տարին մեկ չեն փոխում շապիկ,

    Եվ սուր բահ է պէտք,

    Որ մարմինների սև տարթը քերես, –

    Հիմա ամենուր

    Նորապսակի սուրբ առագաստ են պղծում անպատիժ,

    Հայոց մայրերին անում անպատիվ...

    Լլկվողները թող գոռան «հրե՜շ»,

    Սակայն ո՞վ գոչի ու լուծի վրե՛ժ,

    Թե տղամարդիկ՝

    Հեռու և մոտիկ՝

    Դարձել են արդեն լեշ ու փորոտիք...

    Եվ մարդի՛կ,

    Որոնց բիրտ պչեղների քրտնքահոտից

    Անգամ հոպոպը իր շունչը կտար,

    Ճխլտում էին նույն այդ ոտներով

    Մեր մանուկներին դեռ նորատոտիկ,

    Մեր մանուկներին՝ լույսի պես արդար,

    Առավոտի պես մաքուր ու գերող,

    Գարնան պես բուրող...

    Եվ մարդիկ, որոնց աչքերը ճպռոտ

    Հիշեցնում էին ոտաց ճանապարհ,

    Եվ որոնց միտքը – դավաճանաբար –

    Չէր կտրում այնքա՜ն, մինչևիսկ այնքա՛ն,

    Որ այդ ճպռումից կարող են փրկվել

    Եթե... լվացվեն օրը մեկ անգամ, –

    Միևնույն մարդիկ

    Մեր սուրբ մայրերի հանճարներ ծնած սիրտն էին փրթում

    Եվ չգոհացած սառն ու տաք զենքից՝

    Մոր աչքի առջև

    Քարերով էին փշրում ու ջարդում

    Գանգերը նրա՜նց,

    Ովքեր ստեղծում

    Ու բանաստեղծում,

    Հրաշքներ էին Սստծո պես կերտում

    Եվ եթե Աստծուց տարբերվում էին,

    Ապա այնքանով,

    Որ նա անգո էր, իրենք՝ իրական:

    Եվ հիմա սակայն

    Ձեռքն անասնական

    Ջնջում էր և այդ տարբերությունը,

    Ջնջում էր քարով,

    Հայոց աշխարհի հայկական քարը

    Ջարդում-փշրում էր հայոց քանքարը...

    – Ո՛վ արդարություն,

    Թող որ ես թքեմ ճակատին քո քար,

    Գոչել էր մեկը քարերով ջարդված այդ հանճարներից,

    Գոչել ո՛չ հիմա,

    Այնժամ էր գոչել,

    Երբ խուժանն այս նույն

    Արյունով հարբած գազանի նման

    Դրդվելով միայն վայրենուն հայտնի իր պատճառներից,

    Ո՜րերորդ անգամ մոխիր էր թողնում

    Մեր արտ ու այգուց, մեր տաճարներից:

    Եվ հիմա՛,

    Հիմա՜,

    Երբ կոտորա՛ծ չէր, երբ ջա՛րդ չէր,

    Այլ մա՜հ

    Մահ համատարա՛ծ և համազգայի՛ն,

    Մահ ծերի՛,

    Մանկա՛ն,

    Խեղճի՛

    Հսկայի՛,

    Երբ մահվան մրրիկ,

    Երբ մահվան բուք էր, –

    Այլևս որտե՞ղ, որտե՞ղ էր թուքը,

    Որ արդարության ճակատը փակեր:

    Ս՜խ չորացել էր հայոց աշխարհի բերանն ու բուկը:

    Էլ ինչպէ՞ս թքել,

    Եվ այդ ո՞վ թքեր,

    Թե հայոց երկրում էլ մարդ չէր մնում,

    Բովանդակ մի ազգ թե կուլ էր գնում

    Թուրք յաթաղանի պաղբոց պողպատին,

    Հայոց հայալիք Տիգրիս-Եփրատին,

    Սև արաբների շեկ անապատին՝

    Օ՜րը ցերեկով,

    Ո՛չ թե աննկատ:

    Եվ ունեցե՞լ էր արդարությունը երբևե ճակատ,

    Օ՜, ո՛չ, նա ուներ միմիայն քամա՛կ,

    Քամա՛կ մի խելոք,

    Որ շուռ էր տվել մի բնաջնջվող հինավուրց ազգի՝

    Նախապես նրան զրկելով զարկող ու փրկող բազկից:

    Ու թե կար ճակատ,

    Դա ռուս-տաճկական այն ճակատն էր լոկ,

    Որ մոտենում էր՝

    Ասես լսելով

    Կտրվողների,

    Կոտորվողների

    Ահավոր ճիչը,

    Եվ – մեկ էլ հանկարծ – չգիտես ինչու

    Բռնում էր ճամփան արագ նահանաջի՝

    Թույլ տալով իջնի

    Եվ զարկը վերջին,

    Կարծես եղածը դեռևս քիչ էր...

    Եվ սակայն նրանց մեղքն ի՞նչ էր, ի՞նչ էր,

    Անաստվա՛ծ Աստված,

    Ինչո՞ւ էր արվում այնքան անօրեն

    Եվ ահեղ մի դատ:

    – Կար երկաթուղի,

    Որ պիտի անցներ Բեռլինից – Բաղդադ,

    Բայց ինչպէ՞ս անցնէր անապատներով այն օտարական,

    Որտեղ կանաչը կայարանների դէմքը չի պատում,

    Ու չկան շեներ, ավաններ ու տուն:

    – Մեղքը հայինն էր, որ հոժարակամ

    Չէր գնում ապրի շեկ անապատում,

    Չէր լքում բնիկ հայրական տունը,

    Իր բազմադարյան շէնն ու ավանը՝

    Ամուր Կարինը, անառ Սասունը,

    Իր ծոցվոր Մուշը, պտղած իր Վանը...

    – Բովանդակ մի դար, դարուց ավելի՜,

    Տենչանքն էր կիզում ռուսաց նավերին.

    Իրենց ձնառատ ու պաղ հյուսիսում

    Երազում էին, կարոտով հիշում

    Լուսեղ արեվելք, արևոտ հարավ,

    Ու խենթ տռպանքի խոսք էին բանում

    Այն Դարդանելին՝ պչրուհուն պառավ

    Որ չէր դիմանում

    Առանց հոմանու,

    Բայց սրանց – ինչո՞ – թողնում էր ծարավ,

    Նազը՝ նազ, սակայն... Հետո՞, ի՜նչ դառավ, –

    Եվ ահա ռուսներն է՛լ չեն դիմանում:

    Մեղքը հայի՜նն էր.

    Նա թուրքի աչքին այլ բան չէր թվում,

    Քան հաջող քամի

    Եվ մի առագաստ, որ ինքն է պարզվում

    Մոսկովի կամին...

    ... Այս շարժիչների թանկ էժան դարում

    Նավթի փոխարեն – ի ցավ խեղճ հայի –

    Դեռ անգլիայում ջուր չէին վառում:

    Բոլոր ծովերը ՝ նույն անգլիային,

    Մինչդեռ նավթի ծովն, ա՛յ, Մուսուլումն է:

    – Եվ մեղքը ո՞ւմն է, –

    Իհա՛րկե հայինն...

    Արդեն օսմանյան կավե հսկայի

    Ծեփն է ճաքճքվում

    Ու մեջքը ճկվում՝

    Բանականության տաքուկ շողերից.

    Ռումին ու բուլգար, սլովակ ու սերբ

    Պոկվել են նրա կավե կողերից:

    Նույն աններելի մտքին է հակվում,

    Նույն ախտով նաև հայն է վարակվում՝

    Իր մասն է ուզում իր իսկ հողերից,

    Գրոշ է ուզում իր այն փողերից,

    Որ հափշտակել

    Եվ ճչալ ուզող բերանն են հետո քացիով կապել:

    Ու դժգո՞հ է նա,

    Եվ ա՞յդ է ուզում անխոս ակնարկել:

    Ուրեմն պարզ է. նա հանցագործ է,

    Եվ պիտի ջնջվեն իր էգն ու որձը:

    – Եղունգ են քերծում, պտղունց են մաշում,

    Ժայռից վանք կերտում, քարից նուռ տաշում

    Դարպասի աչքին հոնք-կամար քաշում,

    Արձան են ձուլում, շինում ապարանք,

    – Եվ մեղավոր են այստեղ էլ նրանք –

    – Հաշիշ չեն ծԽում,

    Խմում են գինի,

    Ապրում անթառամ և առաքինի,

    Չեն պահում հարեմ

    Ոչ էլ ներքինի,

    Եվ չունեն մոլլա,

    Որ կապի չալմա.

    Նրանց քեշիշը վեղարավոր է

    – Եվ մեղավոր են –

    – Ձեռքի հետքերը նրանց հայրերի

    Կնիք են դրել այս նույն վայրերին՝

    Իբրև սեպագիր

    Կամ շաղախ ու կիր,

    Իբրև շիրմաքար

    Կամ որմնանկար,

    Իբրև մագաղաթ

    Կամ լեռծակ-ջրանցք...

    – Եվ ո՞ւմն է մեղքը, –

    Իհա՛րկէ նրանց...

    – Ինչպէ՞ս չկտրել այն կոկորդը չար,

    Որ ցավից հանկարծ կարող է ճչալ,

    Կարող է հայցել փրկություն ու ճար...

    – Պիտի ազատվել այն լիրբ աչքից էլ,

    Որ երազանքից շողում է պայծառ

    Եվ կամ մատնում է ապրած կսկիծը

    Ու դրանով իսկ դառնում է պատճառ,

    Որ օտարները – լացողին խղճան՝

    Տեսնելով նրա աղի արցունքը –

    – Ինչպէ՞ս չջարդել հանցավոր ծունկը

    Եվ այն մեղսակից համառ արմունկը,

    Որոնց հենվելով՝ մարդը արնաքամ

    – Եվ գազանն անգամ –

    Ուզում է դուրս գալ ժանտ գերությունիցև

    Ուրիշ ավելի հանցավոր բան կա՞

    Դե եկ, մի ելնի համբերությունից,

    Դե եկ թուրքօղլի ցավից մի վնգայ...

    – Կյանքում կան բաներ, որոնք չեն քերվում,

    Ինչպես չի քերվում արյունը սրտից

    Կամ գույնը վարդից:

    Կյանքում կան բաներ որոնք չեն ներվում

    Ինչպես դրացուն,

    Այնպես էլ համայն մի ժողովրդի,

    Չի ներվում և այն

    Ինչը կոչվում է առավելություն...

    – Եվ այդ ահռելի հնցանքի դիմաց

    Դեռ պահանջում էք ներման վեհութի՞ւն...

    – Նրանք գիտէին սիրել ու ատել,

    Գիտէին խորհել ու համեմատել,

    Խույս տալ ցավերից, դավերից ծպտյալ,

    Ծարավել լույսին, արևին ժպտալ:

    Թե անսահման էր նրանց տանջանքը,

    Անծայր էր նույնքան և անրջանքը,

    – Ահա և նրանց ծանր հանցանքը...

    – Ունէին նաև մեկ ուրիշ հանցանք,

    Որ ահավոր էր:

    Գիտե՞ս, թե որը.

    Երբ մարդ ոչ մի կերպ չի կարողանում

    Ընդմիշտ մոռանալ մի հիմա՜ր անուն՝

    Ի՛ր իսկ անունը և ազգանունը:

    – Ի՜նչ հանդգնություն, դուք հասկանո՞ւմ էք...

    Եվ նա ուզում է նույնիսկ չդատվե՞լ.

    Խուսափել արդար կարգ ու կանոնի՞ց,

    Ուրեմն... պիտի ա՛յլ կերպ ազատվել

    Այդ լիրբ անունից և ազգանունից:

    Իսկ դա անունն էր մի ամբողջ երկրի,

    Ո՜ղջ մի ազգ էր դա կրում ու պահում...

    Եվ քաղաքակիրթ այն Եվրոպայում,

    Ուր ով ծանոթ էր հայոց հին գրին,

    Հայոց պատմությանն ու պատմագրին,

    Դառնում էր դոկտոր ու պրոֆեսոր՝

    Դեռ օրը նույնիսկ չդարձած կեսօր.

    Եվ քաղաքակիրթ այն Եւրոպայում,

    Ուր մարդկայնության փութանց նոպայում

    Շատերի համար դարձել էր փեշակ

    Մեզ երկի՜նք հանել՝

    Հային անվանել

    Ասիական մթնում գիտության մշակ,

    Է՛լ ջահ, է՛լ կերոն, է՛լ միակ փարոս,

    Իսկ թուրքին կոչել բիրտ ու բարբարոս՝

    Իրենց համեմատ այնքա՛ն վայրենի.

    Որ պէտք է նրա հողը հայրենի

    Վաճառքի դնել

    Կամ մեջ-մեջ անել,

    Որպեսզի... հողը չմնայ խոպան, –

    Հիմա լուսավոր այդ նույն Եւրոպան

    Առանց շիկնանքի այնտեղ էր հասել,

    Որ ժառանգներին կարմիր սուլթանի

    Դասեր էր տալիս՝

    Եղեռնի դասեր,

    Դասեր նախճիրի, բարբարոսությա՜ն,

    Իրեն պահելով... դերը բոզության:

    Այդ նո՛ւյն Եւրոպան

    Նման չէ՞ր հապա

    Հարբած-արնախում այն թուրք զինվորին,

    Որ ձանձրանալով զառերից նարդու

    Կամ թուղթ խաղալուց,

    Իր թուրը դրած հայ հղի կնոջ սուրբխորան փորին՝

    Գրազ էր գալիս, թե ի՞նչ կբերի.

    Աղջի՜կ, թե տղա, –

    Եվ մանկաբարձի նշտարի տեղակ

    Թուրն էր կատարում կեսարյան հատում...

    Իսկ նա կին չէր, ո՛չ, այլ Մայր Հայաստան,

    Որի սրբազան ու տաք արգանդում

    Մի լույս մանուկ էր սկսում խաղալ.

    Մի վահագնակերպ-դավթադեմ տղա.

    Որ հղացել էր փրկության լույսից

    Ու սնվել էր մեր անմոռուկ հույսից՝

    Այն ճանապարհին որ դարավոր էր

    Ծանր ու խորդուբորդ:

    Բայց Եւրոպան էլ ուներ ճանապարհ

    Եվ որպես ճամփորդ.

    Նա... կռվացըրեց իրար հետ շներ,

    Որ իր ճամփորդի բանը հաջողի:

    Իրոք. ի՜նչ էլ որ լիներ-չլիներ,

    Բայց պակաս չկար շան պես հաչողի:

    Եվ այս շնային գզվռտուքի մեջ

    Շան թաթերի տակ քիչ մնաց կորչեր

    Մի ողջ ժողովուրդ

    Բնի՛կ,

    Տեղական.

    Մազ մնաց դառնար թղթե տեղեկանք

    Մի ազգ, որ կուռքեր շատ էր ճանաչել,

    Բայց որի... նույնիսկ տոտեմը շուն չէր,

    Այլ եզը հերկող,

    Այլ ջուրը երգող

    Եվ ամպրոպածին փողը՝ եղեգան...

    Ու երկրագնդի այն ծանոթ մասում,

    Որին Հայաստան, Հայք էին գոչում

    Փարավոններից մինչ Պուանկարեն.

    Հիմա Օսմանի թոռները բռի

    Վիլհելմ կայսեր հետ ուզեցին քերել

    Դարերով հնչող «Հայաստան» բառի

    Բոլո՜ր տառերը,

    Նրա ապագան,

    Մշահոտ ներկան

    Եվ մինչև անգամ անցած դարերը:

    Եվ համարյա թե իրոք քերեցին,

    Իսկ Գլադստոն – Ջօրջ Լլոյդները

    Չխանգարեցի՛ն...

    ՂՈՂԱՆԱՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ

    Խանգարե՞լ, ինչի՞ համար...

    Գարուն էր չփկած ամառ՝

    Փուլ եկավ երկնակամար,

    Ձյուն մաղեց մեր բաց գլխին,

    Ձյուն մաղեց՝ կրակի՝ պես...

    –Գարուն ա, ձուն ա արել...

    Գետերը մեր երերման

    Հոսեցին՝ կրակի՝ պես...

    Արունը ջուր ա դառել...

    Ձորերը շիրիմ դառան,

    Վիհերը՝ գերեզմանոց.

    Ջուրը մեր տունն ա տարել...

    Ամեն քար՝ լուռ մահարձան,

    Ամեն տուն՝ վառման հնոց.

    Բնավեր հավք ենք դառել...

    Ինչքան բառ՝ ո՜ղջը մրմունջ,

    Ինչքան երգ՝ ողջը լալով

    –Զուլում էր, զուլո՜ւմ լաո՛...

    Թրի դէմ, սրի, հրի՝

    Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ,

    –Տնավե՜ր, բնավե՜ր լաճ...

    Մեր հողը, մեր հայրենին,

    Մեր երկիրն ամայացավ,

    –Սև հագիր, սևսիրտ մարե...

    Հինավուրց տոհմիկ մի ազգ

    Չմեռա՜ւ, այլ... մահացա՛վ.

    –Գարուն ա, ձուն ա արել...

    Գարուն էր, Ամառ եկավ,

    Ձագ հանեց ձորում կաքավ,

    Իսկ հայը զրկվեց ձագից.

    Իր պոռթկան թոնրի տաքից,

    Իր մորից, հորից, յարից,

    Իր բնից ու աշխարհից.

    –Գարուն ա, ձուն ա արել...

    ... Ա՜խ ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ

    Արհավիրքն այն օրերի.

    Աշխարքում ով մոռանա՝

    Ջուխտ աչքով թող քոռանա

    Գառնարած-հովիվ-նախրորդ

    Ետ չեկան սար-ձորերից...

    Կեսօրին էլ ո՞վ երգեր.

    –Սարերը հով չեն անում,

    Իմ դարդին դարման անում...

    Հնձվորը արտում մորթվեց

    Իր ձեռքի սուր մանգաղով...

    Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր

    –Քաղվորին հաց եմ բերում,

    Բերանը բաց եմ բերում.

    Ձկնորսը Վանա ծովում

    Չփրկվեց ճարպիկ լողով...

    Աղջիկը զո՜ւր էր կանչում,

    –Իմ ծամթել տամ լողվորչուն...

    Երկրի մեջ մարդ չմնաց՝

    Մարդ թաղեր մարդու նման...

    Ա՜խ մնար մեկը գոնե

    Ու կանչէր.

    –Դլէ յամա՜ն...

    Ա՜խ, ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ

    Արհավիրքն այն օրերի,

    –Աշխարքում ով մոռանա՝

    Ջուխտ աչքով թող քոռանա...

    Ջահերը վառ մնացին

    Ժամերգվող եկեղեցում,

    Ժամհարին կախ տվեցին

    Պարանից զանգակատան...

    Ջաղացից աղուն բերող

    Ալրոտված խեղճ գյուղացուն

    Իր սայլը դագաղ դարձավ,

    Ալյուրը՝ արնոտ պատան...

    Մայրն ընկավ՝ ծիծը թողած

    Իր թմբլիկ մանկան բերնում.

    Ծծի տեղ ցից խրելով՝

    Խեղդեցին մինուճարին...

    Տատն ընկավ՝ ձեռքը մեկնած

    կչկչան հավի թառին.

    Իր հիվանդ թոռան համար

    Խորոտիկ ճուտ էր բռնում...

    Կալի մեջ պապին ընկավ,

    Իր ոսկե թեղն էր էրնում,

    Որպեսզի տուրքը թուրքին

    Օր առաջ շուտ վճարի...

    Ով ծաղիկ հաց էր թխում՝

    Խորովվեց թոնրի ծխում...

    Ով հասել ուխտատեղի,

    Վառել էր մոմը դեղին,

    Մոմի դեմ իջել էր ծունր

    Ու հայցում էր Աստըծուն,

    Որ բաշխի մի լաճ տղա, –

    Իր արյամբ մոմը մարեց՝

    Չավարտած «Տե՜ր, քեզ մեղա՛»-ն...

    –Գարուն ա, ձուն ա արել...

    ...Խոցեցին ու ջնջեցին

    Հատեցին հաստ ու բարակ

    Հոշեցին ու տանջեցին,

    Փշրեցին, տվին կրակ.

    Վաթեցին արյուն-արցունք,

    Ներկեցին ձոր ու բարձունք,

    Քանդեցին երկինք մի լուրթ,

    Մորթեցին մի ժողովուրդ

    Հացառատ մի ողջ աշխարհ

    Սարքեցին փշրանք-նշխար,

    Սո՜ւրբ նշխարհ՝ շան բերանում, –

    Ուզեցին մի հայ թողնել,

    Եվ այն էլ... թանգարանում...

    Գարուն ա, ձուն ա արել...

    ՂՈՂԱՆՋ ԱՔՍՈՐԻ

    Իզո՜ւր Աստծուն պաղատեցին...

    Ալա՛ն-թալան,

    Կեռ յաթաղան...

    Ում որ պետք էր՝ փողոտեցին,

    Գազանաբար ճղոտեցին,

    Խողողեցին սրածելով.

    Քարափներից ջուրն ածելով՝

    Դիակներով խեղդվողների

    Ծանրացըրին հոսք ու հոսանք,

    Չհարցնելով մանուկ ու ծեր:

    Եվ ո՞վ կոծեր,

    Կուրծքը ծեծեր.

    – Էս ի՜նչ քյաֆուր դարի հասանք...

    Իզո՜ւր Աստծուն աղաչեցին...

    Թե բյուրերով հայ խաչեցին.

    Հազարավոր այր ու կանանց

    Անդող ձեռքով տեղահանած՝

    Քշեցին... ո՞ւր.

    Դէպի Դէր-Զոր:

    Մերկ ու բոբիկ, խեղճ ու անզոր՝

    Անցան նրանք ավազներով արաբական անապատի,

    Մի շիրմուղի, ուր ամեն քայլ դիակներով ուղենշվեց,

    Եվ նորացավ նո՜ր Գողգոթան՝

    Ահագնացած տասնապատի՜կ...

    Մեր փրկության աղաղակներն անցան իզուր,

    Իզո՜ւր հնչեց ողջ աշխարհով մի ահազանգ,

    Որ լոկ դարձավ, վերջիվերջո, թառանչ մի սուր.

    – Էս ի՜նչ քյաֆուր դարի հասանք...

    ...15 թիւ: Ապրիլ 10...

    Ապրիլական արբշիռ բույրեր,

    Գարնանային ծաղկածլում,

    Կանաչների շքահանդես, –

    Եվ ծաղկաբույր գիշերվա մեջ

    Հեռուներից մոտենալով

    Գաղտագողի-ծածուկ-անտես՝

    Խորշակը նույն,

    Որ շատ շուտով պիտի տանէր միլիոն հայեր,

    Խորշակը նույն անցավ նաև

    Պոլսո բոլո՜ր հայ թաղերով՝

    Իր հրեղէն ոտների տակ

    Խաշխշելով ու թաղելով

    Վերջին հույսի շունչը մեր տաք...

    Ահեղ գիշեր,

    Որ բորբ ներկվեց ո՛չ արևով.

    Այլ մեր արյա՜մբ.

    Ու կողոպտեց խորանները հայ կաճառի,

    Խորանները հայ դպրության սուրբ տաճարի.

    Բոլոր ճյուղերը կտրատեց

    Հայ հանճարի

    Ծաղկուն ծառի,

    Ու մատյանից հայ մեղեդու

    Ամէնավա՛ռ էջը հատեց...

    Եվ անուննե՜ր որոնք երեկ

    Հնչում էին փաղաքշական մասնիկներով

    Մերձավորի ու մտերիմ բարեկամի սիրող շրթից,

    Ու հիրավի հպարտության տրոփ պոկում

    Մի բովանդակ ժողովրդի լեցուն սրտից, –

    Թե կյանք էին՝ հիմա հանկարծ դարձան անգո՝

    Մի գիշերում, բարբարոսի կամք ու ջանքով

    Ու մղումով անզսպելի

    Փոխարկվեցին առասպելի.

    Ապրող մարդուց հանկարծ դարձան

    Մի մտովին կերտված արձան...

    Ա՜խ, Բէրայի Բանկալթի թաղ...

    Ա՜խ, Ղալաթիո եռատաճար եկեղեցի...

    Քո դարավոր գմբեթի տակ

    Իրիկնային ժամերգության սուրբ պահերին

    Պատարագիչ Կոմիտասին չէ՞ որ երեկ

    Լսում էին հիացմունքով Զօհրապ... Սևակ...

    Քանքարալից հազար գլուխ՝

    Փոքր ու ավագ,

    Միահավաք

    Հակվում էին հայ մեղեդու սրբության դեմ

    Ու հյղանում նոր մեղեդիք՝

    Հնչյուններո՛վ, խոսքո՛վ, գրչո՛վ,

    Արձանակերտ նրբին մրճո՛վ.

    Երանզների պնակի՛ մեջ.

    Հետո, մեկտեղ ակըմբվելով

    Բանկալթիի այնքա՜ն ծանոթ

    Ու սիրելի տնակի մեջ՝

    Խնդրում էին վարդապետին՝

    Երգել Կռունկ կամ Խնկի ծառ,

    Երգել Չինար ես...

    –Չինար ես՝ Կեռանալ մի...

    Սակայն ինպէ՞ս չկեռանաս,

    Երբ կացինն է բունդ տաշում,

    Երբ սղոցն է ճյուղդ մաշում, –

    Դէ՜, արի և

    – Կեռանա՜լ մի:

    Ի՞նչ,

    –Մեր, դռնեն հեռանա՞լ մի...

    Ա՜խ, ո՛ր շունը կհեռանար:

    Իսկ եթե շուն, գայլ ու գազան

    Կամ անխնա սրի քաշում,

    Կամ աքսոր են բռնի քշում

    Ամբողջ մի ազգ՝ սասա՜ն-սասա՜ն, –

    Դէ՜, արի և

    ... Հեռանա՛լ մի:

    Ինչպէ՞ս,

    – Աստվա՜ծդ կսիրես...

    Բայց ո՞ւր է, ա՜խ, ո՞ւր է Աստված,

    Եթե կույր ու խուլ է Աստված,

    Եթե «Գթա»-ն զուր է ասված,

    Նման Աստծուն ինչպէ՞ս սիրես...

    Ի՞նչ.

    – Հեռու ես՜ մոռանա՞լ մի...

    Ո՞նց մոռանալ, ե՜կ մոռացիր,

    Որ ապրիլյան այն ահավոր

    Ու ոճրապարտ լուսաբացին

    Բարբարոսի խուժդուժ ձեռքեր

    Սուրբ խորաններ կողոպտեցին՝

    Խորանները հայ կաճառի,

    Հայ դպրության սուրբ տաճարի,

    Հայ հանճարի

    Ծաղկան ծառի

    Բոլոր ոստերն անգթորեն կտրատվեցին,

    Սուրբ մատյանից հայ մեղեդու,

    Բոլոր էջերն ամենավառ

    Դարձան մոլի հողմին ավար.

    Մի գիշերում պոկոտվեցին ու զատվեցին

    Շեկ աքսորի սև փակուղուց չազատվեցին

    Ո՛չ մի հանճար,

    Ո՛չ մի տաղանդ,

    Ո՛չ մի քանքար՝

    Ով որ Պոլսում եղեռնական այդ գարնան կար...

    Մարդիկ, որոնք կամքով վերին

    Անցնում էին և պիտի որ անցնէին դեռ

    Իրենց ճամփան անմահության ու սխրանքի,

    Բոլո՜րը մեկ՝

    Հիմա արդեն կտրում էին ուղին մահվան.

    Ճանապարհը աքսորանքի...

    Մի-մի քուրմեր

    Լեցուն բանիվ ու մեղեդով մեհենական

    Հիմա պիտի ըմբոշխնեին

    Թույնն ու լեղին գեհենական

    Դե՜, բերա՛ն բեր, որ չթքի

    Եվ քարե սիրտ որ չճաքի

    Ու ձգվում էր ճանապարհը աքսորանքի:

    Ձգվում էր նա հայ բրգացած դիակների ստորոտով,

    Միջահատված մանուկների թաղում հայցող բլրի մոտով...

    Մարտիրոսված հայ մայրերի կոնքերը սուրբ

    Ուզում էին ամոթն իրենց անապատի փոշով ծածկել,

    Դեղին փոշո՜վ,

    Ո՛չ թե փեշով,

    Որ և չկար,

    Ինչպես չկար ո՛չ սրբություն,

    Ո՛չ էլ Աստված...

    Լլկանքի մեջ նահատակված անմեղ կույսեր

    Ու լույս հարսեր,

    Ջանում էին լանջերն իրենց ծածկել հողով անապատի,

    Դեղին հողո՛վ,

    Ո՛չ թե քօղով,

    Որ և չկար,

    Ինչպես չկար ո՛չ սրբություն,

    Ո՛չ էլ Աստված...

    Դէ,՜, շրթո՛ւնք բեր որ չանիծի,

    Դէ՜, բեր բռո՛ւնցք, պրկված կռո՛ւփ,

    Որ չդառնա քինահարույց կրքի խոյանք

    Ու մխրճվի երկնքի մեջ՝

    Իբրև նզո՞վք,

    Ո՛չ, ի՜նչ նզովք.

    Իբրև Սաստծու և երկնքի լիրբ հասցեին

    Մի առնական թունդ հայոյանք...

    Իսկ աքսորի ճանապարհը վախճան չուներ:

    Ավերակված հայ շեներից,

    Իբրև նշան կենդանության,

    Ահազարհուր ոռնում էին անբուն շներ՝

    Հիմարաբար չըմբռնելով,

    Որ այսուհետ

    Շունը մարդուց ավելի է գերադասված

    Նրա՜նց կողմից,

    Որ կոչվում են մարդ ու Աստված...

    Բեկված սնե՛ր,

    Այրված շենե՛ր

    Եվ մարդկանցից գերադասված անտուն շնե՛ր,

    Որ երեկվա իրենց տիրոջ

    Լուռ դիակն են նախ հոտոտում,

    Ոռնում՝ կարծես այրող ցավից,

    Ոռնո՜ւմ, վնգո՜ւմ,

    Մե՛կ օր, երկո՛ւ,

    Հետո՝ մղված ծանր սովից՝

    Երեկ իրենց կերակրող ձեռն են ուտում,

    Գռմռալով իրենց տիրոջ դին հոշոտում...

    ... Ճանապարհն այս դժոխային

    Կարող էր և անվերջ տեվել,

    Բայց սարսափի օրն է մթնում,

    Եվ քարվանը արդա՜ր-արդա՜ր,

    Եվ քարվանը մահապարտյալ

    Չանկըրըի բանտն է մտնում:

    Բանտ թուրքակա՛ն

    Եվ պատրաստված... հայի՜ համար.

    Քստմնելի լլկանքների՛,

    Անպատվությա՛ն,

    Ոչ թե արդեն երազելի մահի՜ համար, –

    Մի բախտ դժխեմ,

    Մի անողորմ ճակատագիր՝

    Հիմա արդեն ո՛չ անմարմին, ո՛չ էլ անգո,

    Այլ զնդանի դռան առաջ պահակացած

    Թուրք ասկյարի արյունկզակ կերպարանքով...

    Եվ այդ պահին.

    – Տեր, ողորմեա՛...

    Առավել քան երբևիցե.

    Եվ ավելի քան այլուրեք,

    Այնքա՜ն տեղին, ժամանակի՛ն,

    Ա՜խ, վարդապե՛տ, գութ է հայցում

    Տխրալալուկ ամբողջ մի ազգ

    Քո սևասուգ սուրբ բերանով,

    – Տե՜ր ողորմեա՛...

    Եվ զնդանում նեղ ու անձուկ

    Պղպջում է մի լայն փղձուկ,

    Մի տաք փղձուկ տղամարդկա՛նց,

    Որ եղեգան իրենց փողով

    Թունդ են հանել սիրտը դողով

    Որ սրտառուչ իրենց տողով

    Ու երգերով իրենց թովիչ՝

    Գարնա՛ն նման լոկ վրդովիչ,

    Ծայր են տվել շիթ արցունքի՝

    Ո՛չ թե ցավի կամ տրտմության,

    Այլ հուզառատ հիացմունքի՜...

    – Յաղագըս հարց, եղբարց, մերոց,

    Որք են տարյալ ի գերություն,

    – Տէ՜ր, ողորմեա՛...

    Իսկ հայրերը արդեն չկա՜ն,

    Եղբայրներին թուր ու ձգան,

    Վերջ են տվել սար ու ձորում,

    Ուր ջրի պես ու ջրի հետ

    Տաք արյունն է նրանց ծորում...

    – Շիջո՛ զհուր վառ հնոցի,

    Փրկեա՜ զմեզ, ամենագո՛ւթ...

    Բայց աղոթքից այդ ի՜նչ օգուտ,

    Թե հնոցի

    Ահեղ բոցին

    Կուլ է տրված հայոց աշխարհ,

    Ա՜զգը հայոց՝ ցախի պես խառն...

    – Հայցեմք ի քէն արտասվելով

    Եվ պաղատիմք զայս ասելով,

    – Տէ՜ր, ողորմեա՜...

    Ի՞նչ էր պահում վաղը նրանց՝

    Հանճարարվոր այս մեծ արանց,

    Ի՞նչ մի վախճան բարբարոսի.

    Անշուշտ՝ զոհի՜, ո՛չ հերոսի...

    – Ընկալ զմեր աղաչանըս,

    Լո՛ւր, գթառա՜տ, և ողորմեա՛...

    Ա՜խ, թե լսեր ու գթառատ եթե լինէր՝

    Գազանադեմ այս խուժանին նա կզինէ՞ր

    Ու շա՞ղ կտար դաշտ ու սարին՝

    Ակնից-Արճէշ,

    Վանից-Կարին...

    – Ցո՛ւյց մեզ զքո ողորմություն,

    Տուր աշխարհիս խաղաղությո՛ւն...

    Խաղաղութի՜ւն...

    Եթե այսպես գնար քիչ է՛լ,

    Մեկ էլ տեսար՝ խաղաղությունն իրո՛ք իջել,

    Վեր է ածել շեն աշխարհը մի շիրմատան,

    Ուր այլևս չեն էլ ճարվի ապրող մարդիկ,

    Որ բյուրավոր հանգչողներին երանի տան...

    – Տէ՜ր ողորմեա՛...

    Ո՜չ, վարդապետ, ո՜չ չողորմա՛ց,

    Իսկ քեզ պատժեց պատժով մի նոր՝

    Չառավ հոգիդ,

    Ինչպես առավ նրանց հոգին,

    Որոնք մյուս օր՝

    Շիկադեղին անապատի ավազի պես ծարա՜վ-ծարա՜վ,

    Աստվածային աչքերում՝ սով,

    Չսնվելով նունիսկ հույսով,

    Անգամ թրից կամ գնդակից չխոցվեցին,

    Այլ պարզապես... այլ պարզապես... քարկոցվեցին...

    ... Ի՞նչ էր արդյոք այն պատճառը,

    Որ քեզ զատեց

    Եվ անջատեց

    Քո բախտակից ու սրտամոտ ընկերների դժխեմ բախտից՝

    Քարկոծվողի սուղ դրախտից

    Քեզ նետելով մի լայն դժոխք,

    Ուր ո՛չ մահ կար,

    Ո՛չ կյանքի շողք:

    Ա՜խ, նրանցից ինչի՞ համար քեզ զատեցին,

    Քեզ – այդքա՜ն ուշ – ինչի՞ համար ազատեցին:

    Եթե դա էր ազատելը...

    ՂՈՂԱՆՋ ՄԹԱԳՆՈՒՄԻ

    Ա՜խ եթե դա էր...

    Գթառատ տերը

    Թո՛ղ որ ազատի իր ազատելուց...

    Ինչ է դաշնամուր և ինչ է ստեղ՝

    Մոռացան նրա ճարտա՜ր մատերը...

    Ինքը Բանկալթու իր տան մեջ, այստե՛ղ,

    Եվ Չանկըրըի բանտի պատերը

    Արդեն նրանից շատ-շատ են հեռու,

    Բայց ուղեղի մեջ... բայց ուղեղի մեջ,

    Կարծես թե կպած նրա թաղանթից՝

    Մթան մի քուլա եռո՜ւմ է եռո՜ւմ,

    Մերթ իբրև ինչ-որ անմարմին զեռուն,

    Մերթ իբրև ջրի խաշող գոլորշի, –

    Պտույտ էր տալիս ծանր ու բոլորշի,

    Պտույտ էր տալիս

    Ու պոկ չէր գալիս...

    Երբ անցնում էր նա Բանկալթու մայթով

    Մի ձայն էր հնչում

    Հաճախ ականջում.

    Թվում էր՝ ձայնեց իր Սիամանթոն,

    Թվում էր՝ իրեն Դանիելն է կանչում...

    Իրիկնանալիս իր տան սրահում

    Թվում էր՝ տեսավ զենք ու զրահում

    Այն վարազադեմ տաճիկ ասկյարին,

    Որ ձեռքը տարավ շիկացող քարին,

    Ո՜ւ ճչում էր նա,

    Ճչում սոսկալի

    Եվ իսկույն վառում մոմեր ու կանթեղ,

    Վառում էր, նստում, ու մեկ էլ հանկարծ

    Աչքերն էր շրջում այստեղից-այնտեղ.

    Արյո՜ւն էր թվում բոցը կանթեղի...

    Ու փչում էր նա մոմեր ու կանթեղ...

    Վեր-վեր էր թռչում հաճախ անտեղի,

    Ավելի հաճախ... լինում էր այնտեղ,

    Լինում էր... այնտեղ՝ իր Հայաստանում՝

    Կարինում, Մուշում, Վանա ոստանում...

    Ինքը Պոլսո՛ մեջ,

    Իսկ մի՜տքը այնտե՛ղ...

    ... Ասում են՝

    Այնտեղ՝

    Հայաստան կոչված անհայ աշխարհում

    Կուժկոտրուկները, որոնց մոմագույն ծաղկաթերթերից

    Փռվում էր չորս կողմ գինու թանձր բույր,

    Հիմա

    (Եվ ընդմի՛շտ)

    Կարմիր են հագել

    Ու գինու բույրը փոխարկել արյան մի ծանր հոտի,

    Որ գրգռում է քոչվոր քրդերի նախրի պնչերը:

    Իսկ գեղեցկապաշտ բաղեղը կանաչ,

    Որ չի ախորժում տգեղություններ,

    Լուռ մագլցում է քարափներն ի վեր,

    Որ իր սեփական կանաչ թևերով

    Արյամբ ողողված ժայռերը ծածկի,

    Շղարշի քերծեր,

    Որոնց դուրս պրծած ցցերից քարե՝,

    Ինչպես ժանիքից,

    Թեպետ չուզելով, բայց ծածանվում է պատմաբան քամուց

    Հայ հարս ու կանանց երբեմնի գունեղ տարազից մի մաս՝

    Արևի՞ց արդյոք,

    Թե՞ իրենց կրած անլուր սարսափից

    Այյժմ գունաթափ, այժմ ճերմակած, –

    Թեպետ չուզելով, բայց ծածանվում է պատմաբան քամուց,

    Իբրև պատվավոր ինքնասպանության սպիտակ դրոշ...

    Իսկ այն ծերպերը,

    Որտեղ մագլցել չի կարողանում բաղեղը նույնիսկ,

    Ու տեղ չի գտնում քարաքոսն անգամ,

    Կարմի՜ր ծերպերը՝

    Մեկ՝ երկար, մեկ՝ կարճ սյուներով ճերմա՛կ,

    Նման վիթխարի քարե բացօթյա մի երգեհոնի

    Հայոց լեռների ամֆիթատրոնում, –

    Իսկ այդ ծերպերը տնքում են խեղճ-խեղճ

    Լսողությունից բոլորովի՜ն զուրկ,

    Երգ ու նվագից բա՜ն չհասկացող

    Բարբարոս քամու պաղ մատների տակ,

    Երգեհոնի պես նույն տակտն են տնքում,

    -Այս ի՞նչ պատահեց...

    Այս ի՞նչ պատահեց...

    Իսկ հիմար կկուն,

    Որ իր թռչնային անթռիչք խելքով

    Զգում է թեպետ բայց չի հասկանում, թե ի՛նչ պատահեց,

    Միամի՜տ կկուն

    Ամէն գարնան հետ ընդմիջումներով եթեր կճամփի

    Իր հայրենականչ ազդանշանը հեռագրային.

    Կո՛ւ-կո՛ւ-կո՛ւ (լսէ՜ք),

    Կո՜ւ-կո՜ւ (ի՞նչ եղաք)...

    Ա՜խ, իզո՜ւր կկուն կազդանշանի.

    Ովքեր մեռել են՝ չեն լսի նրան.

    Ովքեր կցրվեն աշխարհի վրա

    Մի բուռ գարու պես՝ հավերի առաջ.

    Մի կուց արյան պես՝ պղտոր ջրերում,

    Թեկուզ և որսան աղդանշանը՝ սրտերով իրենց,

    Բայց չէ՞ որ, ավա՜ղ, չէ՞ որ կարող են լոկ պատասխանել

    Կարոտից մարող սրտի բաբախմամբ,

    Կսկիծից թացվող թարթումով կոպի,

    Զայրույթից ուռչող երակի զարկով,

    Սակայն ո՛չ երբէք

    Ուրախ ու զվարթ վերադարձողի քայլով կենսաթինդ.

    - Դո՜փ-դո՜փ (գալի՜ս ենք)

    Դը՛փ-դը՛փ-դը՛փ (եկանք)...

    - Դէ, ե՜կ Վարդապետ

    Մի խելագարվիր...

    ... Այնտեղ՝

    Երկնաչու Սասնա լեռներում,

    Ժայռեր ու ծերպեր մագլցելու մեջ

    Ընկուզենիներն անգամ մրցում են իշայծյամի հետ՝

    Նրանց ճյուղավոր եղջյուրների պես

    Բուսնելով ժայռի մազոտ ճակատին...

    Եվ այնտեղ

    Սասնա սարում ու ձորում՝

    Ծառի տերևին,

    Փշերի վրա,

    Մանանայի պես գազպեն էր ծորում,

    Որ շինականը գար ու հավաքեր,

    Սակայն... երկնային մանանան փոխվեց

    Երկրային ահեղ մի պատուհասով...

    Եվ հիմա այնտեղ՝

    Հին Ծովասարի քարերի վրա

    Գառնարած Դավթի երկաթ տրեխի թողած հետքերում,

    Ինչպես խաղալիք - փոքրիկ գուռի մեջ,

    Անձրևաջուրն է քմծիծաղ տալիս

    Պաղ կիսալուսնի ներում ակնարկող բառերի վրա...

    Սասնա վիպական Մարութա վանքում

    Ուխտավորի տեղ բուերն են տնքում՝

    Այս փուչ աշխարհի բանը խորհելով...

    Ընկույզի վրա ընկույզն է փտում,

    -Հավաքո՜ղ չկա...

    Ոչխարներ վայրի ու վայրենացած

    Բարձրիկ սարերից անվախ իջնում ցած,

    Հասնում են մինչև Մշո բաց հովիտ.

    -Կրակո՜ղ չկա,

    Նույնիսկ գո՜ղ չկա...

    Խմորի տաշտում ցնկնում է կատուն,

    -Նկատո՜ղ չկա...

    Եվ տանու կովեր,

    Թեպետ մոռացած գոմեր ու մսուր,

    Ըստ սովորության

    Տանջվում են սաստիկ

    Իրենց սափորված լեփլեցուն կրծից.

    - Որ կթո՜ղ չկա, –

    Եվ խուլ բառաչով քարերի չեչոտ ափին են քսում,

    - Որ խտո՜ւտ չգայ...

    Արջերն են լիզում Սասնա մանանան

    Եվ փորկապ ընկած՝

    Թավալ են տալիս հին տաճարների սուրբ խորաններում՝

    Իրենց ոռնոցով Ձենով Օհանի տնազն անելով,

    Էլ չե՜ն վախենում Սասնա ծռերի ուրվականներից...

    - Դէ ե՜կ, Վարդապետ,

    Եկ ու մի՛ ծռվիր...

    Լուսաստղն այնպես պայծառ է շողում Նեմրութի վրա,

    Ասես աստըղ չէ,

    Սյլ մի պղնձե նոր կլայեկած թաս է հովվական,

    Իսկ Կաթըն-Ծիրը

    Օտարերկրացուն պարզապես ճերմակ մի ամպ է թվում...

    Եվ հայի որդին,

    Հրաշքո՛վ փրկված հայի խեղճ որդին

    Օտար ճամբորդի իր անձնագրով

    Եթե երբևե ոտքով համբուրի փեշը Սիփանա,

    Թերևս պիտի Վահագնի ճամփան

    Նո՛ւյնպես շփոթի ճերմակ ամպի հետ...

    -Դէ ե՜կ Վարդապետ,

    Ու մի ցնորվիր...

    - Իջել է այնտեղ մի ծույլ լռություն սարդոստայնային,

    Որ հորանջում է՝ ականջ դնելսվ,

    Թե ե՞րբ կշտացած գայլերը գոնե պիտի զկրտան,

    Ինչքան չլինի՝ ձայն է կենդանի,

    Եվ որովհետև գայլը սակավ է հագեցած լինում,

    Էլ ի՞նչ է մնում,

    Թե ոչ մրափել

    Քուն բերող «շարքու» նվագի ներքո

    Երբ բախտը բերի՝

    Տարվա մեջ մի օր

    Այս բնակազուրկ վիլայեթը գան

    Զաբիթ-ոստիկան...

    Տարին մեկ անգամ մրափ հարուցող նվոցը «շարքու».

    Ո՛չ Ծիրանի ծառ,

    Ո՛չ Մոկաց Միրզա,

    Եվ ո՛չ Փեսին գովք.

    Չպիտի ծորայ Հորովել-ն այստեղ,

    Ո՛չ Լուսնակն անուշ,

    Ո՛չ էլ Կալի երգ.

    Հայաստան կոչված անհայ աշխարհում

    Չպիտի՜ հնչի հայ պարեղանակ,

    Հայ երգ

    Ու Խաղիկ...

    - Դե ե՜կ Վարդապե՛տ,

    Եկ ու մի՛ ցնդիր...

    ... Եվ գեշ գոմշի պես

    Գիշերը պիտի ծանրորեն պառկի՝

    Իր եղջյուրներին երկինքը պահած,

    Ու լուռ որոճա մի կերպ կուլ տված նախճիր ու ոճիր,

    Որ հեշտ չի մարսում անասունն անգամ...

    Մութի թանաքը

    Պիտի ողջ գիշեր եղեռնի մասին եղերերգ գրի,

    Բայց առավոտյան թանձր թանաքը կը ջնջվի այնպես ,

    Ինչպես... արյունը և Հարցը Հայոց...

    Իսկ առավո՜տը...

    Նա ամեն անգամ

    Երեխայի պես աչքը կբացի միամտորեն,

    Եվ ամեն անգամ այնպես կթվա,

    Թե ոչի՜նչ-ոչի՜նչ կյանքում չի փոխվել.

    Ուր որ է մայրը բակից ձայն կտա իր քնկոտ որդուն՝

    Ցմփոր խնոցու շրմփ-շրմփոցը մի պահ կտրելով...

    Եի գյուղի վրա նորից կալիքվի նախրի բաառաչը,

    Այգիների մեջ ծովի հառաչը ծաղիկ կթափի

    Ջուրը՝

    Մարգերի փխրուն թմբերը մկան պես ծակած՝

    Լորտուի նման առաջ կսողա...

    Մոտիկ արտերից,

    Առը շուռ տալիս,

    Խոփը կփայլի հայելու նման,

    Եվ շողքը կընկնի դրացու հարսի շարմաղ երեսին՝

    Նրան մի վայրկյան ահաբեկելով,

    -Ամա՜ն, այ ամա՜ն, –

    Այդ ո՞ր ջահելն է սիրտ անում նրա դեմքին շողք գցել,

    Իսկ թե իր մարդը իմանա՜ հանկարծ

    -Ամա՜ն, այ ամա՜ն, –

    Իսկ թե իր մարդը իմանա՜ հանկարծ՝

    Արյու՜ն կթափվի...

    Իսկ առավոտը,

    Երբ ամեն անգամ աչքերը բացի,

    Մի պահ խաբվելով երեխայի պես՝

    Քիչ հետո արդեն նա իրեն կզգա հայի որբ մանչուկ.

    Կուզենա կանչել,

    Բայց ձա՛յն չի ելնի,

    Կուզենա լացել՝

    Արցունքներ չկան,

    Կուզենա գոնե - վերջապես - մեռնել,

    Բայց... մա՜հ էլ չկա,

    Չէ՞ որ սերում է Փոքր Մհերի անիծված սերմից...

    - Դե ե՜կ Վարդապե՛տ,

    Ու մի խենթանա...

    Մշո լայն դաշտում,

    Ծայրից մինչև ծայր,

    Անվերջ կը սուրա կարոտյալ քամին

    Եվ մեն մի հատիկ երդիկ չի գտնի,

    Որ դուրս պոռթկացող ծուխը խլելով՝

    վայրի կատվի պես քինոտ գզգզի կծիկը նրա...

    -Դե ե՜կ Վարդապե՛տ,

    Եկ ու մի գժվիր...

    Բյուրակն էր կանչում,

    Օսմանցին եկավ

    Եվ թարգմանելով, Բինգյոլ անվանեց.

    Տաս հազար աղբյուր,

    Տաս հազար լճակ,

    Եվ հիմա... հիմա

    Այդ տաս հազարն էլ մարդ են երազում,

    Որ գա ու թեքվի իրենց ակունքին,

    Իրենց ափունքին,

    Իրենց հայելում իրեն տեսնելով՝

    Ծարավը կոտրի՝

    «Օխա՜յ» ասելով, –

    Թե չե ի՞նչ աղբյուր,

    Թե չե ի՞նչ լճակ,

    Թե չե աղբյուր ես՝ լճակ կդառնաս,

    Թե չէ լճակ ես՝ կդառնաս ճահիճ,

    Կդառնաս տանը պառաված օրիորդ,

    Մինչդեռ հարսնության առողջ բնազդը խտուտ է տալիս,

    Մինչդեռ մայրական սուրբ հիվանդության

    Նույնիսկ ծաղիկը ծեծելուց հետո

    Քորը չի՜ անցնում...

    Եփրատ էր կոչվում

    Եվ... Մուրազ ասվեց,

    Ջհանդամի գյո՜ռը, թող կոչվեր Մուրազ,

    Միայն թե գետը գետություն աներ՝

    Գերաններ տաներ,

    Եվ ոչ թե դիակ,

    Առվույտի խրձեր, կոճղեր ափ հաներ,

    Եվ ոչ թե գանգեր, ուսեր ու թիակ...

    Միայն թե գետը գետություն աներ.

    Գեղջուկը բաներ,

    Տնկեր ու ցաներ,

    Գետն էլ իր ջրով մեկը տասն աներ,

    Խոր քարափների ամայության մեջ

    Նրա ջրերով աղորիք բաներ...

    Բայց հիմա... հիմա

    Էլ ի՜նչ վար ու ցանք,

    Էս ի՜նչ բան ու ջանք

    Եվ էլ ի՜նչ ջրտուք,

    Էլ ի՜նչ ջրաղաց,

    Ինչպես մտքի մեջ հասուն աղջիկն է տեսնում մատանի,

    Գետն էլ կամուրջ է միայն երազում:

    Ու... խեղճ Եփրատը կամուրջ է տեսնում... լոկ երազի մեջ...

    -Դե ե՜կ, Վարդապե՛տ,

    Մի՛ խելագարվիր...

    -Քանի՜ ժողովուրդ Վանա լիճ ունի, –

    Օտար գրքերում և օտար լեզւով

    Օտար մարդիկ են այս հարցը տալիս,

    Եվ ոչ թե Վանից զրկված Վանեցին,

    Որ հար՛ց չի տալիս, այլ հաստա՛տ ասում,

    -Էս կյանքում մեր Վան,

    Էն կյանքում դրախտ...

    Ա՜խ, Բիայնայի ու Բզնունիքի,

    Տուշպա և Վանա սրտաձև՜ ծովակ:

    Վարագա սուրբ սար,

    Սիփան ու Նեմրութ

    Իրենց ստվերը - ուռկանի նման - նետում են այնտեղ,

    Եվ տառեխի տեղ

    Որսում են գույներ, որ անո՛ւն չունեն,

    Որ անո՜ւն չունեն...

    Իսկ այգեստանի բույրերից արբշիռ

    Եվ Արտամետի հոտերից գինով՝

    Խոր քուն է մտնում քամին Ոստանում,

    Այն խնձորենու հոծ սաղարթի մեջ,

    Որի պտուղը թափահարելիս

    Լսում ես նորից

    Ձույլ կորիզների իրար զարնումը՝

    Դեղին սաթերի հատիկների պես:

    Փրկված Վանեցին այսուհետ միայն իր երազի մեջ

    Կարող է լսել այդ ձայնը ծանոթ և օտարոտի...

    -Եթե խելք ունես՝

    Եկ մի թռցըրու...

    Նույն Այգեստանում

    Ու նույն Ոստանում

    Եթե զարթնում է գինովցած քամին,

    Ապա զարթնում է ծոցվոր ծառերից կաթող մրգերի

    Թմփոցից միայն,

    Եվ գինովցածի մոլոր քայլվածքով լճափ է նետվում,

    Որ նրա ջրով քիչ զգաստանա:

    Ու տաքուկ քամու մոտիկությունից

    Լիճը – կնոջ պես – սրսփում է լուռ

    Եվ, ամաչելով սուրբ Աղթամարից,

    Մեղա է գալիս՝

    Իր ալիքները ձեռքի պես մեկնած...

    Ա՜խ, ալիքնե՜րն այդ,

    Այդ ալիքնե՜րը...

    Ձիգ ամիսներով ջուր ու օճառի երես չտեսած

    Տավարածն անգամ

    Թե մերկանալով մտնի Վանա ծով,

    Իրեն լավ թրջի ու դուրս գայ ջրից՝

    Կեղտի ո՜չ մի հետք.

    Եվ մաշկը մեկեն թավիշ է դառնում՝

    Անցուլ երինջի կռնակի նման...

    Վանեցին ուրեմն օճառ չէր առնում

    Եվ հարստացավ ա՞յդ դրամներով,

    Թե՞ Շամիրամի դարավոր առուն

    Այգիների մեջ,

    Արտերի վրա,

    Հանդում ու ձորում

    Ոսկի էր փռում...

    Ա՜խ, Վանա ծովակ...

    Երբ մութն էր թառում Սիփանա գլխին,

    Նեմրութի լանջին

    Եվ ուղղահայաց քարափին Վանա, –

    Ջնջելով անջինջ սեպագրերը, –

    Ծովակի վրա երբ մութն էր թառում՝

    Երկինքը համակ հեզ շուռ էր գալիս ջրերում ծովի,

    Եվ ալիքների աշ######ժ խայտանքը չէր թվում ծփանք.

    Կարծես թե ջուրը

    Իր կաթսան ընկած շեկլիկ աստղերի հրից էր եռում:

    Բայց աստղե՞րն էին բոցկլտում այնտեղ,

    Թե՞ ազատվելու հուսահատ ճիգով

    Լող էին տալիս հազա՜ր ու հազա՜ր Վանա կատուներ՝

    Վառվող աչքերով,

    Թե՞ ցոլում էին հազա՜ր ու հազա՜ր քարեր թանկագին՝

    Շարժելով Վանա ակնագործների նախանձը անկուշտ...

    Իսկ ամենից վերջ՝

    Երկնի ջատագով Մեծ Արջը իր մեծ փլավքամիչով

    Ցած էր կռանում,

    Անծայր ճողփյունով թաքուն ներսուզվում Վանա լճի մեջ,

    Որ... բազմացընի նրա լազուրով

    Գոռոզ երկնքի գույները խամրած,

    Սակայն... քամիչի ծակոտիքներից

    Լազուրը նորից թափվում էր ներքև,

    Եվ Վանա լճի համեմատութեամբ

    Երկինքը դարձյալ խամրած էր մնում

    Ու մի՜շտ կը մնայ...

    Ա՜խ, Վանա ծովակ,

    Բայց ախր քե՜զ ինչ երկնքի խամրելն ու չխամրելը,

    Եթե քո շուրջը և քո քաղաքում

    Ծնրադրել է խավարը խոժոռ՝

    Աղոթարարի ջերմեռանդութեամբ,

    Որ չհամենա, այլ հարատևի՛

    Իր շողահալած իշխանությունը,

    Իսկ քո հեռավոր-մոտավոր քույրը՝

    Լիճը Սևանա՜...

    Վարդապետ իմ խե՜ղճ,

    Բայց և բախտավո՛ր,

    Բայց և բախտավոր, որ չգիտէիր,

    Թե իր սեփական արյունի գնով

    Սևանա լիճը լույսեր պիտի տա ծերպերի՛ն անգամ՝

    Հարուցանելով քարայծեամների դժգոհությունը և փռշտոցը.

    Բայց և ո՛չ մի կերպ չկարողանա

    Լույս տալ մթնախեղդ քաղաքին Վանա,

    Վանա ծովակի խավար ափերին, –

    Նրա հեռավոր-մոտավոր քույրը՝

    Իր թանկ արյունը լույսի վերածած լիճը Սևանա...

    - Դէ ե՜կ, Վարդապե՛տ, խեղճ ու բախտավոր,

    Եթե կարող ես՝ եկ մի խեվանա...

    - Համայն աշխարհում

    Այդ քանի՞ երկիր Արարատ ունի, –

    Ո՛վ էլ որ չասի՝

    Աստվածաշունչը իր մագաղաթե դեմքը դեմ կանի

    Ու կ'ասի՝ կարդա՛,

    Այդ քանի՞ երկիր Արարատ ունի,

    Իսկ Արարա՜տը...

    Է՜հ անունը կա - ամանում չկա...

    Վարդապետ իմ խե՜ղճ,

    Բայց և բախտավո՜ր,

    Բայց և բախտավո՜ր, որ չգիտէիր,

    Թե հայ կորովի երիտասարդներ՝

    Լեռնագնացներ բարձունքներ սիրող,

    Մասիսի դիմաց կնստեն գնացք,

    Որ գնան Կազբեկ,

    Էլբըրուս գնան,

    Լեռներ մագլցեն

    Նույնիսկ հեռավոր սահմանի վրա հնդկառուսական,

    Մինչդեռ Մասիսի լանջը կուսական

    Մատնե՜ր է տենչում՝

    Հայի տա՛ք մատներ,

    Որ հպվե՛ն իրեն,

    Իրեն գուրգուրե՛ն,

    Իրեն ունենա՛ն...

    Ու դեռ կան հայեր,

    Որ հավատում են գոյությանն Աստծո,

    Թող գիտությունը նույնիսկ պապանձվի՛,

    Աստծուն ժխտում է Արարա՜տն անգամ՝

    Աստվածաշնչի սրբազան լեռը՝

    Բախտո՜վ իր դժխեմ...

    -Դե՜, մի թռցրու խելքդ Վարդապե՜տ...

    Վարդապետ թշվա՜ռ, բայց և բախտավո՛ր.

    Քո մտքով անցա՞վ, որ Մասիսն, այո՛,

    Մեր նոր ու վերջին ոստանի առաջ,

    Մեր հայրենաքաղց աչքերի հանդեպ,

    Կարծես թե դիտմամբ ու միտումնորեն

    Մեզ անխղճաբար պիտի գրգռի՜,

    Մեր փակված վերքը նորից-նոր բանա,

    Մագնիսի նման անվերջ ձգելով՝

    Գեթ մոտիկանալ թույլ չտա բնավ...

    Դե, ե՜կ Վարդապե՛տ,

    Ու մի՛ խենթանա...

    Ի՞նչ կա ավելի ծանր ու խղճալի,

    Քան թե կսկիծը որդեկորույս մոր:

    Իսկ եթե դա էլ քիչ են համարո՞ւմ

    Եվ սպանվածի դիակը դիտմա՛մբ,

    Տնկում են թշվառ մոր աչքի առջև՝

    Ո՛չ թե մի շաբաթ,

    Այլ ձի՜գ տարիներ...

    Դէ՜, եթե մայր ես, եկ մի՛ ցնորվիր...

    Մեզ լավ է ծանոթ ծաղրուծանակը սյս հոգեխարտիչ,

    Դա ծանոթ է մեզ քանի դար արդեն,

    Մեր հայրենասեր թագավորներին ու հերոսներին

    Այսպես պարսկական դահիճներն էին մորթազերծ անում,

    Մեջը լցնելով դարման ու չոր խոտ՝

    Խրվիլակ շինում

    Ու բռնի դնում

    Մորթազերծվածին պաշտողի առաջ,

    Որ... սքանչանան իրենք իերենցով...

    Արարատն – այսպէ՛ս – դրել են ահա Երեվանի դեմ...

    - Դէ ե՜կ, Վարդապետ...

    ՂՈՂԱՆՋ ՑՆՈՐՄԱՆ

    Եվ Պատկերներից այս ահազարհուր, բայց և իրական

    Նախ ցնորվեցին աչքե՜րը նրա

    Եվ ապա մի՛տքը, Մի՛տքը տիրական...

    Վայրի աղմուկի,

    Խոլ աղաղակի,

    ժխորի տեղակ

    Մի գերեզմանվող լռություն տիրեց նրա հոգու մեջ. -

    Գլուխը նրա,

    Որ մի երկնային լուսատու էր ցարդ,

    Հիմա փոխարկվեց մի մոլորակի.

    Նույնն էր արտաքուստ,

    Բայց ինչպէ՞ս, ինչպէ՞ս, ինչպէ՞ս էր նույնը,

    Եթե լուսատուն... էլ լո՜ւյս չէր տալիս...

    ...Նա չհասցրեց զոհել Վարդանին

    Գոռ Ավարայրի ճակատամարտում,

    Եվ ինքը զոհվեց.

    Ա՜խ, ո՜ւր էր գոնե Վարդանի նման,

    Մեր խաղ ու տաղի զորավարն ուժեղ

    Վախճան ընդունեց որպես նոր Մուշեղ,

    Ում վերջին խոսքը նա գիտեր անգիր

    Դեռ ճեմարանի առաջին տարուց,

    -Բայց իբրև եհաս ինձ մահս վատթար,

    Ո՛հ, թե՜ դիպյալ էր ի վերայ ձիոյ...

    Մեր խարդախ բախտից՝

    Նա չընկավ մարտում ու ձիու վրա,

    Այլ զոհվեց անլուր դավաճանությամբ.

    Մեր դժխեմ բախտից՝

    Նա չըհասցրեց իր օպերայում

    Թշվառ Անուշին խելացնորել,

    Եվ ի՜նքը, ի՛նքը, ի՜նքը ցնորվեց...

    Մեր դաժան բախտից՝

    Սասնա ծռերին երգել չտված,

    Նա ինքը դարձավ նոր Փոքըր Մհեր

    Ու դեռ կենդանի՛, ո՜ղջ-ո՜ղջ զնդանվեց

    Հոգեբուժարան – Ագռավաքարում...

    ... Ով մազապուրծ էր մահից, Վարդապե՛տ,

    Քեզ կորցընելու ցավից ահավոր

    Աչքերս լիքը լաց ա... մրմնջաց,

    Առանց խոսքերի և անեղանակ

    Էրվում եմ, էրվում այրվելով երգեց,

    Սակայն... անօգո՜ւտ:

    Ով առուփախով, գաղթով էր փրկվել,

    Անզորությունից կրկին մոռացած

    Հայի անարդար Աստըծո հանդեպ

    Իր քենը արդար՝

    Երկնքին նայեց լուռ պաղատանքով,

    Սակայն... ապարդյո՜ւն:

    Ինչ եկեղեցի որ չէր ավիրվել,

    Եվ ամեն տաճար,

    Որ ժամերգվում էր դեռ հայ աշխարհում,

    Պատարագիչի դողդողջ շուրթերով

    Պահպանիչ ասաց՝ կյանքիդ ի խնդիր,

    Սակայն... չփրկե՛ց.

    Հայացքըդ կրկին անկենդան մնաց,

    Գլուխդ որ ցարդ լուսատու էր մի,

    Դարձավ մոլորակ՝ պաղած ու անլույս...

    ՂՈՂԱՆՋ ԱՆԱՆՑ ՍՈՒԳԻ

    Պոլսին մոտիկ Շիշլի գյուղում,

    Երկու տարի զնդանվեց նա,

    Որին մի ողջ ազգ էր պաշտում:

    Բժշկո՜ւմ են...

    Ի՞նչ են բուժում,

    Ուղեղի՜ վէրք,

    Մթագնած մի՜տք,

    Որ մնում է թանձր մուժում...

    Ովքեր նրա միտքը պաշտում

    Եվ կորստին դեռ չեն հաշտվում,

    Ուղարկում են նրան Փարիզ:

    Փարի՜զ, Փարի՜զ...

    Երկու տարի դեռ չի անցել,

    Ինչ նա այդպես քեզ էր գալիս,

    Որ իր ձայնով, սրինգ-փողով,

    Որ իր մտքով, խելքով պայծառ

    Գերեր մի ողջ Համաժողով:

    Փարի՜զ, Փարի՜զ...

    Հիմա դարձյա՛լ,

    Վերստին է նա քեզ գալիս,

    Ո՛չ հիացմունք հավաքելու,

    Նա՝ մարմրող ու վիրավոր՝

    Էլ թև չունի որ հաղթ սուրա,

    Էլ հուր չունի որ հուրհրա...

    Ո՛չ «բռավո»

    Ծափուն «ուրա».

    Եվ ո՛չ էլ «բիս»

    Փարի՜զ, Փարի՜զ...

    Գալիս է նա, որ միտք մուրա...

    Փարի՜զ, Փարի՜զ...

    Եղիր բարի՛,

    Ի սէր Աստծո գթա՛ծ եղիր,

    Այս ծուռ ճամփից նրան շեղի՛ր

    Ու բեր շիտակ ճանապարհի.

    Այնպէ՛ս արա, որ նա դարձյալ

    Քեզ ողողի մտքով պայծառ,

    Որ երգերով սիրտդ վառի,

    Նվագի փող,

    Շորոր պարի...

    Բայց խեղճ Փարիզն ի՞նչ դեղ ճարի,

    Ինչպե՞ս փրկի քո հանճարին,

    Թե մեկնելիս նավի վրա,

    Աշակերտներն իր սիրասուն

    Ծաղկեփունջ են տալիս նրան,

    Իսկ նա... նրանց բառ չի ասում,

    Ոչ էլ ժպտում բարի՜-բարի՜,

    Իսկ նա... փունջը չի հոտոտում,

    Այլ - անտարբեր - ծովն է նետում՝

    Պաղ հայացքը՝ սար ու քարին...

    Տարվա հետքով սողաց տարին, –

    Բուժում չկա՜ քո հանճարին...

    Տարվա հետքով տարին գնաց, –

    Եվ խազերը մեր հինավուրց,

    Որոնց ամբողջ տաժանակիր քսան տարի

    Նա մայրական իր ջանքերով

    Անխոնջորէն ոտքի հանած՝

    Քայլելու էր վարժեցըրել,

    Դրել ուղիղ ճանապարհի, –

    Նույն խազերը հիմա դարձյալ

    Քար կտրեցին ու կոնդացան.

    Ինչ արված էր երկար ու ձիգ քսան տարում՝

    Չար մի հողմով ցրիվ եկավ քար ու սարում...

    Տարիների ոտնահետքով

    Նոր տարիներ վրա հասան.

    Մեկ-տասնըմեկ՝ դարձան քսա՛ն:

    Տարվա հետքով տարին գնաց,

    Իսկ նա՝ մեռած անթաղ մնաց:

    Քսա՜նի տարի անթաղ մնաց

    Մի սո՜ւրբ դիակ,

    Սուրբ ու միա՛կ...

    Տարվա շունչը տարվա հևքին՝

    Մեկը մեկից սկիզբ առան,

    Իսկ նա՝ նման Զմրուխտ հավքին,

    Նման հավքին մեր Հազարան՝

    Ո՛չ գնդակված,

    Ո՛չ էլ մորթված,

    Այլ ճակատի բութ հարվածից ուշակորույս.

    Քսան տարի լուռ թպրտաց՝

    Գոնե...

    Գոնէ չթողնելով հնարք ու հույս

    Փարատելու մեր ցավը խոր,

    Ավարտելու կոծն ու սուգը,

    Մեր հոգու մեջ չորացնելու

    Սանդեր փորող արտասուքը...

    Քսա՜ն տարի մեռած-անթաղ.

    Ե՛ւ մահացած, և՛ ողջանդամ

    Մի սո՜ւրբ դիակ,

    Սուրբ ու միա՛կ...

  6. ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

    (Նոր Ուղղագրությամբ)

    IV. ԾԱՎԱԼՎՈՂ ՀԱՄԱԶԱՆԳ

    ՂՈՂԱՆՋ ՀՐԱՇԱԳՈՐԾՄԱՆ

    Թե մինչև հիմա որտեղ որ երգն էր

    Այնտեղ էլ նա էր:

    Այսուհետ արդեն որտեղ որ նա էր՝

    Այնտեղ էր երգը:

    Առաջին անգամ լայն դահլիճների

    Բեմից էր լսում ինքն իրեն հայը,

    Եվ բոլորովին ուրիշ էր հնչում

    Իր իսկ «Տույ-տույ»-ը,

    «Վայ լե-լե վայ»-ը

    Նո՛ւյն արտն էր հուռթի,

    Նո՛ւյն սերմը ցանված,

    Բայց... խորն էր հերկը,

    Ու բեղուն բերքը:

    Հայ ելևէջի վայրի տարերքը,

    Հեղեղ մեղեդին,

    Տարափ պարերգը

    Էլ չէին արդեն հնչում ու կորչում,

    Ինչպես հողմերը՝ դաշտերում լեռնոտ,

    Ցատկան ջրերը՝ ձորում ու կիրճում –

    Անօգո՜ւտ այնպես,

    Այնպես ապարդյո՛ւն:

    Հայ ելևէջի վայրի տարերգը,

    Մի կախարդ ձեռքով,

    Որտեղ որ պետք էր,

    Դառնում էր անձրև՝

    Ծլարկած արտում,

    Դառնում ջրաղաց,

    Էրանի քամի՝

    Ցանկացա՛ծ ժամին

    Հայ ելևէջի հոսքը վարարուն

    Մի կախարդ ձեռքով մտել էր խոր հուն,

    Գտել էր անշեջ ու որոշ հասցե

    Հասնում էր սրտին՝ ում էլ պատկաներ,

    Մոտիկ դրացո՛ւ,

    Ռուսի, վրացու,

    Թե՝ օտարաձայն հեռավորների՝

    Լեհի՛,

    Ֆրանկի՛,

    Ավըստրիացո՛ւ:

    Այսպես՝ կալակիտ ցորենն է դառնում

    Ընտիր սերմացու,

    Ապառաժ քարը՝ սեղան խորանի

    Ու պատի վրա ջուր խմող այծյամ:

    Այսպես՝ դաշտերի ծաղկունքը ցանցիր

    Պսակ են դառնում հարսների ձեռքով

    Հարսների լանջին:

    Այսպես՝ եղյամն է ապակիներին

    Լուսամուտների շրջանակի մեջ

    Հանճարեղագույն բնանկարի կերպարանք առնում:

    Եվ հույսը – այսպէ՛ս – հավատ է դառնում...

    Նա մելամաղձոտ հայ եղանակին

    Հայկական ուրախ հորդան էր կցում,

    Եվ կարծես արփին ծագում էր հանկարծ

    Ցրում մուժ ու մեգ:

    Նա վիրաբույժի հմուտ ձեռքերով

    Ինչ-որ կույր աղիք կտրում էր գցում,

    Եվ մարմինն ասես ծնվում էր նորից,

    Դառնում մորե մեկ:

    Նա... ի՞նչ էր անում:

    Լոկ այն էր անում,

    Ինչ որ անում է ավազն ամանին՝

    Մաքրում է ժանգից.

    Ինչ-որ անում է ջուրը մանչուկին՝

    Դունչիկն է սրբում.

    Ինչ-որ անում է մայրը մանուկին՝

    Ինն ամիս կրում իր կողերի մեջ

    Ու գերմարդկային մայրական ցավով

    Ավելացնում է թիվը աստղերի՛, –

    Մի սովորակա՜ն... անսովո՜ր հրաշք:

    ՂՈՂԱՆՋ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ

    Եվ արտերի փոխանակ

    Հորովելը գեղջուկի

    Դահլիճներում է հնչում.

    – Ձիգ տուր քաշի՛, ա՛յ եզ ջան...

    Բաց երկնքի փոխանակ

    Շրթունքները պանդուխտի

    Բեմերից են մրմնջում.

    – Հո՜ւր են ձգե մեջ իմ ջան:

    Գյուղակների փոխանակ

    Քաղաքներւմ է ծորում.

    – Սուփրեն կալում գցած ա:

    Հյուղակների փոխարեն

    Սրահներում է բուրում

    – Խնձոր ունեմ, կծած ա:

    ... Իսկ մեր խնձորն իսկապես

    Արնածոր ու վիրավոր՝

    Հազա՜ր տեղից էր կծած.

    Առեվանգած իրարից՝

    Մեր խնձորը դարավոր

    Հազա՜ր ձեռքից էր պրծած:

    Հազա՛ր եղունգ ու ճիրան,

    Հազա՛ր մագիլ էր խրվել

    Նրա փխրուն կողերում:

    Տիղմաբեր ու թմբատար

    Հազա՛ր հեղեղ էր ցրվել

    Նրան սնող հողերում:

    Ոսոխներից բարբարոս

    Շատերն անգամ հավիտյան

    Կորել էին աշխարհից,

    Չքվել էին` թողնելով

    Լոկ պաղ մոխիր կամ մատյան

    Բևեռագիր ու քարից:

    Բայց մնում էր մեզ վրա

    Հետքը նրանց ժանիքի`

    Նրանց արնոտ կնիքի:

    Խառնվել էր մեր երգին

    Օտարի շունչն անմաքուր,

    Օտար երգի ելևեջ,

    Աղ էր ցանվել մեր վերքին,

    Ավազ լցվել մեր բերքին

    Եվ ջուր` արդար կաթի մեջ:

    Ականջ էր պետք, որ ջոկի,

    Ու ձեռք էր պետք, որ պոկի

    Օտարամուտ ամեն քող:

    Պետք էր կոկորդ ու ոգի,

    Որ տաղ դարձած մեր հոգին

    Համերգանար ամեն կողմ:

    Մարդուն երբ ցավ են տալիս`

    Հետն էլ արցունք է գալիս,

    Որ կսկիծը քիչ մարի:

    Վերք է տրվում և դե՛ղ կա,

    Ելք է ճարվում` թե նե՛ղ գայ,

    Այսպես է կարգն աշխարհի:

    Ու եկար դու` վիթխարի՛,

    Եվ մեր Հայոց աշխարհի

    Անտերացած հայելուց

    Բիծ ու փոշին, խա՜վ առ խա՜վ,

    Բարեխնամ մի ձեռքով

    Կարծես հանկարծ սրբեցին:

    Եվ մեզ այնտեղ նայելուց

    Աչքերը մեր հարբեցին.

    Մե՞նք ենք` այսքա՛ն վայելուչ,

    Այսպես կոկի՛կ, հարդարվա՛ծ,

    Գոհարներո՜վ զարդարվա՛ծ:

    Չկշտացա՜նք նայելուց...

    Այսպես հանկարծ և անձայն`

    Մեր հեքիաթի համաձայն`

    Միայն փոխվում է այգին,

    Երբ որ այգում այդ անջուր

    Կախարդիչ երգն է հնչում

    Մեր Հազարան զառ հավքի:

    Եվ ամենքս մեր աչքին

    Երևացինք աշակերտ,

    Իսկ դու` երգի դասարան:

    Եվ ամենքս մեր աչքին`

    Թոշնած-խամրած ծաղկաթերթ,

    Իսկ դու` բլբուլ Հազարան:

    Եվ այն օրից, Վարդապե՛տ,

    Դու ծայր տվիր հրաշքի՜ն,

    Եվ հաղթական մի շքերթ

    Ձգվեց հեռո՜ւ և հեռո՜ւ

    Էջմիածնի կավակերտ

    Ու սրբատաշ պատերից:

    Դու` սքեմիդ սևերում,

    Մինչդեռ քո լույս մատերից

    Ծորանք առան շող շիթեր:

    Եվ ինչ երկար դարերով

    Քո ժողովուրդն էր կիտել

    Նմո՜ւշ-նմո՜ւշ, հա՛տ առ հա՛տ,

    Դու լիաբուռ-լիառատ

    Շա՜ղ տվեցիր աշխարհում,

    Որպես մի նոր վաշխառու,

    Որ տվածի փոխարեն

    Բարձըր շահ է պահանջում`

    Հիացմունքի շող արև՛,

    Գոռոզության նահանջո՛ւմ:

    Եվ այն, ինչ հայ գյուղացին ձիգ էր տվել դարերով

    Ապարանի կամ Լոռվա հերկում, կալում, խոզանում,

    Հիմա արդեն, Վարդապե՛տ,

    Ծավալվում էր քո՜ շրթից,

    Ծավալվում էր... Լոզանում:

    Հայ պատանու վիրավոր սրտի մրմունջն էր հեվում,

    Բայց քո՜ բերնից, Վարդապե՛տ,

    Այն էլ հեռու... Ժնևում:

    Կոմսուհիներ, բարոններ,

    Տիտղոսավոր տեր-տիկին

    Քո մատներից լսելով մեր Նազպար-ը, Շուշիկի-ն`

    Նետում էին ակամա գոռոզության ու շի՛կ-ի

    Ամեն դիմակ ու կեղծամ

    Եվ, մանկորեն հիացած,

    Իրենց մտքում, պատրանքով,

    Տեսնում... պարող մի այծեամ:

    Հեռվից-հեռու, մոտ ի մոտ

    Մեր կարոտն էր սավառնում,

    Ու մեր սրտի խոսքը տոթ

    Շիկանում էր քո բերնում,

    Սակայն ո՛չ թե խաղողի մի ծանրածոց այգու մեջ,

    Ո՛չ էլ կտրից հայկական,

    Ո՛չ էլ արտից, այլ... Բեռնում:

    Մի գիշերում դու ձայնով նվաճեցիր Վիեննան`

    Ստիպելով, որ բոլորն օտար երգով հիանան:

    Լոկ ծիրանի մի փողով

    Ու շարժումով մատներիդ

    Տեր-տնորեն դու դարձար խորթ ու խոժոռ Ցյուրիխում`

    Ստիպելով, որ զգան, թե ինչպես է մեր գինին

    Տաքանալով մեր երգից` սարքում զվարթ կերուխում:

    Նրբաճաշակ-բարեսուն

    Երեսառած փարիզում

    Բեմին բուսնեց ու ճոճվեց տղամարդկանց պարի սյուն,

    Սակայն... լոկ քո՛ երգերով,

    Քո՛ նվագով – ո՜չ մի խումբ:

    Ու խենթացած ծափ տվեց Փարիզն ինչպես ձեռքերով,

    Այնպես նաև բաց ու խուփ

    Թարթիչներով` զարմացա՜ծ...

    Ասես մեկեն թարմացած`

    Ներընդունած կազդուրիչ ինչ-որ առողջ շիթ արյան,

    Քեզ լսելով, Վարդապե՛տ, ջահելացա՛վ Իտալիան,

    Երբ դու հասար Վենետիկ:

    Ու մոռացած խստապահ ծես ու կանոն, սնոտիք,

    Ու մոռացած հավատի կապ ու կապանք, կաղապար

    Ամե՛ն մոլի ուղղափառ,

    Բողոքակա՛ն, կաթոլի՛կ,

    Լուռ զգացին, որ իրենք մարդ են կյանքում ու եղբայր,

    Երբ մեկ դարձավ փոթորիկ,

    Մեկ էլ ծփած մեղմաբար

    Հայ հոգևոր երգը ծով,

    Որ քո՜ շրթից, Վարդապե՛տ,

    Ալի՜ք-ալի՜ք, փերթ առ փերթ

    Ծավալվում էր,

    Թավալվում

    Ելնող-ընկնող կոր գծով:

    Ու Եվրոպան, որ գիտեր միայն ինչ-որ Արեվելք`

    Միաշերտ ու միաշուրթ,

    Դժոխքի պես մոտակա,

    Դրախտի պես հեռավոր, –

    Հիմա արդեն Եվրոպան

    Գտավ մի նոր ժողովուրդ

    Եվ հասկացավ, որ ունի

    Նա մի անցյալ դարավոր,

    Երակներում հոսք ու եռք

    Բազմադարյան

    Տոթ արյան,

    Եվ երկիրն այդ նորագյուտ

    Նոր անունով մկրտեց`

    Արեվելքի Իտալի՛ա...

    ՂՈՂԱՆՋ ՄԻՋԱԿՈՒԹՅԱՆ

    Աշուն է նորից:

    Սարից ու ձորից

    Գալիս է կարծես մայրության բուրմունք

    Ու համ պտուղի:

    Քամու շնորհիւ ծառերի զառ-վառ

    խաշամն է թռչում թավալ առ թավալ,

    Այնպէ՛ս, որ հեռւից անծանօթ մեկին

    Մի վայրկյան նույնիսկ կարող է թվալ,

    Թե փասյանների երամն է ծառից

    Պոկվում ու հետո իրարից զատվում:

    Կանաչ եղեգնի սրերն անպատյան

    Դեղնում են`

    Ասես ժանգով են պատվում:

    Լաչառ փշերը` արդեն չորացած,

    Արդյոք ո՞ւմ վրա, ինչո՞ւ չարացած`

    Զգալ են տալիս անցուդարձողին,

    Որ իրենք են տերն այս անփորձ հողի:

    Իսկ մեջքակոտրուկ մեղու և պիծակ

    Համերգ են տալիս անփող ու ձրի

    Բնության հսկա անբեմ տաճարում,

    Եվ ամբողջ օրը ինչ-որ մեծերի

    Դուր գալ ցանկացող ճպուռներն անվերջ

    Քարոզչի նման ճառո՛ւմ են, ճառո՜ւմ:

    Իսկ չորամամուռ չեչոտ ժայռերի,

    Քարերի վրա

    Արև են կորզում մողես գորշավուն

    Ու կանաչ խլեզ`

    Յուրաքանչյուրը,

    Իբրև Աստըծո սուր ծաղրուծանակ,

    Մի ցամաքային ու քարաբնակ

    Խեղճ կոկորդիլոս:

    Ասպետությունից բոլորովին զուրկ

    Ամպերն անքանակ

    Գրոհ են տալիս բանակ առ բանակ

    Մեն ու մենավոր արեգակի դեմ,

    Որ կարծես իբրև փոքր ազգի հերոս

    Բյուր գաճաճների հոծ ամբոխի մեջ

    Կռիվ է մղում ողջ օրը` մենակ

    Ու երեկոյան...

    Նահատակվում է իբրև մարտիրոս...

    Այնպէ՜ս դուրեկան,

    Այնպէ՜ս փայփայիչ

    Աշուն էր կրկին, երբ Եվրոպայից

    Առոք ու փառոք ետ դարձավ նա տուն`

    Եվրոպան հաղթած:

    Բայց թափ չէր տվել դեռ ճամփի փոշին,

    Ճակատից ճամփի քրտինքն էր կաթում,

    Դեռ չէր իսկ փոխել հագուստ ու կոշիկ,

    Երբ ոտքերի տակ ճահիճը ճոճվեց,

    Վտառը վխտաց:

    Նա, որ գալիս էր Եվրոպան հաղթած,

    Հիմա հաղթության արևը սրտում,

    Վաստակած բազկով, հոգով տոնական,

    Հերոսի նման դառնում է իր տուն,

    Եվ հանկա՜րծ

    Այնտեղ... ուժը չի պատում

    Իր հրով հալել պաղը տնական,

    Եվ հանկա՜րծ

    Այնտեղ... զգում է իրեն

    Իր գալո՜ւց առաջ ջարդված

    Ու պարտված...

    Ամբաստանության ամեհի քամին

    Լցնում է նրա աչքերը փոշով,

    Ու բանսարկության մացառն իր փշով

    Հոգի բզկտում, խոցում է մարմին,

    Քանզի ոսոխ է փթածը թարմին

    Եվ հասարակը` ազնվազարմին,

    Քանզի չի պրծել ու չի վերջանա

    Նրանց դարավոր վիճարկությունը:

    Կարկին-քանոնով,

    Կարգ ու կանոնով

    Արտակարգի դեմ գրոհ էր տալիս

    Նույն ինքը... Նորին Միջակությունը:

    Միջակութի՜ւնը...

    Նա աչքեր ունի՜,

    Սակայն... ծոծրակին.

    Եվ տեսնում է նա,

    Բայց ո՛չ թե պայծառ բոցը ճրագի,

    Այլ նրա գցած ստվերը միայն,

    Եվ ոչ թե գլուխ

    Մի առաջամուխ,

    Այլ պոչը, ագին:

    Նա ունի՜ ականջ,

    Բայց ո՛չ թե նոր կանչ,

    Այլ անցած կանչի

    Թույլ արձագանքը լսելու համար:

    Ունի՜ քաղցրություն,

    Բայց հիվանդագին-վաղահաս մրգի,

    Որ ցած է ընկնում` դեռ չեկած ամառ:

    Գո՜ւյն է ճանաչում, բայց միշտ էլ համառ

    Սիրահարված է քսմսվող ներկի՛ն...

    Միջակութի՜ւնը...

    Թե թռչուն է նա` ապա թութակ է.

    Այն է կրկընում, ինչին վարժել են:

    Թե կենդանի է` կապիկ է միայն.

    Անում է լոկ այն, ինչին մարզել են:

    Եթե ուժեղ է` ապա ջորո՛ւ պես.

    Ուժն իրենը չէ,

    Այլ ծնողների զորեղությունն է,

    Ա՛յն ծնողների, որ – ավա՜ղ – նրան

    Մի՛ բան չեն տվել

    Հասարա՜կ մի բան`

    Ծնող դառնալու կարողությունը:

    Հուզվել էր ահա

    Ու տագնապում էր Միջակությունը:

    Արյունապակաս-պաղած խեղճերին

    Տենդի ջերմ թվաց այն տաքությունը,

    Որ անջատվում է սրտից վառվռուն

    Եվ ահագնանում ցրտից շուրջբոլոր:

    Ու մարդիկ, որոնց հագինն էր լոկ նոր,

    Իսկ հոգին հին էր ու կարկատանված,

    Կենարար հովին, զովարար քամուն

    Նայեցին իբրև ահեղ թշնամու,

    Որ գուցէ հանկարծ իր շնչով պոկի

    Ու փուլ տայ նրանց կարկատուն հոգին:

    Եվ մարդիկ, որոնց խոսքերն էին նոր,

    Իսկ միտքը` մաշված,

    Ինչպես դրամը առուծախի մեջ,

    ոռ հրդեհ տեսան

    Լուսարար մտքի վառ օջախի մեջ

    Ու սրտապատառ աղմուկ գցեցին.

    – Հասէ՜ք, ջո՛ւր ճարէ՛ք,

    Օգնեցե՜ք, մարե՜ք...

    Ո՛վ Միջակության անխախտ բնություն,

    Դո՛ւ մտքի միայն թվաբանություն

    Եվ հանրահաշւի երդվյալ ոսոխ,

    Դո՛ւ անծայր երկնի լազուրի տեղակ

    նվող-վաճառվող մատչելի լեղակ,

    Բոլո՜ր դարերի դու մե՛ծ հաջողակ,

    Անցողիկ փառքի, էժան բախտի գող,

    Եվ ամենազոր... քո ա՛յն գաղտնիքով,

    Որ քաջ է հայտնի նաև մեծերին,

    Բայց որոնք մեծ են այնքանով նաև,

    Որ գիտեն թեև,

    Բայց այդ գաղտնիքից

    Չե՜ն կարողանում երբեք օգտվել...

    Ո՛վ Միջակություն,

    Ո՛վ երանելի ցմահ խակություն,

    Ծերություն հոգո՛ւ, մտքի մանկությո՛ւն,

    Գոհ տիպարը քո սուր ծամածռվեց,

    Ինչպես բութ ցավից կամ փռշտոցից,

    Եվ խեղճ գյուտն ահա Մեսրոպ Մաշտոցի

    Բոլո՜ր տառերով ի սպաս տրվեց

    Սուտ-Հիսուսների անփակ բերանին,

    Եվ օտար աչքի չեղած շյուղն անգամ

    Վերածվեց հսկա բարդու գերանի.

    Է՛լ սրբագործված օրենքի խախտում,

    Է՛լ արտասովոր մտքեր ու երգեր,

    Է՛լ ստվեր տեսնել լուսե դրախտում...

    Կամ – մեղա՜ Աստծո, դրա՛խտը հերքել, –

    Հազա՜ր մի տեսակ մահացու մեղքեր,

    Առագաստավոր ենթադրությո՜ւն,

    Ոխ ու քե՛ն, նախա՛նձ, խենթ ատելությո՛ւն

    Կիտվեցին անգիր, բարդվեցին գրով

    Նույն սուրբ-սրբերի անսուրբ ձեռքերով:

    Եվ նույնիսկ նրա օդը շնչելիք

    Ապականեցին շուրջբոլոր այնպես,

    Որ նա շնչելիս -օդի փոխանակ-

    Մանրած ապակու փշրանք էր կարծես

    Բռնի կուլ տալիս...

    Եվ սիրտը նրա ցավից կուչ եկավ,

    Ինչպես գյուղացու սիրտն է կծկըվում,

    Երբ ամռան կեսին կարկուտ է գալիս...

    Հացըդ, Վարդապե՛տ,

    Հացըդ դառնացավ թալկաթփի պես,

    Եվ գունաթափվեց

    Ու պաղ քրտինքով ճակատդ պատվեց՝

    Վանքի ծեփի պես:

    Հայացքը նրանց, ում պիտի որ դու

    Ըստ հին օրինաց եղբայր կոչեիր,

    Կամ աջդ տայիր, կամ աջ պաչեիր,

    Հայացքը նրանց դաղում էր հիմա

    Եվ այրում էր քեզ՝ եղնջի նման...

    Այս անմիաբան Միաբանության

    Պաղ պատերի մեջ,

    Չար ու փոքրոգի, խղճուկ ու չնչին

    Այս պատերի մեջ,

    Էլ ինչպե՞ս պիտի դու քեզ զգայիր.

    Մասյաց վիհն ընկած մի նոր հսկայի՞,

    Թե՞ չհասկացված մի հին սրբի պես:

    Չէ՜, փոխվել էին ժամանակները

    Պիտի զգայիր... միայն որբի՜ պես:

    ՂՈՂԱՆՋ ՀԱՐՑՄԱՆ

    Նա որբ էր ծնվել ու սնվել կյանքում,

    Եվ ոնց սկսվեց՝ այնպես էլ գնաց.

    Անձնական կյանքում նա միշտ որբ մնաց

    Որբ օթեվանող հինավուրց վանքում:

    Այդպես էլ մնաց անտուն ու անտեղ.

    Լոկ խոնավ մի խուց, թղթեր ու կանթեղ:

    Այդպես էլ մնաց մենիկ ու մենակ.

    Հոգին՝ աննեցուկ, ինքը՝ անհենակ:

    Ամենից առաջ՝ նա հայր էր ծնվել...

    Այդպես էլ կյանքում չունեցավ բալիկ,

    Որ տան անկյունում օրորոց դրվեր,

    Կամարից կախվեր հուռութ-խաղալիք,

    Եվ ինքն էլ հակված՝ նանիկ-նայ ասեր,

    Իսկ երբ մեծանար՝ տը՛պ-տը՛պ-տը՛պ վազե՜ր

    Ու նոր թղթերը խառներ-խզբզեր,

    Անվերջ բլբըլար,

    Եվ շիվը դալար

    Աննկատ լցվեր ու նոր բուն դառնար,

    Երջանիկ մի օր տեղ ու տուն դառնար:

    Նա ուներ մատնե՛ր,

    Տաքուկ ու նրբին, աղերսո՜ղ մատներ՝

    Շոյելո՛ւ համար, ցավը մեղմելո՛ւ,

    Գրելո՛ւ համար, կրծքին սեղմելո՛ւ:

    Սական որտեղի՞ց և ինչպէ՞ս գտնէր

    Մի ժիրիկ մանչուկ,

    Հետն էլ՝ թևանցուկ

    Գանգուրիկ

    Քուրիկ...

    Նա ուներ շրթե՛ր

    Այրող կարոտից դողացո՜ղ շրթեր՝

    Պաչելո՛ւ համար ու համբուրելո՜ւ,

    Եվ... պիտի կյանքում անհագ մի պապակ

    Հա՜ նրան դրդեր

    Օտար թաթիկից շոյանք մուրալու,

    Թմփլիկ թուշիկից հայցելու մի պագ...

    Եվ ունէր նա սի՜րտ՝ սիրելո՛ւ համար,

    Մի սիրտ՝ գերվելով տիրելու համար,

    Մի սիրտ՝ սե՜ր համակ,

    Մի սիրտ՝ սիրո ծո՛վ,

    Իսկ ինքը սիրուց հավիտյան ցամաք:

    Ինքը՝ սիրուց սո՜վ,

    Ինքը մենակյաց ու կուսակրոն

    Ինքն իրեն ծյուրող մի սիրո կերոն,

    Որ վառվում է հար խորանի խորքում

    Անմարդաբնակ դափ-դատարկ վանքի

    Եվ լուսարարի աչքին ու հոգուն

    Իր մուխն է տալիս, լույսը՝ ոչ ոքի...

    Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում,

    Որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում:

    Դեռ վնաս չունի,

    Թե Աստվածն անգո չեղյալ Մովսեսին

    Գերադասել էր ու նախընտըրել

    Միջնորդ իր միջև ու ժողովրդի՝

    Միաժամանակ խեղճ ու կրակին ծնելով կակազ.

    Ե՜կ ու թարգմանիր քո թլվատ լեզւով

    Պատգամներն Աստծո, մտքերը խրթին:

    Դեռ կարելի էր ավել ու պակաս

    Չեղյալի համար անգոյին ներել:

    Բայց... Միլտոններին

    Վերցնել ու զրկել տեսողությունի՞ց,

    Բեթհովէններին՝ լսողությունի՞ց,

    Կոմիտասներին թույլ չտա՞լ սիրել...

    Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում,

    Որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում:

    Ինչո՞ւ, և դարձյալ, և կրկին ինչո՞ւ,

    Եվ ի՞նչ է ուզում դրանով ասել

    Իր ո՞ւժն է շեշտում, կարողութի՞ւնը:

    Եկեք նախապես, առհավե՜տ ու մի՛շտ

    Ընդունենք կյանքի զորեղությունը,

    Միայն թե երբե՛ք էլ այնպես չանի,

    Որ աշխարհ գալիք նոր մի Կոմիտաս

    Իր անմեղ սերը սրտում զնդանի՝

    Իբրև դատվածի,

    Դատապարտվածի՝

    Լերդ-լերդ արյունով ծեփելով բանտի դուռն ու պատերը...

    ... Ո՞վ էր այդ թաքուն մեղավոր սիրո

    Ահավոր դժբախտ-երջանիկ տերը,

    Վարդապե՜տ ասա՛,

    Զգա քեզ ազա՜տ.

    Քեզ հիմա ո՛չ ոք չի բանադըրի,

    Ո՜ղջ մի ժողովուրդ քեզ կունկընդըրի:

    Վարդապե՜տ ասա՛,

    Զգա քեզ ազա՜տ.

    Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր,

    Ո՞ւմ է սուրբը պետք, եկ դու մարդացի՛ր:

    Ինքըդ թեժ կրակ՝ մի՞թե, Վարդապե՛տ

    Բովանդակ կյանքում հար սառել ես դու

    Կուսակրոնի քո սևերի տակ:

    Վա՜խ, դա կլինէր ծանըր մեղանչում

    Կյանքի՛ դեմ, գարնա՛ն,

    Պտղաքաղությա՛ն:

    Թե՞ հաղթահարել և առել ես դու

    Քո սիրասարսուռ տաք թևերեի տակ

    Խումար-Շողեր-իդ կամ Սոնա յիար-իդ՝

    Իբրև կյանքի դեմ գործած մեղքերիդ

    Միակ թողություն:

    Ասա՛, Վարդապե՜տ,

    Ո՞վ էր քո սերը,

    Բախտի պես թաքուն

    Քո սիրո տերը:

    Չէ՛, նա չէ՛ր կարող չլինել կյանքում,

    Նա պիտի՛ լիներ: Բայց ո՞վ է եղել:

    Ինչպէ՞ս իմանալ, որտեղի՞ց պեղել:

    Ասա՛, Վարդապե՜տ, մի՛ պահիր թաքուն.

    Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր,

    Ո՞ւմ է սուրբը պետք, եկ դու մարդացի՛ր:

    Ո՞վ էր նա, ի՞նչ էր անունը նրա.

    Սոնա՞ էր արդյոք, Խումա՞ր էր, Շողե՞ր,

    Ականջին ուներ սրտաձև օղե՞ր,

    Խա՞լ ուներ արդյոք, ո՞ր այտի վրա:

    Ուներ Տիրամոր աչքեր ու հոնքե՞ր,

    Տիրամոր ունկեր,

    Տիրամոր ծունկեր,

    Տիրամոր հասակ,

    Մազերը՝ պսակ,

    Շապիկը՝ կապույտ, շորը՝ ոսկեկար, –

    Դարերից եկող մի մանրանկար,

    Որ կարծես և՛ կար, և՛ բնավ չկար,

    Որ թեպետ ուներ

    Չխամրող գույներ...

    Թե՞ ոչի՜նչ չուներ, այլ ուներ լոկ քե՛զ

    Այլ ուներ լոկ քե՛զ-մի ամբո՜ղջ աշխարհ,

    Եվ աղաչում էր, որ դու չլքես,

    Դառնաս օրվա հա՜ց և ոչ թե... նշխար:

    Եվ աղերսում էր՝ առանց նայելու,

    Ու նվաղելով՝ տրվում թևերիդ...

    Զառ վառը նրա ո՞նց էր վայելում

    Վարդապետական ճնշող սևերիդ...

    Եվ մի՞թե քեզնից նա չպահանջեց,

    Եթե պահանջեց,

    Ինչո՞ւ նահանջեց՝

    Լացով ու հայցով ինչո՞ւ չտանջեց,

    Ա՜խ, ինչո՞ւ անվերջ չհանեց հոգիդ,

    Որ ուրիշ հագուստ նա տեսներ հագիդ,

    Որ ազատվեիր սքեմից քո սև,

    Որ դրսից նո՛ւյնպես լինեիր լուսեղ՝

    Վանքից աշխարհի գիրկը դառնայիր,

    Ամենամարդըդ նո՛ր մարդանայիր...

    Հա՜յր սուրբ, ինքդ ասա՛.

    Ո՞վ էր քո սերը,

    Նրբին ու տոկուն,

    Բախտի պես թաքուն,

    Երջանիկ-անբախտ քո սիրո տերը:

    Ո՞վ էր քո շաղոտ-շողոտ Շողեր-ը,

    Քո Շողակաթը-Շողիկը-Շողը,

    Որ ընդունում էր սրտում իր լռիկ

    Անլուր ցավերիդ այրող դողերը,

    Ինչպես շանթերն է իր մեջ ընդունում

    Այս տարողունակ-բարեգութ հողը:

    Ո՞վ էր, որտեղի՞ց, ինչպէ՞ս էր գալիս,

    Յուրայիններին անվերջ խաբելով,

    Տնեցոց առաջ լեզու թափելով,

    Սիրտը հեվիհեվ կարոտից մարած,

    Ահըն ու երկյուղը,

    Վախըն ու սարսափը

    Փայտփորի նման հոգու մեջ թառած, –

    Ո՞րտեղ էր գալիս, որ իր ափերով

    Դալուկ ճակատիդ ամպերը վանի,

    Որ չար աշխարհից մի պահ քեզ հանի

    Ու տանի – և ո՞ւր – թըշվառն ո՞ր տանի...

    Թշվառն ի՞նչ աներ, ի՞նչ հող տար գլխին,

    Նա ինչպե՞ս դառնար քեզ համաար նեցուկ

    Իր թույլ ձեռքերով ու սիրով ծածուկ,

    Ինչպե՞ս օգներ քեզ, ինչպե՞ս պաշտպաներ,

    Երբ տգիտության հազա՜ր դեսպաններ,

    Քուրմեր մթության,

    Անվերջ, չո՛րս կողմից, առա՜նց գթության,

    Ամեն օր մի նոր առիթ հայթայթում,

    Հարվածում էին, խոցում քեզ, խայթում.

    Երբ քո շուրջ բոլոր հին ոխըն էր պայթում,

    Ճայթում նոր քենը,

    Ցայտում նախանձը.

    Երբ քո ոսկեհատ սրսուռ ցորնի տեղ

    Սերմ էին հաշվում բոված աղանձը, –

    Մի անբախտ Շողեր իր սիրով ծածուկ

    Էլ ինչպե՞ս օգներ, դառնար քեզ նեցուկ...

    ՂՈՂԱՆՋ ՎԱՅՐԱՏՄԱՆ

    Մտքերով տարված խորհուն քայլելիս

    Դավադրաբար ոտք էին տալիս,

    Թիռ-թավագլոր անվի ճաղերում

    Քինախնդրորեն փայտ ու ձող խրում:

    Բայց նա Առաքյալ.

    Պիտի՛ որ կյանքում

    Չկարողանար երբէք ընդհատել

    Իր ճանապարհը առաքելական:

    Բայց նա՝ Ուսուցիչ,

    Ի՜նչ էլ որ լինէր,

    Պիտի՛ որ դառնար մեռած խազերի

    Առաջին դպիր,

    Միակ քերական.

    Թաղվածը պեղեր,

    Շաղվածը թեղեր,

    Բերեր մեկտեղեր

    Մեր խաղ ու տաղի մոտիկ-հեռական...

    Նա՛,

    Որ ծնվել էր ապրելու կյանքով մի ընկերական,

    Ուրախանալու միայն ազգովին,

    Տրտմելու դարձյա՛լ ամբողջ համայնքով, –

    Հիմա ստիպված ապրում էր մենակ՝

    Մենավո՛ր ծառի խշշոցով տխուր,

    Մենավոր ծառի ամբողջ հմայքով:

    Միայնա՜կ մի ծառ,

    Պտղատո՛ւ,

    Հսկա՛յ,

    Որին առիթով և կամ անպատճառ

    Անվերջ փայտլեխում ու քարում էին,

    Պտղի պտկումին խանգարում էին

    Մե՛կ օր, տասնըմե՛կ,

    Բայց... քանի՞ տարի,

    Եվ մի՞թե ցմահ...

    Եվ ինչպես կոպը վտանգի դեպքում

    Աչքերն է ծածկում բնազդով բարի,

    Այդպես, Վարդապե՛տ, այդպես էլ հիմա,

    Կտրելով իրենց խորդուբորդ ուղին,

    Ոտներդ են ահա տալիս զարտուղի՝

    Էջմիածնից քեզ հեռացընում,

    Տանում և մի օր... Պոլիս հասցընում:

    ՂՈՂԱՆՋ ՊՈԼՍԱԿԱՆ

    Պոլի՜ս, Պոլի՜ս...

    Նախ՝ հունական մի հետերա,

    Ապա՝ տիկին Բյուզանդիոնի,

    Այնուհետև՝ տաճկած խանում, –

    Իսկ իմ նախնին՝ կռվից դարձող

    Կնակարոտ մի վետերան,

    Որ լեռնակույտ տենչանքի հետ

    Մշտախայտանք ծով խանդ ունի,

    Եվ ինքն իրեն շվայտելով,

    Ցոփ վատնելով

    Ու հատնելով՝

    Արդէն քանի՜ և քանի՜ դար

    Քեզնից բնավ չի կշտանում

    Պոլի՜ս, Պոլի՜ս...

    Դու՝ հետերա, տիկին, խանում,

    Դու՝ պչրուհի մի կախարդիչ,

    Արմավալանջ, նոճեթարթիչ,

    Մարմարայի պարեգոտով,

    Բոսֆորական կապույտ գոտով,

    Մահիկահոնք, արևաչյա,

    Մի ըզգլխիչ սիրավաճառ՝

    Դեմքով բարի, իսկ սիրտը չար,

    Որ հնազանդ մեր ընտանուց մեզ սառեցընում,

    Իր մատներին՝ ուզածի պես՝ մեզ պարեցընում.

    Շղթայում էր ոչինչ չարժող մի ժպիտով,

    Մի ժպիտով,

    Որ շատ շուտով

    Պիտի բաշխեր ուրի՜շ մեկին, –

    Շա՛տ հասկացող,

    Քի՛չ զգացող՝

    Անսե՜ր, անկի՜րք, – լոկ շահադե՛տ,

    Լոկ հաշվարա՛ր - խելոք մի կին,

    Որ ո՛չ կարգին մոտն էր տանում,

    Ո՛չ էլ գոնե կարգին վանում,

    եվ... մեզանից ամենամեծ հաջողակին,

    Որ կարող էր Բյուզանդիոնում դառնար կեսա՜ր

    Դարձընում էր շա՜տ-շա՜տ... միայն խեղճ տնփեսա...

    Պոլի՜ս, Պոլի՜ս...

    Հազարավոր հայ պապերիս

    Նախ՝ բորբոքել շինծու խանդով,

    Հետո՝ փորձված հոմանու պես

    Տրված նրանց խենթ ափերին

    Ու հրայրքի տենդ-տապերին՝

    Հյութերն ամեն և արյունը,

    Քրտինքը ծով և ավյունը

    Քամել ես դու քո արգանդով,

    Իսկ երբ նրանք հենց ժառանգից են խոսք բացել,

    Դո՛ւ, որ գիտես կատվինշ նման ցնկնել դյուրին,

    Փոխարկվել ես իսկույն ջորու՝

    Չորացել ես ու ամլացել...

    Պոլի՜ս, Պոլի՜ս...

    Քանի՜ անփուտ ու սերտ կորիզ

    Քո հողերում մենք ենք թաղել,

    Մինչդեռ պտուղն ո՞վ է քաղել:

    Քանի՜-քանի՜ հայ սերունդներ

    Ցանել են սերմ, ցրել հունդեր

    Ու հասցըրել բերք ու բարիք,

    Ողջն՝ ուրիշի՜ն, իսկ մեզ՝ կարի՜ք...

    Պոլի՜ս, Պոլի՜ս...

    Շքեղ ու ճոխ, չքնաղ ու պերճ,

    Արծաթակուռ ու ոսկերիզ:

    Շուք ենք տվել քեզ դարերով՝

    Մեր սրբատաշ սուրբ քարերով,

    Մեր անասեղ նուրբ կարերով,

    Մեր աչքերի փայլ ու ցոլքով,

    Մեր մատների ծով շնորհքով,

    Չճարվելիք-չեղած ճարով, –

    Մեր քանքարով ու հանճարով

    Պճնել ենք քեզ,

    Զուգե՜լ-զուգե՜լ

    Եվ... ամեն ինչ այլոց ձգել...

    Պոլի՜ս, Պոլի՜ս...

    Մետաղաթել դու մի հանգույց՝

    Մեր պատմության պարանոցին

    Բախտի ձեռքով պնդված մանկուց.

    Դու՝ անջինջ գիր օրհասական,

    Մենք՝ մի ճակատ խեղճ ու դալուկ.

    Դու՝ նոր սֆինքս փոքրասիական,

    Դու՝ դարավոր մի հանելուկ.

    Մենք՝ դարավոր մի առեղծված.

    Դու՝ էն գլխից սրբապղծված,

    Եղծվա՛ծ,

    Կեղծվա՛ծ

    Մի չար տաճար,

    Իսկ մենք՝ դարձյալ հավատացյալ...

    Պոլի՜ս, Պոլի՜ս...

    Դու՝ դիվասիրտ-հրեշտակադեմ,

    Ներսից՝ գեհեն,

    Դրսից՝ եդեմ

    Կերտված ձեռքով մարդակերպար սատանայի...

    Նոր էր պրծել հայ ջարդը նոր՝

    Ադանայի,

    Ու 30,000 հոգի հող էր մտել

    Բայց չէր փտել.

    Ելդըզ քյոշքի տերն արնախում ու սևանուն

    Սալոնիկում իր ձեռքերն էր դեռ լվանում՝

    Գահը զիջած զավակներին իր արժանի,

    Որ նորաձև Եվրոպական տարազի տակ

    Առժամանակ ծածկում էին ճանկ ու ժանիք.

    Գրավաճառ խանութների ցուցափեղկում

    Բուրում էին դեռ հեթանոս արբշիռ բույրեր՝

    Կախարդ ձեռքով ամենազոր Վարուժանի

    Խառնըվելով Գողգոթայի ծաղիկների հոտին անթով,

    Դեռ հրահան իր մատներով Սիամանթոն

    Շանթագըրել էր կամենում կարմիր լուրեր,

    Ու Թեքեյանն էր հղանում մի Հարություն հրաշալի, –

    Երբ Կոմիտասն այստեղ եկավ՝

    Բույ՞ն գտնելու,

    Թե՞... արթմնի քուն մտնելու...

    Այդ գիշերը, ա՜խ, թող ձգվեր, երկարանար,

    Այդ գիշերը թող քարանա՛ր,

    Որ չբացվեր բախտորոշիչ օրն այն դժնի,

    Ու քեզ հաներ

    Պոլիս տաներ...

    ՂՈՂԱՆՋ ՆՎԱՃՄԱՆ

    Թզուկ ծառերը հեշտ են չորանում

    Տաք ու պաղ քամուց,

    Քերծվածքից անգամ,

    Ճղակոտրումից:

    Վիթխարի մայրին կրկին նորանում,

    Շիտակվում է շուտ՝

    Մինչևիսկ անգութ ճղակտրումից

    Խորունկ նոր վերքին գտնում է նոր ճար՝

    Ապաքինվելով բուժիչ այն խեժով,

    Որ ուրիշ դեպքում կոչվում է... հանճար:

    Եվ ահա նորից նրա թարմ վերքի

    Բերանն է գոցվում,

    Ու բացվում նրա բերանփակ հոգին,

    Ու բացվում այնպէ՛ս,

    Որ բնաշխարհի զովի ու շոգի

    Հարություն տվող շունչն է զգացվում

    Պոլսո թաղերում հայրենապապակ:

    Բացվում է նրա հոգին բերանփակ

    Ադրիականի ու Մարմարայի հեռու ափերին,

    Եվ ինքնամոռաց-ցնծուն ծափերի

    Որոտից մի պահ

    Ծովերն իսկ հպարտ

    Ուռչում են թեպետ, զարկվում ափերին.

    Բայց... մի այնպիսի հարվածով զգույշ.

    Բայց այնպէ՛ս անձայն, համրացած այնպէ՛ս,

    Ինչպես... նկարին Այվազովսկու...

    Մի հայ վարդապետ՝

    Ո՛չ միայն անզեն,

    Մինչևիսկ առանց խաչ ու արծաթի.

    Եկել էր՝ նորից Պոլիսն առնելու.

    Եվ անառ Պոլիսն իսկապես առավ,

    Բայց ոչ թե իբրև գյոռբագյոռ Ֆաթիհն՝

    Ահեղ հորդայի սանձը ձեռներում,

    Զենքով ու զորքով,

    Բարբարոս ձեռքով

    Կրակի մատնած հյուսիս ու հարավ:

    Նա անառ Պոլիսն իսկապես առավ,

    Վերագրավեց, միայն թե... երգո՜վ.

    Մի երգչախմբով ամենասասան.

    Որ նա՝ գողթենցուց սերված երգասան.

    Խորին խորհրդով կոչել էր Գուսան.

    Մի երգչախմբով, ուր ձուլվել էին

    Շուրջ երեք հարյուր պարման ու կուսան.

    Մի խումբ վիթխարի՝

    Մասյաց մայիսյան եղեգնուտի պես

    Բազմասոսափուն.

    Վանա լճի պես ծփան ու ծափուն,

    Արաքսից առույգ, Եփրատից հոսուն,

    Բայց Արագածից շեշտված ու հավաք, –

    Շուրջ 300

    Հնազանդ, խոնարհ ու հլու զավակ,

    Հնազանդ, խոնարհ ու հլու մեկին,

    Որ դաժան կյանքի ահեղ տաժանքով

    Իր հայր դառնալու իրավունքն անգին

    Փոխել էր դրա լոկ երազանքով,

    Եվ հիմա...

    Հանկարծ շուրջ 300 սիրելի զավակ՝

    Հո՛ր շնչով շնչող,

    Հո՛ր ձայնով հնչող.

    Մի սի՛րտ, մի հոգի՛, մի կա՛մք, մի արյո՛ւն:

    Շուրջ 300...

    Իսկ ինչո՞ւ երեք:

    Հա՛յր սուրբ, վե՜ց էր պէտք,

    Այո՜, Վարդապե՛տ,

    Պէտք էր 600,

    Որ... մեր վեցդարյա ահեղ որբության ամե՛ն մի տարուց

    Վեց հարյուր տարի անվերջ շամփուրված,

    Փայփայանքից զուրկ ու չհամբուրված

    Մեր ժողովրդի մրմուռից գոչեր

    Ամե՛ն տարվա դեմ մի՛ անմեղ բերան.

    Եվ... ա՛յն քաղաքում, որ շեները մեր

    Իր լեզվով ասած դարձրեց վերան՝

    Ջարդելով սյուներ, ձեղուն ու գերան,

    Եվ... այն քաղաքում, որ վեց դար արբեց

    Մեր գինով, արյամբ և արտասուքով,

    Մեր հագուստի հետ, մեր մաշկն էլ գոփեց,

    Պղծեց ա՛յն, ինչ որ մենք էինք պաշտում՝

    Մեր սուրբ սուփրայով կոշիկը սրբեց,

    Ոտքերը լվաց մեր հացի տաշտում...

    Շուրջ 300՝ պարման ու կուսան՝

    Մի համահավաք-բազմամի Գուսան,

    Որ առանց մի պուտ արյուն թափելու

    Եվ առանց դավի, առանց խաբելու,

    Մի դաշնամուրով ու սրինգ փողով,

    Վեց հարյուր շուրթով ու ձեռքով մի զույգ,

    Թե հարուցելով լաց ու արտասուք՝

    Ապա հուզելով, ո՛չ ահ ու դողով,

    Թե հարուցելով կանչ ու աղաղակ՝

    Ապա ցնծութեամբ, ո՛չ թե երկյուղով, –

    Առա՛վ-նվաճե՛ց-գերե՛ց մի քաղաք,

    Որ մի քաղա՜ք չէր, ո՛չ էլ տերություն,

    Այլ միանգամից երկու մայրցամաք՝

    Մի երկկողմանի յանոսյան դիմակ -

    Կիսով ասիական ու եվրոպական

    Մեկին՝ միջնաբերդ,

    Իսկ մյուսին՝ մատույց,

    Այստեղ՝ ապական,

    Իսկ այնտեղ՝ այտույց...

    Եվ նա՛, որ երեկ տիրեց Եվրոպան

    Ու հիմա դարձել Ասիան էր գերում,

    Նա՛, որ ընկել էր մի հուռթի խոպան

    Եվ իր քրտինքով ջրած հերկերում

    Ե՛ւ խոփ էր ինքը, և՛ լուծ, և՛ ճոպան,

    Սերմնացան այնպես՝ ինչպես որ տափան, –

    Հիմա թերևըս նա զուր էր ուզում

    Պոլսում բաց անել երաժշտանոց.

    Չէ՞ որ նա ինքը մի մարդ էր թեպետ,

    Հազարի նման մի հայ վարդապետ,

    Մի մարդ էր,

    Սակայն կարծես մի մարդ էր բազմահատորյա,

    Մի մարդ էր,

    Աակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա՝

    Երգիչ, նվագող,

    Խաղեր հավաքող,

    Որքան խմբավար՝

    Նույնքան ուսուցիչ,

    Որքան հնագետ՝

    Մեռած խազերի գաղտնիքը լուծող,

    Նույնքան պատմաբան՝

    Դարավոր երգի մայրուղին գծող.

    Եվ մի երգահան, և մի տաղաստեղծ.

    Որի քրտինքի ամեն մի կաթիլ

    Դառնում էր նոր երգ ու նոր եղանակ.

    Ե՛ւ Աստվածային մեր Պատարագի մի նոր հեղինակ,

    Ե՛ւ զավեշտական օպերետայի ուրախ խաղաստեղծ, –

    Մի մարդ,

    Որ սակայն կարծես թե մարդ էր բազմահատորյա

    Մի մարդ,

    Որ սակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա...

    Եվ ահա նրա կախարդ ձեռքի տակ

    Ծերուկ խազերը դառնում են կարծես անլեզու մանուկ,

    Որ կամաց-կամաց իր թոթովախոս լեզուն է բանում,

    Թո՛ղ որ դեռևըս ինչ-որ տեղերում թլիկ է տալիս,

    Բայց կանցնի և՛ս մեկ-երկու տարի. –

    Էլ հա՜մրը որտեղ, էլ ի՞նչ փակբերան...

    Մարմին է դառնում Անուշ օպերան,

    Որ էլ հարց չտայ հեգնող Ֆիգարոն,

    Թե ո՞ւր են հապա Մոսին ու Սարոն...

    Մարմին է առնում Անուշ օպերան.

    Եվ ժողովրդի

    Ընդերքից հուռթի

    Միևնույն տարում լույս աշխարհ եկած

    Նույն ժողովրդի

    Կարեվեր սրտի

    Հոգսերից, ցավից, հույսերից երգած,

    Նույն հողը հերկած

    Սերմնացան երկու

    Մեկտեղ են բերում բերքը պանծալի՝

    Սիրով գումարում հանճար-հանճարի...

    Մինչ ինքը այստեղ՝

    Արդյոք Բերայի Բանկալթի թաղո՞ւմ.

    Արդյոք Իշխանաց կղզո՞ւմ ման գալիս,

    Թե՞ քաղաքամերձ չքնաղ Հայ գյուղում, –

    Մինչ ինքը այստեղ՝

    Իր միտքը լողում

    Թողնում է Բերա–Բանկալթի–Պոլիս

    Ու հասնում նորից

    Ո՞ւր... Էջմիածի՛ն:

    Ա՜խ, նրանք այնտեղ հաճախ, շա՜տ հաճախ

    Խուց էին մտնում լոկ լուսաբացին,

    Իսկ ամբողջ գիշե՜ր...

    Եվ ամբողջ գիշեր

    Ծերուկ մոկացին...

    Ինչպե՞ս չհիշել

    Որքան էլ թվա անցած ու հեռու:

    Նա ճեմարանի պահակն էր ծերուկ

    Անտուն ու անտեղ այդ նախո քեռին:

    Նրա մացառփուշ խառնակ հոնքերի

    Տեղ-տեղ փլուզված կամարի վրա

    Դարադարսված էին կնճիռներ մռայլ՝

    Ամեն մեկն ասես կամարին վայել

    Մի-մի ձեղնափայտ, փոքր ու մեծ գերան,

    Ու թե ծռմռված վերից ու տակից,

    Ապա ճակատի պաղից ու տաքից:

    Եվ ամեն անգամ, երբ նախո քեռին

    Իր իսկ մտքերի քամուց սարսվելով՝

    Կամարն էր ցնցում քանդված հոնքերի,

    Գերաններն անվերջ վեր ու վար թռչում,

    Հա՜ ճոճվում էին, բայց չէին փլչում...

    Թաղել էր քեռին՝ ինչ ուներ կյանքում,

    Թողել հայրենի Սասուն–Մոկս–Շատախ.

    Եվ հիմա զրկված տեղից ու տնից,

    Մենակ չորգլուխ՝ պահակ էր վանքում:

    Եվ ամեն գիշեր սոսինձ սաների

    Կպչուն խնդրանքով և աղաչանքով

    Խեղճ նախո քեռին կամա-ակամա

    Դառնում էր կրկին Սասուն–Մոկս–Շատախ՝

    Միշտ սկսելով

    - Է՜հ, լաո՛, մատա՜ղ...

    Ու նույն աննվազ խոր հառաչանքով

    Ամեն օր պատմում Սասնա մի ծռից

    Քուռկիկ Ջալալուց, Կեծակե թրից,

    Ագռավաքարից

    Ու Ծովասարից:

    Դիցաբանելով վիպում էր քեռին,

    Բայց և վիպածին խորունկ հավատում՝

    Ապրում նրանց հետ, նրանց պես դատում,

    Նրանց աչքերով սիրում ու ատում:

    Վիպում էր քեռին ու երգում տեղ-տեղ.

    – Դառնամ զողորմին...

    Ազգին ու տոհմին...

    Ու նորից վիպում ու երգում հերթով

    Իր ծերունական խզված կոկորդով.

    - Էնոր լե ծծե՜ր - լուսնակ էր ջուխտակ

    Մեզի լույս տալու...

    Էնոր լե ճակա՜տ՝ մեյդան էր, լաո՛,

    Քուռկիկ Ջալալու...

    Եվ նախո քեռու միամիտ մտքով

    Ինչպէ՞ս անց կենար,

    Թե ինչքան գնար՝

    Այնքան ավելի հաճախ կը հիշվեր

    Այն խելոք սանից, որ հետո թեպետ

    Հագավ սև սքեմ, դարձավ վարդապետ,

    Բայց ուշք ու միտքը տվեց երգերի:

    Նախոյի մտքով ինչպէ՞ս անց կենար,

    Թե միշտ հիշվելիս՝ ինքը խեղճ քեռին

    Կը կանգներ կողքին ինչ-որ Վագների:

    Այո՛, Վարդապետ, վիզը ծռելով

    Այդ խեղճ ու կրակ անգրագետ քեռին

    Կողքից էր նայում գոռոզ Վագներին

    Եվ պահանջո՞ւմ էր,

    Թե՞ աղաչում էր,

    Որ դու քո զորեղ Սասնա ծռեր-ով

    Խրատես նրա Նիբելունգներ-ին.

    Ձեռքի դեմ՝ բազուկ,

    Շուրթի դէմ՝ բերան,

    Օպերայի դեմ՝

    Քո նոր օպերան...

    Քո ժողովուրդը՝ արյան ծովերում,

    Նորոգվող վերքի անլուր ցավերում,

    Իսկ նրա որդիք՝ պատմության մուժից

    Գոռ գոչում էին իրենց հաղթ ուժից,

    Կենաց ու մահու պայքարից արդար:

    Այստեղ էր ահա որ Դավթի կողքին

    Գալիս էր կանգնում մի Կարմիր Վարդան

    Ու հանում էր քեզ Պոլսո Բերայից

    Դեպի Ավարայր ու Տղմուտ կանչում, –

    Եվ քո ականջում

    Խմբերգն էր հնչում

    Այն հերոսական նոր օպերայից,

    Որ այս անգամ էլ կոչվում էր Վարդան...

    ՂՈՂԱՆՋ ՄՐՑԱՎԱՐՏԻ

    Եվ մեկ անգամ հաղթարշավով

    Արդեն անցած կես Եվրոպան

    Այնուհետև նվաճելով սիրտն Ասիայի,

    Խլացնելով Նէյնիմական ու սազային

    Երգացավի ծանըր նոպան`

    Հիմա նորից հրավիրվեց նա Եվրոպա,

    Կանչվեց Բէռլին, հետո` Փարիզ:

    Ականավոր երաժիշտներ ողջ աշխարհից`

    Չմահավա՛ն, բարձրաճաշա՛կ, անմիաբա՛ն,

    Միջազգային Ընկերության Համաժողո՛վ:

    Եվ սյունազարդ սրահներում լուսաողող

    Յուրաքանչյուր ժողովրդի երգ ու խաղից`

    Զեկուցումներ,

    Յուրաքանչյուր ժողովրդի պար ու տաղից`

    Երգ-ցուցումներ:

    Իսկ բովանդակ ու բազմազգի Արեվելքից`

    Մե՛կը միայն...

    Ուրիշները, սրտի դողով,

    Զեկուցման հետ բեմ են հանում

    Նվագախո՛ւմբ, պարե՛կ, երգի՛չ:

    Իսկ սա՜... ինքը մեկնաբանում,

    Ինքն էլ ձեռքը ծոցն է տանում,

    Ծոցն է տանում

    Ու... դուրս հանում

    Օրկեստրի տեղ միայն մի... պարզ ծիրանի փող

    Եվ, փոխանակ մենակատար անհատների

    Ինքն է հանձնում իր շուրթերին ու մատներին,

    Ու... մի փոքրիկ փայտե մի փող

    Մերթ հնչում է օրկեստրային ամբողջ թափով

    Մերթ` դայլայլում ու գեղգեղում,

    Մերթ ժայթքում է ու մեկ զեղում

    Մերթ կուտակում ու բարդում է,

    Մերթ` խենթ հոսքը մատով նեղում

    Ուզածի պես հունից շեղում

    Ու վերջում էլ ավարտում է

    Ինքը` ինչ որ հանգույց կապով,

    Իսկ դահլիճը` ընդոստ ծափով:

    Հետո փողը ծոցն է տանում

    Ու վերստին մեկնաբանում,

    Եվ մի վայրկյան տալով դադար,

    Նորից դառնում մենակատար`

    Ինքն է երգում սրտի ձայնով...

    Ա՜խ, Վարդապե՛տ, նորից այնօր

    Մտքերից` մեգ, աչքերից մուժ դու ցրեցիր,

    Աշխարհում մեզ դու պարզերես դարձրեցիր,

    Իսկ ինքըդ քեզ`

    Կրկի՛ն հաղթող մենամարտիկ,

    Որ ծափերի տարափի տակ

    Ցած է իջնում բեմից մարտի,

    Ցած է իջնում,

    Որպեսզի նույն այդ ձեռքերով,

    իբրև հերոս

    Դեռ կենդանի՜

    Վեր բարձրանա... պատվանդանի

    (Շարունակելի) http://forum.hayastan.com/index.php?showtopic=31871

  7. ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

    (Նոր Ուղղագրությամբ)

    III. ՄԻՋՕՐԵԻ ՀԱՄԱԶԱՆԳ

    ՂՈՂԱՆՋ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ

    Աշունն էլի զբաղվում է ներկարարի իր փէշակով.

    Նա օրն ի բուն աշխատում է,

    Իսկ գյուղացին՝ հանգստանում,

    Երբ աղունը տուն է գալիս

    Ծանր սայլով կամ իշուկով,

    Երբ աղվում է թթու-թուրշին,

    Նորոգվում է ճոճկան քուրսին,

    Ու չորացած ցան-փթիրը ամրոցի տեսք է ստանում:

    Ամբողջ ամառ

    Ջրի համար

    Հոգի տվող հողը հիմա

    Ծծողական թղթի նման

    Կլանում է եղյամ ու թոն

    Ու մեկ քրտնում, մեկ մրսում է:

    Փխրուն գետինն աշնան ցրտի պա՜րզ գաղտնիքով

    Նորից իրեն, մումիայի պես, զմռսում է:

    Ընկուզենին ու խնձորին

    Իրենց խաշամն են ծալծլում հանդ ու ձորին՝

    Նորահարսի փոթ-փոթ շորի

    Ալիքավոր դարսի նման:

    Լոկ փշատն է կարմրատակված կախվել ճութ-ճութ՝

    Մեղվի գնդված պարսի նման:

    Վերի-վերի, պարապ-սարապ ջահելի պես՝

    Չի կարենում քամին մի տեղ տիտիկ անել.

    Դես է վազում-դեն է թռնում,

    Մերթ ուզում է ծերպի խորքը մտիկ անել,

    Մերթ ծառի հետ կոխ է բռնում,

    Քիթը կոխում ուր պատահի՝

    Սափորի մեջ,

    Հարս ու կանանց խորհրդավոր փեշերի տակ:

    Լեռնաշխարհում աղբյուր վտակ

    Իրենց սնդիկ մարմնի վրա նորից հագնում են ապակի,

    Մինչ տներում՝ ներսի տաքից՝

    Ապակիններն ուրախությամբ լաց են լինում աննպատակ:

    Ղավուրման է ամեն թոնրի

    Աղ ներծծում ու ճարպ հսլում:

    Ամեն կողմից կանչում խաշի,

    Հարիսա են անվերջ հարում:

    Այստեղ՝ ծնունդ,

    Այնտեղ՝ կնունք,

    Աչքալույսի ժպտուն օղի:

    Ամեն մատուռ՝ հավաքավայր,

    Եվ ամեն վանք՝ ուխտատեղի:

    Ու վանք տանող ամեն ճամփա ու սայլուղի

    Նախշըվում են տեսակ-տեսակ ոտնահետքով.

    Տրեխավոր, մաշիկավոր, բոբիկ ոտքով

    Վանք են գնում

    Հեռու-մոտիկ ամեն գյուղից:

    Տան առաջնեկ գառը՝ կապված էշի վզից,

    Առաջ վազում, կախ է ընկնում, շուրջը նայում,

    Ու տանջվում է այն հարկադիր ու կեղծ հազից,

    Որ անկասկած պիտի հնչեր իբրև մայուն...

    Այն ինչ ջորու մեջքին կապված

    Զնգզնգացող սև կաթսայից՝

    Ինչպես ասպետն իր զրահից՝

    Մի զառ խորոզ,

    Գոռո՜զ-գոռո՜զ,

    Իր կատարն է մեկ դուրս հանում,

    Մեկ՝ ներս տանում,

    Եվ թափ տալով իր թևերը հրանման՝

    Չհրկիզող կայծերի խուրձ

    Ու բոցեր է ցրում իր շուրջ:

    Եվ սայլերն են առաջ սողում՝

    Լծից պռչուկ բեռնավորված

    Աղմըկարար ճիժ ու պիժով,

    Աման-չաման-կուլա-կժով,

    Աչքերն ածուխ աղջիկների անծուխ բոցով,

    Նորածընի օրորոցով:

    Ու դալարուկ ճիպոտն ահա

    Իր ազդեցիկ սուր սուլոցով

    Մինչև եզան մեջքը դաղի՝

    Նախ երկնքի կապույտ երեսն է կտրատում՝

    Երկրից ճայթած կայծակի պես:

    Ոմանք ուրախ՝

    Ոմանք տրտում,

    Սա՝ տխրադեմ-որբ ձագի պես,

    Նա՝ ժպտերես ու բախտավոր,

    Սա՝ կարմրաթուշ,

    նա՝ ախտավոր,

    Եվ բոլորը՝ ուխտը սրտում –

    Թը՛փ հա թրը՜փ,

    Զը՛նգ հա զրը՜նգ,

    Ճը՛ռ հա ճռի՜նչ –

    Հասնում են վանք՝

    Ուխտատեղի:

    Եվ մոմերի ու կանթեղի

    Բուրումնալից բոցն է ճթթում,

    Ծաղկի նման փունջ-փունջ փթթում,

    Ծաղկի նման վառ ու դեղին:

    «Տե՜ր» են կանչում մի-մի բերան,

    Մի-մի ծունըր աղոթք անում,

    Մատղացուի ոտ ու վզից

    Արձակում են կապ ու պարան,

    Եվ գավիթի սալարկը պաղ

    Զոհի արյամբ է տաքանում...

    Եվ հնչում է դհոլ-զուռնան,

    Որ վանքերը հնամենի,

    Մատուռները մեկեն դառնան

    Խրախճանքի արբշիռ ու ցոփ հրապարակ:

    ՂՈՂԱՆՋ ԽԱՂԿԱՊԻ

    Ու տեղներից վեր են թռչում

    Թիկունքը լայն մեջքը բարակ

    Բոյը թիլ-թիլ

    Բեղը ծիլ-ծիլ

    Ջահել տղերք,

    Տղամարդիկ մացառմորուք,

    Կուրծքը՝ փոշոտ,

    Դեմքերն՝ այրված,

    Աչքերն՝ այրող,

    Հագած-կապած՝

    Որը քաթան կամ շալ-շապիկ,

    Որը չուխա կամ արխալուղ,

    Բրդե գոտիկ, արծաթ քամար,

    Իսկ զոլավոր և կամ պուտ-պուտ գուլպաներին՝

    Խռոմ սապոգ, մազե քոշեր,

    Սև կարիճի պոչի նման կեռքիթ տըրեխ:

    Վեր են ցատկում գալիս շարվում իրար կողքի,

    Եվ թուխ-թանաք ու պատ-կտրիճ տղամարդիկ

    Պարսպվում են ու բըրգանում:

    Սկսվում է բոլորպարը:

    Ծանըր քայլքով,

    Անեղանակ-աներգ-անծափ,

    Բայց համաչափ,

    Երկու շրջան բոլորում են, պտույտ տալիս

    Ինչ-որ զգույշ ու կարկամած,

    Հետո քայլքը արագացնում կամաց-կամաց:

    Պարագլուխ ձայնեղ տղան խաղ է կապում,

    –Փեշդ եմ ընկել, Աստվածածին...

    Խումբը բռնում վերջին բառից ու ձգում է,

    –Աստվածածի՜ն...

    Իսկ հողեղեն Աստրածածնի անմատչելի կախարդանքով

    Աղջիկները ծուլ-ծուլ տալիս,

    Մոտ են գալիս,

    Բայց չեն մտնում պարաշրջան:

    Իր խաղկապն է խաղասացը առաջ տանում,

    Ա՛խ, ջանեջա՜ն,

    Բարով հասնեմ իմ սիրածին...

    Խումբը բռնում վերջին բառից ու ձգում է,

    Իմ սիրածին...

    Լայնանում է պարաշրջանն ամեն րոպե,

    Դհոլն անվերջ շարունակում է տրոփել,

    Հանգույցներ է տալիս զուռնան՝

    Եղանակն է կոտորակվում,

    Իսկ դհոլը, սպառնալով՝

    Այնուհանդերձ չի տրաքվում:

    Հետո նվագն արագ-արագ,

    Փշուր-փշուր կուտակվում է,

    Ձիգ է տալիս,

    Վրա գալիս,

    Եվ թե մեկ էր՝ չորստակվում է,

    – Ա՜խ թե չառնեմ,

    Ես կմեռնեմ...

    Ու կոպտալի թակութակից

    Մինչև անգամ փուչ դհոլի անմազ դեմքն է փշաքաղվում,

    Իսկ զուռնայի ծակուտակից

    Արցունքներն են կարծես շաղվում...

    Պարեկների ողկույզ-ողկույզ մազերի մեջ

    Մոլորվում է մեղվի նման բզբզացող աշնան քամին

    Կամ պլլվում նայողների վիզ ու լանջին՝ չխայթելով,

    – Քամին զանայ,

    Ծոցըդ բանայ...

    Հարս ու աղջիկ, ջահել կանայք

    Դեռ չեմուչում, նազ են անում

    Ու չեն մտնում պարաշրջան.

    – Ե՛կ, ջանեջան...

    Հետո արդեն չեն դիմանում

    Ոսկորների ու հոդերի տանջող ցավին,

    Ու հնչում է մի ձեվացո՜ղ,

    Թե՞ ամաչկոտ թուլ-թուլ ծիծաղ:

    Իսկ երբ տեղից մեկը պոկվում

    Ու թռչում է պարաշրջան,

    – Ա՜յ ջանեջան...

    Մյուսներն էլ՝

    Լորերի պես քլթիկ-մլթիկ՝

    Հետևում են ողջ երամով:

    Եվ արևի համ ունեցող,

    Չորեքդիմաց ծամ ունեցող,

    Մեջքակոտոր ծնկածալիկ,

    Ծոցվոր,

    Բոցվոր,

    Խնկածաղիկ,

    Խունջիկ-մունջիկ

    Հարս ու աղջիկ՝

    Սիրո հրշեջ-սիրո հրձիգ՝

    Տասի համար անգութ դահիճ,

    Մեկի համար խոնարհ ծառա, –

    Ճակատներին բոլոր «շահի»

    Ու մեջքներին ոսկե քամար,

    Արեգակից շատ ավելի

    Կարմրատակած իրենց շողքից, –

    Շաղ են գալիս ծլընգոցով,

    Հետո շարվում իրար կողքի՝

    Ինչպես անտես թելի վրա

    Հազարերանգ հուլունքի ծոր:

    Պարաշրջանն է լայնանում,

    Եվ փոխեփոխ՝

    Հանգույց-հանգույց, օղակ-օղակ՝

    Երգ են կապում աղջիկ-տղա :

    – Ի՞նչ ես կտոր-կտոր գալիս,

    Ականջ արա, բան եմ ասում, –

    Պարագլխի ձայնն է հոսում:

    Խումբը խլում ու ձգում է,

    – Ա՜յ եարե ջան:

    – Երբ խոսելու տեղն է գալիս,

    Խոսկան տղի թութակ լեզուն... –

    Մի աղջիկ է շուտ սկսում:

    Օգնություն է խումբը տալիս,

    – Ա՜խ մարե ջան...

    – ... Խոսկան տղի թութակ լեզուն

    Սերից էրված խաղ է ասում, –

    Տղան նրա խոսքն է կիսում:

    – ... Չէ՝, բերնի մեջ լեզուն ասես

    Կոտրվում է բանալու պես, –

    Ծամկտրածն է տղին կիզում:

    Խումբը՝

    – Հա՜-հա՜, հե՛-հե՛, հա՜-հա՜, –

    Քրքջում է:

    Ու թռչում է:

    Իսկ ջահելը թեպետ դաղվում,

    Բայց և ուշքըն է գլխին ժողվում,

    Ու երբ նորից հերթն է գալիս,

    Պատասխան է մի կերպ տալիս.

    – Էրված սրտով եկել եմ ուխտ,

    Որ պաղ սրտիդ անեմ մեկ թուղթ...

    – Սեղան պաչեմ մեկ-մեկ ու ջուխտ,

    Որ չբռնի ինձ գիր ու թուղթ...

    – Օրոր-շորոր ով քեզ տեսավ՝

    Հաց ու ջրից կկտրվի...

    – Հերի՜ք փչես, ա՛յ շան փեսայ,

    Դալար շի՜վ եմ չե՛մ կոտրվի...

    – ... Հաց ու ջրից կը կտրվի,

    Կգա ձեր տուն՝ դառնա մշակ...

    – ... Դալար շի՜վ եմ չե՛մ կոտրվի,

    Սուտ խոսելն ես շինել փեշակ...

    Խումբը նորից է խառնըվում

    Իր գոչերով

    Ու կոչերով.

    – Դե, թը՜ռթըռի,

    Հոպտատըմբա՛:

    Եվ դհոլչին ու զուռնաչին

    Նվագում են թունդ Թռնոց-ին:

    Եղանակը ծալծլվում է

    Դարսվում իրար՝ ալիքի պես,

    Եվ փրփուրը կայտառության

    Պղպջում է ջահելների գժված սրտում:

    Նույնիսկ պարին չմասնակցող

    Նախանձ կանանց բերանի մեջ

    Սև ծամոնը՝

    Օգտվելով հիացմունքի ազդու պահից,

    Հանգստանում-շունչ է քաշում՝

    Ատամների հետքով կնքված իրավունքով:

    Սրա վզի «նապոլեոն»-ի,

    Նրա մեջքի արծաթ գոտու

    Շողքն է ընկնում վանքի պատին

    Կամ դհոլչու նեղ ճակատին,

    Հետո չքվում չաղ զուռնաչու չռված աչքում:

    Կրակ կըտրած կաղ դհոլչին

    Հսկայական իր կապալով

    Եղանակը ետ է կծկում.

    Ու զուռնաչու թշերն ուռած

    Փուքսի նման իջնում են ցած.

    Եվ աչքերը, որ խմիչքից ու զոռ տալուց

    Լայնացել են ու կարմըրել՝

    Գութան քաշող եզան հսկա աչքերի պես,

    Հիմա նորից

    Ստանում են մարդկայինի տեսք ու շնորհք...

    Իսկ գավիթի պարապից դուրս`

    Դարձյա՛լ նվազ, պարեր ու տաղ,

    Մանրիկ ժպիտ, զնգուն ծիծաղ,

    Շիվ տված սեր,

    Ծլած հույսեր,

    Երազների,

    Մուրազների

    Լուռ թեվածում,

    Կարոտներից ծանրած հոգու թեթեվացում:

    Այստեղ

    Հորթուկ զույգ պատանի

    կոխ են բռնել`

    Ավագների հրահրոցով.

    Այնտեղ`

    Թաքուն`

    Մի մատանի

    Սիրած տղի ձեռքով դողդոջ

    Չափսի գալիս սիրած յարի մատի վրա

    Ու վառում է մատն իր բոցով:

    Այստեղ`

    Ծերեր, որ մանկացած

    Վեգ են խաղում կամ ներկած ձու:

    Այնտեղ`

    Ջադու պառավների

    Ասեկոսե ու մերկացում:

    Նոր ժամանած ուխտավորներ

    Վանքի ներսում, վանքի առաջ,

    Դեռ չզոհված հորթի տրտինգ,

    Ու երինջի վերջին բառաչ,

    Դեռ չմորթված աքլորների

    Անժամանակ զիլ ծուղրուծու:

    Իսկ այս կողմում`

    Լարախաղաց

    Ու վազվզող մի ծաղրածու,

    Եվ մի քամի, որ չգիտես`

    Ծաղրածուին կապկո՞ւմ է, թե՞ տնազ անում,

    Գլխիկոնծի-գլխիկոնծի`

    Գժուկի պես թավալվում է, փոշի հանում,

    Հետո, հանկարծ, թափ է տալիս կեղտ ու փոշին

    Կիրակնօրյա հագուստներին տղամարդկանց

    Կամ ձեռքերն է շուտ մաքրելու սուտ փորձ անում`

    Ջահել կանանց ազդրերին քըսմըսելով...

    Վանքի շուքն է մեկ երկարում մեկ կարճանում

    Ասես կրիա մի վիթխարի`

    Մերթ շոգելով-մերթ մրսելով`

    Իր գլուխն է սև զրահից դանդաղ հանում

    Ու ներս տանում:

    Իսկ լեռները`

    Նույնպես իրենց ստվերներով,

    Որ ձգվում են հետզհետե,

    Ասուլիսի թունդ սիրահար կանանց նման

    Մոտենում են լուռ, թաթերին,

    Նայում պիշ-պիշ...

    Եվ մինչ խարույկ-օջախների

    Անբոց շեղջերն են մարմրում,

    Մատղացուի նման զոհված արեգակի արյամբ բոսոր

    Երկնի ամպերն են կարմրում:

    Մութն այլևս չի ընկրկում բամբ ձայներից,

    Որ մնջում են` չուզենալով,

    Կամաց-կամաց:

    Եվ լռություն մի վիթխարի,

    Նախ դողեդող ու կարկամած,

    Հետո քիչ-քիչ սիրտ առնելով`

    Մոտենում է, ծանր թառում

    Շշմած վանքին ու ձանձրացած սար ու քարին:

    Եվ ոչ մեկը,

    Բացի գուցե մի անմարմին ներողամիտ հրեշտակից,

    Եվ ոչ մեկը չի նկատում,

    Որ կարճմորուս մի անծանոթ,

    Բերանքսիվայր պառկած կտրին դիմացի տան,

    Ողջ ժամանակ աչքը նրանց

    Եվ ականջը` եղանակին,

    Անափ սրտում` հիացմունքի ծփան մի ծով,

    Սեղմ շրթերին`երանելի շաղված ժպիտ,

    Նրանց երգ ու նվագին է ականջ դնում ինքնամոռաց,

    Եվ մատիտը ու թուղթն առած`

    Նկարո՞ւմ է,

    Թե՞ գրում է

    Ինչ-որ նախշեր ծուռտիկ ու ծուռ`

    Նման կարծես այն գրերին,

    Որ գրբացն է թուղթ անելիս միշտ գըծմըծում:

    Ո՞ր գյուղացու,

    Ո՞ր միամիտ աստվածավախ շինականի մտքով կանցներ,

    Թե հոգևոր

    Ու կարգավոր

    Մի վարդապետ բեղ-մորուքով

    Վանք է եկել` վանք չի մտել

    Վանք է եկել, բայց ո՛չ ուխտի,

    Ո՛չ քարոզի կամ օրհնության,

    Այլ հեթանոս ու կռապաշտ:

    Դատարկ-մատարկ խաղ լսելու,

    Որ կապում են աղջիկ-տղա,

    Լակոտ-լուկուտ:

    Մ ե ղ ա ք ե զ, տ է՛ ր...

    ՂՈՂԱՆՋ ՁՄԵՌՆԱՄՈՒՏԻ

    Աշունն անվերջ խորանում ու խորանում է,

    Արագածն ու Մասիսներն են արդեն ձնել:

    Մինչ տանիքին արքադն արդյոք չորանո՞ւմ է,

    Թե՞ թացանում շաղոտ-ցողոտ առավոտից

    Եվ իրիկվա եղյամաշունչ խոնավ օդից,

    Նույն այդ պահին նկուղներում ու մառանում

    Կախանները սրսըփալով

    Սեղմըվում են,

    կպչում իրար՝

    Իրենց ճխտուն՝ առանց այն էլ նեղ շարանում:

    Այնպես հաստ է սերակալում մածունն արդեն,

    Որ գդալը պիտի խրես բահի նման,

    Բայց իր տեսքով հիմա ամեն մածնաման

    Տեսնողի մեջ իսկույն սարսուռ է հարուցում:

    Իսկ զարս-կարագն անգամ հարուստ տան խնոցու

    Երեկ` հսկա դդմի նման,

    Այսօր` դառնում հազիվ մի ձու,

    Փոքրանում է` անհետանալ շտապելով:

    Եվ մանրամաղ ուշ անձրևներ վար թափելով`

    Պատրաստվում է երկինքն արդեն

    Ձնով նախշել գետինը պաղ:

    Բարակում են, դառնում ճապաղ

    Ծիծղուն աղբյուր, ցատկան վտակ:

    Օրստօրե` պատերի տակ

    Էլ ո՛չ նարդի չխկացընել,

    Ո՛չ էլ խաղալ վեգ ու դամա.

    Արդեն կարգին ցուրտ է հիմա:

    Եվ ներկարար աշնան հետքով

    Ինքը ձմեռն է մոտենում

    Ինքնավստահ, ծանրաբարո

    Վարագուրված երկինքներից

    Դանդաղորեն իջնում է ցած,

    Անցնում, գալիս սար ու քարով,

    Նստում ծանըր ու պնդանում

    Եվ անշտապ մի լրջությամբ

    Զբաղվում է սա էլ արդեն... նկարչությա՜մբ,

    նկարչությա՛մբ,

    Որ մեկ գույն է լոկ ընդունում:

    Երբ արևը ցույց է տալիս իրեն մեկ-մեկ`

    Սակավ, ինչպես թույլ ժպիտը

    Հիվանդ դեմքին մի աղքատի,

    Սկսում են սառույց ու ձյուն դառնալ կաթիլ,

    Սկսում են, բայց և իսկույն

    Իրենց սխալն իրենք զգում,

    Շար են շարվում սրա-նրա տան ճակատին,

    Ջրհորդանի շիլ երկաթին,

    Եվ – թե՞ ինչպես՝ չե՛ս նկատի –

    Ամենուրեք

    Ու հատկպես եկեղեցու բարձր պատից

    Կախ է ընկնում սառցի լուլան`

    Մեկը մեկից երկար ու լայն`

    Երեխեքի ախորժակը բաց անելով:

    Կախ է ընկնում – և ըստ տատի –

    Ճերմակ Դևի դիտմամբ չռված մատների պես

    Երեխեքին ահ է տալիս` չանչ հանելով,

    Որ փայտ-քարով ցած չգցեն,

    Վերցնեն ծծեն,

    Թե չե` կապույտ հազ կկպչեն...

    Երդիքներն են որ ամեն օր լուսածագին

    Թոնիրների ծուխն են անվերջ երկինք փնչում,

    Իսկապես որ կարծես շնչում

    Խոր քուն մտած Սև Դևի պես:

    Ու երբ ձմռան անծայրածիր սպիտակին

    Մարդիկ իրենց մժեղային սևն են խառնում`

    Տաք տներից ելնում են դուրս ու, խևի պես,

    Ո՞ւր են գնում-ո՞ւր են դառնում` չես ըմբռնում,

    Եվ իրենց իսկ շունչն է իսկույն եղյամ դառնում

    Իրենց փռչոտ-թավ բեղերին,

    Որ սարյակի թևերի պես

    Մեկնվում են տարբեր կողմեր, –

    Հենց ա՛յդ պահին,

    Նո՛ւյն ժամանակ

    Սառնամանիքն է ինքնակամ կարգվում հսկիչ,

    Ու պահակ են դառնում անվարձ

    Ամեն տեսակ պաղ-պաղ հողմեր...

    Իսկ աղքատի դատարկ գոմում

    Մսրան պատի քարերն ամբողջ

    Այնպես առատ են եղյամում,

    Որ աղասէր ու դեռ անփորձ

    Հորթ ու երինջ

    Եղյամը ջինջ

    Մոլորությամբ կարծելով աղ`

    լիզմըզում են ու ի՜նչ, ավա՛ղ,

    Լեզուն քաշել են շտապում

    Ծանոթացած

    Այն սրտփորիկ-կեռակտուց զգացումին,

    Որ այդպես էլ չեն իմանա,

    Թե կոչվում է հիասթափում...

    Տարվա այս ուշ եղանակին,

    Երբ դեռ վաղուց` աշնան տաքին

    Հարկավորը աղել,

    Մաղել,

    Ավելցուկը հողում թաղել,

    Սարքավորել,

    Կարգավորել,

    Կժի ճաքին,

    Շորի ծակին

    Կիր են դրել ու կարկատան,

    Երբ տանիքի ծուռվիզ դեզի

    Անգամ տեսքից մարդ է մրսում,

    Մինչդեռ այդ նույն դեզի ներսում,

    Ձյուն-սառցի տակ

    Այնպես է տաք,

    Ինչպես մարմինն անթև ճուտի,

    Կարծես վաղուց` ամռան մուտին,

    Դրսում գերել,

    Այստեղ բերել

    Ու պահում են ձմռան համար

    Մի պատառիկ ջերմին ամառ

    Եվ մի բաժին անուշ գարուն`

    Ծիածանի գույներ պահած իր խոտերով,

    Իր զմռսված ծաղիկների ծով հոտերով,

    Տարվա այս ուշ եղանակին,

    Երբ կոշտապատ ձեռք ու բազուկ

    Հանգստանում փոքրիշատե

    Ու դառնում են մի քիչ նազուկ,

    Տարվա այս ուշ եղանակին,

    Երբ բահը թանկ, եղանն անգին,

    Լուծը երկար, սամին թզուկ`

    Մի անկյունում,

    Իրար գլխի,

    Պարապ-սարապ`

    Վերևից են նայում հիմա խեղճ թիակին,

    Որով անվերջ պետք է բակի

    Ու կտուրի ձյունը սրբել, –

    Տարվա այս ուշ եղանակին

    Էլ գյուղացուն ի՞նչ է մնում,

    Թե ոչ երգե՛լ, պարե՛լ, հարբե՛լ,

    Ժամանակն է սուրբ պսակի,

    Մեկ-տասնըմեկ հարսանիքի...

    ՂՈՂԱՆՋ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ

    Արդար լույսը դեռ նոր բացված`

    Թագվորահոր տան տանիքին

    Զուռնան զլում է Ս ա հ ա ր ի

    Եվ հեռավոր ու թաղական,

    Ազգ-ազգական,

    Գյուղ-գեղովի

    Հավաքվում են կամաց-կամաց

    Ուրախության մի ժողովի,

    Որին թող որ Աստծու կամքով

    Արժանանա ամեն օջախ:

    Ու զուռնայի փողն է դառնում

    Թե՛ աջ ու ձախ,

    Թե՛ վար ու վեր,

    Մարդիկ օղուն գինին խառնում

    Ու մոռացած դարդ ու ցավեր

    Հանձնվում են ուրախության:

    Ե՛վըս մի փարչ չափից ավել,

    Ե՛վըս մի գավ թունդից ըմպում`

    Ու սիրտն ի սեր անկախության

    Գլխի դեմ է ապստամբում:

    Իբրև ազդու քաջալերանք`

    Գոռ դհոլն է անվերջ դմբում,

    Ու կորչում է, ամեն վարանք.

    Պար են մտնում արդեն նրանք`

    Մինչև մի պապ կամ մի նանի,

    Մոլությունից նրանց հանի,

    - Տո՛, կսպասե՜ն հարսի հերանք...

    Եվ աղմուկով, ուրախ-զվարթ աղաղակով,

    Գլուխները նվագից ու խմիչքից տաք,

    Իրար խառնած խոսքեր քնքուշ ու բիրտ կատակ`

    Թագվորահոր տան լի բակով,

    Կալատակով,

    Հոծ ամբոխը հարսնահյուրի

    Գյուղամիջով հեղեղում է խնամոնց տուն:՜

    Դհոլ-զուռնի խենթ նվագն է անվերջ թնդում,

    Եվ դհոլչու ու զուռնաչու առջևն ընկած

    Կրակ կտրած երիտասարդ մի թխադեմ`

    Թագավորի սրտամոտիկ մակարներից

    Լող է տալիս գետնի վրա` զույգ ոտներով,

    Մինչ ձեռները օդի մեջ են թիավարում:

    Մերթ պպըզում,

    Ասես հոգնած է՛լ չպիտի տեղից ելնի,

    Վեր է ոստնում մի պահ հետո

    Եվ մի ոտը կեռած օդում`

    Տնկվում է նա մյուսի վրա,

    Ապա արդեն երկու ոտով

    Քայլ է անում մանր ու մոտիկ,

    Վազ է տալիս արագ-արագ,

    Վազ է տալիս ոչ թե առաջ,

    Այլ նույն տեղում դոփդոփելով,

    Հետո քայլը զգուշորեն այնպես փոխում,

    Իր ոտները չի կամենում ասես թրջել

    Աներևույթ ջուր ու ցեխում:

    Ու մի վայրկյան նայում է դուրս

    Ջմեռային արփին քնկոտ,

    Ասես զարթնած այդ զուռնայի ձայնից վայրի

    Եվ ապակու ինչ որ բեկոր`

    Ափսոսանքով ջարդված մի շիշ կամ աղաման,

    Պսպղում է կեղտաջրում`

    Ցերեկային ու Երկրային աստղի նման:

    Պար է պարում հիմա արդեն

    Մի շորորւն զրինգ պառավ`

    Թագավորի մի մորաքույր կամ քեռակին,

    Եվ կարծես թե յուղ են ածում

    Ուրախության թեժ կրակին.

    Ծափ ու ծիծաղ,

    Սուր-սուր խոսքեր,

    Որ չեն պահում վիրավորանք...

    Ա՜խ, վարդապե՛տ,

    Այսպես սրանք

    Երգ ու տաղով,

    Պար ու խաղով

    Պիտի հասնեն խնամոնց տուն,

    Պիտի այնտեղ ուրախ կոնծեն,

    Պիտի ուզեն հարսի խոնչեն,

    Պիտի պաչեն պառավներին

    Ու հագուրդ տան ծարավներին

    Վառ օղիով, գինին` ավել:

    Ա՜խ, վարդապե՛տ, այնտեղ նրանք,

    Ըստ ընդունված սովորույթի`

    Դեռ կսարքեն անմեղ դավեր.

    Կգողանան թմփլիկ հավեր,

    Աքաղաղներ զառ ու գիրուկ,

    կթրցընեն ճաշի պնակ,

    Կքաշքըշեն իրար ականջ, բեղ ու մորուք`

    Իբրև զվարթ ուրախության անմեղ հանաք, –

    Ու դեռ կերգե՛ն, կերգե՛ն, կերգե՛ն,

    Կայրեն հոգի, սիրտ կմըրկեն...

    Էհ, վարդապե՛տ, ո՞վ չգիտի,

    Էլ ուր մանց դու չիմանաս,

    Որ հարսնահոր տնից պիտի

    Դուրս գան սրանք ուրախ-խնդուն,

    Ճափա ընկնեն դէպի ժամտուն, –

    Ոմանք`

    Արդեն ետևառաջ «ութ գծելով»,

    Ոմանք`

    Կանանց կռնակներին պագշոտորեն աչք գցելով, –

    Պիտի գնան գյուղի ժամտուն,

    Լսեն փոշոտ-մաշված խոսքեր գրաբարի`

    Հասկանալով իմաստը լոկ երկու բառի.

    – Տե՞ր ես,որդյա՛կ...

    Հազա՜ր անգամ տեսած մի ծես,

    Սուրբ է թեպետ,

    Բայց, վարդապե՛տ,

    Նույնքան ծանոթ ու տաղտկալի,

    Վառվող մոմեր ու խնկի ծուխ,

    Որոնց հոտից հաճախ կարծես

    Մարդու քիթ է խտուտ գալիս,

    Ուխտ պահանջող-երդում կնքող Ավետարան,

    Որ մագաղաթ իր շուրթերն է իրար տալիս,

    Բախտավորին օրհնանք դառնում,

    Իսկ դժբախտին` ցմահ դարան...

    Հարսանեկան բազմությունը տաք ալիքով

    Հիմա արդեն, տե՛ս, հորդում է գավթից ժամի`

    Ճանապարհին կանգ առնելով դռների քով

    Սեղան հանած մոտ ու հեռու բարեկամի:

    Կարկտում է ամբողջ թափով,

    Կարկտում է կոպալը, տե՛ս,

    Եվ հավքերի երամի պես

    Թռչկոտում են թղթե փողեր:

    Զուռնան գծում մանրիկ օղեր

    Ու ճարմանդով ելևէջի

    Կապ է գցում, իրար հինում`

    Եղանակից շղթա շինում...

    Եվ ընկնելով

    Հանկարծակի բարիացած քամու վիզը`

    Քայլ է անում նաև խեղդված-կոնդված ձյունը:

    Տեղ են հասնում:

    Կրակվում են հրացաններ`

    Դեպի երկինք,

    Որ կես մի ժամ

    Ազատվել է մութ ամպերի ձեռքից դաժան:

    Կրակվում են հրացաններ,

    Եվ այդ անմեղ-անչարամիտ մահափորձից

    Մեծահոգի երկինքն անքեն

    Ո՛չ դատի է տալիս նրանց,

    Ո՛չ էլ նույնիսկ պահում վրեժ

    Այլ ժպտում է կապո՜ւյտ-կապո՜յւտ

    Ու ծիծաղում մեծավարի`

    կրակոցը կարծես նրան

    Պատճառել է միայն խտուտ:

    Հարսանքատուն մըտցնելիս

    Թագավորի ու թագուհու գլխին

    Վերից

    Ցած է տեղում չամիչ-փշատ,

    Նողուլ-նաբաթ,

    Չիր ու չոր թութ

    Կարկտախառն հորդ անձրևի խշխշոցով,

    Եվ սերկևիլ, տանձ ու խնձոր`

    Զատկին ներկած ձվերի պես գունակ-գունակ:

    Դռան շեմին

    Թագավորի ու թագուհու ոտքերի տակ

    Փշրվում է բոլոր ափսե մի սպիտակ,

    Ինչպես լուսնի երկւորյակը`

    Խաղաղ լճում ներկված քարից,

    Որ ցավ ու չոռ, անբախտություն հետը տանի...

    Դէ, վարդապե՛տ, հիմա նրանք

    Բաժակների չրխկոցին

    Պիտի խառնեն հարսանեկան

    Քեզ սիրելի ու դուրեկան

    Փունջ-փունջ երգերը Ծաղկոցի.

    Քիչը` ծանոթ,

    Շատը` նոր գյուտ,

    Եվ բոլորը` ուշագրավ:

    Եվ իսկապես հարսանքատան

    Ծխոտ-մրոտ օճորքի տակ

    Անկրկնելի եղանակով

    Գովերգվում է թագւորի մահուդ չուխան

    Գուլպան պուտ-պուտ,

    Քիրման գօտին,

    Շապիկը շալ,

    Ձին հրեղեն`

    Ինքն էլ վրէն.

    – Աստծո՜ւ բարին

    Մեր թագվորին,

    Մեր թագվորին`թագն ի գլուխ:

    Իսկ բքաշունչ ձմռան քամին

    Չարանում է իր մտքի մեջ ու կատաղում,

    Ինչ է թե, տե՛ս,

    Հարսանքատան դուռն են ահա իր դեմ փակել,

    Ու րոպեն մեկ սկսում է դուռը թակել

    Կամ ավլելով ձյան շեղջերը տանիքներից`

    Բաց երդիքից ներս է մաղում,

    Բուռ-բուռ շաղում`

    Կարծես դիտմամբ ուտելիքն է անվերջ աղում,

    Որ ամեն ինչ... չուտվելու չափ աղի լինի:

    Օճորքի տակ հարսանքատան

    Երգում են դեռ Գովքը փեսին:

    Այնուհետև – այդպէ՛ս – արդեն երգ են դառնում

    Ու թագուհու բույրին իրենց հոտն են խառնում

    Ճերմակ շուշան, ոսկե ծաղիկ

    Եվ վարդենիս,

    Որոնց նման.

    – Անուշ բուրեր քո թագուհին:

    Կոշտ կոպալն ու վայրի զուռնան`

    Քնքուշ երգից ամաչելով`

    Ետ են քաշվել ու տեղ տվել,

    Որ կարկաչեն դափ ու դուդուկ.

    – Պնդուկի ծառ կապեր պնդուկ,

    Էնոր նման պտկեք և դուք:

    Բարեբանող երգը հիմա

    Օրորվում է,

    Շորորվում է

    Այգու նման մի պտղաբեր.

    - Խաղողի ուռ կոճակ կապեր,

    Պտղէք դուք էլ Էնոր նման:

    Ու երգողի ձայնը ծորուն

    Երգի ծայրը ետ ոլորում,

    Ավարտում է` հանգույց տալով...

    Ու տեսնում են դէմքերն իրենց

    Օղի-գինով մի բաժակում,

    Եվ կոնծելով նույն պահին հենց`

    Ավերում են դէմքերն իրենց

    Ու հետեվից շուտ ճաշակում

    Կես թաս շորվա,

    Մի ֆունտ գեր միս,

    Եվ այնպիսի ախորժակով,

    Խեղճերն ասես սրբի նման

    Պաս են պահել մի ողջ ամիս:

    Դափ դուդուկից հիմա արդեն ծայր է առնում

    Նուրբ ու նազուկ մի Ձեռնախաղ

    Հարուցելով հիացագին «վա՜յ-վա՜յ... ա՜խ-ա՜խ»:

    Հասակակից հարս-աղջկա հրմշտոցից սրտապնդված`

    Չեմուչումով վեր է կենում

    Մի թուխ-վարսեղ-հասուն աղջիկ,

    Ու նազում է մի ամաչկոտ թուլ-թուլ ծիծաղ:

    Շագանակե իր աչքերը պատսպարած թարթիչներով`

    Նա թափանցիկ իր ականջին

    Պահ է տալիս անհնազանդ մի սև խոպոպ

    Եվ կեսմարած քայլ է անում

    Դեպի կենտրոն պարաշրջան:

    Եղանակը մոտենում է ու հեռանում:

    Եվ որսալով մոտեցումը եղանակի`

    Իր ամոթն է անմիջապես նա մոռանում

    Ու դալարուկ մեջքը իսկույն կեռ-մեռ անում,

    Սահ է սահում,

    Այնպէ՜ս սահում,

    Որ մի վայրկյան... ամենքի հետ`

    Դուդուկահարն ինքն էլ նույնիսկ շունչն է պահում...

    Դյուրագրգիռ դափն է հանկարծ ընդոստ զարկում,

    Ու դառնում է նվագն ահա է՛լ ավելի լարաթրթիռ,

    Ձեռքերն ասես թե խրտնելով վեր թևարկում,

    Հետո, կարծես ապահովված

    Ետ են գալիս թառում սրտին:

    Իոկ ոտքերից մեկը`

    Կարծես գորովանքով ապտակում է

    Պաչ պահանջող գժուկ գորգին.

    Մերթ կրունկով ու մերթ թաթով

    Մանրիկ-մանրիկ տկտկում է,

    Մինչդեռ մյուսը ինքն իր կարգին

    Սահում է լուռ, սակայն հուզված,

    Կարծես շոյում մաքուր խուզված

    Խիտ մազերը նույն այդ գորգի:

    Պարո՜ւմ է նա,

    Եվ աչքրն են դառնում տամուկ:

    Պարո՜ւմ է նա,

    Եվ հագուստը խայտաճամուկ

    Մերթ ծալեծալ, փոթ-փոթ գալիս,

    Մատնիչորեն ցույց է տալիս

    Իր թաքցրած ձևերը պերճ ու խելքահան,

    Մերթ էլ կիտված ծալքերն ահա

    Ետ են դարսվում,

    Բացվում-պարզվում

    Եվ վավաշոտ տղամարդկանց

    Հայացքների նետերի դէմ

    Կրկին դառնում մի յուրովի ազնիւ վահան:

    Պարո՜ւմ է նա,

    Վառո՜ւմ է նա,

    Եվ բոլորը` մեծ թե պուճուր,

    Մոռանում են հասակն իրենց,

    Դուրս են ելնում տարիքներից:

    Եվ չափ տվող թունդ ծափերի ալիքներից

    Արձանի պես անշարժացած նորահարսի

    Քողն է ուռչում ու կուչ գալիս,

    Ու նորատի հարսնաքրոջ

    Զառ լաչակն է բաց-խուփ անում,

    Ամեն անգամ մերթ` թաքցընում փոսիկն այտի,

    Մերթ` դունչիկի ոսպանման խալը բանում:

    Ծափ է տալիս մինչև անգամ նորափեսան`

    Մոռանալով, որ ուրիշի պսակ չէ սա,

    Մոռանալով, որ ինքն այստեղ

    Ոչ մակար է, ոչ էլ քավոր:

    Իսկ նա... կարծես չի էլ լսում.

    Ոտն է հազիվ գորգին քսում

    Եվ շարժումով մի հարկավոր`

    Թե՛ նազելի, թե՛ հարգևոր,

    Պտտըվում է կրունկներին,

    Որից նրա շորը ճամուկ

    Քիչ ուռչում է թեթև քամուց.

    Հետո` կարծես ամաչելով`

    Նորից կպչում սրունքներին:

    Եվ խելքամաղ ջահել տղերք,

    Տղամարդիկ սիրակեղեք

    Իրենց մատնող-դավաճանող աչքերն ահա

    Թարթիչների սուտլիկ-մուտլիկ խաղով կոծկում

    Եվ թսւլակամ շրթունքներն են բռնի կոճկում...

    Ա՜խ, Վարդապե՛տ, հիշո՞ւմ ես դու

    Գարնանային այն օրն անցած,

    Դաշտում դաղձ ու սիբեխ քաղող

    Այն հարսներին, աղջիկներին.

    Փախուստը քո դեպի պաղ խուց...

    Վաղուց էր դա,

    Վաղո՜ւց, Վաղո՜ւց,

    Հիշո՞ւմ ես դու,

    Ա՜խ, Վարդապե՛տ,

    Ո՞նց չհիշել,

    Երբ ողջ գիշեր

    Մի տանջալից ծանըր երազ քեզ տվայտեց,

    Քեզ փարվելով` նաև խայթեց,

    Խայթեց` ինչ-որ անուշ ցավով,

    Անո՜ւշ-անո՜ւշ, ինչպես հիմա`

    Այս վայրկյանին...

    Նույն վայրկյանին

    Մի թուխ կտրիճ մեջքին քամար,

    Հագին չուխայ մեջքապնդուկ,

    Հնոցի պես բոց աչքերին

    Ածուխի պես սև-սև կամար,

    Հայացքը` լուրջ, դեմքը` հանդուգն, –

    Արջի նման մեջ է գալիս,

    Ծանրամարմին պտույտ տալիս,

    Բայց... կոպալի դեղին հարված –

    Նա` նվագին հավասարված,

    Արջից հանկարծ վագր է դառնում`

    Թեթև ցատկով վեր է թռնում

    Ու թեև նա ոչ մի բանից

    Ո՛չ կախվում է, ո՛չ էլ բռնում,

    Բայց մնում է վեր` օդի մեջ:

    Ու պարուհու

    Սև հոնքերի երկաչքանի կոր կամրջով

    Անց է կենում

    Մոլորաքայլ մնջախաղի մի մտածում:

    Հետո կամուրջն իր հոնքերի

    Կշեռքի է նա վեր ածում

    Եվ թույլ տալիս իր աչքերին,

    Որ վեր ու վար նժար ճոճեն.

    Մնջախաղով կշռում է նա

    Նրա բախտը`

    Իր «հա»-ն ու «չէ»-ն...

    Ու քայլում է աղջիկն այնպես զգուշորեն,

    Քայլ է փոխում կարծես ոչ թե գետնի վրա,

    Այլ սառույցի.

    Ամա՜ն, հանկարծ չսայթաքի ու չընկնի վայր, –

    Ցավը ոչինչ, փակ տեղերը բաց կլինեն`

    Կդառնա խաղք ու խայտառակ:

    Նույն այդ պահին

    Տղան այնպես է կտկտում,

    Այնպէ՛ս արագ,

    Կարծես սրա ոտների տակ, ընդհակառակն`

    Արդէն ոչ թե սահուն սառույց,

    Այլ լոկ կրա՜կ,

    Խարույկի մեծ շեղջ է փռած,

    Եվ որպեսզի չայրի իրեն`

    Աշխատում է քիչ դիպցընել ոտքը գետնին

    Ու շատ մնալ օդում` թռած...

    Կոտրատվում է աղջիկն էլի ու նազ անում,

    Եվ ժպիտը`

    Գարնանային երիժնակի ցողունի պես,

    Որքան քաղցր է ու հյութալի-նույնքան` փշոտ:

    Ու տեսնելով, որ աղջիկը չի հեզանում,

    Պարեկ տղան, ցավը դէմքին, ցատկում է օդ,

    Փլվում, գետինն է սասանում:

    Ոտներն արդեն հաճախ-հաճախ

    Թեք են տալիս մեկ աջ մեկ ձախ,

    Մինչ իրանը` գոտկատեղից`

    Չի էլ շարժվում անգամ տեղից:

    Իսկ ձեռքե՜րը... մի կատարյալ,

    Մի կատարյալ... ի՞նչ... գալարա՜նք.

    Առաջ ու ետ, վերև-ներքև`

    Բան են որսում ասես նրանք,

    Մերթ` բարկացած ու կատաղի,

    Մերթ էլ հանկարծ տատամսում են ու վարանում,

    Կարծես արդեն մթան մեջ են բան որոնում:

    Նորից` ընդոստ.

    – Տաշի-տուշի...

    Հետո` հուշիկ.

    - Հոպտտա-տմբա...

    Եվ դառնում է պարն ավելի առույգ ու ժիր:

    Ու պարեկի շալե թումբանն

    Իր իսկ հանած հողմի առաջ

    Փռփռում է` կարծես դառած

    Դարբնոցի մեծ փուքսը կաշվե:

    Հետզհետե մեծ ու փոքր ավելի են մոտիկանում,

    Իրար սեղմված` պարողներին մտիկ անում,

    Հետո սրտի ամբողջ տապով

    Ծափ են տալիս պարի չափով

    Ու պարն անվերջ տաքացընում.

    – Սը՛-սը՜, Սը՛-սը՜...

    Իրենց դմբո էրիկներից դժգոհ կանայք

    Մտքների մեջ կամ բացայայտ հոգոց հանում

    Ու ձեռքերն են ցավով տանում

    Իրենց կրծքին... ինչի՞ց ուռչող:

    Մինչ պարեկը

    Ձմռան պաղած հողն է – թը՛կ-թը՛կ – այնպես դոփում,

    Մեխ է կարծես այնտեղ խփում

    Իր ոտքերո՜վ, ոչ թե մուրճով.

    Մինչ պարեկի ուսերը, տե՛ս, պար են պարում

    Իր իրանից ու ոտքերից ասես անկախ ու ինքնավար,

    Հոնքերն, ահա՛, պար են գալիս իրենց համար`

    Կամ շինելով, կամ քանդելով երկու կամար,

    Պար են գալիս աչքերն անջատ,

    Դաստակը` ջոկ,

    Թաթն` առանձին,

    Ծունկը` ծալված,

    Իրանը` ձիգ,

    Գլուխն` ուղիղ,

    Իսկ վիզը` թեք.

    Բոլորն` անջատ և առանձին,

    Բայց և այնպես` բոլորը մեկ, –

    Նույն ժամանակ

    Շիվ աղջկա թեվիկները, աղավնու պես,

    Մերթ տեսնում ես` քիչ է մնում թառեն գետնին,

    Ասես սրսուռ կուտի վրա,

    Մերթ էլ տեսար` վեր են սուրում,

    Ճախր են տալիս,

    Հետո, ինչպես բույնի չորս կողմ,

    Գլխի շուրջն են պտույտ գալիս,

    Ու վերջում էլ,

    Երբ նազելի մի շարժումով կանգ են առնում,

    Խոնարհաբար գլուխ տալիս`

    Իբրև նշան ներողության,

    Որ դադարում են պարելուց, –

    Ձեռքերն այնժամ հեզ ու հլու`

    Երկու հոգնած աղավնու պես`

    Թևը ծալած կուչ են գալիս,

    Որ անհանգիստ-վայրիվերող կրծքի վրա

    Հանգստանան,

    Մինչդեռ տղան վերջին անգամ

    Ոտքի վրա օղակ տալով`

    Ցատկում է վեր,

    Յոթ-ութ վայրկյան օդում մնում արձանացած

    Եվ, քարի պես, ընկնում է ցած

    Ընկած տեղը ծնկի գալով...

    Ու հնչում է կենաց մի նոր`

    Թագվորահոր,

    Թագվորամոր

    Կա-չկայի, ծետ ու պետի:

    Ա՜խ, Վարդապե՛տ, հիմա պիտի

    Պատկառելի մի նոր տաղով

    Կանչեն փեսի պապ ու տատին,

    Հորն ու մորը,

    Քուր-ախպորը`

    Ամեն մեկին մի տուն խաղով,

    - Որ գան նստեն, դարպաս անեն,

    Ծնրիկ զարկեն սուրբ սեղանին,

    Հրամմեն բարին մեր թագւորին...

    Հետո արդեն մի բաղաձայն կատակասեր,

    Սկսելով զավեշտական իր խաղն ասել`

    Գովքի դիմաց պիտի չուզի, այլ պահանջի՛

    Փեսահորից`

    Սել մի սեղան...

    Փեսախպորից`

    Խոյ մի խորվու...

    Փեսաքուրից`

    Գուլպա յոթ ջուխտ`

    Իմանալով, որ կստանա

    Իր խռպաձայն երգի դիմաց,

    Երկու ճնճուղ,

    Մեկ գարեհաց...

    Հետո պիտի կարգով հնչեն

    Կարգի դրված հազար կենաց

    Ավանդական ու կրկնվող՛

    Համեղ թեպետ,

    Բայց չփոխվող ճաշերի պես հոգնեցուցիչ,

    Որ և սրանք պիտի կուլ տան

    Թունդ օղիով, գինով անուշ

    Ու հետադարձ ճամփան թակեն

    խաշլամայի պատառներով:

    Դեռ Վարդապե՛տ, դու կտեսնես

    Ալիք-ալիք ծփան Շորոր,

    Ապա Նազպար,

    Եվ, հակառակ իր իսկ կամքին,

    Մի կաքավող աղջիկ կամ կին,

    Ա՜խ, Վարդապե՛տ,

    Մինչև անգամ վարդապետին կուսակրոն

    Հիշել կտա... պիղծ մի ջաննաթ`

    Մեր անալի դրախտի տեղ,

    Հիշել կտա պիղծ մի ջաննաթ`

    Խարդավանքով անգո չարի:

    Հետո... ապա...

    Դեռ կա Դարձպար,

    Կա Թոնոցի, կա Քոչարի,

    Երբ սկզբում կռնաբռնուկ`

    Քիչ ծալվելով,

    Շատ տարվելով,

    Հետո արդեն թևատրուկ`

    Շեշտով հատու և կտըրուկ

    Դեպի առաջ քիչ են տարվում,

    Այլ մոտեմոտ ծնկածալվում,

    Ասես իրար ուժ գումարած,

    Մի սի՛րտ-մի կա՛մք-մի մա՛րդ դառած`

    Աչքի համար անտես մի պատ

    Պիտի քանդեն իրենց ուսով.

    Հետո, հանկարծ, ամբողջ ուժով,

    Ասես իրար խիստ կարոտած՝

    Պիտի ամուր գրկեն իրար

    Մէջք ու իրան

    Եվ թի՜ռ թռչեն մեջքագրկուկ:

    Եվ ժամանակ առ ժամանակ

    Իր կոպալի զարկերի հետ

    Խաղացնելով ողկույզի պես գռուզ բաշը,

    Խմած գինուց ու եռանդից կարմրատակած`

    Աքլորի պես կծղրտա գեր դհոլչին.

    - Այ շաբաաաաաա՜շ - հա, –

    Ու փութաջան թքոտելով թուման-տասնոց`

    Կկպցնի իր ճակատին

    Կամ կխրի գդակի տակ`

    Կեսը կախած իր ծոծրակի,

    Իր հոնքերի, դեմքի վրա`

    Թղթե գունեղ ծոպքերի պես:

    Եվ կըտևի դա մինչև լույս,

    Մինչև բարի աղոթարան,

    Երբ որ Պարոն աքլորն, իզո՜ւր,

    Երբ որ Տիկին հավերն, իզո՜ւր,

    Ուժ պիտի տան կոկորդներին`

    Հայտարարեն լույսը բացված,

    Ու չլսեն իրենց ձայնը անգամ իրենք`

    Դհոլ-զուռնի զորությանը կուլ գնալով...

    Ա՜խ, միամի՜տ իմ պապերի

    Մանկաբարո ուրախություն,

    Որ տեվում էր յո՜թ օր-գիշեր,

    Որ անցնում էր երգ ու պարով,

    Կռիվներով գինեհարույց,

    Ու հաշտությամբ գինեմիջնորդ...

    Ա՛խ, միամի՜տ իմ պապերի

    Մանկաբարո ուրախություն

    Սերմի առթիվ` դեռ չցրված,

    Մանկան առթիվ` դեռ չծնված...

    Ա՜խ, անգիտա՜կ իմ պապերի

    Բնապարգև հարստություն

    Հազար երգ ու եղանակի,

    Որ չունեին տեր-տնորեն

    Ու զուրկ էին հեղինակից.

    Անհատնելի մի գանձանակ,

    Որ շաղ տալիս անփութորեն,

    Ցրում էին հայ գյուղացիք

    Իրենց մաքուր շրթունքն ի վար`

    Ինչպես որ միշտ և ամենուր,

    Այս անգամ էլ հարսանեկան

    Ուրախության այս առիթով`

    Ցանկանալով սե՛ր, միությո՛ւն, երջանկությո՛ւն,

    Բոլորովին մոռանալով այդ վայրկյանին,

    Որ հեշտորեն չի կատարվում ամեն մաղթանք,

    Որ կարող է նաև լինել...

    ՂՈՂԱՆՋ ՄՐՄՈՒՌԻ

    Իսկ թե լինէր – Աստված չանի

    Իսկ թե հանկարծ այնպէ՜ս լիներ,

    Որ այգու պես անուշ բուրող նորահարսի առագաստում

    Գառի նման մշմըշալով

    Ամեն գիշեր հանգիստ քներ

    Ընդամենը մի տասներեք գարուն տեսած նորափեսան

    Մեջքը հարսին, դեմքը պատին, –

    Այնժամ պիտի հարսն ի՞նչ անէր:

    Ա՜խ նա ինչպես բութ մանգաղին, անվերջ քսվող անյուղ հեսան,

    Քար էլ լիներ` խարտվեր պիտի,

    Փոշի՜-փոշի՜ պիտի մաշվեր,

    Եվ ձեռն ի ծոց ու վիզը ծուռ`

    Մի խուլ անկյուն պիտի քաշվեր,

    Գրտնակի պես լիք ու լխտիկ իր թևերը հոշոտելով,

    Անիծելով իր բախտը սև,

    Երազելով գգվանք ու սեր

    Պիտի երգեր ողի՜կ-ողի՜կ,

    – Ի մա՜լ էնեմ, ի մա՜լ չենեմ,

    Յար պստիկ ա, շիվարել եմ...

    Իսկ թե` լիներ, այնպէ՛ս լիներ,

    Որ ընջավոր

    Ու փնջավոր`

    Ծամո՛վ մեկին,

    Որ կարճըլիկ

    Ու կարճուլիկ`

    Համո՛վ մեկին

    Օր ծերության դարձըներ կին

    Մի անատամ կծու խոջա

    Քիթը` բարդան, ոտքը` քոթուկ,

    Աչքը` ճպիռ, վիզը` ճոճան...

    Իսկ թե` լիներ, այնպէ՛ս լիներ,

    Որ լի տունն իր վանդակ շիներ

    Ու այդ ոսկե նեղ վանդակում

    Փակեր կաքավ մի կլորիկ

    Մի սիրավոր

    Ու վիրավոր

    Եվ սևավոր

    Անբախտ լորիկ, –

    Իսկ թե ահա այսպե՛ս լիներ,

    Այդ օր մահու քավթառի հետ

    Նույն չոր բարձին

    Լերկ գլխի դեմ վարսեղ գլուխն ինչպէ՞ս դներ,

    Ծմակի պես պաղ այդ ծոցում ինչպէ՞ս քներ,

    Կրակ կողերն ինչպէ՞ս հպեր լուլա-սառցին,

    Ինչպե՞ս, ինչպե՞ս մալուլ երգով ծունկ չծեծեր,

    Ծամկտրածը իր մարեին ո՞նց չանիծեր,

    Ինչպէ՞ս չասեր, որ նա արեց իր բախտն ավեր,

    Ջահել սրտում կրակի պես վառեց ցավեր,

    Արար աշխարք լիքը լավեր`

    Ինչո՞ւ թողեց կտրիճ քաջին,

    Ինչո՞ւ տվեց քավթառ խոջին,

    – Իմ կեղտ էնոր մեղրի միջին,

    Էնոր ոսկուն նստեն հավեր,

    Քա մարե՜ ջան, քա տնավե՜ր...

    Իսկ թե տային ո՛չ թե հարուստ բայց ծեր խոջի,

    Այլ հենց մի լավ` սրտով սիրած ջահել քաջի,

    Մինչև անգամ չոր քարի տեղ խսիր տային,

    Չոր գետնի տեղ տային նաև մաշված կարպետ,

    Է՜հ վարդապե՛տ,

    Ի՜նչ է պիտի բախտավորված հա խնդայի՞ն:

    Չ՛է վարդապե՛տ,

    Աղքատության ճանկը չնկնի մինչև անգամ քո թշնամին...

    Հարսանիքի դհոլ-զուռնան դեռ չլռած,

    Եվ պահունի շորերն անգամ սնդուկի մեջ դեռ չդրած`

    Պանդխտության անգութ քամին,

    Հարսի ծոցից նորափեսին փրցընելով

    Եվ քարեքար ու սարեսար թռցընելով`

    Իր սիրածի անուշ համին

    Բաժանումի դառնությունն է արդեն խառնում,

    Գնում է նա

    Եվ... մի՛ տարի, երկո՛ւ, երե՛ք... ետ չի դառնում,

    Եվ կարոտից ու տանջանքից,

    Անկարելի անրջանքից

    Մարմինն ասես վերք է դառնում համատարած

    Ու նվո՛ւմ է, տնքո՜ւմ ցավո՜ւմ:

    Սերն է մխում կուրացուցիչ-դառն ծխով,

    Ինչպես ծառից հենց նոր ջարդված խարույկ դառած

    Թաց ոստերը` անթթվածին քարանձավում...

    Անկողինն է հարսին այրում կրակի պես,

    Օրն է մթնում, իսկ իր սերը տուն չի գալիս:

    Եվ

    – Էս անտեր բարձի վրա

    Առանց յարի քո՜ւն չի գալիս...

    Ու վէրքերը դառնում են երգ,

    Ու երգերը դառնում են վերք,

    Ու սրտերը՝ ծանըր մի քար,

    Երբ զինվոր են տանում յարին,

    – Ա՜խ երթար ու էլ ե՛տ չգար

    Քեզի սալդաթ գրած տարին...

    Երբ չեն տալիս յարը յարին,

    – Որ ախ էնեմ, կուգա արի՜ն...

    Երբ խախտում են խոսք ու երդում,

    – Տաք արինն է մեջս լերդում...

    Երբ...

    Վարդապե՛տ, ի՞նչ էիր դու,

    Մորից ծընված հող հո չէի՞ր,

    Որ լուռ ու մունջ ներծըծեիր

    Անձրև ու ջուր,

    Եղյամ ու ձյուն,

    Կարկուտ ու ցող:

    Թե լինեիր մինչև անգամ անլեզու հող,

    Այս ամենը ինչպէ՞ս և ո՞ւր հոգիդ տաներ:

    Չէ՞ որ հոգիդ պիտի մի օր

    Պոռթկար,

    Որպես մի արտեզյան խորունկ ջրհոր,

    Ժայթքե՛ր,

    Չորս դին ցրեր ցայտքեր,

    Ծիածանված շատրվանե՜ր...

    (Շարունակելի) http://forum.hayastan.com/index.php?showtopic=31870

  8. ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

    (Նոր Ուղղագրությամբ)

    II. ԱՐԵՎԱԳԱԼԻ ՀԱՄԱԶԱՆԳ

    ՂՈՂԱՆՋ ԱՄԱՌՆՕՐՅԱ

    Եվ որտեղ երգը՝ այնտեղ էր հիմա և Կոմիտասը:

    Նա՛, որ դեռ երեկ, իբրև մի ձայնեղ երգիչ-տիրացու,

    Երգչախմբի մեջ մեներգ էր միայն վսեմ տարածում

    Ու լսարանում հեզ պատասխանում սերտումի դասը, –

    Հիմա դարձել էր խմբավար վանքի,

    Դարձել էր հիմա երգի դասատու:

    Թեթեվանում էր երբ աշխտանքից,

    Ծառայությունից օձիքն ազատում,

    Հեռանում էր նա խուցից ու վանքից,

    Գնում էր այնտեղ, ուր երգն էր հնչում:

    Իսկ նա հնչում էր ամենո՜ւր ու մի՛շտ,

    Ամենո՛ւր ու միշտ,

    Ուր հայն էր շնչում:

    ...Ինչպես աղջիկն է հանկարծ հարսնանում՝

    Գարունն էլ այդպես դառնում է ամառ.

    Համբարցման տոնը պաղ հովն է տանում

    Ու տեղ է բանում,

    Որ գա Վարդավառ:

    Քանի չեն թոշնել կաթնառատ խոտեր,

    Կանաչ ու ծաղիկ,

    Գերանդիներն են սրվում-բթանում,

    Եվ ծլարձակման հաղթ օրենքի դեմ

    Կարճ հաղթանակ է վերստին տանում

    Ոգին խոտքաղի:

    Բայց քիչ առաջվա մարտում կատաղի

    Յուրաքանչյուրը մի անգութ մարտիկ՝

    Հիմա տմարդի

    Նույն տղամարդիկ

    Ասես գթության եղբայր են դառնում՝

    Իրենց ավշաքամ զոհերին առնում

    Իրենց իսկ ուսին, իրենց շալակին.

    Խնամքով դարսում սայլ-պատգարակին,

    Ջորուն են բառնում

    Կամ ավանակին, –

    Եվ մեռած խոտեր, ծաղկունք մահացող

    Գերեզմանի տեղ մարագ են գալիս,

    Որ այնտեղ դառնան բույրի պահածո:

    Շոգը, որ մինչ այդ հյուր էր ցանկալի,

    Աներեսորեն դառնում է տանտեր

    Ու խռովեցնում կնկան ու մարդուն:

    Անբոց վառվում են արոտ ու հանդեր,

    Արծաթ է հալում վաղահաս գարին,

    Այնինչ հաճարի,

    Ցորենի արտում

    Հասկերը հասուն,

    Հասկերը հոսուն,

    Յուրաքանչյուրը մի հրե լեզու,

    Ձգվում են վերև, կարծես թե ուզում

    Մոտիկ երկնքի կապուտակ ծովից

    Զովություն ըմպել,

    (Ինչպէ՜ս չէ՝ կըմպես),

    Չեն ըմպում սակայն, այլ միայն լիզում

    Եվ անմիջապես քաշում են լեզուն,

    Երբ հասկանում են բուսական խելքով,

    Որ մինչև անգամ երկինքը ծավի

    Նո՛ւյնպես կապտել է անհագ ծարավից...

    Ամառվա արփին այնպես է կիզում,

    Որ արևի տակ,

    Թեկուզ անկրակ,

    Եթե ուզում ես՝ «իշխան» տապակիր.

    Անշարժանում են լճեր ու լճակ,

    Դառնում են կարծես կապույտ ապակի,

    Մինչդեռ նրանց տեղ օդն է ծփծփում ալիքով հրե,

    Եվ օդի հետ էլ երգն է ալիքվում.

    - Հո՛վ արեք, սարեր...

    Սարերը սակայն

    Հովը պահում են հոտերի համար և սարվորների,

    Որ գյուղը թողած՝ սար են բարձրանում:

    Ու երգն էլ հիմա

    Աղոթքի նման,

    Երկինք է թռչում.

    Ամպերին կառչում.

    - Մի քիչ զո՛վ արեք. . .

    Ամպերը սակայն ինչպե՞ս զով անեն

    Եվ ինչպե՞ս անձրև թափեն, ծով անեն,

    Եթե բովանդակ երկնակամարին

    Դեղի համար էլ ամպիկ չես ճարի:

    Եվ աշխատանքի ոգին է կրկին

    Խելահեղորեն տիրում ամենքին:

    Գյուղացիները, տղամարդ թե կին,

    Հավ-աքլորի պես զարթնում են հիմա

    Գիշերը դեռ կես և ոչ թե ծէգին

    Եվ, աքլորների-հավերի նման,

    Իրիկնանալիս՝ դեռ հացը բերնում՝

    Չե՛ն թառում - օ չէ՜ - հոգնած ու դադրած

    Ոչ թե քնում են, այլ կարծես մեռնում,

    Իրենց խշխշան անկողիններին

    Քրիստոսի պես

    Խաչվում են այնպես,

    Որ կրկին շուտով

    Հարություն առնեն

    Եվ կիսամութով

    Վերստին բռնեն

    Նույն աշխատանքի

    Վառվռուն պոչը

    Ու նորից խառնեն

    Հրդեհին ծեգի

    Իրենց աչքերի հրավառ բոցը,

    Եվ որ քրտինքի շիթը ծորացող

    Անվերջ շտկւող-անվերջ կորացող

    Իրենց թիկունքին վազի մանեման՝

    Ճամփան կորցըրած մրջյունի նման...

    Եվ աշխատում են մրցման մեջ մտած,

    Աչքերը հույսից ու երազից թաց,

    Ու հետն էլ երգում.

    - ... Զո՜վ արեք մի քիչ...

    Հովից են երգում,

    Զովից են երգում,

    Որ շուտ չդադրեն տաքից ու շոգից:

    Իսկ շո՛գը, տա՜քը,

    Իսկ տո՛թը, տա՜պը...

    Թո՛ղ որ շները՝

    Բները մտած,

    Շոգից շնչասպառ՝ լեզուն դուրս գցեն,

    Իրենց կաս-կարմիր բոցաձև լեզուն.

    Կարծես սխալմամբ կրակ են կրծել

    Եվ հիմա, իզո՜ւր,

    Ործկալ են ուզում...

    Շոգի սիրահար դդումներ ցմփոր

    Թո՛ղ որ թխսի պես նորից ետ տանեն

    Փարթամ թևերը իրենց թաղերի

    Եվ ճտերն իրենց ետևը գցած՝

    Ցանկապատն ի վեր արևկող անեն,

    Թառեն էյվանի փայտէ ճաղերին...

    Ուրիշի աչքին խիստ ծիծաղելի

    Արեվածաղկի մի պուճուր գնդիկ,

    Կապկելով հսկա մեր երկրագնդին՝

    Երկրագնդի պես ծանրորեն ու լուրջ

    Թո՜ղ որ պտտվի ինչպես արևի,

    Այնպես էլ նաև իր առանցքի շուրջ՝

    Անշարժ պահելով ծաղկատերևի

    Դիրքը նախնական...

    Թո՛ղ որ շոգն իրոք չարամտորեն

    Մարդկանց խեղդելու մահափորձ անի,

    Եվ շուք ու շվաք տան վկայություն, –

    Միևնույնը չէ՞ գյուղացու համար,

    Թե նա մեռնի էլ՝ պիտի գործ անի,

    Քանի որ ամա՛ռ, ամա՛ռ է, ամա՜ռ...

    Խեղճ այրի կնոջ անծեփ-անսվաղ տանիքի նման՝

    Այգիների մեջ հասած պտուղն է անվերջ կաթկթում.

    Պիտի հավաքել-փռել տանիքին

    Շէկ ծիրանները՝

    Մանրակոտորակ արևների պես,

    Սև սալորները՝

    Եզան աչքերի միամիտ փայլով,

    Եվ կորիզահան դեղին դեղձերը՝

    Անանուն ծաղկի փերթերի նման...

    Սայլը բեռնաբարձ՝

    Ծանր խրձերից խղճուկ ճռռալով՝

    Անիվի կունդից իր մաշված սռնու

    Քիթն է մերթ հանում

    Ու մերթ՝ ետ տանում,

    Աղուրի փոշում, լորձունքի նման, մազութ ծորալով:

    Իսկ ջառջառների սեպերը երկաթ,

    Քար ատամները գիշատիչ կամի

    (Ծամի հա՛ ծամի)

    Հաշանն են ծամում, հաշանը ոսկե,

    Որ չուզենալով դարմանը խառնել

    Սրսուռ ցորենի արեվահամին,

    Մի բան է տենչում՝

    Էրանի քամի.

    - Սարե՜ր ջան սարե՛ր,

    Մի քիչ հո՛վ արեք...

    Իսկ քամին

    Կարծես մարդու գնացած աղջիկ է դարձել

    Քանի ամիս է՝ հերանց չի գալիս,

    Իսկ եթե եկավ՝ չի ուզի գնալ.

    - Օտար դո՞ւռն ընկնեմ,

    Լավ է ջո՜ւրն ընկնեմ...

    Մղեղն է թառում պատահած տեղում և ամեն ինչի,

    Մինչև իսկ վանքում կիսաբաց ննջող Աստվածաշնչին.

    - Մեղա՜ քեզ...

    Աստված բարին կատարի:

    Իսկ բարին՝

    Թառած դեզի կատարին,

    (Պարզ խրտվիլակի ծիծաղկոտ տեսքով)

    Ծտի պարսերն է շեղջերից քշում.

    Իսկ բարին՝

    Մաղված ցորեն-գարու հետ

    Փայտէ ամբարի դռնով է խշշում:

    Մեծ կարասները

    Ծույլ հորանջում են դատարկ մառանում,

    Բայց վնաս չունի՛,

    Խաղողի վազն է կրկին մայրանում.

    Ճութը, ծոցի պես, ուռչում է հյութից

    Եվ օգոստոսյան եռացած օդից

    Ու խեղդող տօթից

    Շնչահատ արդեն,

    Մի պահ զրկվելով աբուռ-ամոթից,

    Անզգուշորեն կոճակն է բացում զմրուխտ թփերի.և

    Հերն էլ անիծած.

    - Ի՞նչ անեմ, Մարե՛,

    Արևն ինձ կերե՜...

    ՂՈՂԱՆՋ ԱՇՆԱՆԱՇՈՒՆՉ

    Բայց ահա

    Նաև շոգն է կոտրվում՝ գոռոզության պես,

    Եվ տեղը զիջում իր գինն իմացող համեստությանը:

    Կապող անձրևի միջամտությեամբ

    Երկիր ու երկին

    Գրկվում են կրկին՝

    Վերջ տալով իրենց սուր գժվածությանը:

    Եվ աշունն էլի,

    Չարչիների պես ու բոշաների,

    Տեղից-տեղ գնում,

    Դռներ է ընկնում

    Եվ զբաղվում է իր ներկարարի սիրած փեշակով:

    Չարչին բարձրականչ կհպարտանա

    Իր հուլունքների հազար տեսակով,

    Ասեղ ու շյուղեր, ծամոն կծախի

    Պառավ տատերին, հարսներին շարմաղ:

    Բոշան ցորենով զամբյուղ կփոխի

    Եվ ինչով ուզես՝ մեծ ու փոքր մաղ:

    Մինչդեռ աշո՜ւնը...

    Նա բա՛ն չի ծախում,

    Օդ ու եղանակ, գույներ է փոխում:

    Մինչդեռ աշո՜ւնը...

    Միայն բաշխում է՝

    Ցորեն ու գարի,

    Խմիչք ու փշատ,

    Հազա՜ր մի բարիք

    Եվ, ամենից շատ,

    Անվարձ ու ձրի

    Միայն նախշո՜ւմ է...

    Եվ այնպես դանդաղ, որ չես նկատի,

    Ավելուկների ծամերը կանաչ

    Էյվանի դեմքին ու տան ճակատին

    Դեղնում են հանկարծ, դառնում անճանաչ:

    Ու քաղցրությունից ճաքող սեխերի

    Անուշ բուրմունքով

    Օծվում են կրկին բոստան-բաղերը,

    Իսկ ձմերուկի կերված ճաղերը -

    Լուսնի հաստ-բարակ փուլերի նման -

    Հող ու փոշով են ամպոտվում հիմա:

    Ընկուզենիներն իրենց սաղարթով

    Այնպես են մեկից դառնում հուրհուրան,

    Կարծես թե լինեն հսկա ծխամորճ,

    Եվ որպես ծխի առկայծող քուլա՝

    Մշուշն է սողում դաշտերի վրա

    Ու պտույտ տալիս

    Ծերուկների պես պպզած լեռների

    Սանըր չտեսած-փոշոտ գլխի շուրջ:

    Մինչ դեղձին պարկեշտ ու ծիրանին լուրջ

    Իրենց սաղարթն են աշխատում կոճկել լիրբ քամու հանդեպ,

    Հաստլիկ ուռենին ու ձիգ կեռասին

    Պատրաստ են իսկույն իրենց լաչակը գլխներից քանդել՝

    Մարդաթող հարսի,

    Լաչառ կնկա պես:

    Նորից, իսկապե՛ս,

    Աշուն է, աշու՜ն:

    Նորից սանդի մեջ ծեծում են կորկոտ,

    Չավար են խաշում,

    Տաք հնձաններում ճմլում են խաղող

    Ու գինի քաշում:

    Նորից արիշտան,

    Որ ձողերին են շարեշար փռել,

    Թաց՝ օրորվում է լուռ ու անշշուկ,

    Չորացած՝ խշշում

    Ու փշուր-փշուր

    Թափվում է գետին՝

    Խսիր-կարպետին:

    Քամին կարծես թե բան է կորցրել

    Եվ որոնելով ավլում է գետինն

    Ու տեղից-տեղ է խաշամը քշում:

    Եվ տերևների հաստ ծածկույթի տակ

    Առվակ ու վտակ

    Հոսում են ոչ թե խշշոցով ջրի,

    Այլ կարծես անվերջ տժտըժում-թշշում՝

    Իրենց մեջ ընկած բոց տերևների

    Չմարող հրից:

    Սերկեվիլները սրտի թրթիռով

    Վերջինն են լքում անխռով այգին

    Ու տեղափոխվում-մտնում են սնդուկ,

    Որ հաստակաշի ու կողքապնդուկ,

    Զառ խնձորների հարեվանութեամբ

    Պլըլւեն սիրով ու գորովագին

    Կանանց պահուսոի շորերին փոթ-փոթ

    Եվ իրենց բույրը խենթորեն խառնեն

    Նրանց մարմնային բուրմունքին տարփոտ:

    Աշուն է, աշո՜ւն:

    Լուսաստղը հիմա

    Նույնիսկ ցերեկվա դռներն է մաշում

    Եվ ճառագայթուն ու մեծ է այնքան,

    կարծես թե բացված հովհար է որ կա:

    Հովհարը սակայն

    Ո՞ւմ է հարկավոր, երբ շոգ չէ արդեն,

    Երբ եղանակը այնքան է ցրտել,

    Որ նորից ահա տան խոնավ օդից

    Մինչ աղը լալիս՝ լավաշն է ծաղկում,

    Իսկ պաղ եղեամի հալվելուց հետո

    Կալում մնացած կույտը ծղոտի

    Կպչում է իրար,

    Կարծես թե թաղքում

    Մազերի նման շեկլիկ աղջըկա:

    Անցած ձմրանը նշանվածների կոպերի տակով

    Անհամբերութեամբ սահում է հիմա երազանքն այրող

    Այն հարսանիքի,

    Որ պիտի լինէր, բայց դեռ, ա՜խ, չկա:

    Գիշերվա կեսին ոռնոցն է լսվում

    Հոտ ու նախրի հետ սարից գյուղ իջած անկուշտ գայլերի,

    Իսկ նույնքան անկուշտ ջրաղացների անխոնջ չախչըխկան

    կոչնակի նման կանչելով անվերջ՝

    Ճամփան է պահում աղունով բարձված սողուն սայլերի:

    Եվ ահա՛ -

    Կամաց քշեք սելերը...

    Եվ ահա՛ -

    Աշուն եկավ սարիցը

    Եվ ահա՛,

    Այստե՛ղ -

    Երկինքն ամպել է...

    Եվ ահա՛,

    Այնտե՜ղ -

    Էս լուսնակ գիշեր...

    Եվ ահա՛ -

    Այնպե՜ս՝

    Միշտ նա է ներկա,

    Նա՛ ՝

    Շինականի հար հավատարիմ,

    Հավետ անբաժան

    Մեծ օգնականը.

    Նա՛ ՝

    Շինականի համկալ-ընկերը,

    Հոտաղ-մշակը

    Ու... երրորդ ձեռքը.

    Նա՛ ՝

    Ինքը... ե՜րգը:

    ՂՈՂԱՆՋ ԱՀԱԳՆԱՑՈՂ

    Ե՛րգը...

    Կարծես տնից ելած մի պանդուխտ էր բազմաթափառ

    Եվ ուզում էր կրկին փարվել հայրենիքին

    Հայրենիքն էր... նրա հոգին:

    Ե՛րգը...

    Կարծես մի թռչուն էր, որ չվելով բնազդաբար,

    Ետ էր թևում գիշերն ի լույս և օրն ի բուն:

    Եվ նրա շեն ականջն էր... բույն:

    Այդ ակա՛նջը...

    Ջրվորների,

    Սարվորների ուրախ կանչը,

    Ձույլ զանգերի ծույլ ղողանջը,

    Առվի հիմար բլբըլոցը,

    Ճրագների պլպըլոցը,

    Հովի հունչը,

    Թոնրի շունչը,

    Մերժված սրտի խուլ մրմունջը,

    Երազների ու ծաղկունքի փսփսուքը,

    Ողբասացի կոծն ու սուգը,

    Արտասուքը,

    Որ ծնվելով վառ ցավի մեջ,

    Դուրս չի պոռթկում,

    Այլ կաթում է սրտի խորքում,

    Ինչպես մթին անձավի մեջ,

    Եվ այդ ահեղ կաթկթոցը

    Միչև անգամ քար է ծակում.

    Կեսչոր-կեսթաց փայտի նման

    Վառվոդ լույսի ճթճթոցը,

    Որ վառ ցրտի դեմ-հանդիման

    Ոնց էլ լինի դուռ է փակում.

    Չարաճճի քամու առաջ

    Տերւների սրսըփումը՝

    Աշնան վառած անհուր բոցում.

    Նոր մայրացած ստինքների

    Մեկմեկի հետ լուռ շփումը՝

    Այգու նման բուրող ծոցում.

    Ջրի ճամփին աղջիկների քչփչոցը,

    Մինուճարի հեռու ճամփող

    Մոր խելագար պաչպչոցը,

    Տաք հնձանի կպչուն դռան զիլ ճռինչը,

    Անգըղ տեսած թուխսի սարսափն ու կռինչը,

    Նորածինի ազդարարիչ-հրամայող բարակ ճիչը, –

    Ամե՛ն, ամե՛ն, ամե՛ն ինչը

    Ալիք տալիս,

    Գալի՜ս-գալի՜ս,

    Ծովանում էր այդ ականջում,

    Հազար ձևով այնտեղ հնչում,

    Հետո տանջում ու պահանջում՝

    Ելնե՜լ-թափվե՜լ սրտերից-սիրտ,

    Հոգուց-հոգի,

    Հույզով ցողել

    Ու ողողել

    Ամեն ոքի...

    Ա՛յն, որ այնպես ցիրուցան էր,

    Կամենում էր լինել հավաք,

    Ա՛յն, որ միայն աղմուկ էր դեռ,

    Ցանկանում էր դառնալ նվագ.

    Ա՛յն, որ հնչյուն, անկապ ձայն էր,

    Եղանակ ու երգ էր ուզում, –

    Վարարումի ու հորդումի

    Ելք էր ուզում:

    Իսկ թղթերին՝

    Հազար ու մի երգ-եղանակ,

    Դարձած նոտա.

    Իսկ թղթերին՝

    Հազար ու մի խաղիկ-տաղիկ

    Հայաշխարհիկ,

    Նաև օտար:

    Իսկ թղթից դուրս

    Որքա՜ն երգեր,

    Որ չեն տեսել ձայնագըրող,

    Օտար ժանգը գոնե քերող

    Հմուտ ձեռքեր:

    Իսկ թղթից դուրս՝

    Որքա՜ն-որքա՜ն

    Շինականի ձեռքով ցանված,

    Բայց չհնձված-անտեր բերքեր...

    Ա՛յն, ինչ ականջն էր հավաքել,

    Ա՜խ, թե հիմա իր շրթունքով

    կրկնապատկված ետ տար կրկին,

    Սիրով բաշխեր նրանց, ովքեր

    Իրենց արյամբ ու քրտինքով

    Խմորում են տվել երգին:

    Իր հետ մեկտեղ այն ժամանակ

    Գյուղացին էլ գուցե երգէր.

    - Հ ով , հով, հո՜վն ընկաւ,

    Դարդս ծո՛վն ընկավ»

    ՂՈՂԱՆՋ ԲՆԱՇԽԱՐՀԻԿ

    Սակայն դարդը խեղճ ու կրակ գյուղացու

    Եթե անգամ

    Ծովն ընկավ,

    Նույնիսկ ծովն էլ դարդի վրա գյուղացու

    Իր ծովային աղաջրի փոխարեն

    Կարծես դիտմամբ յուղ ածում,

    Դարդը յուղով է օծում,

    Որ... ջրի մեջ չընկղմի

    Ու չդառնա կեր տղմի:

    Կարիքների ալիքային մոլի ծա՜փ,

    Զրկանքների կոհակացող խաղացո՜ւմ, –

    Եվ նույն դարդը ողջ-առողջ

    Շպրտվում է նորից ափ

    Ու... կպչում է գյուղացուն,

    Ինչպես շապիկը մեջքին,

    Տաք քրտինքից թաց մեջքին,

    Եվ ի՜նչ քրտինք.

    Հիմա արդեն իսկապէ՛ս որ աղաջուր:

    Զուր է գեղջուկն աղաչում

    Եվ հույսի շողն իր աչքի

    Նետում երկնի հրաշքին:

    ՎԵրում՝

    Աստված ծանրականջ,

    Ցածում՝

    Աղոթք ու զուր կանչ,

    Անտեր՝ պատառ-պատառիկ,

    Սարի լանջին կարկատան.

    Ծխոտ-մրոտ պատ-առիք,

    Բոբիկ ոտներ, հին քաթան.

    Եվ հազար ու մի կարիք

    Հազար ու մի ծակ ու ծուկ.

    Պիտի ուզեն հարսնացու,

    Առնեն շոր ու մատանիք,

    Պիտի փոխեն ծածկը տան,

    Պարտքը մարեն, հարկը տան

    Ու կաշառեն ջրպետին:

    Նաև պիտի... դեռ պիտի...

    Պիտի վարեն ու հերկեն,

    Վարեն-հերկեն

    Ու երգեն.

    – Օրհնյա՜լ է Աստված.

    Հիշյա՜լ է Աստված. . .

    Աքլորը կանչեց գոմի դռանը,

    Դեռ նոր է բացվում աղոթարանը.

    – Աստվա՜ծ, փառքըդ շա՜տ...

    Եզնարած տղան թող անուշ քնի,

    ութանավորը վեր կենա բանի.

    – Աստվա՜ծ, փառքըդ շա՜տ...

    Գութանն է գնում-գութանն է գալիս.

    – Այ ճը՛լ-վը՜ստ, ճը՛լ-վը՜ստ. . .

    Ուրախությունից ակերն են լալիս.

    – Այ ճը՛լ-վը՜ստ, ճը՛լ-վը՜ստ. . .

    Մաճկալը՝ մաճին,

    Իմ պաչն իր աջին.

    – Շուռ տուր, սև՜ արա:

    Հոտաղը՝ լծին,

    Մատաղ վարոցին.

    – Ձե՛ն տուր, թև՜ արա:

    Հո՛ արա, Շեկո՜,

    Շո արա, Լաչի՜ն.

    – Մեջը կորդ մնաց:

    Քշիր հա՜, Նիկո՛,

    Դաղի՛ր սատկածին.

    – Գնաց հա՜ գնաց:

    Գնաց հա՜ գնաց.

    – Ոտըդ լե՛ն արա, –

    Էն էլ ո՜նց գնաց:

    Գնաց հա՜ գնաց.

    – Տղա՛, ձե՜ն արա, –

    Էլ բան չմնաց:

    Արտը լեռ քար է,

    Առը երկար է.

    – Բայց խոփն էլ սուր է:

    Քաղցած ենք, ծարավ,

    Ա՛յ հարս, ի՜նչ դառավ.

    Բա գալըդ ո՞ւր է:

    Է-հէ՜յ, հորիվա՛ր, ճիպտի՛ն տուր,

    Սևին հո՛ արա, Կապտի՜ն տուր.

    – Կապո՛ւյտ եզ, չսատկե՜ս հա:

    Թե հո ես անում՝ լա՛վ արա,

    Բերան չես բանում, ա՛վարա.

    – Վարել ենք արտի վատ կեսը:

    Ծիր տանք հա՜ ծրենք,

    Մեր դարդը ցրենք.

    – Ես քեզ եմ ասում,

    Սրա՛պ ջան,

    Հողը սեվանայ:

    Հացն եկավ: Բանանք,

    Ուտենք կշտանանք,

    Որ, քեզ եմ ասում,

    Արա՛բ ջան,

    Ուսըդ հովանա:

    Ձեզ՝ Խոտի լավը,

    Մեզ էլ՝ փլավը.

    – Հորովե՜լ, հո:

    - Դե՛, ելեք լծենք,

    Խոփը հող գցենք.

    – Հո՜, հորովե՛լ:

    Նո՛ր ակոս բացենք,

    խո՛ր ակոս բացենք

    Է՛լ առավել:

    Հաջող է տարին.

    Նամուսով վարի՝

    Մեկին յոթ կտայ:

    Խոտի տեղ դու, տե՛ս,

    Չոր ճիպոտ կուտես,

    Ա՛յ եզ անպիտան:

    Գիտե՜մ, ոտմաշ ես,

    Ոտերի՛դ մատաղ,

    Բա ե՞ս, Ծիրա՛ն ջան,

    Իմ սի՜րտն է մաշած:

    Քրտընքախաշ ես,

    Իմ համե՜ղ հոտաղ,

    Բա ե՞ս, Տիրա՛ն ջան,

    Իմ սի՜րտն է խաշած:

    Ականջ մի՛ դրեք.

    Հո՜ արեք.

    Դարդներըդ ցրեք.

    Շո՜ արեք:

    Դարդը քա՞ր կանի...

    Աստված ճա՛ր կանի.

    – Հորովե՜լ:

    Աստված ինչ չանի՝

    Մարդը դի՜նջ կանի.

    – Առավե՛լ:

    Եզո՜, շո՛ւտ արա, ո՜տ արա, ախպէ՜ր,

    Դադրած մաճկալը քո ցա՜վը տանի.

    – Պրծնենք ու գնանք:

    վրան են զարկել սև ու մութ ամպեր,

    Ձեռ ու ոտ արեք, ա՛յ, անձրև կանի.

    – Մոլո՜ր կմնանք:

    Ուժ տուր՝ վերջանա,

    Ջանըդ դինջանա.

    – Հո՜ արա, էյ ե՛զ:

    Վարենք ու ցանենք,

    Խոփը դուրս հանենք.

    – Լինենք պարզերես:

    Թող չկտրվի ակի ճռինչը,

    Գութանի անուշ ճլվստիկ ձենը.

    – Իր ձենի՜ն մատաղ:

    Առանց գութանի աշխարքը ի՞նչ է,

    Նրա վրա է աշխարքի շենը.

    – Իր շենի՜ն մատաղ:

    Հո՜ արա, եզո՛ ջան, հորովե՜լ,

    Ծարավ ես՝ ես էլ եմ ծարավել,

    Դադրած ես՝ ես քեզնից առավել,

    Ինձ էլ է արևը խորովել.

    – Հորովե՜լ:

    Թե մեզնից Աստւած է խռովել՝

    Աստըծուն ձեն կտանք առավել.

    – Օրհնյա՜լ է Աստված,

    Հորովել

    Հիշյալ է Աստված,

    Հորովեեեե՜լ...

    ՂՈՂԱՆՋ ՑԱՎԻ ԵՒ ԲՈՂՈՔԻ

    Մեր խելքն էր մեզնից խռովել.

    Մոռացած Կալ Երգ, Հորովել,

    Մոռացած խալիկ, զվարթ տաղ՝

    Նէյնիմ-ով ու Բէյթ-ով էինք

    Շատերս մեր հոգին պարպում.

    Թողած մեր գինին անխարդախ՝

    Օտարի շէրբեթ-ով էինք

    Մեզ խաբում

    Եվ ոչ թե հարբում:

    Մենք կայինք,

    Մենք Դավիթ էինք,

    Սակայն դեռ մեզ չգիտեինք.

    Դեռ պառվի շաղգամի արտում

    Քիչն ուտում,

    Շատն էինք ջարդում՝

    Մանկորեն ոտքի տակ տալիս:

    Եվ մեկը պիտի գար ահա,

    Մեզ նորից կայծակե տար թուր

    Ու թամբեր Քուռկիկ Ջալալի,

    Տար նաև մկունդ ու վահան,

    Որ... Մսրա նւոցին ընդդեմ

    Զգայինք մեզ Ձենով Օհան:

    Սկզբում ինքն էլ վարանում՝

    Գործում էր, բայց դժվարանում

    Իր գործին տալ հարմար անուն:

    Եվ ահա իր գործը նաև

    Ստացավ անունն իր վայել.

    - Աշխարհում դուք ձե՛ր երգն ունէք,

    Ձե՛ր երգը, խլացա՛ծ հայեր...

    ...Ու թե հայ խաղի ու տաղի հանդեպ

    Խլացել էին մեզնից շատերը,

    Եթե մերային խեղճ ու վատերը

    Մեր արդար հացն ու պանիրը թողած,

    Աչք էին տնկում օտար փախլսւ-ին,

    Ապա օտարը՝

    Ամենա՛յն սիրով,

    Ապա օտարը՝

    Խոսքերո՛վ,

    Գրո՛վ -

    Թաքուն-բացայայտ մեզ էր բանսարկում՝

    Մի ամբողջ ազգի հեշտորեն զրկում

    Իր անկապտելի երգից ու պարից,

    Մի ողջ ժողովուրդ կապում օտարից,

    Օտար դռանը տնփեսա սարքում

    Մի տղամարդու, որ շեն տուն ուներ,

    Տան մեջ սյուն ուներ,

    Սյան վրա՝ տանիք

    Ու տանիքի տակ՝ հսկա ընտանիք,

    Որ, ճիշտ է, գիտեր հյուրեր ընդունել,

    Բայց գիտեր նաև ճանապա՜րհ դնել,

    Ու թե կտուրը կաթեր անձրևից՝

    Գիտեր վերստին պատել սվաղով...

    Մինչդեռ խուլ, անլուր, և կամ չարալուր

    Ականջներն օտար միշտ հակված էին

    Հայոց երգի մեջ

    Լսել սօսափը պարսկազենդական,

    Հայոց տաղերում

    Որսալ մեղեդին հույն-բյուզանդական,

    Թուրք-թաթարական բայաթի-շարքին:

    Հայերն աշխարհում բանսարկված էին.

    Սրերից հետո,

    Թրերից հետո՝

    Հիմա էլ լեզվի թունավոր նետովև

    Ա՛ռ –

    Զարկված էին...

    Քեզ հարվածողին որպեսզի զարկես

    Եվ ունեցվածքըդ ու կյանքըդ փրկես,

    Պիտի զարկողին իր զարկից զրկես:

    Թե ոստայնի պես ստեր են հյուսում,

    Եվ դու կեղծիքը ճեղքել ես ուզում,

    Պիտի սովորես ստողի լեզուն:

    Իսկ նա շատ հաճախ ինքն էլ էր զգում,

    Որ իր հաղթ բազկում

    Տալիք հարվածի թափը պակաս է.

    Դատապաշտպանի իր լեզուն արդար

    Պտտում է հազիւ,

    Պտտում է այնպես, կարծես կակազ է:

    Մինչդեռ ուզում էր

    Ու երազում էր

    Պաշտոն ստանալ և դատախազի. –

    Աշխարհի առաջ բարձրանալ տեղից

    Ու հատ-հատ ասել.

    – Խոսելն իզուր, ճառելն՝ անտեղի:

    Միստը՛ր, աղա՛, սը՛ր,

    Տիկնայք մեծարգո, պարոնայք ազնիվ,

    Քար ու կշեռքին ի՞նչը կհասնի:

    Այս՝ կշռաքարը, այս էլ կշեռքը.

    Մեզանից՝ ահա մեր տաղն ու երգը,

    Ձեզանից՝ կշեռքն ու կշռող ձեռքը:

    Թող դժվարությամբ ու հսկա ջանքով

    Բարձրանան-իջնեն կշռաթաթերը,

    Անվստահությամբ ու կասկածանքով

    Իրար հոտոտեն կշռաքթերը,

    Եվ ճիշդը խոսի, լռեն ստերը:

    Այս էր նա ուզում,

    Այս օրը հուսում,

    Բայց և զգում էր,

    Որ հաղթ բազկում իր

    Տալիք հարվածի թափը պակաս է.

    Դատապաշտպանի ու դատախազի

    Իր արդար լեզուն

    Շարժվում է հազիվ՝

    Պտտում է այնպես, կարծես կակազ է:

    Իսկ եթե սուտը հերքել ես ուզում,

    Պիտի սովորես ստողի լեզուն՝

    Հրաժարվելով դատարկ զեղումից:

    Պետք է սովորել,

    Իսկ ո՞րտեղ, ումի՞ց:

    Պետք է սովորել,

    Իսկ ո՞ւմ մոտ, իսկ ո՞ւմ...

    ՂՈՂԱՆՋ ՊԱՆԴԽՏԱԿԱՆ

    Հայ դասատուներն իրենք են զգում,

    Որ ջահել սանի առաջմղումից

    Հոգնում կես ճամփին ու ետ են մնում:

    Եվ Կոմիտասը Բեռլին է գնում:

    Ու գերմանական քաղաքում խոժոռ

    Ինչ-որ վանական՝

    Աչքերը խոշոր,

    Դեմքը՝ բանական,

    Քայլքն՝ անբնական,

    Պաղ անցորդների հայացքն է անվերջ վրան սևեռում,

    Մինչ մոլեռանդի նայվացքը նրա՝

    Որքան ներհայաց-նույնքան բևռուն,

    Չի մեխվում սրա կամ նրա վրա,

    Այլ պեղում կարծես անծանոթ հեռուն:

    Եվ կոշտ ու կոպիտ գերմաներենը

    Շուրջ երեք տարի, հարկադըրաբար,

    Ճկվում է անվերջ նրա բերանում,

    Սակայն չի ջարդվում վերջնականապես,

    Կարծես թե թողած լեզուն կենդանի,

    Գրում-կարդում է նորից գրաբար՝

    Ճեմարանական խելոք սանի պես:

    Ի՜նչ անենք. շատ էլ հոգ չէ, որ այդպես

    Գերմաներենը նեղում է հային:

    Կար այլ մի լեզու՝ համամարդկային,

    Այդ լեզվով խոսող գերմաններ կային,

    Ու չէր վերջանում նրանց զրույցը:

    Կոտրելով բառի բարակ սառույցը

    Ոչ իբրև օտար-սառն ու կեղծամիտ,

    Այլ մեծ պապի պես՝ առանց կեղծամի,

    Գալիս էր Բախը ու ծանըր նստում

    Երգեհոնի դեմ, ֆիզհարմոնիայի

    Ու բարի ժպտում մրահոն հային:

    Եվ ալիքվում էր մի վսեմ Մեսսա,

    Ու Բախը կարծես ասում էր.

    - «Տեսա՞ր»:

    Անհուն սրբությեամբ երկինք էր միտում

    Մի հոգեսրբիչ հոյակապ Խորալ,

    Եվ ծերուկ Բախը ջահելին դիտում,

    Հարցնում էր կարծես – և գրաբարով,

    - «Իմա՞ստը դորա»:

    Իսկ այնուհետև՝

    Օրատորիա-ի նարեկանման ծփացող մի ծով

    Լռիկ մեղմությամբ, աղոթքի ճիչով

    Դիզվում էր դանդաղ, փլչում շատ արագ,

    Մինչդեռ ականջում մոլեռանդ հայի

    Օրատորիա-ի ծփանքի միջով,

    Խեղդելով խորթ ձայնն Օրատորիա-ի,

    Իրենն էր հնչում՝

    Մի նոր Պատարագ...

    Ու մեկ էլ հանկարծ Մոցարտն էր գալիս,

    Գեղեցիկ, ջահել, կայտառ ու խնդուն,

    Եվ պաղ դահլիճում ծիծաղն էր թնդում:

    Նա մերթ՝ բարեկիրթ մանկան պես՝ ուշիմ

    Լսում էր հային, խփում էր ուսին,

    Մերթ՝ հանպատրաստից երգ եղանակում,

    Եվ մեկ էլ՝ խոսում համբույրից կույսի,

    Սրա վեղարը ծաղրուծանակում,

    Պատմում արկածներն իր և ուրիշի՝

    Չափից ավելի անկեղծանալով:

    Իսկ երբ տեսնում էր՝ իր կատակն է զուր,

    Հուսահատորեն ձեռքը թափ տալիս,

    Իբրև միջնարար՝ մի բերան հազում

    Ու լրջանալով,

    Անկեղծ ջանալով՝

    Նորից էր ուզում հային համոզել,

    Որ պէտք է այսպէ՛ս–ո՛չ այնպես խոսել:

    Մէջտեղ էր գալիս ուրախ ֆիգարոն,

    Դահլիճում սարքում շքեղ հարսանիք,

    Իսկ նրա մտքո՜ւմ...

    Աղջիկ-պատանիք

    Սարից իջնելով ելնում են տանիք,

    Որ մեկ էլ տեսնեն, թե ինչպես Սարոն

    Անուշի տեսքը հեռվից որսալով,

    Մոռացած ադաթ, ընկեր ու աշխարհ՝

    Գետնում է Մոսուն...

    - Դուք ինձ չե՞ք լսում,

    Այս է ճիշտը, հե՛ռ, այս է պետք, պարո՛ն:

    Իսկ հեռ-պարոնը լսում էր ուշիմ,

    Ձմեռ ու ամառ

    Ուսանում համառ,

    Բայց և կրկընվում.

    - Ուրիշն՝ ուրիշին,

    Ես ի՛մը, ի՛մը, ես ի՜մն եմ ուզում,

    Ի՜մը, դուք հասկա՞ն...

    Ու չէր ավարտում «հասկանում եք»-ը:

    Իսկ երբ այս հսկան

    Եվ կամ թե ուրիշ վիթխարու մեկը

    Հայ վարդապետի հոգին էր հուզում

    Եվ գերեվարած տանում իր հետքով՝

    Երբ նա չէր գտնում փրկումի դեղ-ճար,

    Նրա բերանից ձգվում էր «Խղճա»-ն.

    Հայցում էր Բախի մեներգ-աղոթքով...

    Ա՛խ, նրա հեռո՜ւ-հեռո՜ւ հայրենիք,

    Լսո՞ւմ ես արդյոք մենակ ու մենիկ

    Զղջացող որդուդ: Մի՞թե չես զգում,

    Որ հեռվից-հեռու անձայն գոռալով

    Այդ քեզ է դիմում Բախի Խորալ- ով.

    «Քեզնից հեռացա, բայց դարձա իսկույն»:

    Ա՛խ, նրա հեռո՜ւ-հեռո՜ւ հայրենիք,

    Այդ ինչպե՞ս, ինչպե՞ս դու դարձար կնիք

    Եվ ինչո՞ւ դու հենց ընտրեցիր նրա՛ն

    Ու դրոշմը քո, իբրև սուրբ խարան,

    Դրեցիր վրան՝

    Ասելով. «Ի՛մն ես,

    Ո՜ւր էլ որ գնաս՝ իմ ճո՛րտը, ծառա՛ն,

    Իմ մինուճարն ու հավատարի՜մն ես»:

    Ա՛խ, նրա հեռո՜ւ-հեռո՜ւ հայրենիք...

    Ժամեր շարունակ մենակ ու մենիկ,

    Եվ համբերությամբ մի անհատնելի

    Խեղդելով հոգու ներհակությունը՝

    Պաղ ստեղներին հաղորդում էր նա

    Իր ամենազգա ու ջերմ մատների

    Սրսփումն այրող ու տաքությունը:

    Նրա վեղարի թողած ստվերը

    Ժամեր շարունակ անվերջ ընկնելով

    Ֆիզհարմոնիայի սևափայլ ներկին՝

    Մթագնում էր այն կրկին ու կրկին:

    Գոթական ոճի գրադարանում

    Նա, աղեղի պես, անշարժ կորանում

    Եվ ամե՜ն ինչ էր շուրջը մոռանում:

    Բայց ամեն անգամ իրիկնամուտին,

    Երբ մոտենում էր գիշերը՝

    Մթին,

    Ինչպես փակեղը,

    Եվ Վարդապետին

    Փակեղի նման նեղություն տալիս,

    Մի անկոչ հյուր էր մթան հետ գալիս, –

    Ա՛խ, գալըս ո՜րն է, –

    Կարոտից մարող կնոջ պես վազում,

    Գոնե մի թեթև հարց էլ չէր տալիս, –

    Հարց տալըս ո՜րն է, –

    Ձևի համար էլ նույնիսկ չէր ասում,

    Թե Վարդապետը ուզո՞ւմ է, –

    Վազում

    Եվ թևերն իր տաք՝

    Մեկ-երեք-չորստակ՝

    Փաթթում էր, պլլում պանդուխդի նրա կարեվեր սրտին:

    Թո՛ղ նա վերստին

    Կուսակըրոնի կոչմանն իր վայել,

    Սրբորեն հաստատ իր տված ուխտին՝

    Անկոչ սիրուհուն իրենից վաներ:

    Թե դռնից հաներ՝

    Պիտի երևար բաց լուսամուտին,

    Լուսամուտի պես աչքերը փակեր՝

    Հիմա էլ մտքի դուռը կթակեր.

    - Ընդունիր տունըդ:

    - Ո՞վ ես, անո՛ւնըդ...

    - Սուտլիկի՜ս մի տես,

    Դու ինձ լա՛վ գիտես:

    - Ո՞վ ես, անո՛ւնըդ...

    - Հայրենակարո՜տ....

    Եվ Վարդապետի հայացքի դիմաց,

    Նրա կարոտած աչքերին ի տես,

    Ձգվում էր հանկարծ կածանը քարոտ.

    Սարավանդակից գութանի խոփն էր հանկարծ պսպըղում.

    Թոնրի պռնկին, սև պուտուկի մեջ, ապուրն էր պաղում.

    Ճակատին շարված բոլոր «արծաթի» ծափերի ներքո՝

    Արմաղան մի հարս նախշուն կարպետին ձավար էր մաղում.

    Իրենց մացառե ցանցառ բեղի տակ

    Ծիծաղում էին քարափներն անտակ՝

    Աղունակների ու կաքավների

    Խտուտ հարուցող կրկրան ձայնից.

    Բարակ գոլորշին, անուշ խնկի պես,

    Ծփում էր այգում, ելնում հնձանից.

    Հարթ կտուրներին ծփծփում էին

    Աներեսորեն կանաչած Խոտեր.

    Ջահել ու բոբիկ կանացի ոտեր

    Թփթփում էին

    Ու տպում էին

    Իրենց հետքերը աղուրի փոշում...

    Հստակ էր այնպէ՛ս ու շոշափելի՜,

    Տեսնում էր կարծես և ոչ թե հիշում:

    Եվ աչքերն էին բացվում-մշուշվում

    Ինչ-որ մորմոքից, որ անուն չունի.

    Թիկունքի վրա զգում էր կարծես

    Վազքը երթևեկ ինչ-որ մրջյունի.

    Ու դուռը զարկող կարոտ կոչվածը, –

    Էլ ի՜նչ հրավեր, –

    Սենյակ էր խուժում

    Եվ անմոռացն էր վերհիշում.

    - Կռունկ...

    Խաբրիկ մը չունի՞ս...

    ՂՈՂԱՆՋ ԿՈՏՈՐԱԾԻ

    Չէ՛, կռունկ չկա՜ր Բեռլին քաղաքի երկնքում մթար,

    Որ վարագուրված հայոց աշխարհից գեթ խաբրիկ մը տար:

    Բայց Գուտենբերգին ծնած աշխարհում՝

    Սև կռունկների սև երամի պես՝

    Սև տառերն էին լրագըրերի էջերին թառում:

    Եվ մի օր հանկարծ

    (Ահավո՜ր վայրկյան) ...

    Եվ մի օր հանկարծ այդ տառերը սև՝

    Քիչ առաջ հանգած

    Ածուխներ ասես՝

    Մատներն են այրում գրաշարների,

    Ու տաք ոսպի պես

    Ընթերցողների լեզուն են վառում:

    Նորի՜ց ու նորի՜ց

    Հայոց աշխարհում

    Մինչ թոնիրները՝ արյունից մարում,

    Խաղաղ ծխացող լուռ երդիկներին

    Աքաղաղի տեղ բոցերն են պարում:

    Եվ լեղապատառ մայրերը հայոց

    Զո՜ւր են մրմնջում աղոթքը կերկեր,

    Համըր Տիրամոր նիհար ծնկերին

    Իզո՜ւր են այդպես աղերսով փարում.

    Եթե ունենար

    Որևե հնար՝

    Խեղճ տիրամայրը իրեն կփրկեր,

    Մինչդեռ քիչ հետո ինքն է դառնալու

    Պիղծ հանաքների,

    Կեռ դանակների

    Եվ ա՛յն հրդեհի չար կրակին կեր,

    Որ նորից հիմա

    Մարդկային մսեր ու ոսկորներ է շան պես ճարակում:

    Տարաբախտ երկրի

    Եվ Աստծուց թափուր երկնի արանքում,

    Իբրև ամոթի ծանըր վարագույր,

    Փռվում էր ծուխը,

    Եվ ճենճահոտը օդի շերտերն էր այնպես վարակում,

    Որ – անժամանա՜կ –

    Կռունկներն անգամ թողին-չվեցին

    Եվ ուր թեվեցին՝

    Ահ ու սարսափից լեզուն կապ ընկած

    Հայ մանչուկների խմբերի նման՝

    Կը՛վ-կը՛վ հա՜ կը՛վ-կը՛վ՝

    Անվերջ կվվեցին,

    Անլուր աշխարհին իմաց տվեցին,

    Որ հայոց երկրի ձորերում անտակ,

    Կիրճերում խորունկ...

    Ա՛խ,էլ ի՞նչ կռունկ,

    Երբ հիմա վառման թոնիր էր դառձել

    Թոնիրի երկիր Հայաստանն ինքը,

    Ու թոնրին դրված սև խուփ էր կարծես

    Հայոց երկինքը...

    Եվ ո՞ւր է ինքը.

    Այստե՛ղ՝ Բեռլինո՜ւմ, –

    Սրամիտ բախտի ինչպիսի՜ հանաք,

    Ճակատագրի ի՜նչ ծաղրուծանակ:

    Է՛հ, հայի կյանքում ինչե՜ր չեն լինում.

    Վաղուց է զրկվել նա զարմանալու կարողությունից:

    – Երբ ռուս-տաճկական կռվում հերթական

    Ռուսաց սվինը, թուրն ու բերդանկան

    Անձնատուր արին ճամփին հանդիպող

    Թուրքական բազում բերդ ու բերդակալ, –

    Է՛լ գերմանացի,

    Է՛լ ֆրանսացի,

    Է՛լ անգլիացի՝

    Յուրաքանչյուրը խփեց իր ծնկան,

    Ու բոլորը մեկ ձեռ ու ոտ ընկան,

    Սան-Ստեֆանո քաղաք գնացին՝

    Այնտեղ գումարվող Վեհաժողովին,

    Որ... Պետերբուրգը հաղթութեյան դաշտից

    Իր սպասածից քիչ բերք ժողովի:

    Երկար նստեցին, ուշ-ուշ վեր կացան,

    Դրսից ժպտալով՝ ներսից բարկացան,

    Անգամ լռելով՝ իրար հասկացան,

    Ու երբ, վերջապես, պիղատոսաբար

    Մաքուր լվացած իրենց ձեռքերով

    Հայկական հարցը մեջտեղ բերեցին,

    Քանի տաք էր դեռ՝ մերթ վերցըրեցին,

    Մերթ էլ վերստին ներքև դրեցին,

    Եվ ամեն մեկը մատներն իր վառեց:

    Բայց ամեն մեկը այնքա՛ն շատ ճառեց,

    Մինչև որ հարցը բավական սառեց, –

    Ու ցիների պես ընկնելով վրան՝

    Կտուցով, ճանկով լա՜ւ քրքըրեցին,

    Առան-տվեցին, տվեցին-առան

    Ու վերջում... հարսի լեցուն կոնքերով

    Փեսայի աչքին լավամարդ դառան.

    Այս ու այն կողմից միավորների զերոն քերեցին

    Ու մնաց մի թիվ,

    Որ էլ չի քամվի՝ ինչքան էլ քամես,

    Ու մի թիվ մնաց... համեստից համեստ.

    Մնաց 16 –

    «Հայկական հոդված» –

    Հայկական հարցի բզկտված մարմնից

    Ոչ թե մինչևիսկ դաշույնով հատված,

    Այլ քաշքշոցո՜վ, այլ եղունգներո՜վ

    Մի կերպ ծվատված...

    Սակայն... աշխարհում ինչե՜ր չեն լինում:

    Սակայն... աշխարհի ցմփոր տերերին դա էլ շատ թվաց:

    Եվ ահա նրանք վերստին եկան վեհաժողովի՝

    Այս անգամ արդեն այս նույն Բեռլինում,

    Հայկական հարցը –

    Հուշաթելի պես –

    Մատին փաթ տված:

    Երկար վիճեցին, տվեցին-առան.

    – Հայ պատվիրակը թող նստի դռանն...

    Ամենքը մի-մի պողպատե կռան՝

    Իջա՛ն մեր սալին.

    - Վա՜յ տամ մեր հալին...

    Մեր արյան դիմաց՝ ծախսեցին թանաք.

    – Ա՜յ քեզ խաչապաշտ թրի հաղթանակ –

    Աղվեսությանը խառնած շնություն,

    Ներհակությանը՝ միաբանություն,

    Մեր արցունքի դեմ մի կում ջուր տվին,

    16-ն այսպես մի կերպ շուռ տվին:

    Աչքըդ լո՜ւյս լինի,

    Դու օգտվեցի՜ր թվաբանությո՛ւն.

    Շուռ գալով՝

    Աճեց քո 16-ը –

    Դարձավ 61:

    Իսկ մեր հա՜րցը, մե՞նք:

    Իսկ Հարցը Հայոց քամվեց վերստին՝

    Կարծես թե՝ թափված արյան համեմատ.

    Մի թիզ էր եթե Սան-Ստեֆանոյում,

    Բեռլինում արդեն նա դարձավ մի մատ:

    Այո՛, այստեղ էր՝ այս նո՛ւյն Բեռլինում,

    Որ բարեխընամ մի Վեհաժողով

    Որոշում հանեց... հայ հողազուրկին

    Չբավարարել վեց արշին հողով,

    Այլև ընդամե՜նը – չխենթացընել

    Մահվան ու ջարդի մշտական դողով...

    Քաղցած հավի պես, քուն թե արթմնի,

    Հայն էլ ինքն իրեն տեսնում էր անվերջ

    Ինքնավարության կորեկով լեցուն հսկա մարագում,

    Ինքնավարություն, որ հիմա դառձավ... բարենորոգում:

    Բարենորոգո՜ւմ...

    Գլուխը քա՛րը.

    Թո՛ղ լիներ թեկուզ բարենորոգում,

    Բայց ոչ թե թղթին, ոչ թե թանաքով:

    Բարենորոգո՜ւմ...

    Եթե ամեն ինչ

    Ջարդում ես քարով ու դագանակով,

    Փրթում ես թրով ու կեռ դանակով,

    Խուժանի խուժմամբ՝ ասես հանաքով,

    Նաև լրջորեն՝ կարգին բանակով, –

    ի՞նչ ես նորոգում.

    Իհարկե լա՛ցը,

    Որ չի չորացել,

    Եվ կոտորա՛ծը,

    Որ չեն մոռացել...

    Եթե անջրդի հող ես ոռոգում,

    Ի՞նչ է, եթե ոչ բարենորոգում...

    Եվ ահա Կարմիր սուլթանն իսկապես

    Հայի... ջուր դարձած արյունի գետով

    Հայոց անջրդի հողն էր ոռոգում,

    Եվ այդ էր կոչվում բարենորոգում՝

    Այս նույն Բեռլինի 61 կետով:

    Եվ հիմա – դատարկ այս որոշման տակ,

    Իբրև մի կնիք վավերացումի,

    Կարմիր սուլթանը՝ պաղ թանաքի տեղ

    Լավ թաթախելով մեր արյան մեջ տաք՝

    Դնում էր վայրի մի կրունկ...

    – Կռո՜ւնկ –

    Ա՜խ, էլ ի՞նչ կռունկ, էլ ի՜նչ սև Կռունկ,

    Սրտավե՛ր պանդուխտ.

    Ո՞րտեղ ես տեսել երկինք հասցընող

    Փրկարար սանդուղք.

    Ո՞վ կըկշտանա՝

    Հացի փոխարեն թե նրան տան թուղթ...

    Սրտամե՜ռ պանդուխտ,

    Էլ ինչ ես այդպես լալիս,

    Ձայն տալիս

    Կռո՜ւնկ հա Կռո՜ ւնկ,...

    Ա՜խ, էլ ի՞նչ կռունկ,

    Թե՝ ճռնչոցով դարպաս ու դրունք

    Հայոց հույսի դէմ ուժգին փակվեցին,

    Թե հայոց Ուխտի

    Հոգնատանջ ուղտի

    Երկու ծնկներն էլ երեքտակվեցին.

    Նորից մոլեգնեց մահվան հարսանիք,

    Եվ Պոլսից մինչև պատժված Սասուն՝

    Հայոց աշխարհի ամե՜ն մի մասում

    Անբան անասուն դառնալը թվաց մի մե՜ծ արժանիք.

    Թող կթե՛ն, շորթե՛ն,

    Միայն... չմորթե՜ն,

    Միայն...

    ՂՈՂԱՆՋ ԶԱՐԹՈՆՔԻ ԵՎ ԿԵՆՍԱՏՄԱՆ

    Եվ խորհել, որ այդ նույն պահին,

    Երբ թուրք սուլթանը այսպես վեհաշուք

    Տոնում էր ծնոննդն ու չմեռնելը հոբելեար Մահի,

    Միևնույն պահին

    Այդ նույն աշխարհում

    Գարուն էր գարո՜ւն:

    Քարայծը նորից

    Իր քարածիկի դունչիկն էր լիզում կիրճում ու սարում՝

    Լեզվի ծայրով էլ թույլ չդիպչելով բերնի ընկույզին.

    Արագիլն էլի

    Ծեր խնձորենու, ծաղկի բոցի մեջ իր ոտն էր վառում՝

    Վերցնում ու դնում միևնույն ճյուղին.

    Իբրև կշտամբանք ուշացած մարդուն՝

    Իր իսկ սեփական նախաձեռնությամբ լույս աշխարհ եկած

    Մի ինքնագլուխ արեվածաղկի աչիկն էր թարթում

    Հերվա բոստանից.

    Գութանի խոփը ժանգից էր նեղվում,

    Ինչպես որ մարդը՝ իր դեմքին կպած սարդի ոստայնից,

    Բահն աղջկա պես ուզում էր փարվել

    Ու հետո մարել կարոտած հողի կրքոտ հպումից.

    Սամին ուզում էր անկրակ այրվել՝

    Եզան մկանուտ վզի շփումից.

    Լծացու բարդին գոհ չէր երևում սուր կացիններից.

    Դեղձենիներից մարջան էր կաթում,

    Շեփորիներից՝ երկնքի կաթիլ,

    Եվ ձյունի փաթիլ՝

    Ակացիներից...

    Անցած աշնանը հարսնացածների մայրությունը սուրբ

    Զարթնում է հանկարծ՝

    Ծնվելիք մանկան

    Թույլ քացիներից...

    Շողերն են ընկել օրորոցի մեջ խաղացող մանկան

    Հինգջահյան ձեռքի պարզված մատներին,

    Ինչպես մոմերին՝ բոցը բարակող...

    Առվույտից թափուր հսկա մարագով

    Պաղ ստվւերների հսկա ամբոխն է դես ու դեն անում,

    Լուռ հրմշտոցով իրար ոտ կոխում, ջարդում իրար կող.

    Դուրս գալ են ուզում, բայց սիրտ չեն անում...

    Անուն են ուզում, ծաղկունքն անանուն,

    Ծաղկունք անվանի ուզում են նորից,

    Քնքշանքով իրենց անունը լսել

    Կույս աղջիկների շրթերից լուսե...

    Գարուն, է գարո՜ւն:...

    Անփորձ ու անգետ մի ճուտ հիմարիկ

    Փակ բողբողջների ստվերին ընկած՝

    Երևի սիսեռ կամ ոսպ կարծելով՝

    Կտցահարում է հա՜ կտցահարում...

    Կիսով չոր ու թաց խաղաղ բակերում,

    Կալատակերում,

    Ու ծիլ են տվել

    Աշնան կալսումից հողում մնացած հատիկներն արդեն,

    Աքաղաղն այնպես գոռոզ է քայլում

    Անկիրթ հավերի անփակ հարեմում՝

    Աչքը շուռ տալով մեկ դէս ու մեկ դեն,

    Ասես երեկվա ասկյարը այսօր դարձել է սպա ...

    Սարալանջերին, հարսնիքի նման,

    Կրքոտ պուտերը բռնել են նազպար՝

    Հարսների նման մոռացած մի պահ,

    Որ աշխարհում կա բիրտ առեվանգիչ...

    Մի տարի առաջ թուրք թնդանոթի երկաթե ճանկից

    Վիրավոր վանքին

    Սրբատաշ քարի պաղ վերակապ է վերստին ճարում

    Ձեռքը ճարտարի

    Նորից հաճարին

    Սեփական խեժով

    Թսւրքի գնդակից տեղ-տեղ պատռված կեղևն է կարում...

    Գարուն է, գարո՜ւն,

    Բայց մարդասպանին դա չի խանգարում,

    Դա չի խանգարում,

    Որ արյամբ հորդի հայկական առուն,

    Որ դիակներով քարափն անհատակ

    Իր պռունկներով գա հավասարվի...

    Ա՜խ, եթե անգամ քարե սիրտ ճարվի,

    Մարդկային սրտում բա կրա՞կ կարվի...

    Որտե՞ղ էք տեսել որ թել-ասեղով,

    Կտրված երակ վերստին կարվի...

    Այս արհավիրքից, զուլումից այս չար

    Դէ ե՛կ տնավե՜ր մի՛ խելագարվի...

    ՂՈՂԱՆՋ ԶԱՐՄԱՆՔԻ

    Բայց նա այս անգամ չխելագարվեց:

    Ո՛չ, նրա միտքը դեռ չխանգարվեց,

    Դեռ չխանգարվեց և այն ժամանակ,

    Երբ նա Բեռլինից հայրենիք հասավ,

    Եվ, իբրև կյանքի նոր ծաղր ու ծանակ,

    Ապշած աչքերով այստեղ էլ տեսավ

    Եթե ոչ արնոտ նույն ահն ու մահը,

    Ապա երկվորյակ ախն ու վախը նույն,

    Նույն լաց ու կոծը, հառաչն ու վայը:

    Այստեղ էլ հայի ձեռքը ծոցումն էր,

    Այստեղ էլ հայի սիրտը բոցումն էր.

    Ու մոլորված էր գլխիկոր հայը:

    Այստեղ էր արդեն ցար նիկոլա՜յը...

    Վաթսունմեկ թվի ձեվափոխությամբ

    Լոկ թղթի վրա ջնջված չարիքը

    Եվ չնվազած նույն հին կարիքը՝

    Ենթակա պարապ տեղափոխության,

    Ձուկ դարձած՝ լողում-չէին խեղդվում

    Ճորտատիրության անփոփոխ ծովում,

    Ու ծառանում էր հեղափոխության

    Մակընթացային կանաչ ալիքը:

    Եվ Նիկոլայի աչքը ոխակալ

    Ամենուր ու միշտ

    Եվ ամենքի մեջ,

    Անգամ երազում,

    Տեսնում էր անվերջ

    Միայն «տեռորիստ», «հեղափոխական»,

    Միայն «դավադիր», միայն «սոցիալիստ».

    Թվում էր նրան կայսրությունն իր ողջ

    Մի անծայրածիր ստեպ օձալից...

    Եվ կայսերական բանտին ու բերդին

    Բյուրավոր հայեր զոհվելու տարան,

    Դեմքին դաղելով մի ահեղ խարան՝

    «Հեղափոխական» և կամ «դավադիր»:

    Քա՜րշ տվին տարան,

    Որ այնտեղ մորթեն

    Իբրև մատղացու գառներ ու հորթեր՝

    Ի սեր Հիսուսի արդար հավատի.

    Գառնուկներ անմեղ՝

    Լոկ նրա՛ համար,

    Որ միսն էր հարմար՝

    Որ միսն էր համեղ՝

    Ու եթե նաև հորթեր բազմամեղ՝

    Լոկ ա՛յն հանցանքով պատժապարտելի,

    Որ սին հույսերի քաղված բոստանում

    Հորթուկի նման տրտինգ են տվել...

    Այսպես է.

    Որտեղ շատ են խոստանում,

    Միշտ էլ այնքան են հետո խստանում,

    Որ ձեռք են կտրում, ոչ միայն թևեր:

    Եվ կամոք ցարի՝

    Նրա ոխակալ

    Համայն Կովկասի պատիժ-փոխարքան՝

    Հավետ անմոռաց մեր Գոլիցինը,

    Երկու գլխանի արծիւը կրծքին

    Այդ մոլի ցինը,

    Փակում է հայոց դպրոցներն ամեն.

    - Ովսա՜ննա... ամե՜ն,

    Եվ խաչապաշտի անկշտում ձին էլ

    Թուրքավարի է կամենում ծամել՝

    Խոտ է որոնում... ջրված մարգերում.

    - Ովսա՜ննա... ամե՜ն:

    Հայոց դարավոր գիրն են արգելում,

    Բռնագրավում վանքի հողերը.

    Գանձերը չեղած,

    Եղած փողերը,

    Պեղում մառանը,

    Շտեմարանը,

    Որ մի անգամ էլ քամվածը քամեն:

    - Ովսա՜ննա... ամե՜ն...

    Փակել դպրո՜ցը, ուսումնարա՜նը...

    Բայց ինպէ՞ս փակես մի ազգի լեզուն,

    Մի ժողովրդի խոսուն բերանը:

    Լեզուն կարող է սարսափից լալկվել

    Կապ ընկնել ահից,

    Բայց ոչ թե փակվել:

    Արգելել գի՜րը,

    Այրել գրքե՜րը...

    Բայց ո՞նց արգելես կսկըծող սրտի,

    Մղկըտող հոգու ժայթքուն երգերը:

    Այսպես է.

    Միշտ էլ երբ համն են հանում՝

    Ուղիղ հակառակ բան են ստանում:

    Եվ արդ՝ չուզելով և ակամայից՝

    Ուխտյալ հայատյաց այդ Գոլեցինը

    Մինչև իսկ արդեն ռուսացած հայից

    Մոլի հայ սարքեց:

    Կրկընվեց հինը. –

    Ուր հայերենը վաղուց էր մնջում՝

    Հնչում էր հիմա,

    Նույնիսկ մռնչում.

    Ով հայ գրքի դեմ աչքերն էր փակում,

    Արդ սովորում էր հայ գիրը

    Թաքո՜ւն.

    Ով ռոմանսով էր թրջում իր բուկը,

    Բերան ողողում օտարի երգով,

    Հիմա գրգըռիչ մի հպարտութեամբ

    Սեղան էր գցում հա՛յ երգի ձեռքով,

    Հա՛յ երգով վարում իր գինարբուքը,

    Հա՛յ նվագի տակ ուրախ պար գալիս,

    Հա՛յ խաղով-տաղով երգում ու լալիս

    Հայ երգն էր հուզում,

    Հայ խոսքն էր հոսում

    Հակառակությա՜ն ոգին էր խոսում,

    Հակառակության այն զարմանալի՛,

    Անիմանալի՛,

    Արտառո՜ց ոգին,

    Որ պարգեված է եթե ամենքին,

    Ապա հայ հոգում այնքան է առատ,

    Կարծես բախշելիս բնավ չե՜ն նայել,

    Իսկ թե նայել են՝

    Բա՜ն չեն խնայել,

    Փռել են այնպե՛ս շռայլ ու առատ,

    Որ չես հասկանում՝

    Ազգային արա՞տ,

    Թե՞ արժանիք է...

    Այն է թերևըս,

    Որ մեզ ջնջել է, բայց և պահպանել,

    Որ մեզ սպանել,

    Ծնել է նաև

    Ու որով գուցե ապրում տակավին

    Եվ աշխարհումըս կոչվում ենք հայեր...

    Ինչպես մարդկանց մեջ՝ անցողիկ կյանքում.

    Այդպես պատմության ծանըր երկայնքում

    Երևի նաև լինում են ցեղեր.

    Երևի նաև ազգեր են եղել.

    Որոնց վիթխարի մարմինը թեպետ

    Գինու տկի չափ արյուն է տանում.

    Բայց դա արյուն է. որ չի լերդանում.

    Մի քերծվա՛ծք, մի վե՛րք,

    Ու բանը բուրդ է.

    Կողքը պատըռված գինու տկի պես

    Քամվում է իսկույն.

    Եվ անհետանում.

    Չքվում է ազգը կամ ժողովուրդը...

    Իսկ մեր արի՜ւնը...

    Նա ջրի՛, ցեխի՛

    Եվ մինչև անգամ գարշահոտ նեխի՜

    Ամե՜ն ինչի մեջ իսկույն լերդանում.

    Փակում էր վերքի բացված բերանը:

    Եվ այդ մակարդը, նույն այդ մերանը

    Որդուն է անցել հորից ու մորից.

    Եվ արյունաքամ,

    Կիսամեռ անգամ,

    Մենք քանի՜, քանի՜, մենք քանի՜ անգամ

    Հոգեդարձի պես փրկվել ենք նորից...

    ՂՈՂԱՆՋ ՀԵՐՈՍԱԿԱՆ

    Ա՜խ իմ ժողովուրդ

    Ես դեռ չկաի՜,

    Որ քեզ պես ես էլ քեզ հետ տոկայի՝

    Ծալվելու պատրաստ մեջքդ գրկելով:

    Սակայն դու,

    Որ քո պատմագրքերով

    Մի ձիգ ցուցակ ես

    Ու լեցուն ցանկ ես

    Նահատակների՛,

    Զոհի՛,

    Հսկայի՛,

    Դու չես զգացել երբևե կարիք

    Նաև քաջերի,

    Անբեկ աջերի,

    Որ կրծքիդ վրա

    Դարձել են զրահ,

    Որ սուրբ են պահել պատիվդ ազգային

    Իրենց պարզ կյանքով-մահով հսկայի:

    Ա՜խ իմ ժողովուրդ

    Ես դեռ չկաի՜,

    Բայց կտրիճ որդիք մի՞թե քիչ կային,

    Որ – հողի տակից – զենք էին պեղում

    Եվ քո արյան դեմ սև արյուն հեղում:

    Սասո՜ւնը...

    Արդեն ո՞րերորդ անգամ

    Նորից տեր դարձավ նոր Դավիթ մանկան,

    Որ – ինչո՞ւ սակայն –

    Կոչվեց... Անդրանիկ:

    Ահեղ ջարդերի ճարակող բոցում

    Ամեն սասունցի դարձավ սասնայ ծուռ,

    Սասնա տուն դարձավ ամեն ընտանիք,

    Սասնա դյուցազուն՝ թե՛ մեծ, թե պուճուր,

    Որ – բավակա՜ն է –

    Քառսունծամ կույսեր, հարսներ արմաղան

    Օսմանցու համար էլ երկանք չաղա՛ն,

    Որ – բավակա՜ն է...

    Խանդութ խաթունի գովքի փոխարեն,

    Ասասնա զըմբզըմբան ջրերի նման,

    Հնչեց սարերում, ճամփեքում ոլոր

    Աջ ու ձախ հորդած

    Երգը քաջորդաց

    Մարտաշունչ «Լօ-լօ»-ն

    «Վայ զուլում-վայ»-ը մի պահ խեղդելով...

    Կիլիկիո տունը՝

    Անառ Զէյթունը,

    Որ մեն ու մենակ,

    Սակայն միակամ

    Կռվել-հաղթել էր քառասուն անգամ,

    Հիմա՝

    Քառասունմե՛կերորդ անգամ,

    Շեկ բուրվառի հետ

    Սև վառոդ խնկեց,

    Խաչը վերստին դրոշակ տնկեց,

    Ճորտության գիրը կրկին հերքելով՝

    «Սուր ու թուր, գնդակ ու հրացանը

    Մեր խաղալիքն է» խրոխտ երգերով:

    Միակուռ դարձավ, ինչ ցիր ու ցան էր:

    Կամք-սիրտ-նպատակ

    Իրար հոդվեցին:

    Եվ մեր դարավոր թշնամու սրտում

    Յուղոտ գնդակներ ճենճահոտվեցին:

    Նրանց էր լսում մի ողջ Հայրենիք,

    «Պատերազմիկ ենք,

    Ոչ թե վայրենիք»:

    Նրանց էր լսում թշնամին սաստված.

    «Դուք ունեք սուլթան,

    Մենք ունենք Աստված»:

    Նրանց ձայնի մեջ լսեցինք մեզ մենք,

    «Մարդ կոտորելը

    Սովրեցանք ձեզմեն»...

    Ու եկեղեցիք պահքի մեջ մտան՝

    Սգավորվեցին

    Ամբողջ չորս ամիս,

    Քանզի քայլում էր Մաքառումն ինքը

    Իբրև գինովցած մի Բարեկենդան:

    Սուրբ սեղանների վարագույրները

    Փակված մնացին

    Ամբողջ չորս ամիս,

    Քանզի բացվել էր Հերոսությունը,

    Որպեսզի իր տաք

    Կրունկների տակ

    Ազատությունը ահարկու թնդա :

    Հարսներ,

    Աղջիկներ,

    Մայրեր,

    Մանուկներ

    Մերկացան իրենց արդ ու զարդերից,

    Հագան քուրձ,

    Ինչպես հագնում են զրահ:

    Եվ ամեն հայ սիրտ

    Դարձավ մի սրահ,

    Ուր վհատությունն էր հոգեվարում

    «Կա՛մ-կա՛մ»-ի հատու հարվածների տակ,

    Եվ Ազատության ոգին էր պարում

    Որպես վրնջող մի խենթ հովատան:

    110,000 զորքի հանդիման

    Մարտնչում էին 6000 քաջեր:

    Չմարդկայնացած թուրքի հանդիման

    Մարդեղինացած մի ազգ էր խաչել

    Իր բախտն իր վրա:

    Եվ սո՛ւրը նրա,

    Որ ամբողջ վե՜ց դար սնար էր դարձել

    Մեր մանուկների օրոցքի համար,

    Սուրբ մատյանների գրքածածկերից

    Խենեշ ժպիտով կարել էր բարձեր

    Իր հաստ-իգացող նստուկին հարմար, –

    Եվ սուրը նրա

    Դիպավ մեր խոփին,

    Մեր թարթիչ-նետով զինավառ կոպին,

    Մեր մամիկների ասեղին ճարտար,

    Մեր մանուկների հայացքին արդար,

    Մեր մանգաղների շեղբերին տոկուն,

    Մեր Թոնիրների խաչերկաթներին, –

    Երբեք չմեռած Հայկյան մեր ոգուն,

    Որ ճառագայթող տասը մատներին

    Չէր դրել հինա՝

    Հոմանու նման,

    Այլ քսել արյուն՝

    Հովաննու նման,

    Որ Հայտնության օրն ի վերջո հասնի,

    Եվ ամեն մի ազգ արժանին տեսնի...

    Իր վարդապետի մթին վեղարով

    Թե ուզեր՝ գուցե և նա էր կարող

    Հարկադիր մարտին միջամուխ լինել՝

    Գոտեպնդումի խոսքերով զինել

    Հուսահատվածին,

    Քաջին մաքառող,

    Որպես նորօրյա մի Ղևոնդ երեց:

    Սակայն պայքարի զոհասեղանին

    Նա բոլորովին ուրի՜շ զենք դրեց:

    Իր ժողովրդի

    Երգահան որդին

    Իր ե՛րգը բերեց

    Քաջորդաց մարտին,

    Իր «Լօ-լօ»-ն՝

    Մի ջո՛կ,

    Մի դասա՛կ,

    Մի գո՛ւնդ,

    Եվ կռվողների հոգին հանեց թունդ,

    Մեկին տասն արեց

    Եվ հարյուր՝ տասին,

    Նա՛

    Խրոխտ «Լօ-լօ»-ն լուռ Կոմիտասի:

    Սիփանա սարը գոռ արձագանքեց՝

    Խռպոտ Նեմրութից չափը խլելով.

    – Սիփանա՛... Լօ՜-լօ՜ ...

    «Սուրբ Կարապետ»-ի զանգը զիլ զանգեց,

    Ամեն մի զանգը՝ մի-մի... յո՜թ հոլով

    – Կտրիճնե՛ր, Լօ՜-լօ՜ ...

    Վարագա լեռը, Շամիրամ-առուն

    Նույն մեկ բայն էին անվերջ խոնարհում.

    – Սուրը հագեցավ...

    Ներկված Եփրատը ափերին տալով.

    Վանա ծովակը տրտում խնդալով՝

    Իրար ձայն տվին.

    - ... Դրեցին պատյա՜ն...

    Ո՛չ,

    Չհագեցան սրերն, իհարկե,

    Սակայն իսկապես դրվեցին պատյան,

    Ու երազելով մի ահեղ ատյան՝

    Հայ մաքառումը,

    Կտո՜ր առ կտո՜ր,

    Յուրաքանչյուրը՝ մի կարմիր հատոր,

    Այս անգամ նորից չավարտվեց.

    Հատվեց՝

    Բացականչության ու կախման կէտով...

    Հայի արյունը նորից լերդացավ,

    Ու վերքը դարձավ ապաքինելի:

    Կսկիծ ու մրմուռ,

    Ճմլող սրտացավ

    Աչքերի խոսուն ապակիներին

    Գրեցին, թե երբ ի չիք կդառնան...

    Ձմեռը նորից գարուն է դառնում,

    Ամառն է կրկին հետևում գարնան,

    Ամառվա տեղը գարունն է բռնում,

    Եվ նախ՝

    Վախվորած,

    Շվար ու մոլոր,

    Ապա՝

    Աննկատ և ակամայից

    Ժպիտն է խաղում շուրթերին հայի.

    Թևերն է ծալում ուժասպառ Լօ-լօ-ն,

    Կոկորդն է ցամքում Վայ-աման-վայ-ի,

    Նորից է հնչում ուրախ Նայ-նայ-ը:

    Իսկ որտեղ երգը՝

    Այնտեղ էլ նա է...

    (Շարունակելի) http://forum.hayastan.com/index.php?showtopic=31868

  9. ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

    (Նոր Ուղղագրությամբ)

    I. ՑԱՅԳԱԼՈՒՅՍԻ ՀԱՄԱԶԱՆԳ

    ՂՈՂԱՆՋ ԱՎԵՏԻՍԻ

    Հազար ութ հարյուր վաթսունինն թվին

    Հայոց այգիերն ի՞նչ պտուղ տվին,

    Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,_

    Դժվար է ասել:

    Սակայն այդ թվին Մայր Հայաստանի

    Արգանդը եղավ սրբորեն բեղուն,

    Մի մանուկ ծնվեց Լօռվա Դսեղում...

    Նա հետո պիտի դառնա պատանի,

    Եվ երիտասարդ, և այր իմաստուն,

    Անբախտ Մարոյին լացով սպանի,

    Մեր հառաչանքը հասցնի Աստծուն,

    Մրմուռից դաղված նրա բերանով

    Սարոյի նանը պիտի ողբ ասի,

    Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,

    իքորը կանչի, «Էստի՜ համեցեք... »:

    Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել

    Իր մոխրակալած-հրակեզ հոգին

    Եվ՝ որքան տրտում-նույնքան կենսագին՝

    Տարիներ հետո նա պիտի դառնա

    Մի ժողովրդի ազնիվ կենսագիր...

    Միևնույն Թվին, Լոռուց շատ հեռու՝

    Անատոլուի խավար խորքերում

    Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ,

    Մինչ հայրը նրա՝ Գևոն կոշկակար,

    ոգնոցը հանեց, արխալուղ հագավ,

    Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝

    Նրա տուն մտան՝ աչքալուսանքի,

    Հետո հերթն եկավ կանանց հոսանքի.

    Մի թաս խավիծով կամ ձվածեղով՝

    Ծննդկանի շուրջ նստեցին նրանք՝

    Որդուն մաղթելով արևշատություն,

    Նորատի մորը՝ շուտ ապաշխարանք,

    Աղվորիկ մի հարս,

    Բարի տատություն...

    Երևի այդօր_

    Եթե ոչ մարդկանց,

    Գեթ ամենալուր և ամենազոր բնության համար...

    Տոն էր անսովոր.

    Չէ՞ որ նա գիտեր, թե ում է ծնել,

    Լսում էր չէ՞ որ,

    Թե ի՜նչ նվագներ և ի՜նչ անհամար,

    Ի՜նչ հայաշխարհիկ երգեր են հնչում

    Այդ երկու թխլիկ նորածինների

    Դեռ ոչինչ չասող առաջին ճիչում...

    Երևի այդօր ցերեկը ձգվեց՝

    Քնից նոր զարթնած կտրիճի նման,

    Իսկ ստվերները՝

    Հարված սպասող շնիկների պես

    Պոչերը քաշած՝ լուռ կծկվեցին...

    Երևի ահեղ ջրվեժներն այդօր

    Հոսեցին անձայն, ինչպես նկարում,

    Եվ լույսը երգեց,

    Քարը պար եկավ...

    Անատոլուի ավազուտներում երևի այդօր

    Մարդիկ- քնի մեջ- ըմպեցին զովը Լոռվա ձորերի,

    Ջահել այրու պես ծարավ արտերը և այգին պապակ

    Հագուրդ ստացան կրքոտ Դեբեդի ջրից անապակ...

    Եվ Լօռվա ձորում քուն մտած մարդկանց

    Երազ այցելեց,

    Մի հրաշալի՜ց-անսովո՜ր երազ.

    Հարավից չված հազարան մի հավք,

    Սոխակի ձայնով-ուժով անգըղի,

    Աքլորների հետ լուսայգ շեփորեց կտուրներն ի վար,

    Հետո դարավոր կաղնու փչակը կտցով քչփորեց

    Եվ - մե՜կ էլ հանկարծ -

    Իր կտցի վրա այնտեղից հանեց

    Շողեր ծալծըլված,

    Շողեր դարսիդարս՝

    Օձունի վանքի Շարակնոցի պես...

    Մինչ այդ շողերը, ծալ-ծալ բացվելով,

    Հենց այն է պիտի - ծլընգ հա՜ ծլընգ - զնգային կարմիր,

    Հազարան հավքը հրթիռվեց-գնաց՝

    Վերև սուրացող ասուպի նման,

    Եվ... թառե՞ց արդյոք Լուսաստղի վրա,

    Թե՞ ինքը դարձավ Լուսաստըղ մի նոր...

    ... Երևի այդօր - քանի՜ դար հետո -

    Երկինք ու երկիր հաշտվեցին նորից...

    ... Երևի այդօր - քանի՜ դար հետո -

    «Հայաստան» բառից պոկվեցին-ընկան

    «Ռուսան ու Տաճկա»-ն...

    ՂՈՂԱՆՋ ՈՐԲՈՒԹՅԱՆ

    Իր ժողովրդի զավակն իսկական՝

    Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց,

    Նա նույնիսկ չկար և մի տարեկան,

    Երբ... մայրը գնաց:

    Ա՜խ, եթե գնաց՝

    Նրա լույս հոգին թող որ համբառնա,

    Արժանի դառնա

    Իր հավատացած երկնային գահին,

    Բայց ինչո՞ւ գնաց Հայոց Թագուհին:

    Մնար

    Ու ծիծ տար

    Իր Սողոմոնին - մեր Կոմիտասին,

    Մնար

    Ու հոգար

    Մեր մինուճարի՜ - իր որդու մասին:

    Մնար ու նրան մայրություն անէր,

    Հուսահատության, տրտմության պահին

    Նրա ճակատի ամպերը վաներ,

    Նախ՝ նրա ոտի

    Ու հետո՝ սրտի

    փշերը հաներ:

    Մնար, որ հետո,

    Շա՜տ ու շա՜տ հետո,

    Երբ որդին քայլեց մութ արահետով,

    Որ անդարձ եղավ ու եղավ անել,

    Թերևս նա իր մայրական սրտով

    Իր մինուճարի ու մեր հանճարի

    Սև ցավը տանէր...

    Մնար,

    Որ նրան մի ողջ ժողովուրդ

    «Մեծ Մա՜յր» անվաներ,

    «Վեհամա՜յր» կոչեր.

    Մի ողջ ժողովուրդ սուրբ ձեռքը նրա

    Իր բերնին տաներ,

    Փեշերը պաչեր...

    Մնա՛ր... Չմնա՜ց:

    Գեթ հայրը մնար...

    Բայց նա էլ գնաց,

    Երբ որդին չկար տասը տարեկան,

    Իր ժողովրդի զավակն իսկական՝

    Ժողովրդի պես նա որբուկ մնաց:

    Նա մնաց անտուն, մնաց բնավեր...

    - Տո լա՜ճ տնավեր...

    Եղավ անդադար, եղավ բնավեր,

    - Տո լա՜ճ տնավեր...

    Գրկանոց հասակ, վիրավոր սրտիկ,

    Աչքերում՝ արցունք, ճակատին՝ քրտինք,

    Աշնան պաղ քամուն ու ձմրան ցրտին

    Որբուկն ո՜ւր մնա, որբուկն ո՜ւր գնա.

    Որտե՞ղ տաքանա, ո՜ւմ թոնրան շրթին.

    - Տո լա՜ճ տնավեր...

    Որբուկի սիրտը՝ ապակի փշուր,

    Ա՜խ դրսից կարմիր - ներսից փուշ մասուր.

    Որբը՝ մոլոր գառ, աշխարքը՝ մսուր, –

    Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տա նրան

    Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր,

    - Տո լա՜ճ տնավեր...

    Դռնեդուռ երգեց - ձայնը՝ կլկըլան,

    Բերանն էր կþերգեր, իսկ աչքը կուլար,

    Դունչիկից կելներ ծխի տաք քուլան,

    Սրտիկն էր էրվում, որտիկ սևավո՜ր,

    Ցավերն էին փուքս, անձիկն էր քուրան...

    - Տո լա՜ճ տնավեր...

    Երկու ձիգ տարի նա այսպես պիտի

    Ման գա երգելով ու շուրջը դիտի

    Մի հացի հույսով կամ մի հավկիթի,

    Միտքը՝ հազար տեղ, աչքը՝ մի կետի...

    Սկիզբըդ խոց էր, վերջըդ՝ ո՞վ գիտի...

    - Տո լա՜ճ տնավեր...

    ՂՈՂԱՆՋ ՑՆԾՈՒԹՅԱՆ

    Գևոն չթողեց որդուն ապարանք,

    Ոչ էլ Թագուհին թողել էր գանձեր,

    Բայց ինչ ունեին-չունեին նրանք՝

    իրենց որբացած որդուն էր անցել:

    Իսկ ի՞նչ ունեին: Լոկ ձայն կլկըլան, –

    Մերթ այնպես մեղմիկ,

    Ասես թե գինով լցնում են կուլան,

    Մերթ այնպես զնգուն,

    Ասես թե կիրճում հովն է շնկշնկում.

    Մերթ այնպես խաղաղ,

    կաքավն է ասես սաղմոսում «կղա».

    Մերթ այնպես հորդուն,

    Ասես ընկել ես ջաղացի ջրտուն...

    Նրանք գիտէին իրենց Կուտինան՝

    Անատոլուի խավար խորքերում:

    Բայց նրանք, դիցուք, և գիտենային,

    Թե իրենց պապի պապին ու քեռուն

    Գաղթի ճամփան է բերել հասցրել

    ինչ-որ Ցղնայից այս Կուտինային:

    Այսքանը թեկուզ և գիտենային:

    Ո՞վ պատմեր սակայն, որ գյուղն այդ Ցղնա

    Եվ Մասյաց փեշը Գողթանն է չքնաղ:

    Արդեն կիսակույր՝ տաճկախավարից,

    Ո՞վ պատմեր նրանց Գողթան գավառից.

    Գողթան գավառի երգասաններից՝

    Վիպող-վիպասան մեր գուսաններից:

    ...Փանդիռը գրկած ու վինը ծնկան,

    Իրենք իրենցով ու դիցով լեցուն՝

    Դուռ-դարպասների սալքարին նստել,

    Երգել են նրանք վեպը Սաթինկան,

    Աչքերն են գովել Ալանաց դստեր,

    Եվ խոսքը խելոք, և մեջքը բարակ,

    Եվ Արտաշիսի սիգալը արագ՝

    Ձեռքին շիկափոկ-ոսկեօղ պարան...

    Իսկ Արտավա՜զդը, որին և տարան

    Քաջքերը ի վեր Ազատն ի Մասիս...

    Իսկ հապա հպարտ Տրդատի՜ մասին,

    Որ սեգ սիգալով՝

    Իր հուժկու քայլով

    Գետերի թմբեր և ամբարտակներ

    Ավիրեց տարավ...

    Իսկ Շամիրա՛մը պագշոտ

    Ու տաքշող,

    Գեղեցիկ ապրած-գեղեցիկ մեռած

    Գեղեցիկ Արա՜ն...

    Հաճախ կույր ծնված, անուս ու թերուս,

    Բայց միշտ ողողված կրակով ներքին,

    Իրենց յոթնաղի տավիղը ձեռքին՝

    Նրանք են երգել ծնունդն այն Աստծո,

    Որ հուր հեր ուներ, բոց ուներ մորուս,

    Երբ երկնում էր ծով, երկիր ու երկին,

    Երբ ծուխ էր ելնում եղեգան փողից,

    Երբ բոց էր ելնում եղեգան փողից...

    Երգել են նրանք մեր պտղած հողից,

    Գինուց, խաղողից,

    Մեր սրտի դողից.

    Երգել են նրանք մեր ցորեն հացից,

    Մեր խինդ ու լացից,

    Մարտում ընկածից.

    Խորհել՝ երգելով,

    Նվագով ցավել,

    Երգել ձեռքերով՝

    Պարել-կաքավել...

    Ո՞վ է մեզ տվել, եթե ոչ նրանք՝

    Փող ու թմբուկին խաղացող մատներ,

    Լեռն ի վար վարգող եղնիկի ոտներ,

    Եվ Նավասարդյան թարմ առավոտներ,

    Եվ առավոտներ վառ Վարդավառի,

    Եվ ծուխ ծխանի՝ հայրենի կրակ, –

    Ո՞վ է մեզ տվել, եթե ոչ նրանք՝

    Վիպասանները Գողթան գավառի:

    ...Ո՞ւմ մտքով կանցնէր, թե Գողթնից գաղթած,

    Գերանը ջարդած ու սյունը խախտած

    Ինչ-որ տնակի կիսախավարում,

    Գողթնից շատ հեռո՛ւ, մի խորթ գավառում,

    Որտեղ վարակը օտար շարավի

    Ուտում էր մարմին ու հոգի կրծում, –

    Ո՞ւմ մտքով կանցներ, և ո՞վ էր կարծում,

    Թե պիտի շողա Գողթան շառավիղ,

    Պիտի բոցկլտա Գողթան Պայազատ՝

    Նույնքա՛ն հարազատ,

    Նույնքա՛ն հա՛յ ազատ,

    Որքան և նրանք,

    Արժանի ժառանգ

    Գողթան գավառի հայ գուսանների,

    Փողհար-փանդռահար վիպասանների՝

    Օտարի շնչից զանազանելի,

    Այդքանով՝ նաև անհասանելի...

    Ո՞վ է հասկացել քմայքը բախտի,

    Եվ այն էլ... հայոց.

    Հանկարծ կեռմանը ազգավեր գաղթի՝

    Կածանը վայոց,

    Դառնում է ճամփա համահավաքման,

    Խոյանք է դառնում թռիչքը անկման...

    Ո՞վ է հասկացել քմայկը բախտի,

    Եվ այն էլ... հայոց:

    ՂՈՂԱՆՋ ՀՈՒՍՈ

    Ութսունմեկ թիվ: Վազարշապատ: Էջմիածին:

    Միրգ ու փոշի: Անխիղճ արև:

    Շողամրցում Մասիսների, Արագածի:

    Սրբագործված հին-հին քարեր:

    Եվ Մայր Արաքս: Եվ Մայր Տաճար:

    Տաճարի շուրջ՝ սուրբ-սուրբ վանքեր,

    Հնչող,

    Շնչող,

    Կանչո՜ղ զանգեր...

    Եվ ճեմարան՝ մտքի կաճառ:

    Ճեմարանի բակում արձակ,

    Որտեղ էլ որ աչք ես ածում՝

    Զարմանալի հավաքածու

    Խոսվածքների, տարազների:

    Ու բոլորի դեմքի վրա՝

    Վա՛խ, սպասո՛ւմ, անքնությո՛ւն,

    Խոսուն հետքեր երազների:

    Ամեն մեկը՝ մի գավառից,

    Եվ բոլորը՝ դեռ աղվամազ:

    Ամեն մեկը խիտ խավարից՝

    Երազում է լույսի մի մաս,

    Նույնն է ուզում.

    Ուոո՛ւմ, ուսո՜ւմ...

    Եվ նրանց մեջ՝ սրան նայիր,

    Հագին տարազ տաճկահայի.

    Կարմիր շապիկ, կանաչ վարտիք՝

    Վրան պնդաց մազե գոտիկ,

    Նախշուն գուլպա՝ վրան զոլեր,

    Ու պոչավոր մաշված սոլեր:

    Դեմքը՝ գունատ, բայց խորոտիկ,

    Իսկ հայացքը՝ քելե՜ր-ցոլե՜ր...

    Ամենքն՝ իրար մոտիկ-մոտիկ,

    Իսկ նա՝ անվերջ մեն ու մենակ:

    Թե զարնէին սրտին դանակ՝

    Մի պուտ արյուն դրւրս չէր հոսի:

    Ո՞նց չմնա նա մեկուսի,

    Ո՞նց խառնվի, ասի-խոսի,

    Թե... հայերէն վատ է խոսում:

    Բայց նա, մեկ էլ Աստված գիտի,

    Թե ինքն ինչպե՜ս, ոնց է ուզում

    Ուսո՜ւմ, ուսո՜ւմ:

    Սակայն նրան

    Ո՞վ կընդունի, այն էլ... որտե՜ղ -

    Մի հոգևոր ուսումնարան,

    Որի սանը մի օր պիտի

    Հագնի սքեմ վարդապետի:

    Իսկ նա....

    Եվ նա վաղը պիտի

    Երգի ի լուր և ի վճիռ

    Համայն Հայոց Հայրապետի...

    ՂՈՂԱՆՋ ՆԵՐՄԱՆ

    Ու նա սկսեց... թուրքերէն երգել:

    Մանկական ձայնը՝ սկզբում կերկեր,

    Վայրկյաններ հետո ինքն իրեն գտավ,

    Հունի մեջ մտավ

    Ու գնա՜ց-գնա՜ց:

    Կաթողիկոսը մթագնեց մնաց:

    Մինչ հանկարծահաս զայրույթի ծնված

    Կրակը վառվեց ծեր աչքերի մեջ՝

    Հենց նոր սկսվող ժպիտը հանգավ:

    Առաջի՛ն անգամ,

    Առաջի՜ն անգամ

    Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ,

    Սրբապղծորեն թուրք երգ է մխում...

    Ա՛ստ՝ հայոց հոտի այս սուրբ փարախում,

    Հովվապետն ինքը ականջ է կախում

    Ինչ-որ մի մանկան անօրեն երգի...

    Ա՛ստ, ուր հնչել են մեղեդիք ոսկի՝

    «Հայր մեր», «Միայն սուրբ»,

    «Արեգակն արդար»,

    «Ով զարմանսլի»

    Կամ «խորհուրդ խորին»,

    Ուր զրաբարն է հնչել դարեդար

    Եվ շարականն է հուզել բոլորին, -

    Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ,

    Առաջի՛ն անգամ,

    Առաջի՜ն անգամ

    Սրբապղծության մանանեխ ընկավ...

    Բայց Վեհափառը իր վեհ դերի մեջ՝

    Ինչպես վայել է՝ անայլայլ մնաց:

    Իսկ մանկան երգը... թա՛փ առավ գնաց:

    Գնա՛ց-բարցրացա՜վ,

    Ընկա՜վ-ցածրացա՛վ,

    Քարեքար ընկավ, պատեպատ խփվեց,

    Եվ հետո՝ կրկին պոկվե՛ց ու գնա՜ց,

    Մի վայրկյան օդում կախ ընկավ մնաց,

    Մի անտես թելով կարծես թե կապվեց

    Եվ, մի պահ հետո հանկարծ ցած թափվեց,

    Թափվեց՝ նշենու ծաղկաթերթի պես,

    Հին վանքի ծեփի ճաքած շերտի պես...

    Բառե՛րը... եղո՜ւկ: Իսկ ձա՜յնը... զուլա՛լ.

    Այդպես լեռնային վտակն է կարող

    Քարերի վրա ծիծաղել ու լալ:

    Բառե՛րը... եղո՜ւկ: Իսկ ձայ՜նը... գերո՛ղ.

    Մերթ բողոքում է ու գանգատ անում,

    Մերթ՝ դառնում այնպես վսեմ ու բարի,

    կարծես հինավուրց այս Մայր Տաճարի

    Երկինք խոյացած զանգակատնում

    կախել են մի նո՛ր-անլեզվա՜կ մի զանգ՝

    Մի համակ հուզանք...

    Թվաց՝ ամպերն են բացխուփիկ խաղում,

    Թվաց՝ երկինքն է կապույտ ծիծաղում,

    Թվաց՝ թե շոգը հանկարծ կոտրվեց,

    Թվաց՝ թե մի հին երդում կատարվեց...

    Կաթողիկոսը մի պահ մոռացավ,

    Թե ինքը որտե՞ղ և ի՞նչ է անում,

    Ովքե՞ր են շուրջը՝ իր Վեհարանում, –

    Եվ այդքանի մեջ,

    Ասես քնի մեջ,

    Նա դանդաղ ժպտաց

    Աչքերով իր թաց:

    Հետո ժպիտը սկսեց հալվել

    Ու հետզհետե անհետ վերացավ,

    Մինչդեռ աչքերի թացն ավելացավ

    Թացն ավելացա՛վ ու ավելացա՜ւ...

    Փղծկացող Վեհը հազիվ բարբառեց.

    - Որդյա՜կ իմ, ո՜րբ իմ...

    Ու ձայնը մարեց:

    ՂՈՂԱՆՋ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ

    Եվ վարանումից, վեճերից հետո

    Իբրև եզակի մի բացառություն.

    Կանոնագրքի մի զանցառություն,

    Անհայտ օրենքի չգրված կետով՝

    Լոկ ձայնի՛ համար

    Համարվեց նա սան:

    Այդ կիզիչ ամառ

    Նոր բոթեր հասան:

    Սուլթան Համիդը, ի փառս ալլահի,

    Ի նշան ահի

    Ամեն մի հայի

    Եվ ի գիտություն

    Իր երկար քթով ամեն տեղ մտնող

    Այդ Եվրոպայի, –

    Սուլթան Համիդը տարավ ու բերեց

    Եվ -

    Ապտակի տեղ,

    Ապտակի նման -

    Շրը՛խկ՝

    «Հայաստան» բառը արգելեց,

    Լեզվից, քարտեզից, գրքերից, քերեց.

    -Ջնջում եմ, չկա՛յ,

    Ալլա՛հը վկա:

    Եվ չի՛ էլ եղել,

    Եվ չի՛ լինելու.

    Քանդողը ես եմ,

    Ո՞վ է շինելու...

    Իսկապես. քանդածն ո՞վ պիտի շիներ,

    Թե Ալեքսանդըր ցարն էլ իր հերթին՝

    Սուրբ խաչելության նշանը սրտին,

    Քրիստոնեական ժպիտը շրթին՝

    Իր «ամենագութ» ձեռքով ցարական

    Հայոց պատմությունն, իբրև առարկա,

    Արգելեց բոլոր հայ դպրոցներում.

    - Չկա՛, չի՜ եղել...

    Սուլթանն ու արքան

    Ձեռք-ձեռքի տվին

    Միևնույն թվին...

    Իսկ ճեմարանո՛ւմ...

    Թուրքախոս սանի կարոտ բերանում,

    Անուշ մրգի պես, բայց չհալվելով,

    Ինչ բառեր էին հիմա քաղցրանում,

    Անհատությունից հանկարծ բարձրանում

    Քաջն Հայկ, Արամ,

    Տիգրան Մեծ, Արա,

    Մաշտոց, Եղիշե, –

    Ո՞ր մեկին հիշել...

    Եվ չժանգոտած հին բանալիքը մերոպյան տառի,

    Նախ՝ դժվարությամբ,

    Բայց հետզհետե մի լուրջ բարությամբ,

    Ուրախ զնգոցով անվերջ պտըտվեց կողպեքում բառի

    Ու բացեց դռներ՝

    Սխրագործության,

    Դարպասներ բացեց՝

    Ահեղ փորձության,

    Եվ զարմանալի՛, անհավատալի՛, ճշմարի՛տ դեպքեր՝

    Մահադարձութեա՜ն...

    Իր այդ բանալուն հավետ պարտական՝

    Ընկել էր տղան մի կախարդական,

    Մի հեքիաթային վիթխարի դղյակ,

    Որին մինչև այդ ինքն էր անտեղյակ:

    Ե՛վ սերտարանում, և՛ իր պաղ խցում՝

    Աղոտ լույսի տակ իր նավթավառի,

    Մինչևիսկ եթե ականջն էր խցում՝

    Փանդիռն էր հնչում Գողթան գավառի

    Մարտ ու սեր երգող ձայնեղ գուսանաց.

    Ե՛վ խրախճանքը հին Վարդավառի,

    Ե՛վ մեհյաններում մորթվող տավարի

    Բառաչը խռպոտ, բոռոցը հորդուն

    Տարաձայնում էր արդեն կուսանաց

    Քրիստոսասեր թախծոտ մեղեդուն.

    Հետո խուժում էր, մեղեդուն խեղդում

    Վայրի աղմուկը վայրի քուշանաց,

    Դոփ ու տրոփը բարբարոս հոնաց

    Ու քաղաքակիրթ -

    Նույնքան բիրտ-

    Հունաց...

    Թե՛ խժաձայն սույլ հռովմեական մարտափողերի,

    Թե՛ բութ խռխռոց պարսից ահավոր մարտափղերի.

    Թե՛ սելջուկական սրերի շառաչ,

    Թե՛ կտրիճների մահազդու հառաչ,

    Թե՛ մոնղոլական աղեղից պոկված երկաթե նետեր՝

    Ասես թշնամու հեռավոր մատեր,

    Որ աչք են հանում մի աջ ու մի ձախ.

    Թե՛ վահանների ծնծղան անծիծաղ,

    Թե՛ շեփորումը զորապետերի,

    Խոլ ելևէջը արյան գետերի,

    Հրդեհի ձեռքում հողմերն անսահման, –

    Արձագանքում են նրա ականջում,

    Եվ ինքնամոռաց՝ «Մարէ՛ ջան, ամա՜ն», –

    Տեղից ցատկելով ակամա կանչում,

    Ճչում է ձայնով փոքրիկ գազանի

    Եվ արթնացընում մի քնած սանի,

    Որ վեր է թռչում, նույնպես վախեցած,

    Աչքերն է ճմլում, մազերն է խառնում,

    Վերակացուի անվամբ սպառնում

    Եվ, մինչև անգամ իր տված հարցի

    Պատասխանի դեմ ականջը խցած՝

    Հակում է նորից իր գլուխը ցած՝

    Մագնիսի նման ձգող չոր բարձին...

    ՂՈՂԱՆՋ ՀՍԿՄԱՆ

    Ամիսներն են դանդաղ հոսում, –

    Ու կարդում է նա Մանրուսում:

    Թո՛ղ օրերը տրվեն վազքի, –

    Նա զննում է մեռյալ Խազգիրք:

    ...Գանձե՜ր, գանձե՜ր՝ փականքի տակ,

    Իսկ գանձերի տերն՝ անգիտակ:

    Անբանալի-գոց գանձարան...

    Կյանքդ լինի թող տանջարան.

    Թեկուզ մեռնես, բայց ման արի,

    Փնտրիր, գտիր այդ բանալին:

    Եվ աչքերն է ցավով թարթում:

    - Տարիները թող որ վազեն:

    Աչքերի դեմ, քուն թե արթուն,

    Չվերծանված խազե՜ր, խազե՜ր. -

    Մեղեդիներ ու սաղմոսներ՝

    Ոչ թե մինչև վանքի գմբեթ

    Սուրբ խորանից երկարացած,

    Այլ բրածո և քարացած.

    Աստվածային վսեմ «Տաղ»-եր,

    Որ ծալքերում մագաղաթի

    Ժամանակն է փոշով թաղել.

    Գանձի նման անգին «Գանձ»-եր,

    Բայց ի՞նչ օգուտ, երբ չեն կարող

    Կիզել անձեր,

    Հոգի խանձել.

    Արձանացած-անշարժ «Փոխ»-եր, –

    Ինչխպե՞ս շարժել, տեղից փոխել.

    Դիակնացած «Քարոզ» ու «Ճառ», –

    Ի՞նչպես գտնել հարության ճար.

    «Եղիցի»-ներ, «Ավետիս»-ներ, –

    Ա՛խ, թե նրանց հնչող տեսներ...

    Տարիներն են նորից հոսում,

    Իսկ նրա դեմ՝ միշտ Մանրուսում,

    Իսկ նրա դեմ՝ անվերջ Խազգիրք, –

    Շո՛ւնչը, հոգի՛ն, տրո՛փն ազգի,

    Որ դարձել է խաղ ու նշան,

    Մագաղաթի թերթեր խշշան:

    Կարծես թե մարդ հանկարծակի

    Ընկել է լուռ մի շիրմատուն,

    Ու լեզվազուրկ շիրմաքարեր,

    Նախանձով են նայում մարդուն:

    Շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր,

    Եվ մամուռի ու փոշու տակ՝ շիրմագըրե՛ր,

    Եվ ի՛նչ խոսուն շիրմագըրեր, –

    Արծիվ , Աղավնեկ , Բազե , Վարուժնակ ,

    Տանուտրակ , Ծիծեռն ու Տիրոցի ձագ.,

    Յուրաքանչյուրը ինչպե՞ս է ճախրել ,

    Եվ ո՞ւր է իջել, ինչպիսի՞ թևով...

    Աղաչանք ,Հիվանդ , Տժգույն ու Լալկան.

    Յուրաքանյուրը ինչպե՞ս է տխրել,

    Ինչպե՞ս հառաչել, լացել ի՞նչ ձևով...

    Դարբին ու Երկաթ , –

    Ինչպե՞ս էր զնգում,

    Ինչպիսի՞ սալի,

    Ինչպե՞ս էր մարդու հոգին պար ածում...

    Հովիվ ու Ոչխար., –

    Ո՞նց էր շնկշընկում,

    Ի՞նչ քար ու սարի,

    Ի՞նչ շշուկով էր հոտը արածում...

    Եվ նա վիրավոր աչքերն է թարթում:

    - Թո՛ղ ժամանակը անշտապ վազեր:

    Իսկ աչքերի դեմ՝ քնած թե արթուն՝

    Նորի՛ց բերանփակ խազեր ու խազեր:

    Խազեր Ձայնուժի.

    Աստված չի՛ հուշի...

    Խազեր Բանալի.

    Ի՛նքըդ ման արի...

    Խազեր Կոչական ու Կետադըրող.

    Մի՛ հուսահատվիր,

    կարո՛ղ ես, կարո՛ղ...

    Խազեր Կիսանիշ և Ամանակի.

    Կարիք ես զգում

    Լոկ... ժամանակի՛...

    ՂՈՂԱՆՁ ՄԵՂՍԱԿԱՆ

    Իսկ ժամանակը իրենն էր անում:

    Ամիսներն ամսին՝ անցնում են տարիք,

    Եվ զգում է նա... այդ ինչի՞ կարիք...

    Դեղնած գրքերի փոշին բերանում՝

    Նա դուռն է բանում իր խոնավ խցի

    Ու դուրս է գալիս՝ փոքր-ինչ օդ ծծի:

    Կանաչ բնառվից անվայել թռնում

    Եվ այգիների ճամփան է բռնում:

    Ճամփան տանում է դեպի Արարատ,

    Դեպի Մայր Արաքս՝ ճոխ դաշտի միջով:

    Գարուն է գալիս:

    Օդը՝ անարատ,

    Բույրով ու թույրով, լույսով է առատ

    Ու նրա ջահել սրտի պես՝ ճիչով:

    Գարուն է գալիս:

    Ձներն են լալիս:

    Որ առու-առու՝

    Կրքից պղտորված,

    Իրար գիրկ վազեն:

    Բացվող գարնան հետ վերադառնալիս՝

    Զույգեր են կազմում տատրակը, բազեն:

    Ծառեր ու խոտեր ծաղիկ են տալիս,

    Որ բնազդական-բուսական սիրով

    Իրար փոշոտեն:

    Որսի դուրս գալիս՝

    Քիչ է մնում թե գազաններն անգամ

    Իրար հոշոտեն:

    Իսկ սի՛րտը, սի՜րտը...

    Իսկ սիրտը մարդու,

    Սիրո հովերից այլևըս արթուն,

    Գարնան գետի պես մերթ՝ վարար հորդում,

    Մերթ անձրևի պես լալիս է-լալի՜ս,

    Ուզում է մեկին ասել,

    «Ցանկալի՜ս»,

    Ուզում է մեկին խեղդվելով ասել.

    «Իմ երա՜զ ու սե՛ր,

    Դու ե՞րբ ես գալու»...

    Գարուն է, գարուն:

    Դաղձի բուրմունքից հարբել է առուն

    Եվ ափերին է մի գլուխ զարկվում ութաձև քայլով,

    Ինչպես գինովն է Խփվում պատերին:

    Նայողի աչքը խտուտ են ածում գույնով ու փայլով

    Խլվլան փնջեր կարմիր պուտերի,

    Կապույտ անմոռուկ ու խորոտ-մորոտ:

    Ճամփի եզրերին, կարճլիկ ու կոլոտ՝

    Բարեգութ դահճի ձեռքով գլխատված շարքն է թթերի,

    Որ արդեն խուրձ-խուրձ շիվեր են տվել՝

    Մեկի տեղ քսան ու դեռ ավելի,

    Եվ հեռվից հիմա

    Նման են արդյոք... մի փայտե պոչով մեծ ցախավելի՞,

    Որ բիլ երկնքից պիտի որ ա՜յ ա՜յ - ամենավերջին

    Ամպերը ջնջի,

    Թե՞ կոթի վրա տնկված վրձինի,

    Որ բիլ երկինքը ուր որ է պիտի կանաչ դարձընի...

    Նա ինքնամոռաց գնում է առաջ:

    Հրավիրականչ շեփորի նման՝

    Հնչում է ցուլի կարոտի բառաչ...

    Եվ ջրից թափուր սափորի նման՝

    Քամու շնչի տակ անբառ երգում է փչակը ծառի:

    Այգիների մեջ թաղված Տաճարի

    Գմբեթն է միայն հեռվից երեվում

    Ծաղկած ծառերի գլխավերևում՝

    Անյայտ թռչունի գլխիվայր շրջված մեծ բույնի նման:

    Մի վաղուց ջարդված կավե հին աման,

    Նա՛ էլ չի փրկվել գարնան վարակից.

    Նրա շուրջ բոլոր

    Մամուռն է քաշել կանաչ պարագիծ:

    Վիրավոր սնձի բացված երակից

    Տաք արյան տեղակ պաղ կաթ է ծորում:

    Դեղձենիների անբոց կրակից

    Կայծեր են թռչում դիմացի ձորում:

    Իսկ մամռակալած վիրավոր գուռին

    Մի հին փճակված-բնաքանդ ուռի

    Ծեր մուրացկանի ձեռքերի նման

    Իր կոշտուկապատ ճյուղերն է մեկնել

    Ու սրթսրթում է կարծես թե քաղցից...

    Եվ դաշտն են ելել հարս ու աղջիկներ,

    Որը՝ սիբեխի, իսկ որը՝ դաղձի:

    Մերթ հեռանում են

    Ու մերթ՝ կուտակվում,

    Մեկ կռանում են

    Ու մեկ՝ շիտակվում,

    Մերթ՝ ուրախ ճիչով, ասես կարոտով՝

    Իրար են պարզում լխտիկ թևերը,

    Ցուցադըրում են, կարծես թե դիտմամբ,

    Փակ մարմինների բոլոր ձևերը,

    Որ... աբեղայի սիրտը խռովեն,

    Որ... աբեղային անհուր խորովեն,

    Որ... Աստված ու նա կռվեն-խռովեն...

    Եվ մի անօրե՛ն,

    Մի անվանելի՛,

    Անանվանելի՜ ինչ-որ զգացում

    Կպչում է նրա սրտին ու անձին՝

    Կաթի պես սնձի:

    նա շրթունքներն է ակամա կրծում,

    Որ ցավը օգնի:

    Իզուր է կարծում,

    Թե ամենազոր գարնան դավերին

    Կհաղթի ուժովն ինչ-որ ցավերի:

    Եվ, ճարահատյալ, աչքերն է գոցում,

    Որ սատանեկան տեսիլքն ավերի,

    Բայց մթությունը... սա էլ իր սևով

    Նրանց վառվռուն ձևերն ընդգծում,

    Մաքրագըրում է, շեշտում ավելի:

    Խաչակնքել է ուզում աբեղան

    Բայց նրա աջը շարժվել չի ուզում,

    Ոզում է կանչել մի բերան «մեղայ»,

    Բայց... կապ է ընկնում և խոսնակ լեզուն:

    Եվ բնազդաբար, նա սիրտն է բռնում սև սքեմի տակ,

    Նա սիրտն է սեղմում ափերով իր տաք,

    Որ չտրոփի այդպես խենթորեն,

    Որ չտրոփի և... չտրաքի՝

    Պղպջող գինու ափեափ լեցուն սափորի նման:

    Մինչդեռ անվտանգ խուցի դարակին

    Ննջում են տաղեր՝ կարոտ հորինման,

    Մինչդեռ անփորձանք խուցի դարակին

    Կարոտով նրա ճամփան են պահում

    Անլեզու խազեր:

    Նա ետ է դառնում, ուզում է վազել,

    Գնալ ու նորից վերծանել համառ,

    Որ ցավն աչքերի թերևս մի օր

    Փոխարկվի մի նոր

    Ցնծուն հանդեսի՝

    Իր, ուրիշների... ականջի համար:

    Նա ետ է դառնում իր ճամփի կեսից,

    Որ գնա կրկին աչքի լույս մաշի

    Եվ մի կերպ պրծնի իր սրտին կպած

    Այդ կաթից սնձի,

    Սոսնձից,

    Խեժից, –

    Եվ այդ վայրկյանին հանկարծ՝

    Սոնա՜ յար,

    Սոնա՜ յար, –

    Թնդում,

    Ու երգը խնդուն

    Ընկնում է ետքից ու հետապնդում,

    Կախվում է նրա փիլոնի փեշից,

    Թառում է նրա փակված կոպերին,

    Հալչում է նրա այրվող ափերին,

    Ոտքերի առաջ թավալ է տալիս՝

    Ճամփան է փակում և հիշեցնում,

    Թե Վարդավառն է վերստին գալիս.

    Սոնա՜ յար,

    Սոնա՜ ...

    Ցնծությամբ օծված ծաղիկ է ծնում,

    Ծաղիկնեի պես դաշտերով ցանում

    Ջանգյուլում կանչող հարս-աղջիկներին.

    Սոնա՜ յար,

    Սոնա՜ ...

    Քայլը հնչում է նո՛ւյն չափով՝

    Սոնա՜ ...

    Կուրծքը շնչում է նո՛ւյն չափով՝

    Սիրո՜ւն...

    ... Ու երբ, հոգնատանջ, աքլորականչին

    Նա լուռ ննջում է,

    Ինչ-որ մի Սոնա

    Գալիս է թեքվում նրա ականջին

    Ու շշնջում է,

    Թե սարալանջին

    Պառկած է քույրը՝ անունը Խումար

    Ու երեսն էլ բաց՝ տեսնելու համար:

    ...Շողերով հինված իր գորգը թողել,

    Առվի արծաթով երեսը ցողել,

    Կանգնել է ճամփին մի շաղոտ Շողեր՝

    Բոլոր գլուխը պսակած ծամով,

    Աչքերը նման սուրբ աստվածամոր:

    և «Իսկ դու՝ անխելքըդ, վախենամ քնես,

    Վախենամ քնես, քնով ընկընես՝

    Արտերըդ մնան առանց հերկելու,

    Ու երբ վեր կենաս,

    Վազելով գնաս՝

    Հա՛ կանչիր Խումար, Շողեր ջան, Սոնաս, –

    Խումար-իդ առան,

    Սոնա-իդ տարան,

    Շողեր-ըդ մնաց առանց գրկելու»...

    Մի խառնակ երազ տանջում է նրան մինչև լուսադեմ:

    ... Նա մեկ տեսնում է, որ մի շեկ Սաթո թևերը կանթել,

    Կանգնել է իրենց կալի պռնկին:

    Քամին խլում է նրա մինթանան,

    Որ նրա թմփլիկ ծնկները բանա

    Ու ցույց տա խալը՝ ծալի մեջ ծնկի:

    Հետո այդ խալը դառնում է հանկարծ մի պուտ սև՛ թանաք՝

    Այն Շարակնոցում Սաղմոսավանքի,

    Ու այդ կաթիլից իրար են ձուլվել զարդախազերը...

    ...Ու մեկ էլ քամին քանդում է հարսի դեղձան մազերը,

    Եվ այդ մազերը - լարերի նման -

    Ձգվում են մինչև ոտքերը նրա,

    Ու շեկլիկ-մեկլիկ, աչքերով ծավի

    Այդ հարսը հանկարծ... դառնում է տավիղ,

    Եվ այդ ոսկելար, և այդ մսեղեն տավիղի վրա

    Քամին նվագում ու... վերծանում է մեռած խազերը:

    Ուզում է որսալ ու ձայնագըրել

    (Ա՛յ, հիմա՜ -հիմա՜ լռած խազերի

    Մեռած գաղտնիքը նա պիտի պարզի

    Եվ իր մեծ գյուտով աշխարհը սարսի),

    Բայց մինչ այդ արդեն նախանձոտ քամին այնպես է փչում,

    Որ կտրատելով լարերը բոլոր՝

    Վերև է ցցում.

    Հիմա ո՛չ տավիղ,

    Ո՛չ էլ վերծանվող մեռած խազերը:

    Հիմա հուրհըրան բոցեր են թվում դեղձան մազերը,

    Դեղձան մազերը թվում են հուր վառ՝

    Բարակ ծխի հետ պարզված երկնքին:

    Եվ հարսը հիմա դառնում է բուրվառ,

    Ու շուրջը փռում բուրմունքը խնկի:

    Աղջիկը բուրվա՞ռ, և որտե՞ղ է լսված...

    Բայց հանկարծակի քամին դադարում

    Եվ, գունդուկծիկ, բարդուն է թառում

    (Ի՜նչ անտանելի շոգ է , տե՛ր Աստված)...

    Ու դարձյալ նրա մազերը դեղձան,

    Որ ծուփ-ծուփ էին՝ ծալեծալ դարձան.

    Բուրվառ չէր արդեն,

    Այլ կրկին

    Մի կին,

    Բոցավառ մի հա՞րս,

    Թե՞ խարտյաշ աղջիկ,

    Եվ տղամարդու հայացքից ազդված՝

    Պտույտ է գալիս, որ թողնի փախչի

    (Էդ ո՞ւր, անհոգի՛, էդ ո՞ւր, անաստվա՛ծ)...

    Մինչ տեսիլքով է աչքը հիանում՝

    Սուրացող հարսը մինթանի փեշով

    Պտտահողմի պես սյուն փոշի հանում

    Եվ թեպետ - շո՜գ է - քիչ զով է անում,

    Բայց մի սեղան բուռ փոշի է ցանում

    Խեղճի աչքերը...

    Ու նա քնի մեջ

    Ձեռն ակամայից աչքին է տանում,

    Որ կսկըծում է ու մրմըռում է:

    Աչքերը ձեռքով նա ճմըռում է,

    Քնից արթնանում...

    ՂՈՂԱՆՋ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ

    Հետեվում է տարին տարուն, միտքը՝ մտքին,

    Հետեվում է դեռ նոր գտած ելքը մուտքին:

    Ապրում է նա աչքը՝ գրքին,

    Ուշքը՝ երգին:

    Ե՜րգ և ուսո՜ւմ,

    Շարակնոցնե՜ր ու Մանրուսո՛ւմ...

    Մինչ օրերն են համըր հոսում՝

    Մտքի հետ է միտքը խոսում.

    -Խազե՜ր, խազե՜ր,- թող փորձ անի,

    Գուցե՝ մի օր և վերծանի,

    Ու ժողովուրդն ապերջանիկ

    Նախանձելի բախտ ստանա,

    Աղքատացած մի ընտանիք

    Ծով գանձերով հարստանա:

    Բայց խազն է խազ ու գիրքը՝ գիրք:

    Իսկ գրքից զատ կա կյանք ու գիրկ,

    Իսկ խազից զատ կան խաղ ու տաղ՝

    Կենսաթրթիռ, լուսաթաթախ,

    Որ ապրում են, շնչում-հնչում

    Մարդկանց շրթին, իր ականջում.

    Որ կենդանի մարդն է հյուսում

    Ու կենդանի մարդին հուզում.

    Որ հոսել են ու տեղ հասել

    Ու չեն դարձել դեռ Մանրուսում,

    Ու չեն դարձել մեռած խազեր...

    Ո՞ւր են դրանք, ո՞ւր են սակայն:

    Այսօր թե կան՝

    Վաղը չկան.

    Շուրջն ամեն տեղ

    Երգվում են դեռ,

    Բայց երգվելուց թե դադրեցին,

    Խազերի պես, մեկ էլ տեսար,

    Համրացան ու քար կտրեցին:

    Որտեղի՞ց են դրանք գալիս,

    Եվ ի՞նչ ճամփով ո՞ւր են գնում,

    Ի՞նչն է անցնող փրփուր տալիս,

    Եվ ջրի պես ի՞նչն է մնում:

    Ի՞նչն է այնտեղ ոգևորիչ,

    ինչո՞վ է խորթ և հարազատ,

    Ինչո՞վ մոտիկ, ինչո՞վ է զատ

    Աշխարհիկը հոգևորից:

    ի՞նչն է պայծառ, ի՞նչը՝ մթար,

    Ո՞րն է քոնը, ո՞րն է օտար,

    Ի՞նչն է եղծված կամ անվթար,

    ի՞նչն է կոպիտ կամ նազելի...

    Իսկ թե հանկարծ այդտեղ գտար

    Բանալիքը մունջ խազերի՞...

    ՂՈՂԱՆՋ ՕԾՄԱՆ

    Եվ որտեղ երգն էր՝

    Այնտեղ էլ նա էր...

    ...Ուրա՞խ է կյանքը,

    Տխո՞ւր, դաժա՞ն է.

    Միշտ ժողովրդից երգն անբաժան է.

    Նա միշտ երգով է բանում ու դատում

    Սիրում ու ատում,

    Վիշտը փարատում.

    Երգով է ուրախ,

    Երգով է տխուր,

    Երգով է վառվում, երգով է մխում.

    Երգով է նա միշտ վարում ու հերկում,

    Մանում ու ներկում,

    Երեխա գրկում,

    Երգով քաղում է,

    Աղում-մաղում է.

    Երգով է կնունք, հարսանիք անում, –

    Երգով է օրը բացվում-տաքանում,

    Երգով է նորից օրն իրիկնանոմ...

    Իսկ նա՞...

    Այդ ե՞րբ էր,

    Այդ ե՞րբ էր,

    Ե՞րբ էր.

    Տասներկուամյա թշվառ մի որբ էր,

    Երբ ձեռքից բռնած ճեմարան բերին,

    Եվ որբուկ Սողոն Սողոմոն դարձավ:

    Ու չար թե բարի այդ ճանապարհին

    Ե՛ւըս տասներկու բոլորակ տարի

    Ճեմարանի մեջ եկավ ու անցավ,

    Ու Սողոմոնը... Կոմիտաս դարձավ՝

    Ի խոր հարգանըս

    Այն հոգեզվարթ կաթողիկոսի,

    Որ տասներկու դար դրանից առաջ

    Ապագա հունձի հունդերը ցրած՝

    Ծիրը բաց արեց

    Հայոց մեղեդու անթաղ ակոսի:

    Նա բանաստեղծ էր

    Ու երգաստեղծ էր.

    Նա ուներ վառ ձայն

    Ու նվագման ձիրք.

    Եվ իր անվան հետ թողեց մի արձան՝

    Խոսուն,

    Բայց անձայն՝

    «Նվիրեալք անձինք»:

    Ձգվել էր դարը, ու երկարաձիգ

    Դարի ետևից նորն էր սողացել.

    Եվ հայ մեղեդին

    Դար-դարի վրա

    Կրակի նման վառ փողփողացել,

    Տարուբերվել էր ծփան գետի պես,

    Շեշտվել նետի պես,

    Մխվել սրտերում

    Ու դողդողացել:

    Աշխարհասըփյուռ հայոց թեմերին

    Պատարագատու բոլոր բեմերին

    Քանիսնե՜րն էին մի պահ շողացել,

    Քանիսներն էին...

    Եվ սակայն ոչ ոք

    Հայոց հինավուրց կաթողիկոսի անունը երբեք

    Ո՛չ ստացել էր որպես թանկ ընծա,

    Ո՛չ էլ գողացել:

    Եվ հիմա - հանկա՛րծ - հայոց նորընծա

    Երկրո՛րդ Կոմիտաս.

    Որ Հայրապետի

    Անվանը պիտի

    Ամենայն ինչում

    Տա նո՛ր մի հնչում,

    Սուրբ հիշատակը մշտավառ պահի:

    Ո՞ւմ մտքով կանցներ այդ վսեմ պահին,

    Թե այդ նորընծա-նոր Կոմիտասը

    Պիտի մոռանա իր պարտավորիչ

    Անխոս ստացած պատվիրան դասը՝

    Պիտի նա մի օր երախտավորից

    Յուրովի դառնա մի չար ապերախտ՝

    Պիտի կողոպտի մի թափուր դրախտ.

    Հոգևոր պապի՝

    Իր անվանատուր

    Կաթողիկոսի անունն ստվերի,

    Հակառակ անխոս տրված պատվերի՝

    Եվ հիշատակը մոռացության տայ,

    Իր շենշող կյանքի կարմիր բոցերով

    Մատիտի նման թավ ընդգծելով

    Իր մեծ նախորդի մեռածության տակ...

    (Շարունակելի) http://forum.hayastan.com/index.php?showtopic=31867&hl=

  10. ՀԱՅԿ ԳԱՐԱԳԱՇ

    (1893-1960)

    Գրեց՝ Գալուստ Խանենց

    Հայկը ծնվել է Թավրիզ քաղաքում, Արեվմտահայաստանից գաղթած մի համեստ հայ ուսուցչի՝ Արտաշես Գարագաշի ընտանիքում 1896 թվականին: Նախ ընտանիքով, երբ Հայկը հազիվ 4-5 տարեկան էր տեղափոխվում են Ղազվին, ապա Թեհրան: Այստեղ ավարտում է Սան Լուի դպրոցի տարրականն ու միջնակարգը: Այնուհետեւ գործի է անցնում: Պաշտոնավարում է՝ «Բանքե Շահի», «Բանքե Օթոման» եւ ապա «Անգլո-Իրանյան Նաֆթային Ընկերությունում »:

    Ինքնակրթությամբ սովորում եւ կատարալեագործվում լեզունների մեջ: Լավ գիտեր՝ Պարսկերեն, Ֆրանսերեն, Անգլերեն եւ Ռուսերեն լեզունները եւ քաջածանոթ էր միջազային գրականության հետ:

    Հայկ Գարագաշը 14 տարեկանից նվիրվել է թատերական գործին: Մասնակցել է՝ Արմենյանի, Մանվելյանի, Սիրանույշի, Արուս Ոսկանյանի, Ավետյանի եւ Վահրամ Փափազյանի թատերախմբերին, որոնք հյուրախաղերով գալիս էին Թեհրան: Հետո անցնում է պարսկական թատերական ասպարեզ եւ նրա հիմնադիրներից մեկն է համարվում: Իրանի դերասանների միության օրգան «Թատրոն» պարբերկանը իր 1953 թվականի ութերորդ համարի շապիկի առաջին տպագրում է Հայկ Գարագաշի դիմանկարը եւ տալիս է նրա կենսագրականը, ուր գրում է.

    «Շուրջ կես դար է, որ Հայկ Գարագաշը Իրանի թատրոնի ասպարեզում փայլուն գործնեություն է ցուցաբերել, ներկայում ծերացել եւ զանազան պատճառների հետեւանքով հեռացել է թատրոնի ասպարեզից: Իրանի ժողովրդի համար որն աղքատ է իրավ արվեստագետներ է ունենալուց, անշուշտ շատ ցավալի է նման վարպետ արվեստագետին մեկուսացած տեսնել: Իրանի թատրոնի ռեժիսորներից ու դերասաններից շատերը Հայկ արագշի նախկին աշակերտներն են եղել: Նա այս տարիքում դեռեւս շարունակում է Թատրոնի Արվեռվից Դպրոցում նորեկ աշակերտների ուսուցումը»:

    Հայկ Գարագաշը երիտասարդ տարիքից սկսած համագորցակցում է Հովսեփ Միրզայանի շնորհիվ կյանքի կոչված Ջախ հոսանքին եւ 1920 թվականից հրապարակ է հանում «Բոբոխ» զավեշտաթերթը: «Բոբոխը» իրանահայության միակ թերթն էր, որ սուր ու դիպակ կերպով քննադատում էր համայնքում տեղ գտած կեղծ, մեծամիտ շահամոլ տարրերին:

    1927, 1929 եւ1930 թվականներին նա մեծ զոհողությամբ եւ ջանադրությամբ հրատարակում է «Պարսկահայ տարեգիրք» մեծածավալ հատորները եւ ապա 1930-ին հիմնում է «Վերածնունդ» շաբաթաթերթը, որը երկրորդ աշխարհամարտի ժամանակ դարձավ օրաթերթ:

    Հետաքրքիր է այստեղ արձանագրեմ, որ Անգլո-Իրանյան Նավթային Ընկերությունը, ուր ծառայում էր նա, առաջարկում է Հ. Գարագաշին՝ հրաժարվել թերթի հրատարակությունից կամ իր պաշտոնից, առարկելով, թե մեր պաշտոնյան չպիտի քաղաքական թերթի խմբագիր լինի: Հայկը հրաժարվում է իր ապահով պաշտոնից եւ գերադասում է հայ մամուլի դժվարին, փշոտ ճանապարհը:

    Այդ տարիներին, ես եւս ներքաշվել էի արդեն նրա գրական աշխատանքի պորտը: «Բոբոխի» համար, Ֆրանսերեն թերթերից թարգմանություններ էի անում եւ սկսնակիս հաջող քերթվածքը, առաջին անգամ հրատարկվել է 1930-ի «Պարսկահայ տարեգրքում»: Վերածնունդի խմբագիր Հայկ Գարագաշը իր հասարակական գործնեության ընթացքում դարբնել եւ կերտել էր ռեալիստական մի աշխարահայացք, միաժամանակ հանդիսանում էր առողջ գաղափարի աներկյուղ դրօշակակիրը: Այդ հասկացողությամբ էլ, նա անփոխ մերկացրել եւ պայքար է տարել Եվրոպայում հրապարակ եկած Ֆաշիզմի դեմ:

    Արեւմտյան Եվրոպայի պետությունները հայ ժողովրդի ազատագրական պայքարում, բացի կեղծ խոստումներից ոչ մի օժանդակություն ցույց չտվեցին եվ հոգուտ իրենց քաղաքական տնտեսական շահերի խաբեցին հայությանը:

    Հայկ Գարագաշը հավատում էր, որ հայ ժողովրդի փրկության ուղին ժողովուրդների եղբայրության լուսավոր ճանապարհն է:

    Հայկ Գարագաշը 1933-ին, գործի բերումով, երեքամսյա ճամբորդություն ունեցավ Հնդկաստան: «Վերածնունդ-Բոբոխ»-ի խմբագրությունը հանձնեց իր աշխատակիցներ՝ Դեւին, Հրանդ Ֆալյանին, Զորիկ Միրզայանին եւ ալուստ Խանենցին: Այդ ընթացքում «Վերածնունդը» դարձավ երիտասարդ գրողների օրգան: «Նոր Էջ» վերտառությամբ բաժին բացեցինք գրական-գեղարվեստական գրողների համար: Ապագայում այդ անունով կյանքի կոչվեց «Նոր էջ» գրական խմբակը իր պարբերական հրատարակություններով, բոլորովին անկախ «Վերածնունդ» շաբաթաթերթից:

    Ջանիկ Չաքըրը 1955 թվականին Ամերիկայից Թեհրան է գալիս վերակազմելու Հ.Բ.Ը Միությունը: Այդ գործի համար առաջ է քաշում Հայկ Գարագաշին ու նրան է հանձնում միության քարտուղարությունը: Կազմակերպվում է երիտասարդական մասնաճյուղ, որտեղ մասնակցում են «Նոր Էջական» խմբակը եւ նախկին «Կապույտ» միության անդամները:

    Այստեղ հարկ է ասել, որ 1923 թվականին աշակերտական «Կապույտ» միությունը Հայկ Գարագաշին, Դեվից հետո ընդունեց որպես ղեկավար:

    Մեր «Կապույտ» միության պատանիներս, որեւե ձեվով փոխարինելու համար մեր ղեկավարի անձնվեր, անշահահխնդիր հոգատարությանը մեր հանդեպ, որոշեցինք օգնել նրան «Բոբոխ» զավեշտաթերթի ցրելու աշխատանքի մեջ: Ես, ուրգենը եւ Վաղինակը, թերթի լույս տեսնելու օրերին, հավաքվում էինք խմբագրում կապոցները եւ տանում փոստին հանձնում:

    Երկրի բռնապետ՝ Ռեզա Շահի հրամանագրով 1936-ին փակվում են հայոց դպրոցները: Հայկական ազգային կյանքը փոթորկվում է: Հայկ Գարագաշի ղեկավարությամբ Հ.Բ.Ը. Միության Երիտասարդական բաժանմունքը գործի է անցնում: Հայերեն լեզվի դասընթացներ են կազմակերպում անպաշտոն, գաղտնի կերպով:

    Վերջապես 1936-ին, պայթում է երկրորդ համաշխարային պատերազմը: Անգլիական բանակը հարավից եւ Սովետականը հյուսիսից 1941-ին մտնում են Իրան, երկրի գերմանասեր դիկտատոր՝ Ռեզա Շահին հրաժարեցնում եւ աքսորում են: Իրանահայ կյանքում եւս մեծ փոփոխություններ են տեղի ունենում: «Վերածնունդ»-ը դառնում է օրաթերթ: Հայկ Գարագաշը իր համակիր՝ ձախ հոսանքի հետ նախաձեռնում եւ վերաբացում են հայկական դպրօցները: Ստեղծում են հայկական դպրոցները: Ստեղծվում է ազգային գաղափարական ազատ աշպույժ կյանք:

    Հայկ Գարագաշի «Բոբոխ» եւ «Վերածնունդ» թերթերը եղել են Իրանի դեմոկրատ խավերի հայ առաջադեմ մտավորականության արտահայտության ամբիոնները:

    «Վերածնունդ»-ի գործունեությունը առանձնապես շեշտվեց երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Պարսկանան առաջադեմ թերթերի շարքին նա նույնպես իր էջերը բացեց լայնորեն Ֆաշիզմի դեմ կռվող դաշնակից ժողովրդների հաղթանակին նպաստելու գործի համար:

    «Վերածնունդ»-ի էջերը լեցուն են եղել Հայաստանի վերածնության բոլոր մարզերին վերաբերող նյութերով եւ գրականությամբ: Դա գնահատանքի աշխատանք է համարվում սփյուռքահայությանը մշակութապես իր մայր հայրենիքին կապելու տեսակետից:

    «Վերածնունդ»-ը հանձինս իր խմբագրի, Իրանի հողը իր ոտքի տակ հարազատ զգալով, առաջնակարգ խնդիր է համարել այս երկրի ժողովրդների համերաշխությունն ու հառաջադիմությունը: Նա առաջիններից մեկն է համարել՝ կատարելապես սովորել եւ սիրել պարսկերեն պետական լեզուն եւ ծանոթանալ նրա աշխարհահռչակ հին ու նոր գրողների հետ եւ զանգվածաբար կապվել պարսիկ ժողովրդի ազատագրման պայքարին:

    Հայ գրականության պատմության մեջ նշանակալից մի երեւույթ էր Հայաստանի գրօղների Բ համագումարը, որ տեղի ունեցավ 1946 թվականի սեպտեմբերին Երեւանում, որի բացումը կատարեց րուների Մեության Նախագահ՝ Ավետիք Իսահակյանը:

    Իր բնույթով համագումարն ուշագրավ է եղել, որ իր դրոշի ներքո առաջին անգամ համախմբել է ոչ միայն Հայաստանի եւ Խորհրդային Միության գրողներին, այլեւ արտասահմանի առաջադեմ գրչի մշակներին:

    Համագումարին Իրանից հրավերով մասնակցել են երեք հոգի՝ Հայկ Գարագաշը, Արամ Երեմյանը եւ Հովհաննես Ղուկասյանը: «Վրերածնունդ» օրաթերթի խմբագրությունը, Հայկ Գարագաշի բացակայության ժամանակ հանձն առան՝ Զորիկ Միրզաանը եւ տողերիս գրողը՝ ալուստ Խանենցը:

    Հայկ Գարագաշը բացի իր թերթերի դժվարին աշխատանքից, ժամանակ էր գտնում թարգմանելու օտար գրականությունից գոհարներ, ինչպես Փիեռ Լուիի «Պիլիդիսի երգեր»ը, որը հրատարակվել է 1928 թվականին: Մեր հայ գրականության գլուխ գործոցները սքանչելի կերպով պարսկերենի է թարգմանել, որոնց մի մասը միայն, Ա. Շիրվանզադեի «Ո±վ է նրա մայրը», Նար Դոսի «Ես ու նա», Հ. Թումանյանի «իքոր»-ը եւ Ռուբեն Սեւակի չորս պատմվածքներ, հրատարակվեցին 1957 թվականին «Հայկական պատմվածքներ» անունով, փառակազմ հատորով: Պարսիկ գրաքննադաները , այս հատորի վրա հիմնվելով, փառաբանեցին հայ գրականությունը:

    Նացիզմն ու Ֆաշիզմը տապալվելուց հետո, Իրանում գտնվող դաշնակիցների զորքերը հետզհետե հեռացան երկրից եւ դարձյալ 1952-ից բռնապետական կարգերը վերահաստատ-վեցին: «Վերածնունդ»-ի խմբագրատունը պայթեցրին: Թերթի հրատարակումը դադարեցվեց: Անկուսակցական Հայկ Գարագաշին մատնեցին, որպես Կոմունիստական (Թուդե) կուսակցության անդամի: Այդ հանցանքով ձերբակալեցին նրան եւ շուրջ յոթ ամիս բանտում մնաց մինչեւ քննությունները ապացուցեցին, որ նաա կուսակցական չի եղել: Նա հյուծված ու քայքայված ազատ արձակվեց բանտից եւ շուտով, հավերժաբար աչքերը փակեց1960-ի մայիսի 2-ին:

    Հայկ Գարագաշը նվիրեց իր կյանքը, զոհաբերեց ապահով պաշտոնը, դիրքը, հարստությունը եւ հանգիստը հանուն հայ ժողովրդի շահերի պաշտպանության:

    Տարիներ են անցել նրա մահվանից, սակայն նա միշտ էլ կենդանի է Իրանայության համար:

    Մարմինը չէ, որ մարդ ենք կոչում, այլ՝ միտքը, հոգին, գաղափարը: Անհատի նկարագիրն ու անձնավորությունն է, որ հարգում ու սիրում ենք եւ ոչ՝ նրա երեւույթը:

  11. ՍԱՏԻՐԱ

    ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ՝ ԳՐՎԱԾ ՄԱՐՏԻ 5-ԻՑ ՀԵՏՈ

    Ամեն ինչ սկսվեց «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կարգախոսից: Խեղճ ժողովրդին չորս տարին մեկ սկսեցին դարձնել ընտրազանգված, հինգ տարին մեկ՝ մասամբ կուսակցություն, մեծամասամբ ամբոխ: Միջընտրական ժամանակներում ժողովրդին իսպառ մոռանում են, հետո կրկին գալիս են նախընտրական միամսյակները՝ կուսակցությունները թազանում կամ քյոհնայանում են ու դրանց պարագլուխները Շահ Աբասի օրինակով դռնեդուռ են ընկնում՝

    Հեյ, լավ լոզունգ,

    Շողուլ, հուլունք,

    Կալկուլյատոր,

    Թուղթ ու գրիչ,

    Թափանցիկ տուփ,

    Ձեզ կտանք մունք՝

    Լցոնեք դուք...

    Թեկնածու ախպեր, թեկնածու ախպեր,

    Թոշակ ունե՞ս, էս կողմը բեր:

    Կանչեց ազգը մեր գաղթական,

    Ու մոտ գնաց Ռոբը նրան:

    -Օ, ինչ թոշակ, իմ լավ մշակ,

    Քառսուն հազար տեղ կտամ քեզ,

    Եվ կաշխատենք մենք միասին.

    Կամ էլ մի տոմս «Առագաստի»,

    Կամ էլ աճը մեր «հավաստի»...

    -Վույ, սուտ կասես, այ թեկնածու...

    -Է, մի խոսիր, քիրա էդպես,

    Հունանյանին թե կսիրես:

    - Աման, հողեմ գլուխը Նաիրիի,

    Արեւդ ապրի «ուչաստկովի»,

    Շանըդ մեզնից հեռու պահի:

    -Վահ, էսքան էլ չար լինի մարդ:

    Ի՞նչ է արել Ռոբը ձեզ վատ:-

    ՀՀՇ-ի ձեռից փըրկել,

    Ընտանիքից, տնից կտրել,

    Ցրել է ձեզ աշխարհով մեկ,

    ույք է տվել պարտքի դիմաց՝

    Հայրենիքից կարոտ մնաք...:

    -Օֆ, հերիք է, «միակ արու»,

    Մի խոսեցնիր ինձ դրանից:

    Երնեկ մաշնի ակը ծակվեր,

    Չըգար այստեղ Ղարաբաղից:

    Ու գալիս են Ռոբի գլխին

    Կիտվում պանդուխտ եղած հայեր.

    «Անեծք մեր սուտ նախագահին,

    Ախ, ե՞րբ պիտի մին էլ տեսնենք՝

    Մեր անեծքը երկինք հասնի»:

    Շուռ են գալիս իրենց բնում

    Նրա աչքերն սպառնալից,

    Ձեռն ու ոտը դող են ընկնում,

    Փշալարով է երդում տալիս:

    -Սուտ էր:

    Ու քանի կա Հայաստանում

    Նրա նման սուտ Նախագահ,

    Չի լինելու երկրի վրա

    Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...:

    Հ.Մուրազյան

  12. ՆԿԱՐԻՉԸ

    • Մարդ ճանաչելը իմաստություն է, ինքն իրեն ճանաչելը պայծառություն է:

    • Մարդկանց նվաճելը կարողություն է, ինքն իրեն նվաճելը զորություն է:

    • Արվեստասեր անհատները կարողանում են իրենց նվաճել, որի շնորհիվ նրանք գտնում են իրենց աշխարհը գեղեցկացնելու կերպը:

    Գեղանկարչությունը ունի անկրկնելի գրավչություն , իսկ մարդ արարածի կերպարը կտավին վերարտադրող նկարիչը արդեն բանաստեղծ է , եթե կասկածում եք , եթե հավատում եք կարող եք համոզվել ձեզ համար կա հրաշալի հնարավորություն, մտեք

    www.magicbrushartstudio.com/

    Lոռվա աշխարհի բոլոր գույներն ու երանգները կտավներից լույս են ճառագում:

  13. ՓԱՌՔԻ ՏԱՃԱՐԸ

    (Դասական Ուղղագրութեամբ)

    Մեծագործ ճարտարապետ

    Թորոս Թորոմանեանի յիշատակին

    Հիւր եղաւ ծեր Մամիկոնեան իշխանին

    Բիւզանդական Կոստանդիանոս կայսրը մեծ,

    Եւ խնջոյքի նստած փարթամ սեղանին՝

    Գոռոզ կայսրը հայ իշխանին խօսքն ուղղեց.

    Տեսայ շքեղ ձեր վանքերը ես հայեր,

    Քանդակազարդ պալատները հոյակերտ,

    Բայց անպիսի տաճար չունէք որ մրցէր

    Սուրբ Սօֆիայի աշխարհալուր փառքի հետ:

    Եւ մրցակից չի լինելու աշխարհում

    Անձեռակերտ, անգերազանց տաճարին,

    Չի´ յաղթելու ոչ մի վարպետ դարերում

    Անթեմիոսի, Իզիտօրի հանճարին:

    Այդ օրւանից դարձաւ իշխանը թախծոտ,

    Մռայլւեցաւ նրա հայացքն արծւենի,

    Եւ կանչեց նա մի առաւօտ իրեն մօտ

    Երկրում յայտնի ճարտարապետ Յովնանին:

    Եկաւ կանգնեց ճարտարապետը խոհուն,

    Խոնարհւեցաւ ծեր իշխանի հանդիման,

    Աչքերի մէջ նւիրական ցանկութիւն՝

    Կատարելու իշխանական հրաման:

    --Բարձրացրու,-- ասաց իշխանը նրան,--

    Հայոց փառքի շքեղակուռ մի տաճար,

    Սուրբ Սօֆիաի կերտւածքից էլ աննման,

    Որ Խափանւի Բիւզանդ կայսեր լեզուն չար:

    Թող այդ լինի յաւերժական մի կոթող

    Հայոց հոգին մարմնաւորող քարերով,

    Որ դարերում մեր սերունդները եկող,

    Հպարտ զգան նախնիքների գործերով:

    Լսեց Յովնան ճարտարապետն իշխանին,

    Կրակ ցոլաց երիտասարդ աչքերում,

    Առաւօտեան արեգակի ծիրանին

    Թւաց ուրախ իր սրտից է բարձրանում:

    --Պատրաստ եմ քո հրամանին տէր իշխան,--

    Ասաց Յովնան ճարտարապետը խոնարհ--

    Սուրբ Սօֆիաի կերտւածքից էլ աննման՝

    Հայոց փառքի շքեղակուռ մի տաճար:

    Եւ գնաց նա որոնելու շքեղ ձեւ,

    Ընտիր քարեր հայրենական լեռներում,

    Գոյներ, զարդեր եւ արծիւներ սրաթեւ,

    Որ ամոռաց մնան յաւերժ դարերում:

    Եւ մի անգամ, երբ քանդակել էր արփին

    Իր շողերով չքնաղագեղ լուսաբաց,

    Տեսաւ Յովնան Ճարտարապետն այդ պահին

    Արարատի պերճ վեհութիւնն իր դիմաց:

    Փայլում էր նա արեգակի ցոլքերում

    Եւ երկնասոյզ իր կատարով ձիւնափառ

    Փիրուզափալ կամարներն էր սլանում,

    Որպէս լոյսից կերտած չքնաղ մի տաճար...

    Նայեց Յովնան ճարտարապետն արբեցած

    Եւ շշնջաց հիացմունքով հոգին լի

    --Միթէ՞ վեհ չէ այս կերտւածքը, ով ալստւած,

    Բիւզանդիոնի սուրբ Սօֆիաից աւելի:

    Եւ թափանցեց լեռան զանգւածը մտքով,

    Հիւսեց այնտեղ հարկեր, սիւներ, կամարներ,

    Տեսաւ հոգում Արարատի կեծւացքով

    Բոլորաձեւ մի տաճարի վեհ պատկեր...

    Եւ տուն դարձաւ ու մի գարնան առաւօտ,

    Երբ արեւը նայեց հայոց աշխարհին,

    Ծաղկաւորւած այգիների ճամփի մօտ

    Հիմք դրեցին փառքի չքնաղ տաճարին:

    Եւ մշակները փորեցին օրն ի բուն,

    Որմնադիրները շարեցին անդադար,

    Բայց երբ իջաւ աշխարհին լուրթ իրիկուն՝

    Փլեց շինւածքն, եղաւ հողին հարասար...

    Անհուն վշտով լցւեց հոգին Յովնանի

    Ու գործ դրեց ամէն շնորհք ու հնար,

    Աղօթեց նա, որ չարն աստւած խափանի,

    Բայց փրկութեան ոչ մի յոյսի շող չկար:

    Եւ եօթն անգամ եօթը ցերեկ շարեցին,

    Եւ եօթն անգամ եօթ երեկոյ նա փլեց,

    Եւ մշակները տխրութեամբ գնացին,

    Եւ Յովնանին անյուսութիւն պաշարեց:

    Ու մտասոյզ շրջում էր նա դաշտերում,

    Քաշւում էր խորքը ստւերոտ անտառի,

    Նրա անյոյս վշտամորմոք խոհերում

    Պատկերն էր միշտ չքնաղագեղ տաճարի:

    Եւ մի գիշեր երբ անտառում յոգնաբեկ

    Ննջում էր նա գլուխն յենած մի քարի,

    Հասաւ նրա ականջին մեղմ, մեղմ մի երգ,

    Եւ հնչիւններ հեծկլտացող բնարի:

    --Մենք ենք կերտել սուրբ Սօֆիաի փառքն անհուն,

    Դար է անցել դարձել ենք մենք արդէն ծեր,

    Թէ ուզում ես լինի տաճարդ կանգուն,

    Պիտի թաղես նրա հիմքում սիրտ ու սէր:

    Չի բարձրանայ, թէ չլսես մեր ձայնին

    Քո տաճարը ոչ մի կանգուն դէպի վեր,

    Պիտի թաղես քարերի տակ կենդանի

    Քո սիրելի էակն իբրեւ սիրտ ու սէր...

    Ու սարսափից Յովնանն իսկոյն արթնացաւ,

    Չկար ոչ ոք, իսկ շուրջն արդէն առաւօտ,

    Վեր կացաւ նա, հոգում անհուն վիշտ ու ցաւ,

    Գնաց սիրտը բանալու, ծեր իր հօր մօտ:

    --Ինձ տար, որդի, -- ասաց նրան հայրը ծեր,--

    Չեմ ցանկանայ կեանքս քեզ վիշտ պատճառի.

    Թող բարաձրանայ շէնքն անխափան դէպի վեր,

    Վէմ լինեմ թող հայոց փառքի տաճարին...

    Եւ երբ հանգչում էր նա հիմքի տակ սառած,

    Յովնանն անխօս, դառնօրէն լաց էր լինում,

    --Պէտք չէ սգալ հարազատին,-- հայրն ասաց,--

    Երբ հայրենեաց փառքի համար է մեռնում

    Ու մշակները փորեցին օրն ի բուն,

    Որմնադիրները շարեցին անդադար,

    Բայց երբ իջաւ աշխարհին լուրթ իրիկուն

    Փլեց շինւածքն եղաւ հողին հաւասար:

    Ու Յովնանն արցունքն աչքին հեռացաւ,

    Սիրտը՝ կոտոր, վշտի դրոշմն երեսին,

    Եւ քուն մտաւ կրծքին ճնշող նոր մի ցաւ,

    Ու անձնատուր եղաւ կրկին երազին:

    Եկան նորից ձիւնագանգուր ծերերն այն

    Ու տխրադէմ կանգնեցին իր սնարին,

    Մէկն իր քնարն էր նւագում մեղմաձայն,

    Մէկն իր երգով ձայնակցում էր քնարին:

    Չես տւել քո սիրտն ու սէրը բովանդակ,

    Լիքն է սիրով քո թրթռուն հոգին դեռ.

    Չի բարձրանայ քո տաճարը ոչ մի շարք՝

    Թէ չթաղւի նրա հիմքում սիրտ ու սէր...

    Եւ յուսահատ Յովնանն բարձր հեկեկաց,

    Ու արթնացաւ հոգին մռայլ, սիրտն ամպոտ,

    Վեր կացաւ նա ու դէպի մայրը գնաց՝

    Պատմի իր վիշտն ու լաց լինե նրա մօտ:

    --Ինձ տար, որդի,--ասաց մայրը ալեհէր,--

    Մատաղ դառնամ ես քո բարուն, քո չարին,

    Թող բարձրանայ շէնքն անխափան դէպի վեր,

    Վէմ լինեմ թող հայոց փառքի տաճարին:

    Եւ երբ թաղում էին նրան հիմքի տակ,

    Յովնանն անխօս, դառնօրէն լաց էր լինում,

    --Պէտք չէ ասաց,-- սգալ մօր մահը, որդեակ,

    Երբ հայրենեաց փառքի համար է մեռնում:

    Ու մշակները փորեցին օրն ի բուն,

    Որմնադիրները շարեցին անդադար,

    Բայց երբ նորից իջաւ կապոյտ իրիկուն

    Փլեց շինւածքն եղաւ հողին հաւասար:

    Եւ Յովնանի սիրտն անսփոփ մղկտաց,

    Չկայ ոչ հայր, չկայ ոչ մայր... դատարկ տուն...

    --Ինչի՞ համար ինձ պատժեցիր, ով աստւած...

    Ու սրտաբեկ, անմխիթար մտաւ քուն:

    Ու երազին նորից եկան ծերերն այն,

    Եւ գունատւած, կանգնեցին իր սնարին.

    Մէկն իր քնարն էր նւագում, մեղմաձայն,

    Մէկն իր երգով, ձայնակցում էր քնարին:

    Չես տւել քո սիրտն ու սէրը բովանդակ,

    Սիրով լիքն է քո զգայուն հոգին դեռ.

    Չի բարձրանայ քո տաճարը ոչ մի շարք՝

    Թէ չթաղւի նրա հիմքում սիրտ ու սէր

    Ճչաց Յովնանն ու արթնացաւ նւազած,

    Շուրջն առաւօտ, ծերունիները չկան,

    Վեր կացաւ նա, դառն հեկեկաց ու գնաց՝

    Տառափանքն իր պատմի սիրած աղջկան:

    --ինձ տար, աղջիկն ասաց նրան անվեհեր,--

    Սիրել եմ քեզ՝ տէր եմ եւ քո դժւարին.

    Թող բարձրանայ շէնքն անխափան դէպի վեր,

    Վէմ լինեմ թող հայոց փառքի տաճարին:

    Եւ երբ ծածկում էին քարերը նրան,

    Յովնանն անխօս, դառնօրէն լաց էր լինում,

    --Պէտք չէ ասաց,-- սգալ սիրած աղջկան,

    Երբ հայրենեաց փառքի համար է մեռնում:

    Եւ մշակները փորեցին օրն ի բուն,

    Որմնադիրները շարեցին անդադար,

    Եւ քարտաշները տաշեցին աննկուն,

    Ու բարձրացան քարաշարքերն անվթար:

    Եւ եօթն անգամ, եօթը ամիս շարեցին,

    Եւ եօոն անգամ, եօթը ամիս բարձրացաւ,

    Եւ սիւները կուռ կամարներ պահեցին,

    Եւ գմբէոը դէպի երկինք խոյացաւ:

    Ու վեհանիստ կամարներին, սիւներին

    Քանդակեցին սլաթռիչք արծիւներ,

    Եւ ողկոյզներ՝ խոյակների կատարին,

    Եւ տերեւներ ու եղնիկներ ու զարդեր...

    Ու վեհասլաց, բոլորաձեւ կեծւացքով,

    Ինչպէս վսեմ Արարատը ձիւնափառ,

    Կանգնեց ծաղկուն այգիների ճամփի քով

    Հայոց փառքի շքեաղակուռ մի տաճար...

    Հրճւեց Յովնան ճարտարապետը հոգով՝

    Մարմնաւորւած իր երազով գեղանի,

    Եւ ներշնչումն իր հոյաշէն հմայքով

    Մատուցանեց Մամիկոնեան իշխանին:

    Եւ հմայւած նայեց իշխանն ալեհէր,

    Հոգին ձուլւեց կարծես ամէն մե քարի,

    Ու Բիւզանդիոն կայսեր գրեց հրաւէր՝

    Շնորհ բերի օծման փառքի տաճարի:

    Եկաւ, նայեց Կոստանդիանոսը տարւած,

    Եւ շշնջաց հիացմունքով հոգին լի

    -- Մի՞թէ վեհ չէ այս կերտւածքը, ով աստւած,

    Բիւզանդիոնի սուրբ Սօֆիաից աւելի:

    Խնդաց հոգին Մամիկոնեան իշխանի,

    Իսկ փառամոլ կայսրը տւեց հրաման.

    --Պիտ Բիւզանդիոն ճամփել ինձ հեը Յովնանին

    Կառուցելու հար եւ նմանն իմ անւան:

    Տխրեց: գմբէթն ելաւ Յովնանն անվարան,

    Ու ձայն տւեց,-- յայտնի լինի թող կայսրին,

    Հայոց փառքի շքեղ տաճարն աննման,

    Հայոց երկրից պիտի նայի աշխարհին...

    Եւ գմբէթից իրեն թափով նետեց ցած,

    Մեռաւ, սիրտն ու սէրը տւած քարերին,

    Ու նրանից փառքի տաճարը մնաց

    Որպէս աւանդ սերունդներին, դարերին...

    Գրեց՝ Գեղամ Սարեան

    1944 թ.

    ՓԱՌՔԻ ՏԱՃԱՐԸ

    (Նոր Ուղղագրությամբ)

    Մեծագործ ճարտարապետ

    Թորոս Թորոմանjանի hիշատակին

    Հյուր եղավ ծեր Մամիկոնյան իշխանին

    Բյուզանդական Կոստանդիանոս կայսրը մեծ,

    Եւ խնջույքի նստած փարթամ սեղանին՝

    Գոռոզ կայսրը հայ իշխանին խոսքն ուղղեց.

    Տեսա շքեղ ձեր վանքերը ես հայեր,

    Քանդակազարդ պալատները հոյակերտ,

    Բայց այնպիսի տաճար չունեք որ մրցեր

    Սուրբ Սոֆիայի աշխարհալուր փառքի հետ:

    Եվ մրցակից չի լինելու աշխարհում

    Անձեռակերտ, անգերազանց տաճարին,

    Չի´ հաղթելու ոչ մի վարպետ դարերում

    Անթեմիոսի, Իզիտորի հանճարին:

    Այդ օրվանից դարձավ իշխանը թախծոտ,

    Մռայլվեցավ նրա հայացքն արծվենի,

    Եվ կանչեց նա մի առավոտ իրեն մոտ

    Երկրում հայտնի ճարտարապետ Հովնանին:

    Եկավ կանգնեց ճարտարապետը խոհուն,

    Խոնարհվեցավ ծեր իշխանի հանդիման,

    Աչքերի մեջ նվիրական ցանկություն՝

    Կատարելու իշխանական հրաման:

    --Բարձրացրու,-- ասաց իշխանը նրան,--

    Հայոց փառքի շքեղակուռ մի տաճար,

    Սուրբ Սոֆիաի կերտվածքից էլ աննման,

    Որ Խափանվի Բյուզանդ կայսեր լեզուն չար:

    Թող այդ լինի յավերժական մի կոթող

    Հայոց հոգին մարմնավորող քարերով,

    Որ դարերում մեր սերունդները եկող,

    Հպարտ զգան նախնիքների գործերով:

    Լսեց Հովնան ճարտարապետն իշխանին,

    Կրակ ցոլաց երիտասարդ աչքերում,

    Առաւոտյան արեգակի ծիրանին

    Թվաց ուրախ իր սրտից է բարձրանում:

    --Պատրաստ եմ քո հրամանին տեր իշխան,--

    Ասաց Հովնան ճարտարապետը խոնարհ--

    Սուրբ Սոֆիաի կերտվածքից էլ աննման՝

    Հայոց փառքի շքեղակուռ մի տաճար:

    Եվ գնաց նա որոնելու շքեղ ձեվ,

    Ընտիր քարեր հայրենական լեռներում,

    Գույներ, զարդեր եվ արծիվներ սրաթեվ,

    Որ ամոռաց մնան հաւերժ դարերում:

    Եվ մի անգամ, երբ քանդակել էր արփին

    Իր շողերով չքնաղագեղ լուսաբաց,

    Տեսավ Հովնան Ճարտարապետն այդ պահին

    Արարատի պերճ վեհությունն իր դիմաց:

    Փայլում էր նա արեգակի ցոլքերում

    Եւ երկնասույզ իր կատարով ձիւնափառ

    Փիրուզափալ կամարներն էր սլանում,

    Որպես լույսից կերտած չքնաղ մի տաճար...

    Նայեց Հովնան ճարտարապետն արբեցած

    Եւ շշնջաց հիացմունքով հոգին լի

    --Միթե՞ վեհ չե այս կերտվածքը, ով ալստված,

    Բյուզանդիոնի սուրբ Սոֆիաից ավելի:

    Եվ թափանցեց լեռան զանգվածը մտքով,

    Հյուսեց այնտեղ հարկեր, սյուներ, կամարներ,

    Տեսավ հոգում Արարատի կեծվացքով

    Բոլորաձեվ մի տաճարի վեհ պատկեր...

    Եվ տուն դարձավ ու մի գարնան առավոտ,

    Երբ ար¢ը նայեց հայոց աշխարհին,

    Ծաղկավորված այգիների ճամփի մոտ

    Հիմք դրեցին փառքի չքնաղ տաճարին:

    Եվ մշակները փորեցին օրն ի բուն,

    Որմնադիրները շարեցին անդադար,

    Բայց երբ իջավ աշխարհին լուրթ իրիկուն՝

    Փլեց շինվածքն, եղավ հողին հավասար...

    Անհուն վշտով լցվեց հոգին Հովնանի

    Ու գործ դրեց ամեն շնորհք ու հնար,

    Աղոթեց նա, որ չարն աստված խափանի,

    Բայց փրկության ոչ մի յույսի շող չկար:

    Եվ յոթն անգամ յոթը ցերեկ շարեցին,

    Եվ յոթն անգամ յոթ երեկո նա փլեց,

    Եվ մշակները տխրությամբ գնացին,

    Եւ Հովնանին անհուսություն պաշարեց:

    Ու մտասույզ շրջում էր նա դաշտերում,

    Քաշվում էր խորքը ստվերոտ անտառի,

    Նրա անհույս վշտամորմոք խոհերում

    Պատկերն էր միշտ չքնաղագեղ տաճարի:

    Եվ մի գիշեր երբ անտառում հոգնաբեկ

    Ննջում էր նա գլուխն հենած մի քարի,

    Հասավ նրա ականջին մեղմ, մեղմ մի երգ,

    Եւ հնչյուններ հեծկլտացող բնարի:

    --Մենք ենք կերտել սուրբ Սոֆիաի փառքն անհուն,

    Դար է անցել դարձել ենք մենք արդէն ծեր,

    Թէ ուզում ես լինի տաճարդ կանգուն,

    Պիտի թաղես նրա հիմքում սիրտ ու սեր:

    Չի բարձրանա, թե չլսես մեր ձայնին

    Քո տաճարը ոչ մի կանգուն դեպի վեր,

    Պիտի թաղես քարերի տակ կենդանի

    Քո սիրելի էակն իբր¢ սիրտ ու սեր...

    Ու սարսափից Հովնանն իսկույն արթնացավ,

    Չկար ոչ ոք, իսկ շուրջն արդեն առավոտ,

    Վեր կացավ նա, հոգում անհուն վիշտ ու ցավ,

    նաց սիրտը բանալու, ծեր իր հոր մոտ:

    --Ինձ տար, որդի, -- ասաց նրան հայրը ծեր,--

    Չեմ ցանկանա կյանքս քեզ վիշտ պատճառի.

    Թող բարաձրանա շէնքն անխափան դեպի վեր,

    Վեմ լինեմ թող հայոց փառքի տաճարին...

    Եվ երբ հանգչում էր նա հիմքի տակ սառած,

    Հովնանն անխոս, դառնորեն լաց էր լինում,

    --Պէտք չե սգալ հարազատին,-- հայրն ասաց,--

    Երբ հայրենյաց փառքի համար է մեռնում

    Ու մշակները փորեցին օրն ի բուն,

    Որմնադիրները շարեցին անդադար,

    Բայց երբ իջաւ աշխարհին լուրթ իրիկուն

    Փլեց շինվածքն եղավ հողին հավասար:

    Ու Հովնանն արցունքն աչքին հեռացավ,

    Սիրտը՝ կոտոր, վշտի դրոշմն երեսին,

    Եւ քուն մտավ կրծքին ճնշող նոր մի ցավ,

    Ու անձնատուր եղավ կրկին երազին:

    Եկան նորից ձյունագանգուր ծերերն այն

    Ու տխրադեմ կանգնեցին իր սնարին,

    Մեկն իր քնարն էր նվագում մեղմաձայն,

    Մէկն իր երգով ձայնակցում էր քնարին:

    Չես տվել քո սիրտն ու սերը բովանդակ,

    Լիքն է սիրով քո թրթռուն հոգին դեռ.

    Չի բարձրանա քո տաճարը ոչ մի շարք՝

    Թէ չթաղվի նրա հիմքում սիրտ ու սեր...

    Եվ հուսահատ Հովնանն բարձր հեկեկաց,

    Ու արթնացավ հոգին մռայլ, սիրտն ամպոտ,

    Վեր կացավ նա ու դեպի մայրը գնաց՝

    Պատմի իր վիշտն ու լաց լինի նրա մոտ:

    --Ինձ տար, որդի,--ասաց մայրը ալեհեր,--

    Մատաղ դառնամ ես քո բարուն, քո չարին,

    Թող բարձրանա շենքն անխափան դեպի վեր,

    Վեմ լինեմ թող հայոց փառքի տաճարին:

    Եւ երբ թաղում էին նրան հիմքի տակ,

    Հովնանն անխոս, դառնորեն լաց էր լինում,

    --Պէտք չե ասաց,-- սգալ մոր մահը, որդյակ,

    Երբ հայրենյաց փառքի համար է մեռնում:

    Ու մշակները փորեցին օրն ի բուն,

    Որմնադիրները շարեցին անդադար,

    Բայց երբ նորից իջավ կապույտ իրիկուն

    Փլեց շինվածքն եղավ հողին հավասար:

    Եվ Հովնանի սիրտն անսփոփ մղկտաց,

    Չկա ոչ հայր, չկա ոչ մայր... դատարկ տուն...

    --Ինչի՞ համար ինձ պատժեցիր, ով Աստված...

    Ու սրտաբեկ, անմխիթար մտավ քուն:

    Ու երազին նորից եկան ծերերն այն,

    Եւ գունատված, կանգնեցին իր սնարին.

    Մեկն իր քնարն էր նվագում, մեղմաձայն,

    Մեկն իր երգով, ձայնակցում էր քնարին:

    Չես տվել քո սիրտն ու սերը բովանդակ,

    Սիրով լիքն է քո զգայուն հոգին դեռ.

    Չի բարձրանա քո տաճարը ոչ մի շարք՝

    Թէ չթաղվի նրա հիմքում սիրտ ու սեր

    Ճչաց Հովնանն ու արթնացավ նվազած,

    Շուրջն առաւոտ, ծերունիները չկան,

    Վեր կացավ նա, դառն հեկեկաց ու գնաց՝

    Տառափանքն իր պատմի սիրած աղջկան:

    --Ինձ տար, աղջիկն ասաց նրան անվեհեր,--

    Սիրել եմ քեզ՝ տէր եմ ¢ քո դժվարին.

    Թող բարձրանա շենքն անխափան դեպի վեր,

    Վեմ լինեմ թող հայոց փառքի տաճարին:

    Եվ երբ ծածկում էին քարերը նրան,

    Հովնանն անխոս, դառնորեն լաց էր լինում,

    --Պետք չե ասաց,-- սգալ սիրած աղջկան,

    Երբ հայրենյաց փառքի համար է մեռնում:

    Եվ մշակները փորեցին օրն ի բուն,

    Որմնադիրները շարեցին անդադար,

    Եվ քարտաշները տաշեցին աննկուն,

    Ու բարձրացան քարաշարքերն անվթար:

    Եվ յոթն անգամ, յոթը ամիս շարեցին,

    Եվ յոթն անգամ, յոթը ամիս բարձրացավ,

    Եվ սյուները կուռ կամարներ պահեցին,

    Եվ գմբեթը դեպի երկինք խոյացավ:

    Ու վեհանիստ կամարներին, սյուներին

    Քանդակեցին սլաթռիչք արծիվներ,

    Եվ ողկույզներ՝ խոյակների կատարին,

    Եվ տերեվներ ու եղնիկներ ու զարդեր...

    Ու վեհասլաց, բոլորաձեվ կեծվացքով,

    Ինչպես վսեմ Արարատը ձիւնափառ,

    Կանգնեց ծաղկուն այգիների ճամփի քով

    Հայոց փառքի շքեաղակուռ մի տաճար...

    Հրճվեց Հովնան ճարտարապետը հոգով՝

    Մարմնավորված իր երազով գեղանի,

    Եվ ներշնչումն իր հոյաշեն հմայքով

    Մատուցանեց Մամիկոնյան իշխանին:

    Եվ հմայված նայեց իշխանն ալեհեր,

    Հոգին ձուլվեց կարծես ամեն մի քարի,

    Ու Բյուզանդիոն կայսեր գրեց հրավէր՝

    Շնորհ բերի օծման փառքի տաճարի:

    Եկավ, նայեց Կոստանդիանոսը տարված,

    Եվ շշնջաց հիացմունքով հոգին լի

    -- Մի՞թէ վեհ չէ այս կերտվածքը, ով Աստված,

    Բյուզանդիոնի սուրբ Սոֆիաից ավելի:

    Խնդաց հոգին Մամիկոնյան իշխանի,

    Իսկ փառամոլ կայսրը տվեց հրաման.

    --Պիտ Բյուզանդիոն ճամփել ինձ հետ Հովնանին

    Կառուցելու հար եւ նմանն անպայման:

    Տխրեց: Գմբեթն ելաւ Հովնանն անվարան,

    Ու ձայն տվեց,-- յայտնի լինի թող կայսրին,

    Հայոց փառքի շքեղ տաճարն աննման,

    Հայոց երկրից պիտի նայի աշխարհին...

    Եւ գմբեթից իրեն թափով նետեց ցած,

    Մեռավ, սիրտն ու սերը տված քարերին,

    Ու նրանից փառքի տաճարը մնաց

    Որպես ավանդ սերունդներին, դարերին...

    Գրեց՝ Գեղամ Սարյան

    1944 թ.

  14. ԴԵՊԻ ԿԱՌԱՓՆԱՐԱՆ

    (Նոր Ուղղագրությամբ)

    (Կոմիտասի հիշատակին)

    Սև ծովն էր ալեկոծ փրփրել իր ափերին

    Թմրել էր Պոլիսը փարթամ պարտեզներում

    ԵՎ մինարների նիրհուն կատարներին

    Վերջալույսի գունատ շողերն էին մարում:

    Փռվեց ծովի վրա ահեղ իրիկնաժամ,

    Արեգակի վերջին շողեքն այնտեղ հանգավ,

    Գողգոթայի նման իր լռությամբ դաժան

    Կանգնել էր ափի մոտ խորհրդավոր մի նավ:

    Կանգնել էր նա ինչպես մռայլ մի դամբարան,

    Եվ հայ մի բազմություն հեծում էր ծովափին,

    Վերջին հրաժեշտի հայացքն ուղղած նրան,

    Հուղարկավորն ինչպես՝ տխուր հողաթմբին:

    Այնտեղ էին նրանք... Այդ չարագույժ նավում,

    Հայոց քնարների վարպետները բոլոր,

    Հայոց պայծառ մտքի աստղերն էին մարում

    Այդ ահավոր ժամին խավարի դեմ անզոր:

    Նրանց տանում էի հեռու կառափնարան,

    Գունատ էին նրանք: Երկու հարյուր էին:

    Տաճիկ սպաների հայացքն անասնական

    Դաշույնների նման կախված գլուխներին:

    Այնտեղ էին նրանք... Վարուժանը խոհուն,

    Սիոմանթոն՝ հայացքն հառած դեպի եթեր,

    Եվ ո՞վ գիտե արդյոք, ի՞նչ էր խորհում

    Կոմիտասը՝ հոգում պահած բազում երգեր...

    ԵՎ ո՞վ գիտե արդյոք աչքերն հառած ջրին՝

    Ի՞նչ խոր հույզեր էին լուռ պաշարել նրան,

    Որոնք նրա հոգին վշտով լցնում էին,

    Մթնաշաղին ծովի շշուկների նման...

    Գուցե տեսնում էր նա ափերը հայրենի,

    Զմրուխտ դաշտեր՝ փռված Արագածի լանջին,

    Գուցե թվում էր թե ափին է Սևանի

    ԵՎ գեղճուկի երգն է հասնում իր ականջին:

    Գուցե խորհում էր նա արցունքը կոկորդում

    Իր գլխատվող, անոգ ժողովրդի մասին,

    ԵՎ ծովն էր նրա լուռ հոգու մեջ փոթորկվում,

    ԵՎ բազմաթիվ սրտեր նրա հետ միասին:

    Գուցե... հանկարծ սուլեց նավը աղեկտուր,

    ԵՎ արձագանքն անդարձ կորավ հեռուներում,

    Երկու հարյուր հայացք անհունորեն տխուր

    Ափի հայ բազմության սրտին էին նայում...

    Նրանց տանում էին հեռու կառափնարան.

    ԵՎ երկինքն էր նայում, և երեկոն էր լուռ,

    ԵՎ ծովն էր անսահման հուզված սրտի նման

    Խփում իր ափերին ինչպես մահվան սարսուռ:

    Նրանց տանում էին հեռու կառափնարան.

    Լուռ էր Վարուժանը, Սիոմանթոն խոհուն,

    Հայացքն ուղղած դեպի երկինքն անսահման

    Կանգնել էր Կոմատասը ինչպես տաճարի սյուն:

    Ձուլվել էր նա կարծես կապույտ երեկոյին,

    Ծովի պաղ հովերով մորուգն ալեծածան,

    Նրա շուրթերը պաղ արդեն երգում էին

    Հայոց պատարագի հուզիչ «Տեր ողորմյան»:

    Երգում էր նա... ԵՎ հորդ շիթերն արտասուքի

    Թափվում էին երգի հնչյունների նման,

    Երգում էր նա... ԵՎ այդ հույսի, աղերսանքի

    Մեղեդին էր նրա սփոփանքը միայն...

    Երգում էր նա... Ծորուն հնչյունները երգի

    Ձուլվում էին ծովի մրմունջների օդում.

    Երգում էր նա... Ափին կանգնած ժողովրդի

    Սրտից աղերսաձայն հառաչանք էր պոկում:

    Նավը շարժվեց: Դանդաղ պոկվեց արդեն ափից.

    Բռնած անհայտ ու մութ հեռուների ճամփան.

    Ու Տարածվում էր դեռ օդում աղերսալից

    Հայոց պատարագի հուզիչ «Տեր վողորմյան»:...

    Նավը շարժվեց՝ ինչպես մռայլ մի դամբարան,

    ԵՎ խուլ տնքաց ցավից բազմությունը ափին,

    Վերջին հրաժեշտի հայացքն ուղղած նրան,

    Հուղարկավորն ինչպես՝ տխուր հողաթմբին:

    ԵՎ հեռացավ, կորավ ծովի մշուշներում,

    Ու խավարին ձուլվեց հույսի «Տեր վողորմյան»:

    Քամին նրա վերջին հնչյուններն էր բերում

    Ծովի ցայթող ջրի պաղ շիթերի նման:

    Իսկ երկնքում լուսնի մահիկն ամպասքող

    Սահելով դուրս նայեց ուրախ ու տիրաբար,

    Ինչպես Վիլհելմ կայսր հայացքի տակ պարող

    Ծախված գեղեցկուհու ժպտուն ատամնաշար...

    Գրեց՝ Գեղամ Սարյան

  15. ՓԱՌՔԻ ՏԱՃԱՐԸ

    (Նոր ՈՒղղագրությամբ)

    Գրեց՝ Գեղամ Սարյան

    Մեծագործ ճարտարապետ

    Թորոս Թորոմանjանի hիշատակին

    Հյուր եղավ ծեր Մամիկոնյան իշխանին

    Բյուզանդական Կոստանդիանոս կայսրը մեծ,

    Եւ խնջույքի նստած փարթամ սեղանին՝

    ոռոզ կայսրը հայ իշխանին խոսքն ուղղեց.

    Տեսա շքեղ ձեր վանքերը ես հայեր,

    Քանդակազարդ պալատները հոյակերտ,

    Բայց այնպիսի տաճար չունեք որ մրցեր

    Սուրբ Սոֆիայի աշխարհալուր փառքի հետ:

    Եվ մրցակից չի լինելու աշխարհում

    Անձեռակերտ, անգերազանց տաճարին,

    Չի° հաղթելու ոչ մի վարպետ դարերում

    Անթեմիոսի, Իզիտորի հանճարին:

    Այդ օրվանից դարձավ իշխանը թախծոտ,

    Մռայլվեցավ նրա հայացքն արծվենի,

    Եվ կանչեց նա մի առավոտ իրեն մոտ

    Երկրում հայտնի ճարտարապետ Հովնանին:

    Եկավ կանգնեց ճարտարապետը խոհուն,

    Խոնարհվեցավ ծեր իշխանի հանդիման,

    Աչքերի մեջ նվիրական ցանկություն՝

    Կատարելու իշխանական հրաման:

    --Բարձրացրու,-- ասաց իշխանը նրան,--

    Հայոց փառքի շքեղակուռ մի տաճար,

    Սուրբ Սոֆիաի կերտվածքից էլ աննման,

    Որ Խափանվի Բյուզանդ կայսեր լեզուն չար:

    Թող այդ լինի յավերժական մի կոթող

    Հայոց հոգին մարմնավորող քարերով,

    Որ դարերում մեր սերունդները եկող,

    Հպարտ զգան նախնիքների գործերով:

    Լսեց Հովնան ճարտարապետն իշխանին,

    Կրակ ցոլաց երիտասարդ աչքերում,

    Առաւոտյան արեգակի ծիրանին

    Թվաց ուրախ իր սրտից է բարձրանում:

    --Պատրաստ եմ քո հրամանին տեր իշխան,--

    Ասաց Հովնան ճարտարապետը խոնարհ--

    Սուրբ Սոֆիաի կերտվածքից էլ աննման՝

    Հայոց փառքի շքեղակուռ մի տաճար:

    Եվ գնաց նա որոնելու շքեղ ձեվ,

    Ընտիր քարեր հայրենական լեռներում,

    ույներ, զարդեր եվ արծիվներ սրաթեվ,

    Որ ամոռաց մնան հաւերժ դարերում:

    Եվ մի անգամ, երբ քանդակել էր արփին

    Իր շողերով չքնաղագեղ լուսաբաց,

    Տեսավ Հովնան Ճարտարապետն այդ պահին

    Արարատի պերճ վեհությունն իր դիմաց:

    Փայլում էր նա արեգակի ցոլքերում

    Եւ երկնասույզ իր կատարով ձիւնափառ

    Փիրուզափալ կամարներն էր սլանում,

    Որպես լույսից կերտած չքնաղ մի տաճար...

    Նայեց Հովնան ճարտարապետն արբեցած

    Եւ շշնջաց հիացմունքով հոգին լի

    --Միթե՞ վեհ չե այս կերտվածքը, ով ալստված,

    Բյուզանդիոնի սուրբ Սոֆիաից ավելի:

    Եվ թափանցեց լեռան զանգվածը մտքով,

    Հյուսեց այնտեղ հարկեր, սյուներ, կամարներ,

    Տեսավ հոգում Արարատի կեծվացքով

    Բոլորաձեվ մի տաճարի վեհ պատկեր...

    Եվ տուն դարձավ ու մի գարնան առավոտ,

    Երբ ար¢ը նայեց հայոց աշխարհին,

    Ծաղկավորված այգիների ճամփի մոտ

    Հիմք դրեցին փառքի չքնաղ տաճարին:

    Եվ մշակները փորեցին օրն ի բուն,

    Որմնադիրները շարեցին անդադար,

    Բայց երբ իջավ աշխարհին լուրթ իրիկուն՝

    Փլեց շինվածքն, եղավ հողին հավասար...

    Անհուն վշտով լցվեց հոգին Հովնանի

    Ու գործ դրեց ամեն շնորհք ու հնար,

    Աղոթեց նա, որ չարն աստված խափանի,

    Բայց փրկության ոչ մի յույսի շող չկար:

    Եվ յոթն անգամ յոթը ցերեկ շարեցին,

    Եվ յոթն անգամ յոթ երեկո նա փլեց,

    Եվ մշակները տխրությամբ գնացին,

    Եւ Հովնանին անհուսություն պաշարեց:

    Ու մտասույզ շրջում էր նա դաշտերում,

    Քաշվում էր խորքը ստվերոտ անտառի,

    Նրա անհույս վշտամորմոք խոհերում

    Պատկերն էր միշտ չքնաղագեղ տաճարի:

    Եվ մի գիշեր երբ անտառում հոգնաբեկ

    Ննջում էր նա գլուխն հենած մի քարի,

    Հասավ նրա ականջին մեղմ, մեղմ մի երգ,

    Եւ հնչյուններ հեծկլտացող բնարի:

    --Մենք ենք կերտել սուրբ Սոֆիաի փառքն անհուն,

    Դար է անցել դարձել ենք մենք արդէն ծեր,

    Թէ ուզում ես լինի տաճարդ կանգուն,

    Պիտի թաղես նրա հիմքում սիրտ ու սեր:

    Չի բարձրանա, թե չլսես մեր ձայնին

    Քո տաճարը ոչ մի կանգուն դեպի վեր,

    Պիտի թաղես քարերի տակ կենդանի

    Քո սիրելի էակն իբր¢ սիրտ ու սեր...

    Ու սարսափից Հովնանն իսկույն արթնացավ,

    Չկար ոչ ոք, իսկ շուրջն արդեն առավոտ,

    Վեր կացավ նա, հոգում անհուն վիշտ ու ցավ,

    նաց սիրտը բանալու, ծեր իր հոր մոտ:

    --Ինձ տար, որդի, -- ասաց նրան հայրը ծեր,--

    Չեմ ցանկանա կյանքս քեզ վիշտ պատճառի.

    Թող բարաձրանա շէնքն անխափան դեպի վեր,

    Վեմ լինեմ թող հայոց փառքի տաճարին...

    Եվ երբ հանգչում էր նա հիմքի տակ սառած,

    Հովնանն անխոս, դառնորեն լաց էր լինում,

    --Պէտք չե սգալ հարազատին,-- հայրն ասաց,--

    Երբ հայրենյաց փառքի համար է մեռնում

    Ու մշակները փորեցին օրն ի բուն,

    Որմնադիրները շարեցին անդադար,

    Բայց երբ իջաւ աշխարհին լուրթ իրիկուն

    Փլեց շինվածքն եղավ հողին հավասար:

    Ու Հովնանն արցունքն աչքին հեռացավ,

    Սիրտը՝ կոտոր, վշտի դրոշմն երեսին,

    Եւ քուն մտավ կրծքին ճնշող նոր մի ցավ,

    Ու անձնատուր եղավ կրկին երազին:

    Եկան նորից ձյունագանգուր ծերերն այն

    Ու տխրադեմ կանգնեցին իր սնարին,

    Մեկն իր քնարն էր նվագում մեղմաձայն,

    Մէկն իր երգով ձայնակցում էր քնարին:

    Չես տվել քո սիրտն ու սերը բովանդակ,

    լիքն է սիրով քո թրթռուն հոգին դեռ.

    Չի բարձրանա քո տաճարը ոչ մի շարք՝

    Թէ չթաղվի նրա հիմքում սիրտ ու սեր...

    Եվ հուսահատ Հովնանն բարձր հեկեկաց,

    Ու արթնացավ հոգին մռայլ, սիրտն ամպոտ,

    Վեր կացավ նա ու դեպի մայրը գնաց՝

    Պատմի իր վիշտն ու լաց լինի նրա մոտ:

    --Ինձ տար, որդի,--ասաց մայրը ալեհեր,--

    Մատաղ դառնամ ես քո բարուն, քո չարին,

    Թող բարձրանա շենքն անխափան դեպի վեր,

    Վեմ լինեմ թող հայոց փառքի տաճարին:

    Եւ երբ թաղում էին նրան հիմքի տակ,

    Հովնանն անխոս, դառնորեն լաց էր լինում,

    --Պէտք չե ասաց,-- սգալ մոր մահը, որդյակ,

    Երբ հայրենյաց փառքի համար է մեռնում:

    Ու մշակները փորեցին օրն ի բուն,

    Որմնադիրները շարեցին անդադար,

    Բայց երբ նորից իջավ կապույտ իրիկուն

    Փլեց շինվածքն եղավ հողին հավասար:

    Եվ Հովնանի սիրտն անսփոփ մղկտաց,

    Չկա ոչ հայր, չկա ոչ մայր... դատարկ տուն...

    --Ինչի՞ համար ինձ պատժեցիր, ով Աստված...

    Ու սրտաբեկ, անմխիթար մտավ քուն:

    Ու երազին նորից եկան ծերերն այն,

    Եւ գունատված, կանգնեցին իր սնարին.

    Մեկն իր քնարն էր նվագում, մեղմաձայն,

    Մեկն իր երգով, ձայնակցում էր քնարին:

    Չես տվել քո սիրտն ու սերը բովանդակ,

    Սիրով լիքն է քո զգայուն հոգին դեռ.

    Չի բարձրանա քո տաճարը ոչ մի շարք՝

    Թէ չթաղվի նրա հիմքում սիրտ ու սեր

    Ճչաց Հովնանն ու արթնացավ նվազած,

    Շուրջն առաւոտ, ծերունիները չկան,

    Վեր կացավ նա, դառն հեկեկաց ու գնաց՝

    Տառափանքն իր պատմի սիրած աղջկան:

    --ինձ տար, աղջիկն ասաց նրան անվեհեր,--

    Սիրել եմ քեզ՝ տէր եմ ¢ քո դժվարին.

    Թող բարձրանա շենքն անխափան դեպի վեր,

    Վեմ լինեմ թող հայոց փառքի տաճարին:

    Եվ երբ ծածկում էին քարերը նրան,

    Հովնանն անխոս, դառնորեն լաց էր լինում,

    --Պետք չե ասաց,-- սգալ սիրած աղջկան,

    Երբ հայրենյաց փառքի համար է մեռնում:

    Եվ մշակները փորեցին օրն ի բուն,

    Որմնադիրները շարեցին անդադար,

    Եվ քարտաշները տաշեցին աննկուն,

    Ու բարձրացան քարաշարքերն անվթար:

    Եվ յոթն անգամ, յոթը ամիս շարեցին,

    Եվ յոթն անգամ, յոթը ամիս բարձրացավ,

    Եվ սյուները կուռ կամարներ պահեցին,

    Եվ գմբեթը դեպի երկինք խոյացավ:

    Ու վեհանիստ կամարներին, սյուներին

    Քանդակեցին սլաթռիչք արծիվներ,

    Եվ ողկույզներ՝ խոյակների կատարին,

    Եվ տերեվներ ու եղնիկներ ու զարդեր...

    Ու վեհասլաց, բոլորաձեվ կեծվացքով,

    Ինչպես վսեմ Արարատը ձիւնափառ,

    Կանգնեց ծաղկուն այգիների ճամփի քով

    Հայոց փառքի շքեաղակուռ մի տաճար...

    Հրճվեց Հովնան ճարտարապետը հոգով՝

    Մարմնավորված իր երազով գեղանի,

    Եվ ներշնչումն իր հոյաշեն հմայքով

    Մատուցանեց Մամիկոնյան իշխանին:

    Եվ հմայված նայեց իշխանն ալեհեր,

    Հոգին ձուլվեց կարծես ամեն մի քարի,

    Ու Բյուզանդիոն կայսեր գրեց հրավէր՝

    Շնորհ բերի օծման փառքի տաճարի:

    Եկավ, նայեց Կոստանդիանոսը տարված,

    Եվ շշնջաց հիացմունքով հոգին լի

    -- Մի՞թէ վեհ չէ այս կերտվածքը, ով Աստված,

    Բյուզանդիոնի սուրբ Սոֆիաից ավելի:

    Խնդաց հոգին Մամիկոնյան իշխանի,

    Իսկ փառամոլ կայսրը տվեց հրաման.

    --Պիտ Բյուզանդիոն ճամփել ինձ հետ Հովնանին

    Կառուցելու հար եւ նմանն անպայման:

    Տխրեց: Գմբեթն ելաւ Հովնանն անվարան,

    Ու ձայն տվեց,-- յայտնի լինի թող կայսրին,

    Հայոց փառքի շքեղ տաճարն աննման,

    Հայոց երկրից պիտի նայի աշխարհին...

    Եւ գմբեթից իրեն թափով նետեց ցած,

    Մեռավ, սիրտն ու սերը տված քարերին,

    Ու նրանից փառքի տաճարը մնաց

    Որպես ավանդ սերունդներին, դարերին...

    Գրեց՝ Գեղամ Սարյան

    1944 թ.

    Գեղամ Սարյանը եղբայրն է Իրանահայ բանաստեղծ Արամ Գառօնէի:

  16. A Short Course in Modern Armenian Orthography, the Standard Language of the Republic Of Armenia

    1. Whenever you hear the sound «Հ» you write the letter «Հ» whether it is «Յարութիւն» or «Հազկերտ», therefore the name «Յարութիւն» will be written «Հարություն»

    2. The «յու» in the above example replaces the «իւ» as the diphthong (երկբարբառ) «յու» already serves that sound. Therefore whenever you hear the sound "yu", e.g. իւղ, սիւն, բնութիւն you will write յուղ, սյուն, բնություն:

    3. The letter «O» in Armenian will be used only in the beginning of words which start with it, e.g. «օգնել», «օշարակ», etc., in the middle of the words whenever you hear the sound "o" use the letter «ո», since all the «ո»'s in the middle of the Armenian words sound as «0», therefore to teach Armenian we should not cause confusion as to when to use «o» or «ո». To elucidate this point here are some words that have «ո» in the middle but which are pronounced as «o» and they are followed by words which have «օ» in the middle and which are also pronounced as «o», they are as follows: Սոխ, խորոտ, կոշտ, սով, ծով, բովանդակ, կով, շող եւ այլն. As is evident the letter «օ» is seldom used in the middle of the words and when it is used it is pronounced as «o», hence the redundancy of using it. Պօղոս, Մարօ (also written as Մարոյ), կարօ (Կարոյ), հօտ (flock), the latter is a bone of contention since the other «հոտ» means "scent", but one can from the context understand which one is used, i.e., «հօտ» or ««հոտ», e.g., «Ոչխարի հօտը սարն է բարձրանում» as opposed to ««Համ ու հոտով մի ուտելիք».

    4. Other diphthongs (երկբարբառներ):

    a. «յա» should be used to replace «եա», which is in the ending of all the Armenian names, e.g. «Վարդանեան» will change to «Վարդանյան»:

    b. «ոյ» in old orthography has two pronunciations one is "ooy" when the diphthong appears between two consonants, e.g. «սոյն» in which case the new orthography uses the most phonetically logical form of «ույ» and the word therefore will be written as «սույն», the other pronunciation for the «ոյ» diphthong is to write but not pronounce it at all, e.g. «յուսոյ», «սիրոյ» և այլն, the last two in the modern orthography will be written simply as « հուսո» and սիրո», therefore why to have the «ոյ» diphthong in its old form.

    c. The old «ոյ» diphthong will thus acquire the <oy> sound, e.g. «հոյ», «բոյ», «Նոյ»

    5. Now comes the letter «Ե» which will replace all the «Է»-s in the middle of the words thus eliminating all the confusion of how to write «Ամէն» which is the correct version in the old orthography. Therefore the following words in the new orthography will replace their counterparts in the old one: Թեպետ, մեկ, սեր for both «սէր» and «սեր» in «հումսեր» (One should be able to understand from the context which one is to be used).

    6. The letter «Վ» will replace «ու» and «ւ» wherever they sound as «վ», e.g., սւին, սուին, կռիւ, մեղաւոր (Iranahay version) or մեղաուոր (the western Armenian version),շեղւել (շեղուել), կեղւել (կեղուել): All of those will be written as Սվին, կռիվ, մեղավոր, շեղվել, կեղվել և այլն:

    7. The letter «Յ» when it is not pronounced will not be written, e.g. «յուսոյ» will be written as «Հուսո», «սիրոյ» as «սիրո» «սատանայ» as «սատանա» եւ այլն:

    Hratch V. Vartanian, MD

  17. A Short Course in Modern Armenian Orthography, the Standard Language of the Republic Of Armenia:

    1. Whenever you hear the sound «Հ» you write the letter «Հ» whether it is «Յարութիւն» or «Հազկերտ», therefore the name «Յարութիւն» will be written «Հարություն»

    2. The «յու» in the above example replaces the «իւ» as the diphthong (երկբարբառ) «յու» already serves that sound. Therefore whenever you hear the sound "yu", e.g. իւղ, սիւն, բնութիւն you will write յուղ, սյուն, բնություն:

    3. The letter «O» in Armenian will be used only in the beginning of words which start with it, e.g. «օգնել», «օշարակ», etc., in the middle of the words whenever you hear the sound "o" use the letter «ո», since all the «ո»'s in the middle of the Armenian words sound as «0», therefore to teach Armenian we should not cause confusion as to when to use «o» or «ո». To elucidate this point here are some words that have «ո» in the middle but which are pronounced as «o» and they are followed by words which have «օ» in the middle and which are also pronounced as «o», they are as follows: Սոխ, խորոտ, կոշտ, սով, ծով, բովանդակ, կով, շող եւ այլն. As is evident the letter «օ» is seldom used in the middle of the words and when it is used it is pronounced as «o», hence the redundancy of using it. Պօղոս, Մարօ (also written as Մարոյ), կարօ (Կարոյ), հօտ (flock), the latter is a bone of contention since the other «հոտ» means "scent", but one can from the context understand which one is used, i.e., «հօտ» or ««հոտ», e.g., «Ոչխարի հօտը սարն է բարձրանում» as opposed to ««Համ ու հոտով մի ուտելիք».

    4. Other diphthongs (երկբարբառներ):

    a. «յա» should be used to replace «եա», which is in the ending of all the Armenian names, e.g. «Վարդանեան» will change to «Վարդանյան»:

    b. «ոյ» in old orthography has two pronunciations one is "ooy" when the diphthong appears between two consonants, e.g. «սոյն» in which case the new orthography uses the most phonetically logical form of «ույ» and the word therefore will be written as «սույն», the other pronunciation for the «ոյ» diphthong is to write but not pronounce it at all, e.g. «յուսոյ», «սիրոյ» և այլն, the last two in the modern orthography will be written simply as « հուսո» and սիրո», therefore why to have the «ոյ» diphthong in its old form.

    c. The old «ոյ» diphthong will thus acquire the <oy> sound, e.g. «հոյ», «բոյ», «Նոյ»

    5. Now comes the letter «Ե» which will replace all the «Է»-s in the middle of the words thus eliminating all the confusion of how to write «Ամէն» which is the correct version in the old orthography. Therefore the following words in the new orthography will replace their counterparts in the old one: Թեպետ, մեկ, սեր for both «սէր» and «սեր» in «հումսեր» (One should be able to understand from the context which one is to be used).

    6. The letter «Վ» will replace «ու» and «ւ» wherever they sound as «վ», e.g., սւին, սուին, կռիւ, մեղաւոր (Iranahay version) or մեղաուոր (the western Armenian version),շեղւել (շեղուել), կեղւել (կեղուել): All of those will be written as Սվին, կռիվ, մեղավոր, շեղվել, կեղվել և այլն:

    7. The letter «Յ» when it is not pronounced will not be written, e.g. «յուսոյ» will be written as «Հուսո», «սիրոյ» as «սիրո» «սատանայ» as «սատանա» եւ այլն:

    Hratch V. Vartanian, MD

  18. Չարենցի Ձեռագրերի Հետ

    Նվիրում եմ բանաստեղծի Ծննդյան 100-ամյակին

    Ազատ Մաթյան

    1987-1997

    Օ՜, մարդ աստծո,

    Դրախտի Ադամ,

    Ու դժոխքի դեւ,

    Եղիշե Չարենց:

    Կարդում եմ ահա

    Տողերդ մահվան բորբոսով դեղին,

    Վերջին օրերիդ խոհերը մռայլ որպես մղձավանջ,

    Ահով պահ տված հայրենի հողին:

    Կարդում եմ ահա,

    Եվ յուրաքանչյուր քո բառ ու տողից

    Սարսափից սառած հայացքիս հանդեպ

    Հառնում է գունատ որպես մագաղաթ,

    Կամ եգիպտական որպես մի մումիա

    Դեմքդ անբասիր ու եղերական,

    Եվ անապատի նման ճաքոտած շուրթերով կապույտ,

    Մրմնջում ոճիր մի զարհուրելի:

    Կարդում եմ ահա,

    Եվ թվում է թե

    Խավար վիհերից Արարատ Լեռան,

    Թե խռով հոգուս մթին խորշերից,

    Մի ծծմբաբույր ծուխ է բարձրանում

    Ծանր ու թանձրամած,

    Ծածկում ամեն ինչ:

    Խուլ դղրդում է ընդերքը լեռան,

    և Նզովա՞նք է դա, ո՞ղբ է, թե՞ հառաչ և

    Դղրդում է խուլ ու հանկարծ, մեկեն

    Որպես նրա խուլ խառնարաններից ժայթքող

    հրաբուխ,

    Ծանր ու շառաչուն շղթաների մեջ

    Հառնում է հզոր

    Մեր առասպելի արքան Արտավազդ,

    Եւ բոցերի պես գազազած ու գիժ

    Ժայթքում են ժահրոտ գամփռերն իր հովազ

    Եվ ժայռերի դեմ ահեղ փշրելով

    Շղթա կրծոտող ժանիքներն իրենց,

    Մեր հազար տարվա զայրույթն են հաջում

    Արյան լճերում աներազ ննջող

    Աշխարհի վրա:

    Արթուն եմ արդյո՞ք,

    Թե՞ զառանցում եմ մղձավանջի մեջ...

    O՜, դու մեր երգի անիծյալ արքա,

    Օ՜, մեր դարերով շղթայված ոգու

    Կապանքը կրծող ժեռաժանի շուն,

    Եղիշե Չարենց:

    Այդպես, ճիշտ այդպես

    Ազատն Մասսյաց վիհերից խավար

    Ժայթքեցիր մի օր,

    Որ ավերակաց մեր թագավորես,

    Եվ մեր առանական լեզվով բարբարոս

    Դարեր երազած մեր նոր հարության

    Այգը շեփորես,

    Եվ վաստակես... ի՞նչ,

    Արարման վայե՞լք...

    Դառն է խորհուրդը հավիտենության,

    Հավերժով դյութված արեւելքի մոգ,

    Եղիշե Չարենց:

    Արյուն է կաթում

    Պողպատաճիրան, ոճրագործ դարի

    բոլոր մատներից,

    Դար, որ ճառագեց լույսի խոստումով

    Եվ արդարության,

    Եվ սակայն եկավ իրեն մկրտեց

    Արյան լճերում ազգ ու ցեղերի,

    Որոնց մեջ, ավա՜ղ,

    Ամենաառատ, ամենաձրի արյունն իմ ցեղի

    արյունն էր արդար,

    Ծննունդը լույսիդ ինչպե՞ս չանիծեմ,

    Քսաներորդ դար:

    Ինչպե՞ս չանիծեմ, եւ ինչպե՞ս ցնծամ,

    Որ քո լույսերում հարության հույսով

    Ճախրանքի ելած մեր գուսաններին

    Մահվան տեսիլներ լոկ բերիր ընծա,

    Ժայռին զարկելով նրանց երազող

    անգերը քնար,

    Եւ թողիր, որ մի ամբողջ ժողովուրդ,

    այլերից քշված հոտի պես անտեր

    Թիարան գնար:

    Եւ ինչպե՞ս, ասաþ, ինչպե՞ս Օրհներգեմ

    Եվ շռայլաշող ու մեծադղորդ

    Այգն այն փրկար,

    Որին նաիրյան հանճարդ հորդուն

    Ողջակեզ տարար,

    Եւ որը ճամբիդ նշավակության ու

    չարչարանքի

    Գողգոթա դառավ:

    Եւ ինչպե՞ս, ասա,

    Ա՜յս ասղաթռիչ, տիեզերահեն արհավիրքի դեմ

    - դար, որ արարեց

    Դեր-զոր ու Աշուիտս ու Հիրոսիմա,

    Եւ իր արնահեղ ալեբախումով

    Մի օր ափ նետեց

    Իր փառքը երգող խիզախ նավազիդ

    Մարմինը մեռած -

    Ինչպե՞ս չդառնամ

    երեզմաններում մազերս փետող

    ուժկան մի պառավ,

    Ու չմրմնջամ նզովք ու անեծք,

    Օ, Մարդ արարած,

    Դրախտի Ադամ

    Ու դժոխքի դեվ,

    Եղիշե Չարենց:

    Աշխարհը, այո,

    Վաղուց է դարձել մի փոքրիկ փողոց,

    Բայց այս փողոցը նման չէ, ավա՜ղ,

    քո երազածին:

    Այստեղ ոչ միայն բաժակ չեն զարկում

    Միմիանց կենաց հայն ու չինացին,

    Այլեւ հազիւ է բարեւում փոքրիկ

    փողոցում այս նեղ

    Եղբայրն եղբորը իր արյունածին:

    Եւ խելագարված ամբոխներն, այո,

    Արեգակներ են շպրտել ի վեր,

    Եւ երկինքներից արեգակներ են պոկել

    անհամար,

    Ու կախել շքեղ առաստաղներից ապարանքների,

    Բայց մեծահանճար պատասխանների

    դարում ան-դադար

    Ինչպե՞ս հարց չտալ,

    Մարդկային հոգու հորիզոնները

    Այդ ե՞րբ են եղել

    Այսքան լուսառատ ու այսքան խավար:

    Այդ ե՞րբ է եղել Աստծու գահին

    Մարդն այսքան մոտիկ, ու այսքան հեռու:

    Այդ ե՞րբ են եղել քաղաքները մեր

    այսքան բազմամարդ,

    Եվ քաղաքներում բնակվող մարդիկ

    այսքան մենավոր:

    Այդ ե՞րբ են եղել հաղորդակցության

    ցանցերն այսքան խիտ,

    Եվ մարդիկ իրար այսքան անհաղորդ,

    Ճանապարհները այսքան լայնահուն

    եւ անհանգրվան,

    Սովահարների բանակն այսքան մեծ՝

    դաշտերն այսքան լի,

    Անցյալն անհաստատ, ներկան անստույգ,

    Ապագան այսքան անիմանալի,

    Մարդն այսքան ազատ ու այսքան գերի,

    Եվ ե՞րբ է եղել կյանքում ամեն ինչ

    այսքան կատարյալ ու այսքան թերի

    Օ՜, ժամանակի սեւեռուն իմ հարց,

    Եղիշե Չարենց,

    Դառն է խորհուրդը ժամանակների:

    Եվ անգամ դարում այս մեծահանճար

    պատասխանների

    Ամեն պատասխան ծնում է նոր հարց,

    Ամեն անսահման դառնում է մի նոր

    սահմանափակում,

    Ամեն հաղթանակ՝ մի նոր պարտություն,

    Ամեն մի նոր սեր նյութում է մի նոր

    թույն ատելություն,

    Ամեն ճանապարհ տանում է դեպի մի նոր

    փակուղի,

    Ամեն մի թռիչք դեպի նոր անկում,

    Դեպի նոր նահանջ՝ ամեն հարձակում,

    Եվ այսպես անվերջ տարուբերվում է

    Հողագունդն այս հին,

    Երկու բեվեռով կախված կեռերից

    հարցականների:

    Ու եդեմական Ադամից մինչեւ Եղիշե Չարենց

    Ու Տերունական Եղիցի Լույսից

    Մինչեւ լուսաբաղձ Սևակն Պարույր,

    Մենք մեր արյունից ու մեր մարմնից

    Խավարումի դեմ վառել ենք խարույկ,

    Եվ միշտ ըմպելով մեզ բաժին ընկած

    բաժակը դաժան,

    Հավատացել ենք միամտաբար լավին ու

    բարուն:

    Ու հիմա կրկին,

    Ու հիմա նորեն,

    Ո՜վ դու նաիրյան երգի Արտավազդ,

    Ագռավի քարում անժառանգ փակված

    Ո՜վ Սասմա Մհեր,

    Եւ պորտի վրա հավերժ սողացող

    օձերից խայթված,

    Օ՜ Վիշապաքաղ կործանված Վահագն,

    Եղիշե Չարենց,

    Բորբոսից դեղնած թղթերիդ փոշում,

    Սև տագնապներից վառված անտառի՝

    Հավիտյան սառած մոխիրների տակ

    Ես որոնում եմ, որոնում համառ,

    Անկոր հավատքի անթեղված մի կայծ,

    Ջրհեղեղային տեղումների տակ

    մարած օջախի

    Դեռ վառ մնացած մի կտոր ածուխ,

    Որ բորբոքեմ ու տաքացնեմ հոգիս

    Անհավատության աշխարհակործան

    գիշերում այս ցուրտ:

    Ու որոնում եմ անմար հավատքի մենավոր

    մի աստղ

    Քո մեծ դառնության ծովում ալեծուփ,

    Որ ցույց է տալիս ճամբան փրկության,

    Ու որոնում եմ

    Երկնքիդ անաստղ խավարը ճեղքող

    հավատքի ասուպ,

    Որ նարեկացու բոց հառաչանքով

    Լուսավորում է խավարը հանկարծ

    Եւ մխրճվում է կողը Աստծու:

    Ու որոնում եմ

    Թղթերիդ ծամված ծվենների մեջ

    Մի վաղնջական հավատքի մասունք,

    Որ կոմիտասյան աճյունի պես սուրբ

    Վերադառնում է անապատներից

    ծով տառապանած,

    Ու անթեղվում է հայրենի հողում,

    Որ մի օր հառնի որպես հոգու հաց,

    Իր քաղցող ցեղին,

    Եւ ամենեցուն:

    Օ՜, մարդ արարած.

    Օ՜, բարի Չարենց

    Դու կատարյալի, լավի, արդարի

    Անկատար, կիսատ, գլխատված իմ քուրմ,

    Օ՜, դու պատմության հազարգլխանի

    իշատիչներից ծվատված իմ սուրբ,

    Ծվատված իմ հող,

    Շվատված երկիր,

    Ծվատված ծվեն ծվատված երգի,

    Ո՜վ դու իմ մարվող հավատքի մասունք...

    Ա՜խ, ի՞նչ եմ ասում,

    Ա՜խ, ի՞նչ եմ ասում,

    Կուրծքս ճեղքվում է արյուն է հոսում,

    Արյուն,

    Որ հորդում ու հեղեղում է

    Փտած թղթերիդ աղճատված լեզուն...

    Ողբամ քեզ Չարենց,

    Ու ողբամ զքեզ

    Իմ որդեկորույս մայր եղերաբախտ,

    Իմ հայ ժողովուրդ...

    Եւ հանկարծ հառնած

    Տողերից այս մութ ու խառնիճաղանճ,

    Որպես դարերի արնոտ մշուշից,

    Օձի մոգությամբ

    - Ինչպես նկարից սարյանական և

    Որ աչքերի մեջ պահում է - թույն -

    իմաստություն,

    Դու նայում ես ինձ,

    Նայում ես համառ,

    Եւ շունչս հատում:

    Ու հայացքը քո

    Պատասխան հայցող հայացքիս հանդեպ

    Մռնչում է խուլ, ու շաչում որպես

    արյունոտ մի հարց.

    - Բայց միթե՞, ավա՜ղ, միթե՞ չկա վերջ

    Լացին մեր աղի,

    Տառապանքին մեր այս թույն ու լեղի,

    Ու միթե՞ չկա

    Մեր եղերական ողբին այս ավարտ:

    Ես ողբն եմ ատել, և գովերգելով

    Ատել եմ անգամ մեր աղոթք դարձած

    Երգը ողբաձայն,

    Ատել եմ վերքը մեր արյունաքամ,

    Ատել եմ խարխուլ խուղերը մեր խեղճ,

    Եվ սրբությունն եմ ատել անաղարտ,

    Եվ խնդությունը բարեխիղճ ցեղիս,

    Որ ժառանգել եմ ես ինքս էլ, ավա՜ղ,

    Իմ խեղճությունն եմ ատել ես վհատ:

    Ու եթե կյանքում վերուստ սահմանված

    Դերեր կան անխախտ՝

    Դերը դահիճի և դերը զոհի,

    Բայց ո՞վ ասաց թե մարդը հավիտյան

    Պիտի իր դերին իր կյանքը զոհի,

    Զոհվողի դերն եմ ատել հավիտյան,

    Բայց ժառանգել եմ ես էլ, -

    Օ՜ զավեշտ հավիտենական, -

    ավաթը զոհի:

    Եւ հարցականը քո հայացքի մեջ

    բռնկվում մեկեն,

    Դառնում է պատգամ անգութ ու դաժան:

    - Եթե չենք կարող վերուստ սահմանված

    օրենքների մեջ մեր մատը կոխել,

    Սակայն կարող ենք, և պարտավոր ենք

    դարեր խաղացած խաչ բարձրացողի մեր

    դերը փոխել: -

    Եւ սա է, Չարենց,

    Քո կախաղանի պատգամը վերջին,

    Որ մեր ականջին

    Որպես արթնության աքաղաղի կանչ

    դեռ պիտի հնչի,

    Մինչեւ...

    Մինչեւ ե՞րբ:

    Ու մինչ այդ,

    Մինչ այդ,

    Պիտի ընդունենք,

    Որ այս աշխարհի մանրեների պես աճող

    մեղքերը լվալու համար

    Ջրհեղեղ է պետք,

    Ու ջրհեղեղում աշխարհակործան պիտի

    խեղդվեն, խեղդվեն բազում ու բազմահազար

    անմեղ մանուկներ:

    Ու մինչ այդ,

    Մինչ այդ

    Պիտի ընդունենք,

    Որ իրենց բազում ու բազմաբարդույթ

    մեղքով մեղկացած հին պալատներին

    նոր ու զորավոր արքաներ են պետք,

    Եւ այս նորերին վեր մագլցելու համար

    ոսկորե սանդուղքներ են պետք

    տառապանքների բեռան տակ կորված

    բազում ուսերի:

    Ու մինչ այդ,

    Մինչ այդ,

    Պիտի ընդունենք,

    Մաքսավորներով ու չարչիներով ճոխ-

    ապականված հին տաճարներին

    նոր ու զորավոր աստվածներ են պետք

    մտրակը ձեռին,

    Եւ Հուդաներ են հարկավոր սրանց մատնելու

    համար,

    Եւ բորոտներ ու դիվահարներ են հարկավոր

    սրանց՝ բիճ թե կուսածին այդ աստվածների:

    Ու մինչ այդ,

    Մինչ այդ,

    Պիտի ընդունենք,

    Որ շքեղազարդ սքեմի համար ու սաղավարտի

    համար սսկեզոծ

    մեղկ ու մեղսական մարմիններ են պետք,

    եւ գանգեր են պետք նենգ ու դավադիր,

    որ դրանք կրեն իրենց գագաթին,

    եւ ուսերն ի վար:

    Ու մինչ այդ,

    Մինչ այդ,

    Պիտի ընդունենք,

    Որ սրան օծման ու թագադրման համար

    մերկիրան մարգարեներ են պետք ու հարկավոր,

    որ դավաճանվեն ու խաչ բարձրանան

    Փշե պսակը գունատ ճակատին:

    Դու ջրհեղեղում խեղդամահ դառած

    մեր անմեղ մանուկ,

    Դու գահ մագլցող ինչ որ ճիվաղի

    ոսկորե սանդուղք,

    Դու սրբագործող քո խարազանով

    տաճարը մտած

    տկլոր մարգարե,

    Եւ դու փշազարդ մեր գունատ ճակատ,

    Պսակազերծող մեր պսակավոր,

    Եվ դու անբասիր ու եղերական

    մեր "Առեք-Կերեք"

    Դրախտի Ադամ,

    Ու դժոխքի դև,

    Եղիշե Չարենց:

    Ազատ Մաթյան

    Իրանահայ ճանաչված բանաստեղծ թարգմանիչ, թատերագիր, Իսֆահանի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դասախոս, մի խոսքով, մշակույթի մարդ Ազատ Մաթյանը ծնվել 1942 թվականի մարտի 11-ին, Իրանի մայրաքղաք՝ Թեհրանում: Նախնական եւ միջնակարգ կրթությունը ստացել է Աբադանում:

    1967 թվին ավարտել է Իսֆահանի պետական համալսարանի հայագիտական բաժինը՝ Հայոց լեզվի եվ գրականության լիսանսի աստիճանով:

    1968 թվին ընդունվել է Սորբոնի համալսարանի համեմատական գրականության ֆակուլտետը, որտեղ պրոֆ. Շարլ Դեդեյանի ղեկավարությամբ պատրաստում է դոկտորական ավարտաճառ, նյութ ունենալով Եղիշե Չարենցի կյանքը եւ գործը:

    1972 թվականից սկսած հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում նույն Իսֆահանի համալսարանում, միաժամանակ զբաղվելով բանաստեղծությամբ, գրականությամբ ու թարգմանություններով:

    Նրա տպագրված աշխատություններն են. -

    1. Անապատի ծաղիկներ, բանաստեղծությունների ժողովածուն 1980 թ. , Նոր Ջուղա, Սբ. Ամենափրկչյան Վանքի տպարան

    2. Ո՞վ է Չարենցը, 1983 թ. , Թեհրան, «Փյունիկ» հրատ.

    3. Մատյան Ողբերգության, պարսկերեն թարգմանություն, 1986 թ. , Թեհրան

    4. Չնդհատվող եղանակ, 1995 թ. , Երեւան, «Լույս» պետական հրատ.

    Ազատ Մաթյանը հեղինակն է նաեւ մի շարք գրական-քննադատական հոդվածների, որոնք լույս են տեսել սփյուռքահայ մամուլում:

    Ունի թատերգություններ, որոնք թե իր եւ թե այլ բեմադրիչների միջոցով բեմադրվել են Իրանում եւ արտասահմանում:

    Նա հայերենի է թարգմանել Իրանի ժամանակակից բանաստեղծների լավագույն գործերից շատերը՝ մի ամբողջ «Ծաղկաքաղ» կամ «Հատընտիր», որն սպասում է իր հրատարկչին:

  19. ԽՕՍՔ ԿԱՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

    Մօտիկ եղող մարդկանց մեր միտքը յայտնում ենք խօսելով, ուրիշ տեղ գըտնւողներին մեր միտքը յայտնում նք գրելով: Մեր մտածումը չմոռանա-լու համար նոյնպէս գրում ենք: Իւրաքանչիւր առանձին միտք որ արտայայտում ենք բառերով, կոչւում է խօսք կամ նախադասութիւն: Նախադասութիւնը կազմւած է լինում մի կամ մի քանի բառերից: Աշակերտը գնաց դպրոց. մի խօսք է՝ երեք բառից: Տեսաւ. մի խօսք է՝ մի բառից:

    Բառը կազմւած է տարբեր հնչիւններից. իւրաքնչիւր հնչիւն ունի մի նշան, որին ասում ենք տառ կամ գիր:

    Գրել նախադասութիւններ և որոշել թէ քանի՝ բառից և իւրաքանչիւ բառը քանի՞ հնչիւններից են կազմւած:

    ԽՕՍՔԻ ՄԱՍԵՐԸ՝ 1. Գոյական 2. Ածական 3. Թւական 4. Դերանուն 5. Բայ 6. Մակբայ 7. Կապ 8. Շաղկապ 9. Ձայնարկութիւն

    ՊԱՐԶ ԵՒ ԲԱՂԱԴՐԵԱԼ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՆԵՐ

    Նախադասութիւններն ըստ կազմութեան լինում են պարզ և բարդ:

    Պարզ կոչւում են այն նախադասութիւնները, որ ունի մի ենթակայ և մի ստորոգեալ: Այսինքն արտայայտում է մի պարզ միտք. օրինակ՝ Մի համար-ձակ միտք անցաւ աւազակի գլխով:

    Բարդ կոչւում է այն նախադասութիւնը, որ ունի մէկից աւելի ենթականեր և ստորոգեալներ. օր.՝ Զինւորականը մօտալուտ վտանգը իմացաւ միայն այն ժամանակ, երբ որոտաց թշնամու կրակոցը և գնդակը սուլելով անցաւ գլխի վրայով:

    Որոշել այս բարդ նախադասութեան ենթակաները և ստորոգեալները: Կարդալ դասագրքից մի գլուխ և որոշել իւրաքանչիւր նախադասութեան տեսակը (պարզ է, թէ բարդ):

    Գրել պարզ և բարդ նախադասութիւններ և վերլուծել ըստ նախադասու-թեան անդամների:

    ՁԱՅՆԱՒՈՐ ԵՒ ԲԱՂԱՁԱՅՆ ՏԱՌԵՐ

    Բոլոր հնչիւններն արտասանելիս նոյն յատկութիւնը ցոյց չեն տալիս. կան հնչիւններ, որ ինչքան էլ երկար արտասանենք՝ իրենց ձայնը պահում են, ինչպէս ա, օ, ի, և այլն. կան հնչիւններ էլ, որոնք արտասանւելիս շատ կարճ են հնչւում և երկարացնելիս իրենց ձայնը չեն պահում, ինչպէս՝ բ, գ, դ, ժ և այլն:

    Առաջին տեսակի հնչիւնները կոչւում են ձայնաւոր, երկրորդ տեսակին՝ բաղաձայն: Ձայնաւոր և բաղաձայն հնչիւնների նշաններին ասում ենք ձայնաւոր և բաղաձայն տառեր:

    Հայերեն տառերը 38 հատ են. ա, ե, է, ը, ի, ո, օ, ու ձայնաւորներ են, իսկ մնացած տառերը՝ բաղաձայն:

    Գրել քերականութեան տետրակում- բօլոր բաղաձայն տառերը այբբենա-կան կարգով:

    ԵՐԿԲԱՐԲԱՌՆԵՐ

    Երբ երկու ձայնաւոր, կամ մի ձայնաւոր ու մի բաղաձայն այնպէս են ձուլւում իրար, որ նոր հնչիւն են առաջ բերում, կոչւում են երկբարբառ կամ երկհնչիւն:

    Մեր լեզւի երկբարբառներն են՝ այ, ոյ, իւ, եա, եօ:

    Ոյ երկբարբառը երկու արտասանութիւն ունի, բաղաձայնից առաջ կարդացւում է որպէս ույ. ինչպէս՝ յոյս, բոյս, թոյն և այլն, իսկ ձայնաւորից առաջ որպէս՝ օյ, օրինակ՝ նոյեմբեր, գոյական և այլն:

    Գրել բառեր, որոնց մէջ լինեն այ, իւ, եա, եօ, ոյ երկբարբառներ, իւրաքանչիւրից երեք օրինակ:

    ՏԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՒ ՁԵՒԵՐԸ

    Տառերը գրւում են երկու տեսակ՝ գլխագիր կամ մեծատառ և փոքրատառ: Բոլոր տառերն էլ իրենց մեծատառ ձևն ունեն, որ մի քիչ տարբեր է գրւում փոքրատառից: Գլխատառով գրում ենք`

    1. Վերնագրի առաջին տառը

    2. Նոր տողից սկսելիս

    3. Ոտանաւորների տողերի առաջին տառը

    4. Վերջակէտից յետոյ եկող բառի առաջին տառը

    5. Աշխարհագրական անունների (քաղաքի, գաւառի, գետի, ծովի, լեռան և այլն) առաջին տառը:

    6. Անունների ու ազգանունների առաջին տառը:

    Գրել՝ ա. Դասարանի աշակերտ-ուհիների անուն-ազգանունները

    բ. Հինգ քաղաքի, երեք գետի, երկու ծովի և երեք լճի անուններ:

    ՎԱՆԿ

    Բառերը կազմւած են ձայնաւոր և բաղաձայն հնչիւններից:

    Երբ ձայնաւոր հնչիւնը կամ մի ձայնաւորը բաղաձայնի հետ մի շնչով է արտասանւում, կազմում է վանկ:

    Եթէ բառը մի վանկից է, ասում ենք միավանկ. օրինակ՝ պատ, հաց, տուն: Իսկ եթէ բառը մէկից աւելի վանկ ունի, ասում ենք բազմավանկ. օրինակ՝ մա-տիտ, լու-սա-մուտ, թա-նա-քա-ման:

    Գրել միավանկ և բազմավանկ բառեր:

    ԲԱՌԸ ՎԱՆԿԵՐԻ ԲԱԺԱՆԵԼ

    Վանկելիս երբ ձայնաւորի մօտ մի բաղաձայն կայ, բաղաձայնն անցնում է յաջորդ վանկին. օրինակ՝ ա-ման, կա-րաս, բա-րակ:

    Երբ մէկից աւելի բաղաձայններ կան իրար մօտ, դրանցից վերջինն անցնում է յաջորդ վանկին. օրինակ՝ մատ-նոց, սաս-տիկ, կար-կուտ:

    Երբ երկու ձայնաւորներ են իրար մօտ, վանկելիս մէկը միանում է նախորդ վանկին, իսկ միւս ձայնաւորը կազմում է յաջորդ վանկը. այսպէս՝ մի-ա-սին, թի-ա-վա-րել:

    Եա, եօ, իւ երկբարբառներն առանց բաղաձայն անցնում են յաջորդ վանկին, եթէ դրանցից առաջ միայն մի բաղաձայն կայ. օրինակ՝ սեն-եակ, Ա-րամ-եան, իսկ եթէ երկու բաղաձայն կայ, մէկը վերցնում են իրենց հետ. օրինակ՝ տաս-նեակ, լուս-նեակ, եղ-բայր, աղ-բիւր:

    ՏՈՂԱԴԱՐՁ

    Երբ բառն ամբողջութեամբ չի տեղաւորւում տողի վերջում, մի մասը յաջորդ տողն ենք տանում կամ տողադարձ ենք անում: Այդ ժամանակ տողի վերջում դրւում է ենթամնայ (-) նշանը:

    Տողադարձ անելու համար պէտք է բառերը կանոնաւոր կերպով վանկերի բաժանել և ամբողջ վանկը կամ վերևի տողում գրել կամ տողն անցկացնել: Միավանկ բառերը չի կարելի տողադարձ անել:

    Վարժութիւններ – Վանկերի բաժանի´ր հետևեալ բառերը տրւած օրինակների ձևով:

    1. Ազատել (ա-զա-տել), թագաւոր, բաժակ, գիշեր, ամիս, աղաչանք, հարուստ, տատիկ, վառարան, բարեկամ, ընկերութիւն:

    2. Պարտիզպան (պար-տիզ-պան), սաստիկ, կարմիր, թոռնիկ, երկու, վախկոտ, տախտակ, ազգական, տետրակ, պատւական:

    3. Երևալ (ե-րե-ւալ), տերևից, վերևում, պարգևել, թևաւոր, արևածաղիկ, ձևական, Երևան, հարևան, արևակողմ:

    Տողադարձի ժամանակ բառի սկզբում և միջում լսւող ը հնչիւնը միշտ գրւում է. օրինակ՝ զգալ - ըզ-գալ, գտնել - գըտ-նել:

    Տողադարձի ժամանակ կիսաձայն յ-ն յաջորդ ձայնաւորից անբաժան է մնում, վայել- վա-յել, ծովային- ծովա-յին:

    ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆ

    1. Ո և Օ ՁԱՅՆԱՒՈՐՆԵՐ- Ո տառն երկու հնչիւն ունի, բառի սկզբում հնչւում է որպէս վօ, իսկ բառի միջում և վերջում որպէս օ:

    Բառի սկզբում երբ լսում ենք ո, այդպէս էլ գրում ենք – որդի, ոսկի, որսկան: Բացառութիւն են կազմում վոհմակ և վոթել բառերը, ինչպէս նաև օտար բառերը. օրինակ՝ Վոլգա, Վոլտեր, Վոդևիլ և այլն:

    Բառի սկզբում երբ լսում ենք օ, այդպէս էլ գրում ենք- օղակ, օձ, օրհնութիւն: Բացառութիւն են կազմում ով, ովկիանոս, ովսաննա, ովազիս բառերը, որոնց սցզբում լսում ենք օ, բայց գրում ենք ո:

    Բառի միջում երբ լսում ենք օ, մեծ մասով գրում ենք ո, օրինակ՝ մոմ, բոլո-րովին, մոլորւել:

    Օ, տոռը բառամիջում քիչ է գործածւում. կան մի շարք բառեր, որոնց մէջ գրւում է օ. օրինակ՝ կարօտ, մօտ, խօսք և այլն.

    Բառի վերջում երբ լսում ենք օ, գրում ենք ոյ. օրինակ՝ երեկոյ (լսում ենք երեկօ), յետոյ, ներքոյ:

    Միայն երկու բառ վերջանում են ո-ով՝ այո և քո:

    Այն յատուկ անունները, որոնց վերջում լսում ենք օ հնչիւնը, գրում ենք թէ օ-ով և թէ ոյ-օվ. օրինակ՝ Մարօ-Մարոյ, Կարօ-Կարոյ:

    Հօ, տօ, ծօ և նման բառերի վերջում գրում ենք օ:

    ԲԱՌԱՄԻՋՈՒՄ Օ-ՈՎ ԳՐՒՈՂ ԲԱՌԵՐ

    ակօս թօթափել յօդ

    աղօթք թօն յօդւած

    աղօտ թօշնել յօժար

    ամօթ լօշ յօնք

    անօթ խելօք յօշոտել

    անօթի (նօթի) ծանօթ յօրինել

    անօսր ծղօտ նախօրօք

    առաւօտ կարծեօք նօսր

    արօտ կարճառօտ նարօտ

    արօր կարօտ շօշափել

    արտօսր կտրօն ոկեզօծ

    արտօնել կօշիկ պաշտօն

    արդեօք համառօտ պարեգօտ

    առօք-փառօք հետազօտել պռօշ

    բօթ հզօր Պօղոս

    գօս հօտ (ոչխարի) Սօս

    գօտի հօտաղ սոսաւիւն

    գործօն հօրոտ-մօրոտ սօսափիւն

    դրօշ հօրոտ-մառօտ վաղօրօք

    եօթն հօր վառօդ

    զբօսանք ձօն տօթ

    զգօն ղօղանջել տօն

    զօդ ճօճ ցօղ

    զօրք մօտ քօղ (նաև քող)

    թնդանօթ մօր (միամօր) օրօրան

    Ե և Է ՁԱՅՆԱՒՈՐՆԵՐՆԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ

    2. Ե ՁԱՅՆԱՒՈՐԸ- Ե տառն երկու հնչիւն ունի, բառի միջում հնչւում է որպէս է. իսկ բառի սկզբում հնչւում է որպէս իե:

    1. Բառի սկզբում երբ լսում ենք ե այդպէս էլ գրում ենք.- օր.՝ երկու, եզ:

    2. Բառի սկզբում երբ լսում ենք է այդպէս էլ գրում ենք.- օր.՝ Էմիլ, էգուց:

    3. Բառի վերջում երբէք ե չի գրւում, այլ միշտ՝ է.- օր.՝ րոպէ, բազէ, մարգարէ:

    4. Բառի միջում երբ լսում ենք է, մեծ մասով գրում ենք ե. օր.՝ ծեր, մեխ, գերան:

    3. Է ՁԱՅՆԱՒՈՐԸ- – կան մի շարք բառեր, որոնց մէջ երբ լսւում է է այդպէս էլ գրւում է:

    Բառամիջում է-ն գրւում է հետևեալ դէպքերում.

    1. Ձայնաւորից առաջ. օր.՝ րոպէական, գործունէութիւն:

    2. Երբ բառամիջի է տառը փոխւում է ի-ի. օր.՝ սէր-սիրել, տէր-տիրոջ, հրաւէր-հրաւիրեղ, կէս-կիսել, նւէր-նւիրել:

    3. Է-ով են գրւում այն բառերն ու յատուկ անունները, որոնք ունեն հետևեալ վերջաւորութիւնները կամ ածանցները,

    1. ւէտ–ծաղկաւէտ, հոտաւէտ, խնկաւէտ, խոտաւէտ

    2. պէս–այնպէս, քաջապէս, հաստատապէս, մեծապէս և նման ձևերը:

    3. եղէն–խմորեղէն, քաղցրեղէն, երկաթեղէն, մսեղէն, կանաչեղէն, բուսեղէն:

    4. օրէն–մարկօրէն, անխղճօրէն, քաջօրէն, ծայրայեղօրէն:

    5. երէն–հայերէն, պարսկերէն, ռուսերէն, ‎ֆրանսերէն, իտալերէն:

    6. ընկէց–գահընկէց, ջրընկէց, քարընկէց:

    7. էք–արժէք, կողպէք, ջրօրհնէք, միւռոնօրհնէք, տնօրհնէք:

    8. էն–արդէն, այժմէն, Ռուբէն, Սուրէն, Աշխէն, Կարէն, ուրգէն:

    9. էս–Յովհաննէս, Վրթանէս, Սոկրատէս, Արիստակէս:

    10. էլ–‎աբրիէլ, Միքայէլ, Իսրայէլ, Ջիբրայէլ:

    ԲԱՌԱՄԻՋՈՒՄ Է-ՈՎ ԳՐՒՈՂ ԲԱՌԵՐ

    աղէտ խէթ շէկ

    աղւէս խէժ շէն

    անէծք ծակոտէն շէնք

    անշէջ ծէս պատճէն

    անօրէն կէզ պատնէշ

    ապաւէն ծովահէն պատւէր

    առնէտ կէս պարտէզ

    ասպարէզ կէտ պէտք

    բզէզ կոճղէզ ջրվէժ

    գէթ կրկէս սէգ

    գէշ հակամէտ սէր

    գէս հանդէպ վէճ

    գէտ հանդէս վէմ

    գէր հէք վէպ

    գոմէշ հրաւէր վէրք

    դէզ հրէշ վրէժ

    դէմք ձէթ տգէտ

    դէպի մէգ տէգ

    դէպք մէկ տէր

    երեց մէզ տնօրէն

    թէկուզ մէջ տէրտէր

    թէպէտ մողէս փոխարէն

    ժապաւէն յաւէտ քարտէս (զ)

    լէշ նւէր քէն

    ակօս թօթափել յօդ

    աղօթք թօն յօդւած

    աղօտ թօշնել յօժար

    4. Ը ՁԱՅՆԱՒՈՐԻ ՈԻՂՂԱՐՈԻԹԻՒՆԸ. - բառի սկզբում և վերջում ը ձայնաւորը գրւում է. օրինակ՝ ընտիր, ընկաւ, ընդունակ, ընտրանի, ընծայ. վերջում՝ դասը, կեանքը, գիրքը, գոյքը, աշխատանքը, և այլն: Իսկ միջում լսւող ը-ն չի գրւում. օրինակ՝ գրում ենք՝ զրկանք, մտնել, զրոյց, գլուխ քրտնել. թէպէտ և արտասանում ենք՝ զըրկանք, մըտնել, զըրոյց, գըլուխ, քըրտնել:

    Բառասկզբում սկ, սպ, ստ, սք, սփ, սթ, շտ, զբ, զգ, զմ, կապակցութիւն-ներից առաջ լսւում է մի թոյլ ը, բայց չի գրւում. օրինակ՝ սկսել, սպասել, ստանալ, սքանչելի, սփոփել, սթափւել, շտապել, զբօսանք, զգաստ, զմայլել, բայց արտասանւում ըսկսել, ըսպասել, ըստանալ, ըսքանչելի, ըսփոփել, ըսթափւել, ըշտապել, ըզբօսանք, ըզգաստ, ըզմայլել:

    Բառամիջում ը ձայնաւորը գրւում է հետևեալ դէպքերում՝

    1. Բարդ բառերի մէջ, երբ երկրորդ բաղադրիչ մասը սկսւում է ը-ով. օրինակ՝ դասընկեր, նորընծայ, նորընտիր, նախընթաց, խոչընդոտ:

    2. Ոտանաւորների մէջ. օրինակ՝

    Քեզ ըսպասող չմնաց,

    Ո՞ւր ես գալիս, ա¯յ գարուն:

    3. Վ հնչիւնով ւ տառից առաջ, երբ ետևից բաղաձայն է գալիս. օրինակ՝ ծըւծըւալ, շըւշըւալ, սըւսըւալ:

    4. Տողադարձի ժամանակ՝ թէ´ տողի վերջը մնացած և թէ´ տակի տողն անցած վանկերի մէջ. ինչպէս՝ զըր-կանք, մըտ-նել, գը-լուխ, տը-ղայ, կը-տըր-տել, քաղ-ցըր, բար-ձըր, երկըն-քի կամ եր-կընքի:

    Տողադարձի ժամանակ ը տառը չի գրւում, եթէ բարդ բառերի երկրորդ բաղադրիչ մասն ամբողջապէս տակի տողն է անցնում. օրինակ՝ չարա-խնդաց, ձնա-գնդի, ան-վնաս, լեռնա-բնակ, և ոչ թէ՝ չարա-խընդաց, ձնա-գընդի, ան-վընաս, լեռնա-բընակ:

    5. Յ ԲԱՂԱՁԱՅՆԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ. - Բառի սկզբում յ տառն արտասանում ենք որպէս հ բաղաձայն. օրինակ՝ յատուկ, յաճախ, յիմար, յանկարծ: Յ-ով սկսւող բառերը քիչ են:

    Յ կիսաձայն. - Բառի մէջ ա և ո ձայնաւորներից յետոյ, երբ յետևից մի ուրիշ ձայնաւոր է գալիս, այդ երկուսի մէջ մտնում է յ տառը, որ կիսաձայն ի հնչիւն է ունենում. օրինակ՝ նայել, ծառայել, շոյել, գոյութիւն:

    Գրաբառի յ-ով սկսւող բառերի մի մասն այժմ առանց յ-ի են գրւում. ինչպէս՝ ելուզակ, երասան, աւելագրութիւն: Կան բառեր ևս որ գրւում են թէ յ-ով և թէ առանց յ-ի օրինակ՝ յետ-ետ, յառաջ-առաջ, յաջող-աջող:

    Յ-ով սկսւում են շատ յատուկ անուններ. օրինակ՝ Յիսուս, Յակոբ, Յուդա, Յովսէփ, Յովնան, Յուլիանէ, Յասմիկ:

    Բառավերջում ա և ո ձայնաւորներից յետոյ գրւում է յ, բայց չի հնչւում, մնում է անձայն. օրինակ՝ ծառայ, երեխայ, քահանայ, տղայ, կը գայ, յետոյ, ներքոյ, ձուլածոյ: Մի քանի միավանկ բառերի վերջը յ տառը հնչւում է. ինչպէս՝ հայ, վայ, բայ, ճայ, խոյ:

    Ա և օ ձայնաւորներից յետոյ անձայն յ չունեն՝

    1. Յատուկ անունները. օրինակ՝ Աննա, Սառա, Երեմիա, Եւրոպա, Ասիա:

    2. Օտարլեզւեան բառերի վերջում. օրինակ՝ գիմնազիա, ‎‎ֆիզիքա, սոդա.

    3. Հրամայական եղանակի բառերը. օրինակ՝ կարդա´, ասա´, գնա¯, խղճա´:

    4. Դերանունների վերջում նոյնպէս ա ձայնաւորից յետոյ յ-ի չի գրւում. օրինակ՝ սա, դա, նա, սրա, դրա, նրա´, սոքա´, դոքա, նոքա, սոցա, դոցա, նոցա, նաև քո:

    5. Ա-ով վերջացող մի քանի միավանկ բառեր նոյնպէս անձայն յ չեն վերցնում. ինչպէս՝ այո, հիմա, ապա, ահա, բա:

    Յ-ով ՍԿՍՒՈՂ ԲԱՌԵՐ

    յախճապակի յանգ յաջող-աջող

    յախուռն յանդիման յառաջ-առաջ

    յականէ-յանւանէ յանդուգն յառել

    յակինթ յանկարծ յառնել-յարեաւ

    յաղթ-յաղթել յանձնել Յասմիկ

    յաճախ յանձն առնել յոյն

    յամառ յանձնաժողով յոյս

    յամր-յամրաքայլ յիշատակ Յուսիկ

    յայնժամ յիրաւի յապաղ

    յարձակւել յղանալ-յղի յովազ

    յարմար յղել յորդ

    Յարութիւն յղկել յորդոր

    յաւելւած յոբելեան յորձանք

    յաւիտեան յոգնակի յուլիս

    յաւերժ յոգնել յուղարկաւորութիւն

    յափշտակել յոգոց հանել յունիս

    յեղաշրջել յոխորտալ յունւար

    յեղափոխութիւն յողդողդ յուշարձան

    յեղյեղուկ յոյզ-յուզել յատել

    յենել-յենարան յոյժ յատուկ

    յետ-ետ յանցանք յար-յարատև

    յետին յապաղել յարալէզ-արալէզ

    Յայսմաւուրք յապաւել յոշոտել

    յայտնել յուրան յօրանջել

    յարակից յստակ յօրինել

    յարգել-յարգոյ յօդ-յօդւած Յակինթ

    յարգ յօժար Յաբեթ

    յարդարել յօնք յուռթի

    6. Վ և ւ ՏԱՌԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ – Վ հնչիւնի համար հայերէնում ունենք երկու տառ՝ վ և ւ:

    ա. Բառի սկզբում միշտ գրւում է վ. օրինակ՝ վարդ, վատ, Վարդան, վազել:

    բ. Ո և ու ձայնաւորներից յետոյ, միշտ գրւում է վ. օրինակ՝ ծով, սով, Վեզուվ, Լուվր:

    գ. Բարդ բառի մէջ եթէ երկրորդ բաղադրիչ մասը սկսւում է վ հնչիւնով՝ նոյնը մնում է. օրինակ՝ մսավաճառ, արագավազ, մանրավաճառ: Բարդութիւն են հետևեալ տեսակի բարդ բառերը՝ ծըլվըլալ, թըռվռալ, ճըվճվալ և այլն:

    դ. Ւ տառը գրւոմ է ա, ե, ի, ը ձայնաւորների յետոյ. օրինակ՝ նաւ, տաւար, ցաւել, տերև, անիւ, թիւ, հիւանդ, ծըւծւալ, զըւարթ, նըւէր:

    7. Ղ և Խ ՏԱՌԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ – Ղ տառը բաղաձայններից առաջ հնչւում է ինչպէս խ. օրինակ՝ աղջիկ, կեղտ, թուղթ. արտասանում ենք՝ ախչիկ, կեխտ, թուխթ:

    Բաղաձայներից առաջ Խ տառը գրւում է միայն հետևեալ բառերի մէջ՝ ախտ (ցաւ), անխախտ, ապուխտ, բախտ, երախտիք, ապերախտ, զմրուխտ, ժխտել, ուխտ, պանդուխտ, վախճան և դուխտ վերջանցով անուններում՝ Հայկանդուխտ, Սանդուխտ, Խոսրովդուխտ և այլն:

    Մնացած բոլոր բառերի մէջ բաղաձայններից առաջ գրւում է ղ. արտասա-նելիս լինի իբրև ղ թէ խ. օրինակ՝ ողբ, դաղձ, աղքատ և այլն:

    8. Ռ և Ր ՏԱՌԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ – Ռ և Ր տառերի հնչիւնները երբեմն բաղաձայններից առաջ շփոթւում են, ր-ն արտասանւում է ռ-ի նման, ինչպէս՝ վարդ, արծիւ, արտ բառերի մէջ:

    Ն բաղաձայնից առաջ գրւում է ռ, իսկ մնացած բաղաձայններից առաջ՝ ր. օրինակ՝ դառնութիւն, լեռնական, առնէտ, դարձաւ, արծաթ, արդիւնք, արդէն:

    Բացառութիւն են կազմում՝ ուռկան, ուռճանալ, յուռթի, խռպոտ, կառք, փառք բառերը:

    Աշխարհաբար և գրաբար բառերը գրւում են նաև աշխարհաբառ և գրաբառ:

    Կրկնութեամբ կազմւած հետևեալ տեսակի բառերի մէջ առաջին ռ-ն բաղա-ձայնից առաջ ընկնելով՝ ր-ի է փոխւում, ինչպէս՝ բարբառ, գրգիռ, մրմուռ, թըրթռալ:

    Այս տեսակի բառերը եթէ նմանաձայնութիւն են ցոյց տալիս գրւում են նաև ռ-ով, մանաւանդ երբ հարկաւոր է բառի սաստկութիւն ցոյց տալ, բըռ-բռալ, ճռճռալ, մռմռալ:

    Օտարազգի անունների և բառերի սկզբում, ինչպէս և ն բաղաձայնից առաջ, գրւում է ռ, իսկ մնացած բոլոր դէպքերում՝ ր, օրինակ՝ Ռասին, Ռոբերտ, Ռիքարդ, Քոռնէյլ, Շիլլեր, Սոկրատ, պրո‎‎‎ֆ‎եսոր պրոգրամ, և այլն:

    ԿԷՏԱԴՐՈՒԹԻՒՆ

    Բառերով արտայատւած միտքը կոչւում է նախադասութիւն:- Վաճառա-կանը նոր ապրանք ստացաւ.- սա մի նախադասութիւն է: Մի դէպք պատմելու համար , մեր մտքերը յայտնում ենք նախադասութիւններով: Գրելիս նախա-դասութիւններն իրարից զատում ենք կէտադրութեան նշաններով, որպէսզի չխառնւեն միմեանց:

    Այդ նշաններն են վերջակէտ ( :) , միջակէտ (.), ստորակէտ (,), բութ (՝):

    Երբ մեր ասելիքի մի մասը վերջացնում ենք, դնում ենք վերջակէտ:

    Մեր ասելիքի մէջ եղած կարճ նախադասութիւններն իրարից բաժանում ենք ստորակէտով. օրինակ՝ Հասաւ ձմեռը, փչեցին ցուրտ քամիները, դաշտերը ծածկւեցին ձիւնով:

    Երբ ասելիքն երկար է. նախադասութիւններից մի քանիսը միւսներից բաժանում ենք միջակէտով. օրինակ՝ Օդը ջինջ էր և խաղաղ. արևն արդէն մայր մտաւ. թռչուններն ուրախ երգելով շտապում են իրենց բները:

    Բութը դնում ենք.-

    1. Երբ նախադասութեան մէջ մէկ կամ մի քանի բառ զեղչւում է. օրինակ՝ Կովը ընտանի կեն-դանի է, գայլը՝ վայրենի: ինչպէ՞ս պատւիրեցի՞ ՝ արա´:

    2. Թւարկութիւն ցոյց տւող բառերից առաջ. օրինակ՝ Աշակերտը գնեց՝ գիրք, թուղթ, մատիտ և տետրակ:

    3. Բացատրութիւն ցոյց տւող բառերից առաջ. օրինակ՝ Թաւրիզը՝ Ատըրպատականի մայ-րաքաղաքը, գտնւում է Պարսկաստանի հիւսիսային մասում:

    ԱՌՈԱՆՈՒԹԵԱՆ ՆՇԱՆՆԵՐ

    Ինչպէս խօսելիս, այնպէս էլ կարդալու ժամանակ մեր ձայնին որոշ ելևէջ-ներ ենք տալիս, որից լսողը կարողանում է հասկանալ, թէ արդեօք հրամա-յո՞ւմ ենք, հարցնո՞ւմ ենք, թէ զարմանո՞ւմ ենք: Դրանց համար եղած նշան-ները կոչւում են առոգանութեան նշաններ (նաև ձայնի նշաններ): Այդ նշան-ներն են՝

    ա. Հարցական (՞), որը դնում ենք տրւած բառի այն ձայնաւորի վրայ որտեղ մեր ձայնը մի փոքր բարձրանում է. օրինակ՝ Ե՞րբ, ինչո՞ւ, սրտե՞ղ:

    բ. Շեշտ (´). որը դնում ենք հրաման կամ պատւէր ցոյց տւող բառի վերջին վանկի ձայնաւորի վրայ. օրինակ՝ գնա´, կարդա´, գրեցէ´ք:

    բ. Բացագանչութեան, զարմանքի կամ երկարացման նշան (¯), որը նոյնպէս դրւում է համապատասխան բառի վերջին ձայնաւորի վրայ. օրինակ՝ երանի¯, ափսո¯ս, ա¯խ:

    ԶԱՆԱԶԱՆ ՆՇԱՆՆԵՐ

    Մեր մտքերն աւելի պարզ շարադրելու համար տառերից, կէտերից և առո-գանութեան նշաններից բացի, գործ ենք ածում նաև այլ նշաններ. որոնք են՝

    Չակերտ («»), անջատման գիծ (-), ենթամնայ (-), կախման կէտեր (…), փակագիծ (), գծիկ կամ միութեան գիծ (-):

    Երբ ուրիշի խօսքեր նոյնութեամբ մէջ ենք բերում, դնում ենք չակերտների մէջ. օրինակ՝ Ընտանի կենդանիները վիճում էին, կովն ասաց. «Զեզանից ամենից օգտակարը ես եմ»:

    Երբ որևէ մէկի խօսքերով ենք սկսում մեր շարադրութիւնը և կամ հարց ու պատասխան է. չակերտի փոխարէն դնում ենք (-) գիծ. օրինակ՝

    - Պատրաստւիր, որ ճանապարհւենք, - ասաց հայրը:

    - Ես պատրաստ եմ, հայրիկ:

    ԲԱՌԵՐԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

    Նայելով կազմութեան՝ բառերը լինում են երեք տեսակ՝ պարզ, բարդ, և ածանցական:

    Ամէն բառ ունի իր արմատը. - Երգիչ, երգել, երգարան բառերի արմատն է երգ: Մայրիկ, մայրենի, մայրական բառերի արմատն է մայր:

    Արմատը բառի անփոփոխ մասն է:

    Բառի արմատին միացած մասնիկը կոչւում է ածանց:

    Որոշել հետևեալ բառերի արմատն ու ածանցը. – համեղ, հայրիկ, պաշտօն-եայ, ուսումնական, չարիք, բարութիւն, հայերէն:

    Բառերի արմատն առանձին վերցրած մի նշանակութիւն կամ մի միտք ունի, իսկ մասնիկը կամ ածանցն առանձին ասած որևէ նշանակութիւն չունի:

    Այն բառը, որ կազմւած է միայն մի արմատից, կոչւում է պարզ բառ:

    ԲԱՐԴ ԲԱՌ

    Երկու պարզ բառեր իրար միանալով կազմում են բարդ բառ. օրինակ՝ գրչածայր, մանրավաճառ, երկաթուղի:

    րչածայր բառը կազմւած է գրիչ և ծայր բառերից, որոնք իրար կապւած են ա ձայնաւորով, որին յօդակապ ենք ասում:

    Բոլոր բարդ բառերը յօդակապ չեն ունենում, երբ երկրորդ բաղադրիչ մասը ձայնաւորով է սկսւում, յօդակապ չի դրւում օրինակ՝ ազգօգուտ և ջրանցք բառերում:

    Կան մի շարք բարդ բառեր որոնց երկրորդ բաղադրիչ մասը թէև ձայնա-ւորով չի սկսւում, յօդակապ չեն վերցնում օրինակ՝ հացթուխ, ջրվէժ, հրշէջ, և այլն:

    կազմել բարդ բառեր հետևեալ բառերից. – թանաք. աման, բարձր-հասակ. զօրք-գլուխ, զօրք-պետ, երկիր-գունդ. քաղցր-ձայն, փոքր-հասակ, գութ-առատ, հաց-թուխ, ժամ-գիրք, գիրք-վաճառող, թուխ-դէմք:

    ԱԾԱՆՑԱԿԱՆ ԲԱՌ

    Երբ բառը կազմւած է մի արմատից և մի ածանցից կոչւում է ածանցական բառ: Ածանցները լինում են երկու տեսակ՝ նախածանց և վերջածանց: Երբ ածանցը բառի վերջումն է, կոչւում է վերջածանց:

    Կազմել ածանցական բառեր հետևեալ վերջածանցներով:

    Հետևիր տւած օրինակներին:

    1. աւէտ – հոտաւէտ, ծաղկաւէտ 7. աւոր – թագաւոր, ձիաւոր

    2. եղէն – մսեղէն, կանաչեղէն 8. ենի – խնձորենի, վայրենի

    3. նոց-անոց – հիւսնոց, զօրանոց 9. ական – օգնական, պատմական

    4. ացի – գիւղացի, քաղաքացի 10. իկ – հայրիկ, քոյրիկ

    5. ագոյն – մեծագոյն, լաւագոյն 11. ուհի – ընկերուհի, ուսուցչուհի

    6. արան – ննջարան, տպարան 12. ոտ, կոտ – աւազոտ, ամաչկոտ

    Բացատրել. թէ այս վերջածանցներն ի՞նչ նոր իմաստ են տալիս բառին:

    Ածանցը միայն բառի վերջում չի գրւում. բառեր էլ կան, որոնց ածանցը դրւում է բառի սկզբում: Այսպիսի ածանցները կոչւում են նախածանցներ: Նախածանցներից հինգը՝ ան, ապ, դժ, տ, չ կոչւում են ժխտական կամ բացա-սական մասինկներ. որովհետև ժխտում են բառի իմաստը. օրինակ՝

    1. ան – անբախտ, անտուն 4. տ – տգեղ, տգէտ

    2. դժ – դժգոյն, դժգոհ 5. չ – չտես, չհաս

    3. ապ – ապերախտ, ապօրինի

    Համ -. նախածանցը ցոյց է տալիս նոյնութիւն. օրինակ՝ համաձայն, համա-զգեստ, համազարկ և այլն:

    ԲԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԻՄԱՍՏԻ

    Բառերի իմաստին կամ նշանակութեանը նայելով լինում են չորս տեսակ՝ նոյնանիշ, համանիշ, համանուն և հականիշ:

    1. Նոյնանիշ կոչւում են այն բառերը, որոնք իմաստով նոյնն են. օրինակ՝ այտ-թուշ, պռօշ-շրթունք, գնալ-երթալ, երես-դէմք և այլն:

    2. Համանիշ կոչւում են այն բառերը, որոնք նշանակութեամբ խիստ մօտիկ են, բայց նոյնը չեն և նուրբ տարբերութիւն ունեն իրարից. օրինակ՝ սքանչանալ-հիանալ, շինել-կառուցել, մութ-խաւար, բարկութիւն- զայրոյթ և այլն:

    3. Համանուն կոչւում են այն բառերը, որոնք ձևով նոյնն են, բայց նըշա-նակութեամբ տարբեր. օրինակ՝ այր (մարդ), այր (քարայր), փող (դրամ), փող (խողովակ), հանդերձ (հագուստ), հանդերձ (միասին), և այլն:

    4. Հականիշ կոչւում են այն բառերը, որոնք իմաստով իրար հակառակ են. օրինակ՝ հաստ-բարակ, երկար-կարճ, մեծ-փոքր, լոյս-խաւար, և այլն:

    1. ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ

    Այն բառերը, որոնք ցոյց են տալիս որևէ առարկայ՝ լինի մարդ, կենդանի, լոյս, հանք թէ մի ուրիշ բան, - կոչւում են գոյական անուն. օրինակ՝ Սահակ, ձի, մանուշակ, երկաթ: Այսպիսի գոյականները կոչւում են նիւթական կամ թանձրացական գոյականներ:

    Հանգիստ, քաջութիւն, աշխատանք, սէր, կորուստ և նման գոյականները, որ չենք տեսնում, չենք շօշափում և չենք հոտոտում, կոչւում են վերացական գոյականներ:

    2. ԱԾԱԿԱՆ

    Այն բառերը, որոնք ցոյց են տալիս առարկաների յատկութիւնները, կոչւում են ածական անուն օրինակ՝ ժիր (աշակերտ). կարմիր (խնձոր). վախկոտ (մարդ). բարձր (աշտարակ):

    1. Որոշել յարմար ածականներ հետևեալ գոյականների համար՝ գրիչ, թուղթ, սեղան, դանակ, առիւծ, ծառ, մանուշակ, գիշեր, երկինք, վաճառական, աղւէս, նկարիչ:

    2. Որոշել յարմար գոյականներ հետևեալ ածականների համար՝ կարմիր՝ պինդ, նեղ, թանձր, խելացի, սրտոտ, բարի:

    3. ԹՒԱԿԱՆ ԱՆՈՒՆ

    Թիւ, համրանք, կարգ ցոյց տւող ածականները կոչւում են թւական անուն. օրինակ՝ մէկ, երկու, չորս, առաջին, երկրորդ, չորրորդ և այլն:

    1. Գրել տառերով մէկից մինչև յիսուն բոլոր թւական անունները:

    2. Գրել առաջինից մինչև տասներորդ կարգ ցոյց տւող թւական անունները:

    ՅԱՏՈՒԿ ԵՒ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՈՒՆ

    Հասարակ անուն կոչւում են այն գոյական անունները, որոնք պատկա-նում են միատեսակ շատ առարկաների. օրինակ՝ գետ, քաղաք, տուն, մարդ, հաւ:

    Յատուկ կոչւում են այն անունները, որոնք յատկացւում են միայն մի առարկայի կամ մի անհատի. օրինակ՝ Հայաստան, Արաքս, Թաւրիզ, Տեգրան:

    1. Գրել քաղաքի, գետի, գաւառի անուններ:

    2. Հետևել յատուկ անունների մօտ գրել յարմար հասարակ անուններ.- Հայաստան, Թեհրան, Արարատ, Տիգրիս, Սևան:

    3. Գրել յատուկ անուններ՝ համապատասխան հետևեալ հասարակ անունն-ներին.- գիւղ, քաղաք, լիճ, սար, գաւառ, թագաւոր:

    Յիշել, որ բոլոր յատուկ անուններն սկսւում են գլխատառով:

    ԱՆՒԱՆ ԹԻՒԸ

    Գոյականներն ունեն երկու թիւ՝ եզակի և յոգնակի: Եզակին ցոյց է տալիս մի առարկայ, իսկ յոգնակին՝ մէկից աւելի նոյն տեսակի առարկաններ օրինակ՝ ծաղիկ եզակի է, իսկ ծաղիկներ՝ յոգնակի:

    Յոգնակին կազմւում է եզակի թւի վրայ սովորաբար աւելացնելով՝ միավանկ անուններին եր մասնիկը: Իսկ բազմավանկերին՝ ներ. օրինակ՝

    1. Հաւ-հաւեր, պատ-պատեր

    2. Տետրակ-տետրակներ, գրիչ-գրիչներ և այլն:

    Կազմել հետևեալ գոյական անունների յոգնակին. Օրինակ՝

    1. փայտ, հաց, բառ

    2. իր, միս, շուն, թուղթ, գունդ

    3. փողոց, աթոռ, կատու, աշակերտ

    4. Սեղան, նստարան, ուսումնարան

    5. Երեխայ, քահանայ, տղայ, գագաթ

    6. Դասագիրք, զօրագունդ, սևահող, ասեղնագործ, ձեռագործ

    7. Ոտ, ձեռ, գառ, եզ, լեռ, ձուկ

    4. ԴԵՐԱՆՈՒՆ

    Այն բառերը որոնք դրւում են անունների փոխարէն, որպէսզի անունը չկրկնւի. կոչւում են դերանուն օրինակ՝ Աշակերտը սովորում է դասը, նա աշխատանքը, դեռ չի վերջացրել: Նա դերանուն է, որ գրռած է աշակերտի փոխարէն:

    Հետևեալ նախադասութիւնների մէջ, ուր որ հնարաւոր է, գոյական անուն-ների փոխարէն դնել դերանուն և արտագրել:

    Տիգրանը գնաց պարտէզ. Տիգրանը անձրևից թրջւեց: Եզն ու կովը ընտանի կենդանիներ են. եզն ու կովը մարդու շատ օգուտ են տալիս: Հայրս, մայրս և ես գնացինք զբօսնելու. հայրս մայրս ու ես շատ ուշ վերադարձանք:

    Խօսողն իր անւան տեղ դնում է ես, որ կոչւում է առաջին դէմքի դերանուն, որի յոգնակին է մենք: Խօոակիցը երկրորդ դէմքն է, որի անւան տեղ գրւում է դու, յոգնակին՝ դուք: Իսկ այն անձը, որը ո´չ խօսողն է և ոչ իր խօսակիցը կոչւում է երրորդ դէմք, որի անւան տեղ դրւում է նա, յոգնակին՝ նրանք:

    Հետևեալ բառերը դերանուններ են՝ եզակի՝ սա, դա, նա, ինքը, այս, այդ, այն, յոգնակի՝ սրանք, դրանք, նրանք, իրենք:

    Նայելով դերանունների նշանակութեան՝ այլ և այլ տեսակի են բաժանւում:

    1) Անձնական դերանուններ. - Այն դրանունները որոնք դրւում են անձնաւորութիւնների անւան փոխարէն կոչւում են անձական դերանուններ: Այդ դեանուններն են՝ ես, դու, նա, մենք, դուք, նրանք:

    2) Ցուցական դերանուններ. - Այն դերանունները որ գործ ենք ածում որևէ անուն կամ առարկայ ցոյց տալու համար կոչւում են ցուցական դերանուններ: Այդ դեանուններն են՝ սա, դա, նա, սրանք, դրանք, նրանք:

    3) Փոխադարձ դերանուններ.- փոխադարձ կոչւում են այն դերանունները, որոնք դրւում են խօսքի մէջ եղած երկու կամ աւելի անունների տեղ և խօսքի իմաստն այնպէս են արտայատում, որ թէ մէկ և թէ միւս առար-կայի համար է հասկացւում, օրինակ՝ կաղն ու կոյրը իրար օգնեցին խօսքը հասկացւում է՝ թէ կաղը կոյրին օգնեց և թէ կոյրը կաղին օգնեց: Փոխադարձ դերանուններն են՝ միմեանց, իրար, մէկմէկու (մէկմէկի):

    4) Հարցական դերանուններ. – Հարցական են կոչւում այն դերանունները, որոնք գործ են ածւում ոչ թէ մի ծանօթ անուն չկրկնելու համար, այլ խօսողի համր մի անծանօթ անուն հարցնելու համար, որ որոշւում է պատասխանի մէջ. օրինակ՝ ո՞վ պատասխանեց դասը: - Յասմիկը պա-տասխանեց: Ի՞նչ գնեցիր: Ժամացոյց գնեցի: Հարցական դերանուն-ներն են՝ ո՞վ, ի՞նչ, ո՞ր, ե՞րբ, քանի՞:

    Հարցական դերանուններն ունենում են հարցական նշան (՞):

    ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ

    Դերանունների վերջում ա, ո ձայնաւորներից յետոյ անձայն յ չի գրւում՝ սա, դա, նա, սրա, դրա, նրա, քս, սոքա, դոքա, նոքա, սոգա, դոգա, նոգա:

    ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

    Ինչպէս անունները դերանուններն էլ հոլովւում են:

    ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

    Ե զ ա կ ի

    Ուղ. ես, ինքս դու, ինքդ նա, ինքը

    Սեռ. իմ քո նրա

    Տր. ինձ քեզ նրան, իրեն

    Հայց. ինձ քեզ նրան, իրեն

    Բաց. ինձնից, իձանից քեզնից, քեզանից նրանից, իրենից

    Գործ. ինձնով, ինձանով քեզնով, քեզանով նրանվ, իրենով

    Ներգ. ինձնում, ինձանում քեզնում, քեզանում նրանում, իրենում

    Յ ո գ ն ա կ ի

    Ուղ. մենք, ինքներս դուք, ինքներդ նրանք, իրենք

    Սեռ. մեր ձեր նրանց, երենց

    Տր. մեզ ձեզ նրանց, իրենց

    Հայց. մեզ ձեզ նրանց, իրենց

    Բաց. մեզնից, մեզանից ձեզնից, ձեզանից նրանցից, իրենցից

    Գործ. մեզնով, մեզանով ձեզնով, ձեզանով նրանցով, իրենցով

    Ներգ. մեզնում, մեզանում ձեզնում, ձեզանում նրանցում, իրենցում

    Կազմել նախադասութիւններ գործածելով վերոյիշեալ դերանունները:

    ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

    Եզակի

    Անձ Իր

    Ուղ. սա դա նա այս այդ այն

    Սեռ. սրա դրա նրա սրա դրա նրա

    Տր. սրան դրան նրան սրան դրան նրան

    Հայց. սրան դրան նրան այս այդ այն

    Բաց. սրանից դրանից նրանից սրանից դրանից նրանից

    Գործ. սրանով դրանով նրանով սրանով դրանով նրանով

    Ներգ. սրանում դրանում նրանում սրանում դրանում նրանում

    Յոգնակի

    Անձ Իր

    Ուղ. սրանք դրանք նրանք սրանք դրանք նրանք

    Սեռ. սրանց դրանց նրանց սրանց դրանց նրանց

    Տր. սրանց դրանց նրանց սրանց դրանց նրանց

    Հայց. սրանք դրանք նրանք սրանք դրանք նրանք

    Բաց. սրանցից դրանցից նրանցից սրանցից դրանցից նրանցից

    Գործ. սրանցով դրանցով նրանցով սրանցով դրանցով նրանցով

    Ներգ. սրանցում դրանցում նրանցում սրանցում դրանցում նրանցում

    ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

    Հոլով Յոգնակի

    Ուղ. - - -

    Սեռ. միմեանց իրար մէկմէկու

    Տր. միմեանց իրար մէկմէկու

    Հայց. միմեանց իրար մէկմէկու

    Բաց. միմեանցից իրարից մէկմէկից

    (մէկ-մէկուց)

    Գործ. միմեանցով իրարով մէկմէկով

    Ներգ. - - -

    Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ լինեն անձնաւորութիւն և առար-կայ ցոյց գւող դերանուններ:

    ՀԱՐՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

    Ո՞վ Ի՞նչ Ո՞ւր Քանի Որտեղ

    Ե զ ա կ ի

    Ուղ. ո՞վ ի՞նչ (ը) ո՞րը քանի՞սը որտե՞ղ(ը)

    Սեռ. ո՞ւմ ինչի՞ որի՞ քանիսի՞ որտեղի՞

    Տր. ո՞ւմ ինչի՞(ն) որի՞ն քանիսի՞(ն) որտեղի՞(ն)

    Հայց. ո՞ւմ ի՞նչ (ը) ո՞րը, որի՞ն քանի՞սը(ի՞ն) որտե՞ղ(ը)

    Բաց. ո՞ւմից, ո՞ւմնից ինչի՞ց որի՞ց քանիսի՞ց որտեղի՞ց

    Գործ. ո՞ւմով, ո՞ւմնով ինչո՞վ որ՞ով քանիսո՞վ որտեղո՞վ

    Ներգ. - ինչո՞ւմ որո՞ւմ քանիսո՞ւմ որտեղո՞ւմ

    Ո՞վ Ի՞նչ Ո՞ւր Քանի Որտեղ

    Յ ո գ ն ա կ ի

    Ուղ. ո՞վքեր ինչե՞ր(ը) որո՞նք քանիսնե՞րը Չ

    Սեռ. - իչների՞ որո՞նց քանիսների՞ Ո

    Տր. - ինչերի՞(ն) որո՞նց քանիսների՞ն Ւ

    Հայց. - ինչե՞ր(ը) որո՞նք, որո՞նց քանիսնե՞րը(ի՞ն) Ն

    Բաց. - ինչերի՞ց որոնցի՞ց քանիսների՞ց Ի

    Գործ. - ինչերո՞վ որոնցո՞վ քանիսներո՞վ

    Ներգ. -- ինչերո՞ւմ որոնցո՞ւմ -

    Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ լինեն անձնաւորութիւն և առար-կայ ցոյց գւող դերանուններ:

    5. ԲԱՅ

    Բայ բառը նշանակում է խօսք: Այսպէս է կոչւում բայը, որովհետև խօսքի էական մասն է կա´մ բուն խօսքը:

    Ամէն մի բայ մենակ կազմում է մի նախադասութիւն. Օրինակ՝ գնացի, տեսաւ, եկար մի-մի բայ և մի-մի նախադասութիւն են, այսինքն մի-մի մտածութիւն են յայտնում:

    Առանց բայի խօսք և նախադասութիւն չի կազմւում. օրինակ՝ գիւղից այսօր բառերը խօսք չեն կազմում, այսինքն մտածութիւն չեն յայտնում, այլ միայն հատ-հատ գաղափարներ, հարկաւոր է մի բայ, որ այդ բառերից խօսք կազմւի. օրինակ՝ գիւղից այսօր եկան, կամ գիւղից այսօր հեռացան: Եկան և հեռացան բայերը մենակ ևս կազմում են մի-մի նախադասութիւն (խօսք):

    Ուրեմն խօսքը իր ամենապարզ ձևով կազմւած է մի բառից, որ է բայ:

    Խօսքը մտածութեան արտայայտութիւնն է բայով:

    ԲԱՅ կոչւում են այն բառերը, որոնք մենակ խօսք են կազմում:

    Իւրաքանչիւր բայ մենակ մի խօսք է կազմում, որովհետև միանգամից մի քանի գաղափար է միացած յայտնում, մինչդեռ միւս տեսակի բառերը միայն մի գաղափար են յայտնում:

    ԲԱՅԻՄԱՍՏ, ԴԷՄՔ ԵՒ ԹԻՒ

    Բայի ցոյց տւած գլխաւոր գաղափաներն են՝ բայիմաստ, դէմք և թիւ:

    ԲԱՅԻՄԱՍՏ.- Բայիմաստը ցոյց է տալիս մի եղելութիւն այսինքն՝

    ա) Անել. ինչպէս՝ Նա դասը գրեց:

    բ) Լինել. օրինակ՝ Լինում է մի թագաւոր: Մի մարդ է լինում անունն Ազատ:

    գ) Մի բան լինել. ինչպէս՝ երեխան մեծացաւ (ի՞նչ եղաւ):

    ԴԷՄՔ. Մի բան անելու կամ լինելու համար հարկաւոր է մի առարկայ՝ անձ, կենդանի կամ իր, որ անէ կամ լինի:Անող կամ եղող առարկայի դաղափարը կոչւում է դէմք:

    Բայն ունի երեք դէմք՝ առաջին, երկրորդ, և երրորդ դէմք:

    Առաջին դէմքը ցոյց է տալիս խօսողի գործունէութիւնը կամ եղելութիւնը:

    Օրինակ՝ գրեցի (ես), կարդում եմ (ես): ործողութիւն կատարողը ինքը խոսողն է:

    Երկրորդ դէքը ցոյց է տալիս խօսակցի գործողութիւնը կամ եղելութիւնը:

    Օրինակ՝ գրեցիր (դու) կարդացիր (դու) քնել ես (դու):

    Երրորդ դէմքը ցոյց է տալիս ս´չ խոսողի և ո´չ էլ խօսակցի, այլ մի ուրիշի գործողութիւնը կամ եղելութիւնը, օրինակ՝ գրեց (նա) կարդաց (նա):

    ԹԻՒ.- Բայը դէմքի հետ միասին ցոյց է տալիս և դէմքի թիւը, այսինքն՝ թէ գործող կամ լինող անձը մէ՞կ է, թէ մէկից աւելի. օրինակ՝ գրեցի, գնաց, գրում է. այս ձևերից յայտնի է դառնում, որ գրողը մի հոգի է, մինչդեռ երբ ասում ենք՝ գրեցինք, գնացինք, գրում են երևում է, որ գործողութիւն կատարողները մէկից աւելի են:

    Բայի դէմքն ունի երկու թիւ՝ եզակի և յոգնակի: Եթէ դէմքը մի անձ կամ առարկայ է ցոյց տալիս, բայը եզակի է, իսկ եթէ մակից աւելի է ցոյց տալիս՝ բայը յոգնակի է:

    Ուրեմն բայը մի անգամից մի բառով յայտնում է երեք գաղափար՝ բայիմաստ, դէմք և դէմքի թիւ: Եթէ բայի մէջ այս գաղափարներից մէկն ու մէկը պակաս լինի, այդ բայը դեռևս բայ չէ. օրինակ՝ գնալ, գրած բառերը ցոյց են տալիս բայիմաստ, այսինքն եղելու-թիւն, բայց բայ չեն. խօսք չեն կազմում, որովհետև միաժամանակ դէմք և թիւ ցոյց չեն տալիս:

    ԲԱՅԻ ԵՂԱՆԱԿԸ.- Ամէն մի բայ բայիմաստի, դէմքի, թւի ու ժամանակի հետ ցոյց է տալիս և եղանակ, այսինքն թէ խօսողն ինչ կերպ է ասում, խօսում եղելութեան մասին: Հայոց լեզւի մէջ բայի եղանակները հինգ են՝

    1. Սահմանական

    2. Ենթադրական

    3. Հարկադրական

    4. Ըղձական

    5. Հրամայական

    Սահմանական եղանակը ցոյց է տալիս իսկական եղելութիւն, այսինքն մի եղելութիւն որ իսկապէս լինում է, եղել է կամ լինելու է: Իսկ միւս չորս եղանակները ցոյց են տալիս անիրական եղելութիւն, որ միայն մտածւած, կամեցած կամ ցանկացւած է:

    Ենթադրական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ խօսողը մտածում , ենթադրում, կարծում է, թէ լինում է, կամ կը լինի օրինակ՝ երբ ասում ենք՝ նա հիմա տանն է. նա այժմ գնում է. այն շիշը պարունակում էր տասը բաժակ ջուր: նում է, պարունակում էր բայերը սահմանական եղանակի են նրանց ցոյց տւած եղելութիւններն իրական են, իսկապէս տեղի ունեն: Բայց երբ նոյն խօսքերը շուռ տանք և ասենք՝ նա հիմա տանը կը լինի: Նա այժմ գնալիս կը լինի: Այն շիշը կը պարունակէր տբայերը ենթա-դրական եղանակի են. նրանց ցոյց տւած եղելութիւնն իրական չէ, այլ մենք այդպէս մտածում, կարծում ենք միայն, բայց կարող է պատահել, որ այդպէս չլինի:

    Ուրեմն ենթադրական եղանակը ցոյց է տալիս լոկ հնարաւորութիւնը, մի եղելութիւն, որ կարող է լինել, գուցէ, կարելի է, որ լինում է, եղել է, կամ կը լինի:

    Հարկադրական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ խօսողը մտածում է, բայց ոչ իբրև լոկ ենթադրութիւն, այլ իբրև անհրաժեշտութիւն, որ հարկ է, պէտք է կատարւի. օրինակ՝ նա այժմ տանը կը լինի, լոկ ենթադրութեամբ ասւած խօսք է. բայց նա այժմ տանը պիտի լինի խօսքը, լոկ ենթադրութեամբ չէ ասւած, այլ նշանակում է՝ նա ստիպւած է, պարտաւոր է, հարկադրւած է տանը լինել:

    Ուրեմն հարկադրական եղանակն եղելութեան իրական լինելու աւելի մեծ հաւանակա-նութիւն է ցոյց տալիս, քան թէ ենթադրականը:

    Ըղձական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ ըղձալի, ցանկալի է՝ կատարւի, լինի օրինակ՝, տեսնեմ նրան: նացիր, ասէիր նրան, որ գար: Ես կամենում եմ, որ դու սովորես: Դասս գրեմ, գնամ խաղալու: Ըղձական եղանակը կոչւում է նաև ստորադա-սական եղանակ:

    Հրամայական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ խօսողն իր պօսակցին հրամայում է, որ մի բան անի կամ լինի: Հրամայական եղանակն ունի միայն եզակի և յոգնակի երկրորդ դէմք օրինակ՝ գնա´, տե´ս, ասա´: նացէ´ք, տեսէ´ք, ասացէ´ք:

    ԲԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԸ.- Բայը ցոյց է տալիս և ժամանակ, այսինքն թէ երբ է կատարւում գործողութիւնը: Բայի ժամանակներն երեք են՝

    1. Ներկայ

    2. Անցեալ

    3. Ապառնի

    Ներկայ, որ ցոյց է տալիս խօսելու վայրկեանին կատարւող գործողութիւնը կամ եղելութիւնը, որը դեռ շարունակւում է. օրինակ՝ գրում եմ, նկարում է:

    Անցեալ, որ ցոյց է տալիս խօսելու վայրկեանից առաջ կատարւած եղելութիւնը, որ արդէն անցել է. օրինակ՝ գնացի, գնացել եմ:

    Ապառնի ժամանակը ցոյց է տալիս խօսելու վայ‎րկյանից յետոյ կատարւելիք գործո-ղութիւնը, որ դեռ ապագայում պիտի լինի. օրինակէ՝ գնալու եմ, պիտի գնամ, կը գնամ:

    Ներկայի ժամանակը՝ իբրև, անբաժանելի է, ուստի և մի ներկայ կայ: Բայց անցեալ և ապառնի ժամանակները անորոշ են և կարող են տարբեր ժամա-նակների բաժանւել, աւելի առաջ և յետոյ լինել, այդ պատճառով էլ այս երկու ժամանակի ձևերը լեզւի մէջ մի քանի տեսակ են. այսինքն մի քանի տեսակ անցեալ և ապառնի ժամանակներ կան, որոնք ցոյց են տալիս աւելի առաջ կամ յետոյ լինելը. օրինակ՝ կարդացել եմ, կարդացել էի, կարդալու եմ, կարդալու էի, պիտի կարդամ, կը կարդամ և այլն:

    Հրամայական եղանակի բացասական ձևը կոչւում է արգելական, որ կազմւում է մի´ մակբայով. օրինակ՝ մի´ վազիր, մի´ խօսիր, մի´ կարդայ, մի´ վազէք, մի´ խօսէք, մի´ կարդաք (մի´ կարդացէք):

    Սահմանական եղանակն ունի բայի բոլոր ժամանակները՝

    1. Ներկայ

    2. Անցեալ անկատար

    3. Անցեալ կատարեալ

    4. Ապառնի

    5. Ապառնի անցեալ

    6. Վաղակատար ներկայ

    7. Վաղակատար անցեալ

    8. Յարակատար ներկայ

    9. Յարակատար անցեալ

    Իսկ ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակներն ունեն միայն երկու ժամանակ՝ ապառնի և ապառնի անցեալ:

    ԲԱՅԻ ՍԵՌԸ

    Բայերի տարբեր տեսակները սեռ են կոչւում: Հայոց լեզւում բայերն ունեն երեք սեռ՝ ներգործական, կրաւորական և չէղոք:

    1. Այն բայերը, որոնց ցոյց տւած գործողութեան կատարման համար պահանջւում է մի առարկայ, որն իր վրայ կը կրի ենթակայի գործողութիւնը, կոչւում են ներգործական սեռի բայեր. օրինակ՝

    Հայրը սիրում է որդուն (ո՞ւմ),

    Քարտաշը կոտրեց քարը (ի՞նչը),

    Աշակերտը կարդում է դասը (ի՞նչը):

    Այս նախադասութիւնների մէջ սիրում է, կոտրեց, կարդում է ներգոյական սեռի բայեր են, որովհետև ենթակայի գործողութիւնը ներգործում, անցնում է երկրորդ առարկային, որին ասում ենք ուղիղ խնդիր կամ կրող առարկայ:

    Ուղիղ խնդիրը պատասխանում է ո՞ւմ կամ ի՞նչ հարցերին և դրւում է հայցական հոլովով:

    2. Երբ բայը ցոյց է տալիս, որ ենթական է կրում իր վրայ մէկ ուրիշի գոր-ծողութիւնը, կոչւում է կրաւորական սեռի բայ. օրինակ՝

    Որդին սիրւում է հօրից (ումնի՞ց),

    Քարը կոտրւեց քարտաշի ձեռքով,

    Բէլը պարտւեց Հայկի նետերից (ինչերի՞ց)

    Սիրւում է, կոտրւեց, պարտւեց կրաւորական սեռի բայեր են:

    Կրաւորական սեռի բայը ձևով տարբեր է ներգործական սեռից, բայց նրանից է առաջանում:

    3. Այն բայերը, որոնց ցոյց տւած գործողութեան կամ եղելութեան կա-տարման համար չի պահանջւում մի առարկայ, որն իր վրայ կրի այդ գործողութիւնը կամ եղելութիւնը, կոչւում են չեզոք սեռի բայեր. օրինակ՝ վազել, գնալ, քայլել, հասնել, հեռանալ և այլն:

    Գիւղացին ձմեռը հանգստանում է (չի կարելի ասել՝ ի՞նչ է հանգստանում կամ ո՞ւմ է հանգստանում):

    Եմ և լինեմ օժանդակ բայերը չէզօք սեռի բայերից են:

    Ներգործական բայերը կրաւորական են դառնում, երբ անցեալ դերբայի առաջին ձևը՝ ել վերջաւորութիւնը փոխում ենք ւել-ի կամ ւիլ-ի:

    Օրինակ՝

    Ներգործ Անց. դերբայ Կրաւորական

    դիզել դիզել դիզւիլ

    կտրել կտրել կտրւիլ

    կարդալ կարդացել կարդացւիլ

    մոռանալ մոռացել մոռացւիլ

    (ւիլ կամ ւել)

    Այն բոլոր բայերը, որոնց վերջաւորութիւնը չի կարելի այս ձևով փոփո-խել՝ ուրեմն չեզոք են, իսկ փոփոխումները ներգոյական են:

    Որոշել, թէ հետևեալ բայերից որո՞նք են ներգործական և որո՞նք չեզոք:

    Գտնել, գործել, սիրել, լսել, սովորել, արձակել, դադարել, բանալ, ջնջել, նայել, կամենալ, հաւատալ, չափել, հազալ, որսալ, պառկել, հարթել, զարմա-նալ, բարկանալ, զօրանալ, ծուլանալ, ազդել, աղաչել, այրել, կարել:

    6. ՄԱԿԲԱՅ

    Նշանակում է բայի վրայ դրւող բառ:

    Այն բառերը, որոնք ցոյց են տալիս առարկաների գործողութեան կամ դրութեան զանազան հանգամանքները, կոչւում են մակբայ:

    Օրինակ՝ Վաչիկը միշտ լաւ է պատրաստում իր դասերը, միշտ ցոյց է տալիս թէ՝ Վաչիկը ե´րբ պատրաստում է իր դասերը լաւ, – թէ ինչպէս է պատրաստում: Միշտ լաւ մակբայներ են:

    Մակբայներն ըստ իմաստի լինում են զանազան տեսակի.

    1. Տեղ ցոյց տւող. – օրինակ՝ հեռու, մօտիկ, ներս, դուրս, վերև, ներքև, այստեղ, այնտեղ և այլն:

    2. Ժամանակ ցոյց տւող. – հիմա, այժմ, արդէն, օրէցօր, այսօր, երեկ, էգուց, գիշեր, ցերեկ, միշտ և այլն:

    3. Քանակ ցոյց տւող. – շատ, քիչ, սակաւ, որքան, որչափ, քիչ-քիչ, շատ-շատ, աւելի, աւելի ևս, քանիցս, բազմիցս և այլն:

    Վարժութիւն. – կարդալ մի հատւած, որոշել մակբայները և ցոյց տալ տեսակները:

    7. ԿԱՊ

    Կապ կոչւում են այն բառերը, որոնք նախադասութեան մէջ մի գոյական (անուն, դերանուն) իբրև լրացում կապում են մի ուրիշ բառի, գլխաւորապէս բայի հետ:

    Օրինակ՝ գնացի դէպի նա խօսքի մէջ դէպի բառը կապում է նա դերանունն իբրև լրացում գնացի բայի հետ:

    Կապերը դրւում են գոյականից առաջ կամ յետոյ, ուստի կոչւում են նախադրութիւն կամ յետադրութիւն:

    Նախադրութիւններն են՝ ըստ, առանց, բացի, դէպի, մինչև, իբրև:

    Յետադրութիւններն են՝ մասին, համար, հանդերձ, ներքոյ, յանդիման, պէս և այլն:

    Վարժութիւն. – կազմել նախադասութիւններ, գործածելով վերոյիշեալ նախադասութիւնները և յետադրութիւնները:

    8. ՇԱՂԿԱՊ

    Այն բառերը, որոնք կապում են երկու նախադասութիւններ և նախադա-սութեան անդամները միմեանց հետ կոչւում են շաղկապ. օրինակ՝ հայրը տուն դարձաւ և տեսաւ Արմիկին ու Սուրիկին: Առաջին նախադասութիւնն երկրորդի հետ միացած է և շաղկապով, երկրորդ նախադասութեան երկու անդամները՝ Արմիկին, Սուրիկին միացած են ու շաղկապով:

    Գրել նախադասութիւններ հետևեալ շաղկապներով.

    Եւ, ու, կամ, թէ, եթէ, իսկ, բայց, այլ, որովհետև:

    9. ՁԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ

    Այն բառերը, որոնք մի ձայնով կամ բացագանչութեամբ ցոյց են տալիս խօսողի զգացումները՝ զարմանք, բարկութիւն, ուրախութիւն և այլն, կոչւում են ձայնարկութիւն: Ձայնարկութիւն՝ ա¯խ, աւա¯ղ, ո¯հ, վա¯յ, է¯հ, ափսո¯ս, ա¯հ:

    Ուղղագրութիւն.- Ձայնարկութիւնների վրայ դրւում է շեշտ կամ երկա-րացման նշան և նախադասութեան միւս անդամներից բաժանւում է ստոտա-կէտով:

    Օրինակ՝ Ա¯խ, տւէք ինձ քաղցր մի քուն:

    ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

    Բառերով արտայայտւած ամէն մի ամփոփ միտք կոչւում է նախադա-սութիւն, օրինակ՝ Աշակերտը, գրում է դասը:

    ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ

    Նախադասութեան մէջ իւրաքանչիւր բառ մի պաշտօն ունի, մի դեր է կատարում, որով նա դառնում է նախադասութեան մի անդամ. օրինակ՝ Աշակերտը գրեց դասը: Աշակերտը ցոյց է տալիս թէ գործողութիւն կատա-րողըն ո՞վ է, գրեց- ցոյց է տալիս թէ աշակերտն ի՞նչ արեց, դասը- ցոյց է տալիս թէ գրածը, կատարածը ի՞նչ բան է:

    Ամէն մի պարզ նախադասութիւն ցոյց է տալիս որ մի առարկայ մի բան անում է կամ լինում է. օրինակ՝ աշակերտը սովորում է: Ծաղիկը ծաղկում է: Թռչունը երգում է: Այս նախադասութիւնները ցոյց են տալիս, թէ որ առարկան (աշակերտը, ծաղիկը, թռչունը) ինչ է անում կամ լինում (սովորում է, ծաղկում է, երգում է):

    Առարկաների անունները պատասխանում են ո՞վ կամ ի՞նչ հարցերին: Ո՞վ հարցը տրւում է անձերի անուններին, իսկ ի՞նչ իրերի անուններին. օրինակ՝ ո՞վ–գիւղացի, ուսուցիչ, վաճառական, հնձւոր:

    Ի՞նչ–ծառ, խոտ, փայտ, երկաթ, որոտ:

    Նախադասութեան մէջ բառերը զանազան իմաստ են արտայայտում և զանազան դեր են կատարում: Այդ դէպքում նրանք կոչւում են նախադասու-թեան անդամներ: Նախադասութեան անդամները լինում են գլխաւոր և երկրորդական:

    1. Նախադասութեան գլխաւոր անդամներն են՝ բայը, ենթական և ստորոգեալը:

    2. Իսկ միւսները երկրորդական անդամներ են և կոչւում են լրացումներ:

    ԲԱՅ

    Բայ են կոչւում այն բառերը, որոնք մենակ կարող են խօսք կամ նախա-դասութիւն կազմել, իսկ առանց բայի խօսք չի կարող լինել. օրինակ՝ խօսեց, երգում է, գնաց, երեք բայ են և կազմում են երեք նախադա-սութիւն:

    Ուրեմն բայը նախադասութեան գլխաւոր անդամն է:

    ԵՆԹԱԿԱՅ

    Ենթակայ կոչւում է նախադասութեան այն անդամը, որ ցոյց է տալիս, թէ գործ կատարողը կամ լինողը ո՞վ կամ ի՞նչ է:

    Օրինակ՝ Յասմիկը երգում է: Արշակը աշակերտ է: Ծաղիկը բոյս է: Այս նախադասութիւնների մէջ Յասմիկը, Արշակը և ծաղիկը ենթակայ են, որով-հետև ցոյց են տալիս թէ ո՞վ է երգում, ո՞վ է աշակերտ, ի՞նչն է բոյս: Ենթական պատասխանում է ո՞վ կամ Ի՞նչ հարցերին:

    ՎԱՐԺՈԻԹԻՒՆ. – Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ ենթակայ լինեն հետևեալ բառերը – գարուն, օրեր, արև, ձիւն, առուներ: Կարդալ դասագրքից մի հատւած և որոշել ենթակաները:

    ԵՆԹԱԿԱՅԻ ԵՒ ԲԱՅԻ ՕՐԷՆՔԸ

    Նախադասութեան ենթական և բայը թւով իրար հայաձայն են գրւում. եզակի ենթակայի հետ եզակի բայ է գրւում, յոգնակի ենթակայի հետ՝ յոգնակի բայ:

    Օրինակ՝ Դաշտը կանաչեց: Դաշտերը կանաչեցին:

    Եթէ ենթական երկու և աւելի բառ է, բայը գրւում է յոգնակի, օրինակ՝ Արամը և Հայկը գնում էին Համադան:

    1. Կազմել նախադասութիւններ եզակի ենթակայով և ապա ենթական յոգնակի դարձնել:

    2. Գրել նախադասութիւններ երկու, երեք և աւելի ենթականերով:

    Միայն ենթակայ և բայ ունեցող նախադասութիւնը կոչւում է համառօտ նախադասութիւն. օրինակ՝ Աքլորը կանչեց: Երեխաներն արթնացան:

    ՍՏՈՐՈԳԵԱԼ

    Ստորոգեալ կոչւում է նախադասութեան այն անդամը, որ ցոյց է տալիս, թէ ենթական ի՞նչ է անում, ինչպէ՞ս է և կամ ի՞նչ է լինում:

    Օրինակ՝ Հայկը կարդում է: Վահանը ջանասէր է: Հաւը թռչուն է: Ծառը կանաչում է:

    Այս նախադասութիւնների մէջ կարդում է, ջանասէր է, թռչուն և կանա-չում է ստորոգեալ են:

    Ստորոգեալը պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչպէս է, ի՞նչ է և նման հարցերին:

    ՎԱՐԺՈԻԹԻՒՆ.–Կազմել նախադասութիւններ հետևեալ ստորոգեալ-ներով–երգում են, մետաղ է, կոտրւեց, ծաղկել են, նկարիչ է:

    Ստորոգեալը բաղկացած է լինում մէկ կամ մի քանի բառերից:

    Եթէ ստորոգեալը բայով է արտայայտւած, կոչւում է պարզ ստորոգեալ. օրինակ՝ հայրիկը գնաց: եղամը կարդում է:

    Այս նախադասութիւնների մէջ գնաց և կարդում է պարզ ստորոգեալներ են, որովհետև արտայայտւած են բայով:

    Գոյականով, ածականով կամ այլ բառերով և օժանդակ բայով արտայայտ-ւած լինելու դէպքում ստորոգեալը կոչւում է բաղադրեալ ստորոգեալ:

    Օրինակ՝ Լուսիկը աշակերտուհի է: Այս նախադասութեան մէջ աշակեր-տուհի է բաղադրեալ ստորոգեալ է, որովհետև բաղկացած է գոյականից և օժանդակ բայից (աշակերտուհի և է): Օժանդակ բայ կարող է ունենալ և պարզ ստորոգեալը (Մանուշը կարում է):

    Օժանդակ բայի ձևերն են՝ եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էին: Յաճախ օժանդակ բայը գրւում է բաղադրեալ ստորոգեալ կազմող բառից կամ նրա լրացումից առաջ:

    ՎԱՐԺՈԻԹԻՒՆ.–Ուշադիր կարդալ մի հատւած և ընդգծել ոտորոգեալները:

    Երբ մի քանի միանման ստորոգեալներ են լինում, դրանցից սովորաբար մէկն է ունենում օժանդակ բայ: Այդ նոյն օժանդակ բայը ենթադրւում է նաև միւսների համար. օր.՝ Ուսուցիչը զայրացած խօսում էր, յանդիմանում Սուրէ-նին և նրա ընկերներին: Այսն նախադասութեան մէջ ստորոգեալներն են՝ խօսում էր և հանդիմանում: Թէև յանդիմանում բայը չունի օժանդակ բայ, բայց նախորդ ստորոգեալի օժանդակ բայը ենթադրւում է նաև նրա համար (հանդիմանում էր):

    ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

    Նախադասութեան միտքը աւելի լրացնելու համար, ենթակայից և ստորո-գեալից բացի, գործածւում են նաև այլ անդամնր, որոնք կոչւում են լրացումներ:

    Օրինակ՝ Պատշգամբի ծայրում Դաւիթը հանդիպեց քրոջը:

    Դաւիթը՝ ենթակայ, հանդիպեց՝ ստորոգեալ, պատշգամբի ծայրում և քրոջը՝ լրացումներ:

    Լրացում կարող են լինել մի կամ մի քանի բառեր միասին վերցրած:

    Նախորդ օրինակում մի լրացում է քրոջը բառը, մի լրացում են նաև պատշգամբի ծայրում՝ երկու բառերը միասին վերցրած:

    Լրացումները լինում են երկու տեսակ՝ ենթակայի լրացում և ստորոգեալի լրացում:

    Այն բառերը, որոնք լրացնում են ենթական, կոչւում են ենթակայի լրա-ցումներ: Օրինակ՝ դասարանի յառաջադէմ աշակերտը կարդում է: Այս նախադասութեան մէջ աշակերտը բառը ենթակայ է. կարդում է ստորոգեալ է, իսկ դասարանի և յառաջադէմ բառերը ենթակայի լրացումներ են:

    «Ծագում է մանուկ արևը գարնան». այս նախադասութեան մէջ ենթական է արևը, ստորոգեալը՝ ծագում է, իսկ մանուկ և գարնան (արևը) ենթակայի լրացումներ են:

    Այն բառերը, որոնք լրացնում են ստորոգեալը, կոչւում են ստորոգեալի լրացումներ:

    Օրինակ՝ Ուսուցիչը խիստ կերպով և դառնութեամբ յանդիմանեց աշակեր-տին: Այս նախադասութեան մէջ ենթական է ուսուցիչը, ստորոգեալը՝ յանդի-մանեց, ստորոգեալի լրացումներն են՝ խիստ կերպով, դառնութեամբ, աշակեր-տին:

    Լրացում ունեցող նախադասութիւնը կոչւում է ընդարձակ նախադասու-թիւն: Իսկ եթէ նախադասութիւնը լրացումներ չունի, կոչւում է համառօտ նախադասութիւն:

    ՎԱՐԺՈԻԹԻՒՆ.–Կարդալ դասագրքից մի հատւած և որոշել համառօտ և ընդարձակ նախադասութիւնները, ստորոգեալներն ու լրացումները:

    ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

    1. Հարց արտայայտող նախադասութիւնը կոչւում է հարցական նախա-դասութիւն: Հարցական նախադասութեան մէջ հարց արտայատող բառի վրայ հարցական (՞) նշան է դրւում:

    Օրինակ՝ Ո՞ւր գնացին ծաղիկները. Այսօր քանի՞ դաս էք պարապել

    2. Հրամայական նախադասութիւն.- Հրաման կամ պատւէր ցոյց տւող նախադասութիւն կոչւում է հրամայական նախադասութիւն: Հրաման ցոյց տւող բառի վրայ շեշտ (´) է դրւում:

    Օրինակ՝ Դու կա´ց, հօրեղբա´յր, դո:ւ դարդ մի անիր: նա´ քո օդում դու հանգիս քնիր:

    3. Բացագանչական նախադասութիւն.- Կոչ, ցանկութիւն, պահանջ, բացագանչութիւն արտայայտող նախադասութիւնը կոչւում ՝ բացագանչա-կան նախադասութիւն: Բացագանչական նախադասութեան մէջ ցանկութիւն արտայայտող բառերի վրայ դրւում է բացագանչական նշան (¯):

    Օրինակ՝ Երանի¯ ձեզ, որ գնում էք հայրենիք: Վա¯յ, եկէ¯ք օգնեցէ¯ք:

    4. Պատմողական նախադասութիւն.- Պատմելու ձևով ասւած նախադա-սութիւնը կոչւում է պատմողական նախադասութիւն:

    Օրինակ՝ Ջանասէր մանուկը պատրաստում է դասերը:

    Կազմեցէք այս կարգի նախադասութիւններ:

    ԱՆՒԱՆ ՀՈԼՈՎՈՒՄԸ

    Գոյական անունները, նայելով թէ նախադասութեան մէջ ինչ պաշտօն ուներն, զանազան փոփոխութեան են ենթարկւում՝ թեքւում են. օրինակ՝ նա մտաւ սենեակ: Սենեակի դուռը բաց է: Սենեակից դուրս եկաւ: Սենեակով անցաւ: Սենեակում մարդ կայ:

    Գոյական անունների իւրաքանչիւր թեքւած ձևը կոչւում է հոլով:

    Երբ գոյական անունը թեքում ենք բոլոր ձևերով, նշանակում է գոյական անունը հոլովում ենքն:

    Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ պարտէզ բառը թեքւած լինի հինգ ձևով:

    ՀՈԼՈՎՆԵՐ

    Անունները փոխւում ենվերջաւորութիւններով՝ հոլովով և թւով: Անւան թիւը երկու է՝ եզակի և յոգնակի. օրինակ՝ ծաղիկ-ծաղիկներ:

    Անւան ձևերը կամ հոլովները եօթն են, որոնք կոչւում են՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական:

    1. Ուղղական հոլովն անւան ուղիղ ձևն է. Նախադասութեան մէջ ենթական գրւում է միշտ ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ կամ ի՞նչ հարցերին. օրինակ՝ Աշակերտը գրեց (ո՞վ): Մի ծառ կտրւեց (ի՞նչ):

    2. Սեռական հոլովը ցոյց է տալիս պատկանելիութիւն: Պատասխանում է ո՞ւմ կամ ի՞նչ հարցերին. օրինակ՝ Թորոսի գիրքը մաքուր է (ո՞ւմ): Սեղանի գզրոցը բաց է (ինչի՞):

    3. Տրական հոլովը ցոյց է տալիս, թէ մի բան ո՞ւմ է տրւում կամ յատկացւում. պատասխանում է ո՞ւմ կամ ինչի՞ն հարցերին. օրինակ՝ րիչը տւի Թորոսին. Աթոռը մօտեցրի սեղանին(ին):

    կազմել նախադասութիւններ, որոնց մէջ անունները դրւած լինեն սեռական և տրական հոլովներով:

    4. Հայցական հոլովը ձևով նման է ուղղականին, բայց նախադասութեան մէջ լրացում է. օրինակ՝ Հիւսնը սեղան շինեց: Մի սեղան կոտրւեց: Սեղան բառն առաջին նախադասութեան մէջ հայցական հոլովով է, որովհետև լրացում է, իսկ երկրորդ նախադասութեան մէջ՝ ուղղական հոլով, որովհետև ենթակայ է:

    Կաղմել նախադասութիւններ, որոնց մէջ հետևեալ անունները լինեն ուղղական և հայցական հոլովներով:

    Պարտէզ, ծառ, սենեակ, պահարան, թանաքաման:

    5. Բացասական Հոլովը ցոյց է տալիս, թէ մի բան մի տեղից կամ մէկից առնւած է, հեռացւած է: Բացասական հոլովը կազմւում է երբ անւան վերջում աւելացնում ենք ից վերջաւորութիւնը, օրինակ՝ Թաշկինակը գրպանից հանեց: Նա քաղաքից հեռացաւ:

    Բացառական հոլովը պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց (նաև որտեղի՞ց) հարցերին:

    Հետևեալ գոյական անունները, նախադասութիւնների մէջ գործածել բացառական հոլովով:

    Պատ, Արշակ, գիրք, սեղան, դասարան, թուղթ:

    6. Գործիական հոլովը ցոյց է տալիս այն անձը, առարկան, գործիքը, որի միջոցով կամ որով կատարւում է գործողութիւնը: Հոլովական վերջաւորու-թիւնն է ով. օրինակ՝ Ասեղով ծակեցի ձեռքս: րաբերով ուղարկեցի նամակս: Փողոցով անցան զինւորները: ործիական հոլովը պատասխանում է ումո՞վ կամ ինչո՞վ (նաև որտեղո՞վ) հարցերին:

    Բոլոր ութիւն ունեցող գոյականները, գործիականում վերցնում են եամբ վերջաւորութիւնը. օրինակ՝ քաջութիւն-քաջութեամբ, բարութիւն-բարու-թեամբ և այլն:

    Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ անուններ լինեն գործիական հոլովով:

    7. Ներգոյական հոլովը ցոյց է տալիս այն տեղը կամ իրը, որտեղ կատար-ւում է գործողութիւնը, կամ որտեղ մի բան կայ: Հոլովական վերջաւորու-թիւնն է ում: Վառարանում կրակ կայ: Դպրոցում սովորում ենք:

    Ներգոյական հոլովն ունի ուրիշ ձև ևս: Փոխանակ ասելու Վառարանում, ասում ենք վառարանի մէջ, սենեակում-սենեակի մէջ, գրքում-գրքի մէջ: Ներգոյական հոլովը պատասխանում է ո՞ւմ մէջ կամ ինչո՞ւմ (նաև որտե՞ղ) հարցերին:

    Կազմել նախադասութիւններ որոնց մէջ անունները դրւած լինեն ներգոյական հոլովով:

    ԱՆՒԱՆ ՅՕԴԸ

    Անւան վերջում ը կամ ն տառը գրւելով՝ նրա իմաստը մասնաւորւում , անունը դառնում է աւելի որոշ: Ը և ն կոչւում են որոշիչ յօդ:

    Օինակ՝ Փայտահատը ծառ կտրեց (անորոշ):

    Փայտահատը ծառը կետրեց (որոշեալ):

    Ն յօդը դրւում է ձայնաւորով վերջացող անւան վրայ. օրինակ՝ ձի-ձին, ձու-ձուն, կատու-կատուն:

    Ը յօդը դրւում է բաղաձայնով վերջացող անունների վրայ. օրինակ՝ հաւ-հաւը, գրիչ-գրիչը, մարդ-մարդը: Եթէ յաջորդ բառն սկսւում է ձայնաւորով որոշիչ յօդը գրւում է ն. օրինակ Արմիկն օգնեց Վաչիկին:

    ԳՈՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒՈԹԻՒՆԸ

    ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ՄԷՋ (ՀՈԼՈՎՈՒՄ)

    Ա ն ձ

    Ուղ. ո՞վ Աշակերտը սովորում է դասը:

    Սեռ. ո՞ւմ Աշակերտի գիրքը նոր է:

    Տր. ո՞ւմ Աշակերտին մի գիրք տւեց ուսուցիչը:

    Հայց. ո՞ւմ Աշակերտին գովում է ուսուցիչը:

    Բաց. ո՞ւմից Աշակերտից ուսուցիչն ստացաւ մի գրիչ:

    Գործ. ո՞ւմով Աշակերտով հպարտանում է ուսուցիչը:

    Ներգ. ո՞ւմ մէջ Աշակերտի մէջ եռանդ կայ:

    Անձ ցոյց տւող գոյականների ներգոյական հոլովը կազմւում է սեռական հոլովի հետ դնելով մէջ բառը:

    Ի ր

    Ուղ. ի՞նչ (ը) Դասարանը լուսաւոր է:

    Սեռ. ի՞նչի Դասարանի պատերին նկարներ կան:

    Տր. ինչի (ն) Դասարանին մօտեցաւ տեսուչը:

    Հայց. ի՞նչ (ը) Ես գովում եմ մեր Դասարանը:

    Բաց. ինչի՞ց Դասարանից դուրս եկաւ ուսուցիչը

    Գործ. ինչո՞վ Դասարանով անցաւ մի ընկեր:

    Ներգ. ինչո՞ւմ Դասարանում պարապում են աշակերտները:

    ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐ

    Բոլոր գոյականները միատեսակ չեն հոլովւում: Հոլովման տարբերութիւն-ներն երևան են գալիս սեռական և տրական հոլովում, իսկ միւս հոլովներում տարբերութիւններ կարող են լինել կամ չլինել:

    Հոլովելու իւրաքանչիւր տեսակը կոչւում է հոլովում:

    Սեռական հոլովի վերջաւորութիւնները, որոնցով որոշւում է հոլովման տեսակը, կոչւում են հոլովիչներ:

    Հայերենն ունի սւթ հոլովում, ուրեմն և ութ հոլովիչներ՝ ի, ու, ան, եան, ւայ, ոջ, օր:

    Ի ՀՈԼՈՎՈՒՄ

    Այս հոլովման պատկանող գոյականները, սեռական հոլովում ստանում են ի վերջաւորութիւնը: Ի հոլովման են պատկանում գոյականների մեծ մասը, ինչպէս և համարեա բոլոր գոյականների յոգնակին:

    Ա Ն Ձ

    Եզակի Յոգնակի

    Հոլով Հարցեր Հարցեր

    Ուղ. ո՞վ որսորդ (ը) ո՞վքեր որսորդներ (ը)

    Սեռ ո՞ւմ որսորդի ո՞ւմ որսորդների

    Տր. ո՞ւմ որսորդի (ն) ո՞ւմ որսորդների (ն)

    Հայց. ո՞ւմ որսորդ (ին) ո՞ւմ որսորդներ (ին)

    Բաց. ումի՞ց որսորդից ումի՞ց որսորդներից

    Գործ. ումո՞վ որսորդով ումո՞վ որսորդներով

    Ներգ. - - - -

    Հոլովել՝ զինւոր, թագաւոր, բարեկամ, բժիշկ, հիւանդ, տեսուչ, ուսուցիչ:

    Ի Ր

    Եզակի Յոգնակի

    Հոլով Հարցեր Հարցեր

    Ուղ. ի՞նչ (ը) քաղաք (ը) ինչե՞ր քաղաքներ (ը)

    Սեռ ինչի՞ քաղաքի ինչերի՞ քաղաքների

    Տր. ինչի՞ (ն) քաղաքի (ն) ինչերի՞ (ն) քաղաքների (ն)

    Հայց. ինչ՞ (ը) քաղաք (ը) ինչե՞ր (ը) քաղաքներ (ը)

    Բաց. ինչի՞ց քաղաքից ինչերի՞ց քաղաքներից

    Գործ. ինչո՞վ քաղաքով ինչերո՞վ քաղաքներով

    Ներգ. Ինչո՞ւմ քաղաքում ինչերո՞ւմ քաղաքներում

    ՈՒ ՀՈԼՈՎՈՒՄ

    Այս հոլովման պատկանող գոյականները սեռականում ունենում են ու հոլովիչը:

    Ու հոլովման են պատկանում բոլոր այն գոյականները, որոնք եզակի ուղղականում վերջաւորւում են ի ձայնաւորով (բացառութեամբ թի և դի բառերի). օրինակ՝ այգի-յգու (սեռ. հոլով), որդի-որդու (սեռ. հոլով), ծերունի-ծերունու (սեռ. հոլով) և այլն:

    Ա ն ձ

    Եզակի Յոգնակի

    Հոլով Հարցեր Հարցեր

    Ուղ. ո՞վ պատանի (ն) ո՞վքեր պատանիները (ը)

    Սեռ ո՞ւմ պատանու ո՞ւմ պատանիների

    Տր. ո՞ւմ պատանու (ն) ո՞ւմ պատանիների (ն)

    Հայց. ո՞ւմ պատանուն ո՞ւմ պատանիներին

    Բաց. ումի՞ց պատանուց ումի՞ց պատանիներից

    Գործ. ումո՞վ պատանով ումո՞վ պատանիներով

    Ներգ. - - - -

    Այս հոլովման պատկանող գոյականները սեռականում ունենում են ու հոլովիչը:

    Ի ր

    Եզակի Յոգնակի

    Հոլով Հարցեր Հարցեր

    Ուղ. ի՞նչ (ը) մատանի (ն) ինչե՞ր (ը) մատանիներ (ը)

    Սեռ ինչի՞ մատանու ինչերի՞ մատանիների

    Տր. ինչի՞ (ն) մատանու (ն) ինչերի՞ (ն) մատանիների (ն)

    Հայց. ինչ՞ (ը) մատանի (ն) ինչե՞ր (ը) մատանիներ (ը)

    Բաց. ինչի՞ց մատանուց ինչերի՞ց մատանիներից

    Գործ. ինչո՞վ մատանով կամ ինչերո՞վ մատանիներով

    (մատանիով)

    Ներգ. ինչո՞ւմ մատանում կամ ինչերո՞ւմ մատանիներում

    մատանիում

    ԵԱՆ ՀՈԼՈՎՈՒՄ

    Այս հոլովման են պատկանում բոլոր այն գոյականները, որոնք սեռականում ունեն եան վերջաւորութիւնը. օրինակ՝ քաջութիւն-քաջութեան, բարութիւն-բարութեան և այլն:

    Այս գոյականների գործիական հոլովն ունի եամբ, երբեմն ով վերջա-ւորութիւնը:

    Ի ր

    Եզակի Յոգնակի

    Հոլով Հարցեր Հարցեր

    Ուղ. ի՞նչ (ը) պատմութիւն(ը) ինչե՞ր(ը) պատմութիւններ(ը)

    Սեռ ինչի՞ պատմութեան ինչերի՞ պատմութիւնների

    Տր. ինչի՞ (ն) պատմութեան(ը) ինչերի՞(ն) պատմութիւնների(ն)

    Հայց. ինչ՞(ը) պատմութիւն(ը) ինչե՞ր (ը) պատմութիւններ(ը)

    Բաց. ինչի՞ց պատմութիւնից ինչերի՞ց պատմութիւններից

    Գործ. ինո՞վ պատմութեամբ ինչերո՞վ պատմութիւններով

    (նաև պատմութիւնով)

    Ներգ. ինչո՞ւմ պատմութիւնում ինչերո՞ւմ պատմութիւններում

    Հոլովել՝ քաջութիւն, բարութիւն, տխրութիւն, գեղեցկութիւն, զորութիւն, լաւութիւն:

    ԱՅԼԱՁԵՒ ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐ

    Յիշատակւած հոլովումներին և ոչ մէկին չեն պատկանում աղջիկ և սէր գոյականները, որոնք ունեն հոլովման հետևեալ պատկերը՝

    Հոլով Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի

    Ուղ. սէր(ը) Չ աղջիկ(ը) աղջիկներ(ը)

    Սեռ. սիրոյ Ո աղջկայ աղջիկների

    Տր. սիրուն Ւ աղջկայ (աղջկան) աղջիկների(ն)

    Հայց. սէր(ը) Ն աղջիկ (աղջկան) աղջիկներ(ը)

    Բաց. սիրուց Ի աղջկանից աղջիկներից

    Գործ. սիրով աղջկանով աղջիկներով

    Ներգ. - - -

    Յոյս և սուգ բառերը սեռականում լինում են սէր բառի նման, բայց աւելի ենթրկւում են ի հոլովմանը:

    ՅԱՐԱԴԻՐ ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈԻՄ

    Յարադիր անունների հոլովման ժամանակ փոխւում է երկրորդ յարադրւող բառը. օրինակ՝

    Ուղ. նիստ ու կացը տուն ու տեղ

    Ուղ. նիստ ու կաց(ը) տուն ու տեղ(ը)

    Սեռ. նիստ սւ կացի տուն ու տեղի

    Տր. նիստ ու կացի(ն) տուն ու տեղի(ն)

    Հայց. նիստ ու կաց(ը) տուն ու տեղ(ը)

    Բաց. նիստ ու կացից) տուն ու տեղից

    Գործ. նիստ ու կացով տուն ու տեղով

    Ներգ. նիստ ու կացում տուն ու տեղում

    Մի քանի դէպքերում յարադիրներից առաջինը հոլովւում է մինչև տրականը. օրինակ՝

    Մայրու աղջիկ մօր ու աղջկայ մօր ու աղջկանից և այլն

    ԱԾԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ ԳՈՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

    Ածականները գոյականների հետ գործածւելիս չեն հոլովւում, մնում են անփոփոխ, օրինակ՝

    Հոլով Ե զ ա կ ի Յ ո ն ա կ ի

    Ուղ. մեծ տերակ(ը) մեծ տեակներ(ը)ը

    Սեռ. մեծ տետրակի մեծ տետրակների

    Տր. մեծ տետրակի(ն) մեծ տետրակներին

    Հայց. մեծ տետրակ(ը) մեծ տետրակներ(ը)

    Բաց. մեծ տետրակից մեծ տետրակներից

    Գործ. մեծ տետրակով մեծ տետրակներով

    Ներգ. մեծ տետրակում մեծ տետրակներում

    Ածականները գոյականաբար գօրծածւելիս հոլովւում են (մեծ մասամբ որօշեալ առումով) պատկանելով ի հոլովման. օրինակ՝

    Հոլով Ե զ ա կ ի Յ ո գ ն ա կ ի

    Ուղ. աղքատը լաւը աղքատները լաւերը

    Սեռ. աղքատի լաւի աղքատների լաւերի

    Տր. աղքատին լաւին ազքատներին լաւերին

    Հայց. աղքատին լաւին աղքատներին լաւերին

    Բաց. աղքատից լաւից աղքատներից լաւերից

    Գործ. աղքատով լաւով աղքքտներով լաւերով

    Ներգ. աղքատի մէջ լաւի մէջ աղքատների մէջ լաւերում

    ԹՒԱԿԱՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄ

    Թւականները գոյականների հետ գործածելիս չեն հոլովւում. օրինակ՝

    Ուղ. երեք մարդ հինգերորդ մարդը

    Սեռ. երեք մարդու հինգերորդ մարդու

    Տր. երեք մարդու(ն) հինգերորդ մարդու(ն)

    Հայց երեք մարդ հինգերորդ մարդուն.

    Բաց. երեք մարդուց հինգերորդ մարդուց

    Գործ. երեք մարդով հինգերորդ մարդով

    Ներգ.

    Առանձին գոյականաբար թւականները հոլովւում են Ի հոլովմամբ՝

    Ուղ. քսանը քսաներորդը

    Սեռ. քսանի քսաներորդի

    Տր. քսանին քսաներորդին

    Հայց. քսանի քսաներորդը

    Բաց. քսանից քսաներորդից

    Գործ. քսանով քսաներորդով

    Ներգ. քսանում քսաներորդում

    Երկու թւականը հոլովւում է հետևեալ կերպով՝

    Ուղղ. երկուսը

    Սեռ. երկսի, երկուսի

    Տր. երկսին, երկուսին

    Հայց. երկուսը, երկսին, երկուսին

    Բաց. երկսից, երկուսից

    Գործ. երկսով, երկուսով

    Ներգ. երկսում, երկուսում

    ԴԵՐԲԱՅ

    Վերջանում է լ բաղաձայնով, որից առաջ ընկնում է ա, ե, ի ձայնաւորներից մէկը, որոնք կոչւում են լծորդ:

    Անորոշ դերբայը բայանուն է և հոլովւում է, ենթարկւելով ու հոլովման (գնալ, գնալու, գնալուց, գնալով, գնալում):

    Իլ վերջաւորութեան տեղ սովորաբար գործ է ածւում ել՝ աշխատիլ, խօսիլ, ծաղկիլ - աշխատել, խօսել, ծաղկել:

    Ուստի բայի մասին խօսելիս միշտ գործ է ածւում նրա անորոշ դերբայը:

    ԱՆԿԱՏԱՐ ԴԵՐԲԱՅ. - Անկատար դերբայը ցոյց է տալիս ընթացքի մէջ գտնւող գործողութեան կամ եղելութեան գաղափարը՝ օրինակ՝ գրում, կարդում, նկարում, կարում և այլն:

    Անկատար դերբայը առանձին և անկախ չի գործ ածւում, այլ օժանդակ բայի հետ (եմ, ես, է, ենք, էք, են) միասին կազմում է ստորոգեալ. օրինակ՝ նա գրում է դասը: Հայկը կարդում է գիրքը:

    Անկատար դերբայի վերջաւորութիւնն է՝ ում, և իս (սովորաբար ասւում է լիս) օրինակ՝ խաղոմ, գրում, տեսնելիս, կարդալիս:

    ԱՊԱՌՆԻ ԴԵՐԲԱՅ. - Ապառնի դերբայը բայիմաստի հետ ցոյց է տալիս կատարելիք գործողութեան կամ եղելութեան դեռ նոր կատարելու դիտաւորութիւնը: Ապառնի դերբայը երկու վերջաւորութիւն ունի ու և իք (առահասարակ ասւում է լու լիք). օրինակ՝

    գրելու-գրելիք, կարդալու-կարդալիք, խմելու-խմելիք և այլն:

    ԱՆՑԵԱԼ ԴԵՐԲԱՅ. - Անցեալ դերբայը բայական իմաստի հետ ցոյց է տալիս և եղելութեան կատարւած վերջացած լինելը: Ունի երկու վերջաւորութիւն. վաղակատար՝ ել, յարակատար՝ ած. օրինակ՝ գնացել, գնացած, նստել, նստած: Երկու ձևն ևս եմ օժանդակ բայի հետ կազմում են սահմանական եղանակի 1. Վաղակատար ներկայ կամ լոկ Վաղակատար և 2. Վաղակատար անցեալ. ապա 1. Յարակատար ներկայ կամ լոկ յարակատար և 2. Յարակատար անցեալ ժամանակները:

    ԵՆԹԱԿԱՅԱԿԱՆ ԴԵՐԲԱՅ. - Ենթակայական դերբայը բայի իմաստի հետ ցոյց է տալիս անող կամ եղող լինելու գաղափար: Վերջաւորութիւնն է ող. օրինակ՝ գնացող, կարդացող, խօսող:

    ՎԱՐԺՈՒԹԻՒՆ. – Խոնարհել հետևյալ բայերը բոլոր եղանակներով և ժամանակներով՝

    1. վազել, նկարել, գովել, կապել, կանչել, ազատել

    2. խաղալ, հաւատալ, զգալ, մնալ, գոռալ, յուսալ

    3. գիտենալ, մօտենալ, ուրախանալ, նեղանալ, բարկանալ

    ԲԱՅԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

    Բայի փոփոխումներն եղանակով, ժամանակով, թւով և դէմքով՝ կոչւում է խոնարհումն: Մի բայ խոնարհել, նշանակում է ասել այն բոլոր ձևերը, որ կարող է ունենայ բայը: Բայի ձևերը ցոյց են տալիս՝ դէմք, թիւ, եղանակ, ժամանակ և դերբայ:

    Խոնարհման ձևերը իրենց կազմութեան նայելով բաժանւում են երկու տեսակի՝ պարզ ժամանակներ և բաղադրեալ ժամանակներ:

    Պարզ ժամանակները կազմւած են միայն մի բայից. օրինակ՝ կարդացի, կարդացիր, կարդաց. գրեմ, գրես, գրէ:

    Բաղադրեալ ժամանակները կազմւում են մէկից աւելի բառերից և այդպիսիներն իրարից անջատ են գրւում. օրինակ՝ կարդում եմ, կը կարդամ, պիտե կարդամ, կարդացել եմ, կարդացած եմ և այլն:

    Պարզ ժամանակներն են՝

    1. Սահմանական եղանակի անցեալ կատարեալը

    2. Ըղձական եղանակի ապառնի և անցեալ ժամանակները

    3. Հրամայական եղանակը որ ունի միայն մի ձև:

    4. Դերբայները:

    Միւս բոլոր եղանակները և ժամանակները բաղադրեալ են:

    ՕԺԱՆԴԱԿ ԿԱՄ ԷԱԿԱՆ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

    Եմ և լինել բայերը նախադասութեան մէջ կրկնակի պաշտօն են կատարում. նրանք երբեմն ստորոգեալ են, երբ առարկայի էութիւնն են յայտնում. այդ պատճառով էլ կոչւում են էական բայեր. օրինակ՝ ո՞վ է - Ես եմ, դու ես, նա է, նա կը լինի, նրանք կը լինեն: Երբեմն էլ էական բայերը ենթական և բայ ստորոգեալը միմեանց կապակցում են, կամ օգնում են միւս բայերը խոնարհելու, ուստի կոչւում են օժանդակ բայեր, այսինքն օգնող բայեր:

    Նախքան ընդհանուր բայերի խոնարհման անցնելը անհրաժեշտ է իմանալ օժանդակ բայերի խոնարհումը, որովհետև միւսներից աւելի գործածական են, բացի դրանից միւս բայերի խոնարհման մէջ էլ դեր են կատարում:

    ԼԻՆԵԼ ԲԱՅԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

    ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

    ՆԵՐԿԱՅ ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

    Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի

    լինում եմ լինում ենք լինում էի լինում էինք

    գրում ես լինում էք լինում էիր լինում էիք

    գրում է լինում են լինում էր լինում էին

    ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

    Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի

    լինելու եմ լինելու ենք լինելու էի լինելու էինք

    լինելու ես լինելու էք լինելու էիր լինելու էիք

    լինելու է լինելու են լինելու էր լինելու էին

    ՎԱՂԱԿԱՏԱՐ ՎԱՂԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ

    Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի

    եղել եմ եղել ենք եղել էի եղել էինք

    եղել ես եղել էք եղել էիր եղել էիք

    եղել է եղել են եղել էր եղել էին

    ՅԱՐԱԿԱՏԱՐ ՅԱՐԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ

    Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի

    եղած եմ եղած ենք եղած էի եղած էինք

    եղած ես եղած էք եղած էիր եղած էիք

    եղած է եղած են եղած էր եղած էին

    ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

    Եզակի Յոգնակի

    եղայ եղանք

    եղար եղաք

    եղաւ եղան

    ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

    (Ունի միայն երկրորդ դէմք)

    Եզակի Յոգնակի

    եղիր եղէք

    ԸՂՁԱԿԱՆ (ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ) ԵՂԱՆԱԿ

    ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

    Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի

    լինեմ լինենք լինէի լինէինք

    լինես լինէք լինէիր լինէիք

    լինէ (ի) լինեն լինէր լինէին

    ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

    ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

    Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի

    կը լինեմ կը լինենք կը լինէի կը լինէինք

    կը լինես կը լինէք կը լինէիր կը լինէիք

    կը լինէ (ի) կը լինեն կը լինէր կը լինէին

    ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

    ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

    Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի

    պիտի լինեմ պիտի լինենք պիտի լինէի պիտի լինէինք

    պիտի լինես պիտի լինէք պիտի լինէիր պիտի լինէիք

    պիտի լինէ (ի) պիտի լինեն պիտի լինէր պիտի լինէին

    ԴԵՐԲԱՅՆԵՐ

    Անորոշ՝ լինել

    Աանկատար՝ լինում, լինելիս

    Ապառնի՝ լինելու, լինելիք

    Անցեալ՝ եղել, եղած

    Ենթակայական՝ լինող, եղող:

    ԵԼ, ԱԼ ԵՆԱԼ, ԱՆԱԼ ՎԵՐՋԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՑՈՂ

    ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

    ԸՆԴԱՀԱՆՈՒՐ ՊԱԿՏԵՐ

    Ա. Խոնարհում Բ. Խոնարհում Գ. Խոնարհում Դ. Խոնարհում

    ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

    Ներկայ

    գրել կարդալ մօտենալ բարկանալ

    գրում եմ կարդում եմ մօտենում եմ բարկանում եմ

    գրում ես կարդում ես մօտենում ես բարկանում ես

    գրում է կարդում է մօտենում է բարկանում է

    գրում ենք կարդում ենք մօտենում ենք բարկանում ենք

    գրում էք կարդում էք մօտենում էք բարկանում էք

    գրում են կարդում են մօտենում են բարկանում են

    ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

    գրում էի կարդում էի մօտենում էի բարկանում էի

    գրում էիր կարդում էիր մօտենում էիր բարկանում էիր

    գրում էր կարդում էր մօտենում էր բարկանում էր

    գրում էինք կարդում էինք մօտենում էինք բարկանում էինք

    գրում էիք կարդում էիք մօտենում էիք բարկանում էիք

    գրում էին կարդում էին մօտենում էին բարկանում էին

    ԱՊԱՌՆԻ

    գրելու եմ կարդալու եմ մօտենալու եմ բարկանալու եմ

    գրելու ես կարդալու ես մօտենալու ես բարկանալու ես

    գրելու է կարդալու է մօտենալու է բարկանալու է

    գրելու ենք կարդալու ենք մօտենալու ենք բարկանալու ենք

    գրելու էք կարդալու էք մօտենալու էք բարկանալու էք

    գրելու են կարդալու են մօտենալու են բարկանալու են

    ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

    գրելու էի կարդալու էի մօտենալու էի բարկանալու էի

    գրելու էիր կարդալու էիր մօտենալու էիր բարկանալու էիր

    գրելու էր կարդալու էր մօտենալու էր բարկանալու էր

    գրելու էինք կարդալու էինք մօտենալու էինք բարկանալու էինք

    գրելու էիք կարդալու էիք մօտենալու էիք բարկանալու էիք

    գրելու էին կարդալու էին մօտենալու էին բարկանալու էին

    ՎԱՂԱԿԱՏԱՐ

    գրել եմ կարդացել եմ մօտեցել եմ բարկացել եմ

    գրել ես կարդացել ես մօտեցել ես բարկացել ես

    գրել է կարդացել է մօտեցել է բարկացել է

    գրել ենք կարդացել ենք մօտեցել ենք բարկացել ենք

    գրել էք կարդացել էք մօտեցել էք բարկացել էք

    գրել են կարդացել են մօտեցել են բարկացել են

    ՎԱՂԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ

    գրել էի կարդացել էի մօտեցել էի բարկացել էի

    գրել էիր կարդացել էիր մօտեցել էիր բարկացել էիր

    գրել էին կարդացել էին մօտեցել էին բարկացել էին

    գրել էինք կարդացել էինք մօտեցել էինք բարկացել էինք

    գրել էիք կարդացել էիք մօտեցել էիք բարկացել էիք

    գրել էին կարդացել էին մօտեցել էին բարկացել էին

    ՅԱՐԱԿԱՏԱՐ

    գրած եմ կարդացած եմ մօտեցած եմ բարկացած եմ

    գրած ես կարդացած ես մօտեցած ես բարկացած ես

    գրած է կարդացած է մօտեցած է բարկացած է

    գրած ենք կարդացած ենք մօտեցած ենք բարկացած ենք

    գրած էք կարդացած էք մօտեցած էք բարկացած էք

    գրած են կարդացած են մօտեցած են բարկացած են

    ՅԱՐԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ

    գրած էի գրած էի մօտեցած էի բարկացած էի

    գրած էիր գրած էիր մօտեցած էիր բարկացած էիր

    գրած էր գրած էր մօտեցած էր բարկացած էր

    գրած էինք գրած էինք մօտեցած էինք բարկացած էինք

    գրած էիք գրած էիք մօտեցած էիք բարկացած էիք

    գրած էին գրած էին մօտեցած էին բարկացած էին

    ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

    գրեցի կարդացի մօտեցայ բարկացայ

    գրեցիր կարդացիր մօտեցար բարկացար

    գրեց կարդաց մօտեցաւ բարկացաւ

    գրեցինք կարդացինք մօտեցանք բարկացանք

    գրեցիք կարդացիք մօտեցաք բարկացաք

    գրեցին կարդացին մօտեցան բարկացան

    ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

    ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

    գրի´ր կարդա´ մօտեցի´ր բարկացի´ր

    գրեցէ´ք կարդացէ´ք մօտեցէ´ք բարկացէ´ք

    ԱՐԳԵԼԱԿԱՆ

    մի´ գրիր մի´ կարդայ մի´ մօտենայ (ր) մի´ բարկանայ (ր)

    մի´ գրէք մի´ կարդաք մի´ մօտենաք մի´ բարկանաք

    ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

    ԱՊԱՌՆԻ

    գրեմ կարդամ մօտենամ բարկանամ

    գրես կարդաս մօտենաս բարկանաս

    գրէ կարդայ մօտենայ բարկանայ

    գրենք կարդանք մօտենանք բարկանանք

    գրէք կարդաք մօտենաք բարկանաք

    գրեն կարդան մօտենան բարկանան

    ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

    գրէի կարդայի մօտենայի բարկանայի

    գրէիր կարդայիր մօտենայիր բարկանայիր

    գրէր կարդար մօտենար բարկանար

    գրէինք կարդայինք մօտենայինք բարկանայինք

    գրէիք կարդայիք մօտենայիք բարկանայիք

    գրէին կարդային մօտենային բարկանային

    ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

    ԱՊԱՌՆԻ

    կը գրեմ կը կարդամ կը մօտենամ կը բարկանամ

    կը գրես կը կարդաս կը մօտենաս կը բարկանաս

    կը գրէ կը կարդայ կը մօտենայ կը բարկանայ

    կը գրենք կը կարդանք կը մօտենանք կը բարկանանք

    կը գրէք կը կարդաք կը մօտենաք կը բարկանաք

    կը գրեն կը կարդան կը մօտենան կը բարկանան

    ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

    պիտի գրէի պիտի կարդայի պիտի մօտենայի պիտի բարկանայի

    պիտի գրէիր պիտի կարդայիր պիտի մօտենայիր պիտի բարկանայիր

    պիտի գրէր պիտի կարդար պիտի մօտենար պիտի բարկանար

    պիտի գրէինք պիտի կարդայինք պիտի մօտենայինք պիտի բարկանայինք

    պիտի գրէիք պիտի կարդայիք պիտի մօտենայիք պիտի բարկանայիք

    պիտի գրէին պիտի կարդային պիտի մօտենային պիտի բարկանային

    ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

    ԱՊԱՌՆԻ

    պիտի գրեմ պիտի կարդամ պիտի մօտենամ պիտի բարկանամ

    պիտի գրես պիտի կարդաս պիտի մօտենալ պիտի բարկանաս

    պիտի գրէ պիտի կարդայ պիտի մօտենայ պիտի բարկանայ

    պիտի գրենք պիտի կարդանք պիտի մօտենանք պիտի բարկանանք

    պիտի գրէք պիտի կարդաք պիտի մօտենաք պիտի բարկանաք

    պիտե գրեն պիտի կարդան պիտի մօտենան պիտի բարկանան

    ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

    պիտի գրէի պիտի կարդայի պիտի մօտենայի պիտի բարկանայի

    պիտի գրէիր պիտի կարդայիր պիտի մօտենայիր պիտի բարկանայիր

    պիտի գրէր պիտի կարդար պիտի մօտենար պիտի բարկանար

    պիտի գրէինք պիտի կարդայինք պիտի մօտենայինք պիտի բարկանայինք

    պիտի գրէիք պիտի կարդայիք պիտի մօտենայիք պիտի բարկանայիք

    պիտի գրէին պիտի կարդային պիտի մօտենային պիտի բարկանային

    ԲԱՑԱՍԱԿԱՆ ՁԵՒԵՐԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

    Ոչ, չը, մի՝ բառերը դրւելով բայի վրայ՝ բացի ցոյց տւած դրական եղելութիւնը բացասում են, այսինքն հերքում, մերժում են. օրինակ՝

    Դրական Բացասական

    ասաց չասաց

    ասում է ոչ ասում է

    խօսում է ոչ խոսում է

    գնացէ´ք մի´ գնաք

    Ոչ առանձին գործածութեամբ կարող է դրւել բոլոր ձևերի վրայ. մի դրւում է միայն հրամայականի վրայ, իսկ չը՝ մնացած ձևերի վրայ:

    Բացասականի համար առանձին կազմութիւն ունեն միայն հրաամայական և ենթադրական եղանակները:

    Հրամայական եղանակի բացասականը, որ կոչւում է արգելական, կազմւում է մի´ մակբայով: Վերջաւորութիւններն են՝ եզակի 2-րդ դէմքի համար ր, իսկ յոգնակի 2-րդ դէմքի համար ք: Երկու վերջաւորութիւններն ևս դրւում են լծորդի վրայ: Ե լծորդը եզակիում սովորաբար դառնում է ի. իսկ ի լծորդը կարող է ե-ի փոխւել. օրինակ՝

    մի´ կարդար-մի´ կարդաք

    մի´ գրիր (գրեր)- մի´ գրէք

    մի´ խօսիր (խօսէր)-մի´ խօսէք

    Եզակի ր վերջաւորութիւնը սովորաբար փոխւում է լ տառի, որ և խօսակցական լեզւի մէջ յաճախ դուրս է ընկնում: Ե լծորդը այս դէպքում միշտ ի լծորդի է փոխւում ինչպէս՝

    մի´ կարդալ-մի´ կարդա(յ) մի´ գրիլ-մի´ գրի:

    Ենթադրական եզակի բացասականը կազմւում է եմ օժանդակով և անորոշ դերբայով: Բացասական չ մակբայը դրւում է եմ բայի վրայ, որ սովորաբար դերբայից առաջ է ընկնում: Եզակի 3-րդ դէմքը միշտ չի ձևն ունի: Դերբայի ե լծորդը միշտ փոխւում է ի ձայնաւորի. օրինակ՝

    Ապառնի Ապառնի-անցեալ

    չեմ գնալ չեմ գրիլ չէի գնալ չէի գրիլ

    չես գնալ չես գրիլ չէիր գնալ չէիր գրիլ

    չի գնալ չի գրիլ չէր գնալ չէր գրիլ

    չենք գնալ չենք գրիլ չէինք գնալ չէինք գրիլ

    չէք գնալ չէք գրիլ չէիք գնալ չէիք գրիլ

    չեն գնալ չեն գրիլ չէին գնալ չէին գրիլ

    Անորոշ դերբայի լ վերջաւորութիւնը խօսակցական երբեմն և գրական լեզւի մէջ յաճախ դուրս է ընկնում. օրինակ՝

    չեմ գրի չեմ գնայ

    Բաղադրեալ ժամանակների մէջ չը բացասականը գրւում է եմ օժանկակի վրայ, որ սովորաբար դերբայից առաջ է լինում. օրինակ՝ չեմ ասում, չես ասում, չէի ասում, չեմ ասել, չեմ ասելու և այլն: Ասած չեմ լինում, ասած չեն լինում և այլն:

    ԲԱՑԱՍԱԿԱՆ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐ

    ՍԱՀՄԱՆԱԿԱՆ

    Ներկայ Անկատ.-անց Ապառնի Ապառնի-անց.

    չեմ գրում չէի գրում չեմ գրելու չէի գրելու

    չես գրում չէիր գրում չես գրելու չէիր գրելու

    չի գրում չէր գրում չիր գրելու չէր գրելու

    չենք գրում չէինք գրում չենք գրելու չէինք գրելու

    չէք գրում չէիք գրում չէք գրելու չէիք գրելու

    չեն գրում չէին գրում չեն գրելու չէին գրելու

    Վաղակատար վաղ.-անց. Յարակատար Յար.-անց Անց.-Կատ.

    չեմ գրել չէի գրել չեմ գրած չէի գրած չգրեցի

    չես գրել չէիր գրել չես գրած չէիր գրած չգրեցիր

    չի գրել չէր գրել չի գրած չէր գրած չգրեց

    չենք գրել չէինք գրել չենք գրած չէինք գրած չգրեցինք

    չէք գրել չէիք գրել չէք գրած չէիք գրած չգրեցիք

    չեն գրել չէին գրել չեն գրած չէին գրած չգրեցին

    ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԿԱՄ ԱՐԳԵԼԱԿԱՆ

    մի´ գրիր (գրեր) կարդա´ մի´ մօտեցիր մի´ բարկացիր

    մի/գրէք մի´ կարդացէք մի´ մօտեցէք մի´ բարկացէք

    ԸՂՁԱԿԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

    Ապառնի Ապառ.-անց. Ապառնի Ապառնի-անց.

    չգրեմ չգրէի չեմ գրիլ (գրի) չէի գրիլ

    չգրես չգրէիր չել գրիլ չէիր գրիլ

    չգրէ չգրէր չի գրիլ չէր գրիլ

    չգրենք չգրէինք չեն գրիլ չէինք գրիլ

    չգրէք չգրէիք չէք գրիլ չէիք գրիլ

    չգրեն չգրէին չեն գրիլ չէին գրիլ

    ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

    Ապառնի Ապառնի անցեալ

    չպիտի գրեմ չպիտի գրէի

    չպիտի գրես չպիտի գրէի‎

    չպիտի գրի (է) չպիտի գրէր

    չպիտի գրենք չպիտի գրէինք

    չպիտի գրէք չպիտի գրէիք

    չպիտի գրեն չպիտի գրէին

    Հարկադրական եղանակն ունի և այս ձևը՝ պիտի չգրեմ, պիտի չգրես, պիտի չգրէ, պիտի չգրենք և այլն:

    Խոնարհել բացասական ձևով հետևեալ բայերը – նկարել, բերել, հիանալ, մոռանալ, յիշել, մնալ, խնդալ:

    ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐ

    Անկանոն կոչւում են այն բայերը, որոնք համապատասխան խոնարհման ձևերից որևէ տեղում որևէ ձևով շեղւում են:

    Շեղումը կատարւում է մեծ մասամբ հրամայական եղանակում և սահմանա-կան եղանակի անցեալ կատարեալ ժամանակում: Անկանոն բայերի վաղակատար և յարկատար դերբայները, երբեմն նաև ենթակայական դերբայը, նոյնպէս շեղւում են կանոնաւոր ձևերից:

    Տալ, գալ, լալ բայերի սահմանական ներկան և անցեալ անկատարը նոյն-պէս կազմւում են անկանոն, քանի որ դրանց անկատար դերբայը, ում վեր-ւորութեան փոխարէն ունի իս վերջաւորութիւն՝ տալիս, գալիս, լալիս:

    ՄԻ ՔԱՆԻ ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

    ՏԱԼ

    ԴԵՐԱՅՆԵՐ. ամորոշ՝ տալ, անկատար՝ տալիս, ապառնի՝ տալու, վաղակա-տար՝ տւել, յարակատար՝ տւած, ենթակայական՝ տւող

    ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. ներկայ՝ տալիս եմ, տալիս ես, տալիս է, տալիս ենք, տալիս էք, տալիս են:

    Անցեալ անկատար՝ տալիս էի, տալիս էիր, տալիս էր, տալիս էինք, տալիս էիք, տալիս էին:

    Վաղակատար՝ տւել եմ, տւել ես, տւել է, տւել ենք, տւել էք, տւել են:

    Վաղակատար անցեալ՝ տւել էի, տւել էիր, տւել էր, տւել էինք, տւել էիք, տւել էին:

    Յարակատար՝ տւած եմ, տւած ես, տւած է, տւած ենք, տւած էր, տւած են:

    Յարակատար անցեալ՝ տւած էի, տւած էիր, տւած էր, տւած էինք, տւած էիք, տւած էին:

    Անցեալ կատարեալ՝ տւեցի, տւեցիր, տւեց, տւեցին, տւեցիք, տւեցին:

    Հրամայական եղանակ՝ տո¯ւր – տւէ´ք, մի´ տուր – մի´ տւէք (մի´ տաք հնացած ձևն է):

    Մնացած բոլոր եղանակներն ու ժամանակները կանոնաւոր են:

    Կրաւորական կերպ՝ տրւել, տրւում, տրւելու, տրւած, տրւեցի, տրւի´ր և այլն:

    ԳԱԼ

    ԴԵՐԲԱՅՆԵՐ. – անորոշ՝ գալ, անկատար՝ գալիս, ապառնի՝ գալու, վաղակատար՝ եկել, յարակատար՝ եկած, ենթակայական՝ եկող:

    ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. – ներկայ՝ գալիս եմ, գալիս ես, գալիս է, գալիս ենք, գալիս էք, գալիս են:

    Անցեալ անկատար՝ գալիս էի, գալիս էիր, գալիս էր, գալիս էինք, գալիս էիք, գալիս էին:

    Վաղակատար՝ եկել եմ, եկել ես, եկել է, եկել ենք, եկել էք, եկել են

    Վաղ. անց.՝ եկել էի, եկել էիր, եկել էր, եկել էինք, եկել էիք, եկել էին:

    Յարակատար՝ եկած եմ, եկած ես, եկած է, եկած ենք, եկած էք, եկած են:

    Յար. անց.՝ եկած էի, եկած էիր, եկած էր, եկած էինք, եկած էիք, եկած էին:

    Անց. կատ.՝ եկայ, եկար, եկաւ, եկանք, եկաք, եկան:

    Հրամ. եղանակ՝ ե´կ (նաև արի´), եկէ´ք, մի´ գար, մի´ գաք:

    Միւս եղանակներն ու ժամանակները կանոնաւոր են:

    ԼԱԼ

    ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոոշ՝ լալ, անկատար՝ լալիս, ապառնի՝ լալու, վաղակա-տար՝ լացել, յարակատար՝ լացած, ենթակայական՝ լացող:

    ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. – Ներկայ՝ լալիս եմ, լալիս ես, լալիս է, լալիս ենք, լալիս էք, լալիս են:

    Անց. անկ.՝ լալիս էի, լալիս էիր և այլն:

    Վաղակատար՝ լացել եմ, լացել ես ևայլն

    Վաղ. անց.՝ լացել էի, լացել էիր և այլն:

    Յարակատար՝ լացած եմ, լացած ես և այլն:

    Յար. անց.՝ լացած էի, լացած էիր և այլն:

    Անց. կատարեալ՝ լացի, լացիր, լացեց, լացինք, լացիք, լացին (նաև՝ լացեցի, լացեցիր, լացեց, լացեցինք, լացեցիք, լացեցին):

    Հրամ. եղանակ՝ լա´ց, լացէ´ք, մի´ լաց – մի´ լացէք (նաև՝ մի´ լար):

    Միւս եղանակներն ու ժամանակները կանոնաւոր են:

    Լալ բայը խոնարհւում է նաև լինել բայի օժանդակութեամբ, օրինակ՝

    Լաց եմ լինում, լաց ես լինում և այլն:

    Լաց ես լինելու, լացե ես եղած, լաց եղար, լաց եղիր, լաց լինեմ, լաց կը լինեմ, լաց պիտի լինեմ: Ապա՝ լաց չեմ լինում, լաց չեմ եղել, լաց մի´ լինիր, լաց չեմ լինի և այլն:

    ԼԻՆԵԼ

    ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ լինել, անկատար՝ լինում, ապառնի՝ լինելու, վաղա-կատար՝ եղել, յարակատար՝ եղած, ենթակայական՝ եղող, կամ լինող:

    ՍԱՀՄ. – Ներկայ, անցեալ, անկատար, ապառնի, ապառնի անցեալ ժամա-նակները կանոնաւոր են:

    Վաղակատար՝ եղել եմ, եղել ես և այլն:

    Վաղ. անց.՝ եղել էի, եղել էիր և այլն:

    Յարակատար՝ եղած եմ, եղած ես, և այլն:

    Յար. անց.՝ եղած էի, եղած էիր և այլն

    Անց. կատարեալ՝ եղայ, եղար, եղաւ, եղանք, եղաք, եղան:

    Հրամ. եղանակ՝ եղի´ր – եղէ´ք:

    Մի´ լինիր – մի´ լինիք:

    ԸՂՁԱԿԱՆ. – Ապառնի՝ լինեմ, լինես, լինի, լինենք, լինէք, լինեն:

    Ապառ. անց. լինէի, լինէիր, լինէր, լինէինք, լինէիք, լինէին:

    Միւս եղանակներըն ըղձականի նման կանոնաւոր են:

    ՈՒՏԵԼ

    ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ ուտել, անկատար՝ ուտում, ապառնի՝ ուտելու, վաղակատար՝ կերել, յարակատար՝ կերծ, ենթակայական՝ ուտող:

    ՍԱՀՄ. – Ներկայ, անց. անկատար, ապառնի, ապառնի անց. ժամանակները կանոնաւոր են:

    Վաղակատար՝ կերել եմ, կերել ես և այլն:

    Վաղ. անց.՝ կերել էի, կերել էիր և այլն:

    Յարակատար՝ կերած եմ, կերած ես և այլն:

    Յար. անց. կերծ էի, կերած էիր և այլն.

    Անց. Կատարել՝ կերայ, կերար, կերաւ, կերանք, կերաք, կերան:

    Հրամայական՝ կե´ր – կերէք (մի´ կեր – մի´կերէք).

    մի´ ուտիր – մի´ ուտէք

    Միւս եղանակները կանոնաւոր են:

    Կրաւորական կերպ՝ կերւել (նաև´ ուտւել):

    ԱՆԵԼ

    ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ անել, անկատար՝ անում, ապառնի՝ անելու, վաղակատար՝ արել, յարակատար՝ արած, ենթակայական՝ անող:

    ՍԱՀՄ. – Վաղակատար՝ արել եմ, արել ես և այլն:

    Վաղ. անց.՝ արել էի, արել էիր և այլն:

    Յարակատար՝ արած եմ, արած ես և այլն:

    Յար. անց.՝ արած էի, արած էիր և այլն.

    Անց. կատարեալ՝ արի, արիր, արաւ (նաև՝ արեց), արինք, արիք, արին (նաև կանոնաւոր՝ արեցի, արեցիր, արեցիր և այլն:

    Հրամայական՝ արա´ - արէք, մի´ անիր, մի´ արէք:

    Կրաւորական կերպ՝ արւել:

    ԴՆԵԼ

    ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ դնել, անկատար՝ դնում, ապառնի՝ դնելու, վաղակատար՝ դրել, յարակատար՝ դրած, ենթակայական՝ դնող (դրող):

    ՍԱՀՄ. – Վաղակատար՝ դրել եմ, դրել ես և այլն:

    Վաղ. անց.՝ դրել էի, դրել էիր և այլն:

    Յարակատար՝ դրած եմ, դրած ես և այլն:

    Յար. անց.՝ դրած էի, դգրած էիր և այլն.

    Անց. կատարեալ՝ դրեցի, դրեցիր, դրեց, դրեցինք, դրեցիք, դրեցին, (նաև դրի, դրիր , դրաւ կամ դրեց, դրինք, դրիք, դրին):

    Հրամայական՝ դի´ր - դրէ´ք մի´ դնիր-մի´ դնէք:

    Միւս ձևերը կանոնաւոր են:

    Կրաւորական կերպ՝ դրւել.

    ՏԱՆԵԼ

    ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ տանել, անկատար՝ տանում, ապառնի՝ տանելու, վաղակատար՝ տարել, յարակատար՝ տարած, ենթակայական՝ տանող:

    ՍԱՀՄ. – Վաղակատար՝ տարել եմ, տարել ես և այլն:

    Վաղ. անց.՝ տարել էի, տարել էիր և այլն:

    Յարակատար՝ տարած եմ, տարած ես և այլն:

    Յար. անց.՝ տարած էի, տարած էիր և այլն.

    Անց. կատարեալ՝ տաայ, տարար, տարաւ, տարանք, տարաք, տարան:

    Հրամայական՝ տա´ր – տարէ´ք, մի´ տանիր – մի´ տանէք:

    Միւս ձևերը կանոնաւոր են:

    Կրաւորական կերպ՝ տարւել:

    ՇԱՐԱՀԻՒՍՈՒԹԻՒՆ

    Շարահիւսութիւնը քերականութեան այն մասն է, որ սովորեցնում է, թէ ինչպիսի՞ մասերից է և ինչպէ՞ս է կազմւում խօսքը կամ նախադասութիւնը:

    Խօսքերի տեսակները.- Խօսքերը լինում են՝ համառօտ և ընդարձակ:

    Համառօտ խօսքերը կազմւած են միմիայն ենթակայից և բայ-ստորոգեալից. օր.՝ Տիգրանը գնաց, աշակերտը նստեց, հիւանդն առողջացաւ:

    Ընդարձակ խօսքերը բացի ենթակայից ու բայ-ստորոգեալից՝ ունեն նաև լրացումներ, օր.՝ աշակերտը գնաց տուն, լեռները ծածկւեցին ձիւնով, անտառի հաստ ծառերը կտրեցին:

    Խօսքերը լինում են նաև՝ դրական և բացասական. դրական խօսքերով մի բան ասւում, դրւում է ենթակայի վրայ. օր.՝ բարի է Աստւած, աղմկարար է գետը:

    Բացասական խօսքերով հերքւում, ժխտւում է, որ ենթական, այս ու այն յատկանիշը չունի. օր.՝ ձին սև չէ, ոչխարը կաթնատու չէ:

    Երբ վերև յիշւած դրական և բացասական նախադասութիւններով խօսողը մի բան ասում, յայտնում է կամ հրամայում, այդպիսի նախադասութիւնները կոչւում են հաստատական. օր.՝ նա´, իմ որդի, աշխարհս անցի´ր, պանծալի անուն մեծի դու ստացի´ր: Ու գնաց որդին, նա է´լ յետ չեկաւ:

    Հարցական կոչւում են վերև յիշւած դրական և բացասական խօսքերը, որոնցով խօսողն ուրիշից իմանալ է ուզում ա´յն ինչ որ ինքը չգիտէ. օր.՝ Աշխատասէ՞ր է աշակերտը–այո´, աշակերտն աշխատասէր է: Թթւա՞ծ է գինին, –- ո´չ, գինին թթւած չէ´:

    Ամէն հարցական նախադասութիւն պահանջում է և պատասխան:

    ՊԱՐԶ ԵՒ ԲԱՐԴ ԽՕՍՔԵՐ

    Պարզ խօսքեր կոչւում են այն խօսքերը, որոնք մի ամբողջացած, լրացած միտք են արտայայտում. նրանք մէկ առանձնացած խօսք են կամ նախադա-սութիւն. օր.՝ Անտառն սկսեց կանաչել: Հօտերը գնացին դէպի սարերը: Աշակերտութիւնը վերադարձաւ տուն:

    Բարդ խօսքեր կոչւում են այն խօսքերը, որոնք կազմւած են մէկից աւելի խօսքերից. ուրիշ խօսքով մի քանի պարզ խօսքեր միանալով՝ կազմում են բարդ խօսքեր. օր.՝ իւղացիներն ամէն ջանք գործադրում էին, որ առատ բերք ստանան: Աշակերտութիւնն օր ու գիշեր աշխատում էր, որ յաջողէր: Սար ու ձոր գլուխները բարձրացնում էին, որ փոքր ինչ շունչ առնէին:

    ԱՆՈՐՈՇ ԵՆԹԱԿԱՅՈՎ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՆԵՐ

    Այս ձևի նախադասութիւնները սխալմամբ կոչւում են՝ անդէմ կամ անեն-թակայ նախադասութիւններ: Որևէ նախադասութիւն անդէմ կամ անենթակայ լինել չի կարող. այդ նախադասութիւններն և´ դէմք ունեն և´ ենթակայ, միայն նրանց ենթական անորոշ է. օր.՝ սաստկացաւ, մռայլւեց, յուզւեց. այս նախադասութիւներն և´ դէմք ունեն, և´ ենթակայ (նա´ մռայլւեց, նա´ սաստ-կացաւ, նա´ յուզւեց), միայն թէ նրանց ենթականերն անորոշ են, երրորդ դէմքով արտայայտւած ենթականեր են:

    ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԻՒՆ

    Բարդ խօսքերի մէջ նախադասութիւններն իրար հետ կապակցւում են կամ համադասաբար, կամ ստորադասաբար:

    Երբ իրար կապակցւած խօսքերից մէկը դառնում է լրացում մի ուրիշ խօսքի՝ լրացում դարձող խօսքը կոչւում է ստորադաս, կամ երկրորդական խօսք. իսկ այն խօսքը, որի լրացումն է դառնում երկրորդական խօսքը, կոչ-ւում է գերադաս կամ գլխաւոր խօսք. օր.՝ մի´ մոռանար, որ դու աշակերտ ես. գիտցի´ր, որ ամէն յանցանք իր պատիժն ունի. աշխատի´ր, որ յաջողես: Այս օրինակների մէջ մի մոռանա´ր, գիտցի´ր, աշխատի´ր խօսքերը գերադաս կամ գլխա-ւոր խօսքեր են, իսկ որ դու աշակերտ ես, որ ամէն յանցանք իր պատիժն ունի, որ յաջողես նախադասութիւնները ստորադաս կամ երկրորդական նախադասու-թիւններ են, որովհետև իբրև լրացումներ պարզում են գլխաւոր նախադասութիւ-նների միտքը:

    Ստորադասական նախադասութիւնները գլխաւոր նախադասութիւնների հետ միանում են ստորադասական շաղկապներով:

    ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԻՒՆ

    Երբ բարդ խօսքերի մէջ նախադասութիւնները միմեանց նկատմամբ համազօր են, անկախ են, այսինքն՝ մէկը միւսի լրացում չեն դառնում, դրանք կոչւում են համադաս նախադասութիւններ. օր.՝ Քամին քիչ-քիչ դադարեց: Փայլակն սկսեց շողալ մերթ ընդ մերթ և որոտը լսւում էր երկնքում աւելի խուլ: Աշակերտները գնացին զբօսանքի և լաւ զւարճացան: Որսորդները երկար թափառելուց յոգնեցին և շտապով տուն վերադարձան:

    Համադասական նախադասութիւնները գլխաւոր նախադասութիւնների հետ միանում են ստորադասական շաղկապներով:

    ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԽՕՍՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

    Երկրորդական խօսքերը լինևմ են՝ առաջադաս, միջադաս և վերջադաս:

    Առաջադաս երկրորդական խօսքերը դրւում են գլխաւոր խօսքերի առաջ, օր.՝ Ով որ փքանայ, նա շուտ չքանայ: Ով որ աշխատի, նա կուտի: Ով որ կարդայ, նա մարդ ա: Այս ստորադասական կապակցութիւնների մէջ՝ ով որ փքանայ, ով որ աշխատի, որ որ կարդայ երկրորդական լրացուցիչ նախադա-սութիւններ են և դրւում են՝ նա շուտ չքանայ, նա կուտի, նա մարդ ա, գլխաւոր նախադասութիւններից առաջ: Առաջադաս երկրորդական նախա-դասութիւնները գլխաւոր նախադասութիւններից բաժանւում են բութով կամ ստորակէտով:

    Միջադաս երկրորդական խօսքն ընկնում է գլխաւոր նախադասութեան մէջ. օր.՝ Աշակերտը, որ գնացել էր դպրոց, վերադարձաւ տուն: իւղացին որ դաշտում հունձ էր անում, տուն եկաւ: Հայրս, որ գիշերն անհանգիստ էր, քնեց:

    Ստորադասական այս կապակցութեան մէջ՝ որ գնացել էր դպրոց, դաշտում հունձ էր անում, որ գիշերն անհանգիստ էր միջադաս երկրորդական նախա-դասութիւններ են, ընկած՝ աշակերտը վերադարձաւ, գիւղացին տուն եկաւ, հայրս քնեց, գլխաւոր նախադասութիւնների մ՝էջ: Միջադաս նախադասու-թիւններն երկու կողմից առնւում են ստորակէտների մէջ:

    Վերջապէս երկրորդական նախադասութիւնները դրւում են գլխաւոր նախադասութիւննե-րից յետոյ. օր.՝ Թող այդ քեզ համար լինի խրատ, որ էլ չցանես մանր կտաւհատ: Միշտ աշխատի´ր, որ յաջողես: Կարդա´, որ մարդ դառնաս: նա´, որ հասնես:

    Այս ստորադասական կապակցութիւնների մ՝էջ՝ որ էլ չցանես մանր կտաւ-հատ, որ յաջողես, որ մարդ դառնաս, որ հասնես, երկրորդական վերջադաս լրացուցիչ նախադասութիւններ են, որոնք դրւում են թող այս քեզ համար լինի խրատ, միշտ աշխատի´ր, կարդա´, գնա´, գլխաւոր նախադասութիւն-ներից յետոյ:

    Վերջապէս երկրորդական նախադասութիւնները գլխաւորից բաժանւում են ստորակէտով:

    Պարզ անկախ խօսքի անդամները, բացի բայ-ստորոգեալից, կարող են արտայայտւել երկրորդական լրացուցիչ խօսքերով: Ուրեմն այս երկրորդա-ան լրացուցիչ խօսքերը նոյն դերն են կատարում, ինչ որ լրացումները պարզ խօսքի մէջ և նայած թէ պարզ խօսքի ո՞ր անդամի պաշտօնն են կատարում, լինում են՝ ներկայ լրացուցիչ խօսք. օր. դէմքիցդ երևում է, որ զայրացած ես. խօսակցութիւնիցդ երևում է որ տրամադիր չես. հաշիւներիցդ երևում է որ վնասւել ես. երկրորդական ենթակայ լրացուցիչ նախադասութիւններ են, որոնք լրացնում են՝ դէմքիցդ երևում է, խօսակցութիւնիցդ երևում է, հաշիւներիցդ երևում է գլխաւոր նախադասութիւնների միտքը և բոլոր այդ լրացուցիչ նախադասութիւնները պատասխանում են ենթակայի ինչ հարցու-մին: Ինչ է երևում – որ տրամադիր չես, որ վնասւել ես, և այլն:

    ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

    Երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները նոյն պաշտօնն են կատարում, ինչ որ համառօտ կամ ընդարձակ նախադասութիւնների մէջ՝ լրացուցիչները: Եւ նայած թէ այդ երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները գլխաւոր նախադասութիան ո՞ր անդամին են փոխարինում, լինում են՝

    Ա) Ենթակայ երկրորդական լրացուցիչ նախադասութիւն

    Օր.՝ դէմքիցդ երևում է, որ զարյացած ես. ինչ կորել էր, այն գտնւեց. ինձ նա է դուր գալիս, ով աշ-խատասէր է: Այս երեք բարդ նախադասութիւնների մէջ՝ որ զայրացած ես, ինչ կորել էր, ով աշխատասէր է, երկրորդական ենթակայ լրացուցիչ նախա-դասութիւններ են, որովհետև փոխարինում են գլխաւոր նախադասութիւն-ների ենթականերին:

    Բ) Սեռի խնդիր երկրորդական լրացուցիչ նախադասութիւն

    Սեռի խնդիր երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները դրւում են գլխաւոր նախադասութեան սեռի կամ ուղիղ խնդրի տեղ և կատարում են նոյն պաշտօնը, ինչ որ սեռի կամ ուղիղ խնդիրները նախադասութեան մէջ. օր.՝

    1. Ես գիտեմ, որ ձին ընտանի կենդանի է.

    2. Բոլորն իմացան, որ Իսահակեանը բանաստեղծ է.

    3. Պատմիր, ինչ որ սովորել ես.

    Որ ձին ընտանի կենդանի է, որ Իսահակեանը բանաստեղծ է, ինչ որ սովո-րել ես, երկրորդական սեռի խնդիր, կամ ուղիղ խնդիր լրացուցիչ նախադա-սութիւններ են՝ որովհետև եթէ այդ երկրորդական խնդիր նախադասութիւն-ները վեր ածենք սովորական սեռի խնդիրների՝ կստանանք՝

    1. ես գիտեմ ձիու կենդանի լինելը.

    2. բոլորն իմացան Իսահակեանի բանաստեղծ լինելը,

    3. Պատմիր սովորածդ. բոլոր ընգծւած մասերը սեռի խնդիր լրացուցիչներ են:

    Գ) Պարագայական երկրորդական լրացուցիչ նախադասութիւն

    Պարագայական երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները կատա-րում են նոյն պաշտօնը, ինչ որ պարագայական լրացումները պարզ խօսքի մէջ և լինում են հինգ տեսակ՝

    ա. Տեղի պարագայական լրացուցիչ խօսքեր. օր.՝ գնա´, ուր հրաւիրում է քեզ քո պարտքը. այս բարդ նախադասութեան մէջ՝ ուր հրաւիրում է քեզ քո պարտքը, երկրորդական տեղի պարագայական լրացուցիչ նախադասութիւն է:

    բ. Հենց որ անձրևը դադարի, գործի կանցնենք. այս բարդ նախադասու-թեան մէջ՝ Հենց որ անձրևը դադարի ժամանակ ցոյց տւող պարագայական երկրորդական լրացուցիչ նախադասութիւն է:

    գ. Հա´յր, գթա´ որդուդ, ինչպէս գթած նրան իր մայրը: Ինչպէս գթած նրան իր մայրը, այս բարդ նախադասութեան մէջ՝ պարագայական որպիսութիւնը ցոյց տւող երկրորդական լրացուցիչնախադասութիւն է:

    Դ. Պաջճառի պարագայական լրացուցիչ նախադասութիւն

    Ուսուցիչը բացակայում էր, որովհետև քաղաքում չէր: Որովհետև քաղաքում չէր-ը պարագայական պատճառը ցոյց տւող երկրորդական լրացուցիչ նախադասութիւն է:

    Ե. Նպատակի պարագայական երկրորդական լրացուցիչ նախադասութիւն

    Ես գնացի այգի, որ ծաղիկներ հաւաքեմ. որ ծաղիկներ հաւաքեմ նախադա-սութիւնը այս բարդ նախադասութեան մէջ՝ նպատակի պարագայական երկրորդական լրացուցիչ նախա-դասութիւն է:

    Զ. Բրութեան խնդիր երկրորդական լրացուցիչ նախադասութիւն

    Բնութեան խնդիր երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները նոյն դերն ու պաշտօնն են կատարում՝ ինչ որ բնութեան լրացուցիչները նախա-դասութեան մէջ:

    Օրինակ՝ Որ ես նեղութիւն եմ քաշում, այդ նրանից ծագեց, որ ես առաջ ուրիշներին նեղութիւն եմ տւել: Այս բարդ նախադասութիւնը կարելի է վերածել հետևեալ մէկ նախադասութեան՝ նեղութիւն քաշելս այլոց նեղութիւն տալուցս ծագեց. այլոց նեղութիւն տալուցս–-բնութեան խնդիր լրացուցիչ է, որ առաջին բարդ նախադասութեան մէջ արտայայտւած է՝ որ ես առաջ ուրիշներին նեղութիւն եմ տւել, երկրորդական լրացուցիչ նախա-դասութեամբ:

    Հիմիկւան իմ լաց ու սուգը նրանից ծագեց, որ ես առաջ խնդացել եմ, որ ես առաջ խնդացել եմ, բնութեան խնդիր երկրորդական լրացուցիչ նախադա-սութիւն է:

    Է. Լրացման լրացուցիչ երկրորդական նախադասութիւն

    1) Որոշիչ երկրորդական լրացուցիչ նախադասութիւն, որ նոյն պաշտօնն է կատարում, ինչ որ որոշիչները նախադասութեան մէջ: Օրինակ՝ Ձիս, որ կորել էր, գտայ: Ընկերս որ հիւանդ էր, առողջացաւ: Որ կորել էր. որ հիւանդ էր. Երկրորդական նախադասութեան որոշիչ նախադասութիւններն են:

    2) Յատկացուցիչ երկրորդական լրացուցիչ նախադասութիւն, որ կատարում է նոյն պաշտօնը. ինչ որ յատկացուցիչները նախադասութեան մէջ: Օրինակ՝ Այս դարձեալ նրա ձայնն է, որ երէկ երգում էր: Այժմ նրա հերթն է, ում կանչեցին: Որ երէկ երգում էր. ում կանչեցին, երկրորդական նախադասու-թիւնները յատկացուցիչ նախադասութիւններ են:

    3) Բացայայտիչ երկրորդական նախադասսութիւն. օրինակ՝ Մեզ օգնում են մեր ընկերները, որոնք մեր սիրելիներն են: իւղացիք դիմեցին իրենց ղեկավարին, որ նրանց մեծագոյն բարեկամն է: Որոնք մեր սիրելիներն են, որ նրանց մեծագոյն բարեկամն է նախադասութիւնները բացայայտիչ են:

  20. ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԱԳԻՐՔ

    ԿԱԶՄԵՑ ՝ ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂԵԱՆ

    ]

    Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

    Դասագրքիս նիւթը համեմատ է թեմական դպրոցների նոր ծրագրին: Յօդւածները, բացի ծննդեան հանրածանօթ օրհնութիւնից ծրագրի մէջ գրւածներիցն են: Քերականական կանոններից առնւած են, ինչպէս պահանջում է ծրագիրը, կանոնաւոր հոլովում և խոնարհում, մի քանի դերանունների հոլովում, բառերի շարադրութիւն ու համաձայնութիւն և պատահած նախդիրների գործածութիւն: Բացի այդ՝ կարևոր է համարւած ամէն յօդւածի համար դնել առանձին բառացուցակ, որի մէջ ոչ միայն բառերի և դարձւածների բացատրութիւնը կը գտնի աշակերտը, այլ սկզբում նաև դեռ չսովորած ձևերի թարգմանութիւնը: Ամբողջ նիւթն ըստ կարլւոյն այնպէս է դասաւորւած, որ աշակերտն աստիճանաբար իւրացնի գրաբարին յատուկ ձևերը

    Մ. ԱԲԵՂԵԱՆ

    ՑԱՆԿ

    1. Օրհնութիւն ծննդեան (Մովսէս Խորենացի, շարական)

    2. Սաղմոս ՃԽԸ. (1-14)

    3. Գալուստ մոգոցն յԵրուսաղեմ (Մատթ. Բ. 1-6)

    4. Երկրպագութիւն Մոգուցն (Մատթ. Բ. 7-12)

    5. Յիսուս յԵգիպտոս (Մատթ. Բ. 13-15)

    6. Կոտորած մանկանցն Բեթղեհեմի (Մատթ. Բ. 16-18)

    7. Յիսուս ի նազարէթ (Մատթ. Բ. 19-23)

    8. Փարիսեցին եւ մաքսաւորը (Ղսւկ. ԺԸ. 10-14 )

    9. Վասն Զակքեոսի (Ղսւկ. Ժթ. 1-10)

    10. Օրհնութիւն երից մանկանցն (Դանիէլ Գ. 26-35, 42-45)

    11. Առակ այգւոյն (Մատթ. ԻԱ. 33-41)

    12. Վասն տասն կուսանաց (Մատթ. ԻԵ 1-13)

    13. Սաղմոս ԻԲ. (2-7)

    14. Յովհաննէս մկրտիչ (Մատթ. Գ. 1-12)

    15. Մկրտութիւն Յիսուսի (Մատթ. Գ. 13-17 )

    16. Փորձութիւն Յիսուսի (Մատթ. Գ. 1-11)

    17. Յիսուս ի Գալիլիա (Մատթ. Դ. 12-25)

    18. Անառակ որդին (Ղսւկ. ԺԵ. 11-32)

    19. Օրհնութիւն մովսիսի (Ելք ԺԵ. 1-18)

    20. Քարոզ լերինն (Մատթ. Ե. Զ. Է.)

    21. Վասն թողլոյ զբիւր քանքարն (Մատթ. ԺԸ. 23-35)

    22. Սաղմոս ԽԱ.

    23. Սաղմոս ՃԳ.

    24. Առակ սերմանահանին (Մատթ. ԺԳ. 1-10)

    25. Սամարացին ողորմած (Ղսւկ. Ժ. 25-37)

    26. Վասն բժշկութեան ամենայն ցաւոց (Մատթ. Ը.)

    27. Վասն վարձկանութեան մշակացն (Մատթ. Ի. 1-16)

    28. Սաղմոս Ը.

    29. Այլ բժշկութիւնք Յիսուսի (Մատթ. Թ.)

    30. Վասն առաքելոցն իշխանութեան (Մատթ. Ժ.)

    31. Սաղմոս ՂԶ.

    32. Առակ որոման (Մատթ. ԻԵ. 14-31)

    33. Վասն զտաղանտսն տալոյ (Մատթ. Իե. 14-31)

    34. Աւետարան ըստ մատթէոսի Գլուխ ԺԱ

    35. Մեծատունն եւ Ղազարոս (Ղսւկ. ԺԶ 19-31)

    36. Սաղմոս ՃԼԶ

    37. Վասն կոչեցելոց ի հարսանիսն (Մատթ. ԻԲ. 2-14)

    ԵղիշԷ

    Բառացուցակ և քերականական կանոններ

    Այբենական բառացուցակ

    1. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԾՆՆԴԵԱՆ

    Խորհո՛ւրդ մեծ և սքանչելի,

    Որ յայսմ աւուր յայտնեցաւ,

    Հովիվքն երգեն ընդ հրեշտակս,

    Տան աւետիս աշխարհի:

    Ծնա՛ւ նոր արքայ

    Ի Բեթղեհեմ քաղաքի.

    Որդի՛ք մարդկան, օրհնեցէ՛ք,

    Զի վասն մեր մարմնացաւ:

    Անբաւելին երկնի և երկրի

    Ի խանձարուրս պատեցաւ,

    Ոչ մեկնելով ի Հօրէ`

    Ի սուրբ այրին բազմեցաւ:

    2. ՍԱՂՄՈՍ ՃԽԸ (148-րդ)

    1Օրհնեցէ՛ք զՏէր յերկնից, օրհնեցէք զնա ի բարձանց: 2Օրհնեցէք զնա, ամենա՛յն հրեշտակք նորա. օրհնեցէ՛ք զնա, ամենայն զօրութիւնք նորա: 3Օրհնեցէք զնա, արեգա՛կն ի լուսի՛ն. օրհնեցէ՛ք զնա, ամենայն աստեղք և լոյս: 4Օրհնեցէ՛ք զնա, երկինք երկնից և ջուրք, որ ի վերոյ քան զերկինս: 5Օրհնեցէ՛ք զանուն Տեառն,զի նա ասաց, և եղեն. հրամայեաց, և հաստատեցան. 6Կարգեաց զնոսա յաւիտեանս յավիտենից, սահման եղ, և ոչ անցանեն, 7օրհնեցէ՛ք զՏէր, յերկրէ, վիշա՛պք և ամենայն խորք: 8Հուր և կարկուտ, ձիւն և սառն, հողմ և մրրիկ, որ առնԷք զբան նորա. 9լերինք և ամենայն բլուրք, ծառք պտղաբեր և ամենայն մայրք, 10գազանք և ամենայն անասունք, սողունք և ամենայն թռչունք թևաւորք, 11Թագաւորք երկրի և զօրք իւրեանց, Իշխանք և ամենայն դատաւորք երկրի, 12երիտասարք և կուսանք, ծերք և տղայք: ՕրհնեցԷ՛ք զանուն Տեառն; 13Բարձրացաւ անուն նորա միայն, խոստովանութի՜ւն նմա յերկինս և յերկրի: 14Բարձր առնԷ ՏԷր զեղջիւր ժողովրդեան իւրոյ: Օրհնութի՜ւն յամենայն սրբոց, նորա, յորդոցն Իսրայելի, ժողովուրդ, որ մերձ Է առ ՏԷր:

    3. ԳԱԼՈՒՍՏ ՄՈԳՈՑՆ ՅԵՐՈՒՍԱՂԵՄ (Մատթ. Բ. 1-6)

    1Եւ ի ծնանելն Յիսուսի ի Բեթղեհեմ ՀրԷաստանի յաւուրս Հերովդի արքայի՝ ահա մոգք յարևելից եկին յԵրուսաղեմ և ասեն. 2«Ո՞ւր Է որ ծնաւ արքայն ՀրԷից, զի տեսաք զաստղն նորա յարևելս և եկաք երկիր պագանել նմա»: 3Եւ իբրև լուաւ արքայ ՀերովդԷս՝ խռովեցաւ, և ամենայն Երուսաղեմ ընդ նմա»: 4Եւ ժողովեալ զամենայն զքահանայպետս և զդպիրս ժողովրդեանն՝ հարցանԷր ի նոցանԷ, թԷ ո՞ւր ծնանիցի Քրիստոսն: 5Եւ նոքա ասեն ցնա. «Ի Բեթղեհեմ ՀրԷաստանի. զի այսպԷս գրեալ Է ի ձեռն մարգարԷին. 6«Եւ դո՛ւ Բեթղեհեմ, երկիր Յուդայ, ոչինչ կրտսեր ես յիշխանս Յուդայ. ի քԷն ելցԷ ինձ իշխան, որ հովուեսցԷ զժողովուրդ իմ զԻսրայԷլ»:

    4. ԵՐԿՐՊԱԳՈՒԹԻՒՆ ՄՈԳՈԻՑՆ (Մատթ. Բ. 7-12)

    7Յայնժամ ՀերովդԷս գաղտ կոչեաց զմոգսն և ստուգեաց ի նոցանԷ զժամանակ աստեղն երևելոյ: 8Եւ արձակեալ զնոսա ի Բեթղեհեմ՝ ասԷ. «ԳնացԷ՛ք, ստուգեցԷ՛ք վասն մանկանն և յորժամ գտանիցԷք, ազդ արասջիք ինձ, զի և ես եկեալ երկիր պագիլ նմա»: 9Եւ նոքա իբրև լուան ի թագաւորԷն, գնացին: Եւ ահա աստղն, զոր տեսին յարևելս, առաջնորդեաց նոցա, մինչև եկեա, եկաց ի վերայ, ուր Էր մանուկն: 10Իբրև տեսին զաստղն, խնդացին յոյժ ուրախութիւն մեծ: 11Եւ իբրև մտին ի տուն, տեսին զմանուկն հանդերձ Մարեամաւ մարբն իւրով, և անկեալ երկիր պագանԷին նմա. և բացեալ զգանձս իւրեանց՝ մատուցին նմա պատարագս ոսկի և կնդրուկ և զմուռս: 12Եւ հրաման առեալ ի տեսլեան չդառնալ անդրԷն առ ՀերովդԷս՝ ընդ այլ ճանապարհ գնացին յաշխարհն իւրեանց:

    5. ՅԻՍՈՒՍ ՅԵԳԻՊՏՈՍ (Մատթ. Բ. 13-15)

    13Եւ իբրև գնացին նոքա անտի, ահա հրեշտակ Տեառն երևել ի տեսլեան ՅովսԷփու և ասԷր. «Արի՛ , ա՛ռ զմանուկդ և զմայր իւր և փախիր յԵգիպտոս, և անդ լինիջիր, ցորժամ ասացից քեզ. քանզի ի խնդիր Է ՀերովդԷս կորուսանել զմանուկդ»: 14Եւ նա յարուցեալ ա՛ռ զմանուկն և զմայր իւր ի գիշերի և գնաց յԵգիպտոս, և անդ Էր մինչև ցվախճան Հերովդի. 15զի լցցի ասացեալն ի ՏեառնԷ ի ձեռն մարգարԷին, որ ասԷ. «ՅեգիպտոսԷ կոչեցի զորդի իմ»:

    6. ԿՈՏՈՐԱԾ ՄԱՆԿԱՆՑՆ ԲԵԹՂԵՀԵՄԻ (Մատթ. Բ. 16-18)

    16Յանյժամ իբրև ետես ՀերովդԷս, թԷ խաբեցաւ ի մոգուց անտի՝ բարկացաւ յոյժ և առաքեաց, կոտորեաց զամենայն մանկունսն, որ Էին ի Բեթղեհեմ և յամենայն սահմանս նորա, յերկեմենից և ի խոնարհ՝ ըստ ժամանակին, զոր ստուգեաց ի մոգուցն: 17Յայնժամ կատարեցաւ ասացեալն ի ձեռն Երեմիա մարգարԷի, որ ասԷ. «Ձայն դուժեաց ի Հռամայ, ողբումն և լալումն և աշխարհումն յոյժ. 18ՀռաքԷլ լայր զորդիս իւր և ոչ կամԷր մխիթարիլ, զի ոչ Էին»:

    7. ՅԻՍՈՒՍԸ Ի ՆԱԶԱՐԷԹ (ՄԱՏԹ. Բ. 19-23)

    19Եւ ի վախճանելն Հերովդի՝ ահա հրեշտակ Տեառն ի տեսլեան երևԷր Յովսեփայ յԵգիպտոս և ասԷր. 20«Արի՛, ա՛ռ զմանուկդ և զմայր իւր և գնա՛ յերկիրն Իսրայելի. զի մեռան՝ որ խնդրԷին զանձն մանկանդ»: 21Եւ նա յարուցեալ ա՛ռ զմանուկն և զմայր նորա և եկն յերկիրն Իսրայելի: 22Եւ իբրև լուաւ, եթԷ Արքեղայոս թագաւորեաց ՀրԷաստանի փոխանակ Հերովդի հօրն իւրոյ, երկեաւ երթալ անդր. և հրաման առեալ ի տեսլեան՝ գնայ ի կողմանս Գալիլիացւոց: 23Եւ եկեալ բնակեցաւ ի քաղաքին, որ կոչԷր ՆազարԷթ. զի լցցի բան մարգարԷիցն, թԷ Նազովրեցի կոչեսցի:

    8. ՓԱՐԻՍԵՑԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐԸ (Ղսւկ. ԺԸ. 10-14 )

    10Արք երկու ելին ի տաճարն կալ յաղօթս, մին փարիսեցի և միւսն մաքսաւոր: 11Փարիսեցին կայր մեկուսի և զայս առանձինն աղօթս մատուցանԷր. «Աստուած իմ, գոհանամ զքԷն. զի ոչ եմ իբրև զայլս ի մարդկանԷ, զյափշտակողս և զանիրաւս և զշունս, կամ իբրև զայս մաքսաւոր: 12Այլ պահեմ երկիցս ի շաբաթու և տամ տասնորդս յամենայն ստացուածոց իմոցն»: 13Եւ մաքսաւորն կայր մեկուսի և ոչ կամԷր և ոչ զաչսն ընդ երկինս ամբառնալ. այլ կոծԷր զկուրծս իւր և ասԷր. «Աստուա՛ծ, քաւեա զիս զմեղաւորս»: 14Ասեմ ձեզ, Էջ սա արդարացեալ ի տուն իւր քան զնա. զի ամենայն, որ բարձացուցանԷ զանձն իւր, խոնարհեսցի, և որ խոնարհեցուցանԷ զանձն՝ բարձրասցի:

    9. ՎԱՍՆ ԶԱԿՔԵՈՍԻ (Ղսւկ. Ժթ. 1-10)

    1Եւ Յիսուս մտեալ շրջԷր ընդ երիքով: 2Եւ ահա այր մի անուն՝ կոչեցեալ ԶակքԷոս, և նա Էր մաքսապետ, և ինքն մեծատուն: 3Եւ խնդրԷր տեսանել, թԷ ո՛վ իցԷ Յիսուս, և ոչ կարԷր ի բազմութենԷն, զի կարճ Էր հասակաւ: 4Եւ ընթացեալ յառաջս՝ ել ի ժանտաթզենին, զի տեսանիցէ զնա. քանզի ընդ այն իսկ անցանելոց Էր: 5Իբրև եկն ի տեղին՝ հայեցաւ ի վեր Յիսուս և ասԷ ցնա. «ԶաքԷ՛ փութա՛, Է՛ջ այտի. զի այսօր ի տան քում արժան Է ինձ ագանել»: 6Փութացաւ և Էջ և ընկալաւ զնա ուրախութեամբ: 7Իբրև տեսին ամենեքին, տրտնջԷին և ասԷին, թԷ առ առն մեղաւորի եմուտ լուծանել: 8Եկն, եկաց ԶակքԷոս և ասԷ ցՏԷր. «ՏԷ՛ր, ահա զկԷս ընչից իմոց տաց աղքատաց և եթԷ զոք զրկեցի՝ հատուցից չորեքկին»: 9Եւ ասԷ ցնա Յիսուս. «Այսօր եղե փրկութիւն տանս այսմիկ, քանզի և սա որդի Աբրահամու Է. 10զի եկն Որդի մարդոյ խնդրել և կեցուցանել զկորուսեալն»:

    10. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ՄԱՆԿԱՆՑՆ (Դանիէլ գ. 26-35, 42-45)

    26Օրհնեա՜լ ես, ՏԷ՛ր Աստուած հարցն մերոց, գովեալ և փառաւորեալ անուն քո յաւիտեանս, 27զի արդար ես յամենայնի, զոր ածեր ի վերայ մեր, և ամենայն գործք քո ճշմարիտ են, և ուղիղ են ճանապրհք քո, և ամենայն դատաստանք քո ճշմարտութիւն, և իրաւունս ճշմարտութեան 28արարեր ըստ ամենայնի, զոր արարեր մեզ և քաղաքին սրբոյ հարցն մերոց Երուսաղեմի: Զի ճշմարտութեամբ և յիրաւի ածեր զայս ամենայն վասն մեղաց. 29զի մեղաք և անօրինեցաք յապստամբ լինել ի քԷն, և առաւել մեղաք յամենայնի, 30և պատուիրանաց քոց ո՛չ անսացաք, ո՛չ պահեցաք և ո՛չ արարաք, որպԷս պատուիրցեր մեզ, զի բարի լինիցի մեզ: 31Եւ զամենայն, զոր ածեր ի վերայ մեր, և ամենայն զոր արարեր մեզ՝ արդար դատաստանաւ արարեր: 32Եւ մատնեցեր զմեզ ի ձեռս թշնամեաց մերոց անօրինաց, խստաց և ապստամբողաց, և թագաւորի անիրաւի և չարի քան զամենայն երկիր:

    33Եւ արդ ոչ գոյ մեզ բանալ զբերանս մեր, զի ամօթ և նախատինք եղաք ծառայից քոց պաշտօնԷից: 34Այլ մի՛ մատներ զմեզ իսպառ վասն անուան քո, և մի՛ ցրեր զուխտ քո, 35և մի՛ ի բացԷ առներ զողորմութիւնս քո ի մԷնջ: 42Մի՛ յամօթ առներ զմեզ, այլ արա՛ ընդ մեզ ըստ հեզութեան քում և ըստ բազում ողորմութեան քում: 43Եւ փրկեա՛ զմեզ վասն սքանչլեաց քոց և տուր փառս անուան քում, ՏԷ՛ր: 44Եւ յամօթ լիցին ամենեքեան, ոյք ցուցանեն չարիս ծառայից քոց, և ամաչեսցեն յամենայն բռնութեանց իւրեանց, և զօրութիւն նոցա խորտակեսցի: 45Եւ ծանիցեն, զի դու ես ՏԷր Աստուած միայն և փառաւորեալ ի վերայ ամենայն տիեզերաց:

    11. ԱՌԱԿ ԱՅԳՒՈՅՆ (Մատթ. ԻԱ. 33-41)

    33Այր մի Էր տանուտԷր, որ տնկեաց այգի և ցանկով պատեաց զնա և փորեաց ի նմա հնձան և շինեաց աշտարակ. և ետ զնա ցմշակս և գնաց ի տար աշխարհ, 34իբրև մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա: 35Եւ կալեալ մշակացն զծառայս նորա՝ զոմն տանջեցին, զմովն սպանին, զոմն քարկոծեցին: 36Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, և արարին նոցա նոյնպԷս: 37Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր և ասԷ, «թերևս ամաչեսցեն յորդւոյ աստի իմմԷ»: 38Իսկ մշակքն իբրև տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա՛ Է ժառանգն. եկա՛յք, սպանցուկ զսա և կալցուկ զժառանգութիւն սորա»: 39Եւ առեալ հանին զնա արտաքոյ քան զայգին և սպանին: 40Արդ՝ յորժամ եկեսցԷ տԷր այգւոյն, զի՞նչ արասցԷ մշակացն այնոցիկ: 41Ասեն ցնա. «զչարսն չարաւ կորուսցԷ և զայգին տացԷ այլոց մշակաց, որք տացեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց»:

    12. ՎԱՍՆ ՏԱՍՆ ԿՈՒՍԱՆԱՑ (Մատթ. 1-13)

    1Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդառաջ փեսայի և հարսին: 2Հինգն ի նոցանԷ հիմարք Էին, և հինգն՝ իմաստունք: 3հիմարքն առին զլապտերսն և ձԷթ իւրեանց ոչ բարձին: 4Իսկ իմաստունքն առին ձԷթ ամանովք ընդ լապտերս իւրեանց: 5Եւ ի յամել փեսային՝ նիրհեցին ամենեքեան և ի քուն մտին:

    6Եւ ի մԷջ գիշերի եղե բարբառ. «Ահա փեսայ գայ, Արի՛ք ընդ առաջ նորա»: 7Յայն-ժամ յարեան ամենայն կուսանքն և բազմեցին զլապտերս իւրեանց: 8Ասեն հիմարքն ցի-մաստունսն. «Տո՛ւք մեզ իւղոյդ ձերմԷ, զի ահա շիջանին լապտերքս մեր»: 9Պատասխանի ետուն իմաստունքն և ասեն. «ԳուցԷ ոչ իցԷ մեզ և ձեզ բաւական, այլ երթա՛յք ի վաճառականս և գնեսջիք ձեզ»: 10Իբրև նոքա գնացին գնել, եկն փեսայն, և պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն, և փակեցաւ դուռնն: 11Յետոյ գան և այլ կուսանքն և ասեն. «ՏԷ՛ր, ՏԷ՛ր, բա՛ց մեզ»: 12Նա պատասխանի ետ և ասԷ, «ԱմԷն ասեմ ձեզ, թԷ ոչ գիտեմ զձեզ: 13Արթո՛ւն կացԷք, զի ոչ գիտԷք զօրն և ոչ զժամն»:

    13. ՍԱՂՄՈՍ (ԻԲ. 2-7)

    2ՏԷր հովուեսցԷ զիս, և ինձ ինչ ոչ պակասեսցԷ:

    3Ի վայրի դալարոջ և առ ջուրս հանգստեան սնոյց զիս. 4դարձոյց զանձն իմ առ իս. Առաջնորդեաց ինձ ի ճանապարհս արդարութեան վասն անուան իւրոյ:

    5ԹԷպԷտ և գնացից ես ի մԷջ ստուերաց մահու, ոչ երկեաց ի չարԷ. զի դու, ՏԷ՛ր, ընդ իս ես. ցուպ քո և գաւազան, նոքա մխիթարեսցեն զիս:

    6Պատրաստ արարԷր առաջի իմ սեղան՝ ակնհանդիման նեղչաց իմոց. օծեր իւղով զգլուխ իմ. բաժակ քո՝ որպԷս անապակ՝ արբեցոյց զիս:

    7Ողորմութիւն քո, ՏԷ՛ր զհետ իմ եկեսցԷ զամենայն աւոուրս կենաց իմոց՝ բնակել ինձ ի տան Տեառն ընդ երկայն աւուրս:

    14. ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԻՉ (Մատթ. Գ. 1-12)

    1Յաւուրսն յայնոսիկ գայ ՅովհաննԷս Մկրտիչ քարոզել յանապատին ՀրԷաստանի և ասել. 2«ԱպաշխարեցԷ՛ք, զի մերձյալ Է արքայութիւն երկնից»: 3Զի սա Է, վասն որոյ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարԷի, որ ասԷ. «Ձայն բարբառոյ յանապատի, պատրաստ արարԷ՛ք զճանապարհ Տեառն և ուղիղ արարԷ՛ք ըստ շաւիղս նորա»: 4Եւ ինքն ՅովհաննԷս ունԷր հանդերձ ի ստեւոյ ուխտու, և գօտի մաշկեղԷն ընդ մԷջ իւր, և կերակուր նորա Էր մարախ և մեղր վայրենի: 5Յայնժամ ելանԷին առ նա ամենայն Երուսաղեմացիք և ամենայն ՀրԷաստան և ամենայն կողմն Յորդանանու, 6և մկրտԷին ի նմանԷ ի Յորդանան գետ և խոստովան լինԷին զմեղս իւրեանց. 7Եւ տեսեալ զբաղումս ի սադուկեցւոցն և ի փարիսեցւոց՝ եկեալս ի մկրտութիւն նորա՝ ասԷ ցնոսա. «Ծնո՛ւնդք իժից, ո՞ եցոյց ձեզ փախչել ի բարկութենԷն, որ գալոցն Է: 8ԱրարԷ՛ք այսուհետև պտուղ արժանի ապաշխարութեան: 9Եւ մի՛ համարիցիք ասել յան-ձինըս, թԷ ունիմք մեք հայր զԱբրահամ. ասեմ ձեզ, զի կարող Է Աստուած ի քարանցս յայսցանԷ յարուցանել որդիս Աբրահամու: 10Զի աւասիկ տապար առ արմին ծառոց դնի. ամենայն ծառ, որ ոչ. առնիցԷ զպտուղ բարի, հատանի և ի հուր արկանի: 11Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն, բայց որ զկնի իմ գայ՝ հզօրագոյն Է քան զիս, և ես չեմ բաւական բառնալ զկօշիկս նորա. նա մկրտեսցԷ զձեզ ի Հոգին սուրբ և ի հուր. 12որոյ հեծանոցն ի ձեռին իւրում, և սրբեսցԷ զկալ իւր և ժողովեսցԷ զցորեանն ի շտեմարանս իւր, և զյարդն այրեսցԷ անշԷջ հրով»:

    15. ՄԿՐՏՈՒԹԻՒՆ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ. Գ. 13-17 )

    13Յայնժամ գայ Յիսուս ի ԳալիլԷԷ ի Յորդանան առ ՅովհաննԷս՝ մկրտիլ ի նմանԷ: 14Եւ ՅովհաննԷս արգելու զնա և ասԷ. «Ինձ պիտոյ Է ի քԷն մկրտիլ, և դո՞ւ առ իս գաս»: 15Պատասխանի ետ Յիսուս ցնա, «Թո՛յլ տուր այժմ, զի այսպԷս վայել Է մեզ լնուլ զամենայն արդարութիւն»: Եւ ապա թոյլ ետ նմա: 16Եւ իբրև մկրտեցաւ Յիսուս՝ ել վաղվաղակի ի ջրոյ անտի, և ահա բացան նմա երկինք, և ետես զՀոգին Աստուծոյ, զի իջանԷր իբրև զաղաւնի և գայը ի վերա նորա: 17Եւ ահա ձայն երկնից, որ ասԷր. «Դա՛ Է որդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ»:

    16. ՓՈՐՁՈՒԹԻՒՆ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ. Գ. 1-11)

    1Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի Հոգւոյն՝ փորձիլ ի սատանայԷ: 2Եւ պահեալ զքառասուն տիւ և զքառասուն գիշեր, ապա քաղցեաւ: 3Եւ մատուցեալ փորձիչն՝ ասե դնա. «ԵթԷ Որդի ես Աստուծոյ, ասա՛, զի քարինքս այսոքիք հաց լինիցին»: 4Նա պատասխանի ետ և ասԷ. «Գրեալ Է թԷ՝ Ոչ հացիւ միայն կեցցԷ մարդ, այլ ամենայան բանիւ, որ ելանԷ ի բերանոյ Աստուծոյ»: 5Յայնժամ առեալ ածԷ զնա սատանայ ի քաղաքն սուրբ և կացուցանԷ զնա ի վերայ աշտարակի տաճարին և ասԷ ցնա. 6«ԵթԷ Որդի ես Աստուծոյ, ա՛րկ զքեզ աստի ի վայր. զի գրեալ Է, թԷ՝ Հրեշտակաց իւրոց պատուիրեալ Է վասն քո, և ի վերայ ձեռաց բարձեն զքեզ, զի մի՛ երբեք հարցես զքարի զոտն քո»: 7ԱսԷ ցնա դարձեալ Յիսուս. «Գրեալ Է, թԷ՝ Ոչ փորձեսցես զՏԷր Աստուած քո»:

    8Դարձեալ առնու, ածԷ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ և ցուցանԷ նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի և զփառս նոցա և ասԷ ցնա. 9«Զայս ամենայան քեզ տաց, եթԷ անկեալ երկիր պագանիցես ինձ»: 10Յայնժամ ասԷ ցնա Յիսուս. «Ե՛րթ յետս իմ, սատանա՛յ. զի գրեալ Է՝ Տեառն Աստուծոյ քում երկիր պագցես և զնա միայն պաշտեսցես»: 11Ապա եթող զնա սատանայ, և ահա հրեշտակք մատեան և պաշտԷին զնա:

    17. ՅԻՍՈՒՍ Ի ԳԱԼԻԼԻԱ (Մատթ. Դ. 12-25)

    12 Եւ իբրև լուաւ Յիսուս, եթԷ ՅովհաննԷս մատնեցաւ, մեկնեցաւ գնաց ի Գալիլիա:13Եւ թողեալ զՆազարԷթ՝ եկն, բնակեցաւ ի Կափառնաում ի ծովեզերին, ի սահմանս Զուբուղովնի և Նեփթաղիմայ. 14զի լցցի բանն, որ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարԷի. 15«Երկիր Զուբուղովնի և երկիր Նեփթաղիմայ, ճանապարհ ծովու յանկոյս Յորդանանու, Գալիլիա հեթանոսաց, ժողովուրդ, 16որ նստԷր ի խաւարի, ետես լոյս մեծ. և որոց նստԷին յաշխարհին և ի ստուերս մահու, լոյս ծագեաց նոցա»: 17Յայնմ հետԷ սկսաւ քարոզել Յիսուս և ասԷ. «ԱպաշխարեցԷ՛ք, զի մերձեալ Է արքայութիւն երկնից»:

    18Մինչդեռ զգնայր Յիսուս ընդ եզր ծովուն Գալիլիացւոց, ետես երկուս եղբարս, զՍիմովն զկոչեցեալն Պետրոս և զՍնդրԷաս եղբայր նորա, արկեալ ուռկան ի ծով, քանզի ձկնորսք Էին: 19Եւ ասԷ ցնոսա. «Եկայք զկնի իմ, և արարից զձեզ որսորդմարկան»: 20Եւ նոցա թողեալ վաղվաղակի զգործիսն՝ գնացին զհետ նորա: 21Եւ մատուցեալ անտի յառաջ՝ ետես այլ երկուս եղբարս, զՅակոբոս Զեբեդեայ և զՅովհաննԷս զեղբայր նորա ի նաւի՝ Զեբեդեաւ հանդերձ հարբն իւրեանց, մինչ կազմԷին զուռկանս իւրեանց, և կոչեաց զնոսա: 22Նոցա թողեալ վաղվաղակի զնաւն և զհայրն իւրեանց՝ գնացին զհետ նորա:

    23Եւ շրջԷր Յիսուս ընդ ամենայն կողմն Գալիլիացւոց, ուսուցանԷր ի ժողովուրդս նոցա և քարոզԷր զաւետարանն արքայութեան և բժշկեր զամենայն հիւանդութիւնս և զամենայն ախտս ի ժողովրդեանն: 24Եւ ել լուր նորա ընդ ամենայն երկիրն Ասորւոց և մատուցին առ նա զամենայն հիւանդս, որ նեղեալ Էին ի պԷս պԷս ցաւս և ի տանջանս, և զդիւահարս և զլուսնոտս և զանդամալոյծս, և բժշկեաց զնոսա: Եւ երթային զհետ 25նորա ժողովուրդք բազումք ի ԳալիլԷԷ և ի Դեկապոլեայ և յԵրուսաղեմԷ և ի ՀրԷաստանԷ և յայնկոյս Յորդանանու, և բժշկեաց զնոսա:

    18. ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻՆ (Ղսւկ. ԺԵ. 11-32)

    11Առն միոջ Էին երկու որդիք: 12ԱսԷ կրտսերն ի նոցանԷ ցհայրն. «Հա՛յր, տո՛ւր, ինձ բաժին, որ անկանի յընչիցդ»: Եւ նա բաժանեաց նոցա զկեանսն: 13Եւ յետ ոչ բազում աւուրց ժողովեալ զամենայն կրտսեր որդւոյն՝ գնաց յաշխարհ հեռի և անդ վատնեաց զինչս իւր, զի կեայր անառակութեամբ: 14Եւ իբրև սպառեաց զամենայն, եղեւ սով սաստիկ յաշխարհին յայնմիկ, և սկսաւ ինքն չքաւորիլ: 15Եւ գնացեալ յարեցաւ ի մի ոմն ի քաղաքացւոց աշխարհին այնօրիկ. Եւ յղեաց զնա յագարակ իւր՝ արածել խոզս: 16Եւ ցանկայր լնուլ զորովայն իւր յեղջերԷն, զոր խոզքն ուտԷին. և ոչ ոք տայր նմա: 17Եւ եկեալ ի միտս իւր՝ ասԷ «Քանի՜ վարձկանք իցեն ի տան հօր իմոյ հացալիցք, և ես աստ սովամահ կորնչիմ: 18Յարուցեալ գնացից առ հայր իմ և ասացից ցնա. Հա՛յր, մեղայ յերկինս և առաջի քո, 19և ո՛չ ևս եմ արժանի կոչիլ որդի քո. արա՛ զիս իբրև զմի ի վարձկանաց քոց»: 20Եւ յարուցեալ եկն առ հայր իւր: Եւ մինչդեռ հեռագոյն Էր, ետես զնա հայրն և գթացաւ. յարեաւ և ընթացաւ ընդ առաջ, անկաւ զպարանոցաւն նորա և համբուրեաց զնա:

    21Եւ ասԷ ցնա որդին. «Հա՛յր, մեղայ յերկինս և առաջի քո, ո՛չ ևս եմ արժանի կոչիլ որդի քո»: 22ԱսԷ հայրն ցծառայս իւր. «Վաղվաղակի հանԷ՛ք զպատմուճանն առաջին և ագուցԷ՛ք նմա և տո՛ւք զմատանին ի ձեռն նորա և կօշիկս յոտս նորա: 23Եւ ածԷ՛ք զեզն պարարակ, զենԷ՛ք. կերիցո՛ւք և ուրա՛ ի լիցուք: 24Զի այս որդի իմ մեռեալ Էր և եկեաց, կորուսեալ Էր և գտաւ»: Եւ սկսան ուրախ լինել: 25Եւ Էր երէց որդի նորա յագարակի. և մինչ դեռ գայր և մերձ եղեւ ի տունն, լուաւ զձայն երգոց և պարուց: 26Եւ կոչեցեալ առ ինքն զմի ի ծառայիցն՝ հարցանԷր, թԷ զի՞նչ իցԷ այն: 27Եւ նա ասԷ ցնա. «Զի եղբայր քո եկեալ Է, և եզեն հայր քո զեզն պարարակ, զի ողջամբ ընկալաւ զնա »: 28Բարկացաւ և ոչ կամԷր մտանել, և հայրն ելեալ արտաքս՝ աղաչեր զնա: 29Պատասխանի ետ և ասԷ ցհայրն. «Այս քանի՜ ամք են, զի ծառայեմ քեզ և երբԷք զպատուիրանաւ քով ոչ անցի. Ուլ մի երբԷք ոչ ետուր ինձ, զի ուրախ եղէց ընդ բարեկամս իմ: 30Յորժամ եկն որդիդ քո այդ, որ եկեր զկեանս քո ընդ պոռնիկս, զեներ դմա զեզն պարարակ»: 31Եւ ասԷ ցնա. «Որդեա՛կ, դու հանապազ ընդ իս ես, և ամենայն որ ինչ իմ Է՝ քո Է: 32Այլ ուրախ լինել և խնդալ պարտ Էր, զի եղբայր քո այս մեռեալ Էր և եկեաց, կորուսեալ Էր և գտաւ»:

    19. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՄՈՎՍԻՍԻ (Ելք ԺԵ. 1-18)

    1Օրհնեսցուք զՏԷր, զի փառօք Է փառաւորեալ. զերիվարս և զհեծեակս նոցա ընկԷց ի ծով:

    2Օգնական ընդունելի իմ ՏԷր, և եղև ինձ փրկութիւն. 3սա Է իմ Աստուած, և փառաւոր արարից զսա. Աստուած հօր իմոյ, և բարձր արարից զսա:

    ՏԷր խորտակԷ զպատերազմունս, ՏԷր անուն նորա: 4Զկառս փարաւոնի և զզորութիւնս նորա ընկեց ի ծով, զընտիրս հեծելոց և զսպառազԷնս. 5ընկղմեցան ի Ծով Կարմիր: Խորք ծածկեցին զնոսա, ընկլա յանդունդս իբրև զվԷմ: 6Աջ քո, ՏԷ՛ր, փառաւորեալ Է զօրութեամբ. աջ քո, ՏԷ՛ր, խորտակեաց զթշնամին, 7եւ բազմութեամբ փառաց քոց մանրեցեր զհակառակորդս, 8առաքեցեր զբարկութիւն քո, և եկեր զնոսա իբրև զեղեգն: 9Եւ հողմով սրտմտութեամբ քով պատառեցան ջուրք, պաղեցան իբրև զպարիսպ ջուրք, պաղեցան ալիք ի մԷջ ծովուն: Ասաց թշնամին.«Հալածեցից և հասից, բաժանեցից զաւարն և լցուցից ի նոցանԷ զանձն իմ, սատակեցից սրով իմով, տիրեսցԷ նոցա ձեռն իմ»: 10Առաքեցեր զհողմն քո, և ծածկեաց զնոսա ծով. ընկղմեցան իբրև զկապարս ի ջուրս սաստիկս:

    11Ո՞վ իցԷ նման քեզ յաստուածս, ՏԷ՛ր, և կամ ո՞վ նմանիցԷ քեզ, փառաւորեա՛լդ ի սուրբս սքանչելի փառօք, որ առնես զնշանս: 12Զգեցեր աջ քո, և եկուլ զնոսա երկիր: 13առաջնորդեցեր արդարութեամբ ժողո-վըրդեան քում այսմ, զոր փրկեցեր, մխիթարեցեր զօութեամբ քով ի բանակետղ սրբութեան քո: 14Լուան ազգք և բարկացան, և երկունք կալան զբնակիչս Քանանացւոց: 15Յայնժամ տագնապեցան դատաւորք Եդովմայ և իշխանք Մովաբացւոց, կալաւ զնոսա դողումն. հայեցան ամԷն բնակիչք Քանանացւոց: 16Անկցի ի վերայ նոցա ահ և երկիւղ. մեծութեամբ բազկի քո քարասցին, մինչև անցցԷ ժողովուրդ քո, ՏԷ՛ր, մինչև անցցԷ ժողովուրդ քո այս, զոր ստացար: 17Տարեալ անկեսցես զնոսա ի լեառն ժառանգութեան քո, ի պատրաստութիւն բնակութեան քո, զոր արարեր, ՏԷ՛ր, սրբութիւն, ՏԷ՛ր ղոր պատրաստեցին ձեռք քո: 18ՏԷ՛ր թագաւոր յաւիտեան և յաւիտեանս և ևս:

    20. ՔԱՐՈԶ ԼԵՐԻՆՆ (Մատթ. Ե. Զ. Է.)

    Ե. 1Եւ տեսեալ զժողովուրդսն՝ ել ի լեառն. Եւ իբրև նստաւանդ, մատեան առ աշակերտքն նորա:

    2Եւ բացեալ զբերան իւր՝ ուսուցանԷր զնոսա և ասԷր.

    3Երանի՛ աղքատա հոգւով,զի նոցա Է արքայութիւն երկնից.

    4Երանի՛ սգաւորաց, զի նոքա մխիթարեսցին:

    5Երանի՛ հեզոց, զի նոքա ժառանգեսցեն զերկիր:

    6Երանի՛ որ քաղցեալ և ծարաւի իցեն արդարութեան, զի նոքա յագեսցին:

    7Երանի՛ ողորմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն:

    8Երանի այնոցիկ, որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն:

    9Երանի՛ խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին:

    10Երանի՛ որ հալածեալ իցեն վասն արդարութեան, զի նոցա Է արքայութիւն երկնից:

    11Երանի Է ձեզ, յորժամ նախատիցեն զրեզ և հալածեսցեն և ասիցեն զամենայն բան չար զձԷնջ սուտ վասն իմ: 12ՑնծացԷք և ուրա՛խ լերուք, զի վարձք ձեր բազում են յերկինս. Զի այսպԷս հալածեցին զմարգարԷսն, որ յառաջ քան ձեզ Էին: 13Դուք Էք աղ երկրի. ապա թԷ աղն անհամի, իւ՞ յաղիցի. ոչ իմիք ազդիցԷ այնուհետև, բայց եթԷ ընկենուլ արտքս և կոխան լինել ի մարդկանԷ:

    14Դուք Էք լոյս աշխարհի. ոչ կարԷ քաղաք թաքչիլ, որ իվերայ լերին կայցԷ: 15Եւ ոչ լուսանեն ճրագ և դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի, և լոյս տայ ամենեցուն, որք ի տանն իցեն:16ԱյնպԷս լուսաւորեցԷ լոյս ձեր առաջի մարկան, որպԷս զի տեսցեն զգործս ձեր բարիս և փառաւորեսցեն զհայր ձեր, որ յերկինս Է:

    17Մի՛ համարիք, եթԷ եկի լուծանել զօրԷնս կամ զմարգարԷս. ոչ եկի լուծանել, այլ՝ լունուլ: 18ԱմԷն ասեմ ձեզ, մինչև անցցեն երկինք և երկիր. յովտ մի, որ նշանախեց մի Է, ոչ անցցԷ յօրինացն և ի մարգարԷից, մինչև ամենայն եղիցի: 19Որ ոք լուծցԷ մի ինչ ի պատուիրանացս յայսցաանԷ ի փոքունց և ուսուսցԷ այնպԷս ղմարդիկ՝ փոքր կոչեսցի յարքայութեան երկնից. իսկ որ արասցԷ և ուսուսցԷ, նա մեծ կոչեսցի յարքայութեան երկնից: 20Բայց ասեմ ձեզ, զի եթԷ ոչ առաւելուցու արդարութիւն ձեր աւելի քան զդպրացն և զփարիսեցւոց, ոչ մտանիցԷք յարքայութիւն երկնից:

    21Լուարո՛ւք, զի ասացաւ առաջնոցն, թԷ՝ Մի՛ սպանաներ, զի որ սպանանիցԷ՝ պարտական լիցի դատաստանի: 22Այլ ես ասեմ ձեզ, եթԷ ամենայն որ բարկանայ եղբու իւրում տարապարտուց պարտաւոր լիցի դատաստանի. եւ որ ասիցԷ ցեղբայեր իւր յիմար՝ պարտաւոր լիցի ատենի, և որ ասիցԷ ցեղբայր իւր մորոս պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն: 23ԵթԷ մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ և անդ յիշեսցես, եթԷ եղբայր քո ունի ինչ խԷթ զքԷն՝ 24թող զպատարագն քո առաջի սեղանոյն, և ե՛րթ, նախ հաշտեաց ընդ եղբոր քում և ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո: 25Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում վաղագոյն, մինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհի. գուցԷ մատնիցԷ զքեզ ոսոխն դատւորի, և դատաւորն՝ 26դահճի, և արկանիցիս ի բանտ: ԱմԷն ասեմ քեզ, ոչ ելանիցես անտի, մինչև հատուցանիցես զհետին նաքարակիտն:

    27Դարձեալ լուարուք զի ասացաւ, Մի՛ շնար: 28Բայց ես ասեմ ձեզ թԷ, ամենայն որ հայի ի կին մարդ առ ի ցանկանալոյ նմա՝ անդԷն շնացաւ ընդ նմա ի սրտի իւրում: 29ԵթԷ ակնքո աջ գայթակ-ղեցացուցանԷ զքեզ. խլեա զնա եւ ընկեա ի քԷն. զի լաւ Է քեզ եթԷ մի յանդամեց քոց կորիցԷ. եւ մի ամենայն մարմինդ քո անկանիցի ի գեհեն. 30Եւ եթէ աջ ձեռն քո գայթակղեցուցանԷ զքեզ, հատ զնա եւ ընկեա ի քԷն զի լաւ Է քեզ եթԷ մի յանդամոց քոց կորիցԷ, և մի ամենայն մարմինդ քո արկանիցի ի գեհեն. 31ԱպաքԷն ասացաւ եթԷ, Որ արձակիցԷ զկին իւր՝ տացԷ նմա զարձակ-մանն, 32Բայց ես ասեմ ասեմ ձեզ եթԷ, Ամենայն որ արձակ զկին իւր առանց բանի պոռնկութեան՝ նա տայ նմա շնալ, եւ որ զարձակեալն առնԷ՝ շնալ:

    33Դարձեալ լուարուք, զի ասացաւ առաջնոցն. Մի՛երդնուցուս սուտ, բայց հատուցես Տեառն զերդմունս քո: 34Այլ ես ասեմ ձեզ. Ամենևին մի՛ երդնուլ, մի՛ յերկինս, զի աթոռ Է Աստուծոյ, 35և մի՛ յերկիր, զի պատուանդան Է ոտից նորա, և մի՛ յԵրուսաղեմ, զի քաղաք Է մեծի արքայի: 36Եւ մի՛ ի գլուխ քո երդնուցուս, զի ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ: 37Այլ եղիցի ձեր բան այոն՝ այո, և ոչն՝ ոչ.. զի աւելին քան ձայն ի չարԷն Է:

    38Լուարուք, զի ասացաւ. Ակն ընդ ական և ատամն ընդ ատաման: 39Այլ ես ասեմ ձեզ. Մի՛ կալ հակառակ չարին. այլ եթԷ ոք ածիցԷ ապտակ յաջ ծնօտ քո, դարձո՛յ նմա և զմիւսն: 40Եւ որ կամիցի ոք դատել և առնուլ զշապիկս քո, թո՛ղ ի նա և զբաճկոն քո: 41Եւ որ տարապարհակ վարիդցԷ զքեզ մղոն մի, ե՛րթ ընդ նմա և երկուս: 42Որում խնդրԷ ի քԷն՝ տո՛ւր, և որ կամի փոխ առնուլ ի քԷն՝ մի՛ դարձուցաներ ըստ երեսս:

    43Լուարուք ապաքԷն, զի ասացաւ. Սիրեսցես զընկեր քո և ատեսցես զթշնամին քո: 44Այլ ես ասեմ ձեզ. ՍիրեցԷ՛ք զթշնամիս ձեր, օրնեցԷ՛ք զանիծիչս ձեր, բարի արարԷ՛ք ատելեաց ձերոց և աղօթս ի վերայ այնոցիկ, որ լլկենն զձեզ և հալածեն. 45Զի եղիջիք որդիք հօր ձերոյ, որ յերկինս Է. զի զարեգակն իւր ծագԷ ի վերայ չարաց և բարեաց և ածԷ անձրև ի վերայ արդարոց և մեղաւորաց: 46Զի եթԷ սիրիցԷք զայնոսիկ, որ սիրենն զձեզ՝ զի՞նչ վարձք իցեն. ո՞չ ապաքԷն և մաքսաւորք զնոյն գործեն: 47Եւ եթԷ տայցԷք միայն ողջոյն բարեկամաց ձերոց, զի՞նչ աւելի առնԷք ոչ ապաքԷն մաքսաւորք և մեղաւորք զնոյն գործեն: 48Արդ եղերուք դուք կատարեալք, որպԷս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալ Է:

    Զ. 1Զգոյշ լերուք ողորմութեան ձերում մի՛ առնել առաջի մարդկան, որպԷս թԷ ի ցոյց ինչ նոցա, գուցԷ և վարձս ինչ ընդունիցիք ի ՀօրԷն ձերմԷ որ յերկինսն Է: 2Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկանԷր փող առաջի քո, որպԷս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս և ի հրապարակս, որպԷս զի փառաւորեսցին ի մարկանԷ. ամԷան ասեմ ձեզ, Այն իսկ են վարձք նոցա: 3Այս դու հորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցԷ ձախ քո զինչ գործԷ աջ քո. 4ՈրպԷս զի եղիցի ողորմւթիւն քո ի ծածուկ, և Հայրն քո որ տեսանԷ ի ծածուկ՝ հատուսցԷ քեզ յայտնապԷս:

    5Եւ յորժամ յաղօթս կայցես, մի՛ լինիցիս որպԷս կեղծաւորքն, զի սիրեն ի ժողովուրդս և յանկիւնս հրապարակաց կալ յաղօթս, որպԷս զի երեւեսցին մարդկան. 6ամԷն ասեմ ձեզ, Այն իսկ են վարձք նոցա: Այլ դու յուժամ կայցես յաղօթս, մուտ ի սենեակ քո, և փակեայ զդուռս քո, և կաց յաղօթս առ հայր քո ի ծածուկ, եւ Հայրն քո որ տեսանԷ ի ծածուկ՝ հատուսցԷ քեզ: 7Եւ յորժամ կայցԷք յաղօթս, մի՛ շատախօս լինիք իբրև զհեթանոսսն. զի համարին եթԷ ի բազում խօսից իւրեանց լսելի լինիցին: 8Արդ մի՛ նմանիցԷք նոցա. զի գիտԷ Հայրն ձեր զինչ պիտոյ Է ձեզ, մինչև ձեր խնդրեալ ինչ իցԷ ի նմանԷ: 9Եւ արդ այսպԷս կացԷք դուք յաղօթս. Հայր մեր որ յերկինս ես. սուրբ եղիցի անուն քո. 10 եկեսցէ արքայութիւն քո. եղիցի կամք քո որպէս յերկինս եւ յերկրի, 11 զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր. 12 եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց. 13 եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն. այլ փրկեա զմեզ ի չարէ. զի քո Է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն։ 14Զի եթԷ թողուցուք մարդկան զհանցանս նոցա, թողցԷ և ձեզ Հայրն ձեր երկնաւոր 15ապա թԷ ոչ թողուցուք մարկան զհանցանս նոցա և ոչ հայրն ձեր թողցԷ ձեզ զհանցանս ձեր:

    16Եւ յորժամ պահիցԷք, մի՛ լինիք իբրև զկեղծաւորսն տրտմեալք, որ ապականեն զերեսս իւրեանց, որպԷս զի երեւեսցին մարդկան թԷ պահիցեն. ամԷն ասեմ ձեզ, այն իսկ են վարձք նոցա: 17Այլ դու յորժամ պահիցես, օ՛ծ զգլուխ քո 18և լուա՛ զերեսս քո,, զի մի երեւեսցիս մարկան իբրև զպահող, այլ՝ Հօրն քում ի ծածուկ. Եւ Հայրն քո որ տեսանԷ ի ծածուկ՝ հոտուսցԷ քեղ յայտնապէս:

    19Մի՛ գանձԷք ձեզ գանձս յերկրի, ուր ցեց և ուտիճ ապականեն, եւ ուր դողք ական հատանեն և գողանան: 20Այլ գանձեցԷք ձեզ գանձս յերկինս, ուր ոչ ցեց և ոչ ուտիճ ապականեն, և ոչ գողք ական հատանեն և գողանան: 21Զի ուր գանձք ձեր են՝ անդ և սիրտք ձեր եղիցին:

    22Ճրագ մարմնոյ ակն Է, եթԷ ակն քո առատ Է, ամենայն մարմինդ լուսաւոր եղիցի: 23ԵթԷ ակն քո չար Է, ամենայն մարմինդ խաւարին եղիցի: 24Իսկ արդ եթԷ լուսդ , որ ի քեզ Է, խաւար Է, խաւարն ո՜րչափ ևս: 25Ու ոք կարԷ երկու տերանց ծառայել. կամ զմին ատիցԷ և զմիւսն սիրիցԷ, կամ զմին մեծարիցԷ և զմիւսն արհմարհիցԷ, ոչ կարԷք Աստուծոյ ծառայել և մամոնայի: 26Վասն այդորիք ասեմ ձիզ. մի՛ հոգայք վասն ողւոց ձերոց՝ զի՞նչ ուտիցԷք կամ զի՞նչ ըմպիցԷք, և մի՛ վասն մարմնոց ձերոց, թԷ զի՞նչ ագանիցԷք. ո՞չ ապաքԷն ոգի առաւել Է քան զկերակուր, և մարմին՝ քան զհանդերձ: 27Հայեցարո՛ւք ի թռչունս երկնից, զի ոչ վարեն և ոչ հնձեն և ոչ ժողովեն ի շտեմարանս, և Հայրն ձեր երկնաւոր կերակրԷ զնոսա. ո՞չ ապաքԷն դուք առաւել Էք քան զնոսա: 28Իսկ արդ՝ ո՞ ի ձԷնջ հոգալ իւրում՝ յաւելուլ կարիցԷ ի հասակ իւր կանգուն մի: 29Եւ վասն հանդերձի զի հագայք հայեցարո՛ւք ի շուշանն վայրենի՝ ո՛րպԷս , ոչ ջանայ և ոչ նիւթԷ: 30Ասեմ ձեզ զի և ոչ Սողոմոն յամենայն ի փառսն իւրում զգեստ իբրև զմի ի նոցանԷ: 31Իսկ եթԷ զխոտն ի վայրի որ այսօր Է և վաղիւն ի հնոց արկանի, Աստուած այնպԷս զգեցուցանԷ, ո՞րչափ ևս առաւել զձեզ, թերահաւա՛տք: 32Մի՛ այսուհետև հոգայցԷք և ագիցԷք՝ զի՛նչ կերիցուք, կամ զի՛նչ արբցուք, կամ զի՛նչ զգեցցուք, 33զի զայդ ամենայն հեթանոսք խնդրեն. քանզի գիտԷ Հայրն ձեր երկնաւոր, թԷ պիտոյ Է ձեզ այդ ամենայն: 34ԽնդրեցԷք նախ զարքյութիւնն Աստուծոյ և զարդարութիւն նորա, և այդ յաւելցի ձեզ: 35Մի՛ այսուհետև հոգայցԷք վասն վաղուի, զի վաղիւն վասն իւր հոգասցի. շատ Է աւուրն չար իւր:

    Է. 1Մի՛ դատԷք, զի մի դատիցիք. 2զի որով դատաստանաւ դատԷք՝ դաելոց Էք, և որով չափով չափԷք՝ չափեսցի ձեզ:3Զի՞ տեսանես զշիւղ ական եղբօր քո և ի քում ական ղգերանդ ոչ տեսանես. 4կամ զիա՞րդ ասես զեղբայր քո՝ թող հանից զշիւղդ յականԷ քումմԷ. և ահաւասիկ ի քում ականդ գերան կայ. 5Կեղծաւո՛ր, հան նախ զգերանդ յականԷ քումմԷ և ապա հայեսցնիս հանել զշիւղն յականԷ եղբօր քո.

    6Մի՛ տայք զսրբութիւն շանց և մի՛ արկանԷք զմարգարիտս ձեր առաջի խոզաց, զի մի՛ առ ոտն կոխեցեն զնոսա և դարձեալ երգիծուցնեցեն զձեզ:

    7ԽնդրեցԷ՛ք, և տացի ձեզ. հայցեցԷ՛ք և գտջիք. բաղխեցԷ՛Է, և բացցի ձեզ. 8զի ամենայն, որ խնդրԷ՝ առնու. և որ յահցԷ՝ գտանԷ. և որ բաղխԷ՝ բացցի նմա. 9Ո՞ իցԷ ի ձԷնջ մարդ, ցոր խնդրիցԷ որդի իւր հաց, միթԷ քա՞ր տայցԷ նմա. 10և կամ խնդրիցԷ ձուկն, միթԷ օ՞ձ տայցԷ նմա. 11Արդ՝ եթԷ դուք, որ չարքդ Էք, գիտԷք պարգևս բարիս տալ որդւոց ձերոց, ո՞րչափ ևս առաւել Հայրն ձեր, որ յերկինս Է, տացԷ բարիս այնոցիկ, որ խնդրեն զնա:

    12Զամենայն, որ մի անգամ կամիջիք, թԷ արասցեն ձեզ մարդիկ, այնպԷս և դուք արարԷ՛ք նոցա. զի ա՛յն իսկ են օրԷնքն և մարգարԷք:

    13ՄտԷք ընդ նեղ դուռն. քանի՜ ընդարձակ Է դուռնն, և համարձակ՝ ճանապարհն, որ տանի ի կորուստ, և բազումք են, որ մտանեն ընդ նա: 14Քանի՜ անձուկ Է դուռն, և նեղ՝ ճանապարհն, որ տանի ի կեանս, և սակաւք են, որ գտանեն զնա:

    15Զգոյշ լերուք ի սուտ մարգարԷիցն, որ գան առ ձեզ հանդերձիւք ոչխարաց և ի ներքոյ են գայլք յապշտակողք. 16Ի պտղոյ նոցա ծանիջիք զնոսա. միթԷ քաղիցե՞ն ի փշոց խաղող, կամ ի տատասկԷ՝ թուզ: 17ԱյսպԷս ամենայն ծառ բարի՝ պտուղ բարե առնԷ, և ծառ չար՝ պտուղ չար առնԷ: 18Ոչ կարԷ ծառ բարի՝ պտուղ չար առնել, և ոչ ծառ չար՝ պտուղ բարի առնել: 19Ամենայն ծառ որ ոչ առնԷ զպտուղ բարի, հատանի և ի հուր արկանի: 20Ապա ի պտղոյ նոցա ծանիջիք զնոսա:

    21Ոչ ամենայն, որ ասԷ ցիս ՏԷր, ՏԷր՝ մտցԷ յարքայութիւն երկնից, այլ որ առնԷ զկամս Հօր իմոյ, որ յերկինս Է: 22Բազումք ասիցեն ցիս յաւուրն յայնմիկ, ՏԷր, ՏԷր, ո՞չ յանուն քո մարգարԷացաք և յանուն քո դևս հանաք և յանուն քո զօրութիւնս բազումս արարաք: 23Եւ յանժամ ասացից ցնոսա, եթԷ ոչ երբեք գիտԷի զձեզ. ի բաց կացԷք յինԷն ամենեքեան, ոյք գործԷիք զանօրԷնութիւնս:

    24Ամենայն որ լսԷ զբանս իմ զայսորիկ և առնԷ զսոսա, նմանեցի առն իմաստնոյ, որ շինեաց զտուն իւր ի վերայ վիմի: 25Իջին անձրևք, և խաղացին գետք, շնչեցին հողմք և բաղխեցին զտունն, և ոչ կործանեցաւ. քանզի ի վերայ վիմի հաստատեալ Էր: 26Եւ ամենայն, որ լսԷ զբանս իմ զայսորիկ և ոչ առնԷ զսոսա, նմանեցի առն յիմարի, որ շինեաց զտուն իւր ի վերայ աւազոյ: 27Իջին անձրևք, յարեան գետք, շնչեցին հողմք, հարին զտունն, և անկաւ. և Էր կործանումն նորա մեծ յոյժ:

    28Եւ եղև իբրև կատարեաց Յիսուս զամենայն զբանս զայսոսիկ, զարմանային ժողովուրդքն ընդ վարդապետու-թեան նորա. 29զի իբրև իշխանութեամբ ուսուցանԷր, և ոչ որպԷս դպիրն նոցա:

    21. ՎԱՍՆ ԹՈՂԼՈՅ ԶԲԻՒՐ ՔԱՆՔԱՐՆ (Մատթ. ԺԸ. 23-35)

    23Նմանեցաւ արքայութիւն երկնից առն թագաւորի, որ կամեցաւ համար առնուլ ի մԷջ ծառայից իւրոց: 24Եւ իբրև սկսաւ առնուլ, մատուցաւ առ նա պարտապան մի բիւր քանքարոյ: 25Իբրև ոչ ունԷր հատուցանել , հրամայեաց զնա վաճռել տԷրն նորա՝ և զկին նորա և զորդիս և զամենայն, որ զինչ և ունիցի, և հատուցանել: 26Եւ անկեալ ծառայն երկիր պագանԷր նմա և ասԷր. «Երկայնամի՛տ լեր առ իս, և զամենայն հատուցից քեզ»: 27Գթացեալ տԷր ծառային այնորիկ՝ արձակեաց զնա և զփոխն եթող նմա:

    28Եւ ելեալ ծառայն այն եգիտ զմի ի ծառայակցաց իւրոց, որ պարտԷր նմա հարիւր դահեկան, և կալեալ զնա խեղդեր և ասԷր. «Հատո՛ ինձ, զոր պարտիսդ»: 29Արդ անկ անկեալ ծառայակցին առ ոտս նորա՝ աղաչԷր զնա և ասԷր. «Երկայնամի՛տ լեր առ իս, և զամենայն հատուցից քեզ»: 30Եւ նա ոչ կամԷր. այլ չոգաւ, արկ զնա ի բանտ, մինչ հատուսցԷ զպարտսն:

    31Իբրև տեսին ծառայկիցքն նորա՝ որ ինչ եղեն՝ տրտմեցան յոյժ և եկեալ ցուցին տեառն իւրեանց զամենայն, որ ինչ եղևն: 32Յայնժամ կոչեաց զնա տԷրն իւր և ասԷ. «Ծառա՛յ չար, զամենայն զպարտսն թողի քեզ, վասն զի աղաչեցեր զիս: 33Իսկ արդ ո՞չ Էր պարտ և քեզ ողորմել ծառայակցին քում, որպԷս և ես քեզ ողորմեցայ»: 34Եւ բարկացեալ տԷրն նորա՝ մատնեաց զնա դահճած, մինչև հատուսցԷ զամենայն զպարտսն: 35ՆոյնպԷս և Հայրն իմ, որ յերկինս Է, արասցԷ ձեզ, եթԷ ոչ թողուցուք իւրաքանչիւր եղբօր իւրում ի սրտից ձերոց զյանցանս նոցա:

    22. ՍԱՂՄՈՍ ԽԱ. 2-6

    2ՈրպԷս փափագԷ եղջերու յաղբերս ջուրց, այնպԷս փափագԷ անձն իմ առ քեզ, Աստուա՛ծ:

    3Ծարաւի Է անձն իմ առ քեզ, Աստուա՛ծ հզօր և կենդանի ե՞րբ եկից, երևեսցայց երեսացդ Աստուծոյ:

    4Եղեն ինձ արտասուք իմ կերակուր ի տուԷ և ի գիշերի, և այն, զի ասԷին ցիս զօրհանապազ, թԷ՝ Ո՞ւր Է Աստուած քո:

    5Զայս որպԷս յիշԷի, տառապԷր յիս անձն իմ. քաջալերԷի զի մտից ընդ յարկաւ սքանչեաց տանն Աստուծոյ ի ձայն ցնծութեան և խոստովանութեան և ի ձայն բարեկենդանութեան:

    6Արդ ընդԷ՞ր տրտում ես, ա՛նձն իմ, կամ ընդԷ՞ր խռովես զիս. յուսա՛ առ Աստուած, խոստովանեա՛ նմա, փրկիչ երեսաց իմոյ Աստուած Է:

    23. ՍԱՂՄՈՍ ՃԳ.

    Ի վերայ աշխարհագործ արարածոց

    1Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏԷր: ՏԷ՛ր Աստուած իմ, մեծ եղեր յոյժ, խոստովանութիւն և մեծվայելչութիւն զգեցար: 2Արկար զլոյս որպԷս զօթոց, ձգեցեր զերկինս որպԷս խորան 3և յարկար ի վերայ ջուրց զվերնայարկս նորա: Ո՞ դնԷ յամպս զգնացս իւր, և շրջի նա ի վերայ թևոց հողմոց: 4Ո՞ արար զհրեշտակս իւր հոգիս. և զպաշտօնեայս իւր ի հուր կիզելոյ:

    5Հաստատեաց զերկիր ի վերայ հաստատութեան իւրոյ, զի մի՛ սասանեսցի յաւիտեան:

    6Խորք որպԷս զգեստ վերարկու Է նորա, ի վերայ լերանց կացցեն ջուրք: 7Ի սաստԷ քումմԷ փախիցեն, և ի ձայնԷ որոտալոյ քումմԷ սարսիցեն: 8Ելանեն, լեռնանան և իջանեն, դաշտանան ի տեղի, յոր հաստատեսցեր զնոսա: 9Սահման փդիր, և ոչ անցանեն և ոչ ևս դառնան ի ծածկել զերկիր: 10Առաքեցեր զաղբիւրս ընդ ծործորս, ի մԷջ լերանց գնասցեն ջուրք՝ արբուցանել զամենայն գազանս վայրի. 11յագեսցին ցիռք ի ծարաւս իւրեանց:

    12Անդ թռչունք երկնից բոյնս դիցեն և ի միջոյ վիմաց տացեն զձայնս իւրեանց: 13ԱրբուցանԷ զլերինս ի շտեմարանց իւրոց, ի պտղոյ գործոց իւրոց լցցի երկիր: 14Բուսուցեր զխոտ անասնոց, զդալարի ի ծառայութիւն մարդկան. հաներ զհաց յերկրէ: 15Գինի ուրախ առնԷ, իւղ՝ զուարթ, և հաց հաստատԷ զսիրտ մարդոյ: 16Յագեսցին ծառքն տեառն և մայրքն Լիբանանու, զորս դսւ տնկեցար: 17Անդ թռչունք, երկնից ձագս հանցեն, և բոյն արագլի ապաւԷն ի նոցա: 18Լերինք բարձունք են եղջերուաց, և վԷմք՝ ապաւԷն նապաստակաց:

    19Արարեր զլուսին վասն ժամանակի, արեգակն ծանեաւ զժամ մատնելոյ իւրոյ: 20Արարեր զխաւար, և եղե գիշեր. ի նմա գնան ամենայն գազանք անտառի: 21Կորիւնք առիւծուց մռնչեն և յափշտակեն և խնդրեն յԱստուծոյ զկերակուրս իւրանց: 22Ի ծագել արևու ժողովին և ի մորիս իւրանց դադարեն: 23ԵլանԷ մարդ ի գործս իւր և ի վաստակս ձեռաց իւրոց մինչև յերեկոյ: 24ՈրպԷ՜ս զի մեծ են գործք քո, ՏԷ՛ր. զամենայն ինչ իմաստութեամբ արարեր, և լցաւ երկիր ստեղծուածքով քովք: 25Այս ծով մեծ և անդորր. ի սմա զեռունք, որոց ոչ գոյ թիւ, գազանք մեծամեծք և մանունք: 26Ի սմա և նաւք գնան, վիշապն, զոր ստեղծեր, խաղալ նովաւ: 27Ամենեքեան քեզ սպասեն, և դու տաս նոցա կերակուր ի ժամու: 28Տաս դու նոցա, և կերակրին. բանաս զձեռն քո և կրեակրես զամենեսեան կամօք քովք: 29Դարձուցանես զերեսս քո ի նոցանԷ, և խռովին. հանես զոգի ի նոցանԷ, պակասին և ի հող դառնան: 30Առաքես զոգի քո և ստանաս զնոսա և նորոգես զերեսս երկրի: 31Եղիցին փառք Տեառն յաւիտեան. ՏԷր ուրախ եղիցի յարարածս իւր: 32Ո՞ հայի յերկիր և տայ դողալ սմա. մերձի ի լերինս, և ծխեսցին: 33Օրհնեցից զՏԷր ի կեանս իմ. սաղմոս ասացից Աստուծոյ իմոյ, մինչև ե՛մ ես: 34Քաղցր եղիցի նմա օրհնութիւն իմ, և ես ուրախ եղեց ի ՏԷր: 35Պակասեցին մեղաւորք յերկրԷ, և ամբարիշտք մի՛ ևս գացին ի նմա: Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏԷր: ԱլԷլուիա:

    24. ԱՌԱԿ ՍԵՐՄԱՆԱՀԱՆԻՆ (Մատթ. ԺԳ. 1-10)

    1Յաւուր յայնմիկ ելեալ Յիսուս ի տանԷն՝ նստաւ առ ծովեզերն: 2Եւ ժողովեցան առ նա ժողովուրդք բազումք, մինչև մտանել նմա ի նաւն և նստել, և ամենայն ժողովուրդն կայք առ ծովեզերքն: 3Եւ խօսԷր ընդ նոսա բազումս առակօք և ասԷր. 4 «ահա ել սերմնահան սերմանել, և ի սերմանելն իւրում՝ Էր որ անկաւ առ ճանապարհաւ, և եկն թռչուն երկնից և եկեր զնա: 5Եւ այլն անկաւ յապառաժի, ուր ոչ գոյր հող բազում, և վաղվաղակի բուսաւ առ ի չգոյԷ հիւթոյ երկրին. 6ի ծագել արևու՝ տապացաւ, և զի ոչ գոյին արմատք՝ չորացաւ: 7Եւ այլն անկաւ ի մԷջ փշոց, և ելին փուշքն և հեղձուցին զնա: 8Եւ այլն անկաւ յերկիր բարի և տայր պտուղ՝ Էր որ հարիւրաւոր, էր որ վաթսնաւոր, և Էր որ երեսնաւոր: 9Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցԷ: 10Եւ մատուցեալ աշակերտքն ասեն ցնա, «ԸնդԷ՞ր առակօք խօսիս ընդ նոսա»:

    25. ՍԱՄԱՐԱՑԻՆ ՈՂՈՐՄԱԾ (Ղսւկ. Ժ. 25-37)

    25Եւ ահա յարեաւ ոմն օրինական, փորձԷր զնա և ասԷր. «Վարդապե՛տ, զի՞նչ գործեցից, զի զկեանսն յաւիտենականս ժառանգեցից»: 26Եւ նա ասԷ ցնա, «ՅօրԷնս զի՞նչ գրեալ Է, ո՞րպԷս ընթեռնուս»: 27Նա պատասխանի ետ և ասԷ. «Սիրեսցես զՏԷր Աստուած քո յամենայն սրտԷ քումմԷ, և յամենայ անձնԷ քումմԷ, և յամենայն մտաց քոց, և զընկեր քո իբրև զանձն քո»: 28Եւ ասԷ ցնա. «Ուղիղ ետուր զպատասխանիդ.զայդ արա՛ և կեցցես»: 29նա իբրև կամեցաւ զանձն արդարացուցանել, ասԷ զՅիսուս. «Եւ ո՞վ Է իմ ընկեր»: 30Պատասխանի ետ Յիսուս և ասԷ. «Այր մի իջանԷր յԵրուսաղեմԷ յԵրիքով և անկաւ ի ձեռս աւազակաց, որք մերկացուցին զնա և վԷրս ի վերայ եդին, թողին կիսամահ և գնացին: 31ԴԷպ եղև քահանայի միոջ իջանել ընդ նոյն ճանապարհ, և տեսեալ զնա զանց արար: 32ՆոյնպԷս և Ղևտացի մի եկեալ ընդ նոյն տեղի, ետես և զանց արար: 33Սամարացի ոմն ճանապարհորդեալ՝ եկն ընդ նոյն առ նովաւ և տեսեալ զնա գթացաւ: 34Եւ մատուցեալ պատեած զվԷրս նորա՝ արկեալ ի վերայ ձԷթ և գինի. և եղեալ ի վերայ գրաստու իւրոյ՝ ած զնա ի պանդոկ մի և դարմանեաց զնա: 35Եւ ի վաղիւ անդր, իբրև ելանԷր անտի, հանեալ ետ զպանդոկապետն երկուս դահեկանս և ասԷ. «Դարման տար դմա, և զոր ինչ ծախեսցես ի դա՝ ի միւս անգամ գալստեան իմում հատուցից քեզ»: 36Արդ՝ ո՞ յերեցունց ի նոցանԷ թուի քեզ մերձաւոր լեալ անկելոյն ի ձեռս աւազակացն»: 37Եւ նա ասԷ. «Որ արար զողորմութիւնն ի վերայ նորա»: ԱսԷ ցնա Յիսուս. «Ե՛րթ և դու արա՛ նոյնպԷս»:

    26. ՎԱՍՆ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱՅՆ ՑԱՒՈՑ (Մատթ. Ը.)

    1Այլ իբրև Էջ ի լեռնԷ անտի, գնացին զկնի նորա ժողովուրդ բազումք: 2Եւ ահա մատուցեալ բորոտ մի, երկիր պագանԷր նմա և ասԷր. «ՏԷ՛ր, եթԷ կամիս, կարող ես զիս սրբել»: 3Ձգեաց զձեռն իւր և հասցոյց ի նա Յիսուս և ասԷ. «Կամիմ, սրբեա՛ց». 4Եւ վաղիվաղակի սրբեցաւ ի նմանԷ բորոտու-թիւն: 4Եւ ասԷ ցնա Յիսուս. «Զգոյշ լեր, մի՛ ոմեք ասիցես. այլ ե՛րթ, ցո՛յց զնձն քո քահանային և մատո՛ զպատարագն, զոր հրամայեաց ՄովսԷս ի վկայութիւն նոցա»:

    5Եւ մտեալ ի Կափառանում, մատեաւ առ նա հարիւրապետ մի, աղաչԷր զնա և ասԷր. 6«ՏԷ՛ր, մանուկ իմ անկեալ կայ ի տան անդամալոյծ՝ չարաչար տանջեալ»: 7ԱսԷ ցնա Յիսուս, «Ես եկից և բժշկեցից զնա»: 8Պատասխանի ետ հարիւրապետն և ասԷ, «ՏԷ՛ր, չեմ բաւական, եթԷ ընդ յարկաւ իմով մտցես, այս ասա՛ բանիւ, և բժշկեսցի մանուկն իմ: 9Քան-զի ես այր մի եմ ընդ իշխանութեամբ, ունիմ ընդ ինև զինուորս, ասեմ սմա ե՛րթ, և երթայ, և այլում թԷ՝ եկ, և գայ, և ծառայի իմում թԷ՝ արա՛ զայս, և առնԷ»: 10Իբրև լուաւ Յիսուս զարմացաւ և ասԷ զայսոնիկ, որ զհետն երթային. «ԱմԷն ասեմ ձեզ, և ոչ յԻսրայելի զի բազումք այսպիսի հաւատս գտի երբԷք: 11Բայց ասեմ ձեզ, զի բազումք յարևելից և յարևմտից եկեսցեն և բազմեսցին ընդ Աբրահամու և ընդ Աահակայ և ընդ Յակովբու յարքայութեան երկնից, 12և որդիքն արքայութեան ելցեն ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ և կրճել ատամանց»: 13Եւ ասԷ Յիսուս ցհարիւրապետն. «Ե՛րթ, և որպԷս հաւատացերդ՝ եղիզի քեզ: Եւ ողջացաւ մանուկն նորա յաւուր յայնմիկ:

    14Եւ եկեալ Յիսուս ի տուն. Պետրոսի՝ ետես, զի զոքանչ նորա անկեալ դնԷր տապացեալ: 15Կալաւ զձեռանԷ նորա, և եթող զնա ջերմնն. յոտն եկաց և պաշտԷր զնա:

    16Իբրև եղև երեկոյ, մատուցին առ նա դիւահարս բազումս և եհան զայսսն բանիւ և զամենայն հիւանդսն բժշկեաց, 17զի լցցի բանն, որ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարԷի. «Նա զհիւանութիւնս մեր վերացոյց և զցաւս մեր եբարձ»:

    18Տեսեալ Յիսուսի ժողովուրդս բազումս զիւրև՝ հրամայեաց երթալ յայնկոյս: 19Եւ մատուցեալ դպիր մի ասԷ ցնա. «Վա՛րդապետ, եկից և եղ զկնի քո, յոր վայր և երթիսցես»: 20ԱսԷ ցնա Յիսուս. «աղուիսուց որջք գոն, և թռչնոց երկնից՝ բոյնք, այլ Որդւոյ մարդոյ ոչ գոյ, ուր դիցԷ զգլուխ իւր»: 21Եւ մի ոմն յաշակերտաց նորա ասԷ ցնա. «Տ՛Էր, տուր ինձ հրաման, զի երթայց, նախ թաղեցից զհայր իմ»: 22 ԱսԷ ցնա Յիսուս. «Ե՛կ զկնի և թո՛յլ տուր մեռելոցն՝ թաղել զմեռյալս իւրեանց» 23Եւ իբրև եմուտ ի նաւն, գնացին զկնի նորա աշակերտքն նորա: 24Եւ ահա շարժումն մեծ եղև ի ծովուն, մինչ նաւին ծածկել յալեաց անտի, և ինքն ննջԷր: 25Եւ մատուցեալ աշակերտքն՝ յարուցին զնա և ասեն. «Տ՛Էր, փրկեա՛ զմեզ, զի կորնչիմք»: 26Եւ ասԷ ցնոսա. «ԸնդԷ՞ր վատասիրտք Էք, սակաւահաւա՛տք»: Յանժամ յարուցեալ սաստեաց հողմոցոն և ծովուն, և եղև խաղաղութիւն մեծ: 27Եւ մարդիկն զարմացան և ասԷին. «ո՞րպիսի ոք իցԷ սա, զի և հողմք և ծով հնազանդին սմա»:

    28Եւ իբրև անց յայնկոյս յերկիրն Գերգեսասւոց, պատահեցին նմա դիւահարք երկու, ելեալք ի գերեզմանացն, չարաչարք յոյժ, որպԷս զի չԷր հնար անցանել ումեք ընդ այն ճանապարհ: 29Եւ ահա աղաղակեցին և ասեն. «Զի՞ կայ մեր և քո, Յիսո՛ւս, Որդի՛ Աստուծոյ. եկիր տարաժամ տանջել զմեզ»: 30Եւ Էր հեռագոյն ի նոցանԷ երամակ մի խոզից արօտական: 31Եւ դևքն աղաչԷին զնա և ասԷին. «ԵթԷ հանես զմեզ աստի, հրաման տուր մեզ երթալ յերամակ խոզիցն»: 32Եւ ասԷ ցնոսա. «Երթա՛յք»: Եւ նոքա ելեալ գնացին յերամակն խոզից. և դիմեաց ամենայն երամակն ի դարԷ անտի ի ծով, և մեռան ի ջուրսն: Եւ խոզարացքն փախեան և երթեալ ի քաղաքն պատմեցին զամենայն և զիրս դիւահարացն: 34Եւ ահա ամենայն քաղաքն ել ընդ առաջ Յիսուսի. իբրև տեսի զնա, աղաչեցին, զի գնասցԷ ի սահմանաց նոցա:

    27. ՎԱՍՆ ՎԱՐՁԿԱՆՈՒԹԵԱՆ ՄՇԱԿԱՑՆ (Մատթ. Ի. 1-16)

    1Նման Է արքայութիւն երկնից առն տանուտեառն, որ ել ընդ առաւօտս ի վարձու ունել մշակս յայգի իւր: 2Եւ արկ վարձս մշակացն աւուրն դահեկան և առաքեաց զնոսա յայգի իւր: 3Եւ ելեալ զերրորդ ժամու՝ ետես այլս, զի կային դատարկք ի հրապարակս: 4ԱսԷ և ցնոսա. «Երթա՛յք և դուք յայգի իմ, և որ ինչ արժան իցԷ՝ տաց ձեզ»: 5Գնացին և նոքա: Եւ դարձեալ ելեալ զվեց ժամու և զինն ժամու՝ արար նոյնպԷս: 6Եւ զմետասաներորդ ժամու ելեալ՝ եկիտ այլս, զի կային դատարկ. ասԷ և ցնոսա. «ընդե՞ր կայք աստ զօրս ցերեկ դատարկ»: 7Ասեն ցնա, «Զի ոչ ոք կալաւ զմեզ ի վարձու»: ԱսԷ ցնոսա. «երթա՛յք և դուք յայգին, և որ ինչ արժան Է՝ առնուցուք»: 8Եւ իբրև երեկոյ եղև, ասԷ տԷր այգւոյն ցգաւառապետ իւր. «Կոչեա՛ զմշակսն և տուր նոցա վարձս՝ սկսեալ ի յետնոցն մինչև ցառաջինսն»: 9Իբրև եկին որք զմետասաներորդ ժամուն առին մԷն մի դահեկան: 10Եկեալ և առաջինքն՝ համարԷին, թԷ աւելի առնուցուն, և առին մԷն մի դահեկան և նոքա: 11Իբրև առին, տրտնջԷին զտանուտեառնԷն և ասԷին, 12թԷ՝ «Դոքա յետինքդ մի ժամ գործեցին, և հասարակորդս մեզ արարԷր զդոսա, որ զծանրութիւն աւուրն բարձաք և զտօթ»: 13Նա պատասխանի ետ միում ի նոցանԷ և ասԷ. «Ընկե՛ր, չզրկեմ զքեզ, ո՞չ դահեկանի միոջ սակ արկեր ընդ իս»: 14Ա՛ռ զքոյդ և ե՛րթ: ԵթԷ կամիմ յետնոցս տալ, որպԷս և քեզ: 15ԵթԷ չիցԷ՞ ինձ իշխանութիւն յիմսս առնել զինչ և կամիմ. կամ թԷ ակն քո չա՞ր Է, զի ես առատս եմ»: 16ԱյսպԷս եղիցին յետինք առաջինք, և առաջինք՝ յետինք. զի բազումք են կոչեցեալք, և սակաւք են ընտրեալք:

    28. ՍԱՂՄՈՍ Ը.

    1Ի կատարած ի վերայ հնձանացն. սաղմոս դաւթի:

    2Տէ՛ր, Տէ՛ր մե՛ր, զի՜ սքանչելի Է անուն քո յամենայն երկրի: Համբարձաւ մեծ վայելչութիւն քո ի վերոյ քան զերկինս: 3Ի բերանոյ մանկանց տղայոց և ստնդիեցած հաստատեցեր զօրհնութիւն. վասն թշնամեաց քոց, Տէ՛ր, զի եղծցի թշնամին և հակառակորդն:

    4Տեսից զերկինս, զգործս մատանց քոց, զլուսին և զաստեղս, զորս դու հաստատեցեր:

    5Ո՞վ Է մարդ, զի յիշես դու զնա, կամ որդի մարդոյ, թԷ այց ինչ արասցես դու նմա:

    6Փոքր ինչ խոնարհ արարեր զնա քան զհրեշտակս քո, փառօք և պատուով պսակեցեր զնա:

    7Եւ կացուցեր զնա ի վերայ ամենայն ձեռակերտաց քոց. 8զամենայն ինչ հնազանդ արարԷր ի ներքոյ ոտից նորա. զխաշն և զարջառ և զամենայն ինչ, ևս և զերԷ վայրի, 9զթռչունս երկնից, զձկունս ծովու, որ շրջին ընդ շաւիղս ծովու:

    10 Տէ՛ր, Տէ՛ր մե՛ր, զի՜ սքանչելի Է անուն քո յամենայն երկրի:

    29. ԱՅԼ ԲԺՇԿՈՒԹԻՒՆՔ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ. Թ. 1-19, 23-38)

    1Եւ մտեալ ի նաւ՝ անց յայնկոս և եկն ի քաղաք իւր: 2Եւ ահա մատուցին առ նա անդամալոյծ մի, որ դնԷր ի մահիճս: Եւ տեսեալ Յիսուսի զհաւատս նոցա՝ ասԷ ցանդամալոյծն, «Թողեալ լիցին քեզ մեղք քո»: 3Եւ ահա ոմանք ի դպրացն ասեն ընդ միտս. «հայոյԷ դա»: 4Եւ ծանուցեալ Յիսուսի զխորհուրդս նոցա՝ ասԷ ցնոսա. «ԸնդԷ՞ր խորհիք դուք չարիս ի սիրտս ձեր»: 5Զի՞նչ դիւրին Է, ասել՝ թողեալ լիցին քեզ մեղք քո, թԷ՞ ասել՝ արի՛ և շրջեա՛ց: 6Այլ զի գիտասջիք, եթԷ իշխանութիւն ունի Որդի մարդոյ յերկրի թողուլ զմեղս, (յայնժամ ասԷ դանդամալոյծն), արի՛, ա՛ռ զմահիճս քո և ե՛րթ ի տուն քո»: 7Եւ յարուցեալ գնաց ի տուն իւր: 8Իբրև տեսին ժողովուրդքն զարմացան և փառաւոր առնԷին զԱստուած, զտուիչն այնպիսի իշխանութեան՝ մարդկան:

    9Եւ անցեալ ընդ այն Յիսուսի՝ ետես զայր մի, զի նստԷր ի մաքսաւորութեան, ՄատթԷոս անուն, և ասԷ ցնա, «Եկ զկնի իմ»: Եւ յարուցեալ գնաց զկնի նորա: 10Եւ եղև իբրև բազմեալ Էր նա ի տանն, և ահա բազում մաքսաւորք և մեղաւորք եկեալ և բազմեալ Էին ընդ Յիսուսի և ընդ աշակերտս նորա. 11Իբրև տեսին փարիսեցիքն, ասեն ցաշակերտս նորա. «Ընդե՞ր ընդ մաքսաւորս և ընդ մեղաւորս ուտԷ վարդապետն ձեր»: 12Իսկ Յիսուս իբրև լուաւ, ասԷ ցնոսա. «Ոչ Է պիտոյ բժիշկ կարողաց, այլ հիւանդաց: 13Երթա՛յք, ուսարո՛ւք, զի՛նչ Է՝ Զողորմութիւն կամիմ և ոչ զզոհ. զի ոչ եկի կոչել զարդարս, այլ զմեղառորս»:

    14Յանժամ մատեան առ նա աշակերտքն Յովյաննու և ասեն. «Ընդե՞ր մեք և փարիսեցիքն պահեմք յաճախ, և քո աշակերտքդ ո՛չ պահեն»: 15ԱսԷ ցնոցա Յիսուս. «ՄիթԷ մա՛րթ ինչ իցԷ մանկանց առագաստի սուգ առնուլ, մինչ փեսայն ընդ նոսա իցԷ. այլ եկեսցեն աւուրք, յորժամ բարձցի ի նոցանԷ փեսայն և ապա պահեսցեն»: 16Ոչ ոք առկանԷ կապերտ անթափ ի վերայ հնացեալ ձորձոյ, զի առնու ելանԷ զլռութիւն նորա ի հանդերձեն, և ևս չար պատառումն լինի: 17Եւ ոչ արկանեն գինի նոր ի տիկս հինս, ապա թԷ ոչ՝ տիկքն պատառին, և գինին հեղու, և տիկքն կորնչին. այլ արկանեն զգինի նոր ի տիկս նորս, և երկոքին պահին»:

    18Մինչդեռ նա զայս խօսԷր ընդ նոցա, ահա իշխան մի մատուցեալ երկիր պագանԷր նմա և ասԷր. «Դուստր իմ արդ ևս վախճանեցաւ. այլ եկեալ դիցես զձեռն քո ի վերայ նորա. և կեցցԷ»: 19Յարեաւ Յիսուս և գնաց զկնի նորա աշակերտքն հանդերձ: 20Եւ ահա կին մի տեռատես երկոտասանամեայ մատուցեալ յետոյ՝ մերձեցաւ ի դրօշակ հանդերձի նորա. 21Քանզի ասԷր ի մտի իւրում, թԷ միայն մերձենամ ի հանդերձս նորա. փրկիմ: 22Իսկ Յիսուս իբրև դարձաւ և ետես զնա, ասԷ, քաջալերեաց, դուստր, հաւատք քո կեցուցին զքեզ. և փրկեցաւ կինն ի ժամԷն յայնմանԷ: 23իբրև եկն Յիսուս ի տուն իշխանին և ետես զփողարսն և ամբոխ յոյժ, 24ասԷ ցնոսա. «Ի բա՛ց գնացԷք. զի ոչ եթԷ մեռեալ Է աղջիկդ, այլ ննջԷ»: 25Եւ ծաղր առնԷին զնա: Եւ իբրև ել ամբոխն ի բաց՝ եմուտ, կալաւ զձեռանԷ նորա, 26և յարեաւ աղջիկն: եւ ել համբաւս այս ընդ ամենայն երկիրն ընդ այն:

    27Եւ մինչդեռ անցանԷր ընդ այն Յիսուս, զհետ եղեն նորա կոյրք երկու, աղաղակԷին և ասԷին. «Ողորմեա՛ց մեզ, որդի՛ Դաւթի»: 28Եւ իբրև եկն ի տուն, մատեան առ նա կոյրքն. և ասԷ ցնոսա Յիսուս. «Հաւատա՞յք, եթԷ կարող եմ առնել ձեզ զայդ»: 29Ասեն ցնա. «Այո՛, ՏԷ՛ր»: Յանժամ մերձեցաւ յաչս նոցա և ասԷ «Ըստ հաւատաց ձերոց եղիցի՛ ձեզ»: 30Եւ բացան աչք նոցա. և սաստեաց նոցա Յիսուս և ասԷ. «Զգոյշ կացԷք, մի՛ ոք գիտասցԷ»: 31Եւ նոքա ելեալ համբաւեցին զնա ընդ ամենայն երկիրն ընդ այն:

    32Եւ յելանելն նոցա արտաքս՝ ահա մատուցին առ նա այր մի համր դիւահար: 33Եւ յելանել դիւին՝ խօսեցաւ համրն, և զարմացան ժողովուրդքն և ասեն թԷ՝ «Եւ ոչ երբԷք երևեցաւ այսպիսի ինչ յԻսրայելի»: 34Իսկ փարիսեցիքն ասԷին, թԷ՝ «Իշխանաւն դիւաց հանԷ դա զդևս»: 35Եւ շրջԷր Յիսուս ընդ ամենայն քաղաքս և ընդ գեօղս, ուսուցանԷր ի ժողովուրդս նոցա և քարոզԷր զաւետարանն արքայութեան, և բժշկԷր զամենայն ախտս և զամենայն հիւանդութիւնս ի ժողովրդեանն: 36Եւ տեսեալ զժողովուրդսն՝ գթացաւ ի նոսա, զի Էին աշխատեալք և ցրւեալք իբրև զոշխարս, որոց ոչ իցԷ հովիւ: 37Յայնժամ ասԷ զաշակերտսն իւր. «Հունձք բազում են, և մշակք սակաւ: 38Արդ աղաչեցԷ՛ք զՏԷր հնձոց, զի հանցԷ մշակս ի հունձս իւր»:

    30. ՎԱՍՆ ԱՌԱՔԵԼՈՑՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ (Մատթ. Ժ.)

    1Եւ կոչեցեալ առ ինքն զերկոտասանեսին աշակերտսն իւր՝ ետ նոցա իշխանութիւն այսոց պղծոց՝ հանել զնոսա և բժշկել զամենայն զցաւս և զամենայն հիւանդութիւնս: 2Եւ առաքելոց երկոտասանից Էին անուանք այսոքիկ. առաջին Սիմովն, անուանեալն Պետրոս, և ԱնդրԷաս եղբայր նորա, 3Յակովբոս Զեբեդեայ և ՅովհաննԷս եղբայր նորա, Փիլիպոս և ԲարդուղիմԷոս, Թովմաս և ՄատթԷոս մաքսաւոր, , Յակովբոս ալփեայ և ՂեբԷոս, որ անւանեցուն ԹադԷոս, 4Սիմովն Կանանացի և Յուդա Իսկարիովտացի, որ և մատնեացն զնա: 5Զնոսա երկոտասանեսին առաքեաց Յիսուս. պատուիրեաց նոցա և ասԷ. «Ի ճանապարհ հեթանոսաց մի՛ երթայցԷք և ի քաղաք Սամարացւոց մի մտանիցԷք. 6այլ երթայք առաւել առ ոչխարսն կորուսեալս տանն Իսրայելի: 7Եւ իբրև երթայցԷք, քարոզեցԷ՛ք և ասացԷ՛ք, թԷ մերձեալ Է արքայութիւն երկնից: 8Զհիւանդս բժշկեցԷ՛ք, զբորոտս սրբեցԷ՛ք, զդևս հանԷ՛ք, ձրի առԷ՛ք և ձրի տո՛ւք: 9Մի՛ ստանայք ոսկի, և մի՛ արծաթ, և մի՛ պղինձ ի գօտիս ձեր, 10մի՛ պարկ ի ճանապարհ, և մի՛ երկուս հանդերձս, մի՛ կօշիկս, մի՛ ցուպ. զի արժանի Է մշակն կերակրոյ իւրում: 11Յոր քաղաք մտանիցԷք կամ ի գեօղ, հարցանիցԷք, թԷ ո՞ Է ի նմա արժանի, և անդ լինիջիք, մինչև ելանիցԷք անտի: 12Եւ իբրև մտանիցԷք ի տունն, ողջոյն տաջիք նմա և ասասջիք. ողջոյն տանս այսմիկ: 13ԵթԷ իցԷ տունն արժանի, եկեսցԷ ողջոյնն ձեր ի վերայ նորա. ապա թԷ ոչ իցԷ արժանի, ողջոյնն ձեր առ ձեզ դարձցի: 14 Եւ որ ոչ ընկ-ալցի զձեզ և ոչ լուիցԷ բանից ձերոց, իբրև ելանիցԷք ի քաղաքԷն յայնմանԷ, թօթափեսջիք զփոշին յոտից ձերոց: 15ԱմԷն ասեմ ձեզ, դիւրագոյն լիցի երկրին Սոդոմացւոց և Գոմորացւոց յաւուրն դատաստանի, քան քաղաքին այնմիկ»:

    16Ահաւասիկ ես առաքեմ զձեզ իբրև զոշխարս ի մԷջ գայլոց. եղերո՛ւք այսուհետև խորագԷտք իբրև զօձս և միամիտ իբրև զաղաւնիս: 17Զգոյշ լինիջիք ի մարդկանԷ. զի մատնեսցեն զձեզ յատեանս, և ի ժողովուրդս իւրեանց տանջեսցեն զձեզ: 18և առաջի դատաւորաց և թագաւորաց տանիցին զձեզ վասն իմ ի վկայութիւն նոցա և հեթանոսաց: 19Այլ յորժամ մատնեսցեն զձեզ, մի՛ հոգայցԷ՛ք, թԷ ո՞րպԷս կամ զի՞նչ խօսիցիք. զի տացի ձեզ ի ժամուն յայնմիկ՝ զինչ խօսիցիք: 20Զի ո՛չ եթԷ դուք իցԷք, որ խօսիցիքն. այլ Հոգին հօր ձերոյ, որ խօսիցի ի ձեզ: 21ՄատնեսցԷ եղբայր զեղբայր ի մահ, և հայր՝ զորդի. և յառնիցեն որդիք ի վերայ հարց և սպանանիցեն զնոսա: 22Եւ եղիջիք ատեցեալք յամենեցունց վասն անուան իմոյ. իսկ որ համբերեսցԷ իսպառ, նա կեցցԷ: 23Եւ յորժամ հալածիցեն զձեզ ի քաղաքիս յայսմիկ, փախիջիք յայլ. և եթԷ յայնմանԷ հալածիցեն զձեզ, փախիջիք միւս. ամԷն ասեմ ձեզ, ոչ ապառեսջիք զքղաքս Իսրայելի, մինչև եկեսցԷ Որդի մարդոյ: 24Ոչ Է աշակերտն առաւել քան զվարժապետ, և ոչ ծառայ՝ քան զտԷր իւր: 25Շատ իցԷ աշակերտին, եթԷ եղիցի իբրև զվարժապետ իւր, և ծառային՝ իբրև զտԷր իւր. եթԷ զտանուտԷրն բԷեղզեբուղ կոչեցին, ո՞րչափ ևս առաւել զընտանիս նորա: 26Մի՛ այսուհետև երկնչիցիք ի նոցանԷ, զի ոչինչ ի ծածուկ, որ ոչ յայտնեսցի, և գաղտնի՝ որ ոչ ծանիցի: 27Զոր ասեմ ձեզ ի խաւարի՝ ասացԷք ի լոյս, և զոր լսԷք յունկանԷ քարոզեցԷ՛ք ի վերայ տանեաց: 28Եւ մի՛ երկնչիք յայնցանԷ, որ սպանանեն զմարմին և զոգի ոչ կարեն սպանանել. այլ երկերու. դուք առաւել յայնմանԷ, որ կարող Է զոգի և զմարմին կորուսանել ի գեհենի: 29Ո՞չ ապաքԷն երկու ճնճղուկք դանգի միոջ վաճառին, և մի ի նոցանԷ յերկիր ոչ անկցի առանց հօր ձերոյ: 30Այլ ձեր և ամենայն իսկ հեր գլխոյ թուեալ Է: 31Եւ արդ մի՛ երկնչիցիք, զի լաւ Էք քան, զբազում ճնճղուկս: 32Ամենայն որ խոստովանեսցի յիս առաջի մարդկան, խոստովանեցից և ես զնման առաջի հօր իմոյ, որ յերկինս Է: 33Եւ որ ուրասցի զիս առաջի մարդկան, ուրացայց և ես զնա առաջի հօր իմոյ, որ յերկինս Է: 34Մի՛ համարիք, եթԷ երկի արկանել խաղա-ղութիւն յերկիր. ոչ եկի արկանել խաղաղութիւն, այլ սուր. 35քանզի եկի քակել զայր ի հօրԷ իւրմԷ և զդուստր ի մօրԷ իւրմԷ և զհարսն ի սկեսրԷ իւրմԷ, 36և թշնամիք առն ընտանիք իւր: 37Որ սիրԷ զհայր կամ զմայր առաւել քան զիս՝ ոչ Է ինձ արժանի. և որ սիրԷ զուստր կամ զդուստր առաւել քան զիս՝ չԷ ինձ արժանի: 38Եւ որ ոչ առնու զխաչ իւր և գայ զկնի իմ՝ չԷ՛ ինձ արժանի: 39Որ գտանԷ զանձ իւր՝ կորուսցԷ զնա, և որ կորոյս զանձն իւր վասն իմ՝ գտցԷ զնա: 40Որ ընդունի զձեզ՝ զիս ընդունի, և որ զիս ընդունի՝ ընդունի զառաքիչն իմ: 41Որ ընդունի զմարգարԷ յանուն մարգարԷի՝ զվարձս մարգարԷի առցԷ. և որ ընդունի զարդար յանուն արդարոյ՝ զվարձս արդարոյ առցԷ: 42Եւ որ արբուսցԷ միում ի փոքրկանցս յայսցանԷ բաժակ մի ջուր ցուրտ միաայն՝ յանուն աշակերտի, ամԷն ասեմ ձեզ, ոչ կորուսցԷ զվարձս իւր:

    31. ՍԱՂՄՈՍ ՂԶ (ՂԷ)

    1ՏԷր թագաւորեաց, ցնծասցԷ երկիր, ուրախ եղիցին կղզիք բազումք:

    2Ամպ և մԷգ շուրջ են զնովաւ, յիրաւունս և յարդարութիւն ուղղեալ Է աթոռ նորա: 3Հուր առաջի նորա գնասցԷ և այրեսցԷ շուրջ զթշնամիս նորա:

    4Երևեցան փայլատակունք նորա տիեզերաց, ետես և սասանեցաւ երկիր:

    5Լերինք որպԷս մոմ հալեսցին յերեսաց Տեառն, յերասաց Տեառն ամենայն երկրի:

    6Պատմեսցեն երկինք զարդարութիւն նորա, և տեսցեն ամենայն ժողովուրդք զփառս նորա:

    7Ամաչեսցեն ամենեքեան, ոյք երկիր պագանեն կռոց և ոյք պարծին ի դրօշեալս իւրեանց. երկիր պագցեն նմա ամենայն հրեշտակք նորա:

    32. ԱՌԱԿ ՈՐՈՄԱՆ (Մատթ. ԺԳ. 24-30)

    24Նմանեցաւ արքայութիւնն երկնից առն, որ սերմանիցԷ սերմն բարի յագարակի իւրում: 25Եւ ի քուն լինել մարդկան՝ եկն թշնամի նորա և ցանեաց ի վերայ որոմն ի մԷջ ցորենոյն, և գնաց: 26Եւ իբրև բուսաւ խոտն և արար պտուղ, ապա երևեցաւ և որոմնն: 27Մատուցեալ ծառայք տանուտեառնն ասեն ցնա, ՏԷ՛ր, ո՞չ սերմն բարի սերմանեցիր յագարակին քում, արդ ուստի՞ ունիցի զորոմնն: 28Եւ նա ասէ ցնոսա, «Այր թշնամի արար զայն»: Ասեն ցնա ծառայքն, «Կամի՞ս, զի երթիցուք, քաղեսցուք զայն ի բաց»: 29Եւ նա ասԷ ցնոսա. «Մի գուցԷ մինչ քաղիցԷք զորոմնն, և զցորեանն ընդ նմին ի բաց խլիցԷք»: 30Թոյլ տուք երկոցունց աճեն ի միասին մինչև ի հունձս, և ի ժամանակի հնձոցն ասացից ցհնձողսն. «ՔաղեցԷ՛ք նախ զորոմնդ և կապեցԷ՛ք զայդ խրձունս առ ի յայրել, և զցորեանն ժողովեցԷ՛ք ի շտեմարանս իմ»:

    33. ՎԱՍՆ ԶՏԱՂԱՆՏՍՆ ՏԱԼՈՅ (Մատթ. Իե. 14-31)

    14Այր մի մարդ գնացեալ տար աշխարհ՝ կոչեաց զծառայս իւր և ետ նոցա զինչս իւր: 15Ումեմն ետ հինգ քանքար և ումեն՝ երկուս և ումեն՝ մի, իւրաքանչիւր ըստ իւրում կարի, և գնաց: 16Չոգաւ վաղվաղակի՝ որ առ զհինգն, գործեաց նոքօք և շահեցաւ այլ ևս հինգ: 17ՆոյնպԷս և որ զերկուսն՝ շահեցաւ այլ ևս երկուս: 18Եւ որ զմին առ՝ գնաց, փորեաց զերկիր և թաքոյց զարծաթ տեառն իւրոյ: 19Յետ բազում ժամանակի գայ տԷր ծառայիցն այնոցիկ և առնԷ համարս ի մԷջ նոցա: 20Եւ մատուցեալ՝ որ զհինգ քանքարն առ՝ մատոյց այլ ևս հինգ քանքար և ասԷ. «ՏԷ՛ր, հինգ քանքար ետուր ցիս, արդ աւասիկ հինգ այլ ևս քանքար ի վերայ շահեցայ»: 21ԱսԷ ցնա տԷրն իւր. «Ազնի՛ւ, ծառայ բարի և հաւատարիմ, որովհետև ի սակաւուդ հաւատարիմ ես, ի վերայ բազմաց կացուցից զքեզ. մուտ յուրախութիւն տեառն քո»: 22Մատուցեալ և որոյ զերկուս քանքարսն առեալ Էր, և ասԷ. «ՏԷ՛ր, երկուս քանքարս ետուր ցիս աւասիկ երկուս ևս այլ քանքարս, զորս ի վերայ շահեցայ»: 23ԱսԷ ցնա տԷրն իւր «Ազնի՛ւ, ծառայ բարի և հաւատարիմ, որովհետև ի սակաւուդ հաւատարիմ ես, ի վերայ բազմաց կացուցից զքեզ. մուտ յուրախութիւն տեառն քո» 24Մատուցեալ և որոյ զմի քանքարն առեալ Էր, և ասԷ. «ՏԷ՛ր, գիտԷի, զի այր մի խիստ ես, հնձես՝ զոր ոչ սերմանեցեր, և ժողովես՝ ուստի ոչ սփռեցեր: 25Երկեայ, գնացի և թաքուցի զքանքարն քո յերկրի. արդ աւասիկ քոյդ ցքեզ»: 26Պատասխանի ետ տԷրն և ասԷ ցնա. «Ծառա՛յ չար և վատ, գիտԷի՛ր, եթԷ հնձեմ՝ ուստի ոչ սերմանեցի, և ժողովեմ՝ ուստի ոչ սփռեցի. 27պարտ Էր քեզ առկանել զարծաթդ իմ սեղանաւորս, և եկեալ ես տոկոսեօք պահանջԷի զիմն: 28Արդ առԷք ի դմանԷ զքանքարդ և տուք այնմ, որ ունիցի զտասն քանքարն: 29Զի ամենայնի, որ ունիցի՝ տացի և յաւելցի. և որ ոչն ունիցի, և զոր ունիցին՝ բարձցի ի նմանԷ: 30Եւ զծառայդ անպիտան հանԷք ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ և կրճել ատամանց»:

    34. ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ Գլուխ ԺԱ

    1Եւ եղև իբրև կատարեաց Յիսուս զպատուԷր երկոտասանից աշակերտացն իւրոց, գնաց անտի քարոզել և ուսուցանել ի քաղաքս նոցա: 2Իսկ ՅովհաննԷս իբրև լուաւ ի բանտին զգործսն Քրիստոսի առաքեաց ի ձեռն աշակերտացն իւրոց և ասԷ ցնա. 3«Դո՞ւ ես որ գալոցն ես, եթԷ այլում ակն կալցուկ»: 4Պատասխանի ետ Յիսուս և ասԷ ցնոսա. «ԳնացԷ՛ք, պատմեցԷք Յովհաննու զոր լուայք և տեսիք: 5Կոյրք տեսանեն, կաղք գնան, բորոտք սրբին և խուլք լսեն, և մեռեալք յառնեն և աղքատք աւետարանին: 6Եւ երանեալ Է՝ որ ոչ գայթակղեսցի յիս»: 7Եւ իբրև նոքա գնացին, սկսաւ Յիսուս ասել ցժողովուրդսն զՅովհաննԷ. «Զի՞նչ ելԷք տեսանել յանապատին. եղԷ՞գն շարժուն ի հողմոյ: 8Այլ զի՞նչ ելԷք տեսանել. մարդ ի հա՛նդերձս փափկութեան զարդարեալ. ահաւանիկ որ զփափուկսն զգեցեալ են՝ ի տունս թագաւորաց են: 9Սյլ զի՞նչ ելԷք տեսանել, մարգարԷ՞. այո՛, ասեմ ձեզ, և առաւել ևս քան զմարգարԷ: 10Զի նա Է, վասն որոյ գրեալն Է. ահա ես առաքեցից զհրեշտակ իմ առաջի երեսաց քոց, որ պատրաստեսցԷ զճանապարհ քո առաջի քո: 11ԱմԷն ասեմ ձեզ. չԷ՛ յարուցեալ ի ծնունդս կանանց մեծ քան զՅովհաննԷս Մկրտիչ. բայց փոքրիկն յարքայու-թեան երկնից մեծ Է քան զնա: 12Բայց յաւուրցն Յովհաննու Մկրտչի մինչև ցայժմ՝ արքայութիւն երկնից բռնադատի, և բռունք յափշտակեն զնա: 13Քաանզի ամենայն օրԷնք և մարգարԷք մինչև ցՅովհաննԷս մարգարԷացան: 14Եւ եթԷ կամիք ընդունել, նա Է Եղիա, որ գալոցն Է: 15Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցԷ: 16Ո՞ւմ նմանեցուցից զազգս զայս. նման Է մանկտւոյ, որ նստիցին ի հրապարակս, կարդայցեն զընկերս իւրեաց և ասիցեն. 17Փողս հարաք ձեզ, և ոչ կաքաւեցԷք. ողբացաք ձեզ, և ոչ կոծեցարուք: 18Եկն ՅովհաննԷս, ո՛չ ուտԷր և ո՛չ ըմպԷր, և ասեն՝ դև գոյ ի նմա: 19Եկն որդի մարդոյ, ուտԷ և ըմպԷ և ասեն՝ ահա այր կերող և արբեցող, բարեկամ մաքսաւորաց և մեղաւորաց. և արդարացաւ իմաստութիւն յորդւոց իւրոց»: 20Յայնժամ սկսաւ նախատել ըզքաղաքսն, յորս եղեն բազում զօրութիւնք նորա, և ոչ ապաշխարեցին: 21«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսաիդա՛. զի եթԷ ի Տիւրոս և ի Սիդովն եղեալ Էին զօրութիւնքն, որ ի ձեզ եղեն վաղու ևս արդեօք խորգով և մոխրով ապաշխարեալ Էր: 22Բայց ասեմ ձեզ, Դիւրագոյն լիցի երկրին Տիւրոսի և Սիդովնի յաւուրն դատաստանի, քան ձեզ: 23Եւ դո՛ւ Կափառանում, մի՛ մինչև յերկինս բարձրասցիս, այլ մինչև ի դժոխս իջցես. զի եթԷ ի Սոդոմ եղեալ Էին զօրութիւնքն, որ ի քեզ եղեն՝ ապաքԷն կային ևս մինչև ցայսօր: 24Բայց ասեմ ձեզ, եթԷ երկրին Սոդոմացւոց դիւրագոյն լիցի յաւուրն դատաստանի, քան քեզ»:25Յանմ ժամանակի պատասխանի ետ Յիսուս և ասԷ. «Գոհանամ զքԷն, Հա՛յր, ՏԷր երկնի և երկրի. զի ծածկեցԷր զայս յիմաստնոց և ի գիտնոց և յայտնեցԷր տղայոց: 26Այո՛, Հա՛յր, զի այսպԷս հաճոյ եղև առաջի քո: 27Ամենայն ինչ տուաւ ինձ ի ՀօրԷ իմմԷ: Եւ ոչ ոք ճանաչԷ զՈրդի, եթԷ ոչ Հայր. Եւ ոչ զՀայր ոք ճանաչԷ, եթԷ ոչ Որդի, և ում Որդին կամիցի յայտնել: 28Եկայք առ իս ամենայն վաստակեալք և բեռնաւորք, և ես հանգուցից զձեզ. 29առԷ՛ք զլուծ իմ ի ձեզ և ուսարո՛ւք յինԷն, զի հեզ եմ և խոնարհ սրտիւ, և գտչիք հանգիստ անձանց ձերոց: 30Զի լուծ իմ քաղցր Է և բեռն իմ փոքրոգի»:

    35. ՄԵԾԱՏՈՒՆՆ ԵՒ ՂԱԶԱՐՈՍ (Ղսւկ. ԺԶ 19-31)

    19Այր ոմն Էր մեծատուն և ագանԷր բեհեզս և ծիրանիս և ուրախ լինԷր հանապազ առատապԷս: 20Եւ աղքատ ոմն, անուն Ղազարոս, անկեալ դնԷր առ դրան նորա վիրաւորեալ: 21Եւ ցանկայր լնուլ զորեվայն իւր ի փշրանացն, որ անկանԷին ի սեղանոյ մեծատանն. այլ և շունք ևս գային և լեզուին զվերս նորա: 22Եւ եղև մեռանել աղքատին և տանել հրեշտակաց զնա ի գոգն Աբրահամու. մեռաւ և մեծատունն և թաղեցաւ: 23Եւ ի դժոխն ամբարձ զաչս իւր, մինչ ի տանջանսն Էր. Ետես զԱբրահամ ի հեռաստանԷ և զՂազարոս ի գոգ նորա հանգուցեալ: 24Եւ նա աղաղակեաց և ասԷ. «Հա՛յր Աբրահամ, ողորմեա՛ց ինձ, և առաքեա՛ զՂազարոս, զի թացցԷ զծագ մատին իւրոյ ի ջուր և զովացուսցԷ զլեզու իմ. զի պապակիմ ի տապոյ աստի»: 25Եւ ասԷ ցնա Աբրահամ. «Որդեա՛կ, յիշեա՛, զի ընկալար անդԷն զբարիս քո ի կեանսն քում, և Ղազարոս նոյնպԷս զչարչարանս. արդ սա աստ մխիթարի, և դու այդր պապակիս: 26Եւ ի վերայ այսր ամենայնի՝ վիհ մեծ Է ընդ մեզ և ընդ ձեզ. եթԷ կամիցին աստի առ ձեզ անցանել, ոչ կարեն, և ոչ այտի ոք առ մեզ անցանել»: 27Եւ ասԷ. «Արդ աղաչեմ զքեզ, հա՛յր, զի արձակեացես զդա ի տուն հօր իմո. 28են իմ անդ եղբարք հինգ, որպԷսզի տացԷ նոցա վկայութիւն, զի մի՛ և նոքա գայցեն յայս տեղի տանջանաց»: 29Եւ ասԷ Աբրահամ. «Ունին զՄովսԷս և զմարգարԷս, նոցա լուիցեն»: 30Եւ նա ասԷ. «Ո՛չ հա՛յր Աբրահամ, բայց եթէ ի մեռելոց ոք երթիցէ առ նողա, և ապաշխարեսցեն»: Եւ ասէ ցնա. «ԵթԷ Մովսեսի և մարգարԷիցն ոչ լսեն, և ոչ՝ եթԷ ի մեռելոց ոք յառնիցԷ՝ հաւատասցեն»:

    36. ՍԱՂՄՈՍ ՃԼԶ

    1Առ գետս Բաբելացւոց` անդ նստէաք, եւ լայաք որպէս յիշեցաք մեք անդ զՍիոն:

    2Ի մեջ ուռեաց նոցա կախեցաք զկտակարանս մեր:

    3Անդ հարցանէին գերիչք մեր զբանս օրհնութեան, գերեվարք մեր ստիպէին զմեզ եւ ասէին, Օրհնեցէք մեզ յօրհնութենէն Սիոնի:

    4Իսկ զիա՞րդ օրհնեսցուք զօրհնութիւնս Տեառն յերկիր օտար:

    5Եթէ մոռացայց զքեզ, Երուսաղէ՛մ, մոռացի զիս աջ իմ:

    6Կցեսցի լեզու իմ ի քիմս իմ` թէ ոչ յիշեցից զքեզ, թէ ոչ նախ նուագեցից զքեզ, Երուսաղէ'մ, սկիզբն ուրախութեան իմոյ:

    7Յիշեա, Տէր, զորդիսն Եդովմայ` յաւուրսն Երուսաղեմի, ոյք ասէին, Քակեցէ՛ք, քակեցէ՛ք, մինչեւ ի հիմն հասուցէ՛ք:

    8Դո'ւստր Բաբեացւոց թշւառական, երանի՜ որ հատոյց զահատուցոմն քո զոր դու մեզ հատուցեր. 9Երանի՜ որ կալաւ զմանկունս քո եւ եհար զքարի:

    37. ՎԱՍՆ ԿՈՉԵՑԵԼՈՑ Ի ՀԱՐՍԱՆԻՍՆ (Մատթ. ԻԲ. 2-14)

    2Նմանեցու արքայութիւն երկնից առն թագաւորի, որ արար հարսանիս որդւոյ իւրում: 3Եւ առաքեաց զծառայս իւր կոչել զհրաւիրեալսն ի հարսանիս, և ոչ կամեցան գալ: 4Դարձեալ առաքեաց այլ ծառայս և ասԷ. «ԱսացԷ՛ք հրաւիրելոցն, ահաւասիկ զճաշ իմ պատրաստեցի, զուարարկք իմ և պարարակք զենեալք են, և ամենայն ինչ պատրաստ Է. եկայք ի հարսանիս»: 5Եւ նոքա յուլացեալ գնացին ոմն յագարակ իւր, և ոմն ի վաճառ իւր. 6և այլք կալան զծառայս նորա, թշնամանեցին և սպանին: 7Իսկ թագաւորն իբրև լուաւ՝ բարկացաւ, և առաքեաց զզօրս իւր և սատակեաց զսպանողսն զայնոսիկ և զքաղաքսն նոցա այրեաց: 8Յայնժամ ասԷ ցծառայս իւր. «Հարսանիքս պատրաստ են, և հրաւիրեալքն չԷին արժանի: 9Արդ՝ երթա՛յք յանցս ճանապարհաց և զորս մի անգամ գտանիցԷք՝ կոչեցԷ՛ք ի հարսանիսս»: 10Եւ ելեալ ծառայքն ի ճանապարհս՝ ժողովեցին զամենեսեան, զորս և գտին, զչարս և զբարիս. և լցան հարսանիքն բազմականօք: 11Եւ մտեալ թագաւորն հայել զբազմականօքն՝ ետես անդ այր մի, որ ոչ Էր զգեցեալ հանդերձ հարսանեաց: Եւ ասԷ ցնա. 12«Ընկե՛ր, զիա՞րդ մտեր այսր, զի ոչ ունԷիր հանդերձ հարսանեաց»: Եւ նա պապանձեցաւ: 13Յայնժամ ասԷ թագաւորն ցսպասաւորն, «ԿապեցԷ՛ք զդորա զոտս և զձեռս և հանԷ՛ք զդա ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ և կրճել ատամանց. 14զի բազումք են կոչեցեալք, և սակաւ են ընտրեալք»:

  21. Ա.

    Հայրենի երգն ես դու մեր՝

    Վերադարձած հայրենիք:-

    Դէմքիդ տանջանքն է դրել

    Անագորոյն մի կնիք:-

    Եւ հանճարի հեռակայ

    Հուրն է հանգչում ճակատիդ,

    Ինչպէս մարող ճառագայթ

    Արարատի գագաթին:-

    Բ.

    Հայրենի ե՛րգն ես դու մեր

    Հալածական, ինչպէս ամպ,

    Որ քամիներն են ցրել

    Եւ տարիներն ապստամբ:-

    Ժողովրդի հանճարեղ

    Սրտով երկնած ձայն ու շունչ,

    Որ բարբառել ես դարեր

    Օտարութեան մշուշում:

    Գ

    Առանձին ձայնն է ինչպէս

    Դառնում հնչիւն հայրենի-

    Դաշնութեան մէջ լոկ հնչեղ

    Հայրենական ձայների,-

    Այդպէս մեր հին դաշնութեան

    Ով մարգարէ տարագիր,-

    Դու գտանում ես ահա

    Ե՛ւ ժողովուրդ, ե՛ւ երկիր:

    Դ.

    Հայրենի երգ մեր վսեմ,

    Հազարամեա՜յ մեր հանճար,-

    Լոկ ժողովու՛րդն է հիւսել

    Քո դաշնութիւնը պայծառ,-

    Քեզ ժողովո՛ւրդն է խոնարհ

    Տառապանքով իր ծնել,

    Իր ավիւնով պահել վառ,

    Իր ոգու մէջ ընդունել...

    Ե.

    Քեզ ժողովու՛րդն է չարքաշ

    Իր բորբ շնչով տւել շունչ,-

    Ո՛չ մի իշխան կամ արքայ

    Քեզ չի՛ պահել իր նաշում:-

    Թե՛ հայրենի, թե՛ օտար

    Տիրողների համար միշտ

    Եղել ես- ձա՛յն որոտան,

    Եւ յա՛ր օտար, եւ ու՛րիշ:-

    Զ.

    Դու աշխատա՜նքն ես երգել

    Եւ քրտինքը մաճկալի,-

    Անջու՛ր հանդեր ու հերկեր,

    Սիրո երգեր անձկալի...

    Դու պանդուխտի տարագիր

    Սիրտն ես երգել կարօտող՝

    Անհայրենիք արագիլ՝

    Կապւած յուշի նարոտով:-

    Է.

    Հնչիւններ ես հաւաքել

    Հենքի համար քո երգի

    Դու՝ հանդերից մահաբեր

    Հայրենական եզերքի,-

    Եւ հայրենի հանդերի

    Մրմունջներից չմարող

    Հիւսել ես երգ անթերի

    Սերունդների համար նոր:-

    Ը.

    Դու երգել ես միայն ճորտ

    Ժսղովրդի համար մեր

    Երգեր՝ կեանքի նման խոր

    Եւ զրկանքի նման վեհ:-

    Եւ երգերում քո անհուն-

    Ժողովրդի սրբազան

    Սէ՛րն է միայն վեհանում

    Եւ աշխատանքը դաժան:-

    Թ.

    Դու երգել ես միայն բորբ

    Ժողովրդի սրտում մեր

    Վառւող ցնորքն անյողդողդ՝

    Իր գալիքի մասին վէս:-

    Հայրենիքի՜ մասին նոր,

    Կեանքի, որ հաշտ ու ազատ-

    Ծնւելու է արիւնով

    Եւ զոհերով սրբազան...

    Ժ.

    Քո ժողովու՛րդն է խոնարհ

    Քո երգերում անրջել՝

    Իր կեանքի տենչն անհնար

    Եւ սիրոյ շունչը հնչեղ:-

    Խաղաղութիւնն հաշտ ու սուրբ՝

    Տանիքների վրայ մեր,-

    Եւ սիրո խոսք ու շշուկ,

    Հասկերի երգ ու համերգ...

    ԺԱ.

    Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ

    Երգը՝ երկրում մեր անշող-

    Տանիքների վրայ մեր

    Եւ սրտերի ղողանջող:

    Կարկաչում էր նա յուշիկ,

    Մինչեւ խորշակն այն դաժան

    Յու՜շ դարձրեց ու փոշի

    Երկիր ու երգ սրբազան...

    ԺԲ.

    Քեզ չմնաց անգամ քո

    Հայրենի հող կոչւող սեւ

    Այն հեռաստանն արնակոխ

    Որ քո ցնորքն էր լուսէ:

    Քեզ չմնաց անգամ ժանտ

    Այն արեգակն հայրենի,

    Որ աւելի ՛ էր դաժան,

    Քան թշնամին վայրենի...

    ԺԳ.

    Քեզ չմնաց անգամ քո

    որշ ժողովուրդն այն չարքաշ,

    Որ, ինչպէս եզ գլխիկոր,

    Տքնում էր լուռ ու չարքաշ,-

    Սեւ զրկանքում մտորող

    Քո ժողովու՛րդն անգամ հեզ,

    Որ լոկ հացի ու սիրոյ

    Հոյզերո՛վ էր սնում քեզ...

    ԺԴ.

    Քո ժողովուրդը չարքաշ,

    Հազարամեայ զրկանքով,

    Հազա՜ր սրով զարկած յար՝

    Մարտիրոսեա՜լ իր կեանքով-

    Իր եզերքում հայրենի

    Հազիւ գտած հող մի բուռ-

    Քշւե՛լ է յար իր բնից,

    Իր խրճիթից ընդհանուր...

    ԺԵ.

    Քեզ չմնաց անգամ քո

    Հայրենիքում դեռ աճած՝

    Մի բուռ ցնորք, մի խուրձ խոտ

    Կամ թոնիրում թխած հաց...

    երի երկրում քո անթով

    Անգամ մի մա՛յր, որը քեզ

    Սնէ՜ր անգին իր կաթով

    Եւ հավատով իր փրկէր...

    ԺԶ.

    Չար ուրագան մի շաչող,

    Դաժան մրրիկ մի ահեղ-

    Քշեց շիւղի նման չոր,

    Հողմի նման խելահեղ,-

    Եւ տերեւներ ինչպէս հին՝

    Ծառից ընկած ու անկեանք-

    Քշեց երախը մահի

    Թէ՝ մայրերին, թէ՛ մանկանց...

    ԺԷ.

    Զարհուրելի եռանդով,

    Ինչպէս քաղցած մի գազան-

    Սրբեց կամքով մի քանդող

    Երկիր ու տուն սրբազան...

    Լափեց եզերքը քո հին՝

    Ե՛ւ ժողովուրդ, ե՛ւ վաստակ,

    Եւ անապատ ամայի

    Դարձավ երկիրն Հայաստան...

    ԺԸ.

    Ինչպէս գրքից պոկւած թերթ,

    Կամ չորացած արտի շիւղ,

    Նետւած հողմով այն անեզր

    Մահւան քամուն ու փոշուն,

    Դու՝ հանճարի նման մեր՝

    Հազարամեայ ուրվական՝

    Դարձար տերեւ մահամերձ,

    Քշւած ոգի ու վկա...

    ԺԹ.

    Հողմով տարւած ինչպէս շիւղ,-

    Ուղիներում դու տեսար

    Հրաճարակ կեանք ու խուղ,

    Եւ ժողովուրդ հրկիզած:-

    Ինչպէս մահո՛ւ մանգաղով,-

    Տեսար գիւղե՜ր դու հնձած,-

    Այս ժողովո՛ւրդն էր քո ողջ,

    Որ քեզ տւեց երգի ձայն...

    Ի.

    Եւ արդէն խո՜լ դարձած հողմ,

    Խուղերի ծուխ ու փոշի՝

    Քշւած ձեռքով անողորմ

    Զարհուրելի մի ուժի,-

    Խելակորոյս քո ոգին

    Դո՛ւրս շպրտւեց երկրից յար,-

    Եւ թափառեց տարագիր,

    Իբրեւ մեռա՜ծ երգի բառ¦

    ԻԱ.

    Վիթխարի եզ մի ինչպէս՝

    Սովից տոչոր՝ յանկարծ գայ,

    Լիզէ մի ողջ ոսկի դէզ

    Եւ չթողնի հե՛տք անգամ,-

    Այդպէս աղետն այն զարհուր

    Անցավ բարձրիկ քո դաշտից,-

    Եւ դաշտն ամբողջ դարձավ մու՛ր,

    Ինչպէս արտը երաշտից:-

    ԻԲ.

    Հալածակա՜ն, որպէս քո

    Ո՛ղջ ժողովուրդն այն պահին-

    Խելակորոյս քո ոգով

    Չտրւեցի՜ր դու Մահի...

    Ո՛չ,- չմեռա՛ր այնժամ դու,

    Այլ սարսափից խելագար՝

    Երազեցիր դառնալ տուն,

    Որ աշխարհում էլ չկար...

    ԻԳ.

    Եւ՝ սարսափից խելագար

    Ե՛ւ գզգզւած, ե՛ւ բոկոտն

    Մահւան սքեմ դու հագար

    Եւ սնւեցիր քո ոգով:-

    Բայց քո ոգին չքամեց

    Եւ չե՛ր կարող քամել ժանտ

    Այն զոհերի մեծամեծ

    Արիւնը սուրբ ու անչափ...

    ԻԴ.

    Անհնարին էր, վարպետ,

    Որ քո ոգին ստեղծող

    Յղիանա՜ր ու արբեր

    Աւիւնով ժանտ ու խոցող...

    Անհնարին էր, որ քո

    Երգի ոգին հանճարեղ

    Նայիրական իր երգով

    Այնժամ երգեր մի արեւ...

    ԻԵ.

    Անհանգրւան, ինչպէս նոր,

    Հալածական Արքայ-Լիր՝

    Սրտում քո՝ սո՜ւրբ մի ցնորք՝

    Անէացած մի ե՛րկիր,-

    Զգեցած մահ ու սարսափ,

    Տեսած ե՛ւ ահ, ե՛ւ դժոխք,-

    Ինչպէս կարող էր անսալ

    Ոգին քո կեանք ու ցնորք...

    ԻԶ.

    Քո հին սրինգը գրկած,

    Իբրեւ մանուկ մի ազատ,

    Որ դեռ պահում է երգած

    Երգերիդ շունչն հարազատ,-

    Քո այդ եղեգն երգեցիկ

    Հեռու ափեր դու տարար,

    Բայց դու երբեք չերգեցիր

    Նրանով- ե՜րգ փրկարար...

    ԻԷ.

    Անհանգրւան տարւեցիր

    Երկրից-երկիր, որպէս մերկ,

    Անհայրենիք մուրացիկ,

    Որ հացի տեղ-ունի ե՛րգ:-

    Բայց չլսեց ոչ ոք քեզ,

    Քեզ ոչ մի սիրտ չգթած,-

    Միայն քամին մորմոքեց,

    Միայն անձրեւն իջավ ցած...

    ԻԸ.

    Եւ ափերում այն օտար,

    Ուր քեզ նետեց հողմը սեւ-

    Դու ունկնդիր չգտար,

    Իսկ պատահմամբ թէ լսեց

    Քեզ մի անցորդ կամ մոլոր

    Մի ուղեւոր ահաբեկ,-

    Տեսար, որ նոյն հողմերով

    Քշւածներ են նրանք հեք...

    ԻԹ.

    Նրանք՝ իրենք-տարագիր,

    Իրենք՝ ե՛ւ որբ, ե՛ւ անճար-

    Ունկնդրում են քո երգին,

    Որ երազեն ու տենչան,-

    Որ՝ բռնելով քո թելից

    Իրենց սրտով կարոտող

    Դառնան երկիրն այն էլի,

    ոնէ յուշով փարատող...

    Լ.

    Ինչ պիտի տար սրտին քո,

    Քո հանճարին որբացած

    Նրանց անհող արցունքով

    Ցօղւած ոգիդ նրբաձայն...

    Հեռու երկրից քո այն վառ,

    Ժողովրդից՝ դարձած յուշ-

    Ո±նց քո ոգին որոտար

    Կարօտանքից նրանց ուշ...

    ԼԱ.

    Որքան էլ պիրկ նա լիներ՝

    Ստեղծագործ քո ոգին-

    Ո±ր դաշտերում նա հինէր

    Երգն իր անմահ մորմոքի...

    Ա՜խ ծաղկի սերմն՝ հայրենի

    Հող չի՛ յաճախ ճանաչում,-

    Բայց սե՛րմն հոգու-միայն իր

    Հայրենիքում է աճում...

    ԼԲ.

    Ամայացա՜ւ քո ոգին,

    Ինչպէս անջուր հանդի հող,

    Եւ մազերին քո չոքեց

    Ձմեռ ու ձիւն անողոք:-

    Եւ գետնահար, որպէս ծառ`

    Պոկւած հողմով կատաղի-

    Բեկւեց ոգին քո պայծառ`

    Առանց բոյրի ու շաղի:-

    ԼԳ.

    Քո հեռաւոր երկրի ջեռ

    Արոտների նման ա'յն,

    Որ դարձրեց սեւ մի ձեռք

    Հերկ` խորշակեալ եւ ունայն,-

    Խորշակեալ դաշտ դարձավ չոր

    Այդպէս ոգի'ն քո հնչեղ,

    Որ ո'չ արեւ կենսաշող,

    Ոչ յոյսի շող չշնչեց:-

    ԼԴ.

    Հո՜ղ ցանեցիր ու մոխիր

    Քո մազերին զառամեալ,-

    Եւ` հալածւած ոսոխից`

    Երազեցիր միայն մահ...

    Զառանցանքի մէջ զարհուր

    Երազւեցին քեզ հեռվից-

    Հրդեհ ու ջարդ ընդհանուր

    Եւ գլխատում արեւի...

    ԼԵ.

    Ապա խաւար իջավ խոր

    Եւ հանճարեղ քո ոգում

    Փռւեց գիշեր ու ժխոր,

    Եւ մտքի մուժ բորբոքուն.-

    Եւ տարինե՜ր անցան սին,

    Եւ քո ոգին խելագար

    Կիզւեց հուրո՛վ այն զազիր,

    Մինչեւ գիշեր վերջին գար:-

    ԼԶ.

    Ո՜վ հարենի մեր երգի

    Հրէ հանճար տառապած,

    Դու չտեսա՜ր քո երկրի

    Արշալոյսը փառապանծ...

    Իբրեւ աճիւն դու եկար,

    Իբրեւ մեռա՜ծ տարագիր,-

    Հին դաշնութեան դու վկա

    Եւ առաջին քարակիր...

    ԼԷ.

    Անհանգրւան, ինչպէս մի

    Տերեւ, պոկւած իր ծառից՝

    Քեզ վտարեց մի քամի

    Քո հայրենի աշխարհից,-

    Եւ քո ոգում՝ հայրենի

    Յուշն արիւնով նա նշեց-

    Զառանցանքով արիւնի՝

    Յորդած կարմիր մի գիշեր...

    ԼԸ.

    Ճի՛շտ է վարպետ:- Քո ոգուն

    Իջած մուժի՛ նման մառ-

    Եւ հալածող մահաթոյն,

    Եւ խաւարի պէս խաւար,-

    Այն օրերում մեր երկրի,

    Մեր աշխարհի՛ վրայ ողջ-

    Իջել էր սե՜ւ աւերքի

    Զարհուրելի մռայլ քո՛ղ...

    ԼԹ.

    Այն օրերին արդէն մեր

    Ողջ աշխարհում համարեայ՝

    Նստե՛լ էր սեւ, ինչպէս նեռ,

    Մեր սեւ ոսոխն հնօրեայ,-

    Ինչպէս բերքի տեղ հանդի՝

    Հնձեն թուփեր վարդենի,-

    Այդպէս մահու գերանդին

    Հունձն էր արել արդէն իր:-

    Խ.

    Ո՛ղջ աշխարհում արդէն մեր,

    Ծայրէիծայր համարեայ

    Կենդանի հունտ էր ինչ դեռ

    Պարտեզներում հնօրեայ

    Եւ՝ ամենից առաջ՝ ինչ

    Բողբոջ ու ծի՛լ էր ոգու՝

    Որ շիւղ անգամ էլ չաճի-

    Հնձել էր ձեռքն ահարկու:-

    ԽԱ.

    Վերջին հողի վրայ լոկ,

    Վերջին քարին հայրենի,

    Ցցւած կղզու նման շող՝

    Օվկիանում արիւնի,-

    Վերջին քարի վրայ այդ,

    Դեռ մնացած անողող՝

    Զառանցում էր յուսահատ

    Մեր ժողովուրդը՝ դեռ ողջ

    խԲ.

    Զառանցում էր կիսամեռ

    Ժողովրդի մեր մի բուռ

    Մնացորդը, որ չունէր

    Էլ փրկութեան կարծես դուռ:-

    Հորդաներով ամեհի

    Շրջապատւած ու ողող՝

    Տէրն էր նաեւ §հայրենի¦

    Քշում անդունդն անողոք...

    Խ.

    Ինչպէս մարդկանց նաւաբէկ՝

    Կառչած լաստին մօտեցող-

    Ծովահէնն է հրում լերկ

    Մոլեգնութեամբ դէպի ծով.-

    Ժողովրդի ինչպէս մեր

    Բեկորները այդ չնչին.-

    §Հայրենական¦ տերն էր դեռ

    Հրում անդունդը վերջին...

    ԽԴ.

    Փորձանքներից յարատեւ

    Արդէն կորած, անուղի,

    Այդ շիւղն անգամ մահամերձ

    Ժողովրդի ու հողի,-

    §Իր¦ տէրերի ձեռքով սեւ,

    Որպէս դիակ՝ կրծքին քար-

    Պիտի սուզւէր վերջապէս,-

    Թէ փրկութիւնը չգար...

    ԽԵ.

    Բայց փրկութիւնը եկավ

    Խոր խաւարում, ինչպէս լոյս

    Արեգակի հեռակա,

    Որ ճառագում է վերուստ...

    Որպէս հրա՜շք նա եկաւ,

    Որպէս որո՛տ շառաչեց,

    Խնդութիւնից խելագար,

    Մի փրկչի՛ պէս փառաճեմ...

    ԽԶ.

    Մեզ հայրենի տւեց հող,

    Հերկ՝ ձեռքերով մեր հերկած,

    Դաշտ՝ արգանդում իր պահող

    Հանճարի հունտն արեւկայ,

    Հանճարի հուրը այն որբ,

    Որ դարերից մինչեւ մեր

    Այս օրերը հրաբորբ

    Երգն է երկնել մեր անմեռ...

    ԽԷ.

    Եւ եզերքում մեր նորոգ,

    Հայրենիքում ահա մեր

    Արդ ողջունոմ ենք սիրով

    Քո վերադարձը վարպե՜տ:-

    Իր տարագիր հանճարի

    Վերադարձն է տոնում արդ

    Ժողովուրդը քո արի

    Հայրենիքով իր անպարտ:-

    ԽԸ.

    Հազարամեայ ճորտ անհող

    Իմ աներկիր ժողովուրդ,

    Էլ չկայ քեզ կործանող

    Ոչ մի դժնի, խեղդող ցուրտ.-

    Եւ հնամեայ իր երգով

    իրկն է դառնում քո անմահ-

    Ահա քո շուրջը երգող

    Քո ձայնապետը անմահ:-

    ԽԹ.

    Վերադարձել է ահա

    Քո հայրենիքը ազատ,

    Մեռած սրտում քո պահած

    Նրա փոշին սրբազան.

    ուրգուրեցի՜ր այն խաւար

    Զառանցանքում քո անդուռ,

    Բայց չբացւեց քեզ համար

    Դարձի շաւիղ դէպի տուն...

    Ծ.

    Հալածական երգ մեր հին,

    Հանճարեղ ձայն դու մեր որբ,-

    Դեմքիդ կնիքը մահի,

    Բայց միշտ անմահ ու միշտ բորբ.-

    Չորս ծայրերում աշխարհի

    Ինչքան եղար դու խաչւած,

    Մինչ հայրենիք դառնայիր՝

    Նոր պայքարում նւաճւած...

    ԾԱ.

    Օ՜, հնամեայ դու մեր յոյս՝

    Ոգու զրոյց դու մեր հին,

    Որքան զրկանք ու կորուստ

    Եւ լուսէ զոհ մենք բերինք-

    Մինչ այս դարձի համար քո,

    եւ հայրենի, եւ ազատ-

    Այլ պայքարով ու երգով

    Հիմնեցինք հող հարազատ:-

    ԾԲ.

    Եւ չգիտեմ ես՝ արդեօք

    Կա±յ աշխարհում մի այլ երգ,

    Որ քո երգի նման խոր,

    Եւ արնաթոր, ինչպէս վէրք-

    Ժողովրդի սրտում իր

    Տարիներով որբացած

    Լինի այնքա՜ն մտերիմ,

    Որքան ուղին՝ նոր բացած:

    ԾԳ.

    Եւ չտեսար, ո՛վ երգիչ,

    Այս հայրենիքը նորոգ,

    Որն իբրեւ մայր ամոքիչ

    Արեւային իր սիրով

    Բուժէր քո սիրտը խոցւած

    Սեւ տէգերով անցեալի,

    Դափնեպսակ դնէր պարզ

    Քո ճակատին պանծալի:

    ԾԴ.

    Իբրեւ աճիւն դու եկար

    Քո հայրենիքը, որ քեզ

    Յուշ էր թւում սրբացած,

    Մեռած զրոյց, որ որպէս

    Արդէն անդարձ, կորած հեք,

    Ննջած մի այր՝ դրած հող,-

    Չի՛ բարձրանայ էլ երբեք,

    Որ արեւի ըմպէ շող...

    ԾԵ.

    Արդեօք կարո±ղ էր քո սուրբ,

    Բեկւած հոգին երազել,

    Որ դառնալու ես մի օր

    Քո հայրենիքը վսեմ,

    Որ պիտի շուրջդ բուրի

    Սերն ու գգւանքը մեր այս

    Եւ Չարենցը համբուրի

    Քո շրթունքները մեռած...

    ԾԶ.

    Բայց հայրենի երկրում քո,

    Մայր քաղաքում նրա հին,

    Պատւանդանի վրայ նոր

    Եւ սրտերի վրայ հիր՝

    Ահա մարմինը քո սուրբ,

    Իբրեւ մասունք զմռսած՝

    Բարձրացել է վեհաշուք

    Եւ բարձաբերձ՝ իբրեւ սար...

    ԾԷ.

    Սեր է բերել եւ գորով

    Քո ժողովուրդն ահա քեզ-

    Քո հնօրեայ երգերով

    Օրորելով սիրտդ կէզ.-

    Սիրտդ տանջանք տեսած լոկ

    Եւ չարչարանք կրած հեզ,-

    Ահա քեզ փա՜ռք երգելով՝

    Այնքան հպարտ ենք արդ, տե՛ս...

    ԾԸ.

    Կարօտով խոր իբրեւ վէրք

    Եւ երկիւղով սրբազան-

    Խոնարհւել եմ ահա ես

    Աճիւնիդ դէմ երգաձայն,-

    Սիրտն ու հոգին իմ ահա

    Նոյն ափսոսանքն են յորդում՝

    Օ՜, իմ անդարձ ննջած հայր,

    Որ չտեսար քո որդուն...

    ԾԹ.

    Կարծես տեսել եմ ես քեզ,

    Մանկութիւնից մինչեւ մահ

    Դեգերել եմ կարծես ես

    Ուղիներում այն ամայ, :-

    Բռնած քո ձեռքը դողդոջ,

    Յանուն ջրի ու հացի՝

    Դեգերել եմ որպէս գող՝

    Կոյր իմ հօր հետ մուրացիկ...

    Կ.

    Այդպէս բռնած ձեռքը ծեր

    Հալածական իմ հօր՝ ես

    Հաց եմ լեղի մուրացել

    Հեռուներում աղեկէզ.-

    Ցուրտ բակերում ժամերի

    Հիւանդ հօր հետ իմ պառկած՝

    Երազել եմ ես մեր հին

    Տունն հեռաւոր, ինչպէս հաց...

    ԿԱ.

    Եւ հեռավոր մի ժամի

    Պատերի տակ ցրտահար՝

    ես առաջին անգամ ինձ

    Երջանիկ եմ տեսել, հա՛յր:-

    Հա՜յր, առաջին անգամ ես

    Կեանքում ժպիտ տեսայ քո

    Շրթունքներին, երբ որ քեզ

    Մի բաժակ թէյ տւի գոլ...

    ԿԲ.

    Յետոյ փակել եմ յոգնած

    Քո աչքերը՝ ընկած խոր,-

    Եւ քարերին այն պառկած՝

    Ննջել կողքին մեռած հօր:-

    Առավոտեան իմ մռայլ,

    Իմ մեռած հօր դէմքին ցուրտ-

    Երանութեան անայլայլ

    Ժպիտն էր նոյն հանգչում լուրթ...

    ԿԳ.

    Եւ հողմերին հեռավոր

    Տալու մարմինը քո հայր,

    Կարո±ղ էի ես արդեօք

    Զառանցանքում անգամ վառ-

    Օ՜, երազել անգամ լոյս

    Վերադարձիդ մասին այս,-

    Որ հայրենիք ես գալու,

    Իբրեւ աճիւն զմռսած...

    ԿԴ.

    Մի±թե իրօք դու այն բիրտ

    Ծերունին չես ննջած յար,

    Որ անունով միայն իր

    Կոմիտաս չէր, այլ Աբգար:-

    Ինչպէս մեռած մարգարէ

    Քարաքանդակ իր նաշում,

    Մի±թթ դու չես երկարել

    Այն իրիկվայ մշուշում...

    ԿԵ.

    Եւ մատները այն դողդոջ,

    Մոմէ մատներն այն բարակ,

    Որ փակեցին մի օր քո

    Յոգնած կոպերն անկրակ՝

    Չէի±ն արդեօք այն իմ խեղճ

    Մատները որբ՝ դեռ գերի

    Նւագների տրտմաշեշտ

    Եւ Տերեանական երգերի...

    ԿԶ.

    ...Իբրեւ մեռած մարգարէ՝

    Պառկել էր նա այդպէս միշտ.

    Դեմքը մի քիչ երկարել

    Եւ խաղաղւել էր ընդմիշտ:-

    Իսկ անդագաղ նրան երբ

    Իջեցրինք գերեզման-

    Խաղաղութեամբ նայեց վեր

    Եւ արքայի էր նման...

    ԿԷ.

    Եւ վայրկեանին ահա այդ,

    Երբ որպէս սուրբ մի նաշից,

    Արքայական վեհութեամբ

    Նայեց նա խեղճ իր փոսից,-

    Ես հասկացայ, որ այդ խիստ,

    Այդ մռայ մարդն աշխարհում

    Բարի մի հայր էր միայն

    Եւ տխրութիւնն էր սիրում...

    ԿԸ.

    Այն տխուր մարդն էր, որ իր

    Մռայլ տեսքի տակ ունէր

    Մի անսահման սիրող սիրտ

    Եւ երազի հեռուներ,-

    Որ ահաբեկ իր կեանքում

    Ոչ մի անգամ չժպտած,

    Բայց գիտէի, որ հոգում

    Ունի հուրեր մշտակայծ...

    ԿԹ.

    Տխուր մի մարդ էր նա լոկ

    Եւ երազող ունէր սիրտ,

    Ուներ ոգի համբերող,-

    Դեմքն էր նրա միայն բիրտ:-

    Դեմքն էր նման փականքի,

    Որ նա երբեք չբացեց.-

    Ահաբեկւել էր կեանքից

    Եւ զրկանքից քարացել:

    Հ.

    ...Ո՛չ մի անգամ չժպտաց

    Նա յոգնատանջ իր կեանքում:-

    Տեսայ ամպի պէս մթնած

    Ես նրա դէմքը մանկուց:-

    ոց մնաց դուռն երկաէ

    Մինչեւ վայրկեանը մահւան,-

    Եւ միայն մայրս գիտէր,

    Որ այնտեղ սէրն է պահւած:

    ՀԱ.

    ...Չհամբուրեց աշխարհում

    Զավակներին նա երբէք,-

    Եւ ժամերով նստած լուռ՝

    Չպատահեց, որ արբէր:-

    Մարդու հանդէպ չարացած՝

    Ո՛չ խոհերի, ո՛չ հացի

    Նա չունեցաւ բարեկամ,

    Լռութիւնից իր բացի:

    ՀԲ.

    ...Եւ տարիներ միայն վերջ՝

    Արդէն բեկւած, արդէն լուրջ՝

    Նոր հասկացայ միայն ես,

    Երբ նրա պէս դարձա լուռ-

    Որ երգերում բոլոր իմ

    Եւ խոհերում այնքան վեհ՝

    Ինչ կա անհուն ու խորին,

    Այդ միայն ն՛ա է տւել...

    ՀԳ.

    ...Որ իր ամբողջ կեանքում լուռ

    Ի՛նչ չէր վատնել նա երբեք,

    Ի՛նչ չէր այրել իբրեւ հուր

    Եւ չէր երգել իբրեւ երգ,-

    Երազներում իր տխուր,

    Պահած անգամ իրենից.-

    Թաքցրել է այնքան խոր,

    Որ իբրեւ գանձ բաշխի ինձ...

    ՀԴ..

    Կայ տառապանք անվեհեր

    Նայիրական քո դէմքին՝

    Խոհն աշխարհի այն աւեր,

    Շողն հանճարի աներկիր...

    Նա էր այդպէս պառկել վեհ

    Մի օր հողէ իր փոսում-

    Որպէս վկայ հանճարեղ՝

    Հազարամեայ մի նաշում...

    ՀԵ.

    Եւ յիրավի՛.- դու անմահ

    Հայրն ես երգի մեր համայն,

    Որ տարագիր գտած մահ՝

    Տուն ես դարձել արդ միայն:-

    Դու թաղւելու ես եկել

    Երկրում քո նոր, որ արդէն

    Դարձել է հաշտ ու հզոր

    Եւ քեզ բերում է վարդեր...

    ՀԶ.

    Կարդում եմ ես քո յոգնած,

    Մագաղաթեայ կոպերին

    Եւ ճակատի վրայ բարձր-

    Մտերմութիւն մի վերին:-

    Նոյն մտորումն ու անհուն

    Նայիրեան խոհն հարազատ,-

    Նոյն երազանքն անանուն՝

    Հազարամեայ՛ երազած:-

    ՀԷ.

    Ճգնաւորի դէմքով ծեր՝

    Մարտիրոսի դէմքով սուրբ,-

    Օ՜, ուրվական դու վսեմ,

    Թափառական մեր Յիսուս,-

    Ճգնաւորի ճակատով

    Եւ մորմոքով վկայի՝

    Նո՜ր ես յառնում ահա դու

    Իբրեւ վկայ ներկայի...

    ՀԸ.

    Օ՜, վարդապետ անվեղար,

    Որ վայրերում վրդովիչ

    Ձայնի հովի՛ւ լոկ եղար՝

    Ձեռքիդ սրինգ մի թովիչ:

    Դու աղօթքի փոխարէն

    Ձայն խնկեցիր միայն վեհ-

    Դէպի երկինք, որ բիւրեղ

    Ժողովրդիդ սիրտն էր մեծ...

    ՀԹ.

    Ո՜վ Նայիրեան հանճարի

    Հազարամեայ դու տեսիլ,-

    Որքան զրկանք ու չարիք

    Դու աշխարհում կրեցիր,-

    Մարտիրոսեալ յաւիտեան,

    Որպէս անհող մարգարէ-

    Դու հանգրւան չգտար

    Կեանքում-դարեր ու դարեր:-

    Ձ.

    Եւ միայն արդ, Նահպե՛տ,

    իսախռով, կորացած,

    Հազարամեայ յոգնաբեկ

    Թափառումից քո դարձած՝

    Պիտի յառնի շողշողուն

    Հանճարիդ հուրն այգաբեր,-

    Եւ խոր հանգչեն մեր հողում

    Քո ոսկորներն յոգնաբեկ...

    ՁԱ.

    Իբրեւ աճիւն դու դարձար

    Քո հայրենիքը ազատ,-

    Իբրեւ մասունք մի պայծառ,

    Իբրեւ նշխար հարազատ,-

    Եւ հայրենի քո հողում,

    Հին հանճարի իբրեւ սերմ՝

    Կբարձրանա՛յ նա բեղուն,

    Երկրիդ ցողով ցողւած ջերմ:-

    ՁԲ.

    Իբրեւ աճիւն դու դարձար,-

    Բայց հայրենի երկրում քո

    Հանճարիդ հունտն հրացայտ

    Կբարձրանա՜յ նոր բերքո՛վ:-

    Բեղմնաւորւած սրբազան

    Քո աճիւնով եւ անեզր

    Արեգակով մեր կիզած՝

    Հողն հազար ծի՜լ կտայ մեզ:

    ՁԳ.

    Մե՜ծ ցնծութիւն է հիմա

    Մեր սրտերում, ո՜վ երգիչ:-

    Տօնն է երգի իր անմահ

    Տօնում յառնած մի երկիր:-

    Դարձի համար քո այս վեհ,

    Վերադարձի քո անմահ-

    Կեանք ենք կերտել արդէն մենք

    Ե՛ւ արեւոտ, ե՛ւ անմար:

    ՁԴ.

    Վերադառնա՜ն պիտի դեռ

    Հազա՜ր սրտեր տարագիր,

    Զարհուրելի հեռուներ

    Տարւած հողմով յարաբիրտ:-

    Իբրեւ սրտե՜ր կենդանի,

    Իբրեւ աճիւն կամ մասունք-

    Սրտեր քանի՜, դեռ քանի՜-

    Հողն են իրենց երազում...

    ՁԵ.

    Վերադառնա՜ն պիտի դեռ

    Հայրենի հողը բուրեան՝

    Իբրեւ նորո՜գ երկրի տէր՝

    Ե՛ւ Թումանեան, ե՛ւ Տէրեան:-

    Շիրիմներից իրենց որբ

    Իրենց դարձին են նայում

    Ե՛ւ Դուրեանի սիրտը բորբ,

    Ե՛ւ Մեծարենցն հմաիւն:-

    ՁԶ

    ...Միջագետքից-Օրենբուրգ,

    Հելեսպոնտից մինչեւ Վան,-

    Ո±ր աշխարհում արդեօք սուրբ

    Չկայ մասունք Նայիրեան...

    Ո±ր ափերով աշխարհի

    Քո մերկ ոտքերը չանցան,-

    Օ՜, նայիրեան հանճարի

    Հազարամեայ Սերմնացան...

    ՁԷ.

    Պիտի դառնան դեռ հերթով

    Տարագիրներն այդ անթիւ,-

    Որ աճիւնով կամ սրտով

    Դառնան աղբիւր եռանդի:-

    Կենդանի սիրտ, թէ աճիւն-

    Իբրեւ հունտեր հանճարեղ,

    Բեղմնավորե՜ն պիտի սուրբ

    Հայրենի հողն այդ իրենց:-

    ՁԸ.

    Իսկ դու՛, ոգի՛ երգի մեր,

    Վերադարձած արդէն տուն,-

    Օ, սրբազա՜ն բերքի պէս

    Ընդունեց սիրտը խնդուն,-

    Ցնծութիւնից խելագար

    Ժողովրդի սիրտը քեզ.-

    Իբրեւ աճիւն դու եկար,

    Բայց իբրեւ կեանք ընդունեց:-

    ՁԹ.

    Ինչպէս երգերը քո ջերմ,

    Ժողովրդի սիրտը մեծ

    Իբրեւ բարիք, իբրեւ սերմ

    Մի ոգեղէն ընդունեց,-

    Քեզ կընդունէ այդպէս յար

    Հայրենի հողն արդարեւ-

    Ե՛ւ քո աճիւնը արդար,

    Ե՛ւ քո ոգին հանճարեղ:-

    Ղ.

    Թո՛ղ ամոքւի վերջապէս

    Հազար սրով զարկած խոր-

    Սիրտդ հողում մեր հրկէզ,

    Որպէս գրկում սիրած մօր:-

    Որպէս վսե՜մ ողջակէզ՝

    Հոգնած աճիւնը քո թո՛ղ

    տնի հանգի՜ստ վերջապէս-

    Եւ հայրենի դառնայ հող...

    ՂԱ.

    Եւ հայրենի այդ հողից,

    Չանցած գարուն մի քանի-

    Կելնեն շքե՜ղ եւ ուղիղ

    Երգի շիւղե՜ր կենդանի:-

    Եւ շշունջում գեղեցիկ,

    Հնչեղ երգում նրանց խոր-

    Կապրի հանճարը քո ջինջ՝

    Անմահ երթի՜ ելած նոր...

    ՂԲ.

    Կխաղաղւի՜ վերջապէս

    Խոնջած աճիւնը քո յար:-

    Դարձած մոխի՜ր կենսաբեր,

    Դարձած աւիւ՜ն, դարձած քար:-

    Անէացա՜ծ, սրբացած

    Կապրի ոգիդ հմայող՝

    Դարձած ելնո՜ղ երգի ձայն-

    Եւ հարենի դարձած հող...

    30 - V - 1936

    30 - XI - 1935

    (ՈՒՇ ԻՇԵՐ)

  22. Որոշեցի այստեղ տեղադրել Պարոն Վարդանյանի նկարը

    Սիրելի Արամիս,

    Շնորհակալութիւն որ այդ նկարով դրսեւորեցիր իմ ճերմակ մազերը:

    Սիրով՝

    Հրվարդ

  23. Հարգելի պարոն Վարդանյան

    ի՞նչ կասեք մեր ֆորումի մասին

    Սիրելի Արամիս

    Թէպէտ կարճ ժամանակ եմ եղած այս ֆօրումում, այն կարծիքին եմ որ բարեկիրթ և շնորհքով մարկանց մէջ եմ:

    Սիրով՝

    ՀՎՎ

  24. Հարգելի պարոն Վարդանյան, درود و خوشامدند :flower:

    Ինչպես նկատեցի, Դուք հիմնականում գրում եք դասական ուղղագրությամբ: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նոր ուղղագրությանը, եւ արդյոք կցանկանայի՞ք, որ այն նորից փոխարինվեր դասականով:

    از درود و خوشامد گفتنتان متشکّرم

    Հիմնականում գրում եմ նոր ուղղագրութեամբ, բայց ջանացել եմ որ այս ֆօրումում, բանաստեղծների ստեղծագործութիւնները թէ դասականով և թէ նորով տեղադրեմ, որպէսզի նրանք ովքեր ծանօթ չեն դասականին տեսնեն դրա պակասութիւնը, օրինակ՝ բառերի վերջում դրւած «յ»-երը, բառամիջում գործ ածւող «օ»-երը, «յ»-ով և «օ»-ով սկսւող բառերը, որոնց համար աշակերտներին տրւում էր ցուցակներ անգիր անելու համար:

    Նրանք ովքեր տեղեակ չեն լեզւաբանական և հնչիւնաբանական օրէնքներին, բացի անտեղի քննադատութիւններից ուրիշ ոչինչ ունեն տալու մեր ժողովրդին:

    Վերջերս մէկ ուրիշ ֆօրումում տեղադրեցի Գուրգէն Սարգսեանի արժէքաւոր գործը՝ «Ուղղարական Բարեփոխությունը Պատմական Անհրաժեշտություն Էր», բայց դա հանդիպեց մի խումբ անտեղեակ անձնաւորութեանց յարձակման: Այդ անհատներից մէկը անհաճոյ արտահայտութիւններով դուրս եկաւ մեր հանճարեղ և մեծ լեզւաբան Մանուկ Աբեղյանի դէմ, և նոյնիսկ հանդգնութիւնն ունեցաւ նրան անվանելու Մոսկւայի գործակատար: Այդ թշւառականը նոյնպէս յարձակում գործեց դոցենտ Գուրգէն Սարգսյանի վրայ, չհետեւելով «համացանցային վարւելակարգի» օրէնքներին "Netiquette", կամ «համացանցակարգ» եթէ դա կարելի է ընդունել որպէս նոր բառ: Այդ վարւելակարգի կայքէջերից մէկն է՝

    http://www.albion.com/netiquette/corerules.html :

    Մօտ ապագային Սարգսյանի գիրքը տեղադրելու եմ այս ֆօրումի «Լեզւի» բաժնում որտեղ յոյսով եմ որ պիտի կարողանանք այդ թեմայի մասին բանավիճել, ոչ թէ Պուրճ Համուդային լեզւով այլ բարեկիրթ մարդկանց:

    Հրավարդ

×
×
  • Create New...