Jump to content

Katranide

Forumjan
  • Content Count

    106
  • Joined

  • Last visited

Community Reputation

0 Neutral

About Katranide

  • Rank
    Հարյուրապետ Harjurapet Сотник
  1. * * * Իր մեծ ու քայքայիչ տխրություննեն զատ Նարեկացին ունի նաև հիվանդագին մելամաղձություններ. աղերսարկու, միջանկյալ բացասականներու թախծությունը` որ հոս հոն մանիշակի պես կը նշուլի. «Մի́ լիցի ինձ երկնել եւ ոչ ծնանել… ընթանալ եւ ոչ հասանել, ինձ ձայնել եւ քեզ ոչ լսել… զոհել եւ ոչ ճենճերել…» (Բան Բ): Եվ կամ լուսեղեն վայրկյաններու մեջ իսկ` մեղքի նախազգացման տրտմությունը. «Մի́ ընձիւղիր զծաղիկ մեղացս…»: Ու վերջապես հետևյալ աղաչանքը. «Մի մատուցաներ բաժակ դառնուփեան ’ի ժամ ծարաւու… մի́ իբր յանկարծադէպ հինից ասպատակ գիշեր մահուն ինձ պատահեսց`. մի́ տապ տօթոյն յանպատրաստ պահուն ա
  2. 1908 ՆԱՐԵԿԱՑԻԻՆ ՀԵՏ Խուցիս ճերմակ վարագույրները կը սարսռան. գետընթաց հո՜վն է դարձյալ որ ապակիները կ’ալեկոծե ու կը փռվի մինչև բաղձանքիս ավազներուն վրա: Հո՜վն է դարձյալ. խուցիս աշունը` դեղին ու կարմորակ տերևի անդրադարձ խոշոր կայլակներով արցունքոտած` իղձի ու թախծության ամպոտ վայրկյանի մը մեջ` կըսպասե աղոթքին: Նախնականության բաղձանք մը` երկյուղով մակարդված, առհավության հեռալուր ձայն մը` կարծես հովին արհավրոտ ձայնին ընդխառնված` հետո անկե տարանջատ` կթողվի մեկեն հոգիիս մեջ: Ու բոլոր ուրվագիրներուն ու պատկերներուն մեջեն, որոնք անոր շրջանը կ’ընեն հիմակ, բոցով շրջանակված դիմագիծ մը, հայե
  3. * * * Այս բաղդատութենեն դուրս դիտելի կետ մը կա, որ ամբողջ ոտանավորը ոչինչով կը տարբերի ձանձրալի արձակե մը: Երրորդ տունին մեջ ընթերցողը կը փոխադրվի վայր մը` որ դաբիրան է Պարսամյանի ծանոթ զգացումներուն. Զանկապանը հարդարեց` շարժումով մը պչրավոր, Լերդ շառայլը ցույց տալով այդ կանացի երիզին, Ուր ալիքի պես վետ վետ ժանյակներու մեջ նրբին, Մարմնին ճերմակն ավելի շուշանաթույր կ’երևար: Ի՞նչ է այդ երիզը. զանկապանը կանացի գուլպայե տարբեր նշանակությո՞ւն մըն ալ ունի արդյոք` ինծի անծանոթ: Ո՜ւֆ, սա ժանյակը` որուն մեծաքանակ վաճառողն է Պարսամյան` որ փութաց մասնաճյուղ մըն
  4. 1907 ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ Ո՜րքան շնորհապարտ եմ Ենովք Արմենին, որ իր գրական նկունության մեջ տիտանի շարժուձև մը կը փորձե` օձիքս ի վեր ցատկել ուզենալով: Ի՞նչ տեսակ բան է արդյոք այդ կապույտ հածումը. կրնան նկարագրել: Կրնա՞ նույնինքն նկարագրել անոր հեղինակը: Անիմաստ սենպոլիսմի [մը] նմանողական գայթումներն են մեկ քանի բանաստեղծներու փորձած այս մոլար կապկություննե-րը… Այսպես կը ծանոթագրե Ենովք Արմեն Մասիսի 28-29 թիվին մեջ հրատարակված Չյոկյուրյանի գրախոսության տակ, զոր ուզածին պես կրճատեր է Մասիսի խմբագիրը` հավասար հարգանք ցույց տալով «գրողին իրավունք»ին ու տող մը իսկ չջնջելու մասին իր ըրած
  5. Ինչպե́ս պիտի ուզեի որ նայեին, ուշադիր, հանդարտության ծովուն խորերը թաքչած տենչանքիս բուստը կարմիր: Տենչա՞նքը, ուրեմն հոգը, հո՞գը, ուրեմն երջանիկ երազի մը ոսկի բաղձանքը. ուրեմն մշտանույն հաջորդությունը հառաչին ու ծիծաղին. Կյանքը: Անոր համար է որ իր քերթությունը արջնաթույր ագռավի թևաբախում մը չէ հարաժամ, այլ մերթ սպիտակ լայնաթև ճայի մը ճշմարտապես խայտացուցիչ վերթևումները ունի, որ երբեմնի տխրությանց վրա ոսկի կապույտ քող մը կը քաշեն. Օ՜, ջահերը վառեր են, – օվսաննա՜, լույսե՜ր, օ՜, ջահերը վառեր են, իրենց կարմիր ալելուն ես կը լըսեմ հեռուեն. տո՜ն է այս գիշե
  6. Ինքնադատության փորձ մը... արդեն վերևում գրել եմ 1907 ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՄԸ Ի¯նչ ուրախություն ու մանավանդ ի¯նչ հպարտություն, հանապազօրյա դանդաղ ու միակերպ տեսարաններու մշտանույն ձանձրույթին մեջեն, հանկարծ, ճառագայթող դեմքով ու գիտակից ցնցությամբ ձայն բարձրացնել ու գոչել,– ահա՛ ճշմարիտ նորություն մը: Քանզի, ավա¯ղ, գրական հովիտին ծաղիկները, բանաստեղծներ` իրենց առաջին փթթումին ուրախացուցիչ հուսադրութենեն վերջ` ինչ դառնություն, հուսախաբություններ կը դառնան մեր աչքին: Հեռուեն տեսնված բաց բալերանգ թույրեր, մարմանդին ալեծուփ կանանչին վրա սփռված, նոր ծաղիկներու թափորի մը պատրանքը կու տան մեզ.
  7. < 2 > Գ. ԶՈՀՐԱՊ Վերադարձի գիշերն է... «Գետինը կակուղ է, փետուրներով շինված բարձի մը պես... հոս հոն` ծերացած ինկած ծառերու բուներ. ոմանք տարիներու բեռան տակ փճացած ու ոմանք իրենց առուգությանը մեջ օր մը կայծակեն զարնված... Մութ է չորս դիս. հսկա ծառերուն շուքը վերահաս գիշերին սևությամբը կը թանձրանա...»: Քիչ ատենեն սակայն պայծառություն մը կը ժայթքե, և դեղնորակ ճամբաներուն վրա կը ցանե հեշտանվաղ լազվարթի երանգներ. և մենք հափշտակված կըսպասենք անոր` որ իր գորովալիր ծաղիկներուն ազնվական բույրը պիտի բերե մեզի. այս սպասումը կ’երկարի սակայն. ան չի գար, ու մեր երազները քիչ քիչ կը ձանձրանան. լռ
  8. ՀՈԴՎԱԾՆԵՐ 1905 ԳՐԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԳԻՐՆԵՐ < 1 > ԵՂԻՇԵ ԵՊԻՍԿ. ԴՈՒՐՅԱՆ Բոլորովին հակառակը կարգ մը ճղճիմ իմացականությանց, Եղիշե եպիսկ. համեստության տիպարն է: Ճշմարիտ ու մեծահոգի բանաստեղծը` որ իր առօրյա զբաղումներեն դուրս ունի հոգելից ներշնչումներու և միստիք վերացման իր պահերը, երբ իր հոգնաշխատ միտքն ու վաստակաբեկ մարմինը հոգվույն սիրական հրճվանքներովը կը կազդուրվին ու անոնցմով կը հանգչին, երազանքի բեղուն ու խորհրդավոր վայրկյաններ ուր բանաստեղծ միտքը կը բաժնվի մերթ աշխարհի ունայն աղմկումներեն, ու Մտածումը կը սլանա թևաբախ դեպի հոգեկանը, որ իրեն կ’սպասե արդեն անանուն և զգլխիչ ն
  9. Չեմ կարող ժխտել, իմ կամքից անկախ, այնուամենայնիվ որոշ կրկնություններ եղան: Կարծում եմ, որ այս անգամ էլ չեն լինի, առավել ևս, որ արդեն սրանով ավարտում եմ Մեծարենցի նաև արձակ էջերը: Սրանից հետո կանդրադառնամ նրա հոդվածներին... * * * Ծովեզերքի պատշգամբին վրա նստած, լուսաբաղձիկ պատանիի հափշտակու-թյուններով, ու քիչ մը վախով, ու քիչ մը արցունքով, տակավին լույսերու մեկնումը կը դիտեի ամեն իրիկուն: Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններեն անդին, լեռնագիծ հորիզոնին հուսկ բոցին մեջ, զույգ մը ձեռքեր` լուսեղեն թափանցիկ ձեռքեր` կ’անրջագծվեին դեռ: Իրիկուն մը, այդ կենսական ձեռքերուն ճ
  10. Երկար ժամանակ բացակայում եմ, և գործս կիսատ է մնացել... ՁԵՌՔԵՐԸ Ծովեզերքի պատշգամբին նստած, լուսաբաղձիկ մանուկի հափշտակություն-ներով, ու քիչ մը վախով, ու քիչ մը արցունքով, լուսերուն մեկնիլը կը դիտեի ամեն իրիկուն: Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններեն անդին, լեռնագիծ հորի-զոնին հուսկ բոցին մեջ, զույգ մը ձեռքեր` թափանցիկ լուսեղեն ձեռքեր` կ’անրջագծվեին: Երանգներու և լույսերու համեցումին մեջ, քիչ մըն ալ դեռ, ձեռքերը ցոլաձակ կը մնային հոն ու երբ մութին հոծ ծուխը կ’իջներ ու կը շրջագծեր զանոնք, ձեռքերը գլխիվայր դարձած զույգ մը շուշաններու կը փոխվեին, որոշակի կը շեշտվեին իրե
  11. ԲԱՐԵԿԵՆԴԱՆ Եկո՛ւր ծպտինք, սիրելի՛ս, Փոխենք օրվան մը համար, Երազի մը մեջ հիմար, Դուն սիրտդ ու ես իմ հոգիս: Ես չար ըլլամ, դուն բարի. Դուն հեգնությունդ ծածկես, Ու ես սրբեմ աչքերես Արցունքներու ցողն աղի: Պահ մ’էակն այն չըլլաս ցուրտ, Որ զիս ա՜յնքան կ’չարչարե, Ու հոգվույդ մեջ մարմարե Իր դողն անուշ թափե գութ: Եվ յուրացնեմ ես պեսպես Քմահաճույքներն այլանդակ, Որոնց ցանցով դըժընդակ Զիս ամեն օր կտանջես: Օ՛ր մը, գեթ օ՜ր մ’, հասկցա՞ր, Կ’ուզեմ փոխենք դերերնիս, Դուն զոհն ըլլաս, սիրելի՛
  12. 9. ՎԱՂՎԱՆ ԲՈՂԲՈՋՆԵՐ Երբ արտին մեջ երգելով, Խաղա՛ղ հոգի, կ’աշխատեր, Ըսպաննեցին: Տարին եզները ջուխտակ: Վըկա չըկար: Պիտի վրեժն ո՞վ կըշռե. Դո՛ւ, Ո՛վ շանթ, անոնց ետևեն շուտ դու հասիր, Որ լերան վրա ամպամած Խոժոռադեմ կը հըսկես. Անշուշտ տեսար ամպի մը մութ բացվածքեն` Թե ինչպես վարը բըռնի, Յաթաղանին տակ սըրբազան բահն ինկավ, Եվ պոռթկաց խոնջ ճակատեն Արյունը տաք, վարդերուն պես հունիսի: Գայլի՜ եղեռն: Մըթընշաղին մեջ հիմակ Ակոսներուն վըրա լուռ Բըզիկ բըզիկ կը պառկի: Գյուղացիի խորշոմներուն մեջ աղվոր` Ուր արեգակն առողջ արյուն
  13. ԱՆՇԵՋ ՀՈՒՐԸ Արևը հրավառ մայրամուտք ունի, Կսառի ամռան, շունչեն ձմեռվան. Մեր համբույրն, ո՜վ սիրական, Պիտի երբեք չպաղի: Դեղնած կը թափին տերևներն աշնան, Կթոշնին վարդեր, միգեր կփըտին. Մեր սիրտերը տարփագին Հավիտյան թարմ պիտի մնան: Այտեր կթոռմին, կմարին աչքեր, Ճակտին վրա անբիծ խորշոմք կփորվին. Մեր սերն, ո՜վ լույս իմ սրտին, Պիտի երբեք չըլլա ծեր: ՑԱՅԳԵՐԳ Գիշերն ահա իր բարեկամ Կհոսե ստվերն աշխարհի վրա. Եկուր նստինք սա ծառին տակ, Հոս չկա ձայն, հոս մա՛րդ չկա: Սեփ-սև է մեր շուրջն ամեն բան, Չո
  14. ԱՅՍ ԻՐԻԿՈՒՆ (Արձակ բանաստեղծություն) Այս իրիկուն, թուրինջ ջրաներկ իրիկուն մը, քաղաքեն դուրս, քառուղիին բերանը, սոսիին տակ նստեր էի. սոսին վաղնջուց ծառ մըն է, ճամբուն վրա, մրգաստաններուն ու դալարուտներուն մեջտեղը, համայնական օրհնանքի մը պես բարձրացած: Գարուները` չարաճճի՜ աղջիկներ` նազանքով, գեղով, հեշտությունով լեփլեցուն` եկան անցան իր առջևեն. ամառները, արգավանդ ամառներն ալ, և հուռթի պտղաբեր աշունները` ամենն ալ տարիներով անցան իր քովեն, իր հոգիե՜ն ալ: Օր մըն ալ, ամպգոլի տոթագին օր մը, բոցագիծ ելեկտրաթև հոսանուտ մը անցավ իր ծոցեն, մինչև հոգիին ալքը կայծա՛կն էր և բունը` քարայրի պես բերանա
  15. ՈՐԲՈՒԿԸ Այնպես մութ էր այն գիշերն, Որ իրարու ականջեն Կփոփոային հրեշտակներն` «Ինչպես՞ իջնենք երկնքեն»: Այնպես ցուրտ էր այն գիշերն, Որ սուր ձաղկին տակ հովուն Կդողային մերկ ծառերն` Արձըկելով ողբ մ’անհուն: Երջանիկներն իրենց տան Մեկ, շուրջ շողուն սեղանին, Կաղանդին տոնն աննման Կտոնեին ցնծագին: Փողոցի մը մեջեն լայն Որբ տղա մը, միս-մինակ, Ստվերի մը պես անձայն, Կ’անցներ, խոհուն, գլխահակ: Ծանր թախիծ մ’իր դեմքին Վրա, մռայլ, կփըռվեր. Գիշերն աղվոր Կաղանդին Իրեն մահվան էր գիշե
×
×
  • Create New...