Սիրով հրավիրում ենք ձեզ` ներկա գտնվելու «ԴԱՐՁԻ՛Ր ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՁԱՅՆԸ» բնապահպանական ցուցահանդեսի բացմանը:
Ցուցահանդեսի նպատակն է արվեստի միջոցով խոսել ծառերի, կենդանիների, անօթևան երեխաների փոխարեն, քանզի նրանց ձայնն անլսելի է նյութական, կենցաղային և այլ հոգսերով տարված հասարակությանը:
Ներկայացվում են Հայաստանի առջև ծառացած մի շարք լուրջ էկոլոգիական հիմնախնդիրներ` դրանով իսկ ցույց տալով տեղական հիմնախնդիրների ազդեցությունը երկրագնդի բնության, գլոբալ տաքացման, ներկա և ապագա սերունդների վրա:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 28-ին` ուրբաթ` ժամը 17:00-ին, Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոն (ՆՓԱԿ)-ում:
Բացմանը ելույթ կունենան անվանի էկոլոգներ, ներկա կլինեն էկոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներ`«Հայաստան Ծառատունկ Ծրագիր» (ATP) բարեգործական հիմնադրամ , «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղ (WWF) և շատ ուրիշներ: Կցուցադրվեն 20 լուսանկարիչ Հայաստանից և 19-ը` աշխարհի տարբեր երկրներից:
Ցուցահանդեսի բացմանը կնախորդի մամլո ասուլիսը ՆՓԱԿ-ում ժ.16:30-ին:
Հասցեն` Փավստոս Բուզանդ 1/3 (Վերնիսաժի հարևանությամբ):
Ցուցահանդեսի շրջանակներում կլինեն նաև. քանդակ
վիդեոարտ
բնապահպանական և կենդանիների պաշտպանության ֆիլմեր, ինչպես հայ, այնպես էլ միջազգային հայտնի կինոռեժիսորներից:
Այլ նախաձեռնություններ. ծառատունկ և տարածքի մաքրման ակցիա Բուսաբանական այգում /մարտ 30/.
ծառատունկ Նուբարաշենի N11 գիշերօթիկ դպրոցում /ապրիլ 6/.
ռոք համերգ Տիկնիկային թատրոնում /ապրիլի 14, սկիզբը` ժ. 19:00/.
մասնակիցներ` Bambir, Oaksenham, Reincarnation, Soft, Dogma, Seml Plaas, Dom, և Nairi խմբերը.
բնապահպանական հեծանվարշավ Երևանի կենտրոնական փողոցներով /ապրիլ 20/:
ԱՆՄԱՍՆ ՄԻ' ՄՆԱՑԵՔ.
ՄԻ' ԼՌԵՔ, ԴԻՏԵ'Ք, ՄԻԱՑԵ'Ք, ՄԱՍՆԱԿՑԵ'Ք...
ՁԵՐ ՁԱՅՆՆ ԱՎԵԼԱՑՐԵ'Ք ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
Աջակիցներ.
«Հայաստան ծառատունկ ծրագիր» (ATP)
«Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ»
Ռադիո «Հայ» FM 105.5
Ցուցահանդեսի համադրող` Օվսաննա Հովսեփյան
Կազմակերպիչներ` Մարիամ Սուխուդյան, Բելլա Ավետիսյան, Դավիթ Սարգսյան,
Հրայր Սավզյան, Վարդան Հովհաննիսյան
www.BigFamily.am/eco, www.DavOsStudio.com environmentalexhibition@gmail.com,
Հեո.` (091) 539105