Jump to content

Meliq

Forumjan
  • Posts

    140
  • Joined

  • Last visited

Everything posted by Meliq

  1. ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏԸ Երեկո էր` ջազի տաքուկ հնչյուններով, ու ես` հենված իմ բազմոցին մթության մեջ, պատկերացրի թե ինչպիսին պետք է լինի երջանկության նատյուրմորտը: Այդ նկարում պետք է լինեն այս երեկոն, ջազի տաքուկ հնչյունները ու ես` հենված իմ բազմոցին մթության մեջ: էրնեկ ետ օրերին, որսենց բաներ էի գրում
  2. Ես առաջ էլի տեսել էի ես կայքը, բայց ուշադրություն չէի դարձրել: Մոտ մի ամիս առաջ պատահաբար գտա akumb.am հայալեզու ֆորումը, էն ժամանակ դեռ forwum.dar.am, խրվեցի ու մնացի էնտեղ, հետո սկսեցի հայկական մյուս ֆորումներով հետաքրքրվել: Ու ոչ հայալեզու ֆորումներից հավանեցի հենց hayastan.com-ը, ու արդեն մի երկու օր ա էստեղ եմ:
  3. Ջանա, արտասվել պետք չի, մի մոռացիր. "ուր էլ լինես, ետ ես դառնալու":
  4. Meliq

    Hi

    Հազար բարև բոլորին
  5. Տարածենք հայերենը համացանցում
  6. Հիմա արդեն մասամբ ծանոթ եմ
  7. ԵՍ ՄԱՐԴ ԵՄ Ես մարդ եմ, լսե'ք, մարդ եմ, հատկապես, երբ որ կանգնած եմ անասունի մոտ, հատկապես, երբ որ մեծախոսում եմ ճշմարտությունից երբ որ... նրան դեռ չեմ մորթել: Իմ անունը Մարդ է, անուն, որն ինձ Տերն է տվել, որը երբեք ես չեն պղծել. երբեք չեմ մորթել... երբեք չեմ զզվել ես իմ անունից, երբեք չեմ ձգտել` ազատվել նրա իշխանուրյունից: Արցունքներն իմ մարդկային են ու մարդկաին են տանջանքները իմ, քանի չեմ քերթել ինքս իմ կաշին: Եվ կրքերն են իմ մարդկային, քանի չեմ քնել շնագայլի հետ, քանի դեռ կրքի այրման գագաթին նրան չեմ մորթել: Ես իրոք մարդ եմ, և ես խնդրում եմ. սիրեք ինձ մի քիչ, քանի չեմ մորթել:
  8. Ժող., էս բանաստեղծությունը ինձ համար էքսպերիմենտ է: Սրա մեջ ես դրել եմ եռակի ենթատեքստ <ավելի ճիշտ տենց ստացվեց, ազնիվ պիոներական խոսք, ես մեղավոր չեմ >: առաջին ենթատեքստը զուտ անձնական է, երկրորդը`առանց խոսքի ել պարզ է, իսկ երրորդը, որը արտահաըտված է հիմնականում սիմվոլների միջոցով, ըստ իս, պետք է կոնկրետ բան ասի ենթագիտակցությանը: Խնդրում եմ արտահաըտվեք <հատուկ չեմ ասում , թե կոնկրետ ինչ է ինձ հետաքրքրում>: ՎՏԱՐՈՒՄԸ Ես` Դևս, Որ վարժեցրեցի օձին մեղքի արվեստում, Ամեն Աստծու օր Ադամ եմ լինում, Եվ անգամ վարձու իմ խղճուկ բնում դրախտ եմ գտնում. Երջանիկ եմ ես: -Ջանիկս, Կարծեմ, ասացիր,որ քեզ Եվա? են կոչում, Կարկաչում է, տես, ջազն իմ սենյակում Տիգրիսի ու Եփրատի պես: Դե, ի?նչ կասես, չե?ս գա պարենք: Ու մենք պարում ենք, Ու պարուրում ենք իրար քնքշությամբ, Ու պարպում ենք մեզ, Պարպում մեր հոգին, Որ պարուրված է լույսով մաքրության: Հետո թամբում ենք Մեր երազների ամենալկտի ու անառակ ձին, Իսկ երբ դա քիչ է, հիշում ենք օձին : Օձը ելնում է, Գրգռված ֆշշում, Թքում է, թքում Մեր երազներին, Մեր սիրած ջազին Ու մեր երեսին: Նա կործանում է մեր մաքրությունը Լկտիության իր հանճարով, Եվ ես նորից վերապրում եմ վտարումը Եվ ամեն անգամ օձի պատճառով:
  9. Հրաժեշտ Բաժանման ահն ու թախիծը ծածկած Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ, Իմ քաղաքն իր հայացքը հառած Իմ ճանապարհին`մշուշի միջից Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում: Ուշ երեկո էր: Կասկադից ներքև Լույսերի խաղը նոր էր կատաղում, Եվ հրաժեշտի մեղեդին թեթև Անուրջների ու տպավորության Խառնափնջեր էր ճամփեքիս փռում: Տխուր էր պահը: Բայց ողբերգության Ոչ մի հետք չկար կիսախավարում: Մեկն ինձ շշնջաց."Մեկնումը մահ չէ, Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու: Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ, Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու":
  10. Չվերջացող պատերազմ է այս վերացող երկրի վրա. կործանումի կրքից բացի չկա ոչինչ սովորական: Մնացյալը կեղծ է ու խորթ. ամենօրյա համբույրները ողջագուրման ու կարոտի մասին գրված նամակները մարտի դաշտից այս գերհոգնած մոլորակի զգայական լճացումն են սոսկ քողարկում, ուրիշ ոչինչ:
  11. ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Տպաորության իմ զինանոցին Լուսինը տվեց բրոնզն իր վերջին Ու լուռ կորավ լեռան գրկում: Իսկ դու?, ի'մ Մարի, դու? ում ես մրրկում Քո գարնանային գերնոր հույզերով Եվ գիշերային տենդի հույսերով Է?լ ում ես զրկում զեփյուռե քնից: Լուսինը, որ նոր այնպես չքնաղ էր Իր կոկետությամբ վերևից ժպտում, Կար ու էլ չկա... Այդպես էլ իրար ոչինչ չտված` Վաղը չենք լինի նաև ես և դու... P.S. Լուսինը գտավ... միայլ եզերքում, Տիեզերական մի այլ չափման մեջ Տպաորության զինանոցը ՄԵՐ:
  12. Հետմիջօրեին Ամեն ինչ այնքան հստակ է ու նոր Խելագարության նման անսովոր Այս խեղդող ու տոթ հետմիջորեին, Ուր նվաղել են հանճարն ու հոգին: Հրաձգության ձայներից խրտնած` Հեռվում թևածող ամպիկները թաց Իմ խոնավացած հուշերի նման Նոր դեմք են հագնում ամեն մի վայրկյան: Ու տարրալուծվում տարածության մեջ` Երկնում թողնելով պատկերը քո մերկ, Որ չբացվեց ինձ ազատության մեջ Ու որ երազվեց նորից ինձ երեկ: Կարոտը մեռավ: Իսկ դու ապրում ես Դեռ իմ խարխլված ու թույլ հոգու մեջ Եվ այս խելագար հետմիջօրեին Միրաժի նման հայտնվում ես ինձ:
  13. Կանչեր խավարում Գրողի տարած սառնամանիքը Ոսկորներիս հետ կռիվ է բռնել: Պոստում խաղաղ է: Եվ իմ բալիկը, Որի մորն անգամ չեմ ճանաչում դեռ, Ինձ տուն է կանչում: Պոստից ես գունդ եմ ետ վերադառնում, Եվ իմ ետևից նորից փակվում է դարպասը գնդի, Փշալարերը նորից ինձ իրենց գիրկն են առնում, Ու էլ ելք չկա իմ այս անդնդից, Ուր նույն ձայները դեռ կանչում են ինձ: Եվ ես ճանկռում եմ անզորությունից Կավը պարսպի իմ մագիլներով, Եվ ճմռում եմ ես ավիշ-արյունից Լրիվ ցամաքած իմ այս ձեռքերով Փշալարերը... Ու լսում ձայներ, Որ կանչում են ինձ:
  14. Դատարկացնդաբանություններ Մթության մեջ նստած սենյակում` Իմ հուշերն էի փորփրում , Իսկ քիչ այն կողմ ցնդած ռադիոն Բեթհովենից ինչ որ բան էր ճզվզում, Հարևանուհուս ձգող սենյակից Նրա գռեհիկ ծիծաղն էր լսվում , Եվ այդ ամենը խառնվում իրար Ու երազների remix էր դառնում:
  15. Ուրախ եմ, որ դուրդ եկավ Ազատությունն ու սերն են ամենաբարձր արժեքները: Ափսոս, որ երկուն էլ դժվար ա գտնել:
  16. Ուրախ եմ, որ դուրդ եկավ Ազատությունն ու սերն են ամենաբարձր արժեքները: Ափսոս, որ երկուն էլ դժվար ա գտնել:
  17. Ախ ուրեմն էտ ինկատի ունեիր? Romeo ջան, է- ն հայերենում բացի տառ և օժանդակ բայ լինելուց, նաև առանձին բառ է, որը ունի երեք իմաստ` 1-ին` գոյ, գոյություն, 2-րդ` էակ, 3-րդը Աստված բառի հոմանիշ է: Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ասեմ, որ ես օգտագործել եմ երկրորդ իմաստով: Իսկ "նույն գետը մտնելը" կապ ունի էնքանով, որ որևէ մեկը չի կարող , ոչ միայն նույնությանբ ապրել, այլ նույնիսկ նույնությամբ պատկերացնել չի կարող այն ապրումները, որ ունեցել է մեկ ուրշը:
  18. Չէ իսկ պետք ա ծանոթ լինեի?
  19. Երբեմն կարիք ես ունենում հաստատելու քո գոյությունը: Չե?ք ունեցել երբեք այն զգացողությունը, երբ ամեն ինչ դատարկ ու անիմաստ է թվում, երբ թվում է, թե ոչինչ տեղի չի ունենում: Այդ պահերին է, որ ուզում ես հաստատել, որ դու իրոք մարդ ես, որ իրոք ապրում ես: Գուցե դա իմ անհատական զդացողությունն է, բայց ժամանակ առ ժամանակ իրեն շատ սուր է զգացնել տալիս: Ու ճիշտն ասած, ինձ համար այնքան էլ կարևոր չի` մարդիկ կհասկանա?ն ինձ և այն ինչ ես եմ զգում, Որովհետև մի բան հաստատ է ."Ոչ ոք չի կարող նույն գետը մտնել երկրորդ անգամ" :
  20. Խոսքը անմիջական շփման, բանավոր արտահայտվելու ու պարզապես թղթի հետ զրուցելու մասին է: Ճիշտ է, ի վերջո մարդն է մտքերդ ընկալողը, բայց արդեն թուղթն է միջնորդը, էսպես ավելի հեշտ է, կոնկրետ ինձ համար: Էսպես չհասկացված լինելու վտանգը մեծ չի: Եթե մեկը չնդունի էլ քեզ, գլուխը քարը...
  21. Հարբած եմ մի քիչ, բայց դե դա ոչինչ, ուշք մի դարձրեք բերնիցս ելնող օղու գարշ հոտին: Լսեք ձեզ պատմեմ շատ զավեշտական մի հին պատմւտյուն. -Մի գեղեցիկ օր, երբ որ Հիտլերը Մօցարտ եր լսում, հանկարծ որոշեց` խեղդամահ անել խոզ հրեաներին գազախցիկում: Խ?ի չեք ծիծաղում: Զու?րկ եք հումորից: Էդ դեպքում լսեք ձեզ համար պատմեմ մի ողբերգուտյուն, որ Շեքսպիրը մոռացավ գրել էն պարզ պատճառով, որ վերջի բաժակն ավել էր խմել . Ոմն թագավոր զայրույթի պահին գինով լի կուժը ջարդեց` խփելով ծառայի գլխին: Բայց զղջաց արքան արարքի համար ու պատվիրեց դամբան սարքել, որի վրա գրել տվեց. ''Աստ հանգչի.......... ..................................... .......... կուժն իմ'':
  22. Նիկոտին Վաղուց արդեն նեխած գիշեր, գարեջրի դատարկ շշեր, ու արյունոտ մի զույգ աչքեր, անկապ հառած հեռացույցին. սա է տոնն իմ: Հա, մոռացա, եվ նիկոտին : ----------- Կեղտոտ մտքեր, Կեղտոտ ֆիլմ ու կեղտոտ ջազ: Գրազ կգամ, որ նույնիսկ այս պարագայում ես կարող եմ լավ բան անել, այն է`մանրից ինձ սպանել: Հասկանու?մ եք ինչ եմ դրել ես իմ մտքին. ոչ թե հացադուլ, այլ զուտ նիկոտին: ------------------------------------ Ես պիտի լցնեմ ծխով ու թույնով օրերիս անդունդը, որտեղ խրվում են անցնող ժամերը ու իմ անիմաստ տառապանքները ու ժպիտները ու իմ խոսքերը: Ողջը` հատակից մինչև պռունկը, այս բացարձակ դատարկության ես պիտի լցնեմ սուրբ նիկոտինով, որ սատկեն այնտեղ բջիջները ժամանակի, ու լույսի շողը, որ անիմաստ թափառում է այս խավարում, մարի մեկնդմիշտ:
  23. Էս երեկոն էլ ոչինչ չի տա քեզ` ոչ քնքշանք, ոչ սեր, ու էլի հոգնած ու հուսահատված նորից կպառկաես քո մահճակալին ու կերազես համբույրը նրա, ով, ցավոք, չկա: Հետո` լուսաբաց, ու ինքնավստահ երևալու փորձ: Ձանձրույթ, աշխատանք, ու դատարկ խոսքեր, ու նորից դու քո դիմակի մեջ ես: Իսկ երեկոյան նորից կկառչես մետրոի վերջին կանգառում բռնած վեջին հայացքից, ու վաղն ամեն ինչ կսկսվի նորից
×
×
  • Create New...