Jump to content

Lion

Hazarapet
  • Posts

    1,356
  • Joined

  • Last visited

Posts posted by Lion

  1. ՎԱՍԱԿՅԱՆ ԱՂԱ՞ՆԴ

    (սարկազմի հովերով, հոգեթով վերջաբան)

    Անցած կիրակի «հոգվույս կիրակին» էր։ Վերջապես համերաշխ ու անդորր հոգով միանում եմ «Հ1»-ի գիշերային ծրագրին, չափազանց հուզախռով-գրավիչ էր հաղորդման գլխագիրը` «Հայոց հարցը»։ Դե, ասացեք, խնդրեմ, հնարավո՞ր է լճիցլճյան ծովախորշերում չհյուրընկալել հայոց հարցերով տապակվող ազգիս իմաստասերներին, այն էլ Բախտամյանի բախտախաղի սեղանի շուրջ։

    Կեցցե՛ք, տիարք և կեցցե՛ս, տիկին ազգագրագետ, էդ ինչպե՞ս խախտեցիք ուղեղներիս բորբոսը և գլխի գցեցիք թեթև ձեռքով, որ Վասակ Սյունին ահա 1500 տարի կղերի մեղքով հանիրավի կրել է ազգադավի փշեպսակը, որ Կարմիր Վարդանն այնքան էլ կարմիր չէ, այլ էնպես, մոխրականաչ, և հարկ է փշեպսակը Վասակից հանձնել Վարդանին և հակառակը։

    Կարևորն այլ է։ Հայոց հարցի շուրջ հավաքված պարմանիներն ու պարմանուհիները հոգեորսության սեանսի ընթացքում արժանավորապես դարձի եկան, և նրանց կեսի համար Վասակ Սյունին այլևս ազգի փրկիչն է։ Ա՜խ, դիվային այս խաղադրույքներում բավականին էական էր տիար Բախտամյանի ներդրումը, ով, մոռանալով իր հաղորդավարական անկողմնակալությունը, դիվահարի անմեղսունակությամբ շախ էր տալիս ազգագրագետ տիկին Հրանուշի հրաշունչ սեթևեթանքներին։ Այո՜, Վասակի աղանդն այլևս իրողություն է։ Սեղմվեք ու տեղ բացեք նրանց համար, եհովականներ, մորմոններ, սատանայապաշտներ և այլք։

    Հ. Գ.- Ի դեպ, տիարք իմաստասերները եթե ինչ-որ կերպ փորձում էին գաղափարական հիմքեր փնտրել Վասակ Սյունու գործողություններում, տիկինն անվերապահ էր ու վերջնագրային` Վասակը ազգասեր պետական այր էր, գնացեք ու մտածեք, թե ով էր Վարդանը։

    Այսպիսով, պարզ է դառնում, որ 1500 տարի հայ պատմությունը, մշակույթն ու նրա երևելիները չարաչար սխալվել են և ապրել երջանիկ անգիտության մեջ։

    Մնում է ավելացնել... Ողբամ զքեզ, հայոց աշխարհ...:(

    Մնում է ավելացնել... ապրես, Վրեժ Առաքելյան :)

  2. Սույն թեմայում ուզում եմ ներկայացնել միջնադարի ամենաարյունահեղ ճակատամարտերի տասնյակը, որը տրվում է ըստ կորուստների: Այսինքն, եթե ուշադիր լինեք, ճակատամարտեր կան, որոնցում ավելի քիչ թվով բանակները ավելի շատ կորուստներ են միմյանց պատճառել, դրա համար էլ, սույն թեմայի տեսակետից, առաջնային են համարվում կորուստները, այլ ոչ թե ըստ ճակատամարտին մասնակցած ռազմիկների թվաքանակը: Այդ առումով, օրինակ, Անկարա-1402-ը 2-րդ տեղում է, բայց կորուստների առումով, որն էլ մեզ պետք է` 4-րդ:

    1. Կատալաունյան դաշտի ճ-մ (Ֆրանսիա, Շամպայն), 451 թ-ի հունիսի վերջ: Հոներ և դաշնակիցներ vs Արևմտյան Հռոմեական կայսրություն ու դաշնակիցներ: 500.000-ը 500.000-ի դեմ, անորոշ ելքով, յուրաքանչյուր կողմից զոհվեց 180.000-ական մարդ: Բացարձակ չեմպիոն է բոլոր պարամետրերով:

    2. Հերաթի ճ-մ (Աֆղանստան), 589 թ-ի օգոստոս: Պարսից թագավորություն vs Թյուրքուտական խաքանություն: 82.000-ը 300.000-ի դեմ: Թյուրքուտները կորցրին 200.000, պարսիկները` ըստ իմ գնահատականի մոտ 30.000 սպանված և ծանր վիրավոր:

    3. Անտիոքի ճ-մ (Հյուսիսային Սիրիա), 1098 թ-ի հունիսի 28: Խաչակիրներ vs Սելջուկյան սուլթանություն: Մոտ 250.000-ը (մոտ մեկ տարի տևած քաղաքի պաշարման սկզբում խաչակիրները 300.000 էին, բայց պաշարման ընթացքում ծանր կորուստներ էին կրել) 300.000-ի դեմ: Հաղթեցին խաչակիրները: Կոնկրետ կորուստներ հայտնի չեն, բայց ըստ իմ գնահատականի խաչակիրները կորցրին մոտ 70.000, թշնամին` մոտ 150.000 սպանված և ծանր վիրավոր,

    4. Անկարայի ճ-մ (Փոքր Ասիա), 1402 թ-ի հուլիսի 20: Լենկ-Թեմուր և դաշնակիցներ vs Օսմանյան սուլթանություն ու դաշնակիցներ: 350.000-ը 200.000-ի դեմ: Հաղթեց Լենկ-Թեմուրը: Կոնկրետ կորուստներ հայտնի չեն, բայց ըստ իմ գնահատականի Թամեռլանը կորցրեց մոտ 70.000, օսմանները` մոտ 140.000 սպանված և ծանր վիրավոր,

    5. Ավարայրի ճ-մ (Հայաստան), 451 թ-ի մայիսի 26: Հայեր vs Պարսից թագավորություն: Մոտ 100.000-ը մոտ 214.000-ի դեմ: Հայերի հաղթանակ: Ըստ իմ գնահատականի` հայերը կորցրին մոտ 38.000, թշնամին` մոտ 130.000 սպանված և ծանր վիրավոր:

    6. Դերջանի ճ-մ (Հայաստան), 1473 թ-ի օգոստոսի 12: Օսմայնան սուլթանություն vs Աղ-ղոյունլուներ: 300.000-ը մոտ 200.000-ի դեմ: Հաղթեցին օսմանները: Ըստ իմ գնահատականի`օսմանները կորցրին մոտ 40.000, թշնամին` մոտ 120.000 սպանված և ծանր վիրավոր:

    7. Կատավանյան դաշտի ճ-մ (Միջին Ասիա), 1141 թ-ի սեպտեմբերի 9: Կարա-կիդաններ vs Սելջուկյան սուլթանություն: 300.000-ը 100.000-ի դեմ: Հաղթեցին Կարա-Կիդանները: Սելջուկյան 100.000-ը գործնականում ոչնչացավ, թշնամու կորուստները ըստ իմ գնահատականի` մոտ 50.000 սպանված և ծանր վիրավոր:

    8. Դարբախի ճ-մ (Ատրպատական), 731 թ-ի աշուն: Արաբական խալիֆություն և դաշնակիցներ (այդ թվում հայեր) vs Խազարական խաքանություն: 80.000-ը 200.000-ի դեմ: Ըստ իմ գնահատականի`արաբները կորցրին մոտ 38.000, թշնամին` մոտ 100.000 սպանված և ծանր վիրավոր:

    9. Վադի-ալ-Խազանդարի ճ-մ (Հարավային Սիրիա), 1299 թ-ի դեկտեմբերի 12: Իլխանություն և դաշնակիցներ (այդ թվում հայեր) vs Մամլուքյան սուլթանություն: Մոտ 160.000-ը 80.000-ի դեմ: Իլխանությունը հաղթեց: Ըստ իմ գնահատականի`հաղթողները կորցրին մոտ 42.000, թշնամին` մոտ 70.000 սպանված և ծանր վիրավոր:

    10. Ջեբել-ալ-Սալահայի ճ-մ (Հարավային Սիրիա), 1300 թ-ի փետրվարի 12-16: Իլխանություն և դաշնակիցներ (այդ թվում հայեր) vs Մամլուքյան սուլթանություն: Մոտ 180.000-ը մոտ 120.000-ի դեմ: Իլխանությունը հաղթեց: Ըստ իմ գնահատականի`հաղթողները կորցրին մոտ 42.000, թշնամին` մոտ 70.000 սպանված և ծանր վիրավոր:

    Հ.Գ.

    Ի դեպ Կոստանդնուպոլսի ճ-մ-ում, 717 օգոստոսի 15 - 718 օգոստոսի 15, 180.000-անոց արաբական բանակը ուղիղ մեկ տարում կորցրեց 140.000 զինվոր, բայց այստեղ հիմնական կորուստները եղան սովից և հիվանդություններից...

  3. Արդյունքում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Բյուզանդական կայսրությունը վաղ թե ուշ պետք է ընդհարվեր հայերի հետ, ինչը կարծես թե բարենպաստ պայմաններ էր ստեղծում Ռավադյանների էմիրության համար: Ու այս ամենում միակ լուսավոր կետը, որ մնացել էր հայերի համար, դա այն էր, որ Անիի թագավորությունում այս ժամանակ գահակալում էր արքայից արքա Գագիկ I Մեծը, վճռական բնավորության տեր ու հզոր մի արքա, որն էլ իր մեջ բավարար ուժ գտավ դուրս բերելու իր թագավորությունը քաղաքական այս լուրջ հորձանուտներից:

    Ընդ որում հատկանշական է, որ Հայոց արքան որևէ պատրանք չուներ ոչ շրջակա մահմեդական իշխանությունների, ոչ էլ իր քրիստոնյա վասալների "վասալական հավատարմության" վրա: Այսպես, եթե առաջ հայոց արքաները այս կամ այն կերպ ձգտում էին փաղաքշել Գողթնի էմիրությանը, որ վերջինս պատվար հանդիսանա հարավ-արևելքից սպառնացող վտանգի դեմ, ապա այժմ Հայոց արքան փոխեց այդ քաղաքականությունը: Ճիշտ է, Գողթնի էմիրությունը որպես կանոն բարդ հարաբերություններ էր ունենում Ատրպատականի տիրակալերի հետ և երբեմն դաշնակցում էր հայերին, բայց այնուհանդերձ այն առանձնապես շահագրգռված չէր պայքարելու իր հավատակիցների դեմ: Համենայն դեպս Դվինը, այն գինը, որը Հայոց թագավորությունը սովորոբար վճարում էր Գողթնի էմիրության այս վարքագծի համար, հաստատ չարժեր դրան:

    Եվ ահա արդեն.992 արքայից-արքա Գագիկ I Մեծի գլխավորած Անիի թագավորության բանակը (մոտ 30.000) գրավեց Դվինը Գողթնի էմիրության կայազորից (մոտ 1.000): Դրանից հետո, զարգացնելով հաջողությունը, արքայից-արքայյի բանակը շարունակեց առաջխաղացումը և Վայոց ձոր, Ճահուկ գավառները ու Ծղուկ գավառի հյուսիսային մասը առանց լուրջ մարտերի ենթարկեցրեց ուղղակիորեն Անիի թագավորությանը: Սա ուժի մի ցուցադրում էր և Անիի տիրակալը, վստահորեն խլելով հիշատակված տարածքները 987 թ-ին թագավորություն հռչակված Սյունիքի թագավորությունից, դրանով իսկ ցույց տվեց Անիի բոլոր վասալ թագավորություններին և իշխանություններին, թե ով է երկրի իրական տերը: Ընդ որում երկրի միասնությունը և ներքին համախմբվածությունը ապահովելը ամենևին էլ Անիի գահակալի քմհաճույքի արդյունքը չէր, այլ հանդիսանում էր կարևոր մի քայլ այն բանի ֆոնին, որ Բյուզանդիայի հետ բախումը օր-օրի մոտենում էր:

    992 թ-ին բյուզանդական բանակը (մոտ 60.000) պաշարեց Մանազկերտը Արտանուջի թագավորության կայազորից (մոտ 1.000), սակայն չկարողացավ գրավել այն: Այնուհանդերձ սա առիթ հանդիսացավ, որ սկսվի Հայ-Բյուզանդական III պատերազմը (992-993): Ընդ որում հարվածն ուղղված էր ոչ միայն հայերի դեմ: Նույն արշավանքի շրջանակներում բյուզանդական բանակը կարճատև դիմադրությունից հետո գրավեց նաև Խլաթը ու Արճեշը Մրվանյանների էմիրության կայազորներից (ընդհանուր` մոտ 2.000) և, ստանալով էմիրության հպատակության երաշխիքներ, նահանջեց: Ու թեև յուրայիններին օգնելու նպատակով նույն թվականին էլ "իսկական խալիֆության" հավակնություններ ունեցող Եգիպտոսի Ֆաթիմյանների էմիրության բանակը պաշարեց Անտիոքը բյուզանդական բանակից, սակայն չկարողացավ գրավել այն ու նահանջեց: Այս պայմաններում կայսրությանը միակ դիմադրող ուժը կրկին մնում էր Անիի թագավորությունը:

    Վճռական ընդհարումը տեղի ունեցավ հաջորդ տարի. 993 թ-ին Բասենի ճ-մ-ում Անիի թագավորության բանակը (մոտ 70.000) հաղթեց թագավորության տարածք ներխուժած բյուզանդական բանակին (մոտ 80.000): Դժբախտաբար այս վճռական ճակատամարտի մանրամասները մեզ չեն հասել և հայտնի է միայն նրա արդյունքը: Անիի թագավորության պաշտոնական արխիվը մեզ չի հասել, իսկ հոգևորական պատմիչներն էլ ուղղակի չէին ուզում խորանալ և հայտնել մեզ "Արևելքի քրիստոնյաների հովանավոր"-ի այս թշնամական քայլի ու հատկապես նրա ջախջախիչ հետևանքների մասին: Այս ճակատամարտի մասին իրեն թույլ է տալիս խոսել միայն Մատթեոս Ոռհայեցին, իր ժամանակի հայ պատմիչների մեջ բյուզանդացիներին համեմատականորեն ամենաքիչը սիրողը, այն էլ փոխանցում է իրադարձությունները զուտ հոգևորականներին բնորոշ ոճով: "...Իսկ յետ երկու ամի (993 թ-ին - L) ելանէր մեծ տունն Հոռոմոց (Բյուզանդական կայսրությունը - L) եւ գայր բազում զօրօք ի վերայ աշխարհին Հայոց. եւ սրով եւ գերութեամբ անողորմ յարձակեցան ի վերայ հաւատացելոց Քրիստոսի. եւ գազանաբար սպանմամբ ընթանայր իբրեւ զօձ թունաւոր, որ եւ ելից իսկ զտեղի անհաւատ ազգացն։ Եւ եղեւ ի մտանելն նորա յաշխարհի Հայոց, ժողովեցան ընդ յառաջ նորա զօրքն Հայոց ազատացն (Հայոց բանակը - L), եւ ի դիպելն ընդ միմեանս բախեցին գազանաբար, եւ քաջ ընդ քաջս ելանէին եւ անպարտելի հանդիսանային յերկու կողմանց։ Եւ անդ էր տեսանել զսաստիկ կոտորած յերկուց կողմանցն. եւ յայնժամ ի սաստկանալն մեծի պատերազմի, եղեն պարտեալ զօրքն Հոռոմոց առաջի զօրացն Հայոց եւ դարձան ի փախուստ դիմօք յաշխարհն իւրեանց ամօթ երեսօք մազապուրծ փախմամբ",- ասում է Մատթեոս Ուռհայեցին: Այսպես թե այնպես, բայց Հայ-Բյուզանդական III պատերազմը ավարտվեց, որի արդյունքում որևէ սահմանային փոփոխություն տեղի չունեցավ:

    Այսպիսով Հայոց թագավորությունը մեծապես լուծեց արևմուտքից սպառնացող վտանգի հարցը, մանավանդ որ շուտով Ֆաթիմյանների էմիրության դեմ մղվող ռազմական գործողություններում կայսրությունը ևս մեծ անհաջողություն կրեց` պարտվելով 994 թ-ի Բուրզա դաշտի ճ-մ-ում (Հալեպից մոտ 10 կմ հարավ): Արդյունքում կայսրությունը լրջորեն խրվեց "Սիրիական գործեր"-ի մեջ և ստիպված եղավ հրաժարվել Անիի թագավորության դեմ մողվող ռազմական գործողությունների վերսկսումից` առժամանակ լրջորեն սահմանափակելով իր "կայսրապաշտական նկրտումներ"-ը: Դե իսկ շուտով էլ լրջորեն բարդացան նաև "Բուլղարական գործեր"-ը...

    Բայց սա ամենևին էլ դեռ չէր նշանակում, որ Անիի թագավորության արևմտյան սահմանները հանգիստ են: Հենց այդ ժամանակներում էր, որ Ռավադյանների էմիրությունը վերջնականապես կարողացավ կազմավորելԱնիի թագավորության սահմաններում կամ նրա շրջակայքում գտնվող էմիրությունների հզոր մի դաշինք, դաշինք, որը թշնամական գործողություններ սկսեց հայերի դեմ և ոչ պաշտոնապես ազդարարեց հերթական պատերազմի սկիզբը:

    994 թ-ին Մրվանյանների էմիրության բանակը (մոտ 20.000) գրավեց Մանազկերտը Արտանուջի թագավորության կայազորից (մոտ 1.000), սակայն նույն տարում էլ Դավիթ II Մեծի գլխավորած Արտանուջի թագավորության բանակը (մոտ 40.000) հետ վերցրեց քաղաքը:

    996 թ-ին ակտիվացավ Տփղիսի Շուաբյանների էմիրությունը, սակայն Գուգարքի արևելքում տեղի ունեցած ճ-մ-ում Դավիթ I Անհողիի (991-1048) գլխավորած Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) հաղթեց թագավորության տարածք ներխուժած այս էմիրության բանակին (մոտ 5.000): Շուաբյանների էմիրությունը առժամանակ ընդունեց Լոռու թագավորության գերագահությունը, որը, սակայն, երկար չտեվեց:

    997 թ-ի գարնանը Շուաբյանների էմիրության բանակը (մոտ 10.000) գրավեց Շամշուլդե ամրոցը և Դմանիսը (Գուգարք, Տաշիր գավառ) Լոռու թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 1.000): Սրա հետ միաժամանակ էլ Մրվանյանների էմիրության բանակը (մոտ 15.000) կրկին գրավեց Մանազկերտը Արտանուջի թագավորության կայազորից (մոտ 1.000):

    Հարաբերությունները սրվում էին, սրվում էին օր-օրի և ամեն ինչ տանում էր պատերազմի, մեծ պատերազմի մահմեդական ողջ արևելքի հետ, պատերազմի, որին վիճակված էր վերջնականապես լուծել հարցերը արաբական աշխարհի ու Անիի թագավորության միջև, պատերազմի, որին վիճակված էր վճռական մի վերջաբան դնել ավելի քան երեք ու կես հարյուրամյակ շարունակվող այս արյունոտ մրցակցությանը...

  4. Կիրակի երեկոյան Բախտամյանի հաղորդումով քննարկում էին "Վարդան/Վասակ" հարցը: Մասնակիցներից մեկը` պատմական գիտությունների թեկնածու Արմեն Ասրյանը, միանշանակ բնորոշում էր Վասակի գործունեությունը որպես դավաճանական: Փաստարկները մոտավորապես նրանք էին, որոնք ես միշտ ասել եմ: Որպես Վասակին պաշտպանող երկար, տխուր և թեմային չառնչվող ելույթ սկզբում ունեցավ Հրանուշ Խառատյանը: Ընդ որում, որպես Վասակի դրականության չափանիշ մատնացույց էր արվում Վասակի մինչապստամբական գործունեությունը, որը երբեք էլ չի ժխտվել: Բայց կարող է, չէ, մարդը իր գործունեության սկզբում դրական լինել, հետո դառնալ դավաճան: Որպես ապստամբության ընթացքում Վասակի արդարացում չնշվեց որևէ կոնկրետ փաստ: Ընդ որում Հրանուշը, դրսևորելով պատմական մեթոդոլոգիայի բացարձակ անգիտություն, ուղղակի վերցնում և առանց որևէ հիմնավորման կասկածի տակ էր դնում Եղիշեի խոսքերը: Ընդ որում այն դեպքում, երբ այդ խոսքերը մեր այս "ազգանվեր" տիկնոջ օգտին էին, նա չէր զլանում դրանց 101 տոկոսանոց վստահությամբ վերաբերվել: Հետաքրքիր է, որ այստեղ մենք կրկին տեսնում ենք մեր պատմագիտությանը բնորոշ հիվանդությունը` պատմությամբ զբաղվում են բանասերները: Երեք բանասեր եկել ու վիճում էին մեկ պատմաբանի հետ... պատմության վերաբերյալ: Հետաքրքիր է, էլի, երբեք չենք տեսնի, որ երեք քիմիկներ վիճեն Արքիմեդի օրենքի վերաբերյալ ֆիզիկի հետ: Յաաախք, զզվում եմ էս Հանրայինից, ապուշները նստում ու քարոզում են դավաճանություն, ապացուցում են, որ դավաճանելը լավ բան է, որ Վարդանը հիմարի մեկն էր: Էսա, էլի, մեր Հանրային, որ էս օրին ենք: Հետո էլ կանգնում, կեղծ արցունքը աչքերին սահմանում կանգնած զինվորից հայրենասիրություն են պահանջում...:angry Մի քանի այլ պահեր.

    1. Հրանուշը որպես փաստարկ է նշում այն հանգամանքը, թե իբր Հազկերտը արդեն հրաժարվել էր կրոնափոխության պարտադրանքից: Բայց մեր այս արժանապատիվ տիկինը մոռանում է, որ նույն այդ հրովարտակի "հետկանչի" հետ միաժամանակ պարսիկները Հայաստան շարժեցին մի մեծ բանակ: Այսինքն, հայերը ոչ մի երաշխիք չունեին առ այն, որ ապստամբության դադարեցումից հետո թշնամին չէր մտնի երկիր ու խեղդի բոլորին: Ընդ որում Հրանուշը որևէ կերպ չժխտեց Վասակի դավաճանական քայլերը: Հետաքրքիր էր, որ նույն հաստակող տրամաբանությամբ տիկին Հրանուշը պնդում էր հրովարտակից հրաժարվելու պահը, կրկին ու կրկին աչքաթող անելով այն հանգամանքը, որ հրաժարման հրովարտակի հետ միասին Պարսից թագավորությունը զորքեր շարժեց հայերի դեմ: Ընդ որում տիկին Հրանուշը, իրեն բնորոշ հմայիչ ժպիտով կրկին ու կրկին հաջողությամբ աչքաթող է անում հրաժարման հրովարտակի հետ միասին զորքեր ուղարկելու փաստարկը: Նույն երջանիկ, ես նույնիսկ կասեի ազգային արժեքների կատարյալ չհասկացողի երջանիկ ժպիտով սա պնդում է, որ Հազկերտը հայերի սիրուն աչքերի համար հրաժարվեց կրոնափոխությունից, լիովին աչքաթող անելով Ավարայիր արյունոտ ճակատամարտում ձեռք բերված հաղթանակը: Հետաքրքիր էր, որ անալոգ բերվեց Կարեն Դեմրիճյանի հետ, բայց բանասեր Հրանուշը կրկին հաջողությամբ աչքաթող արեց այն հանգամանքը, որ, եթե Դեմիրճյանը Արցախյան շարժման թափ առնելու հետ միաժամանակ մի կողմ քաշվեց ԽՍՀՄ-ից, ապա դավաճան Վասակը մինչև վերջ մնաց Պարսից թագավորության հետ, այսինքն, համեմատությունը Դեմրճյանի հետ ավելի քան հիմարություն է: Նույն Հրանուշը երջանիկ ու ամենագետ ժպիտով խոսում է Հազկերտի սիրալիրության մասին Ավարայրի ճակատամարտից հետո: Բայց մեր աս երջանիկ տիկինը այդպես էլ չի ուզում համառորեն դիտարկել փաստը այն բանի ֆոնին, որ եղել էր Ավարայրի ճակատամարտ, այսինքն, որ Ավարայրի արյունոտ ափերին կրած կորուստներից հետո էր պարսիկների դիրքորոշումը փոխվել:

    2. Խոսեց Մերուժան անՏեր-Գուլանյանը: Ինչպես միշտ, պատմական անգրագիտություն, կեղծ լիբերալիզմ, "առաջադեմ" մտածողություն: Մեր այս "մտավորականը" ևս չկարողացավ որևէ կոնկրետ փաստարկներով ժխտել Վասակի դավաճանական քայլերը: Ինչպես դասական "Վասակյան", առանց որևէ հիմնավորման հարձակվեց Եղիշեի վրա: Նույն Մերուժանը փրփուրը բերանին պնդում էր, որ. "...եկեղեցին տանջվում էր, որ իր հողերը չանցնեն պետությանը": Պատկերացնում եք, իսկ պետությունը դա Սասանյանների թագավորությունն էր: Այսինքն մեր այս "մտավորականը" ուղղակի կողմ էր, որ Հայոց եկեղեցու հողերն անցնեն Պարսից թագավորությանը և մեղադրում էր Հայոց եկեղեցուն նրանում, որ չէր ուզում իր հողերը, այսինքն Հայաստանը, տալ պարսիկներին,

    3. Խոսեց բանասիրական գիտությունների թեկնածու Թադևոս Տոնոյանը ("վասակյաններից" ոչ մեկն էլ պատմաբան չէր): Պ-ն Տոնոյանը շեշտը դնում էր ապստամբության կրոնական բովանդակության վրա, աչքաթող անելով ապստամբության իրական, խորը արմատները: Վերջինիս հիմնական փաստարկն այն էր, որ դատավարության ընթացքում "Վարդանանք" մեղադրել են Վասակին մոգերի կոտորածի և նմանատիպ այլ "հայրենասեր" արարքի մասին: Սրա մասին վաղուց եմ ասել` հայրենասեր ուժերը Տիզբոնյան ատյանում ամեն կերպ պատժում էին դավաճանին: Լավ էր, որ պ-ն Ասրյանը դեռ պատասխանեց և կրկին ցույց տվեց Վասակի ստոր արարքները ապստամբության գործում:

    4. Հետաքրքիր էր. "առաջադեմ մտավորական", Բախտամյանի դիրքորոշումը` բնականաբար, Վասակը հայրենասեր էր: Յաաախք:

    Չորսը մեկի դեմ, և այդպես էլ չկարողացան պ-ն Ասրյանի փաստարկների նույնիսկ տասներորդ մասը ժխտել: Ընդ որում հաղորդման մեխը հաղորդման ամենավերջում ասված պ-ն Ասրյանի խոսքերն էին, երբ քվեարկության 48:52 տոկոս հօգուտ Վարդանանց ստացված արդյունքից հետո նա ասա. "Ցավալի է, որ նման արդյունք են ստացվում ազգային արժեքների վերաբերյալ քվեարկելիս": Այոոո, ցավալի է, ցավալի է Հանրային կոչվող խայտառակության դիրքորոշումը, ցավալի է. "ազգիս մտավորականների" վարքագիծը, որոնք էկրանից դավաճանություն են քարոզում ու դավաճանին են արդարացնում, ցավալի է... ամեն ինչ: Գրողը տանի, յախխխք, զզվելս եկավ, երբ պիտի այս անասունության վերջը տրվի:

    Պտի ավել վերցնել ու բոլոր այդ "մտավորական" կոչվածներին, մեր ազգային արժեքների բոլոր այդ կրծողներին ուղղակի ավելի մի հարվածով մի կողմ շպրտել, մաքրել ազգային արժեքները իրեն կրծող բոլոր այս կեղծ-գիտական ու "առաջադեմ" որդերից... ու այդ թվում նաև միայն դրանից հետո մեր ազգը կառողջանա...

    Սատկացնելա պետք և սենց մտավորականներին, և սենց հեռուստաալիքը:

  5. :) Да, Лион, зачем переходить на эмоции и оскорбления... Лучше спокойно во всём разобраться...

    Я восхищен Вами! Так изменится??!! Не каждый может так - мои поздравления, надеюсь мы и в далнейшем приятно поговорим. Если чем могу помочь...

  6. Բարև Ձեզ:

    Կարծում եմ, որ ստեղ http://ru.wikipedia.org/wiki/Обсуждение:Аварайрская_битва (Ավարայր, քննարկում) թուրք-ադրբեջանական լուրջ պրովոկացիա է գնում մեր դեմ: Խնդրանք, աջակցեք ինչով կարող եք, պահենք հոդվածը: Սրանք ուզում են մեր հիմնական ճակատամարտերից մեկը տապալել Վիքիպեդիայում զուտ տեխնիկական միջոցներով: Անհրաժեշտ է աջակցություն: Տականքը զուտ տեխնիկապես է գործում, բայց շատ գրագետ ու ես զգում եմ, որ սենց երկար չեմ պահի, քանի որ էդ AИ կոչվածների պահով դիրքերս շատ թույլ են: Դեմագոգիան կքոքի, հոդվածը կփչացնի, պետք է աջակցություն:

    Մհեր

  7. abkhazia, eto konechno gruzia...

    При всем моем уважении к грузинам и к личной сипматии - все же хотелось бы на кирилице увидеть Вашы доводы по поводу того, что: "Абхазия, это конечно Грузия". Некакого подвоха, просто интересно узнать доводы и правду грузинской стороны :)

  8. Это правда? Интересно, а как так получилось...?

    Ну да, насчёт "вонц ес" я в курсе, а что такое инчхес? Нет, что такое "инч" я знаю. Слушайте, а как это выглядит армянскими буквами? Да, и, Газанчян, поймите, мне это интересно как "нейтральной стороне". И приношу Вам свои личные извинения, если где-то раньше нагрубил, ну там на других форумах... Ничего личного, правда...

    Не узнаю Snubber и не скрою - очень приятно удивлен :rolleyes: :rolleyes: :rolleyes: Вот бы такое увидеть у ауое...

  9. Как так нет, а в Бехистуне внимательно посматрели?

    Т.н Манна это одно из армянских государств, расположенный в бассейне озера Урмия. По ассирийскому оно упоминается как - "Ar-Meni", в эламских клинописях - "har-Minija", на старо-персидском - "Ar-Mina", "Ar-Minija", a на иврите "Minni". По мнению Р. Дайсона, Е. Порада, Э. Грантовского и других, жители этого государства отчетливо разъединяли себя от мидо-персидских и семитских народов и отождествляли с жителями Армянского нагорья. Интересно также отметить, что в трехъязычном Бехистунском надписи Армения упоминается в трех вариантах-синонимах: по старо-персидский "Арминия", по эламский - " har-Minija", а по вавилонский (аккадский) - "Урашту", что в очередной раз подтверждает правоту утверждения о том, что Араратское царство есть одно из проявление армянской государственности.

  10. Лион, нет конечно же. В семитских языках в качестве самостоятельной морфемы элемент АР- выделить невозможно.

    Возможно, тогда вот такой вопрос:

    Известое государство Манна только на иврите и в семитских клинописях называется так - на эламском это "(h)арманна", на армянском естественно "Арманна", на ассирийском варианте Библии тоже так и только на иврите - Манна. Другой пример - Мовсес Хоренаци говорит: "В двадцатом году Аршеза, когда истекали дни его царствования, собралось армянское воинство и по его указанию провозгла­сило царем над собой Арджама, то есть Аршама, сына Арташеса, брата Тиграна, отца Абгара. Некоторые сирийцы называли его Манова по распространенному обычаю иметь двойное имя, как, например, Ирод Агриппа, Тит Антонин или же Тит Ю" (книга 2, глава 24). А ведь нам известна целая плеяда царей царства Айоц Миджагетк (Осроена) под именем "Ман". Другой пример - Митани, который есть Матани и в котором корень "Мат" (мать) может когда-то имело вид "Армат", что близко к значению "мать", буквально означая "корень".

    Таких примеров можно много приводить, вот только закономерность пока не улавливаю...

  11. Чисто из за гостепереимства...

    Ладно, раз уж здесь такие специ собрались, у меня к Вам вопрос, который меня давно мучает. Итак -

    Возможно, что при переводе/произношении некоторых индоевропейских слов на семитские языки по каким-то причинам передная приставка слово теряется? Примеры - Арманна-Манна, Армен-Мен, Армат-Мат и тд...

  12. http://istorya.ru/forum/index.php?showtopi...ost&p=44038А вот ещё один фальсификатор ayoe.Он так и не смог привести четких доказательств того,что "несомненно не были автохтоннами на территории Анатолии".

    Внятного ответа о "неармянском" происхождения армян нет - что и требовалась доказать. Просто некоторые зарабатывают на хлеб - тяжелое наследие "Дьяконовского режима", время подлечит...

  13. Ռավադյան III պատերազմը (990) ու նրանում կրած անհաջողությունը, ինչպես արդեն ասացինք, բարդ վիճակի մեջ էր դրել Աբուլ-Հաիջա Մուհամմեդին: Փաստորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Ռավադյանների այս էմիրին, ինչ գնով էլ լինի, անհրաժեշտ էր վճռական հաջողության հասնել Անիի թագավորության նկատմամբ: Դրա համար էլ այս անգամ "հավատի այս ռազմիկը" նոր պատերազմի պատրաստությունը սկսեց տեսնել ամենայն մանրաասնությամբ: Վերջնականապես դրված էր "ով-ում" հարցը և նման պայմաններում Մուհամմեդը չէր ուզում բաց թողնել և ոչ մի մանրուք: Նոր պատերազմի նախապատրաստության վրա Ռավադյանների էմիրը ծախսեց ոչ պակաս, քան 7 տարի: Իսկ այդ 7 տարում տեղի ունեցան նորանոր քաղաքական զարգացումներ, որոնք, զգալիորեն բարդացնելով Հայոց թագավորության վիճակը և թեթևացնելով իր վիճակը. կարծես թե խոստանում էին ամենայն հաջողություն:

    Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 991 թ-ին բռնկվեց Արաբա-Բյուզանդական XI պատերազմը (991-1005), որի արդյունքում Արաբական խալիֆությունը և Բուվայհյանների ամենաիշխան վեզիրները հայտնվեցին բավականին ծանր վիճակում: Ու Ռավադյանների էմիրության համար ամենալավը այն էր, որ վիճակը մի կողմից այնքան օրհասական չէր, որ դրվեր Արաբական խալիֆության լինել-չլինելու հարցը, բայց մյուս կողմից էլ այնքան էլ թեթև չէր, որ Բուվայհյաններըի մոտ ցանկություն առաջանար նեղացնել Ռավադյանների հզոր էմիրին: Մի խոսքով, այս պատերազմի արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ Աբուլ-Հաիջա Մուհամմեդը Բաղդատի կողմից կարող էր համեմատականորեն հանգիստ լինել:

    Բայց կար ևս մեկ կարևոր հանգամանք: Երկարատև ու արյունաքամ անող ներքին ապստամբությունների դարաշրջանը հաղթահարած Բյուզանդական կայսրությունը նորից ուղղել էր մեջքը և սկսել էր սպառնալ ոչ միայն Արաբական խալիֆությանը, այլ նաև հարևան քրիստոնյա իշխանություններին: Ու այս սպառնալիքը ամենից իրական էր հենց Անիի թագավորության` արևելքի քրիստոնյա իշխանությունների գլխավոր սյուզերենի համար: Ընդ որում, եթե Անիի թագավորության արքայից արքա Գագիկ I Մեծի (989-1020) հետ գոնե ձևականորեն կոնֆլիկտի առիթ չկար, ապա Արտանուջի արքա Դավիթ II Մեծի հետ կային հին հաշիվներ, այն էլ ինչպիսի հաշիվներ. Արտանուջի այս արքան ժամանակին օգնել էր Բյուզանդիայի կայսր Վասիլ II Բուլղարասպանի (976-1025) դեմ ապստամբած ու նրան գահընկեց անել փորձող Վարդ Փոկասին, ինչը Բյուզանդիայի այս փառասեր կայսրը ոչ մի կերպ ներել չէր կարող: Սա իհարկե միայն առիթ էր` նման բաներ էին ներել ու նման բաների հետ էին հաշտվել արքաներն ու կայսրերը: Իրականում խնդիրն այն էր, որ Արտանուջի թագավորություն զբաղեցնում էր ստրատեգիական հսկայական կարևորություն ունեցող մի տարածք, որին տիրելով կայսրությունը կարող էր միանգամից գերիշխող դիրք գրավել քրիստոնյա բոլոր իշխանությունների նկատմամբ:

  14. Բոլորս էլ երևի կհիշենք, թե Բեշիրի ճամբարած բանակի վրա գիշերային անակնկալ հարձակում կազմակերպող Գևորգ Մարզպետունին, ըստ Մուրացանի, ինչպես է կազմակերպում լեռներից իջնող գյուղացիների հոծ զանգված, նախատեսելով, որ գիշերային մթության մեջ դա խուճապի կմատնի թշնամուն և կօգնի Մարզպետունու սակավաթիվ ռազմիկների հաղթանակին: Բայց հետաքրքիրն այն է, որ այս դեպքերի մասին պատմող միակ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին նման մարտավարության մասին որևէ տեղեկություն չի տալիս:

    Դրան հակառակ՝ Մատթեոս Ուռհայեցին հայտնում է մասնավորապես, որ. "...եւ էր լոյս լուսնին սաստիկ, եւ յայնժամ երեւեցաւ սակաւ ինչ անձրեւ ի վերայ լերանց, եւ ամենայն լերինքն փայլատակէին իբրեւ զբոց հրոյ. եւ տեսին զայն զօրքն այլազգեաց, կարծեցին թէ այն ամենայն բազմութիւն զօրաց քրիստոնէիցն իցեն եւ յայնժամ առ հասարակ ի փախուստ դարձան։". Ու թեև մեր պատմիչը հայտնում է միայն "փայլատակող լեռներ"-ի մասին, սակայն ակնհայտ է, որ այն տպավորության ստեղծմանը, թե. "այն ամենայն բազմութիւն զօրաց քրիստոնէիցն իցեն", կարելի է ենթադրել, որ մենք այստեղ գործ ունենք հենց նման մարտավարության կիրառության հետ…

    Կարելիէ կարծել, որ Մուրացանը տեղյակ է եղել Մատթեոս Ուռհայեցու հայտնած այս տեղեկությանը և, առավել դիտարժանության համար, այն ընդգրկել իր վեպում ու նման մարտավարության կիրառում է վերագրել Գևորգ Մարզպետունուն: Իհարկե, բացառված չէ, որ Գևորգը կարող էր իրոք կիրառած լինել նման մի բան, մանավանդ որ նրա գործողությունների մասին հայտնում է հոգևորական պատմիչը, որը հեռու էր ռազմական գործից և իր առջև նույնիսկ խնդիր չէր էլ դրել լուսաբանել ռազմական մանրամասները, բայց համենայն դեպս մի բան փաստ է, որ ամեն դեպքում սկզբնաղբյուրում այդ մասին տեղեկություն չկա...

  15. За все время существования Абхазского царства впервые на его престол в лице Баграта II восходит законный, но инородный наследник. Это было чревато подменой абхазской национальной гегемонии в управлении страной - грузинской. Если Баграт был бы представителем далекой страны, это ничего не изменило бы. Но поскольку с воцарением Баграта II к власти в стране пришла грузинская династия, а грузины представляли в Абхазском царстве значительную часть населения, то это могло привести к перерождению Абхазского царства в царство Грузинское, где преимущественное положение в политической жизни получили бы грузины. Так оно и случилось впоследствии. Но на переходном этапе влиятельные политические силы страны из числа бывших царедворцев и крупных феодалов-абхазов не могли не сопротивляться такому повороту событий. Влиятельнейший аристократический клан абхазского происхождения по прозвищу Абазас-дзе (или Сыновья Абазы, Абхаза) в начале XI века возглавит оппозицию и поведет энергичное наступление на царя Баграта IV с целью захвата власти. В этих действиях просматривается серьезная попытка вернуть престол и возродить абхазскую национальную династию. Однако этого не произошло, и Абхазское царство продолжало управляться представителями новоявленной грузинской династии. Между тем, название страны сохранялось и во внутреннем употреблении и на международной арене, ибо Абхазское царство, как институт власти, как административная структура не было отменено или разрушено, а лишь получало новое национальное наполнение. Такое положение было обусловлено еще и тем, что политический статус Абхазии был выше статусов тех образований, которые позже были унаследованы Багратом II.

    Таким образом, в дальнешим Абхазским царством с приращенными к нему восточными и юго-восточными землями Картли, Тао-Кларджети и другими правят цари грузинской (картлийской) династии. Новые цари по-прежнему именуются “царями абхазов” или в более подробных вариациях - царями “абхазов и картвелов,” царями “абхазов, картлов, кахов, ранов.” И неизменно в их титулатуре “абхазы” стояли на первом месте, как основатели государства.

    Царедворцы из числа абхазской аристократии еще долгое время занимали важные позиции в правящем доме, но их удельный вес постепенно уменьшался, а сами представители знатных абхазских родов ассимилировались в преобладающей грузинской среде, претерпевая те же изменения, что и само государство.

    Новое Абхазское (или уже Грузинское) государство унаследовало политические, экономические и культурные достижения прежней Абхазии, преумножило и обогатило их, отредактировало и приспособило под свои идеи и интересы. Особенно это коснулось письменного наследия Абхазского царства, которое по культуре своей было грекофильским и вело летописи, деловую переписку и прочую канцелярию, в основном, на греческом языке.

    http://www.hrono.ru/biograf/bio_b/bagrat2.php

  16. 990 գարուն – Բակեար ամրոցի ճ-մ

    Դավաճան Ապլղարիբ Հավնունին, նպատակ ունենալով որևէ կերպ քավել իր մեղքը, որոշեց ազատել հայ գերիներին: Այդ նպատակով Ապլղարիբ Հավնունու գլխավորած Հայկական բանակը (50) դարան մտավ ամրոցի շրջակայքում` նախատեսելով գերիներին ազատել այն ժամանակ, երբ պահակային ջոկատը (մոտ 200) նրանց կհանի զբոսանքի:

    I փուլ – Ապլղարիբի գլխավորած մի քանի հեծյալներ հարձակվեցին գերիների պահակային ջոկատի վրա և դիմեցին կեղծ փախուստի: Այդ ընթացքում, մենամարտելով մի հաղթանդամ հակառակորդի հետ, Ապլղարիբը թրատեց նրան:

    II փուլ – Դարանում գտնվող Հայկական բանակի հիմնական ուժերը հարվածեցին կեղծ նահանջը շարունակող հայ հեծյալներին հետապնդող հակառակորդին և գլխովին ջախջախեցին նրան: Դերենիկ Արծրունին ազատվեց:

    III փուլ – Թշնամու մնացորդները հետապնդվեցին մինչև Հեր: Ընդ որում որպես անձնական հաղթանակի նշան Ապլղարիբի հզոր ձեռքով Հերի դարպասին մխրճված տապարը երկար տարիներ մնաց այդպես էլ մխրճված:

    Հայերը կորցրին մոտ 10, թշնամին` մոտ 150 զինվոր: Թշնամու Հյուսիսային զորասյունը, այդպես էլ չմտնելով մարտական գործողությունների մեջ, նահանջեց:

    Ռավադյան III պատերազմը ավարտվեց: Արդյունքում Մանազկերտը և Ապահունիքը անցան Արտանուջի, իսկ նրա միջոցով` Անիի թագավորությանը, սակայն հարավ-արևելքից սպառնացող վտանգը այս անգամ էլ չվերացավ: Հայկական բանակը թեև ջախջախել էր թշնամու գլխավոր զորասյուններից մեկը, սակայն մեկ հաղթանակ էլ բաժին էր հասել Ռավադյաններին: Բացի այդ Ռավադյանների հերթական անհաջողությունը իսկական մի խուճապ առաջացրեց իսլամական ողջ աշխարհում, որը համարեց իրեն խիստ վիրավորված և տենդագին կերպով սկսեց նոր պատերազմի պատրաստություններ տեսնել:

  17. Пьер Террайль де Баярд

    (Легенда французский дворян)

    Самый большой свой подвиг Баярд совершил при Гарильяно (1503 г.), где француз находился в полном одиночестве перед испанским конным подразделением и в ходе стычки сумел опрокинуть на землю не менее 6 неприятелей и удержать мост.

    Список подвигов можно дополнить еще и "турниром в Трани", когда Баярд и д,Озор сумели отбиться от 13 испанцев.

    Следующей была битва при Романьяно (1524 г.), когда Баярд и Ванданес ("имевшие в сердце мужество львов") прикрывали отступление французской армии (с ними, правда, были пехотинцы). Впрочем это было последным подвигом великого француза - в указанной битве Баярд пал от выстрелов вражеских аркебуз.

  18. ...Не менее интересно узнать, как представляет Армению и армян царевич Моанэ Багратион (1772—1839), живший и работавший в Петербурге, в своем произведении "Калмасоба" Научная ценность этой книги столь велика, что ее часто называют первой грузинской энциклопедией. Об армянах он пишет следующее: "Армяне внешностью красивы, темноволосы, с черными глазами и бровями: те же, которые живут близ пределов Грузии — белокожие с рыжинкой. Они скромны в быту, имеют большое расположение к торговле, и одновременно экономные, рачительные хозяева, любят учиться и легко учат различные языки и много их знают. Гостеприимны и добры к чужим, помогают нуждающимся, но и немного завистливы, высокомерны... в воинском искусстве среднего мужества, не храбрецы, но и не трусы, неустанны и терпеливы...

    Ее (Армении) земли поделены между Турцией, Персией и Грузией, но есть и свободные территории, которые, находясь в горах и будучи недоступными для врага из—за узких дорог, совсем свободны, неприступны."

    В главе "О Грузии" автор очень высоко отзывается об армянском языке и высоко оценивает его роль в древней Грузии: "Жители древней Грузии говорили на шести языках, которые суть: армянский (сомхури), грузинский, хазарейский или джагатайский, ассирийский, греческий и еврейский. Первые два из них, армянский и грузинский, использовались более всего..." (см.: указ. Соч. Т. Ill, с. 251—258).

    Это говорит о том, что на протяжение тысячелетии, по выражению грузинского писателя, армянский и грузинский народы жили друг среди друга.

×
×
  • Create New...