Jump to content

Ars83

Forumjan
  • Posts

    5
  • Joined

  • Last visited

About Ars83

  • Rank
    Newbie
    Newbie

Previous Fields

  • Languages
    Հայերեն, English, Русский
  1. Ars83

    Հարցում

    Բարև ձեզ։ Ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է։ Ցավոք, չգիտեմ։ Միգուցե դու՞ք ինձ օգնեք պարզել։ Ես բնակվում եմ Մազմանյան փողոցում (15–րդ թաղամաս, քաղաք Երևան)։ Հանդիսանում եմ «Հայաստանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների Եկեղեցու» անդամ («հիսունականներ»)։ P.S.։ Իսկ ինչպե՞ս է կոչվում ձեր ծառայությունը հայերեն։ «Чтец» հայերեն ինչպե՞ս կլինի։
  2. Ողջո՛ւյն: Լավ առիթ է՝ հետևյալ բառերը թարգմանել: Հուսով եմ՝ հայերենի գիտակներն ինձ կօգնեն: Որո՞նք են հետևյալ բառերի հայերեն համարժեքները (այն դեպքերում, երբ թարգմանությունն ինձ հայտնի է, այն տրված է անգլերեն բառից հետո. խնդրում եմ ուղղել գտած սխալները). 1) security - անվտանգություն 2) anonymity - գաղտնիություն (?) 3) cryptohraphy - ծածկագրություն 4) cryptology - ծածկաբանություն 5) cryptoanalysis - ? 6) plaintext - ? 7) ciphertext - ? (digital) certificate - թվային հավաստագիր 9) (digital) signature - թվային ստորագրություն 10) private key - գաղտնի բանալի (?) 11) public key - բաց բանալի (? իմ կարծիքով՝ անհաջող թարգմանություն է, վերցված է ռուսերեն «открытый ключ»-ից) 12) authentication - ? 13) authorisation - ? 14) identification - ? 15) encryption - ծածկագրում 16) decryption - վերծանում 17) verification - ? 18) channel - կապուղի 19) certification authority - հավաստագրման կենտրոն 20) registration authority - ցուցակագրման կենտրոն Առայժմ այսքանը: Նախապես շնորհակալ եմ. Արսեն:
  3. Ներողություն՝ հաղորդագրությունը կրկնելու համար. նախորդը խմբագրելիս տեքստը դարձավ անընթեռնելի, իսկ այժմ համակարգը թույլ չի տալիս այն փոփոխել։ Շնորհակալ եմ Սա իմ առաջին հայկական ֆորումն է, և, հուսով եմ, որ լավ ընկերներ ձեռք կբերեմ այստեղ։ Շատ բարի։ Փաստորեն, առիթից օգտվելով, հաղորդագրություններիս քանակը ևս մեկով ավելացրի։
  4. Ամենից առաջ՝ ողջույն բոլորին։ Ցուցակագրման ժամանակ անձնական տվյալներս մուտքագրելիս սխալ եմ թույլ տվել, որն այժմ ցանկանում եմ ուղղել։ Սակայն, երբ փորձում եմ անձնական տվյալներս փոփոխել My Controls->Edit Profile Information հղումների օգնությամբ, ստանում եմ հետևյալ հաղորդագրությունը՝ «You are not allowed to use this part of the board»։ Ինչպե՞ս կարող եմ փոփոխել անձնական տվյալներս։ Նախապես շնորհակալ եմ պատասխանողներից։ Արսեն
×
×
  • Create New...