Jump to content

Nairuhi

Forumjan
  • Content Count

    24
  • Joined

  • Last visited

Community Reputation

0 Neutral

About Nairuhi

  • Rank
    Ֆորումջանիկ Forumjaner Форумджаник

Previous Fields

  • Languages
    Armenian
  • Age range
    36-45
  1. Խոստացածս Նամականին ՆԱՄԱԿՆԵՐ 1907 < ԱՐՏԱՇԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ> <Կ. Պոլիս, 25 Հունիս, 1907–Մալկարա > Կը տեսնեմ որ «Ծիածան»ը նշմարելի խոստում մը եղած է բոլոր գրախոսներուս համար ալ ու կը դողամ մտածելով թե այդ խոստումը պիտի կրնար գուցե լուսավոր խաբուսիկ պատրանք մը ըլլալ` մեր գրական նորածագ բոլոր երևույթներուն պես: Բայց ուրախությունը ունիմ վստահեցնելու ձեզ թե` բավական արիություն ունեցեր եմ սնապարծության ու վատորեն գոհունակ ծուլանքի ճահիճներուն մորին մեջ բռնված չմնալու, և թե` «Նոր Տաղեր»ս առանց ծարավիս հագեցումն
  2. 31. ՊԱՊՍ Ձըմերային հրապույրով ծեր մ’է շըքեղ, Մերկացուցած են տարիները մեջտեղ Իր գանկին Իր լուսափայլ մազերը շուրջ կը պատեն Անոր պըսակ մ'որ կը հասնի ճակատեն Ծոծրակին: Ջինջ պըսակն այդ կարծես դափնի մ'է տըժ
  3. §Հեթանոս երգերը¦ ոչ այլ ինչ են, քան հայ ժողովրդի ճակատագրի և ցանկալի ապագայի դիտումը հեռավոր անցյալից: Վատթարագույն ներկայից դեպի հեթանոսական դարերը ցատկելու համար Վարուժանին տրամպլին է ծառայել ոչ այլ ինչ, քան նրա հայրենասիրությունը, քան հայ ժողովրդի ճակատագրի հարցը. միայն թե, կրկին անգամ, չմոռանանք, որ հայրենասիրությունը հայ գրողի մոտ հանդես է գալիս ոչ որպես սոսկական մի զգացում, այլ որպես աշխարհայացք, որպես գաղափարախոսություն: Եվ հիրավի, պատմական անցյալին, կոնկրետ դեպքում հեթանոսական դարերին անցնելու փաստը Վարուժանի մոտ հանդես է գալիս իբրև ամբողջական աշխարհայացք: Իրականության
  4. 29. ԱՌԵՎԱՆԳԻՉԸ Լերկակարկառ և ամայի լերան վրա Ինչպես արծիվը` օձին, Հանդիպեցա ես անոր Եվ, ճապռորեն, ձեռքով ուսն իր պըրկեցի. Գըլխուս վերև նախանձեն Անգղը երեք հեղ թևերն իր բաբախեց: Մինչդեռ պատվեն զորացած Բազուկիս տակ լիրբ թըշնամիս դեռ հոխորտ
  5. 26. ՀԱՅԿԱԿՆԵՐՈՒՆ ՕՐՈՐԱՆԸ Շինված է ան նոճիով` Եվ արյունով ներկըված. Կ’երգեն բուերն իրեն քով. Կ’օրրե մըրրիկը կատղած: Կամարեն վար կը կախվին Կապույտ կապույտ ուլունքներ. Արցունքներն են երկընքին` Ինկեր ցուրտեն հոն սառեր: Խոնավության մեջ, մուրին, Որով խըրճիթն է լեցուն, Լուռ կը ճոճի օրոցքն հին, Հին վրեժին իմ հոգվույն: Անդունդն է մ’է ան` ուր հայն իր Վիշապներն հեստ կը ծընի, Ուր համբույրներն, վարդերն հիր Կը բուրեն հոտն արյունի: Ոչ մեկ գիրգ ծոց ծնողական Հոն կը բանա ի
  6. Նորից դառնամ Վարուժանի ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ ժողովածուին, մի փոքր ուղղում անեմ ԲԱԳԻՆԻՆ ՎՐԱ վրա շարքը ամփոփող բանաստեղծությունները գնացել են սխալ համարակալմամբ, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը. 19. ԴԻԱԿԻ ՍԱՅԼԸ, 20. ՀԱՅՀՈՅԱՆՔ, 21. ԿԻԼԻԿՅԱՆ ՄՈԽԻՐՆԵՐՈՒՆ ԿՐԿԵՍԻՆ ՄԵՋ 22. ՎԵՐԱԾՆՈՒԹՅՈՒՆ Ա՛յսպես երգեց Վերածնուհին` երբ բացավ Թևերն ուղիղ դեպ երկինք, Երբ մատներն իր մըխըրճեցան մեղմորեն Կապույտին մեջ լուսածո
  7. Աստծո կամոք թող բոլոր կարոտյալ հայերի առագաստը հայրենի ափ հասնի... Ահավասիկ «Մարած օճախը»: Ավերել են նրա օջախը և իրեն մորթել տան մեջ և այդ «մարած օճախը» «մեռելի մ'անփակ աչքին հանգունակ», «արևուն և կյանքին» հանդեպ եղել է «միշտ բաց, նաև միշտ ալ զրկված»: Եվ այդ մահագիր ու ավեր տան մեջ միակ կենդանի շունչը տիրասեր տան կատուն է, որ պտտվում է դիակի շուրջը և իր մլավոցով վանում «երամը մը ագռավներու»: Եվ այդ սարսափ ազդող բանաստեղծությունից հետո գրված է «Օձը», որին իբրև բնաբան բերված է «իսկ ապրող հայերն ալ ասպես ապրեցան» խոսքերը: Այս բանաստեղծության մեջ սիմվոլիկ պատ
  8. Հիմա էլ փորձեմ զուգահեռաբար տանել Սևակի աշխատությունը. Այսպես. մերթ նա կամենում է կարկինի մի ծայրը հաստատել «հավերժորեն խաչված սերին», որպեսզի մյուսով չափի Մարդուն. մերթ նա «իր սերը երազին ծոցին մեջ է նետում»` ամեն վիհ չափելու համար. մերթ նա ձգտում է կենսավետ բնության ծոցի մեջ կանգնել Աստծուն դեմ հանդիման, մերթ նա կամենում է համամարդկային ջահը վառել «գաղափարին բագնին վրա», խուսափել մթին կյանքից, ինչպես խոր անդունդից, ուր ծխի մեջ «լոկ արծաթի ձայնով իրար կըճանչնան», բայց և միևնույն պահին զգումյ է, որ «ես գերի եմ իմ գոյության պատճառին», այսինքն նրանց, ովքեր հղացել, ծնել ու սնել են իրեն` իր ծ
  9. 9. ԴԻԱԿԻ ՍԱՅԼԸ Իրիկվան դեմ փողոցներեն ամայի, Սայլ մը կ՚անցնի ճռընչելով: Ձի մը աշխետ զայն կը քաշե, ետևեն Կ՚երթա զինվոր մը գինով: Ջարդվածներուն դագաղն է ան` որ կ՚ուղղվի Գերեզմանատունը Հայոց: Արևն հետին իր շողերով կը սըփռե Վըրան պատանք մ՚ոսկեզօծ: Ձին նիհար է. Հունձն այդ իր ժա՛նտ տերերուն Ան հազիվ հազ կը տանի: Ականջներն իր կախած, կարծես խորասույզ Կը մըտմըտա թե քանի Դարեր պետք են ժամանելու համար հուսկ Մարագն հընձված սուրբերուն… Եվ շըրջակա պատերուն պոչն իր տատան Կը սըրսկե մի՛շտ, մի՛շտ արյուն
  10. 18. ՋԱՐԴԸ (1895-1896) Ա Հրամա՜նը, օ՜ն: Քարոզին մեջ Պիլայի Կը ցըցե Ոխն ահա ցուլի եղջյուրներ. Մըզկիթներու բակերուն մեջ ժիրաժիր, Մահակներն ա՛լ կը հըղկըվին, կը հուսվին Խարազանները թունավոր օձերով. Յաթաղաններն հատու են. Եվ Ալիսի ու Ճորոխի, Եփրատի Ափունքներուն վրա դահիճները կըկզած Կը հեսանեն կայծքարերով կացիններն.
  11. 16. ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀԻՆ Կոտորածի տարին այրի մընաց ան: Հասարակաց փոսերուն Մեջ ամուսինն իր կը հանգչի... կը նիրհե Տունն իր փոքրիկը սիրուն: Օտար հարկի տակ, ձյուն ձըմռով, դեռ կանուխ, Ճրագին մըխոտ լույսին տակ, Ան կը լըվա, տաշտին առջև, կը լըվա` Սոթտած թևերն ըսպիտակ: Դեռ մանկամարդ է և աղվո
  12. Սա արդեն ԲԱԳԻՆԻՆ ՎՐԱ շարքի շարունակությունն է 14. ԾԵՐ ԿՌՈՒՆԿԸ Գետափին վրա, կռունկներու շարքին մեջ, Ան իր գլուխը ծռեց. Դըրավ կըտուցը թևին տակ, ու ծեր, խոնջ, Նըվաղկոտ բիբով ըսպասեց Իր վերջին սև վայրկյանին. Երբ իր ընկերները ա°լ մեկնել ուզեցին` Ան չըկըրցավ անոնց թռիչքին միանալ.
  13. Բայց դրանով ամեն բան չի վերջանում. սա ոչ թե վերջ է, այլ սկիզբ: Սա հոգեկան երկպառակտումից դուրս գալու մի այնպիսի ելք է, որ կրկին փակուղու է հանգեցնում: Սա ինքնահաշտեցման մի վայրկյան է, որին անպատճառ հաջորդելու է ինքնահոշոտումը, մի անցողիկ հաճույք (հոգեկան երկընտրանքից դուրս գալը նկատի ունենալով), որին կրնկակոխ հետևելու է ցավը (կրկին անգամ հոգեկան ավելի ծայրահեղ երկընտրանքի մեջ ընկնելու իմաստով): Իր ավերված հայրենիքից, իր կործանվող ժողովրդից զատ, կամ որ ավելի հավանական է` նրա ասոցիացիայով բանաստեղծին հուզում է մարդու և մարդկության վիճակն առհասարակ, նրան հալածում են որբերը, սովյա
  14. Ահա այսպես է եղծվում անաղարտը: Ահա այստեղ է սկսվում բանաստեղծի տրագեդիան. այսպես է առաջանում նրա հոգու երկպառակտումը: Այսպես` Մարդկության մասին երազող, համամարդկային իղձեր փայփայող, բնությունը սարսռեցնել կամեցող, ընդհանրապես ժողովրդին ծառայել կամեցող բանաստեղծը դեմ է առնում ինքն իրեն, կանգնում է, ինչպես Տերյանը կաեր, «ինքն իր դեմ», քարանում է համատարած խեղճության ու որբության առաջ, իր ծնողների արտասուքի հանդեպ, իր բնաջնջվող ցեղի, իր մորթվող հայրենակիցների օրհասի առաջ: Հետաքրքրականն այն է, որ բանաստեղծը ինքը հենց շոշափելի կերպով զգում է, որ իր սեփական ներհակութ
  15. * * * Վարուժանի պոեզիայի համար ընդհանուր առմամբ բնաբան կարելի է ծառայեցնել նրա մի բանաստեղծությունը, իր ձեռքով հրատարակած երկերի ամենավերջին ոտանավորը` «Մատյանն ահա զոր խոստացա»... Նրա պոեզիայի ամբողջ էությունը ամփոփված է իր իսկ երկտողի մեջ. Ո՛վ բարեկամ, խորհե թե երգս է պատմած Ցավն հաճույքին և հաճույքները ցավին: Հիրավի, նրա ողջ պոեզիայի մեջ այս միտքը արտահայտվել է շոշափելի ցցունությամբ: Մի կողմից` «Հիսուսի
×
×
  • Create New...