
Nairuhi
Forumjan-
Posts
24 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Nairuhi
-
Խոստացածս Նամականին ՆԱՄԱԿՆԵՐ 1907 < ԱՐՏԱՇԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ> <Կ. Պոլիս, 25 Հունիս, 1907–Մալկարա > Կը տեսնեմ որ «Ծիածան»ը նշմարելի խոստում մը եղած է բոլոր գրախոսներուս համար ալ ու կը դողամ մտածելով թե այդ խոստումը պիտի կրնար գուցե լուսավոր խաբուսիկ պատրանք մը ըլլալ` մեր գրական նորածագ բոլոր երևույթներուն պես: Բայց ուրախությունը ունիմ վստահեցնելու ձեզ թե` բավական արիություն ունեցեր եմ սնապարծության ու վատորեն գոհունակ ծուլանքի ճահիճներուն մորին մեջ բռնված չմնալու, և թե` «Նոր Տաղեր»ս առանց ծարավիս հագեցումն ու փառքիս լրումն ըլլալու, պիտի կարենա սակայն կատարված խոստումին ճակատաբաց շարժուձևը զգացնել: Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս իսկատիպ գրականության մը գաղափարին իրականացումն է: Եվ ասոր համար, գեթ իմ մասիս, անհրաժեշտությու-նը կըզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու: < ՕՖԵԼԻԱ ՆԵՐԿԱՐՅԱՆ-ԳԱՍԱՊՅԱՆԻՆ > < 1907 > Ազնիվ ու սիրելի Օֆելիա, Դարձյալ ճառագայթի պետք ունիմ, անգամ մըն ալ ծագեցնեմ մտքիս մեջ, քու գաղափարիդ լույսը` ու մոտենամ քաղցր ու սփոփարար հոգիիդ, ո՜վ ճառագայթ քույրս, որովհետև այս առտվան բոլոր արփային ճառագայթներուն մեջեն քույր մը չգտա ինծի,– ամենն ալ երջանիկ ու անտարբեր անցան սեղանիս հոգիին ու հոգիիս սեղանին վրայեն. և որովհետև բոլոր քույրերուն մեջեն ալ ճառագա՜յթ մը չգտա որ հոգվույս մթությունը լուսավորեր… Թղթիկ մը ծրարեմ ըսի. որովհետև պետք ունեի որ մանիշակագույն տողերուս ընդմեջեն քու պատկերիդ կենսավետ ճառագայթո՜ւմը տեսնեի. չպիտի մոռնա թե դուն հավատքի մը չափ քաղցր ու ամոքիչ կորովի նեցուկ մը եղար իմ գաղափարիս` որ կը գահավիժեր հայ աղջիկներուն ապագային մասին կազմած հուսահատությանս փոսին մեջ. դու ճառագա՜յթ մը եղար, այդ փոսին վրա նշուլող ճառագա՜յթ մը: «Լույս»ի հոդվածդ* կարդացի. օ՜խ, ի՜նչ հանգիստ` վերջապես հայ աղջի́կ մը` որ լուրջ ու գաղափարական բան մը գրելու կորովը կ’ունենա, փոխանակ մեղկ սարսուռներու մեջ օրորվելու, փոխանակ հեշտախտավոր թարգմանություններ ընելու և պչրասիրական խտղտանքներ պտտեցնելու հոգիներուն մեջ այն աղջիկներուն` որոնց իտեալն է պուպրիկներ ըլլալ. ո՞րն է այսօրվան քաղքենիներուն հատկանիշը. հագվի՜լ, երևալ-չըլլալ. քիչ մնացեր էր որ շնչահեղձ ըլլայինք այդ վատառողջ կազերեն. վերջապես այս հոսանքին մեջ ըլլալուն ջատագով մը կը հանդիսանաս դուն` ու ճիշդ վայրկյանին կը հասնիս բժշկելու: Չկարծես թե միակ հոդվածդ բավական եղավ ինծի` տպավորությանդ ենթարկվելու. այդ հոդվածը ինծի կը խոստանար և երևակայել կու տար. նմանօրինակ գրություններու ամբողջ շարք մըն է որ կ’երևակայեմ ու մանավանդ իրավունք ունենալ կը կարծեմ սպասելու մեկեն` որուն մեջ բանականին զորավոր մնացած են բնազդները` հակառակ կարծեցյալ քաղաքակրթական շոշափումներու և փայփայանքներու: «Ծիածան»ի կույսը, ավա՜ղ, չէ կրցած փարատել հոգիիս վրա ամպացող մթությունը` զոր ես կենսաբաղձությամբ ուռճացած ու ու տարածված պատռտեցի նեղ վերարկուի մը պես. իսկ դուն, օ՜հ, ինչպե՞ս կրնայիր նախանձիլ անոր` որ իրեն վիճակված խողճ դեր մը նույնիսկ չկրցավ կատարել, դուն` որ եթե «Ծիածան»իս վրա պտղող սև մելանի կաթիլը շոգիացող ճառագայթը պիտի չըլլայիր, եղար այն կենսավետ ճառագայթը` որ անդադար «ծիածան»ներ կը հորինե հոգիիս արցունքներով` որ կը շոգիանա՜ն. ի՜նչ փույթ թե ալ ծիածան չպիտի ունենամ` արցունք ունենալով. կը բավե ճառագայթ մը ունենալ` արևին հասնելու: Որքա՜ն տխուր կու գան ինծի քու և Տիգրանին համակրությունները` բանաստեղծությանս մասին. ինծի` որ թերևս հոգեկան շրջափոխումի վայրկյանի մը մեջ կըզգամ թե ապաժամ ունայնություն մըն է անիկա, զվաճասիրության վայրկյանի անպտուղ ծաղի՜կ մը, ավա՜ղ: Կ’երևա անհասկանալի բաներ կ’ըսեմ. գիրս ալ չի՞ հայտներ արդյոք մտքիս տենդային վիճակը. անհասկանալի բաներ. զարմանալի չէ, որ «Ծիածան»իս մեջ ալ գտած ըլլաս անոնցմե. որովհետև «Ծիածան» չէ ունեցած բավականաչափ հասկնալի հանգամանք, այսինքն կենսական, հանրամատչելի, հոգեգրավ հատկություններ. կա «Ծիածան»ի մեջ ջերմություն մը` որ սակայն ամպերուն տակեն շողացող արևին ջերմությունն է` ցուրտը զգացնող ավելի: Իսկ Տիգրաննիս հեշտակասիրտ կ’անվանե զիս, հրեշտակասի՞րտ. եթե ուզեի ըլլալ` պիտի չկարենայի, եթե կարենայի ըլլալ` պիտի չուզեի՜: Անհասկանալի բանե՞ր. շատ ըսի՞ արդյոք. մեկ վայրկյանով հասկցանք զիրար` ու այդ մեկ վայրկյանն է զոր կ’ապրինք տակավին. ապրելու համար այդ վայրկյանը բավական է թեև, բայց ինչո՞ւ չոսկեզօծել ու շուրջանակի չլուսավորել զայն, ինչո՞ւ հոգեկան աչքին հետ մարմնավոր աչքին ալ նայվածքներով չպայծառանալ – կը խորհի Շավասպը < ՕՖԵԼԻԱ ՆԵՐԿԱՐՅԱՆ-ԳԱՍԱՊՅԱՆԻՆ > < 1907 > Ազնի՜վ Օֆելիա, Նամակիդ թվականին կը մտածեմ. Հունի՞ս. –երկու ամիս մը եղավ: Անտարբերություն չէ, անհոգություն ալ չէ, ծուլություն ալ, այս հիվանդությունը. հապա, ինձի համար գոնե գեղեցիկ քերթված մը գրելու իտեալիս մեջ, լայն ու հանդարտ տրամադրության մը ապավինելուս նմանող բան մը` պատասխանի այս ձգձգումը: բայց հարկ կա՞ր, սիրելի՜, լեղի դեղատով մը դարմանել փորձել այս հիվանդությունը: Բայց կ’ընդունեմ… բժիշկ ես, ուրախանալով նաև որ առանց ատոր իսկ, քանի օր առաջ պատրաստեր էի նամակս: Այսքանը գոնե ըսել ու շեշտել ուզեց` Շավասպը < ՕՖԵԼԻԱ ՆԵՐԿԱՐՅԱՆ-ԳԱՍԱՊՅԱՆԻՆ > < 1907 > Ատաբազար * Ազնի՜վ Օֆելիա, Մեղք, որ չպիտի կարենամ գալ հոդ` օդափոխության համար, որովհետև «Նոր Տաղերս» ալ հրատարակելու ձեռնարկով զբաղած եմ: …Վարդը հոտոտեցինք, վարդին հետ Վարդ բանաստեղծը` Պեյպին**. մեռնիմ իր գեղեցկության ծարավ աչքերուն` ուր ամեն ձև ու գույն, ամեն տերև ու ծաղիկ իր լուսատիպ պատկերը կը գծե, և իր լսելիքին` որ մայրիներու կատարներեն անցնող գետին` հովին ձայնովը կ’օրորվի, և ռնգունքին ուր բարակ բուրումները կը հանգչին վայրի անանուխներու, և քաղցրագին հոտը` ընտանի կարմիր վարդերուն. համբույր իր բանաստեղծ հոգիին` որ շատ կանուխ գեղեցիկին ծարավը ունի: Շավասպ < ՏԻԳՐԱՆ ԳԱՍԱՊՅԱՆԻՆ > Տիգրա՜ն, Ա՜խպըրուկ, Ուրեմն ահավասիկ կյանքը, ուրեմն ահավասիկ կյանքը` զոր կ’ապրիս ու կը տժգունիս ա՜լ անով, մինչև մենք, սենյակի ապրողներ` տակավին մեր պատուհաններեն կը դիտենք զայն ու կ’իմաստասիրենք: «Տժգույն է» կը գրե Օֆելիան. ինչպե՜ս չտժգունիլ հիվանդներուն հետ, քանի որ լերան քարերն անգամ հոգեքաղ վերջալույսին հետ կը դալկանան: «Իմ գեղջուկներս», «իմ հիվանդներս»… կ’ըսես անշուշտ յուրովի և իտեալներդ շոշափելու հազվագյուտ երջանկությունը կ’ունենաս: Ու հետո կը փայփայես ծաղիկներդ ալ, ու վարդը` էն առաջ. ո՞ր դյութաշխարհի վարդենիքեն ծնած արդյոք. և միթե իր հոպոպիկներուն, իր այտերուն բույրնուերանգը չծծեցի՞նք միասին հոս, Օֆելիային նամակին մեջեն. որքա՜ն կը ճանչնամ զինքը: «Պիտի ջանամ կազդուրիլ» կը գրե Օֆելիան. բաժակին դառնութենեն հետամնաց համագրավ քացրությո՜ւնը ուրեմն` որ վերստին տոչորել տա շրթունքները` լեղի բաժակին ծարավով. բայց ինչո՞ւ լեղի բաժակ անվանիլ կյանքը` որ աչքդ պարտականության կը բանա` լուսոռոգ պատուհանի պես` փոխանակ «երջանիկ կուրության» մը մեջ զայն փակելու: Կյանքը միշտ պիտի ունենա իր հիվանդները, իր տառապողները, և անձնական երջանկություն մը, հետևաբար, մեծագույն անիրավությունը պիտի ըլլար միշտ: Հիվանդի խուցերուն տխրությունով սարսռա՜լ, ու բազուկը բազուկի՜ն երկարել քիչ մը կյանքի հույզ ու հույս ներարկելու բաղձանքով և հետո սփոփի՜լ. պիտակված դարմաններուն հետ մանավանդ ալ անպիտակ ու հարազատ դարմանները, հոգիի՜ն դեղերը,– հույսի ճառագայթալիր վիրակապեր, համակրության գորովի բալասանին վրա. օ՜հ, այս ամենը, ամե՜նը… ու պզտիկ լռություն մը, սիրտերու համատրոփ զարկը, ու գորովով եղբայրացած աչքերուն աննյութ ու հոգեշոշափ վճա՜րը… բայց ուրիշ ո՜ւր կարելի է փնտռել երջանկությունը, միակ ու հարազատ երջանկությունը` պարտականության կատարումին գոհունակ ճառագայթումը. ուրիշ ո́ւր կարելի էր փնտռել ու գտնել զայն… առանց ամպերու տակ սքողելու այն այգաստղը` որ խիղճ կը կոչվի: Կը քակեմ փունջդ****. կ’ուզեմ գգվիլ ծաղիկներդ, ինծի անծանոթ սիրականներ.– Խաչածաղի՜կդ, հի՜ն հավատալիր ժողովուրդ` որ իր նայվածքները ժամուն արծաթ ու ոսկի խաչերուն պատկերովը ողողած, կը ցանե զանոնք դաշտերուն ու բլուրներուն վրա ալ. հողին հեթանոսությունը կ’առնե, ժամուն մեջ զետեղելու, և հոգիին քրիստոնեությունը կը նվիրե անոր իբրև փոխընծա: «Առյուծաբերան»ը շա՜տ կւ խոսի ինծի, հակադարձաբար «Լադենի»ն, համր ու համակրելի՜ անծանոթ` որ ոչինչ ունի ըսելիք եթե ոչ իր սիրելիությունը: Որքա՜ն կ’ուզեի հիմակ արևակեզ «թավշածաղիկ»ին բույրը, ու զույգ ձեռքերուս մեջ բռնել «մոմածաղիկ»ներ բոլոր ժամվոր բլուրներուն ու դաշտերուն հետ` այն պատարագին մեջ` որ արևներով կենսավետ տիեզերքին շարժումն ու ուժը կը կազմե: Քափուրը***** այդ անծանոթ մանուկը` զոր կը գրկես վեր կ’առնես աչերս համբուրել տալու համար, պիտի դարձնե քեզի այն համբույրները` զոր շրթունքներս կը հորինեն ճերմակ ճակտիդ համար, դեղին ու ճերմակ ու կարմիր վարդերով երջանկացա՜ծ ճակտիդ: Շավասպ < ՏԻԳՐԱՆ ԳԱՍԱՊՅԱՆԻՆ > Սիրելի Տիգրան, Կարդացի թոքախտի վերաբերյալ գիրքը. թոքախտը իր բոլոր նոպաները փորձեց իմ վրաս ու հաղթական ելավ. արդեն կը քրտնեի, արյուն ալ փսխեցի, ուրեմն ամեն ինչ կատարյալ է. հազս շատ է, մեղմացուցիչ դեղ մը կ’ուզե նորեն… Շավասպ Կ. Պոլիս, 14 սեպտեմբերի, 1907 Զիմառա ****** ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏԵՐ ՎԱՐԴԱՆ ՔՀՆ. ԱՍԼԱՆՅԱՆ Սիրելի Տեր Հայր, «Ծիածան»ի առթիվ գրված նամակը անգամ մըն ալ կը կարդամ զգածվելով. «Ինչո՞ւ տիեզերքի հոգիին հետ չես խոսակցիր» կը գրեք. բայց դիտելի է որ իմ գրեթե բոլոր քերթվածներս այդ մեծ խոսակցության կը նկրտին, որքան որ ալ իմինս չըլլա Աստուծո հետ դեմ հանդիման խոսակցություն, բայց ո՞չ ապաքեն Աստված ամեն տեղ է. Ձմրան Պարզ Գիշերվան մեջ հծծածս աղոթքս ու Արևին ուղղածս պաղատանքս իրեններուն, հետևաբար և իրեն համար էր. ի՜նչ երջանկություն, տերևին մը խարշափին մեջեն տեսնել տիեզերական զորության գաղտնիքը ու այդ փոքրիկ մասնավորեն մեկնիլ դեպ ի անհունը. «իրերը անհունության վրա բացվող պատուհաններ են իմաստասեր աչքին համար» (Քարլայլ)******* ու զարմանա՜լի չէ, որ Էմըրսըն «ժամադրած ըլլա Աստուծո հետ` մացառի մը ծոցին մեջ»: Ուրախ եմ որ երկրորդ հատորիս մեջ լայնորեն տեղ տված եմ այս գաղափարիս, հունավորը կը բարձրանա ու կ’երկարաձգվի դեպի անհուն, ինչպես արահետ մը` որ լերան կողն ի վեր մինչև կատարը կը հասնի. ինչո՞ւ սպասել ստորոտը ու կատարին գովքը կարդալ, փոխանակ հանձնվելու արահետին որ պիտի բարձրանար: Գյուղին տեսարանները իմ մեծագույն ներշնչարանս կը կազմեն. որքա՜ն կը ցավիմ որ էապես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծությանս մեջ. այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կ’ըլլայի: Անշիջանելի բաղձանքս եղած է վերստին տեսնել ու ապրիլ գյուղիս ծոցը` նորոգվիլ իր տեսարաններուն ու գեղեցկություններուն ավիշով, ֆիզիկաքան վիճակս որ արդեն թելադրիչ է այս բաղձանքին, ծննդավայրիս գգվական օդը թերևս, բժիշկս ալ այս պատվերը տվավ. շատ հետաքրքիր կ’ըլլայի իմանալ Զիմառայի աշխարհագրական դիրքը, ծովեն ունեցած բարձրույթունը, օդին վիճակը. թերևս կարենամ հոն վերջնապես կազդուրվիլ մարմինով ու միտքով ալ: Սիրալիր կ’ոջագուրեմ քրորդիներս, քրոջս ձեռքը կը համբուրեմ և Ձեր սուրբ աջը: ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ * «Լույս»ի հոդվածդ… – Խոսքը Օ. Ներկարյանի «Հալքիի մեջ» հոդվածի («Լույս», 1907, օգոստոսի 25) մասին է, որով հեղինակը հորդորում էր հայ կնոջը աշխատել ու օգտակար լինել հասարակությանը: ** Ատաբազար – հայաշատ քաղաք Թուրքիայի հյուսիս-արևմուտքում, Օ. Ներկարյանի ծննդավայրը: Հաստատվելով Ատաբազարում` Գասապյան ամուսինները Մեծարենցին հրավիրել են իրենց մոտ: *** Պեպի – Օ. Գասապյանի մորեղբոր զավակը: **** Փունջդ – Գասապյանները Ատաբազարից Մեծարենցին են ուղարկել թաղարով ծաղիկ: ***** «Քափուր» – անուշաբույր մուգ կարմիր վարդ: ****** Զիմառա – գյուղ Սեբաստիայի նահանգում, Եփրատի աջ ափին: ******* Քարլայլ (Կարլեյլ) Թոմաս (1795-1881) – անգլիացի հրապարակախոս, պատմաբան, փիլիսոփա: ՆԱՄԱԿՆԵՐ Պահպանվել է յոթ նամակ: Սրանցից հինգն ուղղված են Տիգրան և Օֆելյա Գասապյան ամուսիններին, մեկը` Արտաշես Հարությունյանին և վերջինը` Վարդան Ասլանյանին: Տիգրան Գասապյանը (?-1915) մասնագիտությամբ բժիշկ էր, բայց զբաղվում էր գրականությամբ, գրել է բանաստեղծություններ ու հոդվածներ: Օֆելյա Ներկարյան-Գասապյանը (մհց. 1954) բժշկական կրթություն ստացել էր Ամերիկայում, վերադարձել Կ. Պոլիս, ուներ գրական հետաքրքրություններ: Գասապյանները Մեծարենցի մտերիմներն էին, հաճախ են այցելել նրան ու ցույց տվել մասնագիտական ու բարոյական օգնություն: Վարդան Ասլանյանը (մհց. 1915) Մեծարենցի քրոջ ամուսինն էր, հետաքրքրվել է գրականությամբ, մամուլում հաճախ է հանդես եկել հոդվածներով:
-
31. ՊԱՊՍ Ձըմերային հրապույրով ծեր մ’է շըքեղ, Մերկացուցած են տարիները մեջտեղ Իր գանկին Իր լուսափայլ մազերը շուրջ կը պատեն Անոր պըսակ մ'որ կը հասնի ճակատեն Ծոծրակին: Ջինջ պըսակն այդ կարծես դափնի մ'է տըժգույն Սնած ամենե՛ն ճերմակ շողովն արևուն. Ան չունի Բիծերն արյան կայսերական թագի վես. Մաքուր կյանքի մ'արտաբըխումն է, ինչպես Ձյունն երկնի: Ճակտին վըրա խորշոմներ ծալ ծալ կ'իջնեն. Մինչև անոր թավ թավ հոնքերը գըլխեն Կը շարվին Շատ մ'աշխարհներ, շատ մ'աշխարհներ զանազան Երկար կյանքի մը սյուքերուն, և որոտման, Աշունին: Կորաքամակ և հևքոտ ան կը քալե. Ա՛լ չի տեսներ երկինքն. երկինքը մեջն է Հոգվույն տաք Ու երկիրս ալ աչքին ներքև ըղձական. Նըպատակն է գըլխուն վըրա, իսկ ճամբան Ոտքին տակ: Երբեմն իր հետ կը պըտըտինք սիրասույզ, Եղած ես իր խոնջած մարմնույն, ինքն` հոգվույս Հենացուպ. Ու ան վըրաս ձըմեռ, գարուն ես իր տակ, Կը հառաջենք միշտ իրարու հակառակ, Միշտ ալ հուպ: Երբոր իրեն այսպես կու տամ թիկունքն իմ, Կը զգամ թե վրաս արմատն ամբողջ կը տանիմ Մեր ցեղին: Կը զգամ եղած փըթթուն խեչակ մ'ուռենի` Որ հազիվ հազ ա՛լ կը վերցնե հայրենի Դրան կաղնին: Ո՛հ, ո՜րքան ինձ քաղցր է ըլլալ միշտ իր քով, Զինքը դիտել` երբ Խորհուրդին մեջ հոգվով Կը սուզի, Լըսել` երբ ուշ ատեն նըստած մեր բակին Ջըրհորին քով` Աստուծո հետ առանձին Կը խոսի: Մըտածումներըս շատ անգամ կը մագլեն Դեպի վե՜ր իր տարիներուն աստղերեն, Բայց չընչին Թիթեռնիկս իմ չըհասած իր արևուն` Կ'ուժասպառի. թերթելեն գիրքն իր անհուն` Կը խոնջիմ: Մերթ կը պատմեմ թե մըղած է ի՛նչ պայքար Մարդուն դեմ նենգ, և այս հողին դեմ համառ, Եվ զերդ հին Զինվոր մ'որ պարծ` կը թըվե իր ըսպիներ` Ան ցույց կու տա իր կընճիռներն ու մազեր Ձյունային: Ես երկյուղած կը համբուրեմ մազերն այդ` Որոնք այսօր իրենց ներքև անարատ Կը սքողեն Այլևս առանց մըրրկի օվկիան մ'ամփոփված, Եվ շուշաններն են բարության` մընացած Անցյալեն: Եվ կը դըպչի ճակատս իմ իր ճակատին Եվ անդամներս անգիտակից կը սարսռին, Զի ընդդեմ Հանդըգնորեն կ'հանեմ Խորշս իր անհունին,մ Եվ տասնևինս ութսունին հետ միասին Կը չափե՜մ...
-
§Հեթանոս երգերը¦ ոչ այլ ինչ են, քան հայ ժողովրդի ճակատագրի և ցանկալի ապագայի դիտումը հեռավոր անցյալից: Վատթարագույն ներկայից դեպի հեթանոսական դարերը ցատկելու համար Վարուժանին տրամպլին է ծառայել ոչ այլ ինչ, քան նրա հայրենասիրությունը, քան հայ ժողովրդի ճակատագրի հարցը. միայն թե, կրկին անգամ, չմոռանանք, որ հայրենասիրությունը հայ գրողի մոտ հանդես է գալիս ոչ որպես սոսկական մի զգացում, այլ որպես աշխարհայացք, որպես գաղափարախոսություն: Եվ հիրավի, պատմական անցյալին, կոնկրետ դեպքում հեթանոսական դարերին անցնելու փաստը Վարուժանի մոտ հանդես է գալիս իբրև ամբողջական աշխարհայացք: Իրականության վատթարագույն վիճակը, հայ ժողովրդի օրհասական ապրումները` ազգային անկախության բացակայության և սուլթաններու ու ցարերի բռնակալության պայմաններում, երբ մեղքերն ու ոճիրները գործում են միայն այն ժամանակ, երբ արևը ննջում է և ոչ թե բացահայտ, ոչ թե արևի լույսի տակ, որպես հետևանք առաքինի քաջության, երբ ճիշտ նույն անալոգիայով սրերը պատյանի մեջ են թաքնվում` փոխանակ հեթանոսական դարերի օրինակով մերկ մնալու, ինչպես այդ դարի նիզակներն ու հոլանի տեգերը, երբ տիրողները §ոսկի են ցանում, որ բոզությունը հնձեն¦` փոխանակ հեթանոսական դարերի, ուր §գեղեցկությունը ծնունդ էր զորության հորձանքին, ինչպես մարգրիտն օվկիանի անդունդներում մոլեգին¦, §ուր պաշտվում էր Գեղեցկությունն ու Զորությունը¦ միայն, ուր սերը ոչ թե վաճառվում էր Մյունխենի մի բաժակ գարեջրով, այլ §նվիրվում իբրև պսակ սարդենի¦: Այդ տեսակետից հեթանոսական դարերի մարդը իր պարզ և բնական վարք ու բարքով, իր զորության և գեղեցկության պաշտամունքով Վարուժանի իդեալն է` համեմատած այն իրականության հետ, որի մեջ ապրում էր ինքը. բայց ոչ միայն այդ: §Հեթանոսությունը¦, ինչպես մի անգամ ասել ենք, նրա համար դառնում է ամբողջական աշխարհայացք, գաղափարախոսություն, և ոչ սակայն նախասիրություն վաղնջական դարերի նկատմամբ: Ամբողջական աշխարհայացք, գաղափարախոսություն նախ ր առաջ այն պատճառով, որ §հեթանոսություն¦ բառի տակ բանաստեղծը խտացնում է այն ամենը, ինչ վեհ է, գեղեցցիկ, ինչ լավ է և երազելի, այն ամենը, ինչին բանաստեղծը §հաճույք¦ է անվանում` հակադրելով §ցավին¦ և ընդհակառակը` իր ժամանակակից իրականության տակ դնելով այն ամենը, ինչ ստոր է, վատ, դաժան, անբնական և անբանական` լինեն դրանք սուլթան-համիդյան խարդավանքներ, եվրոպական դիպլոմատիայի խաղեր, թե բանվոր դասակարգի նորորակ թշվառություններ ու հարստահարում, այն ամենը, ինչ բանաստեղծի համար §ցավ¦ է: Պատմականի և ժամանակակցի իրար հակադիր այս երկու բևեռները բանաստեղծը ներկայացնում է երկու սիմվոլով` ի դեմս հեթանոսության և քրիստոնեության: Վարուժանի այն գիրքը, որ հայտնի է §Հեթանոս երգեր¦ խորագրով, իսկապես երկու` իրար ծայրահեղորեն հակառակ, բայց միաժամանակ իրար սերտորեն պայմանավորող գրքեր են` §Հեթանոս երգերը¦ առանձին և §Գողգոթայի ծաղիկները¦ առանձին: Դա պատահական երևույթ չէ: Այստեղ առավելագույն խորությամբ հանդես են գալիս բանաստեղծի հոգեկան ներհակությունները §ինքն իր մեջ¦, որոնց պայմանավորվածությունը §իրենից դուրս¦ եղած ներհակությունների հետ այստեղ արդեն միանգամայն պարզորոշ է: Ինշպես նույնը տեսանք §Ցեղին սրտին¦ մեջ` ի դեմս §Բագինին վրա¦ և §Կրկեսին մեջ¦ բաժինների, այստեղ առավել ցցունությամբ հոգեկան երկփեղկվածության արգասիքը դրսևորվում է առավել ծայրահեղ բևեռներով, արդեն միանգամայն առանձնահատուկ և նորորակ արտահայտությամբ: Բավական է միայն թվել այդ բաժինների պարունակությունը, որպեսզի պարզ դառնա այն ամբողջ հակադրությունը, որ բանաստեղծը տեսնում է §հեթանոսություն¦ հասկացության և §քրիստոնեություն¦ հասկացության միջև` անդադրում հյուսելով այն շղթան, որ գոյանում է §ցավն հաճույքին և հաճույքները ցավին¦ պատմելուց: Փորձենք ավելի մոտիկից ծանոթանալ այդ բաժիններին: Քրիստոնեության հակառակ` հակումը դեպի հեթանոսություն, Քրիստոսի փոխարեն` հեթանոս աստվածների սիմվոլիկ կուլտը սկսվում է դեռ <<Ցեղին սրտից¦: Հարստահարված, բայց և ըմբոստացած ամբոխը դիմում է <<հեթանոս¦ Նեմեսիսին հետևյալ խոսքերով. Դո՛ւ մեզ Աստված, դո՛ւ Տիրամայր, դե՛հ իջիր Պատվանդանեդ և ձուլե մեզ կամքիդ մեջ, Եվ օրենքներըդ գըրե Մեր ճակատին վըրա արյան գըրերով: Քու ժողովուրդըդ մե՜նք ենք. Պիտ’ ըսպաննենք մեր աստվածներն հին և նոր Եվ աճյունին վրա անոնց` Ատտիկեի և մեհյանեդ ալ հոյակապ Պիտ’ քու մեհյանըդ կանգնենք:
-
29. ԱՌԵՎԱՆԳԻՉԸ Լերկակարկառ և ամայի լերան վրա Ինչպես արծիվը` օձին, Հանդիպեցա ես անոր Եվ, ճապռորեն, ձեռքով ուսն իր պըրկեցի. Գըլխուս վերև նախանձեն Անգղը երեք հեղ թևերն իր բաբախեց: Մինչդեռ պատվեն զորացած Բազուկիս տակ լիրբ թըշնամիս դեռ հոխորտ Կը գալարվեր` ես բարկասաստ մռընչեցի. – «Գանկդ իբրև գուշ կը ջարդեմ. Ե՛տ. ե՛տ դարձուր հափափած կույսըդ աչեղ»: – «Այտերն առած` ծընոտը քեզ կը բերեմ»: Ընդվըզեցավ: Ըզգացի Որ ճակատես վեր խուժեցին բարկության Վառ երակներս ինչպես հալած կայծակներ, Եվ բարկասաստ մռընչեցի. – «Ամեն մեկ ո՛սկրըդ զատ շան կը նետեմ. Ե՛տ. ե՛տ դարձուր հափափած կույսըդ աչեղ Զոր սիրտս արբշիռ կը ցանկա»: – «Տո՛ւր, դաշույնս իմ սիրտըդ իրեն կը տանի»: Ընդվըզեցավ: Մոլեցա: Եվ հակընդդեմ իբրև երկու կայծակներ Մեր դաշույններն ընդհարեցան բոցաթափ. Մաքառեցանք. Սուրբ է սո՜ւրբ Մաքառումն այն` ուրկե ժայթքած արյունն հիր Արդարության ոտքերն զղվոր կը լըվա: Մեր կըրունկներուն տակ թընդաց Լեռն իր բոլոր ընդերքներուն խորերեն. Մաքառեցանք. ձորե ժայռ, Ժայռերե ձոր ելևէջներ գործեցինք: Մեր սըրտերուն խորը ամպրոպն էր նըստած Եվ բռունցքներուն վըրա` շանթ: Դեմքն իր արյամբ ներկեցի` Հեղելով դուրս կարմրությունն իր ցըռուկին` Ուր, ո՛վ Սատան, գուցե հարվածս ըսպաննեց Համբույր մ’երկա՜ր լըլկումներով ըստացված: Զայն մըղեցի, մըղեցի, Ըսպասելով կեր ընել Տարտարոսի մ’ավելի խոր: Գըլխուս վրա, Արեգակին շողերուն մեջ քողարկված Հոգին կույսի մ’անծանոթ Ուժերուս ուժ կը բարդեր, Երակներուս մեջ կը ծորեր, շիթ առ շիթ, Քըրտինքս արյան վերածած: Զայն մըղեցի, մըղեցի զայն: Ձեռքերեն` Բուռն հարվածի մը տակ, իբրև ընդոստ իժ, Վիհ մը դաշույնն իր կըլլեց: – «Ա՛յ, քեզ անե՜ծք…» – մըրմըռաց. Եվ մեկ զարկիս տակ կարշնեղ Սահմըռտկելով ինչպես կըրոնք մը խարդախ Մութ արնունդի մ’արգանդին մեջ, ա՛լ անդարձ, Թավալգլոր, արյունոտ, խոր, վիժեցա՜վ… Հոն վարը. Ես լըսեցի. Զիս օրհնեցին. Ես լըսեցի. վա՛րը հոն: Հայուհիներ հափափված` Որոնց համար գեղեցկությունը եղավ Մագնիսը պիղծ ոճիրին, Քըրքում կույսեր, վարդ կույսեր` Որոնք բըռնի տըռփանքներու ենթարկված Տեսան որ ծոցն իրենց փեթակը դարձավ Պիծակներու թունալից, Շուշանազգեստ նոր հարսեր` Որոնց ճերմակ քողերն եղան պատանքներ Կուսաժըպիտ երազներու. և կիներ, Տժգույն աստղեր ճահճի մեջ ցոլացած, Կիներ գերված, կիներ խեղճ, Թագըստոցի, քարայներու ներքևեն, Հավատարմության հավտարիմ, Անձնասպանի երազներով` դալկահար, Եվ, ո՛վ Սարսափ, պըղծըված` Մեր պապերուն նըշխարքներուն վրա քինոտ, Շըղթայված էգ առյուծներ, Խոժոռ, ահեղ, մռընչելով զի՛ս օրհնեցին… 30. ՎԱՀԱԳՆ Ո°վ Աստվածն իմ հայրերուս, Կը մոտենամ ահա բագնիդ,և ինձ հետ Իր պախուրցեն քաշելով Կը բերեմ ցուլ մ'հովիտներեն Տարոնի: Տե'ս պարարտ է զոհս իմին. Երբուծին մեջ կաթնաթույր Հողին ամբողջ կյանքը կա. Պարանոցն իր մըսուրն ի'նչ է չի' գիտեր. Ան սընած է արոտներուն մեջ ազատ, Ու ակռաներն իր լըվացված են միայն Հացյաց դրախտի աղբյուրին մեջ նվիրական: Երբ կը հևա` իր հըզոր շունչն առջևեդ Կը վանե հողն ու ավազները գետնեն, Եվ կու գա սև ռունգերեն հոտը ամբողջ Դաշտային թաց կանանչին: Տե'ս, զոհս իմին գեղեցիկ է և վսեմ. Գըլխուն վըրա կոր եղջյուրները խարտյաշ Փառքի պսակն իր կ'ըլլան. Կը բորբոքին աչքերուն մեջ ամեհի Հըզորության սև խունկեր. Եվ թավամազ իր ագին Իբրև լորտու կողերուն շուրջը հարասող Գոռեխներեն, բոռերեն. Մարմինն անբի'ծ, մարմինը սո¯ւրբ կը պահե: Ո'վ դու Վահագն, աստվածահա'յր զորության, Ո'վ Տիգրանի սերմին մեջ Դու մարդացած Արեգակ, Լըվա հոգիս, ճառագայթով մը օծե Շըրթունքներս այս, զի ավասիկ կ'համբուրեմ Բագինդ սուրբ և առած մուրճը ահեղ` Ըսպասարկու հաղթ բազուկով կը ջարդեմ Ցուլիս ճակատն և իր արյունն հորդավեժ Կը նըվիրեմ ծունկներուդ: … Արդեն ահա կը մըխա Նըվիրական խարույկն առջևդ ճարճատուն. Կը շըրջի բոցն ոստերուն մեջ ձիթենվո, Եվ գինուն հալած խեժեն արբեցած Կ'ոստնու ուղիղ, և կ'երգե Վերափոխումն իրերուն ջինջ հոգիին: Ա'ռ. Արյունոտ ասոնք կողերն են զոհիս. Ցըռուկն է այս, ասոնք ճարպոտ զիստերն են, Ահա ըղեղն` որ ուղղեց բնա'զդն ու շընչեց Եղջյուրներուն խեռություն: Ահա ջերմ սիրտն` որ տակավին կը սըրսփա, Եվ իր լեղին` զոր ազդրին վրա կը դընեմ Հույսով մ'որ ան պիտ' տոչորի ամբողջ. ա'ռ: Եվ բոցն ար արդ նետած պսակն իր ծուխի Վըճիտորեն կը բարձրանա. Կը տանի Ցուլը ճենճեր առ ճենճեր Վերն, ապարանքըդ երկնային խընկելու. Ո°վ դու Հըզոր, ընդունե Նըվերներս իմ` զոր մաքրափայլ սափորով Կըրակին վրա կը հեղում: Ահա գինին. Պինչերըդ բա'ց ու շընչե Քաղցրաբույր հոտն, և հաշտվե` Աստվածային գինովությամբ մը զըվարթ` Այսօրվան քու ժող'վուրդին հետ կրոնափոխ: Ահա հոման.– առջևդ զայն կը թափեմ Մաքո¯ւր, անո¯ւշ և առա¯տ, Ինչպես թափեց ծառն իր կուրծքեն վիրավոր Իմ յոթ անգամ լըվացված Թակույկներուս մեջ շըքեղ, Զայն ընդունե, համարե Ինչպես արյունն երեխայի մը` անմեղ, Ինչպես քըրտինքն հըղիներու` թանկագին: Ո՛վ վեհ, գո՞հ ես, տըվի քեզի ի՛նչ որ կար Խըրճիթիս մեջ և հոգիիս, քեզ տըվի Թըշնամին ի՛նչ որ մոռցած էր այսօրվան Այրիացած Հաշտիշատիդ մեջ ամա: Արդ մեր տոհմին իբրև վերջին Վահունի Բագնիդ առջև ծունկի կու գամ երկյուղած Կը համբուրեմ հողն ուր քու Հոգիեդ մաս մ’արմատ կու տա շոճերուն, Եվ վերցուցած քեզի՜, քեզի՜ կարկառուն Սա սոթտըված թևերս` որոնց արմուկեն Ցուլին արյունը տակավին կը կաթի, Ո՛վ դու Վահագն, ո՛վ աստվածն իմ հայրերուս Կ’աղոթե՜մ ես… կ’աղոթե՜մ… Ուժի՜ն համար, կրոնքի՜ն համար բազուկիդ, Որով դու օր մը պատռեցիր բերաններ Վիշապներու, երկընքին մեջ սըփռեցիր Զերդ արևու հունտեր, աստղերն Հարդգողին. Ո՜ւժին համար` որ թըռիչն է և հոգին Արարչության անվախճան, Որուն անհուն համբույրին տակ կը ծընի Աշխարհներեն մաս մը ծաղիկ, մաս մը բոց, Կ’ապրի սկըզբունքն Անմահության հուլին մեջ Եվ ըղեղին և կամքին, Որուն հըզոր մատին տակ Կը ճեղքըվին սերմերն, ավիշն երգելով Կաղնիներուն մինչև գագաթը կ’ելլե. Ուժի՜ն համար` որ կը լեցնե ստինքներ, Կ’օրորե մեր օրրանն, ու մեզ, մահեն վերջ, Մինչև աստղերը կը տանի, ու մինչև Երկրորդ կյանքի մ’արարչագործ պատճառին, Որ կը կանգնե Ազգ մ’ինչպես խումբ մ’առյուծի, Բազուկդ անոր բազուկին մեջ կը հեղու, Եվ զերդ հրեղեն վարազահավ` իր լուսեղ Թըռիչներուն ամփոփման տակ կը թըխսե Մեր մայրերուն ծոցին մեջ Դյուցազուննե՜ր, հանճարնե՜ր, Այդ սուրբ Ուժին համար կ’ըսեմ` որուն դու Իմացական աղբերակն ես հորդահոս, Ո՜վ դու Վահագն, ահա քեզի կարկառած Բազուկներս իմ արյունոտ Կ’աղոթե՜մ ես… կ’աղոթե՜մ…
-
26. ՀԱՅԿԱԿՆԵՐՈՒՆ ՕՐՈՐԱՆԸ Շինված է ան նոճիով` Եվ արյունով ներկըված. Կ’երգեն բուերն իրեն քով. Կ’օրրե մըրրիկը կատղած: Կամարեն վար կը կախվին Կապույտ կապույտ ուլունքներ. Արցունքներն են երկընքին` Ինկեր ցուրտեն հոն սառեր: Խոնավության մեջ, մուրին, Որով խըրճիթն է լեցուն, Լուռ կը ճոճի օրոցքն հին, Հին վրեժին իմ հոգվույն: Անդունդն է մ’է ան` ուր հայն իր Վիշապներն հեստ կը ծընի, Ուր համբույրներն, վարդերն հիր Կը բուրեն հոտն արյունի: Ոչ մեկ գիրգ ծոց ծնողական Հոն կը բանա իր երկինք. Խավարներն հոն մայր կ’ըլլան, Եվ կայծակներն ալ` ըստինք: Ու ճիչերու մեջ, լացի, Տըժգույն տըղան կը մեծնա Բարեկամի, դիպվածի Ձեռքերուն մեջ կը մեծնա: Եվ գուցե վաղն ան ըլլա Ռազմիկ մ’հրաչյա, շանթող ամպ. - Մեզ մսուրն Հիսուս մը կու տա` Իսկ հայ օրոցքն` Ապըստամբ… 27. ԱՐԾԻՎՆԵՐՈՒ ԿԱՐԱՎԱՆԸ Է կարավանն արծիվներու. կը ճախրե Աշտանակված գաղափարի քաջերեն: Շառաչ մը գոռ թըռիչքի Կը ճեղքե սև ամպերն ու լայն կը բանա Կապույտ ճամբա մը ազատ: Ակընկառույց կը դիմեն Նըպատակին` իբրև լերան մ’ադամանդ: Վեհ հոգիներ են անոնք, Ռազմիկի վեհ հոգիներ. Անոնք հազար գարուններե ավելի Են երգեցիկ և կարող: Իրենց աչքին մեջ, Արեսի՛ ատրուշան, Երիտասարդ կյանքը առույգ կը ժըպտի: Սիրողնե՜ր են. և սե՛րն իրենց սովրեցուց Ըսպանությունն ըստեղծիչ. Եվ այսպես խրոխտ ու ազատ, Վարն ետևնին թողուցած Աղաչավոր մայրեր, հարսեր արցունքոտ, Կ’երթա՜ն, կերթա՜ն կապույտի մեջ լողալով. Արծիվներուն լայն թըռիչքի բախյունեն Աստղերը շեկ կ’արծարծին. Եվ անոնց դուժ կըռինչներեն, վըհասույզ, Մըռայլ տարմերն ագռավներուն կը թագչին, Եվ ռազմիկներն արբշիռ, սարսռուն (ավելի Գուցե զիրենք Աստուծո մոտ ըզգալեն) Շարան շարան կը սուրան. Կ’ըմպեն շիթ շիթ կապույտեն` Իբր ան ըլլար բանաստեղծի մը հոգին. Ամպերեն դուրս կը փետեն Կայծակներն հուր և անոնցմով կը պսակեն Ճաճանչավուխտ ճակատնին. Իրենց արյան մեջ կը խառնեն մըրրիկներ. Կ’ըլլան բնության և վրիժագոռ աղոթքով - Ըմբոստներու շարական- Աստված իրենց գանկերուն մեջ կը բանտեն, Հառա՜ջ, հառա՜ջ Բայց կար’վանն ա՛լ կը կենա Սա ժայռերուն կարմիր, սա սև ժայռերուն: Կ’ելլե գաղջ հոտ մ’արյունի` Ծոթրիններու բուրումներեն` հաղթական. Կը բարձրանա հովիտներեն խեղդուկ լաց Մ’որուն մեջ լա՛վ կը զգացվի Մարդու հոգին կապտըված նույնիսկ, ավա՜ղ, Արտասվելու մեծ բարիքեն կենակից: Հոն կար’վանն ալ կը կենա: Եվ արծիվները ճերմակ Բաբախելով թևերնին` Կըտուցներով ժայռերը կուռ կը ծեծեն, Եվ ռազմիկներն, ընձառյուծներ դարանած, Ըսպասելով ահեղահունչ վայրկյանին Լերան կողին կը մոլեգնին, կը սպառնան, Մինչդեռ անդին գիշերվան մեջ, կասկածոտ, Լուսնին Մահիկը ցըրտադող սարսափով Տավրոսին վրա կը դեղնի՜: 28. ՀԱՅՐԵՆԻ ԼԵՌՆԵՐ Լեռնե՜ր, լեռնե՜ր հայրենի, անմահական դըշխոներ` Որոնց արփին կը դնե թագ և մըշուշն ալ պատմուճան. Լեռներ սառե ծոցերով, գըլուխներով ձյունահեր` Զոր կ’օծանե լուսընկան: Ձեր ճակատները կույս են լոկ Աստուծմե համբուրված, Թըխակարկառ ուսերնիդ կը լվա կապույտն երկընքին. Վիհերու մեջ ուր լիճեր կը քնանան մենակյաց, Աստղերը սոսկ կը ծաղկին: Քարայրներեն` որոնց մեջ հովը գայլի պես կ’ոռնա` Գետեր բըխած գարնան դեմ կը գահվիժին փըրփրահեր, Եվ կ’երթան ձեր ոտքերուն սըփռել գորգեր միշտ ծաղկյա` Ուր կը նըստին հովիվներ: Կը սողա շանթն օձի պես ձեր գըլխուն շուրջ կրանիտե, Որմե բռընկած կը մըխան եղևնիներ օրերով. Արծիվն այդտեղ աստղերեն միայն իր կուտը կ’ուտե, Կը խըմե ջուրն ամպեն զով: Օրհնյա՜լ ըլլաք, ո՜վ լեռներ, օրորոցներ ադամանդ, Ուր մեր պապերն առջի հեղ իրենց աչքերը բացին, Եվ վագրի մորթ մ’ուսերնուն իջան դաշտերն արգավանդ, Կըրթեցին եզը` լուծին: Փայլակնաբիբ ամպրոպին մեջե (երկնի գոռ գազան) Մեր արքաներն որսալու ելան փախչող սատրապներ. Իրենց ձիուն խըրխինջեն` անդունդներուն մեջ սուզան Ժայռին մրափող վիշապներ: Օրհնյա՜լ ըլլաք դո՛ւք` որ տվիք գըրկերը ձեր շաղածին Անակորդվույն, Տըրդատին պատըսպարան և անդույր, Որոնք քաշված այրերու մեջ` լուսնին տակ կարդացին Ժամագըրքեր խընկաբույր: Դո՛ւք որ տեսաք փապարի մեջ կույսերու ոսկըրներ` Զոր հետո լույս մ’երկնային փոխակերպեց շուշանի, Դո՛ւք որոնց մեջ ճըգնազգեստ քուրձերով են վախճաներ Արքաներ նման տիտանի: Արծաթն, ոսկի՛ն կ’եռան ձեր արգանդներուն մեջ հրագանձ, Որոնցմով հայ տիկիններն իրենց զարդեր շինեցին, Հայրապետներն ըսկիհներ, և ասպետներն հերապանծ Նետերն իրենց մահածին: Ձեր մայրենի ծոցին մեջ կաթը մարմարն է առատ` Զոր կըթեցին մեր հայրերն օր մը ձեռքով ժըրաջան, Ու կերտեցին աստվածներն ու բագիններն անարատ, Ուր տատրակներ մորթվեցան: Կառույց Երվանդ իր քաղաքն ու Երվազն ալ իր մեհյանն. Հըսկա սյուներ խոյագլուխ Մասիսի պես շողացին, Ու ձեր մարմարն արփացոլ հագավ ձևերը տիտան Մեր պապերուն հանճարին: Արշակկապեց կամուրջներ Եփրատին վրա դիվաձայն` Որոնք այդ խեռ դիցուհվույն ճապուկ մեջքը պարուրող Եղան գոտի ալեսանձ` որոնցմե վար կախվեցան Մորմենիներ աղամող: Քանդակվեցան ձեր կուճով դամբարաններն Անիի Եվ սափորները լեցուն Արշակունի աճյունով` Որոնց մեջե ծըլեցավ իբրև ընձյուղ կաղնիի Բագրատունին մարտախռով: Լեռնե՜ր, լեռնե՜ր, սև՜ լեռներ, այլևս ավա՜ղ թափուր եք Շողապըսակ փառքերեն, հերոսներեն հինօրյա. Դիոսի տեղ ամպ մ’այսօր` զերդ քողն այրի կընոջ մ’հեգ` Կը նըստի ձեր գըլխուն վրա: Թող ձե՛զ դառնա նոր Սերունդն, ըլլա դրացի արևուն. Իրեն դըղյակ թող ընե իր հայրերուն օրորանն. Արծվի թևերն իր վըրա՛, իր վրա՛ երկինքը անհուն. Թող շանթերո՛վ զինվի ան: Փըրկությունն ա՛լ ձեր մեջ է, ձեր փապերուն մեջ մըթին, Սեպերուն վրա՛ է` ուր այծն ելած վիհին կը նայի Հոդ ջըրվեժներն` որոնց քով վարդենիներ կը ծաղկին` Կու տան հրավեր պայքարի: Թող ձե՜զ դառնա նոր Սերունդն, աստղահամարզ ըլլա զորք, Թըշնամվույն դեմ բերդ եք դուք, դյուցազներու` ապարանք. Լոկ քաջերո՛ւն համար ձեր ժայռերը լալ, ջրողորկ, Կ’ըլլան գահեր ոսկեզանգ: Եվ թող տրոփեն վեհորեն լոկ քաջերո՛ւն ոտքին տակ Հըրաբուխներն ըսքողված, ձեր սըրտերն այդ ծըծմբաեռ. Եվ վաղը թող շինվին ձեր մարմարներեն ըսպիտակ Հերոսներու արձաններ:
-
Նորից դառնամ Վարուժանի ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ ժողովածուին, մի փոքր ուղղում անեմ ԲԱԳԻՆԻՆ ՎՐԱ վրա շարքը ամփոփող բանաստեղծությունները գնացել են սխալ համարակալմամբ, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը. 19. ԴԻԱԿԻ ՍԱՅԼԸ, 20. ՀԱՅՀՈՅԱՆՔ, 21. ԿԻԼԻԿՅԱՆ ՄՈԽԻՐՆԵՐՈՒՆ ԿՐԿԵՍԻՆ ՄԵՋ 22. ՎԵՐԱԾՆՈՒԹՅՈՒՆ Ա՛յսպես երգեց Վերածնուհին` երբ բացավ Թևերն ուղիղ դեպ երկինք, Երբ մատներն իր մըխըրճեցան մեղմորեն Կապույտին մեջ լուսածոր. – «Կ’ելլե՜մ, կ’ելլեմ. նախճիրներու ծընունդ եմ. Վայրկյան մ’ալ դեռ և ահա Վարդի թերթե ծընած ոգվո մ’հանգունակ Ա՛լ կ’ազատեմ ոտքերս արյան քողերեն: Զիս հըղացող արգանդեն Եվ այն ծոցեն որ խուճապներս օրորեց Մեծցած կուսան` կը հառնեմ Վե՜ր, դեպի վե՜ր, լըվալու, Գլուխս աստղերու ալիքներուն մեջ հրաբորբ: Ոտքրես ա՛լ վար կը թոթվեմ մըզանքներս Եվ խանձարուրս և պորտընկերս և մըթարս Եվ ամպերն կը դիտե Զիս իբր աղիք պատող փողերն հրացանին, Ծո՛վն արյունի դիակներով խարակված` Որ բուսատպսակ մարմար ճակատս ողորկեց Եվ օծանեց մայրորեն Մազերըս լի՛ մըրրիկներու համբույրով. Կը դիտեմ մեծ հոգիներն հայ Հանճարին, Որոնք իրենց գանկին թասով ըղեղնին Ջամբեցին իմ ծըրթունքներուս մանկական. Կը դիտեմ գոռ պայթած ռումբերն հրակոկոն, Այդ կըճեպներն իմ սըրտիս Որոնց բոցերն արյունս հուռթի կ’ընեին. Կը դիտեմ վարն նաև մեռած եղբայրներ Նույն արգանդի մեջ սընած, Որոնց, ինծի հավասար, Մեր Մայրը կյանք չըտըվավ, Չը կամեցավ իր սիրտը լայն և աստղերն` Իրմե զանոնք մոլեբար դուրս վիժելով. Գուցե մեր Մայրն այդ լավ գիտնար` թե անոնց Սև սաղմին մեջ կը լայննան Եղբայրակուլ անդունդներ, Եվ թագչած իր աղիքներուն խորքին մեջ Վաղվան համար նենգաբար Կը դարանին սըղոսկումին մատնըչի: Մե¯ծ պիտ` ըլլամ, հավերժական պիտ’ըլլամ. Զիս տաքցընողն, ո°վ Ազգեր, Ձեզ տաքցընող ճաճանչի նույն թափը չէ±. Մոխիրն հըսկա պապերուս – Արևու շեջ մընացորդ – Օր մը նըվա±զ միթե եղավ ահավոր, Կամ միթե ան` մատյաններու մեջ այսօր Դեռ չի± սըրսփար, չի± հուսար: Մե¯ծ պիտ’ ըլլամ, հավերժական պիտ’ ըլլամ. Զարկիս ներքև կը բաբախե զարկն հուժկու Մըշեցիի, Վանեցիի. Մարմարեղեն բազուկներուս թափն ըմբոստ Փայլակն աչքիս, կույս հոգվույս մռունչն անվեհեր. Կ’ըսեն թե ներսըս կ’ապրի Սիրտ մը մատակ առյուծի, Սիրտ լի պղընձե սիրով, վրեժով քինահույզ, Որ կը խոտե վարդերն հարսի վավաշոտ, Եվ հանգըստի անկողնույն մեջ տեսնա Մեկոնաբույր շըրթունքներով Ցոփությունն Որ կը խեղդե համբուրելով: Կը ճանչնա¯, Կը ճանչնա սիրտն այդ` թե հըզոր է ինք միշտ, Ինչպես Ապրիլն` հըղի ատոք գարունով, Ինչպես մըրրիկն` ազատությամբ հոլաթև. Գիտե որ մեջն հաճարե լո°է ծորած. Բոց է, և է բոց ապագան. Ան գիտե Որ հավատքով գաղափարին խարըսխված` Պիտի բանա կայծակով դուռն Դրախտին»: 23. ԱՊՐԻԵԼ Ո±ր քարայրեն մութ, ո±ր մութ խըրճիթեն Ելավ, չեմ գիտեր. դեմի հովիտեն Կը վազե կուգա: Բիբերով հըրձիգ` Կարծես լի դողով մը նոր եղեռնի, Ոև մազերն հովին, ոտքերով բոպիկ, Ամայի դաշտին մեջտեղ կը կանգնի: Վերածնուհին է, լեռներո°ւ աղջիկ, Մրըրկին պես զորեղ, վարդին պես գողտրիկ, Իր հույնով գըծված շըրթունքին աղու Կա համբույր մ’հուռթի, արևու քըթթում, Եվ կ’այրի հոգին տենչով մը` տալու Խոցելով` ծաղիկ, մահով` ըստեղծում: Կը գոչե. «Հերի°ք սառույցե կըճյա Գերեզմանը ձեզ արթընցե°ք, ահա Բերած եմ լազվարթ երկինք, օդ ջերմին, Կուռ ծիծերուս մեջ ծաղկի անուններ. Ձյունեն դուրս, ցցուն վիզով դեպ արփին` Ապըստամբությո°ւն եմ ձեզի բերեր»: Կ’ըսե: Իր հմայիչ գոռ ձայնեն ըսթափ` Աղիքներն երկրին նոր կյանքով մ'հրատապ Կը սըկսին թընդալ. և լուռ կը սողա Ակոսներուն մեջ շոգի մ'հուր, ծավի. Մերկ անտառներուն, մերկ բլուրներուն վրա Կանանչ պատմուճան մը կը ծըրագըրվի: Հոն, կանգնած գեղջուկն հյուղի թաց շեմին` Ուր կը մնա ձյունեն մաս մը տակավին` Կ'աճռե բըժոտ աչքն երկինք նայելով, Գոմեշներն արբշիռ տաք հողին հոտեն Մութ գոմերեն դուրս կարկառուն վիզով` Աղջըկան դեմքին, գոհ, կը պոռոչեն: Բայց Ան կը խըթե, կու տա կըռուփներ Անոնց` որոնք ծույլ կը հորանջեն դեռ. Ամպրոպի մ'հանգույն կ'անցնի անտառեն. Եվ աչքերեն բորբ, սերմի աղբյուրներ, Կը տեղա օդին փոշի մ'ոսկեղեն, Հովերուն մեջ` երգ, սըրտերու մեջ` սեր: Կոճղեզներուն մեջ և սըրտուկներուն Կը մըղե ավշի մ'ալիք մընչուն. Կը ճեղքե ամեն պըտուկ, բուն, դըժնիկ, Ոստերուն ծիլ ծօլ վառելով բուծին Եվ իր շունչին տակ, զեփյուռ անդրանիկ, Թուփեր կը խընկեն, կը ծաղկի նըռին: Կը լայննա կապույտն. Ամպեր կաթնորակ, Իբրև կարավան մ'ուղտերու ճերմակ Կ'երթան տա°ր աշխարհ, դանդաղ, լըրջահոն, Ու երբ կը մընա երկինքն ազատ` Ան Կը լեցընե բյուր ծիծեռնակներ հոն, Օրհներգու մոգերն իր արարչության: Հետո խոնջ, մըխած իր սև մազերուն Վարդ մը, առջինե°կը դեռ վարդերուն, Կ'երթա. Փութալով մարգին մեջե ճոխ, Հոն վարը հանդարտ ծաղկած նըշիի Մը լայն շուքին տակ լուռ մունջ երազող Բանաստեղծի մ'հուր գիրկը կը հանգչի: Ահա ևս մի կարոտաբաղձ բանաստեղծություն 24. ՊԱՏՎԵՐ Դրենիկ Ճիզմեճյանին Ահա քղամիդդ ըզգեցար և ճամբորդի ցուպդ առիր. Կը բաբախե սիրտդ արդեն հայրենիքի կարոտեն: Քանի մ’օրեն պիտի մեր հողն համբուրես սիրալիր. Պիտ’ համբուրես հարսնացող քույրդ իր անեղծ նարոտեն: Ընկե՛ր, պատվեր մը ունիմ քու հոգիիդ հանձնելու. Հայրենակոխ ոտքերուդ սիրտ մը ունիմ. Ճամբուդ վըրա, Ալիսի ջուրերուն մոտ այցելու, Ուռինազարդ գյուղ մը կա. նե՛րս մըտիր. ան գյուղն է իմ: Տըղեկ մ’ուշի, և բոպիկ, առաջնորդե պիտի քեզ Տունս հայրենի` շինված ջինջ զով առվակի մ’եզերքին, Որուն քիվին կը մընչեն աղավնիներ տարփակեզ, Եվ պատերուն երկայնքին վառ կակաչներ կը ծաղկին: Գուցե գըտնես դրան առջև մայրս ըզբաղած կըկոցին, Եվ քովը մեր ծեր կատուն գաղջ արևին տակ պառկած, Կամ պարտեզն հոգ կը տանի ան մեղվաշատ փեթկնոցին, Մեղր շինելու օրինակ տալով իր սիրտն անկասկած: Ըսե՛ կընկանն այդ դողդոջ, եղած արդեն մոխրագես, Որ իր պանդուխտ զավակե՜ն կու գաս` զոր ան կը պաշտե, Եվ մըտիր տունս հայրենի, լվա՛ ճակատդ արփակեզ, Ուղևորի քու այդ հին փոշոտ թիկնոցըդ թոթվե: Նըստե տոհմիկ սեղանին առջև շատոնց ամայի… Սիրակաթ մայրըս քեզի պիտ’ բերե թա՛ն, լավաշ հաց, Եվ պըղպըջուն հին գինին` որ միշտ զըվարթ կը նայի Կանանչկուժեն` մեր հըզոր արևուն տակ թըրծըված: Երբոր ճամբուն տաժանքեն բուժի հոգիդ հեղձուցիկ` Բաց տարերկրիկ հուշերուդ ծըրարն` որ քու ճոխ գանձն է, Եվ նամակն այս` զոր կը դընեմ գոտիիդ մեջ ավասիկ, Պանդուտ օրերս արցունքին շիթովն համրող մո՛րս հանձնե: Հանձնե մորս իմ և ըսե` որ օրհնե զայն իր ձեռքով. Զայն թող օծե իր աչքին արտոսրներովն աղոթկեր. Եվ գըլխուն սև քող առնե, բայց սիրտն առնե թող կորով. Զի, ընկե՛ր, այդ նամակին մեջ կարմիր Ուխտս եմ գըրեր: 25. ԿՌՎԻ ԵՐԹ Երթա՛նք, երթա՛նք, Հայուհի՛, Դու, ո՛վ արծվիկ, հեղեղատին բոմբյունով Լերան կողին օրորերգված և մեծցած, Երթանք արդար բախումին: Անդի՜ն անդի՜ն կը մորթեն Կյանքն արտին մեջ, և գաղափարը` գանկին. Դեռ արուն շողը սերմին չըհասած` Անդի՜ն անդի՜ն կը մորթեն: Ո՛վ սևաչվի, ավելի բորբ սիրով քեզ Պիտի սիրեմ եթե ,եկտեղ տըրոփեն Քու զամբիկդ, իմ խարըստիս: Կըկոցը թո՛ղ, որուն շաչող ոլորտներ Ներշնչեցին քեզ երգն հանդարտ աըրտերու. Ալ թո՛ղ երդիքն` որուն վրա Կ’ուռճանայիր գարնան արձակ հովերեն, Մերթ ըլլալով սըրտաթունդ Վառյակի մ’հեգ ճըվոցեն` Զոր ցինն արտին մեջ կըտցահար կը խեղդեր: Հիշե՛ այն լեռն` ուր քեզ առջի հեղ տեսա Նախ վարդի թուփ կարծելով, Մենք գիշերվան մեջ անկե վար պիտ’ իջնենք Նըժույգ հեծած, զուգահետ, Խավարակուռ դաշտին մեջ Դաշույնիդ ցուրտ փայլին հետ, ո՛վ մարտկուհիս, Շանթերն աչքիդ ցայտած վրեժի երկընքեդ` Ռազմի ճամբան պիտ’ ցույց տան: Մազերդ արձակ պիտի նետես ուսերուդ` Թողլով որ գոռ մըրրիկն անոնց երգե Բարբարոս երգը բնության: Եվ երբ ասա՛նկ ընթանանք, Երբ նըժույգիդ ամեն մեկ խրոխտ ոստումին Մըկանունքներըդ ցունցերեն զորեղնան, Երբ այն ծաղիկն` որ լանջքիդ վրա պիտ’ բուրեր` Սըմբակի տակ ճըմլըվի, Ես այն ատեն գըգվանքի տեղ փափկասուն Պիտի դիմեմ փոթորկատիպ, կորովի Եվ մեղրածոր համբույրի՜դ: Ի՜նչ, երբ տեսար գրասեղանիս միշտ առջև Այս իմ մըռայլ հոգիս, ով կո՛ւյս, կարծեցիր Թե պիտի հե՞ղգ մընա միշտ. Ի՜նչ, կարծեցիր թե չե՞մ կըրնար ես ես ընել Գըրիչըս դաշույն և կաղամարըս` կարմիր Սիրտ գազան ոսոխին: Ես շատ, շա՛տ լավ կըրնամ Երազը փոխել, Մերկացնելով իր զեփյուռե ըզգեստեն` Աստղեր ցընցող մըրրիկն անոր հանգցընել: Երբոր անդին միշտ կու լան Զի կը մեռնին, ու կը մեռնին զի կու լան` Ինծմե հեռո՜ւ թուղթ և գիրք. Տանդեն բոցին ես կը նետեմ, Գերեզմաննոց կը նետեմ ես Դուրյանն` որ ա՛յնքան ժամանակ սիրեցի: Աղվո՛ր աղջիկ, ուրիշներու արցունքին Գիտե՞ս թե ո՛րչափ աշխարհս է անտարբեր. Մենք իր քունով չընիրհենք. Իր վերմակին տակ` տըռփոտ` Աստղիկն անուշ կը բոզնա, ու լըլկված Թեմիսը հոն նոր Բագեսներ կը ծընի: Բըզիք, բըզիք, արյունլվա, Հոն վարը մեզ կը սպասեն. Ես կապարճիս մեջ դընելու չըմոռցա Հրաշեկ շանթերը Արեսի երկընքին. Հիմա սիրո նայվածքե մ’իսկ ուժեղ եմ, Եվ անհողդողդ` ճակատագրեն ավելի` Քանի որ կո՛ւյսն է ընկերս, Ու սերն հրաթև ռահվիրաս: Դու, ո՛վ վարդ կույս, հոն լափողբոց պիտ’ ըլլաս. Դու, ո՛վ տատրակ,կարշնեղ արծիվ պիտ’ ըլլաս. Քանի որ այրն է ընկերդ, Ու գաղափարն ռահվիրադ: Ես թերևս հոն պիտի մեռնիմ, իցի՜վ թե, Երկա՜ր ատեն բաղձացի Արյունն ինծի վերմակ ընել, բարձ ընել Կողը ձիուս` ընկած վերքի խըրխինջով: Մեռցընելե վերջ վերջ մեռնիլ Երկա՜ր ատեն բաղձացի: Լուսնին վըկա նայվածքին տակ, քանի մ’հեղ Լեցընելե վերջ ոսոխին արյունով Մեծ սաղավարտը Հայկին` Հոգ չէ թե ա՛յսպես իյնամ. Երբ օր մ’հեգիս լայնախոց Հայրենական հողին մեջե արթընցած Պիտի տեսնեն որբն հագ և հագն` ապահով, Մըշակն անվախ արտին մեջ` արտն` անավեր, Կյանքը ազատ, ազատությունն` հառաջադեմ, Հոգ չէ թե ա՛յսպես իյնամ. Գիտեմ որ իմ շիրմիս քով Պիտի երբեք օձ չըսողա, պիտի միշտ Կապույտ մընա անմոռուկդ, ո՛վ Հայուհիս, Եվ հաղթական առյուծ մ’հոն թաթը դըրած Բորենիի մը կուրծքին Աստղերն ի վեր, լիաթոք, Պիտի հավետ մըռընչե՜…
-
Աստծո կամոք թող բոլոր կարոտյալ հայերի առագաստը հայրենի ափ հասնի... Ահավասիկ «Մարած օճախը»: Ավերել են նրա օջախը և իրեն մորթել տան մեջ և այդ «մարած օճախը» «մեռելի մ'անփակ աչքին հանգունակ», «արևուն և կյանքին» հանդեպ եղել է «միշտ բաց, նաև միշտ ալ զրկված»: Եվ այդ մահագիր ու ավեր տան մեջ միակ կենդանի շունչը տիրասեր տան կատուն է, որ պտտվում է դիակի շուրջը և իր մլավոցով վանում «երամը մը ագռավներու»: Եվ այդ սարսափ ազդող բանաստեղծությունից հետո գրված է «Օձը», որին իբրև բնաբան բերված է «իսկ ապրող հայերն ալ ասպես ապրեցան» խոսքերը: Այս բանաստեղծության մեջ սիմվոլիկ պատկերով տրված է հայ ժողովրդի, որպես վեր բարձրացող, առաջընթաց, կուլտուրական ուժի և մյուս կողմից` սուլթանական Թուրքիայի վար իջնող, հետադիմական և արյունախում բնավորության իսկական հակադրությունը, բայց միաժամանակ, եթե մոռանանք վերոբերյալ բնաբանը, այլևս այնտեղ շոշափելի իմաստով տեսողական, նեղ-ազգային ոչինչ հնարավոր չէ գտնել: Այդ սիմվոլի լեզուն որքան հային, հավասարապես նույնքան հարազատ կարող է թվալ ամեն մի ազգի, իբրև ստեղծագործ ուժի և բնաջնջող ախտի հակադրություն: Ահավասիկ այդ բանաստեղծությունը քաղվածաբար. Տըղա կյանքիս, օգոստոսի մ'արևով, Կ'ելլեի ես անկե [հեղեղատով] վեր, Դեպի լեռն այն, դեպ իր դաշտերն ընդարձակ… ………………………………………………………. Կեցա՛ հանկարծ, ու արևն հետըս կեցավ Խարըսխըված գըլխուս վրա. Վերեն` խրամատ ժայռե մը դուրս սըլացիկ` Վա՛ր կու գար օձ մը հըսկա: Ալիք ալիք օղակներով իր ճապուկ Դահանակի և լալի, Ու շըչելով` իբրև եղեգ մ'հողմակոծ` Ան կ'իջներ, ես կ'ելլայի: Տեսանք զիրար, կեցանք, զիրար չափեցինք... Իր բոլոր զենքը անի Բերանին մեջ հավաքեց, ես` աչքերուս, Ես, դեռ անզեն պատանի: Ոստում մ'ըրավ նավածքներուս ուղղությամբ` ……………………………………………………… Եվ փաթթելով ինքզինք մատղաշ իրանիս Իբրև բաղեղ` վարդենվույն, Կուրծքը կուրծքիս դըրավ, ուղղեց շըրթներուս Կոր գըլուխն իր լիաթույն: Ես պարուրված ոլորտներուն մեջ իր ցուրտ Մահվան դողով դողացի. Մինչդեռ աչքերս իր աչքերուն խըմցուցին Թովչանքն հոգվույս մըտացի. Դըրին անոնց բոցերուն մեջ դեղնորակ Իմաստությունը մարդուն, Ըղեղին լույսն` որ քընացուց կամ սանձեց Բընազդը նենգ կենդանվույն: Խայթն ամփոփեց. ու ես կյանքի, մահվան մեջ, Կյանքի, մահվան արցունքով Արտասվեցի: Ան բերանն իր բացած լայն Կըզակիս տակ, անվըրդով, Խըմեց շիթ շիթ կաթող արցունքն արտերես, Քամեց բիբերըս բերրի…. …………………………………………………….. Հետո շըչաց ու նոր օղակ մ'ընելով Շուրջը վըզիս` զայն սեղմեց. Մինչ պոչն իր նո՛ր քաղցով ետևը ճոճուն` Կը ջախջախեր քար մը մեծ: …………………………………………………… Ու ես վայրկյան մ'ըզգացի մեջըս փակված Չորս ճամբաները կյանքին: Ու ունչերես ու աչքերես բըխեցավ Արյունըս դուրս սորսորուն…. ……………………………………………………… Իսկ ան հեցած կըզակն ուղիղ կըզակիս Խըմեց արյունս անդեղյա: Մեն մի կըլլված շիթ, որ կ'իջներ` կը զգայի իր մարմնույն մեջ, մարմնույս վրա: ……………………………………………………. Կըշտացած էր. վիզես, մեջքես, ծունկերես Լուծեց օղերն համրաբար, Միշտ հիշատակն իր օձ – ձևին թողելով Շուրջն իրանիս դալկահար: Կըշտացած էր իմ արցունքով, արյունով... Ա՛լ, զերդ ոճիր կենդանի, Արփվույն ներհակ, միշտ այդ կարմիր ճամբայեն` Ան կ'ջներ, ես կ'ելլա՜յի.... Սակայն միշտ չէ, որ Վարուժանն իր հոգեկան ներհակություններից ազատվում է նրանց երկմիասնական արտահայտությամբ: Միշտ չէ, որ նա «տողի մեջ» արտահայտածով ենթադրել է նաև « տողից դուրս» արտահայտելին: Շատ հաճախ` մղված գազանային արհավիրքները անմիջաբար պատկերելու ցանկությունից, նա գրում է բանաստեղծություններ, որոնք, «տողի մեջ» զարմանալի պատկերավորությամբ, արտահայտչական դիպուկ միջոցների կիրառմամբ, մտքի զարմանալի թռիչքներով առատ լինելով, այնուհանդերձ, թույլ չեն տալիս, ավելի ճիշտ հիմք չեն ծառայում «տողից դուրս» ընդհանրացումներ կատարելու: Այդպիսի դեպքերում նրա երկպառակտումը «ինքն իր մեջ» լուծվում է այդ երկպառակտման մի կողմը միայն պատկերելով: Այսպիսի դեպքերում նա, հիրավի, կերտում է բանաստեղծություններ, որոնք իսկապես չեն բավարարում Տերյանի, որ նույնն է` նաև լիարժեք արվեստի պահանջները: Այսպիսի դեպքերում նրա բանաստեղծությունները դուրս չեն գալիս տեղական ազգային շրջանակներից`հասկանալի մնալով միայն այն ժողովրդին, որի ծնունդն է ինքը` բանաստեղծը: Շոշափելի կերպով հայկական, հաճախ պատմական տեղանուններով և անձնանուններով չափից դուրս ծանրաբեռնված նրա այդպիսի բանաստեղծությունները իրենք իրենց կաշկանդում են ազգայինից դեպի համազգայինը, հայկականից դեպի համաշխարհայինը բարձրանալու գործում: Սիամանթոն շատ ավելի խորությամբ անդրադարձավ իր ժողովրդի օրհասական վիճակին, շատ ավելի երկարատև, շատ ավելի անջնջելի պահեց իր ստեղծագործության մեջ հայկական կոտորածների, հայ ժողովրդի բնաջնջման սարսափը. եթե «Ցեղին սրտից» հետո Վարուժանը գրեց իր «Հեթանոս երգերը», որոնց մեջ ավելի հեռվից անդրադարձավ այդ կոտորածներին,շատ հաճախ ընթերցողի աչքից կորցնելով դրանց հետքերը, եթե «Հեթանոս երգերից» հետո իր «Հացին երգի» մեջ այդ հետքը համարյա իսպառ ջնջեց` տալով հայ շինականի ստեղծագործ խաղաղ շինարարական գործունեությունը, այլ կերպ ասած` եթե Վարուժանն իր պոեզիայում մտցրեց այլազան գույներ և այլազան երևույթների պատկերում` հասնելով մինչև իսկ բանվորական շարժման գաղափարին, ապա Սիամանթոն, ընդհակառակը, իր ողջ պոեզիան ծառայեցրեց նույն սևեռյալ նպատակին` հայ ժողովրդի վիճակը համիդյան ռեակցիայի տարիներին պատկերելուն: Սակայն չնայած Սիամանթոն իր ողջ կյանքում համարյա ոչինչ չգրեց բացի «կոտորածներից», «ավերումի գիշերներից», այնուամենայնիվ, նրա պոեզիան համեմատած Վարուժանի պոեզիայի այն էտապի հետ, որի մեջ նրանց ստեղծագործությունները գլխավոր մոտիվներով համընկնում են, անշուշտ մի քայլ առաջ է հենց այն իմաստով, որ Սիամանթոն, կրկնում եմ, ավելի խորությամբ ապրած լինելով հայ ժողովրդի տվյալ վիճակը, այնուամենայնիվ, միշտ, կամ համարյա միշտ [հեռանում է] նեղ, տեղական տարրից` իր ստեղծագործությանը տալով ավելի ընդհանրական բնույթ: Եթե մի կողմ դնենք նրա «Հայորդիներ» շարքը, ապա նրամնացած գործերում դժվար է գտնել երևույթներին հականե-հանվանե դիմելու տենդենց, հայոց պատմական անձնավորությունների և տեղանունների զեղման փաստ, ինչպես այդ նկատվում է Վարուժանի մոտ: Սիամանթոյի այդօրինակ գործերը հասկանալի և այժմեական կարող են լինել բոլոր ժողովուրդների և բոլոր ժամանակների համար` կոտորածների, արհավիրքների, ահավոր պատերազմների, պատմական ամեն տեսակ մռայլ ուժերի սրածությունների ժամանակ` կուլտուրական և ազատատենչ ուժերի բնաջնջման նկատմամբ: Նրա այդօրինակ բանաստեղծությունները նույնիսկ մեր ժամանակներում նույնքան հարազատ կարող էին թվալ մի հաբեշի, մի իսպանացու, մի հույնի` ընդդեմ գերմ[անական]-իտալական զավթիչների և այսօր` ամեն մի խորհրդային քաղաքացու, Հայրենական պատերազմի ժամանակաշրջանում` գերմանական զավթիչների ավերածություններն ու գազանությունները նկատի առնելով: Այդնույնը չի կարելի ասել Վարուժանի այնպիսի բանաստեղծությունների մասին, որոնց մի մասը ամփոփված են նրա «Կրկեսին մեջ» ցիկլում, «Դյուցազնավեպերի» մեջ և «Ջարդ»-ում: Այդօրինակ բանաստեղծությունների մեջ ազգային կոխկրտված արժանապատվությունը, վրեժի և ատելության լավան շատ հաճախ, բանաստեղծին հանելով արվեստի սահմաններից, բանաստեղծին գցում են հռետորականության մեջ. այդպիսի դեպքերում շատ հաճախ կորցնելով չափի զագցումը, նա անցնում է մերկ կոչերի, լուտանքների, ու եթե Վարուժանին այդպիսի դեպքերում փրկում է որևէ բան, դա նրա զարմանալի պատկերավոր ոճն է, ամեն կարգի երևույթների մեջ պատկերավորման համապատասխան եղանակը գտնելը, որը, ինչ խոսք, որոշ չափով մեղմացնում է հռետորականության և կոչի դիսոնանսները: Առանձնապես կարիք չկա նմանօրինակ բանաստեղծությունների վրա երկար կանգ առնել. բավական է հիշել նրա «Ալիշանին շիրմին առջև», «Անիի ավերակներուն մեջ», «Դերենիկ», «Կիլիկյան մոխիրներուն», «Արծիվներու կարավանը», «Առևանգիչը», «Առաքյալը» և այլ բանաստեղծություններ, որպեսզի մեր միտքը մեկընդմիշտ հաստատված երևա: Այդ ուղղությամբ են զարգանում նաև նրա «Դյուցազնավեպերը», որոնց գեղարվեստական թուլությունը շատ ավելի ակնբախ է դառնում նաև այն պարզ պատճառով, որ նրանց մեջ առկա է ուժեղ սյուժետային տարր, մի բան, որ իրենով ենթադրում է մարդկային հոգեբանության դրսևորում համոզեցուցիչ պարագաների մեջ, գործողությունների ռեալիստական պատկերավորում, խնդիրներ, որոնք լուծված են ոչ միայն գեղարվեստական ռեալ և համոզիչ պրիոմներով, որքան ռոմանտիկական երանգավորումով: Հիշենք «Արմենուհին», «Երկիտ Տոնելը» և այլն: «Հովիվը» որոշ իմաստով կարող է բացառություն կազմել: Սակայն այս կարգի ստեղծագործությունների մեջ առավել չափով դրսևորված է Վարուժանի կարողությունը` հաս[արակական]-քաղաքական հարցերը, եվրոպական դիպլոմատիայի խաղերը պարզ կերպով հասկանալու ուղղությամբ: Եթե Սիամանթոն կոչ էր անում իր հայորդիներին` պայքարել այն աստիճան, որ ջրերի վրա լողացող նավերը (իմա´ Եվրոպական երկրների նավերը) նկատեն այդ և օգնության շտապեն, այսինքն լիբերալ բուրժուական մտայնության այն թեզը, թե հարկավոր է արյուն թափելով գրավել Եվրոպայիուշադրությունը, ապա Վարուժանի համար մեկընդմիշտ պարզ է եվրոպական դիվանագիտության էությունը: Օտարականին մեկ-մեկ ցույց տալով Կիլիկյան բոլոր արհավիրքներն ու ավերները` վերջում բանաստեղծը դիմում է նրան. Երբ թիկնոցիդ մեջ ծածկած դեռ նայվածքներդ ահաբեկ Գիրկը հասնիս ոսկիի եղբայրներուդ,– որ չըմոռնա՜ս Անոնց ըսել թե ինչպես Կիլիկիան մորթեցին Ազատության դափներուն նըվագին մեջ դավաճան. Գիտեմ թե այդ եղբայրներըդ մեծագոգ նավերով Գալ պիտ’ ուզեն… օգնությա±ն… ո՛հ, ո՛չ… մահվան մնացորդին. Պիտ’ ուզեն գալ լոկ մեր կույս, ատոք լեռները պեղել, Եվ մեր ծոցվոր հանքերեն կըթել մետաղն հրաշափառ, Կըթել մետա՜ղն ու իրենց եսին կուռքերը կերտել… Կամ §Ջարդ¦-ի մեջ դիմելով Հայաստանին` գոչում է. Լա՛ց ու պատռե ծիծերդ ըզմեզ մեծցընող Երակներեդ թող հոսե թույն մ՚ոխության Ու Թեյմըզի, Հըռենոսի, Վոլկայի Ակերն ամբողջ լեցընե ժահը, սևցընե, Զի հոն լվացին քեզ դատող Պիղատոսներն իրենց ձեռքերն ու հոգին… ……………………………………………….. Եվ ճակտիդ դեմ փակելով Դեսպանական իրենց դըռները` կ՚ընեն Սեմերեն ներս, նույն քու մահվանըդ վրա Ճառեր ծափով ընդունված, Ծըրագիրներ համակիր Որոնք հետո տապանագիրըդ եղան: Կամ` Խանձումն ու հոտը մարմնի Մեր սերմերեն, օրոցքներեն դեպի վեր, Դեպի երկինք կը ճենճերին` որոնց դեմ Իրենց պինչերը բացած` Ալլահն ամպին մեջե, Սուլթանը ցեխին Հոտոտելով փոխն ի փոխ` Կը ժըպտին հաշտ իրարու, Եվ Եվրոպան դեմքն իր ետև դարձուցած Կոպերը թաց կը շըփե – Մեր ծուխեն աչքն իր բոզի Կըսկըծելո՜ւն համար լոկ: Ավելին, երբեմն նաև առանձին կտորների մեջ, նա իր հայրենասիրությունը հասցնում է այն առավելագույն աստիճանին, որ դուրս գալով թուրքական ռեակցիայի սահմաններից, կոնկրետ` Սուլթան Համիդից, անցնում է ավելի լայն ընդհանրացումների: Հայ-թաթարական կռիվների առթիվ գրած իր մի բանաստեղծության մեջ (§Վիրավորը¦) նա երազում է ցարի և սուլթանի կամ բռնության կործանումը: Նույնպիսի պաթոսով է ներկայացնում նա իր խորին հիասթափությունը Աթուրքական սահմանադրությունից, մի հիասթափություն, որ խիստ տիպական էր ամբողջ հայության և մասնավորապես արևմտահայության համար: Օսմանյան բուրժուական սահմանադրության հրապարակումը մի պահ թվաց ժողովուրդների եղբայրության և ազատության տոն, երբ ժողովուրդները §կանաչին վրա Վոսփորին եղբայրության խրաճանքին նստեցին¦, երբ անգամ §Ավերակներու տիկինը¦- Հայաստանի մայրը, նա, որ դարերով Քուրձ կը հագվեր, մոխի¯ր կ’ուտեր, Եվ մայրորեն ծիծերն ափին մեջ բըռնած` Անմահությունն իր անոնց մեջ կ’օրորեր… անգամ նա, լսելով §Ամբոխների ծովածուփ հրավերը¦ միացավ §եղբայրական հանդեսին¦, գինովցավ նրանց մեջ և հարսնացավ §Մեծ ազգին հետ օսմանյան¦` դառնալով մի մայր` Որ գիշերվան մեջ հերոսներ կը թաղե, Առավոտուն կ’ըլլա հարս… Բայց որքան ուժեղ էր հակումը դեպի այդ սահմանադրությունը, նունչափ զորավոր էր նրան հաջորդող հիասթափությունը, մի բան, որ բանաստեղծն ամբողջ խորությամբ ամփոփում է մի տողում. Ըսե° Այրի, ըսե° Դըշխո, ըսե° Մայր, Պիտի հրաբուխդ ա±յսպես լեռն իր պայթեցներ: Ահա այն ուղին, որով անցել է Վարուժանի հայրենասիրությունը և այն տեղը, որտեղ նա մնաց մինչև §Հեթանոս երգերը¦, որտեղ առավել խորությամբ դրսևորվեցին պոետի հոգեկան ներհակությունները, և որտեղ նրա հայրենասիրությունը, ազգային և համազգային ապրումները ստացան նոր որակ և նոր յուրօրինակ կերպավորումներ: §Ցեղին սրտի¦ մեջ արդեն, ինչպես տեսնում ենք, հայ ժողովրդի ազատագրությունը, օսմանյան կառավարության ռեֆորմներով կամ եվրոպական կառավարությունների միջամտությամբ Վարուժանի համար անիրագործելի և անհուսալի մի հարց էր. Հայ ժողովրդի կրած տառապանքների, արհավիրքների և ատելության հրաբուխը այդ կերպ չէր կարող բռնակալության լեռը պայթեցնել: Այդ երանելի ազատագրությունը չէր կարելի նաև սեփական ուժերով: Բանաստեղծը, չնայած իր բարձրացրած կոչերին, չնայած բանաստեղծի կոչման իր հասկացողությանը ¥տես` §Նեմեսիս¦¤, այնուամենայնիվ, ցավոք, համ,ոզված է դրանում, որովհետև իր անիրական հայրենիքի §թշվառ որդիները¦ Կամ հեռացած հորենական երկըրեն Կըխառնակին ազգերու խորթ արյունով, Կամ նույն երկրին ծոցին մեջ Կըմեռնին լուծն ուսերուն, Ապրողներուն թողլով մաս Մերկացում ողջ հայութենեն, խորդացումն` Որով կ’ըլլան իրարու դեմ թշնամի Եվ թըշնամվույն դեմ` ծառա: Հայրենիքի այսպիսի վիճակը կամ, ավելի ճիշտ, հայրենիքի բացակայությունը բանաստեղծի մեջ ծնում է խորին նոստալգիա, հիվանդագին կարոտ հայրենիքի նկատմամբ: Այս նոստալգիան իրենով պայմանավորում է մի երկկողմանի պրոցես: Մի կողմից դրա ծնունդն են Վարուժանի պանդխտական երգերը` §Կարոտի նամակ¦, §Ծեր կռունկ¦, §Պատվեր¦, §Հիվանդը¦, վերջապես §Կարմիր հողը¦, որոնցից յուրաքանչյուրը մի-մի գլուխգործոց են իրենց տեսակի մեջ: Մյուս կողմից` այդ նույն պատճառով հայ գրողը բնականաբար հետադարձ հայացք է ձգում Հայաստանի պատմական անցյալը, դեպի այն դարերը, ուր հայ ժողովուրդը զուրկ չէր հայրենիքից, ուր ինքնուրույն պետականության փաստը իրենով պայմանավորում էր տնտեսական և կուլտուրական բարգավաճում: Իրականում Վարուժանի անցումը §Ցեղին սրտից¦ դեպի §Հեթանոս երգերը¦, դեպի հեթանոսական դարերը ոչ թե միջնադարի գովերգություն էր, ոչ թե ֆեոդալականության փառաբանում, ինչպես դիտել են ոմանք, այլ բնական հետևանք նրա հայրենասիրության, որի համար հենց նույն մարդիկ գովել են նրան:
-
Հիմա էլ փորձեմ զուգահեռաբար տանել Սևակի աշխատությունը. Այսպես. մերթ նա կամենում է կարկինի մի ծայրը հաստատել «հավերժորեն խաչված սերին», որպեսզի մյուսով չափի Մարդուն. մերթ նա «իր սերը երազին ծոցին մեջ է նետում»` ամեն վիհ չափելու համար. մերթ նա ձգտում է կենսավետ բնության ծոցի մեջ կանգնել Աստծուն դեմ հանդիման, մերթ նա կամենում է համամարդկային ջահը վառել «գաղափարին բագնին վրա», խուսափել մթին կյանքից, ինչպես խոր անդունդից, ուր ծխի մեջ «լոկ արծաթի ձայնով իրար կըճանչնան», բայց և միևնույն պահին զգումյ է, որ «ես գերի եմ իմ գոյության պատճառին», այսինքն նրանց, ովքեր հղացել, ծնել ու սնել են իրեն` իր ծնողներին. նա զգում է, որ իր ծնողի թշնամական շունչը ուղղված է այն ջահի վրա, որը իր ձեռքով վառվել է «գաղափարին բագնին վրա»: Նա զգում է, որ մոր մազերը իր քնարին են փաթաթվում. նա լսում է այլոց խոսքերը, թե «չի ամփոփիլ հայ գրչին մեջ հայ գրողի անձնական կյանքն իսկ մթին», էլ ո±ւր մնաց վերանալ, հոգու մեջ կնքել բնության և հավերժականի պատկերը. պետք է եղծել այն, փետել թռիչքը և կառչել հողին… Ահա Վարուժանի ողջ պոեզիայի էությունը, ահա նրա տրագեդիան, որը որոշ առումով հիշեցնում է Նարեկացու ողբերգությունը, նրա հոգեկան ալեկոծությունը, այն ահռելի տարոըբերումը, երբ նա նույն վայրկյանին համոզվելով, թե իր ձայնը հասել է Աստծուն, նույն վայրկյանին իսկ կասկածում է դրանում, նույն վայրկյանին, երբ կարծեք թե հոգեկան երկպառակտումից դուրս է եկել, նույն վայրկյանին իսկ նա խրվում է ավելի խորին երկընտրանքի մեջ: Ավելին. այդ երկփեղկվածությունը ոչ միայն կարելի է բռնել առանձին բանաստեղծությունների մեջ, երբ կարելի է հակադրել մի քառյակը, մի միտքը մյուսին, այլև այդ երկփեղկվածությունը նրա գրքերի մեջ ուղղակի կերպով: Նրա «Ցեղին սիրտը» գիրքը հենց բաժանված, երկփեղկված է երկու իրար հակադիր, բայց իրար պայմանավորող մասերի` «Բագինին վրա» շարքը և ապա «Կրկեսին մեջ» բաժինը, որին հետևում են նաև «Դյուցազնավեպերը»: «Բագինին վրա» շարքը ոչ այլ ինչ է, քան, ինչպես ինքն է հայտնում` իր ձեռքով վառված ջահը «Գաղափարին բագինին վրա», քան կարկինի մի ծայրը «հավերժորեն խաչված սերին վրա» բևեռելը, որպեսզի մյուսով «Մարդը չափե»: Այստեղ առավել չափով արտահայտված է նրա հոգեկան երկընտրանքի մի կողմը միայն. այնտեղ ավելի երևում են նրա համամարդկային խոհերը, այնտեղ ավելի հաջողությամբ նեղ-ազգայինը բարձրանում է մինչև համընդհանուրը, ազգային թշվառության պատկերը դառնում է ընդհանրապես մարդկության թշվառության պատկեր և իրեն, ազգային բանաստեղծի դերն ու նշանակությունը` բանաստեղծի կոչմանը առհասարակ, անկախ ազգային պատկանելությունից: Այստեղ նրա երկպառակտությունները` «իր մեջ» և «իրենից դուրս», հանդես են գալիս շատ ավելի երկմիասնաբար, քան հաջորդ շարքում: Ահա «Նեմեսիսը»: Սա բանաստեղծի հավատո հանգանակն է, Credo-ն: Անտաշ ու կոպիտ «իր բըրտության մեջ ննջող» մարմարե զանգվածը արվեստագետի մուրճի հարվածների տակ դառնում է Արդարության ու Վրեժի աստվածուհի, դառնում է Նեմեսիսի արձան, նա՛, որ Եկավ զանգված մ’իր բըրտության մեջ նընջող Եվ արթընցավ Դիցուհի՜. Զերթ քարափերթ մ’ըստրուկ ինկավ մուրճին տակ, Եվ կանգնեցավ Վրիժուհի՜: Նա «Լուսնակին պես» հարստահարված ամբոխի-մոլեգնածուփ «ալիքները կքաշե դեպի ծոցն իր մայրենի». և հիրավի` Անո՜ր, անո՜ր կը դիմեն: Գործատունեն, թիարանեն, բանտերեն Գըրոհ կու տան: Արյունոտ են ու քաղցած: Դեռ բեկորներ շըղթայի` զոր ջարդեցին, Մերկ ոտքերուն հետ ընդքաշ Սալհատակին շըռինդ շըռինդ կը հընչեն: ……………………………………………………. Ամեն շըղթա կը բեկտի, Եվ կը փըլչի ամեն բանտ. Հրապարակին մեջտեղ կրակի կը տըրվի Կառափնարանն` հերոսներուն արյունեն Վարդակարմիր և ճարպոտ, Եվ իր մեծ բոցն երկնոլոր Ամբոխներուն գիտակցության կ’ըլլա ջահ: …………………………………………………… Ուրիշներու դըղյակ շինող ամբոխն է` Որ ոտքի միակ մոլեգնադռույթ ոտումով Նույն իր խորունկ գերեզմանին քարին վրա Ահավասիկ կը կանգնի: …………………………………………………… … Իրենց գոռուգոչումն ահավոր Կը սասանե գահերուն վրա կայսըրներ, Եվ կ’օրորե պատվանդանին վրա նընջող Քերթողին քունն հանդարտիկ: Այս գեղեցիկ բանաստեղծության մեջ ոչ միայն պարզվում է Վարուժանի ըմբռնումը բանաստեղծի կոչման մասին, այլև պարզվում է այս ամբողջ ցիկլի էությունը: Ամբողջ հետագա ցիկլը ոչ այլ ինչ է, քան հենց «Նեմեսիսի» այլազան կերպավորումը` գեղարվեստական տարբեր կտորների մեջ: Իզուր չէ, որ «Նեմեսիսը» դրված է ցիկլի սկզում իբրև «Նախերգանք»: Հիրավի, «Բագինին վրա» ցիկլում երևում է ոչ այլ ոք, քան նույն քանդակագործը, որ կերտում է Արդարության և Վրեժի դիցուհու արձանը: Այն, ինչ «Նախերգանքում» քանդակագործ-արվեստագետն է կատարում, նույնը հետագա ցիկլում` բանաստեղծ-արվեստագետը, նա, որի ձեռքով վառվում է «Գաղափարի ջահը» մի բագնի վրա, որը ոչ այլ ինչ է, քան հենց Նեմեսիսի` Արդարության և Վրեժի դիցուհու աղոթատեղին: Այստեղ ժամանակն է հաշվի առնել մի հանգամանք, որ խիստ որոշակի նշանակություն ունի սմբողջ հայ գրականության և մասնավորապես արևմտահայ գրականության համար: Դա հայրենասիրության հարցն է: Մեկընդմիշտ, երբ հայ ժողովուրդը տառապում է օտար և արյունոտ թշնամական կրնկի տակ, սկսած դեռ միջնադարից, մեկընդմիշտ, երբ հայերնիքի գաղափարը, ազգային-անկախության գաղափարը, սեփական պետականության հարցը դամոկլյան սրի պես կախված էր հայ ժողովրդի վրա, մեկընդմիշտ, երբ օրըստօրե ֆիզիկապես բնաջնջման, երկարատև և տաժանելի գաղթերի վտանգը ուրվականի պես հետևում էր այդ անհայրենիք ժողովրդին, հայրենասիրությունը նրա համար և հատկապես հայ գրողի համար ոչ այնպիսի զգացում էր, ինչպես այդ կարելի է տեսնել օտար գրականությունների մեջ: Հայ գրականության մեջ հայրենասիրությունը դարձել էր գաղափարախոսություն, աշխարհայացք: Եվ այն քննադատները, որոնք հայ այս կամ այն գրողին մոտենում են առանց այս հանգամանքը հաշվի առնելու, անշուշտ, վրիպում են իրենց խնդրից: Մասնավորապես Վարուժանի մոտ խիստ պայծառ է դրսևորվում հայրենասիրությունը` իբրև աշխարհայացք: Ինչպես կտեսնենք քիչ հետո, «Հեթանոս երգերի» մեջ, այնպես էլ նրա «Ցեղին սիրտի» մեջ բանաստեղծի հայրենասիրությունը իսկապես որ արտահայտվում է մի ամբողջական աշխարհայացքով, և հենց այդ է պատճառը նրա հոգեկան տրագեդիայի: Առայժմ վերացաբար ընդունելով հայրենասիրության` իբրև աշխարհայացքի գոյությունը, նկատենք, որ այս դեպքում ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե բանաստեղծը որքանով կբարձրանա ինքն իրենից, որքանով կազատագրվի իրազգային հայրենասիրությունից` դրան տալով համամարդկային բնույթ, ըստ այդմ էլ ազգային գրականության մակարդակից որքանով կբարձրանա դեպի համամարդկային գրականության բարձունքները: Ահա հենց այդ իմաստով է, որ հայ գրողի հայրենասիրության մեջ, իբրև կիզակետում, խտանում են նրա հոգեկան երկսայրի ձգտումները, նրա հոգեկան երկպառակությունները, և բամբողջ հարցը այդ երկպառակություններից ազատագրվելու մեջ է` նրանց երկմիասնական արտահայտության միջոցով: Այստեղ բանաստեղծի մեզ ծանոթ երկպառակությունները` «իր մեջ» և «իրենից դուրս», իրենցով պայմանավորում են երկկողմանի միայլ օրինաչափություն, որը այս անգամ վերաբերում է ոչ թե բանաստեղծի ներաշխարհին, ոչ թե նրչա հոգեկան վիճակին, այլ հանդիսանում է այդ հոգեկան վիճակի լեզվական արտահայտությունը և, վերաբերելով ավելի կերտողական կողմին, արվեստին, տվյալ արվեստագետի ստեղծագործության առավել կամ պակաս խորության և մնայնության հարցում ձեռք է բերում ոչ պակաս վճռական գործոնի դեր այն պարզ պատճառով, որ հոգեկան ապրումներն ու ներհակությունները այլ կերպ չեն կարող արտահայտվել, քան լեզվական մտածողությամբ: Այս անգամ հարցը կոնկրետանում այն հանգամանքի վրա, որը կարելի է կոչել արտահայտություն «տողի մեջ» և արտահայտություն «տողից դուրս»: Փորձենք ավելի շոշափելի դարձնել այս օրինաչափությունը: Խնդիրը միայն այն չէ, թե ինչի՛ մասին է գրում պոետը, այլև այն, թե ինչպե՛ս է գրում: Շատ հաճախ նա իր նեղանձնական, սուբյեկտիվ ապրումների մասին (ի՛նչը) կարող է արտահայտվել այն ձևով (ինչպե՛ս-ը), որ այդ «ինչը» միանգամայն այլ բնույթ ստանա, դառնա ընդհանուրի օբյեկտիվ ապրումը` դադարելով անհատական լինելուց: Սակայն գրականագիտության մեջ մի աքսիոմա է, որ հայտնի է բոլորին: Սակայն շատ հաճախ արվեստագետը, տվյալ դեպքում բանաստեղծը, կարող է իր այս կամ այն բանաստեղծության մեջ իր այս կամ այն հույզը արտահայտելու գործում վիրտուոզության հասնելով հանդերձ շատ ավելի սահմանափակ ոլորտի մեջ մնալ, քան իրոք կարելի էր սպասել նույն հուզը, կամ նույն ապրումը փոքր-ինչ այլ ձևով ներկայացնելու դեպքում: Հենց բանաստեղծության նմանօրինակ որակն է, որ մենք անվանում ենք արտահայտություն «տողի մեջ»: Այլ կերպ ասած` բանաստեղծը կոնկրետ, շոշափելի կերպով կարող է կերպավորել մի հույզ, մի զգացում, մի գաղափար, մի երևույթ` այդ հույզը, զգացումը, գաղափարը` երևույթը դիտելով բոլոր կողմերից, բայց դիտելով «տողի մեջ»: Խնդիրը միայն այն չէ, թե ինչպե՛ս և ի՛նչ է արտահայտում բանաստեղծը «տողի մեջ», այլ, որ ամենագլխավորն է, այն, թե տվյալ դեպքում ինձ ի՛նչ է թելադրում նրա տվյալ ստեղծագործությունը «տողից դուրս», այն, որ ես իբրև ակտիվ ընթերցող ի՛նչ չափով և ի՛նչ ուղղությամբ եմ մասնակցելու նրա ստեղծագործական ներշնչմանը` «տողի մեջ» արտահայտածից բխեցնելու նաև «տողից դուրս» արտահայտածը, ավելի ճիշտ` չարտահայտածը, բայց արտահայտելին, այսինքն` կոնկրետից անցնելու դեպի վերացականը, մասնավորից` դեպի ընդհանուրը, անձնականից` դեպի հասարակականը, ազգայինից` դեպի միջազգայինը: Ա՛յս իմաստով և միայն ա՛յս ձևով է հնարավոր տալ գեղարվեստապես լիարժեք գործեր, ա՛յս իմաստով և միայն ա՛յս ձևով է հնարավոր բարձրանալ ինքն իրենից, ազատագրվել հոգեկան ներհակ պառակտումներից` նրանց միասնաբար հանդես բերելու իմաստով: Ավելի պարզ ասած, տվյալ դեպքում հայ գրողի համար անհրաժեշտ է և անխուսափելի գեղարվեստական ստեղծագործության նյութ դարձնել յուր սեփական հայրենիքի, կոնկրետ կերպով յուր սեփական հոր կամ մոր տառապանքը, յուր սեփական ազգի օրհասական վիճակը, առանց որի նա կզրկվեր կայուն հողից և կախված կմնար օդում: Սակայն ամբողջ խնդիրը այն է, որ այդ ամենը նա արտահայտել կարողանա «տողի մեջ» այնպես և այն ձևով, որ ինձ` ընթերցողիս, «տողից դուրս» թելադրի յուր սեփական հայրենիքի առնչությամբ համայն տիեզերքի, յուր սեփական հոր կամ մոր տառապանքով` առհասարակ հայրության և մայրության, յուր սեփական ազգի վիճակով` համայն մարդկության վիճակը: Այստեղ արդեն, հիրավի, նա արտահայտած կլինի իր հոգեկան երկընտրանքը ու երկպառակտությունը միասնաբար, ինչպես ասում են` մի գնդակով երկու նապաստակ որսալով: Մեկընդմիշտ, երբ մենք բացահայտել ենք հոգեկան ներհակությունների երկսայրի բնույթը հայ գրողի մոտ առհասարակ և Վարուժանի մոտ մասնավորապես, մնում է խնդիրը տանել այն ուղղությամբ, թե այդ երկսայրի հակասություններն ինչպե՛ս և որպիսի՛ հաջողությամբ է արտահայտում Վարուժանը «տողի մեջ» և «տողից դուրս», որով և մենք պարզած կլինենք նրա ստեղծագործության արժեքն ու նշանակությունը: Հենց այդ տեսակետից էլ պիտի մոտենալ Վարուժանի հայրենասիրությանը, և կրկին պիտի դառնալ «Ցեղին սրտին»: Այժմ գալով «Բագինին վրա» ցիկլին, նկատենք, որ համեմատած «Կրկեսին մեջ» ցիկլին և առավել ևս «Դյուցազնավեպերին», այստեղ առավել հաջողությամբ են դրսևորվում «տողի մեջ» և «տողից դուրս» հասկացությունները այն իմաստով, որ այդտեղ Վարուժանի հայրենասիրությունը կրում է շատ ավելի ընդհանրական, շատ ավելի համընդհանուր բնույթ և այդ ոչ թե բացասական իմաստով, այլ այն իմաստով, որ այստեղ ազգային տառապանքն ու թշվառությունը «տողի մեջ» փոխարկվում են համամարդկային ապրումների «տողից դուրս»: Ահա «Ողորմությունը», որին մենք իր ժամանակին անդրադարձել ենք. ահա «Թիապարտները». ահա մեզ ծանոթ «Լվացարարուհին»: Ահա «Հայհոյանքը», երբ պառավ մայրը իր 80-ամյա հավատքի մեջ դառնալով Աստծուն և նշելով իր տեսած ու ապրած բոլոր արհավիրքները` զայրագին բացականչում է. Դու որ Որդվույդ Խաչն ողբալեն բըլշակնած Իմ աչքերս այս սահմանեցիր դեռ լալու Մորթըված յոթը զավակ, Դու` զերդ Վիշապ երկնածին Երկու թաթերդ երկու ամպի վրա դըրած, Ծըռե՛ և տե՛ս. Ողորմությանդ սըտությունն Հոն վարը, տե՛ս. գյուղե՜ր, գյուղե՜ր և գյուղե՜ր Կը հըրդեհվին, և բոցն իրենց կը հասնի Արարատեն բարձըր և բա՛րձըր քեզմե. ……………………………………………………. Ինձ ունկնդրե՛. Հանո՜ւն այն Ժողովուրդին` որ քեզ սիրեց և առանց Քու օգնությանդ խաչվեցավ, Հանո՜ւն անոր` որ ողջակեզ ըրավ քեզ Ոչխարներեն ամենեն կույսն, ամենեն Լըծընկեցն իր ցուլերուն, Եվ իր գինին խըմորած Սափորներու մեջ պորփյուր Քու արյունիդ սահմանեց. Հանուն անոր` որուն սըրտին վրա, դարեր, Իբր ադամանդ կըռվանի Կայծակնացոլ ոտքըդ դըրիր, ուզեցիր Որ կըրունկիդ տակ փըշրելով Եղջյուրներն իր դիմամարտ` Սըրբարանիդ մարմարներուն վրա միայն Հույսին ձեթերը վառե… ………………………………………………. Հանուն այդ հեգ Ժողովուրդի՛ն կ’ըսեմ ես Սա մըթընշաղ ժամուն մեջ ո՛ւր որ ըլլաս, Ո՛ր աստղին մեջ և կամ ո՛ր Թուխ ամպին վրա շանթ ի բռին, Իմ կըռուփս ըզքեզ կը գըտնե Եվ բերանս իմ կ’հայհոյե՜...»: Սա բողոքի և հոգեկան ահավոր պոռթկման արտահայտություն է, մի հրաշալի, բայց և սարսափելի նկարեն պատկեր, ուր դրսևորված է մարդկային հոգեբանության մի դրամատիկ անցում, տարիներով ամբարված և վայրկենապես դրսևորված մի հորձանք, որի առաջ կարելի է փշաքաղվել և, անկախ կենսափորձի համընկնումից, զգալ ողբերգական պահի ամբողջ ահավորությունը: Անգիտակցականից գիտակցականի, լռությունից բողոքի անցնելու այս վայրկյանը, նայեցե՛ք, թե որքան է խտանում բանաստեղծության վերջամասի մեջ, երբ սարսափելի, ահավոր բողոքից հետո, իջնում է առավել ահավոր լռությունը. − Ըսավ: − Իր շուրջը տըղաներն ահաբեկ` Գլուխնին ծածկած թևերուն տակ իրենց մոր Ըսկըսան լալ, և կիներն ալ աղոթել. Իսկ գազանները հեռավոր լեռներեն` Արարչին սուրբ Անվան համար վրեժխընդիր` Լուսինն ի վեր եկա՜ր երկա՜ր ոռնացին... Ակամա կծկվում են ջղերդ, և լսում ես սրտիդ բողոքող բաբախյունը: Իսկ նա` Չը լըսեց ան, կամ չուզեց Ոչինչ լըսել: Մոտենալով դիվահար Լայն անդունդի մ’առլեփին, Մըրթմըրթալով, հուսահատ, Ինքզինքը վար արձակեց... Երկար ժամանակ չի կարելի ազատվել այս տեսարանի տպավորությունից: Կարծես ոչ թե կարդացել, այլ տեսել կամ մասնակցել եք այդ ահավոր արարողությանը: Նույնպիսի հաջողությամբ բանաստեղծի երկպառակտությունները միասնաբար հանդես են գալիս նաև «Օձը», «Մարած օճախը», «Կարոտի նամակը» և այլ բանաստեղծություններում, որնց մեջ, պահպանելով տեղային կոլորիտը, բանաստեղծը հասնում է խորին ընդհանրացումների: Ոչ մի կասկած, որ ինչպես այս բանաստեղծությունները, այնպես էլ այս ողջ գիրքը իր անմիջական ստիմուլը առել է հայկական ջարդերից և հայ ժողովրդի օրհասական վիճակն է պատկերում: Սակայն այս բոլորովին խաթարող հանգամանք չի ծառայում բանաստեղծի համար բարձրանալու ազգայինից դեպի համամարդկայինը:
-
9. ԴԻԱԿԻ ՍԱՅԼԸ Իրիկվան դեմ փողոցներեն ամայի, Սայլ մը կ՚անցնի ճռընչելով: Ձի մը աշխետ զայն կը քաշե, ետևեն Կ՚երթա զինվոր մը գինով: Ջարդվածներուն դագաղն է ան` որ կ՚ուղղվի Գերեզմանատունը Հայոց: Արևն հետին իր շողերով կը սըփռե Վըրան պատանք մ՚ոսկեզօծ: Ձին նիհար է. Հունձն այդ իր ժա՛նտ տերերուն Ան հազիվ հազ կը տանի: Ականջներն իր կախած, կարծես խորասույզ Կը մըտմըտա թե քանի Դարեր պետք են ժամանելու համար հուսկ Մարագն հընձված սուրբերուն… Եվ շըրջակա պատերուն պոչն իր տատան Կը սըրսկե մի՛շտ, մի՛շտ արյուն: Եվ արյունն է որ կը կաթի հարաբուխ Անիվներուն հեցերեն, Սայլն իբրև վարդ կըրեր, իբրև թե ըլլար Արշալույսին կառքն հրեղեն: Հոն են դիրեն, իրարու վրա, որդին մոր Գանգուրներով պատանքված: Մին խըրած է իր ամբողջ բռունցքը մյուսին Տաք վերքին մեջ լայնաբաց: Դեռ ծերունի մը ծընոտով ջարդուփշուր Կ՚հառե աչքերն երկընքին, Որոնց մեջ սև անեծք մ՚աղոթք մ՚իրարու Նույն վըրեժով կը խառնեն: Մեկուն կուշտեն աղիք մը վար սահմըռտկած` Սայլին ճեղքին կ՚առկախի. Շո՛ւն մ՚ետևեն կու գա և զայն քաշած դուրս Լափլիզելու կը զբաղի: Ո՛չ ձև ունին, կամ ոչ գըլուխ. կը կըրեն Հազար տեսակ զենքի խոց: Արդեն իրենց մարմինն եղբայր է հողին. Կ՚երթան ահա գերեզմնոց: Անոնց վըրա ո՛չ ոք կու գա արտասվել Կամ լալ ողջույնը վերջի. Քաղքին լռության մեջ արյան հոտը միայն Զեփյուռին հետ կը շըրջի: Բայց մութին մեջ պատուհանե պատուհան Ահա մոմեր կը վառին. Մամերն են որ գաղտագողի կ՚աղոթեն Վըրան կարմիր դագաղին: Եվ այն ատեն պատըշգամբի մը վըրա Կույս մը կ՚ելլե գեղանի, Ու կը նետե արտասվաթոր բուռ մը վարդ Սայլին վըրա` որ կ՚անցնի: 10. ՀԱՅՀՈՅԱՆՔ Լերան վրա, լուսնին տակ, Հալածվածները նախճիրեն կու լային. Պառավ մ՚հանկարծ ասոնց մեջտեղ կանգնեցավ, Ու մեկ ձեռքով հենացուպին կըռթընած` Մյուսը` ջըղոտ բռունցքով ցըցեց դեպ երկինք. Հետո ասանկ ըսկըսավ. – Աստվա՜ծ, Աստվա՜ծ Լուսավորչի, Ներսեսի, Աստված Նենգո՛ղ, Աստված արյա՛մբ մարմնաբույծ` Ինչպես Պյութոն մ՚անապատին մեջ պառկած... Այսօր ահա կ՚ընդվզիմ Ութսունամյա հավատքիս մեջ ջերմեռանդ, Եվ մայրությունս ու հայրությունս` որոնց հար Սրտիս մեջ թո՛ւյն ջամբեցիր, Իբրև երկու խայթ խըղճի Կայծակնահյուս կողերուդ մեջ կը մըխեմ. Դու որ մատղաշ տարիքիս Հարսանեկան քողս արյունով ներկեցիր, Եվ թույլ տըվիր` որ թևերուս վրա ջարդեն Լուրթ քողեքներըս բընիկ հողով թըրծըված, Դու որ այս ծեր տարիքիս մեջ տակավին Երիկամունքըս լոկ քաղցով լեցուցիր Եվ սըրբազան ցուպը մեկնող հասակիս Թաթախեցիր արյան մեջ, Դու որ Որդվույդ Խաչն ողբալեն բըլշակնած Իմ աչքերս այս սահմանեցիր դեռ լալու Մորթըված յոթը զավակ, Դու` զերդ Վիշապ երկնածին Երկու թաթերդ երկու ամպի վրա դըրած, Ծըռե՛ և տե՛ս. Ողորմությանդ սըտությունն Հոն վարը, տե՛ս. գյուղե՜ր, գյուղե՜ր և գյուղե՜ր Կը հըրդեհվին, և բոցն իրենց կը հասնի Արարատեն բարձըր և բա՛րձըր քեզմե. Ահավասիկ դաշտերուն մեջ խանձոտած Հազարավոր խոցվածներ Իրենց ջարդված կողերն ընդքաշ կը տանին. Մեր ոսկըրները կրակին մեջ ճերմըկցած Կը պատրաստեն ալյուրն ահա նշխարքիդ, Եվ մեր արյունն հորդաբուխ Կու գա մինչև քու ըսկիհներըդ լեցնել. Ճամբաներուն վըրայե Կը լըսվի ճըռի՛նչը թըշնամի սայլերուն` Որոնց մեջ մեղրն ու կաթը մեր կը կըրեն, Արյունը մեր արեգակին, կյանքին հողին Եվ արծաթները Սեղանիդ նըվիրված: Վար նայե, հո՛ն. մեր թոնիրները բոլոր Իրենց զըվարթ բոցին վըրա կը փըլչին, Եվ կը մարի ծուխն հայրենի ծըխանին, Եվ կը լըռե մըշակներուն երգն հանդարտ. Ամեն հասկ իր քիստերեն վար կը կաթե Արյուն, ամեն աղբյուր անցած ճամբուն վրա Կը լըվա վերք մ’ու ամեն Հովազ դիակ մը դեպ որջն իր կը քաշե. Իսկ կիներն հոս իրենց ծունկին վրա կու լան Երիտասարդ գըլուխներ. Եվ մանուկներն ահաբեկ, Երեխաներն անոթի Չը գըտնելով մոր ծիծերուն մեջը կաթ` Զերդ նըշենվո ծաղկած ճյուղերը կիսաբեկ` Կը մեռնին չոր ըստինքներե վար կախված: Աստվա՜ծ, Աստվա՜ծ Լուսավորչի, Ներսեսի, Ուրեմն ա±յս էր, փոխարենն ա±յս էր միթե Մեր աղոթքին, մեղրամոմին, կընդրուկին... Արդ ունկընդրե՛. Բնության հազար փապերեն, Սեղաններեն զոհերու Ջինջ աստղերեն կամ սըրտերեն մանկական` Ուր քեզ դողով կը պահեն` Ինձ ունկնդրե՛. Հանո՜ւն այն Ժողովուրդին` որ քեզ սիրեց և առանց Քու օգնությանդ խաչվեցավ, Հանո՜ւն անոր` որ ողջակեզ ըրավ քեզ Ոչխարներեն ամենեն կույսն, ամենեն Լըծընկեցն իր ցուլերուն, Եվ իր գինին խըմորած Սափորներու մեջ պորփյուր Քու արյունիդ սահմանեց. Հանուն անոր` որուն սըրտին վրա, դարեր, Իբր ադամանդ կըռվանի Կայծակնացոլ ոտքըդ դըրիր, ուզեցիր Որ կըրունկիդ տակ փըշրելով Եղջյուրներն իր դիմամարտ` Սըրբարանիդ մարմարներուն վրա միայն Հույսին ձեթերը վառե. Եվ հետո ա՛լ իր պաշտումեն` կըշտապինդ` Զայն, իբր Հիսուս մ’ամպերու մեջ թողլըքած, Է՜լի լամա... ըրիր քացախն իր` թունոտ, Կողին նիզակն` հաստաբուն, Հանուն այդ հեգ Ժողովուրդի՛ն կ’ըսեմ ես Սա մըթընշաղ ժամուն մեջ ո՛ւր որ ըլլաս, Ո՛ր աստղին մեջ և կամ ո՛ր Թուխ ամպին վրա շանթ ի բռին, Իմ կըռուփս ըզքեզ կը գըտնե Եվ բերանս իմ կ’հայհոյե՜...»: − Ըսավ: − Իր շուրջը տըղաներն ահաբեկ` Գլուխնին ծածկած թևերուն տակ իրենց մոր Ըսկըսան լալ, և կիներն ալ աղոթել. Իսկ գազանները հեռավոր լեռներեն` Արարչին սուրբ Անվան համար վրեժխընդիր` Լուսինն ի վեր եկա՜ր երկա՜ր ոռնացին... Չը լըսեց ան, կամ չուզեց Ոչինչ լըսել: Մոտենալով դիվահար Լայն անդունդի մ’առլեփին, Մըրթմըրթալով, հուսահատ, Ինքզինքը վար արձակեց... 11. ԿԻԼԻԿՅԱՆ ՄՈԽԻՐՆԵՐՈՒՆ Օտարակա՛ն, բարձրանանք սա դիմացի լերան վրա` Որուն քովեն կը հոսի եղեգներուն մեջ լալով Սիհոնն` ուր վաղը կարմիր քըղամիդներ պիտ’ լըվան Մայրերը մեր ցավագին: Օտարակա՛ն, ըշտապե, Զի մերկ ոտքերըս կ’այրին մոխիրներուն վըրա տաք Եվ ըսկըսավ քու երկար պարեգոտիդ քըղանցքն ալ Ճապաղիքի մեջ թըրջիլ: Օտարակա՛ն, ըշտապե՛... Կիսայրյաց ցուպըս խոսքիս ուղղությամբ ցո՛ւյց կու տա քեզ` Ահա քաղաքն ու գյուղերն ու արոտներն ու ափերն` Ուրկե անցավ Կրակի Ցեղն Ատտիղասի ձիուն վրա: Ծուխերն են հոն և բոցե՜րն` որ տակավին բլուրեն վեր Հովին շունչով ալեծուփ կը սողոսկին, կ’ամփոփվին, Հետո նորեն լեզվի պես կատարն ի վեր կ’երկըննան: Կը վառի հողն իսկ, նայե՛, բորբ հորիզոնը մեր շուրջ Հըրափողփող պըսակ մ’է` որուն կեդրոնը կանգուն Մենք կը դողանք սըգավոր ոգիներու պես օտար: Կը լըսե±ս ձայնն հեռավոր եղեգներուն բըռնըկած` Որոնց միջև կ’ածխանան հավերժհարսերն անտառին: Նարընջենի ճյուղերու ի՜նչ խընկաբույր ճարճատյուն, Ի՜նչ մոխրացող այգեստան, տատրակի ի՜նչ վուվուներ: Բոցը կ’անցնի, ու քամին գալով անոր ետևեն Խանձած սեզերը առած սարերեն վեր կը մրըրկե. Ո՜վ դողահար մերկություն խըլուրդներու խուղերուն` Որոնք նըման ոզնիի արտերուն մեջ կ’հայտնըվին, Ո՜վ ավերակը բլրան վըրա շինված հյուղերուն` Ուրկե կ’ելլեր հայ գեղջուկն առավոտյան աղոթքով Արարչությունը հողին արթընցնելու բահին տակ: Օտարակա՛ն, կը տեսնե±ս ինչպես այսօր տնակներն այդ Փըլա՜ծ ու լո՜ւռ կը սպասեն սուգի առջի գիշերին` Որ լուսնին տակարտասվեն աճյունն իրենց թանալով: Տանիքն անոնց փըլցուցին ներսը վառվող ճրագին վրա. Դըռներն հլու, զոր զեփյուռն իսկ իր շունչով կը բանար, Ինկան ջախջախ խուժանին բիբերուն տակ արյունոտ: Եվ արդ պատերը ժոռատ ծընոտի պես կը ցըցվին, Որոնց մեջեն Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878ս կու տան հոգիներ բույլ բույլ երկինք: Արտերուն վրա մոխրակո՜ւյտ, իսկ դիակնե՜ր ճամբուն վրա, Այն ճամբուն վրա ըսպիտակ` ուրկե ժիր ցեղն Արամյան Արևմուտքի աստվածներն, հարաճուն միտքն Եվրոպին Ջորիներուն բեռցուցած տարավ բաժնել Ասիո: Աղբյուրներուն քով զոհե՜ր, ակոսներուն մեջ զոհե՜ր. Եվ հոն, դիմա՜ցն, ուր ահա արևը մայր կը մըտնե, Սեպ ժայռին դեմ խաչեր են յոթը այրեր մերկանդամ. Արյունն իրենց մազերեն (օտարակա՛ն, կ’աղաչեմ, Փակե՛ աչքերդ ու միայն եղիր ձայնիս ունկընդիր), Արյունն իրենց ձեռքերեն և ոտքերեն բևեռված Հողին վըրա կը վազե վիմուտներն այն ներկելով. Կարծես մեկնող արեգակն հուշիկ հուշիկ կ’ընկըղմի Մեծ աչքերուն մեջ իրենց` սարսափեն բաց մընացած: Դահճապետեն հեռացեր են խավարին մեջ արդեն, Խաղաղությո՜ւն, Օվսաննա՜ բարձունքներուն վրա կարմիր... Ո՛հ, ծընոտներս ի՜նչ սարսուռ կը կափկափե. դարձիր ա՛ջ, Եվ տես քաղաքն` որ նըստած դաշտերուն սա սուգին մեջ` Դեռ իր սըրտեն կը մըխա մարդազոհի հնոցի նման: Ազատության արշալույսն անոր ճակատը կընճյա Հազիվ էր դեռ բոսորած` երբոր իր հաղթ հիմերուն Ներքև վիշապի Համիտյան սասանեց տուտն ու թիկունք. Բարբարոսներն այն ատեն արևուն դեմ թըքնելով` Մահվան սերմերը բըռնած մեծախնծիղ արթնցան. Եվ քաղաքին մեկ կեսն ալ կործանեց կեսը մյուս: Յաթաղանին, բըրոցին, եղեռնավոր բոցին տակ, Ինչ որ հանճարն էր կանգներ, զայն մոխրակույտը կըլլեց: Արդ տաճարները ո±ւր են` որոնց բուրյան գըմբեթին Ներքև ծիծառն հազիվ հազգարնան աղոթքն էր ըրեր. Ո±ւր վարժոցներն ու պալատն ապագայի լույսերուն. Մանուկներու ողջակեզ սըրտեր հոն խունկ կը մըխան: Ո±ւր բաղնիքները հըստակ, ջինջ մարմարներն որոնց մեջ Ցոլացին կույս աղջիկներն իրենց լոգցած ժամերուն. Ո±ւր շիրիմներն հոյակապ, ո±ւր կոթողներն հինավուրց Որոնց վըրա հեթումներն հաղթանակներ գըրեցին... Մա՜հ և մոխի՜ր. Թըխայրյաց պատեր միայն ավասիկ Իրիկվան մեջ կը ցըցվին բվիճակներ կանչելով: Օտարակա՛ն, հիմակ այս Երկրին անցյալն արթընցուր Հուշերուդ մեջ, և ուրիշ Ցեղի մը դարը ափսոսա, Խորհե թե օր մ’ըստորոտը Տավրոսի բնակեցավ Ժիր ժողովուրդ մ’որ կյանքին աստվածացումը երգեց: Իր կարավա՜նը անցավ, և Տարսոնի գոհարներն Աստղերու պես թափեցան բաբիշներուն գոգին մեջ. Եվ այն ճամբան լեռընդմեջ` ուրկե Գանգես արշավեց Երիտասարդ Մակեդոնն իր շավղին վրա կանգնելով Բագիններ` ուր պաշտվեցավ գեղեցիկ Միտքը Հելլեն Աթենասի արձանին լուսակառույց ձևին տակ, Այդ ջինջ ճամբան Ռուբինյան զավակներուն շինարար Տեսավ սայլեր ճըռընչող Արևելքեն Արևմուտք, Որոնց վրա բեռցուցած էր Հայ վաստակն աննըվաճ Մարմարն հուռթի լեռներուն, այգիներուն հորդ գինին. Ո՜վ նախասնունդը երգող և քանդակող ազգերուն: Անցա՜վ հիմա բոլոր այդ գեղեցկությունը կյանքին. Կըրակի Ցեղը, ավա՜ղ, ժամանակեն ավելի՛ Եղավ քանդող, ժանտախտեն ևս ավելի կոտորիչ, Ան կը սիրե սերվիշի պես միշտ նըստիլ գոհունակ Քարի մը վրա փլատակի և կըրծել ոսկրն իր շոպած: Լըսե՛, քաղքին պատվարին մեջե ձայներ մեզ կու գան. Դահիճ Ցեղն ալ կը տոնե իր հաղթանակն արյունռուշտ: Կիներ, տղաներ մորթելու հաղթանակն իր վատոգի: Հեգ ոստանին, որուն վրա լուսինն ահա կ’արտասվե, Մեկ մասն է արդ գերեզման, հանդիսավայր մասը մյուս. Տաճիկն ահա բըռընկցուց իր խարույկներն հըրճվանքի, Հեծեծագին կըմախներ հանդիսաբար կը վառին. Շուրջը սոթտված թևերով խուժանն ուրախ պար կու գա. Արյունազարդ քըրդուհին հինայագեղ մատներով Կը զարնե դափ, և Իսլամն, օտարակա՜ն, առջի հեղ Այսօր գինի կը խըմե մոխիրներուն ի պատիվ: Կիսայրյացները անդին խավարին մեջ կը հեծե՜ն. Բայց վիրավոր մ’ավասիկ կը կոթողվի մութին մեջ, Հետո ծունկի վրա ընդքարշ կը մոտենա խուժանին, Եվ հեգնորեն, քըքջալիր արյուտողիք կը թըքնե Խարույկին մեջ տոնական: Կ’անցնին հովերն ողբագին Դիակներուն վըրայեն և վըրայեն փլատակին, Եվ արյունի սերմերով, մոծիրներով հըրդեհի Կ’երթան հեռու աշխարհներ գարուն մ’ուրախ ծաղկեցնել: Օտարակա՛ն, հովերն այդ ահա ծովուն վրա լուսեղ Առագաստները նավուդ գոգացուցին փըքուռույց, Ա՛լ մեկնե սա դառն Երկրեն դեպի խաղաղ ափունքներդ, Զի տատրակները մեռա՜ն, և դեղձենին խամրեցա՜վ: Երբ նավդ անհուն սարսափով պատռե ջուրեն ու փախչի` Հետապընդված միշտ կայտռուն դըլփիններեն` որոնք մեր Ծովախորշերն արգավանդ եկան փընտռել դիակներ, Երբ թիկնոցիդ մեջ ծածկած դեռ նայվածքներդ ահաբեկ Գիրկը հասնիս ոսկիի եղբայրներուդ,– որ չըմոռնա՜ս Անոնց ըսել թե ինչպես Կիլիկիան մորթեցին Ազատության դափներուն նըվագին մեջ դավաճան. Գիտեմ թե այդ եղբայրներըդ մեծագոգ նավերով Գալ պիտ’ ուզեն… օգնությա±ն… ո՛հ, ո՛չ… մահվան մնացորդին. Պիտ’ ուզեն գալ լոկ մեր կույս, ատոք լեռները պեղել, Եվ մեր ծոցվոր հանքերեն կըթել մետաղն հրաշափառ, Կըթել մետա՜ղն ու իրենց եսին կուռքերը կերտել… Օտարակա՛ն, ա՛լ մեկնե: Կ’իջնեմ ես ալ ավասիկ Այս բարձունքեն, ու փաթթված տառատոկիս մեջ տըրտում` Նորեն կ’երթամ թափառիլ քաղաքին մեջ զոհերուն: Մեռելներն հարկ է թաղեմ, և ողջակեզն օծանեմ: Վիրավորի մը գըլուխ որձաքարին կը հեծե՜… Աղբյուրին քով քույր մը, ո՜հ, կ’ոգեվարի անտերունջ… Պետք է փորեմ այս գիշեր գերեզմաններ անհամար, Եվ լուսեղեն պատանքներ հենում մինչև առավոտ. Պետք է կերտեմ շիրիմներ, հուշարձանները կանգնեմ, Եվ մարմարին վրա երգերս տապանագիր քանդակեմ:
-
18. ՋԱՐԴԸ (1895-1896) Ա Հրամա՜նը, օ՜ն: Քարոզին մեջ Պիլայի Կը ցըցե Ոխն ահա ցուլի եղջյուրներ. Մըզկիթներու բակերուն մեջ ժիրաժիր, Մահակներն ա՛լ կը հըղկըվին, կը հուսվին Խարազանները թունավոր օձերով. Յաթաղաններն հատու են. Եվ Ալիսի ու Ճորոխի, Եփրատի Ափունքներուն վրա դահիճները կըկզած Կը հեսանեն կայծքարերով կացիններն. Հրամա՜նը, օ՜ն: Ալ բավական է մեծցավ Արծիվներու համբույրով Թորգոմ վիշապն օրոցքին մեջ Մասիսի, Եվ բավական է, որ իր վեհ գոռումով` Սան-Ստեֆանի և Պեռլինի հողին վրա` Թըմրած սըրտերն համակրության խըթանեց, Եվ վերքերն իր կորյուններուն շըղթայված Թըվեց թըվովն աստղերուն: Արդ կը տեսնե՞ք ճիրաններն իր լուսաբուխ Որոնց խըրած տեղերն հերձ Կը ճեղքվին արշալույսներ, արևներ. Նոճիներուն մեջ Վոսփորին կը լըսե՞ք Սև մրըրկումները վիթխարի իր պոչին… Հրամա՜նը, օ՜ն: Օր մը սև. (Այն օր աստղերն ամբողջ թույն կաթեցին. Եվ բուրեցին ոսկրի հոտ Վարդերն ամեն հովիտներու) – օր մը սև, Եըլտըզ-Քյոշկի անկյուններուն մեջ սընած` Սուլթանական գանկե դուրս, Որջին բերանը լըրտեսող գայլի պես Այդ սև հրամանը պոռթկա՜ց… Բ Լա՛ց, Հայաստա՜ն. ո՛վ թըշվառ կին, ու փետե՛ Վարսերդ սև. Այդ գըլխուդ վրա դըրժըված Ցանե տաք տաք մոխիրներ: Լա՛ց ու պատռե ծիծերդ ըզմեզ մեծցընող Երակներեդ թող հոսե թույն մ՚ոխության Ու Թեյմըզի, Հըռենոսի, Վոլկայի Ակերն ամբողջ լեցընե ժահը, սևցընե, Զի հոն լվացին քեզ դատող Պիղատոսներն իրենց ձեռքերն ու հոգին, Երբ հույսերուդ Արշալույսին տակ բոսոր, Առանց խըղճի, ամոթի, Քեզ նյութեցին խոր Լըռությո՜ւնը մատնիչ: Լա՛ց, – ավասի՛կ կը տեսնեմ, Որ քու սա նեղ վայրկենիդ Բարեկամներըդ քայլերնին կը դարձնեն. Եվ ճակտիդ դեմ փակելով Դեսպանական իրենց դըռները` կ՚ընեն Սեմերեն ներս, նույն քու մահվանըդ վրա Ճառեր ծափով ընդունված, Ծըրագիրներ համակիր Որոնք հետո տապանագիրըդ եղան: Քեզ կը թողուն մինավոր Մինչ կ՚ամպոտին հորիզոնները չորս դիդ, Եվ լըռության մեջ ճամբաներուն կը լըսվին Կըճըրտումներ ատամներում թաքթաքուր. Հազար բուեր ճամբա կ՚ելլեն դեպի քու Սարերըս սև և գուժկան Ոգի մ՚իր թուխ թևերը շուրջ կը պարզե, Եվ Տավրոսեն Մասիս, Մասսեն Չամլըճա, Մեռելության մը մեջ խոր Կոտորածի փողը տըխո՜ւր կը հընչե… Գ Փակե՛ որջերդ, Հայաստա՛ն, Արևուն դեմ մի՛ բանար Դըռները լայն փապարներուդ` որոնց մեջ Ես կը տեսնեմ դեղին աչքեր գազանի: Ծոցըդ փակե՛, որ խորթ զավակ մեծցնելու Եղավ սովոր և հուռթի. Երկու զեղուն ծիծերդ, Եփրատն ու Տիգրիս, Թող պահ մ՚իրենց մեջ խեղդեն Բարբարոս տոհմը շոյխերու, պեյերու: Օ՜ն, երախներըդ խըցե՛. Ի՜նչ, չե՞ս տեսեր` որ որդիներդ հարազատ, Դեռ անպատրաստ և անզեն, Լոկ մուրճերու, սըղոցի Ձայնին կ՚ըլլան ունկնդիր. Տըրեխնուրուն վրա իրենց Արյունի տեղ կալերու ցեխն է դեղին. Ի՛նչ, չե՞ս լըսեր` որ սաղմոսի՛ մեջ միայն Գիտեն կանչել արշալույսներն հեռավոր. Արորներուն վրա հոգնած Իրենց կուրծքին մազերը դեռ կը բուրեն Խո՛ւնկ փոխանակ վառոդի: Օ՛ն, Մա՛յր իմ, Մա՛յր, սա վայրկենիս խեղդե՛, օ՜ն, Մեջըդ ամեն խուժդուժ, ամե՛ն դահճապետ… Բայց չե՜ս ուզեր դու ինձ լըսել, և կամ չե՜ս Կըրնար վրայեդ ըզգետնել Քաղաքներուդ ավերակներն` որոնց տակ Զըմռսաբույր մարմինըդ կես կը թաղվի. Ու կը թողուս որ ըլլա ժա՛նտ Մահը քեզ Բազուկներու մեջ Ղուրանի ճետերուն. Կը թողուս լո՛ւռ, անկարեկի՛ր, Եվ ես ահա կը նըշմարեմ` որ անոնք Որջերեն դուրդ ազատ ճամբուն վրա կ՚ոստնուն: Միսի գըրգռիչ ախորժակեն կանչըված` Կը հավաքվին ոհմակ ոհմակ, ոռնաձայն. Իրենց գըլխուն աստղեն ամբողջ կը դեղնին. Եվ կակաչներն հազարավոր բլուրներու Սարսափահար բաժակներնին կը փակեն: Արյունի քաղցն ու հին փափաքն ավերման Թևերն անոնց կը սոթտե, Թևերն անոնց կը զինե… Կը հալածեն Հայորդիներն անպաշտպան, Հայորդիներն որոնք հազիվ վերցուցած Իրենց գըլուխն աշխատանքի կարկահեն` Ըղեղներուն մեջ կ՚ըզգան Սույլերը տաք գընտակին. Կը բարձրացնեն ճիչը կյանքի ծարավուտ. Եվ զոհական եզներու զերդ խումբ մ՚օրհնյալ` Որոնց մինչև գոմը հասած է հըրդեհն, Ուղեկորույս, խոլագոչ, Կըթոտ ծունկով, բիբերով դուրս կըկոցված, Կը փախչըտին շըփոթ, թասուն, հուսահատ. Մահվամբ լեցված նայվածքով, Ծերեր, կիներ, տըղաներ, Արձակ մազով, ձեռքերուն մեջ սանդալնին, Փողոցներե փողոց, լեռնե լեռ, մոլոր. Կյանքի՜ն, կյանքի՜ն, քաղցըր կյանքի՜ն կը վազեն: Դ Հոն, կը տեսնեմ քեզ, ո՛վ վայրագ դու Ոգի. Անզեններուն, տըկարներուն ետևե, Մըրըրկելով փլատակներուն մեջ փոշին, Ճերմակ ձիուդ վըրա դեռ քեզ կը տեսնեմ… Ապարոշիդ մեջ կանանչ, Իբրև իժի ծըվարում. Ալփասլանի հոգին ըզքեզ կը պսակե. Պարեգոտդ այդ պատրանքներուն պատանքն է, Եվ քու ձիուդ գորշ ըսթարին ծոպերեն, Հավերժական բըխումով, Արյուն մը գաղջ կը կաթի… Եվ դու խնայել չես ուզեր Բոլոր անոնց` որոնք թախծող թևերով Ճամբուդ վըրա իրենց արև՜ը կ՚ուզեն: Անձավներե անձավ միայն, վերևեդ, Կը հընչե բառն ագռավներու կըռինչով. – «Հառա՜ջ, հառա՜ջ»: Եվ քու ճորտերդ ավազակ Կը հետևին մահ սերմանող արշավիդ… Կուրծքերե կուրծ լյարդաբորբ կը մըխան Իրենց սուրեն արյան ակեր բանալով. Կը թավալեն երիտասարդ գըլուխներ` Որոնց մազերը սև, մազերը խարտյաշ Ցեխերու մեջ կը պլըշկին, Եվ ծերերու կոկորդներն պինդ բըռնած` Գանկերն անոնց պատերուն դեմ կը ջարդեն. Կը բանան մեր մայրերուն Ծոցերը սուրբ` որոնցմե Կը թափին դուրս եղբայրներ դեռ անանուն, Հայեր առանց դեռ ձևի. Կը տըրորեն, կը փըշրեն Գարշապարի, բիրի, պայտի տակ կողեր, Գանկե՜ր, գանկե՜ր, անթիվ գանկեր, լեցնելով Սալհատակի ճեղքըվածքները բոլոր Ողնածուծով, ըղեղով… «Հառա՜ջ, հառա՜ջ»: Ո՜վ բարբարոս դու Ոգի, Անցքիդ վըրա, ձայներն ոսկրի փըշրումին Մինչև երկնի խոր անձավներն հըրեղեն Կը հընչըվին… Անցքիդ վրա կը խեղդե՜ն Երեխաներն իրենց մոր սև ծամերով, Ու մեր հարսերն հարաշխատ, Վավաշ կըրքով մ՚ընդգըճած, Ջըրհորներու պարաններով կը սպաննեն. Եվ կը զոհեն ո՜վ գիտե ի՛նչ չար դևի Տաճարներու ցուրտ սյուներուն փաթտըված` Սուրբ կուսաններն հերարձակ. Իսկ արտերուն, ա՜խ, արտերուն մեջ չըքնաղ Ուր Հայուն կյանքն արև՛ կ՚ըմպե և արևն Հոգիին մեջ կը մեռնի` Վաստակաբեկ դիակներով կը կանգնեն Գողգոթանե՜ր, Գողգոթանե՜ր սըրբազան, Եվ բոլորն ալ, լի գանկ մ՚իրենց ձեռքին մեջ` Միահամուռ կը խըմեն Արյուն ծերի և մանկան, Արյուն կընոջ, և արյունն Արարատին վըրա խաչված Հիսուսին: Ու կը կրկնեն դեռ ագռավներն հարատև. «Հառա՜ջ, հառա՜ջ»: Ո՜վ բարբարոս դու Ոգի, Այս Սասունն, Տավրոսն այս, Պրոպոնտոսն, Ամենայն տեղն` ուր Հայն հունձքին մեջ կանգուն Հակճիռըս միշտ գալուստիդ` Կը խընամե գուցե գարին վաղորդյան Ձիուդ` որուն սըմբակին տակ կը դառնա Կյանքն հող և հո՛ղը մոխիր: Ա՛լ տըրորված` իր վազքին տակ կը կաթեն Վարդերն արյուն, և ողկույզներն արտասուք. Իր գոռ դափրերն անտարբեր Ինկածներուն գանկերուն մեջ կը ճըխան. Ա՛լ կը մաշին պայտերն ոսկրի փըշրումեն, Եվ իր բաշին վրա կարմիր Անգըղներն հիռ կը դառնան… Այլևս ահա ամեն ինչ Փըլատակ է, կողոպուտ է, դիակ է, Որոնց վրա կը փաղփի Հըրդեհն աչքեն արյուն ու բոց հոսելով. Հըրդեհն (իսլամ ցեղերու հի՛ն վըրիժակ) Վարսերը շուրջ կը թոթվե Եվ վիշապի մըռունչներով կը վազե Կալերեն գյուղ և գյուղերեն քաղաքներ. Երկար թևեր բոցերու Տուն տուներու կը շըղթայեն, կյանք` կյանքի, Ու ամեն տեղ, մոխրին վրա Մեր պըղծըված Պատիվը լոկ կը սպառնա. Բոցերուն մեջ զերդ շեկ Ոգի մը կանգուն Կը մըռընչե, և մըռունչով կը պոռթկա Դեպ արևու համբույրին` Վըրեժի սերմն անդրանիկ. Մեինչ ոտքերուն ներքևե Խանձումն ու հոտը մարմնի Մեր սերմերեն, օրոցքներեն դեպի վեր, Դեպի երկինք կը ճենճերին` որոնց դեմ Իրենց պինչերը բացած` Ալլահն ամպին մեջե, Սուլթանը ցեխին Հոտոտելով փոխն ի փոխ` Կը ժըպտին հաշտ իրարու, Եվ Եվրոպան դեմքն իր ետև դարձուցած Կոպերը թաց կը շըփե – Մեր ծուխեն աչքն իր բոզի Կըսկըծելո՜ւն համար լոկ: Ե Կեցի՛ր, կեցի՛ր, ո՜վ բարբարոս դու Ոգի, Ելլեսպոնտի եզերքին վրա ա՛լ կեցի՛ր. Սա սև ժայռին` ուր ծովն իր բանտը կու լա, Թող ձիդ խըրչտած Մեռնողներուն հռընդյունեն` Գերմարդկային գութի մ՚ահեղ սարսուռով` Իր պինչերեն, իր բաշերեն, ագիեն Բոլո՜ր, բոլո՜ր մեր արյունները թոթվե: Կեցի՛ր ու հեղ մը հետքիդ վրա ընկըրկե՛. Տե՛ս. ավասիկ ամեն ինչ Կը գալարվի, կը ճարճատի, կը մեռնի, Ծուխ է, մոխիր և ավեր: Արյան ծովու մ՚ալիքներեն կը ծըփան Մարդու ահեղ դիակներ, Դիակ կույսի, դիակ աստղի և վարդի, Դիակը մեր Ազգին և մեր Աստըծույն… Տե՛ս. Աճյունի, արյունի Կարմրածուփ լույծ անապատ մ՚է քու առջև, Որուն մեջե ծանրաբեռնված ավարով` Ըսպանիչները գազան Կը հեռանան լիզելով Արյունաքամ սուրերն` որ լերդ կը հոտին: Զ Կու գան ցիները հեռավոր լեռներե, Եվ անգըղներն հոտառու Կու գան իրենց ձագերուն կեր տանիլ մեզ, Հայ դիակին մ՚աչքին կըտուց մըխելու Կ՚հասնի Արծիվն այն հըսկա Նոթի Արծիվն այն որ գուցե օր մ՚ամպեն Վեհաժողովը պիզմարքյան կը հըսկեր. Շուներն ուրախ պոչերով Բակերե դուրս դիակե դի կը հածին Եվ ծույլ լեզվով մը կը լիզեն արյուններն Մերթ կասկածոտ կենալով Կիսամեռի մ՚աչքերուն Հանկարծական բացումեն: … Հետո կու գան Մայրերը ո՜ղջ մընացած Ու ողջ հարսերն ու բոլոր Մեր ողջ քույրերը խելահեղ կանչերով: Նոճիներուն մեջեն խումբն հեգ կը վազե, Արձակ կուրծքով ու բոպիկ Դեպ մեռելներն հոշոտված` Որոնց արյան տարբեր հոտն Ըստ սերերու տարբերության կը կանչե Զիրենք այն մեծ Ջայլին` որուն վըրա դեռ Ապագաներ պիտ՚ ջայլեն: Ամեն իրենց մեռելներն հոն կը գըտնեն, Կ՚իյնան իերնց մեռելին քով ծընրադիր, Եվ լաչակներն ու կըրկնոցներն ըսպիտակ Զարթնող սուրբի պատանքին պես ետ նետած, Մերկ ծոցերով, աղաղակով, ողբանքով Ծունկերն իրենց կը ծեծեն, Կը փեթըռտեն մազերնին, Իրենց կուրծքեն կը ժայթքի բառ մը ոխով, – Անե՜ծք… ու սև՛ շիրիմներուն մեջ իսլամ Բոլոր ոսկրերն իրարու դեմ կը ջարդեն. – Անե՜ծք… ու թո՛ւրք մայրերուն մութ ծոցին մեջ Բոլոր ոսկրերն իրարու դեմ կը ջարդեն. – Անե՜ծք… ու վե՛րն, Եըլտըզ-Քյոշկի երդին վրա Բու մը հըսկա կը դընե բույնն իր հըսկա: Լացե՛ք, լացե՛ք, ո՛վ հեգ Մայրեր, հեգ հարսեր, Աստղերե ա՛ստըղ ձեր ողբանքը ձըգած` Այսօր մեր սև հողին վրա Սա մորթըված Արշալույսները լացե՜ք… Թող ձեր բիբերն ինկածներու վրա հազար Արտասվելեն իրենց լույսեն դատարկվին: Վերջին լացն է. հա՛պա, խածեք ըստինքնիդ. Հուսհատորեն դագաղներուն վրա ծըռած` Թողեք մեկտեղ կափարիչ տակ գամվին Ծայրերը ձեր մազերուն, Եվ խոշտանգված ձեր իգությունն իր հետին Տըկարության մեջ փըշրի: Օն, հառաչ մ՚ալ, արցունք մըն ալ. վերջի՜նն է. Զի ավասիկ, ահավասիկ կը տեսնեմ Արգանդներուն մեջ ձեր լայն` Նոր Սաղմեր նոր Որդիներու ըստեղծիչ: Իրենց մըռայլ ձևին ներքև կը պահեն Հըզոր ճեմքերն Առյուծներու ապագա. Ձեր աչքերեն իրենց աչքերը փոքրիկ Կը բացվին պիշ աստղերու հորդ շողերուն. Եվ մերթ թագչած խորհուրդին մեջ աղիքի Կը թափառին, մեծնալով, Ավերին մեջ իրենց վաղվան ժառանգին. Իրենց շըրթունքն, ո՛վ Մայրեր, ձեր շըրթունքեն, Կայծակներու ծարավով, Դեպ ամպերու երակներուն կ՚երկննան, Կ՚երկննան դե՛պ ի հայկական արյունին Գերաստվածային հաղորդության` որուն մեջ Հայրենիքի Սերը վեհ Կրոնքը կ՚ըլլա հազարավոր կրոնքներու: Ու վա՜ղը, վա՜ղն, ո՛վ հեգ Մայրեր, լըսեցե՛ք, Ձեր արգանդե՛ն մի առ մի Պիտի ելլեն անոնք հըսկա և հերոս: Մեծ պիտ՚ ըլլան. Մըրրիկն իրենց մազերուն Պիտի սարսե վերն աստղերուն մեջ Աստված. Պիտի հագնին արծվի մաշկեղ թըռիչներ` Շանթերն իրենց վըրա կրելու միշտ պատրաստ. Գլուխնուն վրա Ազատության արաղչինն Ուլունքի տեղ պիտի հյուսվի աստղերով: Օ՛ն, լըսեցե՛ք, լըսեցե՛ք այս, ո՛վ Մայրեր, Վաղն երբ անոնք թամբեն իրեն նըժույգներն Ու անոնցմով, զերդ պողպատի ջըրդեղում, Վըրեժին մեջ մըկըրտվին. Երբ թուրք արյան բարկ ծարավեն մոլեգնած` Լեռներուն վրա մըռընչեն, Ո՛հ, այն ատեն, այս օրվան Մեր Մեռելները բոլոր Միահամուռ ոստումով Պիտի կանգնին գերեզմանին մեջ իրենց, Ու անհամբեր հեռո՜ւն, հեռո՜ւն ակնապիշ Պիտի սպասեն վարդահեղեղ գալուստին Արշալույսի մ՚Արշալույսի մը որուն (Հավատացե՛ք ինձ, Մայրեր) Ես ոտնաձայնը կ՚առնեմ…
-
16. ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀԻՆ Կոտորածի տարին այրի մընաց ան: Հասարակաց փոսերուն Մեջ ամուսինն իր կը հանգչի... կը նիրհե Տունն իր փոքրիկը սիրուն: Օտար հարկի տակ, ձյուն ձըմռով, դեռ կանուխ, Ճրագին մըխոտ լույսին տակ, Ան կը լըվա, տաշտին առջև, կը լըվա` Սոթտած թևերն ըսպիտակ: Դեռ մանկամարդ է և աղվոր. դեռ իր սև Վարշամակին տակ ունի Կըրքոտ աչքեր զինված սուգին, ժույժին դեմ, Պատերազմող մը գաղտնի: Սըրտին մեջ բորբ հաղթահարել չի կըրցած Մայրությունն իր կուսության. Մարդը սիրո՛ կը հրավիրե, տղան` կաթի Իր մատղաշ ծոցը բուրյան: Բայց կը լըվա՜: Հանուն պատառ մը հացի Հանուն միակ իր որդվույն Ապագային` ան կը դավե հասակին Վարդերու թարմ հեստությունն: Առանձին է գետնահարկին մեջ խոնավ, Իր վըշտին հետ առանձին, Մազերն արձակ, սանդալներն իր` ոտքերուն, Մերկ թևին վրա` երկու ծին: Կաթսային դեմ, կաթսան գըրկող բոցին դեմ, Փըրփուրն մեջ օճառի` Ուրիշներուն աղտին ըսպաս կը դընե Սիրտն որբ, մարմինը` գերի: Եվ մինչդեռ գորշ շոգիին դեմ լըվացքին Կը ծծեն թույն իր օրեր, Եվ գլուխը սև (զոր պսակեցին ամուսնույն Շիրմին բուսած եղինճներ), Այդ սևուկ գլո՛ւխը խոնարհած կոնքին վրա, Մինչ ամբողջ օրը լըռին Ինք կ՚աշխատի և կ՚ընե կաթը` բեղուն` Քըրտինքներովը ճակտին: Անդին, մինակ, իր երեխան արթընցած Օրոցքին մեջ, անոթի, Կու լա, ողի՜կ, ողի՜կ կու լա, և հուսկ խոնջ Նույն իր լացով կը խեղդի: 17. ԱԼԻՇԱՆԻ ՇԻՐՄԻՆ ԱՌՋԵՎ Ա Քեզի եկա` իբր ուխտավոր մը հոգնած, Որ կը գըտնե հուսկ փոխարեն իղձերուն Շիրիմ մը` հոն ծընրադրելու սիրտը բաց, Եվ խոկալու, համբուրելու լույս աճյուն: Հոս կը նընջե՜ս. Քեզ կը պատե լըռությունն. Օվկիան մ՚ես` զոր կը ծածկե այդ պատրանք. Կարմիր հըրդեհ մ՚որ մոխրի տակ կ՚առնե քուն. Հոս կը նընջես. Ինչպես հըրատն ամպին տակ: Որթի ճյուղերն և ուռիներ տըխրամած` Դեռ արձագա՛նգը քընարիդ կը պահեն. Հովեն` կ՚ողբան շիրմիդ չորս դին կամ լըռած Շեշտեդ մնացորդ մը դարձյալ քեզ կը բերեն: Շուրջըդ ծավի Ադրիականն հար կու լա, Ուրկե վիհեր դու չափեցիր մըտածման. Սուրբ աճյունիդ սափորն է այդ ծովն հիմա, Մինչ լայն ճակտիդ լայն օորորոցն եղավ ան: Ո՛՚չ. Մարդըս չէ, լոկ բնությունն է` որ հանճար Մ՚օրրել կըրնա, վերջը պատրանքն իր ըլլալ. Տիեզերքն ունի իր մարգարիտը անճառ` Որուն կու տա մարդ պահ մ՚իր ծոցն հյուրընկալ: Բ Վենետիկն իր պալատներով մարմարե Կը ձըգե վրադ ըստվերն իր լայն, միամած, Բուրգի մը պես` որուն ներքև կը նիրհե Արծիվն` ամփոփ` արևն հոգվույն մեջ բանտած: Քաղաքն այդ խաժ ալիքներուն երեսին Ցըցված կայմին ծայրն է նավուն ջըրասույզ, Արյունաթորմ ծըվենն է ան խլայի մ՚հին, Տոժի մը գանկն է` իր փոսեն ինկած դուրս: Դու ներշընչված, ա՜հ, այդ անգին ծըվենեն` Ժողովեցիր ծվենքը Աշխարհիդ խլաներուն` Փըլուզներու, փոշիներու ներքևեն, Եվ ծայրերեն քըղանցառու ցախերուն: Ժողովեցի՜ր, վազք մ՚առնելով դեպ խըլված Փառք, Բիբդ` արցունքոտ, սիրտդ օվկիան` վիրամած, Եվ սըրբեցիր` զանոնք ըրած դաստառակ` Աչքդ ու աչքե՛րը Սերունդին կեղեքված: Քողեն մութի, մոռացումի, լըռության Հանեցիր մեր դափնիներու թերթերն հին, Եվ դընելով զանոնք երգի մը վրան` Առե՛ք, ըսիր, վիրածոր շողն Անցյալին: Ծըռած` սըրտին հայ` սերտեցիր ու դարձար Յուրաքանչյուր խորքն անկյունի և ծալքի. Իջար անոր անդունդն հըրավառ Եվ քըրքրեցիր ճընշված խորշն արցունքի: Ո՛հ – Աստվա՜ծ իմ – ի՜նչ ըղեղ էր ատիկա, Որ Տիեզերքին քամեց երակը համայն. Հենած մարդուն, ճառագայթին, խաչին վրա, Գըրկած Այրին` զար կը կոչեն. Հայաստան: Գ Արծի՜վ, որ մռայլ ամպերն հրեղե բիբերով Խորտակեցիր, մութին սառերն հալեցան. Արծի՜վ, որ մեր հոգին կարշնեղ ճապուռով Բարձրացուցիր. չափեցիր մեր ապագան: Ջինջ հայլի մ՚ես` ուրտեղ ամեն մարդ կըրնա Գըտնել դիտել պատկերն իր ճիշտ, հարազատ. Նըվագներուդ մեջ երբեմն ես քրիստոնյա, Զինվոր երբեմն, երբեմըն մոգ, միշտ Սոկրատ: Եվ քու կյանքիդ ու երգերուդ մեջ ամեն Դու բանաստեղծ Նահապետն ես հոգեհմա. Բորբ Արշալույս մ՚ես որ կ՚ելլա օվկիանեն, Ամպեն, մութեն` կը սըփռի Մարդուն վրա: Այն արշալույսն որ իր մտածման հետ անանց Սև սըքեմով մ՚ամբողջապես պատված է. Եվ բոցե գլո՛ւխը սև գըտակ մ՚է դըրած. Գիշերվան մեջ երկինքն և էլ չըքնաղ չէ՞... Դ Մինչ այդ կ՚ըլլա օրե օր շիթըդ լույսի Սա ջուրերեն անդի՜ն, անդի՜ն լեռներեն. Մինչ սերմիդ հունձքն ալիք ալիք կը նազի, Եվ արյունով, լացով խայրի կը կապեն: Դու կը նընջե՜ս, վինըդ` բարձ, փառքըդ` վերմակ, Ըստվեր կ՚ընեն վրադ դափնիները շուրջի. Եվ խաղաղ քունըդ հըսկե Հիշատակ. Դու կը նընջե՜ս, իբրև ծըննդյանդ օրն առջի: Ամեն նոր դար նոր պիտ՚ բերե քու անուն, Եվ դու դարձյա՛լ պիտի ծընիս… սըրտի մեջ, Ո՛հ, ո՛չ. երբեք չըվախճանիս պիտի դուն, Զի կապեցիր կյանքդ արևո՛ւն հետ անշեջ: Օր մը, գուցե, նույնիսկ քունե՛դ ալ զարթնուս` Երբ հայ ճամբորդ մ՚եկած դրախտի Երկրեդ` ա՛լ Ժըպիտ բերե քեզ` արցունքի տեղ անհույս. Օր մը, գուցե, զարթնուս նույնիսկ քունեդ ալ: Եվ իցի՜վ թե. Դեռ պետք ունի Հայը քեզ. Հայը հյուղին, բանտին, վըշտին, խավարին, Հայն որ` անգետ` կը սայթաքի աղեկեզ, Եվ Հայն որ` նենգ` կը սայթաքե մոլեգին: Տե՛ս, կը սպասենք ամպածըրար, տըխրունակ. Եթե դու չես կըրնար գալ` գեթ ղըրկե մեզ` Րաֆֆիեն խոսք մը կազդուրող, լուսարձակ, Կամ սիրո ցոլք մ՚Աբովյանի սըրտեն հեզ: Խոսե՛, հոգվույս շողի, հույսի բառ մ՚հետին Թող ցայտե գանկըդ` որ անհուն աշխարհ մ՚էր. Միթե սափորը դատարկված վարդաջրին Բուրումի հետք մ՚իր կողերուն չի՞ պահեր: Բայց կը լըռե՜ս, ո՛վ մըտածման դու հըսկա` Որ սփինքս դարձար երազիդ հետ, անձանձիր, Ա՛լ չես խոսիր, մատը փառքի բերնիդ վրա Կարծես կ՚ըսես խաղաղ ճակտով. «Հեռացի՛ր»:
-
Սա արդեն ԲԱԳԻՆԻՆ ՎՐԱ շարքի շարունակությունն է 14. ԾԵՐ ԿՌՈՒՆԿԸ Գետափին վրա, կռունկներու շարքին մեջ, Ան իր գլուխը ծռեց. Դըրավ կըտուցը թևին տակ, ու ծեր, խոնջ, Նըվաղկոտ բիբով ըսպասեց Իր վերջին սև վայրկյանին. Երբ իր ընկերները ա°լ մեկնել ուզեցին` Ան չըկըրցավ անոնց թռիչքին միանալ. Հազիվ բացավ աչքն ու դիտեց օդին մեջ Խըմբակին չուն` որ կ’երթար Երդերեն վար կըրկռալով Հանձնված լուրեր, բարևներ, Եվ արցունքներ պանդուխտի: Ա¯հ, խեղճ թըռչուն. Այդ դալկահար գըրկին մեջ Աշնանային ցուրտ լըռության` կը մեռնի: Փո¯ւճ է այլևս երազել Գարուն մ’հեռուն, գաղջ հոսանքները օդին Ճախրող թևին տակ զորեղ, Կամ սրունքներով ջըլեբաց Անցքը պաղուկ առվակներե, մեծ վըզին Մըխըրճումները շամբերուն մեջ կանանչ, Փուճ է այլևս երազել: Թևերը հայ կըռունկին Ա°լ հոգնած են ճամբորդելե: Ան եղավ Հավատարի°մ սըրտաճըմլիկ պաշտոնին, Փոխադրեց շա¯տ արցունքներ. Ո¯րչափ հարսեր իրենց սըրտերը հըրատապ Իր քըքշական փետուրներուն մեջ դըրին. Ո¯րչափ մայրեր և որդիներ բաժնըված Անոր թևերը բեռցուցին համբույրով… Արդ սարսուռով մ’օրհասի Ան վըրայեն կը թոթվե Մեծ վիշտն Ազգի մը նըժդեհ, Ուխտեր հանձնված, լացեր գաղտ Նըշանածի մ’որ տեսավ ա°լ իր հետին Վարդի թոշնումը դեռ բընա°վ չհամբուրված, Տըրտում օրհնենք մը մամու, Սերեր, իղձեր, կարոտներ Ա°լ վըրայեն կը թոթվե: Եվ գետափին գորշապատ Ամայության մեջ բանալով վերջին հեղ Հոգնած թռիչներն ուղղաբերձ` Հայ բլուրներուն, գյուղերուն վրա կիսավեր, Կըրկռոցովն օրհասի Գաղթումը ան կ’անիծե¯: Եվ կ’իյնա, լուռ: Խիճերուն վրա գետափին Կ’որոշե իր գերեզմանն, Ու մըխելով կըտուցն հիր Քարի մը տակ, բընակարան դոդոշի, Քարշ ձգած վիզն իր ճապուկ, Ալիքներուն երգին մեջ Դողով մը վեհ կը մեռնի¯… Հոն օձ մ’որ լուռ, երկա¯ր ատեն կը դիտեր Այդ ճըգնաժամն ակընկառույց բիբերով` Գետեզրեն վեր կը սողա Ու վրեժե մ’հին օրերու, Վատ ոստումով մ’հապըշտապ Անոր մեռած պարանոցին կ’ոլորվի… 15. ՀԱՅ ԲԺԻՇԿԸ Բարեկամիս` տոքթ. Ռ. Պազարճյանին Իրա՞վ. գիտե՞ս ըսպաննել Մահը, խեղդել Ոսկըներու, ջըղերու մեջ, զետեղել Գլուխդ հեգերուն խոթ կուրծքին. Հանդուգն գործ` ուր կա վըտանգն ահարկու Խաբված սիրո ըմբոստության դիպելու, Կամ հյուծախտի մը հորձքին: Գիտե՞ս համրել բաբախումները սըրտին, Կյանքին քայլերն` որոնց ներքև կը թափին Մեռած կրակներն այտերե: Հին սուրբի պես դու բարի ես ու կարո՞ղ. Զերդ մանգաղված կակաչներու ինկած շող` Սիրտըդ վերքե՞ր կ՚համբուրե: Արդ, եկո՛ւր, ո՜վ եղբայր, ծընած` չըգիտեմ Արգանդեն ո՛ր հղի վարսամին լուսադեմ: Եկո՛ւր, թռիչքիս վրա զերդ ճայ` Քեզ պիտ՚ տանիմ Աշխարհ մ՚անհո՜ւն գերեզման, Որուն վերև կախված արփին, լուսընկան Դամբանի միշտ կ՚ըլլան ջահ: Հոն հյուղե հյուղ տըրտում քալես պիտի դուն` Բանալով խուլ ողբի դըռները զաղփուն. Վերմակներե դուրս` նիհար Թևեր քեզի պիտ՚ երկըննան վերամբարձ. Պիտի շողա մըրոտ խըրճիթը հանկարծ Իբրև ոսկվո հանք մ՚ըլլար: Ու առջևդ հոն պիտի տեսնես մահահոտ Էակներու գարավող կույտ մ՚հիվանդոտ, Թաց խորշերու մեջ` տըժգույն Դեմքեր վըտիտ, բիբեր ջերմի վառարան, Որ փոխանակ արեգակին կը տեսնան Հըրդեհն իրենց գյուղերուն. Լանջքեր վիրոտ, վիրոտ սըրտեր` լի արդար Վըրեժներով, սարսափներե խելագա՜ր, Ճակատներ` ուր թըշնամվույն Անարգ սուրերը կ՚արձակեն բոց և ահ, Հոն կը գըրեն – ըստ կամքի – կյանք, վաղը` մահ, Ճակատագիր անկայո՜ւն... Ջարդված կողեր` որ կը դողդղան սվիներեն` Ինչպես եզ մ՚իր անդեորդին խըթանեն. Ցուրտի, սովի մեջ` դեղին Ծյուրախտ թոքեր, աղիքներ չոր ու ցամքած` Որոնց միջև Քաղցն, երիզորդ մարմնաքանց, Կը քաշե մորթը ոսկրին: ...Ահա – ո՜վ վրեժ – եղբայրներուդ այս անվերջ Քայքայումին առջև` սըրտմիտ հոգվույդ մեջ Խեղդած պաշտոնդ, ընդվի՜զ, վե՜ս, Շանթի նըման` որ կ՚երկըննա պողպատին, Գուցե՛, գուցե՛, ո՜վ եղբայր, դու մոլեգին Նըշտրակին տեղ սո՜ւրն ուզես:
-
Բայց դրանով ամեն բան չի վերջանում. սա ոչ թե վերջ է, այլ սկիզբ: Սա հոգեկան երկպառակտումից դուրս գալու մի այնպիսի ելք է, որ կրկին փակուղու է հանգեցնում: Սա ինքնահաշտեցման մի վայրկյան է, որին անպատճառ հաջորդելու է ինքնահոշոտումը, մի անցողիկ հաճույք (հոգեկան երկընտրանքից դուրս գալը նկատի ունենալով), որին կրնկակոխ հետևելու է ցավը (կրկին անգամ հոգեկան ավելի ծայրահեղ երկընտրանքի մեջ ընկնելու իմաստով): Իր ավերված հայրենիքից, իր կործանվող ժողովրդից զատ, կամ որ ավելի հավանական է` նրա ասոցիացիայով բանաստեղծին հուզում է մարդու և մարդկության վիճակն առհասարակ, նրան հալածում են որբերը, սովյալներն առհասարակ: Նա արդեն դիմում է սովյալին, հայ լինի նա, թե թուրք, հրեա, թե հույն, կարծես մեղապարտորեն արդարանալով, որ այլևս ոչ մի գրոշ չունի նրան տալու. վերջին լումայով այսօր թույն է գնել, և ապա` Վա՛ղը եկուր... (ո՛վ անոթի)... պիտի ես Շիրմիս մեջեն, իբրև հաց Քերթողի սիրտս այդ մախաղիդ մեջ ձգեմ... Նրան հետաքրքրում է ոչ միայն հայ նահատակը` իր զարհուրալի տանջանքներով, այլև թիապարտը, աններելի հանցագործը, որին լծել են թնդանոթին` այն լեռան գագաթը հանելու և այնտեղից մարդկանց բնաջնջելու համար: «Արյունով ձուլված» և «Մահով ծանրակիր» բեռը` թնդանոթը, նրանք են լեռն ի վեր հանում, որոնց բռունցքը մի օր «շեշտակի թագերու ու գահերու վրա կիջներ», որոնք Երբոր անոնք կ’անցնեին հորիզոնեն արփամուտ, Աշխարհ վախով և հույսով տեսավ կարմիր շուքն անոնց. Եվ արյունի մեջ մեռնող շողերուն տակ լըռավետ Իրենց զենքերը բահեր կը թըվեին` որոնցմով Խուզարկելու կ’երթային արշալույսներ նորանոր… Նրան հուզում է թշվառ մայրը, որ հայ լինի, թե այլազգի, նա, որի Սրտին մեջ բորբ հաղթահարել չէ կրցած Մայրությունն իր կուսության... Նրա, որ Մարդը սիրո՛ կհրավիրե, տղան` կաթի Իր մատղաշ ծոցը բուրյան: Նա, որը սակայն ստիպված է տքնորեն աշխատել, տների կեղտաջուրը թափել, աղտեղությունները մաքրել, որպեսզի մի կտոր հաց վաստակելով իր մայրական կաթը բեղուն դարձնի և այդ այն ժամանակ, երբ «անդին, մինակ, իր երեխան արթընցած օրոցքին մեջ, անոթի» Կու լա, ողի՜կ, ողի՜կ կուլա և հուսկ խոնջ Նույն իր լացով կը խեղդի: Սակայն բանաստեղծի հոգեկան այս վիճակը ևս երկար չի տևում: Հոգեկան երկպառակտման ժամանակավոր դադարը, փոթորկին նախորդող օվկիանոսային լռության նման, նրան շատ ավելի տրագիկ վիճակի մեջ է նետում, շատ ավելի է խորացնում նրա հոգու երկփեղկումը: Նրան ներկայանում է բանտի խավարի մեջ խարխափող իր կորաքամակ հայրը, մահվան մահիճ ընկած իր թշվառ մայրը, և ինքը տառապում է «մեջտեղ մահվան և բանտի»: Թիապարտների փոխարեն նա այժմ միայն իր հորն է տեսնում, նրան, որի քրտինքից է գոյացել իր արյունը, որի հոգնության ծիլն է ինքը. նա չի կարող ամեն ինչ մոռացած` այցելել նրան մութ զնդանի մեջ, բաղձալով նրան ...տալ ընդգրկումի մը մեջ տաք` Ազատ աշխարհը դուրսի, Եվ իմ փոքրիկ բիբերս քու բիբերուդ Տեղալ երկինքն անսահման, Սըրտես սըրտիդ պարպել բոլոր օրերս այն Որ արևու տակ անցան: Եվ այս հոգեկան անխռով հորձանքի մեջ, համամարդկայինի և հայրենականի, տիեզերականի և տեղականի այս տրագիկ տուրևառության մեջ նայեցե՛ք, թե ինչպես է ներկայացնում նա իր սեփական վիճակը, իր սեփական հոգու երկընտրանքը` անզոր լինելով դուրս գալ այդ անելանելի դրությունից. Սիրտս երազի ծովուն մեջ նո՛ր նետեցի. Զայն մի՛ փըշրեք եզերքին վրա զերդ խեցի` Դեռ ամեն վիհ չըչափած. Թողեք մեծնամ: Ի՜նչ կենսավետ է բնությունն, Հոգիս թողեք անոր ծոցին մեջ` տրոփուն` Աստուծո հետ դեմ դիմաց: ...Ո՜րքան մութ է. ո՛հ, կյանքն է այս. խո՜ր անդունդ, Ուր ամեն շող, գաղափարի ամեն հունտ Ապառաժի վրա կ’իյնա, Մետաղի՜ հնոց, որուն ծուխին մեջ` ցիրցան` Լոկ արծաթի ձայնով զիրար կը ճանչնան, Ծո՜վ` դիմող իր ափը, շահ: ...Ես գերին եմ իմ գոյութան պատճառին. Կը խոնարհի սիրտս իր արյամբ միասին Զինքը լեցնող սըրտին տա: Քնարիս լարին մորըս մազերն կառչեցան, Եվ սիրո մազն երգի լարեն, ա՜հ, ո՜րքան Զորավոր է և անքակ: Ինծի կ՚ըսեն. «Չի՛ ամփոփվիր հայ գըրչին Մեջ հայ գրողին անձնական կյանքն իսկ մըթին. Քընարն Հայուն չունի բաստ»: Ինծի կ՚ըսեն. «Աչքերըդ վա՛ր իջեցուր. Վերացումդ այդ պիտի հասնի մինչև ո՞ւր… ...Եղծե՛ բնության պատկերն, եղծե՛ հոգվույդ մեջ. Թռիչքըդ փետե՛. Գըրքիդ ներքև գըրե՛. Վերջ: Ըստվերին մեջ կը տեսնե՞ս. Ծնողքըդ ուղղած է թըշնամի շունչն ահա Այն ջահին դեմ` զոր վառեցիր բագնին վրա Գաղափարին լուսերես: Երթա՜նք, երթա՜նք»: – Ո՛չ, ո՛չ, հեռո՞ւ. Թողեք զիս. Կը ծաղրեմ կյանքն. ի՜նչ կառչեցաք հոգիիս: Կ՚ուրանամ հա՜յրս. այո՛. – դե՞ռ: Թողեք մեծնամ, հըսկայանամ մըտքիս հետ. Կոկորդըս մի՛ թողուք բնության խընկավետ Կաթն` որ Աստված է կըթեր... ...Կարկնիս մեկ ծայրն հաստատեցի կորովով, Հավերժորեն խաչված Սերին վրա` մյուսով, Որպեսզի Մա՛րդը չափեմ: Մի՛ վերցընեք – այդ արարք մ՚է անպիտան – Անոր դողդոջ մեկ սըլաքեն Գողգոթան Մյուս սըլաքեն Մարդկությունն: Այսպես արփվույն տակ, Աստուծո հանդիման, Ըրած Բնությունն ինձ մայր, Անհունն` օրրան, Թողե՜ք, թողե՜ք զիս խոկուն:
-
Ահա այսպես է եղծվում անաղարտը: Ահա այստեղ է սկսվում բանաստեղծի տրագեդիան. այսպես է առաջանում նրա հոգու երկպառակտումը: Այսպես` Մարդկության մասին երազող, համամարդկային իղձեր փայփայող, բնությունը սարսռեցնել կամեցող, ընդհանրապես ժողովրդին ծառայել կամեցող բանաստեղծը դեմ է առնում ինքն իրեն, կանգնում է, ինչպես Տերյանը կաեր, «ինքն իր դեմ», քարանում է համատարած խեղճության ու որբության առաջ, իր ծնողների արտասուքի հանդեպ, իր բնաջնջվող ցեղի, իր մորթվող հայրենակիցների օրհասի առաջ: Հետաքրքրականն այն է, որ բանաստեղծը ինքը հենց շոշափելի կերպով զգում է, որ իր սեփական ներհակությունները բխում են նախ և առաջ «իրենից դուրս» եղած ներհակություններից. նա հասկանում է, որ «Արևմուտքի (իմա՛ Եվրոպայի) մեջ ընձյուղված ծաղիկները «պիտի ազազեն» Արևելքի (իմա՛ Հայաստանի) խորշակից: Այսպես` համամարդկային և ազգայինը, տիեզերականը և տեղականը, ընդհանուրը և մասնավորը, «Մտածումի, զգացումի ճամբան» ընդհանրապես և «Աբովյանի հեգ ուրուն», «լացած Դուրյանն» ու «տխրած Պեշիկթաշը»− ահա այսպես է սկսվում բանաստեղծի հոգու երկփեղկումը: Եվ հատկանշականն այն է, որ Մուսայի նման պատասխանից հետո, բանաստեղծը, այնուամենայնիվ, համաձայնվում է նրա հետ. Ես, անհողդողդ, ըսի անոր. – Ըլլա՛, տո՜ւր: Հենց այդ քնարն է, որ Վարուժանը այնուհետև, մինչև իր ողբերգական մահը պահեց իր ձեռքում, իր երկփեղկված հոգու մեջ` նրա ամենավառ արտահայտությունները ցուցաբերելով «Ցեղին սրտի» և «Հեթանոս երգերի» մեջ: Եվ այդ միանգամայն բնական է: Եթե Վարուժանը փորձեր խուսափել իրեն շրջապատող կոնկրետ միջավայրից, տվյալ դեպքում հայ ժողովրդի օրհասական ճակատագրից, եթե նա հանուն համամարդկայինի մոռանար մարդկայինը (եթե հնարավոր է այսպես ասել), եթե նրան չհուզեր իր ամբողջ կուլտուրական և ազնվական ժողովրդի իսպառ բնաջնջումը, անգամ եթե նա իր սեփական ժողովուրդը չլիներ, մի օրհասական վիճակ, որին արձագանքեցին ժամանակակից բոլոր, նույնիսկ օտար բանաստեղծները (Է. Վերհարն, Բրյուսով, Վեսելովսկի և այլն), ինչ խոսք, նա կդադարեր բանաստեղծլինելուց, հնարավոր չէր լինի նրա մոտ բանաստեղծի դյուրաբեկ և զգայուն հոգին, բանաստեղծի խիղճը, երբ իր հոգու ամբողջ էությամբ նա բանաստեղծ էր: Հետաքրքրական է, որ Վերհարնը իր աշխարհըմբռմամբ և մտահոիզոնով,անշուշտ, ավելի բարձր կանգնած լինելով Վարուժանից և շատ կետերում նրա ուսուցիչը լինելով, անգամ առաջին իմպ[երիալիստական] պատերազմի տարիներին, երբ գերան[ական]զավթիչները ավերեցին նրա հայրենի Բելգիան, մոռացած իր հակապատերազմական-դեմոկրատական կողմնորոշման մասին, զայրութի քինոտ մարտակոչեր հնչեցրեց Գերմանիայի դեմ ևայդ այն ժամանակ, երբ Բելգիայի ավերումը կամ բելգիական ժողովրդին սպառնացող վտանգը համեմատել չէր կարելի հայ ժողովրդի կրած քստմնեցուցիչ տառապանքների հետ, երբ մի ամբողջ ժողովուրդ փաստորեն մորթվեց սրով կամ խեղդվեց Եփրատի հորձանուտներում: Ահա թե որտեղ էր Տերյանը սխալվում ևահա թե Վարուժանը ինչպես կարող էր պատասխանել նրան. Ի՜նչ, տեսնել որ խըխունջ մ'այսօր կը չափե Հըսկա շենքերն այն` երկու թել լորձունքով, Եվ խորանի խորշին մեջ լոկ կ'ապրի Բուն, սևազգեստ ճըգնավոր, Տեսնել, որ լուռ կը փըտին Ավերներու տակ հերոսի բազուկներ, Գանկեր, սըրտեր` որոնց արյունը եղավ Թույն` իժերուն, ա՛յնչափ որ լի էր ոխով... ........................................................................ Հողն` հերկըված միայն սողովն օձերուն` Իր աղտաղտուկ խավերուն մեջ կը պահե Պաղլեղ, և իր սև տափերուն վրա` ոքոզ. Կը մընան մեր այգեստանները` առանց Շերտափակի, և կարասները` առանց Հայրենական գինիին. Եվ մեր խոյերն ըսպիտակ` Չըգըտնելով խոտնոցներուն մեջ առվույտ` Նոթութենե մոլեգնած` Մըսուրներուն դեմ կը ջարդեն եղջյուրնին: Իսկ որդիները թըշվառ Կամ հեռացած հորենական երկըրեն Կը խառնակին ազգերու խորդ արյունով... .......................................................................... ... Օ՜հ, ի՜նչ. ի՜նչ Առջևը այս ամենուն Մնալ կանգո՜ւն, միամորի՜կ, անկարո՜ղ...
-
* * * Վարուժանի պոեզիայի համար ընդհանուր առմամբ բնաբան կարելի է ծառայեցնել նրա մի բանաստեղծությունը, իր ձեռքով հրատարակած երկերի ամենավերջին ոտանավորը` «Մատյանն ահա զոր խոստացա»... Նրա պոեզիայի ամբողջ էությունը ամփոփված է իր իսկ երկտողի մեջ. Ո՛վ բարեկամ, խորհե թե երգս է պատմած Ցավն հաճույքին և հաճույքները ցավին: Հիրավի, նրա ողջ պոեզիայի մեջ այս միտքը արտահայտվել է շոշափելի ցցունությամբ: Մի կողմից` «Հիսուսի պես կարեվեր», «արշալույսի մը երկունքեն բռնված» իր դարի պատկերը, «Ճրագներու պես մարող» սրտերով, «երկաթներուն ու մարդուն» մաքառումներով, որտեղ «ցեխեն կանգնած ոճիրը խեթ կըկմե արյունն անմեղ վարդերուն». մի կողմից` իրենց գոյությունը քարշ տալու համար իրենց մարմինը ծախող կանայք, որ, իրենց ընկեցիկ մանկանը օտարի դռանը թողնելով, «շտապ կը փախչին... սիրտը հոն թողած»,− այլ կանայք, որոնք «զիրենք սիրողը կըսպառեն, և իրենք տան շնիկեն կըսպառին», մի կողմից` ծանրահակ և ծյուրվող մահամերձ բանվոր, դժգույն և հյուծախտավոր բանվորուհի, երկաթի դեմ մարտնչող հազարավորների բանակ, մի խոսքով այն, ինչ բանաստեղծը անվանում է «ցավ» և մյուս կողմից` հին հեթանոսական դարերի. ...Կյանքին երազն անհատակ, Եվ բագոսի քըրմուհիներ վարդերես Որ կըպարեն բըլուրին վրա, Լուսնին տակ. Եվ Աստվածներ` որ կուզեն սիրտն Հոմերին Դեռ ողջակեզ կամ Մեսալին մ’Հրաչյա Ուր պատրանքին տեղ կըսըփռե ծիրանին Սերեն մեռած ասպետներուն մարմնին վրա... Մյուս կողմից` ասպետական դարեր. Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն ...Ուր մարդիկ հզոր և անկեղծ էին նման գինիին, Ուր տիրում էին հոլանի (մերկ) տեգերը փոխանակպատենավորված դաշույնների, ուր չէին գործում մեղքերն այնժամ, երբ ննջում էր արեգակը, այլ բացեիբաց, հանուն Գեղեցկության և Զորության, մի խոսքով այն, ինչ բանաստեղծը «հաճույք» է անվանում: Վարուժանի ամբողջ պոեզիայի էությունը հենց այդ երկու հակադիր ծայրերի միասնական արտահայտությունն է` հաճույքի զգացումը ցավի զգացման հետ և ընդհակառակը: Այս այլ բան չէ, քան արտահայտություն բանաստեղծական երկփեղկված հոգու, քան արգասիք այն երկընտրանքի, որ ապրում է բանաստեղծը «ինքն իր մեջ»և որը, ինչպես քիչ հետո կտեսնենք, բխում է «իրենից դուրս» եղած ներհակություններից: Այս գիծը Վարուժանի մեջ սկզբնավորվում է նրա առաջին իսկ ստեղծագործություններից` «Սարսուռներ» գրքից (տես «Գեղունի», 1905, առանձին գրքով` 1906 թ. Վենետիկ): Նրա առաջին իսկ բանաստեղծության մեջ («Մուսային») հոգեկան այս երկփեղկումը ցցուն կերպով է դրսևորված: Բանաստեղծը դիմում է Մուսային` ասելով. Երգե՜լ կ’ուզեմ. թող սարսըռա բընությունն Մատերուս տակ, ինչպես մոր ծիծն հոլանի` Մանկան առջի բընազդական դըպչելուն. Եվ կյանքը թող շըրթունքիս վրա լուծանի: ................................................................................ . Կ’ուզեմ ծովուն հետ սիրտ սըրտի ես հարիլ, Իմ անհունիս մեջ այդ անհունը թաղել, Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ, Եվ գլուխս` Էին գաղտնիքներուն դեմ բախել: ............................................................................... Պիտի այդ քնարը կապե իմ շըրթներուն Ժողովուրդին շըրթունքը հուր, սիրագին, Եվ պիտի այդ համբույրն ըլլա բուռն, անհուն, Համբույրին պես` տըրված ծովեն եզերքին: Սա բանաստեղծական սրտի իսկական պոռթկումն է, բանաստեղծական հոգու իսկական, անաղարտ ներշնչանքը, միասնական հոգու պաթոսը` դեռ հեռու հոգեկան երկփեղկումից, հեռու երկընտրանքից: Բայց ահա Մուսան պատասխանում է. – «Տենչիդ ըզգո՜ւյշ, այս քընարս է շիված, տե՛ս, Սև նոճիե, փթթում մահվան ավիշի: Թըշվա՜ռ հոգի, անոր լարերն են բերված Փետըռտըված գանգուրներեն որբերուն. Կ’երթան երգերն, հևհևալով, սըրընթաց, Ուր որ կ’երթա ոտքը բոպիկ` խեղճությունն: ................................................................................ .. Ժողովուրդի՞ն ըլլալ կ’ուզես մո՜րդ չեղած. Ծնողքիդ արցունքը քու դարձիդ կը սպասե. Արևմուտքի մեջ ծաղիկներդ ընձյուղած Պիտի խորշակն Արևելքի ազազե: Մըտածումի, ըզգացումի այս ճամբուն` Խընդի արևը չէ սըփռած իր շեկ բաշ. Հոն կը շըրջի Աբովյանի մ’հեգ ուրուն, Հոն Դուրյանն է լացած, տըխրած Պեշիկթաշ: ............................................................................... Ի՛նչ, այս քնա՞րը կ’ուզես, քնար սև փայտե՜. Այս` վերքերու գործի մըն է, այս է հուր. Ապագադ է, այս` դագաղդ է, անո՜ւնդ է»:
-
Այս հանգամանքների մեջ վճռական դերն ու նշանակությունը պատկանում է հենց իրեն` արվեստագետին, այն իմաստով, որ տվյալ հաս[արակական]-քաղաքական միջավայրի նկատմամբ ցուցաբերած նրա վերաբերմունքը հաստատուն և որոշակի է դառնում այնքանով, որքանով հաստատուն և որոշակի է այդ միջավայրը, այնքանով խոր կամ լայն ընդգրկումով, որքանով այն միջավայրը իր մեջ պահած ունի հակում դեպի համամարդկայինը և լայն ընդգրկումների հնարավորությունը: Այլ կերպ և ավելի կոնկրետ արտահայտվելու դեպքում այստեղ ամբողջ խնդիրը կախված է բանաստեղծի` ինքն իր մեջ ունեցած ներհակությունների ելքից, նրանց լուծումից. նայած թե ինչպես է լուծվելու այդ ներհակությունը, ըստ այդմ այս կամ այն բնույթ է ստանալու նրա ստեղծագործությունը: Սակայն որքան էլ հայ գրողը իր ստեղծագործական կարողություններով ընդունակ լինի արտահայտելու համամարդկային լայն ընդհանրացումներ, որքան էլ նա խորապես զգա արվեստի մնայնության և մեծության գաղտնիքը, և աշխատի հասնել դրան, միևնույն է, նա անկարող է հասնել այն բանին, ինչին կարող են հասնել, կամ ավելի ճիշտ հասել են եվրոպական և ռուս հեղինակները: Տոլստոյի կամ Բալզակի մեծության գաղտնիքը ոչ միայն նրանց տաղանդի մեծության մեջ է թաքնված, այլև այն միջավայրի և այն պայմանների մեջ, որտեղ ապրել և ստեղծագործել են նրանք: Մի Րաֆֆի, որքան էլ մեծ լիներ իր տաղանդի ուժով և զարմանալի վառ երևակայությամբ, երբևէ չէր կարող հասնել այն վիթխարի ընդգրկումներին, որին հասել են մի Տոլստոյ կամ մի Բալզակ, և այդ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ խաթարող հանգամանք է եղել Րաֆֆու ռոմանտիզմը: Եթե երբևէ Րաֆֆուն մտատանջեր Բալզակի կամ Տոլստոյի մեծ ընդգրկումները դրսևորելու իղձը, ապա, անշուշտ, Րաֆֆին շատ ավելի ռոմանտիկ կդառնար, քան մենք գիտենք նրան: Մի Ռաստինյակ կամ մի Վոտռեն Հայաստանի պայմաններում շատ ավելի անիրական, կամ որ ավելի ճիշտ է, շատ ավելի բացառիկ հերոս կդառնար, քան մի Կարո, Ֆահրադ կամ Ասլան: Հայ գրողը չէր կարող պատկերել մի երևույթ, որի գոյությունը չէր զգում ոչ միայն այն պատճառով, որ դժվար է անիրականը իրական դարձնել, այլև այն պատճառով, որ հայ գրողը այդ դեպքում կդադարեր արվեստագետ լինելուց, կդադարեր շահագրգռություններ ունենալուց, մի բան, առանց որի հնարավոր չէ արվեստ և ստեղծագործություն պատկերացնել: Մի ժողովուրդ, որը մաքառում էր ոչ միայն իր հոգեկան, այլև իր ֆիզիկական գոյությունը պաշտպանելու համար, մի ժողովուրդ, որին օրըստօրե սպառնում էր իսպառ բնաջնջվելու վտանգը, բնականաբար, չէր կարող թելադրել այլ մի շահագրգռություն, քան պատկերելու մի Ֆահրադի, մի Կարոյի, մի Ասլանի, քան թելադրելու օրհասական խոսքեր ու գործողություններ այդ հերոսներին: Այդ պարագաներում Րաֆֆու մեծությունը և արվեստագետի խիղճը այլ տեղ էլ հնարավոր չէ երևակայել, քան հենց իր ժողովրդի օրհասական պահը ապրող և այդ ժողովրդի վիճակով տառապող թեկուզև ռոմանտիկ այնպիսի հերոսների պակերմամբ, ինչպիսիք են Րաֆֆու հերոսները: Եթե հնարավոր լինել երևակայել Րաֆուն Բալզակի ու Տոլստոյի, կամ Բալզակին ու Տոլստոյին Րաֆֆու պայմանների մեջ, ապա դժվար չէ երևակայել, որ մի Րաֆֆին Բալզակին շրջապատող պայմաններում միգուցե մի նոր Բալզակ դառնար, և Բալզակը Հայաստանում` մի նոր Րաֆֆի: Որքան էլ Թումանյանն իր վառվռուն ու լուսավոր տաղանդով, իր պայծառ ու խորին իմաստությամբ ընդունակ լիներ վերարտադրելու կյանքը` իր բարդությունների մեջ, մարդկանց` իրենց խոր ապրումներով, միևնույն է, նա այդ խոհերն ու ապրումները այլ կերպ չէր կարող պատկերել, քան մի հովիվ Սաքոյի կամ մի Սարոյի կերպարներով, քան մի լոռեցի ծերունու հառաչանքով: Երևակայեցեք «Ֆաուստը» Թումանյանի գրչի տակ, կամ «Անուշը» Գյոթեի մոտ, և ահա պարզ կդառնա տիրապետող միջավայրի և պայմանների վճռական գործոնը պոեզիայի մեջ և բանաստեղծի կյանքում: Այստեղ է, որ բանաստեղծի ներհակությունները «ինքն իր մեջ» ոչ միայն իրենց լուծումով ամեն ինչ վճռել չեն կարող, այլև նրանցից բացի բանաստեղծի ճանապարհին երևում են այլ հակասություններ` հակասություններ «իրենից դուրս», մի վիճակ, երբ բանաստեղծը խորին երկընտրանք է ապրում ոչ միայն «ինքն իր մեջ», տվյալ երևույթի կամ տվյալ իրականության նկատմամբ իր վերաբերմունքը արտահայտելու գործում, այլև առավել խորին երկընտրանք` «իրենից դուրս» հենց հաս[արակական]-քաղ[աքական] միջավայրի մեջ, որպես այդ միջավայրի մասնակիցներից մեկը: Եթե առաջին դեպքում (երկընտրանք «ինքն իր մեջ») վճռական գործոնը պատկանում էր հենց իրեն` արվեստագետին այն իմաստով, որ նրանից էր կախված իրերի նկատմամբ իր վերաբերմունքը արտահայտելը, երբ նրանից էր կախված հասարակական այս կամ այն երևույթը պատկերելու վերաբերմունքը և պատկերման խորությունը, ապա երկրորդ դեպքում (երկընտրանք «իրենից դուրս») բանաստեղծը դրվում է ճակատագրական խաղի մեջ, մի տանջալից կացություն, ուր իր սեփական երկընտրանքից դուրս գալուց առաջ և դուրս գալու համար նա ստիպված է սպասել իրենից դուրս և իր հետ չպայմանավորվող խնդիրների լուծմանը: Փորձենք այս միտքը շոշափելի դարձնել հենց նույն Րաֆֆու օրինակով: Ինչպես հայտնի է, նա իր գրական գործունեությունն սկսեց ռեալիզմով` տալով իրական կյանքի այնպիսի ռեալ արտադրություններ, ինչպես «Զարհումարը», «Ոսկի աքաղաղը» և այլն, որոնց մեջ ցայտուն կերպով դրսևորվեց գրողի այն վիճակը, որ մենք կոչեցինք երկընտրանք «ինքն իր մեջ» այն իմաստով, որ հեղինակն իր սեփական երկընտրանքից, իր հոգեկան երկպառակտումից դուրս եկավ իբրև կապիտալիստական կարգերը մերկացնող, որ այդ կարգերի նկատմամբ ընդունեց և արտահայտեց իր վերաբերմունքը` նրան տալով գեղարվեստական երանգավորում: Հարց է ծագում. ինչո±վ բացատրել հապա Րաֆֆու հետագա անցումը ռեալիզմից ռոմանտիզմ, «Զարհումարից» դեպի «Խենթ», և «Ոսկի աքաղաղից» դեպի «Կայծեր»: Ինչ ասել կուզե` ոչ այն պատճառով, որ դա պայմանավորված էր ռոմանտիզմի հաղթանակով ռեալիզմի նկատմամբ և այն ժամանակ, երբ իսկապես, ճիշտ հակառակը, եվրոպական և ռուս գրականությունների մեջ վերջնականապես ռեալիզմը փայլուն հաղթանակ էր տանում ռոմանտիզմի նկատմամբ: Դժվար չէ նկատել, որ Րաֆֆու նմանօրինակ անցումը ռեալիզմից դեպի ռոմանտիզմ, «Ոսկե աքաղաղից» դեպի «Կայծեր» ոչ այլ ինչ էր, քան «իրենից դուրս» ունեցած երկպառակտման հաղթանակը «ինքն իր մեջ» ունեցած երկպառակտման նկատմաբ, որ ուղղությունների այս փոփոխությունը պայմանավորված էր և լուծվում էր ոչ թե Րաֆֆու` իբրև անհատ ստեղծագործողի երկընտրանքով, այլ նրանից դուրս և նրանից անկախ գոյություն ունեցող միայլ երկընտրանքով, «իրենից դուրս» եղած երկպառակտմամբ, այսինքն` հաս[արակական]-քաղաքական այն վիճակով, որ այդ շրջանում դարձավ հայ ժողովրդի գոյության հիմնական օղակը, այն իրադարձություններով, որոնք հայտնի են աշխարհին «հայկական հարց» անունով, մի վիճակ,, որն իր կարևորությամբ և ուժով ետ մղելով անհատական ամեն մի նախասիրություն` դարձավ տվյալ ժամանակաշրջանն արտահայտող գրողի համար վճռական իմպերատիվ: Այս վիճակը խիստ տիպական է հայ գրողին և հայ գրականությանը առհասարակ, և հայ գրականության մասին խոսել առանց այդ հանգամանքը հաշվի առնելու նշանակում է անվերապահորեն սխալ ուղու վրա լինել և թույլ տալ անուղղելի սխալներ: Հայ գրականության և հայ գրողի այս ճակատագրական վիճակը ամբողջ խորությամբ զգաց իր ժամանակին Վահան Տերյանը: Նրա հայտնի դասախոսությունը («Հայ գրականության գալիք օրը») հենց այդ ճակատագրական վիճակի օրհասականությունը դրսևորելու և պարզ կացուցանելու խնդրին էր նվիրված, այն փակուղին ցույց տալու, որի մեջ, հիրավի, ընկած էր հայ գրականությունը մինչխորհրդային շրջանում: Տերյանի հիմնական թեզը «ազգային կուլտուրա» ստեղծելու հարցն էր, որը նա այլ կերպ չէր պատկերացնում, քան «կուլտուրական ազգի» հողի վրա: «Ազգային կուլտուրա» և «կուլտուարկան ազգ» դիլեմատիկ հարցը նա դնում էր ոչ այլ ինչ, քան իբրև ելք` դուրս գալու նեղ-ազգային, իր տերմինով ասած «սեմինարիստական», «տիրացուական» մտայնությունից դեպի համաշխարհային թատերաբեմը, ոչ այլ կերպ, քան տեղական, նեղ-ազգային գրականությունը հանել համաշխարհային գրականության ասպարեզ, այսինքն` որ հայ գրողիկերտած հերոսը նույնքան հասկանալի ու հարազատ լինի իր ապրումներով, իր հակումներով և խոհերով, որքան հային, նույնքան և այլ ժողովուրդներին, ճիշտ այնպես, ինչպես եվրոպական ամեն մի նշանավոր գրողի հերոսը հասկանալի է հենց մեզ` հայերիս: Ելնելով համաշխարհային գրականության տեսադաշտից և բարձրացնելով միանգամայն ճշմարիտ և հայ գրականության համար ճակատագրական նշանակություն ունեցող նմանօրինակ մի հարց` Տերյանը, սակայն, հասավ ծայրահեղության: Նա հասավ այնտեղ, որ ժխտեց ամբողջ արևմտահայ գրականությունը այն պարզ պատճառով, որ այնտեղ ավելի ցցուն կերպով, քան արևելահայ հատվածում, երևան էին գալիս նեղ-ազգային հատկանիշները: Պատահական չէ, որ Տերյանը առանձնապես սուր և հականե հանվանե արտահայտվեց Վարուժանի նկատմամբ` գտնելով, որ Թումանյանի մի «Փարվանա» չի փոխի «հանկարծակի հեթանոսացած» արևմտահայ բոլոր բանասեղծների հետ` առաջին հերթին նկատի ունենալով Վարուժանին: Խնդիրն այն է, որ Տերյանը այս դեպքում մոռացության էր տալիս հենց այն վճռական հանգամանքը, որ մեր գրականությունը դնում էր ճակատագրական վիճակի մեջ: Բանաստեղծից պահանջելով մեր տերմինով ասած «ինքն իր մեջ» ունեցած երկընտրանքը լուծել համաշխարհային գրականության տեսադաշտը նկատի ունենալով` Տերյանը պահանջում էր անհնարինը այն իմաստով, որ մոռացության էր տալիս «իրենից դուրս» գոյություն ունեցող ահավոր ներհակությունը: Այնուհանդերձ, հիրավի, Վարուժանի մոտ, իբրև կիզակետում, առավել թանձրությամբ է դրսևորվում հայ բանաստեղծի տրագեդիան իր երկմիասնական պառակտությունների մեջ:
-
Խոստացել էի Պարույր Սևակի Դանիել Վարուժանի ստեղծագործությանը նվիրված աշխատությունը տեղադրել, այժմ կփորձեմ կատարել խոստումս, բայց քանի որ աշխատությունը բավականին ծավալուն է, ես այն կտեղադրեմ հատվածաբար... ՎԱՐՈՒԺԱՆԻ ՊՈԵԶԻԱՆ Խոսել արվեստագետի, տվյալ դեպքում բանաստեղծի մասին, նշանակում է նկատի ունենալ մի աշխարհ` իր ուրույն կերպարանքով, երևույթների և նրանց շարժման իր օրենքներով, անհրաժեշտորեն սկզբնավորված և բնականորեն դեպի ավարտում ձգտող մի ուժ, որի առաջընթացը, վայրիվերումն կամ խանգարումն օրգանապես պայմանավորված է արվեստագետի, տվյալ դեպքում բանաստեղծի պոետական ամբողջ նատուրայի հետ` մի կողմից և նրա ապրած դարաշրջանի և միջավայրի փոխազդեցության հետ` մյուս կողմից: Յուրաքանչյուր բանաստեղծ, յուրաքանչյուր իսկական բանաստեղծ ինքնին ներփակ մի ամբողջություն է, ինքն իր մեջ յուրահատուկ մի աշխարհ, որտեղ առերևույթ չպայմանավորված, ավելորդ կամ պատահական թվացող ամեն մի երևույթ, ըստ էության, սերտորեն առնչված է այդ յուրօրինակ աշխարհին և գործում է նրան հատուկ օրենքներով: Այս տեսակետից բանաստեղծական այդ յուրօրինակ աշխարհը նման է մի զարմանալի ամրոցի, որին մոտենալ կարելի ամեն կողմից, բայց նվաճել` միայն մի կողմից: Խոսել բանասեղծի մասին նշանակում է ըմբռնել հենց այդ աշխարհը, հասկանալ այդ աշխարհի ներքին այն օրենքները, որոնք պայմանավորում են տվյալ բանաստեղծի ստեղծագործության շարժումն ու զարգացումը անպայման ա՛յս և ո՛չ այլ կերպ, անպայման ա՛յս և ո՛չ այլ ուղղությամբ, նշանակում է գտնել այն միակ ուղին, որով հնարավոր է գրավել նրա բանաստեղծական ամրոցը: Արդ` ո±րն է այն ընդհանուր օրենքը, որով որոշվում և պայմանավորվում է բանաստեղծի ստեղծագործությունը ընդհանրապես առած, իր` թեկուզ և տարբեր էտապների մեջ, իր այլազան արտահայտությունների, առերևույթ իրար հետ չառնչված երևույթների մեջ. այն հիմնական ուժը, որ յուրահատուկ կերպ, տարբեր առանձնահատկություն և որոշիչ բնություն է տալիս այս արվեստագետին մյուսի նկատմամբ: Դժվար չէ նկատել,, որ աշխարհի, կյանքի և մարդկանց նկատմամբ ունեցած այդ վերաբերմունքով, որպես հիմնական օրենքով են պայմանավորված, ասենք և՛ Իսահակյանի, և՛ Թումանյանի ստեղծագործությունների իրե՛նց համար միայն տիպական առանձնահատկությունները, նրանց բանաստեղծական աշխարհի զարգացման էությունները և այն որոշիչ հանգամանքները, որոնք Թումանյանին տարբերում են Իսահակյանից և ընդհակառակը: Բացահայտած լինել այդ հիմնական օրենքը, այլ կերպ` կյանքի և աշխարհի նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքը, նշանակում է բռնած լինել այն հիմնական օրենքը, որոփվ շարժվում և պայմանավորվում են նրանց ստեղծագործական ներքին աշխարհները, նշանակում է գտած լինել այն առանձնահատուկը, որը հատուկ է միմիայն նրանց, և որը կազմում է նրանց պոետական բնավորությունը, նշանակում է բռնած լինել ամրոցի նվաճման միակ ուղին: Այսպիսով` արվեստը, տվյալ դեպքում բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, քան արվեստագետի, ստեղծագործ անձնավորության վերաբերմունքի արտահայտությունը` աշխարհի, կյանքի և նրանց բազմազան երևույթների նկատմամբ: Այսպիսով` արվեստի ծնունդ ենթադրվում է միայն այն հանգամանքներում, երբ հանդիպակադրված են մի կողմից արվեստագետը, ստեղծագործող, այսինքն վերաբերմունք արտահայտող անձնավորությունը և մյուս կողմից` նրանից` արվեստագետից դուրս գոյություն ունեցող աշխարհը, կյանքը` իր բազմազան երևույթների մեջ, այն հասարակական միջավայրում, որի մեջ ապրում, որի նկատմամբ վերաբերմունք է արտահայտում ստեղծագործողը: Այսպիսով` արվեստը ոչ այլ ինչ է, քան արվեստագետի, ինքն իր մեջ ունեցած ներհակությունների արտահայտություն, հոգեկան մի վիճակ, երբ ստեղծագործողը պատրաստի հասարակական հողի վրա, լայն ընդգրկումների հնարավորության մեջ կարող է կամ անկարող է դրսևորել իր վերաբերմունքը տիրապետող միջավայրի, հասարակական մտայնության և այլնի հանդեպ: Այս հանգամանքներում ամբողջ վճռական դերը մնում է իրեն` ստեղծագործողին, նայած ինչ ընթացք և ինչ ուղղություն է ստանում նրա երկպառակտումը «ինքն իր մեջ», նայած թե ինչպես է լուծվում այդ երկպառակտումը, այդ հոգեկան ներհակությունը, ըստ այդմ էլ այս կամ այն բնույթ է ստանում նրա ստեղծագործությունն` իր ամբողջությամբ առած: Սակայն կյանքի, հասարակական երևույթների, տիրող միջավայրի դերը ոչ միայն այն է, որ նա հիմք է ծառայում իր նկատմամբ վերաբերմունք առաջ բերելու, ոչ միայն արվեստի նախապայմաններից մեկն է իբրև կրող խնդիր, որի նկատմամբ արվեստագետն իր վերաբերմունքն է արտահայտում, այլև հենց նրանով է պայմանավորված և նրանից է բխում այն վերաբերմունքը, որ ցուցաբերվում է արվեստագետի կողմից նրա իսկ նկատմամբ: Այստեղ է, որ ելման և հանգման կետերը նույնանում են: Այլ կերպ ասած` օբյեկտիվ, արվեստագետից դուրս գոյություն ունեցող աշխարհը, հաս[արակական]-քաղաքական միջավայրում ոչ միայն վերաբերմունք արթնացնողներ են, այլև վերաբեմունք ծնողներ: Այս տեսակետից ելնելով` հայ գրականությանը մոտենալիս երբեք չի կարելի նույն կանխակալ կարծիքը ցուցաբերել, ինչ-որ եվրոպական գրականության նկատմամբ: Կա առերևույթ փոքր, բայց ըստ էության խիստ վճռական մի հանգամանք, որ ճակատագրական նշանակություն է ունենում հայ գրողի կյանքում: Որևէ եվրոպական հայտնի բանաստեղծի բանաստեղծական ներքին աշխարհը հասկանալու և այն գնահատելու մեջ բավական է նկատի ունենալ այն վիթխարի տեսադաշտը, որի վրա նրանք բարձրացնում են իրենց համամարդկային խորհերն ու ապրումները, որպեսզի պայծառ կերպով դրսևորվի տվյալ բանաստեղծի և՛ տաղանդի բնույթը, և՛ ընդգրկման լայնությունը: Այստեղ ընդգրկման լայնությունը, համամարդկային խոհերի և ապրումների այս կամ այն չափի առկայությունը ոչ այնքան պայմանավորված են բանաստեղծի մեծությամբ և տաղանդով, որքան այն միջավայրի լայնությամբ, որի մեջ ապրել և ստեղծագործել են նրանք: Մեկընդմիշտ, երբ նրանց ստեղծագործությունը դրված է ռեալ հասարակական հողի վրա, մեկընդմիշտ, երբ նրանք գործում են հասարակայնորեն կայուն և որոշակի միջավայում, նրանց ստեղծագործության համար բնորոշը և վճռականը դառնում է հենց իրենց, որպես անհատականության վերաբերմունքի հարցը` դեպի այդ իրականությունը և միջավայրը: Նայած թե ինքը` բանաստեղծը, ինչպիսի հայացք և վերաբերմունք ունի կյանքի, տվյալ հասարակական միջավայրի նկատմամբ, ըստ այդմ էլ որոշվում է նրա արվեստի բնույթը, նրա բանաստեղծական աշխարհի ինքնատիպությունը ու դեմքը:
-
12. ԿԱՐՈՏԻ ՆԱՄԱԿ Կը գըրե մայրս. «Ո՛վ իմ որդյակըս պանդուխտ, Դեռ մինչև ե՞րբ պիտ’ անծանոթ լուսնի տակ Օրերդ անցնին, դեռ մինչև ե՞րբ հեգ գըլուխդ Ես չըսեղմեմ լանջքիս տաք: Հերի՛ք օտար սանդուղներեն ելլեն վեր Ոտքրեդ` որ օր մ’ափերուս մեջ տաքցուցի. Հերի՛ք ալ աիրտս` ուր իմ ծիծերս եմ պարպեր` Դատարկ սըրտես դուրս հյուծի: Ջահրակին տակ թևերս աշխատ հոգներ են. Կ’հուսեմ պատանքս ա՛լ ծամերովս ըսպիտակ. Ա՜խ, քեզ տեսնեն անգամ մ’աչքերս ու փակեն Թող հոգիս ա՛լ իրենց տակ: Դըրանս առջև կը նըստիմ միշտ տըխրալիր Լուր կ’ուզեմ վրադ ամեն կռունկե` որ կ’անցնի. Այն ճյուղն ուռի` զոր քու ձռքով տընկեցիր, Վըրաս կ’ընե հովանի: Իրիկունները զո՛ւր դարձիդ կը սպասեմ. Կու գան կ’անցնին գյուղին քաջերը համակ. Մշակը կ’անցնի, կ’անցնի կովարծը վըսեմ. Կը մնամ լուսնին հետ մինա՜կ: Ավերակ տան մեջ անտերունջ եմ թողված, Մերթ շիրիմիս, մերթ օճախիս ծարավի. Կրայի մը պես` որուն աղիքն իր կոտրած Պատյանին հետ կը կըցվի: Եկո՜ւր, որդյա՛կ, հայրենի տունըդ շենցուր. Դուռն են կոտրեր, մառաններն ո՛ղջ դատարկեր. Կը մըտեն ներս լուսամուտեն ջարդուփշուր Գարնան ամբողջ ծիծառներ: Այն բազմաթիվ հոտեն, գոմին մեջ, եղո՜ւկ, Մընացեր է խոյ մը միայն քաջարի` Որուն մայրն օր մ’ – հիշե՛, որդյա՛կ– դեռ գառնուկ Կերավ ափիդ մեջ գարի: Թեփով բրընձի և առվույտով պատվական Սընունդ կու տամ արդ անոր պերճ դըմակին. Տոսախ սանտրով կը սանրեմ բուրդն աղվական. Ան զոհ մըն է թանկագին: Դարձիդ` պըճնած վարդերով գլուխն իր համակ` Պիտի մորթեմ կյանքիդ համար ծաղկատի. Իր արյան մեջ պիտի լըվամ, քա՛ղցր որդյակ, Ոտքերդ հոգնած պանդուխտի»: 13. ԹՈՂԵՔ ՄԵԾՆԱՄ Սիրտս երազի ծովուն մեջ նո՛ր նետեցի. Զայն մի՛ փըշրեք եզերքին վրա զերդ խեցի` Դեռ ամեն վիհ չըչափած. Թողեք մեծնամ: Ի՜նչ կենսավետ է բնությունն, Հոգիս թողեք անոր ծոցին մեջ` տրոփուն` Աստուծո հետ դեմ դիմաց: Ո՞ւր կը քաշեք զիս, ապրուստի՛ պահանջներ, Ո՜վ սև երամ ագռավներու, որ հրավեր Կու տաք կյանքի դեպ կըրկես, Որ ձեր դժոխքի երգերով երգը քնարի Խեղդել կուզեք: Հեռո՜ւ, բուեր գիշերի, Արշալույսի մեջ եմ ես: Ո՜րքան մութ է. ո՛հ, կյանքն է այս. խո՜ր անդունդ, Ուր ամեն շող, գաղափարի ամեն հունտ Ապառաժի վրա կ’իյնա, Մետաղի՜ հնոց, որուն ծուխին մեջ` ցիրցան` Լոկ արծաթի ձայնով զիրար կը ճանչնան, Ծո՜վ` դիմող իր ափը, շահ: Բայց քաշողն ո՞վ է զիս շողեն` ալիքին` Բարձրացումեն` ընկլուզումի. ո՞վ լըռին, Քաշված բախտիս մութին մեջ, Միշտ կը կոփե – նայվածքն հառած նայվածքիս – Գերեզմանին քարը մատաղ Մուսայիս Վըրան գրելով. Քուն անվերջ: Ո՜հ, աչքերս այս ծածկե կուպրի սևությամբ, Ո՛վ շիրմի մութ, կամ կարկուտի մըռայլ ամպ. Ծածկե, ծածկե նայվածքս, ո՛վ Թանձըր խավար ծընընդական կույրերուն` Զի ես տեսա ապագայիս մեջ տըմույն Հա՜յրըս ճերմակ մազերով… Ես գերին եմ իմ գոյութան պատճառին. Կը խոնարհի սիրտս իր արյամբ միասին Զինքը լեցնող սըրտին տա: Քնարիս լարին մորըս մազերն կառչեցան, Եվ սիրո մազն երգի լարեն, ա՜հ, ո՜րքան Զորավոր է և անքակ: Ինծի կ՚ըսեն. «Չի՛ ամփոփվիր հայ գըրչին Մեջ հայ գրողին անձնական կյանքն իսկ մըթին. Քընարն Հայուն չունի բաստ»: Ինծի կ՚ըսեն. «Աչքերըդ վա՛ր իջեցուր. Վերացումդ այդ պիտի հասնի մինչև ո՞ւր… Եթե հաճույ է երազդ` Հաճույքն իժի թույն պիտ՚ ըլլա քեզ համար. Երազդ եթե սերմընցան է, ցանքըդ հար Պիտ՚ կոխոտվի ծըլած կես: Վա՛ր նայե, վա՛ր. Ալ բավական է` խոկուն` Գըլուխ գըլխի Անծանոթին հետ տըժգույն` Կյանքը մոռնաս, մոռնաս քեզ: Եղծե՛ բնության պատկերն, եղծե՛ հոգվույդ մեջ. Թռիչքըդ փետե՛. Գըրքիդ ներքև գըրե՛. Վերջ: Ըստվերին մեջ կը տեսնե՞ս. Ծնողքըդ ուղղած է թըշնամի շունչն ահա Այն ջահին դեմ` զոր վառեցիր բագնին վրա Գաղափարին լուսերես: Երթա՜նք, երթա՜նք»: – Ո՛չ, ո՛չ, հեռո՞ւ. Թողեք զիս. Կը ծաղրեմ կյանքն. ի՜նչ կառչեցաք հոգիիս: Կ՚ուրանամ հա՜յրս. այո՛. – դե՞ռ: Թողեք մեծնամ, հըսկայանամ մըտքիս հետ. Կոկորդըս մի՛ թողուք բնության խընկավետ Կաթն` որ Աստված է կըթեր, Երբ կը խըմեմ, դըրած կըզակս հոր՚՚զոնին, Երկընքի լայն դախուրանեն բոց գինին, Բերք աստղերու ողկույզին, Ո՛հ, մի՛ ընեք ձեր խոսքերովը լեզի. Շըրթունքներս հոն կը սուզին: Երբոր սըրտիս ըսկիհին մեջ լեցուցած Ճառագայթներ և ծաղիկներ և Աստված Օվկիանոսներ, հերոսներ, Երբ այդ տիտան տարըրներով կը շաղվեմ Մարդուն համար Օրհնըված հացը վըսեմ, Մի՛խորտակեք, անգութնե՛ր, Սեղանիս վրա սըրտե սկիհն այդ լեցված` Տակավին, ո՛հ, առեք կերե՜ք մ՚ իսկ չըսած: Թողեք աստղե՜րը ափեմ: Կարկնիս մեկ ծայրն հաստատեցի կորովով, Հավերժորեն խաչված Սերին վրա` մյուսով, Որպեսզի Մա՛րդը չափեմ: Մի՛ վերցընեք – այդ արարք մ՚է անպիտան – Անոր դողդոջ մեկ սըլաքեն Գողգոթան Մյուս սըլաքեն Մարդկությունն: Այսպես արփվույն տակ, Աստուծո հանդիման, Ըրած Բնությունն ինձ մայր, Անհունն` օրրան, Թողե՜ք, թողե՜ք զիս խոկուն:
-
11. ՀՈՐՍ ԲԱՆՏԻՆ ՄԵՋ Դեռ փոքր էի. եկա քեզի մինավոր, Մութ զընդանիդ մեջ այցի: Մայրս հիվանդ էր. կը շըրջեի ե՛ս ազատ Մեջտեղ բանտի և մահճի: Լուր տըվին քեզ. եկար առջևը դըրան Վանդակապատ` որ – ոճի՜ր – Կը բաժներ մեր ողջագուրումը կըղկաթ: Եկար անխոս, վըշտակիր: Ո՜րքան նիհար էիր և որքա՜ն աչքերդ Ծարավ էին արևու. Մորուքիդ տակ, կարծես ոսկրի վրա բուսած, Ո՛վ հայր, մեռել մ’էիր դու: Նըշմարելուդ պես զիս ժըպտիլ ըսկըսար. Բայց այդ ժըպիտը բարի, Այդ սուտ ժըպիտն էր նունուֆար մը ծաղկած Լըճի մը վրա արտոսրի: Կարկառեցիր սև վանդակին ետևե Շըրթունքներդ իմ շըրթներուն. Բայց իրարու անոնք, ավա՜ղ, չհասած` Մեր համբույրին դողդոջուն` Նույն ժամանակ եղան օրրան և դագաղ: Ոհ, պիտի ո՜րչափ քեզի Բաղձայի տալ ընդգրկումի մը մեջ տաք` Ազատ աշխարհը դուրսի, Եվ իմ փոքրիկ բիբերս քու բիբերուդ Տեղալ երկինքն անսահման, Սըրտես սըրտիդ պարպել բոլոր օրերս այն Որ արևու տակ անցան: Մութ բանտիդ մեջ գարնան վարդերը ամբողջ Պիտի լեցնել ուզեի, Կամ ճիղմ հասակս ու ապագան հասակիս Պիտ’ հոն թաղել ուզեի: Ո՜վ տըխուր ժամ: Քեզ մի առ մի պատմեցի Սև վիպակները մեր տան, Հանիիս մահն ու հիվանդ մորս հազը խուլ Լըռության մեջ գիշերվան. Ըսի թե մեր տանիքին վրա, լուսնին տակ, Բուերը պար կը բըռնեն, Թե այս տարի մեր վարդնին չորացավ Գերեզմանատան խորշակեն: Կը լըսեիր զիս և հարցում կ’ընեիր, Երբ հըրաման մը վայրի, Կույր հըրաման մ’եկավ ըզմեզ բաժնելու… Դարձա՜ր… առանց համբույրի… Ու ես երկա՜ր ետևեդ պիշ նայելով, Հա՛յր իմ, մինակ, հոն լա՜ցի. (Մինչ կուրծքիս տակ բաշ կը թոթվեր ոխ մը նոր) Սիրտս աչքերես քամեցի: …Ո՜վ կյանք սիրո, լանջ քըրտինքի, սիրտ փուշի, Ցեխին նետվա՜ծ սըրբություն, Արևուն բորբ հոսանքներուն դմ գոցված, Ո՛վ երակներ ազազուն: Տեսա` որ ձեզ հետ, ձեզի հետ սուզեցան Եղեռնի մեջ արտալած, Սուրբերն ամե՛ն կրոնքի, ամե՛ն շուշաններ Եվ Հիսուսներ թըքընված:
-
Սա ԹԻԱՊԱՐՏՆԵՐԸ բանաստեղծությունն է, ինչու ՕՁԸ...
-
Սա Մեծարենցի վերջին հոդվածն է, շուտով կանցնեմ Նամակներին. դրանք շատ չեն բայց կարծում եմ, որ կհետաքրքրի Մեծարենց սիրողներին... ԱՂԵՂ ՈՒ ԿԱՊԱՐՃ Ենովք Արմենի դեմ.– Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք… Եվ հարվածը, արդար ու անհաժեշտ հարվածը, դպա՜վ իր թիրախին: Վրեժ մւ չէ ասիկա,– ո՛չ մեկ դրդապատճառ ունիմ այդ բանին համար,– և որքա՜ն ծիծաղելի ասպետականություն մը պիտի ըլլար ատ` եթե ունենայի իսկ,– հապա` արդարության գործ մը: Ոչ ոք կ’անգիտանա թե գրականության կապիկներու այսօրվան տիրող, խաժամուժ, այլանդակ, աղմկահարույց բազմության մեջ Ենովք Արմեն… աննշան դեմք մը չէ: Ոչ ոք կ’անգիտանա այլևս իր ամեն մեկ շարժուձևին հոգեբանությունը, ոչ ոք այլևս կը տարակուսի իր ապիկարությանց, իր նենգությանց, իր շահախնդրոթւթյանց, իր գրական մեղքերուն վրա, բացի տակավին երկու գավառացիներե, պ. պ. Արտ. Հարությունյանե և Հովհ. Գազանճյանե: Իր գրակա մեղե՜րը… ի՞նչ հարկ սակայն մանրամասնել, միայն կարելի է երկու մասի բաժանել զանոնք. նախ իր գռեհիկ բամբասանքները, զորս պ. Գազանճյան (կը զարմանամ, արդարև թե ինչո՛ւ տակավին պ. Գազանճյան կը համառի կրել գրագետի վերարկուն, որ ա՜յնքան չի վայելեր իրեն) իր տարեկան տեսության մեջ «կուռ քննադատականներ» անվանած էր, փոխանակ այս ածականը ինք իր վրա կրկնելու` զատված նյութին ճշգրիտ որակումը ունենալու համար. հետո` իր գրական մաքսանենգությունները, որոնց վրա ոչ ոք անդրադարձած է, և որոնց ամենեն վերջիններեն ու վավերականներեն հատ մը մանավանդ մատնանշեց ինծի բարեկամ մը:: Բարեկամս, առանց որևէ դիտողության մը, ինծի ներկայացուց Le Journal թերթին կտրոն մը, «Illusion…» վերնագրով և Maurice Level ստորագրությամբ, որպեսզի կարդամ. հետո, առանց բան մը ավելցնելու դարձյալ, «Մասիս»ի Բ շրջանի վեցերորդ թիվը, զոր ատենին տեսնելու պատեհությունը չէի ունեցած: Կը խոստովանիմ որ ես, ընթերցող մը, ե՜ս ամչցա այն հոդվածեն («Երկու Մուրիկ») զոր ստորագրելու չէր ամչցած պ. Ենովք Արմեն: Աս ի՜նչ հացկատակություն և,– աս ի՜չ կրկնակ աներեսություն. մարդ մը, որ առանց որևէ զգացումի կրնա հանդուրժել իր գոյության պայմանը ուրիշին քսակին մեջ փնտրելու նվաստության, և որ կրնա՜ հրապարակավ անվանարկել իրական քրտինքներու վաձքը եղող արդար վաստակներ, բայց ասիկա տրված է միայն Ենովք Արմենի պես նկարագրի մը, որ անամոթաբար պաղատագին ու բաց ափը կ’երկարե դեպ ի անկորով կարեկցություններ. «Ա՜հ, գնահատությո՜ւն մը ողորմեցեք թշվառիս…»: Դառնանք սակայն մեր խնդրին. ահավասիկ` երկու բառով` Երկու Մուրիկին պատմությունը. ծերունի մուրացկան մը, որ գեշ աղեկ, ավելի գեշ` քան թե աղեկ, «ավուրչեք»-ը հանած է, իր ճամբուն վրա կը հանդիպի կույր բաղդակիցի մը, բոլորովին լքված, որուն ողորմելու սրտառուչ բարությունը կ’ունենա: տարբեր բան մը չէ պատմած նաև` ընթացիկ արվեստով մը Մոռիս Լըվել, որ գթած մուրացկանին անհատականությունը ավելի կնճռոտ ու վերլուծելի դարձնելու համար թերևս, անձնասպանության ավելորդ պարագա մըն ալ ավելցուցած է: Այս պարզ ու հուզիչ պատկերը, որ այնքան տպավ<որ>ող պիտի ըլլար զգայուն ռամիկի մը բերնին մեջ, ամենեն անհամ քաշքշուկներու ենթարկված է պ. Ենովք Արմենի մոտ: Անդուր, անգույն, անկենդան նախադասություններ` տգիտություններով համեմված (՜՜), որոնց վրա ավելցուցեք նաև այն տեսակ մը անհավատալի կերպով գոռոզ և ինքնահավան պչրանքը(՞), այն եզական (՞) հանգրիճումը, զոր պիտի ներկայացներ բազմագույն, բազմազան գրգլյակներով… պճնված գլթիկ մը. ահավասիկ Երկու Մուրիկիարվեստը (՜) և ընդհանրապես պ. Ենովք Արմենի գրականությունը (՜՜՜): Թող չկարծվի, սակայն, թե «եկամուտ»ի կամ «փոխառության» այս դրությունը կամ սովորությունը նոր է պ. Ենովք Արմենի մեջ. չէ՞ որ Հավատք վերնագրով իր մեկ արձակը Սիպիլի Ծաղկազարդի հիշատակն էր, ուր պարոնը` իր չտեսած բաներուն վրա կխոսեր, ուր չէր կրնար ծածկիլ իր անվարտի տգիտությունը. չէ՞ որ, ավելի կամ նվազ հեռավոր, Թլկատինցիի և Արամ Անտոնյանի մեկ հետևականությունն էր թատերախաղաձև իր ուրիշ մեկ էջը, որ հրատարակած էր Մասիսի վերջին թիվերեն մեկուն մեջ: Եվ տակավին ըսե՜լ թե պ. Հարությունյան, որուն ճաշակներն ու դատաստաններն ընդհանրապես վստահելի էին, ասյ տեսակ հեղինակի մը մոտ «իսկատիպ բաներ» տեսնելու պատրանքը, ակմ ավելի ճիշտը` ճարպիկությունն ուներ: Այս հորջորջումը, սակայն, ճշմարիտ քննադատության մը արժեքը ունենալե ավելի – իրականություն, զոր պ. Հարությունյան ինքն ալ չ’անգիտանար հարկավ,– «պարտավորված» ու փոխադարձ մեծարանքի այն տկարություններեն է, որոնցմե պ. Հարությունյան ա՜յնքան ունեցավ վերջերս` զինքը գետնամած բարևողներուն հանդեպ, որոնցմե է Ենովք Արմեն: Ավա՜ղ, արգահատեցե՛ք, արգահատեցե՛ք այս ինքնագոհ և անդարմանելի միջակություը ու ծիծաղեցե՛ք իր մեջ մեծամի՜տ ամբարտավանը, պարզամի՜տ կեղծարարը, տգետ ու տղայամիտ պոռոտախոսը, բայց մանավանդ, հտպի՛տը, հտպի՜տը…
-
ՀԵՏԱՄՆԱՑ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ [1] Փայլակ անունով գրիչ մը,– պիտի տեսնենք, ավա՜ղ, թե «գրիչ»են «գրչակո՜թ» միայն կա,– «Նոր Տաղեր»ուս մասին գրվածք մը սապես կը վերջացնե.– Ամեն մարդ ալ կարող է հրատարակության մը վրա իր անկախ կարծիքներն հայտնելու հրապարակավ` ինչպես պատիվն ունեցա ընելու: Իսկ ես կ’ավելցնեմ. այո́, ամեն մարդ. այսինքն ամեն ճշմարիտ Փայլակ[1], որ երկինքն ու մեծությունն ու կապույտը կը հիշեցնե, որ լույս ու էլեկտրականություն է, այսինքն ամեն բնազոր մարդ, ոչ թե ածուխով բնագրված փայլակներ… Փայլակ բեմասացի հատկություններ ունենալ կը կարծե, և այս հավակնությունը կը բավե որ փայլատակելու տխուր փորձեր ընե. ուրեմն Փայլակ կ’ելլե ամպիոն, բարձրավիզ սիգանքով ու գոհունակությամբ կը վճռե.– …Ուրիշին ըրածը չընելու տեսակ մը մտքի չքավորություն կը հայտնե ըստ իս: Այս տողերը կը գրե ոտանավորներս գլխագիրերով չսկսելուս պարագան հիշելով, և այս իրողության խորը մարմաջ և անտրամաբանություն նշմարել կարծելով.– …Նորություն մը իր շեղումին մեջ պզտիկ տրամաբանական հենակետ մը պետք է ունենա… Իսկ ես կը հարցնեմ. ի՞նչ տրամաբանական հենակետ կա ոտանավորին բոլոր տողերն ալ գլխագրով սկսելուն մեջ. և միևնույն ատեն կը պարզաբանեմ թե, ըստ կետադրության, վերջակետեն վերջ միայն պետք է գլխագրել (զանց ընելով կարգ մը իմանալի բացառություններ), այս օրենքն հարկ է գործադրել անխտիր, արձակին ու ոտանավորին համար. քանի որ ոտանավորի այդ գլխազարդերն ավելորդ պճինքե ու սիրունութենե տարբեր պաշտոն չունին ու գլխովին հակառակ են տրամաբանության: Խնդիրն ինքնն ոսպի մը չափ արժեք չունի, և ես արդեն այդ նորությամբ պանծալու ո́չ պետք ունեի, ո՜չ ալ իրավունք, քանի որ աննախընթաց չեմ: Բայց կ’ուզեի հասկցնել Փայլակին թե ի́նչ ձախող բան է «մտքի չքավորություն» և անտրամաբանություն տեսնել արարքի մը մեջ որ պարզապես տրամաբանության սիույն կատարած է: Փայլակ կը բարբառի դարձյալ.– Ասկե զատ իմաստի աղքատություն մը կըսկսի շեշտվիլ առհասարակ բոլոր կտորներուն մեջ… ու կը կարծե, չէ́, կը հաստաբանե, թե դիրքին քսան ոտանավորներ չեն վերջացած. ի՞նչ կ’ուզեր Փայլակ իբրև վերջավորություն. սա տեսակ տողե՞ր արդյոք,– Ու կը խորհիմ թե, պաշտելի սիուհիս, դուն ալ վարդին ու շուշանին կը նմանիս… կամ, կյանքն ալ այս է, առվակին պես կը սահի, անձրևներով կը մատնի ան զիս ահի: Անշուշտ «Նոր Տաղերուն» մեջ կան զուտ նկարագրական ոտանավորներ` ուր իմաստասիրություն չկա. այսինքն ընթերցողին թողված է կրած տպավորութենեն մեկնիլ դեպ ի որոշ իմաստասիություն մը` որ դյուավ կը ծնի ամեն վառ տպավորութենե. բայց տխուր ու տգիտական բան է մակերեսիկ նկատողությամբ մը գինովցած` ելլել կարծեցյալ սնանկություններ մունետիկելը: Փայլակի գրվածքին առանցքներն են անհասկացողություն, որ լուրջ մասը կը կազմե հոդվածին, և սրամտություն, որ հոդվածիս վերնագիրը կը հիշեցնե. զբաղինք քիչ մ’ալ այդ լուրջ (~) մասով: Փայլակ չի́ հասկնար սա տողը. Սիրտըս` բո՜ց մը` մթընշաղին մեջ անհետ. որովհետև նախընթաց տողն իսկ միասին տեսնելու չափ հորիզոն չունի իր աչքը, ո́ւր կը մնա նախընթաց տունը. Ճամբուն վըրա իր քայլերուն հետքը վարդ` Ուր հեշտորեն կը հածի եռ իմ մենիկ Սիրտըս` բո՜ց մը` մթընշաղին մեջ անհետ… Փայլակ ո́չ միայն չի հասկնար «Ջուրեն Դարձին» ոտանավորս, ինչ որ մեղադրելի չէ, այլ և կը ստե՜, ինչ որ աղաղակելի՜է. երբի մը պոչին կապված են, կ’ըսե, քսան տողեր, մինչդեռ այդ երբն հետևակ վեց տողեր միայն ունի: Փայլակ չի́ հասկնար թե ի՞նչպես «Ջրտուք»ին մեջ թխմվեր է «հոյ-հո՜յ» բացագանչությունը` որ Արտաշես Հարությունյանին կը վերաբերի եղեր. (նորե՞ն սեպհականության խնդիր). միանգամ ընդ միշտ պետք է կրկնել սակայն թե բառերը բառեր են միայն. ու Բանն է որ հոգի կու տա անոնց, ընելով զանոնք եռանդուն, հառաջխաղաց ձիեր` կամ հասարակ բեռնակիրներ[2]: Փայլակ կը կարծե որ «հոյհո՜յ»ը եզ ու կով վարելու բացագանչություն մ’է. այդ բացագանչության «հո́» կ’ըսեն, անհասկացո́ղդ Փայլակ, «հո́» իսկ «հոյհո՜յ»ը (մեկ բառ) ուրախության և հիացումի աղաղակ մ’է: Փայլակ չի հասկանար նաև «կարմիր կարոտ»ը. պիտի հասկնար անշուշտ եթե ըսեի «հրավառ կարոտ». իսկ «հրավառ»են «կարմիր» մեկ քայլ միայն կա` զոր առնել տալու համար անպատճառ տատի՞ս ըսել պետք էր: Փայլակ իր անհասկացողությունը կը շարունակե տակավին. ազատ էր այդ բանին` եթե վերապահություն գիտնար. (մեղքը վի՜զը, պիտի ըսեի, բայց ուզեր է լրագրության վիզին ալ փաթթել զայն): Մինչև ո՜ւր կ’իջեցնե Փայլակ քննադատությունը` զոր հայտնաբառ տգիտությամբ պղծելե վերջ, չի́ վարանիլ զայն շրջեցնել խանութպանական ավլուք սրամտությանց աղբյուսին մեջ, զայն տարուբերել կեսարական ապուխտին ու բանջարանոցին կաղամբին միջև. ահավասիկ այդ սրամտութենեն նմույշներ.– «Համբույրն անձրևին կը թրջե շափշափ» ըսելե հետո, ինչո՞ւ չըսենք. «Ձին կը վազե` բաթ բաթ, դուռը կը զարնվի չաթ չաթ. շունը կը հաչե` հա́վ հա́վ. էշը կը զռա…»: Հետո կըսե անպառկառ ու անպարկեշտ տգիտությամբ.– «Լուրջ» իբր «անուրջ»-ին հանգ կ’երթա, բայց շուշանին ածական տալ ուզելնուդ պես, լրջության վերակուն կը նետե վրայեն ու բարեկենդանի «մասկարա» կ’ըլլա կարծես: Պիտի չշիկնի՞ս, ո՜վ Փայլակ, եթե թևերդ վեր առնելով անոնց պարտկած դդումներն անութեդ վար ձգելե վերջ` հարկադրեմ քեզ խաղալ ու տխրեցնել մեզ` ոևէ բարեկենդանական մասխարայի խամաճիկությամբ` սա́ քեզի անծանոթ երգին եղանակով.– Լուրջ` կը նշանակե երկնագույն, իսկ լուրջ շուշան` հիրիկ զամբագ, iris: Փայլակ կը կրկնե, միևնույն անպատկառ ու անպարկեշտ տգիտությամբ.– «…Ցնծապատար»ը (այսինք` ցնծպա«տ»ար) «լեղապատառ»ին վրա ձևեր ես (այսինքն` լեղապա«տ»ա«ռ»ին) դերձակի մը պես որ կյանքին մեջ առաջին անգամ «ֆրագ» մը կը շինե ինչ որ «էնթարի»[3] մը կը նմանի: Հոս Փայլակ դպրոցականե մը շա՜տ վար կը մնա, դպրոցական մը բառարան նայիլ գիտե, իսկ Փայլակ… իր տգիտությո՜ւնը մինակ: Ուրեմն նոր եղանակ.– Ցնծապատարին պատարը պատարիմ բային արմատն է. պատարիմ կը նշանակե լեցուն ընել, առատացնել. ուրեմն` ցնծապատար` կը նշանակե ցնծությամբ պատարուն, լեցուն. եթե Փայլակ դասառության պետք չունենար` ավելորդ պիտի ըլլար ըսել թե ո́չ մեկ առնչություն կա ցնծապատարին պատար վերջավորության և լեղապատառին պատառին հետ, Ռայով` պատառ` իր պարզագույն նշանակության մեջ, որով լեղապատառ կը նշանակե լեղին պատառ պատառ եղած: Երբ լեզվական այսքան պարզ կետերու մեջ իսկ բացարձակ տգետ մ’է Փայլակ, ի՞նչ կրնայի սպասել իրմեն ավելի բարդ խնդիրներու մեջ, ինչպես են Գեղեցկագիտությունն ու Բանաստեղծությունը. ի՜նչ կրնայի ակնկալել արդարև, եթե ոչ ավելի բարդ ու թանձրամած տգիտություն: Դժբախտաբար Փայլակ չի կրնար արդեն այդ ակնկալությունը դերևել, դժբախտաբար իրեն ու գրականության համար` Փայլակ կ’ըսե, կը վճռե՜.– «Նայ շոգոլի»ն անճաշակ է, «փողփողենէջ»ը նմանատիպ «լռարան»ը` նույնպես. Այս վերջինին առթիվ անգիտակից համեստություն մը չէ Փայլակինը, երբ կը հարցնե.– Հոգի՜դ սիրես, Պ. Մեծարենց, աս ի՞նչ ըսել է… այլ նորեն, ավա՜ղ, փայլատակելու ունայնատենչությունը. այլապես իր մյուս տգիտություններն ալ նույն հարցական կաղապարին մեջ պիտի ձուլեր, որով գեթ կ’ըլլար պարկեշտ տգետ մը. ինչ որ գրականություն մը պիտի սեպվեր հավակնոտ ու անհամեստ տգիտության մը բացասության դեմ: Ուրեմն նորագո՜ւյն եղանակ:– Լռարան, տղա́ս, կը նշանակե լուռ կենալու տեղ. (ի՜նչքան շահած կ’ըլլար Փայլակ, եթե գիտնար ու հարգեր լռարանին նշանակությունը` լուռ կենալու տե՜ղ…): Դիտելի է որ Փայլակի իբրև անճաշակ դատապարտված բառերը` առավելապես նախնյաց մատենագրության մեջ գործածվածներն են. նույն բառերու առատությունն է որ ըսել կու տա «սիրունատենչ» պարոնիկին.– Իրիկունը` էջ 56` գլուխ գործոց մ’է անճոռնի, անճաշակ խժալուր բառերու: Այդ անճոռնի, անճաշակ ու խժալուր բառերն են «փողփողենէջ», «ճաճանչավուխտ», «լռարան», «կղկաթիմ», «վարսադիտակ», «զարմանուհի», «բազմաբեղուն».– այս խոսուն, հնչուն, բզզուն բառերն` ասոնք ամենք ալ գեղեցկության քվեն չեն ստանար Փայլակի կողմեն, վասն զի «շիք» չեն, «սիրուն» չեն, «moderne»[4] չեն, այլ նախնի մատենագրության մեջ հաճախած, բրածո բառեր են. բայց ինչո՞ւ բանտել Գեղեցիկը սիրունին սահմանափակության մեջ. ինչո՞ւ չխոստովանիլ թե տգիտությունն այդ բառերը ծամածռող շրթունքին, և անոնց ուժեղ մերձեցումին տոկալու անկարող` իգացյալ, ուժասպառ լսելիքին մեջ է. այդ բառերը գործածող նախնի մատենագիրներ` մենե շա́տ ավելի լավ կ’ըմռնեին լսելության ու առոգանության Գեղեցիկը.– գիտեին վեհաշուրթ արտասանել բառերը ու լսել անոնց վեհանդորր ձայնը. իսկ ի՞նչ գիտեին փայլակներ. ոչի́նչ, ո́չ իսկ իրենց տգիտությունը: Նախնի մատենագիրը գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը.– Զիա՞րդ բաւեսցէ դոյզն ինչ աղջամուղջ` մեծիդ ճառագայթից, զիա՞րդ համաբրձցի կշռեսցի ընդ խաչի քո կրից` խակութիւն հեշտութեան մարմոյս տկարութեան… – Ընկալ քաղցրութեամբ, Տէր Աստուած հզօր, զդառնացողիս զաղաչանս… Գիտեր ծիծաղախիտ ժպտեցնե՜լ բառերը.– Աչքն ծով’ի ծով ծիծաղախիտ ծաւալանայ… (Եթե գիտնար Փայլակ Նարեկացիին այս նմանաձայնությունը, գուցե չծաղրեր իմինս` որ չքնաղ բան մ’ըլլալու հավակնությունը չունի, բայց ունի՜անճաշակ որակումին դեմ բողոքելու արժանապատվությունը).– Արև ծիծ«աղ»ի, ծ«աղ»իկ ծամերու. Այս ցուցումներեն վերջ ո՜վ կը զարմանա եթե Փայլակ դատապարտե. «Ծիածան աչքեր»ը, «ատրուշան բերնակ»ն ու «չարանճար հովիկ»ը` որ «պզտիկ երգեր կը կարդա» (եթե գիտնար խեղճը թե Սիպիլ գործածած պիտի ըլալր «հովերը կը խոսակցին» բացատրություը, գուցե չդատապարտեր զիս): Ով կը պշնու թե Փայլակ Սենպելիզմի Մեծարենցյան դպրոցի գյուտեր անվանե զանոնք: Հոս Հարցում մը կը ծագի,– ի՞նչ է այս դպրոցը կազմողի պիտակը` զոր նկնահասակ afficheur**-ներ կ’ուզեն փակցնել ճակտիս` որ շա՜տ բարձր կը մնա իրենց հասակեն: Ի՞նչ են այն խոշոր բառերը` (ռահվիրա, ռահահորդ, առաջնորդ, առաքյալ) զորս անունիս կցելու տխրահռչակ պատիվը կ’ընեն. չէ՛, ես լեզվական առաքելության փառատենչիկ ցանկացողներուն*** կը թողում այդ բոլոր լպրծուն տիտղոսները, ու կը դառնամ ըսել ու պնդել թե ես երբե՜ք դպրոցի մը հետևելու կանխակալությունը կամ նոր մը հիմնելու ունայնափառությունը չեմ ունեցեր: Ամեն մարդ որ իր անհատականության և արժանապատվության գիտակից է, ինքնին դպրոց մը կը կազմե արդեն: Հետո տեղն է ըսել նաև թե ես երբեք խորհրդանշանակության ստրուկ մը չեմ: Փոխաբերությանց ու նմանությանց ուժգնություններ ու նորություններ` զորս կը սիրեմ գործածել` կարծել տվին թե սենպոլիստ մ’եմ. բայց ադոնցմով կը հիշեցնեի միայն սենպոլիզմը` որուն բոլորանվեր ուխտադիր մը չ’ըլլալե զատ` հակընդդեմ բնութենապաշտ հակումներ ալ ունիմ անոր հանդեպ. այսինքն կը նախընտրեմ ճաճանչավետ Կյանքը, բաբախուն ու եռուզեռ Բնությունը` խորհրդանշական զուսպ ցրտություններեն: Գեղագիտական հասկացությունն ալ զննելե վերջ պետք է որ հանգեինք Փայլակի բանաստեղծական անհասկացողության: Օրինակի համար Փայլակ Հովհաննու Հայտնության* չափ անմեկնելի կը գտնե հետևյալ տողերըորոնց մեկնությունը պիտի տամ, (ի՜նչ մեկնություններ տվինք որ) առանց Հովհաննու Հայտնությունը հայտնագրելու հավակնոտ մ’ըլլալու.– Օ՜հ, գաղջ ավիշն` որ չորս կողմեն կը պոռթկա` Ընձյուղներով, շաքիլներով անհամար. Օ՜հ, արևոտ խայտա՜նք արբուն աղջըկա` Որ կը զեղու բորբոք, արբշիռ ու հիմար, Կուրծքեն գարնան` որ թևերովն իր բաղեղ` Տարփո՜տ հյուղին կը պըլլվի, ու հեղեղ Կանաչով մը կու տա համբույրն իր դալար: Մեկնությունը.– Հողին գաղջ ավիշը` որ անհամար ընձյուղներու և շաքիլներու (չգիտցած բառերնիդ բառարանը նայեցեք, պ. Փայլակ) ձևով կը պոռթկա ամեն կողմե. օ՜հ, այդ գաղջ ավիշը, վարար աղջկան այդ արևոտ խայտանքը` որ գարնան կուրծքեն կը զեղու արբշիռ, խոլ ու բորբոքուն, ու տարփանքով կ’ընգրկե հյուղը` զոր կանանչի հեղեղով մը կը համբուրե կարծես: (Կը կրկնե՛մ, պ. Փայլակ, չգիտցած բառերնիդ…): Փայլակ «Հովվերգություն Մը» վերնագիրը նյութին անհամապատասղան կը գտնե շուկայիկկ սրամտության մը առիթին հետ. մերինները` Մոտեռնության այս կեղևանքները մամռարմատ ավանդամոլներ են էապես. կ’ուզեն որհովվերգություն մը երբեք չշեղի բորբոսած բանաձևին մատնանշած ուղղությունեն.– Սիրախանձ հովվուհի մը կար, օձի նման մազերով, մարմարյա ծիծերով, ու սարսուռ պարգևող բումբերով: Հեշտախանձ հովիվ մ’ալ կար. որ զայն տեսավ, ահավոր սարսուռով մը գալարեցավ: Ըրին չըրին` գիրկընդխառնվեցան և երջանիկ ժամեր անցուցին: Անողոք բախտը սակայն զանոնք անջատեց: Կ’ուզեն մեր պարոնիկները որ այսպես գրված ըլլա որ և է հովվերգությու. այլապես քիթ պոչ կ’ընեն, նորեն կը ծամածռե՜ն իրենց պաշտելի շուրթերը… Փայլակ կրնա հանգստանալ այլևս, պիտի չզիջանիմ իր խոհարարիկ սրամտություններուն ալ գարշահոտությենեն աղաղակելու: Հանգիստ կը թողում գրականության այս cordon-bleu-ն** իր լահանայե, ապուխտե, յալանճի տոլմասիե*** պսակներուն հետ… Հ. Գ. – Վերջին հանձնարարություններս են.– Սիրելի՜ Փայլակ, չգիտցած բառերդ բառարան նայելու չմոռնաս. բայց մոռցի՛ր խոհանոցի, բանջարանոցի ախորժակներդ: Ու մանավանդ կարդա՛, կարդա՛, կարդա՛, բան մը զոր կը հանձնարարեր Գոլանճյան` մեկ բարեկամիդ ու բախտակիցիդ****: Այն ատեն եթե դարձյալ փայլակ, գոնե չես ըլլար այլայլակ: [1] Իրապես` մարդը փայլակներու խուրձ մ’է: Էմըրսըն – (Էմերսոն Ռալֆ (1803-1882) – անգլիացի արձակագիր, թատերերգակ և քննադատ): [2] Բառերը գաղափարի ձիեր են, կ’ըսե Էմըրսըն, հայ բանաստեղծ մ’ալ, անկե անկախաբար` ըսած է արդեն թե բառերը գաղափարի բեռնակիրնե՜րն են: Պետք է նայի՜լ այս խոսքերուն խորը [3] «էնթարի» – կնոջ կամ տղամարդու երկար վերնազգեստ: [4] Moderne (ֆր.) – նոր, նորագույն, մոդեռն: ** Afficheur (ֆր.) – հայտարարություններ և ազդագրեր փակցնող: *** Լեզվական առաքելության փառատենչիկ ցանկացողներուն – հեգնանքն ուղղված է Ե. Արմենի դեմ, որը իր որոշ գեղարվեստական երկեր գրում էր «ապագա աշխարհաբարով»: * Հովհաննու Հայտնություն – Նոր կտակարանի գրքերից մեկը, որի հեղինակն է համարվում Հովհաննես առաքյալը, ուր նկարագրվում է նրա տեսիլը: ** Cordon-bleu (ֆր.) – հմուտ խոհարարուհի *** Լահանայե, ապուխտե, յալանճի տոլմասիե – Փայլակի բառերն են: Նշանակում են` կաղամբով, ապուխտից, թփով (պասուց) տոլմա: **** Կը հանձնարարեր Գոլանճյան մեկ բարեկամիդ… – Էդ. Գոլանճյանը Մ. Պարսամյանին «Պատրանքի ծաղիկներ» ժողովածուի առիթով խորհուրդ էր տվել անկեղծ ու ինքնատիպ գրել չկարողանալու դեպքում կարդալ ու վայելել ուրիշների գրածը («Լույս», 1908, թիվ 9, էջ 309): [1] Հետամնաց բարեկենդան – տպագրվել է` «Բյուզանդիոն», 1908, մարտի 13, թիվ 3488: Հոդվածը պատասխան է «Նոր տաղերին» նվիրված մի գրախոսականի, որի հեղինակն է բանաստեղծ ու արձակագիր Ժակ Սայապալյան-Փայլակը (1880-1915):
-
Ողջունում եմ բոլոր մասնակիցներին Ես նորեկ չեմ այստեղ, թեպետ ներկայանում եմ նոր անունով. մշտական ֆորումջանինները ինձ կհիշեն Կատրանիդե անունով: Թեպետ երկար եմ բացակայել, բայց տեսնում եմ, որ իմ կիսատ թողած թեմաները շարունակող չի եղել: Ինչևէ, սկսենք այնտեղից որտեղ կանգ էինք առել. ՀԵՏԱՄՆԱՑ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ [1] Փայլակ անունով գրիչ մը,– պիտի տեսնենք, ավա՜ղ, թե «գրիչ»են «գրչակո՜թ» միայն կա,– «Նոր Տաղեր»ուս մասին գրվածք մը սապես կը վերջացնե.– Ամեն մարդ ալ կարող է հրատարակության մը վրա իր անկախ կարծիքներն հայտնելու հրապարակավ` ինչպես պատիվն ունեցա ընելու: Իսկ ես կ’ավելցնեմ. այո́, ամեն մարդ. այսինքն ամեն ճշմարիտ Փայլակ[1], որ երկինքն ու մեծությունն ու կապույտը կը հիշեցնե, որ լույս ու էլեկտրականություն է, այսինքն ամեն բնազոր մարդ, ոչ թե ածուխով բնագրված փայլակներ… Փայլակ բեմասացի հատկություններ ունենալ կը կարծե, և այս հավակնությունը կը բավե որ փայլատակելու տխուր փորձեր ընե. ուրեմն Փայլակ կ’ելլե ամպիոն, բարձրավիզ սիգանքով ու գոհունակությամբ կը վճռե.– …Ուրիշին ըրածը չընելու տեսակ մը մտքի չքավորություն կը հայտնե ըստ իս: Այս տողերը կը գրե ոտանավորներս գլխագիրերով չսկսելուս պարագան հիշելով, և այս իրողության խորը մարմաջ և անտրամաբանություն նշմարել կարծելով.– …Նորություն մը իր շեղումին մեջ պզտիկ տրամաբանական հենակետ մը պետք է ունենա… Իսկ ես կը հարցնեմ. ի՞նչ տրամաբանական հենակետ կա ոտանավորին բոլոր տողերն ալ գլխագրով սկսելուն մեջ. և միևնույն ատեն կը պարզաբանեմ թե, ըստ կետադրության, վերջակետեն վերջ միայն պետք է գլխագրել (զանց ընելով կարգ մը իմանալի բացառություններ), այս օրենքն հարկ է գործադրել անխտիր, արձակին ու ոտանավորին համար. քանի որ ոտանավորի այդ գլխազարդերն ավելորդ պճինքե ու սիրունութենե տարբեր պաշտոն չունին ու գլխովին հակառակ են տրամաբանության: Խնդիրն ինքնն ոսպի մը չափ արժեք չունի, և ես արդեն այդ նորությամբ պանծալու ո́չ պետք ունեի, ո՜չ ալ իրավունք, քանի որ աննախընթաց չեմ: Բայց կ’ուզեի հասկցնել Փայլակին թե ի́նչ ձախող բան է «մտքի չքավորություն» և անտրամաբանություն տեսնել արարքի մը մեջ որ պարզապես տրամաբանության սիույն կատարած է: Փայլակ կը բարբառի դարձյալ.– Ասկե զատ իմաստի աղքատություն մը կըսկսի շեշտվիլ առհասարակ բոլոր կտորներուն մեջ… ու կը կարծե, չէ́, կը հաստաբանե, թե դիրքին քսան ոտանավորներ չեն վերջացած. ի՞նչ կ’ուզեր Փայլակ իբրև վերջավորություն. սա տեսակ տողե՞ր արդյոք,– Ու կը խորհիմ թե, պաշտելի սիուհիս, դուն ալ վարդին ու շուշանին կը նմանիս… կամ, կյանքն ալ այս է, առվակին պես կը սահի, անձրևներով կը մատնի ան զիս ահի: Անշուշտ «Նոր Տաղերուն» մեջ կան զուտ նկարագրական ոտանավորներ` ուր իմաստասիրություն չկա. այսինքն ընթերցողին թողված է կրած տպավորութենեն մեկնիլ դեպ ի որոշ իմաստասիություն մը` որ դյուավ կը ծնի ամեն վառ տպավորութենե. բայց տխուր ու տգիտական բան է մակերեսիկ նկատողությամբ մը գինովցած` ելլել կարծեցյալ սնանկություններ մունետիկելը: Փայլակի գրվածքին առանցքներն են անհասկացողություն, որ լուրջ մասը կը կազմե հոդվածին, և սրամտություն, որ հոդվածիս վերնագիրը կը հիշեցնե. զբաղինք քիչ մ’ալ այդ լուրջ (~) մասով: Փայլակ չի́ հասկնար սա տողը. Սիրտըս` բո՜ց մը` մթընշաղին մեջ անհետ. որովհետև նախընթաց տողն իսկ միասին տեսնելու չափ հորիզոն չունի իր աչքը, ո́ւր կը մնա նախընթաց տունը. Ճամբուն վըրա իր քայլերուն հետքը վարդ` Ուր հեշտորեն կը հածի եռ իմ մենիկ Սիրտըս` բո՜ց մը` մթընշաղին մեջ անհետ… Փայլակ ո́չ միայն չի հասկնար «Ջուրեն Դարձին» ոտանավորս, ինչ որ մեղադրելի չէ, այլ և կը ստե՜, ինչ որ աղաղակելի՜է. երբի մը պոչին կապված են, կ’ըսե, քսան տողեր, մինչդեռ այդ երբն հետևակ վեց տողեր միայն ունի: Փայլակ չի́ հասկնար թե ի՞նչպես «Ջրտուք»ին մեջ թխմվեր է «հոյ-հո՜յ» բացագանչությունը` որ Արտաշես Հարությունյանին կը վերաբերի եղեր. (նորե՞ն սեպհականության խնդիր). միանգամ ընդ միշտ պետք է կրկնել սակայն թե բառերը բառեր են միայն. ու Բանն է որ հոգի կու տա անոնց, ընելով զանոնք եռանդուն, հառաջխաղաց ձիեր` կամ հասարակ բեռնակիրներ[2]: Փայլակ կը կարծե որ «հոյհո՜յ»ը եզ ու կով վարելու բացագանչություն մ’է. այդ բացագանչության «հո́» կ’ըսեն, անհասկացո́ղդ Փայլակ, «հո́» իսկ «հոյհո՜յ»ը (մեկ բառ) ուրախության և հիացումի աղաղակ մ’է: Փայլակ չի հասկանար նաև «կարմիր կարոտ»ը. պիտի հասկնար անշուշտ եթե ըսեի «հրավառ կարոտ». իսկ «հրավառ»են «կարմիր» մեկ քայլ միայն կա` զոր առնել տալու համար անպատճառ տատի՞ս ըսել պետք էր: Փայլակ իր անհասկացողությունը կը շարունակե տակավին. ազատ էր այդ բանին` եթե վերապահություն գիտնար. (մեղքը վի՜զը, պիտի ըսեի, բայց ուզեր է լրագրության վիզին ալ փաթթել զայն): Մինչև ո՜ւր կ’իջեցնե Փայլակ քննադատությունը` զոր հայտնաբառ տգիտությամբ պղծելե վերջ, չի́ վարանիլ զայն շրջեցնել խանութպանական ավլուք սրամտությանց աղբյուսին մեջ, զայն տարուբերել կեսարական ապուխտին ու բանջարանոցին կաղամբին միջև. ահավասիկ այդ սրամտութենեն նմույշներ.– «Համբույրն անձրևին կը թրջե շափշափ» ըսելե հետո, ինչո՞ւ չըսենք. «Ձին կը վազե` բաթ բաթ, դուռը կը զարնվի չաթ չաթ. շունը կը հաչե` հա́վ հա́վ. էշը կը զռա…»: Հետո կըսե անպառկառ ու անպարկեշտ տգիտությամբ.– «Լուրջ» իբր «անուրջ»-ին հանգ կ’երթա, բայց շուշանին ածական տալ ուզելնուդ պես, լրջության վերակուն կը նետե վրայեն ու բարեկենդանի «մասկարա» կ’ըլլա կարծես: Պիտի չշիկնի՞ս, ո՜վ Փայլակ, եթե թևերդ վեր առնելով անոնց պարտկած դդումներն անութեդ վար ձգելե վերջ` հարկադրեմ քեզ խաղալ ու տխրեցնել մեզ` ոևէ բարեկենդանական մասխարայի խամաճիկությամբ` սա́ քեզի անծանոթ երգին եղանակով.– Լուրջ` կը նշանակե երկնագույն, իսկ լուրջ շուշան` հիրիկ զամբագ, iris: Փայլակ կը կրկնե, միևնույն անպատկառ ու անպարկեշտ տգիտությամբ.– «…Ցնծապատար»ը (այսինք` ցնծպա«տ»ար) «լեղապատառ»ին վրա ձևեր ես (այսինքն` լեղապա«տ»ա«ռ»ին) դերձակի մը պես որ կյանքին մեջ առաջին անգամ «ֆրագ» մը կը շինե ինչ որ «էնթարի»[3] մը կը նմանի: Հոս Փայլակ դպրոցականե մը շա՜տ վար կը մնա, դպրոցական մը բառարան նայիլ գիտե, իսկ Փայլակ… իր տգիտությո՜ւնը մինակ: Ուրեմն նոր եղանակ.– Ցնծապատարին պատարը պատարիմ բային արմատն է. պատարիմ կը նշանակե լեցուն ընել, առատացնել. ուրեմն` ցնծապատար` կը նշանակե ցնծությամբ պատարուն, լեցուն. եթե Փայլակ դասառության պետք չունենար` ավելորդ պիտի ըլլար ըսել թե ո́չ մեկ առնչություն կա ցնծապատարին պատար վերջավորության և լեղապատառին պատառին հետ, Ռայով` պատառ` իր պարզագույն նշանակության մեջ, որով լեղապատառ կը նշանակե լեղին պատառ պատառ եղած: Երբ լեզվական այսքան պարզ կետերու մեջ իսկ բացարձակ տգետ մ’է Փայլակ, ի՞նչ կրնայի սպասել իրմեն ավելի բարդ խնդիրներու մեջ, ինչպես են Գեղեցկագիտությունն ու Բանաստեղծությունը. ի՜նչ կրնայի ակնկալել արդարև, եթե ոչ ավելի բարդ ու թանձրամած տգիտություն: Դժբախտաբար Փայլակ չի կրնար արդեն այդ ակնկալությունը դերևել, դժբախտաբար իրեն ու գրականության համար` Փայլակ կ’ըսե, կը վճռե՜.– «Նայ շոգոլի»ն անճաշակ է, «փողփողենէջ»ը նմանատիպ «լռարան»ը` նույնպես. Այս վերջինին առթիվ անգիտակից համեստություն մը չէ Փայլակինը, երբ կը հարցնե.– Հոգի՜դ սիրես, Պ. Մեծարենց, աս ի՞նչ ըսել է… այլ նորեն, ավա՜ղ, փայլատակելու ունայնատենչությունը. այլապես իր մյուս տգիտություններն ալ նույն հարցական կաղապարին մեջ պիտի ձուլեր, որով գեթ կ’ըլլար պարկեշտ տգետ մը. ինչ որ գրականություն մը պիտի սեպվեր հավակնոտ ու անհամեստ տգիտության մը բացասության դեմ: Ուրեմն նորագո՜ւյն եղանակ:– Լռարան, տղա́ս, կը նշանակե լուռ կենալու տեղ. (ի՜նչքան շահած կ’ըլլար Փայլակ, եթե գիտնար ու հարգեր լռարանին նշանակությունը` լուռ կենալու տե՜ղ…): Դիտելի է որ Փայլակի իբրև անճաշակ դատապարտված բառերը` առավելապես նախնյաց մատենագրության մեջ գործածվածներն են. նույն բառերու առատությունն է որ ըսել կու տա «սիրունատենչ» պարոնիկին.– Իրիկունը` էջ 56` գլուխ գործոց մ’է անճոռնի, անճաշակ խժալուր բառերու: Այդ անճոռնի, անճաշակ ու խժալուր բառերն են «փողփողենէջ», «ճաճանչավուխտ», «լռարան», «կղկաթիմ», «վարսադիտակ», «զարմանուհի», «բազմաբեղուն».– այս խոսուն, հնչուն, բզզուն բառերն` ասոնք ամենք ալ գեղեցկության քվեն չեն ստանար Փայլակի կողմեն, վասն զի «շիք» չեն, «սիրուն» չեն, «moderne»[4] չեն, այլ նախնի մատենագրության մեջ հաճախած, բրածո բառեր են. բայց ինչո՞ւ բանտել Գեղեցիկը սիրունին սահմանափակության մեջ. ինչո՞ւ չխոստովանիլ թե տգիտությունն այդ բառերը ծամածռող շրթունքին, և անոնց ուժեղ մերձեցումին տոկալու անկարող` իգացյալ, ուժասպառ լսելիքին մեջ է. այդ բառերը գործածող նախնի մատենագիրներ` մենե շա́տ ավելի լավ կ’ըմռնեին լսելության ու առոգանության Գեղեցիկը.– գիտեին վեհաշուրթ արտասանել բառերը ու լսել անոնց վեհանդորր ձայնը. իսկ ի՞նչ գիտեին փայլակներ. ոչի́նչ, ո́չ իսկ իրենց տգիտությունը: Նախնի մատենագիրը գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը.– Զիա՞րդ բաւեսցէ դոյզն ինչ աղջամուղջ` մեծիդ ճառագայթից, զիա՞րդ համաբրձցի կշռեսցի ընդ խաչի քո կրից` խակութիւն հեշտութեան մարմոյս տկարութեան… – Ընկալ քաղցրութեամբ, Տէր Աստուած հզօր, զդառնացողիս զաղաչանս… Գիտեր ծիծաղախիտ ժպտեցնե՜լ բառերը.– Աչքն ծով’ի ծով ծիծաղախիտ ծաւալանայ… (Եթե գիտնար Փայլակ Նարեկացիին այս նմանաձայնությունը, գուցե չծաղրեր իմինս` որ չքնաղ բան մ’ըլլալու հավակնությունը չունի, բայց ունի՜անճաշակ որակումին դեմ բողոքելու արժանապատվությունը).– Արև ծիծ«աղ»ի, ծ«աղ»իկ ծամերու. Այս ցուցումներեն վերջ ո՜վ կը զարմանա եթե Փայլակ դատապարտե. «Ծիածան աչքեր»ը, «ատրուշան բերնակ»ն ու «չարանճար հովիկ»ը` որ «պզտիկ երգեր կը կարդա» (եթե գիտնար խեղճը թե Սիպիլ գործածած պիտի ըլալր «հովերը կը խոսակցին» բացատրություը, գուցե չդատապարտեր զիս): Ով կը պշնու թե Փայլակ Սենպելիզմի Մեծարենցյան դպրոցի գյուտեր անվանե զանոնք: Հոս Հարցում մը կը ծագի,– ի՞նչ է այս դպրոցը կազմողի պիտակը` զոր նկնահասակ afficheur**-ներ կ’ուզեն փակցնել ճակտիս` որ շա՜տ բարձր կը մնա իրենց հասակեն: Ի՞նչ են այն խոշոր բառերը` (ռահվիրա, ռահահորդ, առաջնորդ, առաքյալ) զորս անունիս կցելու տխրահռչակ պատիվը կ’ընեն. չէ՛, ես լեզվական առաքելության փառատենչիկ ցանկացողներուն*** կը թողում այդ բոլոր լպրծուն տիտղոսները, ու կը դառնամ ըսել ու պնդել թե ես երբե՜ք դպրոցի մը հետևելու կանխակալությունը կամ նոր մը հիմնելու ունայնափառությունը չեմ ունեցեր: Ամեն մարդ որ իր անհատականության և արժանապատվության գիտակից է, ինքնին դպրոց մը կը կազմե արդեն: Հետո տեղն է ըսել նաև թե ես երբեք խորհրդանշանակության ստրուկ մը չեմ: Փոխաբերությանց ու նմանությանց ուժգնություններ ու նորություններ` զորս կը սիրեմ գործածել` կարծել տվին թե սենպոլիստ մ’եմ. բայց ադոնցմով կը հիշեցնեի միայն սենպոլիզմը` որուն բոլորանվեր ուխտադիր մը չ’ըլլալե զատ` հակընդդեմ բնութենապաշտ հակումներ ալ ունիմ անոր հանդեպ. այսինքն կը նախընտրեմ ճաճանչավետ Կյանքը, բաբախուն ու եռուզեռ Բնությունը` խորհրդանշական զուսպ ցրտություններեն: Գեղագիտական հասկացությունն ալ զննելե վերջ պետք է որ հանգեինք Փայլակի բանաստեղծական անհասկացողության: Օրինակի համար Փայլակ Հովհաննու Հայտնության* չափ անմեկնելի կը գտնե հետևյալ տողերըորոնց մեկնությունը պիտի տամ, (ի՜նչ մեկնություններ տվինք որ) առանց Հովհաննու Հայտնությունը հայտնագրելու հավակնոտ մ’ըլլալու.– Օ՜հ, գաղջ ավիշն` որ չորս կողմեն կը պոռթկա` Ընձյուղներով, շաքիլներով անհամար. Օ՜հ, արևոտ խայտա՜նք արբուն աղջըկա` Որ կը զեղու բորբոք, արբշիռ ու հիմար, Կուրծքեն գարնան` որ թևերովն իր բաղեղ` Տարփո՜տ հյուղին կը պըլլվի, ու հեղեղ Կանաչով մը կու տա համբույրն իր դալար: Մեկնությունը.– Հողին գաղջ ավիշը` որ անհամար ընձյուղներու և շաքիլներու (չգիտցած բառերնիդ բառարանը նայեցեք, պ. Փայլակ) ձևով կը պոռթկա ամեն կողմե. օ՜հ, այդ գաղջ ավիշը, վարար աղջկան այդ արևոտ խայտանքը` որ գարնան կուրծքեն կը զեղու արբշիռ, խոլ ու բորբոքուն, ու տարփանքով կ’ընգրկե հյուղը` զոր կանանչի հեղեղով մը կը համբուրե կարծես: (Կը կրկնե՛մ, պ. Փայլակ, չգիտցած բառերնիդ…): Փայլակ «Հովվերգություն Մը» վերնագիրը նյութին անհամապատասղան կը գտնե շուկայիկկ սրամտության մը առիթին հետ. մերինները` Մոտեռնության այս կեղևանքները մամռարմատ ավանդամոլներ են էապես. կ’ուզեն որհովվերգություն մը երբեք չշեղի բորբոսած բանաձևին մատնանշած ուղղությունեն.– Սիրախանձ հովվուհի մը կար, օձի նման մազերով, մարմարյա ծիծերով, ու սարսուռ պարգևող բումբերով: Հեշտախանձ հովիվ մ’ալ կար. որ զայն տեսավ, ահավոր սարսուռով մը գալարեցավ: Ըրին չըրին` գիրկընդխառնվեցան և երջանիկ ժամեր անցուցին: Անողոք բախտը սակայն զանոնք անջատեց: Կ’ուզեն մեր պարոնիկները որ այսպես գրված ըլլա որ և է հովվերգությու. այլապես քիթ պոչ կ’ընեն, նորեն կը ծամածռե՜ն իրենց պաշտելի շուրթերը… Փայլակ կրնա հանգստանալ այլևս, պիտի չզիջանիմ իր խոհարարիկ սրամտություններուն ալ գարշահոտությենեն աղաղակելու: Հանգիստ կը թողում գրականության այս cordon-bleu-ն** իր լահանայե, ապուխտե, յալանճի տոլմասիե*** պսակներուն հետ… Հ. Գ. – Վերջին հանձնարարություններս են.– Սիրելի՜ Փայլակ, չգիտցած բառերդ բառարան նայելու չմոռնաս. բայց մոռցի՛ր խոհանոցի, բանջարանոցի ախորժակներդ: Ու մանավանդ կարդա՛, կարդա՛, կարդա՛, բան մը զոր կը հանձնարարեր Գոլանճյան` մեկ բարեկամիդ ու բախտակիցիդ****: Այն ատեն եթե դարձյալ փայլակ, գոնե չես ըլլար այլայլակ: [1] Իրապես` մարդը փայլակներու խուրձ մ’է: Էմըրսըն – (Էմերսոն Ռալֆ (1803-1882) – անգլիացի արձակագիր, թատերերգակ և քննադատ): [2] Բառերը գաղափարի ձիեր են, կ’ըսե Էմըրսըն, հայ բանաստեղծ մ’ալ, անկե անկախաբար` ըսած է արդեն թե բառերը գաղափարի բեռնակիրնե՜րն են: Պետք է նայի՜լ այս խոսքերուն խորը [3] «էնթարի» – կնոջ կամ տղամարդու երկար վերնազգեստ: [4] Moderne (ֆր.) – նոր, նորագույն, մոդեռն: ** Afficheur (ֆր.) – հայտարարություններ և ազդագրեր փակցնող: *** Լեզվական առաքելության փառատենչիկ ցանկացողներուն – հեգնանքն ուղղված է Ե. Արմենի դեմ, որը իր որոշ գեղարվեստական երկեր գրում էր «ապագա աշխարհաբարով»: * Հովհաննու Հայտնություն – Նոր կտակարանի գրքերից մեկը, որի հեղինակն է համարվում Հովհաննես առաքյալը, ուր նկարագրվում է նրա տեսիլը: ** Cordon-bleu (ֆր.) – հմուտ խոհարարուհի *** Լահանայե, ապուխտե, յալանճի տոլմասիե – Փայլակի բառերն են: Նշանակում են` կաղամբով, ապուխտից, թփով (պասուց) տոլմա: **** Կը հանձնարարեր Գոլանճյան մեկ բարեկամիդ… – Էդ. Գոլանճյանը Մ. Պարսամյանին «Պատրանքի ծաղիկներ» ժողովածուի առիթով խորհուրդ էր տվել անկեղծ ու ինքնատիպ գրել չկարողանալու դեպքում կարդալ ու վայելել ուրիշների գրածը («Լույս», 1908, թիվ 9, էջ 309): [1] Հետամնաց բարեկենդան – տպագրվել է` «Բյուզանդիոն», 1908, մարտի 13, թիվ 3488: Հոդվածը պատասխան է «Նոր տաղերին» նվիրված մի գրախոսականի, որի հեղինակն է բանաստեղծ ու արձակագիր Ժակ Սայապալյան-Փայլակը (1880-1915):