
ARENus
Forumjan-
Posts
76 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by ARENus
-
[[Template core/front/statuses/statusContainer is throwing an error. This theme may be out of date. Run the support tool in the AdminCP to restore the default theme.]]
-
для умников обясноскозал. мускули да мне бы такой шваснегерские мускули. жаль что этого иметь не могу. далекой уж.то есть .да кто я такой .чтоб на шваснегера пахож стал. усек?
-
авы свой флуд докозать можете????
-
вот у меня другие информация про нас ССЫЛКИ http://www.armeniapedia.org/index.php?title=Main_Page http://www.armenianhighland.com/ http://www.armanikingdom.com/ http://www.hossank.com/ http://www.middleastedespo.clan.su/ http://www.hayary.org/
-
нет.это из мутантний ген. у мнея такое ранше било.а потом выпил антиген и все прашло. антигелл то есть. да мы армяне.боги.у нас даже такое есть.что слово нету.
-
да ты сверхдраконоборец. кстати.случайно ты не из рода ДРАКОНОБОРЦОВ Армян?
-
делай онанизм паможет мой совет
-
мускули да мне бы такой шваснегерские мускули.жаль что этого бить не могу.далекой уж
-
уууууууууууууууууууууууу.куда сунуууууууууть полец
-
вот я називаю страну.а вы столицу. Мадагаскар.
-
давай праздновать нет брат.мне пора на ужин.пока пока.ты заходы.если что.удачы
-
у меня смешной анекдот про тебя да четал .спосибо. давай играть например что ? мммм вот еазови страну и я столицу ты что из ботаника убежал? нет из зоопарка выпустили да ну тебя ват клас что? такой чат есть с радио. а мне да что.
-
привет джокер привет аренчик как у тя дела ? с бодричком.а у тя ? я по прежднему такой я рад за тебя
-
Մեծ բան: Ես ավելի լավ անեկդոտ ասեմ: Встретились как-то Двуликий, Бэтмен и Джокер. Слово за слово, завязался разговор. И начали они вспоминать глупости, которые каждый из них сделал из-за переутомления на работе. Бэтмен говорит:" Я из-за переутомления перепутал Харви с Рэйчел и в результате спас не того.". Харви говорит: " А я из-за того, что переутомился, немного съехал с катушек и решил весь город от мафии очистить." А Джокер улыбается и говорит: "Это еще что! А вот я один раз в такую ситуацию попал: лечу я на самолете, передо мной - Всемирный торговый центр, башни-близнецы. И за пару секунд до того, как врезаться в одну из башен, я вспоминаю, что уже успел в них динамит заложить и бомбу на таймер поставить!" Падают с крыши Бэтмен и Джокер. Джокер вцепился в Бэтмена и не отпускает. Оба летят вниз. 30 этаж. Джокер, с издевкой: "А я-то думал, ты летать умеешь." 20 этаж. Бэтмен, грустно: "Я тоже так думал!" 10 этаж. Бэтмен, еще грустнее : "Как жаль, что мы оба ошибались..." Попали Бэтмен, Харви Дэнт и Джокер на необитаемый остров. Ни у кого нет ни оружия, ни мобильного - в общем, беззащитны и отрезаны от мира. Через пару дней поймала эта тройка Золотую рыбку. Рыбка им и говорит: "Не ешьте меня, я каждому из вас по два желания исполню!" Бэтмен говорит: "Верни меня в Готтэм и пусть там больше не будет преступников!" Рыбка его желания исполнила и с острова он исчез. Харви говорит: " Верни меня в Готтэм и пусть Рэйчел снова будет жива!" Рыбка и его желания исполнила. Джокер долго думал, а потом и говорит: " Дай мне пистолет, вагон динамита, порох - и всех обратно!"
-
Հեթանոսները չեն աղոթում,այլ փառաբանում են: Անձամբ ես,իմ սարքած կավե կուռքի առաջ կրակ եմ վառում ու ծունր եմ գալիս ու խունկ ծխում: Մի անգամ էլ աքլորս Խաչքարի վրա մոռթեցի,արյունը խմեցի: Այսքանն:
-
http://arevordineriukhtagirq.mybb.ru/
-
КОММЕНТИРУЮТЕ КНИГУ .ПАТОМ Я БУДУ ПРОДОЛЖАТЬ. МИФОЛОГИЮ .
-
Ի դեպ, պարսիկները ԱՐԱ՛ - ի հետ սովորաբար գործածում են ՄԱԶԴԱ /պաշտելի/ մակդիրը՝ ԱՐԱ ՄԱԶԴԱ: Իսկ հայերը ասում են ՀԱՅՐ ԱՐԱ՛ կամ պարզապես ԱՐԱ՛: ՈՒստի կոպիտ սխալ է ԱՐԱ - ին ԱՐԱՄԱԶԴ ասելը: ԱՀ - Արմատ, որ նշանակում է ՄԵԾ, ՀԶՈՐ: Օրինակ՝ ահագին, ահռելի, ահավոր... ԱՀ արմատով կազմվում են ՄԵԾ, ՀԶՈՐ իմաստ արտահայտող խորհուրդներ. Օրինակ՝ մահ, ջահ, գահ, նահապետ, Անահիտ, Վահագն... Վ - արմատը ավելանալով ԱՀ - արմատին, նրան տալիս է գերագույնի իմաստ՝ ՎԱՀ - գերհզոր, աստված: Օրինակ՝ Վահագն - Հուր Աստված, Յահվահ - Սարսափի Աստված, Վահան - Աստծո տված: ԱՆ - 1. Կենսակերտ արմատ, որ նշանակում է ԾՆՈՒՆԴ, ՊՏՈՒՂ, ՊԱՀՊԱՆՈՒՄ, ՍՆՈՒՄ: ԱՆ - արմատով կազմվում են բազմաթիվ կենսական խորհուրդներ՜ Օրինակ՝ նան -ծնող, սան - որդի, ծիրան - ծիրի /տիեզերական/ պտուղ, Սիրան -սիրո պտուղ, Միհրան - Միհրի որդի, Վարդան - վարդի ծնունդ, Վահան - Վահի /աստծո/ տված, Անուշ - հոգուց ծնված: ԱՆ կենսակերտ արմատը կարևոր դեր է կատարում հայոց ազգանունների /տոհմանունների / կազմության մեջ. Օրինակ՝ Արամյան, Մուրադյան ազգանունների մեջ ԱՆ - ը նշում է Արամի, Մուրադի տոհմի ծնունդ, սերունդ լինելը, այդ տոհմին պատկանելը՝ Արամի ան - Արամյան, Մուրադի ան - Մուրադյան: ԱՆՔ - ը ԱՆ արմատի հոգնակի ձևն է. Օրինակ՝ Արամի անք - Արամյանք, Արամենք, Արամենց...նաև՝ մեր անք - մերոնք, ձեր անք - ձերոնք, իմ անք - իմոնք: ԱՆ արմատը գործածվում է նաև ՈՒՆ հնչյունափոխված ձևով. Օրինակ՝ գարուն, սիրուն, մածուն, բուն, տուն: - 2. Ժխտական ածանց՝ անտուն, անհաս, անհուն, անտեր: ԱՆԱՀԻՏ - Ծնող Զորություն, Աստվածամայր: Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՆ /ծնում/, ԱՀ /հզոր, մեծ/ և ԻՏ արմատներով՝ ԱՆ - ԱՀ - ԻՏ: ԻՏ - արմատը գործածվում է միայն հայերեն և պարսկերեն լեզուներում՝ ԱՆԱՀԻՏ /հայերեն/, ԱՆԱՀԻՏԱ /պարսկերեն/ և առայժմ դժվար է պարզել նրա վերջնական իմաստը: Արիական մյուս լեզուներում ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ խորհուրդը արտահայտվում է ԱՆ - ԱՀ բաղադրությամբ՝ ԱՆԱՀ - ԱՆՆԱ, որտեղ Ա՛ - Ձայնի ուժգնության շնորհիվ Հ - ն սղվում է: Հետագայում ԱՆԱՀԻՏ /ԱՆՆԱ/ - խորհուրդը վերածվել է հատուկ անունի: ՈՒստի հաճախ նրա հետ գործածվում է նաև ՄԱՅՐ /ՄԵՐԻ, ՄԱՐԻԱ/ բառը: Օրինակ՝ Աստվածամայր Անահիտ կամ Մայր Անահիտ, Մարի - Աննա, Աննա Մարիա: Այդ օրինաչափությամբ հայերենում որպես հատուկ անուն են ձևավորվել ՄԱՅՐԱՆ և ՄԱՅՐԱՆՈՒՇ անձնանունները: Իսկ ՄԱՐԻԱՄ ձևը ՄԱՅՐԱՆ - ի աղավաղումն է, որպես այլ լեզուների նմանակության արդյունք: Ըստ այդմ, բոլոր Արի Ազգերի զգացողության մեջ, թեև անգիտակցաբար, բայց իրականում այդ անունների մեջ արտահայտվում է ԱՆԱՀԻՏ խորհուրդը, քանզի բոլոր այդ անունները ընտանիքի հովանավորի պաշտամունքի արտահայտություն են: Իսկ ընտանիքի հովանավորող միակ Աստվածուհին ԱՆԱՀԻՏՆ է: Ըստ հայկական ավանդության /տես՝ ,,Արարատյան Դիցաբանություն,,/ Անահիտը Մայրն է բոլոր Աստվածների և Արիների: ԵՎ Անահիտն է մշտապես հովանավորում ամեն մի բեղմնավորում, ամեն մի պտղաբերում: ԵՎ ավանդաբար, հայերը մինչև հիմա ամեն տարի տոնում են բնության բեղմնավորումն ու պտղաբերումը: Գարնանը կատարում են բեղմնավորումի տոնը՝ Զատիկը: Փառաբանում են Անահիտին և խնդրում նրանից՝ հովանավորել հողի բեղմնավորումը: ԵՎ ապա սկսում են գարնանացանը: Իսկ աշնանը կատարում են պտղաբերումի՝ բերքահավաքի տոնը՝ Խաղողօրհնեքը, փառաբանելով Անահիտին և խնդրելով նրան՝ օրհնել տված պտուղները: Ըստ այդմ, Անահիտին անվանում ենք նաև Սնուցող Մայր, Ոսկեմայր, Ոսկեհատ, Ոսկեծղի: Ա - Արմատ, որ արտահայտում է ՀՈՒՐ իմաստ: Օրինակ՝ Վահագն, Արեգ, Արագած, Բագ, թագ... ՎԱՀԱԳՆ - Գերագույն Հրե Զորություն, Հուր - Աստված: Լեզվաբանորեն կազմված է՝ ՎԱՀ /գերագույն զորություն, Աստված/ բառով և Ա /հուր/ արմատով՝ ՎԱՀ - ԳԱՆ: ՎԱՀԱԳՆ - ը որպես Գերագույն Հրե Զորություն՝ ՀՈՒՐ - ԱՍՏՎԱԾ, համաարիական ճանաչում ունի: Օրինակ՝ ՎԱՀԱԳՆ - ին հնդիկներն անվանում են ԱՆԻ, ռուսները՝ ԱՈՆՅ, պարսիկները՝ ՎԵՐԱՏՐԱՆԱ: Ի դեպ, պարսկական ՎԵՐԱՏՐԱՆԱ -ն բացատրվում է միայն հայերեն լեզվով: Այն կազմված է երկու զուգահեռ խորհուրդների կցումով՝ ՎԵՐ - ԱՏՐ, որ նշանակում է երագույն զորության կրակ և ԱՆ - ԱՀ, որ նշանակում է Հրե Զորություն: Ըստ երևույթին պարսիկների մոտ նախնական խորհուրդը եղել է ԱՆԱ /Հ/: Իսկ ՎԵՐԱՏՐ - ի կցումը կապված է Զրադաշտականության հետ, երբ որպես տիեզերական հուրի խորհրդանիշ Արեգի փոխարեն ընդունվեց Կրակը՝ Ատրուշանը: ՎԱՀԱԳՆ Տիեզերական Հուրի Խորհուրդն է: Ի դեպ, Հուրը կրակը չէ, թեև կրակի մեջ հուրը շատ է: Հուրը - Էներգիա է: ԵՎ ՎԱՀԱԳՆ Տիեզերական /դրական/ Էներգիայի Խորհուրդն է, հակառակ ՅԱՀՎԱՀ - ի, որը Հողի /բացասական/ Էներգիայի Խորհուրդն է: ՈՒստի ՎԱՀԱՆ - ի զգացողությունը կարող են ունենալ մնայն Արիները, որոնք դրական էներգիայի կրողներ են: Իսկ Տիտանները կարող են ունենալ միայն ՅԱՀՎԱՀ -ի զգացողություն, քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են: Ըստ այդմ, ՎԱՀԱԳՆ միայն Արիների Աստվածն է. նա Արիների Զորության, ՈՒժի հովանավորն է : Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, ամեն Տիեզերական Գարնանը, Երկնի ու Երկրի ահեղ երկունքից ՎԱՀԱՆ է ծնվում: Ծնվում է Չարի Վիշապին սպանելու, Վիշապի գարշանքից Երկիրը լվալու Մեծ Ջրհեղեղով և Արարատում պահպանելու Արարչազարմ աստվածամարդերի՝ Արիների Ցեղը: Ըստ այդմ, ՎԱՀԱԳՆ - ին անվանում են նաև Վիշապաքաղ: Գարուն է բերում ՎԱՀԱԳՆ աշխարհին, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Ջրհեղեղը վերապրող Արիները Վահագնի Ծնունդից սկսում են նոր տարեգրության հաշվարկը: ՎԱՀԱԳՆ ծնվում է գարնան առաջին օրը՝ Արեգի 1 --ին: ԵՎ ավանդաբար գարնան առաջին օրը Արի Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը որպես նոր պարբերության՝ նոր տարվա սկիզբ՝ Ամանոր: ԵՎ կանչում են Վահագնին, սպասում են Վահագնին: ԵՎ այդ սպասումով զորանում են: Միայն զորավորները կարող են դիմավորել ՎԱՀԱԳՆ - ին, միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Միայն զորավորներին է հովանավորում ՎԱՀԱԳՆ: Տկարները չեն կարող դիմավորել ՎԱՀԱԳՆ - ին. տկարները չեն վերապրի Ջրհեղեղը: ՎԱՀԱՆ տկարներին չի հովանավորի, քանզի ՎԱՀԱԳՆ պահպանելու է Արի Աստվածամարդերի Ցեղը, իսկ տկարներից աստվածներ չեն ծնվի: Վահագնին են նվիրված Տրնդեզը և Ամանորը: ՅԱՀՎԱՀ - Ստորգետնյա Աստված: Լեզվաբանորեն կազմված է Յ - չգիտակցված հունչարմատով, ԱՀ /հզոր/ արմատով և ՎԱՀ /աստված/ բառով: Դեռ չպարզաբանված Յ - հունչարմատը հնարավորություն չի տալիս ճշգրտել ՅԱՀՎԱՀ խորհրդի լեզվաբանական իմաստը: Սակայն պարզ է միայն, որ ՅԱՀՎԱՀ - ը Ստորգետնյա Աստված է և իր մեջ կրում է Հողի /բացասական էներգիայի/ խորհուրդը, ի հակադրություն ՎԱՀԱՆ -ի, որը Տիեզերական /դրական էներգիայի/ խորհուրդն է: Այսօր՝ Տիեզերական Ձմռանը, երկրի վրա իշխում է Բացասական Էներգիան, այսինքն՝ ՅԱՀՎԱՀ - ը /Եհովան/: ԵՎ այսօրվա համաշխարհային Կրոնները՝ Հուդայականություն, Քրիստոնեություն, Մահմեդականություն, փաստորեն Յահվահականություն են:
-
ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ - Նորոգումի խորհուրդն է: Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐԻՉ խորհրդով և ԳՈՐԾ /իրագործել/ բառով: Բնության մեջ ամենը իրենց բացարձակությունը հաստատում են իրենց նորոգման մշտական ընթացքում: ԵՎ այդ Նորոգումն ու Պահպանումը որպես բնական օրինաչափություն իրագործվում է մշտական Արարչագործության շնորհիվ: Ըստ այդմ, Արարչագործությունը մշտական ընթացք է և իրագործվում է Արարումի և Ծնումի միասնությամբ: Արարումը բացարձակ հասկացողություն է և իրենով ժամանակ չի պայմանավորում: Ծնումն է պայմանավորում ժամանակ: Առանց Արարումի չի կարող լինել Ծնում: Իսկ եթե Ծնում չլինի՝ Արարումը չի նորոգվի, ուստի և կոչնչանա: ԵՎ Արարչագործությունը հենց երկսեռության խորհուրդն ունի իր մեջ: Արարչագործությունն իրագործվում է Հոր և Մոր միասնությամբ. Հայրը Արարող է, իսկ Մայրը՝ Ծնողը: ԱՐԱՐԻՉ - Արարչագործության խորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՈՂ: Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ԻՉ /մի բան անող/ արմատով: Ըստ այդմ, պետք է տարբերակել իրարից ԱՐԱՐԻՉ և ԱՍՏՎԱԾ խորհուրդները: ԱՍՏՎԱԾ - ը նշանակում է գերագույն Խորհուրդն իր մեջ կրող: ԵՎ Աստվածը Արարիչ չէ: ԱՐԱՐԻՉ-ը Բնության Արարող Զորությունն է՝ ԱՐԱ՛ -ն: Անհրաժեշտ է տարբերակել նաև ԱՐԱՐԻՉ և ՍՏԵՂԾՈՂ խորհուրդները: ՍՏԵՂԾՈՂԸ ստեղծում է մի բան իրենից դուրս: ԵՎ Ստեծողի ու Ստեղծվածի միջև չի կարող լինել որևէ արյունակցական, հոգևոր կապ: ԱՐԱՐՈՂԸ արարում է իր միջից, և Արարողի ու Արարվածի միջև կա ժառանգական արյունակցական, որակական կապ: Արարողը Հայրն է: Հայրն է արարում որդուն, նրան ժառանգաբար փոխանցելով իր բնական որակական հատկանիշները: Ըստ այդմ, իմ Արարիչը իմ հայրն է, նրա հայրը, նրա հոր հայրը... և այդպես խորանալով մինչև Բացարձակը, կհասնեմ ԱՐԱ՛ - ին՝ Բնության Արարող Զորությանը: ԵՎ փաստորեն ԱՐԱ՛ - ն է իմ Բացարձակ Նախահայրը՝ իմ ԱՐԱՐԻՉ -ը: Ըստ այդմ էլ՝ Արիները իրենց ճանաչում են որպես Արևորդի կամ Արորդի, որն էլ նշանակում է՝ Արայի որդի, Արարչածին: Ի դեպ, Տիտանները ԱՐԱՐԻՉ խորհրդի զգացողությունը չունեն. նրանց զգացողությունը հասնում է մինչև ԱՍՏՎԱԾ: Քանզի Տիտանների զգացողության մեջ Նախահայրերի հաջորդականությունը հասնում է մինչև Հողածին Ադամը, ԱՐԱՐՈՒՄ - Արարչագործության խորհուրդ է: Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ՈՒՄ - բայակերտ ածանցով: ԱՐԱՐԵԼ՝ չի նշանակում նոր բան ստեղծել: ԵՎ ԱՐԱՐԵԼ-ը չի նույնանում ՍՏԵՂԾԵԼ -ուն: Արարում է միայն Հայրը: Այսպես՝ Արա՛ն Արարատում Արարել է Արիին: Այսինքն՝ Արա՛ն Արիի Հայրն է. Նա Արիին Արարել է իրենից և նրան ժառանգաբար փոխանցել է իր որակական հատկությունները: Իսկ Յահվան Անապատում Ստեղծել է Ադամին հողից: Այսինքն՝ Յահվան Ադամի Հայրը չէ. նրա Ստեղծողն է: ԵՎ Ադամը ոչ մի որակական հատկություններով կապված չէ իր Ստեղծողի հետ: ԱՐԱՐԱԾ - Արարչագործության խորհուրդ է: Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ԱԾ /բռնել, պահել/ բառարմատով: ԱՐԱՐԱԾ - ը փաստորեն արարումի և ծնումի համատեղ արարչագործության պտուղն է: Ըստ այդմ՝ ԱՐԱՐԱԾ - ը Արարչի Որդին է՝ Արորդի, և ժառանգաբար իր մեջ կրում է Արարող Հոր բնական որակները: ԱՏ - Բառարմատ, որ նշանակում է ՏԵՂ, ԱՄՓՈՓՈՒՄ: Օրինակ՝ բացատ, կաղնուտ, ատյան, աթոռ: ԱՐԱՐԱՏ - Արարչագործության խորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՄԱՆ ՎԱՅՐ: Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԱՐ կրկնավոր արմատով և ԱՏ /տեղ/ բառարմատով՝ ԱՐԱՐ - ԱՏ: ԱՐԱՐԱՏ - ը որոշակի աշխարհագրական բարձրադիր տարածք է: Այն ունի խիստ ընդգծված բնական սահմաններ. հյուսիսից՝ Կովկասյան լեռնաշղթան, հարավից՝ Հայկական Տավրոս լեռնաշղթան, արևելքից՝ Կասպից ծովը: Իսկ արևմուտքում ընդգծված սահման չունի և սահմանափակվում է Հայկական Բարձրավանդակով: Այսինքն՝ փաստորեն ԱՐԱՐԱՏ - ը Հայկական Բարձրավանդակն է: Ըստ հայկական ավանդության /տես՝ ,,Արարատյան Դիցաբանություն,,/ սա հենց արարման վայրն է՝ ԱՐԱՐԱՏ - ը, որտեղ Արարիչը արարել է առաջին երկրային աստված Արիին: Արիի սերունդները բազմանալով տարածվել են Արարատից դուրս և տարբեր Արի Ազգեր կազմել: Իսկ Արարատում մնացած Արիները իրենց վրա պահպանում են ավանդական Արի /Արմեն/ անունը: ՀԱՅ անունը նույնպես ավանդական խորհուրդ է և հոմանիշ է Արմենին /տես՝ Արմեն, Հայ/: Իսկ Հայաստանը հոմանիշ է Արարատին: ԱՐԱՐԱՏ - ը, որպես Արիների Բնակ՝ Արարման Վայր, ճանաչված է նաև այլ ազգերի կողմից: Այսպես՝ Արարատը պարսիկներն անվանում են Արիանա Վայջո, որ նշանակում է Արիների Բնակավայր: Նույն իմաստով հնդիկները անվանում են Արիավարտա, ասորիները՝ ՈՒրարտու, շումերները՝ Արատտա: բ. ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Ամբողջ Տիեզերքը կառավարվում է չորս բնական Զորությունների միջոցով՝ Արարող Զորություն, Ծնող Զորություն, Դրական /Տիեզերական/ Էներգիա, Բացասական /Հողի/ Էներգիա: ԱՐԱ՛ - Արարող Զորություն, Արարիչ: Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /սերում, արարում/ և ԱՀ /հզոր/ բառարմատներով՝ ԱՐ - ԱՀ: Սակայն հոգևոր զգացական արտահայտությամբ Ա՛ - Բացարձակ Ձայնը չեզոքացնում է Հ - հնչյունին և ներկայացնում է Բացարձակ Արարող Զորության, Արարչի էությունը՝ ԱՐԱ՛: Ի դեպ, ԱՐԱՀ բառակազմական ձևը հնչյունափոխությամբ անցել է Սեմական Արաբներին և պահպանվել է ԱԼԼԱՀ ձևով: Իսկ ԱՐԱ՛ խորհուրդը ժամանակին փոխանցվել է հին եգիպտացիներին և պահպանվել ՐԱ ձևով: Որոշ Արի Ազգերի մոտ Արարչի էությունը արտահայտվում է ոչ թե ԱՐ - ԱՀ լեզվական բաղադրությամբ, այլ՝ ԱՐ - ԱՆ: Այսպես՝ հինդուսների մոտ Արարչի էությունը արտահայտվում է ՎԱՐՈՒՆԱ՝ Վ - ԱՐ - ՈՒՆ/ան/ - Ա, իսկ ռուսների մոտ՝ ՊԵՐՈՒՆ՝ Պ - ԷՐ/ար/ - ՈՒՆ/ան/ լեզվական բաղադրությամբ: Սակայն ԱՐ - ԱՆ բաղադրությունը ավելի ուշ շրջանի արտահայտություն է: Բանն այն է, որ հնդկական Բրահմայականության մեջ Արարչի էությունը արտահայտվում էր հենց ԱՐԱ՛ խորհրդով՝ ԲԸՐԱՀՄԱ՝ Բ - ԸՐ /ԱՐ/ - ԱՀ - ՄԱ, իսկ ռուսների մոտ՝ ՅԱՐ խորհրդով: Ըստ երևույթին հետագայում և՜ հնդիկների, և՜ ռուսների մոտ բացակայել է ի սկզբնապես ճանաչված Աստվածամայրը՝ Անահիտը: ԵՎ Արարիչն ու Աստվածամայրը միավորվել են մի կերպարի մեջ: Իսկ զգացական այդ միասնությունը հանգեցրել է նոր խորհրդի ձևավորմանը, որն էլ արտահայտվում է լեզվական արմատների այլ բաղադրությամբ: Այսպես՝ Արարիչը արտահայտվում է ԱՐ - ԱՀ /Արարող Զորություն/ բաղադրությամբ, իսկ Աստվածամայրը՝ ԱՆ - ԱՀ /Ծնող Զորություն/ բաղադրությամբ: Այնինչ, Հոր և Մոր կերպարների միաձուլումը հանգեցրել է ԱՐ - ԱՆ արմատների միասնությանը, որը նշանակում է՝ ԱՐԱՐՈՂ - ԾՆՈՂ, ՀԱՅՐ - ՄԱՅՐ: Այսինքն՝ այդ Ազգերի մոտ Արարիչը ներկայանում է ՀԱՅՐ-ՄԱՅՐ որակական ամբողջությամբ: Իսկ հայկական ու պարսկական ավանդություններում /տես՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՎԵՍՏԱ/ պահպանվում է Արարչագործության երկսեռությունը: Ըստ այդմ, ԱՆԱՀԻՏԸ Մայրն է բոլոր Աստվածների ու Արիների, իսկ ԱՐԱ՛ - ն Արարչի Բացարձակ Էությունն է, որ արտահայտվում է ԱՐ - ի խտացումով Ա՛ - Բացարձակ Ձայնի մեջ /Հ -ի սղումով/:
-
ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ Ա Ս Տ Վ Ա Ծ Ա Շ Ո Ւ Ն Չ ( ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ) Ո՛վ, Արարչածին Հա՜յ, ավերակների վրա մի՜ ողբա երբեք և փլատակների մեջ մի՜ որոնիր քեզ: Այո, ավերված են քաղաքները քո. բայց մարդն է շինել, մարդն էլ կավերի. կործանված են Մեհյանները քո. բայց մարդն է կերտել, մարդն էլ կքանդի. այրված են բոլոր մատյանները քո. բայց մարդն է գրել ու մարդն էլ կայրի: Արարչական արարումի մեջ որոնիր դու քեզ, որ մարդն անզոր է ստեղծել ու քանդել. Հայոց Լեզվի մեջ որոնիր դու քեզ. Արարչածին է Լեզուն Հայոց, և Հայոց Լեզվով խոսում են միայն Աստվածներն Անմահ և Աստվածամարդիկ: Հայոց Լեզվի մեջ քո Ծագումը կա, և քո Հավերժումը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Արյունը կա, և քո Հայրենիքը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Երկինքը կա, և քո Արևը կա Հայոց Լեզվի մեջ. ձորերի հառաչ, լեռների խոյանք, լճերի ծփանք և առվի կարկաչ՝ այդ բոլորը կան Հայոց Լեզվի մեջ: Հուրը Վահագնի, Սերը Աստղիկի, Մայր Անահիտի ժպիտը բուրող և Հայր Արայի տիեզերական Արարումը կան Հայոց Լեզվի մեջ: Քո պապերի ու թոռների զորությամբ օծված, դու ինքդ էլ կաս Հայոց Լեզվի մեջ: Մտիր Հայ Լեզվի խորհուրդների մեջ, և դու կմտնես հրաշքների աշխարհ, ու ինքդ կլինես հրաշալիքների մեջ մի վեհ հրաշալիք. էլ ի՞նչ ես փնտրում Հայոց Լեզվից դուրս: Հավա՞տք ես ուզում՝ գերագույն Հավատք է Հայոց Լեզուն: Ավետարա՞ն ես ուզում՝ Ավետարան է Հայոց Լեզուն. Տաճա՞ր ես ուզում՝ Հավատքի Տաճար է Հայոց Լեզուն. Աստվա՞ծ ես ուզում՝ Աստվածների Խորհրդարան է Հայոց Լեզուն. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ է Հայոց Լեզուն: ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ - ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ Լեզու բառի մեջ ԷԶ /ԱԶ/ արմատն է, որը նշանակում է ծագում, սերում, արյունակցություն: Ըստ այդմ, Լեզուն նույնանում է Ազգին: Ազգային Լեզուն Ազգի ներքին գենետիկական որակ է: Ի՞նչ է Հայոց Լեզուն Հայի համար: Թե Արարչածին է Ազգն Արմենական, ապա Աստվածաշունչ է Հայոց Լեզուն: Աստվածային ծագում ունի նա: Այն Արարչից է գալիս: ԵՎ մեր նախահայր Արին Հայր Արայից իր արյան հետ ժառանգել է նաև Հայոց Լեզուն որպես իր հոգևոր էություն: ԵՎ այդ Լեզվով են Արիները տարածվել աշխարհով մեկ և բազմաթիվ Արի Ազգեր ձևավորել: Այդ նույն Լեզուն են Հայր Արայից ժառանգել նաև բոլոր Աստվածները: ԵՎ Աստվածների հետ միայն Հայոց Աստվածաշունչ Լեզվով կարող ենք խոսել: Հայոց Աստվածաշունչ Լեզուն ազգային բացարձակ խորհուրդների համակարգ է: Հայ Ազգը, որպես բնական որակ, իսկզբանե հարաբերվել է իր ծագումի, իր բնօրրանի հետ, բնական բազմազան երևույթների, էությունների հետ, բնական զորությունների, Աստվածների հետ... ԵՎ այդ հարաբերությունները նա վերապրել է իր հոգևոր կերտվածքի, իր բնավորության, իր մտածելակերպի և այլ որակական դրսևորումների միջոցով, յուրովի ընկալել է դրանց խորհուրդները և համապատասխան անուն տվել դրանց: Հենց այդ ազգային խորհուրդների համակարգն է, որ ներկայանում է որպես Ազգային Լեզու: Ազգային Լեզվի մեջ ամեն խորհուրդ իր անունն ունի, և ամեն անուն իր խորհուրդն ունի: ԵՎ պատահական անուն չի լինում երբեք: Ըստ այդմ, Հայոց Լեզուն, որպես Ազգի ներքին գենետիկական որակ, իրենից ներկայացնում է Ազգային Խորհուրդների Համակարգ: Այնինչ, բոլոր օտար լեզուները, որպես արտաքին հաղորդակցման միջոց, Հայ Ազգի մեջ ներկայանում են որպես Բառերի Քերականական Համակարգ: Այսպես՝ հայերիս համար ռուսերեն Սոլնցե կամ անգլերեն Սան բառերի իմաստը որպես քերականական միավոր իմանալը բավարար է այդ լեզուներով արտահայտվելու համար: Այնինչ, հայերեն Արեգակ բառը որպես քերականական միավոր մեզ չի կարող բավարարել: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչո՞ւ Արեգ, ի՞նչ է նշանակում Արեգը, ի՞նչ խորհուրդ ունի իր մեջ Արեգը, ի՞նչ կազմություն ունի և այլն: Ըստ այդմ, Հայոց Աստվածաշունչ Լեզուն է, որպես ազգային խորհուրդների համակարգ, մշտապես արարումի հիմք հանդիսանում արարող Արմեն Ազգի համար, քանզի բնական օրինաչափությունների խորհուրդները զգալով է միայն, որ հնարավոր է արարել: Սակայն, երբ Հայոց Լեզվի անունները մեր զգացողության մեջ կորցնում են իրենց խորհուրդները, ապա վերածվում են պարզապես անկենդան բառերի, իսկ Լեզուն վերածվում է բառային քերականական համակարգի: ԵՎ Հայոց Լեզուն հենց իր Ազգի մեջ որակազրկվում է և վերածվում արտաքին հաղորդակցման միջոցի, ստանալով օտար լեզուներին հավասար արժեք: Վաղուց արդեն, որպես Հոգևոր Եղեռնի հետևանք, մենք օտարվել ենք մեր հոգևոր էությունից: Մենք օտարվել ենք մեր Աստվածաշունչ Լեզվից: ԵՎ վաղուց արդեն մենք չենք զգում Հայոց Լեզվի խորհուրդները: ԵՎ ազգային խորհուրդների անունները մեր մեջ վերածվել են անկենդան բառերի, որոնք իրար հետ կապված են զուտ քերականական կանոններով: ԵՎ վաղուց արդեն մենք օտարվել ենք մեր արյունից ու հոգուց. մեր միտքը աշխատում է զուտ անկենդան բառանշանների գործածությամբ, որպես արտաքին հաղորդակցման միջոց, այլ ո՜չ՝ ներքին հոգևոր որակ. մեր միտքը աշխատում է թերի, անպտուղ, և մենք չենք կարող արարել և մենք չենք կարող խոսել Աստվածների հետ: ԵՎ Հայ Ազգը դադարեց արարել: Անկենդան բառերի քերականական համակարգի մեջ մեռնում է նաև կենդանի արարչագործությունը: ԵՎ Ազգի հոգևոր եղեռնը շարունակվում է և դեռ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ մենք վերականգնենք մեր զգացողության մեջ Հայոց Լեզուն որպես Ազգային Խորհուրդների Համակարգ և դրանով Ազգի սերունդների զգացողության մեջ հաստատենք այն որպես ազգային ներքին գենետիկական որակ: Ազգային խորհուրդները արտահայտվում են լեզվի արմատների միջոցով /բառարմատներ և հունչարմատներ/: Հայոց Լեզվի ամեն մի արմատ ունի իր ամենաբազմազան երանգավորումները. և այդ ամենաբազմազան երանգավորումներով կազմում է ամենաբազմազան խորհուրդները: ԵՎ երբ վերականգնենք մեր մեջ Հայոց Լեզուն որպես Խորհուրդների Համակարգ, այն ժամանակ Հայոց Լեզուն կբացվի մեր առջև որպես աստվածային իմաստության ավազան, որի մեջ մենք կգտնենք մեր էությունը, մեր ծագումը, մեր անցյալն ու ապագան: Այն ժամանակ արարչագործությունը կդառնա մեր կյանքի բովանդակությունը: ԵՎ մենք ինքներս կզգանք, որ Հայոց Լեզվով մուրալ չի լինի, աղերսել չի լինի, աղոթել չի լինի: Քանզի Հայոց Լեզուն աստվածային լեզու է, իսկ Աստվածներն ու Աստվածամարդիկ չեն աղերսում, չեն աղոթում և չեն մուրում: ա. ԱՐԱՐՉԱՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Ա՛ - Բացարձակ Ձայն, որ արտահայտում է ամեն գոյություն, լինելություն: Լեզվական համակարգում Ա՛ - Ձայնի հարազատ արտահայտիչն է Ա - հնչյունը: Իսկ մյուս ձայնավոր հնչյունները Ա - հնչյունի տարբեր երանգներն են և շատ դեպքերում իրենց մեջ պահպանում են Ա - հնչյունի արմատական իմաստները: Օրինակ՝ Էրման /Արման/, Իրան /Արիան/, Հէք /Հայք/, ուշ /աշ/, ուտ /ատ/ և այլն: ԱՐ - Կենսակերտ բառարմատ, որ նշանակում է ՍԵՐՈՒՄ, ԾԱԳՈՒՄ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒԽՏ: Համապատասխանում է ԱԶ արմատին: ԱՐ - կենսակերտ արմատը հայերենում գրեթե ամենաշատ գործածվող արմատն է: Այն մտնում է ամենաբազմազան բաղադրությունների մեջ, կազմելով ՍԵՐՈՒՄ, ԾԱԳՈՒՄ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒԽՏ արտահայտող խորհուրդներ: Օրինակ՝ արյուն, արգանդ, արմատ, արև, մարդ, արքա, դար, գարուն, բարի, չարի, Արա, Արի, արտ, արու... ԱՐԱՐ - Կրկնավոր արմատ՝ ԱՐ - ԱՐ, որ արտահայտում է Բացարձակ Զորության, Բացարձակ Սերումի իմաստ: Ըստ այդմ, ԱՐԱՐ կրկնավոր արմատը գործածվում է միայն Արարչագործության համակարգի խորհուրդների մեջ՝ Արար - իչ, Արար - ատ, Արար - ած, Արար - ել:
-
ԱՐՈՐԴԻՆԵՐԻ ՈՒԽՏ Ո Ւ Խ Տ Ա Գ Ի Ր Ք Ա Ր Ո Ր Դ Յ Ա Ց ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ՝ ԱՐԱՅԻ ԿԵՆԱՑ ԱՐԵՎՈՎ ՕԾՎԱԾ ԱՐՈՐԴՅԱՑ ՆՈՐՈԳ ՈՒԽՏԻ ՔՐՄԱՊԵՏ ՍԼԱԿ ԿԱԿՈՍՅԱՆԻ ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԻ 9588 թ. ( 2005 ) ԷՐԵՎԱՆ Ո Ւ Ղ Ե Ր Ձ Ո՛վ, Արի Հա՜յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի՜նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի՜ ես դու, Աստվածամա՜րդ ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությո՜ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագո՜ւմն ես դու: Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս - զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է. հավա՞տ՝ հավատը քո մեջ է. սե՞ր՝ սերը քո մեջ է. իմաստությո՞ւն՝ իմաստությունը քո մեջ է: Հրաշալի էա՜կ ես դու, ո՛վ, Արի Հա՜յ: Բայց դեռ ինչքա՞ն, ինչքա՞ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա՞ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա՞ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա՞ն դու խարխափես հոգևոր թմրության մեջ՝ գոհ քեզ պարգևված անտոհմիկ որբի խղճուկ վիճակից: Դու երբևէ չե՞ս նայել Արեգակին՝ ո՜չ մայրամուտի, այլ արշալույսի՜ Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տեսնել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո՞վ ես դու, ո՞րտեղից ես գալիս, ի՞նչ ծագում ունես: Արիական ծագում ունես դու, ո՛վ, Արի Հա՜յ, որ Արայից է գալիս. անարատ արյուն ունես դու, որ Արայից է հոսում քո երակներում. ազնիվ դիմագիծ ունես դու, որ Արայից ես ժառանգել. աստվածային զորություն ունես դու, որ արտացոլումն է Արայի էության: ԵՎ դու դեռ կասկածո՞ւմ ես քեզ: ԵՎ կարծում ես, թե քո ծագումը կորե՞լ է անդարձ, որ օտարներից քո գոյության հաստատումն ես մուրում: Բայց Արայի կամքով՝ ոչ մի բնական չի կորչում երբեք: Քո ծագումն էլ՝ բնական, չի կորել անհետ: Այն պահպանվել է հարյուրամյակներ և պահպանվել է դարձյալ հենց քո՜ մեջ: ԵՎ Հայր Արայի կամքով ու Ամենազոր Վահագնի հովանավորությամբ, քո ծագումը պեղվում է հենց քո՜ միջից և վերադարձվում է քեզ, որ միանաս, ձուլվես նրան ու ամբողջացնես էությունը քո: Մտի՜ր նրա մեջ, ո՛վ, Արի Հա՜յ, գնա՜ քո հավերժության խորքը, մինչև քո առաջին նախնիները, միացի՜ր նրանց, ապրի՜ր նրանց հետ, բոցավառվի՜ր նրանց աստվածային ջերմությամբ, օծվի՜ր նրանց կենաց արևով և ապա փառաբանի՜ր Հայր Արային ու Մայր Անահիտին այն աստվածային Շնորհի համար, որ տրված է քեզ՝ լինել Արի Հա՜յ, լինել աստվածամա՜րդ, լինել Արորդի՜: ՍԼԱԿ ԿԱԿՈՍՅԱՆ Հայաստանի Գերագույն Քրմապետ Վ Ա Հ Ա Գ Ն Ի Ծ Ն Ո Ւ Ն Դ Ը ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՆ, ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՐ, ԵՐԿՆԵՐ ԵՎ ԾՈՎՆ ԾԻՐԱՆԻ, ԵՐԿՆ Ի ԾՈՎՈՒՄ ՈՒՆԵՐ ԵՎ ԶԿԱՐՄՐԻԿՆ ԵՂԵԳՆԻԿ: ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԾՈՒԽ ԵԼԱՆԵՐ, ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԲՈՑ ԵԼԱՆԵՐ, ԵՎ Ի ԲՈՑՈՒՅՆ ՎԱԶԵՐ ԽԱՐՏՅԱՇ ՊԱՏԱՆԵԿԻԿ: ՆԱ ՀՈՒՐ ՀԵՐ ՈՒՆԵՐ, ԱՊԱ ԹԵ ԲՈՑ ՈՒՆԵՐ ՄՈՐՈՒՍ ԵՎ ԱՉԿՈՒՆՔՆ ԷԻՆ ԱՐԵԳԱԿՈՒՆՔ: Ցնծա՜ բյուրվիշապ Արարատ Աշխա՜րհ՝ փրկության Աստված Վահա՛գն է գալու: Գալու է Չարի Վիշապին սպանելու և Մեծ Ջրհեղեղով Երկիրը լվալու Վիշապի պղծությունից: Գարուն է բերելու Վահագն Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ Հազա՛ր - հազա՛ր նվիրում մեր Հայր Արային, Հազա՛ր - հազա՛ր ժպիտ Մայր Անահիտին, Հազա՛ր - հազա՛ր փառք Հրե Վահագնին, Հազա՛ր - հազա՛ր սեր Չքնաղ Աստղիկին, Հազա՛ր - հազա՛ր բարև Արտավազդ Միհրին, Հազա՛ր - հազա՛ր երդում Սուրբ Նախնիներին... Որ հազա՛ր - հազա՛ր արևով օծված, Որ հազա՛ր - հազա՛ր օրհնությամբ կնքված, Որ հազա՛ր - հազա՛ր հայտնությամբ սնված ԵՎ Արարչական կամքով արարված ՈՒԽՏԱԳԻՐՔՆ ԱՐՅԱՑ՝ ոգու վեհություն, Հանց Կենաց Խորհուրդ մեզ են կտակում:
-
http://kyandaryanclan.io.ua/journal.php?screen=14
-
http://vahagnakanch.wordpress.com/ Թուրքերն ու ադրբեջանցիները` մի՛շտ միասին ու մեր դեմ November 13, 2009 Ինչպես եւ ենթադրվում էր, Արցախ-ԼՂՀ-ի հարցը աշխուժանում է հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորմանը զուգահեռ: Ժամանակին` ի տարբերություն ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների, ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ոչ միայն “ԼՂՀ-ն է տեսնում”, այլեւ` փաստաթղթի բոլոր հնարավոր վտանգավոր հետեւանքները: “Արձանագրության տեքստում չկա “Ղարաբաղ” բառը, սակայն այն, որպես նախապայման, փաստաթղթում առկա է քողարկված: Այս մասին իրենց հայտարարություններում բացահայտորեն խոսում են նաեւ Թուրքիայի պաշտոնյանները` սահմանի բացումը պայմանավորելով ԼՂ հիմնախնդրում Ադրբեջանի օգտին զիջումներով: Չի բացառվում, որ Թուրքիան մեր տարածքների զիջման հարցը բարձրացնի արձանագրությունները իր խորհրդարանում վավերացնելուց առաջ”,- ասել է Մ. Մայիլյանը: Ազատագրված տարածքների վերադարձն Ադրբեջանին նա համարում է անհնար, եւ այդ մասին խոսակցությունները համարում է խնդիրը փակուղի տանելու փորձ: Առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության, հիմնախնդրի որեւէ որոշում չի կարող ընդունելի լինել ԼՂՀ բնակչության համար. “Այսօր ՀՀ-ն չպետք է քննարկի Արցախին վերաբերող հարցերը: Այդ դեպքում եւ միջնորդները, եւ Ադրբեջանը ստիպված կլինեն խոսել Արցախի հետ”: Արցախ-ԼՂՀ-ի հարցում հրապարակված “Մադրիդյան սկզբունքներ”-ը, որոնց շրջանակներում պատրաստվում են կարգավորել հիմնախնդիրը, արցախցիները համարում են անընդունելի. “ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որեւէ տարածքի հանձնումը Ադրբեջանին` առաջին հերթին նշանակելու է խախտում ԼՂՀ հիմնական օրենքի` Սահմանադրության, որում ամրագրված են տվյալ տարածքները: Երկրորդ` ազատագրված տարածքների անգամ մի մասից ԼՂՀ ՊԲ-ի ուժերի դուրսբերումը կխախտի ԼՂՀ ռազմական եւ պարենային անվտանգությունը”: Հրապարակված սկզբունքներում ակնարկ անգամ չկա Ադրբեջանի կողմից զավթված ավելի քան 1000 կմ2 արցախյան տարածքները ԼՂՀ-ի վերահսկողությանը վերադարձնելու մասին: Եվ ահա, կարծես թե, իրականանում է ազատագրված “տարածքների զիջման հարցի բարձրացումը` արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում վավերացնելուց առաջ” հնչած վտանգը… Մինսկի խմբի եռանախագահները օրերս այցելեցին Բաքու, Երեւան եւ նորից մեկնեցին Բաքու: Ի՞նչ են համաձայնեցնում հայ -թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ: Իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր. այսպես է եղել պաշտոնական տեղեկատվությունը: Իսկ իրականությունը, կարծում ենք, այլ բան է ենթադրել տալիս… “Լուսանցք”-ի նախորդ թողարկման առաջաբանում` “Չզիջե՛նք Արցախ-Իրան սահմանը” հոդվածում (հեղ.՝ Հայկ Թորգոմյան), իրապես կարեւորվում է այդ սահմանը` Արցախի (ազատագրված տարածքներով) անկախությունը պահպանելու համար: Վերլուծականում նշվում է, որ երբ ՀՀ-ին կարողանան պարտադրել հանձնելու ազատագրված տարածքները, ապա կարող են նաեւ պարտադրանք սեպել՝ Արցախ-ԼՂՀ-ի կարգավիճակի ոչ հայանպաստ հարցով: Ուստի, մեծ նշանակություն է տրվում Արցախ-Իրան սահմանի պահպանմանը, քանզի ԻԻՀ-ին այսօր ինչ-որ բան պարտադրելն ավելի դժվար է, եթե չասենք Արեւմուտքի համար անհնարին, քան ՀՀ-ին… Թեհրանում նաեւ լավ են հասկանում համաթուրքական վտանգը եւ ՆԱՏՕ-ական զորքերի հնարավոր տեղակայման հետագա հետեւանքները ազատագրված տարածքներում եւ հարակից շրջաններում: Իհարկե, այդ զորքերը “կտեղադրվեն” որպես խաղաղապահ ուժեր: Իսկ ՆԱՏՕ-ն վաղուց պաշտպանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ ԼՂ խնդրի կարգավորման հարցում Մինսկի խմբի գործունեությունը: Այս մասին վերստին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ “Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով” 2009թ. նախատեսված գործողությունների իրականացման հետ կապված հարցեր: Կարեւորելով եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների ու հաստատությունների հետ ՀՀ համագործակցության խորացումը` Ա. Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստան-ՆԱՏՕ “Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի” համաձայն` բարեփոխումներ են իրականացվում պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, իրավապահ մարմինների գործունեության ոլորտներում: Երկուստեք կարեւորվել է ՀՀ-ում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման, սահմանային անվտանգության ապահովման, այս ուղղությամբ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առավել խորացումը: Եվ ահա, չի բացառվում, որ այսօր Մինսկի խումբը փորձում է այդ “խորացումը” հասցնել Իրանի սահմանին (ազատագրված տարածքներում)… տարածաշրջանում հարցականի տակ դնելով Հայաստան-Իրան` մեզ համար ամենաապահով համագործակցությունը, թերեւս` նաեւ ամենավստահելի: Ռ. Սիմոնսը “խորացման” հարցերով չի մոռացել իր գոհունակությունը հայտնել գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից եւ արձանագրված առաջընթացը գնահատել է դրական: Չնայած այս ամենին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հանդիպման առանցքում առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացն է քննարկվել, եւ ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցում ու շեշտել, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների Թուրքիայի կողմից վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի: Այսինքն` այդ արձանագրություններով Հայաստանը չի ստանձնել որեւէ միակողմանի պարտավորություն եւ դիմել է այդ քայլին 2 երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով: Եվ եթե Թուրքիան խելամիտ ժամկետներում չվավերացնի այդ արձանագրությունները, ապա հայկական կողմն առանց հապաղելու նույն կերպ կվարվի: Սակայն, ինչպես տեսնում ենք, Անկարան փորձում է Բաքվի համար որոշ շահեկան դիրքեր ամրապնդել արցախյան հարցում` մինչեւ արձանագրությունների ստորագրումը: Ուստի, եթե Երեւանը եւ Ստեփանակերտը սրա դեմը չառնեն, ապա ԼՂՀ հարցը նույնիսկ ինքնաբերաբար կկապվի հայ-թուրքական արձանագրությունների հետ: ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուն հույս է հայտնել, որ “Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ապագայում դրական առաջընթացներ կլինեն: Մյուս 2 համանախագահ երկրների հետ միասին մենք շատ ակտիվ դեր ենք խաղում Մինսկի խմբում: Դա շատ կարեւոր գործըթնաց է, եւ դրա լուծումը նույնպես կարեւոր է տարածաշրջանի կայունության տեսանկյունից: Մենք ցանկանում ենք, որ ամբողջ տարածաշրջանն ապահովված լինի խաղաղությամբ, կայունությամբ ու բարեկեցությամբ”: Միաժամանակ, ամերիկացի դիվանագետը ձեռնպահ է մնացել գործընթացի մանրամասները ներկայացնելուց եւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս եղել են տարածաշրջանում… Բանակցությունների ընթացքում համանախագահները գործընթացում նկատելի առաջընթացի են հասել, եւ ես հույս ունեմ, որ այդ առաջընթացը շարունակվելու է”: Բացի մեր ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու “նկատելի առաջընթացից”, կա նաեւ “Լաչինը Մեղրիի հետ փոխանակելու” վտանգ: Ադրբեջանական կայքերը, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ “Հայաստանի համար առաջնային է համարվում ԼՂՀ-ի անվտանգությունը եւ կարգավիճակը, իսկ անվտանգությունը նշանակում է ցամաքային կապ ՀՀ-ի հետ”, ընդգծել են, որ միշտ էլ, նաեւ Ադրբեջանի կազմում գտնվելու ժամանակահատվածում, ԼՂ-ն ՀՀ հետ ունեցել է ցամաքային կապ. “Լաչինը միշտ էլ իրենից ներկայացրել է ցամաք”,- հեգնել են ադրբեջանցի քաղաքական մեկնաբանները: Նրանք կարծում են, որ` “ՀՀ-ն Լաչինի տարածքի դիմաց պետք է զիջի դրան համարժեք շրջան` ասենք, Մեղրին”: Դեռեւս թարմ է “Հոբլի ծրագիր” ասածն այս ուղղությամբ, ուստի վտանգը կրկին կարող է դառնալ այժմեական: ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը դեռ “Մադրիդյան սկզբունքներ”-ի գաղտնազերծումից հետո տված հարցազրույցներում մտահոգություն էր հայտնել, նշելով, որ այդ սկզբունքներով հարցի կարգավորումը հանգեցնելու է այն բանին, որ հետագայում կդրվի Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հարցը, եւ հայկական կողմը կանգնելու է կամ Ղարաբաղը, կամ Մեղրին կորցնելու փաստի առջեւ”: Իսկ Մեղրիի վերաբերյալ հնչեցվող ակնարկներն այսպիսին են. “Եթե խոսքը 7 շրջանի վերադարձի մասին է, որի դիմաց լավագույն դեպքում Ադրբեջանը կհամաձայնի Ղարաբաղի անկախությանը, Ղարաբաղը ունենալու է անկլավի կարգավիճակ: Եվ երբ խոսում են Հայաստանի հետ կապի մասին, ապա դա նշանակում է, որ, այո, դրվելու է Մեղրիի հարցը: Ինչ կարգավիճակով ՀՀ-ն կպահանջի Լաչինը, նույն կարգավիճակով Ադրբեջանը կպահանջի Նախիջեւանի հետ կապ` Մեղրիի տարածքով”: Չնայած մի տարբերություն կա, Մեղրիի ու Լաչինի միջեւ Նախիջեւանը անկլավ չի, իսկ եթե Արցախը չունենա սահման Հայաստանի հետ, դա կբերի Արցախ-ԼՂՀ-ի հայաթափմանը, հետեւաբար, այսօր խոսել “Մադրիդյան սկզբունքներ”-ով հարցի կարգավորման մասին` անթույլատրելի է: Ի դեպ, շատերի կարծիքով Մեղրիի տարբերակով հարցի լուծումը բխում է նաեւ Թուրքիայի շահերից, որով նրանք ստանում են ցամաքային կապ Ադրբեջանի եւ Միջին Ասիայի հետ, ինչը տեղավորվում է նրանց ռազմավարական եւ համաթուրքական նպատակների մեջ: Ոմանց կարծիքով էլ միշտ փոթորկից առաջ հանդարտ մի պահ է գալիս, եւ հիմա մենք այդ հանդարտի փուլում ենք, որովհետեւ կա հաղթանակի նախազգացում: Իսկ եթե Թուրքիան ստորագրեց արձանագրությունները եւ նախապայմաններ չդրեց, ապա մենք դա կարող ենք համարել արդեն մեր դիվանագիտական հաղթանակը: Այսինքն` ակնկալվում է հանդարտի պահից հետո փոթորկի պահը… Իսկ դա կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների ստորագրումից հետո, երբ ԼՂՀ խնդրի լուծումն անմիջականորեն կկապվի դրա հետ: Այդ ստորագրմամբ Երեւանը կճանաչի Թուրքիայի եւ տարածաշրջանի այլ երկրների տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, եւ Արցախի ու ազատագրված տարածքների կապը հայ-թուրքական արձանագրությունների հետ կդառնա խիստ անմիջական: Չնայած այս վտանգներին, մեզ մոտ եւ այլ երկրներում փորձում են ցույց տալ, թե ԼՂՀ-ում սառը անտարբերությամբ են վերաբերվում Արցախի հանդեպ Թուրքիայի դիրքորոշմանը: Թուրքական “Սաբահ” թերթում տպագրվել է մի հոդված, որով պարզվում է, որ դեռեւս 11-րդ դարից մինչեւ 1800-ական թթ. “Ղարաբաղը գտնվել է թուրքերի հպատակության ներքո”: Այս առնչությամբ ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը ասել է. “Նրանք թերեւս, մոռացել են մատնել այն, թե ինչպես 11-րդ դարից մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականները իրենց նախորդները քանի-քանի անգամներ են Ղարաբաղում եւ նրա մատույցներում ջարդվել ու մազապուրծ ճողոպրել առանց ետ նայելու”: Ըստ նրա, այն, որ Ադրբեջանում պատմական փաստերի ու իրադարձությունների աղավաղման ու խեղաթյուրման հարցերում հսկայական փորձ են կուտակել, հանրահայտ իրողություն է: “Եվ ահա` Ադրբեջանին սփոփելու նպատակով, թուրքական “Սաբահ”-ը կեղծիքների թողարկման ոլորտում կրտսեր եղբորը գերազանցելու փայլուն օրինակ է մատուցում` ապակողմնորոշելով եւ մոլորեցնելով իր բազմահազար ընթերցողներին: Թերթի խմբագրակազմը երեւի թե լավ գիտե, որ իր ընթերցողները շատ հեռու են տարածաշրջանին առնչվող պատմական անցքերից: Այնպես որ, նրանց կարելի է հրամցնել ցանկացած անհեթեթություն, ինչպես, օրինակ, թեկուզ հետեւյալ բնույթի այսպիսի մի ապատեղեկատվություն` Ղարաբաղը ինչ-որ ժամանակ եղել է Օսմանյան կայսրության կազմում, եւ երբ անցել է Ռուսաստանին, իբր նրա բնակչության ոչ ավել, ոչ պակաս 95%-ը կազմում էին թուրքերը: Այս թերթի հիպերբոլիկ երեւակայությունը սահմաններ չունի”,- նկատել է ԼՂՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչը: Թերթը, հասկանալի է, որ անտեղյակություն է դրսեւորել` հրապարակելով, թե Շուշիի թանգարանում պահվող հնագույն ձեռագրերը առեւանգվել են հայերի կողմից: Ըստ Մ. Պետրոսյանի` “թերթը ավելորդ է համարում գրել, թե գիր չունեցող քոչվոր ցեղերը (այժմ ադրբեջանցիները) հնագույն ժամանակներում ինչ գրերով են ստեղծել այդ ձեռագրերը կամ ինչի մասին են վկայում դրանք: Բայց համառությամբ լռել է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի եւ այլ տասնյակ բնակավայրերի խաղաղ հայ բնակչության հանդեպ ադրբեջանցիների ցուցաբերած վայրագությունների մասին”: Հետաքրքիր է, որ եվրոպական մամուլը նույնպես աշխուժացրել է արցախյան թեման: Գերմանական “Բեռլիներ ցայտունգ”-ը նույնպես անդրադարձել էր ԼՂՀ-ին: Այս առումով ԼՂՀ ԱԳՆ-ն բաց նամակ է հղել թերթին` նկատելով, որ այդ թղթակիցը աղճատված է ներկայացրել արցախյան խնդիրը: Նամակում մասնավորապես ասվում է. “Գերմանական “Բեռլիներ ցայտունգ” թերթի լրագրողը, անձամբ լինելով ԼՂՀ-ում, ցանկության դեպքում անգամ չէր կարող չնկատել, թե անհավասար գոտեմարտում ահավոր զրկանքներ, ավերածություններ ու ցավ տեսած ժողովուրդն ինչպես է կարողացել իրականացնել ինքնորոշման իր իրավունքը, հերոսաբար հաղթահարել պատերազմի արհավիրքները, վերականգնել պետական ենթակառույցները, իրականացրել արմատական բարեփոխումներ եւ կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն: 2-րդ աշխարհամարտից հետո, տասնյակ տարիներ գերմանացիները երազել են միասնական պետության մասին, ապրել այդ գաղափարով: Չենք կարծում, թե գերմանական ժողովրդի այս ձգտումը մեկ այլ ժողովրդի կողմից կարող էր կասկածի տակ առնվել: Ուղիղ 20 տարի առաջ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում գերտերությունների կամոք փլուզվեց Բեռլինի սահմանազատիչ պատը, եւ գերմանական ժողովուրդը ոչ միայն միավորվեց, այլեւ ձեռք բերեց լիարժեք անկախություն, որի համար սրտանց ողջունում ենք հին աշխարհի այս ինքնատիպ ու տաղանդավոր ժողովրդին”, իսկ Արցախն անկախացել է “չեզոքացնելով ադրբեջանական ագրեսիան, պաշտպանելով երեխաների, կանանց ու ծերերի կյանքը… ժողովրդի ազատ ապրելու կամքն ու իրավունքը: Ասել է թե` անկախությունն ու ազատ ապրելու իրավունքը սկուտեղի վրա ինչ-որ մեկը չի մատուցել ԼՂ-ին: Եվ եթե այսօր մեր հանրապետության բնակչությունը կազմում է ընդամենը 140 հազար, ապա դա նույնպես Խորհրդային Ադրբեջանի ընդգծված հակահայկական քաղաքականության ցայտուն դրսեւորումներից է, այլապես այսօր ավելի քան 1,5 միլիոն ղարաբաղցի հայեր եւ նրանց հետնորդները այլ պետությունների քաղաքացիներ չէին հանդիսանա: Այնպես որ, ինչպես գերմանացիները ոչ վաղ անցյալում, այսօր մենք նույնպես ձգտում ենք ինքնիշխանության… Այնպես որ, թերթի հեղինակը, առանց մի առանձին դժվարության, նման բազմաթիվ հոդվածներ կարող էր շարադրել իր կացարանում` օգտվելով տարատեսակ կայքէջերից: Եթե “Բեռլիներ ցայտունգ”-ի համար խոսքի ու մամուլի ազատությունը հավասարազոր է ճշմարտության դեմ մեղանչելուն` դա արդեն միանգամայն այլ խնդիր է”: Այն, որ Գերմանիայում ադրբեջանական շահերը պաշտպանում է թուրքական մեծ համայնքը, ակնհայտ է, ուստի պարզից էլ պարզ է, որ ինչպես բուն Թուրքիայում, այպես էլ թուրքաշատ այլ երկրներում թուրքերը հայ-թուրքական արձանագրություններն ու Արցախի հիմնախնդիրը կապելու են միմյանց, եւ անհասկանալի է մեր իշխանավորների ու ամենատարբեր գործիչների այն քարոզը, թե մենք այդ արձանագրությունները ստորագրում ենք առանց նախապայմանների: Կամ մեր գործիչները կույր են, կամ էլ ինչ-ինչ շահեր են հետապնդում, որը խիստ կասկածելի է թվում: Իսկ թուրքերն ու ադրբեջանցիները ասում են այն, ինչ տեսնում են: Եվ պատրաստվում են անել այն, ինչ ասում են… Արման Դավթյան “Լուսանցք” Թիվ 125, նոյեմբերի 13 – 19, 2009թ. Ցեղասպանություն