Jump to content

ХичКОК

Hazarapet
  • Posts

    2,641
  • Joined

  • Last visited

Posts posted by ХичКОК

  1. Սա եղել է 5 տարի առաջ:Այն ժամանակ ընդիմադիր դիրքերից հանդես էր գալիս "Ժառանգություն"-ը:

    Հունիս 05, 2007

    ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՎԱՅՐ ԴՆԵԼ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ

    Այսօր Իմպիչմենտ դաշինքի մաս կազմող Պահպանողական և Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, թե ԱԺ ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ կեղծված են, իսկ գումարվելիք խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ: Ըստ հայտարարությունը ստորագրած ուժերի, ներկա իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ կա` ՍԴ միջոցով ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչում կամ իրենց ընդդիմություն հռչակած կուսակցությունների կողմից պատգամավորական մանդատներից հրաժարումը եւ օրենսդիր ու գործադիր իշխանության ձեւավորման վակուումի ստեղծում: Առաջին տարբերակին բանախոսները այնքան էլ չեն հավատում: Իսկ այն ուժերը, որոնք կհամակերպվեն ԱԺ ընտրությունների արդյունքների հետ, ըստ նրանց, կարող են ակամա մասնակիցը դառնալ երկիրը պալատական հեղաշրջումների եւ ահաբեկչության տրամաբանության մեջ տեղափոխելու իշխանությունների դավադիր ծրագրերին: Նրանց համոզմամբ, դա կլինի ծպտյալ ծառայություն ուզուրպատորներին: Հարցին, թե այդ դեպքում, ինչպես են նրանք վերաբերում այն ուժերին, որոնք նախորդ ԱԺ-ում ունեին մանդատներ, որոնք վայր չէին դրել, իսկ այսօր հարթակում իրենց կողքին են, Մ. Հայրապետյանը պատասխանեց, որ դեռեւս երեք տարի առաջ ինքը նրանց նույն առաջարկն արել է:

  2. ընդամենը այս 4 ընտրատարածքներում ՀԱԿ-ի թեկնածուները միասին հավաքել են 50508 քվե իսկ ՀԱԿ-ը ինքը հավաքել է 15306:Այսինքն 3,3 անգամ պակաս:

    Իմ համոզմամբ սա Կոնգրեսի բարգավաճ խաղեր տալով է պայմանավորված:

    Կոնգրեսի կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուները 41 ընտրատարածքներում,համատեղ,հավաքել են 174746 քվե կամ մասնակիցների ընդհանուր թվի 11,2 տոկոը:

    Կոնգրեսը ինքը ,ինչպես գիտենք ,հավաքել էր ընդամենը 106903 քվե կամ 67843-ով պակաս:

  3. Մայրաքաղաքի կենտրոնն ընդգրկող թիվ 10 ընտրատրածքում Ս.Սուքիասյանը,որի անունը կա նաև ՀԱԿ ցուցակում հավաքել է 14293 քվե իսկ ՀԱԿ-ը ընդամենը 4967:

  4. Եվս մեկ դիտարկում անեմ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության ծիրին մեջ

    Թիվ 7 ըտրատարածքում առաջադրված թեկնածու Փաշինյանին իրենց ձայնն են տվել 9437 ըտրողներ սակայն ՀԱԿ-ը այդ ընտրատարածքում հավաքել է ընդամենը 4355 քվե:

  5. ի դեպ երբ ես էստեղ գրում էի Ա1 պլյուսը հրապարակեց Դեմիրժյանի հայտարարությունը

    Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը մնում է ՀԱԿ-ի կազմում եւ չի կիսում ՀԱԿ-ը լքած կուսակցությունների տեսակետը, թե մանդատներ վերցնելը սխալ էր:
    http://www.a1plus.am/am/politics/2012/05/18/stepan-demirjian
  6. ԱԺ ընտրություններում,իմ մասնավոր կարծիքով,իշխանությունների բարեգթությամբ 7 տոկոսի շեմը 0,1 -ով հաղթահարած Հայ Ազգային Կոնգրեսը մի քանի օրից շռնդալից մուտք կգործի ՀՀ Ազգային Ժողով:

    Իսկ մինչ ՀԱԿ-ի ներսում չեն դադարում ներքին խմորումները:

    Մի քանի օր առաջ մանդատից հրաժարված ու ՀԱԿ-ից դուրս գալը չհերքած Ա.Սարգսյանը այսօր իր կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց այդ քաղխորհրդի միաձայն որոշման մասին- այն է Հանրապետությունը լքում է ՀԱԿ-ը:

    Այդ հայտարարությունից մի քանի ժամ հետո ՀԱԿ-ը լքելու մասին հայտարարեց Հայաստանի Լիբերալ Կուսակցությունը:

    Երեկ "Առավոտ"-ը հղում անելով Գ.Մարգարյանին ,հայտել էր որ մոտ ապագայում սպասվում է նաև "Հայրենիք ու պատիվ" կուսակցության դուրս գալը ՀԱԿ-ից:

    Փաստորեն ՀԱԿ-ը կամաց կամաց վերածվում է ՀՀՇ-ի չհաշված Ս.Դեմիրճյանի ՀԺԿ-ն :Դեմիրճյանը դեռ որևէ կոնկրետ բան չի ասել ոչ մանդատ վերցնել-չվերցնելու ոչ էլ ՀԱԿ-ում մնալ-չմնալու մասին:

    2007-ի սեպտեմբերին,երբ ձևավորվում էր Կոնգրեսը ,ես բոլորովին այլ պատկերացումներ ու սպասումներ ունեի նրանից:

    2012-ին երբ Կոնգրեսը սկսեց իր սերտ համագործակցությունը ԲՀԿ-ի հետ .... Մի խոսքվ ես իմ ձայնը տվեցի ՀԱԿ-ին նրա մինչ 2012 -ը ծավալած գործնեության համար:

    Այսօր իմ աչքում ՀԱԿ-ը դարձել է իմ կողմից անընդունելի ՀՀՇ:

    Կուզեի իմանալ համաֆորումականների կարծիքը սույն հարցի վերաբերյալ:Դուք ինչպես եք վերաբերվում ԱԺ ՀԱԿ խմբակցությանն ու ՀԱԿ-ին ընդհանրապես?

  7. Վիոլետ Գրիգորյանն էլ իր հերթին դատապարտելով կատարվածը ասաց. «Այդ դեպքում թող գնան Փարաջանովի տուն թանգարանը պայթեցնեն, որովհետև Փարաջանովը նույնպես համասեռամոլ էր»,- ասաց նա և նշեց, որ պետությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ապահովել նորմալ, բնականոն կյանք:
    http://tert.am/am/news/2012/05/15/dyi-club/
  8. ետե գ..ի կլուբա լավեն արե ովոր արելա

    էս կերպ տրամաբանելու դեպքում առաջին հերթին պիտի կառավարության շենքը պաժառ տային ՃՃՃ

    Ասում են էնտեղ էլ ահագին գ7եր կան ՃՃ

  9. Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդարանում կունենա 40, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 28, «Ժառանգություն» կուսակցությունը` 5, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը` 7, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 5, և «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 5 մանդատ:

  10. Մոսկվայում անցած տարի նոյեմբերին անհետացած 19-ամյա Դավիթ Արիստակեսյանին մահացած են գտել Մոսկվա գետում:

    Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Դավիթի մահվան պատճառների եւ հանգամանքների մասին ոչինչ հայտնի չէ: Սոցիալական ցանցերում Դավիթի հիշատակին նվիրված խմբերը նշում են, որ նրա մարմինը ջրի տակ է գտնվել 4-6 ամիս:

    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, 19-ամյա Դավիթ Արիստակեսյանն անհետացել էր նոյեմբերի 14-ին, մետրոյի Պրոլետարսկայա կայարանի մոտից: Ծնողները չեն բացառում, որ նա կարող էր սքինհեդների զոհ դառնալ:

  11. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ամփոփեց մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 454 673 ձայն (30,12 տոկոս)

    «Ժառանգություն» կուսակցություն – 86 996 ձայն (5,76 տոկոս)

    Հայ ազգային կոնգրես – 106 903 (7,8 տոկոս)

    Հայ հեղափոխական դաշնակցություն – 85 550 (5,67 տոկոս)

    Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – 5 577 (0,37 տոկոս)

    Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 15 895 (1,5 տոկոս)

    Հայաստանի հանրապետական կուսակցություն – 664 640 (44,02 տոկոս)

    «Միավորված հայեր» կուսակցություն – 2 946 (0,2 տոկոս)

    «Օրինաց երկիր» կուսակցություն - 83 123 (5,51 տոկոս)

  12. в Греции совсем другая2 ситуация.

    Там ни одна из партии не набрала 50%+1 .

    Для того что бы назначить правительство надо иметь именно столько голосов.Пытались создать коалицию - ничего не вышло.Вот и там скорее будут новые выборы,

    У нас РПА имеет 50%+7 голосов.Так что таких проблем не будет.

    ՀՀ Սահմանադրություն

    Հոդված 74.1

    Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը,եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին:

    Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝

    ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.

    բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.

    գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:

  13. Հայ ժամանակակից գրող, թատերագիր Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում, իր բնորոշմամբ տխուր վիճակագրություն է ներկայացրել.

    «Ուրեմն. 7 տարեկան աղջկան մտցնում են անկողին ու հեքիաթ են պատմում, 17 տարեկան աղջկան հեքիաթ են պատմում ու մտցնում են անկողին, 27 տարեկան աղջիկը մտնում է անկողին ու չի սպասում հեքիաթի, 37 տարեկան կինը հեքիաթ է պատմում, որ մտնի անկողին, 47 տարեկան կնոջը հեքիաթ են պատմում, որ հետը չմտնեն անկողին.... Իսկ 57-ում հեքիաթն ավարտվում է»։

×
×
  • Create New...