Jump to content

ХичКОК

Hazarapet
  • Posts

    2,641
  • Joined

  • Last visited

Posts posted by ХичКОК

  1. ժամը 17-ի դրությամբ արդեն քվեարկել է 1 միլլիոն 300 հազար ընտրող:

    կարծում եմ որ մինչ ժամը 20-ը կքվեարկեն ևս 550-600 հազարը:

    Ու հետո ասում են մարդ չկա որ նորմալ զորակոչ անենք,ԲՈՒՀ ընդունվողնորին են բանակ տանում ՃՃՃ

    Փաստորեն երկրում ահագին մարդ է ապրում վրեքներս խաբար չկա ՃՃ

  2. iDitord կայքի փոխանցմամբ, երևանյան բակերից մեկում ԲՀԿ երիտթևի ներկայացուցիչները բակի տղերքին տարօրինակ խոստումներ են տվել:

    Ըստ տեղեկատվության՝ ԲՀԿ-ի օգտին իրենց ձայնը տալու դիմաց՝ ԲՀԿ երիտասարդները խոստացել են տղերքին տանել մարմնավաճառների հետ զվարճանալու:

    Կայքը ամրագրել է տեղեկատվությունը որպես ոչ վստահելի, քանի որ տեղեկատվությունը չի պարունակում հեղինակի անունը, բակի հասցեն և այլ մանրամասներ

  3. Հենց նոր իր ընտրությունը կատարած ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Կարեն Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով իրավիճակն ասաց, որ ընտրությունների ընթացքում մինչ այժմ ոչ մի միջադեպ, խախտում չի եղել. «Ամեն ինչ անցնում է հանդարտ խաղաղ մթնոլորտում, օրենքի սահմաններում: Հայաստանի Հանրապետության իրականության մեջ աննախադեպ հանդարտ ընտրություն է ընթանում, այսինքն այնպես՝ ինչպես անցել է նախընտրական փուլը: Ընտրատեղամասերում բոլոր գործողություններն իրականացվում են օրենքի սահմաններում, դիտորդների աչքի առջեւ»:

    Կարեն Ավագյանը համոզված է, որ տիրող հանդարտությունը կպահպանվի մինչեւ վերջ. «Կարծում եմ ամբողջ պրոցեսը, ինչպես որ սկսվել է՝ այնպես էլ իր տրամաբանական ավարտին կհասցվի»:

    этот не тот гандурас который "руководил" шарами во время митинга.
  4. Երեւանի թիվ 11 ընտրատարածքում ընտրողներին տեղամասեր են տեղափոխում միկրոավտոբուսներով: ՀԱԿ-ից պատգամավորի թեկնածու Արշակ Բանուչյանի շտաբը ահազանգել է, որ վաղ առավոտից թիվ 11 ընտրատարածքում աշխատում են թիվ 10, 19, 49, 119 երթուղային տաքսիները, որոնք պարբերաբար ըստ հասցեների ընտրողներին բերում են տեղամասեր: Երթուղայինների՝ ընտրական գործընթացին նման մասնակցություն նկատվել է մասնավորապես 11/31, 11/32, 11/33, 11/34 ընտրատեղամասերում: Որոշ ընտրատեղամասերում կան քաղաքացիների կուտակումներ:

    Թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգությունից» պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյան շտաբն էլ ահազանգել է, որ թիվ 2 ընտրատարածքի 2/31 ՏԸՀ նախագահ Քրիստինե Զալյանը տեղեկացնում է, որ իրեն է մոտեցել Նոր Նորքի 8-րդ զանգվածի 32շ., 25 բնակարանի բնակիչ Անուշ Մարտիրոսյանը եւ տեղեկացրել, որ ընտրողների ցուցակում իր անունը բացակայում է հիշյալ հասցեի դիմաց, մինչդեռ նույն հասցեում գրանցված եւ այդ բնակարանի հետ կապ չունեցող 2 անձինք արդեն քվեարկել են: Հանձնաժողովում կազմվում է արձանագրություն:

    Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Գոհար Վեզիրյանի շտաբն էլ ահազանգել է, թե Խաղաղ Դոնի-1 շենքի մոտ գտնվող Բաստուրմայի արտադրամասում ահռելի քանակությամբ ընտրակաշառք էր բաժանվում: «Արմնյուզի» նկարահանող խմբի հետ այս պահին Գոհար Վեզիրյանը գտնվում է տեղում: Տեղից ստացվող տեղեկության համաձայն, հանցագործները դուռը կողպել են ներսից եւ իրավապահների ժամանելուն պես ծլկել հետնամուտքից: Մեկը չի հասցրել փախչել եւ բերման է ենթարկվել: Նրա ավտոմեքենայի համարն է`47 TL 777:

    Iditord-ը հայտնում է, որ Վայոց Ձորի Ռինդ գյուղի 39/27 ընտրատեղամասում գյուղապետը մտել է տեղամաս եւ քարոզչություն է իրականացնում հօգուտ ՀՀԿ-ի եւ մեծամասնական թեկնածու Աշոտ Արսենյանի: Կազմվել է արձանագարություն, որը ստորագրել են Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի վստահված անձինք:

    «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի փոխանցմամբ, ահազանգեր են ստացվում թիվ 12/37 12/34- ում մարդկային կուտակումների՝ կազմակերպված կարգով ընտրողներ բերելու մասին։ Այստեղ մի կին, ըստ ահազանգի, քարոզում էր քվեարկել թիվ 4-ի օգտին։ Երկու տեղամասերում էլ քարոզչություն է գնում նաեւ ՀՀԿ-ի օգտին։ «Ժառանգության» ներկայացուցիչները երկու դեպքում էլ համապատասխան տեսագրություն ունեն։

    Արաբկիրի թիվ 5/12-ում առավոտյան արձանագրվել է, որ տեղամասում գտնվող անձանց թիվը գերազանցում է օրենքով թույլատրված չափը, տեղամասում միաժամանակ գտնվել է 35 մարդ։ «Ժառանգության» ներկայացուցչի պահանջով կազմվել է համապատասխան արձանագրություն։

  5. Գյումրիում մի շարք ընտրատարածքներում ԲՀԿ-ին արգելում են տեսախցիկներ տեղադրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գյումրու 5-րդ երաժշտական դպրոցում տեղակայված 34/21 ընտրատեղամասի ԲՀԿ ներկայացուցիչ Ժաննա Փալանդյանն ասաց, որ 5-6 հոգի մտել են քվեասենյակ և արգելել տեսանկարահանում իրականացնելը, որը, ըստ նրա, ոչ մեկին չէր խանգարում:

    «Մտան, անջատեցին տեսախցիկը, պոկեցին լարերը, դուրս եկան` իրենց հետ տանելով այն»,- ասաց մեր զրուցակիցը` նշելով, որ տվյալ անձանցից պահանջել են անձնագիր, վերջիններս, սակայն, չեն ներկայացրել և չգիտեն, թե ովքեր են եղել:

    Նշենք, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ տեղեկացրել էր, որ Գյումրու Պետական Բժշկական քոլեջի շենքում տեղակայված 34/23 ընտրատեղամասում էլ է նման դեպք եղել ժամը 08:12-ին. ԲՀԿ-ն կամեցել է տեսախցիկ տեղադրել, ծեծկռտուք են սարքել, թույլ չեն տվել տեսախցիկ տեղադրել:

    какие еще вебкамеры то!!

    офигели что ли?!

    не надо никаких камер и ТОЧКА!!!

  6. Ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցման` կապված ընտրատեղամասերում անձնագրի վրա դրվող կնիքի հեշտությամբ ջնջվելուն, ԿԸՀ-ից պատասխանեցին, որ խնդրի առնչությամբ տեղեկացվել է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: ԿԸՀ-ի պարզաբանումն է` որոշ ընտրատեղամասերում սրվակները լավ չեն թափահարել, որի պատճառով էլ դրոշմը շուտ ցնդել է: Մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին նաև, որ ԿԸՀ նախագահի և վերադաս հանձաժողովների կողմից արդեն համապատասխան հրահանգ է իջեցվել, որպեսզի սրվակները լավ թափահարեն`առանց դադարեցնելու քվեարկությունը:

    Քիչ առաջ տեղեկացրել էինք Facebook սոցիալական ցանցում էլ օգտատերերն այդ խնդրի խնդրի առնչությամբ շարունակում են ահազանգել ոչ միայն մայրաքաղաքից, այլև Գյումրուց, Վանաձորից և այլ մարզերից:

    Գյումրի 34/7, թիվ 18 նախակրթարանի շենքում կնիքները ցնդում են անձնագրերի միջից: ԿԸՀ-ից պատասխանել են շարունակեք` դա ձեր խնդիրը չէ:

    Ժամը 9:00 ԿԸՀ-ից հանձնարարել են թանաքը փոխարինել սովորական թանաքով:

    Գյումրի 34/8, թիվ 37 դպրոցի շենքում` 08:25-ին` կնիքը վերացել է 20 րոպեից:

    Գյումրի 34/18, թիվ 4 դպրոցի շենքում` 08:40-ին կնիքները ցնդում են անձնագրերից, հանձնաժողովը որոշել է դադարեցնել ընտրությունները: ԿԸՀ-ից 08:50-ին հանձնարարել են շարունակել քվեարկությունը, անկախ այն հանգամանքից, որ դրոշմը ցնդում է: Մինչ այդ 20 րոպեով հանձնաժողովի որոշմամբ քվեարկությունը դադարեցված է եղել:

    ուրբաթ երեկոյան էս Մուկուչը ահավոր խելացի դեմքով ահավոր բութ դեմք ունեցող Նվերին Հ1-ի եթերում բացատրում էր թե ինչ խելացի թանաք են ձեռք բերել,որը ոչ մի դեպքում 12 ժամից շուտ չ մաքրվում:

    Տո այ Մուկուչ էդքան դժվար էր գոնե 1 անգամ փորձել հետո էշ էշ դուրս տալ?

  7. Интересно, а в Избирательным кодексе Армении есть конкретная статья запрещающая публикацию данных списков

    Я бегло просмотрел здесь, http://www.parliament.am/legislation.php?s...20&lang=rus вроде ничего запрещающего нет.

    Указанный вами закон больше не действует.

    Смотрите вот тут

    http://www.parliament.am/legislation.php?s...how&ID=4216

    11-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածի 1-ին մասը և 33-րդ հոդվածի 3-րդ մասը
  8. Երեկ՝ մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի առաջին և վերջին պատասխանատուն ՀՀ նախագահի անվտանգության վարչությունն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ երեկվա պատահարը որակելով որպես խայտառակություն:

    «Իսկ նախագահի անվտանգության վարչության ղեկավարն իր մասնագիտության հետ կապ չունի, չնայած ողջ կյանքում աշխատել է անվտանգությունում: Երեկվա միջադեպի պատասխանատուն հենց այդ մարդն է՝ անունը Հրաչիկ: Նա, որ այսօր վարչության պետ է և պատասխան է տալիս իր նախագահի անվտանգության համար, չպետք է միայն գեներալի համազգեստով նկարվի նրա հետ: Դա չէ նրա պարտականությունը: Նա պատասխանատու է երկրի առաջին դեմքի, և նրա մասնակցությամբ միջոցառմանը հավաքված ժողովրդի անվտանգության համար»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

    Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալի խոսքով՝ նախագահի անվտանգության վարչության ղեկավարը հսկայական անձնակազմ ունի, որը պետք է վերահսկեր նմանօրինակ զանգվածային միջոցառման ամեն մանրուք: «Հարյուրավոր սպաներն ու ենթասպաները պետք է նախապես ստուգեին փուչիկները, ցուցումներ գրեին մարդկանց անվտանգության նկատառումներով: Եթե մի վայրում 10 մարդուց ավելի է հավաքվում, խնդիր է առաջանում ապահովել նրանց անվտանգությունը: Բայց եթե երկրի առաջին դեմքի անվտանգության մասին չեն մտածում, տեսեք՝ ինչ վիճակում է ընդհանուր անվտանգության հարցը»,- ասաց նա:

    սա կրակեմ Հրաչը չի?
  9. Սահմանադրական դատարանն այսօր մերժեց Ազգային ժողովի ՝«Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 30 պատգամավորների ստորագրությամբ հայցադիմումը:

    Որպես մերժման հիմք ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի՝ Ընտրական օրենսգրքի դեռ մշակման ժամանակ ներկայացված կարծիքը, ըստ որի իրավունք չկա հրապարակելու քվեարկությանը մասնակցած անձանց ստորագրություններով ցուցակը։

    Այսինքն Վենետիկի հանձնաժողովի կողմից ևս այս պահանջը համարվում է քվեարկության գաղտնիության սկզբունքին հակասող։

    Հիշեցնենք, որ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի անդամ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն այս հայցադիմումով պահանջում են հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց անունները՝ ընտրողների ստորագրած ցուցակներով:

    ուրիշ վճիռ ՍԴ-ից ես չէի էլ սպասում:

    Ցուցակների հրապարակումը կբարդացներ չքվեարկածների փոխարեն քվեարկումը :Սա առավել ակընհայտ կդարձներ ՀՀ-ից բացակայողների փոխարեն քվեարկությունը:

    Իսկ հիմա մենթերն ասել են որ կա 2,5 միլլիոն ընտրող ուրեմն էդպես էլ կա:

    Դրանցից մոտ 2 միլլիոնը շատ ակտիվ կքվեարկի ու ՀՀԿ-ն կունենա 1 միլլիոնին մոտ ձայն ՃՃՃ

  10. Հանրապետության հրապարակում տեղի ունեցած գազավորված փուչիկների պայթյունի պաշտոնական վարկածներ դեռևս առաջ չի քաշվել:

    Երեկ երեկոյան ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն անմիջապես արձագանքեցին պատահարին և ՀՀ ոստիկանապետի հրամանով ստեղծվեց օպերատիվ խմբեր: Ոստիկանության հաղորդմամբ իրականացվող քննությամբ քննարկվում է պատահարի պատճառի մի քանի հավանական վարկած` ինքնաբռնկում, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը և այլ վարկածներ:

    Slaq.am-ի տեղեկություններով ՀՀԿ համերգի կազմակերպիչ է հանդիսացել «Շարմ հոլդինգ» ընկերությունը, որը սովորաբար աչքի է ընկնում իր բարձրակարգ և պրոֆեսիոնալ միջոցառումների կազմակերպումով:

    Մեր հավաստի աղբյուրներով «Շարմ հոլդինգ» ընկերությունը համերգի պատվիրատուներին առաջարկել է գազավորված փուչիկների մի տարբերակ, որն իր արժեքով բավականին մեծ ֆինանսական միջոցներ է պահանջել: Սակայն մեր տեղեկություններով համերգի կազմակերպիչ հանդիսացող ՀՀԿ-ական որոշ գործիչներ առաջարկել են գազավորված փուչիկների ավելի մատչելի տարբերակ:

    Այնուամենայնիվ, այստեղ հարց է առաջանում, ինչու՞ է համերգի կազմակերպիչ հանդիսացող «Շարմ հոլդինգ» ընկերությունը համաձայնվել ՀՀԿ-ական գործիչների հետ, չէ-որ ի վերջո համերգի ողջ պատասխանատվությունը այս ընկերության վրա էր:

    Այսքանից հետո մնում է հասկանալ, թե ովքեր են լինելու այն անձնավորությունները, որ պետք է պատասխան տան այսքան մարդկանց կյանքը վտանգելու համար: Slaq.am-ը փորձեց զրուցել Աժ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ(վերջինս մեր նկարահանած կադրերում երիտթևի մի քանի տասնյակ երիտասարդների փուչիկներով առաջնորդում է հանրապետության հրապարակ)` դեպքի կապակցությամբ իր մեկնաբանությունը լսելու համար, սակայն վերջինս խուսափելով պատասխանել մեր հարցերին` պատճառաբանեց, որ ինքը շատ զբաղված է:

    Մնում է սպասենք իրավապահ մարմինների քննությանն ու Կարեն Ավագյանի մեկնաբանությանը, թե ինչու՞ որոշեց կամ թույլ տվեց ՀՀԿ հանրահավաքին, հանրապետության հրապարակ բերել մատչելի գազավորված փուչիկներ:

  11. ըստ մեր աղբյուրների, համերգը կազմակերպել էր «Շարմ» ընկերությունը, սակայն նույն «Շարմ» ընկերությունը դեմ է եղել այդ փուչիկները բերելուն` դրանց փոխարեն առաջարկելով ավելի թանկարծեք ու անվտանգ փուչիկներ` լցված միայն իներտ գազով: Ստացվում է, որ ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ պարզապես քձիպություն են արել կամ էլ նախատեսված գումարից փորձել են մի փոքր էլ գրպանել` վազելով էժան տարբերակի հետևից: Իսկ ո՞վ է բերել փուչիկները: Տեսագրությունում պարզ երևում է, որ փուչիկները հրապարակ է մտցնում ՀՀԿ երիտասարդական թևի նախագահ Կարեն Ավագյանը, ով, ի դեպ, այսօր խուսափում է մեր լրագրողների հետ խոսելուց: Մեկի անփութության պատճառով տուժեցին բազում երիտասարդներ, խաթարվեցին ճակատագրեր: Սա վարկածներից մեկը կարող է լինել: Ամեն դեպքում նախագահը երեկվա իր ուղերձում ասել է, որ մեղավորները պատժվելու են: Հուսանք, որ ամեն ինչ կբացահայտվի:
    slaq.am/arm/news/58834/
  12. ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը՝ հանրահավաքը չդադարեցնելու որոշումը մեկնաբանելու մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց. «Միջոցառումը դադարեցնելը կլիներ իսկակական անխոհեմություն, ես կասեի հանցագործություն: Պատահարից վայրկյաններ անց մենք արագ խորհրդակցեցինք ոստիկանության պատասխանատուների և փորձագետների հետ, որոնք միանշանակ պնդում էին, որ միջոցառումը կանգնեցնելն այդ պահին կարող է հանգեցնել առավել լուրջ վտանգների: Նույնիսկ եթե խուճապ չլիներ, միևնույնն է, հրապարակում հավաքված հոծ բազմությունը եթե այդ պահին ցրվեր, ապա տեղի կունենար ճանապարհների լուրջ խցանում և շտապ օգնության մեքենաները չէին կարող տուժածներին հավուր պատշաճի տեղափոխել բուժհաստատություններ, նրանց չէր ցուցաբերվի անհրաժեշտ և ժամանակին օգնությունը, ինչը կատարվեց գրեթե կատարյալ մակարդակով: Տուժածների տեղափոխումը կազմակերպելու համար մեզնից խնդրել էին առնվազն 40 րոպե բազմությունը պահել հրապարակում, մինչևվերջին տուժածը հասցվի հիվանդանոց, ինչը և մենք արեցինք, որից հետո ամբողջ թիմով՝ ՀՀ Նախագահի գլխավորությամբ բաժանվեցինք Երևանի հիվանդանոցներով:Մի բան ակնհայտ է, որ նման մասշտաբի միջոցառումների անվտանգության հարցերը մենք պետականորեն կանոնակարգելու լուրջ կարիք ունենք, ինչը և կանենք մոտ ապագայում»:

  13. ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Facebook-ում պատահարի առնչությամբ հետևյալ գրառումն է արել.

    - Ես ցնցված եմ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպից: Ըստ լուրերի՝ ավելի քան երեսուն մարդ, հիմնականում՝ երեխաներ ու երիտասարդներ, այրվածքներ են ստացել: Առավել ցնցված եմ այն հանգամանքից, որ երկրի ղեկավարն այդ դեպքից հետո ներկայացրել է իր կուսակցության նախընտրական ծրագիրը: Ապշած եմ, որ այդ ամենին համերգ է հաջորդել: Ապշած եմ, որ երկրի իշխանությունները կարող են կրիտիկական պահին այդքան ոչ ադեկվատ լինել:

    Մեկ այլ գրառման մեջ Օսկանյանը հետևյալն է նշել՝ մեկնաբանելով այն կարծիքները, թե ինքը քաղաքականացնում է տեղի ունեցածը.

    - Կարդում եմ ներքևի ստատուսի որոշ մեկնաբանություններ և զարմանում, որ մարդիկ ընդհանրապես կարող են այդ հարցը քաղաքականացնելու մասին մտածել: Ի՞նչ քաղաքականացման մասին կարող է խոսք լինել, երբ մի քանի տասնյակ մարդ պատահարից այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվում, իսկ հրապարակում համերգը շարունակվում է: Ոչ միայն համերգ չպետք է լիներ, այլև որևէ ելույթ անթույլատրելի էր այդ պայմաններում:

  14. «Մենք ցավում ենք Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Սա ողբերգություն է բազմաթիվ ընտանիքների համար, եւ նման իրավիճակում նպատակահարմար չենք գտնում մասնակցել որեւէ քաղաքական բանավեճի»:

    Հայ Ազգային Կոնգրես

  15. Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է.

    «Սիրելի՛ հայրենակիցներ,

    Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փա՛ռք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետևանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաև լավագույն մասնագետներ արտերկրից:

    Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը, մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով:

    Հորդորում եմ բոլորին պահպանել սառնասրտություն: Աղոթե՛նք տուժածների համար և մաղթե՛նք բոլորին շուտափույթ ապաքինում»:

×
×
  • Create New...