002 թ. այս օրը վախճանվել է արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:
Վարպետը ծնվել է 1935թ. Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում: Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում: Գրական գործունեությունը սկսել է 60ական թվականներից:
Մաթևոսյանի առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց: 1960-ական թվականները գրական վեճերի և որոնումների տարիներ էին: Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից: Գրականություն եկավ նոր տիպի հերոս, որը շատ էր մտածում, շատ էր քրքրում իր և ուրիշների կյանքը` փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ ոլորանները: Արձակի այս շարժման մեջ Մաթևոսյանը մեծ ներդրում ունեցավ: Նա գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում:
«Մենք ենք, մեր սարերը» վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, և այստեղ արդեն ուժեղ է բողոքը այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով: Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործում` «Աշնան արև» վիպակում:
Նոր է նաև Մաթևոսյանի ոճը: Ինչոր մեկը կարծես լարված ու գրգռված խոսում է` հեգնելով ու զայրանալով, խախտելով ժամանակների հաջորդականությունը, հիշելով անցյալն ու դատողություններ անելով: Այս ձևով է Մաթևոսյանը արտացոլում ժամանակակից մարդու հոգեբանությունը:
Նրա գործերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով:
Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին:
http://1in.am/arm/armenia_arts_49494.html