-
Posts
865 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Vahe Avetian
-
Բիզնեսն ամեն ինչից առաջ Մեզանում ծախում են բոլորը, ծախվում է ամեն ինչ: Սեմուշկա ես կարողանում կպցնել մի տեղից ու ծախել, սեմուշկա ծախող ես: Պերաշկի կպցնես մի տեղից, պերաշկի ծախող ես: Օրինապահ ես, օրենք ես ծախում, իրավապահ ես` իրավունք: Եթե կպցնես Թեղուտի տակի հանքերը, կամ ուրիշ տեղի, դրանք կծախես, եթե պետական պահուստային ոսկին` ավելի լավ: Աղջիկներ կարելի է ծախել արտասահման ու մայրուղիների եզրին, կամ երիտասարդ մայրեր, որոնք զավակ պահելու սուղ կարիքն ունեն անպայման, զավակն էլ ցրթված որևէ ավագ սերնդի մայրուղու վրա նախկինում նույն գործով զբաղված ու թոշակի անցած մայրիկի սիրասուն դեբիլից, որը հիմա ցենտր տղա է, ազգայնական, ավանդական ընտանիքով, գործով, մաշնով, շրջապատով, հարգանքով, բանով... Եթե կարող ես երկրիդ գույքը պարտքի անվան տակ ծախծխել, ով կխանգարի քեզ երբևէ, դու մենակ հենց այսօր փող բեր, գնանք կազինո ու պոռնկատուն, վաղվա մասին թող մտածեն վաղը ողջ մնացածները: Մեզանում ոչ ոք նման երաշխիք չունի այսօր: Քեֆ, Քեֆ մինչև վերջ... Կարող ես երկրիդ ամբողջ հարստությունն ու ապագան ծախել անարգել, ամեն ամեն ոք ու բան, բայց ամենափայփայած, համացեղային, տասնամյակներ հյուսած դարի անհաս բիզնես պրոյեկտը ցեղասպանությունն է: Հիմա հայերից գողացվում է մարտունակությունը, ապրելու տենչը, վստահությունն ապագայի, սեփական ուժի, հանաճարի, հաղթանակի, ինքնորոշման ու մնացյալ իրավունքի նկատմամբ, ու նախնյաց արյունի տեսքով հանվում է միջազգային բորսա` աճուրդի: Բիզնեսն ամեն ինչից առաջ 2014.04.24, Էդսբերգ
-
Կպարտադրենք ԵՄ-ին էլ, Ռուսաստանին էլ, մնացյալին էլ Հայաստանում այսօր բազում գործիչ պնդում է որ մենք չենք կարող ճնշում գործադրել Եվրոպայի ու Ռուսաստանի վրա, դրանով հավանաբար արդարացնելով իրենց տկարությունը ռուսական մաքսային միությանն ու ԵՄ-ի կառույցներին միանալ-չմիանալու խնդրում: Մենք ասելով, նրանք իհարկե նկատի ունեն նրանց, ովքեր օգտվելով իրենց արտագաղթած և աքսորված հայրենակիցների պարտադրված բացակայությունից, կարգել են իրենց որպես գործիչ, քաղաքագետ, տարբեր ոլորտի գիտակ ու էքսպերտ: Ես տարբեր պատմություն գիտեմ մեր ժամանակների, և տարբեր տեսիլք ապագայի: Երբ մենք հայրենիքում էինք, չդավաճանված դեռ, չարտաքսված ու միաբան, պարտադրեցինք ռուսներին հրաժարվել Սովետական Միությունից, իսկ երբ քաղաքական պարտադրանքը չհանդուրժելով փորձեցին զենքի դիմել, մենք նրանց պարտադրեցինք հրաժարվել անպարտ լինելու պատրանքից: Այդուհետ ՄԵՆՔԸ ձեր համար ԴՈՒՔ եք, վերևում թված գործիչներդ ու ամենագետներդ: Եվրոպայում նախկին ՄԵՐ, ներկայումս միայն ԻՐ, մեն մի հատիկը, պարտադրեց ԵՄ-ի անվտանգության դոկտրին մտցնել Հայաստանը որպես հույժ կարևորություն, կրկնակի ներառել իրեն խորհրդարանական ընտրություներում ու դրան համապատասխան աշխատանքային խմբերում, որպեսզի կարողանա անել դա, ու նաև իր մեն մի հատիկի ազգային և անհատ մարդու իրավունքի ազդեցության ոլորտն ընդլայնի, և ներկայումս էլ է պարտադրել իր թեկնածությունը, գալիք ընտրություններում: Եթե դուք, հայրենաբնակ գործիչներ, քաղաքագետներ ու ամեն ինչի էքսպերտ գիտակներ, վերանայեք ձեր օտարող բարքերն ու մեր նորագույն պատմությունից հետևություն անեք, ՄԵՆՔ, ինչ ուզենք կպարտադրենք ԵՄ-ին էլ, Ռուսաստանին էլ, մնացյալին էլ, և անգամ կկործանենք նրանց, եթե չընդունեն ՄԵՐ պարտադրանքը: 2013.09.30, Քոռբյոլե
-
Մարդը որ բզեզ անգամ ստեղծել չի կարող, ստղծել է հազարավոր աստվածներ: Արա Բալիոզյան *** Վարպետի այս միտքը ոմանց մոտ կարող է առաջացնել մարդու ու սեփական աննշանության զգացում, բայց ոմանց մոտ հակառակը: Մարդը կարող է հասկանալ հանկած, որ աստվածներ ստեղծելը հենց մարդու գործն է, այլ ոչ բզեզ սարքելը: Հենց մարդը դա հասկացավ, ամեն օր հազարավոր աստվածներ կծնվեն մեր մոլորակի վրա: Դե իհարկե կհասկանա նաև, որ բոլոր նախկիններին էլ ստեղծել են ուրիշ մարդիկ, ու պարտադրել իր նախնիներին, ծնողներին, իրեն...
-
- Ինչ կարծիք ունեք 5000 դրամով ձայները վաճառող մարդկանց մասին: - Կարծում են որ ընդդիմությունն անգամ այդ 5000 դրամը չարժէ: *** - Ինչ կարծիք ունեք 5000 դրամով ձայները վաճառող մարդկանց մասին: - Ընդդիմությունից անգամ այդ 5000 դրամի օգուտը չեն սպասում:
-
- Ինչ կարծիք ունեք 5000 դրամով ձայները վաճառող մարդկանց մասին: - Նրանց մասին չեմ մտածում բոլորովին: Մտածում եմ ընդդիմության մասին, որն անգամ այդ 5000 դրամը չարժէ:
-
ԿԳԲ-ի ստուկաչների գաղտնազերծում արեցին Գերմանիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Բալթյան հանրապետություններն ու բոլոր այն երկրները, որոնք ազատվեցին ռուսական կայսրության լծից: Ցավոտ բան է, բայց անհրաժեշտ: Փտախտով հիվանդ վերջավորություն հեռացնելը ցավոտ է, բայց չհեռացնելու դեպքում կփտի ամբողջ մարմինը: Այդ ցավի միջով պարտավոր ենք անցնել նաև մենք, հակառակ դեպքում չենք կարող ապրել: Նրանք մեր մեջ ներդրվել ու բուծվել են մեզ հավերժ կայսրությունում պահելու համար: Չենք կարող ազատագրվել, եթե մնան մեջներս ու շրունակել ծառայել կայսրությանը, մեր դեմ: Չցառայել էլ սեփական կամքով չեն կարող, որովհետև բլորը կալպակի տակ են, ասել կուզե ԿԳԲ-ն նրանցից յուրաքանչյուրին վարկաբեկող տեղեկություն ունի համակարգած, չենթարկվելու, չծառայելու դեպքում նրանց կոչնչացնի: Նրանց բացահայտելն առաջին հերթին պռկություն է հենց իրեն համար, որովհետև առաջին հեռտին նրանց ենք ազատելու ԿԳԲ-ի կալպակի տակից: Նրաք ովքեր կմեղանչեն ծնկաչոք, կներվեն հուսով եմ, ինչպես ներվեցին սրանց կոլեգաները վերևում նշածս պետություններում: Նրանց նկատմամբ ոչ քրէական գործեր հարուցվեցին, ոչ կտտանքի ենթարկվեցին: Միակ բանը որ արվեց նրանց դեմ, քաղաքական-հասրակական կյանքից ցմահ հեռացնելն էր: Նրանք ովքեր մեղա չեն գա, կբացահայտվեն, կուղարկվեն մի 25 տարով աղետի գոտին ու պատերազմից տուժած շրջանները հարկադրաբար վերակառուցելու, մեզ հենց մի այդքան շինարա է հարկավոր այնտեղ, իսկ որպեսզի հանկարծ այնտեղից չանհետանան, կհսկեն մեր ազնիվ ոստիկանները, աշտարակների վրա դիպուկահար հրացաններով կանգնած, որ հենց դրանցից մեկը որոշի իր աքսորատաժանավայրից ցանկանա հեռանալ, ցրի նրա գլուխը մեկ կրակոցով: Առաջարում եմ կարդալ գրքերս, կայքում: Իմ բոլոր կանխագուշակումներն իրականացվել են: Այն ինչ նկարագրեցի այստեղ, իրականանալու են, հուսով եմ որ մենք մեր կենդանության օրոք վկա կլինենք այս ամենին: Ջերմությամբ
-
Ты не жив, давно сдох. Не говорят тебе это что бы настроение тебе не портить.
-
Էս ուր էիր էսքան ժամանակ այ պուպուլի կոթ:
-
Կացինն ինչ ես անում այ Գիքոր Կարդում եմ հայակական թերթերից մեկում "Եվրոպան դատապարտում է Հունգարիայի որոշումը" վերնագրով մի հոդված, որտեղ ասվում է որ դա անելու հրամանը Եվրոպայի հայկական կամակեպրություններին տվել է Սփյուռքի նախարարությունը: *** Այս բոլոր կազմակերպություններում իրար հետ գումարած ու բազմապատկած հազարով, կա ընդամենը 4,23 չեկիստ, 1,72 կոմսոմոլ ու 3,43 դաշնակ հաստաոռ, փորները լեցուն չոլո քյաբաբով, իշլի քյուֆթայով ու կաթվածին նպաստող այլ աղբով, վրայից անպայման բաստրմի գարշահոտ տարածող կոմիսար: Այս տհասների աշխարհով մեկ ցվրված անհովիվ նախիրն է անվանում Եվրոպա սփյուռքի նախարարություն իրեն անվանող դուքյանն իր ընկեր Հրուշ Հակոպիչնա Տեր-Մարքսիզմլենինիզմյան ձաձայով, ու պնդում, որ այն դատապարտում է Հունգարիայի որոշումը, երբ իրականում աշխարհն է վկա, որ հայ սպային կացնահարող աշխատավարձով դահճին Եվրոպան ու ՆԱՏՕ-ն* պարգևատրեցին մայորի կոչումով**, բնակարանով, հռչակեցին ժողովրդական հերոս, և հիմա նա ձեռքերը սպիտակ տաբատի գրպաններում դրած, մեյխանաթ շվշվացնելով, զբոսնում է Կասպից ծովի կազդուրիչ ափերին, Բուդապեշտի անձրևոտ, ցուրտ ու խոնավ վայրերում լինելու փոխարեն: *** Այս մղձավանջը սկիզբն է միայն: Դժողքը կսկսի այնժամ, երբ հոտն ու նախիրն իրենց բացարձակ մեծամասնությամբ բազմաձայն կմայեն ու կբառաչեն, որ Եվրոպան դատապարտել է, կպատմեն սերնդէ սերունդ, իսկ եվրոպացիներն ու ՆԱՏՕ-ն, կշարունակեն ինչպես միշտ նախկին երկուհազար տարում առնվազն, խնդալ գիքորների ու փանոսների ցեղախմբերի վրա, ասելով. - կացինն ինչ եք անում այ գիքոր ու փանոս, դուք էստի համեցեք ու բախտ որոնեք, մի օր կգտնեք: *** Որ հանկարծ ոչխարները չմոռանան սարսափած մայելը, մերթ ընդ մերթ կացնահարում է չոբան Եվնատօբեջանիան մի թոխլի, խաշլամի, քուրքի, գդակի, տրեխի համար, կամ պարզապես կայֆի, տարբեր որակի ու չափի իհարկէ, բոլոր ցեղերից, մեկ Զոհրապ, մեկ Գուրգեն: *** Ժամանակը հասու է, որ մեկը ասի. - ես ոչխար չեմ չոբան, մաքի չեմ, ես խոյ եմ, խոյ, անհաս բարձրունքներում իմ լեռների, քեզ աներևույթ, և եթե վարձու դահիճն օր առաջ չպահանջվի ետ Հունգարիա Բաքվից, ու բերման չենթարկվի, ես անձամբ, ոչ մեկին չհրահրելով, մահվան կդատապարտեմ Հունգարիայի վարչապետին, Եվրոպային, ՆԱՏՕ-ին, կստորագրեմ տակն անուն ազգանունով, վստահելով եղբայր ադրբեջանցի ժողովրդի ազնիվ դատ ու դատաստանին Ալիևվի մահապատիժը: Հայաստանի Հանրապետության քաղաքացի *** * ՆԱՏՕ-ն եվրոպայից բացի ԱՄՆ-ն է, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Իսրաելը, Թուրքիան և այլն: **Լեյտենանտից մայոր անգամ Նապոլեոնը չի թռել... Վահե Ավետյան 2012.09.11, Սթոքհոլմ
-
ՈՒ ձևեր մի թափեք մթամ չգիտեք որ գնդակահարվելու եք: Եթե չվախենայիք, ինչու պետք է ծպտված անուններով գրեիք այստեղ, թաքցնեիք ձեր իրական սփաթները:
-
Համբերի SAS, գալու է ժամանակը որ քեզ նույնպես հանելու են բնիցդ ու գնդակահարեն:
-
Արմեն Մելիքյանի տեղադրած նյութերի քննարկումներին չեմ մասնակցում առայժմ բացառապես կենցաղային զբաղվածությանս պատճառով, բայց դրանք ունեն իմ բացարձակ աջակցությունը, համախոհությունն ու օրհնությունները: Բացի այդ կարծում է որ նա մենակ ձեզ բոլորիդ բավարար է, անգամ ավելին է քան ունակ եք ընկալել միանգամից: Կարդացեք, լուսավորվեք, մարդն է խոսում:
-
ԳԻԺ Նրա անունը ոչ ոք չգիտէ: Գյուղում ողջ մնացած մի քանի պառավները միայն հիշում են նրան որպես Գիժ: Ոչ հիշում են ում որդին էր, որ ցեղից, ազգանուն, տարիք, ոչինչ չեն հիշում: ՈՒ՞մ է պետք հիշել մեկին, ով հայտնի է եղել ամբողջ շրջակայքում որպես գիժ: Նրա անունն անգամ այն ժամանակ չգիտեին: - Էդ գիժը բալա ջան, գերի չընկավ: Մեր բոլոր տղամարդիկ գերի ընկան: Կնիկ-էրեխեքին հանել էին սարերը, որ բառշովիկներին ոտատակ չլեին, իրենք բոլորը զինված իջել էին գյուղ, բառշովիկների դեմ կռվելու: Բան դուրս չեկավ բալա ջան: Ռուսը մեկ-երկու կրակեց, բոլորին բռնեց, լցրեց խորդանոցը, որ չփախնեն, մինչև սարերից կնիկ-էրեխեքին բերեն, բոլորի առաջ, ցուցադրաբար վառեն: Մինչև ռսները սարերից գյուղացիքին իջեցրին, գիժը խորդանոցի տակի հողը փորեց գիշերով, բոլորին ազատեց: Փախան սարերը մինչև բառշովիկների բանակը ռադը քաշեց գնաց, իջան ամեն մեկն իր տան ու տնեցիքին տեր կանգնեց, կյանքը գնաց առաջ... Էդ գժին..., չէ բալա ջան, ոչ մեկ չի հիշում ով էր, ումն էր: Նրան հիշում են հեց այդպես միայն` ԳԻԺ 2012.08.17, Հելսինգլանդ Շնորհակալություն Տ.Ա.-ին
-
Հայրենակիցներս չեն դադարեցնում զարմացնել ինձ: Կարդում եմ ՖԲ-ում մի ստորագրահավաքի կոչ ուղված հայրենակիցներին, որոնցից խնդրվում է ՊԱՀԱՆՋԵԼ ԱՄՆ-ի իշխանություններից չփակել ՄԱՍՔԻ անվանվող ծրագիրը Հայաստանում, որը մոտ երկու տասնամյակ ֆինանսավորել է հայ ուսանողների կրթությունը Միացյալ Նահանգներում: Հայրենակիցներս ստորագրահավաք չեն անում իրենց սեփական իշխանություններից պահանջելու համար որ դրանք ֆինանսավորեն հայ ուսանողների կրթությունը: Չեն պահանջում որ այդ ստահակները վերջապես կրթական այնպիսի համակարգ ստեղծեն, որ հայ երիտասարդը կարիք չունենա ԱՄՆ, կամ ԵՄ գնալու մրցունակ կրթություն ստանալու, էլ չեմ ասում որ ամերիկացիներն ու եվրոպացիները գան մեր մոտ սովորելու: Դրա փոխարեն ՊԱՀԱՆՋՈՒՄ են, ՊԱՀԱՆՋՈՒՄ, այլ ոչ աղերսում, երկու տասնամյակ իրենց ողորմություն ընծայած երկրից, որ շարունակեն ողորմություն տալը: Մեծապատիվ Մուրացկանները գրվել է հարյուր տարի առաջ, բայց ոչինչ չի փոխվել մեզանում, անգամ վատացել է ամեն ինչ, որովհետև անգամ ամերիկյան ու եվրոպական համալսարաններում կրթություն ստացածները չեն դադարել իրենց ցեղային մուրացկանությունը: Ամերիկացիները անմիջապես պետք է դադարեցնեն իրենց բոլոր ծրագրերը Հայաստանում, որովհետև դրանից բոլրովին չեն զարգանում հայերը, անգամ այլասերվում են ու սկսում պահանջել, ոչ խնդրել, որ շարունակեն իրենց ողորմություն տալը:
-
My fellow Armenians do not stop surprising me. I have recently read on FB a call for petition on change.org which is going to be sent to the US government with DEMAND(!) not to stop American MUSKIE program in Armenia, which in two decades now has been paying the studies of Armenian students in that country. They do not collect signatures directed to their own government with a demand to create an education system, which will provide sustainable education for Armenian youth or finance their studies abroad. Instead of that they DEMAND, DEMAND, not beg humbly, to continue this kind support. Americans need to stop all their helping programs in Armenia because no use comes out of it. Armenians are not developing, and even those who get American high education degrade to such a degree that they DEMAND mercy, instead of asking it.
-
Էշն եր պակաս, էն էլ պարախոդով վերջում եկավ... Տո հայվան, ինչ եմ գրել հայերի մասին կոնկրետ հիմա որ էս մի հատը վիրավորվել է, քո մասին դէր չասած: Դու հո հատոկ դեպք ես: Էսօր լվանալու ունիտազ, բիդե, պիսուար չկար երևի, որոշել ես ֆորում գրել... Հոգևոր կյանքն ես կարոտում, հսկանում եմ:
-
1 600 000 вполне логичная газпромовская цифра не рассчитывает рестораны и туризм. Газ на 600 000 человек, не менее, уходит на сервис чужеземцам и на роскошь.
-
Կզարմանայի եթե ինչ որ լկտի բան չգրեիր:
-
Դե մեզ տեսնեմ, ջիգիթ տղերք Երևանում մի 8-10 տարի առաջ միգարցիային նվիրված միջազգային կոնֆերանսում Դանիայի միգրացիայի վարչության գիտակ ներկայացուցիչը մի 400 ամենակարևոր հայվանի առաջ կարդաց իր երկրի, Ավստրալիայի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միգրացիոն տվյալները, ըստ որի նշված աշխարհագրություններ են տեղափոխվել 900 000 հայ քաղաքացի, ինչից բխում է որ 2 միլյոն է մնացել Հայաստանում: Գիտակ ներկայացուցիչն ասաց, որ իրենք չունեն տվյալներ Ռուսաստան գահղթածների քանակից, որովհետև Ռուսաստանը տվյալ չի ներկայացնում, անգամ հաշվարկ չի անում, անգամ մասնագետ չունի որ անեն: Այնտեղից էլ են հեռացել մասնագետները: Դանիացին այդտեղ կանգ չառավ. ըստ նրա 900 հեռացած հազարի մոտ 80%-ը 30-40 տարեկան են, 40-50 ներկայումս: Մոտ նույնքան տոկոսը բարձրագույն կրթությամբ, մոտավորապես այդքան էլ տղամարդ: ՆԵրկա գտնված ամբողջ հայվանաթը, որ ներկա էր, լսում էր, ոչ պատասխան է տվել, ոչ հերքել է, ոչ ծպտուն է հանել մինչ օրս: Կոնֆերանսից հետո արմյաշկոստանի կրոնասովետական օկրուգում սկսեցին ստատիստիկա թխել ինչ որ կերպ ամեն տարի ու տվյալ ներկայացնել միջազգային հանրությանը, մի քանի կոմսոմոլի իշուկ էլ հասցրեց ԱՄՆ-ԵՄ-ում կրթություն ստանալ, ու այսօր լավ ու վատ հաշվում են: Գումարեք դրան 50 000 երկրից հեռացած ամեն տարի: 900 000 + 400 000 = 1 300 000: Ռուսաստան ու մնացյալ տվյալ չներկայացնող հայվանաթ հեռացածների վերաբերյալ տվյալներ չկան: Ինքներդ դատեք, նրանքդ որ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, արաբստանները լավ գիտեք, հայտնեք այդ մասին նրանց, ովքեր հետաքրքրվում են: Հայրենակիցներս ասում են, որ չաղմկեմ, սուսուփուս խոսենք երկիրը ետ վերցնելու մասին. Ինչու չգիտեմ ձեզ հայրենակիցներ, ինչու վերցնողների մեջ չեմ, ինչպես են խոսում սուսուփուս չգիտեմ, եթե ինչ որ մեկն էլ գիտէ սուսուփուս խոսելու ձևը, ինչու չի խոսել մինչ օրս իմ հետ: ՈՒ վերջում հայտնեմ եղբայրներիս իմ համեստ կարծիքն այն մասին, որ առանց մեն մի հատիկ իմ ներկայության ու մասնակցության չեք կարող վերցնել, եթե անգամ վերցնեք հանկարծ, կարող եմ սխալվել, տարբեր չեք լինի իմ համար նրանցից, ովքեր վերցրել են այսօր: Ես պետք է անպայման վերցնողներից լինեմ, ու վերցնելու պահից վերահասկեմ ինքս`անձամբ: Չարժէ կարծում եմ հիշեցնել որ ժողովրդավարության տառին համապատասխան իրավունքով մնացյալ համաքաղաքացիներիս ցանկալի ու հավասարապես մասնակցությամբ ու վերահսկողությամբ: Դեռ խոսում ենք նվազագույն խնդրից ըստ իս, վերցնելու, որովհետև խնդիր ենք ունենալու ամբողջ Կովկասը վերցնելու անմիջապես հետո: Կայսրության սահմանները պետք է հեռանան հնարավորինս: Սա երազ չէ, հաշվարկ է, որը հայերս կարող ենք չիրականացնել հազար ու մի բացատրելի պատճառով, խնդրում գիտակներն անշուշտ ավելի լավ գիտեն, ես միջակ քաղաքացի եմ, միջակ գիտելիքով, բայց մի բան գիտեմ հաստատ. անգամ եթե ասածս անհնար տարբերակը չիրականացնենք, անկախ լինել չենք կարողանալու: Ըստ իս ամերիկահայերի գերխնդիրը ԱՄՆ-ը այս տարբերակին ծառայեցնելը պետք է լիներ, ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, այլ հանուն Կովկասի ու մի քիչ շուրջ բոլոր ամենուր, ոչ թե զենքով (երբեմն առիթի դեպքում ցուցադրելով իհարկե որ զենքով փորձերը Կովկասում անհույս են), այլ ժողովրդավարությամբ ու մարդու իրավունքով, ամեն մարդու: Եվ անգամ այս ամենը վերջը չեն... Դրանից հետո է սկսում իմ երազը եղբայրներ: Մինչ այդ նկարագրածս հասարակ վերլուծություն է, հաշվարկ: Կրկնվեմ ասելով որ ինքս անգամ համարում եմ գրածս անհնար, բայց գիտեմ որ ազգ մնալու գերխնդիրը հենց այդ անհանարը հնարավոր դարձնելն է: Պատմության մեջ եղել են այդպիսի դեպքեր: Անգամ հայերն են լոպազանում, իբր թէ մեր անցյալում գործած նման սխրագործություններով: Անգամ մենք ինքներս, ներկայիս սերունդս ենք հաճախ հպարտանում, չիրականանալին իրականանալի դարձրած լինելով: Դե մեզ տեսնեմ, ջիգիթ տղերք: 2012, 06. 16, Սթոքհոլմ
-
Այստեղ մրոտող տարաբնույթ թափթուկ է վխտում, որոնցից անձնական բազում նամակ ունեմ արխիվումս, որտեղ մեծարում են ինձ, գովերգում, շողոքորթում, բայց պատասխան չստանալով կատաղել են ու լուտանք են շաղ տալիս իմ մասին, հահոյում այս ֆորումի անձնական կապով և անգամ հասարակավ ու չեն զգուշացվում, չեն կանգնեցվում: ՈՒնեմ նամակներ նույն արխիվում, որտեղ սրանցից ոմանք ներողություն են աղերսում, պաղատում որ ներեմ ու բարեկամանամ հետները, վստահեցնում են որ հասկացել են իրենց սխալներն ու այլևս չեն կրկնի: Կրկին արհամարհվելուց հետո շարունակում եմ գարշ բերնանները շաղ տալ, դես ու դեն մաղձ տարածել... Աննշան եք պարոնայք ու տիկնայք, աննշան, ու պատահական մի համարեք որ չեմ պատասխանել ձեր ներողություններով և աղերսներով լի նամակներին: Ես ձեր պիղծ ցեղը գիտեմ 7 պորտ, քոքից: Ես ձեր կտերը չեմ ուտում: Ձեր անտապան ու մոռացված գերեզմաններին այցի կգան միայն թափառական շները, երբ պատահաբար կանգ կանգնեն վրան միզելու...
-
Կարծում եմ ՀՀ բնակիչները վաղուց արդեն հասկացել են որ մեզ համար կենսական նշանակություն չունի, թե ինչ կասեն տարբեր երկրների ծերակուտարանները, երեսփոխանները։ Ուղղակի Հայաստանին վերաբերող նորություն է, մենք ել լուրերով ցույց ենք տալիս, քննարկում ենք․․․ Բայց վաղուց արդեն գիտենք որ նախևառաջ սեփական բազկին եւ սեփական մտքին պիտի ապաւինենք։ Դու գիտես նկարիչ: Վստահ չեմ որ ՀՀ բնակիչները գիտեն դա, կամ առհասարակ որևէ բան գիտեն լափելուց բացի: Որպես քրիստոնեա էլ՝ մեզ համար ստիպողաբար որևէ ազգին լռեցնելը կամ ցեղասպանություն ընդունել տալը արժեք չունի։ Մեզ պետք է որ թուրքը ընդունի, զղջա, և մենք էլ մեր մեջ ուժ գտնենք այդ պատմական իրողությունը թողնենք անցեալում եւ շարունակենք մեր կյանքը, զարգացումը։ Իսկ եթե քրիստոնէա չենք, կարող ենք ստիպողաբար որևէ բան իմացնել տալ, կամ արգելել մտածելն ու խոսելը: Իսկ կարող ենք ապրել մի կյանք, որտեղ թուրքը իր սեփական շահի համար շտապի զղջալ, ներողություն խնդրել, հատուցում առաջարկել, որովհետև եթե այդպես չանի սահմանը կհատի հայկական բանակը: Որքան մանրացանք 20 տարում: Որպես ազատամիտ/ժողովրդավար, մենք իհարկե հասկանում ենք, որ եթե մեկին մանկուց սովորեցնես որ ցեղասպանությունը չի եղել, որ այս թեմայով ամեն հարց հարձակում է քո պետության վրա, չարաշահում, այլ նպատակների հասնելու համար, ապա իրոք նման մարդու համար նման օրենքը միայն ազատութեան սահմանափակում է, և ոչ մի կերպ չի կարող բերել նրա աշխարհայացքի փոփոխութեանը։ Իսկ մենք, հայերս, գիտենք որ ցեղասպանություն է եղել: Որտեղից գիտենք: Կոմիսարների գրած գրքերից, թե տատիների պատմություններից: Նախորոք ասեմ որ իմ տատի պատմություններից բխում է որ մերոնք են կոտորել: Համենայն դեպս իմ սեփական նախնիները, և փախել են դրանից հետո ռուսահայաստան: Ես անգամ վարկած ունեմ, որ իմ իմ մարդասպան նախնիներն են սադրել ջարդերը, իրենց սպանություններով, դրանից հետո ապահով հանգրվանելով ռուսահայաստանում: Ես ոչ կոմիսարներին եմ վստահում, ոչ անգրագետ տատերին ու պապերին: Ես հիմա եմ նայում շուրջս, նկատում եմ որ թուրքերի հետ լեզու կգտնեմ ավելի շուտ քահ հայերի: Նկատում եմ որ երկրից երկու միլյոն արտաքսածը ոչ թե թուրքերն են, այլ հայերը, չնայած ամբողջ մեքենան պրոպագանդայի աղաղակում է որ ադրբեջանցիք են, թուրքերն էլ: 100 տարի հետո պատմական փաստ կմնա որ նրանք են եղել պատճառը, ոչ լևոնը, ոչ ռոբը, ոչ սերժը, ոչ նրանց բուրգերի տարբեր աստիճաններում ներքինիաբար հարմարված մնացյալ վեցանոցները: Սա ավելի շատ Ֆրանսիացիների ներքին խնդիրն է այսպիսով։ Խայտաբղետ երկիր լինելով, ուր տարբեր գաղութների ներկայացուցիչներ տարբեր բան են պահանջում իր ծերակույտից ու երեսփոխաններից, չես նախանձի իրենց։ Ցանկանանք որ գան այն լուծման որը առավել նպատակահարմար կլինի իր բնակիչների (այդ թվում հայ գաղթականների) ապագայի համար, եւ ընդունենք որ մենք լավ խորհրդական չենք այս հարցում քանի դեռ մեր սրտում ապրում է փոքրոքությունը, ատելությունը, ճնշվածությունը, զայրույթը։ Ընդունենք նաև, որ քանի դեռ և՛ մշակութային և՛ դեմոգրաֆիկ ցեղասպանությունը շարունակվում է հայքում, մենք ավելի կարևոր խնդիրներ ունենք լուծելու՝ մեր միջի թուրքին, փոքրոգուն փոխակերպելու, հայի տեսակին ի դարձ բերելու խնդիրը։ Այո, սա ֆրանսիացիների, նաև եվրոպացիների ներքին խնդիրն է, և իմ նամակը նրանց կոնգրեսմեններին հենց այդ պատճառով է գրված, ոչ որովհետև հայ եմ, այլ եվրոպացի, երեխաներս այստեղ են ծնվել-մեծացել, այստեղ են ապրելու, երեխա ու սերունդ ունենալու, և իմ խնդիրն այսօր ոչ թե նրան հայ մեծացնելն է (աստված մի արասցէ), այլ որ ոչ մի հայվան ֆաշիստ Սարկոզի նախադեպ չառաջացնի Եվրոպայում խոսքի ազատության սահմանափակման, որ հետո զավակներիս ընդհանրապես խոսելն արգելեն, և ինչպես տեսնում եք շկարողացավ շան որդին: Սահմանադրական դատարանը սահմանդրորեն բոլոր տխմար ֆաշիստներին հայտարարեց որ նրանք պարզապես տկարամիտ են: Հազարապատիկ ավել ամաչում եմ, որ ֆրանսիացի տկարամիտները հայերին են գտել որպես ամենատխմար ցեղախումբ, որ նսեմաբար օգտագործեն իրենց ներքին առևտուրում, իսկ օգտագործվող հայվանաթը իր գործը սիրող պոռնիկի պես ըմբոխշնում է...
-
Հնարավոր են արդյոք ընտրություններ Հայաստանում, կամ ինչ է ընդհանրապես հնարավոր Մի քանի ամսից նորից ընտրություններ են հայրենիքում, որոնք ի սկզբանէ անիրավական են, որովհետև դրանց մասնակցելու է հանրապեության քաղաքացիների հազիվ մեկ երրորդը, իսկ հայության մի թշվառ փոքրամասնությունը: Անգամ եթե ինչ որ հրաշքով չկեղծվեն այդ ընտրություն կոչվածները, ընդամենը փոքրամասնության ընտրություն են, բայց հավակնում են խորհրդարան հռչակել, որ պետք է որոշի բոլորիս ճակատագիրը, եթե համառորեն շարունակելու ենք հայ կոչել մեզ: Իրենք, այդ փոքրամասնությամբ որոշելու են ինչ կրոն դավանենք, ցեղասպնաված լինենք, թե ոչ, ինչ քերականությունն օգտագործենք, ինչ մտածենք, հասարակական նորմն ու բարոյականությունը, արվեստը, ճաշակը, ամեն-ամեն ինչը իրենք պետք է որոշեն, և բոլոր նրանք ովքեր այդ մշակված կաղապարներին չեն համապատասխանի, հայ չեն, կամ եթե են էլ, ձայնի, մտքի իրավունք չունեն: Սա է մեր դառը, բայց ճշգրիտ իրականությունը, հահմենայն դեպս այն ինչ ես տեսնում եմ: Դուք կդատեք ինքերդ իհարկե... Ասենք չարիքի փոքրագույնն ընտրենք ու համաձայնենք (չհամաձայնենք ինչ, լսողն ով է), Էս մի փոքր հատվածն իր մեջ ընտրություն անի, մեզ դուրս դնի, սկսի ինքն իր հետ հաշտ ու առաքինի ապրել: Համաձայնենք հանուն այդ վեհ գաղափարի, զիջենք երկիրն իրենց, թող ապրեն ինչպես ուզում են: Մենք էլ ձուլվենք այն ազգերի մեջ, ում մեջ ապրում ենք ներկայումս: Մեր երեխաների համար հաստատ ավելի լավ կլինի: Հզոր երկները, որ մի փոքրամասնություն են աշխարհի երկրների մեջ, սիրով մարդ են ընդունում ու ձուլում մեջները, տխմար ցեղերն են միայն իրենց մարդկանց դուրս տալիս: Սա հիշենք, պետք կգա: Արդյոք Հայաստանում բնակվողներն ի վիճակի են ընտրություն անել, երբ երկրում հենց հիմա կա 300 - 400 հազարանոց չեկիստական բանակ, որի զինվորները մեր հարազատներն են, ընկերները, ազգականներն ու բարեկամները, հարևանները: Նրանք բոլորն իրար ճանաչում են, ապրում, աշխատում են կանոնակարգված, մնացյալ միամիտները հավերժ դուրս են հասարակական, քաղաքական, տնտեսական ու մարդկային գործունեության բոլոր ոլորտներից: Ով է ընտրվելու հայոց խորհրդարան ձեր կարծիքով նման վիճակում, ովքեր են դառնալու նոր կառավարություն, ովքեր են նախապատրաստելու հաջորդ նախագահին, մտածեք խնդրում եմ, եթե անգամ համայն մարդկութույնը հռչակագրով հայտարարի որ Հայաստանի ընտրությունները մարդկության պատմության մեջ ամենարդար ընտրություններն են: Եվ միթե այդ արդար ընտրության հետևանքը չի լինելու անմիջապես ստորագրելը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, երբ Պուտինը հռչակի ՍՍՀՄ-ի վերամիավորումը: Միթե կարծել ենք երբևէ որ կայսրության հետ ոտք գցելը խաղ ու պար է, հեշտ ու հանգիստ թողնելու են անկախանանք, ու բազմահազարանոց իրենց բանակը մեջներս մի քանի սերունդ բուծած, պատահականորեն է պահվել ու կերկարվել բոլոր այս տարիներին: Վերջերս շրջանառվում է 23 000-անոց մի ցուցակ հանկարծ, որը 20 տարի արգելված թեմա էր, այն որ ԼՏՊ սրիկան հանձնեց ռուսներին, ու դարդ են անում որ 23 000 գաղտնի ագենտ կա մեջներս, ստուկաչ, իսկ մենք չգիտենք նրանց: Իրականում սա արվում է նրա համար որ իրական թիվը (300-400 000) իջեցնեն նվազագույնի, որովհետև ժխտել այլևս անհնար է, բացի այդ 20 տարվա մեջ Կրեմլը կազմել է արդեն իր 23 000 հոգու ցուցակն ու աձնական գործը, որը որպես բարի կամքի արտահայտություն շնորհելու է նոր ընտրվելիք, կամ գալիք ինչ որ իշխանության: Իսկ այդ 23 000 հոգին ըստ այդ ցուցակների լինելու են ամենամարտընչող ու անզիջող այն 23 000 անկախական-ը, որոնց Վազգեն Մանուկյանը, Սերոփիչի տղա Դեմիրճյանն ու ԼՏՊ-ն 2008 -ին, հատիկ-հատիկ հանեցին մեջտեղ որ լավ երևան, որ հաշվառվեն, իսկ իրենք փախան իրենց տները, պետական թոշակով ապրելը շարունակելու: Մեջներս վաղ թե ուշ հայտնվելիք այդ ցուցակը միտելու է լավագույններին մեջներիցս վերջնականապես արմատախիլ անելու: Ցեղակիցներս չեն ուզում գնալ դժվար ճանապարհով, չեն ուզում վատամարդ լինել սեփական ազգակիցներին, ընկերներին, բարեկամներին ու հարևաններին, ոչ միայն այն պատճառով որ բազմերեսանի են ու անսկզբունք, այլ նաև որովհետև վերջին 20 տարիներին կաշառվել են այդ ստուկաչների ու չեկիստների կողմից, մեղսակցել տարբեր գործերում, մուրացել նրանցից ու ստացել թերմացք... Չեմ դատում, դժվար էր կյանքը, բայց չեմ տեսնում ելք այս ճղճիմ վիճակից, եթե ինչ որ հրաշքով մեր ցեղը չհրեղենանա, մարդիկ անհատապես իրենք իրենց չբացահայտեն ու չբացահայտեն մարդակերներին: Դե գնացեք ու մտածեք կարդացողներ, բարեկամներ, ազգակիցներ, ցեղակիցներ, ավանակի զավակներ անխտիր. հնարավոր են արդյոք ընտրություններ Հայաստանում, կամ ինչ է ընդհանրապես հնարավոր: 06.02.2012, Սթոքհոլմ
-
Ցեղասպանության ժխտումը քրէականացնող ֆրանսիական բանաձևի վերաբերյալ Ինձ շարունակում է զարմացնել հայերի քաղաքական կուրությունն ու տհասությունն ընդհանրապես, մասնավորապես ցեղասպանության հարցում: Զարմացնում է որ դեռ չեՆ մտածել օրենքով մեր ու մեր սերունդների վրա ցեղասպանվածի խարան դնելու հետևանքների մասին: Զարմանալի է որ չեն կասկածել, կամ կասկածում որ "հրէականացման" են մեզ մղում միջազգայնորեն, նախկինից հայտնի բոլոր հետևանքներով, երբ հրէաներն իրենք այդ խարանի տակից դուրս գալու համար ամեն ինչ անում են: Կնեզետի նախկին խոսնակը գիրք է հրատարակում խոսելով այդ խնդրի մասին, որտեղ հորդորում է հրաժարվել Հոլոքոստից որովհետև այն հոգեբանորեն խեղում է իրենց սերունդը, բայց միաժամանակ պնդում է հայերի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: Մեր քաղաքական այրերն ու տիկնայք գործում են այս սխալն ըստ իս ոչ այն պատճառով որ վատ մարդիկ են, այլ անհույս տհաս են պարզապես, ցավոք բացառում եմ նրանց փոքր անգամ հնարավորությունը բաց, քննադատական միտք ունենալու: Կուլ մի գնացեք մեծամասնությանը: Այն միշտ սխալ է: Մի մերժեք գոնե հնարավորությունը տեղ տալու նոր մտքին, խորհելու այդ առիթով: Ֆրանսիայի սենատի որոշումը հանցագործություն է մեր դեմ իրականում, ինչպես նաև մարդկության դեմ: Եթե նրանք փոքր ինչ կարեկցանք ունենային մեր նկատմամբ, մեկ անգամ գոնե կխոսեին մարդու իրավունքի վիճակի մասին Հայաստանում: Զգույշ եղեք, սթափ եղեք: