Jump to content

Vahe Avetian

Forumjan
  • Posts

    865
  • Joined

  • Last visited

Everything posted by Vahe Avetian

  1. Անասնաբուժական տրակտատ Ինձնից միլյոնատեր դուրս չեկավ: Ստիպված եմ տնային կառավարիչ դառնալ: - Օստապ Իբրահիմիչ Բենդեր Ինձնից հրապարակախոս դուրս չեկավ, բայց անգամ տնային կառավարիչ չեմ կարող դառնալ, մնում է շարունակեմ անասնաբուժությունը: Գայլ Գայլը գիշատիչ մի կաթնասուն է, որը շատ ուրիշ կաթնասունների ու անասունների պես միլյոնավոր տարիներով էվոլուցիոն ազատ ընտրության միջոցով զարգացել էր նրան ինչ որ էր, մինչև հոմո սապիենս պրիմատի մտքով անցավ նրանց ցեղից մի փոքր խումբ առանձնացնել, խաչասերել իրար մեջ, իրեն ցանկալի տեսակ ստանալու համար, որի անունը հետագայում շուն դրեց: Նախաշունն իհարկե գայլից համարյա չեր տարբերվում, բայց հազարամյակներով նրա սերունդները փակ խմբով իրար հետ խաչասերելով մարդու զավակները սկսեցին ստանալ գայլ-շան սերունդներ, որոնց ներկա տեսակների մեծ մասին նայելիս կռահել անգամ հնարավոր չէ, որ թշվառը գայլի ազգականն է, իսկ առանց մարդու ողորմածության կվերանան իսպառ աշխարհի երեսից, որովհետև հազարամյակների ընթացքում այլասերել են ոչ միայն նրաց մարմիններն ու գաճաճեցրել, այլ նաև սպանել են գիշատիչ բոլոր բնազդները, փոխարինելով տիրոջ նկատմամբ անհուն սիրով ու ստրկական հավատարմությամբ: Մի փոքրամասնությունն է շների այսօր պահպանել քիչ թե շատ նմանություն իր նախնուն`գայլին, ու շնային ապոկալիպսիսի դեպքում նրանցից մի մասը կսովորեն հավանաբար որս ու կձուլվեն դեռ ապրող գայլերի ոհմակներում: Մնացած բոլոը կոչնչանան: Մարդ Հոմո սապիենսը նույնպես կաթնասուն է գայլի ու շան պես: Այն նույնպես միլյոնավոր տարիներով ազատ ընտրությամբ էվոլուցվել էր նախնի պրիմատից ու առանձնացել ցեղակից օրանգուտանգներից, շիմպանզեներից, գիբոններից և այլոքից, մինչև արարչական այն պահը, երբ տեր աստվածը մեզ շունչ պարգևեց ու կերտեց իր կերպով ու պատկերով, իսկ մեր մանկական շուրթերից դուրս թռավ ազատություն..., և մենք կոչվեցինք մարդ: Դա հավանաբար մարդկության աստեղային պահն էր, երբ մարդը մարդ էր այնքան, որքան գայլ էր գայլը... Դրանից հետո մարդն իր ազատությունը բանեցրեց գայլերի և ուրիշ արարածների վրա, նրանցից առանձին խմբեր կազմելով, իրար հետ խաչասերելով, նախնուց այլասերելով սերնդե սերունդ իր կենցաղային կարիքներին հարմարեցնելով... Էվոլուցիոն նույն տրամաբանությամբ, ինչպես գայլը շուն, շունը պեկինես, խուա-խուա ու տուզիկ, վայրի գոմեշը կով, վայրի վարազը 20 հատ այլանդակ ճուտ բերող և աղբ լափող կեղտոտ խոզ, այնպես էլ հոմո սապիենսը սկսեց փակվել փոքր խմբերում, իրար հետ խաչասերվել, դարձավ ասորի, հույն, մոնղոլ, չինացի, հայ, ղարաբաղցի անգամ, և ախալքալակցի, էրևանցի ու ապարանցի... Եվ այսօր արդեն, այդքան տրոհվելուց ու նեղ խմբերով խաչասերվելուց հետո անկասկած նորագուն տեսակներ ենք առաջացրել, բայց անասնաբույժները մասնագիտությամբ զբաղվելու փոխարեն սկսել են զբաղվել քաղաքականությամբ ու թողել էվոլուցիոն տրամաբանությամբ տեսակառաջացման խնդիրները բարձիթողի վիճակում: ՈՒղղում եմ սխալս սիրելի ցեղակիցքս: Եվ ահավասիկ հայերս: Սոդոմ-գոմորից ու Հայկ-Բել (Կայեն-Աբել) եղբայրասպանությունից մինչ օրս տրոհումները չհաշված, միայն վերջին դարում 10 միլյոն անդադար ցիր ու ցան եղածներից միայն մի երկու-երեք միլյոնն են լավագույն դեպքում իրար հետ ապրում ու խաչասերվում: Ասել կուզե մի փոքրամասնությունը միայն, ինչպես վերը նկարագրածս շների, խոզերի, կովերի դեպքում էր: Ի տարբերություն կենդանիների մյուս տեսակների, որոնց հոմո սապիենսն է այլասերում ներցեղային փոքր խմբերով խաչասերելով, հայտնի չէ տակավին ճշգրիտ գիտությանը, թե ով է ստիպում մարդուն նեղանալ ու մանրանալ փոքր խմբերում և այլասերվել խաչասերվելով: Հավանաբար հենց դա էլ եղել է արարչությունը... Կարծում եմ, որ ապացուցված կարելի է համարել թեզս, հենվելով բերածս փաստերի շարանից, որ Հայաստան կոչվող ազգային արգելանոցում առանձնացված մարդու հավաքը արդեն կայացած ինքուրույն տեսակ է, որը հայտնաբերելու հեղինակային իրավունքս ճանաչելուց հետո խնդրում եմ անվանել այն հոմո սապիենս արմենիկուս իմբեցիլուս, իսկ նախկին հայերից սերած մոլորակով մեկ տարածված թափառաշրջիկներին` հայուս իմբեցիլուս փողոցայինուս: Ինչպես վերը նշված շների մոտ, այնպես էլ նկարագրածս վերջին տեսակի կենդանու ապոկալիպսիսից հետո, կմնան անշուշտ մի փոքր խումբ արմենիկուսներ, հատկապես նրանք որոնք հմուտ որսորդ են, որ կհարմարվեն ու կշարունակեն ապրել ինտեգրվելով ու ձուլվելով ցեղակից օրանգուտանգների, շիմպանզեների, գիբոնների, կամ մնացյալ պրիմատների մեջ: Սիրելի խմբագրություն, խնդրում եմ հրապրակումից հետո ուղարկել տրակտատս Անասնաբուժական ակադեմիա, հանտնաբերածս կենդանու նոր տեսակը գրանցելու ադմինիստրատիվ հարցերը կարգավորելու նպատակով, ինչպես նաև հաշվիս համարը, որտեղ կփոխանցեն հոնարարս: Հարգանացս հավաստիքով, հավերժ ձեր` Վահէ 02.05.2010, Սթոքհոլմ
  2. Ինձ էլ հետաքրքրեցին ստեղծագործությունները, բայց էլ առավել կուզենայի իմանալ հատիկ-հատիկ, թե ովքեր գրեցին քննադատական այն հոդվածները, որոնց միջոցով կերան մարդու գլուխը: Վստահ եմ, որ դրանք հետո դարձան մեր գրողների միությունների նախագահները, կարևորագույն քննադատներն ու դասախոսները... ԿենտԿոմի հրահանգիչ, բաժնի վարիչ ու քարտուղարի մասին էլ չեմ խոսում:
  3. April 26, 2010 ************ ********* ********* ********* ********* *** AND ANOTHER THING ************ ********* ********* ******** Underestimating the opposition might as well be synonymous with defeat. At the turn of the last century the Ottoman Empire was labeled “the Sick Man of Europe.” That's when our revolutionaries decided to challenge its might and went as far as daring the Sultan to massacre us, assuming if he was foolish enough to do so, the Great Powers of the West and the Czar of all the Russias would fall on him like a ton of bricks. No one said the Empire was less like a sick man and more like a wounded tiger, that is to say, at its most dangerous phase. Our greatest enemy then and now is not the Turk but our damaged perception of reality. * And now, consider the case of Palestinians today: they too underestimated the opposition when they chose to go on the warpath. They thought as Muslims – once upon a time mighty empire builders – they outnumbered Jews a thousand to one. Besides, who were these Jews who dared to occupy their lands? Nothing but scrawny money-changers who had not fought and won a single war during the last two thousand years. * How right are those of my readers who tell me I should get busy flattering egos instead of exposing derrières and questioning the integrity of our leaders, their institutions, and their fund-raising campaigns? If the deciding vote is cast by the bottom line, it only means the decision-makers think not with their brains (assuming they have any) but with their bottoms. * It has been said, “We begin to grow up on the day someone we love dies.” We died. What have our leaders learned? Did they ever love us? # http://baliozian. blogspot. com/
  4. Ֆաշիստի խոստովանությունը Ինչպես «հայկական» կրթություն ստացած մեծամասնությանը, այնպես էլ ինձ մեծացրել են «հայրենասեր» շուն շան որդի ֆաշիստ լինելու համար։ Այդ պատճառով է, որ մի ակնթարթում ճանաչում եմ ուրիշ շուն շան որդուն - բավարար է հիշեմ երիտասարդ ու գլուխս լվացած տարիներս։ Հիմա գիտեմ, որ յուրաքանչյուր ցեղ ունի շովինիստ ֆանատիկների իր մասը, որովհետև յուրաքանչյուր ազգ իր տրամադրության տակ ունի երիտասարդ, անփորձ ուղեղներ, որոնց քննադատական բջիջները դեռ չեն զարթնել ու մեծանալուց հետո անգամ, այս խեղաթյուրված խեղճ հոգիները մնում են իրենց կանխակալ վիճակում, փոքր ինչ ունակ չլինելով սեփական արտացոլումը «հակառակ ճամբարում» տեսնելու։ Սրանք այնքան համոզված են սեփական իրավացիության մեջ, որ հաճախ պատրաստ են սպանել ու մեռնել հանուն «գաղափարի»։ Հայ, թուրք և ազերի ֆաշիստներն իրար ավելի հարազատ են, քան սեփական ցեղի այն մարդկանց հետ, որոնք կարծում են, որ ազգային գերագնահատումն ու էթնոցենտրիզմը պատճառն են բոլոր պատերազմների ու ջարդարարության։ Հանցագործությունը ազնվագույն գործ որպես ներկայացնելը այն հիմքն է, որի վրա կառուցվում է «շառլատանիզմը»։ Խոհեր Մշակույթը, որը կոմիսարներ է արտադրում կարող է կոչվել բարբարիզմ։ Հայերը կարողանում են հաշտվել իրար հետ երբեմն թուրքերի հետ կապված, բայց ոչ մի ուրիշ հարցում։ Ազգային միաբանության սակավ բոլոր դրսևորումների համար պարտական ենք թուրքերին։ Մեզ սպանողները դարձել են մեր բարերարները։ Պարտադիր չէ լինել ապահովագրության ագենտ իմանալու համար, որ հերոսները վախկոտներից կարճ են ապրում։ Եթե ձգտում ես հաջողության հասնել, բայց չի ստացվում - անհաջողակ ես, բայց եթե նպատակդ անհաջող լինելն է ու չի հաջողվում - հաջողված ես։ Ամենամեծ սխալը, որ թուրքը կարող է անել, իր պատմութունը սեփական ցեղի պատմաբաններից սովորելն է։ Սա վերաբերում է բոլոր ցեղերին։ Լա՞վ հայ եմ ես արդյոք, թե՞ ոչ։ Անկեղծ ասած խիստ զբաղված եմ եղել միշտ ազնիվ մարդ ինձ պահելով ու նման անիմաստ ու անորոշ հարց ինձ չեմ տվել, բայց կարող եմ ասել, որ աննշան գրող եմ, աննշան ցեղի, որի մեծ մասը չի կարդում, որովետև զբաղված է հիմնականում մի կերպ կենդանի մնալով վայրագ միջավայրում, սեփական՝ հայրենիքը ներառյալ։ Ինչքան փորձել եմ հաշվետվություն տեսնել, լսել եմ, որ եթե անգամ 1 % հասնի կարիքավորներին, ավելի լավ է քան ոչինչ։ Ուրիշ կերպ սա կարելի է ձևակերպել այսպես. - ես ուզում եմ 1 % օգնել կարիքավորներին, 99 % տգիտության ու կաշառակերության օրինականացմանը։ Քննադատներիս մեկի նամակը վերջերս ստացած սկսում էր «ի տարբերություն քեզ, ես հպարտ եմ իմ հայ լինելով» և վերջանում «ես ատում եմ հայերենով»: Ինչու՞ չեք դադարում գրել եթե հայ գրող լինելը ատում եք։ Ավելի շատ ատում եմ թշնամիներիս հաճույք պատճառելը։ Մեծ մարդը մեծամիտ չէ երբեք, որովհետև գիտե, որ անելիք գործն իրենից մեծ է։ Իրենց մեծ են համարում այն ՓՈՔՐԻԿ ՄԱՐԴՈՒԿՆԵՐԸ, որոնք աղմկում ու բարձր կչկչում են ի լուր ամենքի, ձու ածելուց առաջ: Կանանցից հիասթափվեցի երբ տղամարդուն հավասարվելու ցանկություն հայտնեցին… Կրոնը օփիում է… Ո՞վ է թմրադեղ տարածողը։ Այն քաղաքական կառույցը, որն հայտարարում է իր ժողովրի միտքը լինելու մասին, հայտարարում է, որ ժողովուրդն անմիտ է։ Քննադատներս ուզում են, որ իրենց պես մտածեմ, մոռանալով, որ բոլորն իրար նման են մտածում, երբ ոչ ոք չի մտածում։ Եթե հավատաս մոլլաների ու կոմիսարների երկրներից եկած շատ հայերին, արևմուտքը չարիքի որջ է, բայց այնուաենայնիվ ամեն ինչ անում են այնտեղ մնալու համար։ Որտե՞ղ է տրամաբանությունը կհարցնեք։ Ի՞նչ տրամաբանություն։ Ե՞րբ է մոլլան կամ կոմիսարը տրամաբանության կարիք ունեցել, երբ արել է այն ինչ պետք է եղել անել հանուն կոմունիզմի կամ Ալլա՜հի փառաբանման։ Լռելն այսօր, նշանակում է թշնամիների հետ սեփական անձի դեմ նյութվող դավադրությանը մասնակից լինել։ Այսօր այտ դեմ տալը նշանակում է ապտակ ու քացի ուտել չորս, դեմքի ու հետույքի այտերին։ Սպանել կանանց և երեխաերին սխալ է, Աստծո անունով սպանելը ճիշտ: Ռեժիմի քննադատներին սպանելը դեմ է օրենքին, Ժողովրդի թշնամիներին սպանելը, սուրբ պարտականություն։ Խուլիգան լինելը լավ չէ, բայց հանուն Արարատի պարտավոր ես։ Պարզ է՞, թե ինչու են այդքան հարգի կրոնն ու գաղափարախոսութունները։ Նրանք թույլ են տալիս, որ քեզ պահես խոզի պես, բայց համարես քեզ երկնային պարգև մարդկությանը։ Հայի ամենամեծ հիասթափությունը զրուցակցին ավելի խելացի տեսնելն է, քան ինքը նախորոք որոշել էր։ Եթե ինձ երբևէ հայկական մրցանակ տան, կվերցնեմ դրամը, կմերժեմ պատիվը: Մեր ողբերգությունն այն է, որ մեր ղեկավարները հետաքրքրվում են արվեստով, իսկ արվեստագետները դրամով։ Ես գրում եմ մեր ղեկավարության հակասությունների մասին, քննադատներս հետախուզում են իմ անձնականները, կարծես իմ հակասությունները պարզելով, լուծում են ղեկավարության խնդիրները։ *** Երաշխավորված գործազուրկ են. Անոտ պարողը, Խուլ երաժշտական քննադատը, Կույր տաքսու վարորդը, Ազնիվ քաղաքական գործիչը, Հայ գրողը *** Ես համաձայն չեմ ձեր հետ։ Ինչպիսի հրաշալի նորություն։ Այն օրը, որ դուք իմ հետ համաձայնեք, կասկածի տակ կդնեմ հոգեկան հավասարակշռությունս։ Որոշ ընթերցողներ չեն տանում քննադատություն ոչ այն պատճառով, որ համաձայն չեն, այլ չեն կարողանում այն ընդունել օտարից։ Ո՞վ է նրանց ավելի օտար, քան հայրենակից հայը։ Քննադատության նպատակներից մեկը մեզ անընդհատ հիշեցնելն է, որ պրոպագանդան ինչպես էլ այն ձևավորած լինի, վերամշակված աղբ է, և միայն այն պատճառով, որ դրան հավատում են երկու, քսան կամ երկուհարյուր միլիոն մարդ և պատրաստ են մեռնել կամ սպանել դրա պատճառով, չի դադարում աղբ լինել։ Կազմակերպված կրոններն ու մեծագույն հանցագործությունները տարբեր վերամշակման, նույն աղբն են։ Քննադատները հեղինակություն չեն վայելում, որովհետև ոչ ոք չի սիրում հիշել այն մասին, որ այն, ինչին ինքը հավատում է, աղբ է։ Սեփական անձը գերագնահատելու վատ հետևանքն այն է, որ ստիպված ես լինելու համապատասխանել այդ գնահատականին, երբ մարդիկ շուրջդ հավատան քեզ։ Դա նախորոք պարտված մրցարշավ է։ Եթե վիսկին կոլայի նման քաղցր լիներ, երեխաներն այն կսիրեին - կանխատեսելի հետևանքներով։ Գրում եմ մեծահասակների՝ ոչ երեխաների և ինֆանտիլ տհասների համար, որոնց գլուխները լվացած են պրոպագանդայով։ Տառապալից աշխատանք է անհանդուրժողին համոզել, որ անհանդուրժող է, որովհտև խոսում է աստծո և ճշմարտության անունից, որից ուղղակիորեն հետևում է, որ չհամաձայնողները խոսում են ստից ու չարից։ Տարրական մասնիկների ձևով ապրել ու ապրելու ենք հավերժ։ Տարրական մասնիկի հավերժությունը փաստ է։ Սպեկուլացիայի թեման հոգու անմահությունն է։ Նկատած կլինեք երևի, որ Չարենցն իր ամենահայտնի պոեմը անվանել է «Ես իմ անուշ Հայաստանի»։ Որքան ինձ հայտնի է բանաստեղծը չի գրել որևէ բան «Ես իմ անուշ հայերի» վերնագրով, այն պարզ պատճառով, որ սարեր-չոլեր սիրելն ավելի հեշտ է, քան հայերին։ *** Ըստ մեր Կանադացի վարչապետի երեկվա ելույթի, այն ինչ թուրքերն արել են հայերի նախնիների հետ ոչ թէ ցեղասպանություն է, այլ ողբերգություն։ Սրանից պետք է եզրակացնել, որ թուրքերի արդարացիությունը հարցականի տակ չէ, հայերի, իր սեփական խորհրդարանի անդամների, պատմաբանների, բազում օտարերկրյա վկաների, դիվանագետների, գիտնականների արդարացիության պես։ Կան սեփական նեղանձական նպատակով պատմությունը խմբագրողներ, վերահսկողներ, արտագրողներ, գրերը զարգացնող, փոխող, հարմարացնողներ: Կան պատմություն վերարտադրողներ։ Երբ պատմությունը բեմադրում են փաստաբաններն ու «պոլիտիկանները» տեսնում ես բաներ, որոնք իրականում չկան և ակնհայտորեն երևացող բաներ, որոնք անտեսվում են։ Ինչ ցավալի է, որ փաստաբաններից և «պոլիտիկաններից» ոչ ոք մոտերքում չէր, որ սփոփեր խեղճերին ապացուցելով, որ այն ինչ նրանց հետ կատարվում է, ոչ թէ ցեղասպանություն է, այլ ողբերգություն։ Դրանից երևի ավելի լավ կզգային։ Բարոյականություն 1 - Բարեկիրթ արևմուտքն այնքան բարեկիրթ չէր այն ժամանակ, բարեկիրթ չէ հիմա՝ ճանաչելու համար անարդարությունը, երբ այն ակնհայտ է։ Բարոյականություն 2 - Բարոյական զարգացում գոյություն չունի։ Տեխնոլոգիական զարգացու՞մ - այո, բայց անգամ այն թանկ գնով է առաջանում։ Գինը համակարգված մասսայական ոչնչացման զենքն է։ Բարոյականություն 3 - Չարժի հենվել ուրիշների բանականությանն ու առաքինությանը, որովհետև անձնական շահը լինելու է նրանց անփոփոխ, համար առաջին անհանգստությունը։ Այդպես եղել է անցյալում, լինելու է ապագայում։ Ուրեմն եթե մի օր, բարեկիրթ արևմուտքն ու Թուրքիան ճանաչեն ակնհայտ փաստը, որ այն ինչ պատահել է ողբերգություն է և ցեղասպանություն միաժամանակ, դա պատահելու է ոչ արդարության պահանջով, այլ հանուն նրանց սեփական շահերի։ *** Աշխարհում, որտեղ ամեն ինչ հնարավոր է, չես կարող լավը լինել բոլորի համար։ Նշանակություն չունեն անեղծությունդ և հավատքդ - միշտ կգտնվեն քեզ անհավատ, հերետիկոս, հիմար, թշնամի պիտակողները։ Սրա պատճառը բնազդների՝ մեր կենդանական մասի գերակայությունն է տրամաբանությունից, վերջերս հատկապես սաստիկ զարգացած էվոլյուցիոն մի պրոցես։ Կարծելը, որ փոփոխություններ կլինեն մեր կյանքի ընթացքում, կամ անգամ առաջիկա հազարամյակում, կաող է լինել դառը պատրանք։ Դատելով մեսիանիկ արարածների, իմաստուն թագավորների, փիլիսոփաների, մարգարեների ու իրենց կյանքը մարդկությանը նվիրած ուրիշների քարկոծումից, թունավորումից, խաչվելուց, խոշտանգվելուց ու անապատ քշվելուց, պարզ է դառնում, որ անհաջողությունն է ճակատագիրը նրանց, ովքեր իրենց կյանքը ծառայեցրել են խաղաղությանը բարի կամքին և եղբայրությանը։ Սա ինձ վաղուց է հայտնի, բայց շարունակում եմ, որովհետև վատատեսությանս միակ արդարացումը, լավատեսի պես աշխատելն է, իսկ պարտվողականությունս ընդունելի միայն այն դեպքում, երբ կռվում եմ հաղթանակի վրա վստահ զինվորի պես։ Մի խնդրեք ինձ բացատրել թե ինչու՝ ես ինքս չեմ հասկանում։ Արդյո՞ք ռասիստներ եք մենք Երբևէ չի եղել, որ փորձեմ խոսել հայերի ռասիզմից ու ասպատակության չենթարկվեմ մեր ռասիստներից, որոնք ինձ անվանում են հակահայ, պրոթուրք անգամ։ Քննադատությունն ընդանրապես համարվում է պրոթուրքական հայկական միջավայրում։ Պարզելու համար հարցնում եմ ինձ առաջին հերթին. - Ռասի՞ստ եմ ես արդյոք։ Ծնվել, մեծացվել, կրթվել եմ ռասիստ։ Ատել եմ բոլոր թուրքերին։ Ատել եմ հույներին էլ, մեզ թուրքական գնչու անվանելու համար։ Գիտեի, որ խառն ամուսնութուններից ծնվածները բջեր են։ Գիտեի, որ արևմուտքը բարոյազուրկ է, ամերիկացիները բջերի ցեղ։ Շահան Շահնուրի հայ լինելն այնքան հարցականի տակ դրվեց պապի հույն լինելու պատճառով ու այնքան հալածվեց պարտիզան թերթերում, որ խեղճը փոխեց անունը (Արմեն Լյուբին) ու դադարեց հայերեն գրել։ Ազգականներ ունեմ ԱՄՆ ում, որոնք չեն ապրում Միսիսիպիում կամ Ալաբամայում, բայց կարծում են, որ սևերը կապիկ են, խառն ամուսնական զույգերը` դեգեներատներ։ Մեր ազգային հայրերից մեկը, իմ ընկերոջ ադրբեջանցի մորը հասարակավ անվանեց թուրքի քած։ Արդյո՞ք ռասիստներ եք մենք։ Փաստերը խոսուն են կարծես։ Արդյո՞ք արդարացում ունի մեր ռասիզմը։ Ոչ, որովհետև ընկերներ մենք ունենք ամենուր, ամերիկացիների, հույների, քրդերի, հրեաների, անգամ թուրքերի մեջ, որոնց զգալի մասը կարող է կես հայ լինել: *** Նա ով ինքնուրույն չի մտածում, չի կարող կրթվել, Նմանի ուղեղը միայն լվացվում է։ Մանկուց պարտադրել են հպարտանալ Արարատով, Վանով։ Պարտադրել են անգամ հպարտանալ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ապրած ժողովուրդ լինելով։ Պարտադրել են նաև հպարտանալ հազար ու մի այլ բանով, այդ թվում և ամենից շատ գոյատևելու մեր բացառիկ տաղանդով։ Եթե անմեղ զոհերը խոսեին մի օր, ինչո՞վ կհպարտանային, սադիստ մոնղոլոիդ տխմարներին զոհեր մատուցելու մեր հանճարո՞վ։ Միայն ապուշը կարող է հպարտանալ իր կորուստով։ Ինչպե՞ս ենք համարձակվում մեզ խելացի հորջորջել, երբ անընդհատ շարունակում ենք ապրել ապուշների թելադրանքով, եթե ոչ օսմանյան, ուրեմն սովետական, եթե ոչ սովետական, ուրեմն սեփական ապուշների… Ապուշի թելադրանքով ապրում է ավելի ապուշը։ Եթե ինչ որ բան չի ասվում, չի նշանակում, որ չի մտածվում և եթե ինչ որ բան չի մտածվում, չի նշանակում, որ չի կարող ճիշտ լինել։ Հայերը խելացի են. այս պնդումի 99 % - ը ցանկություն է, 1 % - ը «էստի համեցեք»։ *** Հայկական քաղաքական կուսակցությունների ու նրանց արբանյակ կառույցների միջոցներով ու պատվերով, հայ պատմաբանների գրոտած պատմազեղծագեղարվեստական մեկ-երկու, լավագույն դեպքում երեք գիրք կարդալով միջին հայը կարծում է, որ գիտե ամեն ինչ Հայաստանի պատմության վերաբերյալ։ Այս թյուրիմացական ինքնասիրահարվածությունը կիսում են իմ տեսած բոլոր ազգային խմբավորումները՝ թուրքերը ներառյալ։ Անգամ իդեալիստները, մաքուր սրտով քաղաքական առաջնորդներն ու ազնվագույն նպատակները կարող են երկիրը դժոխք տանել։ Ինչպես ասում է հին ասացվածքը. - դժողքի ճանապարհը կառուցվել է լավ նպատակով։ Անկախ գինու թանկությունից՝ նրա ճակատագիրը մեզ դառնալն է։ Անկախ գաղափարախոսության ազնվությունից՝ այն կրող կուսակցության ճակատագիրը անկման սպիրալ դառնալն է։ Անկախ հիասքանչությունից, ցանկացած «իզմի» ճակատագիրը դեգրադացումն է շարլատանիզմից գանգստերիզմի։ Անընդհատ ասում են կրկնվում ես մի փոքր անամ ուշադրություն չդարձնելով անըդհատ կրկնվող սրիկայությանը, որի մասին gրելով կրկնվում եմ անընդհատ։ Շառլատանը խաբում է միայն շառլատաններին, որովհետև հիմարն էլ է շառլատան, որովհետև ձևանում է խելացի։ Հույները հայտնաբերել են դիլեկտիկան և դիալոը 2500 տարի առաջ։ Ամեն անգամ մեր հերթական խմբրի կողմից լռեցվելուց մտածում եմ, որ մեզ մի քանի սերունդ ապրել է պետք հին հույներին հասնելու համար։ Թունելի վերջում երևացող լույսը կարող է միջուկային պարունակությամբ ռումբի մուտք լինել։ Հաջողակ լինելու ամբիցիան այնպիսի տրանսֆորմացիայի է ենթարկվել ներկայումս, որ մարդ կարող է վեհ համարել անհաջողակ լինելը: Ճշմարտությունից կարող ենք հեռու լինել, բայց բոլոր ստերը մեր մեջ են. մի բան է պետք անել ընդամենը՝ ճանաչել սուտը, անվանել այն և մերժել: Նոբելյան մրցանակի դափնեկիր, հրեա գրող Սինգերը մի առիթով ասել է իր եղբայր հրեաների մասին. - Ցեղասպանության ողբերգությունն այն է, որ ոչնչացնում են լավագույններին աղբը թողնում ողջ: Ինչու՞ հայ գրողները չեն կարողանում արտադրել նման տողեր, բացառությամբ որոշ հետմահու տպագրություններից, եթե բացառիկ բախտավոր են, անձնական օրագրերից և մասնավոր նամակագրությունից։ Անգամ հաստավիզ գրողները գրում են խոզերի հավերժ բարյացակամությունից կախված սոված որբերի նման, որոնք անընդհատ զգույշ են, որ ոչ մեկի չվիրավորեն հանկարծ, թուրքերից բացի: Նեղմտությունը տիեզերքը մի սենյակում հավաքելու է նման, որտեղ անընդատ վերադասավորումներ անելը շփոթում են մտածելու հետ։ Մտածելը՝ իրական մտածելը, բաց եզրերով գործընթաց է, սկիզբն ու վերջը շղարշված գաղտնիքով: Մարդիկ՝ որոնք ինձ լռեցնում են, ակնկալում են միաժամանակ իմ հանցավոր մասնակցությունը մարդու իրավունքների համատրած ոտնահարումը լռության մատնելուն, հիմնավորելով պահանջը «լավ հայը կեղտոտ սավանը ուրիշներին չպետք է ցույց տա «սկզբունքով»»։ Այն ինչ գիտես և այն ինչ կարծում ես կարող են շատ տարբեր լինել ու որքան մեծ է տարբերութունն, այնքան շատ է ամբարտավանությունը։ Յուրաքանչյուր ցեղի գլուխները լվացել են, բայց նույնիսկ ամենավայրագ (Ադիկն ու Կոբան վերջին օրինակ) ռեժիմները ունեցել են քննադատներ, այլախոհներ։ Մարդ արարածը միշտ ունեցել է հնարավորություն ընտրելու դահճի կամ զոհի կողմը: Բոլոր իշխանությունները ստում են։ Հետաքրքիր կլիներ տեսնել թե ինչի նման կլիներ կյանքը, եթե բահը կոչեին բահ, սուտը՝ սուտ։ *** Հայրենասիրություն ընդհանուր բառով արտահայտում են բազմազան իրարամերժ մտքեր, որոնց մեջ կարող ես հանդիպել ծայրահեղ հայրենադավություն անգամ։ Հայրենասիրությունը, որը միտում ունի հարենիք քայքայող կաշառակեր ու տգետ կառավարություն պաշտպանել՝ քողարկված հայրենադավություն է։ Օրինակներ են Մուսոլինիի իտալական ու Հիտլերի գերմանական հայրենասիրությունները և բոլոր մյուսները, որոնք տարակարծությունը համարում են հայրենադավություն։ Հայրենասիրության պես՝ տարակարծությունը, կամ խոսքի ազատությունը, ունեն բազմաթիվ նշանակություններ, բայց ոչ դիկտատներում, որտեղ կարող է լինել միայն մեկ կարծիք, մեկ խոսք, իսկ մտքի արտահայտման յուրաքանչյուր փորձ համարվում է հանցագործություն ու բռնաբարվում։ Մեկ անգամ եմ կյանքումս տեսել, որ սփյուռքահայ պարտիզանական թերթերը դատապարտեն խոսքի ազատության բռնաբարությունը՝ երբ դաշնակցականներին Հայաստանում անօրեն հռչակեցին։Կասկած չունեմ, որ ոմանք կհասկանան, որ արտահայտում եմ այս մտքերը, որովհետև շարունակաբար լռեցվել եմ։ «Գուցե սխալ լինելուդ պատճառով ես լռեցվել» - կասեն ոմանք թերահավատորեն։ Խոսքի ազատությունն ու սխալ լինելու հնարավորությունը իրարամերժ չեն և անգամ հոմանիշ կարող են լինել։ Եթե ասենք, որ խոսքի ազատութունը միայն իմաստունների և անսխալականների մենաշնորհն է, - ու՞մ կարող ենք որակել որպես այդպիսին և ո՞վ է համաձայնելու իրեն համարել անխելք ու հիմար։ Ասե՞լ եմ այս ամենն առաջներում։ Հավանաբար։ Ձանձրացնու՞մ եմ ձեզ իմ սահմանափակ քանակությամբ գաղափարների վրա «սևեռվածությամբ»։ Դադարեք գրքերս կարդալ։ Վստահ եմ, որ հաճելի ժամանց կգտնեք այնտեղ, որտեղ հպարտանում են առաջին քրիստոնյա և 20րդ դարի առաջին ցեղասպանություն ապրած ժողովուրդ լինելով, որից հետևում է, որ քրիստոեության համար պարտական ենք մեր լուսավորված, պրոգրեսիվ, հեռատես թագավորներին, իսկ ցեղասպանութան համար՝ խավարամիտ թուրքերին և անբարոյական արևմուտքին, որից իր հերթին հետևում է, որ մեր թագավորները երբևէ սխալվել չեն կարող, իսկ նա, ով հակառակն է կարծում՝ խավարամիտ թուրք է, անբարոյական, թշնամի։ *** Ընկերներիցս մեկը վերջերս ասեց, որ հայերը «սևեռված» են պատմության վրա։ Կասկածում եմ, որ նկատի ուներ ջարդերի վրա սևեռվածությունը։ «Ճշմարտությունը մեկը կարող է լինել» կարգախոսից ելնելով մեր տարբերակը միակ ճշմարիտն ենք համարում, բնականաբար մնացած բոլոր տարբերակները հայտարարելով սուտ, խաբեություն և պրոպագանդա, հիմնված կանխակալ և անազնիվ մարդկանց վկայությունների վրա։ Անկասկած հայ պատմաբաններին հավատում եմ ավելի շատ, քանի որ հայ եմ, քան թուրք պատմաբաններին։ Ցավն այն է, որ թուրքերը նույնպես հավատում են իրենց պատմաբաններին ավելի շատ, քան հայերին և նաև մեզ շատ նման համոզված են, որ իրենց տարբերակը ճշմարտության, միակն է, ինչից իր հերթին հետևում է, որ ցեղասպանությունը մեր միասնական երևակայության արդյունքն է։ Այս պրոբլեմը նոր չէ։ Պատմության այնքան տարբերակ կա, որքան պատմաբան, յուրաքանչյուրն իր սեփական, անկրկնելի պերսպեկտիվով, հիշողությամբ, գաղափարախոսությամբ, շահով, կրոնով, բազում նախապաշարումով, և կույր ատելությամբ։ Իրաքի ներկայիս նվաճումը բաց գիրք է ասածիս վերաբերյալ իր բոլոր մանրամասներով։ Անիմաստ է իսլամական տեսակետը ամերիկյանի հետ համեմատելու փորձն անգամ, ինչպես անհնար է համեմատելը հակա-Բուշ և պրո-Բուշ ամերիկյան տեսակետները։ Տարբեր են լինում նաև զոհի և դահճի պատմութույնները, ինչպես օրինակ բնիկ ամերիկացիների և ամերիկյան կրթական համակարգում դասավանդվող պատմությունները։ Մեր «գործը» վերջնականապես խճճելու համար կարծես, կան մի քանի թուրք պատմաբան, որոնք դատապարտում են ջարդարարությունը և կան հայեր, որոնց կարծիքները «յուրայինները» մեկնաբանել են որպես ռևիզիոնիզմ և դավաճանություն։ Տարակուսանքն աճում է, երբ իմանում ես, որ անգլիացի պատմաբան Արնոլդ Ջ. Թոյնբիին թուրքերի վայրագությունն ու նրանց զոհ գնացած հայերի վիճակը նկարագրող բազում գրքեր գրելուց հետո, գրել է բազում ուրիշ գրքեր, որտեղ պնդում է, որ հայերի անկախության պահանջը, որը դարձավ ջարդերի պատճառ, անիրավ էր և անհիմն։ Կգա՞ երբևէ ժամանակ, երբ ազգերի պատմաբանները միակարծիք կլինեն։ Շունչներդ ակնկալումով մի պահեք դեռ։ Մինչ այդ ավելի անվտանգ է հիշելը, որ ՝ 1. - պատմաբանները տալիս են մեզ պատմության մի պատառիկ, հաճախ խեղաթյուրած. 2. - միայն աստծուն է տրված ասել ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունը. 3.- մահկանացուի ճակատագիրն է իմանալ «ճշմարտության մի հատվածը», այն ինչ միշտ ներկայացնում է պրոպագանդան - «ճշմարտության մի հատվածը»։ Եթե կարծեք, որ փորձում եմ «լվանալ» հանցագործությունը կամ հարցականի տակ դնել ցեղասպանությունը, կասեմ, որ անգամ «թրքանպաստ» պատմաբաններ Թոյնբիին և Բերնարդ Լյուիսը երբևէ չեն հերքել ցեղասպանության փաստը։ Այն ինչ նրանք փորձել են անել, պատահատածի և դրա հետևանքով մարդկային արարքների բացատրությունները տալն է, որը ոչ մի կերպ չի նշանակում արդարացնել։ Դրական լինելու մասին - Ե՞րբ ես դադարելու կնոջդ ծեծել. ասում է ինձ մի ընթերցող, շարունակական բացասական լինելու համար ինձ մեղադրելուց հետո։ - Երբևէ կին չեմ ունեցել. պատասխանեցի։ - Քանի՞ տարեկան ես. ուզեց պարզել անմիջապես։ - Բավականին ծեր։ Բա ինչու՞ ամուսնացած չես, հը՞. (այս մարդու հետաքրքրասիրությունը անսահման է). - Չգիտեմ, դժբախտ ճակատագիր ունեմ հավանաբար։ - Դու հոմոսեքսուալ ես չէ՞, ճիշտ ասա, չխաբես. հաջորդ հարցն է։ - Ցավում եմ, որ պետք է հիասթափեցնեմ քեզ հարգելիս։ Ոչ, հոմոսեքսուալ չեմ ։ Հոմոսեքսուալ ես, հոմոսեքսուալ, չես խաբի. պնդում է։ - Ինչու՞ ես այդպես ասում. ուզում եմ իմանալ։ - Որոհետև դու ստախոս ես. բացատրում է։ - Դու նաև զգեստապահարանում թաքնված վախկոտ ես։ Մտածում եմ ու սարսափում մտածածիցս. - Եթե սա է դրական հայը, աստված պահպանի բացասականից։ Քննադատներ Նշանակություն չունի հաջողակ ես թէ ոչ՝ քննադատների քանակը լինելու է անփոփոխ։ Այն ինչ կարող է տարբերվել՝ տրամաչափն է։ Անհաջողակ լինելու դեպքում քեզ կքննադատի աղբը։ Հաջողակ լինելու դեպքում քեզ կքննադատի բարձր խավի աղբը *** Օգոստոսի 30-ին «Նյու Յորքերը» տպագրել է Ջոն Ափդայքի մի հոդված թուրք ժամանակակից գրող Օրհան Փամուկի «Ձյուն» նորավեպի մասին։ Այս գրողը թարգմանվել է անգլերեն բազմիցս և տպագրվել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Համեմատելով հեղինակին Մարսել Պրուսի, Թոմաս Մաննի, Դոստոևսկու հետ, Ափդայքը գրում է. - լինելով դեռ բավականին երիտասարդ, Պամուկը այդ երկրի ամենահավանական թեկնածուն է Նոբելյան մրցանակ ստանալու համար։ Հարկ է նշել, որ նորավեպի դեպքերն ընդանում են Կարսում, բայց հայերի ցեղասպանության մասին խոսք անգամ չկա այնտեղ։ «Սպեկտատորի» (Լոնդոն) օգոստոսի 21-ի համարում, Դավիդ Փրյուս-Ջոնսը անրադառնում է Անդրյու Մանգոի «Թուրքերն այսօր» աշխատությանը և գրում. - Մուստաֆա Քեմալը (Աթաթուրք) հին սուլթանատի պատառներից կերտեց ժամանակակից հանրապետությունը թուքական, ֆեոդալիզմն ու իսլամական արմատականությունը երկրում վերացնելով, հիմնեց ժողովրդական հաստատություն։ Իր պատմական նշանակությամբ իրադարձությունը համեմատվում է միայն Գորբաչովի սովետական իմպերիան վերակազմավորելու և իշխանությունը համայնավար խունտայից խլելով և դա ավելի հրաշքի էր նման, քան ծրագրավորած քաղաքականության արդյունքի։ Հայերը լռության են կրկին մատնվում։ «Լե Փոյնթը» (Փարիզ) օգոստոսի 19-ի համարում տպել է մի հարցազրույց Սեմիհ Վաների հետ, որը ներկայացվել է որպես Մերձավոր Արևելքի գիտակ, որտեղ ասվում է, որ Թուրքիան կարևոր դեր ունի կատարելու արևմուտքի և իսլամական աշխարհի միջև։ Ժամանակն է. - ասվում է թերթում, որ իսլամական աշխարհը դիտվի իր ամբողջ ունակությամբ, որովհետև Թուրքան պառլամենտական, հետևաբար ժողովրդավարական երկիր է։ Հայերը կրկին լռության են մատնվում։ Կա՞ն արդյոք Աթաթուրքի մասշտաբի զինվորական-քաղաքական գործիչներ։ Զորավար Անդրանիկն է գալիս միտքս, բայց աշխարհում դա անծանոթ անուն է շնորհիվ հայկական կառավարության, որը զորավարին մոռացության մատնեց նրա կարիերայի ամենածաղկուն շրջանում։ Արդյո՞ք հայերն ունեն գրողներ, որոնք կարող էին համարվել Նոբելյան մրցանակի հավանական դափնեկիրներ։ Այո ունեն, թերևս ավելին քան մեկը, բայց մենք լռեցրել ենք նրանց բոլորին։ Նկատի չունեմ միայն սովետահայ գրողներին, որոնց ոչնչացրել են կոմիսարները, այլ նաև սփյուռքահայերին ինչպես օրինակ՝ Զարյանը, Շահնուրն ու Մասիկյանը, որոք հալածվեցին և մոռացության մատնվեցին քաղաքական կուսակցությունների և գրական էսթաբլիշմենթի կողմից։ Ու՞մ մեղքով ենք պարտվում պրոպագանդայի պատերազմը։ Պարտվում եք, որովհետև աշխարհը կարճ հիշոզություն ունի՞, թե այն պատճառով, որ մեզ իշխելու ղեկերը անընդհատ տվել ենք միջակություններին, որոնց հիմնական թշնամին սեփական հայրենակցի որակական և իմացական գերազանցությունն է։ Հիշում եմ Թոյնբիի ձևակերպունը, - ազգերը, ցիվիլիզացիաները չեն սպանվում, ինքնասպան են լինում: Ուծացում - Ինչո՞վ է վատ ուծացումը, ուծացվածևմի ընկեր պահանջեց բացատրել մի անգամ, կարդալուց հետո մի հոդվածս, որտեղ ուծացումը սպիտակ ցեղասպանության հետ էի համեմատել։ - Բոլորովին վատ չէ իհարկե, եթե այն մարդուն դարձնում է ավելի լավ մարդ արարած, կամ օգնում է ներդրում անել շրջակա մարդկանց բարեկեցության մեյ։ Բայց երբ ուծացումը դրդվել է մեր բազմակի բարոյականությամբ և մոլեռանդությամբ, (այն տեսակը, որ ասում է՝ իմ հետ չես, ուրեմն իմ դեմ ես)՝ արժանի է նման նկարագրի, որպես Ինքնահրահրված սպիտակ ջարդ: Անհաջողակի խոստովանությունը Երբ նոր էի սկսել գրել, կարծում էի, որ ընթերցողներս սիրում են, որ իրենց վերլուծեն, թե չէ ինչու՞ են Հոլիվուդի աստղերը հարյուրավոր ժամեր և միլյոնավոր դոլլարներ ծախսում հոգեբանների վրա։ Սխալվում էի։ Հիմա գիտեմ, որ ընթերցողներս ուզում են, որ հաճոյանամ, սիրեմ իրենց։ Ուզում են սիրվել, որովհետև սիրելի չեն և գիտեն ադ մասին։ Նրանց համար գրականությունը պետք է լինի լավ զգալու միջոցառում, գրողները քծնողներ։ Առաջին քրիստոնյա ազգ, ես իմ անուշ Հայաստանի, Մասիսի հավերժ ձյունը, Սևանի սուրբ ջրերը, Խաչատուրյան, Սարոյան, Միկոյան։ Չմոռանանք իհարկե Գրիգոր Իփեքյանին, Եղիսապեթ Թերզակյանին և Հակոբ Փալանջյանին (Գրեգորի Փեք, Ելիսաբեթ Թեյլոր, Ջեք Փալանս)։ Նրանք երբեք չեն կշտանում այս անուններից, որոնք կրկնվում ու կրկնվում են անդադար, մանտրաների նման։ Այս անունները խորհրդանշում են հաջողակությունը և այն ամենը ինչ լավն է կյանքում ու մանուկ հասակում ինձ էլ էին կրթում սրանց մեծարելու ավանդույթով։ Ինձ հավատացնում էին, որ նրանք արել են, ես էլ կկարողանամ և հավատացրին։ Նրանք սխալ էին, ես նույնպես։ Ես չկարողացա և խոսում եմ հիմա չկայացածի պես։ Դուք կարող եք հանգիստ մոռանալ ամենն, ինչ ասել եմ և հանգիստ խղճով մտնել անկողին։ Մամուլյան, Ազնավուր, Շեր։ Ինչու՞ եմ գրում այնպես, ինչպես գրում եմ Հայերի համար չեմ գրում, գրում եմ մարդ արարածների համար և սրիկաների դեմ, անկախ ազգային պատկանելիության։ Մեր անհաջողությունների համար ուրիշներին մեղադրելը, կարծում եմ այն ձևն է, որով թույլ ենք տալիս կաշառակեր տգետներին մեզ խաբելու, խճճելու։ Կարծում եմ, որ նրանք, ովքեր տրիբիալ գավառամտությունը ամեն կերպ պահպանել են ուզում, հանուն այս կամ այն գաղափարախոսության, մեր գերեզմանափորներն են։ Ես չեմ հավատում բարոյական հաղթանակներին անբարոյական աշխարհում. կարծում եմ, որ դրանք կեղծ արժեքներ են, տխմարների կուրությունը քողարկելու նպատակով զեղծված։ Ես հավատում եմ կանոնին, որն ասում է, որքան մեծ է էգոն, այնքան փոքր է ուղեղը։ Ես վստահ եմ, որ եթե մի 100 տարի էլ ապրեմ ու մի 100 գիրք էլ ավել հրատարակեմ, ոչինչ չեմ փոխի, բայց շարունակում եմ գրել։ Դե փորձիր հականալ, թե ինչու եմ գրում այնպես, ինչպես գրում եմ։ Ռասիստի հիշողություններից Առաջին գրքիս հրատարակությունից հետո, որի մեջ ցեղասպանությանը բազում գլուխներ էի նվիրել, կանադացի մի քննադատ անվանեց ինձ ռասիստ, թուրքերի նկատմամբ դաժան լինելու պատճառով։ Շվարած էի։ Ինչպե՞ս, ես հայս, թուրքական ռասիզմի զոհս, անվանվե՞մ ռասիստ, - ուզում էի գոռալ։ Սա 25 տարի առաջ էր։ Այսօր ավելի լավ գիտեմ։ Այսօր գիտեմ, որ ոչ մի բան ավելի հեշտ չէ ստրուկի համար, քան տիրոջը պաշտելը, կամ ոչ մի բան ավելի ինքնին ճշմարտացի և արդարացի չէ զոհի համար, քան իրեն բռնաբարողի արժեքները որդեգրելը։ Այս դիտարկումներս ինձ երբևէ ավելի լավ մարդ չդարձրին։ Ես տակավին ռասիստ եմ և ատում եմ թուրքերին, բոլոր թուրքերին, մի տարբերությամբ հարկավ՝ այլևս չեմ համարում դա առավելություն, խելագարություն թերևս, և հրաժարվում եմ անգամ սկսել մտածել այն մասին, որ ավելի լավ մարդ եմ, թուրքերից ներառյալ։ Ինչպե՞ս լավ հայ լինել Հեշտ չէ, բայց ահա մի քանի օրենք, որ գուցե ցանկանաս պահել մտքումդ։ 1. Եթե շովինիստը մեղադրում է քեզ նրանում, որ անդադար ծեծում ես կնոջդ, չհակաճառես, անգամ եթե համոզված ամուրի ես։ Աշխատիր արդարացնել մեղադրանքը հարևանի շանը կամ կատվին քացով խփելով, եթե քո սեփականը չունես։ 2. Եթե տգետն անվանում է քեզ թրքամեդ, ծնկի եկ անմիջապես և արա հասարակավ հայտարարություն առ այն, որ բոլոր թուրքերն ու չարքերը մեկ են, նախաճաշին երեխաներ են ուտում և չկա մի թուրք, որի երակներով հայի արյուն է հոսում։ 3. Առավել ամենից, երբևէ չփորձես վիրավորանքի արդարացիությունը կասկածի տակ դնել, անկախ աբսուրդից, եթե այն ներկայացված է պարտիզանի կողմից, որովհետև ասել «գուցե սխալվում ես», կնդուվի ամորձիերին հարած որպես, իսկ եթե աստված մի արասցե, ապացուցես, որ սխալ է, կճվա ինչպես կոլորատուրա սոպրանո։ Այս օրենքները միասին կարող են դառնալ հասարակ մի խորհուրդ. Տգետ, շովինիստ պարտիզան հանդիպելիս, պարզապես շուռ արի, հանիր շալվարդ և կզիր, եթե ուզում ես ճանաչվել որպես ԼԱՎ ՀԱՅ։ Օսմանյան էթնոս Օսմանյան կայսրությունը հանդուրժող էր ազգերի, մաշկի գույնի, ցեղերի նկատմամբ. - պատմաբաններն ասում են մեզ։ Նրանք լռում են այն մասին, որ կայսրությունը հանդուրժող էր հնազանդ այն ստոր խավի քաղաքացիների նկատմամբ, ովքեր թույլ էին տալիս, որ իրենց դուստրերը կոնքուբիններ լինեն հարեմներում, իսկ որդիները մահմեդականանան և կռվեն կայսերական պատերազմներում։ Անհամաձայն ցեղն անմիջապես մորթվել է։ Թողնենք գիտնականներին հանուն օբեկտիվ գիտության բառերն աղավաղելու արհեստը։ Նույն ընթերցողներս, որոնք ինձ մեղադրում են չարախոսության մեջ, մորս պոռնիկ են անվանում, հանուն հայրենասիրության անշուշտ։ Ուրիշները հաճույք են ստանում ինձ հիմար կոչելուց, դրանով հաստատելով, որ իրենք իմաստուն են։ Բայց ո՞վ է լսել, որ իմաստունը ժամանակ վատնի հիմարի գրածը կարդալու վրա։ Ի՞նչ կարող է ավելի փերվերթ լինել, քան չսահմանազատելը իմաստության՝ բջությունից, բջությունը՝ ոռիությունից։ Աստված գթառատ է։ Աստված կարեկից է։ Նա թույլ է տալիս անգամ արնախումներին ու խուլիգաններին պտղաբեր լինել, բազմանալ, անգամ բարգավաճել։ Փառաբանենք ազնիվ մարդկանց հիմա Մի օր լռելու եմ - կասկած չկա, բայց դա չի դառնալու որևէ մեկի հրճվանքի աղբյուրը, որովհետև եթե այն ամենն ինչ ասել եմ պարունակում է ճշմարտության նշույլ, չի մոռացվելու և արհամարվելու։ Ասելով սա չեմ կարծում, որ դարձել եմ սենտիմենտալ ճշմարտության վերաբերյալ։ Այնպես է պատահել, որ ես գիտեմ, որ ամեն ճշտի դիմաց հազար սուտ կա, և այն նույպես կրկնվելու, վերարտադրվելու է միչև ժամանակների վերջը։ Ճշմարտությունը լինելու է սարսափի հավերժ աղբյուրը բռնակալների և նրանց ճորտերի, որոնք գործում են համոզումով, որ մեկ կամ հազար մարդ սովի մատնելը կամ լռեցնելը վերջն է լինելու ազնվության։ Ասե՞լ եմ այս ամենը նախկինում։ Հարկավ։ Չեմ հիշում։ Եթե դուք հիշում եք, թույլ տվեք երախտապարտ լինել։ Բոլոր գրողները փայփայում են հավատարիմ ընթերցողներին իրենց լավ հիշողություններում, որովհետև նրանք են բարձրացնում գրվածի կարգավիճակը «գրված է» մակարդակին։ Աստծո մասին Աստծո նկատմամաբ հավատը մեծագույնն է շքեղություններից, որովհետեև դա նշանակում է տրամադրության տակ ունենալ ներողամտության անսահման աղբյուր։ *** Մի քիչ փոփոխություն, մի քիչ «la meme» քա՜ք։ Ահա այն ամենը, ինչ կասեմ նոր տարվա մասին։ Միակ բանը, որ կփոխվի այն է, որ մի քիչ էլ կծերանամ ու հավանաբար ավելի կհիմարանամ, որովհետև կշարունակեմ գրել երևի հուսալով ամբողջ անհուսալիությամբ հանդերձ, որ գրողի դերը բարեկիրթ հասարակության մեջ այնքան կարևոր է, որքան ոստիկանինը, ավտոբուսի վարորդինը, աղբ հավաքողինը։ Նրանք, ովքեր ինձ լռեցնելու դիրքում են, կշարունակեն լռեցնել, նրանք, ովքեր չեն կարողանում լռեցնել, կփորձեն հասնել դրան ինձ վիրավորելով, կհայհոյեն մորս, Կոստան Զարյանին։ Կանեն այդ ամենը հանուն Արմենիանիզմի իհարկե, կարծես անծանոթ կնոջը, որին երբևէ չեն հանդիպել՝ պոռնիկ, կամ գրողին, որին չեն կարդում՝ միջակություն անվանելը հայրենասիրության պարտադիր դրսևորումներ է։ Աբսուրդ է Արմենիանիզմից կամ հայկական ինքնությունից խոսելն առանց հաշվի առնելու վեցհարյուր տարվա օսմանյան ճորտությունը։ Ենթադրում եմ, որ եթե առանձնացվեր այսօր հայկական «DNA»-ն, այնկպարունակեր մեկ բան՝ օսմանից չտարբերվելը հոգեբանությամբ։ Ցեղասպանություն. ճիշտն այն է, որ ոչ մեկի պետքը չէ հայերի ցեղասպանությունը, կամ ասենք ուրիշ կերպ՝ ուրիշները մտածում են մեր ցեղասպանության մասին այնքան, որքան մենք մտածում ենք ուրիշների ցեղասպանության մասին։ Ճիշտ է նաև այն, որ ուրիշները կշարունակեն օգտագործել մեր ցեղասպանությունը սեփական շահերին ծառայեցնելը, ղեկավարվելով ոչ բարոյականությամբ, արդարությամբ՝ այլ սեփական շահերով, անելով ըստ էության այն, ինչ արեցին թուրքերը անցյալ դարի սկզբներին՝ լուծելու համար հայերի խնդիրը, ազատվեցին հայերից։ *** Միլան Քունդերա (1929), չեխ գրող. - Ատելությունը որսում է մեզ, ամուր կապելով մեզ չարիքին։ Սարոյանը մի առիթով ասել է, որ խղճում է թուրքերին, ապացուցելով, որ զոհը կարող է սիրել իր դահիճներին։ Մեր կրոնը մեզ չի սովորեցնում ատել թշնամիներին։ Մեր կրոնը մեզ սովորեցնում է սիրել նրանց, անգամ նրանց, ովքեր մեր դահիճներն են։ Տողերս սիրուն նվիրված սերմոն չեն։ Ինչպես իմ քրիստոնեա եղբայրներից շատերը՝ ես լավ քրիստոնեա չեմ, բայց կուզենայի լինել, ոչ էլ Սարոյանի հետ եմ համաձայն, բայց կուզենայի լինել։ Ինձ մեծացրել են թուրք ատելու համար ու ես տակավին ատում եմ, մի տարբերությամբ հարկավ՝ այլևս չեն դիտում ատելությունս որպես վսեմ նպատակ՝ հիվանդություն թերևս։ Ես գիտեմ նաև ճշգրտորեն, որ ատելությունը ոչ մի զոհ հետ չի բերել։ Ոչ էլ պատասխանատվության է ենթարկել որևէ պատասխանատու թուրք։ Ատելությունը ոչ մի դժվարություն չի հարթել, որովհետև ատելությունը ինքնին դժվարություն է և արմատը բազում ուրիշ դժվարությունների՝ փոխադարձ անհանդուրժողականությունն ու խառնակչությունը երկուսն են բազումից։ Սկսեցինք ատել թուրքերին, հանգեցինք եղբայր հայերին ատելուն, պարզապես մեր սենտիմենտներին և մտքերին չարձագանքելու համար։ Թուրքերին պատկերում ենք անմարդկային նույն կերպ ինչպես եղբայր հայերին, պարտադրելով, որ թութակ լինեն և կրկնեն մեր, միայն մեր ճշմարտության տարբերակը։ Եթե կյանքը դիտենք որպես անվերջ փորձարկում, կհամաձայնենք, որ ատելությունը անհաջողության է մատնված։ Եթե համաձայնենք, որ իրականությունը ավելի բարդ է քան հանրահաշիվը, ուզենք չուզենք կասկածի տակ ենք դնելու մեր ինքնանշանակ ջոջերի, այսօր «էլիտա» ինքնանվանող, իմաստնությունն ու առաքինությունը, մարդկանց, որ հայտարարում են, որ իրենք ամեն ինչ հասկանում են և գիտեն թե ինչ պետք է արվի և ինչպես։ *** Բոլոր կրոններն ու գաղափարախոսությունները առաջացնում են իմամներ ու կոմիսարներ, որոնց միակ նպատակը ոչ թե ճշմարտությունն է այլ իշխանությունը։ Իմամներն ու կոմիսարները հատկանշական են նրանով, որ չեն տարբերում ճշմարտությունը պրոպագանդայից, կամ հավատում են, որ պրոպագանդան է միակ ճշմարտությունը։ Հավատացյալի համար քարոզողը ոչ թե պրոպագանդիստ է, այլ աստծո առաքյալ։ Նույնը վերաբերում է պարտիզանին և նրա ճառասացին։ Կուսակցության նկատմամբ հավատարմությունը չի կարող նույնացվել հայրենասիրության հետ։ Կուսակցությունը ոչ ժողովուրդն է, ոչ ժողովրդի միտքը։ ՀՀԴ-ն Հայաստանը չէ։ Կոմունիստական կուսակցությունը Ռուսաստանը չէ և ոչ էլ ժողովրդավարական կամ հանրապետական կուսակցությունները ամերիկացի ժողովուրդն են։ Այս բոլորը իրենց ժողովուրդների մի մասն են միայն։ Կոմիսարի համար իր կուսակցությունը ոչ թե կազմակերպություն է, այլ կրոն։ Վերստին ծնված արմատականին (քրիստոնյա կամ մահմեդական) ասելը, որ իր կրոնը ընդամենը կրոն է մյուս բոլոր կրոնների նման, համազոր է անեծքի և որպես այդպիսին մահացու վիրավորանք է։ Նույն այդ տրամաբանությամբ արմատականի աչքերում մենք անհավատներ ենք, գյավուր և աշխարհի տականքը։ Պրոպագանդան ճշմարտության համար նույնն է, ինչ օձի յուղը բալասանի։ Անցյալը հասկանալու վերաբերյալ՝ ամեն մի վարկած, որ անաչառ չէ, խառնակչված է պրոպագանդայով։ «Քիչը շատն է» ասացվածքը հարմար է այստեղ՝ որքան քիչ պրոպագանդա, այնքան շատ ճշմարտություն։ Քննադատի կամ ապակենտրոնացվածի (dissenter, dissident) գործը պրոպագանդայի սուտը բացահայտելն է։ Կասկած չունեմ, որ Սախարովի կամ Սոլժենիցինի աչքերով տեսած ռուսական պատմությունն ավելի արժանահավատ է, քան կոմիսարներինը։ Նույն պատճառով ավելի արժանահավատ եմ համարում Կոստան Զարյանի, գեներալ Անդրանիկի և Արնոլդ Ջ. Թոյնբիի վկայությունները, քան մեր սեփական կոմիսարներինը։ *** Հայեր կան, որ կարծում են, որ թուրքերը արնախում ասիացի վայրագներ են։ Կան նաև հայեր՝ Սարոյանի պես, որոնք կարծում են, որ թուրքերը մնացած բոլորի նման ժողովուրդ են՝ հույների, հրեաների, գերմանացիների, ռուսների պես։ Եկենք պատկերացնենք հիմա, որ այս «թիմերից» մեկին պետք է թողնենք թուրքերի հետ բանակցության։ Ո՞վ ավելի շատ հնարավորություն ունի համաձայնության գալու։ Տխմարության բաձրագույն աստիճան է թուրքերին բարբարոս անվանել և պահանջել ադրարություն դրանից հետո։ Մեր ուսուցիչները ավարտել են ուսուցչության Համբակ և Թափթփուկ դպրոցները։ Մեր նախահայրերը թուրքերի հետ ապրել են 600 տարի։ Չեմ կարծում, որ 6 թոպե հնարավոր կլիներ ապրել մեր իմամների և կոմիսարների հետ։ Չկա Աֆրիկայում և Ամազոններում ավելի մեծ ջունգլի, քան հայերի քննարկումները։ Հանցագործություն է թրքատեացությամբ արդարացնելը հային ատելը։ Արժե հիշեցնել մեր պարտիզաններին, որ չեն խոսում աստծո, պատմության, իրականության կամ ճշմարտության անունից, այլ խոսում են միայն իրենց կուսակցության անունից, որը նշանակում է, որ չեն խոսում ազգի կամ ժողովրդի անունից, այլ մի հատվածի միայն։ Ես գիտեմ ինչի նման է ատելի լինել թուրքերից՝ ինձ ատել են հայերը։ Ես ոչ մի բան չունեմ իմամների կամ կոմիսարների դեմ, քանի չեն օգտագործում հիմարներին, որ սպանեն կամ մեռնեն իրենց համար։ *** Ես մեծացել եմ դաշնակցական միջավայրում։ Կրթություն եմ ստացել մի միջավայրում, որտեղ երբևէ չի հիշվել ՀՀԴ-ն։ Չափահաս տարիքում հանդիպեցի ընկերների, որոնք դաշնկցությունը համարում էին ահաբեկչական կազմակերպություն։ Այսօր գիտեմ, որ մեր «լավագույնները» ոչ թե տանում էին մեզ ավետյաց երկիր, այլ սպնդանոց և մեր ընտրությունն այսօր կույր է ուրիշ կւյրերին առաջնորդող։ Մենք պետք է մտածենք սրա մասին։ Չարլզ Քինգը «Սև ծով՝ պատմություն» (Նյու Յորք, Օքսֆորդի համալսարանի հրապարակությունները, 2004).- - Թուրքիայում այսօր կրպակներից կարելի է գնել գրքեր հայերի, լազերի և պոնտոսաբնակ ուրիշ ժողովուրդների մասին՝ անհնար մի մի բան բոլորովին վերջերս, որովհետև ազգային փոքրամասնությունների մասին բացարձակապես ոչինչ չկար տպագրված։ Ըընթերցողներիցս ոմանք մեղադրել են ինձ առաքյալի հավակնություններ ունենալու մեջ։ Եթե անգամ առաքյալ եմ, չեմ ակընկալում, որ բոստանումս բողկ ցանելուց հետո պետք է սպասեմ ցորենի բերքահավաքի։ Երկար ժամանակ տևեց մինչև հասկացա, որ ազգանունի «յան» վերջավորությունը ազնվականության նշան չէ։ Եթե մենք ուժ ունենաինք, միթե՞ մեր թշնամիները կխուսապեին կատարյալ ոչնչացումից։ Հավանաբար ուզում եմ ասել, որ հնարավոր է հարկավ, թուրքի մասին մտածելիս թուրք չդառնալ։ Ջենեթ Ռանքին (ամերիկացի քաղաքական գործիչ, 1880-1973).- -Չես կարող հաղթել պատերազմը ինչպես չես կարող հաղթել երկրաշարժը։ Սցենար-գիտական ֆանտաստիկա Պատկերացրեք օսմանյան կայսրությունը հայկական կայսրություն է։ Իրադարձությունները կատարվում են անցյալ դարի սկզբներում։ Կայսրությունը խորը ճգնաժամի մեջ է, շրջապատված է ամբողջությամբ արտաքին թշնամիներով, իսկ ներսում վխտւմ են վայրագ ցեղեր, տարածքային նկրտումներով։ Կայսրությունը արդեն բավականին կորուստ է կրել և մոտ է ավելին կորցնելու բորենիներ թուրքերին, քրդերին և հույներին։ Պատկերացրեք, որ դուք կայսրության պաշտպանության և ներքին գործերի նախարարն եք և ունեք երկու հնարավորություն՝ կամ հրամայում ես ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր վտանգում են մեր սիրելի հայրենիքի տարածքային ամբողջականությունը, կամ հրամայում եք, որ մեր սահմաներից ներս գտնվող բոլոր մարդկանց, այդ թվում թուրքերին, սիրեն ինչպես սեփական ընտանիքի անդամներին։ Ես անձամբ, որպես օսմանացված հայ, չէի վարանի բնաջնջման հրաման տալ, ոչ որովհետև ատում եմ թուրքերին, այլ որովհետև հայերիս եմ շատ սիրում և պտասխանատվություն եմ վերցրել վրաս պետությանս տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու և ավելին՝ ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել հայ նախարար, որը ընդունում է ավելի առաջադեմ որոշում։ Սա վերաբերում է նաև քննադատներիս մեծ մասին։ Խոստովանում եմ, որ չեմ և երբևէ չեմ եղել օրինակելի կերպար և առաքինի քրիստոնյա, որը լսում է հիմնական հորդորը իր կրոնի, որն է սերը, անգամ թշնամիներին։ Թուրքերին սիրելու մասին խոսելն անգամ ավելորդ է իմ դեպքում, որովհետև ես անգամ չեմ տանում իմ հայրենակից հայերին, որոնք ինձ անհամաձայնություն են հայտնում։ Սրանով ես տարբերվում եմ իմ քննադատներից, բոլորից, նրանցից ովքեր բարեպաշտ քրիստոնեաներ են, սիրում են իրենց թշնամիներին, թուրքերին ներառյալ, նաև այն հայերին, որոնք հրաժարվում են թութակել նրանց սենտիմենտներն ու խոհերը։ *** Մեր գիտելիքները սահմանափակ են, անբարտավանությունը անսահմանափակ։ Միայն հիմարներն ու մոլեռանդներն են մոռանում այս։ Հայերի համար գրելը նման է բրազիլական գետում լողալուն, պիրանիաների վտառին ընդառաջ։ Մահվան մասին սկսել եմ մտածել, կարծես ազատագրման մասին։ Հայերի համար գրելը ինչ որ կապ ունի սրա հետ հավանաբար։ Եթե հայը հնարավորություն ունի ընտրելու տողերը կամ տողերի արանքը կարդալու, անկասկած ընտրում է վերջինը, անգամ եթե այն ինչ կարդում է կապ չունի գրվածի հետ։ Հայերը, որոնք ասում են, որ հայերը խելացի են ազդում են նյարդերիս վրա։ Պատկերացնում եմ ինչ տհաճ կարող են լինել օտարների համար։ Ասելը մենք խելացի ենք նշանակում է, որ մնացյալ աշխարհը ավելի պակաս է խելացի։ Ինչ վերաբերում է շուկայում խելացի համարվողներին, կնախընտրեի պարզապես ազնիվ մարդկանց հետ շփվել, ինչպես անում են մարդկանց մեծ մասը ամենուր աշխարհում։ Ես բավականին խելացի մարդ եմ հանդիպել արդեն իմանալու համար, որ աշխարհն անհամեմատ ավելի լավ տեղ կլիներ ապրելու, առանց նրանց։ Ես անհամբեր սպասում եմ այն օրերին, երբ հայերը կհամարվեն ոչ թե խելացի շուկայում, այլ ազնիվ, ամենուր։ Անվանեք ինձ անուղղելի լավատես։ Անվանեք ինձ հիմար։ Մեծ տարբերություն կա ճիշտ մարդ, ճիշտ ժամանկին լինելու և սխալ մարդ, սխալ ժամանկին լինելու մեջ։ Հայ գրող լինելը նշանակում է լինել սխալ մարդ, սխալ ժամանակ և սխալ տեղում և բոլոր ժամանակներում։ *** Հովարդ Ու. Նյուտոն. «անուղեղը հազվադեպ է անխոս»։ Խաղաղության ու համակեցության օգտին գրելու համար ինձ մեղադրել են դավաճանության մեջ: Ես հասկանում եմ ֆանատիկներին, որովհետև ինքս ֆանատիկ էի։ Հիմարներին էլ եմ նույն պատճառով հասկանում։ Մեր ցեղասպանագետներն իրենց այնքան լուրջ են ընդունում, որ պրոթուրքական են համարում հումորը։ Տոնային խլությունն ու գունային կուրությունը ունեն իրենց քաղաքական համարժեքները. ազնվության ու շարլատանիզմի և ժողովրդավարության ու ֆաշիզմի չտարբերակումը։ Դարիո Ֆոն (գրական նոբելյան մրցանակի դափնեկիր 1997) գրում է. - մարդիկ, որոնք մինչև վիզը քաքի մեջ են, քայլում են գլուխները բարձր։ Մեր ղեկավարությունը անընդհատ հիշեցնում է մեզ ցեղասպանությունը միևնույն ժամանակ չնկատելու տալով և ակնկալելով, որ մենք էլ կմոռանանք ներկայումս ընթացող երկու «սպիտակ» ցեղասպանությունները՝ արտագաղթը և ուծացումը սփյուռքում։ *** Հայի հոգեբանությունը հիմնական թեմա է մեր գրականության մեջ, սկսած Խորենացուց ու Եղիշեից (5-րդ դար), մինչև Շահան Շահնուր և Պարույր Մասիկյան (20-րդ դար)։ Այն ամենն ինչ ես եմ ասում մեր մասին՝ վերաձևակերպում է։ Ես ոչինչ չեմ հայտնաբերել։ Յուրօրինակ եմ բառիս էթիմոլոգիական իմաստով միայն։ Ես գնում եմ ետ՝ արմատներին, որովհետև այն ին անցյալում էր, դա էլ ներկան է։ Զարգացումը մեր ամենաքիչ անհրաժեշտ ապրանքն է, անվերջ շրջանակը՝ մեր ուղղեծիրը։ Արմենիանիզմ որոշակելու ձևերից մեկն է ասելը, որ այն պետք է ամեն ինչում հակառակ լինի Օտտոմանիզմին։ Եթե Օտոմանիզմը անհանդուրժող է, դեսպոտիկ է, դաժան է և անխիղճ՝ Արմենիանիզմը պետք է լինի հանդուրժող, ժողովրդավար, ցավակից և բարեգութ ճնշվածների և փոքրամասնությունների նկատմամբ։ Եթե թուրքերն այսօր ասում են, որ պատմության իրենց տարբերակն ունի միայն նշանակություն, մենք ոչ մի դեպքում պետք է չասենք նույն բանը պատմության միայն մեր տարբերակի մասին։ Թուրքերի հետ պրոբլեմը նրանում է, որ նրանք մտածում են իրենց թուրքական ուղեղներով։ Մենք պետք է խուսափենք նրանց նմանակելուց։ Դրա փոխարեն պետք է հետևեինք ՈՒդրու Վիլսոնի խորհրդին. «ոչ միայն օգտագործենք ուղեղները որ ունենք, բայց նաև այն ամենը, որ կարող ենք փոխարինաբար վերցնել»։ Եվ մենք՝ բոլորովին կարիք չունենք փոխարինաբար վերցնել արտասահմանյան աղբյուրներից, որովհետև այն ամենն ինչ անհրաժեշտ է, ասել են մեր գրողները։ Հարավսլավական ասածվացք. մարդը քարից կարծր է և ձվից նուրբ։ Եթե դիտենք թուրքերին որպես քարից կարծր, իսկ մեզ ձվից նուրբ, կտեսենք հարկավ, որ նրանց միացնելով կարծրացրել են նրանց ղեկավարները, իսկ մեր առաջնորդները մեզ անընդհատ իրարից բաժանելով թուլացրել են և դարձրել խոցելի։ Եթե կարծում եք, որ ես առաջինն եմ ասում այս ամենը՝ կարդացեք Եղիշե (410 - 470թթ). - Եթե ժողովրդին ղեկավարում են երկու թագավոր, թագավորներն էլ են անէանալու, ժողովուրդն էլ։ Մեր մարգարեներին արհամարելը բավականին վատ է. նրանց մարգարեությունները թաքցնելը ձևանալ է, իբր պատմությունը հարձակվել է մեր վրա առանց նախազգուշացման, գիշերային գողի նման։ Եղիշեից.- միասնությունը բարի գործերի մայրն է, մասնատվածությունը` չար։ Համեմատեք հիմա հետևյալ երկու մեջբերումները 5-րդ դարից երկու ուրիշների հետ, Նիկոլ Աղբալյանից (1873-1947), քաղաքական գործիչ, գիտնական, ուսուցիչ. «Երբ մարդն իրեն չի ենթարկում օրենքի իշխանությանը, ստիպված է լինելու ենթարկել իրեն մարդկանց իշխանությանը, ասել կուզե խուժանին և հանցախմբերին» և՝ «Մենք՝ հայերս, թուրքերի և քրդերի տրիբիալ հոգեբանության արդյունք ենք և գավառամտությունը համառորեն արմատացած է անգամ մեր ղեկավարների և էլիտայի մեջ»։ Սա անցյալում էր և սա է ներկան։ *** Երկու շաբաթ առաջ մեր տեղական թերթը գրել էր, որ հրեաները միշտ չէ, որ կարեկից են ուրիշ ցեղասպանությունների զոհերին։ Հրապարակչին ուղարկված մի ջղային նամակում ասվում էր, որ դա ճիշտ չէ, որ հրեաները միշտ հալածվածներին ցավակից են։ Իմ նամակում, նույն հրապարակչին ուղարկած, գրեցի՝ եթե հրեա ասելով նկատի ունեք գիտնականներին, այո, նրանք ցավակից են, բայց եթե նկատի ունեք Իսրաելի կառավարությունը՝ ոչ. հայերի ցեղասպանության դեպքում նրանք միշտ ջարդարարների կողմից են եղել։ Իմ նամակը չհրապարակվեց։ Ես դեմ չեմ։ Որպես հայ գրող, ես սովոր եմ լռեցվելուն։ Մեր ցենզուրայի գաղտնի ակնարկը՝ մի ազգ, որ վերապրել է բազում ցեղասպանություն, չի կարող վերապրել քննադատություն։ Իսկ ինչու՞ ենք վստահ, որ սիստեմատիկորեն չենք ցեղասպանվել, որովհետև արհամարել ենք մեր քննադատներին։ Պրոպագանդայի նպատակը այն է, որ ապացուցի, որ Մեծ Սուտն է ճշմատությունը, ամեն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունը։ Ընթերցողներ ունեմ, որ ուզում են, որ «լավը» լինեմ։ Ես գրում եմ, չեմ խառվում դիվանագիտությանը։ Ուրիշներն ուզում են, որ դրական լինեմ։ Դա պատկանում է գրականության դիդակտիկ ճյուղին։ Ես ուսումնասիրում եմ։ Ես փորձարկում եմ։ Երբեմն, վիրաբուժական դանակի կարիք է լինում դրա համար։ Մոլեռանդների մասին Չես կարող վիճել մոլեռանդի հետ, հատկապես երբ ինքդ մոլեռանդ ես։ Մենք փորձեցինք անել դա հարյուր տարի առաջ թուրքերի հետ՝ չաշխատեց։ Եվ այն ժամանակներից մինչ օրս փորձում ենք՝ առանց հաջողությունների։ Մենք ասում ենք նրանք մոլեռանդ են, նրանք վերադարձնում են հաճոյախոսությունը։ Ո՞վ է ճիշտ Խոստովանել է արդյոք, որևէ հայ երբևէ, որ ինքը մոլեռանդ է։ Հայը կրթվում է մանկուց այնպես, որ հավատա, որ այն ամենը ինչ նա ասում է կամ անում պայմանավորված է սիրով, արդարամտությամբ, ճշմարտությամբ և ազատականությամբ։ Առաջին անգամ սկսեցի մտածել հանդուրժողականության մասին, չեմ ասում լավ վարվեցողության, երբ մի անգլիացի ասեց «հավանաբար դուք ճիշտ եք», երբ սարսափելի սխալ էի։ Եթե հայը կարծի, որ դու սխալ ես, անպայման վիրավորական անուններ կկպցնի քեզ, քիթդ կխրի կեղտի մեջ, իսկ եթե իշխանություն ունեցավ, կոչնչացնի քեզ, անշուշտ բացատրելով արարքը արդարությամբ, ազատականությամբ, ճշմարտությամբ, օբյեկտիվությամբ, քրիստոնեական կարեկցանքով և մի խումբ այլ լավ բաներով։ Զարդարյան եղբայրները կարծելով, որ Շահնուրը սխալվել է իրենց հոր կարճ պատմվածքը մեկնաբանելիս, հանգամանորեն ծեծեցին նրան հասարակավ։ Ուզու՞մ եք հայկական մոլեռանդության ուրիշ օրինակներ։ Այցելեք հայկական հասարակական ֆորում, կամ էլ ավելի լավ, ուսումնասիրեք հայ գրականության պատմությունը։ Այն պատճառով, որ Րաֆֆին քննադատում էր հայ վաճառականությունը, նրանցից մեկը գնեց քուրդ մարդասպանի ծառայությունները։ Այն պատճառով, որ քննադատական դիրք եմ բռնել, հայտարարվել եմ մարդկության թշնամի և տմարդ։ Նման բաներ իհարկե պատահել են ամենուր և միշտ։ Մեր տկարությունները մարդկային տկարություններ են անշուշտ։ Նշանակու՞մ է դա, որ պետք է արհամարենք դրանք, թաքցնենք, անգամ ավելին՝ օրինականացնենք դրանք, համարելով կյանքի անբաժանելի մաս։ Միթե՞ սա չենք արել մինչև հիմա և միթե՞ թշնամի եմ ես այն պատճառով, որ կարծում եմ, որ դա տկարություն է։ Ես թշնամի եմ երևում այն հայերի աչքում, որոնք իրենց դասում են քննադատությունից վեր։ Ոչ մի առողջ մարդ, նվազագույն գիտելիքով և արժանապատվությամբ չի համարի իրեն քննադատությունից վեր, բացի հայից, որը ինքն իր գլուխը լվացել է հավատալու համար, որ ինքը օրինակելի կերպար է, ադմինիստրատիվ ունակություններով։ Խնդրեմ՝ սա է մոլեռանդ հայի նկարագրությունը։ Ես փորձիցս եմ խոսում։ Ինքս մոլեռանդ էի մի ժամանակ։ Հնարավոր է, որ հիմա էլ եմ մոլեռանդ։ Բոլորին չեմ լռեցրել դեռ, երևի ուժ չունենալու պատճառով։ Այն, որ մարդասպան չեմ վարձել դեռ, բացատրվում է հավանաբար նրանով, որ նման շքեղությունը վեր է իմ հնարավորություններից։ Ինչ ուզում եք մտածեք ազատորեն իմ մասին, քանի դեռ չեք կարծել, որ ես զզվելին եմ արարածներից, որն է՝ օրինակելի կերպարը, ադմինիստրատիվ ունակություններով։ Պատրանքի մահը Մասնագիտությունս ընտրելով հավակնություն ունեի զգացումներս, փորձս և համոզմունքներս կիսելու իմ եղբայր հայերի հետ. լինել, խաղաղություն վայելել բազմաթիվ այլ զգացումի, փորձի և համոզմունքների բազմանախշի մեջ, բայց ավաղ հասկացա, որ ընթերցողներիս մեծ մասը (հատկապես աեմնակենսունակ գռեհիկներն ու բարձրաձայնները) մարտնչող հակաբազմանախշ են. մեկ գույնը (վերամշակվող աղբի դարչնագույնը) բավարար լավ է նրանց համար։ Եթե այս թափթփուկի ընտրությանը թողնվեր, Հայաստանը կունենար մեկ քաղաքական կուսակցություն, իսկ ղեկավարը կկոչվեր ոչ նախարար, ոչ էլ թագավոր, այլ սուլթան՝ Յուր Պայծառափայլ Մեծություն Սուլթան Էշ Ա.Կ. Ավանակյան։ Հին ասացվածք. Կարող ես հանել հային (թուրքական գնչու ըստ որոշ հույների) օսմանյան կայսրությունից, բայց օսմանյան կայսրությունը հայից՝ ոչ։ *** Առաջին բանը, որ անում են ֆաշիստները իշխանությունը գրավելուց հետո, մտածողներին ոչնչացնելն է, հիշենք Թալիաթին ու Ստալինին. և երբ չեն կարող սպանել՝ լռեցնում են. և երբ չեն կարողանում լռեցնել՝ արժեզրկում են։ «Ինչպե՞ս ես համարձակվում քննադատել մեր սրբազաններին». - ասում է մի բարկացած ընթերցող։ «Անգամ եթե վատն են՝ աստծո մարդիկ են այնուամենայնիվ։ «Մեր բարերարները վերակառուցում են հայրենիքը».- շեշտում է մի ուրիշ բարի ընթերցող։ «Դու ի՞նչ ես արել այսքան ժամանակ»։ Հիշում եմ գետտոյում ապրող հարևանիս՝ ջարդ վերապրած և կուսակցության մի նվիրյալ անդամ, որը խոսում էր «վատ վերջ» ունեցած հայերի մասին.- «Նա ամբողջությամբ չեր նվիրված, հասկանու՞մ ես։ Քննադատում էր կուսակցությունը։ Չլսված բա՜ն։ Չի կարելի քննադատել կուսակցությունը»։ Ընտանիքիս մի հին բարեկամ ասում է.- «Ոչինչ չես կարող անել մենակ։ Որպես կուսակցության անդամ՝ ուրիշ բան։» Թարգմանվում է այսպես. Ազնիվ գրող որպես, դատապարտված ես սովի։ «Ոռ մտնող» որպես, կհաջողես գործերումդ։ Ուզու՞մ ես հայ մնալով հանդերձ ողջ մնալ։ Սովորիր ասել «այո՜ տեր»։ Բոլորս գիտենք թե ինչ պատահեց նրանց, ովքեր դադարեցրին «այո՜ տեր» ասել սուլթանին։ Սովորիր պատմությունից, եղիր հնազանդ։ Մեր պարտիզան գուսաններից մեկը, որը նաև ցեղասպանության իմամներից մեկն է, մերժեց վերջերս աշխատանքներս, անվանելով դրանք «փիլիսոպայական դատարկաբանություն»։ Երկու թե երեք անգամ թոշակի գնացած ու վերադարձած, ութսունին մոտ տաքսու վարորդ մի քեռի.«Որքա՞ն են վճարում ամեն մի տպագրված հոդվածիդ համար։ Ոչի՞նչ։ Անցե՞լ է երբևէ մտքովդ, որ ոչին չեն տալիս, որովհետև այն ինչ գրում ես չարժե ոչինչ»։ Ես երախտապարտ եմ այս քեռուն։ Նրանից և տեսակից եմ սովորել ուղիղ խոսքի արվեստը։ Սխալ ուղի եմ բռնել հարկավ։ Պետք է սովորել այս բաներն ասել գեղեցիկ, հումորով, բայց ինչու՞ պետք է ընդհանրապես անհանգստանամ, երբ ուրիշ ոչ մեկ չի անհանգստանում։ Սրբազանները խոսում են աստծո անունից, բարերարները կապիտալի, բոսերը ուժի և պատմության պարտադրական այս խուժանի խոսքի հետ համեմատած, ճանճի թևի արած քամի է գրողի խոսքը։ *** Մեր միջավայրում, նրանք, ովքեր չեն հասկանում ներկան, ապագան են գուշակում։ Դժբախտ է այն ազգը, որի մարգարեները կրկնում են շառլատաններին: Մերը ժողովրդավարություն է, համակցված կաշառակերությամբ, անգրագիտությամբ ու մարդասպանությամբ։ Մեր շառլատանները ասում են, որ կարող է տևել 15 - ից մի երկու սերունդ (կես դար), մինչև ամեն ինչ շտկվի։ Նրանք դա բացատրում են հայերի օսմանացումից ու ստալիացումից հետ բերելու դժվարությամբ։ Բայց հայերը խելացի են, հնարամիտ և հարմարվող։ Ողջ մնալու համար արտագաղթում են։ Հեռանում են անգամ Սիբիր ու Թուրքիա և ակնկալում ավելի ազնիվ վերաբերմունք։ Եվ մեր «լավագույնները» խրախուսում են արտագաղթը, որովհետև գիտեն հրաշալի, որ գործազրկությունն ու չքավորությունը առաջացնելու են բողոքի ալիք և աղմկոտ վերնագրեր արտասահմանայան թերթերում։ Լուծումը, ըստ մեր շառլատանների, համբերությունն է ՝ հարմարվողականության էֆեմիզմը (նույն միտքը ավելի «գեղեցիկ», ընդունելի բառերով վերաձևակերպելը), մոտավորապես նույնը, ինչ ասել են մեզ մեր օսմանյան և սովետական տերերը։ Մեր շառլատանները ակնկալում են, որ հավատանք, որ մեր «լավագույնները» ավելի լավ գիտեն։ Չեն ասում պարզապես, որ մեր «լավագույնները» կարող են լինել նաև վատթարագույնները։ Արդյո՞ք հարմարվողականությունն ու համբերատարությունը, կաշառակերության, գողության, թալանի, իշխանության չարաշահման, պոռնկության և քրեականության հետ պասիվ համաձայնություն չէ։ Հոգ չէ։ Մենք պարտադրված ենք հավատալ, որ մեր մարդիկ բարձ պաշտոններ գրավող, գիտեն իրենց «գործը»։ Գուցե գիտեն, բայց ի՞նչ անենք, եթե նրանց գործը «համար մեկին» բավարարելն է և ազգը ջլատելը։ Մեր շառլատանները ասում են, որ մեր բոսերը, «սրբազանները» և «բարերարները» ավելի լավ գիտեն, որովհետև խոսում են աստծո, կապիտալի և իշխանության անունից և երբ խոսում են «աստված, կապիտալն ու իշխանությունը», խզբզողները պետք է լռեն և լսեն և եթե հանկարծ այդպես չանեն, կլռեցվեն, ասել կուզե կզրկվեն լեզվից՝ Օսմանյան ոճ։ Ավանակի «կարապի երգը» Այսպես է մեմուարներիս հավանական անունը, եթե գրեմ երբևէ։ Կարապի երգ, որովհետև դա կլինի իմ վերջին գիքը։ Ավանակի, ոեովհետև միայն ավանակը կգրի հայերի համար։ Երբ ինքնանշանակ հայ գիտունը, ասել կուզե միջակ ընթերցողը վստահ է, որ ավելին է հասկանում, նաև վստահ է, որ դու ավելի վատ ես հասկանում։ Այդ պատճառով է նրա փաստարկը ոչ ավել, քան զազրելի լուտանքը։ Հայերի համար գրելը ժամանակի կորուստ է։ Անգամ մեկ միավոր «IQ» ունեցող հայը վստահ է, որ գիտե ավելի լավ, քան ներկայիս, անցյալի և ապագայի գրողները, բոլոր միասին վերցրած։ Ես հանդիպել եմ բազում «ինքնանշանակ խելացի» հայեր, որոք ավելին չեն քան շարքային տխմարը և դա շատ պարզ է բացատրվում։ Միայն տխմարն է հավատում իր սեփական ինքնանշանակմանը։ Երբ հազարավոր մարդիկ համաձայնվում են ստին, դա արդեն սուտ չէ, այլ պետականորեն թույլատրված և օրինականացված պրոպագանդա։ Մենք կարող ենք հիմարացնել մեզ, մեր ուղեղները լվանալով հռետորությամբ և պրոպագանդայով, բայց դրսից նայող աչքը անմիջապես կբացահայտի ու կմերկացնի երկուսն ել։ Ուղեղը լվացածը հարմարվողական է և ստրուկ, եթե անգամ վստահ է, որ ազատ է։ Նրա մտքերն ու գործողությունները իրենը չեն, բայց իր տերերինը, եթե անգամ կարծում է, որ այդպիսիք չունի։ Ազնվորեն գրված, իմաստավորված տողը, երաժշտության նման կարող է հրճվանք պատճառել, զարմացնել, բայց ինչպես ամենագեղեցիկ երաժշտությունը, ոչ մի ազդեցություն չունի կատարյալ խուլի վրա, այնպես էլ լավ գիրը ոչ մի ազդեցություն չունի հիմարների վրա։ Նրանց վերաբերմունքը գրողներին և գրականությանը՝ վկայություն։ Մի ժամանակ կարծում էի, որ քաղաքական կողմնորոշումը լավ է գրողի համար, որովհետև առանց դրա, կարող է դատապարտվել այնպիսի բաների մասին գրելու, ինչպիսիք են սիրո փոխադարձ արտադրանքը (Սարտր)։ Մի ծեր պետական գործիչ մի անգամ ինձ ասաց.- «Մեր միջավայրում, գրականությունն ու քաղաքականությունը փոխադարձ բացառող բաներ են»։ Հիմա հասկացել եմ, որ նա նկատի ուներ պարտիզան քաղաքականությունը և մեր պարտիզանները ավելի հետաքրքրված են անցյալով, քան ներկայով ու ապագայով, որովհետև բազում հանցագործություններ ունեն թաքցնելու անցյալում և գրանցելու բազում «միավոր» ապագայի համար, սիցիլիական ընտանիքների պես: Խորհուրդ երիտասարդ գրողին Եթե գրես Սոկրատեսի իմաստնությամբ ու Հիսուս Քրիստոսի մարդասիրությամբ, չկա երաշխիք, որ կխուսափես կալանքից կամ խաչից, բայց եթե գրես այնպես ինչպես գրում են գրողների մեծ մասը, մի զարմացիր որ կմերժեն քեզ ապուշ որպես՝ ապուշները, տխմար որպես՝ տխմարները և թուրքոֆիլ՝ թուրքական գնչուների մի ոհմակ, որն իրեն մեծարում է, որպես գերհայրենասեր հայ։ Երկու խայտառակություն Կարդում եմ մեր շաբաթաթերթերի վերնագրերը. «2000 հայ պոռնիկ աշխատում են Արաբական Էմիրաթներում»։ Ենթադրում եմ, որ նույն քանակի գրող ունենք, որոնք պոռնկանում են, ասելով այն, ինչ ասոմ են ուրիշները, չասելով այն, ինչ պետք է ասվի։ Ի՞ նչ պետք է ասել Ինչու՞ են այդքան կին պոռնկությամբ զբաղվում։ Ի՞նչ է արվել դրա դեմ։ Եթե արված է ինչ որ բան, ինչու՞ առաջ չէր արվում իսկ եթե ոչինչ չի արվել, ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Հասկացանք արդեն, որ համապատասխան հարցեր կարող ենք տալ գրողների մասին էլ, անկախ մտավորական, լրագրող, գիտնական լինելուց։ Որպես ընթերցող, ես կուզենայի ստանալ պատասխաններ այն հարցերին, որոնք ընդդիմադիր են ակնարկներին, խմբագրականներին, հաղորդակցություններին, հոդվածներին՝ թուրքերի, քեֆերի, հանդեսների, ուտեստեղենի փառատոնների, ավարտականների, գիտական աստիճանների, ցուցահանդեսների և տոնակատարությունների մասին։ Զոհրապն է խոսում. Զոհրապը խոսել է պոռնկության մասին դեռ 100 տարի առաջ. «Մենք բոլորս դատապարտում ենք պոռնկությունը, բայց քանիսն են նույն որակի գործունեությամբ զբաղվում։ Փաստաբաններ, որոնք վաճառվում են մի քանի կտոր արծաթի համար, լրագրողներ, որոնք իրենց իմաստնությունն են վաճառում շահով, բժիշկներ, որոնք անօգուտ բուժումն են անընդհատ ձգձգում, երիտասարդներ, որոնք ամուսնանում են հարստության հետ։ Ինչո՞վ են այս մարդիկ տարբեր պոռնիկներից»։ Ավելի կոնկրետ. Թերթը քամելեոն չէ: Այն չպետք է գույն փոխի ընթերցողին դուր գալու համար։ Այն պետք է թշնամիներ գտնի։ Ես գնահատում եմ թերթի բարոյական հաջողությունը, թշնամիներ գտնելու պատրաստակամությամբ։ Զոհրապին սպանեցին Թալիաթի հրամանով 1915-ին։ Հայ գրողներին այլևս չեն սպանում օտարազգի դահիճները։ Հիմա լռեցվում են, իսկ մնացյալին պոռնկության են պարտադրում մեր «լավագույնները»։ *** Ժամանակն է արդեն մտածելու այն մասին, որ ատելությունը չհաջողված էքսպերիմենտ էր ու փորձել նոր մոտեցում։ Ատելության պրոբլեմն այն է, որ դա լուծում չէ։ Ավելի շուտ պրոբլեմ է, որը ուրիշ պրոբլեմներ է ծնում։ Թուրքին ատող հայը անպայման ատում է իր եղբոր հային, եթե վերջինս չի կիսում նրա ատելությունը։ Որոշ արժեքներ հակաարժեքներ են, իսկ որոշները լիովին անպիտան։ Սարոյանը մի առիթով ասեց, որ խղճում է թուրքերին։ Սիմենոնը ավելի հեռու գնաց, ասելով, որ զոհն է առաջացնում իր դահիճին։ Հայերի համար գրելը ուսանելի փորձ էր։ Ես ավելի շատ բան հասկացա մարդկային էության մասին, քան Ֆրեյդը նեվրոտիկներին ուսումնասիրելուց։ Հակաճառելու ոգին հայերի մեջ այնքան ուժեղ է, որ եթե անգամ ասես, որ համաձայն ես հետը, կարող է չհամաձայնել։ Մարտական մեր անհաջողությունները բարոյական հաղթանակ անվանելը, ենթագիտակցաբար դարձնում է մեզ հավերժ պարտվողից, հավերժ հաղթող, որը հանգիստ կարող է անկողին մտնել վստահությամբ, որ աստված մեր կողմից է և մենք երբևէ ավելի լավ չենք ապրել քան հիմա։ Խոսքի ազատության սահմանումը մեկն է. ամենաազնվագույն քաղաքական-հասարակական գործիչ անձը իրավասու չէ ասել վատթարագույն խզբզողին՝ ինչ գրել և ինչպես գրել։ *** Սովորաբար գրողներն իրենց չհասկացված են համարում, երբ սիրելի չեն ընթերցողների համար։ Իմ մոտ ամեն ինչ հակառակն է։ Մեղադրվելուց և լռեցվելուց զգում եմ ինձ լիովին հասկացված, որովհետև նկատվում են որպես վտանգ նրաց համար, ովքեր դեռ չեն տարբերում հայկականությունը օսմանականությունից։ Հայտնի գրող չեմ գուցե, որովհետև չեմ դիտում գրականությունը որպես հանրահայտության մրցություն։ Ես չունեմ քաղաքական հավակնություններ, եթե առաջադրվեմ, չեմ մասնակցելու ընտրության, եթե ընտրվեմ, չեմ ծառայի։ Սխալ է կարծելը, թե գրողը պարտավոր է գիտենալ ավելի շատ, քան ընթերցողները։ Գրողի գործն ու պարտականությունը չէ ավելի շատ իմանալը։ Նա կարող է անգամ ավելի քիչ իմանալ, բայց այն ինչ նա գիտե, կարող է լինել տարբեր և այդ պատճառով արժանի արձագանքի՝ ոչ դատապարտման ու ցենզուրայի։ Ինչու՞ անվանել մեր անհանդուրժողականությունը որպես Օտտոմանիզմ ու Ստալինիզմ։ Ինչու՞ չենք կարող ճանաչել այն, ինչ համամարդկային երևույթ է։ Միայն այն պատճառով, որ մեր անհանդուրժողականությունը օրինականացվել, հրամցվել, զարգացվել և վարարտադրվել է սուլթանի և Ստալինի վերահսկողության տակ։ Ինչպե՞ս ճանաչել օսմանացված հային։ Որպես գրող, ես տարբերակում եմ օսմանացված հային, երբ ոտնահարում է իմ (մարդու) հիմնարար իրավունքը, խոսքի ազատությունը և ձևանում, որ դա անում է հանուն հայրենասիրության, երբ իրականում ոչինչ ընդհանուր չունի հայրենասիրության և ունի ամեն ինչ ընդհանուր Օտտոմանիզմի և Ստալինիզմի հետ։ Որոշ հայերի դուր չի գալիս կարդալ ինձ, նույն պատճառով, որով որոշ թուրքեր չեն սիրում կարդալ թուրք գրողներին, որոնք հրաժարվում են վերարտադրել կուսակցական գիծը։ *** Բարի ընթերցողներիցս ոմանք հիշեցնում են ինձ անընդհատ, որ ես վատ հայ եմ և ավելի վատ գրող։ Ինչևէ, շարունակում եմ կարդացվել լավ հայերի կողմից, հզոր ուղեղներով։ Հասկացիր այս ամենը, եթե կարող ես։ Նրանց, ովքեր ավելի լավ գիտեն. Կուզենայի իմացածներդ կիսեիք իմ նման տգետների հետ, ասելու և կրկնելու փոխարեն, թե ինչ վատն են թուրքերը և ինչ լավն ենք մենք։ Եթե գոյատևող ենք մենք, ինչու՞ մեզանից միլիոնները չգոյատևեցին։ Կուզենայի կարդալ գիրք, որում ցեղասպանության մեր մասնագետները կնշեին մեր սխալները։ Պատմությունը սովորում են հասկանալու համար, ոչ ցավելու և մեղադրելու։ Հասկանալու մեկ ձև կա. դա մեր թուլությունների վերլուծությունն է։ Նա, ով պարծենում է, պատժվում է խարխափով, ինքնախղճահարության և ամբարտավանության մեջ (Նեմեսիս)։ Եթե որևէ բան սովորել եմ, հարկավ այն է, որ ոչ ոք չի կարողացել խուսափել։ Երբ չի հասնում քեզ թշնամիդ, հասնում է խիղճդ։ Երկու ընտրություն ունենք. 20/20 «ետին խելք», կամ կույրն առաջնորդում է կույրին։ Պաբլո Պիկասո (1881-1973), իսպանացի նկարիչ. - Արվեստը երբեք ողջախոհությունը չէ։ Այն պետք է արգելվի տգետ անմեղների համար, չթույլատրվի շփումը ոչ բավարար նախապատրաստվածների հետ: Այո, արվեստը վտանգավոր բան է: Որտեղ այն ողջախոհություն է, դադարում է արվեստ լինելուց: *** Եթե հավատում եք միայն ձեր աչքի տեսածին, ուրեմն երկիրը տափակ է, լուսինն ու արևը մոտավորապես նույն չափի։ Նման «տրամաբանությունն» է մղում որոշ հայերի մտածելու, որ «արևմուտքը» կաշառված է, թուրքերն ասիացի բարբարոսներ ու արնախում մարդակերներ են ու հայերը միակ բարեկիրթ, առաքինի, խելացի ու քրիստոնյա ժողովուրդն են։ Հասկանալը պատմության միայն մեկ կողմ, երբ այն բազումն ունի, նույն չհասկանալն է։ Ընթերցողներիցս շատերը բարի են գտնվել իրենց օսմանյան մաղձը իմ հետ կիսելով: Սպասում եմ օրվան, երբ նույնքան բարի կգտնվեն և իրենց հայկական իմաստնությունը կկիսեն հետս, իհարկե, եթե առաջինն ու վերջինը նույնը չեն։ Տարանջատելը բարդ գործ է։ Հասարակական հարցերը մեր սիրելի թեման չեն զրույցի։ Հայկական կրթություն եմ ստացել ու չեմ հիշում, որ մեկն այդ մասին խոսած լինի։ Ինձ սովորեցրել են ամեն ինչ ղեկավարության ու հնազանդության մասին, բայց ոչինչ, մարդու հիմնարար իրավունքների։ Ինձ սովորեցրել են ամեն ինչ իշխանության մասին, բայց ոչինչ իշխանության չարաշահման։ Ինձ սովորեցրել են երգել ազատության մասին երգեր, բայց ոչինչ չեն սովորեցրել խոսքի ազատության մասին։ Նախանձ Երբևէ լսելուց, որ հրեաները օգնում են հրեաներին, իսկ հայերը չեն օգնում միմիանց, մերժում էի միտքը համարելով այն չափազանցություն, առաջացած շարունակական անհաջողություններից։ Հիմա ավելի լավ գիտեմ քան առաջ։ Ամերիկացի մի հայ կոմպոզիտոր ասեց ինձ մի անգամ. - Ես չեմ ակնկալում հայերի աջակցությունը, երախտապարտ կլինեմ, եթե չստորացնեն ինձ։ Մեր ավագ առաջնորդներից մեկն ասաց մի առիթով, Արչիլ Գորկու մասին խոսելիս. - Երբ նա ողջ էր, ոչ մի հայ նրանից նկար չգնեց։ Իր «Կղզին և մարդում», հայկական այս առանձնահատկությունը Զարյանն անվանել է նախանձ և բավականին ճիշտ էր, որովհետև նրա ժամանակակիցների մեծ մասը արհամարում և նվաստացնում էին նրան։ Ասե՞լ է արդյոք սուլթան Համիդ երկրորդի մայրը (հայ) մի բառ իր որդուն, իր հայրենակիցներին պաշտպանելու համար, թե՞ այն տեսակից էր, որն ասում է սովորաբար, որ չի ուզում խառնվել քաղաքականությանը։ - Ես չեմ ուզում խառնվել քաղաքականությանը. ասաց ինձ մեր ամենահայտնի խմբագիրներից մեկը (աստված հոգին լուսավորի), երբ սկսեցի խոսել հարցերի մասին, որոնք հակասում են հիմնական թեզերին, մեր էթնոսի և գոյապահպանության մասին։ Նա նախընտրեց տպել հոդվածներ տատիկների և հայ աստղերի մասին, որոնք հաջողակ էին օտար աշխարհներում, հայեր՝ Արչիլ Գորկու, Միքաել Արլեն ավագի (որը որդուն խորհուրդ էր տվել հեռու մնալ հայերից) և Միքաել Արլեն կրտսերի մասին, որն իր Արարատին նվիրաված գործում պնդում է, որ չկա հայկական մշակույթ ասված բանը։ *** Որոշ մշակույթներում մարտական պարտությունները ավելի վատ են քան մահը, ուրիշ մշակույթներում՝ բարոյական հախթանակ։ Որոշ հայեր հայրենասիրական իրենց պարտականությունը համարում են կատարված միմիանց կոկորդ կրծելու դեպքում միայն։ Տուրիստի մի տեսակ կա, որը Ֆլորենս է գնում պիցցայի համար։ Նկատել եմ, որ անանուն քննադատներն ավելի ագրեսիվ են։ Հաջողությանը դիմանալն այնքան դժվար է, որքան անհաջողությանը։ Վելուծում եմ ինձ, ուրիշներին հասկանալու և վերլուծում եմ ուրիշներին, ինձ հասկանալու համար։ Ազնիվ մարդը շառլատանների վատթարագույն մղձավանջն է։ Հայերին, ում կարողանամ լսելի լինել. վերականգնեք ձեր մարդկայնությունը։ Ոչինչ չեք կորցնի օտտոմանիզմից բացի։ Հեշտ բան չէ հայերի հետ գործ ունենալը, եթե խուլ չեք նրանց վիրավորանքների ու կույր չեք նրանց թերությունների նկատմամբ։ *** Սփյուռքի ժամանակակից գրականության խորը ուսումնասիրությունը կլինի աշխարհի ամենակարճ գիրքը և կպարունակի մեկ միտք. Սփյուռքահայությունը ավելի շատ դրամ ծախսել է փլավի և շիշ-քյաբաբի վրա, քան գրքերի։ Ավտորիտար միջավայրերը զարգացման ծրագրեր չեն խրախուսում, որովհետև դոգմատիկ դրույթները հարցականի տակ դնելն արգելված են։ Հանեք թուրքերին և էգոն մեր ինքնակոչ, ինքնանշանակ և ինքնաբավ մտավորականներից և նրանք կփսկեն ծակ փուչիկի պես։ Թուրքերն էլ հայերի պես լինում են բոլոր չափերի ու ձևերի և կան այնպիսի գլուխլվացածները, որոնց մեջ թափանցել կարող է միայն Աթաթուրքի ուրվականը։ Դոգմատիստը նա է, ով պարտադրվել է սեփական իրավացիությունը երբևէ կասկածի տակ չդնելու։ Ի տարբերություն հիմարների, խելացիները գիտեն իրենց սահմանափակումները։ Հավանական ապագան կանխատեսել հնարավոր չէ քաղաքական այրերի խոստումներով և շառլատանների ճառերով. հնարավոր է օբեկտիվ պատմաբաններին ուսումնասիրելով։ Հանցագործության հանդիպելը կյանքի անբաժանելի մասն է անկախ նրանից, թե ինչով ես ապրուստդ վաստակում։ Հասկացիր սա և մարդկային կեցության անբացետրելի շատ բաները դառնում են ավելի քիչ անտանելի։ *** Հայերի մեծ մասի պես մեծացել եմ նախապաշարումների անտառում։ Այդ պատճառով չեմ զարմանում, երբ երիտասարդ ընթերցողս ինձ վիրավորում է, անվանելով պրո-թուրք և դավաճան։ Սփյուռքահայերը սիրում են ասել, որ կտևի մեկ-երկու, անգամ երեք սերունդ, մինչև հայաստանաբնակ հայերը մաքրվեն սովետիզմից, կարծես իրենք կարիք չունեն մաքրվելու օտտոմանիզիմից։ Օտարազգի գիտնականներին բաժանում ենք հայասերների և թրքասերների։ Մենք չունենք երրորդ՝ օբեկտիվ գիտնականների խումբը, որովհետև օբեկտիվ ենք համարում հայասեր գիտնականներին։ Անկասկած թուրքերն էլ են անում նույն հետևությունները թրքասերների մասին։ Թուրք ընթոեցողս գրում է. - Մենք երբեք ներողություն չենք խնդրի։ Սա նշանակում է, որ եթե անգամ խնդրեն, նկատի չեն ունենալու և երբեք չեն ընդունելու այսպես կոչված բարեկիրթ արևմուտքի, այսպես կոչված արժեքները, որոնք դարձել են չարիքի ակունք ավելի շատ, քան մնացած ամբողջ աշխարհը միասին վերցրած։ Տարօրինակն այն է, որ այս դեպքում հայերն ու թուրքերը նուն կարծիքն ունեն խորապես կոռումպացված և երկերեսանի արևմուտքի մասին։ Գերմանական կառավարությունը մեղա եկավ հրեաների առաջ, բայց բազում գերմանացիներ և տարբեր ազգերի ու ցեղերի անտիսեմիտներ, ցավոք հայերը ներառյալ, կարծում են, որ Հոլոքոստը մի մեծ բլեֆ է։ *** Չնայած այն փաստին, որ կյանքիս մեծ մասը նվիրել եմ հայ գրողներին թարգմանելուն, մեղադրվում եմ հակահայ լինելու մեջ ընթերցողներից, որոնք չգիտեն բոլորովին և նրանց հոգը չէ հայ գրակակնությունը։ Իմ հավակնությունն էր մի ժամանակ 50 հայ գրող թարգմանել ու հրատարակել Ոչ ոք մեր մշակութային կազմակերպություններից, խմբագիրներից և հրատարակիչներից երբևէ չհետաքրքրվեց ծրագրովս, որովհետև մշակութային մեր բյուրոկրատիան հագեցված է «գրողներով», որոնք կարծում են, որ միայն իրենց պետք է թարգմանել ու ներկայացնել անգլիախոս ընթերցողին։ - Դու վատ թարգմանիչ ես. ասաց բարի ընթերցողներիցս մեկը մի առիթով ու երբ հարցրի կարդացե՞լ է արդյոք որև բան թարգմանություններիցս, պատասխանեց. - Ոչ, չեմ կարդացել և չեմ էլ պատրաստվում, որովհետև դու վատ գրող ես, ավելի վատ թարգմանիչ և գրողները որոնց թարգմանում ես, չարժեն ոչ մի քաք։ Միշա Քուդյանը մեր ամենահայտնի թարգմանիչներից մեկն էր։ Երբ չէր գնտում հրատարակիչ, ինքն էր հրատարակումիր թարգմանությունները։ Նա կարողանում էր անել այդ, որովհետև ատամնաբույժ էր։ Հանդիպել եմ նրան մի առիթով։ Հնարավորին չափ դիվանագիտորեն և նրբազգաց արտահայտվելով ասեմ, որ նա բարյացակամ չէր տրամադրված իր սիրելի հայ ժողովրդի նկատմամբ: Չափազանցություն չի լինի ասելը, որ նա ամենահիասթափված և ընկճված մարդն էր, որի հետ տհաճություն եմ ունեցել հանդիպել երբևէ։ Մասնակի ցուցակ գրողների, որոնց թարգմանել եմ. Կոստան Զարյան, Ավետիք Իսահակյան, Զապել Եսսայան, Գրիգոր Զոհրապ, Բյուզանդ Գրանյան, Չարենց, Պարույր Մասիկյան, Րաֆֆի և Հակոբ Պարոնյան։ Միայն չորսի գործերն են լույս տեսել գրքի ձևով առայժմ։ Քննադատներիցս ոմանք նման են դժգոհ նախկին կանանց։ Միայն զզվելի ապահարզանով անցած տղամարդը կարող է հասկանալ, թե ինչ նկատի ունեմ։ Կյանքի մեծ մասը վատնվում է խելագարությունը մեջներս ընկճելով, կամ թաքցնելով ուրիշներից, որպեսզի անվնաս ձևանանք։ Հայերը լավ են խաղում այս խաղը, բացառությամբ երբ խաղում են անանուն և ապահով հեռավորությունից: Դա այն ժամանակ է, երբ տանիքից կանչողը դառնում է Հիտլերը՝ հոգում։ Ընկերներս ուզում են հաճախ հասկանալ, թե ինչու եմ վատնում ժամանակս հիմարների ու բթերի համար գրելու վրա։ Պատասխան. որովհետև նրանք կազմում են ազգիս բացարձակ մեծամասնությունը։ Սա վերաբերում է բոլոր ազգերին։ Հիշեք, թե որքան իտալացի է օգնել Մուսոլինիին, որքան գերմանցի է պաշտել Հիտլերին, ռուսները (էլ չասեմ հայերը) Ստալինին և գրինգոները, որոնք քվեարկում են Բուշի օգտին։ Բացի Փանջունուց, որն առանձնապես խելացի չէր, ոչ մեկը չի եղել Պարոնյանի կամ Մասիկյանի հերոսը։ Օփիում Կարիք չկա համաձայնել Պլատոնի, Հեգելի ու Ֆրեյդի հետ, նրանց իմաստությունից օգտվելու համար։ Իրենց իմաստությունը այս մտածողները հավաքել են նախնիների իմաստությունից։ Մերժել նրանց, նշանակում է մերժել արևմուտքի իմաստությունը։ Քրիստոնեությունը և կրոններն ընդհանրապես կոչվել են ժողովրդի օփիում, իսկ մարքսիզմը մտավորականության օփիում։ Հետևությունն այն է, որ օփիումի պահանջարկը միշտ ավելի մեծ է լինելու, քան ճշմարտության, որովհետև այն սակավ պահանջկոտ է։ 19րդ դարում ազգայնականությունը մեր օփիումն էր, 20րդ դարում կոմունիզմը։ Հետևանքները՞։ Ջարդ, հալածանք, կեղեքում և բարոյականության սիստեմատիկ ոչնչացում։ Սփյուռքահայության օփիումն այսօր ցեղասպանությունն է և նրանք, ովքեր բռթում են այդ հարցը մնացած բոլոր հացերից առաջ, համոզում են, որ թուրքերի ցեղասպանության ճանաչելուն պես, լուծվելու են բոլոր մեր խնդիրները։ Ես միշտ կասկածել եմ, որ գործ ունեմ մի մեծ ստի հետ, որի հիմնական նպատակը ազգի ուշադրությունը շեղելն է, բազում ուրիշ հարցերից։ Դժվարությունների հանդիպելիս, թաղում են ջայլամները գլուխները ավազում. այդպես են պատմել մեզ։ Մարդն ավելի խելացի է։ Նա չի թաղում իր գլուխն ավազում։ Նա թաղում է դժվարությունը, անգամ եթե պարզվում է ընթացքում, որ միաժամանակ թաղվում է ամբողջ մարմնով։ *** Իմ դժվարություններից մեկը անչափահաս խուժանի հետ հաղորդակցվելու բացարձակ չունակությունն է, նաև չափահաս խուժանի հետ, նաև մեծերի, որոնք ձերբակալված զարգացման դեպքեր են բոլորը։ Մի հայ խմբագիր Նյու Յորքից այցելել է մի ուրիշ խմբագրություն Փարիզում, որտեղ այնպիսի անբարյացակամ ընդունելության է արժանացել, որը կարելի է վիրավորական համարել։ Հիմա գիտեմ թե ինչու կարիք չունենք քննադատների և այլախոհների. նրանց կարիքը չունենք, որովհետև յուրաքանչյուր հայ մի ուրիշ հայի քննադատն է և այլախոհը։ Մեզ հիմա պետք են բանակցողները, հավասարակշռողները, փոխզիջողնեը, համաչափողները։ Մենք ասել ենք «այո սիր» սուլթաններին ու Ստալինին մի 700 տարի և հատուցում ենք վնասը ասելով հիմա «ոչ սիր», բայց միայն հարազատ հայերին։ Հանդիպել եմ վարժ հայերեն խոսող մի ուսանողուհու, որը պնդում էր, որ թուրք է։ Նա հավանաբար կարծում էր, որ ավելի շատ հարգանք կվայելի այդով։ Հայը քննադատում է գրողին կրկնվելու համար և ճառասանին, ձոն երգողին ու պրոպագանդիստին չկրկնվելու համար։ Չխոսվող մի վարկած կա հայերիս մեջ, ըստ որի լավ հայ լինելը որոշվում է թուրքերին ատելու չափով։ Թուրքերին ատելու հարցին դեմ առնելիս հայերը սովորաբար ասում են, որ չեն ատում թուրքերին, բայց պահանջում են ճանաչել անարդարությունը։ Սա առաջացնում է հետևյալ հարցերը. Արդյո՞ք թուրքական արդարադատությունից կախված լինելը չի նշանակում մաս լինել օսմանյան կայսրությանը։ Արդյո՞ք զարգացնելով ատելությունը թուրքերի նկատմամբ չենք զարգացնում անհանդուրժողականությունը հարազատ հայերի նկատմամբ։ Արդյո՞ք մեր ատելությունը չի փչացնում մեր հարաբերությունները շրջապատող մարդկանց հետ։ Արդյո՞ք իրավացի չէր Գանդին, ասելով, որ ատելությունը ավելի է վնասում ատողին, քան նրանց ում ատում է։ Եթե հարցնեք. - Ի՞նչ կասես քո մասին։ Դու ոչ մեկին չե՞ս ատում։ Պատասխանս կլինի. - Իհարկե ատում եմ։ Ես ծնվել ու դաստիարակվել եմ որպես հայ։ *** Հայկական ասացվածք. - Ավելի լավ է իմաստունի ստրուկ լինել, քան հիմարի տեր: Դենիս Դոնիկյան. - Ալխոհությունը ոչ այնքան քաղաքական ընդդիմության տեսակ է, որքան պաշտպանություն արժեքների, որոնք բոլորս կիսում ենք։ Մենք կարիք չունենք մարդու իրավունքների, որովհետև մեր իրավունքները երկարատև չարաշահել են բռնակալները։ Մենք բարեկիրթ վերաբերմունքի կարիք էլ չունենք, որովհետև մեզ իշխել են բարբարոսները։ Կարող եք գուշակել մեր «օրինակելիների» էությունը։ Մարդիկ, որոնք թուրքերի բարբարոսությունը դարձրել են իրենց գլխավոր ահնհանգստությունը, ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում նրանց մեթոդները որդեգրելու մեջ և միակ պատճառը, որ չեն կոտորում այն է, որ դա դեմ է օրենքին, բայց այն պահին երբ օրենքը կորցնի զգոնությունը նրանց օգտին, ինչպես պատահեց սովետական ժամանակներում, նրանք չեն վարանի սեփական եղբայրների դահիճները դառնալ։ Երբևէ հայի ինձ եղբայր կոչելուց, մտածում եմ ո՞վ է Կայենը, ո՞վ Աբելը։ Կայեն ու Աբել կա բոլորիս մեջ, բայց մենք նախընտրում ենք ներկայանալ որպես Աբել և Կայեն անվանել բոլոր նրանց, ովքեր համարձակվել են մեր հետ չհամաձայնել։ Այդով դիտում ենք այլախոհությունն ու քննադատությունը որպես Կայենին վայել գործունեություն այս աշխարհում, անգամ երբ իքներս խախտում ենք նրանց հիմնարար իրավունքը՝ խոսքի ազատությունը։ Ընտրության հարց է Ես ունեմ բազում մեղք, սխալվել եմ հաճախ, բայց երբևէ չեմ լռեցրել ու մասնակցել լռեցման: Ավելին՝ երբեք չեմ եղել այնպիսի դիրքում, որտեղից կարող էի լռեցնել։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրս ունի հավասար իրավունք, հասարակության աչքում մերկացնելու սեփական հիմարությունը:
  5. Սիրելի ընթերցողիս Ընթերցողիս, որն ինձ մեղադրում է գաղափարներս տարածելու համար ինթերնետը չարաշահելու մեջ. - Հարգելի ընթերցող, Ենթադրում եմ, որ ձեզ վիրավորում է ոչ թե ինթերնետի իմ չարաշահումը, այլ խոսքի ազատությունն ընդհանրապես։ Դուք բոլոր հիմքերն ունեք կարոտելու սովետական հին, լավ տարիները (գուցե Այաթոլլահի Իրա՞նը) երբ իմ նմանին լռեցնելու համար կբավարարեր մեկ հեռախոսազանգ մոտակա կոմիսարին (կամ մոլլային): Ցավում եմ նոր իրականությանը հարմարվելու ձեր դժվարությունների համար։ Սակայն ամեն ինչ կորած չեմ համարում դեռ։ Հիշեք, որ իմ գրածը չկարդալու ազատությունն ունեք, այն, ինչ ես անշուշտ կանեի ձեր փոխարեն։ Կանխավ հայտնում եմ երախտագիտությունս, եթե այնուամենայնիվ շարունակեք կարդալ։ Անկեղծորեն ձեր խոնարհ ծառա և այլն, և այլն…
  6. Վարպետը կարծես լուծեց տեքնիկական խնդիրները: Բարի գալուստ: Խնդրենք մոդերատորներին հանել վարպետի հին "թոփիկը", եթե կարելի է:
  7. Լավ զրույց է: Շնորհակալություն արձագանքի համար: Նախ խնդրում եմ բոլորիցդ մի շատ կարևոր բանի վրա ուշադրություն դարձնել: Փողի հոգնակին էլ է փող: Հետևաբար շատ փող, ոչ թե շատ փողեր: Կրկնակի բազմակի ենք սարքում համարյա բոլորս: Ինձ այս դեպքում անհանգստացնում է ոչ թե լեզվական խնդիրը (սա վերապահումով), այլ ենթագիտակցություն գնացող ու պատսպարվող հետևանքը, որն է, հայերի քրոնիկ կախվածությունը դրամից ավելի, քան շատ ուրիշներինը: Կարող եք ասածիս մեջ միստիկ բան էլ տեսնել եթե կամենաք, ես բոլորովին դեմ չեմ: ՍԱՍ, Նորվեգիայի մասին հաղորդումը ճիշտ է, հարևաններս են, շվեդներն էլ են էներգիա քամում հողից, ստորգետնյա ջրերից, քամուց, արևից: Մեկ բավականին մեծ տան սարքավորումները, որոնք բավարար են նաև կից ֆերմայի կարիքներին, արժեն մոտ 30 000 եվրո, ոչ 300 000: 30 000 եվրոն շվեդին, կամ նորվեգացուն մատչելի են, մեկ հոգու մեկ տարվա եկամուտն են, իսկ սեպական մեծ տանյ ապրում են 4-6 առնվազն մարդ, որոնց առնվազն կեսը աշխատող է: Եթե կարիք ունենան վարկ էլ կվերցնեն ցածր տոկոսով ու մի 25 տարով: Փաստ է, որ 60 %-ը ալթերնատիվ էներգիա է ոգտագործում, մնացածն ել չեն ոգտագործում ոչ թե որ չեն կարող, այլ զահլա չունեն դրանով զբաղվելու: Բազում յնկերություն հասցնում է էներգիան ուր կուզես, որքան կուզես: Ալթերնատիվ էներգիաջի ամենակարևոր հատկությունը ստրատեգիական է, ոչ տակտիկական: ՈՒզում է թանկ, ուզում է էժան. սեփական էներգիա արտադրողն անկախ է ներմուծուղ հարևանի քմահաճույքից: Շվեդիայում ու մնացյալ Սկանիդնավիայում սարքավորումներյ թանկ են, որովհետև այստեղ ամեն ինչ է թանկ, մարդիկ վճարունակ են, շուկան հարմարեցնում է գները պետություններն էլ մի 100 % հարկ են ավելացնում: Անգամ այդ պայմաններում սկանդինավների բացարձակ մեծամասնությունն իրեն կարող է թույլ տալ գնել սարքավորումներն ու գնում են, ով է չկարողանա նրան պետական դոտացիայով, կամ ուրիշ մի այլ կերպ կտան: Վստահեցնում եմ, որ նույն սարքավորումները հարյրապատիկ էժան կարելի է գտնել Չինաստանում, Պակիստանում, Հնդկաստանում, Մալայզիայում: Կարելի է արտադրել Հայաստանում էլ: Բոլորովին բարդ չեն: Պետական ֆինանսավորում էլ կարելի է անել Հայաստանում, վստահեցնում եմ, որ ավելի քիչ կծախսվի, քան տանում են գազպրոմն ու տարբեր նավթային յնկերությունները: Դրամնէ հո լիքն է Հայաստանում: Յնդամենը պետք է ազգայնացնել ոլիգարխների ու նախկին 20 տարում բոլոր իշխածների կողոպտածը, ինչը նրանք կարծում են, իր իրենցն է:
  8. SAS-n el e pastoren lragroghin meghadrum angraget texti hamar, baits hetaqrqir e tesnel, te ov inchi vra e ushadrutyun dardznum. SAS-y texti, erexan hertakan korsti u mardkayin mtavor u hogevor resursi vatnman.
  9. Գյուտը հետաքրքրել է գերմանացիներին 71-ամյա նախկին ուսուցիչն առաջարկում է կաթսայատուն, որից ծուխ դուրս չի գալիս: Հեղինակը 14 գրանցված գյուտերի հեղինակ, մաթեմատիկայի նախկին ուսուցիչ Հենրիկ Մխիթարյանն է, ում տան հասցեն Սիլիկյան թաղամասում բոլորը գիտեն: Նրա գյուտը թիթեղյա թեք ծածկ է: Թեք տարածության դեպքում տաք օդն անպայման բարձրանում է վեր, ուստի գյուտարարն առաջարկում է տաք օդից ջերմությունը կլանել ջրի միջոցով: Ըստ նրա` այս մեթոդով մի ամբողջ քաղաքի բնակչության կարելի է ապահովել տաք ջրով: Նա նշում է, որ այս գյուտը մեր երկրում կարելի է կիրառել բացառությամբ ձմեռվա` մնացած բոլոր եղանակներին: Գյուտի մոդելը տեղադրված է Սիլիկյան թաղամասի դպրոցում, ուր երկար տարիներ աշխատել է Հենրիկ Մխիթարյանը: Վերջինիս այս գյուտն արտոնագրված է, մյուս 8 գյուտերը Մտավոր սեփականության գործակալությունում են, բայց նա ֆինանսներ չունի` դրանց արտոնագիրը ստանալու համար: «Գազը թանկացել է, էլեկտրաէներգիան թանկ է, իսկ իմ գյուտերի շնորհիվ էներգիայի այլընտրանքային աղբյուր կստեղծվի,- ասում է գյուտարարը` տեղեկացնելով, թե,-Արտոնագրերի տարեկան արժեքը 5000-ից դարձրել է 15000 դրամ: Առաջ կարողանում էի թոշակիցս տրամադրել, իսկ հիմա արդեն հնարավորություն չունեմ եռակի անգամ վճարելու: Բայց չէ՞ որ այս ամենը պետության համար է արվում»: «Գերմանացիների հետ արդեն պայմանագիր եմ կնքել, հետո չասեք ես հայրենիքի դավաճան եմ, քանի որ այստեղ, ոչ ոք չի ապահովում ինձ այն անհրաժեշտ իրերով, որով ես կկարողանամ աշխարհին ապացուցել, որ գոյություն ունի «հավերժական» շարժիչ»,- «Ա1+»-ին ասաց Հենրիկ Մխիթարյանը: Ըստ պայմանագրի` շահույթի միայն 20 տոկոսն է գերմանական կողմը տրամադրելու Հենրիկ Մխիթարյանին: http://a1plus.am/am/social/2010/04/12/henrik-mkhitaryan
  10. ԿԱՆԱՉ ՎԻՇԱՊ Ալեքսանդր Արորդի Վարպետյան …Մհեր որ իր ձեռ կը թալեր Սիպտակ Դևին, Մհերի ձեռ խոր կը խրվեր էնոր մարմին. Գիտես թե` խըմորից ըլներ էդ Սիպտակ Դև … «Սասնա Ծռեր», ( Ջոջ Մհերի կռիվը Կենաց ջրերի ակունքը փակող Սիպտակ Դևի հետ…) Հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության վերաբերյալ մեր նախորդ քննախուզության մեջ ռուսաստանյան և Հայաստանի «հոկտեմբերյան» այս մեկ հեղափոխությունը, ինչպես նաև Վ.Պուտինի և Քոչարյան-Սարգսյան տանդեմի իշխանության գալը մենք վերագրեցինք ԽՍՀՄ փլուզումից հետո ընդհատակ անցած ԿԳԲ-ական համակարգին, այլաբանորեն` «հին գվարդիային» կամ աներևույթ Կանաչ Վիշապին: Այդ ինքըստինքյան կռահելի էր, սակայն այս իրողության «ինչպեսը» ընդունակ է մեզ օժանդակելու գնահատել Կանաչ Վիշապի զորությունը, հասկանալ նաև գործելակերպը, ընթացիկ դերակատարությունը ու դրանց հեռանկարները: Այդ իսկ նպատակով որպես պատկերավորում արժե դիտարկել մեկ քանի նման հանգամանքներ և վկայություններ: «Բեռլինյան պատի» և 1991թ. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հետախույզ փոխգնդապետ Վ. Պուտինը հայտնվում է հարկադրական պարապուրդի մեջ, Դրեզդենից վերադառնում Լենինգրադ ( Սանկտ Պետերբուրգ), և փորձում «վերացիկլավորվել» իրավաբանության իր նախկին դասախոս և քաղաքապետի թեկնածու Ա. Սոբչակի շրջանակում: Սակայն, ըստ այդժամ Սանկտ Պետերբուրգի ԿԳԲ-ի տնօրեն, ավելի ուշ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան գտած գեներալ Օլեգ Կոլուգինի կենդանի վկայության , այդ Ա. Սոբչակն է Օ. Կոլուգինին դիմում առաջարկել իրեն վստահելի մի գործակալ, ապահովելու համար քաղաքապետարանական իր ընտրարշավը և հետագա գործունեությունը հատուկ ծառայությունների օժանդակությամբ: Օ.Կոլուգինը առաջարկում է հենց Վ.Պուտինին, ով հաջող ընտրությունից հետո դառնում է քաղաքապետ և Բ.Ելցինի զինակից Ա. Սոբչակի օգնականն ու Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետը, առաջ քաշելով իր ծառայողական գործընկերներին: Ըստ պատմաբան Յ. Ֆելշտինսկու, այդ հատուկ ծառայությունների կողմից ընդունված գործելակերպ է ( և ոչ միայն նրանց…). նկատել և ուղեկցել քաղաքական այն այրերին, որոնք առաջիկա 5-10-20 տարիներին կարող են դառնալ պետական առաջին-երկրորդ դեմքեր և նրանց հետ զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ: Այդպես է ԿԳԲ-ն ապահովում իր տեղը իշխանությունում և հենց այդ է եղել նաև Վ. Պուտինի պարագան: Այդպես էլ 1996 թ., երբ Ա. Սոբչակը ձախողում է քաղաքապետարանում իր վերընտրությունը, վերստին «գործազուրկ» դարձած Վ. Պուտինը բիզնեսում հնարավոր ներդրման փոխարեն գալիս է Մոսկվա և դառնում Կրեմլի անդմինիստրատոր, հայտնի զեղծարար Պ. Բորոդինի տեղակալը: Ըստ վերջինիս, Վ. Պուտինը անձամբ է եկել, ըստ ոմանց նրան ու այլոց Կրեմլում տեղավորել է պետերբուրգցի նախարար Ա. Չուբայսը, ինչը ավելի հավանական է: Զի, դժվար թե ամեն մի կգբական փոխգնդապետ ինքնագլուխ գար և տեղավորվեր Կրեմլի ադմինիստրացիայում, այն էլ հենց որպես պետի տեղակալ: Վստահաբար եղել են նաև ծանրակշիռ այլ միջնորդություններ: Այսպես թե այնպես Վ. Պուտինը երկու տարի անց միանգամից նշանակվում ԿԳԲ-ФСБ ծառայությունների տնօրեն, մեկ տարի անց` վարչապետ, իսկ մի քանի ամիսներ հետո դառնում Ռուսաստանի նախագահ: Եվ որքան էլ կայծակնային այս վերելքի մեջ որոշակի դեր են խաղացել կրեմլյան ինտրիգները, կասկածից վեր է, որ դրանում իր աներևույթ գործն են արել ընդհատակյա ծառայությունները: Նրանք մեղադրվում են անգամ չեչենական երկրորդ պատերազմի սանձազերծման պատճառ դարձած չարաբաստիկ 1999թ. մոսկովյան բնակելի շենքերի պայթունների մեջ, նախագահական աթոռ մղելու համար իրենց թեկնածուին, ինչն էլ հիրավի տեղի ունեցավ հաղթական գործողությունների հետևանքով: Զի դժվար թե նորանշանակ վարչապետը անձամբ նման հրահանգ տար, այն էլ դեռևս զորեղ և արևմտամետ լիբերալների իշխանության մեջ: Այդ մասին իր կարծիքն է հայտնում Նյու-Յորքում Ն.Խրուշչևի թոռնուհի, պատմաբան Նինա Խրուշչևան: Ըստ նրա. «Պուտինի շրջապատում կան մարդիկ, որոնք պատրաստ են գործողություններ ձեռնարկել հենց նրա քաղաքականության ուղղությամբ, առանց որ հարկ լինի այդ նրանց հրահանգել: Արդյոք Պուտինն է հիմնել այդ ավանդույթը, թե այն գալիս է դեռևս ստալինյան ժամանակներից, կամ էլ այն այդ երկուսի համադրումն է» - եզրահանգում է բավականին իրազեկ տեսաբանը (վավերագրական նշյալ կինոժապավենից): Սակայն առանց այս դիտարկումների և մեկնությունների, Վ.Պուտինի առաջխաղացման մեջ ԿԳԲ-ФСБ որոշիչ դերը, ոչ առանց հեգնանքի և բուռն ծափահարությունների ներքո խոստովանում է անձամբ ինքը` դեռևս վարչապետ Վ. Պուտինը, 1999թ. դեկտեմբերի 20-ին երբեմնի ՉԿԱ- ի հոբելյանին նվիրված մոտ 800-1000 սպաների հանդիսավոր հավաքում. «ФСБ-ի մի խումբ աշխատակիցներ, որոնք ձեր կողմից գործուղվել էին կառավարության հովանու ներքո աշխատանքներ տանելու, առաջին փուլում իրենց պարտականություններից կարողանում են գլուխ հանել…» ( կից լուսանկարը վավերագրական նշյալ կինոժապավենից): Եվ բնականաբար ոչ պատահականորեն արդեն նախագահ Վ. Պուտինը պետական բարձրաստիճան պաշտոնների 60% ` անգամ տնտեսական, կրթական և մշակութային բնագավառներում, վստահում է կգբական իր գործընկերներին: «Ստեղծված իրավիճակում ավելի վստահելի անձեր չկային» - անթաքույց արդարացնում են նրա կողմնակիցները: Մինչդեռ այլք, ինչպես ԿԳԲ նախկին գեներալ, ապա պետդումայի ընդդիմադիր պատգամավոր Ա. Կոնդորովը էական տարբերություն է դնում «կուսակցության զինյալ ձեռք» երբեմնի ԿԳԲ-ի և արդի ФСБ-ի միջև, որն ի տարբերություն նախորդի պուտինյան շրջանակի «անձնական գվարդիան» է, և որի վրա այլ հսկողություն չկա: Իսկ ըստ Լոնդոնում ապաստանած այլախոհ Վ. Բուկովսկու. «Պուտինը չի տնօրինում բոլոր լծակներին, իրականում երկիրը ղեկավարում է կգբական համակարգը», այսինքն` նույն այդ աներևույթ Կանաչ Վիշապը, որի ընդամենը գլուխներից մեկն է Վ. Պուտինը: Նրա հեռացմամբ Կանաչ Վիշապը չի անհետանա, կերևակվեն դրա այլ կառափները: Այս առումով Դ. Մեդվեդև, Վ. Պուտին թե այլ մեկը որոշակի նշանակություն չունեն, ինչպես երբեմնի կուսակցության, ռեժիմի և Կենտկոմի վրա հիմնվող ԽՍՀՄ ղեկավարները, մինչև Յ. Անտրոպովը, ապա` Մ. Գորբաչևը… Եվ հասկանալի է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո փորձառություն ձեռք բերած և երկրի ճակատագիրը ստանձնած այդ համակարգը իշխանության լծակները այլևս ոչ ոքու չէր կարող վստահել, ոչ անգամ կոմունիստական կուսակցությանը: Մեկ խոսքով, եթե ԽՍՀՄ փլզումամբ կուսակցությունը և ռեժիմը համարյա չեզոքացան, կգբական սիստեմը մնաց ու դեռ հզորացավ: Որոշ հանրապետություններ և սոց-երկրներ բացեցին դրանց արխիվներն ու հիմնականում չեզոքացրին նաև այդ համակարգը, այլերը` ոչ: Ուստի նրանք Արևմուտքի համար մնացին անվստահելի և չներառվեցին արևմտյան խմբակցություններում: Հասկանալիորեն, ոչ ոք «թունավոր թխվածք» չէր ցանկանա ընդունել: Դրանցից մեկը Հայաստանն է, որի բուն իրականությունը լուսաբանելու համար էլ հպանցիկ կատարվեցին այս թռուցիկ դիտարկումները ( ավելի հանգամանալից այն ներկայացված է 28.03.2009 թ. Գլենդելի Կենտ. գրադարանում ցուցադրված վերոնշյալ տեսանյութերում): Այստեղ ևս ԿԳԲ-ի արխիվները չբացվեցին, իսկ ՊԱԿ-ի հհշական նախարարը հասկանալիորեն չէր կարող ամբողջովին «արյունափոխել» համակարգը, որից հեռացվածները հիմնականում անցան ընդհատակ, մասամբ հաստատվեցին արտերկրում (զգալիորեն հենց ԱՄՆ-ում…), մինչդեռ`ըստ հենց հետագայում թունավորված Ա. Լիտվինենկոյի խոստովանության, «կենտրոնը» շարունակում էր զորագրել նորանոր գործակալներ նախկին հանրապետությունների բարձրաստիճան շրջանակներում: Նա այդ արել է Ադրբեջանում, Հայաստանում նման պրակտիկան որևէ խնդիր պիտի չհարուցեր: Առավել ևս, որ սահմանապահ զորամասները ФСБ-ԱԱԾ ծառայությունների կցորդներն են, դրանք` երբեմնի КГБ/ՊԱԿ-ի անմիջական ժառանգորդները, իսկ հայ «չեկիստները», իրենց արտերկրյա ցանցով և «արտահաստիքային շարասյուններով» հիմնականում գտնվում էին Ռուսաստանի ենթակայության տակ: Վստահաբար այդ է եղել նաև Ռ. Քոչարյանի և Ս.Սարգսյանի պարագան դեռևս արցախյան իրենց գործունեության շրջանում (Մաս Ե, կետ Բ: Հիշենք նաև Ս. Սարգսյանի պարգևատրումը ФСБ-ի շքանշանով): Եվ որքան էլ Ռ. Քոչարյանի ՀՀ վարչապետ նշանակումը կատարվել է Վ. Սարգսյանի առաջարկով, այսուհանդերձ նա օգտվել է տեղական և ռուսաստանյան համակարգի սքող աջակցությունից: Եվ այդ հատկապես 1998 թ. նախագահական ընտրարշավում, երբ նա Հայաստանում քաղաքական հենարան համարյա չուներ, բացի ռուսամետ դարձած և համակարգի մերձ «դաշնակից» ՀՅԴ-ից: Ինքնին հասկանալի է, որ առանց ընդհատակյա այդ զորեղ աջակցության ոչ ոք նրան Հայաստանում 10-ամյա բնակության կեղծ տեղեկանք չէր տա, իշխանական լծակները չէին գործի այդքան արդյունավետ, չէին լինի այդքան զեղծարարություններ և Հայաստանում անհայտ ղարաբաղցին չէր կարողանա հաղթել մեծ քաղաքականություն վերադարձած և իշխանություններից հիասթափված զանգվածների լայն ժողովրդականությունը վայելող Կ. Դեմիրճյանին, որը հաջորդ գարնանը խորհրդարանական ընտրություններում Վ. Սարգսյանի հետ տարավ փայլուն հաղթանակ, Ռ. Քոչարյանին թողնելով «անգլիական թագուհու» կարգավիճակում: Այս դեպքում Կանաչ Վիշապը ավելին անել չէր կարող: Իսկ մինչ այդ, 1998 թ.Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո 1 առանց համակարգի սքող միջամտության անհնար է պատկերացնել խորհրդավոր և ցայսօր չբացահայտված սպանությունների շարքը հենց Վ.Սարգսյանի շրջանակներում, մինչև հոկտեմբեր 27-ի այդքան կատարյալ ոճրագործությունը: Այսպես գրավվեց «Թմբկաբերդը»… Մեկ խոսքով երբեմնի ԿԳԲ-ական համակարգի ընդհատակյա գործունեությունը, որը իրականացրեց «հոկտեմբերյան» այս մեկ հեղափոխությունը Ռուսաստանում, միջինասիական հանրապետություններում և Հայաստանում ապացուցման կարիք չունի: Եվ մեր նպատակն էլ բոլորովին այդ չէ, այլ այդ իրողությամբ բացատրելու վերջին տասնամյակում կատարված ու կատարվող բոլոր իրադարձություները, հատկապես նվիյալ հայորդիների հալածաքները, որոնց մեջ Քոչարյան-Ս.Սարգսյան տանդեմի առաքելությունը զուտ կատարողական է: Նրանք այսբերգի երևացող գագաթն են միայն, ոչ անգամ Կանաչ Վիշապի կառափները` այլ պարզապես դրանց մեծ ու փոքր «եղջույրները»: Այլ կերպ չէր էլ կարող լինել, երբ Հայաստանը որպես ֆորպոստ տարածաշրջանում ՌԴ-ի միակ հենարանն է, Հայաստանում ունի ռազմավարական ու տնտեսական կարևոր « օբյեկտներ», որոշում է նրա ներքին ու արտաքին քաղաքականությունը և դեռ տնօրինում սփյուռքի ղեկավարման լծակներին 2: Այն նրա համար ոչ միայն լոբբինգ է, «հինգերորդ շարասյունների» մեծ պոտենցիալ` այլև Հայաստանը իր ազդեցության գոտում պահպանելու ապահովություն: Հակառակ դեպքում Սփյուռքի զորակցությամբ Հայաստանը երբևէ դուրս կգար այդ գոտուց: Մինչդեռ, նույն այդ Կանաչ Վիշապի զորությամբ է Ռուսաստանը կարողանում ոչ միայն թելադրել հայրենի իշխանությունների ներքին-արտաքին անելիքները` այլև խաղարկում ընդդիմադիր կողմը, այսինքն թելադրում թե’ դիմության և թե’ ընդդիմության խաղաքայլերը: Այդ բավականին ակնհայտ դրսևորվեց 2008 թ. նախագահական ընտրությունների առնչությամբ: Գոտեպնդված զանգվածների աջակցությունից, Լ. Տեր-Պետրոսյանը վճռականորեն վերադարձավ մեծ քաղաքականություն: Բավական է հիշել 2007 թ. հոկտեմբեր 26-ին Ազատության հրապարակում նրա պայթուցիկ ելույթը` մասնավորապես հոկտեմբեր 27-ի ոճրագործության համարձակ հնչեցմամբ ( թեև առանց ռուսական թե կգբական գործոնի չնչին ակնարկի…), ապա ՌԴ-ի հետ սքող բանակցություններն ու այցելությունը Մոսկվա, այնուհետ հաղթանակի կատարյալ վստահությունը («Երկու օր էլ դիմացեք և դուք կունենք ձեր ուզած նախագահը»… ), փետրվար 19-ի քվեարկության արդյունքներն ու… մարտի 1-ը, երբ առավոտյա հարձակման անսպասելությունից խիստ մոլորված, միայնակ նստած ծխում և մտահոգ խորհում էր հրապարակում…: Իսկ որպես արդեն առավել իրազեկ և փորձված քաղաքագետ, նա նախ պիտի աստիճանաբար անթեղեր հոկտ. 27-ի թեման, ապա մոտ մեկ տարի անց կամաց-կամաց հրաժարվեր սուր առճակատումներից, ապավինելով իրավիճակի ու հասարակության հասունացմանը: Այդ անշուշտ ողջամտություն էր, զի ուժերը անհավասար էին, իշխանական կողմը վստահորեն խրամատված, որի զորությունը ոչ այնքան ուժային կառույցներն էին կամ ռուսական ռազմակայանները` այլ այդ աներևույթ և անորսալի Կանաչ Վիշապը, առկա անգամ թունդ ընդդիմության շարքերում: Իսկ ինչո՞ւ հատկապես Կանաչ: Որովհետև խիստ թունոտ է, «կամուֆլյաժավոր» և տարրալուծված «բնության» մեջ, այսինքն իրականության բոլոր ասպարեզներում: Ուստի, հայ քաղաքական թե ոչ բոլոր իրադարձությունների ընդերքում, բացի Մոսկվայի ակնհայտ գործողություններից, հարկ է միշտ նկատի ունենալ այդ համակարգի առկայությունն ու գործելաոճը: Դրանով են բացատրվում առերևույթ, անտրամաբանական ու անբացատրելի թվացող շատ ու շատ հանգամանքներ, երբ իրականում հայ քաղաքական գործիչներին և անգամ պետական կառույցներին` ներառյալ ուժային թե ԱԱԾ-ին, շատ քիչ ինքնագործունեություն է թողնված: Գոնե այսքանը չտեսնելը նշանակում է մարտնչել հողմնաղացների դեմ, իսկ այս իրողության մեջ անկախության մասին խոսելը առնվազը մոլորություն է, առավելագույնը` խարդավանք, երբ առկա ենք գաղութարարության նոր ու նրբացված մի տարատեսակին և ավանդական թատերախաղերին փոխարինած «տիկնիկային թատրոնի» ներկայացումներին, որին ակամա ու անգիտակից մասնակիցներն են հենց հանդիսատեսները` այսինքն տկարամտացած հասարակությունը: Այստեղից էլ «հաց ու հանդեսի», արտագաղթի, ապատեղեկությունների, բթացման, բռնությունների ու բարոյազրկման, ըմբոստ հայորդյաց չեզոքացման և ազգային բուն գերխնդրականների շրջանցման քաղաքականությունը, երբ անգամ ընդդիմադիր կողմն ու մամուլը լոկ առերևույթ խնդրականներ են բողոքարկում, ողջ հայությունը` ԱՄՆ նախագահի «ցեղասպանություն» բառը ասել-չարտասանելը… Ինչ վերաբերում սփյուռքին, ապա այստեղ Կանաչ Վիշապի շոշափուկներն են հանդիսանում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պատեհապաշտորեն սփյուռքում հայտնված թե գործուղված «չեկիստները», իսկ որպես հենարան` խորհրդամետ-ռուսամետ շրջանակները, իշխանական «դիմափոշուն» կարոտ դեմքերն ու քաղքենիները, հայրենիք հետ տնտեսական, մշակութային թե զուտ ազգակցական կապեր ունեցող զգուշավոր հայորդիք և արտերկրում կեցական խնդիրներ ունեցող դիվիդենդները: Առավել ևս, որ օտարամոլ հայերի մոտ 70% ռուսամետ է կամ հոգեբանորեն «մուտանտ» ( հիշենք ռուսական կրթություն ստացած խորհրդահայ երբեմնի մտավորականությանը…): Այս առումով անչափ ուսանելի եղավ 28.03.2009 թ. Գլենդելի Կենտ. գրադարանի դահլիճում հոկտեմբեր 27-ի վերաբերյալ մեր միջոցառումը: Լոկ դրա հայտարարությունը փոթորկեց համայնքը, խիստ զգուշացրեց շատերին, միայն մի քանի լրատվամիջոցներ համաձայնեցին ազդեր և եթեր տրամադրել 3 : Ի հակադրություն հայտարարված միջոցառման, եղան նաև հակամետ հեռուստաելույթներ ոճրագործությունը Լ. Տեր-Պետրոսյանին և Վ. Սիրադեղյանին վերագրելու խարդավանքով: Այդպես միջոցառմանը դահլիճում ներկաները բաժանված էին հիմնականում երկու բանակի` ռուսամետ և ոչ ռուսամետ ( բայց ոչ անպատճառ արևմտամետ), ներկա էին նաև պրոֆեսիոնալ «չեկիստներ», իշխանամետ խռովարկուներ և դաշնակցական մի խումբ, որոնք փորձեցին բանավեճային շփոթ, շեղումներ և անհաջող խառնակչություն բորբոքել: Մեկ խոսքով, միմիայն հոկտեմբեր 27-ի արծարծումն ու դահլիճի տարամետ տրամադրվածությունը լակմուսի պես երևակեց պատմական ոճրագործության նկատմամբ հայոց պառակտումը, բայց առավել` այն ռուսական գործոնին վերագրելու գիտակցությունը հենց ռուսամետ շրջանակներում, ինչը ինքնին անչափ խոսուն է և նույնքան մտահոգիչ… Այս ամենը ևս նորություն չէ, այլ միայն ախտաբանական ապացույց: Հայ զանգվածը այս բոլորը գիտե: Գիտե, բայց լռում է կա’մ աներևույթ Վիշապին տեսնելու անկարողությունից, կա’մ անզորությունից, կա’մ էլ ընդունում որպես ռուսական և Կանաչ Վիշապի հովանու տակ հայոց գոյատևման միակ լուծում, թեև առանց հարց տալու, որ եթե ծայրահեղ դեպքում այդ մի կերպ բացատրելի է Հայաստանի համար (այն էլ շատ վիճարկելի…), ապա ինչո՞ւ է սփյուռքը դատապարտված մնալու Վիշապի ոստայնացանցում 4… Իսկ առավել սահմռկելին, որ այդ Կանաչ Վիշապը արմատապես ներթափանցել է նաև ազգային ներաշխարհ, այսինքն հավաքական բանականություն և հոգեդաշտ, որպես գլխուղեղում ներդրված արհեստական մի «միկրոսխեմա» և «զոմբիացում»: Իսկ այդ ամենայնի վերջն է, հայոց վերջնական մահացումը 5 : Ըստ Նիկոլո Մաքիավելու. «Եթե, գրավյալ պետությունը անհիշելի ժամանակներից ապրում է ազատ և սեփական օրենքներով, ապա այն պահպանելու համար կա երեք միջոց: Առաջինը- փլուզել, երկրորդը- վերաբնակվել այնտեղ ու հաստատվել, երրորդը - քաղաքացիներին իրավունք տալ ապրելու իրենց օրենքներով, այդուհանդերձ բեռնելով նրանց տուրքերով և կառավարությունը վստահելով փոքրաքանակ անձանց, որոնք տիրակալի նկատմամբ «բարեկամություն» կերաշխավորեն»: Վերջին հազարամյակներում այս բոլորն անցել են Հայաստանի գլխով, արդ` միաժամանակ երեքն էլ և հատկապես վերջինը: Սակայն կա նաև չորրորդ մի հնար - ազգաբնակչության հետ նույնացումը մինչև վերջնական ուծացում, «Հոգին առաք` մարմինը ձերն է ու ձերը» սկզբունքով յուրացնելով նաև նրա ինքնությունը, գենոֆոնդն ու ժառանգական ողջ հոգեֆոնդը` դիմադրության պարագայում` այն ապականելով, բթացնելով ու չեզոքացնելով: Եվ միջոցների այս ամբողջության հետ առավելաբար հենց այդ է այժմ փորձարկվում ողջ հայության վրա` ներառյալ սփյուռքի, ի դեմս իբր «թունդ ազգայնական կոմիսարների», վա~յ «հայագետների, ռազմավարների ու գաղափարախոսների», նման կուսակցությունների, քաղքենի մտավորականության և ողջ տնտեսա-քաղաքական վերնախավի: Հազարամյակներ ի վեր պատմական Հայաստանից ու հայությունից ով կարողացել` վերցրել է ինչ «ակռան կտրել» է: Այս վերջին պատառը «հավերժ բարեկամի» բաժինն է: Ուստի ազնվաբարո չէր լինի, որ մեծ ու քաղաքակիրթ տերությունները այդ պատառիկը խլեին նրա ձեռքից, երբ այն այլևս առանձնապես որևէ արժեք չի էլ ներկայացնում… Այդ իսկ պատճառով հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործությանը նրանք մնացին կատարելապես անհաղորդ, թեև դրա վերաբերյալ ունենալով անսահման փաստեր ու ապացույցներ: Մինչդեռ մեզ, հայերիս այն ընդունակ է դեռ շատ ենթաշերտեր ու հանգամանքներ լուսաբանել, նման ախտաբանությունից հետո բացահայտել նաև հնարավոր ապաքինման «դեղատոմսերը», եթե իհարկե մենք կարողանայինք ըստ արժանվույն գիտակցել այս բոլորը: Բայց , ՈՐՈՆՅԱԼԸ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽ ՀԱՐԿ Է ԳՏՆԵԼ ՈՐՈՆԵԼԻՆ… մինչդեռ, ԱԶԳԵՐԸ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ… ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ… «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ…» Ալեքսանդր Արորդի Վարպետյան Մարսել, 12 ապրիլի 2009 թ. ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ինչպես ողջ քննախուզությունը, այս դիտարկումները ևս բոլորովին նպատակ չէին հետապնդում քաղաքական գնահատականներ տալ ընթացիկ դեպքերին և դեմքերին ( ի վերջո նման «վիշապներ» ունեն բոլորը, թեև ավելի քաղաքակիրթ, բայց Ռուսաստանը գաղութարար վերջին տերություններից մեկ է…), առավել ևս բորբոքել վախճանաբանական խուճապ, այլ միայն ազգաբանական կտրվածքով ներկայացնել իրավիճակը էությունների մակարդակում, հորդորել հայոց ողջամիտ շրջանակների ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը` նախապատրաստելով նրանց հնարավոր լուծումների` անգամ անհավասար թվացող «վիշապամարտում»: Վիշապները ևս չեզոքացվում են կամ սանձահարվում, որի այլաբանական փորձն ունեին մեր թե այլոց նախնիք: Հիշենք Վահագն վիշապաքաղին և ռուսական Կաշչեյ Անմահի ասքը ( բառացի` «Անմահ գերի»), որի վախճանը գտնվում էր Տիեզերածովի մեջ գտնվող կղզու, նրա կաղնու տակ գզրոցի, գզրոցի մեջ` նապաստակի, նրա մեջ`սագի, սագի մեջ` ձվի, ձվի մեջ` նետասեղի ծայրին… »: Հեքիաթ հիշեցնող այս դիցամոտիվը հայտնվում է անգամ խեթական ծիսատեքստերում և պարունակում է գաղտնագիտական իմաստ: Ոմանք թերևս կռահեցին… ————————————————————————————————————————————— 1 Իր հրաժարականից առաջ Լ. Տեր-Պետրոսյանը նախապես այդ մասին տեղեկացրել էր դաշնակից երկրներին` այդ թվում ՌԴ նախագահ Բ. Ելցինին: Վերջինս խորհուրդ չի տալիս և նույնիսկ առաջարկում է իր օգնությունը: Մնում է հարցնել, բայց այդ ինչպիսի՞ ( հղում Մաս Ա): Պարզ է, որ գործողության մեջ չէին դրվելու Հայաստանում ՌԴ ռազմակայանները, ոչ էլ «կենտրոնից» ուղարկվելու էին հատուկ ջոկատներ: Ուրեմն, մնում էին ներքին ռեսուրսները , որոնք էլ ավելի ուշ իրականացրին հոկտեմբեր 27-ը… 2 Ըստ «չար լեզուների» ՀՀ ԱԳ արդի նախարարի հայրը եղել է բարձրաստիճան «չեկիստ», իսկ երբեմնի ՀԼԿԵՄ առաջին քարտուղար` արդ Սփյուռքի նախարար «ֆեյա գեստապոյի», հայտնի Գ. Իսագուլյանի և նման մի շարք պետպաշտոնյաների վերաբերյալ մեկնություններն ավելորդ են… 3 Առավել արտառոցը այն է, որ անգամ ընդդիմադիր ԶԼՄ-ները, բացի ընդհատակյա www.payqar.net կայքից, չհամաձայնեցին կամ չհամարձակվեցին սույն նյութը հրապարակել, ինչը ևս խորը խորհրդածության առիթ է տալիս, եթե միայն այդ «Վիշապին» չգրգռելու նույն ռազմավարության արտահայտությունը չէ… 4 Ընդհանրապես ամբոխը խուսափում է դժվարամատչելի գաղափարներից, նախընտրում չտեսնել անլուծելի թվացող հանգամանքները: Նրան պարզ կարգակոչներ, գործնական «ակցիա» և մատչելի թիրախներ են պետք: «Бей его, я его знаю»- այդքանը բավական է, ավա~ղ, բռնակալներին` նույնպես… 5 Այդ մասին առանձին, հանգամանալից և խիստ որոշակի փաստերով, հաջորդ զեկուցման մեջ, որը երևան կհանի հոգևոր-գաղափարական դաշտում Կանաչ Վիշապի աներևակայելի գործունեությունը հետխորհրդային շրջանում և հայրենիքից մեր արտաքսման ու ամենուր հետապնդումների բուն պատճառները…
  11. Maladec Azatich! Erdman araroghutyan jarits heto es meky amenapylunn er...
  12. Aj Ghazanchyan jan ba ur eir e minchev hima, 20 tari e chenq karoghanum ed hartsy lutsel prtsnel... Ba mi hat avtomatd ar u araj anci, hartsy lutsi prtsni gna eli... Inch el spasum, mez el spasacnel talis?
  13. Ghazanchyan jan es inchi sents barkacar?
  14. ԹՇՆԱՄՈՒ ՓՆՏՐՏՈՒՔ Եթե Գերմանիայում չլինեին հրեաներ, ստպված կլինեինք նրանց հնարել: Ադոլֆ Հիտլեր Մի Քրիստոսի տարիք ապրում էի այս երկրագնդի վրա, ու մի այդքան էլ կապրեի հավանաբար ու ինձ կշարունակեր տանջել նույն հարցը` <<Ով եմ ես>>, եթե չլուսավորվեի անակնկալ, կարդալով հայրենյաց <<Լրագրի>> <<Փախստական Հայաստան>> հոդվածը, ըստ որի ԵՍ ՁԵՐ ԹՇՆԱՄԻՆ ԵՄ սիրելի համաքաղաքացիներ, հայեր: Հղում անելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցին, ըստ որի 2009-ին արտերկրում քաղաքական ապաստան է հայցել 6226 հայաստանցի, հոդվածագիրը թրի մեկ հարված տողով նրանց բոլորին անվանում է ազգի դավաճան ու թշնամի: Դավաճանս ու թշնամիս, գրում եմ Շվեդիայի փախստականների ճամբարից: Չեմ թաքնվում: Կարող եք չդավաճաններով ու չթշնամիներով ինձ հետ պահանջել Շվեդիայի իշխանություններից և հրապարակավ ոչնչացնել, որպեսզի իմ օրինակը վարակիչ չլինի այլոց համար, հատկապես որ օրեցօր ավելանում է այն հայրենակիցներիս թիվը, որոնք բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ինձ գտնում են, ու փորձում ճշտել <<թշնամի>> դառնալու ամենակարճ ճանապարհը, քանի որ այլևս ի վիճակի չեն ամեն օր ահաբեկվել, բռնաբարվել, լլկվել, ստորանալ ու լռելով ու մարսելով ձևանալ չդավաճան ու չթշնամի: Հոդվածագիրն անշուշտ կուզենար որ դավաճաններն ու թշնամիները շարունակեին իրենց երթը հայրենիքում դեպի մահ, ինքնասպանություն, դանդաղ ոչնչացում... <<Հայաստանի բանտերում այսօր պահվում է ընդամենը տասնչորս քաղբանտարկյալ>>,- համոզված է <<Լրագրի>> հոդվածագիրը. Իրեն հավանաբար թվում է, որ ինքը քաղբանտարկյալ չէ, կամ քաղբանտարկյալներ չեն Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, ցանկացածը` ում կուզեք մատնանշեք.... Մինչդեռ Հայաստանում ընդամենը տասնչորս հոգու անվտանգությունն է հնարավորինս երաշխավորված, մնացածի կյանքն ամեն վայրկյան վտանգված է <<պատահական>> ավտովթարի զոհ դառնալուց սկսած ու վերջացրած ամենանսեմ հալածանքներով, որոնց մասին մտքում խոսելն անգամ արատավոր է: Թշնամի ոչնչացնելն իհարկե, ազգանվեր գործ է, ուստի լավ կլինի սահմանը հատող յուրաքանչյուր հայաստանցու տեղում գնդակահարել, որպես պոտենցիալ թշնամու. Ազգի ինքնամաքրման սպանդը կարելի է երկրի ներսից և անհապաղ սկսել, հենց այդպես`ճակատին ուղիղ գնդակահարությամբ, ոչ թե դանդաղ ու ստորացուցիչ մահվան դատապարտելով, թե չէ էդ մարդկանցից ոմանք հետագայում փրկվելու, այլ երկրների պաշտպանությունից օգտվելու և Հայաստանի անվտանգությունը վտանգելու հնարավորություններ կարող են ձեռք բերել... Էլ չեմ ասում, որ կարող են նաև գրպանի ծախսի չափ թոշակ ստանալ, ինչի համար իհարկե ցմահ պարտական պետք է լինեն 14 քաղբանտարյալ հորջորջվող առաքյալ հանցագործներին և իհարկե անձամբ իրեն, հոդվածագիր ՍԵՄԻՐՋՅԱՆ ԱՌԱՔՅԱԼԻՆ: Նարինե Ավետյան 05.04.2010, Շվեդիա
  15. Stic baner mi khoseq Azatich, duq tsnvel eq Gorisi shrjani Tegh gyughum, isk Javakhetijum khosum en voch te arevmtahajeren, ajl irents geghi barbarnerov... Asum ei che presidentakanov amboghj nstel en gortsi. Zatiki tonery prtsan Azatich?
  16. Es aydpes el entadrum ei, vor presidentakanov havaqvats klinen.
  17. ВСЕ ГОРАЗДО ЛУЩЕ, ИСМАИЛ Здравствуйте дорогой Исмаил, Я очень рад нашему обмену статьями. Рассматриваю это как прецендент народной дипломатии в практике, о которой так долго и много говорили все грантовые НПО наших стран, но заканчивали обычно свои проекты прекрасными банкетами, конечно же в Тбилиси, и конечно же в ресторанах с окнами на Куру, или, как её называют местные братья-картвели, Мктвари. Я не представитель Армении, дорогой Исмаил. Давайте с самого начала диалога договоримся не величать друг друга титулами. Ваша фраза в статье "представитель Армении Ваге Аветян" напомнила мне случайную беседу в нью-йоркской гостинице с советником первого президента Армении Липаритяном, которий частично захаживал в Баку за все годы войны и встречался с покойным Гейрадом Алиевичом. Он закончил часовую беседу фразой "я даже не представляю собственного кота". Я, дорогой Исмаил, даже кота не имею. Так что не приписывайте мне пожалуйста представительства. Я даже себя не представляю, а только мысль. Ваши пару предложений с рассуждениями, напичканными фразами "принцип самоопределения", "террор", "баски", "ирландцы" и так далее, являются произвольными толкованиями сказанного мною, но я рад, что были толкования в любом случае. Не вы Исмаил, не я не представляем кого-либо. Но мы по сравнению с властями владеем свободой, роскошью им не позволительной. Нам незачем врать. Говоря про любовь к азербайджанцам попросил бы не распространять её на всё население. Я не люблю даже всё армянское население, и никакие другие повально любимыми не станут, не питайте пожалуйста никаких иллюзий. Но я люблю честных людей, и честных азербайджанцев люблю больше, чем не честных армян. Думаю на этом закончим презентацию. Дорогой Исмаил, в вашей статье вы привели кучу цифр относительно населения, народов, этносов, так что у меня аж голова закружилась. Ваши расчёты напомнили мне моё юношество, когда я работал ветеринаром и часто сталкивался с поголовьем сельско-хозяйственного скота... Мне честно говоря до лампочки и ваши азербайджанские, и наши армянские, а в общем кавказские старые штучки: я про самоопределение говорю, в полном смысле этого слова. Если хотите скажу вам максимально провокативно: я приветствовал бы провозглашение самоопределения армянских курдов, езидов, ассирийцев, греков, русских малакан и т. д., если они бы того захотели и провозгласили бы. Если хотите, я приветствовал бы самоопределение одного села, или колхоза даже, если люди там живущие так решили бы. Да даже один единственный человек может самоопределиться, отделить себя от государства забором и жить себе независимо, если ему/ей так вздумается. Моя позиция о самоопределении не ниже уровня описанного, дорогой Исмаил. Вы что мне предлагаете? Не честно по-моему, пытаться создать впечатление в статье, что я намекаю на глупость азербайджанцев моими рассуждениями о коллективном мышлении. Вы применяете старый банальный приём кучкования по этническому принципу. Прочь этномышление. Я глупыми назвал кавказцев, армян и азербайджанцев включая. Никакой пожалуйста эксклюзивности. Я неоднократно твердил, что можно сейчас же, без всяких условий подписать соглашение о возврате всех беженцев на свои места, если они того захотят, если нет, то имеют право полной компенсации за материальный и моральний ущерб. Вы Исмаил, на эту мысль отвечаете дословно: "Верните 65 тысяч азербайджанцев в Карабах и всех остальных азербайджанцев в оккупированные вокруг Карабаха районы, необходимость в законе о самоопределении и дискуссиях по этой теме отпадет само собой". Вы это к чему дорогой Исмаил? Заставите всех армян сразу поменять мнение, или их там не станет? А вы Исмаил, меня террористом называете... 05.04.2010, Стокгольм
  18. ВСЕ ГОРАЗДО ХУЖЕ… Исмаил ИСМАИЛОВ «Я террорист?», - спрашивает писатель, общественный деятель, основатель лиги Европейских Омбудсманов Ваге Аветян в одноименной статье. Все гораздо хуже… А всему виною игра, и по правилам игры В.Аветяну пришлось защищать в символическом суде в Тбилиси принцип самоопределения. «Я не ездил в Тбилиси побеждать. Наивно было бы думать, что грузино-азербайджанское большинство проголосовало бы иначе. Результат был ясен для меня с самого начала», - пишет автор статьи. В.Аветян написал эту публикацию в ответ на статью в газете «Эхо», где собственно В.Аветяну был посвящен всего один абзац: «Ответчик, представитель Армении Ваге Аветян, выступил в защиту принципа самоопределения наций и считает, что этот принцип выше права на территориальную целостность. В заключение он отметил связь непризнания независимости с террором, и привел в пример страну басков, Северную Ирландию. Т.е. в конце В.Аветян не сдержался и проявил свою армянскую сущность, перейдя к завуалированным угрозам терроризма». В своей ответной статьи В.Аветяна удивляется почему его, человека, принесшего извинения азербайджанскому народу, которого ненавидят сами же армяне за любовь к азербайджанцам, называют террористом. Я не стал бы писать ответную публикацию В.Аветяну, если бы не ощутил истинную сущность этой статьи армянского писателя после нескольких раз прочтения. Преследования армянскими властями, ругательства собственных соотечественников, дружба и любовь к азербайджанцам кажутся весомыми аргументами в поисках ответа на вопрос «Я террорист?». Но не это главное… Все уверения в любви и дружбе ничего не стоят, если кто-то поддерживает закон, который и стал причиной войны. Мне приходилось слышать от армянской стороны такое выражение как «народ Нагорного Карабаха». Я спрашивал, что это за народ, но так и не получил вразумительного ответа. При советской власти население Карабаха составляло где-то 165 тыс. человек, из которых 65 тысяч были азербайджанцами. В Карабахе не было и нет «карабахского народа», просто есть две общины – армянская и азербайджанская. По имеющимся данным нынешняя численность армян Карабаха составляет не больше 80 тыс. Подвергшись насильственным действиям азербайджанской общине пришлось покинуть родные земли, а армянская община при этом хочет самоопределиться, поэтому и «закон самоопределения превыше закона о территориальной целостности», думает В.Аветян. В.Аветян рассказывает о своем друге, который избил свою жену, поэтому должен отвечать перед законом. При этом армянский писатель сравнивает грузин и азербайджанцев с самим собой, он не желает, чтобы его друга посадили в тюрьму, но тот нарушил закон, потому должен сидеть в тюрьме. Как бы грузины и азербайджанцы не хотели целостности своих территорий, закон самоопределения есть самый главный закон и с этим придется смириться, считает В.Аветян. Вот в этом и есть суть данной статьи. Все остальное стоит немногого. По мнению, В.Аветяна мы не ощущаем себя индивидуумами, мы «не самоопределены даже как личности – коллективно мыслим». Может быть, мы азербайджанцы глупы и не можем понять суть закона самоопределения, но армяне для самоопределения 80 тыс. карабахских армян нашли очень оригинальный способ, сначала изгнали из Армении 200 тысяч азербайджанцев, затем поочередно депортировали азербайджанское население из Нагорного Карабаха и 7 районов вокруг нее. Конечно, такого изощренного метода внедрения принципа самоопределения внутри Армении мы азербайджанцы не додумались изобрести, додумались бы в свое время, сейчас никакой Карабахской проблемы и не было бы. Я согласен с В.Аветяном в том, что сломанные человеческие судьбы, лишенные родных очагов люди должны стать приоритетной темой обсуждения в любых беседах, переговорах. Но верните 65 тысяч азербайджанцев в Карабах и всех остальных азербайджанцев в оккупированные вокруг Карабаха районы, то необходимость в законе о самоопределении и дискуссиях по этой теме отпадет само собой. Закон самоопределения в случае с Нагорным Карабахом не применен, так как не может быть такого закона, по которому для самоопределения 80 тыс. армян надо изгнать в десятки раз больше азербайджанцев с их родных земель. В.Аветян по правилам юридической игры должен был защищать принцип самоопределения. За это его не стоит осуждать. Но если человек, которого так сильно ругают его же собственные соотечественники, защищает закон который и стал причиной войны на самом деле, то мне трудно поверить в его искренность, тем более в искренность армян, проклинающих В.Аветяна. Все гораздо хуже… Я назвал эту статью именно так. На то и есть свои причины. Высказывания ярого националиста не так опасны, ведь это его позиция. Гораздо хуже духовная поддержка закона о самоопределении человеком, ощущающим себя в мировоззрении миротворчества. Ведь это и есть косвенное оправдание преступлений, совершенных во имя этого самоопределения. http://mediaforum.az/articles.php?lang=rus...100330071020809
  19. Erku tarberakn el kirareli en. Azatich, dzez banasirakani herakajum en sovorecrel, vor drancic meky skhal e? Skhal en sovorecrel...
  20. Вопросы, ответы Запомнился вопрос панковато-модно одетого сотрудника посольства Азербайджана в очках в красивой оправе: - сколько раз народ может самоопределяться? Я за весь доклад не привёл ни одного примера из Кавказа, чтобы у присутствующих была бы возможность проанализировать ситуации максимально безэмоционально и неэтноцентрично. Я же кавказец сам, родился в Ереване, вырос в СССР, детским садом было ТВ Армения... Мне известны все застарелые рассклады и междустрочия. Этим я отличаюсь, конечно, от рядового шведа. Вопрос заданный сотрудником посольства втягивал меня в Кавказ, в Карабах, то бишь в политику, или в то, что в наших кавказских кругах считается таковым. Сколько раз может народ самоопределяться? Сотрудник дипломатичен, тоже не называет какой-либо народ, ставит вопрос теоретически. Я должен или ввязаться в карабахский диспут, или спросить у него какой он народ имеет ввиду, с последствием опять ввязаться в политику. Дипломат вводил меня в своё пространство..., но я же не работать, а играть приехал. -Да сколько угодно раз, ответил я. Арабы же один народ, но живут в более двух десятков стран. То есть самоопределяются из одного народа в другой. Также очень много стран, основанных испанцами, англичанами, французами, тюрками выбрали новый путь политического развития и самоопределились став всякими латиноамериканцами, всякими франкоязычными африканцами, квебекчанами, или Австралией, Новой Зеландией, Канадой, США, или Турцией, Азербайджанон, Туркменистаном, Узбекистаном, Северным Кипром и так далее... Никаких проблем, кажется. Так и выходит по-моему, что сколько раз и каким образом захочется и вздумается, так народ и может самоoпределиться. Это решает сам народ, путём вынесения проекта на общественное обсуждение и голосование. *** - Какой вы видите выход из карабахского тупика? спросил незнакомый азербайджанец. - Не вижу, ответил я в Тбилиси. За 5 минут можно наверно представить концепцию выхода из тупика, но появится же критика, на которую ответить физически нет времени. Даже самое светлое предложение станет пустой болтовней, если её критически не проверят на дырявость многие, очень многие мозги. Временной график проекта символического суда не давал такой возможности. В таких случаях лучше ответить "не знаю". Узнаем, когда долго и нудно, уставая и через не могу проанализируем всё и разложим по полочкам, сделаем проект совместних действий, сделаем шаги 1, 2, 3 и так далее, увидим результат. Тогда может быть и сможем сказать, что знаем. Сейчас пугаться надо тех, кто ”знает”. Именно они нас и вели все эти годи, ”зная”. Куда привели, вам судить. Я думаю, что надо освободиться от всех ”знающих” последних 20 лет. Не можем? Значит нет решения. Я мог бы конечно включить шведа и сказать, что надо начинать с одного человека, всех человеков-индивидумов, беженцев с обеих сторон. Можно сейчас же, без всяких условий подписать соглашение о возврате всех беженцев на свои места, если они того захотят, если нет, полной компенсации за материальный и моральний ущерб. Я мог бы написать трактат на эту тему, и развить её до полного мирного соглашения, и даже дальше, до соглашения о дружбе и сотрудничестве, до уровня конфедерации. Мне такой проект ясен, как небо. Можете считать меня романтиком, я охотно соглашусь, и посоветую держаться подальше от неромантиков - это именно те ”знающие”, о которых говорилось выше. К сожалению вынужден остановить трактат здесь, потому что он никому не нужен, пока ”знающие” с обеих сторон корпоративно решают держать статус кво. Это же единственная гарантия защиты их собсвенного благополучия безопасности. *** - Можно сказать подытоживая ваш доклад, что право народа на самоопределение важнее права государства на территориальную целостность? - Нет, нельзя. Право народа на самоопределение не важнее права государства на территориальную целостность. В нашем местном, карабахском конфликте они не соприкасаются просто никак. Политиканы от комсомола и советских спецслужб, которые нами правили 20 лет искусственно сталкивают этот закон и принцип в своей пропаганде, промывают нам мозги, и держат нас в ментальном рабстве и зависимости от статуса кво. Право армян бывшего НКАО на самоопределение осуществлено внутри Азербайджана, и форма сосуществования должна рассматриваться и быть признанной в Азербайджане в первую очередь. Государство Армения должно признать территориальную целостность Азербайджана немедленно, и согласиться с любым решением, к которому придут два народа Азербайджана после своих, внутренних переговоров. Решение армян НКАО о самоопределении не нарушает территориальную целостность чужого государства. Азербайджан государство армян так же, как и азербайджанцев, а собственные границы народ волен менять как хочет, также согласно праву на самоопределение.
  21. Azatich, es alam presidentakanov eq hnarel es pataskhany, te zatikin tuny nstats voroshel es inqd paylel?
  22. Jishtn asats vochinch chem haystum, namakagrutyunn el es chem drel ajstegh, baits dem el chem vor drvel e, heto antramabanakan e asel vor voch mi vat ban chka karektsanqi mej, u verjatsnel mitqy - storatsutsich e - artahajtutyamb. Bomzhn el e karektsanqi arzhani, bozn el havanabar, ete harkadrabar e bozutyamb zbaghvum, urish shatern el... Es Armeni arajarakats nakagrutyan tipi bazum orinak em tesel hajeri, irar grats. 1900 akannerin, 20 akannerin, 30 akannerin ev ajdpes sharunak, minch ors... Im tpavorutyunn u verabermunqy erbeq chi eghel inchpes dzery Azatich jan. Es karektsel em en ceghin, vor anydhat komisar e unecel. Namakner groghneri vijaky anhamemat lav e hamematats ceghi sharqajinneri. Nranq tsptun angam chen karogh hanel, vakhits, kam nakhapasharumnerits... Mi qani tasnjak haj ka mejners, vor "pattats" e unecel sa el, na el, en el u grel e... Hima karektsanqi kariq gorghnern unen, te...? Tarber en mer mtorumnern u aprumnery ajs ameni verberjal Azatich jan. Baits hatkanashakan e gites inchy? En vor im grats voch mi banum, u voch mi tegh, es qez chem kpnum, es forumum eli, SAS anunov. Azatichin em kpnum. Baits du dranits el es gzhvum... Mi khosqov es qez voch mi banov chem kpnum, ete du iskapes Azatichy ches, kam Azatichi jutiky. Ete ches, prblem chunes che? Tramabanakan e che? Baits du kpnum es. Bolor qo posterum kpnum es... Tendency tesnum es che? Hima karektsanqi kariq ov uni Azatich ja, en vor pattats uni, te en vor tendencioz, tarinerov, bolor tarerorv u barerov anydhat kpnum e...? Es srtants karektsum em qez Azatich...
  23. Es teghyak chem eghel namakagrutyan aystegh hraparakumits, bits dem el chem, ete ajdpes voroshel e Armeny. Entadrum em, vor ays namakagrutyuny "herosneri" anunnerov mas kdarna nra griqin. Ays namakagrutyuny tipik orinak e bolor zhamankneri hay groghneri kjanqerits. Inchu voch? Gutse sksvi bac khosvel ajd masin, inch vor popokhutyun arajana. Inch skhal ban ka karektsanqi mej Azatich?
×
×
  • Create New...