-
Posts
636 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by *Mar*
-
-
:lol: esli posle pervogo raza shtraf oplachivaetsya, vtaroi raz oshibku ne budet povtaryat :lol:
-
ՀՐԱԺԵՇՏ Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Լուռ ու տխուր, Հեզ գունատվող աստղի նըման: Ես գնում եմ տրտում-մենակ, Անժամանակ Ծաղկից ընկած թերթի նըման: Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Սրտակըտուր Լացըդ պահած իմ հայացքից: Ես գնում եմ լուռ անտրտում, Բայց իմ սրտում Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...
-
Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ, Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում, Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում. — Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր... Ճառագայթներ, որ շողացին ու չկան, Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս. Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս, Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան: Հեռածավալ անհայտներում պահվտած Գալիք օրերն անհուն, անտես խավարում. — Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում Կանթեղի պես առկայծում է քո դիմաց...
-
ԿԱՐՈՏ Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝ Ես ննջել էի ոսկեղեն արտում. Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ — Թվաց որ մեկը կանչում է տրտում... Եվ ես արթնացա խնդության ցավից .— Գիշերվա հովն էր լալիս դաշտերում, Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ, Մենակությունն էր քարի պես լռում...
-
Կա խորհրդավոր մի հըրապուրանք Քո շարժումների անխոս զրույցում, Ինչ-որ օձային ինքնահիացում Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք: Մի այլ երկրային երաժըշտության Ելևէջների պչրանքն եմ հիշում, Քո շարժումները աղոթք են շարժում, Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան... Երկրում են սնված, բայց ոչ երկրային Արբեցումներ են նոքա խոստանում, Մի այլ տանջանքի եդեմ են տանում, Մատնելով հոգիս չարքերի խաղին...
-
Արդյոք նորից երազնե՞րն են թափառում, Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում. — Դալուկ աշնան տխուր շողերն են մարում, Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում: Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ, Արդյոք դո՞ւ ես նորից հոդիս մեղմ հուզում. — Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք, Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում: Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ, Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան. Արդյոք դո՞ւ ես գիշերի պե<ս հերարձակ, Գիշերի պես խորհրդավոր, դյութական. — Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում, Լույս հուշերի վտակներն են կարկաչում...
-
Սիրտըս ցավում է անցած գնացած Օրերիս համար. — Մեկը շշուկով պատմում է կամաց Մեկը իմ հոգին տանջում է համառ: Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ. Մի թովիչ երազ. — Մեկը իմ սիրտը փշրելով անցավ Ու հեգնությունով նայում է վրաս: Սակայն չեմ կարուղ ես նրան ատել — Սիրում եմ նրան. — Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել, Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան... Մեկը իմ սիրտը փշրելով անցավ. Օ՜, քաղցր արբանք: — Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ, Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...
-
Քո մազերի ցնորական փայլը պայծառ, Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս, Քո աչքերի խորությունը հրդեհավառ, Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս: Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նըման, Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում, Քո խենթ մարմնի սարսուռները երջանկության Ախտաբորբոք արևներ են բոցավառում... Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ, Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ, Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ, Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցընորք ու հուշ...
-
FATUM Կախարդական մի շղթա կա երկնքում՝ Աներևույթ, որպես ցավը խոր հոգու. Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն, Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու: Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝ Այն աստղերը, որպես մոմեր սրբազան, Առկայծում են կարոտագին, երազուն՝ Հավերժաբար իրար կապված և բաժան: Ես ու դու էլ շղթայված ենք իրարու. Կարոտավառ երազում ենք միշտ իրար, Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու, Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...
-
ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ Աշուն է, անձրև... Ստվերներն անձև Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև ... Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ Անհանգստություն... Սպասիր, լսիր, ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին. Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից Իմ հիվանդ հոգին... Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում, Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, Ւնչո՞ւ ես հիշում. Դու այնտեղ էիր, այն աղմկահեր Կյանքի մշուշում... Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս... Ես ցուրտ մշուշում. Իմ հոգու համար չկա արշալույս — Անձրև՜ է, աշո՜ւն...