Jump to content

*Mar*

Forumjan
  • Posts

    636
  • Joined

  • Last visited

Everything posted by *Mar*

  1. ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի, Ճառադայթող քո աչքերով դու եկար, Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար, Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի... Կախարդ լուսնի հրապուրող շողի պես Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ, Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ, Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ: Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես, Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք, Քո աչքերում կա մի անանց զմայլանք. Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես... Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ, Գիշերային արեգակի ճառագայթ,— Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ, Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...
  2. Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի, Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած, Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս, Որ որոնածըդ բնավ չես գտնի... Բայց դու կըգնաս, օ՜, դու չես կանգնի, Վերջին լույսերը մեղմ կվախճանեն, Վերջին հույսերդ կըդավաճանեն, — Դու որոնածըդ բնավ չես գտնի... Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի, Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս, Հողը կըգրկես և կըհեկեկաս. — Ո՛չ,— կարձագանքվի,— բնավ չես գտնի...
  3. ԱՇՆԱՆ ՏՐՏՄՈԻԹՅՈԻՆ Կրկին իմ հոգում Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող Տրտում իրիկուն. Իմ սրտում անցավ Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող, Համբույրը խոնավ. Կրկին պաղ միգում Ամպոտ երկինքը մեռած լույսերի Թաղումն է սգում: Հողմը սրարշավ Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի Թերթերը տարավ... Անջատման ցավոտ Ձայներ դողացին ու հեզ դալկացան Հեռվում անծանոթ. Կըրակներն անձայն Լացող ամպերի միգում անսահման Թոշնեցի՜ն, անցա՜ն. Անձրևն անընդհատ Մաղում է վհատ թաղումի կոծով,— Տխուր, հուսահատ... Իմ հոգու մեջ է՛ լ Աշուն է իջել անամոք լացով, Ւմ հոգու մեջ է՛լ...
  4. ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ Կյանքը լռում է, աղմուկը մեռնում. Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում Անցյալն ու ներկան իրար է խառնում, Ւմ սրտում ոսկե անձրև է մաղում: Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար — Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք, Կա խորհրդավոր, դյութող մի խավար, Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք: Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում, Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ, Մի անանց վայելք, անխաբ հիացում — Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ...
  5. ՏԽՐՈՒԹՅՈՒՆ Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև, Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով. Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով... Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց, Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.— Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...
  6. Սարի ետևում շողերը մեռան. Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ. Տխուր երեկոն զարկել է վրան. — Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ: Խորհրդավոր է երկինքն երազուն. Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ. Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում. —Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ: Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին, Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս. Սև տագնապները իմ սիրտը չցրին. — Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ: Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում, Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան, Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն, Կարոտիդ կանչը չի հասնի նրան...
  7. Բյուր մարդոց մեջ, Պաղ մարդոց մեջ, Որպես տրտում Անապատում — Մենակությո՜ւն, Մենակությո՜ւն... Ախ, այս տրտում, Երկրի ցրտում Անլուր ընկան, Անխոս հանգան Երկնքի հուշ Երգերս անուշ: Եվ իմ հոգում, Ցուրտ ու միգում, Խինդը մեռավ, Բախտը մարավ Անվերադարձ, Անվերադա՜րձ...
  8. Երեկոն փըռեց իր թևերը մութ, Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.— Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր, Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ: Լայն ըստվերները ընկան անաղմուկ, Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ... Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ, Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ... Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ, Մոռացիր կյանքի տառապանքը մութ, Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ, Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ... Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ, Ննջեցին անուշ երկինք ու երկիր. Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր, Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ...
  9. Ցերեկը լռեց... Երկինքը վառեց ոսկե բուրվառներ, Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող. — Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող... Լքված իմ հոգին տանջում է կրկին տանջանքը մռայլ, Եվ անուն չունի տանջանքը սրտիս, տենչանքը գաղտնի. — Ա՜խ, եթե մեկը իմ սրտին նետեր նոր հույսերի փայլ, Մեղմաբար ասեր, քնքուշ համոզեր, որ նա կըգտնի...
  10. Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում, Իրիկնաժամին նստում եմ մենակ Կանաչ առվի մոտ, ուռիների տակ, Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում: Անցած օրերի հուշերն եմ թերթում Եվ խաղաղ սրտով, անխռռվ-մենակ, Քնքուշ երգերից հյուսում եմ մանյակ, Որ պճնեմ սիրով պատկերըդ տրտում: Եվ իմ մութ կյանքի սևերում դժկամ՝ Ես գիտեմ, պիտի ժպտաս, լուսավոր, Պիտի ողջունես ուղիս հեռավոր. — Սրբազա՜ն երազ, կարոտալի՜ ժամ...
  11. ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին Խոսքի հնչյունը չի մարել օդում, Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում, Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին: Խենթացած բեռից այս չար մենության, Ես դուրս եմ վազում քեզ որոնելու, Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու Եվ հսկելու քեզ ըստվերի նըման... Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում Մենակությունը հավիտյան խոցող, Անցնում եմ արագ ես ձեր փողոցով Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում: Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,— Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս, Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս Եվ հասկանաս իմ հուզումը տխուր: Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես, Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս, Փախչում եմ... փախչում... և հեռանալիս Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ...
  12. ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ Իմաստուն խոսքեր սովորեցի ես, Որ հրապուրեմ զորությամբ մթին, Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ, Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։ Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն, Թալիսմանները՝ մեռած և անուժ, Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ... — Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ...
  13. Obajayu chasto mama sama delaet
  14. Xash iskakanic matnertel hetnes utum :lol:
  15. *Mar*

    Теннис

    Браво Налбандян
  16. Мечта Очистилось небо от хмури. Солнце сияет легко. Избавиться мне бы от дури, И грудью вздохнуть глубоко. Запеть на легке, словно иволга, Растворяясь в волшебных лучах. Мечтаю об этом я издавна, Но все рассыпается в прах!
  17. Ждать ли, нет? Только что же мне делать иначе? Твой ответ Ничего в этом мире не значит. Только боль. Может время ее успокоит? А любовь: Ты не знаешь, что это такое. Ну не злись! Это правда продлится недолго: Камнем вниз - Не найдешь ни души, ни осколка. А внутри - Словно рана горит ножевая. Посмотри: Как ни странно, а я все живая...
  18. Cон Меня pазбудили слезы, Я видел тебя - как стpанно. Hавеки пpишли моpозы - Так глупо, так pано. Меня засыпало мелом Холодного зимнего сада, Твой взгляд был туманно-сеpым, Ты молча сидела pядом. Меня pазбудили слезы В пустом, холодном пpостpанстве, Сказав мне, что смеpти дозы Лишь символ непостоянства.
  19. Анна Каренина Нож в спину - больно Нож в спину - больно. Ты предвидел, не боялся, просто ждал, Предсказывая смерть ВСЕМУ что было именно такую - Ты говорил, что до безумия умна - я только победителей и мертвецов целую! Я каждый раз надежду оставляла там, - где уезжали поезда, ты провожал. Прошло - и миллионы наших старых писем (помнишь) Я разослала в дар самой себе, по новым адресам. Ведь письма я храню, читаю берегу, но знаю - НАМ Не жаль, не больно, просто нам не выжить. Больше. И больше никогда, как гулкою монетой выпавшей из рук Не зазвенит звонок. Я не услышу больше хриплый голос - гордый. Он мне не скажет, что он одинок и что устал и что мой новый Город он уже узнал, что он следил, что не было разлук. Не жду. Но, все святые силы мира! Поверьте я его любила, Мы были ноты, были звуки, шум дождя и запах ветра, Несколько стихов, и смятый запах ласкового фетра. Не жду - но помню - это было.
  20. Вильям Шекспир Сонет116 Мешать соединенью двух сердец Я не намерен. Может ли измена Любви безмерной положить конец? Любовь не знает убыли и тлена. Любовь - над бурей поднятый маяк, Не меркнущий во мраке и тумане. Любовь - звезда, которою моряк Определяет место в океане. Любовь - не кукла жалкая в руках У времени, стирающего розы На пламенных устах и на щеках, И не страшны ей времени угрозы. А если я не прав и лжет мой стих, То нет любви - и нет стихов моих!
  21. Вильям Шекспир Сонет113 Со дня разлуки - глаз в душе моей, А тот, которым путь я нахожу, Не различает видимых вещей, Хоть я на все по-прежнему гляжу. Ни сердцу, ни сознанью беглый взгляд Не может дать о виденном отчет. Траве, цветам и птицам он не рад, И в нем ничто подолгу не живет. Прекрасный и уродливый предмет В твое подобье превращает взор: Голубку и ворону, тьму и свет, Лазурь морскую и вершины гор. Тобою полон и тебя лишен, Мой верный взор неверный видит сон.
  22. Вильям Шекспир Сонет 47 У сердца с глазом - тайный договор: Они друг другу облегчают муки, Когда тебя напрасно ищет взор И сердце задыхается в разлуке. Твоим изображеньем зоркий глаз Дает и сердцу любоваться вволю. А сердце глазу в свой урочный час Мечты любовной уступает долю. Так в помыслах моих иль во плоти Ты предо мной в мгновение любое. Не дальше мысли можешь ты уйти. Я неразлучен с ней, она - с тобою. Мой взор тебя рисует и во сне И будит сердце, спящее во мне.
  23. Прошла любовь, прошла гроза, Но грусть живей меня тревожит. Еще слеза, одна слеза, Еще - последняя, быть может. А там - покончен с жизнью счет, Забуду все, чем был когда-то; И я направлю свой полет Туда, откуда нет возврата! Пусть я умру, лишенный сил, Не все кончина уничтожит. Узнай, что я тебя любил, Как полюбить никто не может! С последней песнею любви Я очи грустные смежаю... И ты мой сон благослови, Как я тебя благословляю!
  24. Любовью дорожить умейте, С годами дорожить вдвойне. Любовь не вздохи на скамейке и не прогулки при луне. Все будет: слякоть и пороша. Ведь вместе надо жизнь прожить. Любовь с хорошей песней схожа, а песню не легко сложить.
  25. Своей любви перебирая даты, Я не могу представить одного: Что ты чужою мне была когда-то И о тебе не знал я ничего. Какие бы ни миновали сроки И сколько б я ни исходил земли, Мне вновь и вновь благословлять дороги, Что нас с тобою к встрече привели.
×
×
  • Create New...