
Sentimento
Forumjan-
Posts
10 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Sentimento
-
ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐ Լուսնյակ գիշեր Բոլորովին քուն չունեմ, Ինձ տեսնողը կարծում է, թէ Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ: Ա՜խ, ի՞նչ անեմ, Ծնողներըս չեն թողնում, Գեթ մի վայրկյան հանգստանամ Քո գրկում, ա՜խ քո գրկում: Մի՛ լար, մի՛ լար, Մեռնեմ կամար ունքերիդ, Արտասուքը վընաս կուտա Աչերիդ, ա՜խ, աչերիդ: Լուսնյակ գիշեր Բոլորովին քուն չունեմ, Ինձ տեսնողը կարծում է, թէ Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ: Ձայնագր.՝ և մշակում՝ Ն. Տիգրանյանի
-
ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Մենք բաժանված ենք.Օրերի փոշին Դեռ չի աղտոտել քո դեմքը գունատ: Բայց ես օտար եմ արդեն այն հուշին, Ուր վեհ էր երազն, ու բախտը ժլատ: Սարն աչերով եմ նայում ես հեռվում Մեռած օրերիս ցնորքին հիմա.- Ուրիշից լսած մի երգ ետևվում, Ու թեև քաղցր է,բայց իմը չէ նա: Մենք մնաս բարով չասինք իրարու,- «Ի՞նչ կարիք իզուր տանջել ու տանջվել». Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու, Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել: Տարիներ անցան,եվ հին օրերիս Նայում եմ ահա անտարբեր սրտով, Եվ,որպես գերին հլու իր բեռին, Տանում եմ կյանքիս օրերն անվրդով: Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս, Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն, Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,- Ես ինչպե՞ս կանչեմ.-ես այն չեմ,այն չեմ... Վահան Տերյան
-
Mi ban el asem kapvats hayeren unicode-i het.Uremn inch verabervum e IE-um User defined encodingum sylfaen dnelun,apa asem,vor user defined@ unicode font dnelu imast chka,ayn ogtagortsum en voch unicode fonteri hamar,unicode-n arandzin encoding e.Ay vorpes orinak erb site-@ steghtsvel e voch unicode mijavayrum,asenq hayeren lezvov,orinak--->www.freenet.am ,aystegh petq e,vor user defined-um IE->tools->fonts-i mej dnel hayeren voreve font,xorhurd e trvum ARIAL AM-@,sa harmar e internetayin ejeri hamar.Isk Unicode mijavayrum grvats ejeri hamar Windows XP ev 2000(chishtn asats 2000-um chem pordzel) standart dnum e sylfaen font@,vor@ ir mej parunakum e mi xumb unicode taratesakner,inchpisiq en hunaren,vraceren...Bayc karogh eq IE-um sylfaeni poxaren dnel urish unicode fonter,inchpisiq en ARIAL AMU(nuyn ARIAL AM-n e unicode tesak).Dra hamar petq e unenal Unicode fonter ev katarel hetevyal qayler@(bervats en IE 6.0-i hamar) Intenet Explorer-um mteq Tools->Internet Options ->"Fonts",->"Language script" ->nshel->"Armenian",heto nshel fonteric voreve mek@(ayd unicode fonter@ naxapes petq e teghadrvats linen). Aveli manramasn imanalu hamar ev NOR Unicode fonter(hayeren) download anelu hamar karogh eq aycelel im home page. http://freenet.am/~serjio/unfonts.html http://freenet.am/~serjio/unfonts1.htm Chgitem inchqanov er Dzez hamar aysqan@ norutyun,guce naev norutyun cher,bayc hamenayn deps cankutyun kar teghekacnelu
-
andranik.de Այստեղ էլ հեքիաթներ կան
-
Գայանե ջան,ես ճիշտն ասած չհասկացա ի՞նչ ես ուզում ասել,իմ մտքով անցնելու պահը: Պարզապես ես հարցնում էի գրողի անունը,որպեսզի հեշտ լինի գտնելը:Ես շատ ուրախ եմ,որ դուք այդպես գնահատում եք հայ մշակույթը
-
Գայանե ջան դու մեկ էլ գրի ,ո՞վ է գրել Բալենին:
-
Էս երգը շա՜տ շա՜տ եմ սիրում ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ Խոսք՝ Ռուբեն Հախվերդյան Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանից, Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ, Գլորվում են ու հոսում են ապակուց թափվում են ցած, Այս խոսքերը,որ լսվում են իմ երգի մեջ ուշացած: Ու եկեք խոստովանենք այդ ափսոսանքը ուշացած Սերը քո մի հանելուկ է ու գաղտնիք էր չբացված, Դա գուցե աշնան կատակն էր,տերևներն էին մեղմահար, Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած: Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի Ու պատուհանից լուռ կարտասվի, Ու պատուհանից լուռ կարտասվի(2) Ես հիմա նոր հասկանում եմ անցածը ետ չես բերի, Այս ամենը հատուցումն է գործած իմ մեղքերի, Այն աղջիկը և աշունը բախտն էր իմ,որ կորցրի, Դա ջահել իմ խենթությունն էր,որ երբեք ինձ չեմ ների: Ես գիտեմ երջանկությունը մեկ անգամ է այցելում, Իսկ հետո,երբ հեռանում է,այցետոմսն է իր թողնում Ու հետո ամբողջ կյանքում մեր,մենք նրան ենք որոնում Այն հասցեն,որ նա թողնում է,կյանքում ոչ ոք չի գտնում: Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի Ու պատուհանից լուռ կարտասվի, Ու պատուհանից լուռ կարտասվի(2)
-
Շնորհակալություն Գայանե ջան:Դուք գրեք ինչ երգ կուզեիք ես կգրեմ այն Ձեզ համար
-
Մի լավ վեբ սայթ ասեմ,այստեղ կարող եք գտնել հայ գրողների ստեղծագործություններից andranik.de
-
Բարև Ձեզ , ես շատ եմ հավանում «Հայ երգանի» բաժինը,քանի որ ես ինքս էլ շատ եմ սիրում հայկական ժողովրդական ստեղծագործությունները :Ու ասեմ մի բան էլ՝ ես առաջին անգամ եմ մասնակցում այս Ֆորումին:Եվ հույս ունեմ,որ իմ մասնակցությունը օգտակար կլինի Եվ ուզում եմ գրել Սայաթ-Նովայի Քանի վուր ջան իմ ստեղծագործությունը: ՔԱՆԻ ՎՈՒՐ ՋԱՆ ԻՄ Քանի վուր ջան իմ, յա'ր, քի ղուրբան իմ, աբա ի՜նչ անիմ. Արտասունք անիմ, շատ հոքուց հանիմ, յա'ր, ղադեդ տանիմ. Ասիր. «Ջեյրան իմ». թուղ քե սեյր անիմ, յա'ր, մըտիկ անիմ, Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով: Մազիրըդ դաստա, պըռոշըդ փըստա, հեյրանի վախտ է. Յի'կ նընգնինք չոլը, վուր հասնինք գոլը, ջեյրանի վախտ է. Բըլբուլը՝ վարթին, վարթը՝ բաղաթին, սեյրանի վախտ է, Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով: Շուռ գանք հանդամով, յիրգնային նամով թուփը թացվիլ է. Խաղ կանչինք հանգով, լալեքը ռանգով, վարթը բացվիլ է. Սուսան սըմբուլով, ղարիբ բըլբուլով բաղը լցվիլ է: Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով: Պատվական շինած, նըման նմանած Լեյլու դիդարին. Յա'ր, ուշկըս գընաց, մազիրըդ մընաց վրա մուհաջարին. Բաղը զարթարած, բըլբուլը քընած վարթի սաջարին: Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով: Հաքիլ իս ատլաս, թուրլու զար ու խաս՝ սալբու դալ բովուն. Ձեռիդ ունիս թաս, լըցնիս ու ինձ տաս, ղուրբան իմ մովուն. Թաք դուն բաղչեն գաս, անիս մասնե-մաս քու Սայաթ Նովուն: Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով: Սայաթ-Նովա