Sign in to follow this  
Followers 0
Satenik

Նաղաշ Հովնաթան

4 posts in this topic

Նաղաշ Հովնաթան - գրիչ, նկարիչ, բանաստեղծ, աշուղ, ծնվել է 1661թ. Նախիջևանի Շոռոթ գյուղում: Հովնաթանյան նկարիչների ընտանիքի քահանա Հովհաննեսի կրտսեր որդին է, Նաղաշ Հակոբի (աշուղ, մանրանկարիչ և գեղանկարիչ) հայրը, Հովնաթան Հովնաթանյանի պապը: Նախնական կրթությունը ստացել է հոր մոտ, այնուհետև սովորել է Ագուլիսի Ս. Թովմա վանքի դպրոցում, որտեղ էլ կատարել է նկարչական առաջին քայլերը: Ի հայտ եկած ստեղծագործական կարողություններն ավելի ուշ դրսևորվել են նաև հաստոցային և մոնումենտալ գեղանկարչության բնագավառներում, ճանաչվել է որպես հմուտ նկարիչ և վաստակել "նաղաշ" (արաբ. զարդանկարիչ) պատվավոր տիտղոսը:

Նաղաշ Հովնաթանը որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել է Երևանում, գրել "Գովասանութիւն Երևանայ քաղաքին" տաղը:

Վրաց աղբյուրների վկայությամբ XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին աշխատել է Թիֆլիսում, ունեցել է արվեստանոց, աշակերտներ, ստեղծել դիմանկարներ, սրբապատկերներ, դարձել Քարթլիի Վախտանգ VI թագավորի պալատական երգիչն ու նկարիչը, ձևավորել նրա նորակառույց պալատը:

1710-ական թթ. հրավիրվել է Էջմիածին, նկարազարդել Մայր տաճարը (ավարտել է 1720-ին): ՈՒշագրավ են տաճարի բեմի եզրապատի Աստվածամոր և առաքյալների պատկերները: Վերջիններս առանձնանում են ազգային տիպականացմամբ, դիմանկարչական մեկնաբանումներով, ֆիգուրների գրաֆիկ ընգծվածությամբ:

Նաղաշ Հովնաթանի գրական ժառանգության առավել հարուստ և ամբողջական ձեռագրերը պահպանվում են Երևանի և Վիեննայի Մխիթարյանների մատենադարաններում: Նրա բանաստեղծությունները գրված են սիրո, ուրախության ու խնջույքի, երգիծական ու խոհախրատական մոտիվներով: ՈՒնի նաև կրոնածիսական տաղեր: Օգտվել է ժողովրդական բանահյուսությունից, գրել ժամանակի ժողովրդական լեզվով: Նաղաշ Հովնաթանը միջնադարի նշանավոր բանաստեղծներից է, XVII դ. հայ աշուղական պոեզիայի հիմնադիրը:

Մահացել է 28.10.1722, Շոռոթ գյուղում:

Share this post


Link to post
Share on other sites

ՏԱՂ ՍԻՐՈՅ

Լուսսնի նման պայծառ երես բոլորած,

Ես մնացի կարօտ՝ համբուրից համար,

Վարսերդ ոսկի թելի նման ոլորած,

Ես մնացի կարօտ՝ ետ տալոյ համար:

ՈՒնքերդ կապել է կամար կրակով,

Աչքերդ վառել է պայծառ ճրագով,

Ափսոս, որ ծածկել ես բարակ լաչակով,

Ես մնացի կարօտ՝ տեսնելոյ համար:

Ծոցիդ շամամներն խիստ է նորահաս,

Վախեմ, թէ թառամի, շատ մի' կենար պաս,

Թէ ինձ նշանց չտաս՝ ընկնե'ս պատուհաս,

Ես մնացի կարօտ՝ ձեռք տայոյ համար:

Մէջքդ նազլու բարակ, աղէկ լաւ պադան,

Վախեմ, թէ գիրկ ածէ նաշի մարդ նադան,

Քեամար էլ ես կապել տունդ աւադան,

Ես մնացի կարօտ՝ գրկելոյ համար:

Բերանդ՝ կարմիր գինի, լեզուդ՝ համեղ նուշ,

Դու մինակ կու խմես ու կանես անուշ,

Նաղաշն թողել ես ծարաւ ու բէուշ,

Ես մնացի կարօտ՝ խմելոյ համար:

_____________________________

պադան - թիկունք, նաև՝ թիկունք և կոնք

նաշի - անգետ, կծծի, ժլատ, վատթար

նադան, նատան - անգետ

քեամար - գոտի, արծաթե գոտի

աւադան - շենություն, ճոխություն

բէուշ - ուշագնաց, անուշադիր

Share this post


Link to post
Share on other sites

Ծոցիդ շամամներն խիստ է նորահաս,

Վախեմ, թէ թառամի, շատ մի՛ կենար պաս,

Թէ ինձ նշանց չտաս՝ ընկնե՛ս պատուհաս,

Ես մնացի կարօտ՝ ձեռք տալոյ համար։

Շամամներիդ համար դառն եմ,

Թող, որ ձեռս մեջն խառնեմ,

Ինձ ծախեմ՝ էդ բախչեդ առնեմ։

Զալում, թո՛ղ՝ ես

Եմիշ քաղեմ,

Մեկ ծիծաղեմ։

Edited by Romeo

Share this post


Link to post
Share on other sites

Hrashali gordz eq anum.

Armen Melikian (Shun Shan Vordi)

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0