Jump to content

Армянкая Церковь на заре становления


Recommended Posts

Ко мне в руки попала из наших матенагиреров. Книга епископа Ованна Мамиконяна: «История Тарона». Там было письмо Григора Лусаворича в Кесарию. Это письмо было написано в первые годы после крещения Армении. АЦ, только -только была на заре становления. Да, а так же есть ответ на это письмо. Что я и опубликую потом.

Սուրբ Գրիգորի առաջին թուղթը, որ գրեց և ուղարկեց Կեսարիա:

Աստվածային սիրով պատվված և բոլոր մարդկանցից փառաբանված, երիցս երանելի տեր Ղևոնդ հոգելից և սուրբ հայրապետին:

Ձեր սուրբ ձեռնադրությունից ի վեր՝ մեր փանակիմացությանն այս առաջին թուղթը, ահա, ողջույններով ու սրբությամբ թող հասնի ձերդ փառավորությանը և ապա՝ տիեզերքին համայն:

Հույժ գոհ ենք Աստծուց, որ իր հայրախնամ ողորմությամբ խղճաց մարդկային ցեղին՝ իր Միածին Որդու աշխարհ գալով, որ առաքելական քարոզչությամբ աշխարհի բոլոր ազգերին Երկնային Քաղաք հրավիրեց, որով և այս աշխարհի մեծագույն մասը փառքի հասավ: Քանզի այստեղ եկաց Քրիստոսի երկու լծակիցները Սուրբ Հոգու շնորհիվ այդպիսի վիճակ ընդունեցին, որ թեև դրանով իսկ հեռացան ճշմարտությունից, սակայն Աստծու ողորմած կամքը գտած մեզ մեր նվաստության համար: Ըստ այդմ էլ կամեցավ և սքանչելիքներ գործեց մեր ժամանակներում, որը դուք հենց մեզանից լսեցիք: Մանավանդ ձեզանով կրկին գոհություն ենք մատուցում Աստծուն, նույնպես և ձեզ՝ օրհնություն, որովհետև Հայոց աշխարհին շնորհեցիք կենաց գանձը՝ սուրբ Հովհաննես Մկրտչին: Նրա գալստյամբ չափազանց ուրախացավ մեր Հայոց երկիրը, ինչպես այնտեղ Հորդանանը՝ Քրիստոսի գալստյամբ:

Եվ այս ամենը ծանուցում ենք ձեզ, որպեսզի իմանաք, թե ինչպես այնտեղ Քրիստոսին ջուրը իջեցնելով մահը կործանվեց, նույնպես այստեղ սրա գալստյամբ դջոխքի դռները խորտակվեցին: Որովհետև հենց այստեղ է գտնվում Չորրորդ Հայքի սահմանը՝ Թավորս կոչված լեռան ստորոտում, որը կտրում անցնում է մինչև պահլավական Պարսկաստանի դռները: Հենց սրա շուրջ է ընկած Մամիկոնյաններին պատկանող երկիրը և հենց այստեղ էլ երկու տեղ մահն էր բույն դրել: Դրանից մեկում, հատկապես, այնքան էր որջացել, որ Սուրբ Հոգին հայտնի դարձրեց, թե հենց դա է դժոխքի դուռ կոչվածը, որին հնդիկները ու պարսիկները Իննակընյան են անվանում, և որի Գիսանե կուռքով ու նրա որդի Դեմետրով պարծենում են տեղի բնակիչները:

ՈՒստի ձեռնարկեցի շտապ կարքով կործանել սատանայի այդ պատկերները և նույն այդ մատուռի տեղում հաստատեցի սուրբ Կարապետի և Աթանագինես վկայի նշխարները: Դրա հետևանքով էլ կործանվեց մահ իր զորությամբ, և այժմ նույն Իննակյան վայրում Ատծուն են պատվում երկրպագելով: Ապա նաև նույն տեղում թողեցի Քրիստոսի երկու կենդանի վկաներին՝ Անտոնինն և Կրոնիդեսին, որոնց դու ինքդ՝ քո սիրո և բարեպաշտության շնորհիվ մեր Հայոց աշխարհին ընծայեցիր:

Նրանց որպես կետ հավիտենության նշանակեցինք ընդմիշտ Քրիստոսի հետ խաչվելու, սակայն կենդանի մարմնով՝ հանուն մարդկային ցեղի բարերարության որոնց և համարում եմ ինձ շնորհված աննյութեղեն գանձ: Այլև աղաչում եմ, որպեսզի մեր հանդեպ ունեցած սիրո և մտերմության համաձայն մյուս ընծաներն էլ շնորհ անեց ինձ: Քանզի: Քրիստոսի առատ հունձքը հասել է, բայց մշակները սակավ են:

Ահա աղաչում եմ քեզ, որպեսզի դուրս բերես մշակներիդ տիրոջ հունձն անելու: Նրանցից մեկը, որ խնդրում եմ քեզանից, Եղազարոսն է, իսկ մյուսը հայոց եպիսկոպ Իսուսը, Զենոբ Ասորու եղբայրը, որին ինձ հետ բերելով ձեռնադրեցի Մամիկոնյան տան եպիսկոպ: Նաև խնդրում ենք ադդենացիների Թիմոթեոս եպիսկոպոսին ենք խնդրում ուղարկես, որի մեծ հմտությունը ինքդ էիր գովաբանում: Այդպիսի մեկը շատ օգտակար է մեր երկրում և նրա օգնությունը ստացա կլինենք աղոթքներով: ՈՒստի և հարատև ճգնությամբ շատերին օրինակ հանդիսանալով և Տիրոջ տված շնորհներով ուսուցանելով՝ ողջ եղեք, Տիրոջ անունով բազում մարդկանց օգնելու:

Ամեն:

Link to post
Share on other sites

:lol:

"Не пинай комп, если сама дебилка" :lol:

Де ес ми hат ел ем арел, 2 hат ел, 3 hат ел.

Мой комп, не поддерживает почему то WXP, вот у меня стоит МЕ...Я умею читать на армянском, а писать- нет:(

Link to post
Share on other sites

Ну что Вы, Шалапунька джан, это я Вас должна благодарить и благодарю за все то хорошее, что Вы делаете в этом разделе. Такого тут еще никогда не было. :flower: :flower: :flower:

Низкий поклон Вашим родителям, за то что Вас таким прекрасным человеком воспитали! :flower: :flower: :flower:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...