Шалапунька Posted December 20, 2004 Report Share Posted December 20, 2004 Հարց Ինչպե՞ս է լինելու հակաքրիսոստի գալուստը ըստ Հայ Եկեղեցու առաքելության (ավելի ճիշտ կլինի՝ վարդապետության)։ Նեռի կամ հակաքրիստոսի հայտնության հարցի շուրջ Հայ Եկեղեցու վարդապետությունը ոչնչով չի տարբերվում Ընդհանրական Եկեղեցու՝ առաջին դարերում իսկ սահմանած վարդապետությունից, որն էլ կատարելապես հաստատված է Աստծո Խոսքով, այսինքն՝ Աստվածաշունչ Սուրբ Մատյանում շարադրված խոսքով։ Նեռ, դերաքրիստոս, հակաքրիստոս, Քրիստոսին հակառակվող անձ, սուտ Քրիստոս, սուտ մեսիա, չար, անօրեն (Բ Թեսաղ Բ ։ Նախքան Հիսուս Քրիստոսի Բ Գալուստը հայտնվելու է մի հայտնի Նեռը։ Ո՞վ է լինելու նա մի՞թե սատանան։ Նեռը մարդ է, և ո՛չ թե սատանան՝ անկյալ հրեշտակը։ Սա վկայում է Ս. Պողոս Առաքյալը, և հաստատում են Եկեղեցու սուրբ հայրերը։ Սակայն, հստակ է, որ նա օժտված է լինելու սատանայի ողջ զորությամբ։ Ս. Եփրեմ Ասորին նրա գալուստը այսպես է նկարագրում Մեր Տերը պիտի գա լուսեղեն ամպերի վրայով, սարսափելի կայծակի նմանությամբ, բայց այդպես չպետք է գա թշնամին, որովհետև նա ուրացող է։ Պղծված կնոջից է ծնվելու նրա (սատանայի) զենքը։ Բայց, չի նշանակում, որ նա (սատանան) կմարմնավորվի ։ Հասակ առնելով՝ նա աստիճանաբար հափշտակելու է ողջ աշխարհի իշխանությունը՝ ի գործ դնելով իր ողջ կեղծավորությունը: Սկզբում նա կծածկի իրեն սրբության քողով։ Իսկ Ս. Եփրեմ Ասորին այսպես է բնութարգում Նեռին: Կլինի խոնարհ, անկողմնակալ, իբրև թե կուռքերից զզվող, աստվածպաշտությունը նախընտրող, բարի, աղքատասեր, վերին աստիճանի ուսյալ, հաստատուն, բոլորի հանդեպ քաղցր։ Իր իշխանության առաջին շրջանում նա իր գործունեությունը կսկսի որպես համաշխարհային ուսուցիչ կամ մարգարե։ Շատ հավանական է, որ այդ օրերին աշխարհը տարուբերված լինի պատերազմներով, և անելք փակուղու մեջ հայտնված լինի։ Այս իրավիճակից ելք է առաջարկելու նա՝ աշխարհում միասնական սոցիալ-քաղաքական կառույցի անհրաժեշտությունն առաջ քաշելով։ Համաշխարհային գովազդը նրա մասին մարդկանց մեջ ստեղծելու է այն կարծիքը, որ նա հանճար է, առաջնորդ և փրկիչ։ Կարճ ժամանակում նրա համբավը տարածվելու է ողջ աշխարհում։ Ով որ կարողանա դիմանալ այդ օրերին, կտեսնի ազգերի տեղափոխությունը, որոնք աշխարհի ծայրերից գալու են տեսնելու Փորձչին, և շատերը երկրպագելու են՝ բարբաջելով Դո՛ւ ես մեր Փրկիչը ։ Սուտ վարդապետություն է քարոզելու, անօրենություններ է գործելու, կեղծ հրաշքներ է գործելու։ Տեսնում ենք, որ մեր օրերում էլ մարդիկ չեն դադարել հրաշքներ փնտրելուց, ինչպես Հիսուսից էլ հրաշք էին պահանջում։ Մարդկային հոգու այս ցանկությունը գիտենալով՝ Նեռը, սատանայի զորությամբ, բազում առաչոք հրաշքներ է գործելու։ Հրաշք տեսնելու անհագ ցանկությունը շատ մարդկանց կործանման պատճառ է դառնալու, ուստի Հայրերը, կարծես, զուշություն ակնկալելով, նախօրոք հայտնում են Նեռի սուտ հրաշքների մասին։ Եվ հրաշքներ կգործի, նշաններ և սարսափելի բաներ Աստծո ընտրյալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթե հնար լինի (Մատթ. ԻԲ 24)։ Շատերի ներկայությամբ, ովքեր իրեն կփառաբանեն կեղծ հրաշքների համար, կաղաղակի ուժեղ ձայնով, որից կսասանվի այն տեղը, ուր իր առջև հավաքված կլինի ամբոխը և կասի Բոլոր ազգե՛ր, ճանաչե՛ք իմ ուժն ու իշխանությունը։ Ի տես հանդիսականների՝ կտեղափոխի լեռները և ծովերից կկանչի կղզիները, բայց այդ ամենը խաբեությամբ և երևութապես, այլ ո՛չ թե իրականում։ Նա ի հայտ կբերի հզոր մի ուժ, բայց դրա մեջ ոչինչ իրական չի լինելու ընդհակառակը, ամեն ինչի նպատակը մոլորեցնելն է լինելու (Առաքյալը) նախօրոք ասաց դա (Բ Թես Բ 9-10), որ այնժամ ապրող մարդիկ չմոլորվեն։ Ինքն իրեն Աստված է ներկայացնելու՝ պահանջելով, որ իրեն երկրպագեն։ Հրամայելու է, որ իրեն պաշտեն որպես աստված։ Նա բազմելու է Աստծո տաճարում՝ ոչ միայն Երուսաղեմի, այլև ամենուրեք՝ բոլոր եկեղեցիներում։ Ամենասկզբում նա ընդունվելու է հրեաների կողմից, հետո նաև տկար հավատք ունեցող քրիստոնյաների։ Բայց ճշմարիտ քրիստոնյաներն այդ ժամանակ զորություն են ստանալու երկնքից։ Նեռը, սակայն, իշխանություն է ունենալու միայն կործանման ենթակաների վրա։ Այս դեպքում հարց է առաջանում, ապա ի՞նչ իմաստ ունի նրա հայտնությունը։ Նրա գալու նպատակը բոլոր նրանց մերկացումն է, ովքեր չեն հավատում Հիսուս Քրիստոսին ճշմարտապես։ Այնուհետև հայտնվելու են Ենովքն ու Եղիան՝ Քրիստոսի Բ Գալուստի նախակարապետները։ Բերելու են Քրիստոսի Գալստյան ավետիսը։ Նրանց շնորհիվ շատերը ապաշխարելու են։ Ի վերջո, Հիսուս Քրիստոս Իր Բ Գլուստին Իր իսկ շնչով սատակեցնելու է նրան՝ վերջ դնելով նրա մոլորությանը և դատապարտելով գեհենի հավիտենական կրակին։ Հարցին պատասխանեց Վահագն ուրարակիր Ազիզյանը Quote Link to post Share on other sites
Faither Posted December 22, 2004 Report Share Posted December 22, 2004 Антихрист описан довольно подробно. Но почему-то здесь ничего не говорится о Лжепророке, который и будет побуждать людей поклоняться Антихристу. Именно Лжепророк будет обольщать ложными чудесами и знамениями. Quote Link to post Share on other sites
Pantera7 Posted April 2, 2005 Report Share Posted April 2, 2005 ASTVAC TA CHAPRENQ U CHTESNENQ AYD ORERE ! Quote Link to post Share on other sites
Rouna Posted April 2, 2005 Report Share Posted April 2, 2005 Առանձնացնեմ երկու պահ: Հրաշք պահանջելը որպես այդպիսին առիթ է անհավատության մեջ մնալու: Ինչու՞: Որովհետև ցանկացած հրաշք առաջ է բերում «ինչպե՞ս արեցիր» հարցը: Այսինքն, հրաշք կատարող անձն ինքն իրեն կասկածի տակ է դնում: Իհարկե, կարող եք ասել, թե Քրիստոսը կատարել է հրաշքներ ևս: Սակայն չմոռանանք, որ ինքը փրկում էր ըստ հատատի: Կամ անհավատության՝ այս ձևով. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը» (Մարկոս 9:23): Այսինքն, մարդիկ մասնակցում էին իրենց իսկ փրկությանը, ոչ թե կողքից դիտում, որ հետո էլ զարմանաին ու տարակուսանքով տառապեին: Փրկություն ընդունելով միանում ենք Աստծուն, դառնում ենք Աստծո զավակներ: Իսկ կեղծ հրաշքը, որի մասին Մարոի բերած տեքստն է պատմում, լինելու է անբացատրելի ֆոկուս: Ֆոկուս, որովհետև անկապ մի բան կլինի, ինչպե՞ս ենք դիտում կրկեսում ֆոկուսներ, զարմանում ենք «ո՞նց արեց», հետո մեր գործերով տարված՝ մոռանում (յա եղած, յա չեղած): Իսկ անբացատրելի, որովհետև գալու է սև ուժերից և մարդկանց իմացած տեխնիկայով վերարտադրելի չի լինի: Դրանով չարը կհասնի իր նպատակին՝ մոլորեցնելու: Իսկ հրաշք պահանջողը, ինչպես կարծիկս հայտնեցի արդեն, ինքը պահանջում է տարակուսանք: Դրանով սպանում է ինքն իրեն: Եվ այստեղ հասնում ենք երկրորդ կարևոր պահին՝ «նրա գալու նպատակը բոլոր նրանց մերկացումն է, ովքեր չեն հավատում Հիսուս Քրիստոսին ճշմարտապես»: Այսինքն, չարը, իր հետևից մարդկանց տանելով, պատրաստում է նրանց Լույսի հայտնվելու պահին: Այլ խոսքերով, բևեռացնում է Երկիրի ապրողներին: Մի վիճակ է տիրելու, որ «մի փոքր», «աննշան» մեղք գործելով, իսկույն կլանելու է չարը: Յուրաքանչուրն այդ ժամանակ կկանգնի մի դաժան (ճշմարտապես չհավատացողների համար) ընտրության առջև, որովհետև «մեջտեղի» իրավիճակում ապրելն այլևս հնարավոր չի լինի: Լույսի շողերի տակ կերևա, թե իրականում ո՛րն է ճիշտը: Եվ Տիրությունը կհաստատվի: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.