Jump to content

Sարբերությ&#1400


Recommended Posts

Ուզում եմ կրկին վերադառնամ մեր եկեղեցու ևուրիշ քրիստոնեական եկեղեցիների միջևեղած տարբերությունների հարձին:

Ահա մի մանրամասն հարձ-ու-պատասխան այս թեմայով, որտեղ բացատրվում են և հիմնավորվում են հիմնական տարբերությունները և մեր եկեղեցու դիրքորոշումը այդ տարբերությունների վերաբերյալ: Այս հարյ-ու-պատասխանը ես վերձրել եմ www.chrstianity.am կայքից, որն այլևս չի գործում:

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՈՒՐԻՇ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Մաս 1

Հարց.- Ի՞նչ հիմնական տարբերութիւններ կան Հայ Առաքելական Եկեղեցու եւ միւս Եկեղեցիների միջեւ

Պատասխան.- Այս հարցը քննելուց առաջ օգտակար կլինի ծանօթանալ որոշ պատմական տեղեկութիւնների հետ.

Ա Հայ Եկեղեցին Առաքելական, Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու մի հարազատ ճիւղն է։ Քրիստոնեայ բոլոր եկեղեցիները մինչեւ Քաղկեդոնի ժողովը (451 թ) մէկ էին։ Բոլոր եկեղեցիները միեւնոյն դաւանանքն ու վարդապետութիւնները ունէին եւ միեւնոյն եկեղեցու տարբեր մասեր էին։ Ամէն մէկը կարող էր գնալ ուրիշ ազգերի եկեղեցի եւ հաղորդութիւն ընդունել, քանի որ միեւնոյն դաւանանքն ունէին, եւ տարբերութիւնն այն էր, որ տարբեր լեզուներով էին խօսում։

451 թ-ից յետոյ եկեղեցիները բաժանուեցին։ Հայերը չընդունեցին նրա որոշումները, որ Յիսուսի համար երկու բնութիւն եւ երկու կամք էր դաւանում։ Մինչ առաջին երեք Տիեզերական ժողովներում ընդունուած բանաձեւն էր՝ Մի բնութիւն՝ Բանին մարմնացելոյ։ Այս երեք ժողովներն են որոշել դաւանութեան հիմնական կէտերը՝ Ս Երրորդութեան, մարդեղութեան մասին, փրկչական խորհուրդները եւ Հաւատամքը։

Բ Քրիստոնէական Եկեղեցին այսօր ներկայացնում է Հին եւ Նոր Եկեղեցիները։ Հին Եկեղեցիները բաժանւում են երկու մասի՝ Արեւմտեան Եկեղեցիներ եւ Արեւելեան Եկեղեցիներ։ Արեւմտեան Եկեղեցին հռոմէական Կաթոլիկ Եկեղեցին է։ Արեւելեան Եկեղեցին իր հերթին դարձեալ բաժանւում է երկու մասի՝ Արեւելեան Օրթողոքս (Ուղղափառ) քաղկեդոնական Եկեղեցիներ եւ Արեւելեան Ուղղափառ ոչ քաղկեդոնիկ Եկեղեցիներ։ Առաջին խմբի մէջ մտնում են յոյն, ռուս, վրաց եւ այլ Եկեղեցիներ, իսկ երկրորդի մէջ՝ հայ, ասորական, դպտական, եթովպիական եւ այլ եկեղեցիներ։ Քաղկեդոնի միութիւնը երկար չտեւեց։ ԺԱ դարում Պապը Հանգանակի Սուրբ Հոգուն վերաբերող մասում աւելացրեց յՈրդւոյ բառը (Բխումն ի Հօրէ եւ յՈրդւոյ)։ Այդ ողբերգական բառն էլ դարձաւ վէճերի ու բաժանման պատճառը։ Այս բաժանումից յետոյ արեւելեան յոյն եկեղեցին իրեն անուանեց Յոյն Օրթողոքս (Ուղղափառ) Եկեղեցի, իսկ արեւմտեան կամ լատին Եկեղեցին՝ կաթոլիկ (ընդհանրական) Եկեղեցի։

ԺԶ դարում Հռոմի Եկեղեցում ծաւալուեց բարենորոգչական շարժում (Լիւթեր, Կալուին եւ այլն), որի հետեւանքն եղաւ ընդհանուր Բողոքական Եկեղեցու առաջացումը՝ իր բազմաթիւ ու բազմազան ճիւղաւորումներով։

Գ Հռոմի Եկեղեցու գյուխը համարւում է Հռոմի Պապը, որի խօսքը համարւում է անսխալական՝ դաւաբանական եւ այլ հարցերում։ Պապը ընտրւում է կարդինալների կողմից՝ կարդինալների միջից։ Յոյն Ուղղափառ Եկեղեցու պատմական Աթոռը համարւում է Կ Պոլսի Պատրիարքութիւնը, որի գահակալը կոչւումէ Տիեզերական Պատրիարք։ Հայ Եկեղեցու գլուխն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հայ Եկեղեցին Կաթողիկոսին անսխալական չի հռչակում, այլ անսխալականութիւնը դիտում է Եկեղեցու ամբողջութիւնը ներկայացնող Տիեզերական ժողովի մէջ։ Կաթողիկոսը ընտրւում է եպիսկոպոսների միջից, ձեռնադրւում է եւ օծւում։ Կաթողիկոսի ձեռնադրութեան եւ օծման կարգը բնորոշ է միայն Հայ Եկեղեցուն, մինչ միւս Եկեղեցիներում Եկեղեցու գլուխը միայն ընտրւում է, ձեռնադրութիւն եւ օծում չեն կատարում։ Հայերի մէջ կան նաեւ կաթոլիկ դաւանանք ունեցող հայեր (Հայաստանում բնակւող հայ կաթոլիկներին ժողովուրդը յանախ կոչում է ֆրանկ անունով)։ Կաթոլիկ հայ Եկեղեցու գլուխն է ընտրովի Պատրիարքը։ Արեւելեան Եկեղեցում քահանաները պէտք է ամուսնացած լինեն։ Հռոմի Եկեղեցում քահանաները չեն անուսնանում, կուսակրօն են։

Դ բողոքական Եկեղեցին չունի նուիրապետական կարգ, հետեւաբար չկայ նաեւ Բողոքական Եկեղեցու գլուխ հասկացութիւն։ Բողոքական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջին դիրքում է Անգլիական Եկեղեցին, որն առաջացել է ԺԶ դարում՝ բողոքական շարժման հետեւանքով։ Ի տարբերութիւն միւս բողոքական եկեղեցիների, Անգլիական Եկեղեցին ունի նուիրապետական կարգ եւ ընդունում է Հին Եկեղեցիների կողմից ընդունուած որոշ դաւաբանական սկզբունքներ (Նիկիայի հաւատամքը, եօթը խորհուրդները եւ այլն)։

Ե Յոյն Ուղղափառ (կամ պատմական Բիւզանդական) Եկեղեցին ընդունում է միայն առաջին եօթը Տիեզերական Ժողովները, Հայ Եկեղեցին՝ միայն առաջին երեքը (Նիկիայի՝ 325 թ, Կոնստանդնուպոլսի՝ 382 թ եւ Եփեսոսի՝ 431 թ)։ Միւս ժողովներին (Քաղկեդոն՝ 451 թ, Կոնստանդնուպոլսի Բ՝ 553 թ, Կոնստանդնուպոլսի Գ՝ 681 թ, եւ Նիկիայի Բ՝ 767 թ) Հայ Եկեղեցին տիեզերականութեան ուժ եւ հեղինականութիւն չի տալիս։

Զ Հայ Եկեղեցին ընդունում եւ հետեւում է հետեւեալ կանոնին՝

«Միութիւն ի կարեւորս,

ազատութիւն յերկբայականս

եւ սէր յամենայնի»

որ թարգմանւում է՝

«միութիւն կարեւոր հարցերում

երկրորդականներում՝ ազատութիւն,

իսկ ամէն ինչում՝ սէր»։

Է Քրիստոսի բոլոր ճշմարիտ եւ ուղղափառ եկեղեցիները իրենց անդամներին ցոյց են տալիս ճշմարտութեան ճամփան եւ ամէնքն էլ Յիսուսի Աւետարանի վրայ են հիմնուած։ Այս է ամէն բանում՝ սէր սկզբունքը։ Իսկ ինչ վերաբերում է այն նորահնար կոչերին, թէ՝ մեր եկեղեցուց դուրս չիք փրկութիւն, մերժելի են ու անընդունելի, որ եկեղեցու կողմից էլ որ հռչակուած լինի։ Այսինքն՝ այստեղ բացակայում է ամէն բանում՝ սէր սկզբունքը, եւ հետեւաբար քրիստոնէական չեն։

Ը Հայ Եկեղեցին հիմնել են Թադէոս եւ Բարդուղիմէոս առաքեալները եւ ըստ այդմ նրա անունն է «Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի»: Միայն ռուսներն են Հայաստանեայց Եկեղեցուն կոչում «Հայ Գրիգորեան Եկեղեցի» անունով, նշելով Ս Գրիգոր Լուսաւորչին, այսինքն՝ Հայ Եկեղեցու ծագումը դնելով 301 թ-ին, մինչդեռ Հայ Եկեղեցին Առաքելադիր է, իսկ Ս Լուսաւորչի օրօք մենք ամբողջ ազգով պետականօրէն ընդունեցինք քրիստոնէութիւնը եւ այդ ժամանակ էլ ծնուեցինք Ս Աւետարանի խօսքով, իսկ Եկեղեցին Հայաստանում սկիզբ էր առել դեռեւս առաքելական շրջանից: Յիշենք Աբգարի, Սանատրուկի, Սանդուխտ կոյսի եւ այլոց պատմութիւնները: Հայ Եկեղեցին սրբացնելով այդ աւանդութիւնները, ընդունում է նրանց ճշմարտացիութիւնը: Ուղղափառները չեն ընդունում մեր եկեղեցու առաքելական ծագումը եւ մինչ հիմա ջանում են ապացուցել վերոյիշեալ անձերի ոչ պատմական լինելը աւելացնենք, որ այդ բանակի մէջ իրենց ուրոյն տեղն ունեն նաեւ հայ պատմաբանները, հայ կաթոլիկ հայրերից ոմանք եւ այլն: Չգիտես ինչու, ճշմարիտ է համարւում Հռոմի Եկեղեցու առաքելադիր լինելու աւանդութիւնը, մինչ Հայ Եկեղեցու համար այն համարւում է ոչ ճշմարիտ, չնայած որ պատմագրական տեղեկութիւնների շատութեամբ ու ստուգութեամբ Հայ Եկեղեցին չի զիջում Հռոմի Եկեղեցուն:

Թ Հայ Եկեղեցին լինելով Ընդհանուր Քրիստոնէական Եկեղեցու մէկ անդամը, իր տօնացոյցի մէջ ընդգրկում է նաեւ ազգութեամբ ոչ հայ սրբերի: Տօնացոյցի մէջ ընդգրկուած են հիմնականում ԱԺԵ դարերի սրբերը, որոնց վարքը արձանագրուած է «Յասմաւուրքում»:

Հայ եկեղեցու հայազգի տօնելի սուրբերն են՝ Սանդուխտ կոյս, Ոսկեանք, Սուքիասեանք, Հռիփսիմեաց կոյսեր, Ս Գրիգոր Լուսաւորիչ, Տրդատ թագաւոր, Արիստակէս եւ Վրթանէս, Ներսէս Մեծ, Սահակ ու Մեսրոպ եւ նրանց թարգմանիչ աշակերտները, Վարդանանք, Վահան Գողթնացի, Յովհաննէս Օձնեցի, Գրիգոր Նարեկացի, Ներսէս Շնորհալի, Յովհաննէս Որոտնեցի, Գրիգոր Տաթեւացի եւ Մովսէս Տաթեւացի:

Օտար եկեղեցիներում հայազգի սուրբերից նշում են Ս Գրիգոր Լուսաւորիչի յիշատակը:

Բացի սուրբերից հայոց մէջ եղել են նաեւ բազմաթիւ վկաներ (նրանք, ովքեր նահատակուել են Յիսուսի անուան համար՝ վկայելով իրենց հաւատարմութիւնը Աւետարանին եւ Քրիստոսին): Բազմաթիւ աղբիւրներից եւ ձեռագրերից Մանանդեանն ու Աճառեանը հաւաքել են ԺԲ-ԺԶ դարերի շուրջ 150 վկաների մասին տեղեկութիւններ: Առաւել յայտնի վկաներից են Զաքարիա կաթողիկոս Աղթամարցին եւ մեծն Սայեաթ - Նովան: Ինչ խօսք, որ հիմա, այդ ցանկը կարելի է աւելացնել վերջին՝ կարմիր ժամանակների բազմաթիւ նորանոր անուններով:

Ժ Նոր Եկեղեցու ճիւղերից շատերի մօտ այնպիսի յաւակնութիւն կայ, թէ իրենց աղօթքի պաշտամունքի ձեւերը համաձայն են առաքելական դարի պարզութեանը: Սա ոչ թէ յաւակնութիւն է, այլ՝ ինքնախաբէութիւն: Նոր Եկեղեցու եւ ոչ մի ճիւղ իր պաշտամունքային ձեւով նման չէ առաքելական դարի քրիստոնեաների պաշտամունքի ձեւերին: Քրիստոնէական կրօնը Աստուծոյ բացառիկ յայտնութիւնն ու միջամտութիւնն է պատմութեան եւ մարդկային կեանքի մէջ:

Քրիստոնէական սկզբնական շրջանում ամէն ազգ իրեն յատուկ ձեւով եւ ոգով կազմեց ու դասաւորեց իր ծէսը: Հայ Եկեղեցու ծէսը Ընդհանուր Եկեղեցու ծէսերի մէջ ինքնայատուկ է եւ շեշտուած է իր ազգային նկարագրով ու արտայայտութեամբ: Հայ Եկեղեցու ծէսը ծնունդ առաւ եւ կազմաւորւեց գրերի գիւտից յետոյ եւ ապա Աստուածաշնչի թարգմանութեամբ: Այստեղից սկսած Հայ Եկեղեցին թէ՛ իր վարդապետական ըմբռնումով եւ թէ՛ իր իւրայատուկ ծեսով, ազգային որոյն դրոշմ ստացաւ եւ ազգայնացավ:

Բաւականին շատ են ոչ էական, երկրորդական տարբերութիւնները թուարկած բոլոր եկեղեցիների միջեւ, որոնք հիմնականում ծիսական բնոյթ են կրում: Այսպէս՝

- Հայերը եւ կաթոլիկները նոյն ձեւով են խաչակնքւում՝ ձախից աջ, իսկ ուղղաթառները՝ աջից ձախ:

- Ասորիները մէկ մատով են խաչակնքում, իսկ միւս ազգերը՝ երեք մատը սեղմած:

- Բողոքական յարանուանութիւնները չեն խաչակնքում ընդհանրապէս եւ այլն:

ԺԱ Այժմ մի քանի խօսք այն տարբերութիւնների մասին, որոնք միշտ հարցեր եւ վէճեր են առաջացնում տարբեր եկեղեցիների պատկանող հաւատացեալների միջեւ:

Ինչպէս նշեցինք, Հայ Եկեղեցու եւ կաթոլիկ ու ուղղափառ Եկեղեցիների միջեւ հիմնական անջրպետը Քաղկեդոնն է, որոշումներով ու դրանցից բխող հետեւութիւններով:

Մնացած դաւանաբանական խնդիրներից կարելի է առանձնացնել՝

- Քաւարանի հարցը,

- Պատկերների հարցը,

- Աստուածամօր անարատ յղութեան հարցը,

- Ս Հօգու բխման հարցը։

Բողոքական եկեղեցու հետ ունեցած խնդիրներից կարելի է առանձնացնել՝

- Սուրբերի բարեխօսութեան հարցը,

- Ննջեցեալների համար հոգեհանգիստ կատարելու հարցը,

- Յիսուսի եղբայրների հարցը,

- Մանկամկրտութեան հարցը,

- Մատաղի հարցը,

- Վերստին Ծնունդի եւ Ս Հոգու պարգեւների առնչութիւնը:

ՔԱՎԱՐԱՆԻ ՀԱՐՁԸ

Հարց.- Ի՞նչ է քաւարանը:

Պատասխան.- Համաձայն կաթոլիկների քաւարանը մի մասնաւոր տեղ է, ուր մահուանից յետոյ հոգիները գնում են սրբուելու, որտեղ էլ մեղքերից ազատուելով միանում են փրկուած հոգիներին: Հայ Եկեղեցին չի ընդունում նման գաղափարը եւ մերժում է այն:

Հայաստանեայց Եկեղեցին ընդունում է, որ

աստ շնորհքն է,

անդ՝ փառքն,

աստ մեղքն է, անդ՝ պատիժ:

Հոգին այնտեղ չի կարող ապաշխարել եւ քաւել մեղքերը, քանի որ ապաշխարութեան ժամանակը այս կեանքն է, ինչպէս որ ասում է Պօղոս առաքեալը Հիմա է ընդունելու ժամանակը եւ հիմա է փրկութեան օրը (Բ Կորնթ, Զ, 2, Եսայի ԽԹ, 8):

Մի դիտողութիւն այդ համարի ժամանակ բառի մասին հին յունարէնում (Նոր Կտակարանի լեզուն) կայ երկու բառ ժամանակ իմաստով՝ քրոնոս եւ կայրոս: Առաջինը նշանակում է ժամանակի ֆիզիկական ընթացքը: Երկրորդը՝ ժամանակի էութիւնը, իմաստը, բովանդակութիւնը: Այսպէս՝ օրացոյցը կամ ժամացոյցը ցոյց են տալիս քրոնոսը: Բայց Քրիստոսի աշխարհում սկսուեց մի նոր ժամանակ (կայրոս ու ոչ թէ՝ քրոնոս)՝ նոր բովանդակութեամբ եւ իմաստով: Պօղոսն օգտագործել է այս համարում ժաանակ բառի համար յունարէն կայրոս բառը: Հետեւաբար, ընդունելու եւ փրկուելու ժամանակը հիմա է՝ Քրիստոսից յետոյ եւ Քրիստոսով աշխարհ բերած ժամանակում: Այդ ժամանակը միայն ֆիզիկական ժամանակ չէ, որը գալիս է ու գնում, այլ էութեամբ իւրայատուկ ժամանակ է, երբ մարդ կարող է իր կեանքն իմաստաւորել, հասկանալ Աստուածային արարչութեան իմաստն ու Քրիստոսի փրկարար խորհուրդը: Ամէն մարդու համար իր կեանքը ընդգրկուած է այդ ժամանակի մէջ եւ այդ ժամանակը աւարտւում է մարդու համար այս կեանքից հեռանալուց յետոյ: Այդ ժամանակի իւրայատուկ լինելն իսկ բացառում է քաւարանի գոյութիւնը:

Edited by Karmir
Link to post
Share on other sites

Խնդրում եմ ոչ մի բան չգրել մինչև հոդվածը մինչև վերծ չարտատպեմ

Link to post
Share on other sites

Մաս 2

Հարց.- Ինչո՞վ է հիմնաւորում քաւարանի գոյութիւնը Հռոմի Եկեղեցին:

Պատախան.- Հռոմի Եկեղեցին որպէս քաւարանի ապացոյց բերում է Ս Գրքի մի քանի համարներ՝ Սաղմոս ՁԵ, 13, Մատթ Ե, 26, Մատթ ԺԲ 32 եւ այլն:

Սաղմոս ՁԵ, 13- «Որովհետեւ մեծ է քո ողորմութիւնը ինձ վրայ եւ դու փրկեցիր իմ անձը ներքեւի դժոխքից»:

«Եթե կայ ներքեւի դժոխք, ապա ուրեմն եւ կայ վերին դժոխք, որն էլ քաւարան է», - եզրակացնում են կաթոլիկները: Ներքին եւ վերին դժոխքները, որ յիշում է Դաւիթը, չարչարանքների չափն են բնորոշում եւ տեղի իմաստ չունեն: Յայտնի է, որ Հին Կտակարանում բազում վկայութիւններ կան, ուր «դժոխք» բառն օգտագործուած է գերեզմանի իմաստով (Ծննդ, ԼԷ, 35, ԽԲ, 33, Գ Թագ, Բ, 9 եւ այլն) եւ ամենեւին ոչ «քաւարանի» իմաստով:

Տաթեւացու եւ ուրիշների մօտ հանդիպում են հետեւեալ եզրակացութեան

- Համաձայն Ս Գրքի, Յիսուսի երկրորդ գալուստի ժամանակը լինելու է հատուցման ժամանակը, մինչդեռ «քաւարանի» սկզբունքի համաձայն հատուցումը լինում է մինչ երկրորդ գալուստը եւ այն էլ ամէն օր:

- Քաւարանը մարդկանց մեղք գործելու ազատութեան է տանում, որը հակառակ է Յիսուսի Աւետարանին:

- Մեղքից ազատւում ենք խոստուանութեամբ եւ հաւատով մաքրւում Յիսուսի թափած արեան քաւչարար ներգործութեամբ, այլ ոչ թէ քաւարանի կրակով:

- Յիսուսի տուած իշխանութեան համաձայն, «ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած կլինի երկնքում եւ ինչ որ երկրի վրայ արձակէք, երկնքում էլ արձակուած կլինի», մինչդեռ քաւարանի սկզբունքը բացառում է այդ իշխանութեան գործադրութիւնը:

Մատթ, Ե, 26 - «ճշմարիտ եմ ասում քեզ, դուրս չես գայ այդտեղից, մինչեւ որ չվճարես վերջին նաքարակիտը»:

Այստեղից էլ եզրակացնում են, որ «բանտում» նաքարակիտ վճարելու հնարաւորութիւն կայ, որն էլ քաւարանի սկզբունքն է: Արդէն խօսել ենք Ս Գրքում «մինչեւ» բառի գործածութեան մասին: Երբ Յիսուս ասում է աշակերտներին, թէ մինչեւ աշխարհի վերջը ձեզ հետ եմ, ամենեւին չի նշանակում, որ աշխարհի վերջից յետոյ Յիսուս մեզ հետ չէ: Այդպէս էլ այստեղ «մինչեւ» բառը չի նշանակում, թէ «բանտում» վճարելուց յետոյ դուրս կգաս այնտեղից: Եթէ Բանտը դժոխքն է, ապա ուրեմն, անհնար է, որ այնտեղից մարդ ի վիճակի լինի վճարելու: Նամանաւանդ որ բանտում ոչ մէկը կարողութիւն չունի նաքարակիտ տալու (տե՛ս Մատթ, ԻԵ, 8-ը՝ Տասը կոյսերի առակը): Հետեւաբար այդ պատմութիւնից կարելի է եզրակացնել, որ մահուանից յետոյ, ընդհակառակը, մեղաւորների համար փրկութիւն այլեւս չկայ, եւ նրանց սպասում է դատաստանը, որից ազատուելու հնարաւորութիւն չկայ, քանի որ անկարելի է վճարել (Ղ Ճահկեցի, Դրախտ Ցանկալի):

Մատթ, ԺԲ, 32- «Բայց ով Սուրբ Հոգու դէմ հայհոյի, նրան չի ներուի ոչ այս աշխարհում, ոչ էլ՝ գալիքում»:

Այստեղից էլ եզրակացնում են, որ գալիք աշխարհում (մահուանից յետոյ) ներուելու հնարաւորութիւն կայ:

Այս համարը Յիսուսի ասած ամենախիստ խօսքերից են խօսքեր, որտեղ Յիսուս ներկայացնումէ մեղքի ահաւորութեան չափը եւ ոչ թէ ներելու կարողութեան սահմանափակութիւնը: Ինչպէս վերեւում տեսանք («մինչեւ» բառը), միշտ չէ, որ ճիշտ սկզբունքը ժխտելով, ստանում ենք դարձեալ ճիշտ սկզբունք: Այսինքն՝ եթէ մեղքը չի ներուի ոչ հիմա եւ ոչ է գալիքում, ապա ամենեւին չի նշանակում, որ գալիքում կայ «ներուելու» հնարաւորութիւն: Իսկ որ գալիքում չիներուի, դա ճիշտ է, քանի որ ներուելու միակ ժամանակը եւ տեղը այս աշխարհն է: Հետեւաբար, այս համարն էլ է ժխտում քաւարանի ակզբունքը: Այդ համարի մասին Ճահկեցու մօտ կարդում ենք.

«Գալիքում չկայ թողիութիւն երկու պատճառով նախ, որ այնտեղ չկայ մեղք գործել, հետեւաբար չկայ եւ մեղքի թողութիւն: Քանի որ այս կեանքն է մեր գործելու տեղը, իսկ այն կեանքը՝ դրա հատուցումը՝ բարին կամ չարին: Այս կեանքն է սերմանելու ժամանակը, այն կեանքը՝ հնձելու ու ժողովելու այստեղ աշխատելն է, այնտեղ՝ հանգստանալը: Ինչպէս Ոսկեբերանն է ասում, հանդերձեալում չկայ թշնամութիւն, փորձութիւն եւ բարի խոստումների ակնկալութիւն, այլ՝ վայելումը այդ խոստումների:

Երկրորդ՝ ինչպէս մարմինը չի փոխւում, երբ հոգին ելնում է, ոչ բարու եւ ոչ էլ չարի, այնպէս էլ հոգին: Ըստ Սողոմանի (Ժող ԺԱ, 3), երբ փայտը (ծառը) որեւէ կողմի վրայ է ընկնում, մնում է նոյն տեղում: Եթէ հարաւ՝ ապա Աստուծոյ սիրոյ եւ ջերմութեան տեղում է, իսկ եթէ հիւսիս՝ Աստծու ատելութեան, ցրտի ու խաւարի տեղում է»: Այսինքն՝ հարաւը դրախտն է, իսկ հիւսիսը՝ դժոխքը, եւ մի ուրիշ՝ երրորդ տեղ (քաւարան) չկայ:

Եւ այսպէս, Հայ Եկեղեցու դիրքորոշումը այս հարցի վերաբերեալ հետեւեալն է. Ոչ մի քաւարանական կրակ չի կարող մեղաւորին քաւել մեղքերից, որովհետեւ մեռնելուց յետոյ այլեւս չկայ ապաշխարութեան տեղ, այլ միակ ապաշխարութեան տեղը այս կեանքն է եւ միակ քաւարանը՝ եկեղեցին:

Մեր բոլոր մեղքերի համար Քրիստոս յանձն առաւ իր գերահրաշ պատարագով քաւել եւ ճշմարիտ զղջացողը անպատճառ թողութիւն կստանայ այս աշխարհում՝ Քրիստոսի շնորհքով:

ՊԱՏԿԵՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Հարց.- Ի՞նչ է պատկերապաշտութիւնը:

Պատասխան.- Պատկերապաշտութիւնը պատկերներին պաշտամունք մատուցելն է, երկրպագելը: Պատկերապաշտութիւնը յոյն Եկեղեցու առանձնայատկութիւնն է: Դրան հակառակ, բոլոր նրանք, ովքեր դէմ են աստուածապաշտութեան ժամանակ պատկերների գործածութեանը, կոչուեցին պատկերամարտներ: Յոյն Եկեղեցու պատմութիւնը լեցուն է այդ ուղղութիւնների անզիջում պայքարով: Բիւզանդական շատ կայսրեր (Լեւոն Իսրաւրեցի, Կոստանդին Կոփրոնիմոս, Լեւոն Դ, Լեւոն Ե Հայկազն եւ այլն), լինելով համոզուած պատկերամարտներ, փորձեցին վերացնել պատկերների գործածութիւնը: Ընդդիմադիր կողմն էլ իր հերթին պայքարում էր նրանց դէմ: Երկուստէք հիմնաւորում էին իրենց գաղափարները, տարբեր փաստարկներ բերելեվ թէ՛ Ս Գրքից, թէ՛ Աւանդութիւնից: 754 թ- ին Բիւզանդական պատկերամարտ կայսրերը մի ժողով գումարեցին Պոլիսում, ուր 338 հոգեւորականների մասնակցութեամբ դատապարտուեց պատկերապաշտութիւնը եւ կայսրութեան տարածքում սկսեցին հալածել պատկերապաշտներին: Որոշ ժամանակ անց յաղթանակեցին պատկերապաշտները եւ Նիկիայում գումարեցին եօթներորդ Տիեզերական ժողովը (787 թ): Ժողովն անօրինական համարեց նածորդ ժողովը՝ իր որոշումներով հանդերձ: Չնայած, որ յետագայում պատկերամարտները գլուխ բարձրացրին եւ ընդդիմացան, Տիեզերական Է ժաղովը ընդունուեց որպէս վերջնական, եւ պատկերամարտութիւնը պարտուեց: Յետագայ ժողովները հաստատեցին Է Տիեզերական ժողովի որոշումները եւ պատկերապաշտութեան ուղղափառութիւնը: Այսպիսով, աւելի քան հարիւր տարի տեւած այս պատերազմը աւարտուեց պատկերապաշտութեան վերջնական յաղթանակով, որն էլ մինչ հիմա գոյութիւն ունի Ուղղափառ եկեղեցիներում: Լատին եկեղեցին եւս ընդունեց պատկերապաշտութիւնը (Նիկիայում գումարուած Է Տիեզերական ժողովը եղաւ վերջինը, որի տիեզերականութիւնը ճանաչեցին միաժամանակ ե՛ւ Հռոմի եկեղեցին, ե՛ւ Ուղղափառ եկեղեցին):

Այժմ մի քանի խօսք Հայ եկեղեցու դիրքորոշման մասին:

Հայոց եկեղեցիները ունեն խաչաձեւ կառուցուածք, ուր չորս սիւների վրայ ամրացւում է վեղարաձեւ գմբէթը՝ համաձայն Լուսաւորչի տեսիլքի: Եկեղեցու բեմը միշտ նայում է դէպի արեւելք, որպէս օրինակ արեգակի՝ լոյսի, իսկ մուտքը՝ արեւմուտք, խորհրդանշելով հեթանոսութիւնից դէպի աստուածային լոյսի գալը: Հայ եկեղեցին իր ամենօրեայ կարիքների համար օգտագործում է զանազան եկեղեցական սպասքներ, աստուածապաշտական տարբեր իրեր: Բոլոր այդ պարագաները՝ խաչերը, պատկերները եւ այլն, օրհնում են եւ օծում՝ յետագայ օգտագործման համար:

Պատկերները եկեղեցում ընտրւում եւ ընդունւում են յատուկ սկզբունքով: Մերժւում են կուռքերին յիշեցնող հեթանոսական պատկերները: Հայ եկեղեցին սովորեցնում է երկրպագել միայն Աստծուն: Սրբերի պատկերները յարգելի են մեզ, որովհետեւ պատմում են նրանց աստուածահաճոյ վարքը, գործերը, որոնք Աստուած կատարել է նրանց միջոցով: Առհասարակ, ինչ պատկեր որ օրհնւում է, միշտ շեշտւում է աղօթքի մէջ, որ Աստուած այդ պատկերը դարձնի «պատճառ երկրպագութեան համագոյ Երրերդութեան»:

Հայ եկեղեցում, ի տարբերութիւն պատկերապաշտութեան՝ գոյութիւն ունի պատկերայարգութիւն, որը յորդորում է հաւատացեալներին ձգտել աստուածահաճոյ կեանքի: Պատկերների յարգութիւնը երկրպագութիւն չէ: Պատկերապաշտութիւնը նշանակալից տեղ չի գրաւել Հայ եկեղեցու կեանքում: Հայ մատենագրութեան մէջ քիչ են այն երկերը, որոնք նուիրուած են պատկերապաշտութեանը: Առաւել յայտնի աշխատութիւնն է Վրթանէս Քերթողի «Պատկերամարտների մասին» երկը (7-րդ դար): Իր վարդապետական դիրքորոշումը այդ խնդրի վերաբերեալ, Հայ եկեղեցին ճշտել էր դեռ իր սկզբնաւորման ժամանակ եւ ամենեւին էլ նպատակայարմար չի գտել խառնուել երկու մեծ կայսրութիւններում (Բիւզանդիա, Հռոմ) ծաւալուող դաւանական վէճերին, որոնք իրենց դիրքորոշումը ճշտեցին միայն 8-9-րդ դարերում: Այդպիսի վէճերից օգուտ չկար՝ վնասից բացի:

Դեռեւս առաջին դարում հայոց մէջ յայտնի էին Ս Դաստառակի եւ Աստուածամօր պատկերի պատմութիւնները: Ս Դաստառակը (դաստառակ՝ նշանակում է թաշկինակ, երեսի սրբիչ) կամ Յիսուսի անձեռագործ պատկերը, ըստ աւանդութեան Հայաստան է բերել Աբգարի դեսպաններից մէկը՝ Անանը: Նրանք գնացել էին Յիսուսի մօտ՝ Աբգար թագաւորի նամակը յանձնելու: Այնտեղ Անանը փորձում է նկարել Քրիստոսին, բայց չի կարողանում: Յիսուսն էլ վերցնում է մի դաստառակ եւ դնում իր երեսին, որից յետոյ իր պատկերը նկարւում է դաստառակի վրայ: Այդ դաստառակը նա յայնձնում է Անանին, որն էլ բերւում եւ պահւում է Եդեսիայում:

Միւս աւանդութիւնը կապուած է Աստուածամօր պատկերի հետ: Երբ մահանում է Տիրամայրը, Բարդուղիմէոսը առաքեալների հետ չի լինում, եւ երբ վերադառնում է, նրան նուիրում են Ս Կոյսի պատկերը՝ նկարուած փայտի վրայ: Նա էլ, գալով Հայաստան, իր հետ բերում է այդ պատկերը, որն ըստ աւանդութեան, պահւում է Անձեւացեաց գաւառում:

Այստեղից է գալիս պատկերայարգութիւնը հայոց մէջ:

Հարց.- Բայց մի՞թէ եկեղեցում պատկեր դնելը ճիշտ է:

Պատասխան.- Ինչպէս տեսանք, Հայ եկեղեցու դիրքորոշումը պատկերների հարցում ուղղուած է ոչ թէ անշունչ պատկերին, այլ պատկերի միջոցով մարդկանց համագոյ Ս Երրերդութեան երկրպագութեանն ուղղելու: Այդպէս էլ գրուած է Մաշտոցում՝ պատկերի օծման եւ օրհնութեան կարգում «Սուրբ Տէր, սրբեք՛ զկենդանագիր պատկերս զայս սրբոց քոց վկայից՝ ի պատիւ եւ յերկրպագութիւն ամենասուրբ Երրորդութեանդ»:

Հարց.- Իսկ ինչո՞ւ են օծում պատկերները:

Պատասխան.- Հայոց մէջ օծում են ոչ միայն պատկերները, այլ նաեւ եկեղեցու շէնքը: Նոր կառուցուած եկեղեցին առանց օծուելու միայն շինութիւն է ու ոչ թէ՝ եկեղեցի: Այդպիսի շէնքում չի կարելի կատարել եկեղեցու խորհուրդներից եւ ոչ մէկը: Ինչպէս գիտենք, մկրտուելուց յետոյ քահանան դրոշմում է մկրտուածին Ս Միւռոնով: Կնքուելուց յետոյ մկրտուածը դառնում է կենդանի տաճար Աստծու համար (Ա Կորնթ Գ, 16): Եկեղեցու շէնքն էլ օծուելուց յետոյ է դառնում եկեղեցի, ուր կարելի է կատարել Ս Պատարագը եւ Խորհուրդները:

Հարց- Ինչո՞վ են հիմնաւորել օծման այդ կարգը:

Պատասխան.- Յակոբ նահապետի յայտնի պատմութեան մէջ (Ծննդոց ԻԸ, 10 - 18), նա օծում է եւ Բեթէլ (թարգմանւում է՝ Աստծու տուն) անուանում այն քարը, որի վրայ դրել էր գլուխը: Այդ պատմութեան մէջ հայրերը տեսել են ապագայ եկեղեցու խորհրդանիշը: Ուրեմն, ամէն մի սպասք, պարագայ, որ մտնում է եկեղեցի՝ օգտագործման համար, պէտք է օծուի եւ օրհնուի, որպէսզի առանձնացուի միւս առարկաներից: Այս «առանձնացումն» էլ յաճախ կարելի է տեսնել եկեղեցիներում, երբ հաւատացեալները համբուրում են պատկերները: Իհարկէ, դա ոչ թէ երկրպագութիւն է այլ՝ յարգանքի համբոյր, եւ ոչ թէ անշունչ առարկային, այլ նրա վրայ պատկերուած նախակերպարին:

(շարունակելի)

Edited by Karmir
Link to post
Share on other sites

Մաս 3

ԱՆԱՐԱՏ ՅՂՈՒԹԵԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Հարց.- Ի՞նչ է «Անարատ յղութեան» վարդապետութիւնը:

Պատասխան.- Քրիստոնէական Եկեղեցին իր պատմութեան գրեթէ բոլոր ժամանակներում միշտ եղել է պայքարի մէջ: Միշտ էլ փչել են զանազան վարդապետական քամիներ, զանազան գաղափարներ, որոնք, որպէս կանոն, իրենց համարել են ճիշտ, իսկ Եկեղեցուն՝ սխալ: Եւ միշտ էլ այդ վարդապետութիւնները եւ գաղափարները հակահարուած են ստացել Եկեղեցու կողմից՝ անարատ պահելով ճշմարիտ դաւանութիւնը:

Քրիստոսի մարդեղութեամբ սկսւում է նրա աստուած մարդկային կեանքը: Քրիստոս կատարելապէս ազատ էր մեղքից, որովհետեւ եթէ մեղաւոր լինէր, չէր կարող ներկայացնել այն կատարելութիւնը, որով նա միջնորդ դարձաւ մարդկանց եւ Աստծու միջեւ: Իր երկրաւոր կեանքում նա միշտ յաղթող էր: «Հաւատամքում» արտայայտուած է այն պարզ դաւանանքը, որ Քրիստոս կատարեալ մարդ է եւ Աստուած: Այս սկզբունքի դէմ էլ ժամանակին տարբեր մոլորեցնող վարդապետներ ելան եւ վէճեր առաջացրին Եկեղեցում:

Դրանցից ոմանք ժխտում էին Քրիստոսի Աստուածութիւնը, ոմանք՝ մարդկութիւնը, ոմանք խախտում Սուրբ Երրորդութեան դաւանանքը, ոմանք փրկագործութեան խորհուրդը, ոմանք բաժանում գցում Քրիստոսի Աստուածութեան եւ մարդկայնութեան մէջ եւ այլն:

Մինչեւ երրորդ դար, հայրերը իրենց ջատագովութեամբ հաստատեցին եւ փաստեցին քրիստոնէական ճշմարտութիւնները՝ միաբանութեամբ հանդէս գալով յունական գիտեմականների (գնոստիկներ), էբիոնիտութեան, մարկիոնականութեան եւ այռոց դէմ: Այնուհետեւ երեւան եկաւ սաբելականութիւնը, յետոյ՝ արիոսականութիւնը, նեստորականութիւնը: Սաբելականութիւնն ու արիոսականութիւնը դատապարտուեցին Ա եւ Բ Տիեզերական ժողովների կողմից, նեստորականութիւնը՝ Եփեսոսի Գ Տիեզերական ժողովում:

Ե դարում, Եկեղեցու մէջ նոր վիճաբանութիւններ սկսեց Եւտիքէսը, որը Քրիստոսի մէջ անտեսում էր մարդկային տարրը: ԱյնուհետեւՊելագիոս անունով մի վանական սկսեց քարոզել, թէ մարդը մահկանացու է ստեղծուած եւ ծնւում է առաքինութեամբ ու առանց մեղքի իր կատարեալ ազատութեամբ նա գնում է կամ դէպի առաքինութիւն, կամ էլ՝ դէպի մեղք: Ըստ Պելագիոսի, մարդկանց մի մասը իսկապէս մեղքից ազատ է եւ կարող է ապրել անմեղ կեանքով: Այսինքն՝ Ադամի մեղքը մեր մեղքը չէ, այլ միայն՝ Ադամի: Հետեւաբար, Պելագիոսը մերժում է «սկզբնական մեղքը»-ի գոյութիւնը: Եկեղեցին, իհարկէ, դուրս եկաւ Պելագիոսի դէմ:

Թ դարում Հռոմի Եկեղեցին, ազդուելով Պելագիոսի գաղափարներից, սկսեց դաւանել Ս Կոյսի անարատ յղութիւնն ու ծնունդը՝ Յովակիմից եւ Աննայից, բայց յետոյ հրաժարուեց այդ դաւանանքից: Մօտ հազար տարի անց՝ 1854 թ-ին, Պապն ընդունեց եւ կանոնացրեց այդ սկզբունքը, դաւանելով, որ Ս Կոյսը ծնուել է Յովակիմից եւ Աննայից առանց ադամական մեղքի: Այս է «Անարատ յղութեան» վարդապետութիւնը:

Հայ եկեղեցին մերժում է այդ վարդապետութիւնը եւ ընդունում է, որ Ս Կոյսը ծնուել է ադամական մեղքով, բայց Աստուածային մեծ ուխտի կատարման համար վայելել է մի առանձին շնորհ, իւրայատուկ օրհնութիւն (Ղուկաս Ա, 30), որովհետեւ մայր պիտի լինէր Աստուածորդու: Այդ առանձնաշնորհման մասին գրուած է Ղուկասի Աւետարանի առաջին գլխում:

Հարց.- Հռոմի Եկեղեցին ինչպէ՞ս է հիմնաւորում «Անարատ յղութեան» վարդապետութիւնը:

Պատասխան.- Հիմնականում վկայակոչում է Ծննդոց Գ, 15 - ը, Ղուկաս Ա, 28 - ը եւ ուրիշ համարներ:

Ղուկաս Ա 28- «Ողջոյն քեզ շնորհընկալ կոյս, Տէրը քեզ հետ է դու օրհնեալ ես կանանց մէջ»:

Ըստ կաթոլիկների, այս առանձնաշնորհումը պիտի արտայայտէր նրա «անարատ յղութեամբ», մինչդեռ Աստուածամօր մեծութիւն այն է, որ նա լինելով մեզ նման մեղաւոր, Աստուածային ծրագրի իրականացման միջոց դարձաւ: Դրանով իսկ մեզ համար օրինակ եղաւ թէ՛ նրա հաւատը, թէ՛ նրա վստահութիւնը Աստծու խօսքին, թէ՛ նրա խոնարհութիւնը:

Ծննդոց Գ 15- «Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղ, քո սերունդի մէջտեղ նա քո գլուխը կջախջախի եւ դու նրա գարշապարը պիտի խայթես»:

Այս համարում տեսնելով այն «կնոջը», որի սերունդը (Քրիստոս) պիտի ջախջախէր օձին, Հռոմի եկեղեցին ընդունում է, որ ի սկզբանէ Աստուած պատրաստել եւ պահել էր «այդ կնոջը», նրան ազատելով ադամական մեղքից, այդ մեծ գործի համար:

Ինչ խօսք, որ «այդ կինը» պիտի օրհնեալ լինէր բոլոր կանանցից, բայց նա եւս պիտի կարիք ունենար փրկչի, որի մասին Ս Կոյսը ասում է իր օրհներգութեան մէջ (Ղուկ Ա, 46 - 47) «Իմ անձը փառաւորում է Տիրոջը, եւ իմ հոգիս հրճւում է իմ Փրկիչ Աստուծով»: Այդ «թշնամութիւնը» պարզ երեւում է ամբողջ Ս Գրքի մէջ. նրա բոլոր էջերում հանդիպում ենք այդ «թշնամութեանը», որն իրականացաւ Ս Կոյսի միջոցով: Քրիստոսն էր այդ «թշնամութեան» գագաթնակէտը, որը ջախջախեց օձի գլուխը: Դա թշնամութիւն էր բարու եւ չարի, խաւարի եւ լոյսի միջեւ: Եկեղեցու հայրերը այդ համարի մէջ տեսել են ոչ թէ Եւային, այլ՝ Ս Կոյսին, որի մէջ այդ «թշնամութիւնը» մարդեղացաւ: Առաջին կմոջ եւ օձի բարեկամութիւնից մեղքն ու մահը առաջացավ, իսկ այս «թշնամութիւնը» փրկարար եղաւ մարդկանց համար: Հետեւաբար, Ծննդոցի այդ համարը մարգարէութիւն է Ս Կոյսի եւ նրա սերնդի մասին եւ ամենեւին էլ այստեղից չի հետեւում, որ Ս Կոյսը պիտի ծնուէր անարատ յղութեամբ: Ս Կոյսն իր կեանքով, վարքով, հաւատով, խոնարհութեամբ այնքան մեծ է եւ վեհաշուք, որ ամենեւին կարիք չունի մարդկանց կողմից աւելորդ անհարկի «փառաբանման»:

(շարունակելի)

Link to post
Share on other sites

Մաս 4

ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԲԽՄԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Հարց.- Ի՞նչ է «Ս Հոգու Բխման» վարդապետութիւնը:

Պատասխան.- Ս Հոգու մասին Տիեզերական Ա - Գ ժողովներում ընդունել է հետեւեալ սկզբունքը Սուրբ Հոգին բխում է միայն Հայր Աստծուց, բայց Որդին կարող է ուղարկել նրան: Այս ձեւակերպումը ընդունելի է եղել Նախնի Եկեղեցում: Զ - Է դարերում այդ սկզբունքին աւելացուեց յՈրդւոյ (լատիներէն՝ ֆիլիօքուէ) յաւելումը, որը Կարլոս Մեծ կայսրը պահանջեց մտցնել Հաւատամքի մէջ, սակայն Յովհան Ը Պապը չընդունեց եւ դատապարտեց այդ արարքը: Յետագայում (ԺԱ դար) Հռոմի Բենեդիկտ Պապը ընդունեց այդ յաւելումը եւ այն աւելացրեց Հանգականին: Դրանով իսկ Կաթոլիկ Եկեղեցին դուրս եկաւ իր իսկ վարդապետութեան դէմ: Եթէ Հռոմի Պապը անսխալական է դաւանական հարցերում, ապա այդ անսխալականութիւնը ժամանակային սահմանափակում պէտք է չունենայ: Հետեւաբար, եթե Պապը ընդունում է որեւէ որոշում, իսկ մի ուրիշ Պապ ընդունում է դրան հակառակ որոշում, ապա խախտւում է Պապի «անսխալականութիւնը», անկախ այն բանից, թէ երբ է ընդունուել այդ որոշումը: Ինչպէս արդեն գիտենք, այդ յաւելման պատճառով էլ Հռոմի եւ Բիւզանդական եկեղեցիները վերջնականօրէն բաժանուեցին:

Հայ եկեղեցին հաւատարիմ մնալով Նախնի Եկեղեցուն, չընդունեց այդ յաւելումը եւ մերժեց այն:

Ինչ խօսք, որ այս դժուարութիւններեն ու հակամարտութիւնները հետեւանք են Ս Երրորդութեան մասին եղած վարդապետութեան, որն անչափ դժուար եւ անհնար է հասկանալ կամ պատկերացնել միայն տրամաբանութեամբ անհրաժեշտ է որպէս մեկնակէտ ունենալ ե՛ւ հաւատը, ե՛ւ Ս Գիրքը, ե՛ւ Հայրերի մեկնութիւնները եւ այլն:

Աւետարանում Ս Հոգին ներկայացւում է որպէս մի զօրութիւն, որ գործում է մարդկանց մէջ զանազան կերպերով: Ս Հոգին մի դէպքում ներկայացւում է որպէս շունչ, քամի, մի ուրիշ դէպքում՝ աղաւնի, հրեղէն լեզու եւ այլն: Այս ամէնը բնորոշում է ոչ թէ նրա էութիւնը, այլ՝ գործունէութիւնը: Մենք գիտենք, որ Ս Հոգին Երրորդութեան մի անձն է իբրեւ կատարեալ Աստուած նա հաւասար է Հօրը եւ Որդուն: Եւ բոլոր ստորոգելիները, որ տրուած են Հօրը եւ Որդուն, կարելի է վերագրել նաեւ Ս Հոգուն:

Ինչպէս Քրիստոսի աստուածային եւ մարդկային բնութիւնների փոխյարաբերութեան հարցի քննարկումը տրոհեց Արեւելեան Եկեղեցին (Քաղկեդոնի ժաողովը), այնպէս էլ Ս Հոգու բխման հարցը պատճառ եղաւ Արեւելեան եւ Արեւմտեան եկեղեցիների մեծ պառակտմանը: Այդ ժամանակներում հարցը դրուել էր այսպէս Ս Երրորդութեան առաջին անձը՝ Հայրը, անսկիզբ է եւ անպատճառ, երկրորդ անձը՝ Որդին, ծնունդ է Հօրից եւ երրորդ անձը՝ Ս Հոգին, բխելիութիւն է: Հետեւաբար հարց է ծագում, թէ այդ բխելիութիւնը ումի՞ց է՝ Հօրից, Որդո՞ւց, թէ՞ երկուսից:

Բոլոր Արեւելեան եկեղեցիների ընդունած դաւանանքի համաձայն (այդ թւում նաեւ Հայ եկեղեցու) Ս Երրորդութեան մէջ մէկ բացարձակօրէն անսկիզբ էակ կայ, Հայրը՝ որպէս պատճառ եւ միակ սկզբունք միւս երկու անձերի՝ մէկի ծննդի եւ միւսի բխման: Այս ըմբռնումը ընդունելի էր նոյնիսկ Քաղկեդոնից յետոյ՝ մինչեւ Զ - Է դարերը: Այդ ժամանակներում յոյն եւ լատին եկեղեցիները վէճ չունէին բխման հարցում: Սկսած Է դարից Եւրոպայում սկսեցին օգտագործել նաեւ եւ «յՈրդւոյ» յաւելունը, որն էլ ԺԱ դարում առաջ բերեց մեծ պառակտումը:

Եւ այսպէս, Հռոմի Եկեղեցին ընդունեց, որ Սուրբ Հոգին բխում է ոչ միայն Հօրից, այլ նաեւ՝ Որդուց, մինչդեռ Յոյն Եկեղեցին (Ուղղափառները) ընդունեց, որ Ս Հոգին բխում է միայն Հօրից:

Հայ եկեղեցու դիրքորոշումը այդ խնդրի վերաբերեալ հիմնուած Աւետարանի այն պարզ վկայութեան վրայ, ուր Յիսուս ասում է. «Երբ գայ Մխիթարիչը, որին առաքելու եմ Հօրից, Ճշմարտութեան Հոգին, որն ելնում է Հօրից, նա կվկայի իմ մասին» (ՅովհԺԵ, 26): Գրաբարում՝ «զոր ես առաքեցից ձեզ ի Հօրէ, զՀոգին Ճշմարտութեան՝ որ ի Հօրէ ելանէ»: Այսինքն՝ Սուրբ Հոգին բխում, ելնում է միայն Հօրից: Բայց կայ մի ուրիշ համար (Յովհ ԺԶ, 14), ուր Յիսուս ասում է. «Նա ինձ կփառաւորի, ինձնից կառնի եւ ձեզ կպատմի»: Գրաբարում՝ «Նա զիս փառաւորեսցէ, զի յիմմէ անտի առնուցու եւ պատմեսցէ ձեզ»: Այս երկու վկայութիւններում օգտագործուած բայերը բնագրում տարբեր են: «Բխման» ջատագովները նոյնացնում են այդ բայերը եւ այդպիսով ստանում «Բխման» հիմնաւորումը: Բայց, Եկեղեցու հայրերը երբեք էլ չեն նոյնացրել այդ բայերը, աւելին, օգտագործման ձեւն ու տեղը համոզում են, որ երկրորդ դէպքում «կառնի» բայը օգտագործուած է ոչ թէ «ելնել» կամ «ծագել» իմաստով, այլ՝ առաքելութեան: Այսպէս՝ «Ինձնից կառնի եւ ձեզ կպատմի» դարձուածքում Յիսուս ակնարկում է աշակերտների առաքելութիւնը, քանի որ Մխիթարիչն արդէն խոստացուած էր աշակերտներին: Յաջորդ համարում (Յովհ Ժզ, 15) Յիսուս ասում է. «Ամէն ինչ, որ Հայրն ունի, իմն է, դրա համար ասացի ձեզ, որ իմից կառնի ու ձեզ կպատմի»: Բնագրում այս երկու համարների մէջ օգտագործուած բայերը («առնել», «ընդունել») նոյնն են եւ տարբերւում են միայն ժամանակով ԺԶ, 15-ում ժամանակն ապառնի է, իսկ ԺԶ 16 - ում՝ ներկայ: «Բխման» ջատագովները այստեղից եզրակացնում են, որ եթէ ամէն ինչ, որ ունի Հայրը, նաեւ Որդունն է, ուրեմն Ս Հոգին, որ բխում է Հօրից, բխում է նաեւ Որդուց: Այս տրամաբանութիւնը անընդունելի է եղել հայրերի կողմից (տե՛ս Տաթեւացու մեկնութիւնը ստորեւ), որովհետեւ նման դատողութեամբ կստացուի, որ Որդին Էլ ծնուած է Ս Հոգուց, որովնետեւ ինչ որ իր բնութեան մէջ ունի Հայրը, նոյն էլ պէտք է ունենայ Սուրբ Հոգին, որպէս «համագոյ» Հայր Աստծուն: Մինչդեռ Հաւատամքը թելադրում է, որ «Որդին ծնուած է Հայր Աստծուց», եւ ՍԿոյս.Մարիամից կատարելապէս ծնուեց Ս Հոգիով»: Ուրեմն, «առնել» բառն այստեղ օգտագործուած է առաքելութիւն ստանալու իմաստով, բայց ոչ երբեք բնութեան, էութեան բխումով: Միւս կողմից «Բխման» վարդապետութեան համաձայն ստացւում է երկու սկզբնապատճառ, երկու աղբիւր եւ հետեւաբար ոչ թէ Երրորդութիւն, այլ՝ չորրորդութիւն, մինչ կայ մէկ սկզբնապատճառ, որից ծնւում է Որդին եւ բխում Հոգին:

Ս Հոգին քրիստոնէական վարդապետութեան մէջ կարեւոր տեղ է գրաւում, քանի որ ոչ միայն Երրորդութեան մի անձնաւորութիւն է այլ նաեւ Աստծու շնորհքի միջնորդը: Նրա միջոցով Աստուած իր շնորհքները պարգեւում է մարդկանց: Մարդը միշտ ձգտում է չարին աւելի, քան բարուն: Ուստի Աստուած Ս Հոգին ուղարկեց,որպէսզի օգնի մարդկանց յաղթելու չարին եւ արժանացնելու աստուածային սրբութեանն ու փառքին:

Այսպիսով, մեր եկեղեցին Որդու համար ասում է «Յաւիտենից ծնունդ», իսկ Ս Հոգու համար՝ «Յաւիտենից բխումն»: Ինչպէս տեսանք, դժուար է բացատրել այս երկու բառերի տարբերութիւնը, սակայն նրանք ամենեւին նոյնը չեն: Հայրերը Ծնունդի եւ Բխման այդ յարաբերութիւնը բացատրելու համար բերել են հետեւեալ պարզ օրինակը

գաղափարի ծնունդը մարդու մէջ - Ծնունդ, եւ

խօսքի արտաբերումը - Բխում,

որոնք չնայած միեւնոյն խորհուրդն են արտայայտում, սակայն իրարից տարբեր բաներ են: Մենք չենք կարող իմանալ, թէ ինչո՞ւ Որդին Ծնունդ է, Հոգին՝ Բխում կամ թէ ինչո՞ւ Որդին Ծնեալ է եւ ոչ թէ Ծնող եւ բխող կամ ինչո՞ւ Հոգին բխեալ է եւ ոչ Ծնող, եւ կամ ինչո՞ւ Հայրը ծնող է եւ բխող, եւ ոչ ծնեալ եւ բխեալ: Այս ամենի մէջ առանց Աստծու ամենազօր օգնութեան եւ յայտնութեան անհնար է գլուխ հանել, ուստի եւ վստահելով մեր հայրերին, հիմնուելով Ս Գրքի ու Եկեղեցու Ավանդութեան վրայ, այդ բարդ գաղափարները պէտք է հաւատով ընդունիլ եւ պաշտպանել ամէն մի նորահնար հերձուածից այնպէս, ինչպէս ժամանակին մեր հայրերն այդ արեցին՝ մեզ աւանդելով ճշմարիտ դաւանութիւնը:

Հարց.- Ինչպէ՞ս են հիմնաւորել «Բխման» վարդապետութիւնը կաթոլիկ հայրերը:

Պատասխան.- Վերեւում արդէն նշեցինք Բխման վարդապետութեան հիմնական ակունքները: Աւելի ամփոփ այս մասին կարդում ենք Տաթեւացու «Գիրք հարցմանցում» (էջ 62).

«Նրանք («Բխման» ջատագովները) ասում են, որ Ս Հոգին բխում է Որդուց, քանի որ

ա. յաճախ Ս Հոգին անուանւում է Քրիստոսի Հոգի (Հռոմ, Ա, 9, Գաղ, Դ, 6 եւ այլն),

բ. Յիսուս փչեց առաքեալների վրայ եւ ասաց՝ «Առէք Հոգին Սուրբ» (Յովհ, Ի, 22),

գ. Յիսուս ասաց. «Գնամ եւ կառաքեմ Ս Հոգին» (Յովհ, ԺԶ, 7),

դ. Յիսուս ասաց. «Ինձնից կառնի եւ ձեզ կպատմի» (Յովհ, ԺԶ, 14),

ե. Յիսուս ասաց. «Նա ինձ կփառաւորի» (Յովհ, ԺԶ, 14) եւ այլն»:

Եւ Տաթեւացին նոյն տեղում հերքում է այդ փաստարկները եւ տալիս իր մեկնութիւնը.

«ա. Քանի որ Ս Հոգու գործունէութիւնը սկսուեց Քրիստոսի աշխարհ գալով, դրա համար էլ նրան անուանում են Քրիստոսի Հոգի:

բ. Եթէ փչելը նշանակում է բխելը, ուրեմն Որդին էլ Ս Հոգու ծնունդն է (ինչպէս ասաց հրեշտակը Ղուկ Ա, 35 - ում), այնինչ դրանով յայտնւում է միմեանց գործակից լինելը:

գ. Եթէ ասենք, որ Հոգին առաքեց Որդին, ապա նոյն ձեւով էլ Որդին ե՛ւ Հօրից է, ե՛ւ Հոգուց, մինչդեռ այդտեղ ցոյց է տրուած Աստծու Կամքի հաճութիւնը:

դ. Այստեղից ոչ թէ բխումն է հետեւում, այլ՝ նրանց միութիւնը:

ե. Եթէ Հոգին փառաւորում է Որդուն եւ այդտեղից հետեւի, որ Հոգին ծնւում, բխում է Որդուց, ապա քանի որ Հայրն էլ փառաւորում է Որդուն (Յովհ ԺԲ, 12), ուրեմն Հայրն էլ ծնւում է Որդուց մինչդեռ այստեղ ցոյց է տրւում պատուի հաւասարութիւնը Որդու եւ Ս Հոգու միջեւ»:

Հայ կաթոլիկ հայրերն էլ միշտ ձգտել են ապացուցել «Բխման» վարդապետութեան ուղղափառութիւնը ու մեղադրել են Հայ եկեղեցուն, այն չընդունելու համար: Որպէս կանոն, նրանք, (Չամչեան, Աւետիքեան) փաստարկներ են բերել Հայ եկեղեցու հայրերի երկերից, ցոյց տալու համար, որ նրանք ընդունել են «Բխման» վարդապետութեան ուղղափառութիւնը: Ամենայայտնի օրինակներն են Ս Գրիգոր Լուսաւորչի Վարդապետութիւնից մի համար (Ագաթանգեղոս, &362), Նարեկոցու Մատեանի ԽԸ գլխի վերջին տողերը եւ այլն:

Ագաթանգեղոս, &362. «Հայը յանձնէ, Որդի ի Հօրէ, Հոգին ի նոցունց՝ ի նոսին», որ թարգմանւում է «Հայրը ինքն իրենից է, Որդին՝ Հօրից, Հոգին՝ նրանցից ու նրանց մէջ»:

Ակստեղից էլ եզրակացնում են, որ Լուսաւորիչը նկատի ունէր Ս Հոգու ելնելը Որդուց: Մինչդեռ հայրերը Լուսաւորիչի այդ ասածը հասկացել են ոչ թէ որպէս բխումն երկուսից, այլ որպէս երկուսի բնութիւնից եւ մէկը նրանցից: Եւ ամենեւին «նրանցից մէկը» ասելը չի նշանակում նրանցից ծնուած լինել:

Մատեան, գլուխ ԽԸ.

«Եւ քեզ միայնոյ՝ սկզբանդ եւ անսկզբանդ,

ընդ սկզբանդ եւ սկզբնաւորիդ սկզբանց,

Սուրբ Երրորդութեանդ եւ միում Աստուածութեանդ

Փա՜ռք եւ իշխանութիւն յաւիտեանս»:

Այստեղից էլ եզրակացնում են, որ վերջին մասում Նարեկացին ակնարկում է «Բխումն» Որդուց «սկզբնաւորիդ» եւ «սկզբանց», այսինքն՝ ե՛ւ Հօրից, ե՛ւ Որդուց է սկիզբ առնում Հոգին:

Մինչդեռ Նալեանը («Գիրք մեկնութեան...») այդ հատուածը մեկնում է այսպէս.

«Եւ քեզ միայնոյ՝ սկզբանդ եւ անսկզբանդ - վերաբերում է Հօրը», որը սկիզբն է Որդու ծննդեան եւ Հոգու բխման:

«Ընդ սկզբանդ» - Որդին է, ստեղծուածների գոյութեան սկիզբը:

«Սկզբնաւորիդ սկզբանց» - Հոգին է, սկզբնաւոր է Հօր Արարչութեան գործին, այսինքն՝ Արարչութեան ժամանակ (Սկզբում) Հօր եւ Որդու հետ էր:

(Շարունակելի)

Link to post
Share on other sites

Մաս 5

ՀԱՆԴԵՐՁԵԱԼ ԿԵԱՆՔ

Հարց.- Ի՞նչ է հանդերձեալ կեանքը:

Պատասխան.- Հանդերձեալ կեանքի մասին ուսմունքը համարւում է քրիստոնէական վարդապետութեան մի օղակը: Այս մասին խօսելիս կամ խորհելիս պէտք է առաջնորդուել աստուածաբանական հետեւեալ կարեւոր սկզբունքով

«Պէտք չէ անյայտ բաների մասին ստեղծել նոր յայտնութիւններ» (Օրմանեան):

Երբ որեւէ բան Ս Գրքում յայտնուած չէ, ապա որքան էլ մարդիկ ուզենան հասկանալ եւ ստեղծել այս կամ այն վարդապետութիւնը այդ հարցի վերաբերեալ, միեւնոյն է, այն չի կարող յաւակնել բացարձակ ճշմարտութիւն լինելու: Բնական է, որ նման դէպքերում տարբեր եկեղեցիներ կունենան տարբեր կարծիքներ: Եկեղեցու պատմութեանը յայտնի են բազմաթիւ դէպքեր, երբ վիճել են երկար տարիներ, հարիւրամեակներ եւ այդպէս էլ չեն յանգել մի որեւ է ընդհանուր եզրակացութեան: Ճիշտ է հանդերձեալ կեանքի մասին Ս Գիրքը մեզ տալիս է բաւականին ընդարձակ տեղեկութիւններ, բայցեւայնպէս մանրամասների մէջ լռում է: Ուրեմն, կարեւոր է իմանալ, թէ ինչ է ասում քրիստոնէական ուսմունքն այդ կեանքի մասին եւ կամ ինչպէ՞ս պէտք է լինի հատուցումը, ե՞րբ եւ ինչպէ՞ս է կատարուելու այդ, ո՞ւր են գնում հոգիները մահանալու յետոյ եւ այլն: Նախորդ հարցերում արդէն խօսեցինք քաւարանի «ուսմունքի» մասին եւ տեսանք, թէ այդ հարցում ինչքան են տարբերւում Արեւելեան եւ Արեւմտեան եկեղեցիները: Կարելի է ասել, որ «Հանդերձեալ կեանքի» հարցում էլ տարբեր եկեղեցիներ ունեն տարբեր մօտեցումներ եւ ըմբռնումներ:

Խօսելով Յաղթական եկեղեցու մասին, անհրաժեշտաբար հարց կառաջանայ, թէ ի՞նչ է այն յոյսը, որին վստահելով քրիստոնեաները ննջեցին ի Քրիստոս, կամ այլ խօսքով՝ ի՞նչ է յաւիտենական կեանքը մի՞թէ մարդն անմահ է ստեղծուած եւ պիտի ապրի յաւիտեան: Շատերն են շատ բաներ ասել յաւիտենականութեան մասին, բայց միայն Յիսուս եկաւ աշխարհ եւ ցոյց տուեց այդ ճանապարհը, հաւաքեց իր հօտը՝ Եկեղեցին, եւ առաջնորդեց դէպի անմահութիւն: Այդ ճանապարհը նկարագրուած է Աւետարաններում, դրա համար է կոչւում Աւետարան, այսինքն՝ Բարի լուր: Բարի է այդ լուրը, քանի որ ճանապարհն է կեանքի եւ ոչ թէ մահուան: Այդ ճանապարհին կան երկու շատ կարեւոր հանգրուաններ՝ Գողգոթան եւ դատարկ գերեզմանը: Գողգոթան ճանապարհն է բնութագրում (խաչը, խաչի ճանապարհը), իսկ դատարկ գերեզմանը՝ յաղթութիւնը (յարութիւնը) Միայն Գողգոթայի ճանապարհով կարելի է հասնել յարութեան եւ իւրաքանչիւր մարդու կեանք մի ինքնատիպ Գողգոթայի ճանապարհ է, ճանապարհ, ուր ամէն մէկն իր խաչն է տանելու եւ այդպիսով միանալու Յիսուսի հետ Գողգոթայում՝ այնտեղ, ուր Ինքը խաչուեց: Մեռելների յարութիւն ասելով՝ հասկանում ենք, որ ամէն բանական արարած յարութիւն է առնելու՝ հոգին կրկին մարմնի հետ է միաւորուելու Քրիստոսի երկրորդ գալստեան ժամանակ: Տարբեր եկեղեցիներ տարբեր ձեւով են պատկերացնում գալիք դէպքերը, նրանց ընթացքը: Բայց այն, ինչում բոլորն են համամիտ, գալիք դէպքերի յաջորդականութիւնն է, որ շարադրուած է Նոր Կտակարանում: Այդ բանում համամիտ են համարեա բոլոր քրիստոնէական եկեղեցիները (չհաշուած վերջին ժամանակների նորահնար աղանդները, որոնք իրենց անդամների թուի չափ «տեսութիւններ» ու «կարծիքներ» ունեն ցանկացած հարցի վերաբերեալ): Այսպէս, ժամանակների լրումին յաջորդելու է՝

ա. Քրիստոսի երկրորդ գալուստը, որն իր հերթին ունենալու է երկու կերպ

բ. սկզբում Նա գալու է «գողի» նման, այսինքնէ աշխարհը չի իմանալու այդ մասին եւ,

գ. յետոյ, որոշ ժամանակ անց (եօթ տարի): Նա կգայ տեսանելի կերպով, որպէս Թագաւոր թագաւորների:

Ս Գիրքը սովորեցնում է, որ Նրա Գալստի ժամանակ

- ոչ ոք Նրան չի սպասելու (Մատթ, ԻԴ, 4),

- աշխարհը զբաղուած է լինելու առօրեայ գործերով (Ղուկ, ԺԷ, 26),

- ծանր ու դժուար օրեր են լինելու (Բ Տիմ, 15),

- հաւատը տկարանալու է (Ա Տիմ, 1):

«Գողի նման» գալուստի ժամանակ տեղի են ունենալու մի քանի դէպքեր, որոնք նկարագրուած են Պօղոսի թղթերում (Կորնթացիներին, Թեսաղոնիկեցիներին):

դ. յարութիւն են առնելու բոլոր Քրիստոսով ննջածները՝ Յաղթական եկեղեցին (Առաջին յարութիւն),

ե. իսկ նրանք, ովքեր կենդանի են լինելու այդ պահին, այսինքն, Զինուորեալ եկեղեցին, մի ակնթարթում փոխուելու են եւ առանց մահ ճաշակելու Յաղթական եկեղեցու հետ միասին համբառնալու են երկինք: Այս երեւոյթը կոչւում է «Եկեղեցու յափշտակութիւն», քանի որ Եկեղեցին իր ամբողջութեամբ (թէ՛ կենդանիները եւ թէ՛ ննջեցեալները) գնալու է իր յաւիտենական օթեւնը՝ Քրիստոս Յիսուսի հետ Քրիստոս Յիսուսի մօտ՝ Երկնքի Թագաւորութիւն: Ըստ այդմ այդ յարութիւնը կոչւում է «Կենաց» յարութիւն:

զ. Եկեղեցու յափշտակութիւնից յետոյ երկրի վրայ այլեւս չի լինելու «Եկեղեցին», այսինքն՝ Ս Հոգին, որն արգելում էր Հակաքրիստոսին իր գործունէութիւնը ծաւալելու: Սկսուելու է մի ժամանակաշրջան, որի մասին այդքան երկար երազում էին ու ձգտում միջնադարի եւ վերջին ժամանակների ուտոպիստ համայնավարները (որին այդպէս էլ չհասան) աշխարհում չի լինելու քրիստոնէական եկեղեցի, այն տեղափոխուած է լինելու երկինք: Հէնց այդ ժամանակ էլ Հակաքրիստոսը հանդէս է գալու որպէս «իսկական մեսիա»: Բայց նրա թագաւորութիւնը կարճ է տեւելու որոշ ժամանակ անց Յիսուս գալու է տեսանելի ձեւով եւ իր բերանի շնչով կործանելու է Հակառակորդին, ու Սատանան կապուելու է հազար տարի:

է. Սկսուելու է Յիսուսի հազարամեայ թագաւորութիւնը՝ Եկեղեցու հետ միասին:

ը. Հազար տարի անց մնացած մեռածներն են յարութիւն առնելու (Երկրորդ յարութիւն): Այդ յարութիւնը կոչւում է «մահուան յարութիւն», քանի որ յարութիւն են առնելու դատաստանի համար:

թ. Վերջին Դատաստանը եւ

ժ. Դժոխքը, ուր պիտի նետուեն Սատանան իր արբանեակների ու բոլոր դատապարտուածների հետ միասին:

Համառօտ այս է քրիստոնէական Վախճաբանութիւնը, այսինքն՝ վերջին ժամանակների մասին գիտելիքները (յունարէն՝ էսխատոլոգիա): Ինչպէս ասացինք, դէպքերի այս յաջորդականութեան հետ համամիտ են համարեա բոլոր եկեղեցիները, բայց մանրուքներում՝ տարակարծիք:

Մարդու կեանքը, հետեւաբար, կարելի է բաժանել երեք մասի, ներկայ կեանք, միջինք եւ վերջին կեանք: Ներկայ կեանքը զինուորեալ եկեղեցին է, միջինքը մահուանից յետոյ մինչեւ յարութիւնն է եւ վերջին կեանքը՝ յաւիտենական, արդէն անփոփոխ կեանքը: Ներկայ կեանքը սկիզբ է առնում ծնունդով, միջինքը՝ հոգու եւ մարմնի բաժանումով, եւ վերջապէս վերջին կեանքը՝ հոգու եւ յարուցեալ մարմնի միացումով:

Հարց.- Որտե՞ղ է անցնում մարդու միջին կեանքը:

Պատասխան.- Նախօրոք ասենք, որ այս հարցն էլ վիճելի է եւ տարբեր եկեղեցիներ ունեն տարբեր կարծիքներ: Այս խնդրի համար մեկնակէտ է հանդիսանում աղքատ Ղազարոսի պատմութիւնը (Ղուկ ԺԶ 19-31).

«Երբ աղքատը մեռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը մեծահարուստն էլ մեռաւ եւ թաղուեց: Եւ դժոխքում, մինչ սա տանջանքների մէջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռուից տեսաւ Աբրահամին եւ Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած» (22-23 համարներ):

Յիսուսի պատմած այս առակում շատ իւրայատուկ ձեւով են ներկայացուած աղքատը եւ մեծահարուստը: Այստեղ երկու ձեւի մահուան մասին է խօսում աղքատը մեռաւ, եւ հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը (Յիսուս աղքատի համար չի ասում, թէ թաղուեց), իսկ հարուստը մեռաւ ու թաղուեց: Առաջին դէպքում հոգին գնում է կենաց կայան, իսկ երկրորդում՝ մահուան «կայան»: Հայերէնում եւ յունարէնում (բնագրում) այդ համարները ունեն նոյն կէտադրութիւնն ու նշանակութիւնը: Լատիներէնում կատադրութեան տարբերութիւն կայ յունարէնի (ուրեմն եւ հայերէնի) համեմատ 22 եւ 23-րդ համարները բաժանող վերջակէտը տեղափոխուած է մի բառ աջ եւ ստացւում է այսպէս. «Եւ հարուստը մեռաւ եւ թաղուեցաւ ի դժոխս»: Այստեղից էլ Կաթոլիկ եկեղեցին յանգում է «առանձնական դատաստանի» վարդապետութեանը. մարդ մեռնելով միանգամից ստանում է իր գործերի հատուցումն ու յարութեան ժամանակ վարձատրւում: Այսինքն՝ բացակայում է «կայանների» կամ միջինքի սկզբունքը: Հայ եկեղեցին մերժում է այս «առանձնական դատաստանի» վարդապետութիւնը, որը չի համապատասխանում միջինքի կամ «կայանների» աւետարանական սկզբունքներին: Այդպէս, մի փոքրիկ կէտադրական նշանի տեղափոխութիւնը կարող է առաջ բերել վարդապետական մեծ նշանակութիւն ունեցող տարբերութիւններ եկեղեցիների միջեւ: «Եւ ի վերջոյ, ի՞նչ է Աբրահամի գոգը, ո՞ւր էր Ղազարոսը ամէն պարագայի մէջ, յաւիտենական վարձքի արքայութիւնը չէր այդ , դժոխքն էլ, ուրեմն, յաւիտենական տանջանքի տեղը չէ այդ առակում» (Օրմանեան): Ըստ Տաթեւացու կան երկու կայաններ, մէկը երկնքից վերեւ եւ միւսը՝ ներքեւ: Առաջինի մէջ հաւաքւում են բոլոր նրանք, որ թողնելով ամէն ինչ՝ Յիսուսի ետեւից գնացին եւ երկրորդում՝ բոլոր նրանք, ովքեր շարժուեցին աշխարհի մեղաւոր սկզբունքներով, աստուածուրաց ճանապարհներով: Առաջին կայանը կոչւում է Աջակողմեան, իսկ երկրորդը՝ Ձախակողմեան: Ինչ խօսք, որ Աջակողմեան եւ Ձախակողմեան ասելով՝ նիւթական իմաստով չենք հասկանում, այլ Քրիստոսի բարի ու քաղցր հայեցողութիւնը, որ Աջն է դառը հայեցողութիւնը, որ Ձախն է (Օրմանեան): Շնորհալին իր յայտնի աղօթքում (Հաւատով խոստովանիմ, ԻԱ) ասում է.

«Լոյս ճշմարիտ Քրիստոս,

արժանաւորեա զհոգի իմ ուրախութեամբ տեսանել

զլոյս փառաց քոց ի կոչման աւուրն,

եւ հանգչել յուսով բարեաց յօթեւանիս արդարոց,

մինչեւ յօր մեծի գալստեան քո»:

Ինչպէս տեսնում ենք, այստեղ էլ «արդարների օթեւանը» միջինքն է, «կայանը», ուր հոգիները սպասում են «Գալեստեան օրուան»:

Հարց.- Ի՞նչ է Վերջին կեանքը:

Պատասխան.- Քրիստոնէական հաւատքի եւ վարդապետութեան անմիջական հետեւանքն է մեռելների յարութիւնը: Եկեղեցին փրկագործելով մարդկանց, իրականացնում է Աստծու Արքայութիւնը, սկսելով այս կեանքից, տանելով հաւատեցեալ ժողովրդին փրկութեան ճանապարհով դէպի յաւիտենական կեանք: Աստուած սէր լինելով սիրոյ հաղորդութիւն ունի իր ստեղծած մարդու հետ եթէ այդ հաղորդութիւնը ժամանակաւոր եւ անցողիկ լինէր, ապա չէր մասնակից լինել Աստծու յաւիտենական սիրուն:

Ս Գիրքը ամենից շատ հէնց այդ փաստի մասին է ասում ու վկայում: Մինչեւ իսկ Յիսուսի ժամանակներում կային Վերջին կեանքը ժխտողներ (սադուկեցիները): Պօղոսն էլ քահանայապետի ատեանում, սադուկեցիներին յանդիմանելու համար, յարութեան հարցը առաջ քաշեց: Ինչպէս տեսանք, գալիք դէպքերի յաջորդականութեան մէջ, Վերջին կեանքը մարդն անց է կացնում կամ Յիսուսի հետ, կամ էլ՝ Նեռի: Այսինքն, այդ է մարդու վերջնական, արդէն անփոփոխ կեանքը, աւարտը մարդու գոյութեան եւ սկիզբը յաւիտենութեան:

(Շարունակելի)

Link to post
Share on other sites

Մաս 6

Հարց.- Ինչպէ՞ս են կատարում յուղարկաւորութիւնը հայոց մէջ: Մի՞թէ վերջին ժամանակներում լայն տարածում գտած արարողութիւնները ունեն որեւէ հիմնաւորում:

Պատասխան.- Յուղարկաւորութեան ծէսը հայոց մէջ վաղուց է կարգաւորուել եւ սահմանուել: Այսօր, մոռանալով մշակուած ծէսը, հնարում ենք անիմաստ, անսկզբունք ու անկապ բաներ, որոնցում արտայայտելով մեր «գիտելիքները» հանդերձեալ աշխարհի նկատմամբ, ուղղակի անարգում ենք հանգուցեալի յիշատակը: Դեռեւս Աշտիշատի ժողովը (365 թ) դատապարտել է ննջեցեալի վրայ «լաց ու կոծ անելը, անկարգ շարժումներով եւ ոճրագործութիւններով սուգ կատարելը»: Այսօր, թաղումների ժամանակ մենք ականատես ենք լինում «անկարգ շարժումների եւ ոճրագործութիւնների»: Անդրանկաց եկեղեցու ցնծութիւնը մեզ արգելում է հանգուցեալին սգալ հեթանոսական անյուսութեամբ, լաց ու կոծ բարձրացնելով, «զոր անմիտ կանայք բարբառեն ի ցոյց կեղծաւորութեան եւ զկռապաշտիցն զգործն գործեն ի վերայ քրիստոնէից» (Մանդակունի), քանի որ դա անարգանք ու թշնամանք է հանգուցեալի թէ՛ մարմնի, թէ՛ յիշատակի դէմ: Հնում այդպէս անողներին մերժում էր եկեղեցին եւ կարգ կատարող քահանային էլ պատժում:

«Յուղարկաւորութիւն» բառը կազմուած է գրաբար «յ+ուղի+արկանել» բառերից, որ նշանակում է ճանապարհ գցել, ճանապարհել: Այսինքն՝ քրիստոնէական ըմբռնումով ննջեցեալին ճանապարհ ենք դնում դէպի մի նոր կեանք ու ոչ թէ չգոյութիւն: Թաղման ծէսի ժամանակ քահանան ամէն պարագայում յարութեան յոյսով մխիթարում է սգաւորներին: Հողն օրհնելով՝ գցում է գերեզման, քանի որ անիծուած հողում չի կարելի ննջեցեալին իջեցնել: Ահա մի հատուած ծէսի ժամանակ քահանայի աղօթքից. «Տէ՛ր, տուր նրանց զգաստութեան հոգի, մխիթարութեան հոգի եւ մխիթարիր վշտակիր սրտերը եւ բժշկիր տրտմութեան վէրքերը: Որպէսզի քո փառաց հաստատուն յոյսով տրտմութեան սգից առողջացածները փառւորեն քեզ»: Հետաքրքիր է, որ թաղման կարգում բաւական տող են գրաւում ապրող մերձաւորներին ուղղուած մխիթարական խօսքերը, ամէն անգամ ցոյց տալով Աստծոյ Թագաւորութեան յաւիտենական ճանապարհը եւ ներկայ կեանքում մեր անձնական ճանապարհների ուղղելը, փոխելը: «Այլ մահ արդարոյն ամենեւին իսկ ցնծութիւն է եւ ուրախութիւն՝ լուսեղէն հաստատութեան մէջ», ուստի եւ ննջեցեալին յուղարկաւորում ենք այն ճանապարհով, որով բոլորս ենք գնալու: Եւ քանի որ հանգուցեալին ճանապարհ ենք դնում դէպի կեանք, ուստի յուղարկաւորութիւնն էլ պէտք է կատարուի սաղմոսներով, հոգեւոր երգերով եւ օրհնութիւններով: Հիմնականում այս սկզբունքներն են արտայայտուած թաղման կարգում, որ կատարում է Հայ եկեղեցին համաձայն «Մաշտոցի» (Հայ եկեղեցու արարողութիւնների ծիսագիրքը): Ըստ «Մաշտոցի» հայոց մէջ կայ երեք տեսակ թաղման ծէս՝ հոգեւորականների, մեծահասակ աշխարհականների եւ երեխաների:

Հայոց մէջ ընդունուած է յուղարկաւորութեան հետեւեալ կարգը:

Ա. Մարմինը լուանում են, որն արտայայտում է մտերիմների սէրը եւ յարգանքը ննջեցեալի նկատմամբ:

Բ. Մարմինը փաթաթում են սպիտակ պատանով, որը խարհրդանշում է անապականութեան զգեստը, այսինքն՝

- սկզբնական անմեղութիւնը, որ ունէր մարդը նախքան մեղք գործելը:

- աշխարհի ունայնութիւնը, որ թողնում ենք ամէն ինչ՝ հարստութիւն, գանձ, ունեցուածք եւ միայն պատանն ենք տանում մեզ հետ:

- ննջեցեալը թողնում է այս աշխարհը եւ հագնում իր բարի, լուսաւոր գործերը: .«Մերկ եկաւ եւ մերկ պիտի դառնայ»,- ասում է Յոբը (Ա 21)

- Յիսուսի արեամբ լուացած, մեղքերից ազատուած եւ արդարացուած գնում ենք մեր Տիրոջ մօտ՝ համաձայն Իր խոստումի, որ մեզ երբեք որբ չի թողնի (Յովհ ԺԴ, 18): Յիսուսի այդ խոստումն իրական է թէ՛ ներկայում, թէ՛ ապագայում: Այսինքն՝ նա մեզ հետ է աշխարհում եւ մեզ հետ կլինի նաեւ հանդերձեալում: Մենակ լինելը մարդու համար կատարեալ դժոխք է թէ՛ այստեղ եւ թէ՛ հանդերձեալում:

Գ. Երկու մոմ են վառում ՝ մէկը գլխի մօտ, միւսը՝ ոտքերի: Այս յիշեցնում է մեզ այն հրեշտակներին, որ նստած էին Յիսուսի գերեզմանում՝ մէկը գլխի կողմը, միւսը՝ ոտքերի (Յովհ Ի, 12), եւ աւետեցին կանանց Յիսուսի յարութեան լուրը: Այսինքն՝ ննջեցեալին յուղարկաւորում ենք յարութեան երանելի յոյսով:

Դ. Խունկ են ծխում հանգուցեալի վրայ, այսինքնք՝ հանգուցեալը կենդանի ու ընդունելի է Աստծու մօտ, ինչպէս անուշահոտ խունկ: Նրա անուշահոտ վարքն ու պայծառ հաւատն է ներկայացնում իրեն Աստծու առաջ:

Ե. Երեսն ուղղում են դէպի արեւելք: Առաքելական կանոնների համաձայն, աղօթք անելիս երեսը պէտք է ուղղել դէպի արեւելք: Ննջեցեալին էլ թաղում են նոյն դիրքով՝ դէպի արեւելք, քանի որ այսուհետեւ նրան մնում է միայն սրբերի բարեխօսական աղօթքին միանալ:

Զ. Աւետարան եւ սաղմոսներ են կարդում: Այս անելը երկու նշանակութիւն ունի, նախ ննջեցեալի հանդէպ մեր յարգանքն ու երախտիքն է արտայայտում, որ նա տեղափոխուել է մի նոր, աւելի լաւ բնակարան եւ երկրորդ՝ ապրող վշտակիր մերձաւորներին էլ ցոյց է տալիս, որ մխիթարուեն միայն Աստծու խօսքով, քանի որ մարդկային ոչ մի խօսք եւ իմաստութիւն չի կարող որեւէ կերպ մխիթարել սգաւորներին:

Է. Ամբիծք են ասում: Ամբիծքը կամ անբիծը, որ նշանակում է անարատութիւն, սկսում են թաղման նախորդող օրուայ երեկոյեան, երբ մայր է մտնում արեւը՝ ընթերցանութիւններով եւ հոգեւոր երգերով, ննջեցեալի հոգու հանգստեան համար: «Մարմինը եւ արիւնը երկինք չեն ժառանգելու եւ ապականութիւնը՝ անապականութիւն» (Ա Կորնթ ԺԵ, 50): Ամբիծք ասելով հաստատում ենք, որ ննջեցեալը, հագնելով անբիծ զգեստ, ժառանգելու է Աստծու Թագաւորութիւնը:

Ը. Թաղման յաջորդ օրը, առաւօտեան կատարում են այգուց կամ այգելց, այգեհող (էգնահող) գնում են գերեզման եւ կարգ կատարում, ցոյց տալով անմոռանալի սէրը հանգուցեալի նկատմամբ: Այդ այցելութեամբ խոստանում են, որ նրա յիշատակը անմոռանալի է, եւ սերունդները անմոռաց պիտի պահեն այդ կապը: Յիսուսի մահուանից յետոյ էլ իւղաբեր կանայք գնացին գերեզման՝ խունկ ծխելու: «Երեկոյան լաց է գալիս, իսկ առաւօտեան՝ ուրախութիւն» (Սաղմոս ԻԹ, 6), քանի որ «եղաւ երեկոյ» (լացը, տխրութիւնը) եւ «եղաւ առաւօտ» (ուրախութիւն, ցնծութիւն),- «օր առաջին»: Ննջեցեալը այս խաւար աշխարհից (երեկոյ) տեղափոխուեց լոյսի աշխարհ (առաւօտ): Այս կեանքը երկդռնանի քաղաք է, մէկով մտնում ենք, միւսով դուրս գալիս:

Թ. Եօթնօրէից են կատարում:

Ժ. Քառասնից են կատարում:

ԺԱ. Տարելից են կատարում: Տարին մէկ անգամ յիշում ենք՝ հոգեհանգիստ կատարելով, նշելով, որ քրիստոնեաների համար դա երկրորդ ծնունդն է: Տարելիցին ննջեցեալի մերձաւորները հոգեհանգստի մատաղ են կազմակերպում աղքատների համար կամ որեւէ բարեգործութեամբ յիշում հանգուցեալին:

ԺԲ. Գերեզմանն են օրհնել տալիս՝ այն հաւատով, որ ընդհանրական յարութեան յոյսը ամօթով չի թողնի:

ԺԳ. Մեռելոց յիշատակի օրերին գնոում են գերեզման որպէս կանոն, հնում այդ օրերին յիշատակի համար բարեգործութիւն էին անում, կերակրելով աղքատներին, օգնելով կարիքաւորներին եւ այլն:

Վերջապէս, ապրողների տրտմութիւնն ու սուգը միայն մարմնապէս բաժանելու կսկիծն է, այն էլ ժամանակաւոր, քանի որ մենք բոլորս էլ գնալու ենք այդ ճանապարհով եւ Յարութեան օրը միասին մտնելու ենք Աստծու Թագաւորութիւն:

Մնացած սովորութիւնները, որ տեսնում ենք շատ յաճախ, անմիտ եւ անիմաստ բաներ են, ուղղակի անգիտութեան դրսեւորում: Այդպիսի սովորութիւններից է, օրինակ, հանգուցեալի ետեւից ծաղիկներ շաղ տալը: Չի կարելի այդպէս զարդարել հանգուցեալի գնալու «ճանապարհը», դրանով աւելի անարգում ենք ննջեցեալին:

Հարց.- Մի՞թէ ճիշտ են վարւում նրանք, ովքեր կերակուր են տանում գերեզման եւ այնտեղ օղի խմում:

Պատասխան.- Այդ, այսպէս կոչուած «ողորմաթաս» խմելը գերեզմանում եւ մասն էլ գերեզմանի վրայ թափելը, որպէս թէ ննջեցեալի «բաժին», անյարիր է քրիստոնէական վարքին ու կենցաղին: Փոխարէնը պէտք է առանձին սեղան պատրաստել տանը եւ կերակրել մարդկանց, նախօրոք օրհնել տալով սեղանն ու կերակուրը:

Հարց.- Ի՞նչու են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը:

Պատասխան.- Հին Կտակարանում մեռելի վրայ սգում էին եօթ օր (Ծննդոց Ծ, 10), ուստի եւ սգաւորները եօթներորդ օրն էին գնում գերեզման՝ եօթնօրէից կարգ կատարելու: Համաձայն Տաթեւացու եօթնօրէքը կատարում ենք ըստ եօթը շնորհների եւ եօթը առաքինութիւնների: Այդ շնորհներն ու առաքինութիւններն են զարդարում մարդու կեանքի ճանապարհը մինչեւ գերեզման եւ գերեզմանից էլ մինչեւ յաւիտենութիւն, ու ոչ թէ՝ ճանապարհին սփռուած ծաղիկներն ու թանկարժէք գերեզմանաքարերը:

Առաքելական ժամանակներից ընդունուած էր կատարել քառասնիցը կամ քառասունքը՝ հոգեհանգիստ կատարելով: Ինչպէս Յիսուս քառասուներորդ օրը համբարձուեց ու նստեց Հօր Աջ կողմը, նոյնպէս էլ քառասնից կատարելով, աղօթում ենք, որ Տէրն ընդունի ննջեցեալին սրբոց օթեւանի մէջ՝ Աջ կողմում:

«Մաշտոցի» համաձայն, եօթնօրէքի եւ քառասունքի կատարման կարգը նոյնն է:

Հարց.- Ի՞նչ խորհուրդ ունի տապանաքարը:

Պատասխան.- Հայոց մէջ որպէս շիրմաքար ընդունուած է տապանաքար կամ խաչքար դնելը: Մնացած ձեւերի շիրմաքարերը, որ տարածուած են այսօր, կռապաշտութեան, հեթանոսութեան եւ աթէիզմի հետեւանք են: Այդ բոլորը մերժում է Հայ եկեղեցին: Զանազան պատկերներ, արձաններ, դամբարաններ կառուցելը բացարձակ անգիտութեան արդիւնք է հայոց թագաւորներն անգամ հանգչում էին համեստ տապանաքարերի տակ:

Ըստ Տաթեւացու, տապանաքարը ցոյց է տալիս, որ

- ինչպէս այդ քարը անպիտան է գործի համար, այնպէս էլ ննջեցեալը՝ աշխարհի:

- յարութիւնը լինելու է վէմի նման՝ անապական մարմնով ու ոչ թէ ադամական հողածին մարմնով:

ՎԵՐՋ

Link to post
Share on other sites

Щас сяду и переведу :D

Увы, перевода нет :(

Link to post
Share on other sites

Не знаю. Там не было автора.

Link to post
Share on other sites

Э, ахперс я в воскресенье домой иду наконец-то, какая уж тут церковь.

Link to post
Share on other sites
Guest VladimirAk
Э, ахперс я в воскресенье домой иду наконец-то, какая уж тут церковь.

разве церковь не дом?

ладно, хоть и жаль. а где ты живешь и как это ты работаешь? хотя не мой это собачье дело, но дух следователя во мне не искореним :lol:

Link to post
Share on other sites

Ладно господин следователь :)

Работаю в РУДН. Там же и обитаюсь в общежитии. А на выходные хочу домой выбраться (в Бутово).

надеюсь, в моих действиях состава преступления нет? :)

Link to post
Share on other sites
Guest VladimirAk
Ладно господин следователь :)

Работаю в РУДН. Там же и обитаюсь в общежитии. А на выходные хочу домой выбраться (в Бутово).

надеюсь, в моих действиях состава преступления нет? :)

чувак, так мы почти соседи, я живу (переодически в общаге на Волгино) :victory:

Link to post
Share on other sites

VladimirAk

РУДН... Ну как там нравится? Помню, пару лет тому назад собиралась туда поступать :cool:

П.С. подпись 5 баллов :cool:

Link to post
Share on other sites
Некоторые форумцы не очень грамотны, пардон, но перевод напечатать можно?

Можно, но стоит деньги. Гоните $300 и через три дня будет перевод. Или Вы хотите на халяву? :/

Кармир, Вы согласны перевести за $150? Я буду редактором… :)

Edited by SAS
Link to post
Share on other sites
Guest VladimirAk
:) Неее, просто мы с Вовой больше на Литургии сталкиваться не будем, да ВовАк джан? :)

это почему не будем? я буду ходить на 1905 года и тыходить будешь, я чо то не понял.

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...
чувак, так мы почти соседи, я живу (переодически в общаге на Волгино) :victory:
О, соседями будем :wow:
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...