Jump to content

ՏԱՐՈՆԱԿԱՆՈ


Recommended Posts

Բ) ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

»Մենք տեսանք գաղութի բարոյ-

ական զարհուրանքը, հայրենազուրկ

մարդու հոգու չարչարանքով դիմեցինք

մեր հայրերու աստվածների խորհուրդին

եւ գտանք տարոնականությունը":

ՑԵՂԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝

ՏԱՐՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

Տարոնական աշխարհայեցողության էաբանական խորքը Ցեղն է՝ տեսակը, որը կենսաբանական (բնական) ըմբռնում է եւ ո՛չ պատմական՝ ինչպես ազգությունը, կամ ընկերային՝ ինչպես ժողովուրդը: Ցեղի (տեսակի) հավերժացումը Տարոնականության սահմանած ընդհանուր գերնպատակն է, իսկ Ցեղի կենսաբանական որակները՝ Արյունը եւ Ոգին, որոնք ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական կենսահայեցողության շաղախը: Ցեղը արյան (նյութի) եւ ոգու՝ մարմնականի ու հոգեկանի բնական ներդաշնակությունն է, եւ Տարոնականությունը ցեղի մարմնական ու հոգեկան հատկանիշների (արյան եւ ոգու) փոխադարձ ազդեցությունն ընդունում է որպես բնածին ճշմարտություն: »Որոշ որակի արյունը կարող է միայն ծնունդ տալ որոշ որակի ոգու: Ոգու եւ ոգու միջեւ այնքա՛ն տարբերություն կա, որքան՝ արյունի եւ արյունի: Տարբեր են ո՛չ միայն սպիտակների եւ դեղինների մարմնական հատկանիշները, այլեւ՝ նրանց հոգեգծությունը",- պարզաբանում է Հայկ Ասատրյանը [14]: Այսպիսով, Տարոնականությունը հաստատում է ցեղի ոգու (որով պայմանավորված են նրա հոգեկան հատկանիշները) եւ արյան (որը պայմանավորում է ցեղի մարմնական գծերը) փոխադարձ կապը, դրանց անկրկնելիությունը, ինքնատիպությունը:

Որպես »Աստծո կամքի արտահայտություն", ցե՛ղն է, որ ապահովում է բնական կապը մարդու եւ աստվածայինի՝ անցավորի եւ հավիտենականության միջեւ: Այլ խոսքով, անհատն անցավոր է, իսկ տեսակը՝ ենթակա մշտնջենացման, եւ մարդը հաղորդակցվում է հավիտենականի հետ՝ Աստծո[15] կամոք արարված իր տեսակը (ցեղը) հավերժացնելու ճանապարհով:

Ըստ Տարոնականության, տեսակը ո՛չ թե Աստծուց կանխորոշված

-7-

է հավերժելու, այլ՝ ենթակա է ինչպես հավիտենացման, այնպես էլ վերացման՝ կախված գոյության կռվում նրա կենսունակությունից եւ Աստծո հետ կենդանի կապից: Այստեղ տեղին է բերել Նժդեհի արտահայտած անհանգստությունը ճակատագրապաշտական ծուլության վերաբերյալ, որով համակվածները կարծում են, թե Հայ տեսակը երբեւէ վերանալ չի կարող. »Ես հարցնում եմ այնպես, ինչպես ո՛չ ոք դեռ չի հարցրել. ո՞ւր ենք գնում: Մեզ համար տեղ կա՞ պատմության մեջ... Գիտե՞ մեկը, որ եթե դադարենք գոյություն ունենալե՝ տիեզերաշենքի մեջ մի հատիկ հյուլե իսկ պիտի չշարժվի"[16]:

Այսպիսով, Տարոնականության մեջ առկա է Աստվածահաղորդության խորհուրդը: Աստվածահաղորդություն դա զգացումն է մեր մեջ գործող բացարձակ Ուժի՝ պատմակերտ Ոգու, առանց որի ճանաչման կարելի չէ հասկանալ պատմությունը, քանզի պատմությունը սոսկ դեպքերի արձ անագրություն չէ, այլ՝ Ոգու հայտնություն:

»Ազգային ոգի - ահա՛ գերագույն հերոսը, միա՛կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:

Էապես միայն դա՛ է գործում պատմության մեջ եւ պատմության համար: Անհատ հերոսները ո՛չ այլ ինչ են, եթե ոչ միայն անձնավորողներն այդ ոգու: Մեռնում են հերոսները - Մանվելները, Մուշեղները, Վարդանները՝ մնում է, սակայն, նրանց ոգին, որն իր մարմնավորումը գտնելով այլ հայերի մեջ՝ շարունակում է ապրել ու ներգործել" [17]:

Իսկ Ոգին հնարավոր չէ հասկանալ առանց բնազանցության եւ էաբանության: Նա, ընդհանրապես, զգայարաններով ընկալելի չէ. այնտեղ գործում է տիեզերաստեղծ Ուժի (իմա՛ Աստծո) կամքը, ու շատ բան պատմության մեջ լինում է հենց ա՛յդ կամքով: Եվ պատմության մեջ հաղթում է նա՛, ով հաղորդակից է այդ Բացարձակին, Աստվածայինին՝ պատմաստեղծ Ոգուն: Վկա՛ եւ Հայոց պատմությունը. »Մեր ժողովրդի ամենազորավոր զենքը միշտ էլ եղել է ոգին" [18]:

Տարոնականությունը այդ Ոգու տարերքի, ասել է՝ մեր պատմության անգիտակցականի (իռացիոնալի) իմացության փորձ է, առանց որի անհնար է խոսել ճակատագրի հետ: Այն պատմական ոգու ուսմունք է: »Դա՛րձ դեպի ոգին". ահա՛ Տարոնականության առաջադրած նախապայմանը:

Ցեղի դրսեւորման բնական միջավայրը Հայրենիքն է, երկրագնդի վրա այն հողակտորը, »որին միայն հարազատ ու բնիկ են մեր մարմինն ու ոգին..." [19]: Նա Ցեղի համար ո՛չ թե շահագործելի հող է, այլ՝ էության պահանջ, որ »մի բան է ոգուց եւ ոգու համար". ահա՛ թե ինչո՛ւ Ցեղի առաջին հրամայականն է հայրենատիրությո՛ւն:

Տարոնականության մեջ առկա է հստակ ըմբռնումը ամբողջական Հայրենիքի, ինչպես նաեւ տարբերակումը՝ պատմական եւ բնական Հայաստանի: Հ. Ասատրյանի բնորոշումներով, առաջինը պատմա-ազգագ-

-8-

րական հասկացություն է, որով՝ հարափոփոխ, ենթակա սեղմումի կամ ընդլայնումի՝ կախված պատմական ժամանակաշրջանից: Պատմական Հայաստանի սահմանները մերթ հասել են Հրեաստան (Տիգրան Մեծի օրոք), մերթ դուրս եկել Կիլիկիա, մերթ ամփոփվել Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելքում (Զաքարյանների ժամանակ) եւ այլն... Կա, սակայն, բնական Հայաստանը՝ որպես բնաշխարհագրական ըմբռնում, խիստ որոշակի բնական սահմաններով, որով եւ անփոփոխ: Դա Հայկական Բարձրավանդակ կոչվող, բնորեն ամբողջական աշխարհագրական տարածքն է՝ Հայ ցեղի արարման կամ կազմավորման բնական միջավայրը: Հայոց հավիտենական հայրենիքն է այդ՝ անկախ ազգագրական պայմ աններից եւ ժամանակների քաղաքական սահմանագծումներից: Հայկ ական Բարձրավանդակից դուրս հայրենիք չկա՛, եւ նրա ամբողջական սահմաններում (իմա՛, ողջ բարձրավանդակին տիրելով) միայն հայերս կարող ենք իբրեւ ազգություն եւ պետություն օրգանապես զարգանալ ու հարատեւել:

* * *

Տարոնականությունը հայապահպանումի՝ օտարության մեջ հա- յին հայ պահելու ինքնանպատակ ճիգ չէր, այլ՝ կորսված Հայրենիքը վերատիրելու եւ Հայաստանում ապրելու անդրդվելի կամք:"Հայը »միջազգային" ասպարեզի էակ չէ... Նա իր Արշակ թագավորի նման հզոր եւ ազատահոգի է միայն ի՛ր հողի վրա: Հայրենի՛քն է նրա ինքնապաշտպանության միակ զենքը",- ասում է Հայկ Ասատրյանը [20]: Այլ խոսքով, գաղթ ահայության ինքնապահպանման, նրա հավիտենորեն հայ մնալու երաշխիքը, ըստ Տարոնականության, ո՛չ թե պայքարն է այլասերման դեմ, այլ՝ պայքարը Հայրենիքի՛ համար:

Եվ, այս առումով, Տարոնականությունն ունի դարձի ուխտ՝ դեպի հայոց հավիտենական Հայրենիքը:

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՄՔ

Փաստելով, որ օրվա հայությունը զերծ է ազգային ամբողջականության զգացումից, որով եւ՝ ազգային միության գիտակցումից, նաեւ, լինելով հատվածապաշտ եւ եսակենտրոն՝ առաջնորդվում է նախանձի, հաշվի վրա հենված ներկուսակցական բարոյականով, Տարոնականությունը իբրեւ սկզբունք որդեգրելով ներցեղային բարոյականը՝ ձգտում է արմատախիլ անել ներքին պայքարի ախտը, բովանդակ հայության ուժերը ներքին ճակատից տեղափոխել եւ կենտրոնացնել արտաքին վտանգի դեմ:

-9-

»Կա՛ արտաքին ճակատը, որի վրա միայն կարելի է արժանապես հերոսանալ",- նշանաբանում է Տարոնականությունը [21]:

Միաժամանակ, մատնանշելով այն վտանգավոր հանդուրժողականությունը եւ համակերպվելու տրամադրությունը, որ առկա են մեր մեջ ներքին թշնամիների՝ ստոր, նյութապաշտ, թուլամորթ, հաշվենկատ »հայր ենասիրությամբ" հայ կոչվողների ներկայության նկատմամբ, որոնք, ցավոք, հաճախ առաջավոր դիրքեր են գրավում մեր ազգային կյանքում, Տարոնականության գաղափարախոսները գտնում էին, որ անհրաժեշտ է ամենից առաջ ներքին այս արգելքները վերացնել, որպեսզի կարողանանք հաջողությամբ դիմագրավել արտաքին անխուսափելի արգելքները:

Որպես ցեղային միություն դավանող ուսմունք՝ Տարոնականությունը դեմ է »դասակարգային" մտածումին, որ կոչված է մասնատելու ազգային մարմինը: Նա ապադասակարգային ուսմունք է:

- Մի՛ ըսեր »հայ աշխատավորություն",»հայ քաղքենիություն" (բուրժուազիա,- Մ. Լ.), »հայ ավատատեր", »հայ կղեր", ազգը մի՛ պատկ երեր ներքուստ պառակտված, այլ ըսե՝ »հավիտենական հայկականություն«, »հայություն«,- ուսուցանում է Տարոնականությունը [22]:

Նա ընդամենը ազգային միության քարոզ չէ. վստահ, որ »միությունը կստեղծվի ո՛չ թե կողմերի, հատվածների սակարկություններով, այլ՝ ընդհանուր նպատակի մը, արժեքի մը ենթարկվելու բացարձակ կաքով« [23], Տարոնականությունը սահմանում է այդ ընդհանուր նպատակը (իմա՛Ցեղի հավերժացումը) եւ ցույց տալիս ընդհանրական հավիտենական արժեքները (իմա՛ Ցեղը եւ Հայրենիքը): Միա՛յն այս գերնպատակի ու ընդհանրական այս արժեքների շուրջ եւ դրանց ծառայելու կամքով է հնարավոր մեր ազգային միությունը:

* * *

Երկու կարեւոր, փոխկապակցված հասկացությունների՝ ազգային զգացումի եւ ազգային գիտակցության վերաբերյալ Տարոնականությունն ունի հետեւյալ բացատրումները:

Ազգային զգացումը արդյունք է ազգային հավաքական էության, եւ առանձին անհատի մեջ հանդես է գալիս իբրեւ այդ հավաքական էությունից փոխանցված մասնիկ: Այս դեպքում, անհատը բնազդաբար զգում է, որ ինքը կապված է մի հավաքականության եւ զգացումի (բնազդի) թելադրանքով ապրում է այդ հավաքականության կյանքով (կենցաղով, բարոյականով եւ այլն):

Ազգի հավաքական գիտակցությունը ձեւավորվում է նրա առանձին անհատների անջատանջատ գիտակցությունների միավորումով եւ ամբողջացումով: Անհատի ազգային գիտակցությունը հենվում է նրա ազգային զգացումի վրա. դա է ամենասերտ կապը ազգի առանձին անհատ-

-10-

ների գիտակցությունների միջեւ: Այս դեպքում, անհատը սկզբում գիտակցում է այն կապերը, որ կապում են իրեն ազգային հավաքականությանը, այն առանձնահատկությունները, որոնցով ինքը տարբերվում է մյուս ազգերից, գիտակցում է սեփական արժեքը ազգերի համալիրում, ապա, գիտ ակցաբար կամենում է պահպանել ու զարգացնել դրանք՝ այդպիսով հավերժացնելով իր ազգային անկրկնելիությունը, ամրապնդելով ազգի հավաքական միությունը:

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵԼԱԿԵՏԸ

Երկու ոգիների պայքար՝ պայքար հավիտենարժեքի եւ անցավորի, համահայկականության եւ հատվածականության, հայկական կողմնորոշմ ան եւ օտարահակության միջեւ. այս պայքարում առաջինի ընկրկումն է, ըստ Տարոնականության տեսաբանների, հայության անկման ներքին հոգեբանական պատճառը: Այդ ոգիներից առաջինը նրանք անվանեցին »տարոնական« - »տարոնական ո՛չ թե »տարոնցու« տեղական հասկացությամբ, այլ՝ կապակցությամբ »հավիտենական հայի«, որի ոգին հայտնություն ստացավ Տարոնեն« [24]:

Որո՞նք են, ըստ Տարոնականության գաղափարախոսների, Տարոնի՝ պատմականորեն առանձնահատուկ գծերը:

- Տարոնն է եղել հեթանոսական Հայաստանի գլխավոր հոգեւոր կենտրոնը, որ մնաց այդպիսին Հայաստանի քրիստոնեացումից հետո նաեւ:

- Տարոնում է ստեղծվել »Սասնա Ծռեր« դյուցազնավեպը [25]: - Տարոնի ծնունդ են հայ հոգեւոր արժեքների երկու հսկաները՝՝ Մաշտոցն ու Խորենացին: - Տարոնում հաստատվեցին հայոց ռազմուժի ասպետները՝ Մամիկոնյ անները: - Տարոնն է արեւմտահայ նորագույն ազատամարտի խռովարանը, ուր հիմնականում »թրծվեցան կամ դիմագծվեցան« ամենաինքնատիպ մարտիկները այդ պայքարի:

Պատմական այս ճշմարտությունները, ըստ Տարոնականության առաջնորդների, սոսկ պատահական զուգադիպություններ չեն, այլ՝ տա- րոնական ոգու խռովքի արտահայտություններ, այդ ոգու հայտնության դրվագներ, եւ տարոնական այդ ոգին է մեր ցեղի հավիտենական զենքը, նրա նկարագրի ա՛յն գիծը, »որ հաղթական հանդիսացավ անցյալ դարերի փոթորիկների դեմ ու պարբերաբար կարելի դարձրեց մեր ազգային վե- րածնունդներն ու հեղափոխությունները« [26]: Եվ պատահական չէր համարվում նաեւ այն, որ դժնդակ այդ տարիներին, սփյուռքի հայրենակ-

-11-

ցական բազմաթիվ միությունների մեջ,- որոնք հիմնականում որդեգրել էին բարեգործական, բարեսիրական սահմանափակ նպատակներ,- հե՛նց Տարոն-Տուրուբերանի Հայրենակցական միությունը պարզեց հայրենատիրության դրոշը եւ որդեգրեց Մամիկոնեից ուխտը:

Իսկ որո՞նք են, ըստ շարժման գաղափարախոսների, տարոնա-կան ոգու հայտնության գլխավոր գծերը կամ տարոնական հայի՝ պատմ ականորեն բախտորոշ գործերը [27]:

ա) Հայրենաստեղծում - Քաղաքական Հայաստանի (պետության,- Մ. Լ.) առաջին կորիզը ձեւավորվել է Տարոնում եւ տարածվել նախ՝ Այրարատի, ապա՝ ողջ Հայկական Բարձրավանդակի վրա, այդպիսով քաղաքականապես ամբողջացնելով Հայոց հայրենիքը (իմա՛ միավորյալ պետության ստեղծում,- Մ. Լ.):

բ) Ազգակերտում - Հայկական Բարձրավանդակում հայ տարրի (մեր կարծիքով՝ Հայ ցեղի տոհմերի,- Մ. Լ.) ազգագրորեն ամբողջացումը, կազմակերպված ազգության ստեղծումը իրականացրին տարոնական հայերը:

գ) Հայկական կողմնորոշում - Տարոնական հայն է հայկական կողմնորոշման դրոշակակիրը, որն, իբրեւ ազգայնական, ն

Edited by Fidelio"K"
Link to post
Share on other sites

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ [1]

(կենսագրական ակնարկ)

»Իբրեւ գիտության եւ տեսական խղճմտանքի

մարդ՝ [դոկտ. Հայկ Ասատրյանը] իր խոսքը

ծառայեցրել է ճշմարտության, իսկ փրկարար

ճշմարտությունը՝ իր անիրավված ժողովրդին«:

Գ. Նժդեհ

Մեր դարի 30-ական թվականների Հայկական ցեղային շարժման գաղափարական գործիչների մեջ, իր հզոր իմացականությամբ եւ վառ արտահայտված անհատականությամբ առանձնանում է Հայկ Ասատրյանը, »Նժդեհի գլխավոր՝ գուցե եւ միակ խորհրդատուն« [2], որին Կարո Գեւորգյանը բնորոշում է՝ »գիտական մտապաշարով հարուստ եւ իր փիլիսո փայատիպ խառնվածքով հանրածանոթ...« [3]:

Հայկ Ասատրյանը ծնվել է 1900թ. փետրվարի 5-ին, Ալաշկերտի գավառի Երից գյուղում [4]: Արմատները Տարոնից են: 8 տարեկանում կորցնում է հորը (հայրը՝ Կիրակոսը, գյուղապետն էր), եւ քրոջ ու եղբոր հետ մնում է մոր խնամքին:

Նախնական կրթությունը ստացել է տեղի վարժարանում, որն ավարտելուց հետո մտնում է Հ.Յ.Դ. Աշակերտական միության շարքերը: Այնուհ ետեւ, ուսումը շարունակում է Երեւանի թեմական դպրոցում: Հայաստ անի Հանրապետության օրերին, Հայկ Ասատրյանը՝ որպես պատգամավոր Աշակերտական կազմակերպությունից, մասնակցում է Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհանուր ժողովին: 1918-1919 թվականներին, նրա խմբագրությամբ, Երեւանում լույս է տեսնում Հ.Յ.Դ. Աշակերտական միության օրգան »Շանթ« թերթը [5]:

Իր մասնակցությունն է բերում 1921թ. փետրվարյան ապստամբությանը, որի ճնշումից հետո, ձերբակալությունից խուսափելու համար, ստիպված, հրաժեշտ տալով հարազատներին, անցնում է Թավրիզ (այստեղ ստանում է պարսկահպատակի անձնագիր): Շատ չանցած, Թավրիզ է գալիս նաեւ Գ. Նժդեհը եւ միասին անցնում են Եվրոպա: Եվրոպայում նա ուսանում է նախ Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցում, ապա՝ Պրագայի համալսարանի փիլիսոփայության բաժնում, որն ավարտում է 1930թ.-ին՝ ստանալով դոկտորի աստիճան: Իր հետ ուսանած Անդրե

-22-

Ամուրյանը հետագայում հիշում էր. »Հայկ մեծ եռանդով նվիրվեցավ փիլիսոփայության ճյուղին: Կարդալու եւ պարապելու հետաքրքրական եւ ինքնօրինակ կերպ մը ուներ: Նախ՝ վերարկուն երբեք չէր հագներ, այլ՝ կնետեր ուսերուն: Հաճախ կնստեր հատակին ու Նիցշեի եւ կամ Կանտի գիրքը առջեւ դրած՝ կկարդար եղանակով, ճիշտ դերվիշի տպաւորություն ձգելով: Արդեն կենցաղով ալ Հայկը դերվիշ էր, աննյութասեր, կյանքի հաճույքներուն վրա քամահրանքով նայող. կատեր սուտն ու կեղծիքը, շողոքորթությունն ու քծնանքը, մարդոց թերությունները կըսեր իրենց ճակտին« [6]:

Ուշագրավ են Ասատրյանին նվիրված հիշողություններում Բուլղ արիայի նրա կուսակիցներից Կարո Մեհյանի (որ հանդես է գալիս »Սօսեաց տղան« ծածկանունով)՝ իր իմացականությունը բնորոշող վկայությունն երը: »Մղված իր սերեն, ինչպես եւ նպաստավորված իր արտակարգ հիշողութենեն, ան (իմա՛ Հ. Ասատրյանը,- Մ. Լ.) ուսումնասիրած էր Հայաստանի աշխարհագրությունը մանրամասնորեն: Հայերեն թե օտար լեզուներով գրված բոլոր գործերը, որոնք կխոսին մեր երկրի մասին, ծանոթ էին անոր: Նաեւ մեր մատենագրության մեջ չկար տող մը, որուն վրա ան տքնած չըլլար: Նարեկացիեն երկար հատվածներ կարտասաներ գոց: Իսկ առհասարակ հայերեն լեզուն ան իրեն համար վերածած էր տեսակ մը մասնագիտության: Տեւապես »կխուզարկեր« բառերը, կբաղդատեր օտար բառերու հետ ու չէր հանդարտեր, մինչեւ որ չլուծեր անոնց ծագման կամ արմատի հանգույցը: Սեղմ՝ իր մտածումներուն մեջ եւ ատկե՝ քիչ մը »թանձր« արտահայտվելու իր ձեւով, Հ. Ասատրյան հարկադրվա՞ծ կըլլար, թե՞ կնախասիրեր նոր բառեր կերտել: Իր փոքրաթիվ գրքերուն եւ բազմաթիվ հոդվածներուն մեջ ունի մեծ թիվով բառեր, որոնք »իրն« են, եւ զորս կարժե »լույսին բերել«, տրված ըլլալով որ անոնցմե շատերը ար-տահայտիչ են, հեշտալուր եւ մեր լեզվին օրենքներուն համապատասխան: Որովհետեւ այս »դերվիշը« ո՛չ միայն հասկացողություն եւ հմտություն, այլե՛ւ ճաշակ ուներ: Ճաշակ՝ ամեն բանի մեջ ու գեղեցկագիտական ըմբռնումով« [7]:

Այնուհետեւ, Հ. Ասատրյանը անցնում է Բուլղարիա, ուր մնում է Գ. Նժդեհի մոտ եւ գործում նրա հետ: Բուլղարիայի հետ է կապված նրա ազգային-քաղաքական գործունեության ամենաբեղուն եւ եռանդուն շրջանը: Հ. Ասատրյանը ուսուցչություն էր անում Սոֆիայի Գեւորգ Մեսրոպ ճեմարանում եւ, միաժամանակ, Հ.Յ.Դ. տեղի ԿԿ-ի քարտուղարն էր: Հ. Ասատրյանը եղավ Նժդեհի ամենամոտ գործակիցը՝ 30-ական թվականների Հայկական ցեղային շարժումը ծավալելու եւ հիմնավորելու գործում: »...Հայկը աջ բազուկն էր Նժդեհին, երբ »Ցեղակրոնություն« գաղափարաբանությունը կխմբագրեր« [8]: Հ. Ասատրյանը խորապես ընկալեց Նժդեհի ուսմունքը եւ, մի տեսակ, մեկնիչ (թերեւս չգերազանցվ ած) հանդիսացավ նրա գաղափարների: Վերջինիս երկու մենագրությունն երի՝ »Ցեղի ոգու շարժը«, »Ամերիկահայությունը - Ցեղը եւ իր տականքը«

-23-

վերաբերյալ Հ. Ասատրյանի մեկնաբանություններն ու խորհրդածությունները լավագույնս ա՛յդ են վկայում:

1932թ.-ին, Սոֆիայում, Հ. Ասատրյանի նախաձեռնությամբ եւ խմբագրությամբ լույս է տեսնում »Խռովք« իմաստասիրական-գիտական ամսագիրը, որը, սակայն, կուսակցության կողմից աջակցություն չի ստանում եւ փակվում է: 1935թ.-ից, Բուլղարիայի Հ.Յ.Դ. ԿԿ-ի ներսում ունեցած տարաձայնությունների պատճառով, կուսակցության հետ իր կապերը փաստացիորեն խզում է: Դրանից հետո, 1936թ.-ին, կրկին Սոֆիայում, Ներսես Աստվածատուրյանի [9] հետ լույս են ընծայում »Ցեղ եւ Հայրե-նիք« կիսամսյան, որը նույնպես երկար կյանք չի ունենում:

1937թ.-ին, Հ. Ասատրյանը պաշտոնապես, Հ.Յ.Դ. Բյուրոյի կողմից հեռացվել է կուսակցությունից [10]: Ի դեպ, Ասատրյանը Հ.Յ.Դ.-ից հեռացվել է մի փոքր շուտ, քան Նժդեհը, եւ ոչ առանց հիմքի. այս կապակցությ ամբ, »Ամրոցը«, իր 1937թ.-ի թիվ 20-ի խմբագրականում Հայկին համարում էր քավության նոխազ Նժդեհի »մեղքերին«:

Մեզ հայտնի են 1933թ.-ին Սոֆիայում հրատարակված նրա երկու գրքույկները՝ »Ցեղանենգ շեյթանը« եւ »Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության եւ Մայիս 28-ի մասին«:

1937թ.-ից, Նժդեհի հետ հիմնում եւ մինչեւ 1944թ.-ը հրատարակում են »Ռազմիկ« հասարակական-քաղաքական կիսաշաբաթաթերթը, որը, փաստորեն, Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպության թերթն էր: Խմբագիրը, որոշ ընդմիջումներով, Հայկ Ասատրյանն էր:

Եղել է Տարոնական շարժման հիմնադիրներից ու գաղափարախոսներից մեկը եւ 1938-1939թթ.-ին, Ն. Աստվածատուրյանի հետ խմբագրել է Սոֆիայում հրատարակվող »Տարոնի Արծիվ«-ը, որը Տարոն-Տուրու բերանի Հայրենակցական Միության պաշտոնաթերթն էր:

1942թ.-ին Հ. Ասատրյանն ավարտում է Հայկական հարցին եւ արժ եքներին նվիրված իր »Հայաստան - Արիական նախադիրք Առաջաւոր Ասիայում« գրքի Ա մասը (գրքի առաջաբանը գրել է Գ. Նժդեհը) եւ շտապ մեկնում Բեռլին՝ դա գերմաներեն թարգմանել տալու եւ անմիջապես հրատարակելու համար: Այդ գործի կարեւորությունը պայմանավորված էր նրանով, որ մի շարք եւրոպացի գիտնականներ սխալ տեղեկություններ էին տվել Հայ ցեղի ծագման մասին (կասկածի տակ էր դրվում հայերի արիական ծագումը), եւ այս ապատեղեկատվության հիման վրա նացիստ ական կուսակցության մեջ ձեւավորվել էր մի թեւ՝ Ռոզենբերգի ղեկավարությամբ, որն հայերին վերագրում էր սեմական ծագում: Վտանգի տակ էր գերմանական տիրապետության տարածքում բնակվող շուրջ 400 հազար հայերի գոյությունը: Հետեւաբար, անհրաժեշտ էր գործնական ու գիտա-կանք արոզչական միջոցներով վերացնել այդ վտանգը:

Կապված Հ. Ասատրյանի Բեռլին մեկնելու հետ, 1943թ.-ի սկզբին Գ. Նժդեհի կողմից Բուլղարիա է հրավիրվում Կարո Գեւորգյանը (որը Սալոնիկում

-24-

1928-1937թթ.-ին խմբագրում էր »Հորիզոն« թերթը ու եղել է տեղի Ցեղակրոն Ուխտերի ղեկավարը), որն առժամանակ խմբագրում է »Ռազմիկը«:

1943թ. վերջին Հ. Ասատրյանը վերադառնում է Բուլղարիա եւ կրկին անցնում »Ռազմիկ« թերթի խմբագրության գործին, ինչպես նաեւ ավարտում իր գրքի Բ մասը, որը սակայն լույս չի տեսնում:

Երբ 1944թ.-ին համայնավարները գրավեցին Բուլղարիան, իրար ետեւից ձերբակալվեցին Գ. Նժդեհը, Հ. Ասատրյանը (ձերբակալվել է 1945 թ. հունվարի 27-ին) եւ Ն. Աստվածատուրյանը: Հ. Ասատրյանը, դատապարտվ ելով 10 տարվա ազատազրկման, նախ ուղարկվում է Քիշինեւի, այնուհետեւ՝ Ուրալի բանտը, ուր գտնվում էր նաեւ Ն. Աստվածատուրյանը: Վերջինս կարճ ժամանակ անց մահանում է: Իր սիրելի ընկերոջ մահվան լուրը Ասատրյանն առնում է անկողնում ծանր հիվանդ պառկած եւ հազիվ կարողանում է տեսնել միայն նրա դիակը՝ բանտից դուրս հանելիս:

1952թ. Ասատրյանին Ուրալից փորձում են տեղափոխել Երեւան (Նժդեհի մոտ)` Դաշնակցության եւ Թուրքիայի հետ կապված խնդիրներում օգտագործելու համար: Սակայն, իր առողջական ծանր վիճակի պատճառով, դա տեղի չի ունենում:

Հ. Ասատրյանի ձերբակալումից հետո հալածվում են նաեւ նրա ընտանիքի անդամները. կնոջն ու երկու աղջիկներին (Հեղինե — Արածանի) աքսորում են Պավլիկենի քաղաքը, ուր աքսորվել էր նաեւ Նժդեհի ընտանիքը: Նրանց ստիպում են ամեն առավոտ ու երեկո ստորագրություններ տալ՝ ներկայության համար, իսկ տիկնոջը նույնիսկ արգելում են աշխատել: 1947թ.-ին, Ասատրյանի կինը (Սիրանուշ Խանջիկյան) Չեկայի կողմից ստանում է կեղծ երկտող՝ իր ամուսնու մահվան մասին, որից հետո նրան խրատում են ամուսնանալ, քանզի հակառակ դեպքում, աշխատանքի իրավունք չի ունենա եւ կդիտվի որպես հակակառավարական անձ: 1951թ.- ին տիկին Ասատրյանը ամուսնանում է մի բուլղարացու հետ, այդպես փորձելով պահել իր երկու աղջիկներին:

1955թ.-ին, ընդհանուր ներման շնորհիվ ազատվելով բանտից, Հ. Ասատրյանը, ծանր հիվանդ վիճակում վերադառնում է Սոֆիա եւ ցավով իմանում իր ընտանիքի ու հատկապես կնոջ նկատմամբ՝ Չեկայի խարդավանքների մասին: Սակայն, ստիպված է լինում հաշտվել իրականության հետ եւ մնում է իր մեծ աղջկա՝ Հեղինեի մոտ (ի դեպ,Հեղինեի կնքահայրը Նժդեհն էր): էր):

Սարգիս Սարունու վկայությամբ, բանտարկության տարիներին »թերթի լուսանցքներուն վրա, Հայկ գրած էր ընդարձակ դյուցազներգություն մը, որով կուտար հայ ժողովուրդին ամբողջ պատմությունը, սկիզբեն մինչեւ մեր օրերը« [11], որը, ցավոք, կորել է: Ասատրյանի՝ աքսորի վերջին տարիներին գրած անավարտ, »հանգավոր մեկ վեպի« մասին է վկայում նաեւ նրա բանտակից Կարո Մեհյանը [12]:

-25-

1956թ. հունվարի 13-ին, Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. »Ա՜խ, Հայաստա՜ն...«:

Այսպես է ընդհատվում ցեղադրոշմ կյանքը հայաշունչ մտավորականի, որի դեռեւս քիչ հայտնի տեսական ժառանգությունը կգա անշուշտ լրացնելու հայ, թերեւս ոչ այնքան հարուստ, ազգային-իմաստասիրական միտքը:

Ծանոթագրություններ

1. Տեղեկությունների մի մասը քաղել ենք Ավոյի »Տոքթ. Հայկ Ասատրեան« հոդվածից, զետեղված »Հեղափոխական Ալբոմ«-ի (Բեյրութ) 1971 թ.-ի թիվ 11-ում:

2. Ավո, »Նժդեհ«, էջ 457:

3. »Հայրենիք« օրաթերթ, Բոստոն 1957թ., 11 օգոստոսի, էջ 3:

4. Ասատրյանի հարցաքննության արձանագրությունից արված քաղվածքում իբրեւ ծննդավայր նշված է Թավրիզը (ՀՀ ԱԱՆ արխիվ, ԿԳՖ, գործ թիվ 11278, հտ. 3): Սակայն իր քննչական գործի հիման վրա գրված տեղեկանքում որպես ծննդավայր բերված է Ալաշկերտի շրջանի Երից գյուղը (թՈՐպչՌվ ծՋՊպ Ռ Խթըե, ժՐ. 2001, րՑ. 82): Կարծում ենք, իբրեւ ծննդավայր Թավրիզի նշումը շփոթմունք է՝ կապված իր պարսկահպատակ լինելու հետ: Հ. Ասատրյանի պարսկահպատակ լինելու մասին է վկայում նաեւ Կարո Մեհյանը (տե՛ս »Հայրենիք« ամսագիր, Բոստոն 1958թ., թիվ 5, էջ 83):

5. Գ. Լեւոնյան »Հայոց պարբերական մամուլը«, Երեւան, 1934թ., էջ 94: Մեզ հայտնի են »Շանթ«-ի 1919թ.-ի (Բ. տարվա) թիվ 1,2,4-7, 9 համարները:

6. »Հեղափոխական ալբոմ«, թիվ 11, 1971թ., էջ 286:

7. »Հայրենիք« ամսագիր, 1958 թ., թիվ 5, էջ 81:

8. »Հեղափոխական ալբոմ«, թիվ 11, 1971թ., էջ 291:

9. Ներսես Աստվածատուրյանը 30-ական թվականների հայկա- կան ցեղային-վերանորոգչական շարժման գործուն մասնակիցներից է, Ցեղակրոն եւ Տարոնական շարժումների սյուներից: Ծնվել է Սկյուտարում (Կ.Պոլիս), ծագումով տարոնցի է: Եղել է Հ.Յ.Դ. անդամ, Հ.Յ.Դ.-ի հովանավորած Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Բուլղարիայի շրջանի պատասխանատու գործիչներից: Վարել է առեւտրական լայն գործունեություն՝ նյութական զգալի օժանդակություն բերելով ազգային-հասարակական կյանքին: Նրա մասին Կ. Գեւորգյանը գրում է. »Բուլղարահայ բոլոր խավերեն սիրված,

-26-

ազնվական խառնվածքի մարմնացում, անձնվեր ու հայրենապաշտ..., որի համար իր առեւտրական փայլուն գործեն շատ ավելի կենսական էին մեր ազգային-քա-ղաքական շահերը եւ որի մոտ այնքան նրբորեն բյուրեղացած էին հայրե-նասիրական զգացումներն ու ըմբռնումները« (»Հայրենիք« օրաթերթ, Բոստոն 1957թ., 11 օգոստոսի, էջ 3): Հ. Ասատրյանի հետ, Սոֆիայում խմբագրել ու հրատարակել են »Ցեղ եւ Հայրենիքն« ու »Տարոնի Արծիվը«: 1944թ.-ին ձերբակալվել է համայնավարների կողմից եւ տարվել Ուրալի բանտ, ուր եւ մահացել է: Իր մասին մեզ հայտնի շատ թե քիչ խոսուն գրությունը տե՛ս »Հայրենիք« ամսագիր, 1958 թ., թիվ 7, էջ 107-109:

10. ՀՀ ԱԱՆ արխիվ, ԿԳՖ, գործ թիվ 11278, հտ. 3: Կարո Գեւորգ- յանը, Հայկ Ասատրյանի մ

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...