Jump to content

Recommended Posts

И так, родные мои, в связи с назначением нового модератора :brows: об'являю конкурс. Пишем стихи. Причем совсем неважны профессиональность, язык (Арм/ру/анг/нем - лишь бы я понимала), длина, стиль....

Важно одно. Стихи должны быть про Армению. :flower:

Желаю удачи. Победителя ждет приз :brows:

Link to post
Share on other sites
  • Replies 91
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

когда конкурс заканчивается, а точнее до какого числа стихи принимаются?

и какой приз?

Link to post
Share on other sites

Не люблю слово конкурс, но как бы мы не хотели, все, чем занимается человек, это предмет состязании. Мне иногда кажется, что Диоген в бочке состязался самым собой:) В конце концов, все познается путем сравнения...

Что касается конкурсу стихов, это самый относительный конкурс:)

Единственно, что от жюри требуется очень разносторонний, тщательный и беспощадный подход к каждому произведению, словом, нужна Злая мудрость!))

Так что затея уместная и хорошая!

Вот сейчас пишу для конкурса, когда и что будет готово сразу размещу.

:victory:

Link to post
Share on other sites

Пусть это будет не конкурс а фестиваль, то есть без соревнования чтобы никого не обидеть.

И пусть стихи будут только на армянском языке :victory:

Link to post
Share on other sites

Конни джан, спасибо :girlkiss:

Կարմիր, միայն հայերեն գրելը այդքան էլ լավ միտք չէ, ինձ թվում է, պոետին չի կարելի պարտադրել գրել այս կամ այն լեզվով :hi: :flower:

Իհարկե Հայերենը ցանկալի կլիներ

Aksel будем ждать :hi:

Link to post
Share on other sites

А сам стих должен быть новый или из старых тоже можно?

Edited by M.Vahe
Link to post
Share on other sites

Еs verchin angam grel em, erb 15-16 tarekan ei. Shat xist chdatek indz es ayd zhamank siraharvac erexa ei, vor aprum er ir verchin amisner@ Hayreniqum, otar erkir texapoxveluc araj.

Im ayd zhamanakva gracneric mek@:

Es chigitem sirum em qez

Te chem sirum es chgitem

Miayn gitem gnum em es

Heru heru anveradarc

Es chem uzum heru linel

Heru qeznic, qo ashxaric

Heru erkric im hayrenya

Hoxic, jric, tun u texic

Dazhan kyanq@ hax e anum

Im hogus het, im srtis het

Hosqer chunem qez aselu

Uzh el chunem dimanalu

Verj@ inch e chem imanum

Indz ksires chem imanum

Miayn gitem gnum em es

Heru heru anveradarc

Erevan 3-6.07.2000

Edited by hayastan
Link to post
Share on other sites

Представляю на конкурс стихи неизвестного автора середины двадцатого века.

Ленин папин мерела

Мези совац тохела

Пстик балек мецацек

Ирар керек кштацек

Edited by Kompot.sys V1.02
Link to post
Share on other sites
Представляю на конкурс стихи неизвестного автора середины двадцатого века.

Ленин папин мерела

Мези совац тохела

Пстик балек мецацек

Ирар керек кштацек

:lool: :lool: :lool: :up:

Думаю, это скорее конец 20 века

Link to post
Share on other sites

Փոքր ժամանակվա (3 տարի առաջվա, բայց մեկ է փոքր ինչ անկապոտ) բանաստեղծություններիցս (շատ չծեծեք, դե չի ստացվում ինձանից պոետ էլի վայ :no:

Իմացի՜ր իմ եղբայր, իմացի՜ր...

Մարտի ժամանակը եկել է,

Համբերության գավաթը լցվել

Մեր գործն է այժմ կռվելը

Մեզ պետք է կռվել և. հաղթել։

Ուժեղ է թշնամին, խորամանկ

Ալդ մասին դու մի մոռացիր

Մեզ պերք է մի ալն հաղթանակ

Մենք կստանանք այն, իմացիր:

Եվ ավարտին, միև֊նռւլն է

ճանապարհի դժվարին

կծածանվի եռագույնը

Սուրբ Մասիսի կատարին։

Եվ անպայման ետ կխլենք

Գազանից չար, մեր երկիրը

Մուշը, Վանը, Անին վերձնենք,

Սասուն, Խարբերդ, Դիարբեքիրը։

Հերիք է թշնամու ոտքերը,

Մեր խաչքարները տրորեն,

Պետք է; մեր հայ հերոսները

Հողերն ազատեն բռնորեն։

Եվ հենց այդժամ կհաղթի

Արդարությունը իսկական

Եվ ծովից ծով թող լինի

Հզոր Երկիրն Հայկական։

Մեր ժամանակը եկել է,

Սուրբ կովում գնալ մարտնչել

Մեզ պետք է մի ալն հաղթել ու

Մեր Հայրենիքը ազատել։

Վերադարձ Հայաստան

Իմ հարազատ սարերից,

Երբ վերջին ձյունը կհալի,

Ուրախ առուն զրնգուն

Սարի լանջից կվազի,

Երբ դաշտերը կանաչ հագնեն,

Ծածկվեն գորգով ծաղկազարդ,

Ձնծաղիկներ նուրբ կզարդնեն,

Ծաղկեն նարգիզ ,մեխակ, վարդ,

Դարձած թոչունները պես-պես

Կերգեն երգեր աննման

Հավատում եմ, այդժամ ես

Կվերադառնամ Հայաստան:

Մնացած անկապությունները այստեղ են՝

http://karmir.narod.ru/Poetry.htm

Ավելի լավ է գնամ մի օգտակար գործով զբաղվեմ :lol:

Edited by Karmir
Link to post
Share on other sites

Զլյուկա ջան, դե ես էլ, տաղանդ չունեմ՝ ինքնաքննադատությունով եմ առաջ գնում :lol:

Link to post
Share on other sites

Karmir, քո վերաբերմոունքը սեփական գործի նկատմամբ երևում է

Ավելի լավ է գնամ մի օգտակար գործով զբաղվեմ :lol:

քո իսկ արտահայտությունից: Ինքնախարազանման փոխարեն կարելի էր ավելի լուրջ վերաբերվել ու առաջին հերթին մաքրել տառասխալներից, չանտեսել կետադրությունը: Կարելի է նաև ստուգել բառերի օգտագործման նպատակահարմարությունը: Օրինակ՝ հաղթանակը չեն ստանում, այլ նվաճում են: Կամ ինչպես հասկանալ «հողերն ազատել բռնորեն» :

Հուսով եմ, չես ընդունի որպես «ծեծօ: :)

Link to post
Share on other sites

Ռոմեո ջան համամիտ եմ: Հենց այդ պատճառով էլ ասում եմ որ ինձանից բանաստեղծ չի դուրս գա :p Քանի որ հիմա որ կարդում եմ, ուզում եմ ճղեմ դեն նետեմ, իսկ ուղղելու կամ «դզել-թչելու» ժամանակ ու հավես չունեմ :)

Որպես «ծեծ» չեմ ընդունի, որովհետև մի տարի առաջ ես արդեն նույնպիսզի «ծեծ» Ստեմարից կերել եմ, ինչից հետո այս մի տարվա ընդացքում վախենում էի ոտանավորներս այստեղ տպել :)

Link to post
Share on other sites

Հավերժ Հայաստան

Վայրագ ազգերի քյալան ձիերի՛

Սմբակների տակ տրորված իմ հող,

Դու բոցկլտացող բի՛բն ես արևի,

Լուսափայլության շողեր հորինող:

Անըմբռնելի ներող ու բարի,

Իմ աստվածային երկիր վանքերի,

Լռության լեզուն քո խաչքարների

Այբենոթյունն է իմ մրմունջների:

Ժայռերի կրցքին արմատներ խրող,

Արևից դեղին անթառամ ծաղիկ,

Սրաթև Փյունիք հողմեր նվաճող,

Երկի՛ր Նաիրի, հույսերիս գալիք:

Շեկ արևելքի մինուճար փիրուզ,

Երկինքը ցայող հույսերի հավույզ,

Բոլոր ջրերից ուրիշ իմ Սևան,

Հույսերի օվկյան, Սայաթ Նովական:

Ու ծիրանագույն բուրաստանների

Բակունցյան թռիչք գեռագույն մտքի,

Ճյուղերդ միշ վե՛ր, սլացիկ բարդի՛,

Ինքնամփոփ՛, հպա՛րդ, անգուշակելի՜:

Մատյան նաիրյան, հայոց պատմություն,

Մաքառումների հիշատակարան,

Մրրկահավքի երգ, վերածնություն,

ԵՎ խռովահույզ, և անդենական:

Ոգու կորով իմ առյուծ արծվաթև,

Ոսոխի անհագ կոկորդին չոքած,

Իմ փետուրը քո թևից եմ պոկել,

Քո ճիրաններով իմ սի՛րտն է զինված:

Խա՛յթն եմ արևի շեկ Ավարայրի,

Որտեղ պարսկական փղերն են չոքել,

Հրավիրում եմ ձեզ մենամարտի,

Հրեշ թայլատներ ու՞ր էք թաքնվել:

Մենք ստեղծել ենք դուք հափշտակել,

Հայտնագործել ենք իսկ դուք գողացել,

ԵՎ ո՛չ մի անգամ ասպետ չե՛ք եղել,

ԵՎ սողացե՛լ եք, և ողորմաց՛ել:

Անկումիտ, դաժան ու ոճրախնդիր,

Մարդու նմանվող թշվառականներ,

Ձեր գոյությունը արդեն մի ոճիր,

Զարմանալի է, ու՞ր էք աստվածնե՜ր:

Ես լերկ ձեռքերով ինչպես վայրենի

Հադեսի կուրցքը կպատառոտեմ,

Եթե նա նորից գլուխ բարձրացնի

Իմ բազմաչարչար ժողովրդի դեմ:

Ու երբ մուրճերը ժամանակների

Մտներն այս գրող դարձնեն փոշի,

Կկազմեմ մի գունդ ուրվականների

Մինչև Նաիրին չազատագրվի:

Հազարամյակներ ես կվոլորեմ,

Ես ամեն գարուն կգամ Կիլիկիա,

Ու ձնծաղիկներ քեզ կնվիրեմ,

Հոգիս հողիտ մեջ թող արմատնե՜ր տա:

Հողի՛տ մեջ մնա քեզ ջերմացնելու,

Ինչպես կայծկլտուն օջախն հայկական,

Անքակտելի՛ է ջիղն արիացու,

Իմ հավերժահարս, հավերժ, Հայաստան:

Արտույտ

Այսոր առավոտ իմ գործի ճամփին,

Մի արտուտյիկ երգուիմ է քօ մասին,

Կանաչ դաշտի մեջ ննջում է քամին

Ու երգ է թառել կանուխ երազին:

Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ,

Իմ կարօտ սիրտը առ թևերիտ տակ,

Հորինիր մի երգ կարոտիս նման

Ու երգ ասելով թռի Հայաստան:

Քամի դեռ վաղ է, չարթնանա՝ս,

Արտույտը պատմում է երա՛զ,

Թող արտույտիկը երգի՛

Հեռու ե՜րգը կարոտի:

Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ,

Իմ կարօտ սիրտը առ թևերիտ տակ,

Հորինիր մի երգ կարոտիս նման

Ու երգ ասելով թռի Հայաստան:

Գարունն է հևում

Գարունն է հևում անպերի պաղով,

Իմ սերը հեռու՝, մնացի գալով:

Էս լուսաոր հեռուներում,

...............ամպերի մեջ որպես ճրագ,

Արարատի ձյունը չի փայլում:

Ու երկնաքեր ամրոցների,

Գոթական վեհ տաճարների,

Պաղ քարերի ճակատներին

Խոր Վիրապի պատերի պես

մամուռ չի բռնում,

Ու իմ կարոտ սրտի համար

ոչի՛նչ չե՛ն պատմում,

Համր կարոտն է հոգիս ճանկռում:

Գարունն է հևում ամպերի պաղով,

Իմ սերը հեռու՝, մնացի գալով:

Սարերը կապույտ

Շիրակի դաշտը հորիզոն չունի,

Ինքնամփոփ է ու ամպերին մոտիկ,

Շորջպար են բռնել սարերը հեռվի,

Կապույտ սարերը, խոհուն ու բարձրիկ:

Սարերը հեռվից կապույտ են թվում,

Ամպերից մի քիչ ավելի կապույտ,

Իհա՝րկ է, գուցե այդպես է թվում,

Ես գույները լավ չե՝մ ճանաչում,

Բայց սարերը կապույտ են:

Մի զարմանք

Ո՞ր սիրողը քեզ կասի,

Ինչի՛ համա՝ր է սիրում

Սրի՜նգը Կոմիտասի,

Կամ ուռցը մեր սարերում:

Ո՞ր անցորդը քեզ կասի,

Թե հավքերն ու՝ր են թռչում,

Թեև պա՛րզ է, ու՞ր պիտի,

Հարա՝վ, հարա՛վ են թռչում:

Ու թռչում են դեպի սեր,

Արևին հավատալով,

Հավքերը չունեն մտկեր,

Ու սիրում են բնազդով:

Թող որ չունեմ ես թևեր,

Աներևույթ են նրանք,

Բայց սրտիս մեջ կա մի սեր,

Մի՛ Հայաստան, մի զարմա՛նք:

***

Իսկ ղարիբը աչքը հեռուն,

Անտարբեր է նայում երկինք,

Աստղերն այստեղ հեռու են:

Ակսել Վարդանյան

Mudrost ջան, շրիֆտը սրանից մեծ չի ստացվում :hm:

Link to post
Share on other sites

Երեխեք ջան, էսել ուղղիղ հինգ տարի առաջ եմ գրել. :p :lol:

Ասեմ որ կյանքում ընդամենը 2 հատ բանաստեղցություն ( եթե կարելի այդպես անվանել) եմ գրել երկուսնել Հայաստանի-կարոտի մասին :cry: :rolleyes:

Կարոտ

Պոկեցին քեզ իմ սրտից

Բայց մնաց մի մեծ բեկոր

Բեկոր թախծի, բեկոր վշտի,

Հողի կտոր ,շողի կտոր:

Տանջող, այրող, սիրտս մաշող

Կարոտը սև, կարոտը վառ,

Սերը դեպ քեզ ,սերը դառ,

Որ միշտ պահեց իմ ականջում,

Ճոխ դուդուկիդ մեղեդին

Ու ծեր ուռուն լացակում

Քո վշտերի անտառում:

Գույնդ վարդի Չեմ մոռանա ես երբեք,

Սիրտս Հայի Ինձ կբերի նորից հետ:

Link to post
Share on other sites

էսել մյուսը :blush: :p

Երազ

Սլանալով երկնքում,

Ես կգտնեմ իմ կյանքում

Սքանչելի մի հատված,

Երբ պատուհանին նստած

Ես նայում էի հեռուն-

Երևում էր փայլփլուն

Դարից մաշած,

Խոսքից հոգնած,

Թուրքից նեղված

Հանգիստ քնած

Գագաթը սեգ

Խորհրդավոր Մասիսի…

ժամանակ էր դա անհոգ

Եվ գիտենալ չէի կարող,

Որ կհիշեմ այս պատկերը

Անցած այսքան տարիները…

Հիմա չկա չի երևում,

Մնացել է նա Հեռվում:

Տափաստանն է տեսարանս՝

Հորիզոն մի ամայի:

8.12.2000

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...