Jump to content

Recommended Posts

  • Replies 91
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Джана))) я вот тоже хочу стих запостить, но он на русском (+8 слов по-армянски и 1 по-английски) так что соревноваться с этими творениями на армянском не может :( может быть отдельный конкурс объявишь?

Link to post
Share on other sites

Ակսել :p դե ասեք ինչ եմ հաղթել :cool:

Հավերժ Հայաստան

Վայրագ ազգերի քյալան ձիերի՛

Սմբակների տակ տրորված իմ հող,

Դու բոցկլտացող բի՛բն ես արևի,

Լուսափայլության շողեր հորինող:

Անըմբռնելի ներող ու բարի,

Իմ աստվածային երկիր վանքերի,

Լռության լեզուն քո խաչքարների

Այբենությունն է իմ մրմունջների:

Ժայռերի կրցքին արմատներ խրող,

Արևից դեղին անթառամ ծաղիկ,

Սրաթև Փյունիք հողմեր նվաճող,

Երկի՛ր Նաիրի, հույսերիս գալիք:

Շեկ արևելքի մինուճար փիրուզ,

Երկինքը ցայող հույսերի հավույզ,

Բոլոր ջրերից ուրիշ իմ Սևան,

Հույսերի օվկյան, Սայաթ Նովական:

Ու ծիրանագույն բուրաստանների

Բակունցյան թռիչք գերագույն մտքի,

Ճյուղերդ միշտ վե՛ր, սլացիկ բարդի՛,

Ինքնամփոփ՛, հպա՛րդ, անգուշակելի՜:

Մատյան նաիրյան, հայոց պատմություն,

Մաքառումների հիշատակարան,

Մրրկահավքի երգ, վերածնություն,

ԵՎ խռովահույզ, և անդենական:

Ոգու կորով իմ առյուծ արծվաթև,

Ոսոխի անհագ կոկորդին չոքած,

Իմ փետուրը քո թևից եմ պոկել,

Քո ճիրաններով իմ սի՛րտն է զինված:

Խա՛յթն եմ արևի շեկ Ավարայրի,

Որտեղ պարսկական փղերն են չոքել,

Հրավիրում եմ ձեզ մենամարտի,

Հրեշ թայլատներ ու՞ր էք թաքնվել:

Մենք ստեղծել ենք, դուք հափշտակել,

Հայտնագործել ենք, իսկ դուք գողացել,

ԵՎ ո՛չ մի անգամ ասպետ չե՛ք եղել,

ԵՎ սողացե՛լ եք, և ողորմաց՛ել:

Անկումիտ, դաժան ու ոճրախնդիր,

Մարդու նմանվող թշվառականներ,

Ձեր գոյությունը արդեն մի ոճիր,

Զարմանալի է, ու՞ր էք աստվածնե՜ր:

Ես լերկ ձեռքերով ինչպես վայրենի

Հադեսի կուրցքը կպատառոտեմ,

Եթե նա նորից գլուխ բարձրացնի

Իմ բազմաչարչար ժողովրդի դեմ:

Ու երբ մուրճերը ժամանակների

Մտներն այս գրող դարձնեն փոշի,

Կկազմեմ մի գունդ ուրվականների

Մինչև Նաիրին չազատագրվի:

Հազարամյակներ ես կվոլորեմ (?),

Ես ամեն գարուն կգամ Կիլիկիա,

Ու ձնծաղիկներ քեզ կնվիրեմ,

Հոգիս հողիդ մեջ թող արմատնե՜ր տա:

Հողի՛դ մեջ մնա քեզ ջերմացնելու,

Ինչպես կայծկլտուն օջախն հայկական,

Անքակտելի՛ է ջիղն արիացու,

Իմ հավերժահարս, հավերժ, Հայաստան:

Արտույտ

Այսոր առավոտ իմ գործի ճամփին,

Մի արտույտիկ երգում է քո մասին,

Կանաչ դաշտի մեջ ննջում է քամին

Ու երգ է թառել կանուխ երազին:

Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ,

Իմ կարոտ սիրտը առ թևերիդ տակ,

Հորինիր մի երգ կարոտիս նման

Ու երգ ասելով թռի Հայաստան:

Քամի, դեռ վաղ է, չարթնանա՝ս,

Արտույտը պատմում է երա՛զ,

Թող արտույտիկը երգի՛

Հեռու ե՜րգը կարոտի:

Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ,

Իմ կարոտ սիրտը առ թևերիդ տակ,

Հորինիր մի երգ կարոտիս նման

Ու երգ ասելով թռի Հայաստան:

Գարունն է հևում

Գարունն է հևում անպերի պաղով,

Իմ սերը հեռու՝, մնացի գալով:

Էս լուսավոր հեռուներում,

...............ամպերի մեջ, որպես ճրագ,

Արարատի ձյունը չի փայլում:

Ու երկնաքեր ամրոցների,

Գոթական վեհ տաճարների,

Պաղ քարերի ճակատներին

Խոր Վիրապի պատերի պես

մամուռ չի բռնում,

Ու իմ կարոտ սրտի համար

ոչի՛նչ չե՛ն պատմում,

Համր կարոտն է հոգիս ճանկռում:

Գարունն է հևում ամպերի պաղով,

Իմ սերը հեռու՝, մնացի գալով:

Սարերը կապույտ

Շիրակի դաշտը հորիզոն չունի,

Ինքնամփոփ է ու ամպերին մոտիկ,

Շուրջպար են բռնել սարերը հեռվի,

Կապույտ սարերը, խոհուն ու բարձրիկ:

Սարերը հեռվից կապույտ են թվում,

Ամպերից մի քիչ ավելի կապույտ,

Իհա՝րկ է, գուցե այդպես է թվում,

Ես գույները լավ չե՝մ ճանաչում,

Բայց սարերը կապույտ են:

Մի զարմանք

Ո՞ր սիրողը քեզ կասի,

Ինչի՛ համա՝ր է սիրում

Սրի՜նգը Կոմիտասի,

Կամ ուռցը մեր սարերում:

Ո՞ր անցորդը քեզ կասի,

Թե հավքերն ու՝ր են թռչում,

Թեև պա՛րզ է, ու՞ր պիտի,

Հարա՝վ, հարա՛վ են թռչում:

Ու թռչում են դեպի սեր,

Արևին հավատալով,

Հավքերը չունեն մտքեր,

Ու սիրում են բնազդով:

Թող որ չունեմ ես թևեր,

Աներևույթ են նրանք,

Բայց սրտիս մեջ կա մի սեր,

Մի՛ Հայաստան, մի զարմա՛նք:

***

Իսկ ղարիբը աչքը հեռուն,

Անտարբեր է նայում երկինք,

Աստղերն այստեղ հեռու են:

Ակսել Վ.

Գտա այսքանը (չի նշանակում, որ էլ չկա :p ): Կետադրության սխալները մի կողմ :brows:

Link to post
Share on other sites

Ես չգիտեմ, սիրում եմ քեզ,

Թե չեմ սիրում` ես չգիտեմ,

Միայն գիտեմ, գնում եմ ես,

Հեռու, հեռու, անվերադարձ:

Ես չեմ ուզում հեռու լինել.

Հեռու քեզնից, քո աշխարհից,

Հեռու երկրից իմ հայրենյա,

Հողից, ջրից, տուն ու տեղից:

Դաժան կյանքը խաղ է անում

Իմ հոգու հետ, իմ սրտի հետ,

Հոգսեր չունեմ քեզ ասելու,

Ուժ էլ չունեմ, դիմանալու:

Վերջը ի՞նչ է, չեմ իմանում,

Ինձ կսիրե՞ս, չեմ իմանում,

Միայն գիտեմ, գնում եմ ես`

Հեռու, հեռու, անվերադարձ:

Երևան, 3-6.07.2000

Hayastan

Link to post
Share on other sites

Յուրաքանչյուր ցանկությո՞ւն: :hm:

Նվիրեք ինձ մի բանաստեղծություն: :flower:

Եղավ :up:

:flower: մենակ մի քիչ ժամանակ, որ այդ դեպքը պատահի, ամեն բանաստեղծություն դեպք է, ուղակի բանաստեղծը կախարդի նման էդ դեպքը կայացնում է:

Link to post
Share on other sites

"Ергн пандухти" :lol:

Тмбкаhарир еритасард тмбукист

Тох дохдоха - нурб дайлалов дабул@ кошт,

hамотех цидигнери нвагахмбов,

hнчецни амбохч еркрагндов,

Мтерим - ми мехеди, ми мехеди, ми мехеди:

Link to post
Share on other sites
"Ергн пандухти" :lol: 

Тмбкаhарир еритасард тмбукист

Тох дохдоха - нурб дайлалов дабул@ кошт,

hамотех цидигнери нвагахмбов,

hнчецни амбохч еркрагндов,

Мтерим - ми мехеди, ми мехеди, ми мехеди:

:wow:

Համացանցում իմ «ապրած» տաս տարիների ընթացքում շատ անգամ եմ զարմացել,թե հայերեն լեզուն ի՜նչ

չարչարանքների է դիմանում ու դեռ հոգին չի փչել՝ ի հեճուկս անթիվ-անհամար-անհաշվելի հոգեառների: :hehe:

Link to post
Share on other sites

:wow:

Համացանցում իմ «ապրած» տաս տարիների ընթացքում շատ անգամ եմ զարմացել,թե հայերեն լեզուն ի՜նչ

չարչարանքների է դիմանում ու դեռ հոգին չի փչել՝ ի հեճուկս անթիվ-անհամար-անհաշվելի հոգեառների: :hehe:

hад э Сас, хом hайоц лезви кннутюн че :hehe: , от души воданавор мер барбари неркаютямб. :lol:

hа, меге чморанас манрамасн артацолес эд зарманкнерд мемуарнер грелу вахт. :p

Edited by M.Vahe
Link to post
Share on other sites

Վահե,

գյումրվա բարբառում թմբուկԻՍՏ բառ գոյություն չունի և ոչ էլ՝ դաԲուլ:Գուցե դաՎո՞ւլ: :p

Չէ, չեմ մոռանա և որպես օրինակ ու նմուշ կբերեմ այստեղի «գոհարները»... :hehe:

Link to post
Share on other sites
գյումրվա բարբառում թմբուկԻՍՏ բառ գոյություն չունի

Ов @сав шат эл лав ка, наряду с чалист, егрчист и в этом духе на уровнье юмора, у hа нор-нор бар эл караджанан дул@ урес, барбар@ техум чи кагнац. :D

էլ՝ դաԲուլ

@стех ап джан, пст твир. :p

Петк эл эхав, к@рнанк плавни преход эненк у варенк гракан, каскацесгк@ ? :lol:

Չէ, չեմ մոռանա և որպես օրինակ ու նմուշ կբերեմ այստեղի «գոհարները»...

Де па джан цаканамг@ ора, мец hетаркркрутюн уненан мемуарнерд, земляниннери кохмиц.

Сас иск ду инкд урдиц ес?

Link to post
Share on other sites
"Ергн пандухти" :lol: 

Тмбкаhарир еритасард тмбукист

Тох дохдоха - нурб дайлалов дабул@ кошт,

hамотех цидигнери нвагахмбов,

hнчецни амбохч еркрагндов,

Мтерим - ми мехеди, ми мехеди, ми мехеди:

Գրե՜, գրե՜, դու մեր ջաիլ վոտանավորիստ,

Դողդողացու կլավիշներովդ փափուկ,

Ու մտերիմ մեղեդիդ, մեղեդիդ, մեղեդիդ

Հնչե սաղ ինտերնետով համով,

Եվ ֆորումում մեր՝ հատուկ,

Որպես դավուլ, դաբուլ ու դուդուկ,

Հատուկ դուդուկ, դուդուկ:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...