Dili Posted May 31, 2005 Report Share Posted May 31, 2005 (edited) Նորիկ, ներեցեք, ես հույս ունեի, որ ձեզ կպատասխանի մեկը, ով ավելի շատ է հասկանում այս թեմայից: Ինձ թվում է, եթե նախադասությունների միջև չկա շաղկապ, և ենթական ու ստորոգյալը փոխվում են, դրվում է միջակետ: Երևի կարելի է նաև վերջակետ դնել, բայց այդ դեպքում նախադասությունների միջև ուղղակի կապը կորում է: Իսկ ստորակետի համար այդպիսի կանոն չկա: ← ընդհանրապես բարդ նախադասության մեջ, երբ ենթական ու ստորոգյալը փոխվում են, դրվում է ստորակետ, իսկ միջակետ դրվում է հետևյալ դեպքում բ. երկու նախադասությունների միջև. եթե երկրորդը նախորդի բացատրությունն է: Edited May 31, 2005 by Dili Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted May 31, 2005 Author Report Share Posted May 31, 2005 Նորիկ, իսկապես: Սխալ էի արտագրել Quote Link to post Share on other sites
Dili Posted May 31, 2005 Report Share Posted May 31, 2005 Հարցը հետևյալն էր` "միջև" բառից հետո ("եթե"-ից առաջ) ստորակետ պետք է դնել, թե միջակետ: Կարևորությունն այն բանի մեջ է, որ սխալ դրված միջակետը հենց "միջակետի" վերաբերյալ սահմանման մեջ թյուրիմացություն կարող է առաջացնել: Իմ կարծիքով, բերված բ. կետում միջակետը սխալ է դրված, և կարևոր է դա ուղղել: Բերված սահմանումը կարելի է գրել այսպես. "Միջակետ դրվում է երկու նախադասությունների միջև, եթե նախադասություններից մեկը հանդիսանում է մյուսի բացատրությունը:" Այս դեպքում ակնհայտ է, որ պետք է լինի ստորակետ: Կրկնում եմ, սա իմ ենթադրությունն է: Եվ եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղել: Ես ձեզ` որպես սխալ հասկացողի օրինակ: ← Ախ, եթե այդ կտրվածքով, իհարկե ստորակետ ("եթե"-ից առաջ) : Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.