Jump to content

Կետադրություն


Recommended Posts

Նորիկ, ներեցեք, ես հույս ունեի, որ ձեզ կպատասխանի մեկը, ով ավելի շատ է հասկանում այս թեմայից:

Ինձ թվում է, եթե նախադասությունների միջև չկա շաղկապ, և ենթական ու ստորոգյալը փոխվում են, դրվում է միջակետ: Երևի կարելի է նաև վերջակետ դնել, բայց այդ դեպքում նախադասությունների միջև ուղղակի կապը կորում է: Իսկ ստորակետի համար այդպիսի կանոն չկա:

ընդհանրապես բարդ նախադասության մեջ, երբ ենթական ու ստորոգյալը փոխվում են, դրվում է ստորակետ, իսկ միջակետ դրվում է հետևյալ դեպքում բ. երկու նախադասությունների միջև. եթե երկրորդը նախորդի բացատրությունն է:

Edited by Dili
Link to post
Share on other sites

Հարցը հետևյալն էր`

"միջև" բառից հետո ("եթե"-ից առաջ) ստորակետ պետք է դնել, թե միջակետ:

Կարևորությունն այն բանի մեջ է, որ սխալ դրված միջակետը հենց "միջակետի" վերաբերյալ սահմանման մեջ թյուրիմացություն կարող է առաջացնել:

Իմ կարծիքով, բերված բ. կետում միջակետը սխալ է դրված, և կարևոր է դա ուղղել:

Բերված սահմանումը կարելի է գրել այսպես.

"Միջակետ դրվում է երկու նախադասությունների միջև, եթե նախադասություններից մեկը հանդիսանում է մյուսի բացատրությունը:"

Այս դեպքում ակնհայտ է, որ պետք է լինի ստորակետ:

Կրկնում եմ, սա իմ ենթադրությունն է: Եվ եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղել:

Ես ձեզ` որպես սխալ հասկացողի օրինակ:

Ախ, եթե այդ կտրվածքով, իհարկե ստորակետ ("եթե"-ից առաջ) : :yes:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...