Jump to content

Ջավախքի(Կա&#1408


Recommended Posts

Օղորմածիկի կերակուրի համը

Մեկիմ կնիկը մեռնիկը, կերթա ուրուշ կնիկմ կառնե: Շատ լավ, էփող-թափող, իսպայի, խելացի: Հըմը իշկան օր ճըյթ կենե, լավ կիրակուր կըէփե, մեկ է, մարթը չի հավնի, կըսե "հայ գիդի օղորմած հոգուն էփած ապրին համը: Մե անքամըմ չէղավ, օր էնոր ապրին համը առնեմ": Էս կնիկը զարմանակը, տը էս էրկանը առաչի կնիկը ինչղ ապուրներ է էփը, օր իրեն ասըլ կերակուրներուն չի հավնի ու ամմեն անքամ "հայ գիդի օղորմած հոգուն էփածը, հայ գիդի հա հայ գիդի..."

Մէ անքամըմ ա գործով ընկած կըլլի տը ինչ, վրահասու չի ըլլի ու ապուրը խանծի կը: Խեղճ կնիկը չիտե տը ինչ էնե: Թըու-թուու կենե, կըսե թափե՞մ-չըթափե՞մ: Վերչը այը ըշկը առած, վախվխելով առաչ կը փերե, դողդողալով կեզըթ կենե, տը էրիկը ի՞նչ պետի ըսե:

Էս մարթը մե կտալըմ կուտե, վեր կայե, խաչըմ կհանե ու կսե. "փառք ասծու, անջաղ օղորմած հոքուն ապրին համը առա":

Կընիկը նոր կը հասկընա, օր էս մարթուն առչի կնիկը էնքան խանծած ապուր է ուտեցուցե, օր խեղճը բեյնին համը կորուցել է:

Link to post
Share on other sites
  • Replies 98
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Popular Posts

Արդեն տաս տարի է անցել, բայց հետաքրքիր է թերթել տասնամյա վաղեմիության գրառումները: 

*

Սև ու դեղին, վեվ օր տեսնի` պատռի լեղին:

*

Սեվին սապոնն ինչ էնե, խևին խրատն ինչ էնե:

*

Սխալմամբ դըմրչի սիրեցի, օխտը տարի մուր շռեցի:

*

Գիրը գլխեն է, խելքը` գլխեն:

*

Վյեվ օր ըսե իքս խիար է, բուռըմ աղ կառնե ու վազզե կը:

*

Վյեվ հարս, դու` հարսնախպար:

*

Կալը, կուտը, մամին-պապին հարսնիքը:

*

Մըկին շեռն ա ջախջին ֆըյտը է:

Link to post
Share on other sites

Հանելուկներ

*

Կերթա - քուքա մորտ փորին բարև կուտա:

/խնոցի/

*

Պըպըզիմ տակտ, կոխեմ ծակտ:

/ամբար/

*

Չորսն ունի հաբեթու մոլլան,

Երկուսն ուն միրուքով քյըլլըն,

Հեչ չունի հաքիկը

Ինչը՞ղ կը պայե ձաքիկը:

/պտուկները/

*

Էրկուատ սըլըլիկ, էրկուատ պըլպըլիկ,

չորսատ կոխիչ, միատմա կախիչ:

/կով /

*

Սարեն, ձորեն ծեն քուքա, ձին անոթի տուն քուքա:

*

Ձին` ձորը, քուռիկը` փորը:

*

Սեվ սատանան պատեն կախ:

*

Կըսեմ "արի, արի", չի քա.

Կըսեմ "մի քա, մի քա", քուքա:

*

Ինձի պետկ չէ, քեզի պետկ չէ.

Ում օր պետկ է, էնիկա անպետկ է:

Link to post
Share on other sites

“Սարեն, ձորեն ծեն քուքա, ձին անոթի տուն քուքա:”

Ասիկ հավան է` գուռա կը:

“Ձին` ձորը, քուռիկը` փորը:”

Կռնա ջաղաշկը ըլլիլ?

“Սեվ սատանան պատեն կախ:”

Քա ասիկա Սահակաշվիլուն նկարն է պատեն կախ են տվե քյոփողլեստանը…

“Կըսեմ "արի, արի", չի քա.

Կըսեմ "մի քա, մի քա", քուքա:”

Պըռկնին են:

“Ինձի պետկ չէ, քեզի պետկ չէ.

Ում օր պետկ է, էնիկա անպետկ է:”

Քա ասիկա կենա Սահակաշվիլուն կ’նմանցնեմ…

Link to post
Share on other sites

Երգեր շուրջպարերի ժամանակ

*

Կեցցե երեք տարի ժամանակ ունիմ,

Կեցցե երեք տարի ժամանակ ունիմ,

Ուզել եմ, առնելու նպատակ ունեիմ:

*

Մեր բախչեն ինձա-քինձա,

Մեր բախչեն ինձա-քինձա,

Շան տղա աշկըտ ինձա:

*

Ըխտերը պըտըտեցինք,

Ըխտերը պըտըտեցինք,

Կանֆետ կետանք, թխտերը շըփըրտեցինք:

*

Դոխտուրըմ, դոխտուրըմ իլվընի,

Ես ջաիլ եմ ջիլվընի:

Ծանոթություն - Պարում են թևանցուկ/մեկի ափը մյուսի ուսին/: Երգում են զույգերով, տղաների զույգեր և աղջիկների զույգեր, խոսքը փոխանցելով մի զույգից մյուսին/տղաները աղջիկներին և հակառակը/, որպես խոսքակռիվ, հանպատրաստից ավելացնելով սեփական սրամիտ տողեր:

Մոտավորապես այսպես.

Տղա դեմքտ ծանոթ է:

Մեր բախչեն ինձա-քինձա,

Մեր բախչեն ինձա-քինձա,

Շան տղա աշկըտ ինձա:

Օր լավ աշես, կհիշես:

Մեր բախչեն ինձա-քինձա,

Մեր բախչեն ինձա-քինձա,

Շան ախչիկ աշկըտ ինձա:

Link to post
Share on other sites

Սոխինը ջուրն է

Սապախտան կանուխ Սիմոն պապը բոստան կըջըրե: Օվակ պապը մոտենա կը: Էրկուսն ա քիչմ անկճներեն խեղճ են:

-Բարլուս, Սիմոն:

Սիմոնը պատահական վեր կայե: Տեսնի կը Օվակին:

- Կայնել էս կաշես, բարև ա չես տա:

- Սիմոն, կըսեմ էրեկ առուն օր կանցնեի, չուխիս փեշը կոխեցի, քիշ մնաց թըփիս ընկնեի ջուրը:

- Հա, էդման է: Սոխին իշկան շատ ջուր տաս, էնքան լավ կըբուսնի:

- Է ես իշ մեխք ունեի, ոտքս սղաց: Ջուրը շատ չէ, հըմը խեխտիլ կը պատաի:

- Հպինչ, իմ ըսածս ա էտ է, սոխինը ջուրն է:

Link to post
Share on other sites
:up:  :wow:

:yes:

Մերն էլ մի բարի պտուղը չէ

Մէ տունմնացած, ըվսընը ախջըկանըմ վերչապես հեռու գեղեմ ուզող քուքա: Նշանեն, հարսնիք կենեն: Մաղարն օր գեղեն դուս քուքա, էս հարսին գեըցիք պար կըբռնեն, խաղ կը կանչեն`"ըվսընեցեն ազատվեցանք, ըվսընեցեն ազատվեցանք...": Փեսին հարը մաղրվորներուն կսե` "ինչի՞ էք մոլրկե: Դուքա պար բռնեցեք ու խաղ կանչեցեք - մերնա բարի պտուղըմ չէ, մերնա բարի պտուղըմ չէ...:

Ադաթներուտ...

Մէ ախջիկմ շատ կուզե մարթու երթալ, հըմը կամընչե, չիտե տը ինչղ հասկցնե հորն ու մորը, օր նշանվիլ կուզե: Խրաթ կուտան, օր հասկցնելու համար պիտի իրեք անգամ թռին պոլորը պտտվի ու ըսե -"մռնյաու, մռնյաու": Էս ախջիկը շատ կամընչե, հըմը ճարը կտռիկը, էլ չի դիմանա, թռոին պոլորը կպտտի ու կըսե,_ "ըտըթներուտ նըլլըթ, մռնյաու, մրնյաու...":

Link to post
Share on other sites

Քա Ռոմեո ջան, աս ինչ լավ պատմութուններ կ’գրես! Շատ հավնիմ կը: :flower:

Մեննակ մե հարց’մ ունիմ. մեր բարբառով գրես կը օրա, ինչի կը դիտմամբ ավելի անհասկանալի գրես մեկալոնց համար? Օրինակ. “ես իշ մեխք ունեի” դարձվածքը կռնանք ավելի հասկանալի գրել. “ես ինչ մեղք ունեի”: Կամ “իրեք անգամ թռին պոլորը պտտվի”-ն չենք կռնա գրենք “իրեք անգամ թնդռին բոլորը պտտվի”? Ինձի թվա կը, որ մեր քով մեծ մասամբ կ’սվի. “ինչ”, “թնդռին”… Իհարհե բազի-բազի կ’սվի. “իշ”, “թռռին”… Հըմը ասանք շատ չուչուստ զրցելեն կ’սեն… տիպական չէ…

Link to post
Share on other sites
Քա Ռոմեո ջան, աս ինչ լավ պատմութուններ կ’գրես! Շատ հավնիմ կը: :flower:

Մեննակ մե հարց’մ ունիմ. մեր բարբառով գրես կը օրա, ինչի կը դիտմամբ ավելի անհասկանալի գրես մեկալոնց համար? Օրինակ. “ես իշ մեխք ունեի” դարձվածքը կռնանք ավելի հասկանալի գրել. “ես ինչ մեղք ունեի”: Կամ “իրեք անգամ թռին պոլորը պտտվի”-ն չենք կռնա գրենք “իրեք անգամ թնդռին բոլորը պտտվի”? Ինձի թվա կը, որ մեր քով մեծ մասամբ կ’սվի. “ինչ”, “թնդռին”… Իհարհե բազի-բազի կ’սվի. “իշ”, “թռռին”… Հըմը ասանք շատ չուչուստ զրցելեն կ’սեն… տիպական չէ…

MiG-35 ջան, նպատակս չէ անհասկանալի գրելը, պարզապես եթե գրեի այնպես, ինչպես խոսում են հիմա, ապա այն շատ քիչ կտարբերվեր գրական լեզվից, քանզի ներկայիս սերունդը սովորելով հայկական դպրոցում, օր-օրի անցնում է գրականին, իսկ այն բառերը, որ ես օգտագործել եմ, այնտեղ արդեն դարձել են արխայիկ ու համարյա մոռացված: Իմ ժամանակի ծերերը դեռևս օգտագործում էին նման բառեր/հիմա շատ քիչ են մնացել/, իսկ հիմա դժվար լսես հենց այնտեղ, Ջավախքում:

թռին, թնդրին կամ թնդռին - տարբեր տարբերակներ են, տարբեր գյուղերի համար.

Բա հոտը՞

Մե չխոսկան հարսըմ կերսարոչը քով գործ էնելու վախտ քամի կը բաց թողնե: Շատ կամընչե: Կեվըա սատանություն կենե, էղածը ծածկելու համար սափկները իրար կը քսե ու ձեն կը հանե: Կերսարը քթին տակը խնդա կը: Կըսե`

- Հարս ջան, ձենը հասկցանք, հպը հոտը՞:

Link to post
Share on other sites
Մե չխոսկան հարսըմ կերսարոչը քով գործ էնելու վախտ  քամի կը բաց թողնե: Շատ կամընչե: Կեվըա սատանություն կենե, էղածը ծածկելու համար սափկները իրար կը քսե ու ձեն կը հանե: Կերսարը քթին տակը խնդա կը: Կըսե`

- Հարս ջան, ձենը հասկցանք, հպը հոտը՞:

Ռոմեո,

ուշադրություն դարձրե՞լ ես, որ ժողովրդական բանահուսությունում, գռեհիկ,կոպիտ և նույնիսկ արգելված բառերը ասվում են այլաբանորեն ու դրանով իսկ խոսքը դառնում է ավելի պատկերավոր, գեղեցիկ ու տպավորիչ:Նա,ով առաջին անգամ ամենօրյա մարդկային բնական պահանջը արրտահայտել է «քամի բաց թողնել« բառերով, բանաստեղծ է եղել: :)

Մի պատմություն փոկացիների մասին:Փոկացիներն հայտնի են իրենց «արյունախում» :) բնավորությամբ: Մի անգամ մեկը մյուսին ծեծում է ու հետն էլ կրկնում՝

-Էս է ես քեզ մոՌթելու եմ,էս է ես քեզ մոՌթելու եմ:

Համագյուղացիներից մեկը դիտողություն է անում.

-Այ մա՛ռթ, մոռթում ես՝ մոռթի, խեղճին էլ ինչո՞ւ ես սըպանում ...

Link to post
Share on other sites
Նա,ով  առաջին անգամ ամենօրյա մարդկային բնական  պահանջը  արրտահայտել է «քամի բաց թողնել« բառերով, բանաստեղծ է եղել:  :) 

:yes:

SAS, ես նկատել եմ նաև, որ ցանկացած անցենզուր անեդկոտ կարելի ե ցենզուրայի բերել, իհարկե, դրանից անեկդոտը ամպայմանորեն կտուժի, բաց և կարելի կլինի տվյալ շրջապատում պատմել:

2 MIG-35:

Հիշեցնեմ, որ "Քա ջան" արտահայտությունը օգտագործվում է կանանց դիմելու ժամանակ, ինչպես տղամարդկանց դիմելուց "ծո"-ն: /Քա կնիկմարդ, ինչ կըսե՞ս,... և այլն/:

Էշի տեղ չդնեք

Մե ջայիլմ դրկից գեղը կերթա ախջիկ ուզելու: Հաց կթնեն, պատիվ կենեն, զրցեսնեն կը: Կիրակուրը անլի կըլլի: Էս ջայիլը իրեն համեստ կը պայե, կուտե, բան չի ըսե: Յեփ օր ետ կդառնա, հասնի կը իրենց գեղը/գեղն ա էփեյի հեռու կըլլի/, մտածե կը, տը չըլլի էսոնք ինձի փորցել կուզեին: Ըլլոր մտածեցին, տը ես անլին -աղին չեմ ճոկե: Նորից ետ կդառնա դրկից գեղը: Մտնի կը ախջկանը տունը, տնեցիք ային-բեյին կըլլին, տը ես տղան ինի՞ է նորից ետ եկե: Փեսացուն կըսե,-" Ինձի իշու տեղ չթնեք: Ձեր կիրակուրը անլի եր":

Փեսին օրխավին

Մե ջայիլմ թըզը փեսացու է, հարսընցուին տունն է քնացե: Հարսընցուին ծնողները կըսեն, աշես մեր փեսացուին ձեռքեն բանըմ քուքա՞: Փերեն մե մեծ փատըմ կը ցըկեն դեմը, կըսեն, -"փեսա, բանըմ շինե, աշենք":

Փեսան կըսկըսե տաշելը, հարցընենկը ,- ինչ կշինես՞: Կըսե, - աշենք սելի թառ կըլլի՞:

Հարցընեն կը.

- փեսա շատ տաշեցիր, ետքան պզտիկ սելի թառ կըլլի՞:

Կըսե.

- Չե կուզեմ օր սելի ցից շինեմ:

Էլի կհարցնե.

- Փեսա, հիմ էլի շատ տաշեցիր, ցցի համար ա պզտիկ կէրեվա:

- Չէ, կուզեմ օր լափատկի պոչ շինեմ:

- Էլի պզտիկ չէղավ՞:

- Գրտընըկ կըլլի:

- էտկան պարա՞կ:

- Ծո տը լավ ա օրխավի էղավ, էլ իշ կուզե՞ք:

Ծանոթություն`սելի թառ- մոտ 2 մետրանոց փայտ,սայլի մաս

ցից- 1 մետրանոց սայլի մաս

լափատկի պոչ- պահի կոթ

գրտընըկ- լավաշ բացելու գրտնակ

օրխավի - շատ բարակ ձող, էրշտյի բացերը բացելու համար:

Edited by Romeo
Link to post
Share on other sites

Ինձ էլ լո-լո՞

Մարթուն մեկը պարտթք կունենա: Ժամանակն օր կըլրանա, պարտքատերը դատը կուտա, փարան կուզե: Էս մարթուն մէ խելացի մարթըմ կըսե` "ինձի հարուր մանեթ տու, քեզի խըրաթ տամ, դատեն ազատիս": Կըսե` "խըրաթըտ տուր, կազավիմ, քու փարատ կուտամ":

Խրաթ տվողը կըսե` "դատին ժամանակ քեզի ինչ օր կըսեն, ուրուշ բան մի ըսե: Մեննըկ ըսե լո":

Էս մարթը խրաթին անկաճ կենե, դատավորը ինչ օր կըսե, պատասխանե կը "լո": Դատավորին հերսը կելլե, կըսե "ծօ իսիկ խելառ է, ինչ օր կըսեմ, կըսե "լո": Ծօ իսոր դուս էրեք էրթա":

Դատավորին քովեն օր դուս քուքա, խրաթ տվողը ըշկիլուս կենե ազատվելու համար ու իրեն փարան կուզե: Էս մարթը կըսեէ "լո":

-Ծօ ինչի, ինձի խափեցիր՞, փարաս տալ չես ուզե՞:

-Լո:

- Ծո ինչ լո, քեզի կըսեմ փարաս տու:

-Լո:

- Ծո պիթտունին "լո", հիմի ինձիա՞ "լո-լո":

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Հյուրընկալություն

Սանարը միսըվիր կըլլի քավորին տունը: Քանիմ շաբաթ մնալեն էտեվ, քավորն ու կնիկը կաշեն օր էրթալու հեչ միտք չունի: Կըսեն էսման օր էրթա ձըմեռը քուքա, ճամփնին կըփակվին ու մեր սանարը մեկ է, էրթալու միտք չունի: Մարթ ու կնիկ մտածեն կը` սուտ կռիվըմ սարքեն, կռվին մեչը հասկսնեն, օր էրթա: Էքսի օրը մարթ ու կնիկ կռիվ կսարքեն, իրար վրա հերսոտին կը: Կռվին թունդ մոմենտին մարթը կնկանը կըսե` "կնիկ սուս կեցի, թե չէ սանորս էքվնթա ճամփան վկա, քեզի շան սատակ կենեմ": Սանարը էլ չի դիմանա, կանցնի քավորկնկան պաշպանելու, կըսե`

"Քավոր ջան, էն զատկվա կարմիր հավկիթը վկա, օր իրար հետ պիտի ուտենք, ես չեմ թողնե, օր իմ քավորկնկանս շանսատակ էնես":

Link to post
Share on other sites
Հյուրընկալություն

Սանարը միսըվիր կըլլի քավորին տունը: Քանիմ շաբաթ մնալեն էտեվ, քավորն ու կնիկը կաշեն օր էրթալու հեչ միտք չունի: Կըսեն էսման օր էրթա ձըմեռը քուքա, ճամփնին կըփակվին ու մեր սանարը մեկ է, էրթալու միտք չունի: Մարթ ու կնիկ մտածեն կը` սուտ կռիվըմ սարքեն, կռվին մեչը հասկսնեն, օր էրթա:  Էքսի օրը մարթ ու կնիկ կռիվ կսարքեն, իրար վրա հերսոտին կը: Կռվին թունդ մոմենտին մարթը կնկանը կըսե` "կնիկ սուս կեցի, թե չէ սանորս էքվնթա ճամփան վկա, քեզի շան սատակ կենեմ": Սանարը էլ չի դիմանա, կանցնի քավորկնկան պաշպանելու, կըսե`

"Քավոր ջան, էն զատկվա կարմիր հավկիթը վկա, օր իրար հետ պիտի ուտենք, ես չեմ թողնե, օր իմ քավորկնկանս շանսատակ էնես":

Ես ա ասոր պես պատմություն’մ եմ իմացե, հըմը վերջ մե քիչըմ ուրուշ էր… Այդի մարդ ու կնիկը իրենց միսավիրին կըսեն. “Քա դու ասքան ժամանակ հոս էս, կնկանըտ տորի հիմի ինչխոր չես կարոտնա…”: Անիկա կըսեկը տը. “Քա հըլբըթ որ շատ կկարոտնամ, տիա խաբար եմ էրէ, ինքն ա շաբաթ’մ ետեվ կուքա”: :)

Link to post
Share on other sites

Մե հադըմ պատմություն ա ես էնէմ:

Մարթ ու կընիգ կիմանան, օր հարեվընները թըթըր բորակի են սարքե: Կմադածեն ի՞նչ էնէն, օր իրանց ա կանչեն ուդելու: :hm:

Կընիգը կըսէ.

-Մարթ, հիմի ես կը փախնիմ տընեն դուրս պոռալով՝ օգնեցեք, ըսպանեց ու կըմդնիմ հարեվընին տունը:Դուն ա պոռալով, քիֆիր-քաֆանքով հետեվըս ընգի, յանի թե ինծի ծեծել կուզես: Հըլթբըթ բանըմ կըլլի...

Այդման ա կենեն:Պոռալով, կընիգը՝ առչեվեն, մարթը՝ հետեվեն, վազին մտնին կը հարեվընին տունը:Հարեվաններն ա զարմացած կըսկըսեն իսոնց հանգստացնել:

-Այ մարթ, ի՞նչ է էղէ, կընգանդ ի՞նչի կը ծեծես,ասքան տարի անուշ -բարիշ կապրեիք, հանգստացեք, ամոթ է:Մենք ա, ձեր բախտեն, թըթըր բորակի ենք էրէ, նստեք դուք ա կերեք...

Երբ թավայով թըթըր բորակին սեղնին կըդնե, եղոտ մասը կընգան թարաֆը(կողմը) կընգնի:

Իսի մարթը կմտածե ի՞նչըղ էնէ, օր եղոտ թարաֆը իրեն ընգնի:Բռնե կը թավային կոթեն, պտտեցնէ կը ու հետն ալ կըսէ՝

-Այ մարդ, չեն թողնէ, օր ճիդը օլըրեեե՜մ տակը թընեմ... :)

Link to post
Share on other sites
-Այ մարդ, չեն թողնէ, օր ճիդը օլըրեեե՜մ տակը թընեմ...  :)

:yes:

- Չթողիք, օր այսման ճիտը օլըեիիի, թնեի տակը:

- Քանի ես հոս եմ, չեմ թողնե, օր ճիտը եդման օլըրեես, թնես տակը,- նորից կօլըրե եղոտը իրեն թարաֆը:

Թող քո սիրտը չցավի

Առավոտ կանուխ մեր խնամի Սերոժը ինձի ու մեր քավոր Մուկուչին նես կանչեց:

- Տղաք, արիք բարիլուսըմ էնենք: Ձեր բըխտենա թըզա մերղ եմ քաշե:

Մտանք: Կեսըմ թըրեց սեղնին ու մեծ ամանովըմ դալաղ մերղ: Հարուրական զարկինք ու ըսկսեցինք մերղ ուտելը: Ես համեստ կուտեի, քաղքեն եկած մարդ էի, հըմը քավոր Մուկուչը լավ ա հուպ կուտար:

Սերոժ խնամին տը`

- Մուկուչ, առանց հացի օր ետման քշես կը, սիրտըտ կառնե, վնաս կուտա:

Մուկուչնա տը`

- Սերոժ ջան, թող քու սիտրտըտ չըցավի, իմըս չի ցավի:

(Երբ այս սրամիտ երկախոսության մասին պատմեցի տանը, մայրս ասաց, որ դա հին խոսք է և խնամի Սերոժն ու քավոր Մուկուչը, պարզապես, տեղին են օգտագործել այն:)

Edited by Romeo
Link to post
Share on other sites
  • 1 month later...

Զոքանչի հյուրասիրությունը

Փեսան քանիմ հոգու հետ մտնի կը զոնքնչին տունը: Զոնքանչը հարցընե կը տը հետիններտ վե?վ են: Փեսան կըսե, - "իսիկ իմ փեսաս է, իսիկ փեսիս փեսան է, ըշտը իսկիկա փեսիս փեսին փեսան է:"

Զոնքանչը փերե սեղանին թան կթնե: Կուտեն պրծնին կը, էլի թան կթնե: էդիկա կուտեն, զոնքանչը էլի թան կփերե: Փեսան էլ չի դիմանա, հարցնե կը: "Էս ինչ խաբար է` թան-թանի վրա?:"

Զոնքանչընա կսե, - "Առչինը թան էր, էտեվա` թանին թանն էր, ըշտը իսիկա թանին-թանին-թանթանան էր":

Edited by Romeo
Link to post
Share on other sites
  • 8 months later...

Դրախտի ճանապարհը

Մե ախկատըմ կսե՝ ինձի կերակուր տվեք, ձեր անցավորը դրախտ կերթա: Մեկըմ եդ ախկըտին տուն կը տանի, հաց կը թնե, կսե՝ կիր, օր մեր անցավորը դրախտ ընկնի:

Էս ախկատը թրած հացն ու կիրակուրը ուտելեն էտեվ, տանտերը հարցընե կը.

- Հը՞ն, մեր անցավորը դրախտ ընկա՞վ:

- Չէ, - կըսե,- հըլը դրախտին ճամփուն վրա է:

Տանտերը էլի հաց ու կիրակուր կը թընե: Ախկատին ուտել, պըրծընելեն էտեվ էլի կը հարցընե.

- Հիմի հասա՞վ:

- Հըլը չէ,- կըսե ախկատը,- նոր դրախտին պատին տակն է:

Տանտերը էլի հաց ու կիրակուր կը թնե: Ուտելեն ետքը հարցընե կը.

- Ի՞նչ էղավ:

- Ըշտը հիմի դրախտին պատեն վեր էլավ: Շատ մոտիկ է, քիչ է մնացե:

Էլի ուտելեն էտեվ, տանտերը նորից կը հարցընե իրենց անցավորին մասին: Ախկատը կըզգա, օր լավ կերել, կշտացել է, կըսե.

- Էլել էր դրախտին պատին: Մե թխկոցըմ անկճիս ընկավ: Գիտեմ, օր պատեն ընկավ, հըմը չիտեմ պատին իստուն ընկավ, տը ինթուն:

Edited by Romeo
Link to post
Share on other sites

Քա Ռոմեո ջան, այսի լավ պատմութունները ո՞ւրթից իճաթ կենես։

MiG-35 ջան, ըշտը միտկս կընկնի գրեմ կը: :)

Մե բանըմ ա ըսեմ, ինձ "քա" մի ըսե: Շատունց քեզի ըսել եմ, օր "քա" կնիկմարթոց հետ զրցելու ժամանակ կսեն: Ես "ծո" եմ, "քա" չեմ:

:/

Ուխտագնացը

Մեկըմ, ճամփորդ մարթում տուն կտանի, հաց կը թնեն: Էս միսըվիրը թեզըմ կուտե, պրծնի կը: Տանտերը էլի կը թնե: Միսըվիրը էլի էվըտինըմ կուտե, պրծնի կը: Էլի կը թնեն, էլի կուտե: Էս տանտերը կաշե, օր հեչ հաց չի դիմանա, շատ կզարմանա էս միսըվիրին շատ ուտելուն վրա: Վերչը, կաշե, օր էս մարթը կշտանալիք չունի, հարցընե կը.

- Ախպար ջան, հարցընելն ամոթ չըըլլի, ո՞ւրտից քուքաս, ո՞ւր կերթաս:

Ճամփորթը կըսե.

- Մըդըս փակվել է, մըդըբաց աստծուն ուխտ կերթամ, օր մըդըս բացվի:

Տանտերը մըտածե կոր, իսիկ մըդըն փակված օր էսկան կուտե, հըպը մըդըն օր բացվի՞: Կըսե.

- Ախպար ջան, աստվածդ կսիրես, ուխտդ էնելեն էտեվ, իշ կըըլլի ուրուշ ճամփովըմ քընե, մեր գեղեն մի անցնի:

Link to post
Share on other sites

Հայր ու որդի

Հար ու տղա նստին կը հաց ուտելու: Տղան տաք ապուրեն մե գդալըմ կուտե ու կըսե.

- Էս ապուրը շատ պաղ է:

Հարը տղուն հավատա կը ու տաք ապուրեն լիքը գդալըմ քաշե կը բերանը: Բերանը վառի կը, ըշկերեն արտըսունքները թափին կը:

Տղան քթին տակը խնդալով հարցընե կը.

- Հարիկ, ի՞նչ էղավ: Ինչի՞ կուլաս:

- Հեչ: Քեզի պես խելացի մանչմ ունեի, մեռավ: Հիմի միտկս ընկավ, լացըս էկավ,- կըսե հարը:

Իրար արժեն

Հար ու տղա դուռը նստած յըրընութեն կենեն: Սոխխեն մե ձիավորըմ կանցնի: Հարը կըսե.

- Ինչ քյլան ձի է, հաա՛:

Ձին տեղնուտեղը կընկի, տրաքի կը:

Տղան կըսե.

- Հըմը տը ըշկ ունիս էղե, հարիկ:

Հորը մե աշկը տեղնուտեղը թափի կը:

- Քուկդ ա պակասը չէ,- կըսե հարը;

Տըղին էրկու ըշկնա թափին կը:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...