Romeo

Ջավախքի(Կա&#1408

99 posts in this topic

Առաջարկում եմ այստեղ գրել Ջավախքի(Կարնո) բարբառով պատմութձուններ, առակներ, անեկդոտներ, ասացվացքներ և այլն:

Կուզենայի գրել գոյություն ունեցող ուղղագրությամբ(ումլաուտներով, ապաթարցերով, ...), բայց մասնագետ չեմ ու վստահ չեմ, որ տիրապետում եմ: Բացի դրանից տեխնիկապես հեշտ չեր լինի: Ուստի կգրեմ «ազատ ոճով»:

Ջախջպանն ու բաղաջը

Մէ ջախջպանմ բաղաջը կըէփե, հանե, թնե կը խոնչին վրա օր պաղի, ինքը դուս քուքա նստի կը քարին, կեզըթ կենե:

Էրկու չըթուքըսըն տղա միշըվըրը կենեն էս ջախջպանին բաղաջը սիվտի էնելու համար: Սուտ կռիվմ կը սարքեն, իրար քֆրտելով քուքան, մեկը մտնի կը ջաղասկը, դուռը նեսեն կը ախե: Մեկալը կը էլե ջախջին էրթիքը ու իրենց քիֆիր-քըֆըրը կը բաշլայեն:

Նեսինը կը քըֆըրտե,-

- Չըգտնըվող շան որդի:

Էրթիքինը՝

-Քունջ ու բուջաղ շան որդի:

Նեսինը՝

-Շատ տաքե-տաք շան որդի:

Դսինը՝

- Ջարդ ու կտոր շան որդի:

Նեսինը՝

- Տեղուց չըէղող շան որդի:

Դսինը՝

- Ջեբըդ ու ծոցըդ շան որդի:

Էս վերչի քիֆիրին վրա, նեսինը դուս քուքա ու փախի կը: Դսինն ա էտին վազելով կերթա:

Ջախջպանը ային-բեյին կլլի, տը էս տղաքը ի՞նչ չեշիտ քիֆիրներ կենեն: Քիչմ ա կեզըթ կենե, կսե՝ բաղաջը հլբթ պաղավ, էրթամ ուտեմ: Կերթա կայե օր բաղաջը չկա: Անջաղ նոր կը հասկնա օր տղոցը կռիվը իրեն բաղաջին համար է էղե:

Edited by Romeo

Share this post

Link to post
Share on other sites

Գտած օսկին ու իշուն զռոցը

Մե պզտի տղամ սոխըխեն օսկիմ կը գտնի: Մե էխտիարմ տեսնի կը: Մոտենա, կսե.- էդ օսկին ինձի տուր ես քեզի փարա կուտամ: Կսե աբասիմ կուտամ, օսկին ինձի տուր: Տղան չի տա: Էխտիարը կըսե հինք աբասի կուտամ: Տղան չի տա: Էխտիարը կըսե մէ թումանմ կուտամ, օսկին տուր: Տղան կըսե, էդ թումանիդ հետ իրեք անքամ իշու պես զըռա, կուտամ: Էխտիարը բոլորը կայե, օր մարթ-մուրթ չըկա, իրեք անքամ իշու պես զըռա կը: Կսե տը տուր, ըշտը իշու պես ա զըռացի: Տղան կըսե,- այ էխտիար, դու օր քու էշ հալովտ գիտես օր էսիկ օսկի է, ես չիտե՞մ: Կսե ու խնդալով փախնի կը:

Edited by Romeo

Share this post

Link to post
Share on other sites

Կաշառք

Մե մարթում կնիկը մեռնի կը: Կուզե օր կարքվի քենուն հետ, բայց Տեր-Հայրը չի կարգե, կսե՝ չի հասնի:

Էս մարթը ջարը կտրած կսե՝

Տեր-Հայր,

Արեքկի դեմի էքին

Շեկ ջորին,

Հազար ֆլորին,

Մեռնի կին,

Առնե քենին:

Հասնի՞ կը:

Տեր-Հայրը զըննը կենե, օր էփփեի բան կխոստանա, կսե՝ հասնի կը, որդյակըս, հասնի կը:

Հյուրընկալություն

Բարով բարեկամ, գալուստդ բարի,

Տունը բաղին մեջ,

Բաղը ձեր սարի:

Ըսեմ վար իչի,

Վար իչնողը չես,

Հաց-պանիր փերեմ,

Դու ուտողը չես:

Թե պիտի էրթաս, բարի ճանապար,

Մեզ հարցնոցաց

Շատ-շատ բարեվ տար:

Կերակուրներուն զրույցը

Մե անքամըմ կերակուրները հավաքվել, զրուց կէնեն:

Հարցնեն կը մսով յայնուն.

- Մսով յայնի, մարթուն ինչքա՞ն ճամփա կը տանիս:

- մէ օխտը սահաթ կտանիմ,- կսե մսով յայնին:

- Ձվաձեղ ախբար, դու ինչան կը տանի՞ս:

- Մէ իրեք սահաթ ա ես կտանիմ,- կսե ձվաձեղը:

- Թանով ապուր, դո՞ւ:

- Օր ճայթ էնեմ, էրկու սահաթ կտանիմ:

- Մախոխ ապուր, հպը դո՞ւ ինչքան կտանիս:

- Վալլա,- կըսե մախոխ ապուրը,- ես քյաֆիլ չեմ ըլլի մարդուն տնեն դուս քալու:

Share this post

Link to post
Share on other sites

Գրաբար

Վանքին Սրբազանը կհրամայե վանքին փոքրավորին, օր իրեն հետ գրաբար զրցի:

Ու մէ անգամմ ա փոքրավորը կզեկուցե Սրբազանին.

- Հայր Սուրբ, վանքին մոխրաթավալները սարին ծաղկակոխերուն բարբառելով ճաշակել են:

Սրբազանը բանմ ա չի հասկընա, կըհարցնե.

- Ծո ի՞նչ կըսես, մարդավարի բանմը ըսե, հասկնանք:

Փոքրավորը պարզաբանե կը.

- Հայր Սուրբ, սարին գելերը պատառ-պատառ էնելով վանքին էշերուն կերել են:

Share this post

Link to post
Share on other sites

Անվանափոխություն

Մէ մարթում անունը Էշ կըըլլի: Շատ կընեղվի, օր բիրատին իրեն Էշ կըըսեն: Որոշե կը օր անունը փոխե: Թըտըռիք կենե, մեծ ծախս կենե, գեղացոնց կկանչե ու խնդրե կը, օր գեղացիք իրեն անունը փոխեն:Գեղացիք հավաքվին կը, կուտեն, խմեն, քեֆ կենեն: Շատ ղալմաղալե ետքը, վերչը էս մարթուն թըզը անուն կը թնեն՝ Քուռակ: Իրիկունը էս մարդը ուրախ-ուրախ կնկանը ըշկիլուս կենե, օր հին անունեն անջաղ պրծել է: Կնիկը հարցնե կը, տը ինչ անուն թրի՞ն: Կսե կը, թրին՝ Քուռակ: Կնիկը խնդակը, կսե՝ իզուր ա ուրախութուն կենես: Մեծընաս էլի Էշ պիտի դառնաս:

Edited by Romeo

Share this post

Link to post
Share on other sites

Ես ասանք մէ երգմ կ’հիշեմ.

Ախրքալաք սիրուն քաղաք,

Մեջը լիքը մերղ ու կարաք…

Ռոմեո ջան, այսի ասացվածքները լավ հավաքէ ու պահէ: Շուտով այսի թեմաներով սայթ’մ տի շինենք: Հոն մեչը ասոնք օգտագործենք կը:

Սամայլոթ ջան,

այն, ինչ գրում եմ այստեղ փորփրել եմ իմ հիշողությունից, հույս ունենալով, որ ֆորումի իմ համերկրացիները նույնպես կավելացնեն իրենց գիտեցածները: Իսկ «սայթ’մ շինելու համար » կարիք կլինի լուրջ զբաղվել, օքտվելով լուրջ աղբյուրներից: Բոլոր դեպքերում նպատակը ողջյունելի է: Կարիքի դեպքում չեմ զլանա իմ օգնությունն առաջարկել:

Երեխանեերի լացի պատճառը

Թաքավորը իրեն վեզիրին հետ յըրընություն կենե: Կսե էս մենծերը ինչի՞ պզտի տղոցը լացսնեն կը: Վեզիրը կսե՝ չէն ուզե լացսնել, հըմը չեն կյնա ձեները կտռե: Թաքավորը զարմանակը, կսե՝ թող ինչ օր կուզեն տան, հլբըթ տղաքը ձեները կըկտրեն: Վեզիրը կսե՝ թաքավորն ապրած կենա, ես կըըլլիմ պզտի տղա, տունա էղի մեծ մարթ: Ես կուլամ, տունա ձենս կտռե: Թաքավորը համաձայնի կը.

- Ըըըը՜,- կուլա վեզիրը:

- Ինչի՞ կուլաս, ի՞նչ կուզես,- հարցնե կը թաքավորը:

- Մածուն կուզեմ: Ըըըը՜:

Թաքավորը հրամայե կը, մածուն կը փերեն:

- Ահան մածուն, տը կիր ու մի լա:

- Ըըըը՜:

- Հիմի ինչի՞ կուլաս:

- Մերղ կուզեեե՜մ:

- Ահան ա մերղ:

- Ըըըը՜:

- հըպը էլ ինչ կուզե՞ս, ինչի՞ կուլաս:

- Մածունը մերղով կուզեեե՜մ:

Թաքավորը հրամայե կը մերղն ու մածունը խառնեն կը իրար:

- Ըըըը՜: Մածուն կուզեեե՜մ:

- Ըշտը տվինք:

- Առանգ մերղի կուզեեե՜մ:

Թաքավորը հրամայե կը, էլի մածուն կը փերեն:

- Ահան, տը ծենտ կտռե:

- Չէ, ես իմ մածունս կուզեեե՜մ: Ըըըը՜:

- Խառնած մածունը ինչղ ջոկենք, թըզը մածունը կիր:

- Իմ մածունս կուզեմ, ըըըըը՜:

Վեզիրը կսե՝ հիմի տեսա՞ր, թաքավորն ապրած կենա, որ դուն ա քու թաքավոր տեղովտ, ուզենաս ա, չես կյնա պզտի տղոցը լացը կտռե:

Share this post

Link to post
Share on other sites

ՄԻԳ,

Արամ Ղանալանյանը(ինքն ա ախցխեցի է, օղուլ :) ), անցյալ դարի վաթսունական թվականների վերջին, հրատարակել է «Ավանդապատում» ութհարյուր էջանոց մի գիրք, որտեղ շատ նյութեր կան Ջավախքի բառ ու բանից:Նույն հեղինակի գրչին է պատկանում նաև «Հայկական առածանի» գիրքը(1960թ.): Կարելի է գնել Երևանի գրավաճառներից:

Edited by SAS

Share this post

Link to post
Share on other sites

Ռոմեո ջան,

Սաս ջան,

Այ շատ սաղ ըլլիք! Այդի ինֆորմացիաները ես ետեվ կօգտագործեմ կ’: Եթե բանով’մ օգնեք, շատ շնորհակալ կլլիմ: Ես հըլը լավ չեմ կռնա որոշե, թե սայթը ինչ բնույթ կռնա ունենա: Ես էտեվ մե շատ մեծ Ջավախքի սայթ’մ տի շինեմ նվիրված տնտեսական, ինֆորմացիոն, գիտական, պատմական հարցերուն (ինչղոր այսի Hayastan.comը – ֆորումով ու ամմեն ինչով): Բայց մինչեվ ադիկ շինելը կուզեմ մե նախնական ավելի պզտիկ սայթ’մ շինել` ավելի նեղ ու մասնավոր հարցիմ’ նվիրված (օրինակ. “Գրական Ջավախք”, կամ մե ուրուշ ադանք բան’մ) : Ես շատ կարևոր կ’համարեմ ինտերնեթում Ջավախքին ներկայությունը ամրապնդելը:

Share this post

Link to post
Share on other sites

Ես էլ եմ վառվում

Թաքավորը վեզիրին կը ըսե, օր իրենց երկրին մեջը շատ թըմբլներ կան ու եդ թըմբըլները մեխկ են, նը կաշխատին նը յա կարքին կապռին: Հրամայե կը, օր թըմբլնոցըմ շինեն ու երկրին թըմբլներուն ժողվեն էնտղ, առոք-փառոք շայեն, պայեն: Թաքավորին հրամանով թըմբլնոցը սարքեն կը, թըլլըլ կցկեն, օր թըմբլները քան: Մէ օրվանմ մեջ շենքը լցվիկը, հըմը քալողներուն ծերը չի էրեվա: Ձրի ապրուստ - վեվ չի ուզե՞, քուքան ու քուքան: Խաբարը փերեն կը թաքավորին: Հրամայե կը, մեկմ ա կը շինեն: Էլի կը լցվի, էլի կը շինեն, էլի կը լցվի: Վերչը վեզիրը թաքավորին կըսե,- էսման մենք չենք պրծնի, իշկան ա շինենք էլի լցվի կը, սաղն ա ձրի հացի անուն իմացել են, վազզեն կը: Մտածեն կը, տը ինչղ ջոկեն էտքան մարթուն միչեն հասըլ թըմբըլներուն: Նըզիր-վեզիրը թաքավորին խորուրթ կուտան, օր շենքերը կրակ տան, հըլբթ բիրատին կփախնին, կմնան հասըլ թըմբըլները: Էտման ա կենեն: Բիրըտին թողնեն փախին կը: Թաքավորը կսե, հըլը քնացեք, աշեցեք մարդ մնաց տը չէ: Քուքան տեսնին կը, օր մնացել էն իրեք մարթ: Մեկը պառկած տեղեն ալար կենե էլլել, ճվա կը, "վառա, վառա, ազատեցեք": Մեկալը էտոր կըսե` "ծո, իմ տեղս ա ճվա, ըսե ինքն ա կվառի": Էն երորթնա էսոնց կըսե`"էննըկ հավասնուդ, ըրըմմիշ ա չեք ըլլի, զըրցիք կը: Թաքավորը կըսե` ըշտը հասըլ թըմբըլները էսոնք էն: Հրամայե կը էդ իրեքին առոք-փառոք շայեն, պայեն:

Share this post

Link to post
Share on other sites

Ռոմեո,

իսի պատմությունը խո՞ վրացոց մասին չէ... :hehe: Էնոնք են ազգովի թըմբըլ: :yes:

Առաջ ռըսին ալիլույա կը կանչեին, հիմի ա հույսները թրել են թաթարներու նաֆթին վրա:

Share this post

Link to post
Share on other sites

SAS ջան, էդ շներուն անունը մի տա: :no:

Ձեր տղային տվեք

Մէ կնիկմ կերթա տրկցին կնկանեն խնթրե կը`

- Մըմ ձեր տղին տվեք, քա փարխաջը ֆորեն հանե: Ջուրը ֆորեն հանելեն չվանը կտռավ, փարխաջը ընկավ ֆորը:

-Է ձեր տղին ինչ է էղե՞, թող ձեր տղան հանե:

-Չվանը քիչըմ նըրըն է, կյնա օր կռի: Տղիս չէմ ղըմշի:

Share this post

Link to post
Share on other sites

et gyumburdai lezvov ho chsksin, iya...

Share this post

Link to post
Share on other sites
et gyumburdai lezvov ho chsksin, iya...

Celtic, կարելի՞ է պարզաբանես: Ինչ որ բան դուր չի գալիս՞: :bye:

Ի դեպ` տարբեր գյուղերի բարբառները բավականին տարբերվում են միմյանցից: Իմ օգտագործած բարբառն էլ տարբերվում է Գյուբուրդայի բարբառից:

Share this post

Link to post
Share on other sites

Romeo jan, amen inch haskanali e, baci dzer "gyumburdanski" lezvov grats postits... Bayc lav a, inchqan shat barbar ka, enqan mez ogut - araj gnan bolor hayere, uzum en gyumburdai, uzum en mjavadi gyughi linen... Togheq tiflisetsun el miqich dzen hani bayc, eli :)))

Share this post

Link to post
Share on other sites

Ռոմեո ջան շատ շնորակալություն, մի բոլ խնդացի

Մի անգամ մեր ախրքյալաքցի ծանոթի տուն գնացի - նա ել 5 հատ աղջիկ ունի, տրանք նստեցին բազմոցին ու սկսեցին իրանց լեզվով խոսել

ՎԱԱԱԱՅ՜ Թե ես չիներենը ավելի լավ չէի հասկանա՜

Share this post

Link to post
Share on other sites

Մամիկոն ջան, իրականում Ջավախքի բարբառը շատ է նման Գյումրվա բարբառին կամ գրական արևմտահայերենին: Պարզապես այս թեմայում մի փոքր ավելի ժարգոնամետ լեզու է օգտագործված: Օրինակ “Ջուրը ֆորեն հանելեն չվանը կտռավ” դարձվածքում`

- “չվան” բառը (թյուրքական փոխառություն) կարելի է փոխարինել “պարանով”, քանի որ փաստօրեն երկուսն էլ այնտեղ օգտագօրծվում են:

- իսկ “ֆորեն” բառը թերևս ջավախքցիների 90 տոկոսը կարտասանեին “հորեն” (= “հորից” կամ “փոսից”):

Հետևաբար այդ դարձվածքը պարզապես նշանակում է “Ջուրը հորեն հանելեն պարանը կտռավ” (= “Ջուրը հորից հանելիս պարանը կտրվեց” = “Ջուրը հորեն հանած ատեն պարանը կտռավ”):

Share this post

Link to post
Share on other sites

Ախրքյալաքցիք մեր մոտ գուկաին պանիր ծախելու, աշկը թեքելուն պես մե գլոխմ պանիր գոխցել էին, էս ախրքյալակցին գ ճվար.

ձո՜ն, ձո՜ն, քյալլա պանիր վե՞վ դարավ:

չվան - քյանդր

Share this post

Link to post
Share on other sites
Romeo jan, amen inch haskanali e, baci dzer "gyumburdanski" lezvov grats postits... Bayc lav a, inchqan shat barbar ka, enqan mez ogut - araj gnan bolor hayere, uzum en gyumburdai, uzum en mjavadi gyughi linen... Togheq tiflisetsun el miqich dzen hani bayc, eli :)))

Celtic ջան,

ինձ համար էլ հասկանալի չէ, թե ինչի՞ "gyumburdanski" լեզվով: Առաջին գրությունում ես նշել եմ որպես Ջավախքի( Կարնո) բարբառ: Գումբուրդոն նույն շրջանի գյուղերից մեկն է ու ես տեղյակ չեմ, թե իմ օգտագործած տարբերակը ինչքանով է համընկնում այդ գյուղի բարբառի հետ: Տարբերակները շատ են, նույնիսկ հարևան գյուղերի բարբառները, լինելով ընդհանուր, տարբերվում են միմյանցից: Շատ են տարբերվում կաթոլիկների բարբառները:

Իսկ Թիֆլիսի բարբառը ինձ ծանոթ է մեր գրականությունից` "Պեպո", "Խաթաբալա" և այլն: Հաճելի կլիներ ֆորումում այդպիսի թեմա ևս ունենալ:

- “չվան” բառը (թյուրքական փոխառություն) կարելի է փոխարինել “պարանով”, քանի որ փաստօրեն երկուսն էլ այնտեղ օգտագօրծվում են:

- իսկ “ֆորեն” բառը թերևս ջավախքցիների 90 տոկոսը կարտասանեին “հորեն” (= “հորից” կամ “փոսից”):

MiG-35 ջան,

բոլոր բառերն էլ կարելի է փոխարինել: Բայց ես նպատակ եմ ունեցել գրել առավելապես այն բառերը, որոնք լսել եմ ծերերի ու պառավների խոսակցություններում: Ի դեպ` պատմություննեը ևս: :)

“ֆորեն” բառի համար քեզ հետ համաձայն եմ ոչ թե 90, այլ լրիվ 100 տոկոսով, բայց այդպես էլ եմ լսել:

2 Aksel.V:

-Ծո, քյալլամ պանիրը վևվ տարա՞վ:

Edited by Romeo

Share this post

Link to post
Share on other sites

Romeo ջան, շատ լավ միտք է. հրաշալի կլինի, եթե ֆորումում մի քանի թեմաներ լինեին տարբեր բարբառներին նվիրված: Անձամբ ես հաճույքով կկարդայի բոլորը:

Share this post

Link to post
Share on other sites

Ի դեպ, այսպիսի մի հարց Կարնո Բարբառից: Հայտնի է, որ այն փաստօրեն գրական Արևմտահայերենի հիմքն է: Այդ տեսակետից հետաքրքիր կլիներ համեմատել Կարնո Բարբառի տարբեր ճյուղերը տեսնելու, թե հատկապես որ ճյուղն է գրականին ավելի մոտ: Մասնավորապես, ես նկատել եմ, որ Ջավախքի գյուղերի մի մասում բարբառը շատ ավելի մոտ է Արևմտահայերեն գրականին, քան մյուսներում. Օրինակ իմ պապենական գյուղում ասվում է ոչ թէ “էսանք/էնանք” կամ “էսման/էդման” այլ “ասանք/անանք”

Share this post

Link to post
Share on other sites
Մամիկոն ջան, իրականում Ջավախքի բարբառը շատ է նման Գյումրվա բարբառին կամ գրական արևմտահայերենին: Պարզապես այս թեմայում մի փոքր ավելի ժարգոնամետ լեզու է օգտագործված: Օրինակ “Ջուրը ֆորեն հանելեն չվանը կտռավ” դարձվածքում`

- “չվան” բառը (թյուրքական փոխառություն) կարելի է փոխարինել “պարանով”, քանի որ փաստօրեն երկուսն էլ այնտեղ օգտագօրծվում են:

- իսկ “ֆորեն” բառը թերևս ջավախքցիների 90 տոկոսը կարտասանեին “հորեն” (= “հորից” կամ “փոսից”):

Հետևաբար այդ դարձվածքը պարզապես նշանակում է “Ջուրը հորեն հանելեն պարանը կտռավ” (= “Ջուրը հորից հանելիս պարանը կտրվեց” = “Ջուրը հորեն հանած ատեն պարանը կտռավ”):

Միգ ջան հասկանալի է, բայց ճիշտն ասաց անգամ գյումրեցիների բարբառը չեմ հասկանում :blush: Բոլորովին պառզ և հասկանալի են իմ համար միայն էջմիածնի (արարատյան) և սասունցիների բարբառները :blush:

Օրինակ երբ որ հորական կողմի բարեկամները խոսում են գանձակի բարբառով - :blush: հասկանում եմ միայն «Իաաաա՜» և «Վաաաաայ» բացականչությունները :(

Share this post

Link to post
Share on other sites
Ի դեպ, այսպիսի մի հարց Կարնո Բարբառից: Հայտնի է, որ այն փաստօրեն գրական Արևմտահայերենի հիմքն է: Այդ տեսակետից հետաքրքիր կլիներ համեմատել Կարնո Բարբառի տարբեր ճյուղերը տեսնելու, թե հատկապես որ ճյուղն է գրականին ավելի մոտ: Մասնավորապես, ես նկատել եմ, որ Ջավախքի գյուղերի մի մասում բարբառը շատ ավելի մոտ է Արևմտահայերեն գրականին, քան մյուսներում. Օրինակ իմ պապենական գյուղում ասվում է ոչ թէ “էսանք/էնանք” կամ “էսման/էդման” այլ “ասանք/անանք”

Քո հարցի պատասխանը պետք է փնտրել լուրջ մասնագետների լուրջ ուսումնասիրություններում: :yes:

Շատ ավելի մեծ տարբերություններ կան առոգանության մեջ: Հաճախ մի բառից կարելի է գուշակել, թե որ գյուղի լեզուն է: Դա, իհարկե, նկատելի է տեղացիների համար: Օրինակ ֆրանկները/կաթոլիկները/ ավելի են շեշտում "ռ" տառը, ավելի շատ թուրքերեն բառեր են օգտագործում ու ավելի գրական լեզվին մոտիկ լեզվով են խոսում: Մի ճյուղում գրական էլ-ի փոխարեն օգտագօրծվում է "ա"-ն, մեկ ուրիշում` "է"-ն.

Սա էլ, դա էլ - էսիկ ա, էդիկ ա - էսիկ է, էդիկ է:

Մամիկոն,

հասկանալի լինելու համար մեգուցե կարելի էր բառարան կպցնել, բայց այդ դեպքում ստիպված կլինեինք բոլոր բառերի գրական համարժեքները գրել ու շատ կծանրաբեռնվեր թեման: Եթե կոնկրետ բառերի վերաբերյալ հարց կա, ապա մեծ ուրախությամբ...

Share this post

Link to post
Share on other sites

Սատանայի տված օգուտը

Մարթուն մեկը ամեն անքամ ժամ կերթա, Աստծուն պատկերին առաչը մոմ կը վառե, հաչողություն կը խնթրե, հմը հեչ մե հաչողությունմ չի ունենա: Աստծուն պատկերին տակը ախմխին մեկը սատանային պատկերը քաշած կըլլի: Էս մարթը կըսե,- էսքան ժամանակ Աստծուն առաչը մոմ վառեցի, հեչ մէ խերըմ չտեսա, հըլը էս անքամնա սատանային առաչը մոմ վառեմ, աշեմ իշ կըլլի:

Գիշերը սատանան էս մարթուն էրազը քուքա: Կըսե,- էսքան տարի է հեչ մեկըմ իմ պատկերիս առաչը մոմ չեր վառե, դու վառեցիր: Հիմի ես քեզի լավություն պիտի էնեմ: Հետս արի:

Սատանան էս մարթուն տանի կը մե դիզ տեղըմ, կըսե` իստեղ գետնին տակը գանձ կա, հանե, տար, վայլե: Էս մարթը շատ կուրախանա, հըմը կըսե, ախր փորելու բանըմ չեմ փերե, ինչղ հանե՞մ: Սատանան կսե, քնե տնեն լափաթկա փիր, հանե: Էս մարթը պոլորը կաշե, օր քարըմ, բանըմ գտնի, գանձին տեղը նշանըմ թողնե, հըմը պոլորը բանըմ ա չի տեսնի: Սատանան կըսե, ինչի՞ էս մոլրկե, նշան թողնելու համար դուս ել, կըլլի նշան: Էս մարթը ետման ա կենե: Հլը լավ էրեվալու համար ա օտքերով կտրորե, նշանը կըմեծըցնե: կերթա տուն լափաթկա-մափաթկա փերելու:

Էստեղ էս մարթը քնեն զարթի կը: Զարթի կը ու ինչ տեսնի` սաղ կողինքը ավրած, մուռտռած:

Կըսե, - վայ, սատանա, քու տված խերտ օր իսիկ էր, հպը շըռտ ինչ պիտի ըլլի՞ր:

:up:

Share this post

Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!

Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.

Sign In Now