David-Mavid Posted May 20, 2005 Report Share Posted May 20, 2005 Только что закончился финал, незнаю какая весовая категория, но по каналу СПОРТ вели прямую трансляцию, наш Армен Назарян одалел в финале австрийца. И тем самым взял золотую медаль! Прозвучал наш гимн Из трибун раздавались "Цавт танем" "Хехти".... а самый прикол это когда крупным планом показали нашего тренер после победы догонявшего Армена, с фразой "ARI MIHAT EL PACHEM" :lol: :lol: Типенк эли! Quote Link to post Share on other sites
*Sashik* Posted May 20, 2005 Report Share Posted May 20, 2005 Я тоже видел только что по СПОРТу !!! Молодец !!! :flag: Quote Link to post Share on other sites
SIMPO_TGA Posted May 20, 2005 Report Share Posted May 20, 2005 Quote Link to post Share on other sites
M.Vahe Posted May 21, 2005 Report Share Posted May 21, 2005 Тоже смотрел, хорошо выступил молодец. Quote Link to post Share on other sites
Karmir Posted May 21, 2005 Report Share Posted May 21, 2005 По-моему он уже двухкратный чемпион Европы Молодец Армен Выступает в весовой категории 60 кг. Побольше бы нам таких спортсменов А вот в категории 66 кг. чемпионом стал азербайджанец Исмаилов. Quote Link to post Share on other sites
Karmir Posted May 21, 2005 Report Share Posted May 21, 2005 А я не посмотрел Quote Link to post Share on other sites
David-Mavid Posted May 30, 2005 Author Report Share Posted May 30, 2005 За победу на чемпионате Европы Царукян вручил Назаряну ключи от автомобиля, а также всем, кто готовил его от 500-1000 долларов. Так же стало ясно, что за золотую медаль на Олимпиаде в Пекине наших спортсменов, Царукян вручит премию в размере 800 тыс. доларов. Quote Link to post Share on other sites
M.Vahe Posted June 3, 2005 Report Share Posted June 3, 2005 Վերջերս Ռոտերդամում անցկացված ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում գերազանց հանդես եկավ հրազդանցի 22-ամյա ձյուդոյիստ Արմեն Նազարյանը: Հայկական ձյուդոյի պատմության մեջ առաջին անգամ հայ ձյուդոյիստը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Այսօր նա խմբագրության հյուրն է: - Արմեն, կրկին շնորհավորում եմ աննախադեպ հաջողության առթիվ: Նախ՝ անդրադառնանք քո անցած մարզական ուղուն: Ինչո՞ւ ընտրեցիր հատկապես ձյուդոն: - Մանկուց սիրել եմ գոտեմարտել, փոքր տարիքում մի քիչ կռվարար էի, գուցե դա էլ դեր խաղաց մարզաձեւի ընտրության հարցում: 8 տարեկանից հաճախել եմ Հրազդանի մարզադպրոց: Սկզբում ըմբշամարտով էի զբաղվում, իսկ երբ Կարեն Աղաբյանը ձյուդոյի խումբ հավաքագրեց, ես էլ ընդգրկվեցի խմբում: Միջազգային մրցասպարեզում առաջին լուրջ հաջողությանը հասա 2003 թ.՝ ճանաչվելով Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: Նույն տարում Եվրոպայի մեծահասակների առաջնությունում դարձա բրոնզե մրցանակակիր: Նույնպիսի արդյունքի հասա նաեւ անցյալ տարի: Մեծ ցանկություն ունեի մրցանակակիր դառնալու նաեւ Աթենքի ամառային օլիմպիական խաղերում, սակայն, ցավոք, գոտեմարտի ժամանակ ձեռքս կոտրեցի եւ չկարողացա շարունակել պայքարը: - Ռոտերդամ մեկնելիս վստա՞հ էիր, որ չեմպիոն կդառնաս: - Մարզումների, ստուգողական գոտեմարտերի ընթացքում ինձ լավ էի դրսեւորել, ուժերիս վրա վստահ էի եւ զգում էի, որ կարող եմ արժանանալ չեմպիոնի ոսկե մեդալին: Երբ մրցասպարեզ դուրս եկա, տրամադրվեցի պայքարի: Թեեւ մրցակիցներն ուժեղ էին, սակայն բոլոր 5 գոտեմարտերում էլ հաղթեցի եւ կանգնեցի պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: - Գոտեմարտերից ո՞րն էր ավելի դժվարը քեզ համար: - Նման բարձր կարգի մրցումներում հեշտ գոտեմարտեր չեն լինում: Դժվարությունը նրանում էր, որ Հայաստանը մրցավարական հանձնախմբում ներկայացուցիչ չուներ, որը մասնակցեր այս կամ այն որոշման կայացմանը: Եղան դեպքեր, երբ հնարքի կիրառման համար մրցավարները միավոր չշնորհեցին ինձ: Դա, իհարկե, հոգեբանորեն ազդում է մարզիկի վրա գոտեմարտի ընթացքում: Հարկ է լինում կրկին հնարքներ կիրառել, որպեսզի միավորներ վաստակես: Ամենադժվարը թերեւս կիսաեզրափակիչ գոտեմարտն էր Հունաստանը ներկայացնող վրաց մարզիկի հետ: Եզրափակիչում եւս ինձ դժվարին մրցակից էր բաժին ընկել՝ Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոնը: Սակայն կարողացա մաքուր հաղթանակ տոնել: - Քո հաջողությունն ուրախացրել էր մարզասերներին: Իսկ դու ինչպիսի՞ զգացումներ ունեցար: - Հաղթանակը մեծ բերկրանք պարգեւեց ինձ: Հատկապես հուզումնալից էր պարգեւատրման պահը, երբ ի նշան հաղթանակի բարձրացվեց Հայաստանի դրոշը՝ երկրի օրհներգի ուղեկցությամբ: Նման պահերը մարզիկի կյանքում անջնջելի հետք են թողնում: Անչափ ուրախ էի, որ հայ մարզիկն ապացուցեց իր գերազանցությունը մրցակիցների նկատմամբ, ինչը վկայում էր, որ Հայաստանում ձյուդոն զարգացում է ապրում: - Քո հաղթանակն ըստ արժանվույն գնահատվեց հանրապետության մարզական ղեկավարության կողմից: - Օգտվելով առիթից, շնորհակալությունս եմ հայտնում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից, սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանից՝ մարզիկների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Հաջողությունների հասած մարզիկների պարգեւատրումները մեծ խթան են նրանց համար, ովքեր ձգտում են նորանոր հաջողությունների հասնել, բազմապատկել հայկական սպորտի փառքը: Մյուս մարզիկներն էլ կձգտեն լավ մարզվել, նախապատրաստվել մրցումներին, որ իրենք էլ նման խրախուսանքի արժանանան: - Ինչպիսի՞ն են առաջիկա ծրագրերդ: - Սեպտեմբերին Կահիրեում կայանալու է ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որում ես պետք է ձգտեմ հաջող հանդես գալ: Ինչ խոսք, Եգիպտոսում հաղթելն ավելի դժվար կլինի, քանի որ մրցասպարեզ են դուրս գալու աշխարհի ուժեղագույն ձյուդոյիստները: Սակայն ես լավատես եմ եւ ուժերիս վրա վստահ: Արդեն սկսել եմ նախապատրաստությունը: Միաժամանակ հեռահար նպատակը Պեկինի օլիմպիական խաղերում հաջող հանդես գալն է: - Ի՞նչ ես կարծում, դեռեւս քանի՞ տարի տատամի դուրս կգաս: - Դա կախված է յուրաքանչյուր մարզիկի ֆիզիկական հնարավորություններից: Ձյուդոյիստներ կան, որ 30 տարեկանից հետո էլ շարունակում են մարզական գործունեությունը: Կարծում եմ, մինչեւ 30 տարեկանը ուժերս կբավականացնեն հաջող մրցելույթների համար: - Իսկ մտածե՞լ ես, թե ելույթներդ ավարտելուց հետո ինչո՞վ պիտի զբաղվես: - Առայժմ ոչ: Տարիների ընթացքում այդ հարցով կզբաղվեմ: Առայժմ ծառայում եմ բանակում, մեկ ամսից կզորացրվեմ եւ ավելի մեծ հնարավորություն կունենամ ժամանակ տրամադրելու սիրածս մարզաձեւին: Ես դեռ բարձունքներ ունեմ նվաճելու, որոնց համար քրտնաջան մարզումներ են անհրաժեշտ: ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ источник - http://www.azg.am/?lang=AR&num=2005060412 Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.