Satenik Posted December 1, 2003 Report Share Posted December 1, 2003 ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ "Մեր հայրենիք, թշվառ, անտեր, Մեր թշնամուց ոտնակոխ, Յուր որդիքը արդ գանչում է Հանել յուր վրեժ, քեն ու ոխ": "Մեր հայրենիք շղթաներով Այսքան տարի կապկապած, Յուր քաջ որդոց սուրբ արյունով Պիտի լինի ազատված": "Ահա', եղբայր, քեզ մի դրոշ, Որ իմ ձեռքով գործեցի, Գիշերները ես քուն չեղա, Արտասուքով լվացի": "Նայի'ր նորան, երեք գունով, Նվիրական մեր նշան, Թո'ղ փողփողի թշնամու դեմ, Թո'ղ կործանվի Ավստրիան": "Ինչքան կին մարդ, մի թույլ էակ, Պատերազմի գործերում Կարե օգնել յուր եղբորը, Զանց չարեցի քո սիրուն": "Ահա' իմ գործ, ահա' դրոշ, Շուտ ձի հեծի'ր քաջի պես, Գնա' փրկել մեր հայրենիք, Պատերազմի վառ հանդես": "Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնե. Բայց երանի՜, որ յուր ազգի Ազատության կը զոհվի": "Գնա', եղբայր, աստված քեզ հույս, Ազգի սերը քաջալեր, Գնա', թեև չեմ կարող գայ, Բայց իմ հոգին քեզ ընկեր": "Գնա' մեռիր դու քաջի պես, Թող չտեսնե թշնամին Քո թիկունքը, թող նա չասե Թե վատ է իտալացին": Ասաց. տվեց օրիորդը Յուր եղբորը մի դրոշ, Մետաքսից էր, ազնիվ գործած, ՈՒր երեք գույն կան որոշ: Եղբայրն առավ և ողջունեց Յուր սիրական քնքուշ քույր, Առավ զենքը, սուր, հրացան, Հեծավ յուր ձին սևաթույր: - Քույրի՜կ, - գանչեց քաջ պատանին, - Մնա'ս բարյավ, սիրական, Այս դրոշակին պիտի նայի Ամբողջ բանակն իտալյան: Նա սո'ւրբ է ինձ, երբ մկրտված Արտասուքով ու կնքած, Դու հանձնեցիր ինձ հիշատակ, Հայրենիքի նվիրված: Թե մեռանիմ, դու մի' սգար, Իմացի'ր որ տարեցի Դեպի մահու արքայություն Իմ հետ քանի թշնամի: Ասաց, վազեց դեպի հանդես Ավստրիացոց հանդիման, Յուր արյունով գնել հավերժ Ազատություն իտալյան: Ո'հ, իմ սիրտը կտրատվում է Տեսանելով այսպես սեր Դեպի թշվառ մի հայրենիք, Որ ոտնակոխ եղած էր: Սորա կեսը, կեսի կեսը, Գեթ երևեր մեր ազգում. Բայց մեր կանայք... ո՜ւր Եղիշե, Ո՜Ւր մեր տիկնայք փափկասուն: Ո'հ... արտասուք ինձ խեղդում են, Այլ չեմ կարող բան խոսել. Չէ'... թշվառ չէ Իտալիան, Եթե կանայք այսպես են: Quote Link to post Share on other sites
M0BY Posted December 1, 2004 Report Share Posted December 1, 2004 Satenik jan Apres, vor grel es MECN Nalbandyani masin, qani vor es uzum ei Topic bacei ir masin, chmorananq vor verchers ira 175 amyakn er, u Yerevanum, Camerayin tan@ iren nvirvac ereko anc kacvec, Asem vor Nalbanyani Poezian aysqanov chi sahmanapakvum, hamenayn deps shnorhakalutyun vor ir nkatmamab ushadrutyan hamar... Jizn` velikogo Armyanskogo pravdoruba, borca za svobodu Miqayela Nalbanyana Bila bor`boy za svobodu i chest`, kotoraya okonchilas` ego POBEDOY!!!!!! AZATUTYUUUUUUUUUUUUUUUUN!!!!!!!!!!!! Quote Link to post Share on other sites
Ani Posted March 1, 2005 Report Share Posted March 1, 2005 (edited) : Edited March 17, 2005 by Ani Quote Link to post Share on other sites
Kars Posted June 21, 2006 Report Share Posted June 21, 2006 ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Ազատ աստվածն այն օրից, Երբ հաճեցավ շունչ փչել, Իմ հողանյութ շինվածքին Կենդանություն պարգևել. Ես անբարբառ մի մանուկ Երկու ձեռքս պարզեցի, Եվ իմ անզօր թևերով Ազատությունն գրկեցի: Մինչ գիշերը անհանգիստ Օրորոցում կապկապած Լալիս էի անդադար, Մորս քունը խանգարած, Խնդրում էի նորանից Բազուկներս արձակել. Ես այն օրից ուխտեցի Ազատությունը սիրել: Թոթով լեզվիս մինչ կապերը Արձակվեցան, բացվեցան, Մինչ ծնողքս իմ ձայնից Խնդացին ու բերկրացան, Նախկին խոսքն որ ասացի, Չէր «հայր», կամ «մայր», կամ այլ ինչ. «Ազատությո՜ւն» դուրս թռավ Իմ մանկական բերանից: «Ազատությոո՞ւն», ինձ կրկնեց Ճակատագիրը վերևից. «Ազատութեա՞ն դու զինվոր Կամիս գրվիլ այս օրից: Ո՜հ, փշոտ է ճանապարհդ, Քեզ շատ փորձանք կը սպասե. Ազատություն սիրողին Այս աշխարհը խիստ նեղ է»: - Ազատությո՜ւն, - գոչեցի, - Թող որոտա իմ գլխին Փայլակ, կայծակ, հուր, երկաթ, Թող դավ դնե թշնամին, Ես մինչ ի մահ, կախաղան, Մինչև անարգ մահու սյուն, Պիտի գոռամ, պիտ կրկնեմ Անդադար՝ «ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ»: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.