Jump to content

Anapati kizich arevn u ayl "bariqner@".. Yerevanum


Recommended Posts

ԿԻՍԱԱՆԱՊԱՏԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

http://www.a1plus.am/arm/?go=issue&id=30779

Երեւանի Խանջյան փողոցի բնակարաններից մեկում այս ամառ հայտնաբերվել է կարիճ: Անկոչ «հյուրը» մտել էր ՀՀ Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանի տուն:

Մայրաքաղաքի բնակիչների հանդիպումը օձերի եւ կարիճների հետ այս ամառ հաճախակի է դարձել: Իսկ դա նշանակում է, որ անապատը միայնակ չի վերադառնում, իր բերում է նաեւ իր «հաբիթաթը»` ֆաունայի ներկայացուցիչներին: Երեւանը եւ Արարատյան դաշտավայրի մի մասը կառուցվել են կիսաանապատային տարածքում, որտեղ մարդու բնակությունը հնարավոր է դարձել այն բանից հետո միայն, երբ ապահովվել են մեղմ կլիմայական պայմաններ, այսինքն` կիսաանապատը վերածվել է արհեստական էկոհամակարգի: Ստեղծվել են կանաչ եւ ջրային տարածքներ եւ դրա շնորհիվ փոխվել է կլիման:

Փաստը, որ կիսաանապատն այսօր վերադարձնում է իր դիրքերն, ապացուցվում է օրինակ նրանով, որ Երեւանի չջրվող գազոններում արդեն կարելի է տեսնել կիսաանապատային մոլախոտեր: Վերջիններս ու կիսաանապատային կենդանական աշխարհի ներկայացուցիչները կշարունակեն «գրավել» քաղաքը, եթե Երեւանը շարունակեն կառուցապատել «անկուշտ ագահությամբ», յուրաքանչյուր ազատ մետրի վրա տեղադրելով ապակյա-բետոնե կառույցներ` մոռանալով կանաչ տարածքների մասին: Հենց այդ անկշտությունն է այսօր բերել նրան, որ երեւանցիները ծանր են անցկացնում ամառային շոգ օրերը: Դա մեծապես պայմանավորված է կանաչ տարածքների վերացումով: Իսկ կանաչ տարածքները մեզ ապահովում են թթվածնով, ջերմաստիճանը իջեցնում են նվազագույնը 2-3 աստիճանով, բարձրացնում են խոնավությունը, արտանետում են նյութեր` ֆիտոցիտեր, որոնք պայքարում են հիվանդածին մանրէների դեմ: Սա կհաստատի յուրաքանչյուր մասնագետ:

Եթե կառուցապատման ժամանակ վերացվում է կոնկրետ կանաչ տարածք, ապա շինարարական գծագրերում եւ պլաններում անպայման նկարվում են այն նոր կանաչ տարածքները, որոնք պետք է ստեղծվեն նորակառույցի հարեւանությամբ: Նույնիսկ, եթե կանաչապատումն իրականացվում է, ապա այդ դեպքում անհրաժեշտ է առնվազն 20-30 տարի, որպեսզի վերականգնվի այն, ինչ վերացվել է: Չէ՞ որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի տնկին մեծանա, դառնա նորմալ ծառ եւ սկսի ծառայել իր հիմնական նպատակին: Սա լավագույն դեպքում: Մեզանում ընդունված է հսկա ծառերը կտրելուց հետո դրանք փոխարինել խոտածածկույթով, որոնք ամենեւին չեն իրականացնում միեւնույն ֆունկցիան: «Աբովյան փողոցը ֆունկցիոնալ կանաչապատման լավ, դասական ձեւ էր` բազմայարուսային կանաչապատման: Գալիս է մի հատ ծառ, որից հետո գալիս է ավելի փոքրիկ ծառ, դրան հաջորդում էր թուփ, հետո նոր գալիս էր գազոնը եւ դրանք ոչ թե խանգարում էին, այլ լրացնում էին իրար եւ մենք ունենում էին մաքսիմալ զանգված»,- ասում է Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

Ոչ մեկն այսօր հաշվի չի առնում այդ մասնագիտական մոտեցումները, քանի որ ոչ մի պատասխանատու օղակում չկա անհրաժեշտ մասնագետ: Եւ այդ ամենը սկսվում է ամենավերեւի օղակից` նախագահականից: Երբ էկոլոգիական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները սկսել են պայքարել կանաչ տարածքների համար եւ փորձել են պարզել, թե երկրի ղեկավարին խնդիրը ներկայացնելու համար աշխատակազմում ում հետ կարող են հանդիպել, պարզվել է, որ այդ աշխատակազմում վերոնշյալ խնդիրներով զբաղվող ոչ միայն մասնագետ չկա, այլեւ` հաստիք:

Երեք ամիս է արդեն, ինչ հասարակական կազմակերպությունների հատվածի ներկայացուցիչները, դառնալով Քաղաքաշինության խորհրդի անդամ, փորձում են «քաղաքային զավթիչներից» «փրկել եւ ազատագրել» քաղաքի կանաչ տարածքները: Խորհրդի աշխատանքների կարգը լիարժեք պայքարի հնարավորություն չի տալիս: «Չկա քվեարկություն խորհրդի կազմում: Այսինքն` բոլորն իրենց կարծիքն ասում են, քաղաքապետը որոշում է ընդունում»,- ասում է խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը: Փաստը, որ խորհրդի կազմում ներգրավվել են հասարակական հատվածի երկու ներկայացուցիչ, իհարկե հուսադրող է, բայց իրավունքներ չունենալու դեպքում այդ երկու անձը հետագայում հարվածի տակ կհայտվեն, երբ կգա պատասխան տալու պահը, իսկ չինովնիկներն էլ միանգամից նրանց մատնացույց կանեն ու կասեն, որ հասարակության կարծիքը խորհրդում ներկայացնող եղել է: Այն, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքն այդպես էլ չեն լսի, գրեթե կասկած չի առաջացնում, քանի որ նման դեպքում պաշտոնյաների անհանդուրժող վերաբերմունքի նախադեպ արդեն եղել է, երբ ՀՀ ղեկավարությունը ստիպված էր հասարակական ճնշման տակ վերանայել Շիկահողի արգելոցի տարածքով նախատեսված ավտոճանապարհի շինարարությունը: Այն ժամանակ կապի եւ տրանսպորտի ամբիցիոզ նախարարը հայտարարեց, որ տվյալ դեպքում հասարակական ճնշումը եղել է զրո եւ կառավարությունն ինքն է որոշել վերանայել նախագիծը:

Չնայած այդպիսի վերաբերմունքին, Քաղաքաշինական խորհրդում ներկայացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դեռ հույսեր են փայփայում, որ ինչ-որ բան կարող են փրկել կառուցապատվող մայրաքաղաքում: Օրինակ, կա շենքերի բակերի կառուցապատման ծրագիր: Տվյալների համաձայն` բակերի կանաչ տարածքը քաղաքի կանաչ տարածքների 30-40% է, ուստի, հաշվի առնելով «երեւանյան» կառուցապատման յուրահատկություններն, ակնհայտ է, որ այստեղ նույնպես մեծ կորուստներ կարող ենք ունենալ:

ԼԵՆԱ ԲԱԴԵՅԱՆ

Link to post
Share on other sites

Это всё результаты преступной безалаберности последних лет. Если срочно не предпринять мер, то всё будет ещё хуже: ужасная духота и жара, пыль с окрестных холмов и другие прелести полупустынного климата в комплекте.

Утешает одно: хорошо что не в Африке живём, а то наступление джунглей на Ереван быдло бы куда плачевнее :)

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...