Unregistered - M Posted April 13, 2006 Report Share Posted April 13, 2006 ԵՐԱԶ Արու եւ էգ նախ մարդիկը երկու մասի կը բաժնես Արուները կը նետես Լոկ էգերը կը մնան Երիտասարդ կամ ծեր- զանոնք ալ խումբերու կը բաժնես ու ծերերը կը նետես Մնացածներն ալ գեղեցիկ թէ տգեղ կ'ընտրես- անոնք որ տգեղ չեն կը պահես Գեղեցիկին ալ գեղեցիկը կը զատես -Ի՞նչ տեսնես այնքան տարուան կինդ չելլէ՞ քու դէմդ Quote Link to post Share on other sites
Aksel.V Posted April 13, 2006 Report Share Posted April 13, 2006 Այս երկու հանգամանքները որոշիչ եղան Զահրատի ստեղծագործության համար։ Բայց Զահրատի էական տարբերությունն այդ պոետներից այն էր, որ կարողացավ սոցիալական քննադատության սուր պաթոսը գունավորել անսեթևեթ լիրիզմով և բարի հումորով: սոցիալական քննադատության սուր պաթոսը գունավորել անսեթևեթ լիրիզմով և բարի հումորով: Բարի հումորո՛վ, անսեթևեթ լիրիզմով. այսինքն ի՞նչ, թող այդպե՞ս լինի... Quote Link to post Share on other sites
SAS Posted April 14, 2006 Author Report Share Posted April 14, 2006 Մանե, ծնվել է կարծեմ 1925 թվին և, փառք Աստծո, դեռ վերին Երուսաղեմի դռները չի թակել... Quote Link to post Share on other sites
Angel Posted April 14, 2006 Report Share Posted April 14, 2006 vay :shy: Quote Link to post Share on other sites
SAS Posted April 17, 2006 Author Report Share Posted April 17, 2006 ԶԱՀՐԱՏ(Յալտըզյան Զարեհ, ծն.10.05.1924, Կ. Պոլիս), հայ բանաստեղծ:Ավարտել է Կ.Պոլսի Մխիթարյանի լիցեյը(1942), աշխատակցել պոլսահայ թերթերին, հանդեսներին, խմբագրել Մխիթարյան սանունց «Սան» պարբերաթերթը:Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին: Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկիք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» ևլն ժողովածուները: Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը»(1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար»(1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները: Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն: Quote Link to post Share on other sites
SAS Posted April 17, 2006 Author Report Share Posted April 17, 2006 «ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆԵՐ» շարքից *** Քերթվածը մը պետք է ըլլա հունտի պես Որ երբ ավարտի Չավարտի – ծիլ տա – վերապրի մեզ հետ *** Երբ շատ խաղաք բառերուն հետ տակեն քերթված մը կ’ելլե *** Ան կարծեց կյանքը գծել – Անկեղծ էր – ինչ որ գծեց Ծաղրանկարն էր կյանքին *** Հեղ մը Փինկը կը հարվածե Հեղ մը Փոնկը կը հարվածե - Ծեծը գնդակը կ’ուտե *** Դժբախտությունը ընտրեց – Ըսավ – կա ու կը մնա Երջանկությունը վաղանցուկ է մինչդեռ *** Այս գիշեր ներկայացում կա - Մեզմե մեկուն ԱՌԻԹ մը միտի ներկայանա Quote Link to post Share on other sites
SAS Posted April 17, 2006 Author Report Share Posted April 17, 2006 ԱՐՏ Գովազդը կ’ըսե -- Բարեբեր արտ է Հարյուր կուտա մեկի դեմ – Ան Կինը հոն թաղեց – Հիմա կը սպասե ԳԱՅԼԵՐԳ Մենք ալ – մեր չափով Մեծ կամ պզտիկ գայլեր ենք հոշոտելու պատրաստ Կը հոշոտենք -- հետո քառասուն օր սուգի երգ կ’երգենք ԿԱՏՎԻ ՄԸ ՀՈՒՇԱՏԵՏՐԻՆ Եթե թաղի մեջ տասը կատու կա Մեկ հատը դու ես Եթե թաղի մեջ հարյուր կատու կա Մեկը նորեն դու ես Սակայն այս անգամ հարյուրեն մեկն ես Իսկ շոյանքիս տակ լոկ մեկ հատ կատու Հարյուրին հարյուր Այդ կատուն դուն ես Quote Link to post Share on other sites
SAS Posted April 17, 2006 Author Report Share Posted April 17, 2006 ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐ Ատեն մը երբ խոսք ըլլար իմ մասին --Անգինեին մանչը -- կ’ըսեին Արարողակարգը փոխվեցավ հետագային Հիմա Անգինեն երբ հիշեն -- Զահրատին մայրը -- կ’ըսեն -- -- Մայրերու Օր -- Անգինեին մանչեն փունջ մը մանիշակ Զահրատին մոր ԽՈՒՆԿ Դուն իմ մայրըս Խունկի ծառըս որ ատրաշեկ ածուխին վրա այրեցար որպեսզի խունկ հոտին (*) օրերը զավկիդ Իմ խնկաբույր մայրըս դուն որ ալ չըկաս * հոտին -- բուրեն (ՍԱՍ) ՏԻԿԻՆԸ ԿԵՐԱԿՈՒՐ Կ’ԵՓԵ -- Բավական սխտոր դրի՞ր կերակուրին -- Շատ շատ դրի – չորս պճեղ – -- քիչ է Գիրքը կ’ըսե վեց պճեղ -- Դուն անոր մի նայիր -- հապա քեզի՞ նայիմ – -- Երեսուն տարի առաջ Այդպես չէիր ըսեր – -- Անփորձ էի -- իսկ հիմա՞ -- -- Ինչ աղվոր օրեր էին – -- Աղվոր օրեր էին – -- Ո՞ւ ր կ’երթաս -- Երթամ երկու պճեղ ևս սխտոր ավելցնեմ – Quote Link to post Share on other sites
SAS Posted April 17, 2006 Author Report Share Posted April 17, 2006 ՅՈԹԱՆԱՍՈՒՆԸՀԻՆԳ Յոթանասունըհինգին սահմանը անցա -- անցագիր չհարցուցին -- Նայեցան դողդոջ քայլերուս Ճերմակած մազերուս -- անցիր նայինք – ըսին Ես այդ «նայինք»-ը շատ չսիրեցի --կ’երևի գլուխս գալիք կա ՈՒԹՍՈՒՆՆՈՑԸ Քալելե առաջ Ութսուննոցը Քայլ մը – քայլ մըն ալ սկսավ համրել Մեկեն – մինչև ութսուն Երբ սեղան նստավ Առաջին պատառը ուտելե առաջ Համրեց մինչև ութսուն Գինիի բաժակեն Ումպ մը ումպ մըն ալ խմեց – հետո համրեց Ութսուն – նորեն ութսուն Երկար խորհեցավ Սիրաբանիլ փորձելե առաջ Հիշեց օրերը երբ կը համրեր հազիվ Մինչև քառասուն Նորեն ալ դժգոհ չէր կյանքեն Ութսուննոցը Պատրաստ էր համրելու Մինչև իննսուն ՎԵՐՋԱԼՈՒՅՍ Չորս տղեկ էինք Հարվարդը Էդվարդը Գաբոն և ես Երեկոյան Թերմինյուս կ’ելլեինք վերջալույսը դիտելու Ու հոն – վերջալույսի կարմիր լույսերուն տակ -- մինչև որ արևը մայր մտներ -- Հաշվեկշիռը կ’ընեինք Թե ով հաղթեց – ով պարտվեցավ – օրվան խաղերուն մեջ Հետո կը տարվեինք խորհիլ Թե ով պիտի հաղթե – ով պիտի պարտվի ապագայի օրերուն մեջ Ըստ մեզի – բոլորս ալ հաղթական պիտի ըլլայինք ու ինքնավստահ – զիրար կը շնորհավորեինք պատերազմ շահած զորավարներուն պես Հիմա – տարիներ վերջ – Հարվարդը չկա -- Էդվարդը չկա – Գաբո՞ն – Գաբոն ալ չկա – Մնացի ես միայն Իմ վերջալույսիս հետ գլուխ գլխի Ի ՎԵՐՋՈ Ինչ որ կը խորհիս ճամբուն ընթացքին ինչ որ կը տեսնես Ինչ կյանք որ կ’ապրիս այս կյանքեն անդին ինչ որ հոն ունիս Ինչ որ հուսացիր թե քեզ կը սպասեր ինչ որ քեզ կանչեց Իսկ ինչ որ գտար – ինչ որ սիրեցիր ինչ որ ուզեցիր Եվ ինչ որ մնաց քեզի այս աղվոր ճամբորդութենեն Ինչ որ չուզեցիր ոչ իսկ քեզ պատմել մոռնալու վախեն Այն որ տակավին հարցումի մը պես հետդ կը տանիս Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 23, 2006 Report Share Posted May 23, 2006 ՉԱՐ ԲԱՆԵՐ Գացեք ըսեք չար բաներուն որ չըլլան Որ չըլլա թե պատահին Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն Համն ու հոտը խաթարելու չհասնին Չար բաներուն բարև ըսեք մեր կողմեն Ըսեք գիտենք թե անոնք կան ու միշտ կրնան պատահիլ Ըսեք գիտենք թե կրնան Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզի Բայց դուք ըսեք չար բաներուն որ չըլլան Որ չըլլա թե պատահին Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն Քանի որ դուք չեք գիտեր ինչ Քանի անոնք չեն գիտեր ինչ Սեր ու սիրով — Մերթ կենսուրախ — շաղ ու շողով — Մերթ հուսաբեկ — ահ ու դողով — Շյուղ շյուղի Շիներ ենք մենք մեր աշխարհը լույս օրերու հյուրընկալ — — Պզտիկ աշխարհ մը որ հազիվ հազ կրցեր է պարտկել Մեր պզտիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ — Այս բոլորը գացեք ըսեք չար բաներուն — և ըսեք Որ չըլլա թե պատահին — Երբ պատահին հեռու մնան մեր այս տաքուկ երդիքեն Համն ու հոտը խաթարելու չհասնին Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 23, 2006 Report Share Posted May 23, 2006 ՓՈԽԱՐԵՆ Տայի ինչ որ ուզեիր խա՞նդ ուզեիր ա՛ռ ըսեի—ծովու չափ— Խանդաղատա՞նք—պարուրեի քեզ անսահման գորովով Լո՞ւյս ուզեիր—ոտքիդ տակ արեգակներ շարեի Խաղաղություն թե ցանկայիր—Երկինքեն հազարումեկ ծիածանով անցքիդ կամար կերտեի Տայի ինչ որ ուզեիր Ինչ որ կրնաս դեռ ուզել Հո՞ւյս ուզեիր—երա՞զ—պատրա՞նք—ինքս լեցուն եմ այնքան Որ ոչ թե քեզ այլ տիեզերք մը հորդելու կբավե Ա՛ռ ըսեի—որքան կուզես—որքան կրնաս—ավելի— Փոխարեն Ազատություն—ազատությունս տայիր Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 23, 2006 Report Share Posted May 23, 2006 սոցիալական քննադատության սուր պաթոսը գունավորել անսեթևեթ լիրիզմով և բարի հումորով: Բարի հումորո՛վ, անսեթևեթ լիրիզմով. այսինքն ի՞նչ, թող այդպե՞ս լինի... Ինչ ասեմ, նա այդպես է ընտրել, անձամբ ինձ դուր է գալիս... յուրօրինակ է: Quote Link to post Share on other sites
SAS Posted June 2, 2011 Author Report Share Posted June 2, 2011 ----Հին դրացիներ--- Այլեւս հոս չեն բնակիր - սիրված անձեր չէին թաղին մեջ - Չենք գիտեր ուր գացին Չըլլալիք բան - կարոտցանք զիրենք Երանի նորեն հոս ըլլային Ու մենք նորեն զիրենք չսիրէինք /* ============================== */ ---- Բառախաղ մը ---- - Ապերախտ են սա մարդիկը - ըսավ կատուն - Այսքան տարի է իրենց մուկերը կ'որսամ Նորեն ալ Ջերմուկ կ'ըսեն Ջերկատու չեն ըսեր /* ============================== */ ----Մայմուն ---- Մայմուն որ կ'ըսեմ կապիկ չկարծեք Տան սև փիսիկին անունն է Փիսիկ որ կ'ըսեմ աղվոր չկարծեք Աշխարհիս ամենեն տգեղ կատուն է Սև է որ կ'ըսեմ սեփսև չկարծեք Սևութեանը մեջ աչքերը դեղին են Դեղին որ կ'ըսեմ արև չկարծեք Արևը մեկ է - աչքերն երկու են Երկու որ կ'ըսեմ զատ-զատ չկարծեք Երկուքին խորն ալ երազը մեկ է Երազ որ կ'ըսեմ մեծ բան չկարծեք Մարդու մը կողմե սիրվիլն է: /* ============================== */ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.