Jump to content

Руки прочь от зелённых территорий города!


Recommended Posts

В настоящее время прорабатывается вопрос о присоединении к данной акции армянского интернет-сообщества для защиты зелёных территорий города от варварского уничтожения.

ОБЩЕСТВЕННОСТЬ ЕРЕВАНА ТРЕБУЕТ: "РУКИ ПРОЧЬ ОТ ЗЕЛЕНЫХ ТЕРРИТОРИЙ"

http://www.arminfo.am/news_ru_281005_7.shtml

ЕРЕВАН, 28.10.05. АРМИНФО. Сегодня в Американском университете Армении состоялся форум, посвященный проблемам уничтожения культурных объектов и экологии столицы, организованный коалицией экологических общественных организаций SOS-Ереван.

Форум является продолжением пропаганды коалиции, цель которой - прекратить уничтожение зеленых зон столицы. В частности, на мероприятии обсуждался вопрос относительно остановки строительства перед входом Ереванским домом камерной музыки. В рамках же открытия форума был продемонстрирован документальный фильм "Город - превращенный в пустыню" председателя общественной организации "Эколур" Инги Зарафян отснятой в студии ВЕМ. Фильм объективно и с профессиональностью представил проблему уничтожения зеленных территорий столицы, указывая его последствия на здоровье населения.

После просмотра фильма советник мэра по вопросам архитектуры, председатель Союза архитекторов Армении Мкртич Минасян обвинил общественность города в том, что они не ставили в известность власти города о плачевных результатах уничтожения зеленных территорий под застройки. "Разве мы знали, что близ Ереванского дома камерной музыки нельзя строить кафе?", - вопрошал архитектор. В свою очередь представители общественных организаций обвинили в пассивности Министерство охраны природы. По их словам, главное природоохранное ведомство страны, как правило, только в последнюю очередь заинтересовывается вопросами прямо касающимися охраны окружающей среды. На работу форума были приглашены спикер парламента Артур Багдасарян, советники президента республики Баграт Есаян и Сейран Айвазян, министры экологии Вардан Айвазян, здравоохранения Норайр Давидян, юстиции Давид Арутюнян, сельского хозяйства Давид Локян. Кроме того, в списке приглашенных также и мэр столицы Ерванд Захарян. Однако, ни один из них не пришел на обсуждения. Между тем, SOS- Ереван зачитало открытое письмо к президенту Армении Роберту Кочаряну, спикеру парламента Артуру Багдасаряну и генеральному прокурору Агвану Овсепяну. В письме коалиция требует немедленной приостановки еще строящихся увеселительных заведений. "Несмотря на то, что подобные "объекты" богатеев города имеют соответственное разрешение, при их строительстве не учитываются культурные, духовные ценности населения", - говорится в письме. "Хватит, руки прочь от зеленных территорий нашего города", - требовали от властей столицы собравшиеся.

Link to post
Share on other sites

Անիմաստ չի: Եթե մենք մեր քաղաքից ձեռ ենք քաշել արդեն, այդ դեպքում իսկապես անիմաստ է: Բայց հույս ունեմ որ դա իսկականից այդպես չե:

ԲՈՂՈՔԻ ՔԱՅԼԵՐԹ՝ «ԱՆԱՊԱՏԱՑՎԱԾ ԵՐԵՎԱՆՈՒՄ»

http://www.panorama.am/index.asp?sel=1339&l=a

29-10-b3.jpg

«Թողե՛ք, շնչենք լիաթոք», «Ովքե՞ր են իսկական տերերը», «Ծառ թողե՛ք մեր Երևանում», «Մեր իրականության նշանաբանը` ամեն հային մի օբյեկտ» այս եւ նույնաբովանդակ ցուցապաստառներով հայաստանյան և միջազգային շուրջ 30 կազմակերպություններ, երաժիշտներ և արվեստագետներ այսօր Կամերային երաժշտության տան բակից բողոքի քայլերթ կազմակերպեցին դեպի Ազատության հրապարակ:

Ակցիայի կազմակերպիչներից «Հայաստանի կանաչ տարածքների պահպանության դաշինքի» անդամ Սիլվա Ադամյանը հույս ուներ, որ ՀԿ-ների նման համախմբվածությունը որոշակի ազդեցություն կունենա պետական այրերի վրա, որ «հակամարդկային և հակաէկոլոգիական որոշումներ չկայացնեն»:

«Մենք պետք է պայքարենք քաղաքը կանաչ տեսնելու, իսկ օդը մաքրելու համար»,- վստահ հայտարարեց ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ:

Բնապահպանության նախկին նախարար ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ տեղեկացրեց, որ իրենք Ազգային ժողովին առաջարկել են կազմակերպել խորհրդարանական լսումներ Երևանի կանաչ տարածքների և ընդհանրապես, Հայաստանի էկոլոգիական իրավիճակի վերաբերյալ:

«Այս ամենը նման է այն 2 գորտերի պատմությանը, որ մեկն ընկնում է կաթի մեջ և մտածում է` անհույս է և խեղդվում է, իսկ մյուսը ոտքերով, ձեռքերով խփում է, կարագ է ստացվում ու կարողանում է կանգնել: Հիմա այդպես մեր վիճակն է, հույս ունենք` կարագ կստացվի, վրան կկանգնենք»,- նշեց նա:

Կառավարությանն առընթեր կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության պետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ համար ցավալի է նորից հանդիպել միտինգային տրամադրվածությամբ:

«Ես վստահ եմ, որ այս բոլոր շինությունները ապօրինի են, և ցանկացած պաշտոնյա հազար ու մի արդարացում կգտնի այդ կառույցները օրինական համարելու համար,- ասաց նա և ցավով ավելացրեց,- Մենք ջնջել ենք մեր մշակութային անցյալը, վտանգված է մեր մշակութային ապագան»,-հայտարարեց ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ:

Գրող, հրապարակախոս ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ այլևս չի կարող երգել «Գարուն Երևան, Սիրուն Երևանը», քանի որ, ըստ նրա, ներկայիս Երևանն այժմ այնպիսին չէ, ինչպիսին ներկայացվում է այդ երգում: Հրապարակախոսն իրեն ահաբեկված է զգում և կոչ է անում ստեղծել «SOS Հայաստան» շարժում: «Իջևանում սարսափելի մեծ քանակությամբ ծառեր են հատվում, և ոչ միայն Իջևանում: Ամենուր այդպես է: Մեր երկիրն այլևս այն կանաչների երկիրը չէ»,- մտահոգ հայտարարեց նա:

«Թամանյանի նախագծած «այգիների քաղաք» Երևանը մնաց մեր բոլորիս հուշերում: Բոլորովին չեն մտածում քաղաքի էկոլոգիական վիճակի մասին, այն դեպքում երբ քաղաքում տարեկան շուրջ 13.000 մեքենա է ավելանում: Գոնե ձեր երեխաների մասին մտածեք»,- իշխանավորներին հորդորեց ակադեմիկոս ԼԻԱ ՕՍԻՊՅԱՆԸ:

Իսկ «Հելսինկայն կոմիտե» ՀԿ նախագահ ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆՆ էլ իր հերթին բոլորի անունից պահանջեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի և Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հրաժարականը: «Եթե ոչ, ապա այս շարժումը ձևական կլինի»,- նկատեց ՀԿ նախագահը:

Երգիչ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԸ վրդովված էր, որ քայլերթը լուսաբանելու է եկել ընդամենը երկու հեռուստաընկերություն: «Սա մեր ազգի դժբախտությունն է, հասկանու՞մ եք»,- կրկնում էր նա:

Ի դեպ, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա ԶԱՐԱՖՅԱՆԸ տեղեկացրեց, որ բոլոր հեռուստաընկերություններին առաջարկել է ցուցադրել «Անապատացված քաղաք» վավերագրական ֆիլմը: Բայց դեռ ոչ մի պատասխան չի ստացվել: «Ես կարծում եմ, որ այս ֆիլմը իրոք կցուցադրի այն հեռուստաընկերությունը, ով իրականում դեմ է այդ ապօրինություններին և ունի համարձակություն»,- շեշտեց նա: Նշենք, որ ֆիլմում ներկայացվում է արդեն անապատացված Երևանը, որի զբոսայգիները անօրինականորեն վերացրել են և դրանց տեղում առաջացել են սրճարաններ ու ժամանցի վայրեր:

Քայլերթի մասնակիցները շարքեր կազմած անցան Իսահակյան-Մաշտոց-Թումանյան փողոցներով և ցույցը շարունակեցին Ազատության հրապարակում:

Այստեղ երգիչ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ և ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆԸ մինչև երգելը համոզված նշեցին, որ մեր երկիրը «ստրկական մոտեցման» հետևանքով հայտնվել է «հոգևոր զրոյացման» վիճակում: «Սակայն պետք է լինենք համառ»,- կոչ արեց երգչուհին: …«Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով»,- կանխատեսել է Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆԸ, եւ նրա կանխատեսումը արդեն տիրաբար «փռվել» է Երեւանի փողոցներում, որպես դաժան իրողություն: /Panorama.am/

Link to post
Share on other sites

Անիմաստ չի: Եթե մենք մեր քաղաքից ձեռ ենք քաշել արդեն, այդ դեպքում իսկապես անիմաստ է: Բայց հույս ունեմ որ դա իսկականից այդպես չե:

che Karmir :no: mer qaxaqic dzer chenq qashel, prost asoxin lsox a petq, isk ete lsox chka? durs a galis animast a :blink:

Link to post
Share on other sites
che Karmir :no: mer qaxaqic dzer chenq qashel, prost asoxin lsox a petq, isk ete lsox chka? durs a galis animast a :blink:
Uremn shat kamats enq asum. Yete mer dzayn@ lsvi - uzhegh yev bartsr, apa chen karogh ayn chlsel, yete nuynisk akanjner@ paken - zorov klsetsnenq.
Link to post
Share on other sites
hmmm :blink: :lol: etozh Armenij :lol: ov klsi???? :hm:
Yete chasel voch mi ban, apa hastat chi lsi voch voq. Isk yete bolorov miasin bardzradzayn mer "che"-n asenq chen karoghana irants shlangi tegh dnel.
Link to post
Share on other sites
apsos :/ apsos vor hajastanum et makardak@ hl@ vor chka :cry:
Et makardak chi et hasarakakan kyanqi orenqa, vor@ gortsum e amen tegh. Parzapes:

a) shat kamats enq asel

b) ishkhanutyunner@ mi qich "khul" en

Amen depqum petq e aveli bartsr asel vor chlsel chkaroghanan.

Link to post
Share on other sites
  • 4 months later...

ну на самом деле уже пора бы "руки прочь от зеленных территорий города" холодны..голодные времени в Армении уже кажется прошли! пора бы уже восстанавливаться...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...