Jump to content

SOS: Երևանն առանց կանաչ տարածքների և հուշարձ&#


Recommended Posts

AZG Daily #197, 11/01/2005

КАКИМ БУДЕТ ЕРЕВАН В 2020 ГОДУ

http://www.azg.am/palm/?lang=RU&num=2005110104

Директор института «Ереванпроект» пытается заверить, что более озелененным

Генеральный план города Еревана, рассчитанный на период до 2020 года вчера на состоявшейся в мэрии города пресс-конференции представил директор института «Ереванпроект» Гурген Мушегян. До этого он заявил, что генплан будет обсужден также 12 ноября в Центре «Текеян», а сегодня он находится в стадии экспертизы.

По заверению директора «Ереванпроекта», работали над тем, чтоб генплан был реальным. Осуществление его положений будет финансироваться 2-мя источниками - это государственный бюджет и инвестиционные программы. Документ будет носить экологическую направленность. Планируется расширить зеленую зону города Еревана. Учитывая, что до сегодняшнего дня происходит совершенно противоположное, трудно поверить словам Гургена Мушегяна, тем не менее, именно об этом сообщил директор института. Зеленые зоны будут 3 видов: общие, специального назначения и ограниченного использования. В настоящее время общая площадь зеленых зон составляет 4951 га, а это означает, что на одного жителя приходится 44,8 кв.м. Предусматривается в 2020 году общую площадь зеленых территорий увеличить до 9397 га. В этом случае площадь зеленых насаждений на 1 жителя составит 78,3 кв.м. С этой целью проектируется и будет завершен в этом году проект строительства оросительной системы города Еревана. Предусматривается, что в 2020 году население города Еревана должно достигнуть 1,2 млн. человек. Самые большие проекты связаны с реорганизацией уличной сети столицы. Предусмотрено построить 2 объезжие дороги, которые разгрузят движение в центре города. Для этого потребуется сумма в 10 млн. долларов.

Будут реорганизованы околотки «в большом количестве», учитывая сейсмичность столицы и инженерные инфраструктуры.

На вопрос «за счет чего будут увеличены зеленые зоны» Гурген Мушегян ответил, что город застроен не полностью и на предоставленной ему в 1956 году административной территории имеются свободные участки, которые будут озеленены. По его заверению, ни один кв. метр зеленых территорий, находящихся в центре города Еревана, не приватизирован. Они предоставлены в аренду и с течением времени будут освобождены от кафетериев, и эта проблема также будет решена. Такую точку зрения выразил директор института «Ереванпроект». В связи с этим, кстати, хотелось бы отметить, что при желании эту проблему можно решить и сегодня, поскольку занимающиеся застройкой на зеленых территориях нарушили нормы, установленные заключенным с мэрией договором. В этом случае, опять же согласно тому же договору, мэрия имеет право ликвидировать эти договоры и даже оштрафовать упомянутых застройщиков за отклонение от проекта.

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ՝ ՉՆՉԻՆ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՎ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՇԵՆՔԵՐՈՎ

AZG Armenian Daily #207, 15/11/2005: http://azg.am/?lang=AM&num=2005111529

Հասարակական 5 քննարկումների բովով անցած Երեւանի գլխավոր հատակագիծն այսօր կհասնի կառավարություն եւ անկասկած կարժանանա հավանության, քանի որ հատակագիծը մշակողները ամեն ինչ արել են կառավարության որոշումներից ելնելով: «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, որ ներկա է եղել բոլոր քննարկումներին, նաեւ Թեքեյան կենտրոնում շաբաթ տեղի ունեցած Երեւանի գլխավոր հատակագծի եւ դրա ռազմավարական էկոլոգիական գնահատման հասարակական քննարկմանը, կարծում է, որ վերջին քննարկումը ոչնչով չէր տարբերվում նախորդներից՝ հերթական խաբկանքին միայն ավելացավ այն, որ նոր հատակագիծն իբր բարելավված տարբերակն է:

Նրա գնահատմամբ, նմանատիպ քննարկումները ձեւական են ու վտանգավոր, որովհետեւ դրանք արվում են ընդամենը արձանագրություն կազմելու համար եւ չեն արդարացնում կոնկրետ հարցադրումներ ունեցող մարդկանց ակնկալիքները: «Ինձ ամենից շատ հուզում է այն հարցը, որ փաստորեն վերջնականապես ոչնչացվում են Երեւանի կենտրոնի, համայնքային եւ մերձքաղաքային հողերը: Գյուղատնտեսական նշանակության 4516 հա հողերը մնում են քաղաքապետարանի հայեցողության տակ, ընդ որում, 1234 հա անտառային հողերից պահպանվում է միայն 600 հա: Օրինակ, Նորքի սարալանջի մի հատվածի 114 հա - ից 57 հա դրվել է անտառվերականգնման ծրագրում, իսկ մնացածը բաժանվել մեծահարուստներին եւ պետական պաշտոնյաներին: Նույն ձեւով կառուցապատման են տրված Հաղթանակ զբոսայգուն հարող անտառատարածքները, որոնցից մեկը կոչվում է Կանադական թաղամաս:

Ամենազայրացուցիչն այն է, որ վերջին քննարկմանը փորձեցին համոզել, թե այս հատակագծով կանաչ տարածքներն իբր կրկնակի եւ եռակի ավելանալու են: Հարց է առաջանում՝ եթե եղած կանաչ տարածքները ենթակա են կառուցապատման, ինչի՞ հաշվին են դրանք ավելանալու: Դալմայի այգիների 533 հա տարածքը, որ հարակից այգիներով կազմում է 780 հա, պահպանվում է միայն կենտրոնական մասի 256 հա, իսկ մնացածը վաճառքի է դրված: Այնտեղ կառուցվելու են բազմաթիվ շինություններ՝ ժամացույցի գործարան, ռուսական եկեղեցի եւ այլն: Փաստաթղթում ներկայացված տվյալները կարելի է համարել գիտական կեղծիք, քանի որ դրանց ֆոնայինը հատակագծում նշվել է՝ 0, այսինքն՝ ամայի տարածք: Նույն ձեւով են նշված նաեւ քաղաքամերձ գյուղատնտեսական նշանակության 4516 հա հողերը, պտղատու այգիները՝ 282,5 հա, խաղողի այգիները՝ 396 հա եւ այլ հողերը՝ 922 հա»:

Սանասարյանին անհայտ ուսումնասիրություններով Դալմայի այգիների մոտ 800 հա տարածքը, որ միաձուլվում է Հրազդանի կիրճին, համարվել է աղտոտված եւ մշակման համար ոչ պիտանի: Կառավարության ծրագրով կենտրոնական 256 հա տարածքում պետք է աճեցվի էկոլոգիապես մաքուր գյուղմթերք: «Ես պարզել եմ, որ հողի աղտոտվածության մասին հիմնավորումներն անհիմն են, դրանից անտեղյակ են նույնիսկ համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, իրականում ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել: Այս ձեւով բոլորին մոլորեցնում են, եւ ունենում ենք կեղծիքով ստեղծված Երեւանի գլխավոր հատակագիծ: Այն բոլոր տարածքները, որ իբր պիտի վերածվեն կանաչ գոտիների, հիմնականում կամ վարձակալության են տրված, կամ սեփականաշնորհված են»:

Նրա համոզմամբ, Երեւանի գլխավոր հատակագծի վրա աշխատող մասնագետներն ընդամենը կատարածուներ են, որոնք իրենց ձեռքի տակ չունեն գլխավոր գերատեսչությունների եզրակացությունները. «Շատ շուտով հատակագիծը կառավարությունում կներկայացվի որպես աշխարհի լավագույն հատակագիծ, որին կողմ են հասարակական բոլոր կազմակերպությունները, նաեւ երեւանցիները: Այդ քննարկումները չի կարելի հասարակական անվանել, քանի որ հատակագիծը համարվել է գաղտնի փաստաթուղթ, ոչ մեկին որեւէ ուսումնասիրություն չի տրամադրվել: Հատակագիծը նույն ձեւով կմտնի Ազգային ժողով, որից հետո կներկայացվի հանրապետության նախագահին, որը դրա գլխավոր ջատագովներից է: Ակնհայտ է, որ այս ամենը գալիս է վերին ատյանից: Անկեղծ ասած, ես բուռն քննարկում չէի ակնկալում, բայց հավատում էի, թե կգան մարդիկ, որոնք լավ գիտեն, որ քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատվելուց հետո այլեւս ոչինչ հնարավոր չէ անել: Բայց հասկանում եմ, որ հասարակությունն արդեն հոգնել է անօգուտ քննարկումներից», ասում է նա:

Կանաչ տարածքներից բացի հատակագծում մտահոգիչ է նաեւ պատմամշակութային հուշարձանների հարցը, քանի որ 1990 թվականին ստեղծված հիմնավորման նախագիծը 2000 թվականին չեղյալ հայտարարվելուց հետո այլեւս չի վերականգնվել: Հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի ասելով, այդ նախագծում ոչ միայն բացահայտված էին Երեւանի պատմամշակութային բոլոր հուշարձանները, այլեւ ներկայացված էին դրանց պահպանական ու կառուցապատման կարգավորման գոտիները: «Երեւանի համար դա ծրագրային մի փաստաթուղթ էր, որը թույլ չէր տալիս որեւէ հուշարձան ոչնչացնել առանց մասնագիտական եզրակացությունները հաշվի առնելու: Քաղաքապետարանի որոշմամբ 2000 թվականին այդ նախագիծը ուժը կորցրած ճանաչվեց, եւ սկսվեց օպերայի շրջակայքի կառուցապատումը: Բնականաբար նախագծից դուրս մնաց ավելի քան 970 հուշարձան շենք, չեղյալ համարվեցին նաեւ հուշարձանների պահպանման եւ կառուցապատման կարգավորման գոտիներն ու դրանց օգտագործման ռեժիմը:

Այդ որոշման սնանկությունը հասկանալու համար մի պահ պատկերացրեք, որ այդ տարիներին Երեւանի գլխավոր հատակագիծը ուժը կորցրած ճանաչվեր, եւ մի քանի տարի հետո պահանջ դրվեր ստեղծելու նորը: Դա առնվազն ծիծաղելի կլիներ: Մենք հենց այդ վիճակում ենք»:

Այդ նախագծի բացակայության պայմաններում գործակալությունը մի քանի տարում մշակեց եւ 2004 թվականին կազմեց Երեւան քաղաքի հուշարձանների նոր ցուցակը: Մինչ այդ կառուցապատողները հասցրեցին քանդել հուշարձանի կարգավիճակ ունեցող բազմաթիվ շենքեր: Այվազյանը նկատում է, որ հատակագիծը մշակող «Երեւաննախագիծ» ինստիտուտը թեպետ ամրագրել է նոր ցուցակում եղած հուշարձանները, սակայն հստակ չեն պահպանման ու կառուցապատման կարգավորման գոտիներն ու ռեժիմները:

«Հիմնավորման նախագիծ չունենալը հանգեցրեց նրան, որ այսօր քանդում ենք քաղաքի պատմությունն ու կառուցում մի ուրիշ քաղաք: Ոմանց համար հուշարձանը աղյուսի կտոր է, մինչդեռ այն պատմամշակութային արժեք է, որովհետեւ բացի մշակութային լինելուց անմիջականորեն կապված է պատմության հետ: Հեղափոխական մոտեցմամբ ոչնչացվում է քաղաքի 18-19-րդ դարի պատմական շերտը, մինչդեռ պետք էր պահել, գիտակցելով, որ քաղաքի պատմությունն ու ճարտարապետությունը միաձուլված են: Այսօրվա դրությամբ ստեղծվել է մի վիճակ, որ կանաչ գոտիների եւ հուշարձան շենքերի պահպանության հարցերում հասել ենք ծայրահեղության եւ արդեն իսկ զգում ենք դրա վնասակար հետեւանքները: Ոչ մեկս դեմ չէ քաղաքի կառուցապատմանը, խնդիրը միայն դրա իրականացման ձեւն է», նշում է Կարո Այվազյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Link to post
Share on other sites
  • 2 months later...

Պետք է խուսափել երրորդ ճակատագրական սխալից

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

http://www.a1plus.am/arm/?go=issue&id=35147

Գլխավոր հատակագիծը Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը համարում է բնապահպանական: Իսկ բնապահպանները նման բնորոշումը համարում են աբսուրդ եւ հայտարարում, որ «բնապահպանական» բնորոշումը իրականությանը բոլորովին չի համապատասխանում:

Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կարծում է, որ ընդհանուր Երեւանի կտրվածքով կանաչ գոտիների տեղաբաշխումն ավելացել է, սակայն Կենտրոնում այն ոչ միայն չի ավելացել, այլ Թամանյանական հատակագիծը կանգնած է հերթական խեղաթյուրման վտանգի առջեւ:

«Հուշարձան շենքերը ապամոնտաժելու եւ մեկ այլ տեղում իրացնելու Քաղաքապետարանի ծրագիրը նորմալ եւ քաղաքակիրթ երկրում քաղաքաշինության մեջ ընդունված գործելակերպ է. ամբողջ խնդիրն այն է, թե որտեղ իրացնել արժեք ներկայացնող շենքերը: Այն հատվածը, որը քաղաքապետարանն այժմ առաջարկում է, Երեւանի բոլոր գլխավոր հատակագծերի տրամաբանությանը հակառակ է»,- ասում է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե ինչու են նման համառությամբ պնդում իրականացնել քաղաքի զարգացման 5 գլխավոր հատակագծերին դեմ ծրագիրը: Ալեքսանդր Թամանյանից սկսած որեւէ մեկի մտքով նման բան չի անցել»: Նարեկ Սարգսյանը պատմում է, թե ինչպես իշխանությունները խորհրդային տարիներին լծվեցին գլխավոր պողոտան «մաքրելու» գործին: Սարյան փողոցի Կենտրոնական փոստից սկսած, մաքրելով երկու փողոցները, հասան մինչեւ Կողբացի, ապա` ֆինանսների նախարարության դիմացից մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձան, եւ կառուցվեց բուլվար: Այլ խնդիր է, դա վա՞տն է, թե՞ լավը: Ըստ Նարեկ Սարգսյանի, դա վատն է. «Գլխավոր պողոտայի գաղափարը շատ լավն է, սակայն Արմեն Զարյանի նախագիծը կյանքի չկոչվեց, որովհետեւ վիճելի նախագիծ էր եւ բուլվարը բետոնե սալիկներով արեցին, շատրվանները պակասեցրին եւ այն դարձավ ոչ թե այգի, այլ քարակույտ:

Հասկանալի է, որ եւ վերնիսաժի հատվածը, եւ դրանից վերեւ, հաջող չի: Բայց դա խնդիր չէ, դա պետք է մաքրվի եւ նորը կառուցվի, սակայն տարածքը պետք է լինի միայն զբոսնելու համար: Եւ որպես հանրային հանգստի տարածք, կանաչ գոտի` իր ֆունկցիան այգին կատարեց: Խորհրդային իշխանությանը հաջողվեց այդ տարածքը իրացնել»: Պարոն Սարգսյանը նկատում է, որ հյուսիսային պողոտան չկարողացան իրացնել, սակայն, չկարողանալով իրացնել` վետո դրեցին, արգելեցին որեւէ շինարարություն, մինչեւ գան նոր ժամանակներ եւ մարդիկ կարողանան տարածքն իրացնել: «Ինչն է խանգարում, եթե քաղաքապետարանը խնդիր ունի իրացնելու գլխավոր պողոտայի այդ հատվածը, որդեգրել խորհրդային ժամանակների պատասխանատվությունը: Եթե դու այսօր չես կարողանում ինչ-որ խնդիրների պատճառով գլխավոր հատակագծին համապատասխան իրացնել տարածքը, այդ հատվածը ֆիքսել որպես կառուցապատման բացարձակ ոչ ենթակա, ապագայում իրացման ենթակա տարածք»,-ասում է Նարեկ Սարգսյանը եւ պնդում, որ կանաչ գոտու տարածքը պետք է պահպանվի` «դա միայն կանաչի խնդիր չէ, օդ պետք է լինի, հանրապետության հրապարակը օդային տարածք է. 100 մետր լայնությամբ այս բուլվարը օդային տարածք պետք է լինի, եւ արտակարգ իրավիճակների դեպքում դա շատ անհրաժեշտ տարածք է»:

Ի դեպ, նախկին գլխավոր ճարտարապետին անհանգստացնում է մի հանգամանք. ճարտարապետների մի մասը, բավականին ճանաչված դեմքեր կտրուկ դեմ են արտահայտվել թամանյանական նախագծին հակառակ այն որոշմանը որ հետագայում կայացրեց ճարտարապետական խորհուրդը: «Միայն ես չեմ դեմ եղել, բայց ամփոփման ժամանակ պասիվ դիրք գրավեցին,- ասում է Նարեկ Սարգսյանն ու զարմանքով շարունակում,- Ինձ նաեւ շատ խիստ զարմացրեց բնապահպանական կազմակերպությունների վարքագիծը, որոնք ամեն 20 քառակուսի մետրի համար տարիներով միտինգներ էին անում, բայց հիմա բուն կենտրոնում 2 հա կանաչ տարածք վերացնելու մասին է խոսքը, եւ այստեղ հեշտությամբ զիջեցին»:

Նարեկ Սարգսյանը մատնանշում է Թամանյանի գլխավոր հատակագծի դեմ գործված երկու ճակատագրական սխալ. «Պատկերասրահի շենքը Երեւանի գլխավոր հատակագծի դեմ գործված ճակատագրական սխալ է. սա անուղղելի սխալ է, երկրորդ սխալը օղակաձեւ զբոսայգու փակուղին է. մենք ի վերջո չունեցանք օղակ, ունենք կիսաօղակ, իսկ երրորդ սխալը կլինի այս մեկը: Եվ զարմանալի է անտարբերությունը. ամեն բորդյուրի, թփի, քարի, կրպակի շուրջ խոսակցություն կա, որը տարիների ընթացքում միշտ կարելի է փոխել, շտկել, նորմալ վիճկի բերել: Դա ժամանակակիցների քաղաքաշինական ընդհանուր կուլտուրայի արդյունքն է, ինչը շատ հեշտ ուղղելի է: Անուղղելի են նման քաղաքաշինական սխալները, որոնցից պետք է խուսափել»:

ԴԻԱՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ

«Հեշտ է հայտարարել աղետ, ոչ, կարծում եմ, ոչ»

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

http://www.a1plus.am/arm/?go=issue&id=35148

«Կարծիք հայտնելու համար, թե ինչպիսին է գլխավոր հատակագիծը, պետք է առնվազն հատակագծի բոլոր բաժիններին եւ բոլոր դրույթներին քաջատեղյակ լինել: լխավոր հատակագիծ ասելով, բոլորին թվում է, թե միայն էն քարտեզն ա, որը, որ կպցվում ա եւ էդտեղ, գիտեք, ինչ որ բան կանաչ ա, ինչ որ տեղ մոխրագույն: Էդպես չի»:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին զայրացրել է այն, որ Հայաստանի բնապահպանները, մասնավորապես, SOS - Երեւան կոալիցիան, ի դեմս Կարինե Դանիելյանի, «գենպլանի» մասին Դանիելյանի տված «բնապահպանական հատակագիծ» գնահատականը աբսուրդ են որակել: Կանաչները հայտարարում են, որ այդ որակումը չի համապատասխանում իրականությանը: Նշենք, որ Երեւանի կանաչ տարածքների իրավիճակով եւ խնդիրներով մտահոգ բազմաթիվ կազմակերպություններ տարբեր ակցիաներով, ֆորումներով եւ հավաքներով արդեն երկար տարիներ է անդադար սղոցում են իշխանությունների ականջը, հայտարարելով, որ երկիրը վերածվում է անապատի: Այսօր նրանք հայտարարում են, որ Երեւանի գլխավոր հատակագիծը «լավը չէ», քանի որ հաստատվել է էկոլոգիական խնդիրներով հանդերձ: Միայն կենտրոնին, ըստ նրանց, էկոլոգիական աղետ է սպասվում, քանի որ կանաչ տարածքների համար անգամ մեկ թիզ հող չի մնացել: «Շատ հեշտ է հայտարարել աղետ: Ոչ, կարծում եմ, ո՛չ»,- անվստահ տոնով ասում է Սամվել Դանիելյանը: Նա խոստովանում է. «Տարիներ շարունակ մենք «կանաչապատման առումով որոշակի զիջումներ արել ենք, ծառահատումներ արել ենք, հողահատկացումներ, կառուցապատումներ թույլ ենք տվել»: Գլխավոր ճարտարապետը սակայն հավաստիացնում է, որ վերջին երկու- երեք տարիների ընթացքում կենտրոնում որեւէ հողահատկացում չի եղել, կանաչ տարածքներ չեն ոչնչացել: «Ի տարբերություն նախորդ տարիների, կանաչ տարածքները կառուցապատելու ծագիր քաղաքապետարանը ընդհանրապես չունի», ասում է նա : Այժմ այստեղ «փորձում են» նախորդ տարիների «բացթողումները շտկել»: Իսկ թե ինչպես կարելի է շտկել սեփական դեմքը կորցրած քաղաքի տեսքը, կամ ինչպես պետք է ապամոնտաժվեն հատկապես հարուստներին պատկանող շինությունները, որպեսզի հատակագծի պահանջները կատարվեն, կամ ինչպես պետք է նոր կանաչ տարածքներ ստեղծվեն արդեն խեղդված կենտրոնում, որպեսզի մեկ մարդուն հասնի ամենաքիչը գոնե 4 քառ. մետր կանաչ տարածք, պրն. Դանիելյանը չնշեց, միայն հասցրեց նկատել, որ Երեւանի գլխավոր հատակագծի մասին «բնապահպանական» որակումը «իրենը չի», այլ փորձաքննության եզրակացությունն է, ինչի հետ Երեւանի գլխավոր ճարտարապետը լիովին համաձայն է:

Սաթենիկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...