Karmir Posted November 1, 2005 Report Share Posted November 1, 2005 AZG Daily #197, 11/01/2005 ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ http://www.azg.am/palm/?lang=AR&num=2005110117 Սինգապուրի առաջին քրիստոնեական աղոթատեղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու հոգաբարձությունն ու ասիական երկրներում ապրող հայկական համայնքներն, ըստ խմբագրությանն ուղարկված մամուլի հաղորդագրության, նոյեմբերի 11-13-ը կազմակերպում են ուխտագնացություն դեպի Սինգապուր: Արդեն իսկ 100 հոգի գրանցվել են, ստեղծվել է հատուկ կայքէջ՝ տոնակատարության եւ եկեղեցու պատմության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններով: Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ չնայած հայկական համայնքը փոքր է եղել Սինգապուրում եւ Մալայզիայում (մոտ 830 հոգի) նրա ազդեցությունը երկրների սոցիալ-տնտեսական կյանքի վրա բավական մեծ է եղել: Գրող Նադյա Ռայթն իր «Հարգված քաղաքացիներ: Սինգապուրում եւ Մալայզիայում ապրող հայերի պատմությունը» գրքում նշում է սինգապուրյան չորս սրբությունների մասին, որոնց գոյությունը նա վերագրում է հայերին. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, «Ռաֆլզ» հյուրանոցը, «Սթրեյթ թայմս» թերթը եւ «Վանդա միսս Ջոլկիմ» խոլորձը, որն ընդունված է համարել Սինգապուրի ազգային ծաղիկը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական օրհնությունը վայելող ուխտագնացությունը նախագահելու է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայաստանյայց թեմի հոգեւոր առաջնորդ Աղան արք. Բալիոզյանը: Ուխտագնացությանն արձանագրվելու վերջին ժամկետն է նոյեմբերի 4-ը՝ հետեւյալ հասցեով. «[email protected]»: Also see: http://armeniansinasia.org Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 2, 2005 Report Share Posted November 2, 2005 (edited) Edited November 2, 2005 by Gayane Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted November 7, 2005 Report Share Posted November 7, 2005 Isk nkarner chkan? Quote Link to post Share on other sites
Kars Posted November 7, 2005 Report Share Posted November 7, 2005 Isk nkarner chkan? Here: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.