Jump to content

Տարածաշրջանային կապեր Կովկասում


Recommended Posts

Ինչպես տեսնում եմ, ադրբեջանական ճիչերը Հայաստանն տարածաշջանային տնտեսական պրոցեսսներից մեկուսացնելու մասին կամաց-կամաց սկսում են իրողություն դառնալ:

Նրնաք, առաջին հերթին բնական հումքերի՝ նավթի և գազի արտահանման շնորհիվ ստեղծում են սերտ տնտեսական կապեր տարբեր երկրների հետ, կառուցում առևտրատնտեսական հաղորթակցման միջոցներ՝ նավթա- և գազամուղներ: Այս կապերի շնորհիվ նրանք, բացի ֆինանսական և տնտեսական մի հարձեր լուծելուց, լուծում են նաև քաղաքական խնդիրներ, ձեռք բերելով դաշնակիցներ հանձինս տարբեր երկրների կառավարությունների, որոնք որոշակի կախման մեջ են հայտնվում ադրբեջանական հումքից, և որպես արդյունք, ջանում են լավ հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ:

Մյուս կողմից, Ադրբեջանի տնտեսությունը անհամեմատ ավելի եկամուտաբեր է արտասահմանյան բիզնեսի և ներդնողների համար, որոնք ունեն մեծ շահեր, այդ թվում ֆինանսական, ադրբեջանական տնտեսության զարգագման մեջ:

Արդյունքում Ադրբեջանը ակտիվորեն մասնակցում է տարածաշրջանային և միջազգային տնտեսական ինտեգրացման և համագործակցության պրոցեսսներին, զանազան տնտեսա-քաղաքական գործոնների հետևանքով բարելավելով սեփական դիրքերը միջազգային քաղաքական դաշտում և ձեռք բերելով դաշնակիցներ և ընկերներ:

Մինչդեռ Հայաստանը մեկուսացվում է վերը նշված տնտեսական և քաղաքական պրոցեսսներից, մնալով մեն-մենակ, իբրև աննշան Ռուսաստանի աննշան «ֆորպոստ», սահմանափակ առևտրական կապերով և քաղաքական իզոլյացիոնիզմի մեջ: Անկեղծ ասած ես չեմ տեսնում որ մեր իշխանությունները մտահոգված լինեն այս հարձով:

Դժվար չե կանխատեսել թե ինչ արդյունքների կհասցնեն Ադրբեջանի հետագա տնտեսական ուժեղացումը և համաշխարհային քաղաքական դաշտում սերտ կապերի հաստատումը:

Իմ կարծիքով, այս ամենը հիմնականում հետևանքն է մեր նախկին և այսօրվա իշխանությունների անգրագետ և անմտածված արտաքին և տնտեսական քաղաքականության, որը ավելի ու ավելի հստակեցնում է մեր գլխին խաղվելիք խաթայի ուրվագծերը:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...