Jump to content

Հուշարձանների բարբարոսական ավերումը Եր&#


Recommended Posts

«Ազգ» օրաթերթ, №198, 02/11/2005 http://azg.am/?lang=AR&num=2005110217

ԱՄԻՐՅԱՆ 4/16 ՀՈՒՇԱՐՁԱՆ ՇԵՆՔԸ ՔԱՆԴՈՂՆԵՐԸ ԿԲԱԽՎԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ

200519803.jpg

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Աբովյան, Բուզանդի, Արամի փողոցների պատմամշակութային շենքերը քանդող փողատերերը հասել են Ամիրյան 4/16 շենքին, որի վրա եւս փակցված է «Պահպանվում է պետության կողմից» ցուցանակը: Ու քանի որ պետությունն ու իշխանությունը տարբեր հասկացություններ են, ու մեզանում վերջինիս շահույթ ակնկալող գործունեությունը ոչ միշտ է բխում առաջինի շահերից, ուրեմն բնական էր, որ 18-րդ դարի հուշարձան շենքերը պիտի դուրս մնային պետական խնամքից ու հայտնվեին դրանց տարածքը գնած փողատերերի բուլդոզերների տակ: Քաղաքի ներկայիս գլխավոր ճարտարապետը տարբեր առիթներով հայտարարում է, թե քանդված շենքերը կհավաքվեն «Սիլ պլազայի» հետնամասում, ինչին քչերս ենք հավատում, իսկ նախկին գլխավոր ճարտարապետն այդ ծրագիրը համարում է ճակատագրական սխալ ու գերեզմանոցային մոտեցում, ինչն ավելի մոտ է իրականությանը: Արդեն իսկ տեսանելի է դառնում քանդված հուշարձան շենքերը նրանց մտահղացումով պատմության գրկում վերջնականապես թաղելու հեռանկարը: Ամենազավեշտալին այն է, որ նրանցից ոչ մեկը չի խոսում բոլորիս հետաքրքրող այն հարցի մասին, թե ովքե՞ր են պատմամշակութային շենքերի նոր ցուցակը կազմողները եւ ի՞նչ տրամաբանությամբ ու չափանիշներով ցուցակից դուրս մնացին խորհրդային տարիներից հիշյալ ցուցանակը կրող շենքերը:

Դրանցից են նաեւ Ամիրյան 4/16 եւ 4/18 շենքերը, որոնք Հայաստանի հուշարձանների պահպանության փորձագիտական հանձնաժողովի պահանջով ընդգրկվել են կառավարության հաստատած նորահայտ հուշարձանների ցուցակում, ինչը նշանակում է, որ տարածքը գնած սեփականատերն իրավունք չունի դրանք քանդելու: Բայց... նրա իրավունքը չի սահմանափակվում ցուցակով, այլ վճարած գումարով, եւ նոյեմբերի 8-ին կայանալիք դատական նիստից հետո դատական ակտերի հարկադիր կատարման աշխատողները դարձյալ կգան վտարելու Ամիրյան 4/16 շենքի սեփականատեր Լյուդմիլա Հարությունյանին: Սակայն այս անգամ վտարողների գործն իսկապես բարդ կլինի ու ավելի ծանր Բուզանդի փողոցի բնակիչներին վտարելուց, որովհետեւ Լյուդմիլա Հարությունյանի կողքին կանգնած մարդկանց բանակը բավականին մեծ է՝ մարդու իրավունքների պաշտպանից մինչեւ հասարակ քաղաքացիներ: «Ես պայքարում եմ արդեն 2 տարի, ինձ 2 անգամ այս շենքից վտարել են: Ես մի քանի հարց ունեմ, ո՞վ կարող է օտարել իմ սեփականությունը հայաստանյան օրենքներով: Ոչ ոք: Ո՞վ կարող է ինձ իմ շենքից վտարել: Ոչ ոք: Եվ վերջապես ո՞ւմ ձեռքը կբարձրանա ճարտարապետական այս կոթողը քանդելու: Դե, թող գա ու քանդի: Այս շենքը մերն է, լինի անձնական, թե հասարակական: Այսօրվանից ես այս շենքը դարձնում եմ հասարակական շարժման կենտրոն, որ մենակ չկրեմ այս բեռը», ասաց նա մշակութային իրավունքներին եւ բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության հարցերին նվիրված երեկվա քննարկման ժամանակ, որ տեղի ունեցավ հիշյալ շենքում: Քննարկմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը, որը պատրաստակամություն հայտնեց իր կոլեկտիվի հետ տկն Հարությունյանին աջակցելու: Նրա կարծիքով, ներկա փուլում հասարակական շարժումը պետք է ուղղված լինի կամերային երաժշտության տան տարածքի եւ Ամիրյան 4/16 շենքի պահպանմանը, որոնց վերջնական լուծումից հետո միայն հնարավոր կլինի անցնել մյուս հարցերին:

Լյուդմիլա Հարությունյանը քաջատեղյակ է պետական կարիքների անվան տակ բնակիչներին իրենց սեփականության իրավունքից զրկելու բոլոր մեխանիզմներին: Ուշագրավ էր դատավորների խոսքի եւ գործի հակասության մասին նրա պատմությունը: Առանձին զրույցների ժամանակ դատավորները ցույց են տվել, թե ցավում են քանդվող հուշարձան շենքերի համար: Դատական նիստից առաջ մեկը նույնիսկ ասել է՝ «Էդ ուռոդները էդ շենքն է՞լ են ուզում քանդել, ո՞նց թե», բայց 10 րոպե անց նույն դատավորը վտարման որոշում է կայացրել:

Շենքն ունի յուրահատուկ ճարտարապետական ոճ, երկհարկանի ստորգետնյա նկուղ, որը տանում է դեպի Հանրապետության հրապարակի նկուղները, որ անցած տարի հայտնաբերվեցին ու հետո փակվեցին՝ բարդացնելով հաջորդ սերունդների գործը: Լյուդմիլա Հարությունյանը մտադիր է այն վերածել յուրօրինակ թանգարանի, որը օտարներին պատկերացում կտա 18-րդ դարի Երեւանի մասին:

Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը ակնկալում է, որ հայաստանյան տարբեր կազմակերպությունների ուսումնասիրությունների հիման վրա նմանատիպ դեպքերը հասարակական հնչեղություն կստանան, իսկ առաջիկայում կընդգրկվեն իր տարեկան զեկույցում, մանավանդ որ «դա ոչ Եվրոխորհրդի պահանջ է, ոչ էլ իշխանությունների, այլ զուտ հասարակության պատվեր ու պահանջարկ»:

Link to post
Share on other sites
  • 4 months later...

Ամեն ինչ ապարդյուն է: Այդ գեղեցիկ շենքն արդեն քանդում են: Տականք բառից բացի դրանց հանդեպ ուրիշ արտահայտություն օգտագործել չեմ կարող:

Link to post
Share on other sites

Իշխանական և գործարար սրիկաների կեղտոտ խաղերի արդյունքում, մենք անվերադարձ մաս-մաս կորցնում ենք մեր քաղաքը: Մի՞թե չի կարելի որևէ կերպ հակառակվել սրան:

«Ազգ » #044, 11/03/2006

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՔԱՆԴՎՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՇԵՆՔ՝ ԱՄԻՐՅԱՆ 4/16

Քաղաքապետարանի ու Մելիք Գասպարյանի ջանքերով

200604401.jpg

Ամիրյան 4/16 պատմամշակութային շենքը պահպանելու մոտ երկուսուկես տարվա անդուլ պայքարն անցավ անօգուտ ու ներկա պահին շենքը քանդվում է՝ Երեւանի քաղաքապետարանի եւ տարածքը կառուցապատող, նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի «հերոսական» կամքով:

«Ազգը» հետեւողականորեն անդրադարձել է 19-րդ դարի Երեւանի պատմական շենքերը հողին հավասարեցնելու անհանդուրժելի երեւույթին, որ անգթորեն շարունակվում է անվանի ճարտարապետների ու հասարակության կարծիքը բացահայտ արհամարհելով: Պետական կարիքների անվան տակ քողարկված այս վարքագիծն ու գործելակերպը, որ մեզանում դարձել են գերիշխող, վարագույրի հետեւում են պահում դրա իրականացնողներին՝ անպատասխան թողնելով շատ ու շատ հարցեր:

Այդ ինչպե՞ս է պատահում, որ չգիտես ում կամքով պատմամշակութային հուշարձանների նոր ցուցակից դուրս մնացած այս շենքը ճարտարապետ-ակադեմիկոսների պահանջով ընդգրկվում է նորահայտ հուշարձանների ցանկում ու հետո, մի գիշերվա ընթացքում, կորցնում է իր պատմական արժեքը, իսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին թույլ տրվում շենքն անվանել հնացած ու քանդման արժանի:

Մինչեւ փետրվարի կեսը շենքի սեփականատեր, հասարակական գործիչ, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը հույս ուներ, որ շենքը կպահպանվի, սակայն ամեն ինչ գլխիվայր շրջվեց դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցների այցից հետո, երբ վերջիններս կտրուկ կարգադրեցին պայմանագիր կնքելու երկու տարբերակ՝ կամ 150 հազար դոլարի փոխհատուցում, կամ նոր բնակարան նույն տեղում: «Ստիպված եղանք ընտրել վերջինը: Դրանով ավարտվեց մեր երկամյա տանջալից պայքարը, որին ժամանակ առ ժամանակ միանում էին հասարակությունը, լրագրողները: Անչափ շնորհակալ եմ նրանց իմ կողքին լինելու համար: Ցավով պիտի նշեմ, որ Երեւանում 19-րդ դարի առաջին կեսի եւս մեկ հուշարձան ոչնչացվեց: Բուլդոզերի երախը, որ չգիտես ինչու կոչվում է «պետական կարիքներ», կուլ տվեց եւս մեկ պատմական կոթող: Մեզ մնացին միայն լուսանկարները եւ անպատասխան այն հարցերը, թե ո՞ւմ շահերին է համապատասխանում այս ամենը, ո՞վ է որոշում հուշարձանի պատմական արժեքը, ո՞վ է սուբյեկտը: Եթե այս հարցերի պատասխանները ունենայինք, խոսակցությունն այսպես անդեմ չէր լինի: Ի վերջո, Հայաստանում ո՞վ է ներկայացնում պետությունը: Մեր հասարակությունը պարտված է, որովհետեւ խոսակցություններն անդեմ են: Դրա փոխարեն ամենազոր է չինովնիկը՝ նա է որոշում ո՞ր հուշարձանը պիտի քանդվի, որը՝ ոչ:

Կուզենայի, որ իմ շենքը քաղաքի կենտրոնում քանդվող վերջին հուշարձանը լիներ», «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց Լյուդմիլա Հարությունյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Link to post
Share on other sites
  • 3 months later...

Տեսահոլովակ Երկիր-Մեդիայի եթերից, նվիրված այդ թեմային՝

http://yerkirtv.org/userfiles/video/20060626_title17.wmv

Link to post
Share on other sites

Աստված գիտի թե ոնց եմ սիրում մեր այս հին շենքերը :inlove: : Հասկացանք , փող , շահ , քաղաքի կենտրոնում - լավ տարածք , բա լավ անտեր -անտիրական , դատարկ , չոլերը թողած , ինչու են քանդում նման գեղեցկություն ....... :angry:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...