Karmir Posted December 30, 2005 Report Share Posted December 30, 2005 «Հայկական Ժամանակ», №232, դեկտեմբեր 24 շաբաթ 2005 թ. նոր ծրագիր http://hzh.am/Arkhiv/2005/December/24.12/24.12.05.html «Արմօրֆո» հայտնի համակարգչային ծրագրի հեղինակը` Արման Բոշյանը, արդեն պատրաստ է ներկայացնելու իր գրած երկու նոր համակարգչային ծրագրերը` սխալների ուղղում կատարող «Armenian Power Spell»-ը եւ «Armenian Power Dick» թարգմանիչ բառարանը` երեք լեզվով: Այս առիթով հեղինակը հայտնել է, որ «Արմօրֆո» այլեւս չի արտադրվելու, քանի որ այս նոր ծրագրի առավելություններն ակնհայտ են: Եթե «Արմօրֆո»-ի էլեկտրոնային հայերեն ուղղագրական բառարանը բաղկացած է 130000 բառից, ապա «Armenian Power Spell»-ինը պարունակում է 200000 բառ, իսկ տեքստում սխալների ստուգման արագությունը մեկ րոպեում 15 էջ է: Մեկ այլ կարեւոր առանձնահատկություն. «Armenian Power Spell»-ը աշխարհում այն քիչ «spell-checker»-ներից է (սխալներ ուղղող ծրագիր), որը տառասխալը գտնում է ոչ միայն տառերով, այլ նաեւ հնչողությամբ եւ առաջարկում մոտ հնչողություն ունեցող տարբերակներ: Իսկ սխալներ հայտնաբերելու ճշգրտությունը եւ աշխատանքի արդյունավետությունը հեղինակը իր նախորդ ծրագրից շատ ավելի բարձր է գնահատում, օրինակ, միայն ՀՀ նախկին Սահմանադրության` ՀՀ նախագահի վեբ-կայքում տեղադրված տեքստի մեջ այս նոր ծրագրով հայտնաբերվել է երեք տառասխալ, նոր Սահմանադրության մեջ, բարեբախտաբար, տառասխալներ չկային: Բոշյանի մյուս ծրագիրը` «Armenian Power Dick»-ը, մի մեծ թարգմանիչ բառարան է` երեք լեզվով (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն), աշխատում է ինչպես «Unicod»-ով, այնպես էլ առանց «Unicod»-ի, ունի 161 հազար բառ հայերեն լեզվով, 77 հազար` ռուսերեն եւ 78 հազար` անգլերեն: Համակարգչում ծրագրի user-interface-ը կարելի է դնել երեք լեզուներով էլ, նույնիսկ հայերեն: Բառարանը ընդունակ է լեզուն ճանաչել ավտոմատ կերպով, տեքստում բառը նշելուց անմիջապես հետո, եւ թարգմանել մնացած երկու լեզուներով: Եթե տվյալ բառից բառարանում չկա, թարգմանվում են նման հնչողություն ունեցող բառերը: Եթե կա տառասխալ, բառարանը գուշակում է նաեւ տառասխալը եւ առաջարկում է ուղղումներ: Բառարանը երեք լեզուներով էլ ճանաչում է բոլոր բառերի հոլովները եւ թարգմանում է նաեւ հոլովված տարբերակները: Երկու ծրագրերն էլ շուտով կսկսեն վաճառվել: Quote Link to post Share on other sites
Sench Posted December 31, 2005 Report Share Posted December 31, 2005 apren! hetaqrqira yerb k'hanen vacharqi... Quote Link to post Share on other sites
avosco Posted January 17, 2006 Report Share Posted January 17, 2006 (edited) Վա՜յ… Ծրագրին անունը «Armenian Power DI՞CK» դրած են......... Արդեոք դուք գիտե՞ք, թե որտեղից (վեբ կայք) կարելի է (կարելի կլինի) «Armenian Power Spell»–ն ու «Armenian Power... Dick»–ը գնել։ Կանադայում ապրում եմ, ուրեմն անպայման ինտերնետից ստիպված եմ գնել։ Հուսալով, որ Կանադայի Մաքսային Ծառայությունը զարմացած չնայեն սա «Armenian Power... Dick»–ին տուփը......... Edited January 18, 2006 by Ալեքսանդր Quote Link to post Share on other sites
Arciv Posted February 12, 2006 Report Share Posted February 12, 2006 На сайте http://www.tavultesoft.com/keyman/download...ex.php?Submit=1 можно бесплатно скачать клавиатуру с фонетическим раскладом Armenian Unicode и программу Tavultesoft Keyman под которым работает эта клавиатура. Все замечания и предложения можно высказать здесь. Վերոնշյալ կայքից կարելի է ձրիաբար բեռնավորել «Հայերեն Յունիկոդ» հնչյունային դասավորությամբ ստեղնաշարը, որն աշխատում է նույն կայքից բեռնավորվող Tavultesoft Keyman ծրագրի հետ։ Բոլոր առաջարկությունները և դիտողությունները կարելի է ներկայացնել այստեղ։ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.