Jump to content

Թուրին-2006


Recommended Posts

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՇԵՄԻՆ

«Հայկական Ժամանակ», № 232, դեկտեմբեր 24 2005 թ. http://hzh.am/Arkhiv/2005/December/24.12/24.12.05.html

2006 թվականին մարզական կարեւորագույն իրադարձություններից առաջինը կկայանա Իտալիայի Թուրին քաղաքում:

Այնտեղ փետրվարի 10-ից 26-ը կանցկացվի 20-րդ ձմեռային օլիմպիադան: Վերջինիս ծրագրում ընդգրկված են 15 մարզաձեւեր՝ տափօղակով հոկեյ, բիաթլոն, գեղասահք, չմշքավազք, լեռնադահուկային մարզաձեւեր, դահուկավազք, դահուկացատկ, դահուկային երկամարտ, սնոուբորդ, քարլինգ, ֆրիսթայլ, շորթ թրեկ, սկելեթոն, բոբսլեյ եւ սահնակային մարզաձեւ: Թվարկված սպորտաձեւերից առավել հեղինակավոր են եւ հետաքրքրություն են առաջացնում տափօղակով հոկեյի, գեղասահքի եւ դահուկային ձեւերի մրցումները: Օլիմպիական խաղերի կազմակերպիչների համար ամենաեկամտաբեր մարզաձեւը տափօղակով հոկեյն է: Այստեղ հավաքագրվում են Հոկեյի ազգային լիգայում հանդես եկող հարյուրավոր մարզիկներ: Նախքան մրցումների մեկնարկը արդեն սկսել են վաճառվել հայտնի հոկեյիստների մարզաշապիկները, ինչից հսկայական շահույթ է ստացվում: Ինչպես նախորդ օլիմպիական խաղերում, Թուրինում էլ տափօղակով հոկեյում ֆավորիտ են համարվում Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Չեխիայի, Շվեդիայի եւ Ռուսաստանի հավաքականները: Դահուկավազքում տոն են տալիս Ռուսաստանի եւ Նորվեգիայի հավաքականները: Լեռնադահուկային ձեւերում բավական ուժեղ են շվեյցարացիները, ավստրիացիները եւ նորվեգացիները: Չմուշքային ձեւերում էլ ամենաուժեղը համարվում են հոլանդացիները: Իսկ ընդհանրապես, օլիմիպական խաղերում հաղթող ճանաչվելու հիմնական հավակնորդներն են Ռուսաստանի, Գերմանիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի, Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի օլիմպիական հավաքականները: Դեռեւս հստակեցված չէ, թե որ երկրի օլիմպիական հավաքականն ունի ամենամեծ կազմը: Ներկայումս շարունակվում են տարբեր տեսակի վարկանիշային մրցաշարերը, որտեղ խաղարկվում են օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Ինչեւէ, Թուրինի օլիմպիադային ՀՀ-ն կներկայացնեն 5 մարզիկներ: Նրանք են՝ գեղասահքի Անաստասիա Գերբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը, դահուկորդներ Հովհաննես Սարգսյանը, Էդմոն Խաչատրյանը եւ լեռնադահուկորդ Վահրամ Սարկախյանը: Հնարավոր է, որ առաջիկա ամսին օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեն նաեւ դահուկորդուհիներ Աիդա Սարիբեկյանը, Մերի Հակոբյանը, ամերիկահայ սքելեթոնիստներ Ալեն Բաբայանը, Դան Ջանջիկյանը եւ բոբսլեյի Սոնիկ եւ Արմեն Վարդանյաններ զույգը: Մեր օլիմպիականներից առավել բարձր արդյունք կարելի է ակնկալել Գրեբյոնկինա-Ազրոյան զույգից, որոնք բարձր մակարդակի մրցաշարերում հիմնականում տեղ են գտնում լավագույն 20 մասնակիցների մեջ: Բայց մեդալներ ակնկալելու համար նախադրյալներ դեռեւս չկան: Անկախ ՀՀ-ն դեռեւս չունի ձմեռային օլիմպիական չեմպիոն կամ մրցանակակիր: Տեղեկացնենք, որ գեղասահքի մրցումների մեկնարկը տրվելու է փետրվարի 11-ին, իսկ լեռնադահուկային մարզաձեւերի եւ դահուկավազքինը՝ փետրվարի 12-ին:

ԴԱՎԻԹ ՋԱԼԱԼՅԱՆ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...