Jump to content

Գյումրին չի ունենա տրոլեյբուս


Recommended Posts

Երբ ամբողջ աշխարհը անցնում հարմարավետ և անվնաս էլեկտրական քաղաքային տրանսպորտի, մեր մոտ ինչպես միշտ անում են ճիշտ հակառակը: Զրկեգին երևանը տրամվայից: Արդյո՞ք դա լուծեց խցանների պրոբլեմը: Հազիվ թե: Փոխարենը մեր մայրաքաղաքը հիմա չունի տրամվայ, որը ողջ Եվրոպայում համարվում է ամենամեծ զարգացման հեռանկարներ ունեցող քաղաքային հասարակական փոխադրամիջոցը: Սակայն, պարզվում է, միայն Երևանում չե չինովնիկների անհեռատեսությունն ու գործարարների փողասիրությունն այսպիսի արղյունքներ տալիս: Գյումրիի տրանսպորտի ոլորտի հանճարեղ ղեկավարները որոշել են... զրկել քաղաքը տրոլեյբուսից: Ո՞ւմ է խանգարում տրոլեյբուսը: Երթուղայինների գծերի տերերին: Իսկ ինչո՞ւ քաղաքապետարանը այս հարձում քաղաքացիների շահերը պաշտպանելու փողարեն բռնեց «մարշրուտկայի» գծերը սպասարկող գործարարները կողմը: Ըստ երևույթին, լուծարման ցուցակում հաջորդը Երևանի մետրոպոլիտենն է, որը էլի շատերի աչքի փուշն է... :hm:

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԻ ԳԾԵՐԸ

«Ազգ» N2, 01.11.2006թ.

Երեկ ուշ երեկոյան մարզային հեռուստատեսության լուրերից տեղեկացանք, որ արդեն երրորդ օրն է Գյումրիում ապամոնտաժվում են տրոլեյբուսի պղնձե էլեկտրագծերը: «Անի» թաղամասում ապամոնտաժումն ավարտվել է, այժմ այդ աշխատանքն ընթանում է Վազգեն Սարգսյան փողոցում: Քաղաքում 40 տարի աշխատած էլեկտրական տրանսպորտը վատ տնտեսվարողների եւ պետական կարգապահության բացակայության պատճառով չէր գործում: Խնդրի կարգավորման փոխարեն այսօր փաստորեն ընտրվել է աչքից էլ, աչքացավից էլ ազատվելու տարբերակը: Հավանաբար տրոլեյբուսի գծերը նաեւ խանգարում էին ինչ-ինչ գծերի տերերին: Ահազանգը հնչեցրած «Շանթ» եւ «Ցայգ» հեռուստաընկերությունների լրագրողներին չէր հաջողվել որեւէ պաշտոնյայից բացատրություն ստանալ: Ո՞վ կկանգնեցնի այս յուրատեսակ վանդալիզմը: Չէ՞ որ տնտեսական խնդիրներն ի վերջո կարող են լուծվել, իսկ գծերը հավաքելու դեպքում քաղաքն այլեւս էլեկտրական տրանսպորտ չի ունենա:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...