Karmir Posted January 29, 2006 Report Share Posted January 29, 2006 Երբ ամբողջ աշխարհը անցնում հարմարավետ և անվնաս էլեկտրական քաղաքային տրանսպորտի, մեր մոտ ինչպես միշտ անում են ճիշտ հակառակը: Զրկեգին երևանը տրամվայից: Արդյո՞ք դա լուծեց խցանների պրոբլեմը: Հազիվ թե: Փոխարենը մեր մայրաքաղաքը հիմա չունի տրամվայ, որը ողջ Եվրոպայում համարվում է ամենամեծ զարգացման հեռանկարներ ունեցող քաղաքային հասարակական փոխադրամիջոցը: Սակայն, պարզվում է, միայն Երևանում չե չինովնիկների անհեռատեսությունն ու գործարարների փողասիրությունն այսպիսի արղյունքներ տալիս: Գյումրիի տրանսպորտի ոլորտի հանճարեղ ղեկավարները որոշել են... զրկել քաղաքը տրոլեյբուսից: Ո՞ւմ է խանգարում տրոլեյբուսը: Երթուղայինների գծերի տերերին: Իսկ ինչո՞ւ քաղաքապետարանը այս հարձում քաղաքացիների շահերը պաշտպանելու փողարեն բռնեց «մարշրուտկայի» գծերը սպասարկող գործարարները կողմը: Ըստ երևույթին, լուծարման ցուցակում հաջորդը Երևանի մետրոպոլիտենն է, որը էլի շատերի աչքի փուշն է... ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԻ ԳԾԵՐԸ «Ազգ» N2, 01.11.2006թ. Երեկ ուշ երեկոյան մարզային հեռուստատեսության լուրերից տեղեկացանք, որ արդեն երրորդ օրն է Գյումրիում ապամոնտաժվում են տրոլեյբուսի պղնձե էլեկտրագծերը: «Անի» թաղամասում ապամոնտաժումն ավարտվել է, այժմ այդ աշխատանքն ընթանում է Վազգեն Սարգսյան փողոցում: Քաղաքում 40 տարի աշխատած էլեկտրական տրանսպորտը վատ տնտեսվարողների եւ պետական կարգապահության բացակայության պատճառով չէր գործում: Խնդրի կարգավորման փոխարեն այսօր փաստորեն ընտրվել է աչքից էլ, աչքացավից էլ ազատվելու տարբերակը: Հավանաբար տրոլեյբուսի գծերը նաեւ խանգարում էին ինչ-ինչ գծերի տերերին: Ահազանգը հնչեցրած «Շանթ» եւ «Ցայգ» հեռուստաընկերությունների լրագրողներին չէր հաջողվել որեւէ պաշտոնյայից բացատրություն ստանալ: Ո՞վ կկանգնեցնի այս յուրատեսակ վանդալիզմը: Չէ՞ որ տնտեսական խնդիրներն ի վերջո կարող են լուծվել, իսկ գծերը հավաքելու դեպքում քաղաքն այլեւս էլեկտրական տրանսպորտ չի ունենա: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.