Jump to content

Շարունակվում է Կապույտ մզկիթի վերականգն&


Recommended Posts

ՀԻՆ ՄԶԿԻԹԸ ՆՈՐ ՏԵՍՔՈՎ

http://www.a1plus.am/arm/?go=issue&id=35371

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

35371.jpg

Երեւանի կապույտ մզկիթում շինարարական աշխատանքները կտեւեն եւս երկու ամիս, որից հետո այն այցելուներին կներկայա իր շքեղ տեսքով: Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ արդեն 10 ամիս է մզկիթի տարածքում ընթանում են վերակառուցման աշխատանքներ: Ռեզա Աթուֆին՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրենը, նշում է, որ հիմնական աշխատանքներն ավարտված են, մնում է արտաքին տեսքի հարդարումը:

Մզկիթի պատմությունը հին է, կառուցվել է 1765թ-ին: Երկու հարյուր տարուց ավելի պատմություն ունեցող ճարտարապետական այս գեղեցիկ կոթողը կովկասյան տարածաշրջանի ամենամեծ մզկիթներից մեկն է: Ըստ պահպանված փաստաթղթերի՝ Երեւանում եղել է 7-8 մզկիթ, բայց միայն այս մեկն է կանգուն մնացել մինչեւ օրս: Խորհրդային միության տարիներին, ինչպես մյուս հոգեւոր կենտրոնները, այնպես էլ մզկիթը անուշադրության է եղել մատնված: Դեռ ավելին, որոշ ժամանակ այն ծառայել է որպես պահեստ: Մզկիթի պատմության համար նոր փուլ սկսվեց 1995թ-ին, երբ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ մզկիթի վերականգնման եւ վերակառուցման եւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը հանձնման պայմանագիր ստորագրվեց: 1995-1997թ-ին վերականգնվեցին աղոթասրահը եւ 24 սենյակները, իսկ Հոսեյնիե կոչվող սրահի կառուցումը, որը նախատեսված է ոչ միայն կրոնական ծիսակատարությունների համար, մնացել էր կիսատ :

«Մեր նպատակը մզկիթը իր նախկին տեսքին բերելն է: Աշխատանքը շատ դժվար էր, մենք փորձել ենք վերականգնել 200 տարվա պատմությունը»,- ասում է պարոն Աթուֆին: Նա նշում է, որ այս գործում իրենց օգնել է երեք գործոն: Նախ պահպանվել էին հիմնական կամարները եւ սենյակները, բավական օգտակար էին նաեւ պետական արխիվում պահվող մզկիթի լուսանկարները եւ, վերջապես, Իրանից համապատասխան մասնագետներ հրավիրվեցին Հայաստան: Ծախսված գումարների մասին մշակույթի կենտրոնն առայժմ լռում է, քանի դեռ շինարարությունը ավարտված չէ, դժվար է հստակ ասել , թե որքան է արժեցել այդ աշխատանքը:

«Սա լուրջ եւ պատասխանատու գործ է նաեւ Հայաստանի համար: Հայաստանը քաղաքակիրթ երկիր է եւ պիտի հպարտանա գեղեցիկ տեսքի բերված այս գոհարով: Իրանը ևս մեծ հարգանք ունի հայկական մշակութային արժեքների նկատմամբ, դրա վառ ապացույցը վերջին յոթանասուն տարիների ընթացքում վերակառուցված 20 հայկական եկեղեցիներն են »,- ավելացնում է Ռեզա Աթուֆին:

Անահիտ ՓԻԼՈՍՅԱՆ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...