Vahe Avetian Posted September 29, 2013 Author Report Share Posted September 29, 2013 Կպարտադրենք ԵՄ-ին էլ, Ռուսաստանին էլ, մնացյալին էլ Հայաստանում այսօր բազում գործիչ պնդում է որ մենք չենք կարող ճնշում գործադրել Եվրոպայի ու Ռուսաստանի վրա, դրանով հավանաբար արդարացնելով իրենց տկարությունը ռուսական մաքսային միությանն ու ԵՄ-ի կառույցներին միանալ-չմիանալու խնդրում: Մենք ասելով, նրանք իհարկե նկատի ունեն նրանց, ովքեր օգտվելով իրենց արտագաղթած և աքսորված հայրենակիցների պարտադրված բացակայությունից, կարգել են իրենց որպես գործիչ, քաղաքագետ, տարբեր ոլորտի գիտակ ու էքսպերտ: Ես տարբեր պատմություն գիտեմ մեր ժամանակների, և տարբեր տեսիլք ապագայի: Երբ մենք հայրենիքում էինք, չդավաճանված դեռ, չարտաքսված ու միաբան, պարտադրեցինք ռուսներին հրաժարվել Սովետական Միությունից, իսկ երբ քաղաքական պարտադրանքը չհանդուրժելով փորձեցին զենքի դիմել, մենք նրանց պարտադրեցինք հրաժարվել անպարտ լինելու պատրանքից: Այդուհետ ՄԵՆՔԸ ձեր համար ԴՈՒՔ եք, վերևում թված գործիչներդ ու ամենագետներդ: Եվրոպայում նախկին ՄԵՐ, ներկայումս միայն ԻՐ, մեն մի հատիկը, պարտադրեց ԵՄ-ի անվտանգության դոկտրին մտցնել Հայաստանը որպես հույժ կարևորություն, կրկնակի ներառել իրեն խորհրդարանական ընտրություներում ու դրան համապատասխան աշխատանքային խմբերում, որպեսզի կարողանա անել դա, ու նաև իր մեն մի հատիկի ազգային և անհատ մարդու իրավունքի ազդեցության ոլորտն ընդլայնի, և ներկայումս էլ է պարտադրել իր թեկնածությունը, գալիք ընտրություններում: Եթե դուք, հայրենաբնակ գործիչներ, քաղաքագետներ ու ամեն ինչի էքսպերտ գիտակներ, վերանայեք ձեր օտարող բարքերն ու մեր նորագույն պատմությունից հետևություն անեք, ՄԵՆՔ, ինչ ուզենք կպարտադրենք ԵՄ-ին էլ, Ռուսաստանին էլ, մնացյալին էլ, և անգամ կկործանենք նրանց, եթե չընդունեն ՄԵՐ պարտադրանքը: 2013.09.30, Քոռբյոլե Quote Link to post Share on other sites
Vahe Avetian Posted April 28, 2014 Author Report Share Posted April 28, 2014 Բիզնեսն ամեն ինչից առաջՄեզանում ծախում են բոլորը, ծախվում է ամեն ինչ:Սեմուշկա ես կարողանում կպցնել մի տեղից ու ծախել, սեմուշկա ծախող ես:Պերաշկի կպցնես մի տեղից, պերաշկի ծախող ես:Օրինապահ ես, օրենք ես ծախում, իրավապահ ես` իրավունք:Եթե կպցնես Թեղուտի տակի հանքերը, կամ ուրիշ տեղի, դրանք կծախես, եթե պետական պահուստային ոսկին` ավելի լավ:Աղջիկներ կարելի է ծախել արտասահման ու մայրուղիների եզրին, կամ երիտասարդ մայրեր, որոնք զավակ պահելու սուղ կարիքն ունեն անպայման, զավակն էլ ցրթված որևէ ավագ սերնդի մայրուղու վրա նախկինում նույն գործով զբաղված ու թոշակի անցած մայրիկի սիրասուն դեբիլից, որը հիմա ցենտր տղա է, ազգայնական, ավանդական ընտանիքով, գործով, մաշնով, շրջապատով, հարգանքով, բանով...Եթե կարող ես երկրիդ գույքը պարտքի անվան տակ ծախծխել, ով կխանգարի քեզ երբևէ, դու մենակ հենց այսօր փող բեր, գնանք կազինո ու պոռնկատուն, վաղվա մասին թող մտածեն վաղը ողջ մնացածները: Մեզանում ոչ ոք նման երաշխիք չունի այսօր: Քեֆ, Քեֆ մինչև վերջ...Կարող ես երկրիդ ամբողջ հարստությունն ու ապագան ծախել անարգել, ամեն ամեն ոք ու բան,բայց ամենափայփայած, համացեղային, տասնամյակներ հյուսած դարի անհաս բիզնես պրոյեկտը ցեղասպանությունն է:Հիմա հայերից գողացվում է մարտունակությունը, ապրելու տենչը, վստահությունն ապագայի, սեփական ուժի, հանաճարի, հաղթանակի, ինքնորոշման ու մնացյալ իրավունքի նկատմամբ, ու նախնյաց արյունի տեսքով հանվում է միջազգային բորսա` աճուրդի: Բիզնեսն ամեն ինչից առաջ 2014.04.24, Էդսբերգ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.