smally Posted April 11, 2006 Author Report Share Posted April 11, 2006 Hovo, мне тем более приятно, что не зная армянского оригинала, тебе понравился мой перевод. Вот как они звучат на армянском. (much more genius, of course) Te votkd hankarc dem arni karin, U kez ayd pahin ognutyan chgam, Imacir, vor es ashxarhum chkam, Te luys chvarem ko janaparhin. Imacir, vor es ashxarhum chkam, Te carav lines du amran shogin, Srtis aghbyur@ chhanem chtam, Te tsov chdarcnem im ser@, hogis, Imatsir, vor es ashxarhum chkam Quote Link to post Share on other sites
-Hovik- Posted April 11, 2006 Report Share Posted April 11, 2006 smally, спасибо огромное! сохранил в файл. >(much more genius, of course) в этом я не сомневаюсь Quote Link to post Share on other sites
smally Posted June 17, 2006 Author Report Share Posted June 17, 2006 Փնտրում եմ գեղեցիկը Ասում են՝ գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում, բայց երբեմն մենք գեղեցիկը հայտնաբերւմ ենք այնտեղ, որտեղ բոլորովին չենք սպասում. չէ որ նույնիսկ տխրւթյան մեջ էլ երբեմն գեղեցկություն կա: Գեղեցկության տակ հաճախ պատսպարվում է դատարկությունը, անտարբերությունը, կոպտւթյունը, նույնիսկ՝ տգեղը: Այլ է գեղեցկութըունն արվեստի մեջ. արվեստում գեղեցիկը մշտապես ճշմարտացի է, մինչդեռ կյանքում ոչ միշտ է ճշմարտացին գեղեցիկ: Ամեն մարդ արվեստում փորձում է գտնել այն, ինչ հենց իրեն է հոգեհարազատ, եվ հիանում է նրանով, ինչը իրեն ամենագեղեցիկն է թվում: Եվ իհարկե հենց դրանումն է արվեստագետի վարպետությունը՝ ստիպել մարդկանց զգալ այն, ինչ ինքն է զգում, տեսնել այն, ինչ տեսել է ինքը: Երբեմն այնքան ես ուզում վերցնել վրձինն ու ջրաներկը եվ թղթին հանձնել մտքերդ ու զգացմւնքներդ պատկերների տեսքով, բայց երևում է՝ ոչ բոլորին է տրված այդ շնորհքը. հազար ափսոս, որ հնարավոր չէ ւղղակի աչքերով նկարել. երբ մատները պատկերում են այն, ինչ տեսնում են աչքերը, աչքերից դեպի ձեռքը տանող ճանապարհին շատ բան է կորչում: Վերջին հաշվով, մենք բոլորս կյանքում փնտրում ենք այն գեղեցկությունը, որը կփրկի աշխարհը, թեև երբեմն հարկավոր է միայն փակել աչքերը՝ տեսնելու համար ամենագեղեցիկը. չէ որ գեղեցիկը փնտրելով մենք հաճախ մոռանում ենք, որ ուղղակի պետք է այն կրենք մեր մեջ, այլապես մենք այն երբեք չենք գտնի: Quote Link to post Share on other sites
smally Posted June 17, 2006 Author Report Share Posted June 17, 2006 Կարծում եմ այս մինիատյուրում բոլորը կճանաչեն իրենց հարևաններից գոնե մի քանիսին: :lol: Ասում են՝ լավ հարևանը լավ բարեկամից էլ լավ է: Մի՞թե հարևաններն այդքան մեծ դեր են խաղում մեր կյանքում: Իհարկե: Օրինակ, եթե դուք առավոտյան տանից դուրս գալիս տեսնում եք ձեր հարևանուհուն՝ դատարկ դույլերով, ապա սկսում եք մտածել, որ այդ օրը ձեր գործերը վատ են գնալու: Սակայն հավատացնում եմ՝ ձեր հարևանուհին մեղավոր չէ. եթե դուք ապրում եք Հայաստանում, ապա հարևանուհու դատարկ դույլերը վկայում են միայն այն մասին, որ ձեր շենքում նորից ջուր չկա: Ընդհանրապես, հարևանները բաժանվում են երեք խմբի՝ «լավ երես ունեցող», «վատ երես ունեցող» և աներես հարևաններ: Եթե դուք այդ օրը կարևոր գործեր ունեք, ապա անպայման ուզում եք տեսնել ձեր «լավ երեսով հարևանին», իսկ «վատ երեսով» հարևանները մեղավոր են ձեր բոլոր անհաջողությունների մեջ: Աներես հարևաններն աչքի են ընկնում նրանով, որ նրանց երբեք չի հետաքրքրում՝ քնած եք դուք թե զբաղված, նրանք պետք է ձեզ հետ դիտեն իրենց սիրելի ֆիլմը. չէ որ «էդ ալիքը ձեր մոտ էնքան լավ ա բռնում«: Բացի դրանից, ամեն շենքում կա մեկը, որ ամեն ինչ գիտի բոլորի մասին, և երբ դուք ուզում եք ինֆորմացիա ստանալ մյուս հարևանների մասին, դիմում եք հենց այդ հարևանին: Եթե որոշ հարևաններ վիճում են թթենու համար, ապա հայ հարևանների վեճերի գլխավոր թեման մուտքն ավլելն է կամ, ինչը ամենասարսափելին է, «գլխներին ջուր թողնելը»: Սակայն ինչպե՜ս են հարևաններին համախմբում ընդհանուր հետաքրքրությունները: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր բակում կա մի նստավայր, որտեղ հավաքվում են այդ շենքի բնակիչները և կիսվում իրենց մտահոգող խնդիրներով և, իհարկե, նորություններով: Եվ եթե դուք էլ որոշեք միանալ նրանց, ինչեր ասես, որ չեք իմանա այստեղ: Օրինակ՝ պարզվում է, որ հինգերորդ հարկի բնակիչները որոշել են տունը վաճառել մի երիտասարդ երաժիշտի, դե, հարևաններն էլ, բնականաբար, դեմ են՝ պատճառաբանելով, որ «այդ աղմուկից քուն ու դադար չեն ունենա»: Նաև պատմում են, թե չորրորդ հարկի հարևանն այնպես է խռմփացնում, որ իր կողքի հարևանի երեխան, որը քնում է պատի մյուս կողմում, արթնանում է այդ ձայնից և սկսում լաց լինել, ինչից էլ արթնանում է խռմփացնող հարևանը: Հետո սկսում են խոսել երրորդ հարկի հարևանի հարսանեկան շորից, որը վերջին պահին հագով չի եղել, մյուս հարևանի ոչ այնքան թարմ լվացքից, երրորդի նոր սանրվածքից և այդպես շարունակ… Ինչևէ, մի փորձեք վերադաստիարակել ձեր հարևաններին, եթե նույնիսկ նրանք չափազանց հետաքրքրասեր են և ուզում են իմանալ, թե դուք «էս ուշ ժամին որտեղից եք գալիս», և հիշեք, որ «սիրիր մերձավորիդ» խոսքերը կարող են վերաբերվել ոչ միայն դիմացի հարևանին, այլ նաև մյուս բոլոր հարևաններին: Quote Link to post Share on other sites
Romeo Posted June 17, 2006 Report Share Posted June 17, 2006 Ասում են՝ լավ հարևանը լավ բարեկամից էլ լավ է: Լավ հարևանը, լավ հարևանը..., լավ հարևանը վատ հարևանից լավ է: Ուրեմն խմենք լավ հարևանի կենացը: Quote Link to post Share on other sites
Meliq Posted June 24, 2006 Report Share Posted June 24, 2006 Վաաայ, էս ինչ լավն էս դու, մանավանդ երբ "գժվում ես": Quote Link to post Share on other sites
smally Posted June 24, 2006 Author Report Share Posted June 24, 2006 Մերսի, Դավիթ ջան: Մինչև չգժվես, չի ծնվի նոր տող Ահա Շեքսպիրից իմ սիրելի տողերը, որոնք փորձեցի թարգմանել: Люблю, но меньше говорю об этом, Люблю сильней, но не для многих глаз, Торгует чувством тот, кто перед светом Всю душу выставляет напоказ... Սիրում եմ, ուրեմն ավելորդ են խոսքերը, Եվ օտար աչքերի համար չէ իմ սերը, Նուրբ զգացմունքներն է վաճառքի հանում Նա, ով իր սիրտն է աշխարհին բացում... Quote Link to post Share on other sites
Yesenya Posted June 24, 2006 Report Share Posted June 24, 2006 (edited) Lilit jan molodets Edited June 24, 2006 by Yesenya Quote Link to post Share on other sites
smally Posted June 25, 2006 Author Report Share Posted June 25, 2006 Cpacibo!!! Quote Link to post Share on other sites
smally Posted August 30, 2006 Author Report Share Posted August 30, 2006 Форумчанину из вчерашней ночи Сегодня по-отцовски, нежно, Посади меня рядом с собою, Я буду, честно, послушной, И вежливой буду немножко. А можно на ты сегодня? Нам обоим ведь будет легче, Все-равно я же буду послушной, И вежливой, пусть и немножко. Можно, да? Тогда приготовься - Буду задавать вопросы, О правде, войне и прозе, И об интиме - немножко. Ладно, не хмурь ты бровей так, Понимаю, об интиме страшно, Но надо же знать девчонке И о нем, запретном, немножко. Посиди по-отцовски, нежно, Со мной, - давай до рассвета. Тебе же не спать привычно, А я вот посплю - немножко... Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted August 30, 2006 Report Share Posted August 30, 2006 Форумчанину из вчерашней ночи Кажется я знаю о ком ты Quote Link to post Share on other sites
smally Posted August 30, 2006 Author Report Share Posted August 30, 2006 Ну по-моему вариантов не так-то и много. Но пока держи догадки при себе. Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted August 30, 2006 Report Share Posted August 30, 2006 Я и держу Ստեղծագործող Լիլիթ ջան մի հատ չեղավ իմ մասին էլ ստեղծագործես : ՈՒրեմն էդքան չկամ հա՞ Quote Link to post Share on other sites
smally Posted August 30, 2006 Author Report Share Posted August 30, 2006 Ար, բայց ես մարդկանց մասին չեմ գրում. Էս անգամ եսիմ ոնց ստացվեց: Ճիշտն ասաց', լավ չէի զգում գիշերը :lol: Quote Link to post Share on other sites
smally Posted September 13, 2006 Author Report Share Posted September 13, 2006 Արաքսյա ջան, դու իմացար, բայց ես այդպես էլ չիմացա, թե նա, ով որ ներշնչել էր, իմացավ թե չիմացավ: (Էս ինչքան իմանալ ու չիմանալ չստացվեց: ) Բա հիմա ոնց անենք, որ հաստատ իմանանք? Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.