Unregistered - M Posted April 12, 2006 Author Report Share Posted April 12, 2006 Ոչ, Մարիամիկ... Դու չգիտես, ինչո՞ւ ինձ մոտ «խմբագրել» կոճակը չի երևում: Ինձ զրկել են սեփական տեքստերը խմբագրելու իրավունքից: Չէ, միայն ձեր մոտ չի: "Խմբագրել" հնարավոր է կարծեմ միայն առաջին ժամվա ընթացքում: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted May 7, 2006 Author Report Share Posted May 7, 2006 Հետաքրքիր է, ի՞նչ ծիսակարգերի և սնահավատությունների մասին է խոսքը: Եվ ո՞վ է դրանց վկայիչը: Ծիսակարգեր և սնահավատություններ միշտ էլ եղել են և ունեցել են վարակիչ բնույթ, երբեմն բավականին սուր: Եվ հիմա առավել են, քան երբևե: Եթե պատճառա - հետևանքային կապի վերլուծությամբ հնարավոր է մի քանի քայլ ապառնի ժամանակում հաշվարկել, մի՞թե կարելի է անցյալում խրված արմատների ճանաչումը բացառել:Չէ որ բանաձևերը ունեն հակադարցվելու սկզբունք: Առավել ևս, որ այնուամենայնիվ պահպանվել է բավականաչափ մշակույթա - ավանդույթա -սովորույթա հումք: Միհրը խորհրդանշել է նորածին Արևին, դեկտեմբերի 25-ին: Եվ ժողովուրդը հավուր պատշաճին, երգերով, տաղերով ու պարերով(և ոչ շամանային ծեսերով) դիմավորելիս է եղել Արևամանուկին: Իսկ մարտի 21-ին ժողվուրդը արդեն դիմավորել է Արեգին,- հասուն Արևին: ԱՅԳ, խոսքը գնում էր օրինակ զոհաբերությունների մասին` կենդանիների, բայց նաեւ մարդկային: Իսկ այն մասին, որ մարդկային զոհաբերություններ լինում էին, վկայել են շատ պատմաբաններ. եթե ցանկանաք, այս երկու օրը նորից կգնամ գրադարան, եւ Գեո Վիդենգրենի "Իրանի կրոնները" գրքից, որը, ցավոք, չգտա վաճառքում, կմեջբերեմ այդ հատվածները: Ըստ իս, այնպիսի ծիսակատարությունները, ինչպիսին է մատաղը` լինի կենդանական թե առավել եւս մարդկային, կրոն են, եւ ոչ հավատ: Նամանավանդ եթե տեղի են ունենում հաշիշի կամ հաոմայի (ոգելից խմիչք է) ազդեցությունից թմրած մարդկանց կողմից: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted May 10, 2006 Author Report Share Posted May 10, 2006 Прошу Вас не устраивать разборки, а говорить исключительно по теме. Quote Link to post Share on other sites
AYG Posted May 12, 2006 Report Share Posted May 12, 2006 ԱՅԳ, խոսքը գնում էր օրինակ զոհաբերությունների մասին` կենդանիների, բայց նաեւ մարդկային: Հարգելիս, հավատքը կրոնի է վերածվել դեռևս շատ վաղուց, բայց դա հիմք չի տալիս ողջ ժամանակահատվածը միաբնույթ մեկնաբանելու: Իսկ այն մասին, որ մարդկային զոհաբերություններ լինում էին, վկայել են շատ պատմաբաններ. եթե ցանկանաք, այս երկու օրը նորից կգնամ գրադարան, եւ Գեո Վիդենգրենի "Իրանի կրոնները" գրքից, որը, ցավոք, չգտա վաճառքում, կմեջբերեմ այդ հատվածները: Շատ շնորհակալ կլինեմ: Ըստ իս, այնպիսի ծիսակատարությունները, ինչպիսին է մատաղը` լինի կենդանական թե առավել եւս մարդկային, կրոն են, եւ ոչ հավատ: Նամանավանդ եթե տեղի են ունենում հաշիշի կամ հաոմայի (ոգելից խմիչք է) ազդեցությունից թմրած մարդկանց կողմից: Միանգամայն և անվերապահորեն համակարծիք եմ: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.