Karmir Posted April 3, 2006 Report Share Posted April 3, 2006 ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ որոնց հավատացել են միլիոնավոր մարդիկ «Հայոց Աշխարհ» օրաթերթ շաբաթ, 1 Ապրիլ 2006, #59/2122 Ապրիլի մեկը երբեւէ պաշտոնական պետական տոների ցանկի մեջ չի մտել: Այնուամենայնիվ այդ օրն արդեն քանի դար համարվում է աշխարհում ամենասիրված տոներից մեկը: Այն նշվում է 1565 թվականից, երբ ֆրանսիական թագավոր Կառլոս IX-ը բարեփոխեց օրացույցը եւ որոշեց, որ տարին սկսվում է հունվարի 1-ին, ոչ թե ապրիլի 1-ից, ինչպես առաջ էր: Ֆրանսիացիները հավուր պատշաճի հունվարի 1-ին իրար շնորհավորեցին Նոր տարվա կապակցությամբ, սակայն հին Նոր տարվա մասին էլ չմոռացան. ապրիլի մեկին նրանք կատակի համար նվերներ փոխանակեցին: Ժամանակի ընթացքում այդ օրը կատակներ անելու սովորությունն արմատավորվեց, իսկ նվերները ստացան փոքրիկ ձկների տեսք, որոնք հարկ էր աննշմար կախել անցորդների թիկունքից: Ֆրանսալեզու երկրներում ապրիլի մեկն այդպես էլ կոչվում է՝ Ապրիլյան ձկան օր: Ապրիլի 1-ը կատակներով ու տնազ անելով նշելն աստիճանաբար տարածվեց նախ ամբողջ մայրցամաքային Եվրոպայում, ապա նաեւ Բրիտանիայում, որտեղ այդ օրն սկսեցին անվանել Հիմարների օր: ԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ Ապրիլմեկյան կատակների փաստացի արձանագրման առաջին դեպքերից մեկը, որ համընդհանուր արձագանք է ստացել, եղել է լոնդոնյան ճանաչված աստղագուշակ Ջոն Պարտրիջի հետ կապված պատմությունը: 1708 թվականի սկզբին ոմն Այզեկ Բիկերստաֆ հրատարակեց մի ժողովածու, որտեղ կանխագուշակել էր Պարտրիջի մահը, որը պետք է վրա հասներ նույն տարվա մարտի 29-ին: Աստղագուշակը բնականաբար հանդես եկավ հերքումով: Բայց եւ այնպես, Բիկերստաֆը մարտի 30-ին տպագրեց մի պամֆլետ, հայտնում էր, թե ինքը ճիշտ է եղել՝ մեծն Ջոն Պարտրիջին վախճանվել է: Ապրիլի 1-ին խեղճ Պարտրիջին արթնացրեց տեղական հոգեւորականը, որը եկել էր հարցնելու՝ արդյոք հանգուցյալի ընտանիքը թաղումը կազմակերպելու վերաբերյալ որեւէ հատուկ ցուցում ունի՞: Փողոցում Պարտրիջից կա՛մ գլխապատառ փախչում էին, ինչպես ուրվականից, կա՛մ թեւքը քաշելով պատմում էին, թե ինքն ինչքան է նման «մի ծանոթ աստղագուշակի, որը հենց նոր է մահացել»: Այզեկ Բիկերստաֆի անվան տակ ծածկվում էր նշանավոր Ջոնաթան Սվիթը, որը, ի վերջո, խոստովանեց, որ այդ ամենն ընդամենը կատակ էր: Սակայն Պարտրիջին այդպես էլ չհաջողվեց վերջնականապես համոզել ժողովրդին, որ ինքը կենդանի է: Աստղագուշակի նրա կարիերային մահացու հարված էր հասցվել: ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՕՐ 1962 թվականի ապրիլի 1-ին շվեդական հեռուստատեսության այդ ժամանակ դեռեւս միակ ալիքն ուրախացրեց հեռուստադիտողներին, տեղեկացնելով, որ նրանք մի ակնթարթում կարող են իրենց սեւ-սպիտակ հեռուստացույցները դարձնել գունավոր (Շվեդիայում այդ տարիներին գոյություն ուներ միայն սեւ-սպիտակ հեռուստատեսություն): Ինչպես նորությունների ժամին տեղեկացրեց հեռուստատեսության տեխնիկական փորձագետներից ոմն Չելբերգ Սթենսոնը, որպեսզի հեռուստացույցները դառնան գունավոր, հարկավոր է նրանց վրա հագցնել սովորական նեյլոնե գուլպա: Պարոն Սթենսոնը ոչ միայն պատմեց, այլեւ ցույց տվեց, թե ինչպես պետք է դա անել. նա, ստուդիայում գտնվող հեռուստացույցի վրա գուլպա հագցնելով, հայտարարեց, որ հիմա ամեն ինչ գույներով է տեսնում: Հեռուստադիտողներին մնում էր միայն հավատալ այդ տեխնիկին, քանի որ իրենց հեռուստացույցներն առաջվա պես սեւ-սպիտակ պատկերներ էին ցուցադրում: Եւ նրանք հավատացին: Հաջորդ օրը թերթերը հաղորդեցին, որ հարյուր հազարավոր շվեդուհիներ գուլպաներ են քաշել հեռուստացույցների վրա, իսկ միայնակ տղամարդիկ վազել են խանութ՝ գուլպա գնելո: Միայն օրվա վերջին, երբ զայրացած հեռուստադիտողների մի մասն սկսեց ստուդիա, իսկ մյուս մասն էլ խանութներ զանգահարել (առաջինները բողոքելով, որ ոչինչ տեղի չի ունենում, իսկ երկրորդները, որ իրենց անորակ գուլպա են վաճառել) շվեդական հեռուստատեսությունը հաղորդեց, որ պարոն Սթենսոնի հայտարարությունն ընդամենը ապրիլմեկյան կատակ էր: ԲԵԼԳԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՕՐ 1992-ի ապրիլի 1-ին լոնդոնյան The Times-ը հայտնեց, որ Բելգիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով եվրոպական այդ երկիրը դադարելու է գոյություն ունենալ: Վալոնիան, որի բնակիչները խոսում են ֆրանսերեն, անցնելու է Ֆրանսիային, իսկ Ֆլանդրիան, որտեղ խոսում են հոլանդերեն՝ Նիդերլանդներին: Թերթն իր խմբագրականում նշում էր, որ աշխարհի քարտեզի վրայից այնպիսի մի երկրի անհետացումը, ինչպիսին Բելգիան է, ոչ միայն իր ազդեցությունը կունենա Եվրամիության ներսում, այլեւ անգլիացիներին կզրկի սիրելի զվարճանքից՝ «Ասա հինգ ճանաչված բելգիացու անուն» սալոնային խաղից: Ինչպես ավելի ուշ հայտնեցին բրիտանական թերթերը, The Times-ի գրածը լուրջ էին ընդունել ոչ միայն լրագրողները, այլեւ քաղաքական գործիչները: Օրինակ, այն ժամանակվա փոխարտգործնախարար Տրիստան Գարել Ջոնսը համաձայնել էր լրագրողներին հարցազրույց տալ Բելգիայի փլուզման կապակցությամբ: ՄԱՐԱԹՈՆՑՈՒ ՕՐ 1981 թվականի ապրիլի 1-ին հարյուր հազարավոր բրիտանացիներ անկեղծ կարեկցանքով համակվեցին երկար տարածությունների ճապոնացի վազորդ Կիմո Նակաձիմայի նկատմամբ, որը, The Daily Mail թերթի համաձայն, դարձավ անփույթ թարգմանչի զոհը: Թերթը տեղեկացնում էր, որ Կիմո Նակաձիման ցանկություն է հայտնել մասնակցել լոնդոնյան ավանդական մարաթոնին: Միջոցառման կազկոմիտեն նրան է ուղարկել պայմանների կրկնօրինակը ճապոներեն լեզվով, որի մեջ թարգմանչի մեղքով սխալ է սպրդել. կանոնների ճապոնական տեքստի համաձայն, մարզիկները պետք է վազեն ոչ թե 26 մղոն, այլ 26 օր: Այդ օրվանից Նակաձիմային, որը լրջորեն էր վերաբերվում մրցության մասնակցի իր կարգավիճակին, տեսնում էին երկրի տարբեր շրջաններում, սակայն ճապոներեն չիմանալու պատճառով ոչ ոք չէր կարողանում նրան բացատրել, որ մրցավազքը վաղուց ավարտվել է: Հոդվածում մեջբերվել են թարգմանչի խոսքերը. «Ես վերջերս եմ սկսել ուսումնասիրել ճապոներեն լեզուն, ընդամենը երկու տարի, հավանաբար այդ պատճառով էլ նման սխալ եմ թույլ տվել»: ՉՈՐ ՋՐԻ ՕՐ The Sout China Morning Post թերթը 1982 թվականի ապրիլի 1-ին ուրախացրեց իր ընթերցողներին, հայտարարելով, որ Հոնկոնգի (այն ժամանակ դեռ բրիտանական գաղութ) իշխանությունները երեք միջոց են գտել խմելու ջրի դեֆիցիտի խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար. հատուկ անտենաների եւ էլեկտրականության միջոցով շրջակայքի ճահիճները չորացնել, տիեզերք հատուկ արբանյակ արձակել, որը հագեցած կլինի գաղութի վրա ամպեր կուտակելու համար նախատեսված սարքավորումներով եւ, վերջապես, Չինաստանից ջրի փոշի գնել: Այդ ապրանքը, նշում էր թերթը, հնարավորություն էր տալիս մեկ լիտրը սովորական ջրի մեջ լուծելով ստանալ հինգ լիտր մաքուր ջուր: Սակայն ամեն միջոց իր թերություններն ուներ: Ճահիճների չորացումը կարող էր վնասել մերձակա շինություններին, տիեզերական արբանյակի աշխատանքը բնական անհարմարություններ առաջացնել հարեւանների հետ, իսկ Չինաստանից չոր ջրի գնումները՝ գաղութը չափից ավելի կախման մեջ գցի կոմունիստական իշխանություններից: Ամբողջ օրը հոնկոնգյան ռադիոկայանների խմբագրություններում հեռախոսազանգեր էին հնչում. մարդիկ կամենում էին թոք-շոուներում քննարկել տարբերակներից յուրաքանչյուրի պլյուսն ու մինուսը: Զանգահարողների մեծ մասը հակված էր այն կարծիքին, որ չոր ջուրը լավագույն տարբերակն է: Պատրաստեց Կ.ՀՈՎՍԵՓՅԱՆԸ Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted April 3, 2006 Report Share Posted April 3, 2006 ԲԵԼԳԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՕՐ 1992-ի ապրիլի 1-ին լոնդոնյան The Times-ը հայտնեց, որ Բելգիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով եվրոպական այդ երկիրը դադարելու է գոյություն ունենալ: Վալոնիան, որի բնակիչները խոսում են ֆրանսերեն, անցնելու է Ֆրանսիային, իսկ Ֆլանդրիան, որտեղ խոսում են հոլանդերեն՝ Նիդերլանդներին: Թերթն իր խմբագրականում նշում էր, որ աշխարհի քարտեզի վրայից այնպիսի մի երկրի անհետացումը, ինչպիսին Բելգիան է, ոչ միայն իր ազդեցությունը կունենա Եվրամիության ներսում, այլեւ անգլիացիներին կզրկի սիրելի զվարճանքից՝ «Ասա հինգ ճանաչված բելգիացու անուն» սալոնային խաղից: Ինչպես ավելի ուշ հայտնեցին բրիտանական թերթերը, The Times-ի գրածը լուրջ էին ընդունել ոչ միայն լրագրողները, այլեւ քաղաքական գործիչները: Օրինակ, այն ժամանակվա փոխարտգործնախարար Տրիստան Գարել Ջոնսը համաձայնել էր լրագրողներին հարցազրույց տալ Բելգիայի փլուզման կապակցությամբ: 1992-ին սրան դեռ հավատալ կլիներ : Եթե մեր օրերում ապրիլի 1-ին հայատարեն, որ Բելգիան փլուզվել է և ԱՄԲՈՂՋՈՎԻՆ մտել Մառոկոյի կազմի մեջ և արդեն գոյություն ունի ՄԵԿ պետական լեզու՝ արաբերենը , այդ հայտարարությանը բոլորը անխտիր կհավատան , սկսած քաղաքական գործիչներից, լրագրողներից ...վերջացրած սովորական բնակչությունից : Բայց լավ միտք է ...կարելի է մյուս տարի նման ինֆորմացիա տեղադրել ինտեռնետում , ինչ քաոս (քեֆ-ուրախության հետ միասին) կսկսվի ...եթե իհարկե մինչև էտ ասածներս իրականություն դարձած չլինեն Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.